Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բակո Սահակյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Բակո Սահակյանը հանդիպել է «Արցախի երիտֆորում» ամենամյա ծրագրի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Շուշիի շրջան և Հին Շեն գյուղում հանդիպել «Արցախի երիտֆորում» ամենամյա ծրագրի մասնակից երիտասարդների հետ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Մոնտեվիդեում տեղի ունեցավ Արցախին նվիրված համաժողովը

Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում՝ սոցիալական ակտիվիստների, գիտնականների և օրենսդիրների մասնակցությամբ սեպտեմբերի 2- ին  մեկնարկել է Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովը՝ հայտնում է Agencia Prensa Armenia-ն: Համաժողովի մասնակիցներն ստորագրել են հռչակագիր՝ շեշտելով Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը եւ ԼՂՀ բնակիչների՝ իրենց նախնիների երկրում ազատության եւ ինքնիշխան պետության կառուցելու իրավունքը։ ԱՄՆ- ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը։ Նա շնորհակալություն է հայտնել Ուրուգվային համաժողովի անդամներին խրախուսելու համար:

Բարերարը մեքենաներ է հանձնել Արցախի մի շարք կառույցների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին եւ նրա հետ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի` Բակո Սահակյանն Արթուր Վարժապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Այնուհետեւ Նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Բակո Սահակյանը ստորագրել է «Թափոնների մասին» օրենքում փոփոխությունների օրենքը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է «Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքները։

Բակո Սահակյանը մասնակցել է նոր բնակելի շենքի հիմնարկեքի արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանր ապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյան. Քաղաքական եւ հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում ՀՀԿ Կանանց խորհուրդը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին:

Թալիշում քառօրյա պատերազմում Սիսիանի ջոկատի զոհվածների հիշատակին խաչքար է տեղադրվել

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախի նախագահը բարերար Յաշա Դադասյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար բարերար Յաշա Դադասյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Վիտալի Բալասանյանը՝ ԼՂՀ ԱԽ նախագահ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

ԼՂՀ նախագահը Վիտալի Բալասանյանի նշանակել է պետության ԱԱԽ քարտուղար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնում է ղարաբաղյան պետության ղեկավարի պաշտոնական կայքը։

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ փոխարտգործնախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Կարեն  Նազարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող  մի շարք հարցեր:  

Արցախի նախագահը դիտել է պաշտպանության բանակի զորավարժությունները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանրապետության կենտրոնական հատվածում դիտել է պաշտպանության բանակի զորավարժությունները: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը՝ Արցախում

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր  այցելել է Արցախ: Գործնական հանդիպումների շարքը սկսվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի  հետ հանդիպումից: Ինչպես ԼՂՀ նախագահի աշխատակազմն է տեղեկացնում, հանդիպմանը քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետեւողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ եւ ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը: Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան, որով նա պարգեւատրվել էր ս.թ. օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: Հանդիպմանը մասնակցել են  ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այսօր գործնական մեկ այլ հանդիպում կայացել է ԼՂՀ արտգործնախարարությունում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալԿարեն Նազարյանին, ով, ըստ պաշտոնական տեղեկատվության,  Ստեփանակերտ է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  քաղաքական խորհրդակցություն անցկացնելու նպատակով։ Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքական բնագավառում երկու նախարարությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող խնդիրները, մտքեր փոխանակել ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։ Վաղը քննարկումներ են նախատեսվում նաեւ գործադիր մարմինների մակարդակով , իսկ հետկեսօրին  ՀՀ եւ ԼՂՀ վարչապետները հանդիպելու են նաեւ լրագրողների հետ: Այսօր  Արցախում է գտնվում նաեւ ՀՀ Աժ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները:Պատգամավորները իրենց հանդիպումներն Արցախում սկսել են առաջնադիրքից, այսօր նրանք այցելել են զորամասեր, եղել են Մարտակերտի շրջանում, զրուցել ապրիլյան ռազմագործողությունների արդյունքում տուժած համայնքների ղեկավարների հետ:  պաշտոնական հանդիպումները նախատեսված են վաղը եւ կիրակի օրը:

Արցախի նախագահը հետեւել է զորավարժություններին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանրապետության կենտրոնական հատվածում դիտել է պաշտպանության բանակի զորավարժությունները:  Նախագահը բավարար է գնահատել զորավարժությունների ընթացքն ու արդյունքները: Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակը մեր անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումն է, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, ժողովրդի անվտանգության ապահովման կարեւորագույն երաշխիքը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը: <<Մենք` բոլորս, ողջ հայությունը հպարտանում ենք մեր քաջարի զինվորներով, ովքեր իրենց ամենօրյա համեստ ու խիզախ կեցվածքով պատվով իրականացնում են հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն>>,- նշել է Նախագահ Սահակյանը: Բակո Սահակյանի խոսքով` պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակներն այս ու մյուս զորավարժություններից կանեն անհրաժեշտ հետեւություններ եւ կիրականացնեն համապատասխան աշխատանք զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ: Նախագահ Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի <<Հայաստան-25. աշխարհը եւ կանայք>> թեմայով համաժողովի մասնակիցներին: Ուղերձում ասված է. << Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում այս կարեւոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել է հարազատ օջախի եւ ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւորագույն գրավականը: Անհնարին է պատկերացնել ժողովրդի հարատեւումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատքն ու լավատեսությունն առանց այս արժեքների: Այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում, շոշափելի դերակատարություն ունեն պետականաշինության, հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության եւ պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Դա մեծ ձեռքբերում է, որը նաեւ պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անհրաժեշտ պայման է: Քաղաքական եւ հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը, եւ այս միջոցառման անցկացումը դրա վառ ապացույցներից է: Համաժողովի ժամանակ քննարկվելիք թեմաները կարեւոր են ու հրատապ, եւ ողջունելի է, որ ձեր աշխատանքներին մասնակցում են նաեւ Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտը ներկայացնող կանայք: Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, հաջողություններ կյանքում եւ ձեր գործունեության մեջ>>:

Արցախի նախագահն ընդունել է Շավարշ Քոչարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը հանդիպել է տները լքած թալիշցիների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:

Ադրբեջանը զորավարժություններով փորձում է պատասխանել Երեւանում կայացած շքերթին

Նոյեմբերի 12- 18-ը  Ադրբեջանում զորավարժություններ են նախատեսված, որի մասին Բաքուն թմբկահարում է՝ ներկայացնելով 60 հազարանոց զորակազմի մասնակցությունն այդ զորավարժություններին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ ԶՈւ-ի մեծ  թվաքանակ ներկայացնելով՝ հակառակորդը ոչնչի չի կարող հասնել. հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ ադրբեջանական ագրեսիային:   Առաջիկայում Ադրբեջանում նախատեսված զորավարժություններին մասնակցում է ադրբեջանական գրեթե ողջ բանակը: «Ռազմինֆո» լրատվական կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ զորավարժություններին չեն մասնակցում միայն ռազմածովային ուժերը ու թեև թվաքանակի առումով սպասվող զորավարժությունները զիջում են նախորդ տարվա ցուցանիշը,  որին մասնակցում էր 65հազար զինվորական, սակայն նախատեսվողը, ըստ նրա, ոչ թե պլանային բնույթ է կրում, ինչպես ներկայացվում է, այլ օպերատիվ մարտավարական և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման։ «42 օր առաջ պետք է հայկական կողմը նախազգուշացվեր, դա չի արվել, ինչը նշանակում է, որ  փորձում են ճնշում գործադրել»,- ասում է։ Բաքվի կողմից նման զորավարժություն կազմակերպելը տեղավորվում է նաև կարևոր հանդիպումներից առաջ իրավիճակը թեժացնելու ադրբեջանական ձեռագրի մեջ: Առջևում Համբուրգում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումն է ու թերևս սրանով է պայմանավորված իրավիճակը սրելու հակառակորդի ձգտումը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանում սպասվող 60 հազարանոց  զորակազմով զորավարժությունները կազմակերպվում են ի հակակշիռ սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած շքերթի, որի ընթացքում ցուցադրվեց նաև «Իսկանդեր» հրթիռային համակարգը: Սպասվող զորավարժություններն ամենևին չեն ահաբեկում հայկական կողմին, սակայն, հաշվի առնելով անկանխատեսելի հարևան ունենալու հանգամանքը, ՀՀ- ն միշտ պատրաստ է  հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության՝ վստահեցրեց արցախցի քաղաքական վերլուծաբանը: Առջևում հնարավոր է երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեն Համբուրգում, սակայն մինչ հնարավոր նոր հանդիպումը, պետք է ևս  մեկ անգամ հիշեցնել, որ Բաքուն դեռ չի կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն ապրիլյան ռազմական գործողություններից հետո ամենակարևորը, ըստ վերլուծաբանների, կայունությության պահպանումն է տարածաշրջանում:

ԼՂՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։

Արցախի Սահմանադրության նախագծով առաջարկվում է նախագահական կառավարում

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Չի բացառվում, որ Արցախի Վերածննդի օրը՝ փետրվարի 20-ը, նշանավորվի  նոր սահմանադրական հանրաքվեով՝ այսօր հայտարարել է Արցախի խորհրդարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների  մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Արցախի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է, իսկ այսօր սկսվել են հանրային քննարկումները:   Արցախի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է կիսանախագահական կառավարումից անցնել կենտրոնացված նախագահական կառավարման: Նախագահը կղեկավարի գործադիր իշխանությունը՝  պետական նախարարի եւ ոլորտային նախարարների  միջոցով:  Հակակշռող թեւը խորհրդարանն է լինելու, որը  2020 թվականի ընտրություններից հետո կլինի 100 տոկոս համամասնական: Նախագահն ու խորհրդարանը կձեւավորվեն մեկ ընդհանուր համապետական ընտրություններով՝ նույն օրը: Նախագահը կարող է ցրել խորհրդարանը, խորհրդարանն էլ կարող է անվստահություն հայտնել նախագահին՝ մի պայմանով՝ եթե նախագահն է ցրում խորհրդարանը, ապա պետք է հրաժարական տա նաեւ ինքը, եթե Ազգային ժողովն է անվստահություն հայտնում նախագահին, ապա պետք է նաեւ իր արձակման մասին որոշում ընդունի: Վերջին ամիսների ինտրիգը  գործող նախագահի՝ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման  հնարավորությանն էր վերաբերում, քանի որ  նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականից, երբ կլրանա ներկա խորհրդարանի  լիազորությունների  ժամկետը: Այդ ժամանակ էլ համապետական ընտրություններով կընտրվեն նախագահն ու հարյուր տոկոսանոց համամասնական Ազգային ժողովը: Գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017-ին: Ըստ նախագծի՝ անցումային ժամանակաշրջանում հարցը լուծվելու է այսպես. նոր նախագահին 2017 թվականին ընտրելու է խորհրդարանը՝ խմբակցությունները իրենց թեկնածուներին են առաջադրելու եւ «մրցակցային պայքար է լինելու»՝ համոզված է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ  Ղուլյանը:  Կփոփոխվի՞ արդյոք երկրի անունը: Գործող Մայր օրենքով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն անունները նույնական են, նախագծով այդ նույնականությունը պահպանվելու է՝ նախապատվությունն է փոխվելու: Արցախի Հանրապետության տարածքի հստակություն նոր Սահմանադրության նախագծով չի նախատեսվում: Այն   համարյա թե կրկնում է գործող օրենքով սահմանվածը.  նախագծի  վերջին՝ 173-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո: Ըստ գործող Սահմանադրության՝ դա այդպես է լինելու   մինչեւ   Լեռնային Ղարաբաղի սահմանների ճշգրտումը:

Բակո Սահակյանը ընդունել է Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում պեղումներ իրականացնող գիտնականներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրություններ եւ պեղումներ են իրականացնում ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում:

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ

Բակո Սահակյանն այսօր այցելել է Թալիշ գյուղ ու տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանն ընդունել է Շավարշ Քոչարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության  արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող  մի շարք հարցեր:

ԼՂՀ Նախագահը հետմահու պարգևատրել Արցախում զոհված զինծառայող Վարդան Առաքելյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ԼՂՀ նախագահը ստորագրել է ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիրը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2017 թվականի հունվար ամսում կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հրամանագրի համաձայն` 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում: [b]HayNews.am[/b]

Բակո Սահակյանն ընդունել է Ռոբերտ Աբաջյանի հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է սույն թվականի ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը, նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը:

Ստեփանակերտում նշվեց Արցախի հերոս Գեւորգ Աբաջյանի 20- ամյակը

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Ապրիլի սկզբին հակառակորդի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-րդ տարեդարձին նվիրված  հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Պաշտպանության բանակի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը   ներկա էին նրա մարտական ընկերները, պապն ու եղբայրը,   Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ի դեպ՝ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ռոբերտ Աբաջյանի հարազատներին: Նա նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը: Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատը նման հանդիպումներ շատ է տեսել, արցախյան ազատամարտի հերոսների հիշատակի միջոցառումները սովորաբար այս դահլիճում են կազմակերպվում. այս մեկն առանձնանում էր. հերոսը ոչ թե 50 կամ 70 տարին է բոլորում այլ  ընդամենը՝ 20:  Սակայն տարիքով չի չափվում հերոսությունը։ Պապը՝ Գեւորգ Աբաջյանն իր ծնկներին մեծացած տղեկին է հիշում. ցավն ու  նրա անձնազոհության ծնած հպարտությունը չեն տեղավորվում նույն հարթության մեջ: Ռոբերտի ընկերներին դահլիճը լսում է համակ ուշադրությամբ: Մուշեղը հիմա էլ նույն դիրքն է պահում: Ասելիքը շատ է: Թղթին հանձնված տողերից աչքը կտրվում է՝ ապրիլի առաջին օրվա դրվագները խանգարում են: Մի գիշերվա մեջ մեծացան։ Փոխվեց ամեն ինչ՝ ընկերներ կորցրին, հակառակորդ ասվածը դարձավ թշնամի: «Վախենում է մեզնից»,-  վստահաբար ասում է Մուշեղը: Ռոբերտի արածից է վախենում, որ կռիվն ու  մահը նախընտրեց գերի հանձնվելուց: Հիմա էլ նույն դիրքում է ծառայում: Ամեն ինչ  հիշեցնում է տղաներին: Նրանք երբեք  բացակա չեն: Դահլիճում հայրենասիրական երգեր են, խրոխտ ռազմապարեր, հուշեր ու պատգամներ: Նոյեմբերի 16-ին հերոսի ծննդյան քսանամյակին նվիրված միջոցառում տեղի է ունեցել նաեւ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում, որի դպրոցը կրում է Ռոբերտ Աբաջյանի անունը:

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Մեր ապագան անպայման կլինի պայծառ ու լուսավոր. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

Բակո Սահակյանը Քաշաթաղում խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Իշխանաձոր գյուղում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջվարչակազմի և հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակին և մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ: Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:  

Բակո Սահակյանը սկսել է նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին սկսել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանի ուշագրավ հանձնարարականը.հիմնովին վերականգնվում է Թալիշ գյուղը

Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ Թալիշի բնակիչների մի մասը նորից վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում՝ տների, տնամերձերի և ենթակառուցվածքների հետ կապված, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Թալիշի համայնքի նախկին ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն Ալաշան համայնքում:

Արցախի նախագահը սահմանադրական բարեփոխումներին նվիրված ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Արցախի նախագահն ընդունել է «Ֆրանսիա- Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է <<Ֆրանսիա-Ղարաբաղ>> բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին եւ Ժակ Ռեմիլեին: Քննարկվել են Ֆրանսիա- Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել <<Ֆրանսիա-Ղարաբաղ>> բարեկամության շրջանակի գործունեությունը՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:  

Բակո Սահակյանը հանդիպել է պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գ լխավոր վարչությունից:

Արցախի նախագահն ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Սա նաեւ մեր ցավն է. Արցախում հիշում են ավերիչ երկրաշարժի զոհերին

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ 88-ի դեկտեմբերյան աղետից օրեր անց կանգնեցվեց  երկրաշարժի զոհերին նվիրված խոսուն արձանը՝ արցախյան տարազով այան՝ մեծ մայրը, գլուխն ափերի մեջ սգում է զավակների կորուստը: Այդ կոթողը պահի ամենախոսուն արտահայտությունն էր՝ թափ առնող ազատագրական շարժումը թիկունիքից հարված  էր ստացել: Փրկարարական առաջին ջոկատները, որ ձեւավորվեցին հապճեպ, եւ օգնությամբ բեռնավորված մեքենանները շտապեցին Մայր Հայաստան, ու այնտեղից եկան լի ցավով եւ, որքան էլ զարմանալի է, նոր ավյունով լի: Այսօր էլ, արցախցիներից շատերն ասում են, որ գյումրեցիների կորովն էր, որ ներարկվեց իրենց ու  հնարավորություն տվեց շարունակել պայքարը: Ամեն տարի դեկտեմբերի յոթին ստեփանակերտցինեը հուշահամալիր են գալիս ցավով եւ ուխտը վերանորոգելու պահանջով: Այսօր հուշահամալիրում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է դրել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Թալիշցիները վերադառնում են հայրենի տուն

Թալիշում բնակվելը լինելու է նույնքան անվտանգ, որքան Մատաղիսում եւ Մարտակերտում՝ վստահեցնում են ԼՂՀ իշխանությունները։ Արդեն մեկ շաբաթ է  Թալիշի բնակիչների մի մասը նորից վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԼՂՀ  վարչապետի մամուլի խոսնակ  Արտակ Բեգլարյանը նշել է, որ իշխանությունները համապատասխան պայմաններ ստեղծելու են, որ թալիշցիները  վերադառնան  ու Արցախում մնան։   Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած թալիշցի ամուսինները վիճում են՝  վերադառնա՞լ իրենց բնակավայր, թե՞ ապրել Հայաստանում։ Որքան էլ Հայաստանում լավ լինի՝ իրենց տանից լավ տեղ չկա՝ ասում է Վոլոդյա պապիկը։  Բայց կինը՝ Ռոզա տատիկը, պնդում է՝ գյուղն այժմ անվտանգ չի ու ամեն պահին թշնամին կարող է կրակել։ Արդեն մեկ շաբաթ է  Թալիշի բնակիչների մի մասը նորից վերահաստատվել է գյուղում, որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում: ԼՂՀ  ղեկավարությունը Թալիշի վերականգնման համար հրավիրել է Հայաստանի և Սփյուռքի մի շարք ճանաչված հայ ճարտարապետների, ովքեր տեղում մասնակցում են գյուղի վերականգնման նախագծային աշխատանքներին: ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով անձամբ է հետևում Թալիշի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին, հայտարարել էր, որ այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի: Այս պահի դրությամբ՝ ամբողջությամբ վերականգնվել է գյուղի էլեկտրամատակարարումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի նաև ջրամատակարարման ցանցը: Գյուղ տանող ճանապարհը վերանորոգվում է։ Օրեր անց էլ  Թալիշում իր տեղակայման վայրը կունենա Արցախի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԼՂՀ  վարչապետի մամուլի խոսնակը դժվարացավ նշել, թե այս պահի դրությամբ թալիշցի քանի  ընտանիք  է ապրում ՀՀ-ում։ Ասում է, որ նրանց թիվը  անընդհատ փոխվում է, քանի որ  ամեն օր նոր թալիշցիներ են ցանկություն հայտնում վերադառնալ Արցախ՝ հատկապես Ալաշան համայնք։ Նշենք, որ օրեր առաջ Թալիշ էր այցելել ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը։ Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը նշում է, որ նախագահի այցից հետո ավելի է հստակեցվել  վերաբնակեցման  քայլերի հաջորդականությունը: Մեկ դիտարկում ևս. Արցախի Ազգային անվտանգություն խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը   նշել է, որ թալիշցիների համար որոշակի արտոնություններ են  սահմանվելու, մասնավորապես՝  հարկերի և էլեկտրաէներգիայի մասով Թալիշում բնակվելը լինելու է նույնքան անվտանգ, որքան Մատաղիսում եւ Մարտակերտում՝ վստահեցնում են ԼՂՀ իշխանությունները։  

Բակո Սահակյանը հանդիպել է Շահումյանի շրջանի համայնքների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Շահումյանի շրջանի Եղեգնոտ գյուղում հանդիպում է ունեցել շրջանի համայնքների ղեկավարների հետ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախի նախագահը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի տոնը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Մասիս Մայիլյանը` ԼՂՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման ոլորտի պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել տարածքային կառավարման ոլորտի պատասխանատուների եւ վարչակազմերի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ԼՂՀ ՊՆ-ում խորհրդակցություն են հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահն այցելել է Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նույն օրն Արցախի եւ Հայաստանի նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են զինվորների ծառայությանը (Լուսանկար)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր:

Նախագահն այցելել է Արցախի մի շարք զորամասեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր: Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետևել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախագահները տեղում քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: Հայաստանի Հանրապետության նախագահը պարգևատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ և գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի և երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին և բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: ՀՀ Նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Նախագահն այցելել է Մատաղիսի եւ Թալիշի պաշտպանական դիրքեր

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին: ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում տեղի է ունեցել հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացում, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների հետ ներկա են գտնվել շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին: Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՀ և ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

Բակո Սահակյանը այցելել է Շահումյանի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ՀՅԴ ղեկավարներին ընդունել են Արցախի նախագահականում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:

ՀՀ Նախագահը Ստեփանակերտում խրախուսել է ՊԲ լավագույն մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների

Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ է մասնակցել ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը:

Ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին: Նախագահը բավարար է գնահատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը, հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է ԼՂՀ հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ են եւ կրում են օբյեկտիվ բնույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդելու մեր երկրում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը, կատարելագործելու իշխանության ճյուղերի հավասարակշռումը, բարձրացնելու պետական կառավարման արդյունավետությունը: «Որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն կարող ենք խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին», — նշել է Սահակյանը:

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, մեծ հայրենասեր և քաղաքացի Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան մասին: Որպես իր հայրենիքի նվիրյալ զավակ՝ նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին և իր ակտիվ մասնակցությունն է բերել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործում: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին և մաղթում արիություն ու ոգու կորով»:

ԼՂՀ Ազգային ժողովը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին

ԼՂՀ Ազգային ժողովը 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին։ Հանրաքվե անցկացնելու մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանը, կլինի առաջիկա օրերին:

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ստորագրել է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին»¸ «Սնանկության մասին»¸«Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։

Վերջին հրաժեշտ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, գործընկերներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ: Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության ողջ կազմով,  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ պաշտոնյաներ:  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԱԾ մասնագիտական տոնի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում ասված է. <<Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մեր երկրի, ժողովրդի եւ պետության անվտանգության ապահովման ուղղությամբ դուք իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու ծառայություն: Արհեստավարժությունը, սկզբունքայնությունը, անձնվիրությունն ու հայրենասիրությունը պետք է լինեն ձեր ծառայության անբաժանելի մասը եւ օգնեն արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթներն ու պարտականությունները: Պետությունն այսուհետ եւս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական խնդիրները եւ կանի հնարավորը դրանք լուծելու ուղղությամբ: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեր ծառայության իրականացման ճանապարհին>>: Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:

Բակո Սահակյանն ընդունել է «Գրանդ Հոլդինգ»-ի և «Մասիս Տոբակո»-ի ղեկավարներին

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ ծխախոտաբուծությունն Արցախում դարձել է գյուղատնտեսության ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը՝ կարեւորելով այստեղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության դերակատարությունը:  

Բակո Սահակյանը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Ամանորյա տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած Ամանորյա տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 10-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը Շահումյանի շրջանում ծանոթացել է «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան և ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ է նշանակվել Արմեն Սողոմոնյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արմեն Սողոմոնյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի կդրվի փետրվարի 20-ին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին, հունվարի 19-ին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախում է Երևանի քաղաքապետը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

20-ամյա Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունվարի 16-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հրապարակ». Աշոտ Արշակյանը կշանակվի ԿԳՆ հանրակրթության վարչության պետ

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Նոնա Սահակյանը՝ Բակո Սահակյանի եղբոր դուստրը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, շուտով տեղը զիջելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին, որ վերջինիս տեղը զբաղեցնի վարչության նախկին պետ, ՀՅԴ-ական Արտակ Աղբալյանը։

«Հրապարակ». ԿԳՆ հանրակրթոլթյան վարչության պետի պաշտոնում Բակո Սահակյանի եղբոր դուստրը երկար չի պաշտոնավարի

«ԿԳՆ հանրակրթոլթյան վարչության պետ Նարրնե Հովհաննիսյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Նոնա Սահակյանը՝ Բակո Սահակյանի եղբոր դուստրը, մեր տեղեկություններով, շուտով տեղը զիջելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին, որ վերջինիս տեղը զբաղեցնի վարչության նախկին պետ, ՀՅԴ-ական Արտակ Աղբալյանը։

Բակո Սահակյանը հանդիպել է Անջեյ Կասպշիկի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 18-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արցախի կառավարության անդրանիկ նիստը տեղի է ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանն Արմեն Ուլիխանյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում և շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում նշանակալի ավանդի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի կողմից 2017թ. հունվարի 16-ի հրամանագրով պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևով` «Երախտագիտություն» մեդալով:

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Պաշտպանության նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2016թ. արդյունքների ամփոփմանը եւ 2017թ. անելիքներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը:

Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Բ. Սահակյան. Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ բոլորիս համար թանկ ու հիշարժան տարեդարձի՝ Հայոց հերոսական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը: Հարգարժա՛ ն Սերժ Ազատի, Կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում՝ Դուք արել եք հնարավորը նրա կայացման ու զորացման համար: Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր ավանդն ու հայրենանվեր ջանքերը: Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմին, մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ՝ համազգային խնդիրների լուծման եւ հայոց պետականության ամրապնդման ճանապարհին>>:

Հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

Բանակի օրվա միջոցառումները մեկնարկեցին Եռաբլուրից

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախությանը նվիրածներին: «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:  

Հայոց բանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է. Բանակի օրը ավանդական այց Եռաբլուր (լրացված)

տեղադրվել է ժամը 11։36- ին լրացվել է ժամթ 15։49- ին Հայոց բանակի կազմավորման 25-­րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հայոց բանակի 25-ամյակի առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ բարձրաստիճան այլ հյուրեր: Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:   Տոնական այս օրը նախեւառաջ միմյանց շնորհավորելու առիթ է եւ դա էին առաջին հերթին անում «Եռաբլուր» այցելած բազմաթիվ ազատամարտիկները, ԵԿՄ անդամները, ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի ներկայացուցիչները: Հայկական զինված ուժերը ստեղծվել եւ կայացել են պարտադրված պատերազմի պայմաններում եւ Հայոց բանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է՝ մեզ հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Մեր բանակը բացարձակ հաստատություն է եւ վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը՝ մեզ հետ զրույցում ասաց նախկին ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Մայիս Դավթյանը՝ Չաուշը: Նա նկատեց, որ բանակի թերությունների մասին հաճախակի են խոսում մեզանում, սակայն այդ նույն խոսողներն իրենք են ապրում թերություններով ու ավելացնում դրանք։ «Ամեն մարդ պիտի զգա, որ իր արարքներով բարձրացնում է հայրենիքը, բարձրացնում է բանակը եւ այդպես ավելի լավ կլինի, քան խոսելով ու քննադատելով, սակայն, իր արարքներով ավելի շատ թերություններ ավելացնի: Բանակը մեր երկրի միակ կառույցն է, որ ոչ մեկը չի կարող նույնիսկ վատ բառ ասել. այն մեր հպարտությունն է, մեր հզորությունը, մեր վաղվա երաշխիքը. ապագայի ավելի հզորացման երաշխիքը»: Անցած 25 տարիներին անառարկելիորեն Հայոց բանակն ունեցել է մեծ ձեռքբերումներ: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքով՝ աշխարհի ամենահզոր պետությունների բանակներում անգամ կան բացթողումներ եւ չի կարելի խոսել միայն մեր զինված ուժերում նկատվող թերությունների մասին: «Բացթողումներ կլինեն եւ կշտկվեն: Ապրիլյան օրերն էլ մեզ բոլորիս համար դաս է եղել ու միայն բանակի համար չէ, թե՛ թիկունքը, թե՛ պաշտպանության բանակը, թե՛ Հայաստանի զինված ուժերը այդ բացթողումների մասին գիտեն եւ մենք այդ բացթողումներն արդեն իսկ լրացրել ենք, դեռ մի բան էլ ավելի ու այսօր եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի զինված ուժերը պատրաստ են ցանկացած ոտնձգության դեմն առնել»: Հայաստանի եւ Ղարաբաղի բոլոր տարածքներն անվտանգ են եւ այդ անվտանգությունը պաշտպանում եւ ապահովում են հայկական զինված ուժերը՝ վստահեցրեց ԼՂՀ ԱԽՔ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Բանակն այսօր աներկբա կայացած արժեք է՝ այս ձեւակերպմամբ օրվա խորհրդին անդրադարձավ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը: Մեր լինելիության խնդիրը, ապագային միտված բոլոր քայլերը պետք է լինեն հզոր, կայացած, հասարակության կողմից ամենայն լրջությամբ արժեւորված եւ ընունված բանակը՝ ասաց նա։ «Բոլոր կարգի հաղթանակներն այսօրվա պայմանավորված են բանակի իրողությամբ եւ բանակի հիմքը հանդիսացող երկրապահական շրջանակներով՝ այն կռվող տղաներով, որոնք այստեղ պառկած են: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ մեր բանակին»: Բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելած  «Երկրապահների միության» ղեկավար Մանվել Գրիգորյանն ասում է. «Այն տղաները, ովքեր իրենց կյանքն են տվել մեր անկախությանը, պետականությանը, բանակաշինությանը եւ էսօր երկնքից են նայում՝ հպարտանում են, որ այսօր ունենք իրոք մարտունակ բանակ, մեր սահմանները պաշտպանված են, ոտնձգություններն էլ որեւէ դեր չեն կարողանում խաղալ: Մեր զինվորը, բոլորս միասնական ենք եւ ամուր պաշտպանում է մեր երկիրն ու անկախությունը: Բոլորին շնորհավորում եմ»: Հիշեցնենք, որ Հայաստանում հունվարի 28-ը որպես բանակի կազմավորման օր համարվեց այն բանից հետո, երբ 1992 թվականի այս նույն օրը կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և ինքնապաշտպանական վաշտերը։ 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կանոնավոր բանակ։

Ապրիլյան պատերազմին տղաները պատվով, արհեստավարժ կատարեցին իրենց խնդիրը. Վիգեն Սարգսյան

Այսօր տեղի ունեցավ Հայկական բանակի 25 ամյակին նվիրված տոնական համերգ, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Արցախի նախագահը հանդիպել է 7 երկրից ժամանած դիտորդների հետ

Բակո Սահակյանը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:

Զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Հակառակորդի կրակոցից այսօր զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից: Ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 6-ին ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը:

«Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրվել է Գոռ Գարեգինյանը

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գոռ Գարեգինյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Բոլիվացիներին է ներկայացվել Արցախի հիմնախնդիրը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Բոլիվիայի Պատգամավորների պալատի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նոր սահմանադրության հանրաքվեն առաջընթաց քայլ է մեր պետականաշինության ոլորտում․Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում: Բակո Սահակյանը նշել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն առաջընթաց քայլ է մեր պետականաշինության ոլորտում՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես մեր երկրում բոլոր նմանատիպ միջոցառումները, կանցնի ազատ եւ թափանցիկ, միջազգային նորմերին ու դրույթներին համապատասխան:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988 թվականի փետրվարի 20-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական և վճռորոշ օր, որն ազդարարեց արցախահայության` ազատ  ու անկախ ապրելու անսասան կամքի մասին: Այն դարձավ համազգային միասնության և անպարտելի ոգու զարթոնքի խորհրդանիշ: Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման և մեր ազգային պետականության վերակերտման` ժողովրդավարության  արժեքներին և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Հանուն մեր արդար պայքարի հաղթանակի` սեփական կյանքը զոհեցին քաջ հայորդիներ, ովքեր իրենց անօրինակ խիզախությամբ ու սխրանքով գրեցին հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մենք կառուցում ու շենացնում ենք բոլորիս համար թանկ ու սիրելի Արցախը, պաշտպանում  ենք մեր պապենական հողն ու օջախը, մեր երեխաների ապագան: Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց և մեր իրավունքները միշտ կպաշտպանենք: Թանկագի՛ն արցախցիներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական կարեւորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ ազատ ու անկախ Արցախի Հանրապետությանը և մեր ողջ ժողովրդին»:

Բակո Սահակյանն ընդունել է միջազգային դիտորդներին (Լուսանկարներ)

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բակո Սահակյանն ընդունել է եվրոպացի դիտորդներին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ: Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից: Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․   Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Շնորհավորում եմ մեր քաջ զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր իրենց ամենօրյա անձնվեր ծառայությամբ պաշտպանում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, բոլոր նրանց, ովքեր օրհասական պահին կանգնում են սահմանը պահող զինվորի կողքին եւ իրենց անգնահատելի մասնակցությունը բերում հայրենիքի պաշտպանության գործին: Այսօր տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ, ինչպես բազմիցս ենք նշել, մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին՝ շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու բարերարը, հեռավոր գյուղի բնակիչն ու սփյուռքահայ դպրոցականը: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց այդ անհերքելի ճշմարտությունը: Հայրենիքը երախտապարտ է իր նվիրյալներին: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր զինվորներին` ամուր ոգի եւ անփորձանք ծառայություն:

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են 2017 թվականին շրջաններում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Սումգայիթի ջարդերի տարելիցի առթիվ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել փետրվարի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձին: Նախագահն այն որակել է որպես սադրիչ քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարեւորել է միջազգային հանրության կողմից հասցեական եւ կոշտ արձագանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով հակառակորդի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության զսպման կարեւոր բաղադրամասերից մեկը:

Արցախում է Էդվարդ Նալբանյանի գլխավորած պատվիրակությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյան. Արցախի Հանրապետությունը պիտի մասնակցի բանակցություններին

Որպեսզի ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց գրանցվի,  անհրաժեշտ է, առաջին հերթին,  վերականգնել լիարժեք ձևաչափ Արցախի Հանրապետության՝ որպես  բանակցության  լիիրավ անդամ մասնակցի բանակցություններին, «Ռեգնում» լրատվական գործակալությանը  հարցազրույցում  հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ԱՀ նախագահը կարևորել է սահմանադրական հանրաքվեի միջոցով բնակչության կամարտահայտությունը և նշել է. «Հանրաքվեն անցել է միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, քանի որ ժողովուրդն իր կամքն է արտահայտել ժողովրդավար և իրավական պետության ներսում։  Այն նաև հաստատվել է  երեք տասնյակ պետությունների դիտորդների կողմից։ Մենք կարծում ենք, որ դա կարևոր  ձեռքբերում է մեր պետության համար, որը գիտակցաբար և անդառնալիորեն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին»: Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ նոր հիմնարար օրենքը  դրական ազդեցություն կունենա  Արցախի  ամրապնդման համար՝ ապահովելով հիմնարար իրավունքը, քաղաքացիների ազատությունն ու պետական կառավարման բարելավումը։ Նկարը՝ Ռեգնում-ի

Չկա այնպիսի վտանգ, որ ԶՈՒ-ի կողմից կանխորոշված չլինի. Մովսես Հակոբյան

Առաջնագիծը պաշտպանող մեր զինծառայողները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը, և դրանում մեր հասարակությունը հերթական անգամ համոզվել է՝ դիտելով վերջերս կանխված հակառակորդի հարձակման տեսագրությունը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: «Այս օրերի գործողությունները վերջին մի քանի տարիների զարգացումների շարունակությունն են, և հակառակորդը փորձում է իր խնդիրները լուծել այս ճանապարհով՝ ակնհայտ հասկանալով, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել չի կարող: Հրետանու կրակն ուղղված է առաջին հերթին մեզ լարված իրավիճակում պահելու և մեր զինվորականներին վնաս պատճառելու համար: Եվ այն միջոցառումները, որոնք վերջին տարիներին իրականացրել է Պաշտպանության բանակը, հակառակորդին զրկել են մի շարք գործողություններից, որոնց միջոցով նրանք նախկինում հաջողություն էին գրանցում»,- ասել է Մ. Հակոբյանը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է նաև, որ վերջին դիվերսիոն գործողությունների կանխումը իր ասվածի վառ ապացույցն են: «Հակառակորդը, իհարկե, վրդովված է և իր կորուստների փոխհատուցումը փորձում է այդ ձևով վերականգնել՝ դրանով իսկ փորձելով պատժել մեր զորքերին: Բոլոր դեպքերում իրավիճակը վերահսկելի է, և չկա մի այնպիսի վտանգ, որը հայկական զինված ուժերի և պաշտպանության բանակի համար այս պահի դրությամբ կանխորոշված չլինի ու համապատասխան միջոցառումներ կազմակերպված չլինեն՝ դրանց կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ»,- հավելել է Մ. Հակոբյանը:

Քննարկվել են Արցախում իրականացվող մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվող մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ. [b]«Թանկագի՛ն կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք իրականացնում եք կարևոր ու անգնահատելի առաքելություն՝ ձեր ակտիվ մասնակցությունը բերելով մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում, ձեր ընտանիքներում: Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել ու դաստիարակել մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին: Մենք երախտապարտ ենք ձեզ, մեր շատ սիրելի մայրեր ու քույրեր, կանայք ու դուստրեր: Միշտ եղեք առողջ, ուրախ ու երջանիկ: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»[/b]: [b]HayNews.am[/b]

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ. «Թանկագի՛ն կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք իրականացնում եք կարևոր ու անգնահատելի առաքելություն՝ ձեր ակտիվ մասնակցությունը բերելով մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում, ձեր ընտանիքներում: Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել ու դաստիարակել մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին: Մենք երախտապարտ ենք ձեզ, մեր շատ սիրելի մայրեր ու քույրեր, կանայք ու դուստրեր: Միշտ եղեք առողջ, ուրախ ու երջանիկ: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախը շարունակում է ընդլայնել բարեկամների շրջանակը

Լուսինե Ավանեսյան  «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Արցախը շարունակում է ընդլայնել բարեկամների շրջանակը, չնայած Ադրբեջանի իշխանությունների հարուցած արգելքներին ու  Արցախ ժամանողների դեմ հետապնդումներն ուժեղացնելու սպառալիքներին: Այս օրերին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ  Արցախում են գտնվում  Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին: Նրանք հադիպումներ են ունեցել  խորհրդարանում, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, երեկ բելգիացի պատգամավորներին հյուրընկալել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը:

Աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, համերգային ծրագրի ավարտին Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պետական բարձր պարգևներով՝ Մարտական ծառայության մեդալով, պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց և զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներում երկու կամ ավելի զինծառայողներ մեծ նվիրումով իրենց պարտքն են կատարում հայոց բանակում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը զինծառայողների և նրանց ընտանիքիների անդամների առջև Պարոնա՛յք զինվորներ և սպաներ, Սիրելի՛ ծնողներ, Հարգելի՛ հայրենակիցներ, Այստեղ, Արցախի հողի վրա, իրականության ընկալումն իմ կարծիքով շատ ավելի օրինաչափ է։ Վստահ եմ` բոլորդ եք զգացել։ Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում, փառք Աստծո, մենք վաղուց արդեն անցել ենք ամեն րոպե վտանգ զգալու փուլը։ Դա լավ է, դա առաջընթացի համար շատ կարևոր գործոն է։ Բայց այստեղ այդ զգացումն այլ է՝ հաստատ ավելի իրական է։ Արցախցին ամեն օր արթնանում է ու իր կյանքն ապրում՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր պահ արևելքից կարելի է սպասել ամեն ինչ։ Արցախի ժողովուրդն ամբողջությամբ բանակ է. այստեղ յուրաքանչյուրն է զինվոր, որ ամիսներ ու տարիներ շարունակ պաշտպանում է խաղաղությունը գերագույն արժեք համարողների, ժողովրդավարությունը կենսակերպ դարձրածների, խոսքի ազատության, մարդու իրավունքների, քրիստոնեության և հանդուրժողականության մեծ տարածքի հարավ-արևելյան սահմանը։ Արցախն ինքը մեր օրերի հերոսն է։ Սիրելի՛ ծնողներ, Այս օրը դուք անցկացրեցիք ձեր զինվոր զավակների հետ։ Գլուխ եմ խոնարհում ձեր առաջ այսպիսի տղաներ դաստիարակելու համար։ Նրանք ամեն օր, ամեն ժամ հսկում են մի ողջ ժողովրդի անվտանգությունը, ապահովում նրա գոյությունը։ Վաղը նրանք ձեր օջախներ կվերադառնան որպես իսկական տղամարդ՝ հասուն, գիտակից ու միշտ կապրեն այն համոզմունքով, որ զարգանալ կարելի է միայն պաշտպանված լինելով։ Նրանք դա այսօր բոլորից լավ գիտեն։ Այո՛, զարգանալ կարելի է միայն պաշտպանված լինելով։ Հետևաբար այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել։ Նախանցած ապրիլին մենք սրբադասեցինք 1.5 միլիոն մեր նահատակներին։ Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարևանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը։ Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից միևնույնն է վտանգը չի նվազելու։ Անցած ապրիլին մենք հետ շպրտեցինք միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն։ Մենք այլևս երբեք միլիոնավոր նահատակների սրբադասում չենք անելու։ Հաստա՛տ չենք անելու: Անցած ապրիլին հերոս տղաներ կորցրեցինք։ Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես` գերագույն գլխավոր հրամանատարս, ով ուղղակի իրավունք չունի թուլություն ցույց տալու։ Յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը և առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել։ Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք։ Պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ։ Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք, անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ։ Մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները։ Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք։ Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ։ Իսկ այսօր ավելի կարևոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում։ Ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։ Հասկանու՞մ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ։ Հայրենակիցնե՛ր, Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր թիվ մեկ խնդիրն է։ Թիվ մեկ խնդիրը։ Հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է վստահ լինել: Չենք խնայել ու չենք խնայելու որևէ ջանք ու միջոց և նաև հնարավորություն՝ ավելի ամրապնդելու մեր անվտանգությունը, համալրելու այն նոր բաղադրիչներով: Մեր երկրի զարգացմանն ուղղված արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք շարունակելու ենք մեր զինված ուժերի արդիականացման, մարտունակության էլ ավելի բարձրացման, նորագույն ու համարժեք սպառազինություններով համալրման մեր, ըստ էության, այլընտրանք էլ չունեցող քաղաքականությունը: Այո, միջազգային միջնորդների հետ միասին մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ հասնելու արցախյան հիմնախնդրի խաղաղ ու արժանապատիվ կարգավորմանը, կարգավորում, որը կարձանագրի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու անխախտ ու անվիճարկելի իրավունքը և կերաշխավորի տևական ու կայուն խաղաղություն: Բայց մենք մեր ոչ վաղ անցյալից, ապրիլյան պատերազմից գիտենք, թե սահմանի հակառակ կողմում ինչպիսի մտածողություն է տիրում և ինչ արժեքներ են քարոզվում, իրականության ու դրա հեռանկարների […]

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ (Լուսանկարներ)

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին:

Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին (Լուսանկարներ)

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը:

Արցախի Նախագահը մասնակցել է Վալերի Գասպարյանի 70-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Վալերի Գասպարյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի եւ ամերիկացի նորանշանակ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին եւ Ռիչարդ Հոգլանդին՝ պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ իրենց առաքելության մեջ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից: Երկրի ղեկավարը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը: Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր:

Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը.Ֆրանսիացի համանախագահ

Առաջին անգամ եմ Ստեփանակերտում և հիացած եմ նրա գեղեցկությամբ, ինչը ինձ համար հաճելի անակնկալ էր. ինչպես տեղեկացնում է Artsakhpress-ը, այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահը ասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ: «Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Իհարկե մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան»,- ասել է Վիսկոնտին և հավելել, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի հանդիպման մասին, իր երկիրը պատրաստ է այն կազմակերպել:

Նախօրեին զոհված 20-ամյա Արտակ Ռաֆայելյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը¸ Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։ Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:

Բակո Սահակյանի ուղերձը քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Սիրելի՛ հայրենակիցներ, Մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: Թշնամու ագրեսիան լիակատար ձեւով ձախողվեց, եւ նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից եւ ոչ մեկը: Հակառակորդն առերեսվեց Արցախի Հանրապետության մարտունակ զինված ուժերի, մեր քաջարի զինվորների, մեկ բանակ դարձած մեր բնակչության, Արցախի կողքին անմիջապես կանգնած ողջ հայ ժողովրդի, Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր համար ամենաթանկն անկախ եւ ազատ հայրենիքն է, որը մենք ի վիճակի ենք հերոսաբար պաշտպանել ցանկացած ոտնձգությունից: Ցավոք, հակառակորդի ստոր եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ունեցանք անդառնալի կորուստներ: Զոհվեցին տասնյակ զինծառայողներ, նահատակվեցին նաեւ խաղաղ բնակիչներ: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար: Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից: Նա շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, չի դադարում իրականացնել հարձակողական գործողություններ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական հարթություններում, գրեթե ամեն օր խախտում է  զինադադարի ռեժիմը մեր սահմանների տարբեր հատվածներում: Նրա ղեկավարությունը չի թաքցնում, որ հետամուտ է ռեւանշիստական քաղաքականությանը: Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր ու անմարդկային դրսեւորում: Այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է մեր ժողովրդի համար դարավոր մի ճշմարտություն. մենք պետք է միշտ լինենք ուժեղ ու միասնական, ազգովի պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը եւ կերտենք արժանապատիվ ապագա գալիք սերունդների համար: Սիրելի՛ ժողովուրդ, Մեր ոգին ամուր է, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը, քրտնաջան աշխատանքով շենացնում ենք մեր երկիրը: Դա սրբազան առաքելություն է, որը մեր ժողովուրդը միշտ էլ պատվով կիրականացնի>>:

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

«Համոզված եմ՝ այդ ընտրությունները եւ ձեւավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետեւողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հայոց անկախ պետականության ամրապնդմանը»:

Բակո Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ: :

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ընտրությունների առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ընտրություններն անցել են ազատ եւ ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները: Համոզված եմ՝ այդ ընտրությունները եւ ձեւավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետեւողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հայոց անկախ պետականության ամրապնդմանը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»:

Արցախի Նախագահն այցելել է շփման գծի մի շարք հատվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներ և ծանոթացել զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին և «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարևորությունը սոցիալ-տնտեսական և քաղաքական տեսանկյուններից: Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անատոլի Բիբիլովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի Պետության նորընտիր Նախագահ Անատոլի Բիբիլովին: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի Հանրապետության – Ալանիայի Պետության նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Համոզված եմ՝ Ձեր անձնական որակները, անցած ուղին, քաղաքական եւ ռազմական գործչի մեծ փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ հիմք կստեղծեն, որպեսզի Ձեր ղեկավարությամբ եղբայրական Հարավային Օսիան այսուհետ եւս շարունակի առաջընթաց զարգանալ եւ ամրապնդել իր ազգային պետականությունը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն պարոն Բիբիլով, պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում, հաջողություններ ու ամենայն բարիք»:

ԱՀ Նախագահը անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն. Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ:

Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերը նախատեսված ժամկետներում եւ պատշաճ կերպով լուծելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության Հայրապետական պատարագ` Մայր տաճարում

Քրիստոնեական գլխավոր տոների մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում այսօր մատուցվում է Սուրբ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Պատարագի սրբազան արարողությանը ներկա են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  Առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ նախարարներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում ուխտավոր հայորդիներ և  հավատացյալ ժողովուրդը: Պատարագի սրբազան արարողությունն սկսվել է Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորով, ապա Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, իր հայրապետական պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով: Ապա հաջորդել է նաև Վեհափառ Հայրապետի այս տարվա Զատկական պատգամը:

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»¸ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։

Հայ ժողովրդի հիշողությունից երբեք չի ջնջվի Մեծ եղեռնը․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային և հոգևոր արժեքները: Սա մարդկության դեմ պետականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր, որի զոհ դարձան ավելի քան մեկուկես միլիոն հայեր, գրեթե նույնքան էլ բռնագաղթեցին իրենց պապենական օջախներից ու բնօրրանից, նրանց ունեցվածքը թալանվեց և յուրացվեց դահիճների կողմից: Սակայն հայ ժողովուրդն իր անսասան հավատքի, տոկունության, հայրենիքի նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության շնորհիվ կարողացավ դիմակայել այդ սարսափելի արհավիրքին: Մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում կրկին վեր խոյացավ հայոց եռագույնը, և այսօր ունենք ազատ, անկախ ու ինքնիշխան Մայր Հայաստան և Արցախի Հանրապետություն: Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, ովքեր ապաստան գտան երկրագնդի տարբեր ծայրերում, ձևավորեցին հզոր սփյուռք, որն ապրում է հայրենիքի հոգսերով և հանդիսանում է մեր պետականության կարևորագույն հենասյուներից մեկը: Հայ ժողովրդի հիշողությունից երբեք չի ջնջվի Մեծ եղեռնը: Մենք հաստատակամորեն շարունակելու ենք պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և նրա ժխտումը դատապարտելու համար: Վաղեմության ժամկետ չունեցող այս ոճիրը չպետք է մոռանա նաև քաղաքակիրթ աշխարհը: Մոռացությունն ու անտարբերությունն այստեղ ինքնին հանցագործություն են և նպաստում են ապագայում նոր ոճրագործությունների իրականացմանը: Այս պարզ ճշմարտությունը բազմիցս ապացուցվել է 20-21-րդ դարերում, և մենք շնորհակալ ենք այն մարդկանց ու պետություններին, որոնք այդ ծանր օրերին եղել են մեր ժողովրդի կողքին, որոնք այսօր էլ սատարում են մեզ` հանուն արդարության վերականգնման մեր պայքարում: Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը՝ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության ամենահուսալի գրավականը ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետականությունն է, մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, որոնց ամրապնդման, զարգացման ու զորացման համար կանենք ամեն ինչ»:

«Մարտական ծառայություն» մեդալ՝ հետմահու

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Բակո Սահակյանը ստորագրել է 2017 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ստորագրել է «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները:

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը կրկին Արցախում է

Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի շուրջ 50 ուսանողներ «Մենք Արցախն ենք» ծրագրի շրջանակներում ուղևորվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ծրագիրը մեկնարկել էր դեռ ապրիլի 28-ին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի ունեցած պաշտոնական հանդիպումով:

Բակո Սահակյանն ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի մի խումբ ներկայացուցիչներին

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ «Դասարան» կրթական ծրագրի ներդնումը հանրապետության դպրոցներում արդեն իսկ դրական դերակատարություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավմանը:

Բակո Սահակյանը դիմավորել է Արցախ ժամանած Սերժ Սարգսյանին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Բակո Սահակյանը տոնի առթիվ բարձր պարգեւներ է հանձնել

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որտեղ Նախագահը հանդես է եկել ելույթով:

Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.

Անվեհեր երիտասարդների նոր սերունդ ունենք. Բակո Սահակյանի մայիսի 9-ի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ:

Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ: Մեր լեգենդար հայրերի ու պապերի սխրանքը Հայրենական մեծ պատերազմում, նրանց ապրած կյանքը միշտ հպարտություն են պարգեւել մեզ եւ ուղենիշ հանդիսացել մեզ համար` առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ: Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով հենց նրանց հերոսական օրինակը, որն անսասան հավատ է ներշնչել մեզ սեփական ուժերի եւ արդարության հաղթանակի հանդեպ, սովորեցրել լինել տոկուն ու հաստատակամ, մաքառող ու նպատակասլաց: Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով մեր հերոսամարտերի շարքը: Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետեւ ունենք նաեւ արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմության մեջ թողնելով անձնվիրության նոր օրինակներ: Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին: Փա՜ռք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակներին: Թանկագի՛ն հայրենակիցներ, Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին` Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Մենք բոլորս միասին ենք կերտել մեր նվիրական Եռատոնը, միասին ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին ենք հարթել մեր հաղթական ուղին: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»։  

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղկեպսակ են դրել Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից քայլերթ մեկնարկեց, որին մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ նախկին և ներկա նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, երկու երկրների ազգային ժողովների նախագահները: Նրանք Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Բ. Սահակյան. Չկա վերադարձ անցյալին ոչ սահմանների, ոչ էլ կարգավիճակի առումով

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր» «Մեզ համար չկա վերադարձ անցյալին ոչ սահմանների, ոչ էլ կարգավիճակի առումով:Արցախի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա անկախ,ինքնիշխան, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ Եռատոնի կապակցությամբ պետական պարգեւներ հանձնելու արարողության ժամանակ: Եռատոնի կապակցությամբ պետական պարգեվներ են ստացել նաեւ հայաստանյան պաշտանյաներ: Շուշիի ազատագրման ռազմագործողության  մի խումբ մասնակիցերի Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել:  

Արտակ Շաբոյանն արժանացել է Արցախի պետական պարգեւի. շքանշանը հանձնել է Բակո Սահակյանը

Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:

Հադրութում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան է բացվել. Ներկա է եղել Արցախի նախագահը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է Հադրութի շրջան եւ Ակնաղբյուր գյուղում մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եվ Բակո Սահակյանն այցելել են Մարտակերտի Կաշենի լեռնահանքային համալիր

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր, որտեղ հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:

Բակո Սահակյանն ընդունել է դեսպան Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ

Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են գրականության ասպարեզում Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն արժեւորել է նման կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով Հայրենիք-Սփյուռք միասնականության կարեւոր բաղադրամասերից:

Բակո Սահակյանն այցելել է Շուշի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Շուշի քաղաք: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ոլորտում մի շարք ծրագրերի իրականցման հետ կապված հարցերին:

Բակո Սահակյանը զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Դանիելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արցախի Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստը

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում: «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Դա նշանակալի հոբելյան է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում: Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր և նպատակային գործունեության շնորհիվ հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը: Հիմնադրամի 25 տեղական մարմինները գործում են աշխարհի 22 երկրներում: Ուշագրավ է հիմնադրամի ապաքաղաքական բնույթը, որը թույլ է տալիս մեկտեղել և միահյուսել մեր բոլորի գաղափարները, հնարավորությունները և միջոցները՝ համախմբելով և հզորացնելով Հայաստանը, Արցախը և սփյուռքը: Անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և աշխատանքներն իսկապես տպավորիչ են թե՛ քանակով և թե՛ որակով: Դրանց շարքում կարելի է առանձնացնել «Ձմեռ» մարդասիրական ծրագիրը, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թվականներին ուղղվեցին կարևորագույն սոցիալական խնդիրների լուծման: Աղետի գոտում իրականացված բնակարանաշինության շնորհիվ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ ստացան նոր կացարաններ: Գորիսն ու Ստեփանակերտը, Արցախի հյուսիսն ու հարավը, Վարդենիսն ու Մարտակերտը իրար կապող ճանապարհների շինարարությունը թույլ է տալիս լուծել մեր ժողովրդի համար մի շարք կենսական և ռազմավարական բնույթի հրատապ հարցեր: Վստահ եմ, որ ապագայում ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ ոգևորելով բոլորիս իր հաջողված ծրագրերով, եռանդուն քայլերով և հստակ արդյունքներով: Այս գեղեցիկ առիթով որոշում է ընդունվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, վերստուգիչ հանձնաժողովի անդամներին և տեղական մարմինների ատենապետներին պարգևատրել հիմնադրամի 25-ամյակի հուշամեդալով: Երեկ մենք ներկա եղանք հիմնադրամի գործունեությանը նվիրված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին կատարված աշխատանքների փայլուն դրվագներ: Ես տպավորված եմ իմ տեսածով և կարծում եմ, որ ինձ հետ միասին շատերն էին տպավորված: Իսկապես, հայկական երկու պետությունների ներկայացուցիչները, սփյուռքի կառույցներն ու անհատները, մեծ ու փոքր նվիրատուները հսկայական գործունեություն են ծավալել անցած քառորդ դարի ընթացքում: Այդ աշխատանքների արդյունքները, իրոք, տեսանելի են: Այսօր առիթ է, որ մենք շնորհակալություն և գոհունակություն հայտնենք նաև հիմնադրամի ղեկավարությանը և նվիրյալների այն թիմին, որ օր օրի աշխատում են տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ: Իհարկե, այդ գոհունակությունը չի նշանակում բավարարվել եղածով: Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ: Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել և արդիականացնել ամեն օր: Հիմնադրամը պետք է միշտ լինի իր բարձրության վրա, այսինքն՝ լինի ժամանակակից, արդյունավետ և նպատակասլաց: Համոզված եմ, որ այդպիսին էլ լինելու է հաջորդ 25 տարիների ընթացքում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը իր բացման խոսքում: Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2016թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2016թ. գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացրած եզրակացությունը: Նիստում քննարկված հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ը նպատակաուղղված է լինելու Արցախի Հանրապետության տարածքում հիմնականում երկու ծրագրերի իրականացմանը՝ խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը: Նշելով, որ բոլորի համար էլ ակնհայտ են առաջարկված խնդիրների կարևորությունը և հրատապությունը` Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս պատվով կկատարի իր հայրենանվեր առաքելությունը: Խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի ծրագրերի իրականացման ուղղությունները:

Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ներկա են գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ներկա են գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականությունը վերականգնելու համար. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականությունը վերականգնելու, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար: 1918 թվականի մայիսին այդ բազմադարյա պայքարը պսակվեց հաղթանակով: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովուրդը դրսեւորեց անօրինակ տոկունություն ու սխրանք եւ հասավ հաջողության, կարողացավ դիմակայել իր հողը մխրճված թշնամուն եւ հետ շպրտել նրան՝ ոչնչացումից փրկելով պատմական հայրենիքի վերջին մասնիկն ու իր ապագան: Արցախյան ազատամարտը դարձավ այդ փառավոր հերոսամարտերի շարունակությունը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ հայի ազատատենչ ոգին անսասան է եւ փոխանցվում է սերնդեսերունդ: Այսօր համայն հայությունը միավորվել ու համատեղել է իր ջանքերը, որպեսզի հայկական երկու հանրապետությունները զարգանան ու զորանան, որպեսզի հայը կարողանա ապահով ու բարեկեցիկ ապրել հարազատ երկրում, իր հայրենիքում: Դա համազգային խնդիր է, որը պետք է լուծենք բոլորս միասին՝ Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու նոր հաղթանակներ պետականաշինության ճանապարհին»:

Բակո Սահակյանի առաջարկով «Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում նոր նախագծեր կընդգրկվեն

«Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան առաջարկով կներառվեն խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը:

Հաստատվեց այս տարվա դրամահավաքի թեմաները

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստի ընթացքում քննարկվել են այս տարվա դրամահավաքի թեմաները, որոնք առաջարկվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Ժամանակ». Դոն Պիպոյի մահափորձի շուրջ «բազարները» վարում է Բակո Սահակյանը

«Թեեւ քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ քրեական, ինչպես նաեւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում: Դեռեւս ներքին «բազարներ» են գնում, թե ով կարող էր կանգնած լինել այդ ամենի հետեւում:

Անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ: Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ՝ թանկագին փոքրիկներ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս հրաշալի տոնի կապակցությամբ եւ մաղթում բոլորիդ քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»:

Արցախի համալսարանում ռազմական գործ են դասավանդելու

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի պետական համալսարանում ռազմական գործի դասավանդմանը եւ այս համատեքստում մայր բուհի եւ պաշտպանության բանակի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերին:

Խորքային հորեր եւ արեւային էներգիա. «Հայաստան» համահայկականի նոր ծրագրերը Արցախում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը  հիմնադրամի ստեղծման օրվանից ձեռնամուխ է եղել գումարների  հավաքագրման գործընթացին: Ասում է, որ  Սփյուռքում ապրող հայրենակիցները, երբ տեսնում են  իրենց նվիրաբերած գումարներով  կատարված աշխատանքների  արդյունքները, ավելի են  ոգևորվում ու արդեն հաջորդ տարի  էլ  ավելի մեծ գումարն են  հատկացնում հիմնադրամին: Մկրտիչ Մկրտչյանը գտել է  ձևը, թե ինչպես պետք է կազմակերպել գումարների հավաքագրումը: Նշում է՝ երբ թափանցիկություն ես  ապահովում՝ մարդիկ հավատում են ու գումարներ են նվիրաբերում Հայաստանին ու Արցախին Մասնագիտությամբ ճարտարագետ Մկրտիչ  Մկրտչյանը արդեն 25 տարի պարբերաբար՝ ամեն տարի գալիս է Արցախ ու, մինչեւ հերթական շենք- շինությունների շահագործման հանձնվելը, հետևում է շինարարական  աշխատանքների ընթացքին: Այսօր Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25- րդ ամյակին նվիրված Հոգաբարձուների խորհրդի  նիստը։ Խորհրդի եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շեշետում է, որ  հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը`  վայելելով  մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը: Անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և աշխատանքներն իսկապես տպավորիչ են թե՛ քանակով, թե՛ որակով` ասաց նախագահը: «Դրանց շարքում կարելի է առանձնացնել «Ձմեռ» մարդասիրական ծրագիրը, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թվականներին ուղղվեցին կարևորագույն սոցիալական խնդիրների լուծման: Աղետի գոտում իրականացված բնակարանաշինության շնորհիվ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ ստացան նոր կացարաններ: Գորիսն ու Ստեփանակերտը, Արցախի հյուսիսն ու հարավը, Վարդենիսն ու Մարտակերտը իրար կապող ճանապարհների շինարարությունը թույլ է տալիս լուծել մեր ժողովրդի համար մի շարք կենսական և ռազմավարական բնույթի հրատապ հարցեր»: Արդեն նիստի ժամանակ Հոգաբարձուների խորհրդի անդամ, Արցախի նախագահ  Բակո Սահակյանն առաջարկեց, որ հիմնադրամի այս տարվա դրամահավաքը նվիրված լինի խորքային հորերի ծրագրին։ Դրա շնորհիվ Արցախում այս պահին չոռոգվող տարածքների մեծ մասը կսկսեն ոռոգել։ Լրագրողների հետ  զրույցում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը  նախ փոքրիկ հաշվետվություն ներկայացրեց, ասաց, որ այս տարիների  ընթացքում  հիմնադրամը ունեցել է 700 հազար նվիրատու և 500 հազար շահառու: Արդեն անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի  առաջարկին՝ Արա Վարդանյանը նշեց, որ հայկական երկրորդ հանրապետությունում այսօր 180-ից  200 նմանատիպ խորքային հորերի պահանջարկ կա։ Յուրաքանչյուրի կառուցման համար կպահանջվի 50 000 ԱՄՆ դոլար։ Անցած 25 տարիների ընթացքում որպես ամենակարևոր ծրագրերից Արա Վարդանյանն առանձնացնում է  երկուսը՝ Գորիս-Ստեփանակերտ և Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհների կառուցումը: <<Ռադիոլուրի>> դիտարկմանը, թե  ո՞րն է պատճառը, որ հիմնադրամի կողմից ամենամյա դրամահավաքին տարեցտարի ավելի քիչ գումար է հավաքվում, Վարդանյանը նշեց՝ պարզապես ամեն տարի փոքր նվիրատվությունների հաշվին գոյանում է նույն գումարը՝ մոտ 6-8 մլն դոլար, իսկ  մնացածն արդեն կախված է խոշոր նվիրատվություններից: «Հիմնադրամն ստանում է երկու տեսակի գումարներ՝ մեծ և փոքր նվիրատվությունների տեսքով: Փոքր նվիրատվություններն ընդհանուր դրամահավաքի 50-70 տոկոսն է կազմում, որոնք հավաքվում են 100 կամ 200 հազար անձանցից: Կան նաեւ մեծ նվիրատվություններ, օրինակ՝ անցած տարի մենք ունեցանք 5 մլն նվիրատվություն մեկ հոգուց՝ Անդրանիկ Բաղդասարյանից: Իր տված գումարի շնորհիվ հավաքված գումարը դարձավ 15 մլն: Հիմա եթե մյուս տարի մենք հավաքենք 10 մլն, դուք չեք կարող ասել, որ մենք քիչ ենք հավաքել: Չես կարող մարդուն պարտադրել, որ յուրաքանչյուր տարի քեզ 5 մլն տա»,- ասաց հիմնադրամի տնէրեը։ Ամփոփելով՝ Արա Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գոյություն չէր ունենա, եթե չլիներ Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացին, քանի որ  մեկն իր քաղաքում կամ գյուղում շարունակում է կյանք և ապագա կերտում, մյուսը՝ սահմանին կանգնած ապահովում է մեր անվտանգությունը:

Ստեփանակերտում Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված մի խումբ զինծառայողների ավտոմեքենաներ են նվիրել (Լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների եւ սպաների մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Մեքենաներ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված մի խումբ զինծառայողների

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների եւ սպաների մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Կարեն Խաչատրյանին՝ այս հայրենանվեր ձեռնարկը կյանքի կոչելու համար՝ պահանջված համարելով նման նախաձեռնությունները:

Արցախի նախագահն այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային եւ հարավարեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային և հարավարևելյան սահմանագծի մի շարք հատվածներ,  տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին Բակո Սահակյանը պարգևատրել է

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսների պետական պարգևներով պարգեւատրման և բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների և պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ հերթական այցի օրակարգում

Տարածաշրջանային այցով արդեն Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին,  Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ «Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր», հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ասված է հաղորդագրությունում: Մինչ այդ՝ միջնորդները Երևանում  հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Ինչ նպատակով են միջնորդները ժամանել տարածաշրջան ու որքանով կհաջողվի հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը լուծել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ: Ըստ էության՝ Արցախի նախագահն ասել է այն, ինչի մասին տեղյակ կլինեին միջնորդները, եթե հետաքննության մեխանիզմները ներդրված լինեին: Թեև նախորդ տարվա ապրիլից հետո կողմերը պայմանավորվել էին  ներդնել այդ հետաքննության մեխանիզմները, սակայն Բաքուն հրաժարվում է հանձնառությունից: Այդուհանդերձ՝ մինչ այդ՝ միջնորդները պնդում էին դեսպան Կասպրշիկի աշխատակազմը 7-ով ավելացնելու հարցի կարևորությունը: Ինչքանո՞վ են այդ նպատակին մոտեցել համանախագահները տարծաշրջանային այս այցով: Ըստ այդ՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի միջնորդների այցը փխրուն խաղաղությունը պահելն է. «Փորձում է փխրուն կայնությունը պահել»: Իրականում Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացումը ոչինչ չի տա` նախահարձակ կողմին բացահայտելու ուղղությամբ: Ոչ թե թվաքանակը պետք է ավելացնել, այլ՝ լիազորություններն ընդլայնել, ինչը հնարավորություն կտա հասցեական խոսել որևէ միջադեպից հետո՝ ասաց Լարիսա Ալավերդյանը: Սակայն մի փոքր խորը մտածելուց հետո բնականաբար հարց է առաջանում, իսկ ի՞նչ կտա միջադեպից կամ ռազմական գործողություն սկսելուց հետո նախահարձակ կողմի բացահայտումը: Այստեղ թերևս ավելի կարևոր է նախապես տեղեկանալ հակառակորդի սպասվող գործողությունների մասին ու փորձել կանխել հարձակումը մինչ այն սկսելը, հետևել զորքի ու զենքի տեղաշարժին: Այս հարցում շատ օգտակար առաջարկ է հնչեցրեց հայկական կողմը՝   ընդգծեց Հայաստանի առաջին օմբուդսմենը. «Կարելի է տիեզերքից վերահսկողություն իրականացնել, քանի որ միջազգային իրավունքը նաև տիեզերքին է վերաբերում»: Իսկ որքանո՞վ է դա իրագործելի միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց, որ այսպես թե այնպես կան պետություններ, որ վերահսկողություն են իրականացնում տիեզերքից հետախուզական նպատակներով,  բայց դա որևէ ազդեցություն չի կարող  ունենալ իրավիճակի պարզաբանման վրա: Արցախյան խնդում հարցն այլ է, կարևոր է հասկանալ, թե ինչի համար է իրականացվելու այդ վերահսկողությունը. պարզապես  հսկողությա՞ն, թե՞  իրավական հետևանքի համար՝ հստակեցրեց միջազգային իրավունքի մասնագետը: Մինչ հայկական կողմն ու միջազգային հանրությունը փորձում է հետաքննության մեխանիզմներ ներդնել,  պարզելու, թե որ կողմն է նախահարձակ լինում, Բաքվից Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում: Վկայակոչելով Սանկ Պետերբուրգում  և Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նա նշել է, որ քննարկվել են բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու մասին հարցեր: «Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ճանապարհները: Ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ժամանակը փոխելու ստատուս քվոն: Նախագահները և համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,- ասել է Մամեդյարովը։ Իսկ ահա ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի Դավիթ Բաբայանը հստակեցնում է, որ այս պահին բանակցությունների նպատակը հակամարտությանն գոտում խաղաղության եւ կայունության ապահովումն է.«Ընդհանրապես, մենք պետք է միշտ բանակցային գործընթացը դիտարկենք 2 հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորման, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում: Բուն կարգավորման համար դեռևս երկար ճանապարհ պետք է անցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն գրեթե իրարամերժ մոտեցումներ. հատկապես Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ հույս չի ներշնչում, որ շուտափույթ կամ մոտ ժամանակներում կլինի կարգավորում: Դրա համար հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա,- ասել է Դավիթ Բաբայանը:

Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ Հոչանց գյուղում հանդիպել շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել շրջանի մի խումբ ներկայացուցիչների՝ երկրին մատուցած ծառայությունների համար: Այնուհետեւ քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքներին եւ արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ ընթացիկ մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջվարչակազմի պատասխանատուներ, համայնքի ղեկավարներ: Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2016 թվականին Քաշաթաղի շրջանում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Բակո Սահակյանը նշել է, որ շրջանն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար դիրք է զբաղեցնում մեր գյուղատնտեսության համակարգում՝ հավելելով, որ այստեղ նախատեսված է իրականացնել մի շարք նոր ծրագրեր տարբեր ոլորտներում, ինչը դրական ազդեցություն կունենա շրջանի զարգացման վրա: Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:  

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների եւ միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ: Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:  

Բակո Սահակյանը համանախագահների հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Արցախի պետական համալսարանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը կփոխգործակցեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 15-ին, ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին պատվավոր նախագահ, Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանին:

Հայ խորհրդարանականները կլինեն առաջնագծում

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Այսօր Արցախ է ժամանել ՀՀ Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամներն արդեն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, տեղի է ունեցել երկու խորհրդարանների նախագահների՝ Արա Բաբլոյանի եւ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցը: Այս պահին տեղի է ունենում Հայաստան- Արցախ միջխորհրդարանական պատվիրակությունների  հանդիպումը Արցախի Ազգային ժողովում: Նախատեսված է հանդիպում նաեւ նախագահ Բակո Սահակյանի հետ: Վաղը ՀՀ Աժ պատվիրակության անդամները կլինեն առաջնագծում, իսկ երեկոյան կմասնակցեն հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին:

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին եւ պատվիրակության անդամներին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու եւ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը կշարունակի ընդլայնել ու խորացնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ արդեն իսկ ձեւավորված սերտ համագործակցությունը:

Արցախում զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են <<Մարտական ծառայություն>> մեդալով։

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Զոհված զինծառայողները պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Նարեկ Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Հունիսի 17-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Նարեկ Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

«Սիսական» ջոկատի նախաձեռնությամբ Թալիշում կանգնեցվեց «Վերածնված Թալիշ» հուշարձանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Բակո Սահակյանը ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին:

Վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ ԿԸՀ անդամի լիազորությունները

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հասմիկ Շինդյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

Բակո Սահակյանը օգտակար է համարել ՀԷՑ-ի հետ համագործակցությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են մեր հանրապետության էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն օգտակար է համարել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է թողնում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Հարգարժան Արկադի Արշավիրի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ձեր ամբողջ կյանքն ու անցած ուղին հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, ինչի շնորհիվ էլ արժանացել եք «Արցախի հերոս» բարձր կոչմանը: Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այսօր էլ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները Դուք օգտագործում եք ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության ընթացքում>>:

Բակո Սահակյանը շնորհավորել է Արկադի Ղուկասյանի 60-րդ տարեդարձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բակո Սահակյանը նշանակել է ԼՂՀ ԿԸՀ անդամ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝ մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Ստեփանակերտում մեկնարկել է «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 28-ին, ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը:

«Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Արտյոմ Քուշկյանի դստեր հարսանիքն է։ Պսակադրությունը կայանալու է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում, հրավիրված է ոչ միայն հայաստանյան էլիտան, այլեւ հյուրեր արտերկրից։

Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել

Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Ազատ հայրենիք» կուսակցության առաջիկա համագումարում կքննարկվի Բակո Սահակյանի թեկնածությունը սատարելու հարցը

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական գալիք ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 30-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել և ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Բակո Սահակյանը վկայականներ է հանձնել ԵՊՄՀ գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ավարտական վկայականներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին եւ հանդես եկել այնտեղ ելույթով: «Դուք ստանձնում եք կարեւոր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել սերունդներ եւ գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի, նրա կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների զարգացման ու զորացման գործում: Դա մի ճակատ է, որտեղ նույնպես կերտվում ու կոփվում է ազգի ապագան, նրա պաշտպանունակության եւ հարատեւման համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը», ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բուհի շրջանավարտները բարձր կպահեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատիվն ու համբավը, որի ավանդն ու դերակատարությունը հայ ժողովրդի գիտակրթական համակարգում անգնահատելի է:

Արցախում առաջնագիծը կապահովվի խմելու ջրով

Արցախում ներկայումս ուսումնասիրվում և հաշվարկվում է առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահովելու հարցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ առաջիկայում բանակում և հատկապես առաջնագծում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվելու, որոնք էականորեն ազդելու են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման վրա: Պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ), որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով: «Առաջնագծում ծառայած և ծառայող մարդիկ լավ գիտեն այս ծրագրի իրական էֆեկտիվությունն ու գինը, իսկ զինծառայողների հետ անցկացվող զրույցների ժամանակ այս ծրագրի իրականացումը ամենանախընտրելիներից է»,- գրել է Արցախի նախագահի խորհրդականը:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել բարոնուհի Քերոլայն Քոքսին 80-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանն այցելել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին այցելել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը։ ԱՀ նախագահը ծանոթացել է բերքահավաքի և գյուղատնտեսական այլ աշխատանքների իրականացման ընթացքին: Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանը Վանք գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ Վանքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Իր ելույթում Նախագահը նշել է, որ Վանքի բնակիչներն ակտիվորեն մարտնչել են Արցախի տարբեր ճակատներում՝ իրենց դրսեւորելով որպես խիզախ մարտիկներ՝ հավելելով, որ այս կոթողը կդառնա ուխտավայր թե գյուղում ապրողների, թե այստեղ այցելողների համար: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Աթա Վանք Լես» կազմակերպությանը եւ ռուսաստանաբնակ գործարար Սասուն Հակոբյանին՝ հայրենանվեր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Նախագահ Սահակյանը 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար Վանք գյուղի մի խումբ  ազատամարտիկների պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մինչև 2020 թ. Արցախը ղեկավարելու է գործող նախագահը

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Մինչև 2020 թ. Արցախի Հանրապետությունը ղեկավարելու է գործող նախագահ Բակո Սահակյանը:  Չնայած ընտրությունները դեռ չեն կայացել, բայց այսպիսի եզրահանգման է դրդում Ազգային ժողովում ներկայացված խոշոր քաղաքական ուժերի որոշումը: Օրերս տեղի են ունեցել խորհրդարանում մեծամասնություն ունեցող Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական կուսակցությունների համագումարները, նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշում է ընդունել նաեւ ՀՅԴ Արցախի կառույցը: Այդ կուսակցությունների ներկայացուցիչները «Ռադիոլուրին» ներկայացրել են իրենց որոշումների դրդապատճառները։   2017 թվականի փետրվարի 20-ի ընդունված Սահմանադրության համաձայն երկրի նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները պետք է կայանան միաժամանակ: Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի  լիազորությունները լրանում են այս տարի, իսկ խորհրդարանին՝ 2020 թվականին: Այս երեք տարվա  տարբերությունը լրացնելու համար Սահմանադրության անցումային դրույթներում ամրագրվեց, որ  գործող նախագահի լիազորությունների ավարտին նոր նախագահ ընտրելու է Ազգային ժողովը։ Թեկնածուներին առաջադրելու են Աժ-ում ներկայացված խմբակցությունները: Ընտրություններին ընդառաջ՝ երեք քաղաքական ուժերը՝ «Ազատ հայրենիքը», ԱԺԿ-ն եւ ՀՅԴ-ն քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել եւ որոշել առաջադրել ու սատարել գործող նախագահի թեկնածությունը: Այլ թեկնածու առաջադրելը խորհրդարանում խառնաշփոթ կառաջացներ, քանի որ քաղաքական ուժերից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չունի, իսկ նախագահի թեկնածուն առնվազն քսաներկու ձայն պիտի ստանա՝ բացատրում է «Ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Վարդգես Բաղրյանը: Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած ժողովրդավարական կուսակցության համագումարը հուլիսի մեկին էր։ Նույն օրը տեղի ունեցավ վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի նիստը:  Որոշումները միանշանակ էին՝ առաջադրել ու պաշտպանել Բակո Սահակյանի թեկնածությունը: Այս երկու կուսակցությունների հետ Բակո Սահակյանի թեկնածությանը կողմ են նաեւ խորհրդարանում թվով երկրորդը հանդիսացող դաշնակցականները: Նրանք Բակո Սահակյանին սատարել են նաեւ 2007 եւ 2012 թվականների ընտրությունների ժամանակ: Անցումային շրջանը պետք է ղեկավարի այն իշխանությունը, որ պատասխանատվություն է ստանձնել Սահմանադրական բարեփոխումների համար։ Սա է Դաշնակցության տեսակետը: Թե՛ ժողովրդավարները, թե՛ «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչը  կարծում են, որ  ինչպես 2006-ի, այնպես էլ նոր Սահմանադրությունը  գործող նախագահների ընտրվելու իրավունքը չի սահմանափակում: Հիշեցնեմ, որ 2006 թվականին ԼՂՀ առաջին Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց իր երրորդ ժամկետով չառաջադրվելու մասին եւ հորդորեց Սահմանադրության ընդունումը չկապել իր հավակնությունների հետ: Արցախի հանրապետության նախագահի ընտրությանը նվիրված հատուկ նիստը հավանաբար տեղի կունենա հուլիսին 19-ին եւ խորհրդարանի 33 պատգամավորներից առնվազն 28-ը՝այդքան են երեք խոշոր ուժերի ներկայացուցիչները, առաջադրելու եւ  կողմ են քվեարկելու Բակո Սահակյանի թեկնածությանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Վազգեն Պողոսյանին հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 11-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։  

ՀՀ պաշտպանության նախարարն Արցախում է

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:  

2020 թվականին Դադիվանքը 90 տոկոսով նախկին Դադիվանքի նման կլինի. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

«2020 թվականին Դադիվանքը 90 տոկոսով նախկին Դադիվանքի նման կլինի»,-վստահեցնում է Արցախի քարակերտ հրաշքներից մեկի՝ Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Ռադիոլուրին նա պատմել է, որ մինչ օրս վերանորոգվել են եկեղեցու երիցատունը, ժամատունը, մատուռները, եկեղեցու մուտքը,  դարպասները, իսկ օրերս Դադիվանք այցելած Բակո Սահակյանը խոստացել է ՝ մոտ ապագայում կվերանորոգվի դեպի համալիր տանող մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհը:   Առաջին անգամ նա Դադիվանք մտավ 1993 թվականի ապրլի 3-ին, երբ ազատագրեցին այն: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ  տեսավ քարակերտ հրաշքը, որի պատերն ամբողջությամբ սևացած էին, այդ թվում՝ 700-ամյա պատմություն ունեցող որմնանկարները: Խաչեր, բնականաբար, չկային: Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը մեզ նաև պատմեց, որ 1950-ականներին Ադրբեջանի իշխանությունները Դադիվանքի տարածքը վերաբնակեցրել են. Ադրբեջանաբնակ քուրդ հովիվն իր տասնյակ անասուններին պահել է հենց եկեղեցու ներսում՝ վերածելով այն անասնագոմի: Ծխից ամբողջությամբ սևացած ու անասնագոմի վերածված վանական համալիրն այսօր գործող եկեղեցի է: Որպես այդպիսին հավատավոր ժողովրդի առջև Դադիվանքն իր դռները բացեց  2016-ի հունվարի մեկից: Վերանորոգման աշխատանքներն այստեղ այս պահին էլ շարունակվում են։ Սուրբ  Զատկի տոնին այս տարի 3000 մարդ է հավաքվել Դադիվանքում: Ամեն կիրակի պատարագ կա այստեղ, մկրտություններ ու պսակադրություններ  են իրականացվում: Դադիվանքը կյանք ու աշխուժություն է ներարկել Քարվաճառի ողջ տարածաշրջանին: «Հավատավորների թիվն այստեղ օր օրի ավելանում է: Նյութականից զատ մարդիկ նաև հոգևոր պահանջներ  ունեն, որոնք փորձում են հագեցնել Դադիվանքում»,- ասում է Տեր Հովհաննեսը։ Տեր Հովհաննեսը նաև տեղեկացրեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրերս այցելել է Դադիվանք, հոգևոր օրհնություն ստացել ու խոստացել, որ դեպի վանական համալիր տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը կասֆալտապատվի մինչև օգոստոսի մեկը: Ինչ վերաբերում է Հայաստանն Արցախին կապող երկրորդ՝ Վարդենիս-Քարվաճառ կամ, ինչպես ավելի հաճախ անվանում են՝ Կյանքի ճանապարհին, ապա այն, ըստ հոգևարականի, ոչ միայն Քարվաճառի, այլև ողջ տարածաշրջանի կյանքը  աշխուժացրել է 50 տոկոսով:

Քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:  

Արցախում նախագահական ընտրություններ են` կանխորոշված արդյունքով

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Հուլիսի 19-ին  Արցախում նախագահական ընտրություններ են` կանխորոշված արդյունքով: Համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Սահմանադրության` առաջիկա երեք տարվա համար խորհրդարանական խմբակցությունների առաջարկով հանրապետության  նախագահ ընտրելու է Ազգային ժողովը: Արցախի խորհրդարանում հինգ կուսակցություն է ներկայացված. դրանցից երեքը` «Ազատ հայրենիքը», ժողովրդավարական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք  խորհրդարանական մեծամասնություն են կազմում, առաջադրել են  գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Չնայած կանխորոշված արդյունքին, այս կուսակցությունները համատեղ խորհրդարանի 33 մանդատից 27-ն ունեն, արցախյան ընտրություններն այլընտարանքային կլինեն. գործընկերներին այդպիսի հնարավորություն ընձեռել է «Շարժում 88» կուսակցության 3 անդամ ունեցող խմբակցությունը`առաջադրելով խմբակցության եւ կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը: Էդուարդ Աղաբեկյանը պատրաստվում է որպես նախագահի թեկնածու հնարավորություններն օգտագործել Արցախին սպառնացող վտանգների եւ առօրյա խնդիրների մասին խոսելու համար: Նշեմ, որ դրա համար  հանրապետության նախագահի թեկնածուն  սահմանափակ հնարավորություններ ունի. ընդամենը մեկ ժամ ելույթի համար՝ այն էլ նախագահի ընտրությանը նվիրված նիստում։ Այդպես է սահմանված ԱԺ կանոնակարգ օրենքով: Հավակնելով անցումային փուլի նախագահի պաշտոնին՝  թեկնածու Աղաբեկյանն այնուամենայնիվ կարծում է, որ այդ Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունք չպիտի ունենա՝ հատկապես հակամարտության կարգավորման հետ կապված: Արցախի նախագահի ընտրությունը խորհրդարանում նշանակված է հուլիսի 19-ին:Ազգային ժողովում ներկայացված հինգերորդ կուսակցությունը «Ազգային վերածնունդն» է: Այն մեկ պատգամավոր ունի` կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: «Ռադիոլուր»- ին նա ասաց, որ իր անձնական համակրանքը թեկնածու Աղաբեկյանի օգտին է, բայց կուսակցական որոշում դեռեւս չկա: Արցախի կառավարման համակարգում անցումային փուլը տեւելու է մինչեւ 2020 թվականը: Այդ ժամանակ տեղի կունենան խորհրդարանի եւ հանրապետության նախագահի համաժամանակյա ընտրություններ:

Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Բակո Սահակյանն այսօր Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։ Նրա օգտին են քվեարկել խորհրդարանի «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների անդամները, ինչպես միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Բակո Սահակյանն ստացել է 28 ձայն։ Նախագահի մյուս թեկնածուն՝ Էդուարդ Աղաբեկյանն ստացել է 4 քվե։

Արցախում այսօր նախագահ են ընտրում

Լուսինե Ավանեսյան Ռադիոլուր- Ստեփանակերտ Արցախում այսօր նախագահ են ընտրում: Ընտրությունները խորհրդարանում են, այնպես որ Ստեփանակերտի եւ մյուս բնակավայրերի փողոցներում դրանց մասին հիշեցնող ոչինչ չկա: 2017 թվականի նախագահկան ընտրությունների ճակատագիրը որոշվեց այս տարվա փետրվարին տեղի ունեցած Սահմանդրական հանրաքվեի ընթացքում. ընտրողները, կողմ քվեարկելով նոր Մայր օրենքին, որոշեցին նաեւ, որ մինչեւ 2020 թվականը նախագահ ընտրելու է Ազգային ժողովը՝խորհրդարանական կուսակցությունների առաջադրած թեկնածուներից: Այսօր Արցախի վերցերոդ գումարման Ազգային ժողովը առաջիկա 2,5 տարվա համար երկրի նախագահ է ընտրելու՝ երկու թեկնածուներից.դրանք են գործող նախագահ Բակո Սահակյանը եւ  «ՇԱՐԺՈՒՄ 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը, ով հայտնի է որպես ընտրություններով իշխանության եկած ընդդիմադիր գործիչ։ 2004 թվականին նա հաղթելով իշխանության թեկնածուին՝ դարձավ Ստեփանակերտի քաղաքապետ: 2007 թվականի նախագահկան ընտրություններին ընդառաջ «ՇԱՐԺՈՒՄ 88-ը» «միասնական թեկնածու» գաղափարի առաջարկողներից ու պաշտպաններից էր. Արցախյան քաղաքական ուժերի համար այդ թեկնածուն  դարձավ Բակո Սահակյանը, ով այս ընրություններում էլ ունի խորհրդարանական երեք քաղաքական ուժերի աջակցությունը, իսկ Էդուարդ Աղաբեկյանը2012 թվականին պաշտպանեց Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, իսկ այժմ առաջադրվել է իր կուսակցության կողմից, որը խորհրդարանում ունի 3 անդամ, նրան պաշտպանողների շարքում նաեւընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության միակ պատգամավորն է: Այն որ ընտրվելու շանսեր մեղմ ասած՝ չունի, նախագահի թեկնածու Աղաբեկյանը բնականաբար գիտակցում է. այսօր Ազգային ժողովում նա պատրաստվում է խոսել Արցախի խնդիրներից՝գործընկերների ու հնարության ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրելով դրանց վրա: Ընտրություններին ընդառաջ թեկնածուները քարոզչություն չեն տարել. պատգամավոր Աղաբեկյանը զբաղված էր իր պարտականություններով, իսկ գործող նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցեր էր կատարում հանրապետության շրջաններ: Մարդկանց հետ զրույցի եւ քննարկուների թեման ընտրությունները չէին, այլ գյուղատնտեսությունը: Այնպես որ զարմանալի չէ, որ մարդկանց  մի մասն ընդհանրապես  տեղյակ չէ այսօր կայանալիք ընտրություններից, մյուս մասը համոզված է, որ Բակո Սահակյանը պաշտոնավարելու է նաեւ հետագայում, զրուցակիցներիս մի մասն էլ կարծում է, որ նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի: Խորհրդարանի նիստի սկիզբը ժամը 11-ին է: Կուսակցությունները ներկայացնելու են իրենց թեկնածուներին, ապա իրենց ծրագրերից խոսելու են թեկնածուները: Քվեարկությունը կլինի դրանից հետո, ընթացակարգը բացատրում է Արցախի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, սահմանադրության մշակման հանձնաժողովի անդամ  Հովիկ Ջիվանյանը: Ընտրված նախագահը պաշտոնավարել սկսելու է մոտ 1,5 ամիս հետո. Բակո Սահակյանի երկրոդ շրջանի ժամկետը լրանում է սեպտեմբերի 6-ին:

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն և քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում ևս սատարելու և աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները և աշխարհասփյուռ ողջ հայությունը: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով: «Արցախյան հերոսական ազատամարտի տարիներից սկսյալ` ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոններում Դուք կարևոր ներդրում բերեցիք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անկախ պետականության ամրապնդման գործում: Անցող տասը տարիների ընթացքին, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, Դուք Ձեր ջանքերն առատացրեցիք՝ ի նպաստ արցախահայության քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքի առաջընթացի ու զորացման: Ուրախ ենք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի մեր ժողովուրդն ի դեմս երկրի Ազգային ժողովի, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը առաջիկա տարիներին դարձյալ վստահեց Ձեզ՝ բարձր գնահատելով Ձեր հայրենասիրությունը, հմտություններն ու կարողությունները և հարուստ փորձառությունը: Մեծարգո նախագահ, Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերը բարեզարդի Ձեր առաքելությունը և շնորհի նշանակալի նոր ձեռքբերումներ` հանուն Արցախ աշխարհի խաղաղության և բարեսեր մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի», — ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձում: Նորին Սրբությունը նաև հայցել է Ամենազօր Աստծո օրհնությունը և հովանին Արցախի ազատասեր ժողովրդին:

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է հայկական պետության մամուլի ծառայությունը։

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն Սահակյան, Հայաստանի Հանրապետության կառավարության ու անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Արցախի Հանրապետությունում շարունակվելու է պետականության ամրապնդման գործընթացը և տնտեսական ու քաղաքական զարգացումը: Վստահ եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների տնտեսական սերտ փոխգործակցությունը շարունակվելու է հետևողականորեն խորանալ և ամրապնդվել: Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ ու եռանդ, որպեսզի մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքները բարեհաջող ավարտի հասցնեք՝ ի շահ Արցախի ժողովրդի բարօրության»:

Տարոն Մարգարյանին շնորհվել է Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտար քաղաքի օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին

Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Երեւանի քաղաքապետը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Առիթն օգտագործելով՝ Արցախի նախագահը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության արդյունքներից՝ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է գնահատվում արցախահայության կողմից:  Կարևորելով նաև Արցախի շրջանների հետ Երևանի վարչական շրջանների սերտ համագործակցությունը, Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ դրանք ևս կհասնեն այն մակարդակին, ինչպիսին է Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցությունը: «Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը  Ձեր մշտական ուշադրության կենտրոնում են, ինչն իսկապես գնահատելի է, պարոն քաղաքապետ: Բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է Երևանի և Ստեփանակերտի երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Լիահույս եմ, որ նույն ակտիվությունը կփոխանցվի նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հարաբերություններին: Համոզված եղեք, որ Արցախում բարձր են գնահատում Երևանի հետ սերտ համագործակցությունը, ու վստահ եմ, որ Դուք և Ձեր թիմն այսուհետ ևս, հետևողականորեն կշարունակեք ձեր կարևոր ներդրումն ունենալ Արցախի շարունակական զարգացման և հզորացման գործում», — նշել է Բակո Սահակյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանում` մեծամասնության քվեարկությամբ երկրի  ղեկավարի բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ` մաղթելով քաջառողջություն և հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարի և ի շահ արցախցիների: Այնուհետ Երևանի քաղաքապետը Արցախի Հանրապետության նախագահին ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական: «Համոզված եղեք, պարոն նախագահ, որ մենք իրոք առանձնակի ենք կարևորում Արցախի հետ կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը, որը ինչպեսև նշեցիք, իսկապես, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, ավելին, մեր առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու համեմատաբար խոշոր ծրագրերի ու մասշտաբային նախաձեռնությունների կյանքի կոչումը, որոնք իրենց հերթին նպաստելու են Արցախի դինամիկ զարգացմանը», — ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել է, որ պատասխանատուները նույն նվիրումով շարունակելու են անել հնարավորը՝ հայկական երկու պետությունների զարգացման ու առաջընթացի համար:

«Ժողովուրդ». Արցախում նամանավանդ պետք է միանձնյա ղեկավար. Վիտալի Բալասանյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂՀ նախագահի ընտրություններին, երբ այդ երկրի խորհրդարանը որպես անցումային նախագահ ընտրեց պաշտոնավարման երկրորդ ժամկետը բոլորած Բակո Սահակյանին:

Բակո Սահակյանը մասնակցել է է Գանձասարի Սբ.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված պատարագին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին եւ տոնական միջոցառումներին: Արցախի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած ավանդի համար եւ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյա հոբելյանի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանին, բարերարներ Վարուժան Բաղրամյանին եւ Արամ Ֆրանկյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով։ Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Էդվարդ Նալբանդյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման ԱՀ, ՀՀ և ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը հուլիսի 23-ին Արցախում ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Նույն օրն առավոտյան Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:

Բակո Սահակյանն ընդունել է Թեհրանի թեմի առաջնորդին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի եւ այս համատեսքստում Սփյուռք-Հայրենիք կապերին վերաբերող հարցեր:

Արցախի նախագահն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` կառույցի ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, ծանոթացել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, տեղում ծանոթացել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին:

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է

Արցախի նախագահ, բանակի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Բակո Սահակի Սակայանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին Ստեփանակերտում: 2007 թվականից Արցախի հանրապետության նախագահն է:

Սերժ Սարգսյանն Արցախում է

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:  

Ինչպիսին է լինելու Արցախի կառավարման նոր համակարգը

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Արցախի քաղաքական դաշտում նախագահական ընտրություններից հետո, որ տեղի ունեցան Ազգային ժողովում հուլիսի 19- ին,  հարաբերական անդորր է։ Խորհրդարանն արձակուրդում է, կառավարությունը շարունակում է գործել 2006 թվականի Սահմանադրությանը համապատասխան։  Սեպտեմբերին տեղի կունենա հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը, որից հետո կսկսվի նոր կառավարության ձեւավորումը։ Այն էականորեն տարբերվում է  գործող կարգից՝ հանրապետության նախագահը դա կատարելու է միանձնյա։   Դեռ Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ շատ խոսվեց նրա մասին, որ նոր Սահմանադրությամբ Արցախը կվերածվի սուպեր նախագահական պետության․ այսպիսի բնորոշման հետ արդարադատության նախարար, Սահմանադրության մշակման մասնագիտական հանձնաժողովի անդամ Արարատ Դանիելյանը համաձայն չէ։ Այո, նոր մոդելը հնից տարբերվում է նախագահի լիազորությունների շրջանակի ընդլայնմամբ, իշխանությունը կկենտրոնանա, բայց դա սուպերնախագահական  կառավարման չի բերի, այլ ընդամենը  նախագահի պատասխանատվության մեծացման՝ կարծում է նա։ Այն որ հանրապետության նախագահն առանց Ազգային ժողովի կարծիքի է ձեւավորելու կառավարությունը, գործող արդարադատության նախարարը խորհրդարանի լիազորությունների կրճատում չի համարում։ Սահմանադրությունում ամրագրված են նախագահի կողմից ղեկավարվող գործադիր իշխանության եւ օրենսդիր մարմնի հարաբերությունները։ Գործադիրն  իր գործունեության ծրագիրը եւ բյուջեն ներկայացնելու է խորհրդարան։ Փոխըմբռնման բացակայության դեպքում երկու կառույցներն էլ պետք է ինքնարձարկվեն։ Արցախի նոր կառավարությունում, որը նախագահի գործունեության ծրագրի իրականացմանը նպաստող մարմինն է,  վարչապետ չի լինի․ չի լինի նաեւ փոխվարչապետի պաշտոն, փոխարենը ստեղծվելու է նոր՝ պետնախարարի   ինստիտուտը։ Սեպտեմբերին  Բակո Սահակյանի՝ երրորդ անգամ նախագահի  պաշտոնը ստանձնելու օրը, գործող կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, նրա անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը,  ինչը տեղի է ունենալու երդմնակալության արարողությունից հետո քսանօրյա ժամկետում։ Հանրապետության նախագահը կառավարության անդամներին նշանակելու է  առանց խորհրդարանի տեսակետը հաշվի առնելու ։ Նախկինում կառավարության ղեկավար վարչապետը քաղաքական խորհրդատվությունների արդյունքում էր նշանակվում ՝ Ազգային ժողովի համաձայնության պարագայում, ապա եւ իր գործունեության ծրագիրը ներկայացնում խորհրդարանի հավանությանը։ Նոր Սահմանադրության համաձայն՝  նախագահն ընդամենը հրապարակելու է իր ծրագիրը եւ կառավարության կազմը։ Ինչպես եւ որտեղ՝ դեռեւս  սահմանված չէ։

Բակո Սահակյանը մասնակցել է ԵԿՄ ուխտագնացության մայր միջոցառմանը

Արցախում երեկ կայացել է ԵԿՄ ուխտագնացության մայր միջոցառումը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը:

Զինծառայողը հետմահու պարգեւատրվել է

Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

Քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտին եւ այստեղ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանի այցն Արցախ հագեցած կլինի ինչպես տոնական, այնպես էլ գործնական միջոցառումներով. Դավիթ Բաբայան

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ մասնակցելու է դրանցից շատերին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Բակո Սահակյանն ընդունել է <> բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի իտալահայ գրող ու գիտնական Անտոնիա Արսլանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին: Նախագահ Սահակյանը ողջունել է Անտոնիա Արսլանի այցելությունն Արցախ՝ բարձր գնահատելով նրա գիտական ու հայրենանվեր գործունեությունը եւ հավելելով, որ նա մեծ սեր ու հարգանք է վայելում Արցախում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը:

Արցախի նախագահն ընդունել է կանադացի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է կանադացի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանն արծարծվել են Կանադա-Արցախ կապերին, տարածաշրջանային գործընթացներին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Մեկնարկում են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Արցախում շարունակվում են Հանրապետության հռչակման տոնակատարությունները: Տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացումը, երեկոյան Շուշիում ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո Սասունցի Դավիթ օպերայի բեմադրությունը կլինի, իսկ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգեվատրվել են Արցախի հանրապետության կերտման գործում իրենց ավանդն ունեցած մի շում քաղաքացիական ու զինվորական գործիչներ:   «Արցախի հերոս»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։ Պարգեվը կրելու է հպարտությամբ, որպես 11 հազար հադրութցիների գնահատում եւ պետական երախտիք 306 հադրութցի նահատակների, ասաց Արթուր Աղաբեկյանը, ով իր քաղաքական ու զինվորական գործչի ուղին սկսել է հայրենի Հադրութից: Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ  Արցախի նախագահի հրամանագրով պետական պարգեւների  արժանացածների շարքում են քաղաքական ու պետական գործիչներ, արվեստի մարդիկ, մարզիկներ ու զինծառայողներ, գործարարներ, ուսուցիչներ, լրագրողներ, ինչպես Արցախից այնպես էլ Հայաստանի հանրապետությունից ու արտերկրից: Մայոր Գարիկ  Աբրահամյանն այսօր էլ կանգնած է սահմանին՝ ստացած մեդալը Մարտական ծառայության համար է: Ամերիկահայ  գործարար Անդրանիկ Բաղդասարյանի պարգեւը «Մեսրոպ Մաշտոց » շքանշանն է: Ռուսաստանի դաշնությունից գործարար Վարդան Բալայանը պարգեւատրվեց  «Երախտագիտություն» մեդալով: Իտալահայ գրող  Անտոնիա Արսլանը Արցախի նախագահի հրամանագրով Վաչագան Բարեպաշտ մեդալի է արժանացել: Պարգեւատրվածների շարքում են նաեւ պաշտոնյաներ Հայաստանի հանրապետությունից՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ներկաներին հանրապետության օրվա կապակցությամբ, նշել է, որ Արդեն 26 տարի Արցախը ժողովրդավարական նորմերին ու սկզբունքներին համապատասխան պետություն է կառուցում՝ հավատարիմ համամարդկային արժեքներին ու ազգային ավանդույթներին:

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են Արցախի հռչակման 26-րդ տարեդարձի միջոցառումներին. (Լուսանկարներ)

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Բակո Սահակյանը բարերար Արթուր Վարժապետյանի հետ քննարկել է նոր ծրագրեր իրականացնելու հարցը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև Սրբազանի հետ այցելել են նաև Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին և մոմ վառել Դադիվանքի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում: Հայկական երկու հանրապետությունների նախագահները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում այսօր կայցելեն նաև գինու նորաբաց գործարան: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։                                   

«Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը` Շուշիում

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Շուշի  քաղաքի նախկին ռեալական ուսումնարանի տարածքում դիտել են Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել են տոնական միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: Երեկոյան Նախագահ Սարգսյանը կմասնակցի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք տոնական ընդունելությանը, այնուհետև Վերածննդի հրապարակում ներկա կգտնվի անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին:

Առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի արդարացի և օրինական որոշումը. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին: Այս տարիների ընթացքում Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մեզ հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, որոնք օր օրի մոտեցնում են մեզ համազգային նպատակների իրականացմանը, մեր երկիրը դարձնում ավելի ուժեղ և ամուր: Վստահ եմ՝ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի և օրինական որոշումը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում են համամարդկային արժեքներին և միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին: Վստահ եմ, որովհետեւ մեր ժողովուրդն արդեն երկար տարիներ իր քրտնաջան աշխատանքով ու քաջ զավակների անձնվեր ծառայությամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը, իր անկախ պետականությունը: Թանկագի՛ն հայրենակիցներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, բարեկեցություն ու բարգավաճում՝ մեր ժողովրդին ու հայրենիքին»:

Արցախի խորհրդարանը նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստ կգումարի

Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից: Խորհրդակցության ընթացքում Աշոտ Ղուլյանը պատգամավորներին է ներկայացրել առաջիկայում սպասվող խորհրդարանական աշխատանքները՝ մասնավորապես անդրադարձել ԱԺ հատուկ նիստին, որը հրավիրվում է սահմանադրության պահանջով: Այս առթիվ, կանոնակարգային դրույթներին համապատասխան, հրապարակվել է ԱԺ նախագահի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում»: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների` օրենսդրական նախագծերի պատրաստվածության ու միջխորհրդարանական կապերի բնագավառում սպասվող ծրագրերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը ս.թ հուլիսի 19-ին խորհրդարանի կողմից երեք տարով նախագահ է ընտրվել՝ մինչեւ 2020 թվականը, երբ տեղի կունենան խորհրդարանի եւ նախագահի համաժամանակյա ընտրություններ:

Տեղի է ունեցել Արցախի Նախագահի երդման արարողությունը

Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ,  Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

Արցախի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին: Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Բակո Սահակյանը ԿԳՆ պետական կոմիտեի պատվիրակության հետ քննարկել է կրթությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ գիտության պետական կոմիտեի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Նախագահի պաշտոնական կայքից:

Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ Թալիշ գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ Թալիշ գյուղ: Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Այնուհետեւ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ու համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի նախագահը խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական ուժերի հետ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունների հետ:

Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ ու ծանոթացել ավարտական փուլում գտնվող մեծ դահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

«Ազատության» մրցանակը՝ Կարո Փայլանին

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը որոշել է իր ամենամյա միջոցառման ժամանակ «Ազատության» հեղինակավոր մրցանակը շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, Հայ դատի ամենամյա գալա-բանկետն անցկացվելու է հոկտեմբերի 8-ին՝ Բևեռլի Հիլզ քաղաքում: «Կարո Փայլանն իսկապես ժամանակակից հայ հերոս է, որը քաջաբար և առանց վախի ճշմարտությունն է ասում և փորձում է արդարության հասնել հայերի համար՝ անմիջականորեն պայքարելով Թուրքիայի կառավարության դեմ: Նա Հայ դատի Ազատության հեղինակավոր մրցանակի արժանի դափնեկիրն է, և մեզ համար պատիվ է, որ նա որոշել է ելույթով հանդես գալ Հայ դատի խորհրդաժողովին», — ընդգծել է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբի նախագահ Նորա Հովսեփյանը: Նշենք՝ Հայ դատի Ազատության մրցանակի դափնեկիրների թվում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության համահիմնադիր Ջեմ Օզդեմիրը և «Գրեմմիի» մրցանակակիր System of a Down ռոք խումբը:

Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք, հաշվի առնելով ազգային շահերը, կնախանշեն մեր հաստատուն առաջընթացը. Բակո Սահակյան

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին ելույթ ունեցավ ՀՀ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը կարեւորել է հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությունը համաժողովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 18-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը բարձր մակարդակով կազմակերպված այս միջոցառումը կարեւոր ու պահանջված է համարել ե՛ւ Մայր Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Արցախի համար, ընգծելով, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական  զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից: «Կարեւոր է նաեւ, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաեւ հանդիսանում է տարբեր ժողովուրդների եւ պետությունների հետ երկխոսության հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման հարմար հարթակ»,- նշել է Բակո Սահակյանը: Արցախի Հանրապետության Նախագահը համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջող եւ արդյունավետ աշխատանք, համոզմունք հայտնելով, որ համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում:

Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից. Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: «Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։ Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի»,- ասված է Հռոմի Սրբազան Քահանայապետի շնորհավորական նամակում: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ընթացիկ տարում մեր երկրները նշում են երկու նշանակալից հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը Անցած տասնամյակների ընթացքում երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում մենք քիչ հաջողությունների չենք հասել: Հաստատված է արդյունավետ համագործակցություն Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կամրապնդենք Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա դաշնակցային հարաբերությունները: Դա համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով: Հարգելի՛ Սերժ Ազատի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն»: Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո՛ Նախագահ, Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին: Այս տարի մենք նաև նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակվելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առտևտրային նու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը: Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար: Լավագույն մաղթանքներս այս տոնական օրվա ու առաջիկա տարվա համար»,- ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում: Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: «Ձե’րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ: Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինական կողմը անկեղծորեն ուրախ է Հայաստանի սոցիալ-տնտեսական բնագավառում ձեռքբերված հաջողությունների համար: Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից, Ձեզ հետ հետագա ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները՝ երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»,- ասված է Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում: «Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին իմ և իմ համերկրացիների անունից հղում եմ իմ սրտագին բարեմաղթանքները: Այս տարին առանձնահատուկ է հայ-գերմանական հարաբերությունների համար. 25 տարի առաջ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ ժամանակից ի վեր ստեղծվել է սերտ և փոխվստահելի համագործակցություն, որը մենք կարող ենք ավելի խորացնել: Գերմանիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետայսու ևս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին: Մաղթում եմ Ձեզ անձամբ՝ քաջառողջություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղ, ազատ և բարեկեցիկ լավ ապագա»,- ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի շնորհավորական ուղերձում: Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն: Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականության, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր իրավունքները, իր օջախն ու ընտանիքը պաշտպանելու համար, սրբազան պայքար, որը հաղթանակով պսակվեց 1991 թվականի սեպտեմբերին: Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով: Մեծարգո՛ Սերժ Ազատի, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս Մայր Հայաստանի եւ հայ ժողովրդի»,-ասված է Արցախի Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Աբեն,Ավստրայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յաքոբը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, Բելառուսի Հանրաետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան,Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Բուլղարիայի Նախագահ Ռումեն Ռադևը, Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Սուրսուլթան Նազարբաևը, Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Պիտի փորձենք հետ բերել բաց թողածը․ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ, պարո՛ն Բակո Սահակյան, Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարո՛ն Արկադի Ղուկասյան, Հարգարժա՛ն հյուրեր, Սիրելի՛ հայենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր մեծ տոն է, թերևս՝ հայության համար ամենամեծ տոնը: Հայոց անկախ պետականության վերականգնումը իրականացումն էր մեր վաղեմի երազանքի: Նաև պսակն էր այն տևական ու հերոսական պայքարի, որ մղել էին հայորդիների բազում սերունդներ: Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը: Այդ օրվանից անցել է 26 տարի, որ քիչ ժամանակ չէ: Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը: Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները: Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին: Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ: Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ավելին, պիտի փորձենք հետ բերել բաց թողածը: Պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և լավատեսությամբ: Հոռետեսները երբեք որևէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար: Աշխարհի բոլոր մեծագործություններն արել են լավատեսները: Արել են նրանք, ովքեր հավատացել են մարդուն, հավատացել են իրենց երկրի ու ժողովրդի և ընդհանրապես մարդկության ապագային: Լավատեսությունը իրականությունից կտրված լինելու և փուչ երազանքների մեջ չէ: Լավատեսությունն իրականությունը փոխելու վճռականության մասին է: Իրականությունն ավելի լավը դարձնելու ծրագրերի, նպատակների և իղձերի մասին է: Այո՛, մենք ունենք ծրագրեր, նպատակներ և իղձեր, և դրանք կյանքի կոչելը ներկա սերնդի պատմական պարտավորությունն է: Չեմ կասկածում, որ մենք դա անելու ենք: Ես լավատես եմ: Ես հավատում եմ մարդուն, հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ունակությանը, մեր երկրի և ողջ մարդկության ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային: Այո՛, այսօր ողջ աշխարհում իսկապես մեծ է լարվածությունը, բազմաթիվ և լուրջ են մարտահրավերները գրեթե բոլորի, այդ թվում և՝ մեզ համար: Բայց խնդիրները լուծելու համար են, այլ ոչ թե՝ հուսահատության առիթ: Մեր աչքի առաջ կրոններ են ծագել ու անհետացել, կայսրություններ են բարձրացել ու կործանվել, հին ազգեր են վերացել ու նոր ազգեր են ձևավորվել, բայց աշխարհը դրանից չի կործանվել, իսկ մենք էլ շարունակում ենք մեր ճանապարհը: Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի օրը, մենք լավատեսորեն արձանագրում ենք հետևյալը. Առաջին. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ հենվելով իր պատմական, մշակութային ու լայն առումով՝ քաղաքակրթական ժառանգության վրա, շարունակելով հավատարիմ մնալ ազատության և մարդասիրության գաղափարներին: Երկրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ ունենալով բարեկամներ, դաշնակիցներ և գործընկերներ: Երրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է աշխատել իր պաշտպանունակության և բարեկեցության բարձրացման ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ անկախությունը նախ և առաջ ի՛ր պատասխանատվությունն է: Չորրորդ. Հայաստանի ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է օրինական և ժողովրդավարական ճանապարհով: Նա օրինապահ է ու ազատատենչ և չի հանդուրժելու որևէ իշխանություն, որ ինքը չի ձևավորել: Այս չորս նախադրյալները կարևորագույն հիմք են վաղվա հաջողությունների: Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր, որպես տեղեկատվական հասարակություն՝ զինված առաջադեմ տեխնոլոգիաներով: Աշխարհում այսօր տեղի ունեցող գիտատեխնիկական նոր հեղափոխությունը հայ ժողովրդի դաշնակիցն է: Մեր այդ հզոր դաշնակիցը փոխում է և դեռ փոխելու է գրեթե բոլոր պատկերացումները ռեսուրսների մասին, լինեն դրանք բնական, մարդկային, ֆինանսական և այլ: Նոր տեխնոլոգիաները մարդկանց և ժողովուրդներին հնարավորություն են տալիս համեստ ռեսուրսներով հասնել անհամեմատ մեծ արդյունքների: Սա ճակատագրի նվեր է համեստ ռեսուրսներով Հայաստանի համար, և մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական այս հնարավորությունը: Այն հատվածներում, որտեղ դեռ պատրաստ չենք, պետք է կրթվենք, սովորենք և աճենք, շարժվենք առաջանցիկ տեմպերով: Մեր նպատակը հստակ է՝ տնտեսության և հասարակական կյանքի բոլոր ոլորտները պետք է քայլեն հաջողություն արձանագրած երկրների ճանապարհով: Սակայն պետք չէ ակնկալել, որ տնտեսության զարգացումն ինքնըստինքյան լուծելու է մեր բոլոր հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհում կտրուկ մեծացել են միգրացիոն հոսքերը: Ես այս հարցին անդրադարձել եմ նաև օրերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ: Այդ հոսքերի պատճառները շատ են և բազմապիսի: Մենք իսկապես ցավագին ենք ընդունում բնակչության արտահոսքի փաստը և ճիշտ ենք անում: Մեր պարագայում սա ազգային անվտանգության հարց է: Մենք խնդիր ենք դրել Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու, հասցնելու մինչև 4 միլիոնի: Լուրջ միջոցառումներ են նախատեսվում և՛ բնակչության բնական աճն ավելացնելու, և՛ ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ: Սիրելի՛ հայրենակիցներ, Անվտանգության հարցը թիվ մեկ հարցն է ցանկացած երկրի համար: Յուրաքանչյուրն այդ հարցը լուծում է՝ ելնելով իր պայմաններից և հատկապես ունակություններից: Անցած 26 տարիները միարժեքորեն ցույց են տվել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կենսունակ են և պաշտպանունակ: Ցույց են տվել, որ սին էին այն հեքիաթները, թե իբր շրջափակված Հայաստանը դատապարտված է ձախողման, իսկ նավթագազային Ադրբեջանն անպայման հասնելու է մեծ հաջողության: Ավելին, մեզ փորձում էին համոզել, թե իբր Ադրբեջանի տնտեսական հաջողությունները գրավական էին լինելու Արցախի և Հայաստանի ոչնչացման: Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Իսկ իրականությունը ազատ և զարգացող, օր օրի ամրացող ու շենացող հայկական երկու պետություններն են: Անվտանգության հարցերը մեր պարագայում կապված են մեր երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Այստեղ չկան մանրուքներ կամ երկրորդական հարցեր: Սա է մեր միասնական պատասխանը անվտանգության մեր բոլոր մարտահրավերներին: Նաև խորհրդանշական է, որ այս խոսքերը հնչում են այստեղ` Պաշտպանության նախարարության՝ մեր զինված ուժերին սազական այս վարչական համալիրում: Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց անկախ ու ժողովրդավար Հայաստանի օգտին: Նման քվեարկություն իրականացնում է այն քաղաքացին, ով լավատես է և վստահ իր ուժերին: Համոզված եմ, որ մեր երկրի անկախության հաջորդ քսանվեց տարիներին մենք շարունակելու ենք առաջ շարժվել ավելի մեծ լավատեսությամբ և ինքնավստահությամբ: Փա՜ռք Հայաստանի ժողովրդին: Խոնարհո՜ւմ Հայաստանի ազատության համար զոհվածների հիշատակին: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:

Բակո Սահակյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում  ունեցավ ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հանդիպման շրջանակում քննարկվել են տարածաշրջանում տիրող  իրավիճակի, Արցախի զարգացմանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, արցախա-ադրբեջանական հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: «Արցախի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է թե Հայաստան-Սփյուռք համաժողովի, թե երկրի անկախության 26-րդ տարեդարձի շրջանակում:  Սա շատ կարևոր  հանդիպում էր մի քանի տեսանկյուններից. նախևառաջ, մենք հանդիպում ենք ԱՄՆ Կոնգրեսը ներկայացնող մարդկանց հետ,  ովքեր մեծ աշխատանք են կատարում հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ տարածելու հարցում, ունեն մարդու իրավունքների նկատմամբ հավատարմություն»,- ասաց նա: Ամերիկայում Հայաստան համահայկական հիմնադրամի ատենապետ Մարիա Միհրանյանը համակարծիք էր, որ հանդիպումն իսկապես կարևոր էր օրակարգային մի շարք հարցերի քննարկման տեսանկյունից: «Քննարկումներն ընթացան  հիմնականում  այն հարցերով, թե ինչպես պետք է այդ Արցախում կայունություն պահպանել և օգնել խաղաղության հաստատմանը, այն, որ արցախյան հարցը  ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով պետք է լուծվի:  Համաշխարհային ամբիոնները պետք է պատասխանատու պահեն ագրեսորին, որպեսզի նա չկարողանա անվերջ փորձեր անել, իսկ  փորձեր անելու դեպքում էլ  պատասխան տա, թե ինչու դա արեց: Պետք է աշխատենք հարցը լուծել խաղաղությամբ. սա բանակցությունների և համաշխարհային ամբիոնների, այլ ոչ թե ռազմական գործողությունների հարց է»,- նշեց Մարիա Միհրանյանը: Նա հավելեց, որ կոնգրեսականներից Դեյվիդ Վալադաոն, ով արդեն իսկ եղել է Արցախում, տպավորված է այնտեղ կատարած այցով: «Նա նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում նշեց, որ Արցախում   ժողովուրդը պայքարում է նորմալ կյանք ունենալու համար: Նրա համար շատ զարմանալի էր այն, թե ինչպես է Արցախում  կյանքը շարունակվում վտանգի մեջ: Նախագահ Սահակյանն էլ պատասխանեց՝ որովհետև ժողովուրդը շատ ուժեղ կամք ունի»,- ասաց նա: Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան  է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն: Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականության, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր իրավունքները, իր օջախն ու ընտանիքը պաշտպանելու համար, սրբազան պայքար, որը հաղթանակով պսակվեց 1991 թվականի սեպտեմբերին: Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով: Մեծարգո՛ Սերժ Ազատի, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն  հաջողություններ՝ ի փառս Մայր Հայաստանի եւ հայ ժողովրդի»:

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահը այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Այսօր նշվում է Ստեփանակերտի անվանակոչման 94-րդ տարեդարձը (լուսանկարներ)

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 94-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր` առավոտյան, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոն օրվան։Քաղաքի օրվա առիթով ԱՀ նախագահ  Բակո  Սահակյանը, Արցախի Թեմի Առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի  պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը, Երևանից ժամանած պատվիրակությունը  Երևանի  քաղաքպետի  տեղակալ Դավիթ  Օհանյանի   գլխավորությամբ, պետական այլ բարձրաստիճան այրեր, ստեփանակերտցիներ  ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Ստեփան Շահումյանի հուշարձանի պատվանդանին, ում պատվին 94 տարի առաջ ԼՂԻՄ նախկին մարզկենտրոնը անվանակոչվել է:Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի  պետ Կարինե Հարությունյանը  մեզ հետ  զրույցում   ասել է,  որ քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի  շրջանակներում  մայրաքաղաքի  տարբեր  հատվածներում  կկազմակերպվեն  համերգներ: Մայրաքաղաքին նվիրված միջոցառումները կավարտվեն Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայանալիք տոնական համերգով: Նկարը՝ artsakhpress.am-ի

Արցախում քննարկել են բանակաշինության հարցերը

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն եւ հանդիպել կազմակերպության ղեկավարության ու մի խումբ անդամների հետ՝ միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Արցախը եզրափակեց Հայաստանի սկսած համահայկական սկզբնախաղը. ի՞նչ շարունակություն է լինելու

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշանակել է նոր կառավարություն՝ նոր կառուցվածքով, որը բխում է Արցախի նոր Սահմանադրությունից: Նոր Սահմանադրությամբ Արցախն անցնում է նախագահական կառավարման մոդելի՝ կիսանախագահականից, ինչն էլ բերում է նոր կառուցվածքի:

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է արել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Բակո Սահակյանը մի շարք գերատեսչությունների աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ու Շահումյանի շրջվարչակազմ և այդ գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:

«Հրապարակ». Քրոջ փեսա, աներձագ… Արցախի նոր կառավարությունում Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ նոր կառավարությունում պատահական մարդիկ գրեթե չկան։ Այստեղ Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները։

Արցախի կառավարության նոր կազմը՝ անունների թարմությամբ եւ երիտասարդ կադրերով

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Արցախում նոր կառավարություն է ձեւավորվում. նախագահ Բակո Սահակյանը արդեն հրապարակել է նոր կառավարության կազմը, որոշ նորանշանակ նախարարների ներկայացրել իրենց աշխատակազմերին, արդեն կադրային փոփոխություններ են սկսվել պետական կառավարման այլ մարմիններում, այդ թվում նաեւ շրջաններում: Նոր կազմը աչքի է ընկնում անունների թարմությամբ, շատ պաշտոնյաներ երիտասարդ են: Նախարարական պաշտոն է ստացել նաեւ Մասիս Մայիլյանը, ով Բակո Սահակյանի մրցակիցն էր 2007 թվականի ընտրություններում: Ներկայացնելով նրան` նախագահ Սահակյանը նշել է, որ ապրիլից հետո Արցախը խստացրել է իր դիրքորոշումը եւ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում այնպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարել, որ ոչնչով չվնասի ժողովրդի անվտանգությանը: Արցախի նոր կառավարությունը կազմված  է պետնախարարից, 12 նախարարություններից ու պետական կառավարման այլ մարմիններից` դրանք են ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կառավարության կառուցվածքում, բացի նրանից, որ վերացվել է վարչապետի պաշտոնը , վերացվել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնը, փոխարենը ստեղծվել է պետնախարարի պաշտոնը, պետնախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանը: Փաստացի նա համակարգելու է նախարարությունների մի մասի աշխատանքը եւ որոշ լիազորություններ ունի պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում: Նախագահի հրամանագրերով նախարարությունների միջեւ լիազորությունների վերաբաշխում է կատարվել, որոշ լիազորություններ փոխանցվել են նախագահի աշխատակազմին: Թե ինչ արդյունավետությամբ կաշխատի այս կառուցվածքը, ցույց կտա ժամանակը: Այս պահին առավել շատ քննարկվողը կադրային նշանակումներն են: Նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաների մեծ մասը 35-40 տարեկան են: Ամենաերիտասարդ նորանշանակ պաշտոնյան այս պահի դրությամբ թերեւս Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Հարութ Մնացականյանն է: 25 տարեկան է: Մասնագիտությամբ քաղաքագետ է, Ազատամարտիկների միության երիտասարդական կառույցի ղեկավարն էր, իսկ մինչեւ նշանակումը աշխատում էր նախագահի աշխատակազմում: Նոր է նաեւ Կարեն Սարգսյանի անունը: Նախագահական աշխատակազմից կառավարություն եկած հաջորդ պաշտոնյան է նա: 36-ամյա Կարեն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով նախագահի ներկայացուցիչն էր, հիմա զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը: Ժիրայր Միրզոյանը Արցախի գյուղատնտեսության նոր նախարարն է: 38 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան: 2003 թվականից պետական համակարգում է` զբաղեցնելով տարբեր պաշտոններ նախագահական ապարատում եւ կառավարության աշխատակազմում: Վերջին պաշտոնը կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետի պաշտոնն էր: Նորանշանակներից թերեւս ամենատարեցը բնապահպանության եւ բանկան ռեսուրսների նախարար Վազգեն Միքայելյանն է:  Նա 55 տարեկան է: Զբաղեցրել է վարչապետի խորհրդականի պաշտոնը: Նախկինում Ստեփանակերտի քաղաքապետն էր, տարիներ առաջ զբաղեցնում էր նաեւ Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի   պաշտոնը։  Հիմա փաստորեն նույն պաշտոնը վարելու է նախարարի կարգավիճակով: Ոլորտը կարգավորող մարմնին նախարարության կարգավիճակ տալու վերաբերյալ Արցախի նախագահի տեսակետն այսպիսինն է` հատված Ակնկալիքը նախարարությունից, որ Արցախը բնապահպանական առումով օրինակելի երկիր դառնա: Հին ու նոր անուն է Մասիս Մայիլյանի անունը: Վերջինս ԼՂՀ արտգործնախարարության ակունքներում կանգնած գործիչներից է: Երկար ժամանակ վարել է փոխարտգործնախարարի պաշտոնը: 2007 թվականի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր: Նույն թվականին ազատվել է պաշտոնից ու մոտ տասը տարի հասարակական գործունեությամբ էր զբաղված` ղեկավարելով իր ստեղծած Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նշանակվել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան: Նրան ներկայացնելով նախարարության աշխատակազմին՝ Բակո Սահակյանն ընդգծեց, որ պետական համակարգում չլինելով հանդերձ` Մասիս Մայիլյանը շարունակել է զբաղվել արտաքին քաղաքական հարցերով: հատված Մասիս Մայիլյանին լսենք: հատված Մասիս մայիլյանը  50 տարեկան է: Հին ու նոր անունների շարքից է Գրիգորի Մարտիրոսյանի անունը: Ֆինանսների նոր նախարարն է: Նախկինում փոխնախարարն էր: Նրա նախորդը` Սպարտակ Թեւոսյանը, Արցախի կառավարման համակարգի ամենաերկարակյաց պաշտոնյան է` ֆինանսական գործերը նա անփոփոխ ղեկավարում էր դեռեւս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժամանակներից` 1989 թվականից: Նորանշանակ նախարար Մարտիրոսյանը 39 տարեկան է: Իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության, արդարադատության, առողջապահության, քաղաքաշինության նախարարները: Իր պաշտոնին է մնացել Սամվել Ավանեսյանը` պարզապես վերաբնակեցման հարցերը եւս տեղափոխվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակ։  Էկոնոմիկայի նախարարության լիազորություններն են ընդլայնվել` ընդգրկելով նաեւ կադաստրի, պետական գույքի բնագավառները։ Նախարարը Լեւոն Գրիգորյանն է, եւս մեկ երիտասարդ, բայց փորձառու պաշտոնյա, ով նախկինում ղեկավարում էր կառավարության աշխատակազմը: Նա 38 տարեկան է: Վերակազմավորվել է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ իր մեջ ներառելով նաեւ զբոսաշրջության ոլորտը։ Նախարարը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն է։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը ղեկավարելու է կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը: Այսպիսով՝ Արցախի նոր կառավարությունը կարելի է բնութագրել որպես երիտասրադների թիմ, որտեղ 55 տարեկանի սահմանն ընդամենը երեք նախարար են հատել` Վազգեն Միքայելյանը, արդարադտության նախարար Արարատ Դանիելյանը եւ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

Բակո Սահակյանն ակնկալում է համատեղ արդյունավետ աշխատանք կառավարության և Ազգային ժողովի միջև

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին կառավարության անդամների հետ մասնակցել է Ազգային ժողովի նիստին և պատասխանել պատգամավորների կողմից բարձրացրված հարցերին:

Բակո Սահակյանը սահմանել է Արցախի կառավարության կառուցվածքը և նշանակել պետական նախարար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ինչպես  տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը. պետական նախարար առողջապահության նախարարություն արդարադատության նախարարություն արտաքին գործերի  նախարարություն աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն բնապահպանության  եւ բնական ռեսուրսների նախարարություն գյուղատնտեսության նախարարություն էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն պաշտպանության նախարարություն քաղաքաշինության նախարարություն ֆինանսների նախարարություն: Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ. ազգային անվտանգության ծառայություն ոստիկանություն արտակարգ իրավիճակների պետական ծառայություն: Նախագահի հրամանագրով նշանակվել են. պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը արտաքին գործերի  նախարար՝ Մասիս Մայիլյանը աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը բնապահպանության  եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լեւոն Գրիգորյանը կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը: Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաեւ՝ պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը: Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես. Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը եւ ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն կազմում: Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է: Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում. Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները: Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի եւ պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի եւ հողային պետական տեսչությունը: Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման եւ միգրացիայի բաժինը: Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները եւ կառուցվածքները: Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ: Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում: Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Եղիշյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նույն օրը Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սպարտակ Թևոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ։ Նույն օրը Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Սլավիկ Ասրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական:

Արգենտինահայ համայնքը միշտ էլ ակտիվ դեր է ունեցել Արցախին աջակցելու գործում. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 27-ին ընդունել է արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Արտուրո Կեդիքյանի գլխավորությամբ:

Զինվորը հետմահու պարգեւատրվել է

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Բակո Սահակյանը մեդալներ է հանձնել «Արծիվ մահապարտներ» զորագնդի մի խումբ մարտիկների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Գանձասարի վանական համալիրի տարածքում մասնակցել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Վալերի Գեւորգյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Արցախում զինվոր է զոհվել (լրացված). վերջինս Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Արցախի ՀՆԱ-ն 10 տարում աճել է 4 անգամ

Վերջին 10 տարիներին, Արցախում, Հայաստանում և առհասարակ աշխարհում տեղի են ունեցել իրադարձություններ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, քաղաքական լուրջ ցնցումներ, պատերազմական գործողություններ, ինչպես Արցախում, այնպես էլ՝ տարածաշրջանում, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել տնտեսական աճի դինամիկայի վրա, Facebook-յան իր էջում գրել է Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Էդգար Հարությունյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Էդգար Հարությունյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վլադիկ Խաչատրյանին նրա գործունեության համար:

Բակո Սահակյանն խորհրդակցություն է անցկացրել 1937-1938թ.թ. բռնաճնշումներից տուժածների խնդիրների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված 1937-1938 թվականների բռնաճնշումների հետեւանքով տուժած անձանց իրավական եւ սոցիալական մի շարք խնդիրների:

Բակո Սահակյանը և Արմեն Աշոտյանն անդրադարձել են հայկական 2 հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. <<Սիրելի՛ ուսուցիչներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Շնորհավորում եւ խորին երախտագիտություն եմ հայտնում ձեր չափազանց պատասխանատու ու դժվարին աշխատանքի համար, աշխատանք, որը միշտ բարձր է գնահատվել մեր ժողովրդի կողմից: Ուսուցիչը դարեր ի վեր առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մեր հասարակության մեջ՝ վայելելով շրջապատի սերն ու հարգանքը: Այսօր էլ դուք նշանակալի ավանդ եք բերում մեր պետության զարգացման գործում՝ կրթելով ու դաստիարակելով հայրենասեր, ժամանակին համընթաց քայլող ու հարուստ գիտելիքներով զինված սերունդ, երիտասարդներ, ովքեր իրենց հերոս հայրերի ու պապերի արժանի հետնորդներն են, նրանց սուրբ գործի շարունակողը, մեր վաղվա օրվա կերտողը: Թանկագի՛ն բարեկամներ, Ձեր աշխատանքը, ոլորտում առկա խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մեր երկրում իրականացվում են տարբեր ծրագրեր գիտության ու կրթության զարգացման, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այդ աշխատանքները կլինեն շարունակական: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք>>:

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է նույն օրը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի այցը Արցախ ճանաչողական էր. Դավիթ Բաբայան

Հոկտեմբերի առաջին կեսին սպասվում է ՄԽ-ի միջնորդների այցը տարածաշրջան, իսկ մինչ այդ Արցախ է ժամանում ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: Նրա այցն սակայն ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի ճանաչողական էր, իսկ նախագահների հանդիպման հարցը կքննարկվի մոտավորապես մեկ շաբաթից: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, թե հնարավոր կլինի նախագահների հանդիպում, կազմակերպել: Տարածաշրջանային այցով Արցախում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու  Շոֆեր։ Նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո  Սահակյանի հետ,  քննարկել ղարաբաղյան խնդիրն, ինչից հետո նշել, որ հանդիպումը շատ արդյունավետ  էր,  քննարկվել են հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր: «Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի  մյուս  համանախագահների հետ մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- ասել է Էնդրյու Շոֆերը: «Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտողար Դավիթ Բաբայանն ասաց, որ ամերիկացի համանախագահի այցն Արցախ ճանաչողական էր: Շոֆերի այցի ընթացում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպման հարց չի քննարկվել։ Դրա մասին կխոսվի 1 շաբաթից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում: Նախագահների հանդիպում կազմակերպելու հարցում հոռետես է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: Եթե Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման ընթացքում նախագահների հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել, նշանակում է այս հարցում համաձայնություն չկա։ «Սովորաբար նման հանդիպման մասին համաձայնություն ձեռք է բերվում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, սակայն խոսվեց քննարկումները շարունակելու մասին, ինչը նշանակում է, որ ձախողումը ցույց չտալու համար փորձում են ցույց տալ, թե հարցը շարուակում է քննարկվել»: Սա նշանակում է, որ իրականում բանակցություններ չկան, կան քննարկումներ, որոնց նպատակը բանակցություններ սկսելն է, իսկ բանակցություններ հնարավոր են միայն Արցախի մասնակցության պայմաններում՝ համոզված է Հրանտ Մելիք- Շահնազարյանը: Բանակցությունները, ըստ նրա, փակուղում են, սակայն փակուղում չէ Արցախի միջազգային ճանաչման հարցը, որի ուղղցությամբ ակտիվ աշխատանք է հարկավոր: Աշխարհն ականատես եղավ վերջին օրերին իրաքյան Քրդստանի ու Կատալոնիայի անկախության հանրաքվեների իրականացմանը և ճիշտ ժամանակն է առաջ տանելու նաև Արցախի միջազգային ճանաչման հարցը՝ ասաց:

Բերքի տոն՝ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների եւ անելիքների վերաբերյալ:

Բակո Սահակյանը գեներալ-մայորին ազատել է զբաղեցրած պաշտոնից եւ նոր նշանակում արել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Բակո Սահակյանը մասնակցել է 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հիմնադրման 25 ամյակին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել Վազգեն Սարգսյանի անվան 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հիմնադրման 25 ամյակին նվիրված միջոցառմանը:

Ամերիկացի եւ արցախցի բժիշկների համագործակցության ազդեցությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում քաղաքացիների համար: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների այցելությունն Արցախ դարձել է ավանդական, նշելով, որ ամերիկացի բժիշկների հետ համագործակցությունը դրական ազդեցություն է թողնում երկրում բժշկական ծառայությունների մատուցման վրա: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Ժամանակ». Լարվել են Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի հարաբերությունները. Վերջինիս պաշտոնա՞նկ կանեն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտու­ղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները:

Նախատեսում ենք ապահովել 8-10 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ. Բակո Սահակյան

Վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում տնտեսական աճի միջին տեմպերը կազմել է 9,8 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, հատկապես՝ հաշվի առնելով վերոհիշյալ ժամանակահատվածում աշխարհում եւ տարբեր տարածաշրջաններում ֆինանսատնտեսական ճգնաժամային լուրջ երեւույթների առկայությունը:

Լեւոն Հայրապետյանը արել է հնարավորը հայրենի երկրի շենացման համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար,  մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լեւոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին: Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Պետությունը բարձր է գնահատել Լեւոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Երախտագիտություն» մեդալով: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն եւ ոգու կորով: Լեւոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»:

Բակո Սահակյանը Բրյուսելում այցելել է Ֆլամանդական խորհրդարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունների հարցեր՝ Բակո Սահակյան եւ Արամ Առաջին հանդիպման ժամանակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում:

Հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն՝ Ստեփանակերտում

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին եւ «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծելով, որ նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացվում է մեր հանրությանն ու աշխարհին, այլեւ պահպանվում ու զարգանում է: Երկրի ղեկավարի խոսքով՝ այս գեղեցիկ գորգերի պատրաստումը քրտնաջան աշխատանք է, որում ներգրավված է մեծ, համախմբված եւ հայրենասեր թիմ: Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքը մնայուն է եւ ծառայելու է մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ՝ որպես ազգային պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս: Նույն օրը Նախագահը հյուրերի հետ քննարկել է Արցախում գորգագործության զարգացմանը վերաբերող հարցեր եւ այս գործում կարեւորել «Մեգերյան Կարպետ»-ի պես հայտնի ընկերությունների հետ փոխգործակցությունը: Միջոցառմանը եւ հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հոկտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Մասիս Մայիլյանն ուշադրություն է հրավիրել վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա, որոնց հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է իրավիճակի հետագա ապակայունացման անթույլատրելիությունը և ընդգծել հրադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի, ինչպես նաև հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Բանակաշինությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին եւ Երեւանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակին, Ստեփանակերտի եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երեւանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա:

ՀՀ առաջատար բանկերի ղեկավարներն Արցախի նախագահի հետ քննարկել են բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։

Արցախի նախագահը Հադրութում գյուղատնտեսության և շինարարության ոլորտների աշխատանքների շուրջ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Սարգսյանին, Արարատ Թավադյանին ու Գրիգորի Գասպարյանին և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված շրջաններում շինարարության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Բակո Սահակյանը ստորագրել է ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիրը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր 2018 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2018 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հրամանագրի համաձայն` 2018 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Արցախի նախագահի այցը՝ Թալիշ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին: Նույն օրը նախագահն այցելել է մի շարք զորամասեր եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ նրանց առօրյային՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջեւ ծառացած կարեւորագույն առաջադրանքներից են, եւ իշխանություններն անելու են հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

Արցախը պատրաստվում է ղարաբաղյան շարժման 30-ամյակին. Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին:

Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին:

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ և ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին:

«Դա խիզախ պահվածք է». Ֆրանսիական Ալֆորվիլի եւ Բերձորի միջեւ բարեկամության հռչակագիր է ստորագրվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին ժամանել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաք եւ մասնակցել Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը:

Բակո Սահակյանը Ֆրանսիայում այցելել է հեռախոսամարաթոնի կենտրոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Նույն օրը Նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների եւ գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում, շնորհակալություն հայտնել հեռախոսամարաթոնի կազմակերպման մեջ ներգրավված մարդկանց՝ նրանց կատարած աշխատանքի, Արցախի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի, նրա հոգսերով ապրելու եւ մշտական աջակցության համար:

«Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակում Բակո Սահակյանը մեդալ է հանձնել ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Փարիզ քաղաքում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, տեղի հայ համայնքի, Ֆրանսիայի հասարակական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Բակո Սահակյանը մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Փարիզ քաղաքում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, տեղի հայ համայնքի, Ֆրանսիայի հասարակական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ: «Մենք համոզված ենք, որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Համոզված ենք, որովհետեւ ունենք հայրենասեր հայրենակիցներ եւ հավատարիմ բարեկամներ, ովքեր իրենց ներգրավմամբ կսատարեն բոլոր նախաձեռնությունների հաջող կյանքի կոչմանը»,- իր խոսքում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ «Ֆրանսիայում Արցախի օրերի» կազմակերպումն իր կարեւոր լուման կունենա Ֆրանսիայի հետ Արցախի փոխգործակցության ընդլայնման գործում՝ ֆրանսիական ու եվրոպական հանրությանը ներկայացնելով մեր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, տնտեսությունը եւ այլ բնագավառներ՝ հավելելով, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:

Բակո Սահակյանը Վիլյորբանում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Վիլյորբան քաղաք և մասնակցել «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում է արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն:

Ականի պայթյունից զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Ականի պայթյունից զոհվածները հետմահու պարգևատրվեցին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի հետ քննարկել է բանակաշինության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

Բակո Սահակյանը Հովհաննես Սահակյանի հետ քննարկել է Արցախում սոցիալական ապահովության ծրագրերը

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:

Բակո Սահակյանի ուղերձը՝ հեռուստամարաթոնի կապակցությամբ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ Մայր Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում, Թանկագի՛ն հայրենակիցներ, Այսօր բոլորս կրկին միասնական ջանքերով պետք է մեկնարկ տանք Արցախի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի՝ ուղղված խորքային հորերի հորատմանը, ոռոգման ցանցերի կառուցմանը եւ արեւային էներգիայի համակարգերի ներդրմանը: Դրանց հաջող ու արդյունավետ իրականացման արդյունքում նոր որակ կհաղորդվի մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ հանրապետության անվտանգության ամրապնդմանը: Ժամանակակից ոռոգման համակարգ ունենալը հնարավորություն կտա նշանակալիորեն ավելացնել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, ավելի խնայողաբար օգտագործել ջրային եւ հողային ռեսուրսները, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը՝ մշտական ու երաշխավորված աշխատատեղեր ստեղծելով շրջաններում: Այն թույլ կտա ապահովել պարենային անվտանգության բարձր մակարդակ, մեծացնել եւ ընդլայնել Արցախից արտահանվող ապրանքների ծավալն ու տեսականին: Ինչ վերաբերում է արեւային էներգիայի ներդրմանը, ապա սա նոր ուղղություն է մեր երկրի համար, որը, բնականաբար, որեւէ վտանգ չի ներկայացնում բնությանն ու շրջակա միջավայրին, ունի տնտեսական առավելություններ էներգիայի ավանդական տեսակների համեմատ եւ կարեւոր դերակատարություն կունենա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Արցախում կան խոստումնալից հեռանկարներ էներգետիկայի այս ուղղությունը զարգացնելու համար: Թանկագի՛ն հայրենակիցներ, Մեր բոլոր հաղթանակների ու ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, եւ յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անի այն էլ ավելի ամրապնդելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնները մեր համազգային ներուժը կոնկրետ ծրագրերի ուղղելու կարեւոր հարթակներից են, որոնք իրենց արդյունավետությունը ապացուցում են արդեն քառորդ դար: Համոզված եմ, որ այս անգամ եւս մենք կցուցաբերենք միասնականություն ու պատրաստակամություն համատեղ ջանքերով Արցախը շենացնելու եւ զորացնելու գործում: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կարեւոր այս միջոցառմանը մասնակցելու համար: Աշխարհասփյուռ հայությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք»:

Բակո Սահակյանը Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր անդամներ է նշանակել

Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգի` Խորհրդի անդամի երկու թափուր տեղերի համալրման համար 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել են երեք թեկնածուներ`

Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի բարձրագույն դատական խորհրդի անդամ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - պետաիրավական վարչության պետ Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված ՏԻՄ ոլորտի խնդիրները

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերին:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արցախում է

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը:

Սերժ Սարգսյանը համագործակցության շրջանակում Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

«Հրապարակ». Նալբանդյանի հե՞տ է կանգնում իր խոսքից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին Արցախում գտնված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո էր դեռեւս հայտարարել, որ մինչեւ տարեվերջ մի երկիր կճանաչի Արցախի անկախությունը:

Պարգեւներ՝ լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: Նույն օրը Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի և զինծառայողների համար բազմաբնակարանանոց բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ և գերազանց ծառայության համար պարգևատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին: «Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն և հպարտ կեցվածք:

ՊԲ զորավարժություններ Արցախում (Տեսանյութ)

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ դեկտեմբերի 1-ին այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արցախում ՀՀ Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները (Lուսանկարներ)

Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին:

Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները

Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին, այնուհետև Արցախի արևելյան և կենտրոնական հատվածներում ներկա է գտնվել նոր զորանոցների և զինվորական ակումբի բացման արարողություններին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել նորաբաց զորանոցներում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նախագահ Սարգսյանը խրախուսել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին: Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահները, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, այցելել են մեծ զորավարի հուշարձանին` ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Երկրաշարժի 29-րդ տարելիցի առթիվ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում մասնակցել է նոր համայնքային կենտրոնի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ և մասնակցել նոր համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Լևոն Ալթունյանն Արցախում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Լևոն Ալթունյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. <<Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: 1991 եւ 2006 թվականների դեկտեմբերի 10-ի հանրաքվեները վճռորոշ դերակատարություն ունեցան մեր հանրապետության կյանքում՝ ազդարարելով ժողովրդավարության ուղին բռնած մեր ժողովրդի հաստատուն կամքի եւ անսասան ոգու մասին: Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, պաշտպանեցինք մեր պետական անկախությունը եւ շարունակում  ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այն հետեւողականորեն ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ: Սույն թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն եւ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը դարձան դրա վառ ապացույցները: Նոր Մայր օրենքը մեր հանրապետությունում սահմանադրականության, ժողովրդավարական ինստիտուտների հետագա կայացման ու զորացման օբյեկտիվ վկայությունն է, որը կրկին փաստեց մեր ժողովրդի հավատարմությունը ազատ եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու գործին: Թանկագի՛ն հայրենակիցներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր ընտանիքի>>:

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախ այցելած Գագիկ Ծառուկյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում դիտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը:

Արցախի նախագահը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի խորհրդարանը ընդունեց 2018-ի բյուջեն

Դեկտեմբերի 21-ին Արցախի Ազգային ժողովը գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում նախատեսված բյուջետային քննարկումներին մասնակցել է Կառավարությունը՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Բակո Սահակյանն այցելել է զորամասեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին եւ կենցաղային պայմաններին:

Հատուկ ուշադրություն դարձնել Արցախի հարավային հատվածների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին. Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը պարգևատրել է փայլուն արդյունքներ արձանագրած արցախցի մարզիկներին

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:

Բակո Սահակյանը Հադրութում մասնակցել է ՊԲ զինծառայողների նորակառույց շենքի բնակարանամուտին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախում զոհված 19-ամյա զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 8-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Զոհված զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 8-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վաչե Չիլինգարյանը:

2018-ն Արցախում անելիքներով առատ է լինելու. Ռադիոլուրի հարցազրույցը՝ Արցախի ԱԺ նախագահի հետ

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ 2017-ը կայունության եւ աշխատանքի տարի էր Արցախի համար՝ կարծում է  Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքական գործիչն անկեղծացել է՝ նոր տարվա սպասելիքները որդիների հետ են կապված, բայց ինչպես արցախցի յուրաքանչյուր հոր, իր մտածածն էլ Արցախում եւ նրա շուրջ տիրող իրավիճակի համատեքստում է դիտարկում:     2018-ը անելիքներով առատ է լինելու: 2017-ին Արցախում Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրվեց: Համաժողովրդական հանրաքվեն տարեսկզբին էր՝ փետրվարի 20-ին: Դրան հետեւած ժամանակամիջոցը հետսահմանդրական բարեփոխումների շրջան էր: Աշոտ Ղուլյանի ղեկավարած կառույցը սահմանադրությամբ ստանձնեց անցումային ժամանակաշրջանում երկրի ղեկավար ընտրելու պատասխանատվությունը: Արցախի քաղաքական դաշտի երեք խոշոր խաղացողները խորհրդարանում ներկայացրին եւ պաշտպանեցին գործող նախագահի՝ Բակո Սահակյանի թեկնածությունը: Այդուհետ, եւ 2020 թվականից հետո առավելապես, Արցախը նախագահական կառավարմամբ երկիր է: Նոր կառավարման համակարգը խորհրդարանի նախագահը դիտարկում է անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում  մարտահրավերներին անմիջապես եւ ավելի ճկուն պատասխանելու տեսանկյունից: Սկսվող տարին  Սահմանադրությունն այլ ասպարեզներում կյանքի կոչելու տարի է լինելու: Սպասվող բարեփոխումներից առավել շատ Աշոտ Ղուլյանը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումն է կարեւորում: Այդ բարեփոխումները հնարավորություն կտան վերջապես կյանքի կոչել տարածքների համաչափ զարգացման քաղաքականությունը, որը որդեգրել են Արցախի իշխանությունները: Անցած տարվա ընթացքում այդ ուղղությամբ  պետությունը, նաեւ համայն հայության եւ Մայր Հայաստանի  աջակցությամբ  քայլեր կատարել է . դպրոցներ, համայնքային կենտրոններ, առողջապահական հիմնարկներ են բացվել շրջաններում, գյուղերում, ճանապարհներ ու բնակարաններ են վերակառուցվել: Սակայն այդ ամենը բավարար չէ, ինչպես նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահի խոսքով բավարար չէ այն, որ  2017-ի տնտեսական հաջողություններն առայժմ չեն անդրադառնում մարդկանց գրպանի վրա: Այդ առումով, ըստ Աշոտ Ղուլյանի, որակական առաջընթացն ակնկալելի է հաջորդ տարի: Անցած տարին կայունության, անվտանգության եւ աշխատանքի տարի էր՝ կարծում է Աշոտ Ղուլյանը: Եթե աշխատանքի արդյունքը ներքին կյանքի բոլոր ոլորտներում ակնհայտ է, ապա արտաքին դաշտում տեղաշարժերն այնքան էլ չեն երեւում՝ առավել շատ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Ինչպիսին կլինի այդ առումով նոր տարին. եթե մեր հարեւանը դիրքորոշումը չփոխեց՝ դարձյալ մշուշոտ: Արցախում կայունության եւ անվտանգ աշխատանքի երաշխավորը եղել ու մնալու է պաշտպանության բանակը, որ պետական ու հանրային ուշադրության ու հոգածության կենտրոնում էր անցած տարի եւ մնալու է 2018-ին՝ ապահովելով  երկրի առաջընթացը այլ բնագավառներում՝ անձնականից մինչեւ համապետական: Նոր տարուց ակնկալիքների մասին Աշոտ Ղուլյանն ասում է՝ կրտսեր որդին զինծառայությունը պիտի ավարտի, ավագը՝ կրթության հերթական փուլը:

Ես որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու գալիք ընտրություններին. Բակո Սահակյան (Տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին:

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Զինվորներին սննդի ապահովման գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում. ՀՀ վարչապետ

Զինվորներին սննդի ապահովման գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում: Այս մասին, նոյեմբերի 4-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Բակո Սահակյանը ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը հարկային քաղաքականության ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին և նրա տեղակալ Միքայել Փաշայանին:

Բակո Սահակյանն ընդունել է ԱՀ ԱԺ փոխնախագահին և ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցչին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանն ընդունել է Դավիթ Սանասարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին:

Արցախի նախագահը հետևել է ՊԲ մի շարք զորամասերի մարտավարական զորավարժությունների ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:

Բակո Սահակյանը Փարիզում այցելել է Հայաստան» հիմնադրամի կազմակերպած հեռախոսամարաթոնի կենտրոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ գործընթացում ընդգրկված կամավորների հետ:

Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանն ամերիկահայ բարերար Վահան Շամլյանի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի և նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ:

Ավանդական 3 կուսակցությունները Արցախի նախագահի հետ քննարկել են ներքին ու արտաքին քաղաքականությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական եւ Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ:

Բակո Սահակյանն ԱՄՆ-ում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Սասուն Միքայելյանը վրիպել է. Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի մասին

Սասուն Միքայելյանը վրիպել է, նա վրիպել է մի հարցում, որը իրենց ներքին խոհանոցում քննարկման առարկա է դարձել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչների՝ դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Արցախում քննարկվել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը

Հայաստանի անվտանգությւան խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ։

«Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ». Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին:

Բակո Սահակյանը ՀՀ քրեակատարողական ծառայության պետի հետ քննարկել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին:

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած ԱԱԾ մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Բակո Սահակյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Բակո Սահակյանն այցելել է մարզամշակութային համալիրի շինհրապարակ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Բակո Սահակյանի մոտ քննարկել են տոնական օրերին պետական մարմինների գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ամանորյա տոնական ժամանակահատվածում պետական կառույցների բնականոն գործունեության եւ նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերին:

Բակո Սահակյանը պարգևատրել է արցախցի մի խումբ մարզիկների և մարզիչների

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Բակո Սահակյանն Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Սահակյանը համոզվածություն է հայտնել, որ կձեռնարկվեն բոլոր միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու համար

Բակո Սահակյանը և Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Ժան-Միշել Էքերյանը քննարկել են առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։

ՊԲ-ն իրականացրել է երկրի եւ ժողովրդի պաշտպանության ապահովման իր առաքելությունը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2018 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2019 թվականի անելիքներին:

Մեծ է Ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում․ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Տիգրան Մանսուրյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ապա Փաշինյանը կամ ձախողվել է, կամ սուտ է խոսել. Շարմազանով (ՏԵսանյութ)

Օր օրի մտահոգ քաղաքացիների շարքերը համալրվում են, ինչը կառավարության ապաշնորհ, թերի քաղաքականության արդյունքն է, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բակո Սահակյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ քննարկել է արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանը Թալիշում քննարկել է բնակավայրի վերականգնման խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 5-ին, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին։

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել է մարտական դիրքերում

Փետրվարի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:

Բակո Սահակյանը հանդիպել է Փաշինյանի խորհրդականին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:

Բակո Սահակյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է իրականացրել առաջնագծում

Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում:

Ռուսերեն

Президент Карабаха наградил посмертно погибшего на границе военнослужащего

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян подписал указ о награждении посмертно военнослужащего одной из воинских частей Армии обороны НКР Араика Ордубекяна медалью "За боевые заслуги".

Рауль Хаджимба: Республика Абхазия - друг и союзник Нагорно-Карабахской Республики

Республика Абхазия является другом и союзником Нагорно-Карабахской Республики, говорится в поздравительном послании главы абхазского государства Рауля Хаджимбы президенту Бако Саакяну и народу Карабаха в связи с 25-ой годовщиной образования НКР.

Президент Южной Осетии: арцахцам в борьбе за независимость помогали и осетинские добровольцы

Президент Республики Южная Осетия Леонид Тибилов в поздравительном послании главе Нагорно-Карабахской Республики Бако Саакяну и всем арцахцам в связи с 25-й годовщиной образования НКР напомнил о скрепленной кровью дружбе между двумя народами.

Президент Карабаха поздравил братский народ Приднестровья с Днем Республики, отметив его мужество и героизм

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян направил поздравительное послание президенту Приднестровской Молдавской Республики Евгению Шевчуку в связи с очередной годовщиной провозглашения Республики.

Шевчук: народы Приднестровья и Арцаха объединяет общее стремление к свободному развитию

Президент Приднестровской Молдавской Республики Евгений Шевчук поздравил своего карабахского коллегу Бако Саакяна с 25-й годовщиной образования Нагорно-Карабахской Республики, подчеркнув, что народы двух стран объединяет общее стремление к свободному развитию

Президент НКР наградил посмертно погибшего на границе военнослужащего

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян подписал указ о награждении посмертно военнослужащего одной из воинских частей Армии обороны НКР Араика Ордубекяна медалью "За боевые заслуги".

Бако Саакян принял участие в торжественной церемонии открытия нового жилого квартала «Ариаван» в селе Ахавно Кашатагского района

3 сентября Президент Республики Арцах Бако Саакян принял участие в торжественной церемонии открытия нового жилого квартала «Ариаван» в селе Ахавно Кашатагского района.

Президент Карабаха провел встречи с делегациями Абхазии, Южной Осетии и Приднестровья

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян провел встречи с делегациями Абхазии, Южной Осетии и Приднестровской Молдавской Республики, прибывшими в Арцах в рамках праздничных мероприятий по случаю 25-летия провозглашения НКР.

Президент Карабаха встретился в прибывшими в НКР членами Верховного духовного совета Армянской Церкви

Президент Нагорного-Карабахской Республики Бако Саакян принял членов Верховного духовного совета Армянской Апостольской Церкви во главе с Католикосом всех армян Гарегином Вторым.

Президент НКР наградил посмертно медалью "За боевые заслуги" погибшего военнослужащего

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян подписал указ о награждении посмертно медалью "За боевые заслуги" военнослужащего одной из воинских частей Армии обороны НКР Армана Гандиляна

Президент Карабаха: Азербайджан продолжает оставаться верным своей деструктивной позиции

Азербайджан продолжает оставаться верным своей деструктивной позиции, нарушая режим прекращения огня и не отказываясь от антиармянской политики, об этом заявил в понедельник президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян на встрече с  сопредседателями Минской группы ОБСЕ.

Виталий Баласанян назначен секретарем Совета безопасности НКР

Президент Нагорно-Крабахской Республики Бако Саакян подписал в четверг указ о назначении Виталия Баласаняна секретарем Совета безопасности НКР, сообщает официальный сайт главы карабахского государства.

Президент НКР обсудил вопросы сотрудничества с министром спорта Армении

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян принял в субботу министра спорта и по делам молодежи Армении Грачья Ростомяна, сообщает Главное информационное управления аппарата президента НКР.

Экс-замглавы МИД НКР назначен послом по особым поручениям

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян подписал в четверг указ о назначении Масиса Маиляна послом по особым поручениям, присудив ему дипломатический ранг Чрезвычайного и Полномочного посла Нагорно-Карабахской Республики.

Боливийские парламентарии будут наблюдать за конституционным референдумом в Карабахе

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян принял в субботу прибывшую в Арцах с целью осуществления наблюдательской миссии в ходе конституционного референдума делегацию Палаты депутатов Боливии.

Президент Карабаха проголосовал на референдуме по конституционным реформам

Президент Республики Арцах Бако Саакян проголосовал в понедельник на избирательном участке 3/3 города Степанакерта, сообщает Главное информационное управление аппарата президента Республики Арцах.

Президент НКР принял делегацию наблюдателей из Армении во главе с Шармазановым

Президент НКР Бако Саакян принял возглавляемую  вице-спикером Национального собрания Армении Эдуардом Шармазановым делегацию, прибывшую в Арцах с целью осуществления наблюдательской миссии в ходе конституционного референдума.

Президент НКР возложил цветы к мемориальному комплексу Степанакета в связи годовщиной сумгаитских погромов

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян посетил мемориальный комплекс Степанакерта и возложил цветы к памятнику безвинным жертвам сумгаитских погромов.

Президент НКР встретился с главой МЧС Армении

Президент Нагорно-Карабахской Республики Бако Саакян принял в пятницу министра по чрезвычайным ситуациям Армении Давида Тонояна и директора спасательной службы министерства Мушега Казаряна.

Президент Арцаха в интервью российским СМИ: нужно восстановить полноценный переговорный формат

Для урегулирования карабахского конфликта нужно в первую очередь восстановить полноценный формат переговоров с участием Нагорно-Карабахской Республики, заявил в интервью "Газета.ru" президент Республики Арцах Бако Саакян.

Президент Бако Саакян обсудил с преподавателями и студентами ЕГУ вопросы сотрудничества между двумя главными вузами двух армянских республик

Президент Бако Саакян принял группу преподавателей и студентов Ереванского государственного университета (ЕГУ) во главе с ректором вуза Арамом Симоняном.

Президент Республики Арцах Бако Саакян посетил город Шуши и на месте ознакомился с работами по реконструкции Центра культуры

Президент Саакян подчеркнул важность завершения реконструкции культурного учреждения в намеченные ранее сроки и необходимость обеспечения высокого качества работ.

Президент Арцаха вручил орден "Месроп Маштоц" российскому благотворителю Сергею Амбарцумяну

Президент Республики Арцах Бако Саакян обсудил в понедельник с российским благотворителем армянского происхождения Сергеем Амбарцумяном вопросы реализации  в стране ряда программ, сообщает Главное информационное управление аппарата президента.

Баку продолжает придерживаться деструктивной позиции – президент Арцаха

Азербайджан продолжает придерживаться деструктивной позиции, сказал во вторник президент Республики Арцах Бако Саакян на встрече в Степанакерте с сопредседателеями Минской группы ОБСЕ, Личным представителем Действующего председателя ОБСЕ и сопровождающими их должностными лицами.

Бако Саакян направил поздравительное послание Сержу Саргсяну в связи с прошедшими в Армении парламентскими выборами

От имени властей, народа Республики Арцах и от себя лично поздравляю Вас и всех граждан Республики Армения в связи с состоявшимися парламентскими выборами 2017-го года.

Бако Саакян подписал законы

Об этом «Арменпресс» сообщили в управлении по информации и связям с общественностью администрации президента Арцаха.

Президнт Арцаха: мы продолжим борьбуза признание Геноцида армян и за осуждение его отрицания

Геноцид никогда не будет стерт из памяти армянского народа, говорится в обращении президента Республики Арцах Бако Саакяна в связи с Днем памяти жертв Армянского геноцида 1915 года

Военнослужащий Армии обороны Нарек Арутюнян посмертно награжден медалью "За боевые заслуги"

25 апреля Президент Бако Саакян подписал указ, согласно которому за мужество, проявленное при защите государственной границы Нагорно-Карабахской Республики, военнослужащий N-ской воинской части Армии обороны НКР Нарек Арутюнян посмертно награжден медалью "За боевые заслуги".

Президент Арцаха: майский тройной праздник является своеобразным заветом всему нашему народу

День Победы, Армии обороны НКР и освобождения Шуши является для всего армянства и армянской независимой государственности одним из самых заветных праздников, сказал президент Арцаха Бако Саакян

Тройной майский праздник является для всего армянства одним из самых заветных – Бако Саакян

День Победы, Армии обороны НКР и освобождения Шуши является для всего армянства и армянской независимой государственности одним из самых заветных праздников, сказал президент Арцаха Бако Саакян

Майский тройной праздник является своеобразным заветом нам всем – помнить преданных сынов Родины, продолжать их незавершенное дело – Бако Саакян

Группа граждан также была награждена за достижение значительных успехов в различных сферах и за заслуги перед Республикой Арцах.

Президенты Армении и Республики Арцах посетили Кашенский горнорудный комплекс компании «Бейз Металс»

10 мая Президент Республики Арцах Бако Саакян вместе с Президентом Республики Армения Сержем Саргсяном посетил Кашенский горнорудный комплекс компании «Бейз Металс».

Президенты двух армянских республик приняли участие в празднике Победы и Мира в Арцахе (ФОТО)

В рамках праздничных мероприятий, посвященных Дню Победы, 25-летию Армии обороны НКР и освобождения Шуши, президенты Арцаха и Армении Бако Саакян Серж Саргсян приняли участие в празничных мероприятиях

Президенты Серж Саргсян и Бако Саакян приняли участия в праздничных мероприятиях в Арцахе

В рамках праздничных мероприятий, посвященных Дню Победы, 25-летию Армии обороны НКР и освобождения Шуши, президенты Арцаха и Армении Бако Саакян Серж Саргсян приняли участие в празничных мероприятиях

Президент Арцаха обсудил ситуацию на линии соприкосновения с Каспршиком

Президент Республики Арцах Бако Саакян обсудил ситуацию на линии соприкосновения Арцаха и Азербайджана с личным представителем действующего председателя ОБСЕ по Нагорному Карабаху Анджеем Каспршиком

По предложению Бако Саакяна в программу «Телемарафона-2017» будут включены новые проекты

По предложению Бако Саакяна в программу «Телемарафона-2017» будут включены новые проекты бурения глубинных колодцев, сооружения новой оросительной сети и внедрения системы солнечной энергии.

Президент Арцаха наградил героев апрельской войны и принял участие в церемонии открытия памятника (ФОТО)

Президент Республики Арцах Бако Саакян в субботу принял участие в торжественной церемонии открытия в селе Ванк Мартакертского района памятника погибшим воинам-освободителям

Выборы президента Арцаха не изменили ситуацию на линии соприкосновения - Искандарян

Выборы президента Арцаха Бако Саакяна никак  не повлияли на ситуация, которая сложилась на карабахско-азербайджанской границе, заявил политолог, директор Института Кавказа Александр Искандарян

Выборы президента Карабаха не изменили ситуацию на линии соприкосновения - политолог

Выборы президента Арцаха Бако Саакяна никак  не повлияли на ситуация, которая сложилась на карабахско-азербайджанской границе, заявил в пятницу журналистам политолог, директор Института Кавказа Александр Искандарян

Президент Арцаха: триединство Армения-Арцах-Диаспора - гарант развития и независимости армянской государственности

Триединство Армения-Арцах-Диаспора является гарантом развития и независимости армянской государственности и сохранения идентичности в диаспоре, заявил президент Арцаха Бако Саакян на Шестом форуме Армения-Диаспора

Триединство Армения-Арцах-Диаспора является гарантом развития армянской государственности – президент Арцаха

Триединство Армения-Арцах-Диаспора является гарантом развития и независимости армянской государственности и сохранения идентичности в диаспоре, заявил президент Арцаха Бако Саакян на Шестом форуме Армения-Диаспора

Президент Арцаха обсудил с американским сопредседателем МГ ОБСЕ карабахский конфликт

Президент Арцаха Бако Саакян принял в среду новоназначенного американского сопредседателя Минской группы ОБСЕ Эндрю Шефера, прибывшего в тот же день в республику с ознакомительным визитом

Армия обороны Арцаха провела широкомасштабные наступательные военные учения (ВИДЕО)

Президент Республики Арцах Бако Саакян вместе с министром обороны Левоном Мнацаканяном наблюдал за ходом тактических военных учений с участием ряда воинских частей центрального подчинения Армии обороны

Президент Карабаха поздравил Пашиняна и надеется на сохранение крепкого триединства Армения–Арцах–Диаспора

Президент Республики Арцах Бако Саакян направил в понедельник поздравительное послание исполняющему обязанности премьер-министра Республики Армения Николу Пашиняну

Президент Арцаха представил коллективу Службы по ЧС нового директора, экс-министра Левона Мнацаканяна

Президент Арцаха Бако Саакян в понедельник посетил Государственную службу по чрезвычайным ситуациям Республики и представил личному составу нового директора Левона Мнацаканяна.

Президент Арцаха поздравил выдающегося композитора Тиграна Мансуряна с юбилеем

Президент Республики Арцах Бако Саакян направил в воскресенье поздравительное послание композитору, заслуженному деятелю искусств Республики Армения, народному артисту РА Тиграну Мансуряну в связи с его юбилеем

Անգլերեն

President of Artsakh receives OSCE MG Co-chairs

Artsakh Republic President Bako Sahakyan reaffirmed the commitment of the official Stepanakert to the peaceful settlement of the Azerbaijani-Karabakh conflict within the frameworks of OSCE Minsk group.

Bako Sahakyan elected as Artsakh president

The National Assembly of the Republic of Artsakh (Karabakh) has elected Bako Sahakyan as the republic president at a special session held on Wednesday, Artsakhpress reports.

Karabakh government resigns

The government of Artsakh Republic (Nagorno-Karabakh) resigned today after president Bako Sahakyan was inaugurated for the third term.

Nagorno-Karabakh economy grows 10 percent annually

The gross domestic product (GDP) in Artsakh Republic (Nagorno-Karabakh) has been growing  by 9%-10% annually over the last several years, Artsakh president Bako Sahakyan said in an interview with Voenny Diplomat (Military Diplomat) edition.

Bako Sahakyan congratulates Nikol Pashinyan on his reelection as Armenian premier

President of Artsakh (Karabakh) Bako Sahakyan has congratulated Nikol Pashinyan on his reelection as Armenian prime minister and expressed hope that taking this important office again the premier and his government will continue making every effort to develop the country, strengthen its defense and ensure its and its people’s security, the presidential press office reported on Monday.