Weather in Yerevan

9°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Artur Aghabekyan

Today's citations

In armenian

Արցախի բնակչությունը ևս կմիանա «1000 դրամի» նախագծին. Արթուր Աղաբեկյան

Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները ողջունել են «1000 դրամի» նախաձեռնությունն ու երբ հաջողությամբ օրենքը մտնի ուժի մեջ, մենք Արցախում նախաձեռնելու ենք նման օրենքի նախագիծ` առաջարկելով, որ միասնական հիմնադրամի շրջանակում գործենք, «Երկրի հարցը» հաղորդման տաղավարում անդրադառնալով «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին» օրենքի քննարկվող նախագծին ասել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:Այս մասին գրում է Artsakhpress.am-ը:

ԼՂՀ փոխվարչապետն ու հոգևոր առաջնորդը Կալիֆորնիայում խոսել են Արցախի հիմնախնդիրների մասին

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակում են հանդիպումները տեղի հայկական կազմակերպությունների պատասխանատուների հետ:

Արթուր Աղաբեկյանը պատրաստվում է հրաժարական տալ

Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պատրաստվում է հրաժարական տալ: «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասել է ինքը՝ Աղաբեկյանը: Այդ որոշումը Ղարաբաղի փոխվարչապետը պատճառաբանել է «ավելի հանգիստ կյանքի անցնելու» ցանկությամբ:

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հպարտությամբ կրելու եմ «Ոսկե արծիվ» շքանշանը՝ որպես արժանի գնահատականը 11 000 հադրութցիների. Արթուր Աղաբեկյան

Հպարտությամբ կրելու եմ «Ոսկե արծիվ» շքանշանը՝ որպես արժանի գնահատականը 11 000 հադրութցիների: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ով ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ օգոստոսի 31-ին նախագահի նստավայրում արժանացել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի:

Դեսին Շարպ և Ճարտար քաղաքների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Արցախի Հանրապետության Ճարտար քաղաքի մարզամշակութային պալատում այսօր Ֆրանսիայի Դեսին Շարպ քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրան և Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Արթուր Աղաբեկյանի համոզմամբ՝ կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում անելիք չունի, ՊՆ խոսնակը հակադարձում է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ռազմական, պետական գործիչ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ ռազմական կործանիչներ ձեռք բերելու մասին հայտարարությանը:

Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար․ Արթուր Աղաբեկյան

Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։ Այս մասին Facebook- ի իր էջում գրառում է կատարել գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը։

Մեկնարկում են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Արցախում շարունակվում են Հանրապետության հռչակման տոնակատարությունները: Տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացումը, երեկոյան Շուշիում ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո Սասունցի Դավիթ օպերայի բեմադրությունը կլինի, իսկ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգեվատրվել են Արցախի հանրապետության կերտման գործում իրենց ավանդն ունեցած մի շում քաղաքացիական ու զինվորական գործիչներ:   «Արցախի հերոս»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։ Պարգեվը կրելու է հպարտությամբ, որպես 11 հազար հադրութցիների գնահատում եւ պետական երախտիք 306 հադրութցի նահատակների, ասաց Արթուր Աղաբեկյանը, ով իր քաղաքական ու զինվորական գործչի ուղին սկսել է հայրենի Հադրութից: Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ  Արցախի նախագահի հրամանագրով պետական պարգեւների  արժանացածների շարքում են քաղաքական ու պետական գործիչներ, արվեստի մարդիկ, մարզիկներ ու զինծառայողներ, գործարարներ, ուսուցիչներ, լրագրողներ, ինչպես Արցախից այնպես էլ Հայաստանի հանրապետությունից ու արտերկրից: Մայոր Գարիկ  Աբրահամյանն այսօր էլ կանգնած է սահմանին՝ ստացած մեդալը Մարտական ծառայության համար է: Ամերիկահայ  գործարար Անդրանիկ Բաղդասարյանի պարգեւը «Մեսրոպ Մաշտոց » շքանշանն է: Ռուսաստանի դաշնությունից գործարար Վարդան Բալայանը պարգեւատրվեց  «Երախտագիտություն» մեդալով: Իտալահայ գրող  Անտոնիա Արսլանը Արցախի նախագահի հրամանագրով Վաչագան Բարեպաշտ մեդալի է արժանացել: Պարգեւատրվածների շարքում են նաեւ պաշտոնյաներ Հայաստանի հանրապետությունից՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ներկաներին հանրապետության օրվա կապակցությամբ, նշել է, որ Արդեն 26 տարի Արցախը ժողովրդավարական նորմերին ու սկզբունքներին համապատասխան պետություն է կառուցում՝ հավատարիմ համամարդկային արժեքներին ու ազգային ավանդույթներին:

In russian

In english