Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ընդամե՞նը, թե՞ ընդհուպ մինչեւ 40-50 տոկոս. կարագի թանկացման պատճառն ու կանխատեսվող նոր գնաճը խառնվել են իրար

Սեպտեմբերի վերջին ու հոկտեմբերի սկզբին քաղաքացիները սպառման ցանցում մի շարք ապրանքատեսակների կտրուկ թանկացման ականատես եղան: Սպառողների շահերի պաշտպաններն արձագանքում են՝ կարագն ամենաշատն է թանկացել: Բայց երբ սկսում ենք անդրադառնալ գներին, միանգամից բախվում ենք միմյանց հակասող դիտարկումների: Ընդ որում՝ իրարից կտրուկ տարբերվում են հենց պետական կառույցների հաշվարկները: Ինչպես է ստացվում, որ գների վիճակագրությունը հաշվարկելիս մեզ մոտ թվաբանությունը դադարում է ճշգրիտ գիտություն լինելուց։ Կարագը վերջին մեկ ամսում թանկացել է մինչև 40 տոկոսով. կոնկրետ տեսակի կիլոգրամը 2600-ից հասել է 3800 դրամի. սպառողների շահերի պաշտպաններն են արձանագրում: Այնինչ վիճակագիրները նույն պատկերն այլ կերպ են տեսնում: Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում այս սեպտեմբերին նախորդի համեմատ գներն աճել են 7.9 %-ով, իսկ սեպտեմբերին օգոստոսի համեմատ՝ 1.8%-ով: Վիճակագիրները նկատել են կարագի գնաճ ու դրանով են պայմանավորում ապրանքախմբում թանկացումները: Բայց նրանք թանկացումը հաշվում են ընդամենը 4.2%: Գանք մեկ այլ հաշվարկի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտարկմամբ՝ վերջին շուրջ մեկ տարում միայն նորզելանդական կարագը Հայաստանում թանկացել է 44.2 տոկոսով: Որքանով կմխիթարի կամ չի մխիթարի, այդուհանդերձ, հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը նկատում է՝  միջազգային շուկայում նորզելանդական կարագը նախորդ հունիսից մինչեւ այս սեպտեմբեր թանկացել է 126 տոկոսով: Մեր երկրում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացրել են ընդամենը 44-50 տոկոսով: Այսինքն՝ կարող եմ նշել, որ նույնիսկ մեզ մոտ թանկացումն ավելի քիչ է, քան միջազգային շուկաներում Կարագի թանկացման հարցը հասել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, քանի որ շուկայում ունենք գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն: «Ալեքս Գրիգ»-ը շուկայում եղանակ է թելադրում, ուստի հանձնաժողովը փորձել է բացահայտել՝ չարաշահե՞լ է այն գերիշխող դիրքը: Հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը վստահեցնում է՝ ուսումնասիրությունները ցրել են կասկածները: «Այս պահի դրությամբ կարագի գնի բարձրացման ոչ ադեկվատ մոտեցումներ մենք չենք բացահայտել»: Թանկացման պատճառը միջազգային գների կտրուկ փոփոխությունն է՝ բացատրում է Ալավերդյանն ու վկայակոչում միջազգային ցուցանիշերը, փաստաթղթային տվյալները, հիմնավորված ծախսերը: Հայաստան հիմնականում ներմուծվում է նորզելանդական կարագ, ու դիտարկվել են դրա ամենախոշոր արտահանողի՝ «Ֆոնտերա» ընկերության գները: Մյուս տնտեսագետ զրուցակիցս, սակայն, ի սկզբանե, կասկածի տակ է դնում ՏՄՊՊ հանձնաժողովի ներկայացրած պատկերն ու հաշվարկման մեխանիզմը: Միջինացված թվերը, ասում է, կտրուկ թանկացումները չեն արտացոլում: Դանդաղ ու արագ գնային փոփոխությունները գումարվում ու հավասար բաշխվում են ըստ ամիսների՝ առանց արտացոլելու կտրուկ թանկացումը: «Այստեղ միջին գներն են, այսինքն՝ կարող են լինել ապրանքատեսակներ, որոնք մի քիչ ավելի էժան են, որոշները՝ մի քիչ ավելի թանկ են վաճառվում, եւ դրանց գնաճը տարբեր տոկոսով է աճում: Իսկ միջին գնի դեպքում մենք չենք կարող տեսնել՝ արդյո՞ք հիմնավորված է այստեղի ընկերությունների իրացման գինը»:   Հայաստանում միայն նորզելանդական կարագը չէ, սպառողը կարող է ընտրել ավելի մատչելին: Բայց այստեղ գլխավոր հարցն է առաջ գալիս՝ արդյո՞ք շուկան մրցակցային է, ու ինչո՞ւ է տեղական արտադրողն էլ այն թանկացրել, այն դեպքում, երբ կաթի մթերման գինը չի փոխվել: Տնտեսվարողն ինքն էլ պետք է հասկանա՝ «գնաճով հիվանդ» շուկայում ինքը միշտ չէ, որ կարող է առողջ մնալ, եթե ընկնի թանկացումների հետեւից, նկատում է: Երբեմն մեկնաբանվում է, թե մեզ մոտ գների բարձրացումն ավելի փոքր է, քանի որ դեռ սպառվում է մինչ գնաճը ներկրված էժան խմբաքանակը: «Ռադիոլուր»-ի զրուցակիցը հարցին այլ կողմից է մոտենում: Եթե Նոր Զելանդիայում գինը բարձրացել է 126 տոկոսով, հնարավոր չէ, որ այստեղ որեւէ  սուբյեկտ  կարողանա բարձրացնել 44 տոկոսով ու կարողանա շահույթ հետապնդել: Եթե  նայում ենք միջին գներ, չենք կարող ասել՝ տնտեսվարողն այս շրջանում որ կարագն է բերել, մյուս շրջանում որից է ներմուծել: Դրա համար պետք է կոնկրետ տնտեսվարողի գործունեությունը ստուգել: Կարող է սուբյեկտը մի կարագը ներմուծել իքս գնով, իսկ թանկացման շրջանում ավելի էժան կարագ է ներմուծել, բայց շարունակել է իրացնել բարձր գնով: Տնտեսագետ Բաբկեն Թունյանը կիսում է նախորդ զրուցակցիս տեսակետը՝ հանձնաժողովի դիտարկումները կասկած են հարուցում: ՏՄՊՊՀ-ում կարագի թանկացումը մեկնաբանում են այնպես, ինչպես ժամանակին բենզինի թանկացումն էին մեկնաբանում, ասում է: ԱՎԾ-ն էլ ժամանակային որոշակի շեղումով է աշխատում։ Սեպտեմբերի վերջին տասնօրյակի տվյալները հոկտեմբերի վերջին միայն կամփոփի: Իսկ միջինացված տվյալները, իրոք, պատկերն աղավաղում են, ասում է: «Սովորաբար ԱՎԾ-ի ներկայացրած եւ շարքային սպառողի տեսած գնային պատկերը միմյանցից կարող են էապես տարբերվել: Հայաստանը փոքր երկիր է, բայց գների էական շեղումներ կան: Նույն ապրանքը Երեւանում կարող է մեկ գին ունենալ, Շիրակում՝ զգալիորեն տարբեր: Կամ նույն Երեւանում էլ կարող են գները մեծ տարբերություն ունենալ»: «Երեւի պետք է մի բան էլ մերոնց շնորհակալություն հայտնենք, որ շատ չեն թանկացրել»,- ասում է Բաբկեն Թունյանը: Իսկ Գնել Նալբանդյանը կարագի գնի առաջիկա փոփոխություններ կանխատեսել չի կարող: Բազմաթիվ գործոններ կան՝ ասում է: Նկատենք սակայն՝ թանկացման պատճառ հանդիսացող երեւույթները շարունակվում են, իսկ դա թերեւս արդեն կանխատեսման հիմք է: Ցավոք՝ ոչ լավատեսական կանխատեսման:

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ը ավելի քիչ հարկ կվճարի

Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի: «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում:

ՍԱՊԾ-ն իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչներին առաջարկել է համագործակցության նոր ձևաչափ

նոյեմբերի 21-ին Ծառայություն էին հրավիրվել Երևանում գործող իրացման խոշոր՝ «Վաս Գրուպ», «Ծիրան», «Պարմա», «Էվրիկա Գրուպ», «Քարֆուր», «Սաս Գրուպ», «Նոր Զովք», «Կրպակ», «Ալեքս Գրիգ», «Տիտան», «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ների, «Արև» սուպերմարկետների ցանցի, «Ֆրեշ» սուպերմարկետի, ներկայացուցիչները:

«Ալեքս Գրիգ»-ի ներկրումները նվազել են, հարկային վճարումները` ավելացել

Երեկ ԶԼՄ-ները ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարց էին ուղղել 2016 թվականի առաջին ինն ամիսներին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից վճարված հարկերի մեծության վերաբերյալ, ինչին կոմիտեի նախագահը խոստացել էր շատ արագ արձագանքել: Այդ առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ընկերության կողմից 2016 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ապրանքների ներմուծման մասով մաքսային մարմիններին վճարվել է շուրջ 6,505,136.2 հազար դրամ: 2015 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծման գծով մաքսային մարմիններին կատարված վճարումները կազմել են 7,418,339.0 հազար դրամ: Այսինքն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ իրականացված ներմուծման ծավալների նվազման արդյունքում մաքսային մարմիններին պակաս է վճարվել շուրջ 913 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է հարկային մարմիններին կատարված վճարումներին, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության կողմից կատարված վճարումները ոչ թե նվազել են (ինչպես բարձրաձայնվել էր լրագրողական հարցման ընթացքում), այլ ավելացել շուրջ 68.0 միլիոն դրամով: Իսկ եթե համեմատենք ոչ թե ինն ամսվա, այլ տաս ամսվա ցուցանիշները, ապա հարկային մարմիններին կատարված վճարումներն ավելացել են 173.5 միլիոն դրամով: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից

Փոխվել են խաղի կանոնները՝ հավատացնում է ՊԵԿ նոր նախագահը

Լավ գիտեմ բիզնեսի  պրոբլեմները  և այն խնդիրները, որոնք պետք է լուծել՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Պետեկամուտների կոմիտեի  նախագահ Վարդան Հարությունյանը ՝ նկատելով, որ  ընդամենը 1 ամիս է,  ինչ բիզնեսի ներկայացուցիչ չէ: Հարությունյանն ասել է, որ վճռական է տրամադրված ստվերի դեմ պայքարելու հարցում: Կանենք  քայլեր, կտեսնենք՝ ասել է գլխավոր հարկահավաքը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, բայց վստահեցնելով, որ կարճ ժամանակ է անհրաժեշտ: Ի դեպ, Վարդան Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վարչապետի հայտարարությունից հետո փոփոխություն կա ներկրման դաշտում. դիզվառելիքի և բանանի շուկաներում արդեն  1-2 նոր ներկրող ունենք՝ ասել է Հարությունյանը:   Բոլոր պրոբլեմներից տեղյակ եմ, ժամանակ տվեք՝ կլուծեմ. այս կարգախոսով է սկսում իր գործունեությունը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահը: Երեք օրից կլրանա Վարդան Հարությունյանի  պաշտոնավարման մեկ ամիսը: «Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, բայց 25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչ և շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած պրոբլեմները, որոնք պետք է լուծել բիզնեսի համար, որպեսզի դաշտն ավելի բացվի: Պայքարելու ենք ստվերի դեմ, քայլերը կանենք, կտեսնեք»: Վարդան Հարությունյանը պետեկամուտների կոմիտեի առաջին նախագահը չէ, որ  խոսում է  ստվերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Նախորդները ևս հայտարարել են, որ  ստվերը պետք է կրճատվի, բայց մեծ հաջողություններ առանձնապես չեն գրանցել: Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ նոր ղեկավարին  հասկանալու համար,  թե որտեղ է ստվերը կամ  ովքեր են ստվերում գործում: «Ես իմ փոխարեն եմ պատասխան տալիս, կարող եմ ասել էն, ինչ ես եմ անելու: Իհարկե, պետք է յուրաքանչյուր հարկային տեսչության պետ իր տարածքում գույքագրի, հասկանա, ներկայացնի, եթե կա ստվեր, պետք է ես տեղը իմանամ: Շատ կարճ ժամանակ է պետք դրա համար, երկար ժամանակ պետք չէ: Իմանալուց հետո պետք է պայքարել դրա դեմ, որը և անելու եմ: Ասում եք՝ ո՞նց եք պայքարելու, տարբեր ձևեր կան, միակ ձևը՝ պետք է պայքարել»: Վարչապետի հայտարարությունից հետո, թե  որևէ ներկրողի համար որևէ ապրանք ներկրելիս  այսուհետ խոչընդոտներ  չեն լինելու , իրավիճակն, ըստ Հարությունյանի, փոխվել է: Կան առաջին ծիծեռնակները: «Դիզելային վառելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք: Մեկ-երկու մեքենա արդեն ներկրել են, հարկային ու մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել»: Շաքարավազի  ներկրման մասով Վարդան Հարությունյանը նոր տեղեկություններ  չունի, և առաջարկում է սպասել: Սպասել ու ուսումնասիրել է պետք նաև հասկանալու համար, թե  ինչու են նվազել  «Ալեքս Գրիգ»   ընկերության վճարած հարկերը : «Բերեք հասկանանք, թե հարկերն ինչի արդյունքում են իջել, ներմուծումնե՞րն ու շրջանառությո՞ւնն է նվազել, թե դա ստվեր է: Եթե դա ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ: Իսկ եթե դա ընդամենը շրջանառության նվազման արդյունքում է, դա այլ խնդիր է»: ՊԵԿ նախագահը չի հերքում այն դիտարկումը, թե  հարկահավաքների թիմն  իր մարդկանցով է համալրում : Կադրային քաղաքականության հարցում, ասում է առաջնորդվում է հստակ  մոտեցմամբ: «Իմ մարդկանցով է համալրվում, համալրվում է պրոֆեսիոնալ մարդկանցով, և էլի են կատարվելու փոփոխություններ: Էն մարդիկ, որոնք իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, միանշնակ լքելու են թիմը»: Սա չի նշանակում, թե  նախկին թիմը պրոֆեսիոնալ չէր, սա նշանակում է, որ փոխվել են խաղի կանոնները: «Եկեք հասկացեք, որ բան է փոխվել: Էսօր խաղի կանոն է փոխվել, և էդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում: Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը և պետք է աշխատեմ էն թիմի հետ, որը ես եմ ընտրել»: Իսկ արդեն որպես կառավարիչ   խաղի կանոններ փոխվելը Հարությունյանն այսպես է բացատրում. հարկահավաքը  պետության ներկայացուցիչն է գործող  յուրաքանչյուր  բիզնեսի մեջ, այսինքն փայատեր է  , և այդ փայի ներկայացուցիչը հարկային մարմիններն են: «Եթե բիզնեսմենը պարկեշտ և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք էդ բիզնեսի զարգացմանը: Իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև էդ բիզնեսմենների դեմ»: Որն է երաշխիքը, որ եկամուտները պետությունից թաքցնող բիզնեսմենի դեմ պայքարում կհաղթի պետությունը: Վարդան Հարությունյանն ասում է ՝ երաշխիքն իր անձն է, իսկ միակ բանը, որ իրեն անհրաժեշտ է,  ժամանակն է, ընդ որում ՝ կարճ ժամանակը:

Նիկոլ Փաշինյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին.«Գերիշխող դիրքը պոզով-պոչով է լինում»

Այսօր խորհրդարանում շարունակվել է քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թ. գործողությունների ծրագիրը։  Շաքարավազի գինն այսօր կրկին Աժ-ում քննարկման թեմա էր: Ինչպես է պատահում, որ Հայաստանում շաքարավազի 1 կիլոգրամի մեծածախ գինը 369 դրամ է, մանրածախը՝ 395 դրամ, այն դեպքում, երբ Վրաստանում շաքարավազի գինը 280 դրամին համարժեք լարիով է վաճառվում: Կամ ինչպես է պատահում, որ «Երեւան Սիթի» խանութների ցանցում եւ հայաստանցիների կողմից սպասված «Քարֆուր» խանութում շաքարավազի գնի տարբերություն չկա: Այս հարցին Աժ-ի ամբիոնից փորձել է պատասխանել եւ որոշ բացահայտումներ անել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:     Պատգամավորի վկայակոչած պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում գործում է 12 786 խանութ, որոնցից 8 հազարից ավելին զբաղվում են նաեւ սննդամթերքի վաճառքով եւ նրանց 99 տոկոսը շաքարավազը ձեռք են բերում «Ալեքս Գրիգ» ընկերությունից: Այս ամենը վկայակոչելով պատգամավորը փորձում էր ապացուցել, որ շաքարավազի շուկայում ամեն դեպքում գոյություն ունի մենաշնորհ եւ հակամրցակցային համաձայնություններ, որոնցով էլ ի պաշտոնե պետք է զբաղվեր Արտակ Շաբոյանի գլխավորած ՏՄՊՊՀ-ն:

«Ալեքս-Գրիգ»-ը ներկրված ցորենի համար հայտարարագիր չի ներկայացրել

Ֆինանսների նախարարությունը տուգանել է Ալեքս-Գրիգ ընկերությանը մաքսային կանոնները խախտելու համար: Նախարարության Արարատյան մաքսատան պետ Ա. Քոչարյանի որոշումից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընկերության տնօրեն Մհեր Ղարիբյանը ներկրված պարենային ցորենի մի մասի համար ...

Ֆիննախը խախտումներ է արձանագրել «Ալեքս Գրիգ» ՍՊԸ- ում

Ֆինանսների նախարարության օպերատիվ  հետախուզության   վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը ստուգելու նպատակով վարչության  աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել Խոշոր հարկ վճարողների տեսչությունում հաշվառված «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում: Այս ընկերությունը համարվում է, որ պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։Արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում  գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ: Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության  աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500կգ հումք: Այսինքն, ստացվում է, որ «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500կգ շաքարավազի հարկային հաշիվ,  սակայն փաստացի առաքել էր 5500կգ, որից 3000կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ: Մեկ այլ դեպքով էլ` օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումներով Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 1 հասցեում զննման էր ենթարկվել անհատ ձեռնարկատեր Սարգիս Աղումյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում, առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի հայտնաբերվել էր վաճառքի ենթակա ավելի քան 1 միլիոն դրամ արժողությամբ մսամթերք: Երկու դեպքով էլ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ` պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:

Խախտումներ՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը ստուգելու նպատակով վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել Խոշոր ...

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 10 օրում փաստաթղթաշրջանառության ոլորոտի աշխատանքների հաշվետվությունը

«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ում իրականացվել է չափագրում, որի ընթացքում կատարվել է 436.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` նյութերին տալով համապատասխան ընթացք:

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-Գրիգ» ընկերությունը տուգանվել է

Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Վ. Թամրազյանի կողմից մայիսի 31-ին կազմված ակտի համաձայն Ալեքս-Գրիգ ընկերությունը մայիսի 20-ին Այրումի մաքսային կետով Հայաստան է ներկրել շաքարի հումք: Սակայն, ընկերության տնօրինությունը չի ...

Հայաստանի ֆուտզալի ընտրանին հավաք է անցկացրել

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մայիսի 26-ից մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին մասնակցում էին միայն Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստները՝ Թալ Գրիգ, Պոլիտեխնիկ, Գյումրի և Հրազդան ակումբներից: Այսօր՝ ...

Յուստուս Ֆրանց. Հայկական սիրտը միշտ տրոփել է իմ կողքին

Ալիսա Գեւորգյան «Ռադիոլուր» Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը  ապրիլի 11-ին ներկայացնում է  համերգ՝ աշխահահռչակ  դիրիժոր  Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Ծրագրում կներկայացվեն Բրամս և Գրիգ: Որպես հրավիրյալ   մենակատար  հանդես կգա ֆրանսիացի  դաշնակահար  Տրիստան Պֆաֆը: Համերգի նախօրեին երաժիշտներն այսօր հանդիպել են լրագրողների հետ:  Աշխարհահռչակ դիրիժոր  Յուստուս Ֆրանցը Երևանում հանդես կգա առաջին անգամ, բայց իր առաջին շփումը Հայաստանի հետ նա համարում է առաջին  հանդիպումը Արամ Խաչատուրյանի հետ։ «Առաջին  հանդիպումը Արամ Խաչատուրյանի հետ տեղի ունեցավ Գերմանիայում՝ Համաբուգի հրատարակչություններից մեկում: Միասին թեյ  խմեցինք, իսկ օրեր անց ես ներկա էի համերգին, որտեղ հնչում էին  նրա ստեղծագործությունները։ Դա հրաշալի էր: Տպավորությունը չափազանց մեծ էր»,- ասում է։ 88-ին  Յուստուս Ֆրանցը դարձյալ առնչվեց Հայաստանին, ցավոք ՝ ողբերգական առիթով: Դեկտեմբերի 7-ին գերմանական ռադոն հաղորդեց Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Ընդամենը երկու օր անց  տուժածներին օգնելու նպատակով Յուստուս Ֆրանցը նախաձեռնեց  լայնամաշտաբ բարեգործական ծրագիր: Գերմանիայում կայացած հատուկ համերգաշարից գոյացած 100 հազար գերմանակ մարկը նա փոխանցեց  Հայաստանին։ Ավելի քան 40 տարի  Յուստուս Ֆրանցը  համաշխարհային հռչակ է վայելում և  որպես դիրիժոր և դաշնակահար՝ հանդես գալով  աշխարհի ամենահեղինակավոեր սրահներում: Նրա համաշխարհային ճանաչումը սկսվեց  1970 թվականին, երբ որպես  դաշնակահար հանդես եկավ  դարի մեծագույն դիրիժորներից մեկի՝ Հերբերտ Ֆոն  Կարայանի  ղեկավարությամբ Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ: Մի քանի տարի անց Ֆրանցը հանդես եկավ  Նյու Յորքի ֆիհարմոնիկի հետ՝ լեգենդար Լեոնարդ  Բերնսթայնի ղեկավարությամբ , ինչն էլ հիմք դրեց  երկու արվեստագետների երկարամյա  համագործակցությանը, որի կարևորագույն արդյունքը դարձավ նրանց երազանքի իրականացումը՝ Ազգերի նվագախմբի ստեղծումը: Նվագախմբի  գլխավոր դիրիժորը մինչ օրս Յուստուս Ֆրանցն է։ «Բերնսթայնի հետ միասին մենք ստեղծեցինք Ազգերի նվագախումբը, որտեղ կային նաև բազմաթիվ հայ երիտասարդ երաժիշտներ: Այնպես որ՝ հայկական սիրտն իմ կողքին միշտ տրոփել է: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված թեժ լարվածության ընդացքում մի միջադեպ տեղի ունեցավ  հայ և ադրբեջանցի երաժիշտների միջև,  բայց միջադեպն անմիջապես հարթվեց: Ես փորձեցի բացատրել, որ արվեստի մարդիկ չեն կարող կրկնել այն, ինչ անում են քաղաքական գործիչները: Նրանք դա հասկացան ու շատ լավ ընկերներ դարձան»,- պատմում է։ Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Բրամսի «Ակադեմիական նախերգանքը», «Առաջին  սիմֆոնիան» և  Գրիգի Դաշնամուրի կոնցերտը: Որպես հրավիրյալ մենակատար  համերգին հանդես կգա  ֆրանսիացի դաշնակահար  Տրիստան Պֆաֆը: Վերջինն ասում է, որ հիացած է հայ երաժիշներով, որոնց հետ աշխատանքը չափազանց հեշտ է և հետաքրքիր: Իսկ Յուստուս Ֆրանցը հավելում է. «Դուք պետք է  հպարտ լինեք, որ ունեք  այնպիսի նվագախումբ, ինչպիսին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն է»։

 1 2 3 >  Վերջին