Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրվեց

Լրացված 17.54-ին ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև  ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Պաշտոնական մասի ավարտից հետո  կուսակցությունների ներկայացուչները կպատասխանեն լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՅԴ-ն կառավարության կազմում ունի երեք նախարար՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը:

Կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրվեց

ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև  ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Պաշտոնական մասի ավարտից հետո  կուսակցությունների ներկայացուչները կպատասխանեն լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՅԴ-ն կառավարության կազմում ունի երեք նախարար՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը:

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

Նախընտրական ցուցակներն ուրվագծված են

ՀՅԴ-ն նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է: Դաշնակցությունում պնդում են, որ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր: Ընտրությունների են գնում՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած: «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն: Ցուցակը բաղկացած է 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում ռեյտինգային 164 թեկնածու է, 136 թեկնածու էլ  համամասնական ընտրակարգով: Առաջին երեք համարներն են՝  Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան: Ընտրություններին կուսակցությունը մասնակցելու  է  մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկն է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»: Այսօր ԿԸՀ ներկայանալուց առաջ իր ցուցակները հրապարակեց նաեւ «Ծառուկյան դաշինք»-ը: Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս դաշինքի վեցերորդ հորիզոնականում «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, յոթերորդում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ցուցակի 9-րդ հորիզոնականում տեղ է գտել նաեւ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված են  դաշինքում: Դեմկուսի նախընտրական ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող  անկուսակցականներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երկրորդ տեղում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, իսկ երրորդում ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը: Այսօր հրապարակվեց նաեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը: Նախընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլախավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն է, երկրորդ կին թեկնածուն՝  կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Օհանյան – Րաֆֆի — Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակը, թերեւս, մինչեւ ամենավերջին պահը վերջանական որոշված չէր: Երեկ փաստաթղթային վերջնական ստուգումներ են անցկացվել եւ ամփոփվել: Այսօր էլ ցուցակների վերջնաժամկետին փաստաթղթերը ներկյացվել են ԿԸՀ: «Ելք» դաշինքը փակ քվեարկության արդյունքներով է որոշել համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյանը եւ  Նիկոլ Փաշինյանը։

Նոր սահմանադրություն՝ նոր սկիզբ. Աղվան Վարդանյան

«Առաջիկա հանրաքվեին դաշնակցությունն, իսկապես, գնում է խորը համոզմունքով: Մենք վստահ ենք, որ նոր սահմանադրությունն ու առաջարկվող խորհրդարանական կառամարման համակարգն իր բազմաթիվ  առավելություններով մեր երկրի համար կդառնան նոր սկիզբ»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով ղեկավարում է ՀՅԴ գերագույն մարմնի որոշմամբ ստեղծված հանրաքվեի շտաբը: Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ դաշնակցության դիրքորոշումը հստակ է՝ «այո»: «Այո»-ն նաև հանրության տեսակետը դարձնելու համար դաշնակցությունը մեկնարկում է  սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը: Կուսակցության գերագույն մարմնի ձևավորած   հանրաքվեի շտաբը ղեկավարում է մարմնի ներկայացուցիչ,  ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ դաշնակցության կենտրոնական շտաբին կից հանրաքվեի մոտ 50 շտաբներ կգործեն հանրապետության մարզերում և խոշոր համայնքներում: Ստեղծված նախընտրական հիմնադրամի միջոցներով քարոզչական աշխատանքներն իրականացվում են մի քանի ուղղություններով: Դաշնակցությունը քարոզարշավ կիրականացնի Երևանում և բոլոր մարզերում: Մարզային հանդիպումները կկայանան   հիմնականում շաբաթ և կիրակի օրերին: Ստեղծաված քարոզչական հինգ խմբերը կղեկավարեն դաշնակցության հայտնի դեմքերը՝ Արմեն Ռուստամյան, Արսեն Համբարձումյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան: Առաջիկա հանգստյան օրերին դաշնակցության ներկայացուցիչները կայցելեն չորս  մարզեր: Առաջիկա հանրաքվեին դաշնակցությունն, իսկապես,  գնում է խորը համոզմունքով: Մենք վստահ ենք, որ նոր սահմանադրությունն ու առաջարկվող խորհրդարանական կառամարման համակարգն իր բազմաթիվ  առավելություններով մեր երկրի համար կդառնա նոր սկիզբ: Լավ աշխատանքի դեպքում, ըստ Վարդանյանի,  էական որակական փոփոխությունները երաշխավորված են:

Արմեն Պետրոսյանը` «Միկայի» ավագ

Ինչպես տեղեկացնում է Միկայի պաշտոնական կայքը, թիմի ավագ Աղվան Մկրտչյանի հեռանալուց հետո այսուհետ ավագի թևկապով խաղադաշտ դուրս կգա 27-ամյա կիսապաշտպանը Արմեն Պետրոսյանը: Նա Միկայում հանդես է գալիս 2008 թ.-ից: Այս ընթացքում ...

Ռեկորդակիրն Աղվան Մկրտչյանն է

Հուլիսի 4-ին Միկան դուրս կգա միջազգային ասպարեզ և իր առաջին հանդիպումը կանցկացնի 2013-2014 թթ. Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Միկայի մեծ թվով ֆուտբոլիստներ իրենց նորամուտը կնշեն ...

Աղվան Մկրտչյանը` «Միկայի» լավագույն տասնյակում

Միկայի ավագ Աղվան Մկրտչյանը Գյումրիի Շիրակի հետ Հայաստանի առաջնության խաղում 96-րդ հանդիպումն անցկացրեց իր ներկայիս թիմի կազմում և ընդգրկվեց երևանյան թիմում առավելագույն խաղեր անցկացրած ֆուտբոլիստների առաջատար տասնյակում: 32-ամյա ֆուտբոլիստն իր առաջին ...

Ականից զոհված երեխաները գնացել էին հոտաղության

Աննա Մարտիկյան «Ռադիոլուր»- Գյումրի Շիրակում՝ Վահրամաբերդ գյուղի մոտ գտնվող ռուսական «Կոմխուտ» հրաձգարանի տարածքում ապրիլի 7- ին արկի պայթյունից զոհվել են նույն գյուղի բնակիչներ 15- ամյա Մուշեղ Գևորգյանը և 12- ամյա Արթուր Մկրտչյանը: Պատանիները հարեւաններ էին, երկուսն էլ բազմազավակ ընտանիքներից: Ըստ ԱԻՆ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել 12.30-ի սահմաններում, «դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև մարզային ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Հովսեփյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ այս տարածքը նաեւ գյուղի միակ արոտավայրն է, որտեղ էլ երեխաները գնացել են անասուն արածացնելու։

Ռուսական զենքի պայթյունից մահացած երեխաները գնացել էին սարը ջուր խմելու. Նոր մանրամասներ

Վահրամաբերդ գյուղում այսօր ռուսական զենքի պայթյունից մահացած երեխաները գյուղի ամենաաղքատ ընտանիքների երեխաներ էին: Գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վահրամաբերդի բնակիչներ Մկրտչյանն ու Գևորգյանը իրենց անասունները արածեցնելու ...

«ՄԻԿԱՆ» ՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ «ՖԱԿԵԼԻՆ» – ՎԻԴԵՈ

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկանցող Երևանի «Միկան» վերջին հանդիպումն է անցկացրել Հայաստան վերադառնալուց առաջ:  «Միկան» 1:3 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Վորոնեժի «Ֆակելից»: Հայկական թիմի միակ գնդակը խփել է Աղվան Մկրտչյանը, որի իրացրած 11 մետրանոցից հետո հաշիվը դարձել է 1:3: Հիշեցնենք, որ «Միկան» Կիպրոսում չորս խաղ անցկացրեց, որոնցից երկուսում պարտվեց, մեկում ոչ-ոքի [...]

ԸՆՏՐԵ’Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՏՈՒՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԸ – ՎԻԴԵՈ

Հայաստանի առաջնության չորրորդ տուրի 11 գոլեր են մասնակցում այս քվեարկությանը: Տեսանյութի բացակայության պատճառով քվեարկությունում չի ներառված Աղվան Մկրտչյանի իրացրած 11 մետրանոցիներից մեկը: Դիտե’ք armenian-soccer.com-ի նյութերի հիման վրա N.S. production-ի պատրաստած հոլովակը և կատարեք Ձեր ընտրությունը: Քվեարկությունը կշարունակվի մինչև հաջորդ տուրի լավագույն գոլի քվեարկության սկիզբը:

ՂՈՒԿԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԵՐՐՈՐԴ ՏՈՒՐՈՒՄ – ՎԻԴԵՈ

Totalfootball.am-ի ընթերցողների միջև անցկացված հարցման արդյունքում Հայաստանի առաջնության երրորդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Ղուկաս Պողոսյանի խփած գնդակը Դիլիջանի Իմպուլսի դարպասը: Ղուկասի գոլի օգտին են քվեարկել հարցմանը մասնակցած 460 հոգուց 169-ը (37 %), ընդամենը մի քանի ձայնով է հետ մնացել Աղվան Մկրտչյանի տուգանայինից խփած գոլը Արարատ դարպասը` (35%, 163 ձայն), երրորդ տեղում է Գանձասարի հարձակվող [...]

ՄԻԿԱ – ԱՐԱՐԱՏ 0:0 – LIVETEXT

«Միկա» մարզադաշտում քիչ հետո կսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի Միկա – Արարատ հանդիպումը: Միկա - Գևորգ Կասպարով, Գևորգ Պողոսյան, Աղվան Մկրտչյան, Անդրանիկ Ոսկանյան, Արմեն Պետրոսյան, Վարդգես Սաթումյան, Արեգ Ազատյան, Սարգիս Շահինյան, Արթուր Ադամյան, Վարդան Մովսիսյան, Գոռ Պողոսյան Պահեստայիններ - Արմեն Ֆիշյան, Արթուր Տ. Պետրոսյան, Սեմյոն Մուրադյան, Ռաֆայել Ղազարյան, Էդգար Մկրտչյան, Հենրիկ Հարությունյան, Նորիկ [...]

Հայաստանի գավաթ. «Միկան» կխաղա եզրափակչում

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Երևանի Միկան հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ Բանանցի նկատմամբ և մտավ եզրափակիչ: Այդ միակ գոլը 62-րդ րոպեին խփեց Աղվան Մկրտչյանը: Հիշեցնենք, որ այս թիմերի ...