Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Eduardo Ernekian

Today's citations

In armenian

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ: Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաև տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու համար: Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ Էդուարդո Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, և միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում:

«Հրապարակ». 2016-ից կառավարա­կան երկրորդ շենքը դատարկ է, բայց Էռնեկյանի ընկերությունը չի շտապում շինարարություն սկսել

«Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարա­կան երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով: Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի և Էներգե­տիկայի նախարարությունները տեղա­փոխվեցին, գրախանութները՝ նույնպես:

Հայրենիքի շքանշան` Էռնեկյանին

Նախագահի նստավայրում նախօրեին տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը: Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն: Հանրապետության նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն և հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը և վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը: «Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում` շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ և ղեկավարությամբ: Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաև եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների և պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում: Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց և որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաև մայր Հայաստանում և ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ: Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաև բարեհամբույր բարերար է, և չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեև դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ: Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան և իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին: Շատ կարևոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից և ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց: Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաև նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, և օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր: Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, և պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր ևս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, և ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետև գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, և շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու: Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաև բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար: Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհելու մեջ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում: Այո՛, մենք համոզված ենք, որ Հայաստանը շենացնելը հերոսություն է: Այո՛, սփյուռքի ձեռնարկատերերի և Հայաստանի պետության միջև կարող են հաստատվել փոխշահավետ հարաբերություններ, և այս գործընկերային հարաբերությունը պարոն Էռնեկյանի հետ ուղղակի այդ օրինակներից մեկն է: Ես համոզված եմ, որ պարոն Էռնեկյանի հետ միասին ստեղծել ենք լավագույն հնարավոր համագործակցությունը, և այն իսկապես պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների համար: Երիտասարդ զինծառայողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ իսկական հրամանատարն այն հրամանատարը չէ, որ ասում է՝ առա՛ջ. իսկական հրամանատարն այն հրամանատարն է, որ ասում է՝ առա՛ջ իմ ետևից: Հիմա պարոն Էռնեկյանը ոչ թե կոչ է անում ուրիշներին, որ պետք է Հայաստանում ներդրումներ, բարեգործություններ կատարել, այլ ուղղակի անձնական օրինակով ցույց է տալիս, թե դա ինչպես է պետք անել: Ես մեծ համոզվածություն ունեմ, որ պարոն Էռնեկյանը՝ որպես առաջամարտիկ, դեռևս շատ երկար ժամանակ շարունակելու է նույն եռանդով իրականացնել այդ շնորհակալ գործունեությունը: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն Էռնեկյան, Հայաստանի Հանրապետության հերոսի կոչմանն արժանանալու համար: Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը Հայաստանի և մեր ժողովրդի համար էլ է շատ կարևոր իրադարձություն: Վստահ եմ, որ նաև անձնապես Ձեզ համար է կարևոր իրադարձություն, որովհետև ճանաչման ավելի մեծ չափանիշ չկա, քան պետության բարձրագույն կոչումը: Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ապագան փայլուն է, որովհետև մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր զավակներ: Ուրեմն փա՛ռք մեր ժողովրդին և փա՛ռք մեր հերոսներին»,- ասել է Հանրապետության Նախագահը: Էդուարդո Էռնեկյանը իր համար մեծ պատիվ է համարել հայրենիքի բարձրագույն պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել Հանրապետության Նախագահին և ընդգծել, որ այն ընդունում է մեծ պատասխանատվության զգացումով և խոնարհությամբ: «Պարո՛ն Նախագահ, շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի համար: Իրոք, մեծ պատիվ է լինել այսօր այստեղ, ստանալ Ազգային հերոսի շքանշանը, որը Դուք ինձ շնորհել եք: Ես այն ընդունում եմ անչափ մեծ խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով: Իմ սիրելի ծնողների և ավագ եղբոր մասին հուշերը ինձ համար կենդանանում են այսօր: Ինչպես գիտեք, Անդրանիկը՝ իմ եղբայրը, ով բժիշկ էր, միավորեց իր խիզախ հայրենակիցներին, մեր նախնիների հողը՝ Արցախը, պաշտպանելու նպատակով, ինչպես արեցիք Դուք, պարո՛ն Նախագահ: Ես կիսում եմ այս պատիվը նրանց հետ, որովհետև ես ժառանգել եմ հայրենասիրության, զոհաբերության և ծառայության ոգի, որն ինձ պարտավորեցնում է կանգնել Հայաստանի՝ մի երկրի կողքին, որը շատ բան է տվել դարերի ընթացքում: Որպես հայկական ծագումով Արգենտինայի քաղաքացի՝ ես համարում եմ, որ իմ պարտքն է միանալ բոլոր իրական հերոսներին, ովքեր ամեն օր այս պետությունը հզոր են դարձնում, կյանքի են կոչում մեր նախնիների տեսլականը և կերտում այսօրվա ու վաղվա երկիրը: Իմ երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում նրանց բոլորին և իմ արգենտինահայ ընկերներին, ովքեր շատ բան են անում այս պետության համար: Թող այս մեդալը լինի մեծարանք բոլոր վերոհիշյալների համար և ժառանգություն՝ գալիք սերունդներին: Նրանց բոլորին հայտնում եմ իմ շնորհակալությունը: Ես վայելում եմ ժողովրդի հարգանքը: Հայաստանի ապագայի համար ամեն օր աշխատող մարդիկ են այս պահի իրական հերոսները: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ»,- ասել է Էդուարդո Էռնեկյանը: Նախագահի նստավայրում Էդուարդո Էռնեկյանին Հայաստանի բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմագին շնորհավորանքները և Հայրապետական օրհնությունն է բերել երախտավոր հայորդուն պետական բարձր պարգևի արժանացնելու կապակցությամբ: «Գոհունակ սրտով ենք մասնակցում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից մեր ժողովրդի ու մեր Սուրբ Եկեղեցու մեծազնիվ զավակ տիար Էդուարդո Էօրնեկյանին «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչման ու պարգևի հանձնման այս հանդիսավոր արարողությանը: Պարգևը արժանի գնահատանք է ազգային կյանքում մեծ բարերարի ավանդի ու ծառայությունների, որոնք առատ արգասիքներն են նրա բարեպաշտ հոգու և ջերմ ազգասիրության ու հայրենասիրության: Փառք և […]

Պետգույքի ղեկավարը մի օր չի բացառում նաեւ կառավարության շենքի վաճառքը

Գերատեսչությունների  ղեկավարների  տարեվերջյան ամփոփումները շարունակվում են: Այսօր  տարին ամփոփել է  կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը։ Նա հայտարարել է, որ  2017 թ ԱԺ ընտրություններին  պատրաստ է ռեյտինգային ընտրակարգով մասնակցել, եթե քաղաքական որոշում լինի: Սա այսօրվա ասուլիսի միակ քաղաքական հայտարարությունն է եղել:  Հարցերի առյուծի բաժինը ՊԵԿ-ի աղմկահարույց ուսումնական կենտրոնի ու  տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարության շենքերի վաճառքի մասին է եղել:   Օտարում, վարձակալություն  կամ հավատարմագրային կառավարում: Ցանկացած  առաջարկի դեպքում կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը  համաձայնության կգա ու ներդրողին կփոխանցի մամուլում  այդքան շատ քննարկված   ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը:  Հիշեցնենք՝ Դիլիջանում գտնվող այս կենտրոնի վրա պետբյուջեից ծախսվել է մի քանի տասնյակ  մլն դոլար: Կառավարությունը վերջերս որոշեց ու ՊԵԿ-ից այն փոխանցեց պետգույքի կառավարման վարչությանը, որի պետ Արման Սահակյանն  այսօր վստահեցրեց. «Հավաստիացնում եմ ձեզ, որ բոլոր դեպքերում ինչ  լուծում էլ որ դա ստանա, պետությունը ոչ մի լումա չի կորցնի»։ Գնորդ այս պահին չկա: Սահակյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պարտադրվել է գնել այս կենտրոնն ու գումարը փոխանցել պետբյուջե: «Մեր երկրում ոչ մի բան ստիպողաբար չի արվում: Նման քաղաքական որոշում չկա, դա մենք դիտարկում ենք այնպիսի գույք, ինչպես մնացած բոլոր պետական գույքերը՝ այսպես ասեմ»։ Նախորդ տարիների   նմանատիպ գործարքների փորձն աչքի առաջ ունենալով,  պետգույքի կառավարման վարչության պետը վստահ է՝ սա էլ արդյունավետ կլինի: Հիշեցնենք, որ այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ: Մամուլում  հատկապես քննարկվում էր  ուսումնական կենտրոնի գերթանկարժեք կահավորումը՝  250 մլն դրամով գնված կահույքը, «լյուքս» դասի հյուրանոցներին վայել հանդերձավորված լոգասենյակները` 37 մլն դրամի օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով, 41 մլն դրամ արժողությամբ խոհանոցային սպասքը: 2016թ վաճառքի հանվեց նաև տրանսպորտի ու կապի նախարարության շենքը՝ 28 մլն դոլարով: Մեկ քառակուսի մետրի արժեքը  հաշվարկվել է  3500 դոլար, նույնքան, որքան  Հանրապետության հրապարակում գտնվող մեկ այլ՝ ԱԳՆ-ի շենքը: Տրանսպորտի, կապի նախարարության  շենքը հանվել է   աճուրդի, սակայն գնորդ չի հայտնվել: Այս շենքի ճակատագրով հետաքրքրված չէ  նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Վերջերս նա հանդիպել էր վարչապետ Կարեն Կարապետյանի  հետ: ԱԳՆ նախկին շենքը ձեռք է բերել հենց նա: Պետգույքի կառավարման վարչության  պետ Արման Սահակյանը կարծում է, որ հանրապետության հրապարակը պետք է ավելի շատ  զբոսաշրջային կենտրոնի վերածվի, «դրանով բնականաբար նաև կենտրոնը կբեռնաթափվի»: Արման Սահակյանը չբացառեց, որ այս շենքն էլ հյուրանոցային համալիր կդառնա։ Հստակեցրեց միայն՝ խաղատուն կամ գիշերային ակումբ չի կարող լինել: Բացառությունների շարքից՝ Արման Սահակյանը չբացառեց նաև,  որ  ինչ որ մի  օր կօտարվի  նաև  հանրապետության հրապարակում գտնվող  կառավարության շենքը:  

Բիզնեսից հրաժարվեց էդուարդո Էռնեկյանը

Արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին, գրում է «Bloomberg»-ը: Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցում մեծահարուստ գործարարը նույնիսկ իր բիզնեսի ժառանգորդին է բացահայտել, որը նրա զարմիկն է՝ Մարտին Էռնեկյանը:

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցի ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ՝ Էջմիածնում կառուցվել է «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության» նոր և լավագույնս կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենքը, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտի: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում պարգևատրման արարողության ժամանակ նախագահի հրամանագրով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց։ Նշենք նաև, որ Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի կողմից պարգևների արժանացան պաշտպանության, տնտեսության, մշակույթի ոլորտում աշխատող անձինք։ Հայաստանի Ազգային հերոս՝   Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության և  իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: ՀՀ ազգային հերոսներն են. 1. Վազգեն Առաջին (շնորհվել է՝ 1994 թ.) 2. Վիկտոր Համբարձումյան (շնորհվել է՝ 1994 թ.) 3. Ալեք Մանուկյան (շնորհվել է՝ 1994 թ.) 4. Մովսես Գորգիսյան (շնորհվել է՝ 1996 թ.) 5. Գեղազնիկ Միքայելյան (շնորհվել է՝ 1996 թ.) 6. Մոնթե Մելքոնյան (շնորհվել է՝ 1996 թ.) 7. Թաթուլ Կրպեյան (շնորհվել է՝ 1996 թ.) 8. Վիտյա Այվազյան (շնորհվել է՝ 1996 թ.) 9. Ջիվան Աբրահամյան (շնորհվել է՝ 1996 թ.) 10. Յուրա Պողոսյան (շնորհվել է՝ 1996 թ.) 11. Կարեն Դեմիրճյան (շնորհվել է՝ 1999 թ.) 12. Վազգեն Սարգսյան (շնորհվել է՝ 1999 թ.) 13. Քըրք Քրքորյան (շնորհվել է՝ 2004 թ.) 14. Շառլ Ազնավուր (շնորհվել է՝ 2004 թ.) 15. Նիկոլայ Ռիժկով (շնորհվել է՝ 2008 թ.)

Արգենտինայում խուզարկություն է իրականացվել գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը և ընկերությունում

Արգենտինայի Դաշնային ոստիկանությունը չորեքշաբթի խուզարկություններ է իրականացրել արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը, ինչպես նաև միլիարդատիրոջը պատկանող Corporación América ընկերության գրասենյակներում:

Նախագահը բարերար Էդուարդո Էռնեկյանին հանձնել է Հայրենիքի շքանշան

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:

«ՀԺ». Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ծագմամբ արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի «Tieras de Armenia» ընկերությունը հայց է ներկայացրել հայ գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների դեմ, պահանջելով այլեւս չօգտագործել «Կարաս» բառը ոչ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ:

Էռնեկյանը որոշել է ավիաբիզնեսը փոխանցել զարմիկին

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը Corporacion America Airports SA ընկերության սեփականատերն է և համարվում է Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկը, մտադիր է օդանավակայանների կառավարման բիզնեսը փոխանցել զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին: «Ես որոշել եմ վաճառել բաժնետոմսերը՝ IPO անցկացնել: Օդանավակայանների կառավարմամբ կզբաղվի իմ զարմիկը: Ես կհետևեմ գործարքին, որը կայանալու է հունվարի վերջին: Այդպիսով օդանավակայանների կառավարման իմ կարիերան կավարտվի»,-ասել է Էռնեկյանը, հայտնում է Bloomberg-ը: Ըստ պարբերականի, դա զուտ խորհրդանշական քայլ չի լինելու, բաժնետոմսերի վաճառքը կարևորվում է արգենտինահայ գործարարի կյանքում, քանի որ դրանով նա միլիարդանոց բիզնեսը փոխանցում է իր հետնորդին: Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։ 2017-ի սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել:

Փաշինյանն Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է գինեգործության զարգացումը, ներդրումային ծրագրերի իրականացումը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։

In russian

Правительство Армении открыто для обратной связи с инвесторами и предпринимателями - премьер

Правительство Армении открыто для постоянной обратной связи с инвесторами и бизнесменами, заявил в понедельник в ходе встречи с аргентинским миллиардером армянского происхождения Эдуардо Эрнекяном премьер-министр Армении Карен Карапетян.

Новое казино близ аэропорта "Звартноц" "ударит" по развлекательному бизнесу Царукяна - газета

"Команда" Эдуардо Эрнекяна приняла окончательное решение построить на прилежащей к аэропорту "Звартноц" территории крупный развлекательный комплекс, где будет находиться также казино

Пашинян обсудил с Эрнекяном развитие виноделия, расширение инвестдеятельности и программы концессионного управления

Премьер-министр Армении Никол Пашинян посетил в воскресенье хозяйство ЗАО «Тиерас де Армения», принадлежащее Национальному герою Армении, аргентинскому предпринимателю и благотворителю Эдуардо Эрнекяну