Weather in Yerevan

9°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Artsvik Minasyan

Today's citations

In armenian

Սյունիքի մարզում 8.25 մլն եվրոյով «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման աշխատանքներ կիրականացվեն

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական GITEC կազմակերպության` Հայաստանում միջազգային խմբի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիին, վերջինիս ազգային տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին և Գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արծվիկ Մինասյանն ընդունել է SNF գերմանական կազմակերպության գործադիր տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է SNF (Կովկասի բնության հիմնադրամի) գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիին, Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանին և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բնապահպանների գնահատականը՝ կառավարության ծրագրի բնապահպանական հատվածին

Կառավարության ծրագրի բնապահպանական հատվածի գնահատումը՝ բնապահպանների կողմից: «Ռադիոլուրի» հետ զրույցում նրանք նկատում են՝ ծրագիրը սեղմ է, ոչ այնքան մասնագիտական: Բացի այդ, նշված չեն դրանց իրականացման ֆինանսական աղբյուրները։ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարծում է, որ ծրագիրը չափելի ցուցանիշներով է ու կոնկրետ: Փոխնախարարը հայտարարել է, որ արդեն դիմել են կառավարությանն ու ցանկանում են Շաքիի ջրվեժի տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի ստուգում կատարել: Խնդիրներ այնտեղ կան, սակայն Հակոբյանը չի մանրամասնել, թե ինչպիսի: Բնապահպանության նախարարի տեղակալը, անդրադառնալով նախարար  Արծվիկ Մինասյանի՝ իրավաբան -տնտեսագետ լինելու փաստին, նշել է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, կառավարչի աշխատանք, թիմը շատ առողջ համագործակցում է իր ղեկավարի հետ: Մինասյանի  երկու մասնագիտություններն օգնում են իրեն,  «ցանկացած խնդրի իրավական լուծումները  նույնպես գտնում է Արծվիկ Մինասյանը»՝ ասել է բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Կոնկրետ ժամկետներ ու հակիրճություն՝  այս կառավարության ծրագիրը նախորդներից  տարբերվում է: Բնապահպանության ոլորտը նույնպես բացառություն չէ, այստեղ էլ ինչպես ողջ ծրագրում շարադրանքը հակիրճ է ու շատ կոնկրետ՝ օրինակ,  միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն վեց ամսում, մեկ տարում կամ էլ առաջիկա երեք տարիներին: «Բնապահպանական խնդիրները  սեղմ են  ներկայացված ու ոչ այնքան մասնագիտորեն»,- բնապահպան Սիլվա Ադամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսպես է բնութագրում կառավարության ծրագրի բնապահպանական հատվածը: Սևանա լճին վերաբերող հոդվածն առաջինն ու միակն է, որը ժամկետներ չի նախատեսում՝ ձևակերպումը  հետևյալն է՝  օրենսդրական կարգավորումներին համահունչ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնում և պահպանություն: Բնապահպանը, այդուհանդերձ, սա դրական է գնահատում,  նշում՝ ուրախ է, որ Սևանա լճի պահպանությունն առաջնային է կառավարության համար: Մնացած միջոցառումների իրականացման համար կոնկրետ ժամկետներ են մատնանշված: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նույնպես ընդգծում է , որ ծրագիրը չափելի ցուցանիշերով է ու կոնկրետ: Նախատեսում են վեց ամսվա ընթացքում Ախուրյանի ու երեք տարվա ընթացքում Սևանի, Հրազդանի ու Հյուսիսային ջրավազանային տարածքների կառավարման պլանները հաստատել, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակել, Ջրային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարել:  2017թ-ին  նախատեսված է կանաչ տնտեսության ազգային կենտրոն ձևավորել, առնվազն 20 կետում Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգեր ներդնել: Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյան.«Մենք 2016թ ընթացքում ունենք պիլոտային ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ համակարգը ներդրված, բայց 2017թ հնարավոր է լինելու ավելացնել ևս 20-ը»: Մի քանի այլ  միջոցառումների թվում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ընդալայնումը, դրանց կառավարման համակարգի ներդրումը: Այս կետում է, որ առանձնացված է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը: Հիշեցնենք, Ջերմուկին կից շահագործվում է Ամուլսարի հանքավայրը: Բնապահպանության փոխնախարարը կարծում է, որ հնարավոր  է Ջերմուկում ստեղծել ազգային պարկ: Բնապահպան, «էկոլուր» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը, սակայն, հակառակն է պնդում, օրինակ բերում  միջազգային տարբեր կառույցների գնահատականները: «Բացասական գնահատականներ կան: Մեր կարծիքով, կարելի է  թղթի վրա ինչ- որ մի բան ստեղծել։ Եթե դու թղթի վրա ես ստեղծում՝ դա դեռ ոչինչ չի նշանակում: Պետք է նորմալ տարածք լինի: Պտիչկայի համար հո չես ստեղծում հատուկ պահպանվող տարածքը»: Զրուցակիցս նաև նկատում է՝ կառավարության ծրագրի բնապահպանական հատվածում նշված չեն ուղիները, որոնց միջոցով կարող են ֆինանսական ռեսուրսներ հայթայթել: Բնապահպան Սիլվա Ադամյանը մտահոգ է՝ Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Զրուցակիցս նկատում է՝ «այն վիճակը, որը Հայաստանում է տիրում, չի բավարարում ոչ միայն հասարակական կառույցներին, այլ այն համայնքներին, որտեղ դրանք շահագործվում են»: «Լուրջ անդրադարձ էդ խնդրին, որը առաջին կետում պետք է լիներ, չկա»: Սիլվա Ադամյանին հիշեցրեցինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների  նախարարին հանձնարարել է  ուսումնասիրել  ու համալիր վերլուծություն ներկայացնել ընդերքօգտագործման ոլորտի մասին: Բնապահպանը կարծում է, որ հանձնարարականի հիմքում ոչ թե բնապահպանական խնդիրներն են, այլ՝ բիզնես  գործունեությունը:

ՀՀ բնապահպանության նախարարը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին աջակցության առաքելության առաջադրանքային խմբի ղեկավար Ռուքսանդրա Ֆլորոյունին և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպան-մասնագետ Սայմոն Փոունին:

Մեկնարկում է Հայաստանի ՓՀԷԿ-երի ոլորտի ուսումնասիրման ծրագրի երկրորդ փուլը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանին:

Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը

Ծրագրի նպատակը միասնական ընկերությունների խմբի ստեղծումն է,որը կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ:

Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկում-խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների խնդիրների վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ նախարար Արծվիկ Մինասյանի ղեկավարությամբ, կայացել է քննարկում­-խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:

Պատգամավորները բյուջեի մասին 334 առաջարկ են ներկայացրել. կառավարության նիստում

Մինչև երեքն աշխատել ու ամփոփել են  «2017թ  պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ստացված պատգամավորների առաջարկություններն ու այսօր կառավարության նիստին ներկայացրել: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  գործադիրի նիստին այսօր մասնակցել է աշխատանքն ավարտած, սակայն չհանգստացած: Սա  նկատել է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Այսօր էլ ավանդույթը չի խախտվել, կառավարության նիստը վարչապետի հանձնարարականներով է սկսվել, ավարտվել՝ մաղթանքով: Գերատեսչություններում օպտիմալացումը շարունակվում է, վարչապետի ուշադրության կենտրոնում նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն են ու նրանց առաջարկները:   Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների   բողոքի ձայնը հասավ կառավարություն:  Հիշեցնենք, տարիներ շարունակ նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի ու նախագահի նստավայրի առջև: Վարչապետ Կարեն Կարապետյանը  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունը հրավիրեց  խնդրի վրա, նշեց, որ իրեն ու  աշխատակազմ են դիմել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: «Դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողություն է իրականացնում դատախազությունը»։ ՀՀ-ում  ԾԻԳ-երի օպտիմալացման երկրորդ փուլն է սկսվում: Մինչ այժմ հինգ  ԾԻԳ է կրճատվել: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին վարչապետը հանձնարարեց,  ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ և կրճատել ԾԻԳ-երի քանակը և դրանց պահպանման  ծախսերը: «Առաջարկում ենք քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք և տասնմեկ ԾԻԳ-ից պետք է մնա հինգը։ Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք օպտիմալացվեն»: Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է, առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Բնապահպանության նախարարությունում  ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով  20% հաստիքների կրճատում է իրականացվելու։ Արդեն կառավարության նիստից հետո   լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է»,- ասաց  նախարարը՝  նշելով, թե մի շարք կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու կենտրոնական ապարատում:  «Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչություններին, այլ նաև գործակալություններին: Նախնական հաշվարկով՝ շուրջ 22 % կրճատման ծրագիր է ներկայացվել»։ Օպտիմալացվում են նաև մարզային արխիվային ծառայությունները: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, 2017թ   կփակվի մոտ երեք տասնյակ արխիվային ծառայություն: Քաղաքացիները տեղեկատվություն կստանան սոցիալական ծառայությունների միջոցով: Ծրագրի մեկնարկը կտրվի Մեղրի քաղաքից: Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն՝ տեղեկացրեց   ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային — մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթը  ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումն է լինելու»,- ասաց վարչապետը։ Կառավարությունն այսօր հաստատեց   2017-ի պետական բյուջեի նախագծի շուրջ  ԱԺ առաջարկությունները:  8 մլրդ դրամով կավելացվի կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարությունը շուրջ 334 առաջարկ է ստացել պատգամավորներից: Բյուջեն  պետք է բալանսավորված լինի, ծախսերը ադեկվատ  պետք է լինեն եկամուտներին՝ մեկ անգամ ևս հստակեցրեց  հանրապետության գլխավոր  ֆինանսիստը: ՀՀ կառավարությունը կլուծի Երևանի քաղաքապետարանի, «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների միջև կնքված Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիրը: «Միաժամանակ թույլատրվում է, որ ավտոկայանատեղերի կազմակերպման  ծառայությունը ձեռք բերեն Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունները»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցող Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների հավատարմագրային կառավարման ծառայությունները ձեռք բերել բանակցային ընթացակարգով: Կառավարությունը հաստատեց նաև  ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգը,. ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը:  Հայեցակարգը 14 ուղղություն է ներառում: Գյուղնախարարությունում կարծում են, որ  փաստաթղթով  մեր երկրում  կկրճատվի աղքատությունը, կբարելավվի  բնակչության կենսամակարդակը:

Արծվիկ Մինասյանը հանդիպել է GIZ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարի հետ

Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել GIZ-ին տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար և համագործակցությունն արդյունավետ և նոր թափով շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Արծվիկ Մինասյանը հանդիպել է GIZ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարի հետ

ՀՀ բնապահպանության Նախարար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցի և ծրագրի խորհրդատուներ Աստղիկ Դանիելյանի և Ալլա Բերբերյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի հետ

Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել ,որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հնարավորություն ունի ներկայացնելու միջազգային նորարար լավագույն փորձը:

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ:

Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական և ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներին

Նախարարը ողջունել է Հայաստանում հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնելու գաղափարը, նշել, որ, նաև, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նախաձեռնությունն օգտակար է:

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, խոսելով նախատեսվող ծրագրի իրականացման մասին, նշել է , որ նոր, պատասխանատու վերաբերմունք է ձևավորվում հանքարդյունաբերության ու տնտեսության ոլորտում:

Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական և ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել գերմանական «Ophardt Hygiene Technologies» ընկերության սեփականատեր Հայներ Օփհարդտի գլխավորած պատվիրակության և «Babikian Design Concepts» ընկերության նախագահ Տիգրան Պապիկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բնապահպանության նախարարությունում կայացել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի դոնորների խմբի հանդիպումը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին կայացել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի դոնորների խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են շուրջ 15 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բնապահպանության նախարարությունում կայացել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի դոնորների խմբի հանդիպումը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի դոնորների խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են շուրջ 15 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պետություն- մասնավոր հատված համագործակցության աննախադեպ փորձ

Բնապահպանության նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: «Ջերմուկ ազգային պարկ» ծրագրում ընկերությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 մլն դոլար:  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը կարծում է, որ ազգային պարկի ստեղծումը  հանքարդյունաբերության ոլորտում արդյունավետ  ու բնապահպանական կառավարման  նոր մշակույթ կստեղծի:   Պետություն- մասնավոր հատված համագործակցության աննախադեպ փորձ. «Ջերմուկ ազգային պարկ»-ի ծրագրի համակարգող, միջազգային փորձագետ Ռամազ Գոխելաշվիլին  այսօր ստորագրված հուշագիրն այսպես  է բնութագրում՝   վստահեցնելով՝ համագործակցության այս մակարդակը  հետագայում կարող է նաև օրինակ դառնալ: Իսկ հուշագիրը ստորագրվեց Բնապահպանության նախարարության ու «Լիդիան Արմենիա» ընկերության միջև: Արդյունքում՝ կստեղծվի « Ջերմուկ ազգային պարկը»՝ նվազագույնն  ընդգրկելով 30 հազար հա տարածք:: Ծրագրով նախատեսվում է առաջիկա հինգ տարիներին՝ 2017-2021թթ.- ին,   ներդնել ավելի քան 5 մլն դոլար: Հանքարդյունաբերության ու տնտեսության ոլորտում նոր , պատասխանատու վերաբերմունք  է   ձևավորվում՝- ասում է  բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու նախաձեռնությունը բարձր գնահատում: Նախարարը հիշեցնում է՝  կառավարության ծրագրում կարևորվում է  ազգային պարկերի ընդլայնման «Թյուր կարծիք թող չձևավորվի, որ «Լիդիան Արմենիան»  կամ նախարարությունը պարտավորություններ են ստանձնում, որոնք կկաշկանդեն իրենց գործողությունները իրականացնելիս: Չկա այդպիսի բան, հուշագրում հատուկ է շեշտվում է, որ այս հուշագիրը որևէ ձևով չի կաշկանդում ոչ ընկերությանը, ոչ էլ նախարարությանը՝ իրենց լիազորություններն ու իրավասությունները հավուր պատշաճի իրականացնելու համար»: Թե հանքարդյունաբերությունը, թե ջրային ռեսուսրները հիմնական երկու ոլորտներն են, որտեղ հստակորեն շահերի բախում կա՝  բնապահպանական ու տնտեսական: Պետք է նվազագույնի հասցնել այդ բախումը, ավելին՝  հասնել նրան, որ շրջակա միջավայրի պահպանումը, բարելավումը տնտեսական   նախաձեռնությունների առաջմղիչ   ուժ դառնա՝ ասում է բնապահպանության ոլորտի պատասխանատուն՝ նշելով,  որ  մի քանի այլ  բիզնես նախագծեր են նաև նախաձեռնում: «Լիդիան Արմենիա»  ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը կարծում է, որ «Ջերմուկ ազգային պարկ»- ի  ստեղծումը  հանքարդյունաբերության ոլորտում արդյունավետ  ու բնապահպանական կառավարման  նոր մշակույթ կստեղծի:  Ալոյանը  բնապահպանության նախարարության  հետ  համագործակցությունն աննախադեպ է համարում, նշում, որ այն կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր է լինելու ոչ միայն Հայաստանում, այլ նաև հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես: «Ջերմուկ ազգային պարկ»-ի ծրագրի համակարգող, միջազգային փորձագետ   Ռամազ Գոխելաշվիլին,  մեջբերելով նաև համաշխարհային փորձը, նշում է, որ յուրաքանչյուր տնտեսական գործունեություն կոնկերտ նաև բացասական  ազդեցություն կարող է  ունենալ շրջակա միջավայրի  վրա: Բնապահպանական համահայկական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը  հուշագրից ու ծրագրից տեղյակ չէր: Ջերմուկ ազգային  պարկի ստեղծման ծրագիրը կառավարությունն ավելի վաղ էր հաստատել՝ ասում է՝ նշելով՝  պարզապես  բնապահպանության նախարարությունը  ներդրող  է  գտել  ու այժմ փորձում է իրականացնել ծրագիրը:  Իսկ Ջերմուկ ազգային  պարկի  ստեղծումը, ըստ Լևոն Գալստյանի, որևէ կապ  չունի Ամուլսարի ծրագրի ռիսկերի ու  խնդիրների  հետ: Կան ռիսկեր, որոնք կառավարելի են և հակառակը՝ ասում է զրուցակիցս: Իսկ ես հիշեցնեմ՝ Ամուլսարի ծրագրի մեկնարկը տրվեց այս տարվա ամռանը: Այն Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար:  Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն, խոստանում  է նաև  տասը տարվա ընթացքում   մեր երկրում 700 աշխատատեղ ստեղծել:   Շահագործման փուլում ընկերությունը կլինի ՀՀ խոշոր հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով տարեկան 40-60 մլն ԱՄՆ դոլար:

Ա. Մինասյանի համար գոյություն ունի երեք առաջնորդող փաստաթուղթ՝ Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը և ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը

Արդյո՞ք իր արդյունավետ աշխատանքը արդյուքնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է ավելի շատ քվե ակնկալել: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին դաշնակացական նախարար Արծվիկ Մինասյանին:

Պետք է լինել ավելի ագրեսիվ, որ չառաջանա այնպիսի կոնֆլիկտ, որը կբերի շրջակա միջավայրի վատթարացման. Մինասյան

Բնապահպանության նախարարության համար 2016 թվականի գերակա ուղղությունները եղել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը: Այս մասին այսօր հրավիրված տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ակտիվորեն մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Արծվիկ Մինասյան

Այսօր լրագրողների հետ է  հանդիպել ու անցնող տարին ամփոփել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Դաշնակցական Մինասյանը տարին սկսեց   էկոնոմիկայի, իսկ ավարտում  է  բնապահպանության  նախարարի պաշտոնում: Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ որպես քաղաքական պաշտոնում նշանակված ու ՀՅԴ անդամ ոչ միայն ակտիվորեն պետք է մասնակցի  առաջիկա ընտրություններին, այլ նաև առաջ տանի իր կուսակցության գաղափարները: Բնապահպանության ոլորտում կառավարության նախատեսած բոլոր ծրագրերն իրականացվել են: Նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է   հայտնել  նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին և բոլոր նրանց, ովքեր ջանք են գործադրել տարվա ծրագիրը կյանքի կոչելու հարցում: «Սևանա լճի մակարդակը կազմում է 1900 մետր 48 սմ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ 26 սմ-ով բարձր է»,-  տեղեկացրել է Արծվիկ Մինասյանը: Ինն ամսվա ընթացքում նախարարի երկու պաշտոն՝ երկու տարբեր ոլորտներում: Հանրությանն առավել  հայտնի Արծվիկ Մինասյանը  տարին սկսեց մի, ավարտում է  մեկ այլ նախարարությունում:  Անկախ նրանից, թե որտեղ է, Մինասյանն առաջնորդվում է երեք փաստաթղթերով՝ խմբագրված Սահմանադրությամբ, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթով  ու ՀՀԿ — ՀՅԴ քաղաքական հուշագրով:  «Ամեն ինչ անելու եմ, որպեսզի ընտրողները, ՀՀ քաղաքացիները տեսնեն, որ այն, ինչ Դաշնակցությունը հայտարարում է՝ ոլորտային մասով առնվազն, նահանջ չկա, եթե ավելին՝ դրական զարգացում չլինի»: Արծվիկ Մինասյանը  բնապահպանության նախարար դարձավ, երբ Կարեն Կարապետյանն իր կաբինետը ձևավորեց՝ օպտիմալացման ու ծախսերի կրճատման հստակ պահանջ դնելով նաև: 40 հաստիք ու 23 տրանսպորտային միջոց են կրճատել, միայն հաստիքների մասով կխնայեն 80 մլն դրամ:  Բնապահպանության նախարարը նաև  հիմնական խնդիրներն է  առանձնացրել՝ համակարգային կոռուպցիոն ռիսկեր, ոլորտի օրենսդրության իրավակիրարկումը  բավարար չէ,   ցածր հասցեականաություն ունի  բնապահպանական ու բնօգտագործման վճարներից գոյացող ֆինանսական միջոցների օգտագործման մակարդակն ու չափը, բնապահպանական  թույլտվությունների միասնական համակարգը ձևավորված չէ: Ամուլսարի ծրագրի իրականացմանը նախարարությունը դրական եզրակացություն է տվել,  սակայն  ոլորտի պատասխանատուն կարծում է, որ առկա  փորձաքննության համակարգն ընդհանրապես, բավարար չէ: Դեկտեմբերի  25-ին  ավարտվեց  Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ցանկացած տեսակի ձկան և խեցգետնի արդյունագործական որսի համար արգելքի շրջանը: Հունվարին 7-ից 20-ը իրավիճակը կվերահսկվի:  Գործընթացի առաջին փուլն Արծվիկ Մինասյանին  ամբողջությամբ  չի բավարարել, սակայն սիգի  պահպանման  80 տոկոս հնարավորությունն էլ  վատ արդյունք չի համարում՝ գիտակցելով՝ այդ արգելքն էլ  բացարձակ արդյունքով չի փայլում: Խնդրի լուծման համար արդեն տնտեսագետ Արծվիկ Մինասյանն է լուծումներ առաջարկում՝  նաև՝  համայնքներում աշխատատեղեր ստեղծելու ծրագրերով:

Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

Միջոցառման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստած նախարարության նախկին աշխատակիցներին, պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, այցելել «Սևան» ազգային պարկ» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ:

Գիտական կենտրոն՝ բուսաբանական այգու հիմքի վրա

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քննարկում Երևան քաղաքում բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոնի ստեղծումը թեմայով, որը վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Խստացված միջոցառումներ՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ (Լուսանկարներ)

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հունվարի 17-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ առաջնային էր համարել անօրինական ծառահատումների դեպքերի բացառումը:

Անցնող տարին սկսվեց 13-րդ, ավարտվեց 14-րդ վարչապետով

2016թ  սկսվեց 13-րդ, ավարտվեց 14-րդ վարչապետով: Ընդհանրապես՝ անցնող տարին իր հետ  հայրենի կառավարության համար բազմաթիվ մարդկային ու կառուցվածքային փոփոխություններ բերեց ,  ցավոք  նաև՝ գործընկերոջ կորուստ: Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, նոր դեմքեր  հայտնվեցին, նոր նախարարություններ  ձևավորվեցին: Փոփոխական կապիկը  անկանխատեսելի  դարձրեց նաև  2016թ կառավարության համար: Տարեսկզբին  ստորագրվեց  ՀՀԿ -ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որի արդյունքում նախարարական երեք պորտֆել տրվեց ՀՅԴ-ին՝ կառավարություն վերադարձան Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, օրենսդիրից գործադիր մարմին տեղափոխվեց Արծվիկ Մինասյանը:  Այս տարին նաև աչքի ընկավ երկարամյա նախարարներին հրաժեշտ տալով : Քաղաքական համագործակցության արդյունքում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Արմեն Աշոտյանը։ Նա հեռացավ կառավարությունից, բայց ոչ  քաղաքականությունից: Տարիների դադարից հետո կառավարություն  վերադարձած Կարեն Ճշմարիտյանը նույնպես հեռացավ կառավարությունից: Համատեղ աշխատանքի համար նրանք առանց շնորհակալության չհեռացան: Մինչ այդ, կառավարության հնաբնակներից էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էր  ազատվել աշխատանքից:  Քաղաքական  համագործակցության  համաձայնագրի արդյունքում՝ ՀՅԴ-ին  տրվեց նաև մարզպետի երկու պաշտոն,  Շիրակի ու Արագածոտնի մարզպետերը՝  Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը  սեփական դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից: Կառավարությունն այս կազմով աշխատեց շուրջ  յոթ ամիս, հաջորդ փոփոխությունը որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի էր:  2016թ  սեպտեմբերի  8- ը  վարչապետի պաշտոնում վերջին հինգշաբթին էր Հովիկ Աբրահամյանի համար: Իր հրաժարականը Աբրահամյանը  նոր մոտեցումներ ու նոր սկիզբ  ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորեց:   «Սեպտեմբերի 8-ին  ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել ՀՀ նախագահին»: Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո, Աբրահամյանը մամուլի հրապարակումների համաձայն,  որոշ ժամանակով հեռացավ Հայաստանից:  Հրաժարականից հետո առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը հրապարակում հայտնվեց ՀՀԿ 26-րդ համագումարում: Աբրահամյանի հրաժարականից հետո ընդամենը չորս օր Հայաստանն առանց  վարչապետ մնաց: Նոր վարչապետի նշանակման հրամանագիրը երկար սպասեցնել չտվեց՝  կառավարության ղեկավար նշանակվեց Կարեն Կարապետյանը:  Անկուսակցական Կարապետյանը հենց այդպիսի  կառավարություն էլ ձևավորեց: Կառավարություն բերեց մարդկանց, որոնք իրենց ոլորտներում կայացած էին, սակայն հանրությունը շատ բան չգիտեր նրանց մասին՝ հանրային դեմքեր չէին: Նրանց մեծ  մասը, ինչպես ավելի ուշ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանեցին՝  երբևէ չէին էլ մտածել կուսակցական ան դառնալու մասին, սակայն, ՀՀԿ 26-րդ համագումարը փոխեց ամեն ինչ՝ բիզնես ոլորտում  կայացած նախարարները՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդամակցեցին ՀՀԿ-ին: Մինչ այդ, ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև Կարեն Կարապետյանը: Հատկանշական է, որ  մինչ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը 18 նախարարներից  միայն հինգն  էին իշխող կուսակցության անդամ՝  փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները:  Երեքը դաշնակցական էին,  մյուսները՝  անկուսակցական:  Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի անդամ է նաև  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանի հետ չաշխատեց Սյունիքի  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Արդեն հստակ է՝ եթե  կառավարությունը արդյունավետ աշխատի ու պահանջված լինի՝ Կարեն Կարապետյանն իրեն վարչապետի պաշտոնում է  տեսնում: Իսկ արդյունավետությունը կորոշվի  ՀՀ շարքային քաղաքացու կյանքի որակի մակարդակի բարձրացմամբ։ Խոսքն առաջին հերթին ամենախոցելի զանգվածի մասին է՝ հստակեցրեց կառավարության ղեկավարը: Փորձագետների մի մասը, ի դեպ, կարծում է, որ վեց ամիսը քիչ ժամանակ է հաջողություններ  արձանագրելու  համար, մյուս  մասն էլ՝ հիմնականում ընդդիմադիրները, պնդում են՝ այս կառավարությունն էլ հաջողություններ չի ունենա: Շարքային քաղաքացիներիս սպասելուց բացի ոչինչ չի մնում: Եվ վերջում՝  այս կառավարությունը  տարին գործընկերոջ կորստով  փակեց՝ դեկտեմբերի 13-ին  երկարատև ու ծանր հիվանդությունից հետո  կյանքից  հեռացավ  ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Կվերանայվեն ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվությունները

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը ղեկավարել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի քննարկումը

Փետրվարի 1-ին կայացած հանդիպումից հետո Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացրել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները:

Էներգախնայողությունը՝ ԲՆ կարեւոր ներդրումային ծրագրերից

Ներդրումային ծրագրեր ներգրավեք՝ Կարեն Կարապետյանը կառավարության անդամների առջև հստակ խնդիր է դրել, դրա մասին վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է: Ներդրումային ծրագրերը  եթե ոչ ամբողջությամբ, սակայն  գրեթե պատրաստ են: Գերատեսչություններն էլ ըստ ոլորտների ներկայացնում են  ներդրումային ծրագրերը: Բնապհպանության նախարարությունում  արդեն պատրաստ են: Արծվիկ Մինասյանն այսօր դրանք լրագրողներին է ներկայացրել, խոսել էներգաարդյունավետ խնայողության համակարգի ներդրման անհրաժեշտության մասին: Մեր համաքաղաքացիների մի մասը, ի դեպ, արդեն զգում է նոր համակարգի   դրական արդյունքները:   Զրուցակիցներս մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներ են, նրանք արդեն մի քանի  տարի է, ինչ  ձմռանն ավելի քիչ են վճարում  սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց: Այլ կերպ՝   նրանց շենքերում կարևորվել է էներգախնայողությունն ու այն ապահովելու համար որոշակի աշխատանքներ են տարվել: Էներգաարդյունավետության բարձրացմանն այս  տարվանից հատուկ ուշադրություն կդարձնի բնապահպանության նախարարությունը: Դա ներդրումային ծրագրերից մեկն է, որը խնայողություն  խոստանում է, այն էլ՝ ոչ միայն գումարի տեսքով: Խոստումն էլ անձամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն է տալիս. «Մենք տարեկան կրճատում ենք շուրջ 580 տոննա CO2:  35,6 փողոցային լուսավորության էներգաարդյունավետ արդիականացում ունենք, համայնքներում  120 հազար դոլարով նվազեցվելու են շահագործման ծախսերը»: Փողոցային լուսավորության էներգաարդյունավետ ծրագրի օրինակ  ունենք՝ Իսակովի պողոտայի լուսավորությունն է, որից խնայված  միջոցներով նաև Մաշտոցի  պողոտայում ներդրվեց էներգախնայողության  համակարգ: Գերատեսչությունում  կարծում են, որ բնապահպանական ծրագրերը կարող են նպաստել երկրի տնտեսական  առաջընթացին, սոցիալական խնդիրների լուծմանն ու  քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Լայնածավալ  ներդրումներ ապահովող մեկ այլ ծրագիր էլ «Զանգեզուր»  կենսոլորտային կենտրոնում՝ Շիկահողի պետական արգելոցում  կիրականացնեն: Նախարարությունում վստահ են՝ անտառները բնակիչներից  պահպանելու համար պետք է  նրանց սոցիալական կյանքը թեթևացնել: Շուրջ 32  ծրագիր են նախատեսում իրականցնել: Շիկահող  պետական արգելոցը Սյունիքի մարզում է, այստեղ գյուղական համայնքների մեծ  մասը հոգսերի պակաս չունի:  Նրանց բնակիչների սոցիալական խնդիրներին «Ռադիոլուրը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: «Անկապ ապրում ենք, ոռոգման ջուր չկա, աշխատանք չկա, թոշակի ու նպաստի հույսին ենք»: Ընդհանուր առմամբ, բնապահպանության նախարարությունում ներդրումային  գաղափարներն ավելի շատ են, քան ֆինանսավորման հստակ աղբյուրները, առաջարկներն ու միջազգային փորձը մեր երկրում կիրառելը, քան առարկայական քննարկումներ կազմակերպելը, ինչպես  օրինակ ՀԲ մատնանշած ու միջազգային փորձում հաջողված «բնապահպանական ծրագիր՝  պարտքի դիմացն է» : Այս գործիքն  արդյունավետ է աշխատում զարգացած երկրներում, երբ մի երկիր  մյուսի պարտքը որոշակիորեն զիջում է՝ բնապահպանական ծրագրեր իրականցնելու դիմաց: «Հյուսիս հարավ » ճանապարհի շինարարության կեսին էլ դեռ չհասած, այս տարի կյանքի կկոչվի նաև «Հարավից հյուսիս անաղբ Հայաստան»  ծրագիրը:

ՀՅԴ նախընտրական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հայտնում է Yerkir.am-ը: ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին միայնակ կմասնակցի, որպես առանձին միավոր: Փետրվարի 6-ին մեկնարկել է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման գործընթացը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բնապահպանության նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Արմավիրի մարզում:

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

Փետրվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանի և ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի հետ:

ՀՀ բնապահպանության նախարարը աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետի պաշտոնակատարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետի պաշտոնակատարին՝ Արտեմ Թարզյանին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Արծվիկ Մինասյանը ճիշտ է համարում բնապահպանության ոլորտի քաղաքականացումը

Միաժամանակ, նախարարը հրաժարվեց պատասխանել ընտրություններին ՀՅԴ-ի ակնկալիքների մասին հարցին և նկատեց, որ գտնվում է կառավարությունում և քարոզարշավի հետ կապված բոլոր հարցերին կպատասխանի երկուշաբթի օրվանից, երբ որպես նախարար պաշտոնապես արձակուրդում կլինի:

Նախընտրական ցուցակներն ուրվագծված են

ՀՅԴ-ն նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է: Դաշնակցությունում պնդում են, որ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր: Ընտրությունների են գնում՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած: «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն: Ցուցակը բաղկացած է 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում ռեյտինգային 164 թեկնածու է, 136 թեկնածու էլ  համամասնական ընտրակարգով: Առաջին երեք համարներն են՝  Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան: Ընտրություններին կուսակցությունը մասնակցելու  է  մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկն է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»: Այսօր ԿԸՀ ներկայանալուց առաջ իր ցուցակները հրապարակեց նաեւ «Ծառուկյան դաշինք»-ը: Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս դաշինքի վեցերորդ հորիզոնականում «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, յոթերորդում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ցուցակի 9-րդ հորիզոնականում տեղ է գտել նաեւ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված են  դաշինքում: Դեմկուսի նախընտրական ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող  անկուսակցականներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երկրորդ տեղում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, իսկ երրորդում ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը: Այսօր հրապարակվեց նաեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը: Նախընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլախավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն է, երկրորդ կին թեկնածուն՝  կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Օհանյան – Րաֆֆի — Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակը, թերեւս, մինչեւ ամենավերջին պահը վերջանական որոշված չէր: Երեկ փաստաթղթային վերջնական ստուգումներ են անցկացվել եւ ամփոփվել: Այսօր էլ ցուցակների վերջնաժամկետին փաստաթղթերը ներկյացվել են ԿԸՀ: «Ելք» դաշինքը փակ քվեարկության արդյունքներով է որոշել համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյանը եւ  Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարականը՝ Արծվիկ Մինասյանին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` նշեց, որ օրենսդրական, ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-ը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա:

Արմավիրում երիտասարդները համալրել են դաշնակցության շարքերը

Այսօր Արմավիրում դաշնակցության քարոզարշավի ժամանակ մի շարք երիտասարդներ երդվել և համալրել են դաշնակցության շարքերը: Երդվել են նաև պատգանավորության թեկնածուները: Հայ հեղափոխական դաշնակցության ընտրողները դեռ մեկ ժամ առաջ էին եկել Արմավիրի հրապարակ, մի մասը եկել էր համերգ լսելու, մյուսները` ՀՅԴ ծրագրերին  ծանոթանալու: Հանրահավաքի մասնակիցների մի մասը հայրենասիրական երգերի ներքո բռնել էր շուրջպար՝ ընդլայնելով շրջանակը: Դաշնակցության ցուցակի առաջնորդ Արծվիկ Մինասյանի հետ Արմավիրի բեմահարթակ էին բարձրացել ոչ միայն պատգանավորության թեկնածուները, այլև նրանք, ովքեր քարոզարշավի ժամանակ երդվելու և համալրելու են դաշնակցության շարքերը: Նորագիրներին դաշնակցության կրծաքնշաններ փակցրեցին Արմավիրի մարզի վարկանիշային թեկնածուները: ԱրծվիկՄինասյանհ այնուհետև ներկայացրեց դաշնակցության ծրագրեր, որի հիմնական առանցքը  արդարությունն է: ՀՅԴ տարածքային թեկնածուները հիմնականում Արմավիրի մարզից են և աշխատանքով նույնպես կապված են մարզի հետ: Հանրահավաքի ընթացքում Առաջին համարի թեկնածուն ընտրողներից պարզեց հաղթելու են ապրիլի 2-ին, որին հաջորդեց բուռն ծափահարություններն ու սուլոցները:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. համար նախատեսված 8 գերակա խնդրի և 6 միջոցառման կատարման ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը:

Չի լինելու մի կառուցապատում, որն էկոհամակարգին վնաս է տալու. Արծվիկ Մինասյան

Հայաստանում չի իրականացվելու որևէ կառուցապատում, որի հետևանքով էկոհամակարգին վնաս կպատճառվի, այս մասին այսօր Գոշ լճի խնդիրներին նվիրված հանրային քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Բնապահպանների բողոքի ակցիան բնապահպանական համաժողովում

«Էկոտուրիզմը Հայաստանում» այսօր կայացած համաժողովն ու ցացահանդեսը գրավել էր նաեւ այն բնապահպանների ուշադրությունը, որոնք անհանգստացած են Գոշի լճի շուրջ իրականացվող շինարարությամբ։ Եվ ահա նրանք նույն միջոցառման ժամանակ բողոքի ցույց անցկացրեցին Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հենց բնապահպանության նախարարի ելույթի ժամանակ։ Ինչ վերաբերում է Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի այս տարի կազմակերպած միջոցառումներին, դրանք  ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության 2017 թվականի միջոցառումների համաշխարհային օրացույցում են ընդգրկված։ Էկոտուրիզմի միջազգային ընկերակցության հաշվարկներով՝ մինչև 2020 թվականի կեսերը էկոտուրիզմը կարող է կազմել համաշխարհային զբոսաշրջության շուկայի  25 տոկոսը՝ ապահովելով մինչեւ 470 միլիարդ դոլարի եկամուտ: Փորձագետները կարծում են՝ Հայաստանն ունի ներուժ զարգացնելու իր կարողությունները՝ օգուտ քաղելով այդ շուկայից:  Էկոտուրերը Հայաստան դառնում են ավելի և ավելի պահանջված ուղղություն զբոսաշրջության համար: Եվ իսկապես՝ եթե տարիներ առաջ շատերի համար խորթ էր այս արտահայտությունը, այսօր արդեն պարբերաբար խոսվում է  Հայաստանում էկոտուրիզմի զարգացման նոր հեռանկարների և նոր ուղղությունների մասին: Դրանցից մեկն էլ լեռնահեծանվային նախագիծն է, որի նպատակն է մինչև 2020 թվականը ստեղծել առաջին լեռնահեծանվային պարկը Հայաստանում: Նախագծի ղեկավար Էմմա Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ այն կխթանի ոչ միայն էկոտուրիզմը, այլև հեծանվասպորտը: Ամերիկյան համալսարանում կազմակերպված համաժողովին զուգահեռ կազմակերպված էր նաեւ ցուցահանդես՝ առանձին տաղավարներով։ Էկոտուրիզմի զարգացմանը կարող է նպաստել նաև Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը: Ուստի հաջորդ տաղավարը, որին մոտեցա, ներկայացնում էր օրգանական արտադրության մեծ տեսականի: Ամերիկյան համալսարանի կազմակերպած այս միջոցառումների նպատակն է ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց, խրախուսել էկոտուրիզմի կայուն զարգացումը, ձեւավորել գաղափարների և փորձի փոխանակման հարթակ Հաշվի առնելով ոլորտի մարտահրավերները՝  բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ իր խոսքում նկատեց, որ կայուն զարգացման հիմքում էկոլոգիական մոտեցումն է: Դեռ նոր էր սկսել նախարարը ելույթը, երբ ակտիվիստների մի խումբ սկսեցին վանկարկել «Հեռու Գոշից», «Հեռու Ամուլսարից»: Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին սոցցանցերի օգտատերերը և լրատվամիջոցները ծառահատումների և բնական միջավայրի ավերման բազմաթիվ դեպքեր են բացահայտում, որոնցից մի քանիսն արդեն մեծ աղմուկ են բարձրացրել: Դրանցից մեկը կապված է Գոշ լճի հետ: Խնդիրն այն է, որ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցրել ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել ափի երկայնքով։ Պարզվել է, որ տարածքը տրվել է վարձակալությամբ «քոթեջներ կառուցելու և էկոտուրիզմ զարգացնելու» նպատակով: Բնապահպաններն ահազանգում են, որ հողային աշխատանքների հետևանքով վնասվել է լճի և հարակից տարածքների էկոլոգիական հավասարակշռությունը: Անդրադառնալով խնդրին՝ բնապահպանության նախարարը հավաստիացրեց, որ ներկայումս շինարարությունը կասեցված է: Նախ այն չպետք է խաթարի էկոլոգիական հավասարակշռությունը: Այն պետք է դառնա հանգստի գոտի և ոչ թե խնջույքի վայր: Որևէ ձևով չպետք է սահմանափակվի նաև ցանկացած այցելուի մուտքն այս տարածք, քանի որ Գոշի լիճը համարվում է մեր բնական միջավայրի կարևորագույն արժեքներից մեկը: Իսկ որ ամենակարևորն է, նախարարը հավաստիացրեց, որ այս տարածքում ծանր տեխնիկա այլևս չի գործարկվելու:

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին

«Մենք հուսով ենք, որ համատեղ ջանքերով կներդնենք ջրի կառավարման արդյունավետ համակարգեր եւ տեխնոլոգիաներ Արարատյան դաշտավայրում, խթանել ձկնաբուծության էկոլոգիապես բարենպաստ պրակտիկան, և խրախուսել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում»,- նշել է նա:

Գոշ լճի ճակատագիրը ու ոչ միայն… քննարկում բնապահպանության նախարարությունում

Հանդիպում- քննարկում բնապահպանության նախարարությունում՝ նախարար Արծվիկ Մինասյանի ու բնության ներկա վիճակով մտահոգ քաղաքացիների հետ: Ոլորտի պատասխանատուն այսօր բավականին երկար ժամանակ է անցկացրել երիտասարդների հետ, լսել նրանց մտահոգությունները: Դրանց մի մասը փարատել, որոշ դեպքերում նաև առաջարկներ է արել։ Մտահոգող հարցերից մեկը Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող Գոշի լճի ճակատագիրն է:      

35 ընտրված պատգամավոր հրաժարվել է մանդատից

Մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Հրաժարականի դիմումներ ներկայացրած ՀՀԿ-ականներն են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ապագա պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը: Մանդատից հրաժարվելու մասին չեն հայտարարել ներկայիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնք, ըստ այդմ, կհայտնվեն ԱԺ-ում: Համապատասխան դիմում են ներկայացրել նաև ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին․ այստեղ 31 պատգամավորից մանդատից հրաժարվել է 23-ը: Նրանք են Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սամվել Ադամյանը, Սերգեյ Բագրատյանը, Վազգեն Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մանուկ Սուքիասյանը, Լյովա Խաչատրյանը, Խաչիկ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արթուր Մամոյանը, Ալիկ Եղիկյանը, Արման Աբովյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մարգարիտա Հովսեփյանը, Նարինե Առաքելյանը, Արայիկ Կեսոյանը, Կարեն Առաքելյանը, Սամվել Ժորայի Ալեքսանյանը:

Մենք չենք ուզում վնասել էկոմիջավայրը, մեր նպատակն է, որ շահույթ ստանանք քարանձավների շահագործումից. Արծվիկ Մինասյան

[b]«Միանգամից ուզում եմ սկսել երկու կարևոր լուրից՝ Շաքեի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը փոխվել է, և փաստացի մենք ունենք ջրվեժ: Երկրորդը՝ «Մաքուր Հայաստան» ծրագրին է, սա ոչ միայն աղբից մաքրելու գործընթաց է, այլ նաեւ կրթելու և դաստիարակելու»,-[/b] այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Կարեն Կարապետյանն այցելել է բնապահպանության նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության  2017 թ. գործունեության   ծրագրով նախատեսված  գերակա  խնդիրների և միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ  ոլորտում  իրականացվում   է  25 ներդրումային ծրագիր, որից 23-ը  դրամաշնորհային են, 2-ը՝  պետական բյուջեից  ֆինանսավորվող՝ 184 453.4  հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման մասով արված քայլերին՝ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնմանն ուղղված աշխատանքները: Նրա խոսքով՝ որպես խնդրի լուծում նախատեսվում է բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում, որն առցանց վերահսկողություն կապահովի ջրօգտագործման ոլորտում: Համակարգը փորձնական արդեն տեղադրվել է մեկ տնտեսությունում: Նախատեսվում է այն ներդնել 3 փուլով՝ մինչև 2018 թվականը: Կառավարության ղեկավարը կարևորել է ավտոմատ կառավարման համակարգի տեղադրման արդյունքում մուլտիպլիկատիվ էֆեկտի ապահովումը: «Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված: Սպասում եմ համալիր լուծում՝ ինչպե՞ս ենք անում, որ մոտիվացնում ենք, ի՞նչ իրավական ակտեր պետք է փոխենք: Բիզնեսի հետ խոսում եք և խոսում եք մաքսիմալ հարգալից: Եկեք խաղի կանոններն այնպես դնենք, որ բիզնեսը դրանից չտուժի: Եթե այդպիսի լուծում կա, բիզնեսը տեղավորվում է, ապա լավ, եթե ոչ՝ այդ բիզնեսը մեզ համար անընդունելի է», — նշել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ռեֆորմի առաջարկություն: Հաջորդիվ Կարեն Կարապետյանին զեկուցվել է Սևանա լճի մասով կատարվող քայլերի մասին. այսօրվա դրությամբ ջրի մակարդակը կազմում է 1900.76 մ, դրական աճի միտումը, համաձայն օրենքի, ապահովվում է, և ընդհանուր առմամբ վերջին տարիներին կայուն աճ է արձանագրվում: Ներկայիս հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակի բարձրացում մինչև 1903.5 մ, և այսօրվա տեմպով այդ նպատակին հնարավոր կլինի հասնել: «Բոլորս Սևանը սիրում ենք, բայց հիմնավորեք այդ ամեն ինչը: Այդ դեպքում մենք կհասկանանք, որ պատասխանատու որոշում ենք կայացրել և լրացուցիչ բեռ չենք բերել, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ այս բարձրացումը կարող է լրացուցիչ ծախսեր բերի՝ ճանապարհ, ենթակառուցվածքներ, գազ և այլն: Իրականում պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Ձեզնից ակնկալում եմ հիմնավորված տեսլական», — նշել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի և բնության հուշարձանների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքը: Ծանոթանալով արձանագրված ցուցանիշներին և գործող համակարգի արդյունքներին՝ վարչապետը հանձնարարել է մշակել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման հստակ ուղենիշներ, որոնք կապահովեն սեփական եկամուտների աճ, էկոտուրիզմի զարգացում, կանաչ տարածքների պահպանում և կառավարման արդյունավետություն: Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: «Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը», — ասել է վարչապետը՝ հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ: Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև կլիմայի փոփոխության, ընդերքօգտագործման և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին: Նախարար Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում ախտորոշված խնդիրները՝ միասնական կառավարման համակարգի և քաղաքականության բացակայություն ու բնական ռեսուրսների առաջարկի /օգտագործման/  ոչ արդյունավետ կառավարում, ջրավազանային տարածքների  և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետ  համակարգի  բացակայություն, կոռուպցիոն ռիսկերի առկայություն, պետություն-մասնավոր հատված համագործակցության ցածր մակարդակ, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման  էկոհամակարգային մոտեցման բացակայություն, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պետական միասնական մոնիթորինգի, տեղեկատվական  ու հաշվառման /կադաստրների վարման/ ամբողջական համակարգի բացակայություն: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:

Ինչպես հանրապետությունը չվերածել աղբավայրի

Գրավիչ ու հարմարավետ դարձնել Հայաստանը, ներդրումներ ներգրավել, ավելին, զարգացնել զբոսաշրջությունը: Մեր երկրի կառավարության որդեգրած գերակայություններից է: Վերջին շրջանում Հայաստանի աղբահանության խնդիրներին կառավարությունն ավելի շատ է  սկսել ուշադրություն դարձնել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ  արդեն  մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիը: Այն ոչ միայն աղբից մաքրելու  ֆիզիկական գործընթաց է, այլ նաև  գաղափարախոսություն՝ ասել է։ Ապրիլի 29-ին հայտարարված էր համապետական շաբաթօրյակ: Եվս մեկը, ըստ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախատեսված է անցկացնել  մայիսի 27-ին: Հստակ հանձնարարություն կա՝ անել ամեն ինչ, որպեսզի օրը ձևական բնույթ չկրի ու նպատակին ծառայի: Աղբի մեջ կորած Հայաստան. Այն, ինչին այժմ մենք ականատես ենք լինում, կարելի է  հենց այսպես բնութագրել:  Իրավիճակն այնպիսին է, որ վերջին շրջանում գրեթե ամեն շաբաթ խնդրին կառավարության նիստում  անդրադառնում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հայաստանում աղբի մեջ կորած են  հատկապես զբոսաշրջային կենտրոններ համարվող տարածքները, միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների եզրերը:  Եվ  այնքան անմխիթար է  պատկերը, որ Կարեն Կարապետյանն առաջարկ ունի կոնկրետ տարածքների մասով: Հայաստանն աղբից մաքրելու գործում ձեռնամուխ  են եղել բոլոր պետական մարմինները՝ ոստիկանությունից մինչև  համայնքներ: Ոստիկանությունը, օրինակ, օրերս հաղորդագրություն տարածեց՝  քաղաքացիներին զգուշացնելով սկզբունքային, հետևողական ու խստապահանջ լինել. «Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը»: Մեր երկիրն աղբից մաքրելու համար մեկնարկել է «Մաքուր Հայաստան»  ծրագիրը: «Մաքուր Հայաստան»  գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը արդեն կազմված է: Գույքագրվել ու անձնագրավորվել են ՀՀ մարզերում առկա ավելի քան 2 հազար աղբավայրեր ՝ 500 հա ընդհանուր տարածքով: «Հայաստանի համար թիվ մեկ անհրաժեշտությունը դարձել է բարեկեցիկ շրջապատ ունենալու  խնդիրը»,- ասում է   Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը. «մենք ունենք գյուղ, որն ունի հինգ աղբավայր»: Կառավարությունը օպտիմալ լուծումներ է փնտրում հասկանալու համար, թե  ինչ և ինչպես անել, որ  հանրապետությունը աղբավայրի  չվերածվի: Իսկ աղբավայրերը պետք է  առանձին տարածքում լինեն, անպայման ցանկապատ ունենան, աղբն էլ պետք է  պարտադիր հողով  ծածկվի: Պատասխանատուները  կոշտ վարչական պատիժներ են խոստանում՝  գործընթացը կառավարելի դարձնելու համար:  Միայն աղբահանության գործընթացը կազմակերպելու համար ամեն տարի հատկացվում է  9-10 մլրդ դրամ: Գումարի  առյուծի բաժինը՝ 60 տոկոսը՝ պետբյուջեի լրաճարներն են, որոնք հատկացվում են  համայնքներին:  Կառավարությունն իհարկե վերջին ամիսներին  լուրջ ուշադրություն է  դարձնում Հայաստանը մաքուր պահելու վրա, սակայն   միայն սա  բավարար չէ: Շրջապատը աղտոտողները  մենք ենք՝  ՀՀ շարքային քաղաքացիները: Զրուցեցինք նաև նրանց հետ: Ի դեպ, մայիսի 27-ը կրկին հայտարարվել է հանրապետական շաբաթօրյակ, կա հստակ հանձնարարություն՝ անել ամեն ինչ, որպեսզի օրը ձևական բնույթ չկրի ու նպատակին ծառայի:

«Մաքուր Հայաստանն» ընթացքի մեջ է լայն թափով

«Մաքուր Հայաստան» ծրագիրը մեկնարկել է, լայն թափով ընթացքի մեջ է, և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ուրախ է, որ կառավարության բոլոր կառույցները ներգրավված են ծրագրում։

Իսկ չե՞ք ոուզում ինձ հարցնել այն 150 մլն դրամի վերաբերյալ, որ լրատվամիջոցներում հա պտտվում էր. Բնապահպանության նախարար

Այսօր Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զարմացավ, թե ինչու լրագրողները չեն ուզում իրեն հարցնել այն 150 մլն դրամի վերաբերյալ, որ գրեթե ոչնչի համար ծախսել էր ինքը:

Բնապահպանության նախարարությունը կարող է արգելել քարանձավների վարձակալությունը

Հայաստանի բնապահպանության նախարարությունը կարող է արգելք սահմանել երկրի քարանձավների վարձակալության նկատմամբ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրվեց

ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև  ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Պաշտոնական մասի ավարտից հետո  կուսակցությունների ներկայացուչները կպատասխանեն լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՅԴ-ն կառավարության կազմում ունի երեք նախարար՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը:

Կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրվեց

Լրացված 17.54-ին ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև  ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Պաշտոնական մասի ավարտից հետո  կուսակցությունների ներկայացուչները կպատասխանեն լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՅԴ-ն կառավարության կազմում ունի երեք նախարար՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենի երկու տեղակալներն ու Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետն ազատվել են աշխատանքից

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանի համաձայն` «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

Քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են  «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է և զբոսաշրջության զարգացումը: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել լճի՝ որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանման, էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ու բարելավման, հանգստյան գոտու զարգացման և ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական (հարկային) միջավայրի ձևավորման,  կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական,  հողօգտագործման խնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով: Քննարկվել են հայեցակարգով առաջարկվող բարեփոխումների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի բարեփոխումների և  զարգացման հիմնադրույթների, Սևանա լճի ափամերձ հատվածի 2018-2030 թթ. տնտեսական զարգացման տեսլականի, ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Հավանության արժանացնելով հայեցակարգով առաջարկվող լուծումները և մոտեցումները՝ վարչապետը կարևորել է տնտեսվարող սուբյեկտների գործունեության հստակ կանոնների սահմանումը և հանձնարարել համապատասխան առաջարկություններ ներկայացնել:

Նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարար։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Այսօր շրջակա միջավայրի պահպանության ու բնապահպանի օրն է

Այսօր շրջակա միջավայրի պահպանության ու բնապահպանի օրն է: Օրվա առթիվ բնության պահպանության թանգարանում միջոցառումներ են անցկացվել: Այսօրն առիթ է խոսելու շրջակա միջավայրի վրա ազդող ռիսկերի ու գործոնների մասին նաև: Իսկ ռիսկերը շատ են. մարդու ազդեցությունից` մինչև հանքարդյունաբերություն, փոքր ՀԷԿ- երի շահագործում: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր «Ռադիոլուրի» խնդրանքով անդրադարձել է  հարցին, թե որքանով է  հանքարդյունաբերությունը ազդում շրջակա միջավայրի վրա: Բնապահպանների կարծիքներն այս հարցում շարունակում են տարբեր լինել: Մի մասն ընդգծում է՝ հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքն առանց հանքարդյունաբերության: Մյուսներն էլ են աշխատատեղերի ապահովման հարցում կիսում տեսակետը, միաժամանակ, սակայն, նկատում են, որ մեր երկրում ոլորտի նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել:   Թեղուտ, Ամուլսար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. այս անուններն ու դեռ մի քանիսը վերջին շրջանում ավելի հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Սրանք հանքարդյունաբերական գործարաններ են, որոնք մեր երկրում ապահովում կամ ապահովելու են աշխատատեղեր: Մեր երկրում կոնկրետ մարզեր կան, որոնք հանքավայրերով հարուստ են շատ վաղուց: Բնապահպանների մասը  կարծում է, որ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում  հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի: Զրուցակիցս հանքավայրերով հայտնի Սյունիքի մարզում աշխատող «Խուստուփ» կազմակերպության ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանն է: «Աստված մեզ տվել է ընդերք, որը պետք է շահագործել»: Հանքերի շահագործումը  մի շարք ռիսկեր է իր մեջ պարունակում: Այսօր՝ շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հարցնում եմ՝  ինչպես է հանքարդյունաբերությունն ազդում շրջակա միջավայրի վրա: «Հանքարդյունաբերությունը, ի թիվս բազմաթիվ վնասների, կարող է էականորեն վնասներ պատճառել ջրային ռեսուրսներին, օդային ավազանին և կանաչ տարածքներին: Հանքարդյունաբերությունն աշխարհում համարվում է  այն հիմնական ուղղությունը, որտեղ չափանիշներն ու պահանջները շատ խիստ են: Մենք ևս փորձում ենք այնպիսի նորմեր առաջադրել, որ թե շահագործման, և թե պոչամբարների բացասական դրսևորումները կարողանանք նվազագույնի հասցնել»: Բնապահպան Դավիթ Հակոբյանը թվարկում է բաց հանքերի շահագործումից եկող վտանգները: Բնապահպան Սիլվա Ադամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է  շրջակա միջավայրի պահպանման հարցը: Միաժամանակ նկատում է՝ իհարկե հանքարդյունաբերությունը  նաև աշխատատեղեր է ստեղծում, պետք է պարզապես խստացնել վերաբերմունքը հանքարդյունաբերող ձեռնարկությունների նկատմամբ: Նշենք, որ հանքարդյունաբերության ոլորտում վերջին ամենամեծ ծրագրի մեկնարկը տրվեց նախորդ տարվա օգոստոսին:  Շահագործվելու է Ջերմուկից ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող  Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ամուլսարի ծրագիրը  Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն խոստանում  է նաև  տասը տարվա ընթացքում   700 աշխատատեղ ստեղծել: Ոլորտը վերահսկողների ու տնտեսվարողները խոստանում են՝ այս ծրագիրը եզակի է լինելու՝ պահպանվելու են բնապահպանական բոլոր նորմերը: Խոստումներին սակայն բնապահպանների մի մասը չի հավատում: Բնապահպանության նախարար Արծվիկ Միանսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այժմ մտածում են այնպիսի նորմեր ու պահանջներ առաջադրել, որպեսզի հանք շահագործողները բնապահպանական խնդիրներին լուրջ ուշադրություն դարձնեն։

Նախագահին բնապահպանության նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։ Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ ներդնելու վերաբերյալ։ Բնապահպանության նախարարն անդրադարձել է նաև անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու վերահսկմանը: Հանրապետության Նախագահը հանձնարարել է աշխատանքներ սկսել միասնական անտառային կառավարման համակարգի ստեղծման ուղղությամբ և ներկայացրել «Դիլիջան» ազգային պարկի երեք ռիսկային մասնաճյուղերի պահպանությունը մասնավոր պահնորդական կազմակերպությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը: Նախարար Մինասյանը զեկուցել է նաև կենսաբազմազանության անձնագրավորման, էկոտուրիզմի ներուժի արդյունավետ օգտագործման, բնապահպանական և բնօգտագործման վճարների քաղաքականության վերանայման ուղղությամբ գերատեսչության ձեռնարկած քայլերը: Հանրապետության Նախագահը հանձնարարել է նախարարին ակտիվացնել աշխատանքները բնություն–արտաքին պարտք մեխանիզմի գործադրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Հայաստանի երկկողմ վարկային պարտավորություններից որոշակի միջոցներ ուղղել Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծմանը։ Նախագահը նախարարի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ու էկոհամակարգի վերականգնման միջոցառումներին վերաբերող հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ: Բնապահպանության նախարարը զեկույցի ժամանակ ներկայացրել է «Սևան» ազգային պարկը կենսոլորտային արգելավայրի վերածելու հեռանկարային ծրագիրը: Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ Արարատյան դաշտում իրականացված ջրախնայողության արդյունքում խնայվել է 980.24 մլն մ³/տ ջուր, սակայն առկա ջրօգտագործումը դեռևս գերազանցում է թույլատրելի ծավալները, որոնց կրճատման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Հանրապետության Նախագահին ներկայացվել է նաև նախարարության կառուցվածքային և կադրային բարեփոխումների անհրաժեշտությունը:

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների զգալի մասը 1-2 անգամ արդեն դատապարտված է եղել. Արծվիկ Մինասյան

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների մի զգալի մասը մեկ-երկու անգամ արդեն դատապարտված է եղել: Նման տեղեկություն է հայտնել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում:

Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…

«Նոյյան Տապանը» շարունակում է Հայաստանի համար մեծ վտանգ ներկայացնող Ամուլսարի ոսկու (ոսկեբեր քվարցիտների) հանքավայրի շահագործման վերաբերյալ իր հրապարակումների շարքը: Ներկայացնում ենք Ջերմուկ քաղաքին և հանքավայրի մոտ գտնվող այլ համայնքներին, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջրի գոյությանը սպառնացող վտանգների, ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրն առաջ տանելու վերաբերյալ իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանի հետ մեր հարցազրույցի երկրորդ մասը: Էկոլոգ-իրավաբան, փորձագետ Նազելի Վարդանյանի այս իրավական կարծիքը սթափեցնող ահազանգ պետք է լինի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համար:

Ո՛չ. Վարչապետի կոշտ պատասխանեց Արծվիկ Մինասյանին եւ մեկ օր ժամանակ տվեց

Այդ 1-2 օր խնդրելու պրակտիկան պետք է դադարեցնել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ որը 2 օր ժամանակ էր խնդրում ոռոգման նպատակով Սեւանա լճից 2017թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակը 100 մլն խմ-ով ավելացնելու վերաբերյալ քննարկում անցկացնելու համար:

Սեւանա լճի հասարակական լողափերի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին

Սեւանա լճի ափին հասարակական լողափերի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Բացմանը կմասնակցի ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Այս մասին հունիսի 29-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հասարակական լողափերի համար պատասխանատու Աշոտ Ավալյանը։

Ջրառի մասին որոշումը պետք չէ դիտարկել որպես ինտրիգ կան ճեղք կոալիցիայի մեջ. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

Օրենքը նախատեսում է տարեկան 170 մլն խմ ջրառ Սեւանից, բայց նաեւ բացառություն է նախատեսել հավելյալ ջրառ իրականացնելու մասով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանվել է հրդեհներից պահպանության խստացված ռեժիմ

Հաշվի առնելով հանրապետության տարածքում առաջիկայում սպասվող բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով:

Գյուղոլորտ եւ բնապահպանություն. հաշվետվություն ԱԺ-ում

Այսօր խորհրդարանում մշտական հանձնաժողովներում ավարտվեցին անցյալ տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունները՝ ըստ ոլորտների: Բնական է, որ քննարկումները չեն սահմանափակվել միայն 2016-ով: Այս տարին ու նաեւ սպասվող նոր խնդիրներն ու դրանց լուծումներն էին ցանկանում լսել պատգամավորներն ու լրագրողները՝ մասնավորապես գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարներից: Կարկուտը եւ ցրտահարությունն էին պատճառը, որ անցյալ տարի գրանցվեց բերքի՝ հիմնականում՝ խաղողի ու խնձորի բերքի նվազում: Հետեւանքային խնդիրները խաղողագործության ոլորտում բերքատվության նոր անկման պատճառ են հանդիսանալու արդեն այս տարվա համար՝ Աժ-ում նախորդ տարվա բյուջեի հաշվետվության ժամանակ հաստատեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:   Համակարգային լուծումները բնականաբար ժամանակ են պահանջում:  Դա ինչպես ապահովագրական համակարգի ներդրումն է, որը, հավանաբար, կմեկնարկի 2018 թվականից, այնպես էլ խնդիրների թիրախային լուծումը: Կարկուտների դեպքում՝ նոր տիպի կայանների գործարկումն է:   Կարկտային ցանցերով պաշտպանվող ենթակա տարածքները կազմում են 1400 հեկտար: Ծավալները թույլ են տալիս անգամ հակակարկտային ցանցերի արտադրություն կազմակերպել, իհարկե եթե հաշվարկներով ապացուցվի, որ արտադրությունը ներկրումից ավելի շահավետ է:   Գյուղատնտեսության ոլորտի աղմկահարույց խնդիրներից մեկն առնչվում է Ադրբեջանից Հայաստան ներկրվող գյուղմթերքին: Գյուղնախարարն այս մասով որեւէ տեղեկություն պատգամավորներին փոխանցել չկարողացավ: Հարցը բարձրաձայնած Մանե Թանդիլյանին դա հետեւություններ անելու տեղիք տվեց: Առաջարկում եմ լսել նախարարի եւ պատգամավորի երկխոսությունից մի հատված: Խորհրդարանում աղմկահարույց է խոստանում լինել մեկ այլ խնդիր եւս: Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հարցով վաղը գումարվելու է Աժ արտահերթ նիստ: Այն նախաձեռնել է կառավարությունը, օրակարգում է միայն այս մեկ հարցն է: Բնապահպանների մի մասն արդեն ահազանգել է՝ Սեւանից տարեկան 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից մեկը ռուսական ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթ ապահովելն է: Այնպես չէ, որ կառավարության առաջարկին անվերապահորեն կողմ է բնապահպանության նախարարությունը, բայց նախարար Արծվիկ Մինասյանը նաեւ կողմ չէ, որ ձեւակերպումների մեջ նշվի, թե նախարարությունը անթույլատրելի է համարում որոշումը: Ի վերջո դե՞մ է Արծվիկ Մինասյանը, թե՞ կողմ՝ առաջարկում ենք ինքներդ ենթադրություններ անել եւ հասկանալ նրա ասածներից:   Ամեն դեպքում՝ բնապահպանության նախարարը պնդում է, որ Սեւանից լրացուցիչ ջրառի հարցում որեւէ ինտրիգ չկա եւ այն պետք չէ փնտրել:

«Իրավունք». ՀՅԴ-ն կրկին «խաղեր է տալիս» ու «բազար» անում. ի՞նչ պոկեց այս անգամ իշխանությունից

«Իրավունք» թերթը գրում է. «Երկուշաբթի ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սեւանա ջրի բացթողնման հարցին: Մինչ այդ, դեմ էր արտահայտվել նաեւ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը:

Էկոլոգները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել Ամուլսարի մասին միջազգային անկախ փորձագիտական եզրակացությունները

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ 2017 թվականի օգոստոսի 4-ին դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացվել են միջազգային անկախ փորձագետների վերջերս իրականացրած մասնագիտական հաշվետվություններն ու եզրահանգումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։

Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Ժամը 14-ի դրությամբ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա: Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները, և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: «ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում», — ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք՝ խոշոր հրդեհը Վայոց ձորի անտառային տարածքներում բռնկվել է նախօրեին:

«Ժողովուրդ». Ինչպե՞ս են Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնել իրենց օգնած զինվորներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել:

«Ժողովուրդ». Խոսրովի անտառում բռնկված հրդեհը՝ պաշտոնյաների ամբիցիաներն ի ցույց դնելու առիթ. Արծվիկ Մինասյանն ընդդեմ Արամայիս Գրիգորյանի

«Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի և Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները:

Բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն. ԲՆ

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի 2017 թ-ի հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն եւ հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի:

Հրդեհ Խոսրովի անտառում. օր 4-րդ

Այսօր առավոտյան «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տարածքի հրդեհի օջախներում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը: Հրդեհի առավել վտանգավոր օջախները որոշելուց հետո, ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է 4 թռիչք՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: ԱԻՆ-ի հաղորդած վերջին նախնական տվյալներով Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն առաջիններից էին, որ փորձում էին կանխել բռնկված ու տարածվող հրդեհը: Հրդեհի պատճառների մասին խոսելը վաղ էր համարվում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող աշխատակիցներն ասում էին, որ եղանակային պայմաններից ելնելով՝ հրդեհը կարող էր բռնկվել ամեն ինչից. «Կոնկրետ այս պահին որեւէ մեկը չի կարող ասել ինչից է եղել, ոնց է եղել»: Աշխատանքների արդյունքները, սակայն, վերջնական նպատակին չհանգեցրին, քանի որ ժամանակ առ ժամանակ ակտիվացած քամին նպաստում է հրդեհի արագ տարածմանը: «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչ Հովականյան. «Էսօրվա վիճակով ոչինչ չեմ կարող ասել: Բռնկվել է, չենք կարողանում դեմն առնել: Երեք օր մենք հանգցնում ենք, հետեւից կպնում է: Ուղղաթիռը օգուտ չտվեց, որովհետեւ քամին կրակը նորից է բորբոքում ու տարբեր ուղղություններով»: Հրդեհի մասին ահազանգից հետո դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ավելի ուշ միանում են փրկարարները: Աշխատանքները համակարգում է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Աշխատանքներում ներգրավվում է ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքների հետագա ընթացքին փրկարարներին միացան  նաեւ ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների 150 աշխատակից եւս միացավ հրդեհաշիջման աշխատանքներին: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը՝ ասում է բնապահպանության նախարարը: Հրդեհի վայր շտապեցին նաեւ Արարատի մարզի Ուրցաձոր եւ հարակից համայնքներից բնակիչներ: Քաջիկը Նարեկ համայնքի կամավորների խմբի համակարգողն էր. «Հանձնարարական ենք ստացել ու ինչքան հնարավոր է փորձում ենք աջակից լինել: Վիճակը շատ լուրջ է, դժվար է: Կիլոմետրերով ջուր ենք բերում: Երկու անգամ բարձրանում-իջնում ենք, օդը չի հերիքում, շնչներս կտրվում է, խեղդվում ենք: Վառված ծառերն էլ կարող են ընկնել, դրա համար շատ զգույշ պետք է լինենք»: Առաջնային խնդիրը՝ հրդեհի առաջխաղացումն ու տարածումը կանխելն էր. «Պայքարում ենք, որ առաջ չգնա: Ուժերը քիչ են, եթե մի քիչ ավելացնենք՝  գոնե կստացվի»: Կամավորների անհրաժեշտության մասին հայտարարեցին նաեւ բնապահպանները: Դեռ երեկվանից «Խոսրովի անտառ» մեկնում էին նաեւ բնապահպան-կամավորների խմբեր՝ օժանդակելու հրդեհաշիջման աշխատանքներին: «Եկել ենք, որպեսզի մեր հնարավորություններով օգնենք՝ այս հրաշք բնությունը պահպանենք»: Կամավորների հիմնական խնդիրը նույնպես մխացող տարածքներում հողային աշխատանքներ կատարելն էր՝ քամու առկայության պարագայում հրդեհի հետագա բորբոքումների վտանգը չեզոքացնելու նպատակով: Այսօր, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, հրշեջ ինքնաթիռի աշխատանքի ընթացքում կամավորները տարածքից տարհանվել էին: Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը օգոստոսի 12-ին` ժամը 12:30-ին էր ահազանգ ստացել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Աննախադեպ աղետի ծավալների մասին առավել հստակ պատկերացումներ կլինեն առաջիկայում:

Արդյո՞ք էկոլոգիական վերջին աղետներում կա մարդկային գործոն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին զգուշացնում է, որ օգոստոսի 22-26 հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Նախորդ նման զգուշացումների ժամանակ, հիշեցնենք, որ հանրապետությունում գրանցվեց էկոլոգիական աղետ՝ այրվեցին հսկայական տարածքներ, որոնցից մեծ մասը Խոսրովի անտառ արգելոցի տարածքում: Այս գործի շրջանակներում հարուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են, բայց շատ ու շատ տարբեր վարկածներ եւ ասեկոսեներ արդեն շրջանառվում են: «Ռադիոլուրը» փորձել է փաստերով հասկանալ ասեկոսեների հիմքերը:   Ի՞նչ կա Հայաստանի անտառների տարածքի ընդերքում, որ կարող է մարդկային, ավելի ճիշտ՝ բիզնես հետաքրքրություն ներկայացնել: Օրեր շարունակ այսպես էին այրվում Հայաստանի անտառածածկ տարածքները. Արտավանում շուրջ  230 հեկտար տարածքում ոչնչացվեց ողջ էկոհամակարգը, Խոսրովի անտառ-արգելոցում նշվում է մինչեւ 3 հազար հեկտար վնասված տարածքի մասին: Կրակի հաղթահարումից անմիջապես հետո շահագրգիռ կողմերը սկսեցին վերհիշել տարբեր խոսակցություններ եւ հրապարակումներ: Օրինակ՝ այն, որ ժամանակին խոսակցություններ են եղել հենց Արտավանի տարածքում հանք շահագործելու մասին: Անգամ նշվում են նախագծի մանրամասները՝ «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ն Սիսկատար-Արտավան հանքային դաշտում մտադրվել էր կատարել ոսկի-բազմամետաղային հանքայնացման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Նախատեսվում էր 20 հորատանցք իրականացնել՝ ուսումնասիրելով ավելի քան 6000 հեկտար տարածք: Մեկ այլ ընկերություն՝ «Սենտերա Մայնինգ» ՍՊԸ-ն, դեռեւս 2015 թվականին բնապահպանության նախարարություն ներկայացրեց գրեթե նույն տարածքում «Կապույտ» բազմամետաղային հանքերեւակման երկրաբանական ուսումնասիրության հայտը: Հետազոտության արդյունքում պետք է պարզվեր հանքաքարում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, բիսմուտի, սելենիումի, թելուրի պարունակությունը: Վերջին հրդեհների արդյունքում, սակայն, էկոլոգիական ամենամեծ վնասը հասցվեց Խոսրովի անտառ-արգելոցին, հետեւաբար ամենամեծ ուշադրությունը սեւեռված է հենց այդ ուղղությամբ: Մեզ հետաքրքրող հարցերի պարզաբանումների համար դիմեցինք երկրաբանության ինստիտուտ: Երկրաբանության ինստիտուտի փոխտնօրենը Լիլիթ Սահակյանն է: Հենց նրա օգնությամբ էլ փորձեցինք հասկանալ, թե երկրաբանության տեսանկյունից ինչ հետաքրքրություններ կարող են լինել Խոսրովի արգելոցի այրված տարածքներում: Տարբեր գրականությունից օգտվելիս պարզում ենք, որ  Խոսրովի անտառ արգելոցի մոտակայքում 20-րդ դարի երկրորդ կեսին կատարվել են օգտակար հանածոների որոնման աշխատանքներ։ Մասնավորապես՝ ուսումնասիրվել են նավթի եւ գազի հնարավոր պաշարների առկայությունը, ածխի ելքերի պաշարները: Դա արվել է Ջերմանիս գյուղատեղիի մոտ։  Կվարցի երակներ են հայտնաբերվել Ուրծի լեռների շրջանում։ Լայնորեն տարածված է պեմզան, բազալտը, կրաքարը, հանդիպում են յաշմայի առանձին օջախներ։ Հրդեհը, պարզվում է, դժվարությամբ էր մարվում նաեւ մեկ այլ պատճառով՝ անտառ արգելոցի  տարածքում առկա է շատ հաստ տորֆային զանգված: Դեռեւս հրդեհի օրերին լուրը լրագրողներին փոխանցեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Խոսրովի անտառ արգելոցի քարտեզը վերջին օրերին հատկապես Արծվիկ Մինասյանը շատ երկար ուսումնասիրեց: Նաեւ լրագրողներին արդեն պատկերավոր փորձեց ներկայացնել խնդիրներն ու վիճահարույց կողմերը: Արդյո՞ք էկոլոգիական վերջին աղետներում կա մարդկային գործոն՝ այս հարցի պատասխանները դեռ կտա հարուցված քրեական գործերի քննությունը:

«Հրապարակ». ՀՀԿ-ում ծանր են տանում, որ Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից

«ՀՀԿ-ում ծանր են տանում, որ բնապահպա­նության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից, իսկ ՀՀԿ-ական իշխանությունը չի միջամտում:

ԱՄՆ-ը օժանդակություն կցուցաբերի Բնապահպանության նախարարությանը

Օգոստոսի 29-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային, բնապահպանական հարցերով պատասխանատուները, ՀՀ բնապահպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությանը բնապահպանական խնդիրների լուծման գործում շարունակական օժանդակության և մեծածավալ աջակցության համար:

Ցավոք, մեր համակարգը այդքանն է թույլ տալիս. Արծվիկ Մինասյան

Բնապահպանության նախարարությունն ունի մոնիտորինգի կենտրոն, որն իրականացնում է նմուշառում, որնց հիման վրա, սկսած ծծմբական թթվի, նատրիումի երկօքսիդի հետ, ցուցանիշները հրապարակել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

ԱՄՆ-ն Հայաստանին կօգնի գնահատել Բյուրականում եւ Խոսրովի արգելոցում հրդեհների հասցրած վնասը

ԱՄՆ-ն Հայաստանին կօգնի Բյուրականում եւ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհների հասցրած վնասը գնահատելու հարցում։ Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

ԱՄՆ-ն Հայաստանին կօգնի գնահատել Բյուրականում և Խոսրովի արգելոցում հրդեհների հասցրած վնասը․ նախարար

ԱՄՆ-ն Հայաստանին կօգնի Բյուրականում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհների հասցրած վնասը գնահատելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

ՌԴ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի՝ Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրել են փաստաթուղթ, որով նախատեսվում է սկսել Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացումը:

3 տարվա ընթացքում Դիլիջան ազգային պարկում գրանցվել է 6000 ծառահատման դեպք

ՀՀ բնապահպանության նախարարությունը Դիլիջան ազգային պարկում 2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի կեսեր 6000-ից ավելի ծառահատման դեպքեր է արձանագրել, լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները, որոնց մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Եկատերինա Գրիգալավայի գլխավորությամբ:

Ընդերքի ոլորտում քաղաքականության հիմնարար բարեփոխումներ ենք իրականացնում. Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց վերջին մեկ տարվա աշխատանքները: Նա նախ նշեց, որ որդեգրել են քաղաքականություն, ըստ որի` հանրությունը պետք է ամեն ինչի մասին տեղյակ լինի և պետք է իր մասնակցությունը ունենա որոշումների կայացման հարցում, ինչի օրինակները շատ են:

Անտառների մոտ բնակվողներին թույլ ենք տալիս փայտ տանել կենսական պահանջմունքների համար. Արծվիկ Մինասյան

Անտառների մոտ գտնվող գյուղաբնակները կարող են անտառից անվճար մինչեւ 8 խորանարդ մետր փայտ տանել: Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության ժամին այս մասին հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին:

Լուսանկարն արվել է 2007-ին. «Ռադիոլուրը»՝ Սպիտակ անգղի որսի հետքերով

Երեկ երեկոյան համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ 3 տղամարդ պատկերված էին երկու անկենդան սպիտակագլուխ անգղերի նկարներով: Այդ գիշատիչ թռչունը գրանցված է Կարմիր գրքում և դրանց որսն արգելվում է: Հատկապես այս հանգամանքը վրդովմունքի մեծ ալիք է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում:  Երեկվանից համացանցում բուռն քննարկման առարկա են դարձել Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղների հետ արված լուսանկարները:   Մարդ կա որսորդ է , մարդ կա ճիճու Մարդ կա ապրում է չգիտես ինչու… Գրել է ՖԲ օգտատեր Տիգրան Քոչարյանը, հռետորական հարցադրում հնչեցնելով՝ «Ինչքա՞ն մտքի համբալ պետք ա լինես, որ հանցագործություն անես ու ավտոյիդ բաց համարներով նկարվես…»: Սպիտակագլուխ անգղը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է տարբեր Կարմիր գրքերում, հետեւաբար՝ որսն արգելվում է: Այս պարզ ճշմարտությունն իրական որսորդների համար սրբազան սկզբունք պետք է լինի՝ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային որսորդական միության» անդամներից, մեր լրագրող գործընկեր Հովհաննես Գրիգորյանը: Որսորդ միություններն էլ նման դեպքերը պետք է քննարկման առարկա դարձնեն՝ հավելեց «Ազգային որսորդական միության» անդամը՝ վստահեցնելով, որ իրենց միությունում ինքը խնդիրը կբարձրաձայնի: Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:  Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:  Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: ՖԲ օգտատերերն էլ երեկվանից փորձում էին հստակեցնել լուսանկարներում պատկերվածների ով լինելը: Ասում են նկարի վրայիններց մեկն  Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետն է՝ հայտնել էր նրանցից մեկը։ Ավելի ուշ հաստատվեց, որ քննարկվող լուսանկարի տղամարդկանցից մեկն Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է: Ֆեյսբուքյան օգտատերերն էլ նաեւ նրան ուղղված քննադատական խոսքեր են հնչեցնում: Օգտատերերից Լենա Նազարյանն, օրինակ, գրել է. Շենավան համայնքի որսագող գյուղապետը մտածում է, որ ծնվել է աշխարհում իր հրացանի հասանելիության շառավիղում գտնվող ամեն ինչ սպառելու, յուրացնելու, ուտելու, խրտվիլակ սարքելու ու նկարվելու համար: Օրենքի կատարման մասով հետամուտ կլինեմ, բայց ուզում եմ ասել, որ էս տեսակ մարդիկ ամեն ինչ սպառելու ռեժիմով են ապրում, որ մեռնելու պահին ամեն ինչ տեսած ու կուլ տված լինեն, չափի զգացողություն չունեն: Իրենք չեն զգում, որ կա այլ աշխարհի սահման, ուր մտնել չի կարելի: Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանի հետ այսօր կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն, որոշ լրատվամիջոցների հետ զրույցում նա պարզաբանել է համացանցում քննարկվող անգղների որսով հայտնի լուսանկարի պատմությունը: Ըստ նրա՝ այդ լուսանկարը 2007-ին է արվել ու արդեն մի քանի տարի է՝ ինչ իր facebook-ի էջում տեղադրված է. «Տասը տարվա լուսանկար է, դրանք մենք չենք որսացել, Թուրքիային կից տարածքում՝ Բագարան-Երվանդաշատ տանող ճանապարհին ենք տեսել, ճանապարհին անցնելուց տեսանք՝ անցորդներ էին կանգնել ու նայում, մենք էլ կանգնել ենք, նայել, հետաքրքրության համար նկարվել ենք: Մեզ էլ նկարել է անցորդներից մեկը, թողել ենք նույն տեղը, գնացել ենք: Հիմա նկարը տարածում են ու այնպես է ստացվում, որ դա եղել է երեկ կամ երեկ չէ առաջին օրը»: Ըստ գյուղապետի` լուսանկարում պատկերված անձանցից մեկն էլ պատահական անցորդ է: Գյուղապետի խոսքով, ինչ-որ մեկը միտումնավոր թարմացրել է այդ նկարը՝ տարածելով համացանցում գուցե իրեն վնասելու նպատակով: Գյուղապետը նաեւ ասել է, թե երեկվանից իրեն բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են զանգել՝ պարզաբանում ստանալու, այսօր էլ կանչել են մարզպետարան՝ բացատրություններ տալու: Այս պատմությանն այսօր արձագանքել է նաեւ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Բնականաբար, ոչ միայն դատապարտելի է, այլ նաեւ պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն անձինք, ովքեր որ կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում: «Սա իսկապես վայրագություն է: Ոստիկանությունը հրապարակել է գործողությունների վերաբերալ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը։ Լուսանկարների հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են գործողություններ, ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռևս 2013 թվականից, իսկ դա նշանակում է, որ դեպքն առնվազն դրանից հետո չի եղել։ Ինչևէ, սա հանցագործություն է բոլոր հատկանիշներով, և նյութերի հավաքագրումից հետո վստահ եմ՝ արժանի պատիժ կլինի»: Բնապահպան Ինգա Զարաֆյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, թե կոնկրետ այս դեպքն իրենք չեն ուսումնասիրել, ապա կարծիք հայտնեց, որ նման հնչեղության դեպքում այն թույլ տվողն, իհարկե, կպատժվի, բայց նրա ձեւակերպմամբ, դա եղանակ չի փոխի: Ինգա Զարաֆյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես մեզանում անօրինական որսը շատ ստվերային գործունեություն է. Ինգա Զարաֆյանը նշեց նաեւ, որ բնապահպանական կազմակերպությունները չունեն այդ ոլորտի անցուդարձի մասին նորմալ տեղեկություններ, եթե ինչ-որ պաշտոնական տեղեկություններ էլ կան, ապա, նրա խոսքով, դրանք իրենց համար արժանահավատ չեն, քանի որ նման դեպքերում, պարզապես, արդեն գործ ենք ունենում հետեւանքների հետ՝ ասաց: Բնապահպանը հավելեց նաեւ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք տարված քաղաքականության արդյունքում Բնապահպանական տեսչությունը, որը կոչված է նման դեպքերը կանխելու, այսօր նորմալ չի գործում: Խոսքը տեսչության պլանային ստուգումներն արգելելու մասին է: Այնինչ, ըստ բնապահպանի, ոլորտում խստացումներ պետք է լինեն: Խստացումների անհրաժեշտություն տեսնում է նաեւ մեր զրուցակիցներից «Ազգային որսորդական միության» անդամ Հովհաննես Գրիգորյանը: Այդ ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունը քայլեր պատրաստվում է կատարել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հայտնեց, որ նախարարությունը մտադիր է ավելի խստացնել նման դեպքերով քրեական պատասխանատվության համակարգը. «Որովհետև այսօրվա գործող օրենսդրությունն, իմ գնահատմամբ, բավականին մեղմ է նման հանցատեսակների համար, և առհասարակ որսի կանոնների փոփոխություններ ենք մտադիր իրականացնել որսորդական տնտեսությունների համար։ Այնպիսի կանոններ, որ ինչպես քաղաքակիրթ երկրներում է՝ ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»:

Հրդեհելու լուրից անմիջապես հետո Արծվիկ Մինասյանն այցելել է «Դիլիջան» ազգային պարկի հենակետ

ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նախօրեին երեկոյան, տեղեկանալով, որ հրդեhել են «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասում պահպանություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության պահակակետը, ժամանել է դեպքի վայր:

Ծեծել են «Պանտերայի» պահնորդներին, այրել հենակետը

Նախօրեին երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը (տեսանյութ)։ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հենց երեկ հանդիպում քննարկում էր անցկացրել  Տավուշի մարզում՝ Դիլիջան ազգային պարկում: Նախարարն այցելել էր պարկի ուղեփակոցներ, ծանոթացել ազգային պարկի պահպանությանը։ Այստեղ  պահնորդային ծառայություն է իրականացնում  «Պանտերա» ընկերությունը: Հիմնադիր   Վահե Դարբինյանը «Ռադիոլուրին» փոխանցել է, որ մոտ 40 հոգով հարձակվելը են հենակետի վրա, ծեծել ծառայություն իրականացնող երկու աշխատակիցներին, նրանց դուրս հանել ու այրել հենակետը: «Երեկոյան 8։ 40- ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։ Ամենավայրագ ձևով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։  Ես չեմ հրաժարվի պահպանությունից, այստեղ միայն գումարի հարցը չի: Սա սկզբունքի հարց է»,- ասել է նա:  

Դիլիջանի ազգային պարկում պահնորդների եւ գյուղացիների պայքարը սրվում է

Աշխատանքային  հանդիպում, քննարկում Տավուշի մարզում։ Երեկ լրագրողներն ու բնապահպանության նախարարության ներկայացուցիչները ոլորտի ղեկավարի՝ Արծվիկ Մինասյանի հետ այցելել էին Դիլիջան ազգային պարկ: Մեր երկրում ապօրինի ծառահատումների դեմ, ինչպես իրավասուներն են պնդում, երկարատև  պայքար է սկսվել:  Տեղացիները դժգոհ են, պնդում են՝  զրկված են ձմռանը փայտով  տաքանալու հնարավորությունից: Պատկան մարմինները, սակայն, վստահեցնում են՝   անտառամերձ բնակավայրերի գյուղացիները տաքանալու խնդիր չունեն ու չեն կարող ունենալ: Դիլիջան ազգային պարկում պահպանություն է իրականցնում մասնավոր պահնորդական կազմակերպություն, որի աշխատակիցները գրեթե միշտ բախումներ են ունենում գյուղացիների հետ: Հերթական միջադեպը  գրանցվել է երեկ՝  Դիլիջան ազգային պարկի Շամախյան ուղեփակոցում: Այստեղ գյուղացիները հրդեհել են հենակետը:   Երկկողմանի  պայքար՝ Դիլիջան ազգային պարկում: Մի կողմում  վերահսկողներն են, մյուս կողմում՝ գյուղացիները: Մինչ  վերջերս նրանք հանգիստ ու խաղաղ էին, կար հնարավորություն՝ ապօրինի հատել անտառն ու  վաճառել: Բոլորովին վերջերս, սակայն, այստեղ  ամեն ինչ փոխվեց՝ անգամ  Դիլիջան ազգային պարկի ղեկավարությունն ու պահպանության կանոնները: Մինչեւ փոփոխությունները, 2016թ   լայնամասշտաբ ստուգումներ անցկացվեցին Դիլիջան ազգային պարկի 60 տոկոսում եւ արձանագրվեցին 6 հազարից ավելի ապօրինի ծառահատում։ Արդյունքում՝ հանրապետության նախարարը խստորեն հանձնարարեց պայքարել ապօրինի ծառահատումների դեմ։ Ազգային  պարկի պահպանման համար ներգրավվել է մասնավոր պահնորդական  կազմակերպություն՝ «Պանտերա Սիքյուրիթի»-ին: Այս ընթացքում  գյուղացիները երկու անգամ փակեցին միջպետական ճանապարհը: Սա նրանց բողոքի արտահայտման ձևն է խստացման քաղաքականության դեմ:  Նրանց հետ դեռ կաշխատեն, կբացատրեն, որ անտառը բոլորիս ապագան է,  կփորձեն հասկացնել, որ  նոր բիզնես գաղափարներ պետք է առաջադրեն, այլևս չեն կարող փայտ վաճառելով  սեփական եկամուտն ապահովել: Պատասխանատուները չեն բացառում, որ  ապօրինի անտառհատումների թիկունքում  մարդիկ կան կանգնած, ովքեր  շատ հաճախ փորձում են հանրային ցանկությունը դարձնել իրենց սեփական եկամտի արդյունք: Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝  որևէ բնակիչ ձմռանն իր ընտանիքի  ջերմությունը ապահովելու համար որևէ  խնդիր չի կարող ունենալ: Թափուկն անտառում տալիս է այդ հնարավորությունը:  Նախարարի խոսքերը գրեթե նույնությամբ կրկնում են թե Դիլիջան ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը, թե Դիլիջան խոշորացված  համայնքի  քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Արմեն Աբրահամյանը նաև  վստահեցնում է. «Բնակիչներն այսօրվա դրությամբ օգտվում են ու ես այսօրվա դրությամբ բացասական երևույթներ ու բողոքներ չկան: Ինձ թվում է, որ հասանելիքը բնակիչների համար կապահովենք: Թափուկները չբավականացնելու դեպքում մենք մտածում ենք, որ դժվարանցանելի հատվածներ գնացող ճանապարհները սարքենք, մոտենանք: Եթե կարիքը լինի, տանք բնակիչներին, որպեսզի ձմռան շուրջ  բնակիչները նաև այդ խնդիրը չունենան»: Այստեղ է, որ  պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարությունները բախվում են իրար, ավելին՝ երբեմն՝ հակասում:  Գյուղացիները անտառհատումների մասին դժվարությամբ են խոսում, գրեթե չեն խոսում, սակայն բազմաթիվ հարցերի միջոցով այդուհանդերձ նրանք մեզ իրենց դժգոհությունն են փոխանցում։ «Ռադիոլուրը» թափուկների հավաքման հետ կապված գյուղացիների դժգոհություններն ու մտահոգությունները  Դիլիջան ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանին փոխանցեց,  պարզվեց՝ Աբրահամյանի կարծիքով, սահմանված քանակը բավարար է։ Դիլիջան ազգային պարկում պահնորդական ծառայություն է իրականացնում «Պանտերա սեքյուրիտի» պահնորդական կազմակերպությունը։ Հիմնադիր Վահե Դարբինյանը  նշում է՝  անտառահատները գիշերն են աշխատում։ Պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության աշխատակիցներն ու գյուղացիները հաճախ են միմյանց հետ բախումներ ունենում: Վերջին ամենաթարմ դեպքը երեկ երեկոյան էր:Լրագրողներս   բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ  այցելեցինք  Դիլիջան ազգային պարկի ուղեփակոցներից երկուսը: Ու մինչ նախարարը կայցելեր երրորդ՝ Շամախյան ուղեփակոց, մոտ 40 հոգի  հարձարկվելով  հենակետի վրա, ծեծել են  ծառայություն իրականացնող երկու աշխատակիցներին, նրանց դուրս հանել ու այրել հենակետը: Զրուցակիցս պնդում է՝ շարունակելու են պահպանություն իրականացնել Դիլիջան ազգային պարկի տարածքում, պահպանությունից չեն հրաժարվելու։ Գխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում են քննչական, ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ միջադեպի հանգամանքները և հենակետի առերևույթ հրկիզման հնարավոր մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:  

Բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ բնապահպանության նախարարության և«Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև հոկտեմբերիր 27-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը վավերացրել են նախարար Արծվիկ Մինասյանը և կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը:

Կարճաղբյուրում բացվել է մանրաձկան գործարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Երկրի ղեկավարն այցելել է Լիճք համայնքում գործող «Սեւան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություն: «Սեւան Ակվա» ընկերության Սեւանա լճում տեղակայված տնտեսությունների միջոցով նախատեսվում է ապահովել իշխանի մանրաձկների աճեցումը մինչեւ ապրանքային չափերի հասնելը: Նախագահ Սերժ Սարգսյանը Կարճաղբյուր համայնքում էլ այցելել է «Սեւանի իշխան» ընկերության ձկնարտադրության համալիր, որտեղ երկրի ղեկավարը մասնակցել է մանրաձկան նորակառույց գործարանի բացմանը: Այստեղ շրջայցի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները եւ գործարանի հետագա ծրագրերը: Առաջիկայում մանրաձկան գործարանը կսկսի աշխատել իր առավելագույն հզորությամբ՝ տարեկան արտադրելով Սեւանի իշխանի 4 մլն մանրաձուկ՝ ձկնարտադրության, եւ 1.5 մլն՝ լճի ձկնապաշարների վերականգնման համար: Գործարանում նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն եւ պատասխանատուներին տվել հանձնարարականներ: Խորհրդակցության ընթացքում պատասխանատուների հետ քննարկվել են Սեւանա լճի հիմնահարցերը, այդ թվում՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Նախատեսվում է, որ Ծրագրի արդյունքում առաջիկա տարիների ընթացքում կձեւավորվի Սեւանի իշխանի արտադրության էկոլոգիապես կայուն արժեշղթա: Խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է Սեւանի ձկնատեսակների, բնական պաշարների եւ էկոհամակարգի վերականգնմանը: Արծվիկ Մինասյան. բնապահպանության նախարար

Բնապահպաններն ահազանգում են. Սեւանում անթույլատրելի չափով կրճատվել են խեցգետնի պաշարները

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Սեւանի ձկնապաշարների այս տարվա չափի որոշումը կավարտի դեկտեմբերին: Մինչ այդ, կենտրոնը շարունակելու է ուսումնասիրությունները: Կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է, որ անցած մի քանի տարիների ընթացքում Սեւանի ձկնապաշարների մի փոքր աճ է նկատվել, սակայն, դա եղել է շատ քիչ եւ ոչ կայուն: Ի տարբերություն ձկնային պաշարների, Սեւանում կտրուկ եւ անթույլատրելի չափով կրճատվել են խեցգետնի պաշարները: Այս մասին էլ ահազանգել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Հիդրոէկոլոգ-ձկնաբանները կարծում են, որ հատկապես ձվադրման շրջանում պատշաճ պահպանության անհրաժեշտություն կա՝ ոչ կառավարելի որսը կանխելու եւ ցանկալի արդյունք ստանալու համար: Պատասխանատուները, մինչդեռ, համոզված են, որ Սեւանի հարցով որդեգրված քաղաքականությունն արդյունքներ արդեն տալիս է: 2014 թվականից սկսած Սեւանա լճում կիրառվում են նոր տիպի որսագործիքներ, որոնք, ի տարբերություն խայծով թակարդների, որսում են բոլոր չափերի խեցգետիններին: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն այսօր հերթական անգամ ահազանգեց, որ նման որսագործիքների կիրառումը անթույլատրելի չափերով կրճատում է խեցգետիների պաշարը լճում: Ներկա դրությամբ, ըստ նրա, դրանք գրեթե երկու անգամ կրճատվել են: «Անխնա ձեւով հանվում են նաեւ ոչ արդյունագործական չափի կենդանիները: Մեր կատարած ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ Սեւանա լճում կտրուկ կրճատվել են խեցգետնի պաշարները»: Խեցգետնի բազմացման շրջանում բնապահպանության նախարարությունն ընդհանրապես արգելեց խեցգետնի որսը: Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ դա կարող էր որոշ չափով բարելավել վիճակը, եթե հնարավոր լիներ խիստ վերահսկողություն ապահովել: Թե որքանո՞վ է արդյունավետ եղել այդ արգելքը՝ ցույց կտան արդեն տարեվերջյան դիտարկումներն ու ավարտուն հաշվարկները՝ ասաց Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենը: «Եթե այս տեմպերով, այս որսագործիքներով որսը շարունակվի, ապա մենք կունենանք ոչ միայն ձկնային պաշարների խզում, այլեւ խեցգետնային պաշարների»: Խեցգետինների հետ տեղի է ունենում նույն գործընթացը, ինչ կատարվեց կոնկրետ սիգ ձկնատեսակի հետ՝ նկատեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Փաստորեն գերորսի արդյունքում մենք ունենք արդյունագործական պաշարների խզում: Դա ոչ կառավարելի որսի արդյունքն է, այսինքն՝ որսում են մանր, ոչ արդյունագործական չափերի առանձնյակներ, որսում են բազմացման ժամանակ, թեկուզ այս տարի արգելք եղավ բազմացման շրջանում, բայց դա բավարար չէ: Պետք է դա լինի շարունակական, որպեսզի ունենանք վերականգնում ե՛ւ խեցգետնի, ե՛ւ սիգի, ե՛ւ մնացած ձկնատեսակների, որոնք գոյություն ունեն Սեւանա Լճում: Սեւանի խնդիրներն օրերս քննարկվեցին պատասխանատուների հետ հանրապետության նախագահի անցկացրած խորհրդակցության ժամանակ, որտեղ տրվեցին նաեւ հանձնարարականներ: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահ է. «Քաղաքականությունը, որ որդեգրվել է Սեւանի բարձրացման եւ որակական ուղղություններով, լավ արդյունքներ է տալիս»: Նախագահին առընթեր Սեւանի հարցերի հանձնաժողովի համակարգող Յուրի Ջավադյանի խոսքով՝ հաստատված եւ իրականացված պետական ծրագրով կատարված աշխատանքների արդյունքներն արդեն տեսանելի են՝ սկսած ջրի որակի բարելավումից. «Թափանցելիությունը բավականին բարձրացել է: Արդեն ձկնային պաշարների վերականգնումն ու աճն է սկսվելու: Մեր նպատակը մաքուր ջրով Սեւանի մակարդակը բարձրացնելն է ու լավ էկոհամակարգով լիճ ունենալը»: Սեւանա լճում ձկնապաշարների վերականգնման համալիր ծրագրի արդյունքների համար կարեւոր օղակներ են «Սեւան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություններն ու «Սեւանի իշխան» ընկերության նորաբաց մանրաձկան գործարանը: Ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի առաջին փուլն ավարտվելու է 2022 թվականին: Սպասվող արդյունքների մասին էլ ասաց. «Ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում այս գործարանում մենք կարտադրենք 4 մլն մանրաձուկ՝ արտադրական նպատակներով, իսկ լճում պաշարները վերականգնելու համար՝ յուրաքանչյուր տարի 1.5 մլն մանրաձուկ»: Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն տնօրեն  Բարդուխ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ Սեւանի այս տարվա ձկնապաշարների չափի որոշումն իրենք կավարտեն դեկտեմբերին: Մինչ այդ կենտրոնը շարունակելու է ուսումնասիրությունները: Կենտրոնն, ի դեպ,  անցած մի քանի տարիների ընթացքում Սեւանի ձկնապաշարների, մասնավորապես՝ սիգի, մի փոքր աճ է արձանագրել: «Արդյունագործական պաշարները վերջին 3-4 տարվա մեջ աճել են ընդամենը, երեւի, մի 100 տոննայով: Այսինքն, եղել են մոտավորապես 300-350 տոննա, հիմա՝ անցյալ տարվա դրությամբ, մեզ մոտ այն գնահատվել է 450 տոննա, ինչը շատ քիչ է»: Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ հատկապես ձվադրման շրջանում պատշաճ պահպանության դեպքում միայն հնարավոր կլինի 2-3 տարում հասնել 1000 տոննայի, ինչը թույլ կտա Սեւանից թույլատրելի որս կատարելու առաջարկ տալ՝ արդյունագործական պաշարի 40-50 տոկոսի չափով:

Բերեք բաժակ չնայենք. Արծվիկ Մինասյանը՝ «Խոսրովի անտառի» հրդեհի պատճառների մասին

«Խոսրովի անտառի» հրդեհման պատճառների վերաբերյալ Բնապահպանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների մոտեցումները տարբեր չեն եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողներին ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«ՀԺ». Կարեն Կարապետյանը չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարեւ չի տալիս. Վերջինն էլ դեմարշ է անում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել:

Պարտքի մարում՝ բնության դիմաց

Հաջորդ տարի Հայաստանի արտաքին պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը: Ամբողջական վերլուծություն, թե ի՞ նչ նպատակով է այն ծախսվել, չունենք: Թե այս ընթացքում բնապահպանական քանի ծրագիր է իրականցվել ու ինչ արդյունք է տվել՝ կրկին դժվար է  ասել: Այժմ մեր երկրում  նոր ծրագիր է քննարկվում: Այն  անմիջական կապ ունի Հայաստանի արտաքին պարտքի հետ, սակայն այս անգամ, պատասխանատուների վստահեցմամբ, բեռը ոչ թե ավելանալու է, այլ՝ նվազելու: Ոլորտի պատասխանատուները բանակցում են դոնոր երկրների հետ, որպեսզի այստեղ բնապահպանական ծրագրեր իրականացվեն, արդյունքում՝ պարտքի իրենց   գումարից այդ երկրները մասհանում կկատարեն: Փորձագետները ծրագրի նախագիծը դրական են գնահատում, սակայն նաև որոշ ռիսկեր են տեսնում:   «Բնություն-արտաքին պարտք». մեր երկրում քննարկվող նոր ծրագիրն է, որի նպատակը, ըստ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, ոչ թե պարտքի նվազեցումն է, այլ՝  շրջակա միջավայրի բարելավումը: « ՀՀ-ն պարտք է որոշ երկրների, նրանք էլ  իրենց հերթին ունեն միջազգային պարտավորություն՝ ներգրավվելու բնապահպանական ծրագրերի մեջ՝ պարզաբանում է: Ճապոնիա,  Գերմանիա, ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան. այս երկրներին ՀՀ-ն մինչեւ 2050թ. մայր գումարի ու տոկոսադրույքների հետ միասին պետք է վճարի 570 մլն ԱՄՆ դոլար։ Այս  երկրներն ունեն  մոտավորապես մեկ տասնյակի հասնող միջազգային բնապահպանական պարտավորություններ՝ որպես զարգացած կամ խոշոր երկրներ։ Այսինքն, նրանք պետք է վճարումները կատարեն միջազգային հիմնադրամներին, որտեղից էլ վերաբաշխումներ են կատարվելու զարգացող երկրներին: Օրինակն էլ կա: «Մենք այսօր ունենք փայտանյութի խնդիր, որի արդյունքում ճնշումը մեծ է մեր անտառների վրա: Եթե մեզ հաջողվի այս համակարգով ՌԴ-ից ներմուծել փայտ՝ ինքնարժեքով կամ ավելի ցածր արժեքով, նշանակում է՝ մենք էականորեն կնվազեցնենք ՀՀ-ում անտառների նկատմամբ ճնշումը»,- ասում է Արծվիկ Մինասյանը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նույնպես վստահեցնում է՝ գործիքը ցանկանում են կիրառել, սակայն ոչ թե պարտքը փակելու, այլ՝ բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը վստահ է՝ Հայաստանը պետք է օգտվի բոլոր հնարավորություններից։ Ավելին, եթե վերահսկողությունը խստանա, գումարներն ավելի արդյունավետ կծախսվեն: Ավելին, որքան էլ պաշտոնյաները պնդում են, որ սա ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ՝ բնապահպանական խնդիրների լուծման համար է, զրուցակիցս նշում է. «Խոսում ենք ներդրումային առողջ միջավայրի մասին, որևէ երկիր, որին պարտք են զիջել, հավատացեք, պոտենցիալ ներդրողները վերաբերվում են իբրև հիվանդ տնտեսություն: Կխուսափեն, խույս կտան այդ երկրից  միանշանակ»:   ՀՊՏՀ-ի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ծրագրի փորձը  դրական է գնահատում: Միաժամանակ մտահոգություն ունի՝ գուցե դոնորները չհամաձայնեն՝ Հայաստանը վճարունակ է, կարողանում է արտաքին պարտքը սպասարկել պատճառաբանությամբ։ Այնպես որ, ծրագրի հաջողությունը կախված է  նրանից, թե ինչպես ոլորտի պատասխանատուները կհամոզեն դոնոր երկրներին:

«Հրապարակ». Արծվիկ Մինասյանը ցնցումների մեջ է ընկնում. 2 անգամ բարձրացրել է հրաժարականի հարցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյան-բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթանկետին: Նրանք ոչ միայն միմյանց բարեւ չեն տալիս, այլեւ հարց լինելու դեպքում վարչապետը դիմում-շփվում է Արծվիկի տեղեկալների հետ, ինչից Արծվիկը ցնցումների մեջ է ընկնում:

Պարոն Մինասյան, երեք տարվա ռեֆորմը նշանակում է՝ ռեֆորմ չի լինի. վարչապետը՝ ԲՆ նախարարին

Անտառային ոլորտին վերաբերող ռեֆորմները նախատեսված է ավարտել երեք տարվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը եւ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ:

Արծվիկ Մինասյանը EUWI+ Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարի հետ քննարկել է ծրագրի բաղադրիչները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արեւելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին:

«Հրապարակ». Նախարարի հարաբերությունները վարչապետի հետ լավ չեն, բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայոց բազմաչարչար կառավարության ամենաինքնատիպ նախարարն է. ճիշտ է, ի տարբերություն Լեւոն Մկրտչյանի (վերջինս 6 անգամ նախարար է նշանակվել), ընդամենը երկու անգամ է նախարար դարձել, սակայն Ռոստոմյանը ՀՅԴ-ի հետ մի ընդհանրություն էլ ունի. Արծվիկ Մինասյանի նման` նրա հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ լավ չեն, բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում, նա վարչապետի «թիմի» մարդ չէ։

2017թ.-ին Սեւանա լճից բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ. նախարար

Սեւանա լճի մակարդակը այսօրվա դրությամբ կազմել է 1900.42 մետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ նվազել է 0.05 մետրով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ուսումնասիրությամբ պարզ կդառնա՝ պատասխանատվությունը քրեական կլինի, թե վարչական. նախարարը՝ Ախթալայի աղետի մասին

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքի հետեւանքով օրեր առաջ տեղի ունեցած բնապահպանական աղետի վերաբերյալ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի շտապում դիրքորոշում հայտնել:

Հատուկ պահպանվող տարածքները՝ մասնավորի ուշադրության տիրույթում

Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը սկսել է հետաքրքել նաև անհատներին ու մասնավոր կազմակերպություններին: Կան գործարարներ, որոնք ստանձնել են որոշ տարածքների պահպանումը  կամ նորերի ստեղծումը՝  այսօր խորհրդարանում ասել է բնապհապանության նախարար Արծվիկ Մինասյանը և նշել, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը ստանձնել է Եղեգիսի կիրճում պահպանությունը: ԱԺ պրոֆիլային հանձնաժողովն այսօր լսումներ է հրավիրել բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա իրավիճակի ու խնդիրների շուրջ: Զարգացում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում ոչ թե բնության շահագործմամբ, այլ պահպանությամբ. բնապահպանության նախարան ասում է, որ վերջին տարիներին պետությունն արմատապես փոխել է իր մոտեցումն ու  առաջնորդվում է հենց այս ռազմավարությամբ: Միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է ունենալ հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգ: Ավելին ՝ պետք է իր տարածքի նվազագույնը 17 տոկոսը  տրամադրի դրանց: Հայաստանում այս կարգավիճակում է ամբողջ տարածքի միայն  13 տոկոսը: Արծվիկ Մինասյանն ասում է, որ պետությունը ձգտում է ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքներն ու ձգետլ հասնել 17 տոկոսի պահանջին: « Սա նաև նշանակում է, որ առաջիկայում բնության հատուկ պահպանվող նոր տարածքներ պետք է  ստեղծենք: Արդեն նախագծված է  Ջերմուկի ու Տաթևի  ազգային պարկերի ստեղծումը»: Ջերկմուկի ու Տաթևի ազգային պարկերը բնության հատուկ պահպանվող տարածքների  քարտեզի նոր կետերն են: Մինչ դրանք կավելան, եղած պատկերն այսպիսին է. այս պահին ունենք 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 արգելավայր և 232 բնության հուշարձան, որոնցից 31-ը միայն  ունեն անձնագրեր: Ընդհանուրի մեջ խիստ  ցածր է արգելոցների, այսինքն պահպանության ամենախիստ ռեժիմ ունեցող տարածքների մասնբաբաժինը՝ դրանք կազմում են հանրապետության ամբողջ տարածքի հազիվ 1 տոկոսը: Այս տվյալները պատգամավորներին ներկայացնում էր Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության ներկայացուցիչ Արամ Աղասյանը: Նրա զեկույցում էկոլոգ Սիլվա Ադամյանը չգտավ   բնության պահպանության հետ կոնֆլիկտի մեջ գնտվող հիմնական  խնդրի պատասխանը: Պարզվում է՝ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը սկսել է հետաքրքել նաև անհատներին ու մասնավոր կազմակերպություններին: Կան գործարարներ, որոնք ստանձնել են որոշ տարածքների պահպանումը  կամ նորերի ստեղծումը՝ նշեց   բնապհապանության նախարարն ու  մասնավորեցրեց. «Ուզում եմ առաջաին անգամ այս ամբիոնից հայտարարել, որ նման նախաձեռնություն ցուցաբերել է նաև Գագիկ Ծառուկյանը: մես համար չափազանց գնահատելի է, որ ներդրում է կատարվում բնության հատուկ պահպանվող տարածքներ ձևավորելու և պատշաճ պահպանություն իրականացնելու մեջ»: Իսկ թե որ տարածքի պահպանում ու կառավարումն է ստանձնել Գգաիկ Ծառուկյանը, մանրամասնեց արդեն կենսառեսուրսների կառավարման գործակալության ներկայացուցիչը: Պարզվեց Եղեգիսի կիրճում բնության պահպանության աշխատանքն այնքան  ակտիվ է կազմակերպվել, որ  նաև վտանգներ է առաջացրել: Լավ աշխատաքնի վատ արդյուքների մասին  Ծառուկյան դաշինքից  Սերգեյ Բագրատյանը  խոսեց հետյալ օրինակով: Բնապահպանության նախարարության ներկայացուցչի պատասխանից իմացանք, որ արջերը Կարմիր գրքում ընդգրկված տեսականեր են  ,նրանց  կրակել , վնասել չի կարելի: Եվ գյուղացիներից արջերին հեռու պահելու երկու ճանապարհ կա՝ համայքնի բնակիչները տեղական ուժերով պետք է հերթապահություն իրականացնեն:  Տեղի բնակիչները հասկացել են, որ արջերը նաև սոված են: Գուցե կերակրենք արձերին ՝ հարցեր պատգամավորը: Պարզվեց  դա էլ է հնարավոր:

Ստեղծվում է պետական կոմիտե. այն ավելի լա՞վ կպաշտպանի անտառները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի բնապահպանության նախարարության համակարգում ստեղծվում է անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Ըստ հրամանագրի՝ կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: Նախաձեռնելով նման կառուցվածքային փոփոխություն՝ կառավարությունում այն պայմանավորում էին ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծմամբ: Այդպիսի առաջարկով հանդես էին եկել նաեւ բնապահպանները՝ հորդորելով առավել ինքնուրույնություն ապահովել «Հայանտառ»-ի համար: Հիմա, սակայն, բնապահպանները կարծում են, որ կատարված փոփոխությամբ դա չի ապահովվում, հետեւաբար որոշումը կիսատ է ստացվում: Միակ դրականն այն է, որ ՊՈԱԿ-ի կարգավիճակը փոխվում է պետական կոմիտեի, իսկ գործառնական առումով որեւէ բան չի փոխվելու՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը: Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը եւ միջոցառումների ցանկին կառավարությունը հավանություն տվեց մոտ մեկ ամիս առաջ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց. «Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնման, անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական նշանակության գործունեության պահպանման եւ զարգացման անհրաժեշտությամբ: Հիմնական փոփոխությունն այն է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվի որպես կոմիտե եւ տեղափոխվի բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ հաշվի առնելով, որ Հայաստանում անտառներն ավելի շատ բնապահպանական եւ սոցիալական դեր ունեն: Դա չի նշանակում, թե չենք կատարելու գյուղատնտեսական ծրագրեր, եթե լինեն»: Հայաստանի անտառներ ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խնդիրը Հայանտառի ինքնուրույնությունն ապահովելն էր: Իրենք առաջարկել էին դա, սակայն, ստացվում է, որ այսպիսով կառավարությունը խնդրին կիսատ լուծում է տվե: Կոմիտեի կարգավիճակը կնպաստի ճիշտ կառավարմանը եւ հնարավորություն կստեղծի պահպանման եւ կառավարման ծառայությունների բաժանում կատարել՝ իր խոսքում այսպես էր ասել գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանը, ապա հստակեցրել. «Այսինքն, աշխատանքային խումբը, որն այսօր պատասխանատու է ե՛ւ անտառի կառավարման, ե՛ւ պահպանման համար. այդ պատասխանատվությունները կտարանջատվեն, որը թույլ կտա կառավարման մակարդակն ավելի բարձրացնել»: Նազելի Վարդանյանի կարծիքով՝ եթե վերահսկողությունը դուրս բերվի բնապահպանության նախարարության գործառույթներից, ապա, ինչ-որ չափով խնդիրը կլուծի: Սակայն, նա նկատեց, որ մյուս կողմից բնապահպանության նախարարությունն է իրականացնում փորձաքննություն, որը չի հանվում նրա գործառույթներից: Վարչապետ Կարեն Կարապետյանը կատարված փոփոխության արդյունքում  իր ունեցած ակնկալիքներն ու հանձնարարականն էր հասցեագրել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Նշենք նաեւ, որ Անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին նախագահի հրամանագրով կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: Հենց դրանց առկայությամբ հնարավոր կլինի արդեն խոսել, թե ինչպիսի լուծումներ են ձեւակերպվել բնապահպանների ունեցած մտահոգությունների հետ կապված:

«Հրապարակ». Նախարարների մեծ մասը տարեվերջյան ասուլիս չի տա

«Սովետի օրերից «բեմին վրա քալող», այսօր էլ կառավարության եզակի կին նախարար Հրանուշ Հակոբյանը մոտ օրերս ամփոփիչ ասուլիս կհրավիրի, կներկայացնի իր ոլորտի և անձամբ իր ձեռքբերումները: Նախարարների մեծ մասն այս տարի ասուլիս չի տա, այս պա­հի դրությամբ միայն Արծվիկ Մինասյանի տարեվերջյան ասուլիսի հայտա­րարությունն ենք ստացել:

Ապօրինի ծառահատումները չափազանց մեծ քանակի են. ընդհանուր առմամբ, պետությանը պատճառվել է 2.5 մլրդ դրամի վնաս

Հայաստանում ապօրինի ծառահատումները չափազանց մեծ քանակի են, պետությանը պատճառված վնասն էլ կազմում է 2.5 մլրդ դրամից ոչ պակաս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Կառավարությունը հաստատել է «Սեւան» ազգային պարկի բարեփոխման եւ զարգացման հայեցակարգը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Սեւան» ազգային պարկի բարեփոխման եւ զարգացման հայեցակարգին: Համապատասխան որոշումը ընդունվել է դեկտեմբերի 28-ի կառավարության նիստում: Ծրագիրը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Առավոտ». ՀՅԴ-ն խանդո՞ւմ է «Ծառուկյան» դաշինքին

«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ ՀՅԴ-ում խանդո՞վ կվերաբերվեն եթե «Ծառուկյան» դաշինքը եւս համալրի կոալիցիայի շարքերը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ»։

Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի

2017 թ ամփոփիչ ասուլիսների մեկնարկն այսօր տվել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը  մոտ երկու ժամ պատասխանել է լրագրողների հարցերին:  Բնապահպանության ոլորտի պատասխանտուն այս տարվա աղետը համարել է մի շարք արգելոցներում բռնկված հրդեհները: Անդրադառնալով  Խոսրովի անտառի հրդեհին՝ նշել է՝ «Այո, ես ասել եմ և հիմա էլ հրապարակային հայտարարում եմ, որ այդ օրերին չի եղել կայծակ, այն եղել է ավելի ուշ: Այսինքն՝ եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը բացառում եմ, իսկ թե ինչ է տեղի ունեցել, գործի քննությունը կբացահայտի»: Ոլորտի պատասխանտուն նաև Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի խնդրին է  անդրադարձել: Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն էլ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ստեղծված իրավիաճկը շատ տխուր է բնորոշել: Բնության պաշարներն անսպառ չեն, ցանկացած ռեսուրս անխնա օգտագործելիս մի օր անպայման վերջանալու է: Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկիրը նմանատիպ խնդրի առջև է կանգնած՝ Արարատյան դաշտում ջրային ռեսուրսները նվազել են շուրջ ինը մետրով, առանձին հատվածներում՝ 15 մետրով: Իրավիճակը, մեղմ ասած, մխիթարական չէ։ Արարատյան դաշտի 31 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեն, ավելին, ամռան տոթին Մեծամորի ատոմակայանի հովացման համար ևս ջրերը չեն բավականացնում: Ջրային ռեսուրսների նվազմամբ պայմանավորված՝ գյուղացին ստիպված ավելի շատ ոռոգման ջուր է ծախսում, նախկին՝ յոթ կամ ութ անգամ ջրելու փոխարեն այժմ ստիպված է ասենք տասնհինգ անգամ ջրել հողատարածքը: Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակն այսպես է բնորոշում. «Տխուր վիճակ է»: Մասնագետների պնդմամբ, ստեղծված իրավիճակում  հիմնական պատասխանատուն ձկնաբուծական տնտեսություններն են: Իսկ այն, որ Արարատյան դաշտավայրում են գտնվում մեր երկրի ձկնաբուծական տնտեսությունների հիմնական մասը, գաղտնիք չէ: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝  160 ձկնաբուծական տնտեսություն ջրօգտագործման թույլտվություն ունի: Ոլորտի պատասխանատուն տեղեկացնում է՝  այս տարի մտադիր էին ավտոմատ ջրաչափական սարքեր տեղադրել, որպեսզի վերահսկման մեխանիզմը հզորանար,  կարողանային ցանկացած տնտեսության ձկնաբուծական տնտեսության գործունեությունը վերահսկել: Տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է։ Հույս ունեն, որ հունվարին կկարողանան կյանքի կոչել: Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը մտահոգ է: «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  Արարատյան դաշտավայրում ջրերը ձկնային տնտեսությունների անխնա օգտագործման պատճառով կորցրեցինք: «Ձկնարտադրողների և ձկնաբույծների միասնություն» կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը չի կիսում այս կարծիքը: Ձձկնաբուծարաններն են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների նվազման հիմնական մեղավորները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշում է՝ Արարատի մարզի Հայանիստ համայնքում պիլոտային ծրագիր են իրականցնում: Ձկնաբուծական տնտեսությունների օգտագործած ջրերը տրամադրում են գյուղացիներին: Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը  սա դրական է գնահատում: Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը «Ռադիոլուի» հետ զրույցում նախ նշեց, որ այս տարի 50 հա հողատարածք են ջրել, ունեն ևս մոտ 150, որը ոռոգման կարիք ունի: Նաև վստահեցրեց՝  մշակվող  50 հա հողամասում աճեցրած  բանջարեղենն իր որակական ու համային հատկանիշներով  չի զիջում։ Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը վստահ է՝ ստեղծված իրավիճակից էլ ելք կա՝ պարզապես պետք է զսպել ձկնաբուծական տնտեսությունների տերերի ախորժակը։ Երեք տարին բավական է, որ բնական պաշարները վերականգնվեն՝ ասում է։ Սակայն նման կամք, զրուցակիցս դեռ չի տեսնում:

Չնայած արգելքին, սիգ և իշխան տեսակի ձկների վաճառքը շարունակվում է

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով՝  դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ը Սևանա լճում որս իրականացնելը խստիվ արգելված է, սակայն հանրապետության փողոցները լիքն են սիգ և իշխան տեսակի ձկներով: Վաճառողների արդարացումներն ու պետական վերահսկողություն իրականացնող գերատեսչության արձանագրած խախտումներն ամբողջացրել է «Ռադիոլուրը»։ Քաղաքի փողոցներում շարունակվում է սիգ տեսակի ձկի վաճառքը, թեև դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը խստիվ արգելված է: Դեռ անցյալ տարի դեկտեմբերի 20-ին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոստացել էր  ուժեղացնել վերահսկողությունը Սևանի ողջ ափամերձ տարածքում, ինչպես նաև բոլոր այն իրացման վայրերում, որտեղ հնարավոր է հայտնվեն Սևանի սիգ կամ իշխան տեսակի ձկներ: Սա այն հատվածն է, երբ սիգը մոտենում է ափերին և սկսում է ձվադրումը: Նախարարից հանձնարարականները վերահսկողություն իրականացնող մարմիններին, նախազգուշացում՝ ձկնորսներին: Խիստ պատասխանատվության են ենթարկվում և կենթարկվեն  բոլոր նրանք, ովքեր ներգրավված են ձկան իրացման շղթայում՝ ասում է ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը: Միաժամանա՝կ ոստիկանության և տեսչական մարմնի հետ համատեղ միջոցառումների ծրագիր է իրականացվում, կան թե՛ շարժական, թե՛ անշարժ հսկողության կետեր, ինչպես նաև պարբերաբար կատարվում են այցելություններ: Վաճառողներն արդարանում են, թե ապրուստի միակ միջոցից են զրկվում: Իսկ ձկնաբուծներից մեկը Էջմիածնում արհեստական ջրերում սիգ է աճեցնում: Պատմում է, թե ինչպես, բայց հրաժարվում հարցազրույցից: Իգոր Սարգսյանը հակադարձում  է՝ վաճառվող սիգը Սևանից է: Սիգի արդյունաբերական պաշարների քանակի աճ կա՝ ասում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, բայց անկառավարելի որսի պատճառով այդ քանակը բավարար չէ: Համալիր միջոցառումների իրականացնելուց հետո արդյունաբերական աճին հասնելուց հետո միայն կարելի խոսել հաջորդ քայլերի մասին՝ ասում է կենտրոնի տնօրենը: ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են՝ հանրապետության տարբեր քաղաքներից դեկտեմբերի 20-ից մինչև տարեվերջ առգրավվել է մոտ 700 հատ  սիգ: Մոտ օրերս կհրապարակվեն նաև թարմացված տվյալները: Առգրավված ձուկը սննդի անվտանգության ծառայության լաբորատորիայում ստուգում անցնելուց հետո ուղարկվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական որսը եւ ձկնորսությունը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը եւ ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։

Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական որսը և ձկնորսությունը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։ ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Գ․ Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի որսը և ձկնորսությունը կանխելու նպատակով։ Ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարվել է հունվարի 29-ին ներկայացնել զեկուցագիր՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրային տարածքներում որս և ձկնորսություն իրականացնելու հետագա հնարավորության և դրա գիտական հիմավորումների  վերաբերյալ։

Ջրի խնդիրը՝ խորհրդարանի օրակարգում

Ինչպես սովորեցնել հանրությանը, եւ հատկապես գործարարներին, ջրի հանդեպ ունենալ ճիշտ մոտեցում եւ որն է այդ մոտեցումը: Խնդիրն օրենսդրական լուծում է ստացել եւ հայտնվել է խորհրդարանի օրակարգում: Այսօր գլխադասային հանձնաժողովում պատգամավորները ստիպված էին ծանոթանալ կեղտաջրերի տեսակներին եւ ջրամաքրման այլ խնդիրներին: Կոյուղաջրերը եւ կեղտաջրերը՝ անգամ դրանց տեսակները, հայտնվել են կառավարության ու խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Կառավարության կարծիքով՝ ժամանակն է կանոնակարգել ջրահեռացման համակարգը եւ շեշտակի նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Գործադիրը օրենսդիրին փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Ջրային օրենսգրքում»: Առանց դրանց՝ իրավիճակը անվերահսկելի է՝ հաստատում են բնապահպանության նախկին եւ ներկա նախարարները՝ Արամ Հարությունյանն ու Արծվիկ Մինասյանը: Այսօր հանրապետությունում ունենք ջրամաքրման ընդամենը 6 մեխանիկական կայան եւ ոչ մի կենսաբանական մաքրման կայան: Ջրամատակարարման ոլորտում գործող ընկերությունները, ըստ պայմանագրերի, պարտավոր չեն ապահովել անհրաժեշտ մաքրումը։ Իրականացնում են միայն ջրահեռացում՝ այն էլ ոչ միշտ պատշաճ ձեւերով: Հենց այս համակարգի հիմնում են ենթադրում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ միատեղելով 3 կողմերին՝ պետությանը, մասնավոր հատվածին եւ դոնոր կազմակերպություններին: Կառավարությունն այս հարցում պատրաստ է տրամադրել արտոնություններ: Իրականում պատասխանատուները խոստովանում են՝ բոլոր համայնքները պետք է ունենան համակարգեր, որոնք ապահովելու են հեռացման եւ մաքրման կառուցվածքներ: Բայց այն մեծ բեռ է ֆինանսական առումով եւ դա է պատճառը, որ արտադրման գործողությունը հետաձգվել է մինչեւ 2030 թվականը: Հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ համակարգի ձեւավորման համար անհրաժեշտ է 2.5 միլիարդ դոլար՝ մինչեւ սահմանված ժամկետը ստացվում է տարեկան 200 միլիոն դոլար: Պարտադրումներ, սակայն, այս պահին արդեն կան: Բնապահպանության նախարարությունն արդեն ընտրել է թիրախային առաջին խումբը: Դեպի Սեւանա լիճ համայնքներից բաց թողնվող ջրահեռացումների դեպքում այս խնդիրը սպասում է լուծումների, բայց առաջարկում նոր գնաճի վտանգներ է տեսնում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանը: Համոզված է՝ մաքրման կայանների տեղադրման պատասխանատվությունը պետության ուսերից տեղափոխելով մասնավոր հատվածի եւ դոնոր կազմակեևպությունների վրա միայն արտոնություններով չի սահմանափակվի: Վարդեւան Գրիգորյանի զգուշավոր կեցվածքի վրա ազդել է նաեւ մեկ այլ տեղեկություն։ Առաջարկվող բարեփոխումների հետ հստակ կապ ունի Ասիական բանկը: Այլ կերպ ասած՝ սա պայման է՝ կառավարությանը բյուջետային օգնության հերթական չափաբաժինը հատկացնելու համար: Գնաճի սպառնալիքները բնապահպանության նախարարը իրատեսական չի համարում: Նախագիծը, ամեն դեպքում, որոշակի կասկածներ առաջացրեց պատգամավորներից ոմանց մոտ: Փաստաթուղթը միաձայն հավանության չարժանացավ: 2 դեմ եւ մեկ ձեռնպահ ձայները, սակայն չգերազանցեցին «կողմ»-երին՝ հետեւաբար հարցի քննարկումը գլխադասային հանձնաժողովից տեղափոխվեց լիագումար նիստի օրակարգ:

Ձեզանից յուրաքանչյուրը դաշնակցական է. Արծվիկ Մինասյանը՝ արմավիրցիներին

«Մենք ցույց ենք տալիս ու պատրաստ ենք հանուն հայի, հանուն Հայաստանի գնալ ընտրությունների։ Դուք նաեւ տեսնում եք մեր հրաշալի տասնյակին, յուրաքանչյուրին տրված քվեն մոտեցնում է այն երազանքին, որի մասին խոսում են, բայց չենք առարկայացրել, մենք պատրաստ ենք առարկայացնել»։

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պաշտոն կառաջարկի ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին

««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը:

In russian

ОАЭ инвестировали около $25 млн. в различные сферы экономики Армении в 2015 году

Объеденные Арабские Эмираты инвестировали около $25 млн. в различные сферы экономики Армении в 2015 году, заявил в пятницу замминистра экономики Гарегин Мелконян по итогам встречи главы ведомства Арцвика Минасяна с делегацией ОАЭ  во главе с замминистра финансов Юнисом Хаджи аль-Хури.

Армения ожидает инвестиции на $800 млн. за пять лет и планирует пересмотреть инвестиционное законодательство

Армения ожидает инвестиций на $800 млн. и планирует пересмотреть инвестиционное законодательство, сказал в пятницу журналистам министр экономики Армении Арцвик Минасян

Армения считает Абхазскую железную дорогу альтернативным вариантом грузоперевозок – министр

Армения рассматривает Абхазскую железную дорогу в качестве одного из альтернативных направлений для организации международных грузоперевозок, сказал министр экономики Арцвик Минасян.

Минэнокомики Армении пытается установить связь между рынком труда и вузами – министр

Министерство экономики Армении пытается найти решения, направленные на установление связей между рынком труда и вузами, сказал в четверг журналистам глава ведомства Арцвик Минасян.

Премьер назвал "невиданным" предложение министра экологии по развитию экотуризма в Армении

Премьер-министр Армении Карен Карапетян в ходе заседания правительства в четверг назвал невиданным предложение министра охраны природы Арцвика Минасяна по развитию экотуризма в стране.

Разработка Амулсарского месторождения в Армении не вызывает беспокойства у министра экологии

Министр охраны природы Армении Арцвик Минасян заявил журналистам в среду, что не видит причин для беспокойства по поводу разработки Амулсарского месторождения в Вайоц-Дзоре

В случае выявления нарушений Арцвик Минасян обещает наказать владельцев ГЭС

Министерство охраны природы проводит проверки на действующих на реках и водохранилищах Аермении ГЭС, и в случае фиксирования нарушений с экологической точки зрения ведомство представит ходатайство с требованием применения к ним соответствующих санкций.

Советы министра: куда инвестировать средства в сфере экологии Армении

Министр охраны природы Армении Арцвик Минасян представил в пятницу предпринимателям из Американской торговой палаты в Армении (American Chamber of Commerce in Armenia – AmCham) основные направления для вложений частных инвесторов.

Арцвик Минасян принял представителей немецких и американских компаний

Министр охраны природы Армении Арцвик Минасян приветствовал гостей и их замысел основать в Армении производство антисептиков и диспенсеров, и сказал, что инициатива приветствуема и с экологической точки зрения.

Премьер-министр Армении Карен Карапетян дал поручения по предотвращению незаконного водопользования

Премьер-министр Армении Карен Карапетян дал министру охраны окружающей среды Армении Арцвику Минасяну поручения представить в 10-дневный срок предложения по порядку предоставления лицензий и разрешений по принципу единой системы и одного окна.

Около 30 автоматизированных систем управления будут внедрены в рыбных хозяйствах Армении в 2017 году - министр

Примерно 30 автоматизированных систем управления будут внедрены в рыбных хозяйствах Армении в 2017 году, сказал во вторник министр охраны природы Армении Арцвик Минасян в ходе итоговой пресс-конференции.

Правительство Армении утвердило план управления национальным парком «Дилижан» на 2017-2026 годы

На очередном заседании правительства Армении министр экологии Армении Арцвик Минасян представил план управления национальным парком «Дилижан» на 2017-2026 годы и проект решения правительства Армении о первоочередных мероприятиях по этому вопросу.

Могут ли РПА и "Дашнакцутюн" поссориться из-за выборов – комментарий министра

Инциденты, которые происходят в ходе предвыборной кампании между представителями правящей Республиканской партии и партии "Дашнакцутюн", могут навредить их отношениям, заявил министр охраны природы, член АРФД Арцвик Минасян

РПА и АРФД готовят коалиционное соглашение, министерские портфели пока под вопросом

Две армянские политические силы – правящая Республиканская партия Армении и Армянская революционная федерация "Дашнакцутюн" готовят коалиционное соглашение, сказал в понедельник журналистам министр охраны природы Армении Арцвик Минасян

Министр охраны природы Армении видит свою будущую работу в составе нового правительства

Министр охраны природы Армении Арцвик Минасян видит себя в составе нового правительства. Об этом он сказал в понедельник журналистам, после посещения Мемориального комплекса памяти жертв геноцида армян "Цицернакаберд"

Дашнакцутюн пока не определилась с поддержкой кандидатов на выборах в Совет старейшин Еревана

Армянская революционная федерация "Дашнакцутюн" пока не определилась с поддержкой кандидатов на выборах в совет старейшин Еревана, сказал в понедельник журналистам представляющий АРФД в правительстве министр охраны природы Армении Арцвик Минасян после посещения Мемориального комплекса Цицернакаберд.  

Минэкологии Армении обсуждает крупный инвестпакет по хвостохранилищам

Минэкологии Армении представил на обсуждение инициативу по реализации крупного инвестиционного пакета по организации дополнительной добычи ценных металлов из хвостохранилищ и их очистке, сказал в среду журналистам министр охраны природы Армении Арцвик Минасян

Министр экологии указал предварительные причины пожара в Хосровском лесу и размер ущерба экосистеме (ФОТО)

Министр охраны природы Армении Арцвик Минасян представил возможные причины пожара в Хосровском лесу, а также предварительный размер ущерба, нанесенного огнем экосистеме заповедника

Министр экологии представил приблизительные данные о размере ущерба и причинах пожара в Хосровском лесу

Министр охраны природы Армении Арцвик Минасян представил возможные причины пожара в Хосровском лесу, а также размер ущерба, нанесенного огнем экосистеме заповедника

Министр экологии Армении пригрозил уголовной ответственностью за охоту на занесенных в Красную книгу сипов

Министр экологии Армении Арцвик Минасян в ходе заседания парламента в четверг пригрозил уголовной ответственностью за охоту на занесенных в Красную книгу белоголовых сипов

Инвестиции в модернизацию системы водоотвода и саночистки в Армении могут превысить $2,5 млрд. – Минэкологии

Инвестиции в модернизацию системы водоотвода и очистки сточных вод в Армении, по предварительным расчетам, могут превысить $2,5 млрд., сказал выступая в парламенте министр экологии Армении Арцвик Минасян, представляя поправки в Водный кодекс

In english

Yerevan to host UNWTO 38th plenary session

United Nations World Tourism Organization (UNWTO) will hold its 38th annual plenary session of affiliated members in Yerevan on October 1-4, economy minister Artsvik Minasyan said today before a Cabinet session approved the signing of a relating agreement with UNWTO.

ArmOil to commission oil refinery in 3-4 years

It will take the ArmOil company 3-4 years to commission an oil refinery in the town of Yeghvard in the central Kotayk province, economy minister Artsvik Minasyan told a last week Cabinet meeting, recalling that the company had been awarded already a 3-year VAT payment deferment in late 2015.

Minister: level of Lake Sevan has risen by 25 centimeters in 2016

The level of Armenia’s largest Lake Sevan has risen by 25 centimeters this year, by 5 centimeters more than projected, nature protection minister Artsvik Minasyan told a parliamentary hearing on the 2017 draft budget on November 2, convened by several parliamentary committees.

Prime minister calls for ruling out illegal use of water

Armenian Prime Minister Karen Karapetyan has ordered nature protection minister Artsvik Minasyan today to submit proposals for introduction of a single system for awarding licenses and permits for water usage ‘to rule out illegal use of water.’

Armenian ministry is against increased release of water from Lake Sevan

Armenia’s nature protection ministry is opposed to a government-designed bill that calls for increasing the release of water from Lake Sevan from current 170 million cubic meters to  one billion cubic meters for energy and irrigation purposes, minister Artsvik Minasyan told reporters today.


All cabinet ministers already known in Armenia

Serzh Sargsyan, Armenian president, completed formation of a new cabinet on Wednesday by appointing Levon Mkrtchyan as education and science minister, Artsvik Minasyan as nature protection minister, David Lokyan as territorial administration and development minister and Artem Asatryan as labor and social affairs minister, the presidential press office reports.


Nature reserves in Armenia will be equipped with off-road vehicles and drones

Nature reserves in Armenia will be equipped with off-road vehicles and drones, nature protection minister Artsvik Minasyan said at a press conference on Monday, describing  wildfires that broke out last August in the Vayots Dzor province and the Khosrov Forest State Reserve southeast of Yerevan, following weeks of unusually high temperatures, as the most terrible disasters of the outgoing year.