Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Aram Sargsyan

Today's citations

In armenian

«Քելբաջար, Լաչին, Աղդամ շրջանները փոխանակելը բացառվում է». Արամ Սարգսյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձան Բաքվում հրավիրված ՌԴ-Իրան-Ադրբեջան նախագահների հանդիպմանը՝ նկատելով, որ տարածաշրջանում կատարվող իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենալու նաև ՀՀ-ի վրա․գրում է Tert.am-ը։

Արամ Սարգսյանը վայր դրեց իր լիազորությունները

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր դիմումի համաձայն վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները՝ անհրաժեշտ համարելով կենտրոնացնել ջանքերը գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:

Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքի մարզում

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: Այս մաիսն այսօր՝ հունվարի 21-ին, «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովից հետո լրագրղների հետ զրույցում ասել է Սարգսյանը:

Գաղափարական դաշի՞նք, թե՞ նախընտրական կոմբինացիա

Քաղաքական դաշտում կարծես ուրվագծվում է նախընտրական առաջին դաշինքի ձևավորման հնարավորությունը: Ընդդիմադիր երեք ուժեր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները  դեկտեմբերի նախօրեին հայտարարել են, որ  ձեռք են բերել  համագործակցության հստակ պայմանավորվածություններ: Փակագծերն առայժմ ամբողջությամբ  չեն բացվում, բայց այս ուժերի ներկայացուցիչները խոստանում են, որ դեկտեմբերի 12-ին  հանդես կգան համատեղ հայտարարությամբ:   Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը» և Արամ Սարգսյանի  ղեկավարած «Հանրապետությունը» դեկտեմբերի 1-ի ուշ երեկոյան հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունների հիմնական փուլն ու հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ։ Թե ինչպիսնին կլինի այդ համագործակցությունը, ինչ ձևաչափ կունենա ու արդյոք նախընտրական դաշինք կդառնա թե ոչ, ընդդիմադիրները խոստանում են ներկայացնել դեկտեմբերի 12-ին՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ: Էդմոն Մարուքյանն ասում է՝ երեք ուժերը միտված են կայուն և երկարաժամկետ համագործակցության, թե ինչի շուրջ, այսպես է բացատրում: «Առաջինը գաղափարական և իրար մոտ տեսլական ունենալն է Հայաստանի զարգացման վերաբերյալ: Սա է անկյունաքարը: Մյուս հարցերում գուցե տարաձայնություններ կան, բայց դրանք անհաղթահարելի չեն»: Ի դեպ, Վանաձորի և Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ Լուսավոր Հայաստան և Քաղաքացիական պայմանագիր կուսակցություններին չհաջողվեց  միավորվել ու դաշինք կազմել, ավելին ՝ երկու ուժերի միջև հարաբերություններն անգամ լարվեցին ու նրանք զերծ չմնացին փոխադարձ մեղադրանքներից։ Դրանք չեն մոռացվել, բայց այնքան կարևոր չեն, որ խանգարեն ավելի լուրջ խնդիրների լուծմանը՝ ասում է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը: «Ավելի բարձր արժեքներ կան: Մենք ամեն ինչ արել ենք, որ ոչ մեկի հետ համագործակցության կամուրջները չայրենք: Թիմերի մեջ որոշակի նեղսրտվածություն, վիրավորանք ինչ-որ հարցերի հետ կապված կա, բայց կարծում եմ սրան հաղթահարելի դժվարություններ են»: 4-րդ ուժը, որը նույնպես մասնակցում էր  ընդդիմադիր միավորում ստեղծելու հարցի շուրջ կոնսուլտացիոն քննարկումներին, «Ժառանգությունն» էր, որի անունը սակայն տարածված հայտարարության մեջ չի նշվում:  Մարուքյանն ասում է՝ դեռ քննարկումներն ավարտված չեն ու նոր որոշումներ հնարավոր են: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ այդ հնրավարությունը չի բացառում, բայց առայժմ նախընտրում է առանց հստակեցումների խոսել: «Որևէ կուսակության անուն չեմ տա, այս պահին քննարկումների ակտիվ փուլ է, իմ կողմից որևէ մեկնաբանություն կարող է հարվածել այդ քննարկումներին: Եթե հստակություն լինի՝ թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումների առումով, մենք քաղաքացիներին տեղյակ կպահենք: Մի բան հստակ է. մենք կողմ ենք լայն կոնսոլիդացիայի, և կարծում եմ նմանատիպ կոնսոլիդացիայի մաս կկազմենք, հակառակ պարագայում՝ «Ժառանգություն»-ն առանձին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»: Իշխող  քաղաքական ուժի՝ Հանրապետականի ներկայացուցիչները մեծ հույսեր չունեն, որ ընդդիմադիրների միավորման փորձերը հաջողությամբ կպսակվեն, բայց ասում են, որ  ուրախ կլինեն, եթե այդ միավորումը տեղի ունենա: «Էդ միավորումներն ուզում ենք, որ հարատեւ լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռանան, որ միավորված եկել են խորհրդարան»: Այսպես իր ցանկությունը ձևակերպել էր հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը նույն թեմային անդրադառնալով ասել էր, որ եթե ինչ-որ միավորումներ լինեն, դրանք միևնույնն է գաղափարական հենք չեն ունենալու, այլ ընդամենը նախընտրական կոմբինացիաներ են լինելու:

Պարույր Հայրիկյանը միանում է Օսկանյան-Օհանյան-Սարգսյան դաշինքին

Պարույր Հայրիկյանը և նրա հիմնադրած Ազգային ինքնորոշում միավորումը՝ ԱԻՄ-ը, հայտարարել է, որ միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը: Հայրիկյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է.

Հայաստանյան երեք կուսակցություններ ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստորագրեցին  2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագիր: Փաստաթղթի ներքո ստորագրեցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Էդմոն Մարուքյանը:

Առաջիկա ժամերին կհայտարարվի Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի մասին

Այսօր՝ հավանաբար առաջիկա ժամերի ընթացքում, կհայտարարվի նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի մասին։ Դաշինքում, ըստ ամենայնի, կլինեն «Համախմբում», «Ժառանգություն», «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունները, ինչպես նաեւ Արամ Սարգսյանի Դեմկուսը, չի բացառվում նաեւ այլ ուժեր։

Ինչ ելք է առաջարկում «Ելքը»

«Իշխանությունները  համոզել  են ժողովրդին, որ ընտրությունները սուտ են ու իրենց ձայնը չի կարող վճռորոշ լինել»,-  ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: Այսօր տրվեց «Ելք» դաշինքի համագումարի մեկնարկը՝  կառավարության նիստերի դահլիճից։ Երեք քաղաքական ուժերի առաջնորդները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ժողովրդին ելք առաջարկեցին։ Արամ Սարգսյանը շեշտեց, որ  1999-ի հոկտեմբերի 27-ից հետո վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն և հույս կարող են պարգևել ժողովրդին, հիշեցրեց, որ երկու անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել, մի անգամ  էլ հրաժարվել մանդատից՝ հետևաբար  իր նպատակը ոչ թե պատգամավոր ընտրվելն է, այլ փոփոխություններ իրականացնելը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը, թվարկելով երկրում առկա խնդիրները՝ գործազրկություն, աղքատություն, ասաց որ դրանք անարժանապատիվ բարքեր են առաջացնում։ Դրանց էլ բխում է այն քաղաքացիների անտարբերություն ընտրությունների ու քաղաքական գործընթացների նկատմամբ: «Մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ էլ չունենք»: Իսկ մինչ ամբիոնին կմոտենար դաշինքի կազմում գործող երրորդ ուժի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Ելքի»  ծրագրերից ու ընտրությունների ելքից խոսեց նույն կուսակցության անդամ Հայկ Կոջոյանը։ Վերջինս թերեւս օրիգինալ երեւալու համար՝ ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփով: Հիշեց եւ մի փոքր վերափոխեց Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 139 տարի առաջ ասած հայտնի խոսքերը՝ հայկական շերեփը դեռ երկաթից չէ ու այս ընտրությունների արդյունքներով մեր երկաթե շերեփով աշխարհի մեծ կաթսայից վերցնելու ենք մեր հարիսան, այն է՝  ազատությունն ու երջանկությունը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան էլ պատմեց, թե ինչպես է  հասել կառավարության շենք, ճանապարհին էլ ժողովրդի զարկերակը զգալու համար հարց ու փորձ  է  արել ընտրություններից ու հատկապես իրենց դաշինքից, լսել նման պատասխան. «Բոլորը մուտք են փնտրում, իսկ դուք Ելք»: Ու արդեն անցնելով բուն ելույթին՝ նշեց, որ ՀՀ-ում հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել հաջողության: Որպես օրինակ նշեց Վանաձորի ավագանու ընտրությունները,  ասելով՝ ՀՀԿ-ին Վանաձորում դարձրել են  չամչի գրավ: Վերջինս խորհուրդ տվեց բոլորին մասնակցել ընտրություններին: Ամբիոնին մոտենալու հերթը Նիկոլ Փաշինյանին էր, չթաքցրեց, որ ի հեճուկս տարաձայնությունների՝ այսօր կանգնել իրար կողքի՝ հանուն ՀՀ-ի: Ասաց, որ եկել է կոռումպացված Հայաստանի էջը փակելու ժամանակը:

Նախընտրական առաջին դաշինքը

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017-ի  խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն  դաշինքով: Ընդդիմադիր երեք ուժերն այսօր հուշագիր են ստորագրել, որով ամրագրել են, որ համատեղ գործունեության  վերաբերյալ բոլոր՝ այդ թվում այլ ուժերի ներգրավման մասին  որոշումներն այսուհետ կկայացնեն կոնսենսուսով, նաև բանակցություններ կսկսեն նոր կուսակցություն ստեղծելու հարցի շուրջ:   Նոր դաշինքն առայժմ անվանում չունի, բայց առաջինն է, որ ստեղծվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Հայտը ընդդիմադիր երեք քաղաքական ուժերինն է՝  «Լուսավոր Հայաստան» , «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր»: Այս կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը  այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագիրն ամրագրում է համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին երեք ուժերի համաձայնությունը:  «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և  «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում են, որ  2017 թվականի խորհրդարանական և Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով, համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: Եվ վերջապես՝ համատեղ գործունեության ընթացքում կքննարկեն նաև միասնական կուսակցություն ստեղծելու հարցը: «Հանրապետություն» կուսակցության համար սա, ի դեպ, երրորդ դաշինքն է: Առաջինն «Արդարությունն» էր, հետո ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, հիմա արդեն դաշինքը «Լուսավոր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագրի» հետ:  Արամ Սարգսյանն ասում է՝ նոր   դաշինքը տարբերվում է նախորդներից: «Եռյակը ձևավորվել է  գաղափարական հենքի վրա»: Մեկ տարուց փոքր-ինչ ավելի քաղաքական կենսագրություն ունեցող «Լուսավոր Հայաստանի» անունից  Էդմոն Մարուքյանը նոր գործընկերներին վստահեցրեց. «Հավաստիացնում եմ, որ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ձեռք եք բերել անքննելի, անառարկելի և անսակարկելի գործընկերոջ»: Լրագրողներն անմիջապես հիշեցրին ՝ առնվազն երկու ամիս առաջ ՝ Վանաձորի ընտրությունների ժամանակ, «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» փոխադարձ մեղադրանքներով  քննարկում էին, թե ով է որպես ընդդիմադիր ավելի անքննելի ու անսակարկելի: Արդյո՞ք վերջնականապես պարզել են։ Հարցին անդրադարձան բանավեճի երկու կողմերն էլ ՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: Փաշինյան. Եթե մենք դիտարկենք վերջին ամիսների, և նույնիսկ ավելի երկարաժամկետ պատմությունը, կարող ենք ասել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, դրա հիմքում և խորքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը : Մարուքյան. Մեզ ոչ միայն քննադատում էին նրա համար, որ անհաշտ էինք, այլ նաև քննադատում էին, որ չենք միանում: Եվ մենք, վեր կանգնելով այդ ամենից, բնականաբար քննարկելով այդ ամենը միասին, սկսում ենք մի նոր՝ շատ կարևոր ճանապարհ: Նոր ուժերի ներգրավումը դաշինքում չեն բացառում, ասում են՝ համաձայնություն ունեն կոնսենսուսով բոլոր որոշումները կայացնելու: Ճիշտ չեն համարում ընդդիմադիր այլ ուժերին  նոր դաշինքը հակադրելը՝ հավաստիացնելով, որ  թիրախը միայն իշխանություններն են: Թե ո՞վ կգլխավոր ընտրական ցուցակը և ո՞վ կլինի դաշինքի վարչապետի թեկնածուն, դեռ չգիտեն:  Համենայն դեպս՝ վստահեցնում են, որ  նախկինում կայացված որոշումներն արդեն  իրավական ուժ չունեն:

Արցախյան հիմնախնդրի դերը՝ նախընտրական զարգացումներում

Ի՞նչ տեղ եւ դեր կունենա Արցախյան հիմնախնդիրը նախընտրական զարգացումներում: Այս հարցերին այսօր անդրադարձել են Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրանք համակարծություն են արտահայտել առ այն, որ Արցախի հիմնախնդիրը համահայկական հարց է եւ, այդ առումով, պետք է ունենանք կուռ ու համերաշխ հասարակություն, որպեսզի ոչ ոք հավակնություն չունենա Արցախի նկատմամբ: Առնվազն սկզբունքային հարցերում միասնական մոտեցումների համար էլ քննարկումներն անհրաժեշտ են՝ կարծիք են հայտնել բանախոսները:   Արցախյան հարց չկա առանձին եւ այն հայության հիմնահարց է, հետեւաբար՝ այն պիտի դառնա նախընտրական քննարկումների թեմա: Այս կարծիքին է Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ մոտեցումները պետք է համապատասխանեն հեռահար նպատակի: Միաժամանակ, նա նկատում է, որ հաճախ քաղաքական ուժերը հարցը քննարկում են ոչ թե խնդիրն իսկապես  լուծելու համար, այլ՝ զուտ նախընտրական քարոզչության: «Այսօր քաղաքական դաշտում Ազգային ժողովում լինելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերի մեջ այս կամ այն առումով արտահայտված բանաձեւերը, առայժմ, հեռու են Արցախի հարց լուծելու հավակնությունից»: Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավում Արցախի հիմնախնդրի քննարկում, բնականաբար, պետք է լինի: մանավանդ՝ Սահմանադրական բարեփոխումից հետո, երբ անցնում ենք խորհրդարանական կառավարման եւ ընտրելու ենք իշխանության օրենսդրական թեւ, որը եւ պետք է պատասխան տա, թե 5 տարին ինչ ծրագրով են եկել եւ ինչ քայլեր են ձեռնարկելու: «Ո՞նց են նպաստելու Արցախյան հիմնախնդրի լուծմանը: Առնվազն՝ մենք այս քայլերն ենք անելու՝ այս բաների համար: Դա բնական պրոցես պետք է լինի եւ ինչ գործողություններ են առաջարկում: Ինձ համար ծրագիրը, դա միայն սիրուն ձեւակերպված մեկ նախադասությունը չի լինելու: Պիտի կարողանանք վստահությունը ձեւավորել, որ իրենց առաջարկած ծրագրերը եւ իրենց առաջարկած թիմերը, իսկապես, վստահելի են»: Լարիսա Ալավերդյան.«Ես դեմ եմ բոլոր վերին աստիճանի հասարականացված, պրիմիտիվացված կարգախոսներին: հստակեցնենք՝ ես կողմ եմ բոլոր այն կոչերին, որոնք ասում են՝ եկեք քննարկումներ անցկացնենք: Ես կխնդրեի բոլոր քաղաքական ուժերին, սա խորհուրդ չէ, սա ամենահամեստ դիրքերից խնդրանք է՝ պետք չէ շրջանառության մեջ դնել այնպիսի գաղափարներ, որոնք դեռ արգասիքը չեն լայն քաղաքական, նախեւառաջ, քննարկումների»: Հայաստանի Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի հիմնախնդրի հետ կապված տարբեր ուղղություն վերցնի, ապա նախընտրական շրջանում հիմնախնդրի քննարկումը շատ ավելի վտանգավոր կլինի: «Որովհետեւ Արցախի հիմնախնդիրը այն խնդիրը չէ, որ հայությունն ունենա բեւեռացված մոտեցումներ: մենք այսօրվա դրությամբ դեռ չենք կողմնորոշվել, անգամ, այն գլխավոր հարցերի հետ կապված, որ մի հատ ընդհանուր կոնցեպտուալ մոտեցում ունենանք: Բայց էդպես հարց չի լուծվում»: Ի դեպ, Դեմկուսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի հետ: Արդյո՞ք դաշինքում Արցախյան հիմնախնդրի հետ կապված մոտեցումների հստակություն-միասնություն կա: Արձագանքելով մեր այս հարցին՝ Արամ Գասպարի Սարգսյանը նախ շեշտեց, թե իրենց առաջին հայտարարության մեջ այդ խնդիրը նույնպես արծարծված է, նշեց, որ Սեյրան Օհանյանը նույնպես գործընթացի վերաբերյալ առանձին հայտարարություն արեց, ապա հավելեց. «Հիմա, երբ վերջնականորեն կձեւավորենք եւ դաշինքը, եւ՛ նրա նախընտրական ծրագիրը, դուք այդ բոլոր սկզբունքները այնտեղ կտեսնեք եւ մենք դուրս կբերենք արդեն մեր ժողովրդի դատին եւ կքննարկենք հանրության հետ. Ինչքան հնարավոր է, լայն կքննարկենք այդ բոլոր սկզբունքները»: Սկզբունքները ՀՀԿ-ի մոտեցումներից տարբերվում են՝ ի պատասխան մեկ այլ հարցի՝ շեշտեց Դեմկուսի ղեկավարը: Նա հստակեցրեց, թե այսօրվա Մադրիդյան սկզբունքներն իրենց համար անընդունելի են եւ այդ հարցն առաջնային են դնելու: Կարգավիճակ՝ տարածքների դիմաց մոտեցումն էլ Արամ Սարգսյանն անհեթեթություն է համարում: Դիտարկմանը, որ նախկինում Դեմկուսի ղեկավարը քննադատել է ԼՂ հարցում վարվող արտաքին քաղաքականությունը, երբ արտգործնախարարը Վարդան Օսկանյանն էր՝ Արամ Գասպարի Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մենք քննարկում ենք ԼՂ հիմնահարցի խնդիրը: Կարող եմ ասել, որ եթե Սեյրան Օհանյանի հետ ես ունենայի մոտեցումների տարբերություն, դժվար թե, մեր այդ միասնությունը կայանար: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դիրքորոշմանը. այո մենք քննարկել ենք որոշակիորեն, հիմա էլ կշարունակենք այդ քննարկումները, դա մանր-մունր մոտեցումներ են կփոխվեն»: Գլխավոր հարցի շուրջ համաձայնությունները կան եւ դա՝ իրենց մոտեցումը, կարտահայտվի համապատասխան փաստաթղթում՝ իր խոսքը եզրափակեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքով մասնակցող Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Արամ Սարգսյանը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Քաղաքական ուժերը դեռ բանակցում են, թեեւ ժամկետները սուղ են

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու համար ընդամենը  1 ամիս  ժամանակ ունեն: ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ դրանք պետք է ներկայացվեն  փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝  մինչ այդ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն՝ միայնա՞կ են մասնակցում ընտրություններին, թե՞ դաշինքով:   Չնայած ժամկետները սուղ են, բայց որոշումները դեռ վերջնական չեն: Հատկապես ընդդիմադիր դաշտում հնարավոր դաշնակիցների փնտրտուքը շարունակվում է : Առաջին և առայժմ միակ դաշինքը, որը պաշտոնապես հայտարարել է իր մուտքը քաղաքական դաշտ,  ընդդիմադիր երեք ուժերի՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանի», Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական համաձայնագրի» և Արամ Սարգսյանի  «Հանրապետության» միավորումն է: Եռակողմ դաշինքը, որին հիմնադիրները «Ելք» անվանումն են տվել, պատրաստվում է միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին, ավելին՝ հետագայում էլ մտածել մեկ կուսակցություն դառնալու մասին: Հենց դրանով էլ, Էդմոն Մարուքյանի կարծիքով,  «Ելքը» տարբերվելու է նախորդ բոլոր դաշինքներից: «Մենք 1, 2 կամ 3 մանդատ վերարտադրելու խնդիր չենք դնում, ուզում ենք ավելի մեծ թիմով լինենք գալիք խորհրդարանում: Դրա համար խոսում ենք հետագայում մեկ կուսկացություն դառնալու մասին: Ոչ թե հեշտ , այլ  բարդ ճանապարհն ենք ընտրել»: «Ելքը» առայժմ միակ կառուցողական նախաձեռնությունն է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Մյուսները դեռ բանակցում են կամ  սպասում հանգուցալուծումների: Օրինակ «Բարգավաճ Հայաստանում» դեռ պատասխան չի ստացել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու  հարցը: Խոստումը, սակայն, հնչել է դեռևս դեկտեմբերին խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կողմից: «Ես վստահեցնում եմ, որ ոչ շատ ուշ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանն իր մասնակցության ձևի , ֆորմատի մասին  բաց և հրապարակային կտեղեկացնի»: Գագիկ Ծառուկյանի  հայտարարությունը սակայն դեռ ուշանում է և սպասման մեջ է պահում ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլ նաև  այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Օրինակ, ԲՀԿ-ից առանձնացած «Համախմբումը» տարեվերջին չէր բացառում Ծառուկյանի վերադարձի դեպքում միավորման ինչ-որ   ձևաչափ ունենալ, այսօր խուսափում է հնարավոր դաշնակիցների  անուններ նշել: Ի դեպ, երեկ տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Ըստ տարածված  հաղորդագրության՝  վարչությունը բավարար է գնահատել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: Վարչությունը նաեւ որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ, որի անդամներից մեկն էլ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն է: ՀԱԿ-ը նույնպես հայտարարել էր բանակցությունների մասին,  արդյունքների մասին դեռ չի  հայտարարում: Բանակցությունների մեջ են  նաև «Ազատ դեմոկրատներն» ու ՀՀՇ-ն: Այստեղ նույնպես արդյունքները խոտանում են շուտով բարձրաձայնել : Շատ ավելի անորոշ է իրավիճակը «Ժառանգությունում»:  Կուսակցության առաջնորդը Հայաստանում չէ , իսկ կուսակցության անդամները տարբեր գնահատականներ են հնչեցնում: Օրինակ Ազգային ժողովում այդ կուսակցության միակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ «Ժառանգությունը» միայնակ էլ կարող է մասնակցել ընտրություններին, նույն կուսակցության մյուս փոխնախագահը՝ Արմեն Մարտիրոսյանը, հակառակ կարծիքն ունի:  Բայց մյուս ընդդիմադիրների պես փակագծեր առայժմ չի բացում:   Քաղաքական դաշտի կոալիցիոն հատվածում պատկերը շատ ավելի հստակ է. ՀՀԿ տարբեր գործիչների շուրթերով տարբեր հայտարարել է՝ նախընտրական միավորումներ ստեղծելու կարիք չի տեսնում: Դաշնակցությունը նույնպես, ըստ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, 90 տոկոսով առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ:

«Չեմ ուզում, որ նոր ձեւավորված դաշինքը թուլանա»․ Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այն կարծիքին չէ, որ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ Օսկանյան-Օհանյան դաշինքից դուրս գալուց հետո այն կփլուզվի․խնդիրներ կան, բայց լուծելի են։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանը․

ԱԻՄ-ը միացել է Օհանյան-Սարգսյան-Դալլաքյան-Օսկանյան համագործակցությանը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան համագործակցությանը: «ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ 2 դէմ) միանում է Սեյրան Օհանեան, Արամ Սարգսեան, Վիկտոր Դալլաքեան և  Վարդան Օսկանեան գործիչների անունով հանրութեանն յայտնի նախընտրական համագործակցութեանը։ Յունուար 22-ի ժամը 15։50-ի դրութեամբ կողմ են արտայայտուել՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի հետևեալ անդամները՝ Արկադի Վարդանեան (ՆԽ նախագահ), Պարոյր Հայրիկեան, Սուսաննա Գրիգորեան, Սուսաննա Աւագեան, Աշոտ Վարդանեան, Էմմա Շաշիկյան, Գագիկ Սարուխանեան, Կարինէ Ստեփանեան, Կարէն Բարսեղեան, Գառնիկ Ներսիսեան, Աննման Խաչատրեան, Երուանդ Փահլեւանեան, Սիրանուշ Չիբուխչեան, Հայկ Բաղդասարեան, Մանեա Այուազեան, Գաբրիել Տէր-Կարապետեան, Սամսոն ՍՍարդարեան, ինչպէս նաև ՆԽ փոխարինող անդամներ՝ Միտուշ Մարգարեան, Վարդան Բաղդասարեան, Սմբատ Մուղդուսեն, Իւրայ Յակոբեան, Նազիկ Ղազինեան, Հասմիկ Խալիկեան, Վարդուշ Բոտոյեան եւ Անուշ ու Վահան Յարութիւնեաններ։ Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Աւագեանն ու Վահան Լուլուկեանը։ Քուէարկութեանն առայժմ չեն մասնակցել (զուտ տեխնիկական պատճառներով) Սեւան Կալլոշեանը, Աիդա Վարդանեանը, Արսէնն Պօղոսեանը, Վրէժ Զատիկեանը և  Կարո Եղնուկեանը (բանտում է)։ Նման դէպքերում հաշուի են առնւում առաջին փոխարինողների ձայները։ Արդիւնքում ունենք՝ 19 կողմ և երկու դէմ։ ԱԻՄ-ը նշուած համագործակցութեան չորրորդ կուսակցութիւն-գործընկերն է»,- գրել է Պ.Հայրիկյանը։

«Հրապարակ». Չի բացառվում, որ Արամ Սարգսյանը առաջադրվի ոչ թե հարազատ Արարատի մարզում, այլ Սյունիքն ու Վայոց Ձորն ընդգրկող ընտրատարածքում

«Չի բացառվում, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվի ոչ թե հարազատ Արարատի մարզում, այլ Սյունիքն ու Վայոց Ձորն ընդգրկող ընտրատարածքում։

Միասնական ճակատ ստեղծել՝ հանուն ժողովրդավարության. Պարույր Հայրիկյան

«[b]Այս համագործակցությունը պետք է օգտագործել Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու համար, քանի որ ժողովրդավարությունը, նույնիսկ հզոր կուսակցություն ունենալու դեպքում առանձին կուսակցության հարց չէ, այլ ամբողջ հանրության հարցն է[/b]»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը միանալուն:

Լոս Անջելեսում հայկական համայնքի հետ է հանդիպել «ԵԼՔ» դաշինքը

Հունվարի 27-ին Լոս Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի է ունեցել «ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրներ Արամ Սարգսյանի («Հանրապետություն» կուսակցության նախագահ), Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ), Ալեն Սիմոնյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) և հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը։

ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձևավորվող դաշինքից

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա հենց ասուլիսի վայրից զանգահարեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանին, ով հաստատեց այդ տեղեկությունը:

«Ելք» նախընտրական դաշինքը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

«Ելք» դաշինքը քիչ առաջ հրապարակեց քվեարկության արդյուքնները՝ համամասնական ցուցակի առաջին եռյակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, հաջորդիվ՝ Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ընտրությանը մասակցել է 39 ներկայացուցիչ երեք կուսակցությունների խորհուրդներից: Յուրաքանչյուրից 13-ական անդամ: Նշենք, որ խորհդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորված դաշինքի անդամներ են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը մինչև 2017 թվականի փետրվարի 16-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն իրենց համամասնական և ռեյտինգային ցուցակները:

Մարտի 1-ի ողբերգությունը շահարկում են քաղաքական գրեթե բոլոր ուժերը

«Մարտի 1-ի սպանություններն, իհարկե, բացահայտված չեն»,- այսօր Մյասնիկյանի արձանին մոտ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «ԵԼՔ» դաշինքի համամասնական ընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականում ընդգրկված Նիկոլ Փաշինյանը: ԱԺ պատգամավորն ասում է, նույնիսկ ամենավատ մղձավանջում դժվար է հավատալ, որ իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնում սեփական ժողովրդի դեմ կօգտագործեր մարտական փամփուշտներ և մարտական զենք: 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում և պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Սակայն մարտի 1-ի առավոտյան իշխանությունը որոշեց ցրել Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքը։ Դրանից հետո մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանին մոտ։ Նույն գիշեր, ըստ պաշտոնական տեսակետի, զանգվածային անկարգությունների հետեւանքով, զոհվեցին 10 քաղաքացիներ։ «ԵԼՔ» դաշինքից «Հանրապետություն» կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանն ասում է, որ այսօր ընտրապայքարի դուրս եկած 9 ուժերից 8- ը հայտարարում է՝ եթե իրենք գան իշխանության, բացահայտելու են մարտի 1- ը եւ այս ողբերգությունը շահարկվում  է քաղաքական ուժերի կողմից: «ԵԼՔ»- ից Էդմոն Մարուքյան էլ հարգանքի տուրք մատուցելուց հետո  լրագրողների հետ զրույցում  ասաց, որ մարտի 1- ի դեպքերը կբացահայտվեն միայն  այն ժամանակ, երբ որ՝ «Ելք»-ը գա իշխանության եւ ստեղծի ճշմարտության հանձնաժողով»:

Հասարակությունը չի հավատում նոր որակի իշխանության

Հայաստանում քվեարկողների մեծամասնությունն այլ որակի իշխանություն կամ չի պատկերացնում կամ չի տեսնում այն քաղաքական ուժին, որն այլ որակի իշխանություն կարող է բերել: Այս կարծիքին է ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Դա հաշվի առնելով, ըստ նրա, խորհրդարանական ընտրություններում առանձնապես լուրջ պայքար, կարծես թե, չի սպասվում:   Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Օհանյան-Օսկանյան դաշինքի կազմում չի մասնակցի ընտրություններին:  Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: «Ավելի շատ կենտրոնացած են ցուցակ կազմելու վրա, դա հարիր չէ երկրի այսօրվա վիճակին: Մնացածն իրենց գործն է, ես իրենց հաջողություն եմ ցանկանում, իհարկե եթե կլինի այդ դաշինքը»,-ասաց նա: Արամ Սարգսյանն ասաց, որոշման մասին տեղյակ են պահել Սեյրան Օհանյանին: ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ՝ Հայաստանում ընտրազանգվածի մեծամասնությունը նոր որակի իշխանություն չի պատկերացնում կամ չի տեսնում այն ուժին, որը կարող է այլ որակի իշխանություն բերել: Այդ պատճառով, ըստ նրա, լուրջ ընտրապայքար չի սպասվում: «Այդ պայքարը կսպասվեր մի դեպքում, եթե իրոք ձեւավորվեր մի ճակատ, որոնք կհռչակեին, որ նպատակ են դնում Հանրապետական կուսակցությունը զրկել իշխանությունից: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի ճակատ հիմա չկա»: Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ նման ճակատ չկա, քանի որ դա ձեւավորելու հնարավորություն ունեցող ուժերը գիտակցում են, որ իրենք ի զորու չեն նման ճակատ ձեւավորելու: Եթե դրանում նրանք համոզված լինեին, անշուշտ կմիավորվեին՝ հավելեց նա: Նրա ձեւակերպմամբ՝ պայքարը լինելու է կամ ՀՀԿ-ի հետ խորհրդարանում համագործակցելու կամ մրցակցելու համար, բայց՝ նույն որակի հետապնդմամբ: Արդյունքում էլ՝ վստահության մթնոլորտ չի ձեւավորվելու եւ կունենանք ճգնաժամային խորհրդարան, որը խնդիրներ չի լուծի: Տեսակետները չկիսեց հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա համոզված է՝ այս խորհրդարանական ընտրություններից բոլորն էլ սպասելիքներ ունեն: Համոզված է՝ ընտրություններից հետո ինչ-որ չափով վստահությունը մեծանալու է եւ դա կախված է ընտրազանգվածի ակտիվությունից: Հանրապետական պատգամավորը կարեւորում է, որ հանրությունը կարողանա զանազանել ինչպես կեղծ ընդդիմությունը, այնպես էլ կեղծ իշխանությունը, այսինքն՝ նրանց, ովքեր արջի ծառայություն են մատուցում. «Այս ընտրություններում, ես կարծում եմ, որ հասարակության ակտիվ լինելու դեպքում, ջրի երես դուրս կգա եւ իշխանության մեջ եղած եւ ընդդիմության մեջ եղող այն կեղծ որակը, որը որ կա: Սա է կարեւորը եւ, ես կարծում եմ, որ այն շատ  կարեւոր գործոն է քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը մեծացնելու»: Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանի բնութագրմամբ՝ իշխանություն-ընդդիմություն լղոզված վիճակ է այսօր Հայաստանում ստեղծվել: Դա են վկայում այսօրվա դաշինքաստեղծման գործընթացները, որոնք նրա գնահատմամբ, ձեւավորվում են անհասկանալի սկզբունքներով: «Ի՞նչ եմ ուզում ասել. ի՞նչ է ստացվում. կոպիտ ասած՝ դահիճները եւ զոհերը եկել-գրկախառնվել են եւ հիմա համատեղ գնում են իրար հետ: Ոչ մի գաղափարական, քաղաքական պայքար այս ընտրություններում դեռեւս չի նշմարվում: Բոլորը, թվում է թե, ինչ-որ շահեր են ուզում լուծել»: Նման իրավիճակում ձեւավորվող դաշինքների հետ կապված պատրանքներ պետք չէ ստեղծել՝ հավելեց Ազատ դեմոկրատների ներկայացուցիչը: Արմեն Առաքելյանի դիտարկմամբ՝ այդ իրավիճակի ճարտարապետն էլ իշխանությունն է: Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ էլ՝ ընդդիմադիր ուժերն այնքանով են ընդդիմադիր, որքանով ցանկանում են գալ ու մտնել իշխանություն եւ ոչ թե լինել սպասավոր: Այդպիսի ուժ էլ, նրա խոսքով, հասարակությունը դեռ առաջ չի բերել եւ հենց դրա համար էլ չեն միավորվում՝ եզրափակեց Վիգեն Խաչատրյանը:

Արամ Սարգսյանը Կապանում ներկայացրել է «Ելք» դաշինքի ծրագիրը

Այսօր «Ելք» դաշինքի անդամները` Արամի Սարգսյանի գլխավորությամբ, քարոզարշավի շրջանակներում այցելել են Կապան։ Թեկնածուները քարոզարշավը մեկնարկել են Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մոմավառությամբ` նվիրված «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին։

«Խնամիական որս», չուզողներ ու «ելք» փնտրողներ

Քաղաքական չուզողների, բանսարկուների  ու խնամիական որսի պատճառով հայաստանյան երկու ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն  և ՌԱԿ –ը  չեն մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին. իսկ ԱԻՄ-ն էլ  դեռ  չի կողմնորշվել: Պարույր Հայրիկյանը որոշեց, որ  ելքը «Ելիք»ին դիմելն է,  բայց արդյո՞ք «Ելքը» պատրաստ է ԱԻՄ- ի մուտքին։   Երկու օր և կավարտվեն հայաստանյան դաշտում գործող կուսակցությունների միջեւ բանակցությունները: Բայց  այսօր արդեն ուրվագծվում են, թե որ կուսակցությունները կմասնակցեն ընտրություններին, որոնք կհայտնվեն խաղից դուրս։ Եվ այսպես՝ ավանդական կուսակցությունները՝ ՌԱԿ-ն  ու ՍԴՀԿ- ն չեն մասնակցի խորհրդարանական  ընտրություններին, չնայած նախկինում երկուսն  էլ հայտարարել  էին, որ մաս են կազմելու «Ծառուկյան» դաշինքին  ու  դաշինքով են գնալու ընտրություններին։ Բայց, ժողովրդական լեզվով ասած հայտնվեցին քաղաքական չուզողներն ու վիժեցրեցին ամբողջ գործընթացը։  Բանակցությունները  մնացել են հետևում ու  Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան  կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը բացում է փակագծերը: Ասում է, որ  Ծառուկյանի լիազորված անձինք են իրենց դիմել դաշինքին մաս կազմելու համար, ու ձեռք էր բերվել հստակ  պայմանավորվածություն, բայց մի օրում դրանք ի չիք դարձան, երբ մամուլը գրեց, որ Գագիկ Ծառուկյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այսինքն խնամիները, միասին որսի են դուրս եկել: Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի  խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն տարածեց,  ըստ որի ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ խնդիրների պատճառով  են բանակցությունները դադարեցվում։ Բայց Նարեկ Գալստյանը նշում է, որ այդ հայտարությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ  ՎՍԴՀԿ-ի հարցն անգամ բանակցությունների սեղանին դրված չի եղել: Ռամկավար ազատական կուսակցությանը նույնպես առաջարկը եղել է  «Ծառուկյան» դաշինքի կողմից, և  ՌԱԿ ղեկավար Հակոբ Ավետիքյանը  համաձայնել է մաս կազմել, քանի որ սրտամոտ գաղափար է եղել  այդ դաշինքում՝ այն է   Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության  ամրապնդում: Բայց  որոշ ժամանակ անց սկսվեց բանսարկությունների շրջան: Լրագրողները պնդում են եւ Ավետիքյանը տալիս է բանսարկուներից մեկի անունը՝ Դաշնակցություն: Իսկ ահա ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն էլ ասում է, որ ՌԱԿ-ի եւ ենթադրյալ «Ծառուկյան» դաշինքի միջեւ առաջացած խնդիրների համար մեղավոր է ՌԱԿ նախկին ատենապետ, այժմ Չեխիայում բնակվող Հարություն Առաքելյանը։ Իսկ ահա  ԱԻՄ-ում  ոչինչ էլ դեռ պարզ չէ։ Սկզբում ուզում էին  մաս կազմել «Համախմբում» դաշիքնին, բայց չկազմեցին, քանի որ նրանց  խանգարեցին Օսկանյանի ու Րաֆֆիի դավադիր մտքերը։ Պարույր Հայրիկյանն այսօր  կուսակցության նախագահության նիստ էր հրավիրել՝ ու  հենց  լրագրողներ ներկայությամբ քննարկում  էր, թե ինչ ձևաչափով պետք է մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Ասաց, որ կա չորս տարբերակ՝  առանձին դաշինք կազմել Արամ Սարգսյանի հետ, միանալ ԵԼՔ֊- ին, չմասնակցել ընտրություններին, և մասնակցել միայնակ։ Եվ ահա՝ զանգ ընկերոջը՝ այս դեպքում Արամ Գասպարի Սարգսյանին: Հետո Պարույր  Հայրիկյանը այլ զանգեր էլ կատարեց, նրան  էլ  զանգեցին՝ չասաց թե ով, միայն ասաց որ տեխնիկական դժվարություններ  կարող են  ի  հայտ գալ, բայց դա  լուծելի խնդիր  է:  Ի վերջո՝ ԱԻՄ- ը որոշեց՝ ելքը «Ելիք»-ին դիմելն է։ Բայց արդյո՞ք «Ելքը» պատրաստ է ԱԻՄ- ի մուտքին։ ԵԼՔ-ի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան ասաց՝ քննարկել են Հայրիկյանի առաջարկությունը և արձանագրել՝ դա անհնար է եւ ժամանակավրեպ։

Հանդիպում ԵՄ դեսպանի հետ (Լուսանկարներ)

Ապրիլի 19-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։

Նախընտրական ցուցակներն ուրվագծված են

ՀՅԴ-ն նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է: Դաշնակցությունում պնդում են, որ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր: Ընտրությունների են գնում՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած: «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն: Ցուցակը բաղկացած է 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում ռեյտինգային 164 թեկնածու է, 136 թեկնածու էլ  համամասնական ընտրակարգով: Առաջին երեք համարներն են՝  Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան: Ընտրություններին կուսակցությունը մասնակցելու  է  մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկն է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»: Այսօր ԿԸՀ ներկայանալուց առաջ իր ցուցակները հրապարակեց նաեւ «Ծառուկյան դաշինք»-ը: Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս դաշինքի վեցերորդ հորիզոնականում «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, յոթերորդում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ցուցակի 9-րդ հորիզոնականում տեղ է գտել նաեւ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված են  դաշինքում: Դեմկուսի նախընտրական ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող  անկուսակցականներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երկրորդ տեղում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, իսկ երրորդում ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը: Այսօր հրապարակվեց նաեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը: Նախընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլախավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն է, երկրորդ կին թեկնածուն՝  կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Օհանյան – Րաֆֆի — Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակը, թերեւս, մինչեւ ամենավերջին պահը վերջանական որոշված չէր: Երեկ փաստաթղթային վերջնական ստուգումներ են անցկացվել եւ ամփոփվել: Այսօր էլ ցուցակների վերջնաժամկետին փաստաթղթերը ներկյացվել են ԿԸՀ: «Ելք» դաշինքը փակ քվեարկության արդյունքներով է որոշել համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյանը եւ  Նիկոլ Փաշինյանը։

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

«Ելք» դաշինքն ընտրության է գնում «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով

Քարոզարշավի 26 օրվա ընթացքում այս ազդանշանը ընտրողին ազդարարելու է <<Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ>> կարգախոսով քաղաքական մշակույթը փոխելու է գալիս <<Ելք>> դաշինքը: Լինելու են նորարար, առաջարկելու են նոր լուծում նաեւ քարոզչության մեջ, աշխատելու են բաց, թափանցիկ եւ հասանելի, ասում է դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը: <<Ելքի>> կարեւոր ազդակներից մեկը համայնքների համաչափ զարգացումն է: Դաշինքի խորհուրդը որոշել է ՀՀ տարածքը բաժանել 4 մասի եւ մարտի 5-ից 19 զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներ ուղարկել ցուցակի առաջատարներին՝  այդ տարածքներում առաջադրված թեկնածուների հետ միասին: Եվ այսպես՝ առաջին համար Էդմոն Մարուքյանը քարոզարշավ կիրականցնի Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում: Երկրորդ համար Արամ Սարգսյանին բաժին է ընկել հարավային շրջանները՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Նիկոլ Փաշինյանը կաշխատի Երեւանում, իսկ  հինգերորդ հորիզոնականում հանգրվանած Սասուն Միքայելյանը քարոզարշավը կիրականացնի Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Քարոզարշավի մեկնարկը <<Ելք>> դաշինքը տվեց տարբեր վայրերից եւ տարբեր ձեւերով: Արարատի եւ Լոռու մարզում ավտոերթի միջոցով կազմակերպվեց ընտրողների իրազեկում, ովքեր հասցրեցին կեսօրին միացան երեւանյան գործընկերներին Եռաբլուր պանթեոնում՝ հարգանքի տուրք տալով սպարապետ Վազգեն Սարգսյանին իր ծննդյան օրվա առիթով: Օրվա վերջում <<Արմենիա-Մարիոթ>> հյուրանոցում պաշտոնապես ներկայացրին նախընտրական ծրագիրն ու կազմակերպեցին դրամահավաք՝ որի գումարներն էլ կազմելու են դաշինքի այն նախընտրական հիմնադրամը, որտեղից ըստ օրենքի պետք է կատարվի քարոզչության ֆինանսավորումը: <<Ելքում>> փորձելու են կիրառել քարոզչության տարբեր մոտեցումներ, ասում է Նիկոլ Փաշինյանը: Երեւանի համար արդեն նախատեսված է մի քանի մեծ միջոցառում: <<Կախված վիճակից միջոցառումների ինտենսիվությունը կարող է աճել, բայց ոչ նվազել>>,- հաշվարկել են դաշինքում: Առաջիկայում՝ մարտի 8-ի տոնական օրը դաշինքը <<նվեր>>-ը երեւանցիներին կլինի կինո <<Մոսկվայի>> տարածքում կազմակերպվող հանրահավաքը: Քաղաքապետարանի անհրաժեշտ թույլտվությունն արդեն ունեն:

Քարոզչություն՝ չորս տարբեր վայրերում.«Ելք»-ը կմիավորվի մարտի 19-ին

Չորս տարբեր վայրերում զուգահեռ քարոզչություն. «Ելք» դաշինքն ընտրել է այսպիսի ռազմավարություն: Դաշինքի խորհուրդը Հայաստանի տարածքը բաժանել է 4 մասի եւ մարտի 5-ից 19 զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներ են մեկնում դաշինքի առաջատարները՝ այդ տարածքներում առաջադրված թեկնածուների հետ միասին: Ցուցակը ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը քարոզարշավն իրականցնում է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում: Երկրորդ համար Արամ Սարգսյանին բաժին է ընկել հարավային շրջանները՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Նիկոլ Փաշինյանն աշխատում է Երեւանում, իսկ  հինգերորդ հորիզոնականում հանգրվանած Սասուն Միքայելյանը քարոզարշավն իրականացնում է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Մարտի 19-ից հետո միայն գործիչները կմիավորվեն եւ կանցնեն միասնական քարոզարշավի:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է Արամ Սարգսյանի հայտարարությանը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի հայտարարությանը: Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Արամ Զավենի Սարգսյանը հրաշալի հայ մարդ է:

«Ելք»-ն արձանագրում է վարկանիշի դրական դինամիկա

Քարոզչության համար ծախսվելիք գումարները հավաքելու նպատակով մարտի 5-ին կազմակերպված դրամահավաքին «Ելք» դաշինքը հավաքել է 15 միլիոն դրամ եւ շարունակում է կոչ անել քաղաքացիներին իրենց օգնություն ցուցաբերել: Այսօր Դավիթաշեն համայնքում քարոզչության ժամանակ ասել է դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հայտնել է, որ ըստ սոցհարցումների՝ դաշինքն ունի պոզիտիվ վարկանիշի ամենամեծ դինամիկան: Պատգամավորը խոստացել է, որ ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ են մատուցելու: Կեսօրին դուրս ենք գալիս «Ելք» դաշինքի Դավիթաշենի շտաբից, այսօր քարոզչությունը այս համայնքում է: Գնում ենք քայլերթի: Մեզ բաժանված ծրագրում, ի դեպ, հատուկ հաշվարկված է՝ ոտքով քայլելու ենք 2 ժամ 36 րոպե՝ այդ ընթացքում հաղթահարելով  12 կիլոմետր 300 մետր տարածք: Դավիթաշենի գլխավոր փողոցներով՝ առանց բակեր մտնելու, դաշինքի անդամներն անցան շենքից շենք, խանութից խանութ՝ համաքաղաքացիներին ուղղելով միեւնույն հորդորն ու բաժանելով նախապես պատրաստված բուկլետները՝ «ԵԼՔ»-ի առաջարկած 30 քայլով: Ի դեպ, բուկլետը տպագրվել է 50 հազար տպաքանակով: Անցորդների, ինչպես նաեւ պատուհաններից նայող քաղաքացիների վերաբերմունքը կարելի է գնահատել զգուշավոր: Պատուհանները փակում էին եւ ներս էին մտնում, որ հանկարծ չհայտնվեն կադրում, այն անցորդները, որոնք բուկլետը վերցնում էին, շտապ հեռանում էին, բայց կային նաեւ զրույցի բռնվողներ, պատուհաններից քայլերթը հեռախոսով նկարողներ եւ նույնիսկ՝ մեղադրողներ: Այդպես օրինակ. Նիկոլ Փաշինյանին տեսնելով, մի կին դժգոհեց, որ հոգնել է 30 տարի նույն խոստումները լսելուց: «Բայց ես ընդամենը 41 տարեկան եմ, տիկին»,- ասաց Փաշինյանը: Ըստ մշակված ռազմավարության՝ այսօրվա ձեւաչափն էր այսպես՝ ոչ թե քարոզչական, այլ ավելի շուտ տեղեկատվական: Դաշինքի ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը բացատրում են, թե առաջնայինը ինչ խնդիր էին ցանկանում լուծել այս ձեւաչափով: Դաշինքի համամասնական ցուցակի առաջատարներից առաջիկայում Երեւանում կտեսնենք միայն Նիկոլ Փաշինյանին: Դաշինքի խորհուրդը որոշել է եւ հանրապետության տարածքը բաժանել 4 մասի: Մինչեւ մարտի 19-ը  զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներում են լինելու Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը: Ամսի 19-ից միավորվելու են եւ զբաղվելու միասնական քարոզչությամբ: Իսկ վաղը արդեն «Ելք» դաշինքը հանրահավաք է անցկացնելու Շարլ Ազնավուրի հրապարակում:

Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել. Արամ Սարգսյանը՝ Ծառուկյանի «մտքի գոհարների» մասին

Գործող իշխանություններն արդեն 17 տարի իշխանություն են, ու իրենց վարչապետն ասում է՝ ամեն բան շատ վատ է, փոխել է պետք, բա 17 տարի իշխանության մեջ ի՞նչ եք արել։ Այս մասին, այսօր մարտի 19-ին, Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանը։ Անդրադառնալով սոցիլոգիական հարցումներին, ըստ որոնք առաջին երկու հորիզոնականներում ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են, իսկ երրորդում՝«Ելք» դաշինքը, Արամ Սարգսյանն ասաց. «Այդ ինչպես է լինում, որ առաջին տեղը հենց ՀՀԿ-ն է լինում։ Այդ իշխանությունն արդեն 17 տարի իշխանություն է, ու իրենց վարչապետն ասում է՝ ամեն բան շատ վատ է, փոխել է պետք։ Բա 17 տարի իշխանության մեջ ի՞նչ եք արել, որ հիմա ուզում եք փոփոխել ու ասեմ եք, որ այդ փոփոխությունը պետք է էվոլյուցիոն լինի։ Այսինքն իշխանությունը հայտարարում է, որ իրենք էլ են ընդդիմություն»։ Նա հիշատակեց Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պատմած անեկդոտը. «Ասում է՝ տղամարդը սովորության համաձայն հարբած տուն է վերադառնում։ Կինը հարցում է՝ որտեղից ես գալիս։ Նա էլ պատասխանում է՝ կնիկ, դու խելոք ես, մի բան կմտածես, ես գնամ քնեմ։

Ելք-ն իր նախընտրական ծրագիրն է ներկայացնել արմավիրցիներին

«Ընտրություն, փոփոխություն հաղթանակ».  այս կարգախոսով  Ելք կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրի 30 կետերն երեկ արմավիրցիներին ներկայացրին դաշինքի համապետական  ընտրական ցուցակի  պատգամավորի թեկնածուները: Սկզբունքը նույնն է՝  ընտրողների հետ հանդիպել իրենց թաղամասում, բակում, իրազեկել ներկա իրավիճակի ելքի մասին՝ նրանց  չկտրելով առօրյա գործերից: «Ճիշտ է, հանրապետական շտաբի մոտ ենք, բայց ելք կա, էլի, անգամ էս վիճակից ելք կա, ես ձեզ ասում եմ, ձեր մեկ ձայնով միացեք փոփոխությանը, ժողովուրդ ջան, տվեք հնարավորություն, ունեցեք էնպիսի պատգամավորներ, որոնք ձեր շահը կպաշտպանեն» : Էդմոն Մարուքյանը նկատեց, որ  ՀՀԿ շտաբի մոտ հավաքված նարդի խաղացողները լուռ  լսում ու գլխով հավանություն էին տալիս: Հետո մտան քաղաքի հարավ-արևմտյան թաղամասի  ջրափոսերով հարուստ անբաեկարգ բակերից մեկը, որտեղ երեխաները օգտվելով տաք եղանակից խաղալու հարմար տեղ էին փնտրում: Ելք դաշինքը վստահեցնում էր ընտրողներին՝ իրենք միակ ուժն են, որ կարող են Հայաստանում  իրատեսական փոփոխություններ անել: Արտագաղթը կասեցնելու համար անհրաժեշտ է նոր աշխատատեղերի ստեղծում, արտադրական ձեռնարկությունների վերականգնում, գյուղատնտեսության մեջ ռիսկի նվազեցում, հարկերի թեթևացում և այլն:  Նիկոլ Փաշինյանը փոփոխությունները տեսնում է ելքի  առաջարկած ծրագրում և ընտրողների քվեարկությամբ՝  որքան շատ ձայներ ունենան, այնքան կավելանա խորհրդարանում ժողովրդի ձայնը բարձրացնող ելքի պատգամավորների թիվը: Ելքը, ոչ միայն տիրող իրավիճակից  դուրս գալ է նշանակում , այլ լուծում,  ելքը՝ վերելք է և  փոփոխություն, որի քայլերը ներառված են  ծրագրում: Արամ Սարգսյանը համոզված է, ժողովրդի հետ միասին են իրականացնելու այդ փոփոխությունները Արտակ Զեյնալյանը ելքը նույնպես տեսնում է տնտեսության զարգացման, մարդկային ռեսուրսի,ազգային կապիտալի մեջ: Ելք կուսակցությունների դաշինքի առաջնորդների հետ էին նաև թիվ 6 ընտրական տարածքի վարկանիշային թեկնածուները, որոնց շտաբի աշխատակիցները բոլորին բաժանում էին նախընտրական ծրագրերն ու ծանոթացնում թեկնածուներին: Քաղաքացիները քարոզարշավին հետևում էին իրենց պատշգամբներից, պատուհաններից, իսկ արևկող պատի  տակ տաքացողներն՝ իրենց տեղից:

Գեղարքունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշինքի ղեկավարներ Ն. Փաշինյանը, Է. Մարուքյանը և Ա. Զավենի Սարգսյանը

Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai Sonata մակնիշի 33 ԼT 760 համարանիշի և Mercedes մակնիշի 34 FM 836 համարանիշի ավտոմեքենաները։

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին կողմ էր միայն մեկ պատգամավոր

Ճիշտ այն ընթացքում, երբ պաշտոնական տարբեր այցերով Հայաստանում են ռուս պաշտոնյաներ, Ազգային ժողովը քննարկում է  Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը: Առաջարկը «Ելք»-ինն է, ընդդիմադիր խմբակցությունը միանգամից երկու նախագիծ է ներկայացրել: Մեկով առաջարկում է ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը Հայաստանի մասով դադարեցնելու վերաբերյալ  գործընթաց սկսել, մյուսով ՝ հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորել: Նախագծերն այսօր քննարկվել են արտաքին հարաբերությունների մշտական հանաձնաժաղովի նիստում, որի դրական եզարակացությունն անհրաժեշտ է հարցերը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու համար:     10 դեմ, 1 կողմ. քվեարկության այս պատկերն արձանագրվեց  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստում, որում քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու  գործընթաց սկսելու մասին «Ելք»-ի նախաձեռնությունը: Հանձնաժողովի 11 միայն մեկը՝ Ելք-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էր կողմ, որ հարցն ուսումնասիրող  ժամանակավոր հանձնբաժողով ստեղծվի: «10 դեմ, 1 կողմ, հարցի քննարկումն ավարտվեց», — 2 ժամից ավելի տևած քննարկումից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Իսկ քննարկումը սկսվեց  երկու տիեզերական նախագծերին դրական եզրակացություններ տալուց հետո: Երկուսն էլ կոնվենցիաներ էին, մեկը ՝ տիեզերական օբյեկտների հասցրած վնասի , մյուսը  տիեզերագնացներին փրկելու մասին: Առանց քննարկման դրանք դրական եզրակացություններ ստացան, իսկ  իրական քննարկումը ծավալվեց ԵԱՏՄ-ի հարցի շուրջ: «Ելք» խմբակցությունը միանգամից երկու նախագիծ էր ներկայացրել: Մեկով առաջարկում է Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն ընդունել, մյուսով ՝ դրա վերաբերյալ եզրակացություն նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով ձևավորել: «Ելք»-ը կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի: Համոզված  է, որ մեր անդամակցությունը, տնետսական ու  քաղաքական առումներով արդարացված չէ:   Հարցի զեկուցողը Նիկոլ Փաշինյանն էր, նա թվեր ու վիճակագրություն ներկայացրեց: «Օրինակ, այս վիճակագրությունը:  Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունենք, բայց ապրանքաշրջանառությունը 164 միլիոն դոլար է, 30-40 անգամ ավելի, քան ԵԱՏՄ տնտեսական գործընկեր Ղազախստանի հետ: Սա ի՞նչ տնտեսական միություն է, որ միայն անկումներ են լինում»: «Ելք»-ը խնդիր է տեսնում ոչ միայն տնտեսկան , այլ նաև քաղաքական ու ռազմաքաղաքական առումներով: Կարծում է, որ  հարցը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի,  և լրջագույն հանրային քննարկում է անհրաժեշտ: ՀՅԴ-ն Ելք-ի  քննարկումներին դեմ չէ, բայց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը չի պաշտպանում: Խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանն ասում է՝  լավ փաստարկներ են բերվել,  որոնք կարող են  ԵԱՏՄ գործընկերներին ներկայացնել: Բայց դրանք, նրա կարծիքով,  բավարար չեն  ռազմավարական շրջադարձի համար: «Կարծում եմ` ոչ ժամանակն է ճիշտ ընտրված, ոչ էլ` ձևը: ժամանակի առումով պահը ճիշտ չի ընտրված, քանի որ ընդամենը մեկ ամիս հետո ԵՄ-ի հետ պատրաստվում ենք պայմանագիր ստորագրել: Այսօր կանգնած ենք «և, և»-ի ճանապարհին, ինչո՞ւ ընտրենք «կամ, կամ»-ի ճանապարհը»: «Ծառուկյան» դաշինքը նույնպես  քննարկմանը կողմ  է, առաջարկին՝ ոչ այնքան: Միքայել Մելքումյանը  համաձայն է գնահատականին, որ   ԵԱՏՄ պոտենցիալը լիարժեք չի օգտագործվում, բայց «Ելք»-ի  հիմնավորումները բավարար չի համարում: Արտաշես Գեղամյանը տնտեսական «հակափաստարկների» մի ամբողջ շղթա ներկայացրեց տարբեր ապրանքների՝ նաև գազի,  հնարավոր թանկացումների մասին ու ընդհանրապես հարցի քննարկումը «վտանգավոր» որակեց: Սա ու նաև 4 խմբակցություններից 3-ի մերժողական կեցվածքը տարակուսել ստիպեց Արամ սարգսյանին: «Ո՞րն է էն հարցը, որ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը միաբերան որոշած եկել են` չենք ուզում հանձնաժողով ստեղծել: Տասնյակ արգումենտներ կան, որ սա կարող է օգուտ բերել: Դուք էլ գիտեք, որ տասնյակ հարցեր կան, որ այս հանձնաժողովի ստեղծելը կարող է օգուտ բերել: Ես ինձ զգում եմ թշնամու թիկունքում: Ապացուցեք, որ դուք ճիշտ եք, ներողություն խնդրեմ»: «Ելք»-ի առաջարկը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ մերժվեց քվեարկության ավելի քան խոսուն արդյունքով: Իսկ երկրորդ հարցն ընդհանրապես չքննարկվեց, քանի որ նախագծի հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը չէր ներկայացել նիստին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Մարուքյանի բացակայությունը քաղաքական մարտավարության շրջանակներում էր։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե նախագծի հիմնական զեկուցողը չի ներկայանում, ապա հարցի քննարկումը հետաձգվում է երկու ամսով։

«Ելք»-ը հնչեցրեց «Երևան դարձած իմ Էրեբունի»-ի երգը. Արամ Սարգսյանը հորդորեց մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին

Այսօր «Ելք»-ն Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ անցկացնում է դրամահայթայթման երեկո, որին ներկա են դաշինքի անդամները, ավագանու թեկնածուները, համակիրները: Դրամահայթայթման միջոցով դաշինքը նախատեսում է իրականացնել քարոզչական ծախսերը:

Ավարտվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը (Լուսանկարներ)

2017 թվականի ապրիլի 28-ին Գյումրու Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, նախարարության աշխատակիցներ, մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Վերևներում նստած միայն մտածում են՝ էլ ինչից շահույթ ստանան

[b]«Շատ կարևոր է հասկանալ՝ ինչ ես վաճառում և հանուն ինչի: Այն, ինչը մեր իշխանությունները համարում են լիբերալ քաղաքականություն, շատ ներողություն, լիբերալիստական քաղաքականություն է, քանզի եթե դու հանում ես վաճառքի որոշակի հիմնարկություններ, որոնք գիտական, բժշկական կենտրոններ են, հարց է առաջանում, ով որ ձեռք բերեց տվյալ շինությունը, նույն պրոֆիլը պահելո՞ւ է արդյոք, հաստատությունը շարունակելո՞ւ է նույն ուղղվածությամբ գործել, չէ՞ որ դրանք բոլորը գործող կառույցներ են»,-[/b] խոսելով մի շարք հաստատությունների՝ Կառավարության կողմից վաճառքի հանման մասին, ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Ասում եք, թե անկանխատեսելի հարևան ունենք, բա եկեք բարձրաձայնեք դրա մասին, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա անընդհատ մուննաթ եկեք. Արամ Սարգսյան

Հույս դնել, որ Ռուսաստանն այսպես կանի, Իրանն այնպես կանի, անընդունելի է: Այո, պետք է ունենալ կայուն բարեկամներ, լինել կայուն բարեկամ, վստահելի գործընկեր, որպեսզի ծանր պահին քո բարեկամները կանգնեն քո կողքին:

Այն, ինչ որ անում եք, համարում եմ ճիշտ, ուսանողներն անկանխատեսելի են. Արամ Սարգսյանը՝ ուսանողներին

Երիտասարդության առավելությունը նրանում է, որ իրենք անկանխատեսելի են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում ցուցարար ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Ինչո՞ւ են ավիատոմսերը Հայաստանում թանկ. Փոխվարչապետի փաստարկները չհամոզեցին

Հայաստանում ավիատոմսերի գները թանկ են եւ դա ունի մի քանի պատճառ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում, «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Ի՞նչ է, ադրբեջանցիները հանկարծ որոշեցին գնալ, նամա՞զ անել Գյուննութի գերեզմաններում․ Արման Նավասարդյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է՝ Արցախի հետ կապված՝ բանակցային հարցերը գնալու են դեպի փակուղի․ փաստերն են այդ մասին վկայում։

Առաջարկություն. ՄԽ կից հասարակական-փորձագիտական խումբ ստեղծել

Արցախյան հակամարտության խնդրով բանակցային գործընթացը փակուղու մեջ է, որովհետեւ տարիներ շարունակ բանակցությունների մեջ գտնվողները գնացին անհամատեղելի երկու սկզբունքները համատեղելու ճանապարհով: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ դեմկուսն առաջարկում է Մինսկի խմբի հովանու ներքո հասարակական-փորձագիտական խումբ ստեղծել, որը կփորձի գտնել հիմքը՝ վստահություն ձեւավորելու եւ  պաշտոնական բանակցություններն առաջ շարժելու համար։ Վերլուծաբան Թեւան Պողոսյանը, մինչդեռ, կարծում է, որ հանրային դիվանագիտությունը, հատկապես երբ խոսքն Ադրբեջանի մասին է, չի կարող ունենալ որեւէ արդյունք: Հետեւաբար, ըստ փորձագետի, նման նախաձեռնությունների վրա ջանքեր վատնելու փոխարեն անհրաժեշտ է պարզապես զբաղվել տնային աշխատանքներով:   Հայաստանի դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները Ղարաբաղյան հիմնախնդրում որեւէ կերպ չեն կարող համատեղվել: Դա բացառվում է, ինչի մասին էլ փաստում է այն, որ բանակցությունները փակուղում են, իսկ պատերազմի վտանգը՝ բավականին մեծ: «Հիմնական խնդիրը, որ հիմա պետք է որոշվի, դա վստահության միջոցների ձեւավորումն է: Եթե վստահության միջոցները չեղան, մենք որեւէ առաջընթաց այս բանակցություններում չենք ունենալու»: Դեմկուսի ղեկավարն առաջարկում է բանակցային գործընթացը սառեցնել եւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար ձեւավորել փորձագիտական խումբ՝ երեք կողմերի մասնակցությամբ: Նման փորձ եղել է: Երկու հասարակությունները պետք է Մինսկի խմբի հովանու ներքո կարողանան գտնել այն հիմքը, որում կարելի է համաձայնության գալ, եւ այն հնարավորություն կտա նաեւ պաշտոնական պատվիրակություններին առաջ շարժվելու՝ ասաց Արամ Սարգսյանը: Նրա փոխանցմամբ՝ նման առաջարկով դեմկուսը, դիմելու է ե՛ւ իշխանություններին, ե՛ւ Մինսկի խմբի համանախագահներին: Փորձագետ Թեւան Պողոսյանը դեմկուսի նախագահի առաջարկների միայն որոշ մասի հետ է համաձայն: Մնացածի հետ կապված անհամաձայնություն չի հայտնում, այլ ասում է՝ փորձենք վերլուծել իրական փաստերը: «Ադրբեջանը վարում է այլ քաղաքականություն. զինվում է, պատրաստվում ռազմական միջոցներով խնդրի լուծմանը: Սա ամբողջովին ազդանշաններ են մեզ համար, թե մենք ինչ պետք է անենք: Այս րոպեին նստենք եւ մտածենք, թե պետք է միայն բանակցությունների վրա շեշտը դնենք՝ ոչ, որովհետեւ պետք է կարողանանք այնպես անել, որ Ադրբեջանին բերենք բանակցային սեղանի շուրջ»: Միակ ճանապարհը բոլոր տեսակի սցենարներին պատրաստ լինելն է եւ, միաժամանակ, ցույց տալը, որ հայկական զինված ուժերը մի քանի գլուխ ավելի բարձր են՝ հավելեց վերլուծաբանը: Հետեւաբար, ըստ Թեւան Պողոսյանի, ինչպես փորձն էլ է ցույց տվել, տվյալ խնդրում հանրային դիվանագիտության եւ այլ միջոցների վրա ջանքեր ներդնելն ապարդյուն է: Պետք չէ հերթական անգամ ինքներս մեզ խաբենք եւ պարզապես պետք է զբաղվենք մեր տնային աշխատանքներով՝ ասաց վերլուծաբանը՝ հստակեցնելով, որ նկատի ունի ներքին հազարավոր խնդիրները՝ ժողովրդական ինստիտուտների զարգացումը, տնտեսությանը զարկ տալն ու ժողովրդագրական խնդիրները լուծելը: Խնդիրներ, որոնց լուծումն իսկապես կհզորացնի երկիրն ու հասարակությունը:

Գործատուների 72,3 տկոսի համար, հիմնական սպառման շուկան Արցախն է. Արամ Սարգսյան

Արցախում առաջին անգամ իրականացվել է հետազոտություն գործատուների հիմնախնդիրների հետ կապված: Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի խոսքով՝ ԼՂՀ-ում 423 գործատուների հարցում է իրականացվել, այն դեպքում, երբ 3614 իրավաբանական անձ կա, այս թիվը բավական ներկայացուցչական է:

Պիտի իմանան, որ հանրությունը չի ընդունելու այս ամենը, եւ մենք բոլորս կմիավորվենք, ինչպես որ արել ենք 90-ականներին. Արամ Սարգսյան

Այսօր ասուլիսի ժամանակ կրկին քննարկվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ներկայիս նախագահ Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած ԼՂՀ կարգավորման կետերի մասին հայտարարությունը, որը համընկավ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպմանը Սոչիում:

Հայաստանն ու Իրաքը սերտ համագործակցում են ՏՏ եւ զբոսաշրջության ոլորտներում. Արման Սաղաթելյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամներ Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ Արսեն Միխայլովը նոյեմբերի 1-ին հանդիպել են Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին վերոնշյալ հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

Ամեն ինչ արվում է էն որակով, ինչ որակով իրականացվում են համապետական ընտրությունները. Արամ Սարգսյան

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհն այլընտրանք չունի այն երկրի համար, որը երկու հարեւանների կողմից ուղղակի փակ սահմաններ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Աղքատությանն ու գնաճը

Աղքատության և գնաճի թեման այսօր քննարկման առարկա է դարձել  ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի և Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի միջև։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանում 250 հազար ընտանիք աղքատ է՝ ասում է դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ եզրակացնելով՝ այս թիվը նշանակում է, որ մոտավորապես Հայաստանում 1 մլն աղքատ մարդ կա։ Երբ նման պայմաններում դեռ մի բան էլ գնաճ է գրանցվում, ի՞նչ է արվում վիճակը շտկելու համար՝ ասում է: «Բա կարելի է ասել, թե գնաճ չկա: Եթե սանրը էժանացել է 10 դրամով, դա չի նշանակում, թե հավասարակշռություն կա»: Արամ Գասպարի Սարգսյանի հարցի հասցեատերը ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է։ Պատգամավորն անմիջապես հիշեցրեց, որ Արամ Սարգսյանն էլ է ժամանակին կառավարման համակարգում եղել: Հետո արդեն խոսեց բազմաթիվ սոցիալական ծրագրեի մասին՝ ասելով, թե դրանք իրականացվում են բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու համար:   Զգո՞ւմ է արդյոք Ռուզաննա Մուրադյանը պարենային շուկայում արձանագրված գնաճը ամենօրյա գնումների ժամանակ։ Հարցին հանրապետական պատգամավորը դրական պատասխան է տալիս, բայց նաև հույս հայտնում, որ տոներից հետո գները կիջնեն, ինչպես լինում է ամեն տարի Ամանորից հետո:

«Ժամանակ». Արամ Սարգսյանի կուսակցու­թյան համամասնական ցուցա­կը կգլխավորեն ԵԿՄ-ականներ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կու­սակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, որոնք պետք է գլխավորեն կուսակցու­թյան համամասնական ցուցա­կը: Նրանց հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի:

Բյուջե 2018-ի քննարկումերն ԱԺ-ում ավարտվեցին

ՀՀ Ազգային ժողովն այսօր ավարտել է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի  քննարկումը, թե ինչպես պետք է ծախսել 2018-ին ակնկալվող 1 տրիլիոն 307 միլիարդ դրամը: Պատգամավորների երկուական ելույթները եւ նախարարների ներկայացումը հաջորդում էին միմյանց՝ այդպես էր սահմանվել քննարկման կարգը: Բայց փաստաթղթը քվեարկության չի դրվի ոչ այսօր, ոչ էլ վաղը: 2:2՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն այսպես են բաժանվել՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծի հանդեպ վերաբերմունքի առումով: Ոչ ոքի այս հաշիվն իրականում ոչինչ փոխել չի կարող, քանի որ Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների անդամները պարզ հաշվարկով գերազանցում են «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների համագործակցությանը: Այսպիսով՝ հաջորդ տարվա բյուջեի քվեարկությունը կանխորոշված է, հակառակ նրան, որ, այո, աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու: Դա չէ իրական ցուցիչը, հայտարարեց առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը եւ ստացավ հակահարված. Եթե կարելի է այսպես ձեւակերպել, ապա 2018-ի բյուջեին հստակ «պատերազմ» է հայտարարել «Ծառուկյան» խմբակցությունը: Օրվա ընթացքում այս քաղաքական ուժի անդամները տարբեր կողմից քննադատեցին ապագա բյուջեն՝ հղում անելով տարբեր ոլորտներին եւ փաստաթղթերին: Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը հիմնավորեցին «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը: «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանի թվով երկրորդ խոշոր խմբակցությունն է՝ 31 պատգամավորով: 9 պատգամավոր ունեցող «Ելք» դաշինքն իր դիրքորոշմամբ նույնպես կմիանա դեմ քվեարկությանը: «Ելք» խմբակցության անդամները կարծում են, որ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ներկայացվեց շատ «թափթփված» ձեւով: Բացի սրանից՝ այլ հիմնավորումները լսենք Լենա Նազարյանից եւ Արամ Սարգսյանից: Եթե անգամ ընդդիմադիր համարվող երկու խմբակցությունների բոլոր անդամները քվեարկության ժամանակ ներկա լինեն, ապա կապահովվի ընդամենը 40 «դեմ» ձայն: Հաջորդ տարվա բյուջեի ընդունման հարցում հանրապետականների կողքին կկանգնի խորհրդարանի ամենափոքրաթիվ՝ 7 հոգանոց դաշնակցությունը, բայց այդ ամենը կանի պահանջատերի կեցվածքով ՝զգուշացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Դաշնակցականներին քվեարկությունից առաջ գրավականներ են անհրաժեշտ. 58 հոգանոց հանրապետական խմբակցությունը՝ ի դեմս իշխող կուսակցության պատասխանատվություն է ստանձնում 2018 թվականի բյուջեի համար՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Փաստաթուղթը պաշտպանելու հարցում գործընկերոջն օգնեց նաեւ Էդուարդ Շարմազանովը: ՀՆԱ-ի մեջ պետական պարտքի կայունացում, կոռուպցիայի դեմ պայքար եւ կապիտալ ներդրումներ՝ խորհրդարան եկած կառավարության անդամները պնդում են, որ բյուջեի հիմքում ընկած այս նպատակները ճիշտ ուղղությամբ են տանելու երկիրը: Սա պնդում են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության չի դրվի վաղը: Կարգի համաձայն՝ հայտարարվեց բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում առնվազն 4 օրով: Պատգամավորները եւ խմբակցությունները դեռ կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Թուրք-ադրբեջանական զորավարժանքը՝ Հայաստանի դեմ ուղղված վտանգ

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ ցամաքային և ռազմաօդային ուժերի միջև համատեղ զորավարժությունների թիվն ավելացնելու հարցը: Նկատենք, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական ակտիվ զորավարժություններ են անցկացվում Նախիջևանում, ինչը տագնապալի են  համարում հայ քաղաքական գործիչներն ու ռազմական փորձագետները: Ըստ նրանց՝ դա Հայաստանի դեմ ուղղված վտանգ է: Նախիջևանում այս տարվա ընթացքում Թուրքիայի մասնակցությամբ արդեն 5-րդ զորավարժություններն անցկացվեցին, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա Նախիջևանի թրքապատկանությունը հեռահար սպառնալիք է համարում Հայաստանի համար եւ այդ ուղղությամբ ագրեսիային միշտ պատրաստ լինելու կոչ անում. «Թուրքական ամբիցիաների դրսևորումը հայկական երկրամասի նկատմամբ պետք է իբրև իրողություն ընկալել, իբրև սպառանալիք»: Հետևաբար, պետք է ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, բարձրացնել ՀՀ ԶՈՒ մարտունակությունը և անակընկալի չգալ, եթե Նախիջևանի ուղղությամբ նույնպես լարվածությունների ականատես լինենք ասում է Դավիթ Ջամալյանն ու կանխարգելիք քայլերի պատրաստվելու մասին հիշեցնում: «Մենք մի քանի տարի առաջ ամրապնդել ենք մեր հենակետերը, և միշտ սպասել ագրեսիայի թուրք-ադրբեջանակն տանդեմից նաիջևանյան ուղղությամբ»: Պետք է հաշվի առնել, որ Նախիջևանը կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար ու ամեն ինչ արվում է, նաև որպեսզի Նախիջևանը տարածական կապ ունենա Ադրբեջանի հետ, ընդգծում է ռազմական փորձագետը: Դա հաշվի առնելով՝ նա անընդունելի է համարում զիջումների գնալու ճանապարհով խաղաղության հասնելու հավանականությունը: Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը չի կարծում, թե Թուրքիայի կողմից Նախիջևանում զորավարժությունների անցկացումն ուղղված է Հայաստանի դեմ, բայց,  ամեն դեպքում, նշում է, որ Նախիջևանի ռազմականացումը Հայաստանին վնասող գործոն է: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը տագնապի նշաններ է տեսնում նաև Նախիջևանում թուրքական լիրայով առևտուր կազմակերպելու Թուրքիայի մտադրություններում: Վահրամ Աթանեսյանը, մինչդեռ, դա բնական է համարում Նախիջևանում ազատ առևտրային գոտու առկայության պայմաններում: Արամ Սարգսյանը կոչ է անում աչալուրջ լինել ու մտածել, թե ինչ է անելու Հայաստանը ռազմական գործողություններ սկսելու պարագայում։

Գիտեմ՝ հարցնելու եք, թե ինչու ես` արարատցիս, առաջադրվում եմ Երեւանում, թիվ 1 ընտրական տարածքում. Արամ Սարգսյան

«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 1 ընտրական տարածքում՝ Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Ընտրավազք՝ 2018. «Ելք»-ի նախագահի թեկնածուն հայտնի է, ՀՀԿ վարչապետինը՝ ոչ պաշտոնապես

2018 թ. ՀՀ նախագահի ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական 7-րդ ընտրություններն են։ Նախատեսվում է, որ դրանք տեղի կունենան 2018 թ. մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության նախագահը կընտրվի ոչ թե քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ Ազգային ժողովի կողմից։ ՀՀ 3-րդ և գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։ Այսօրվանից արդեն 2018 թվականի նախագահի ընտրությունների ընտրավազքը բացված է: Առաջին հստակեցումը տեղի ունեցավ Աժ-ում: Այսօր կեսօրին հայտնի դարձավ Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրվող առաջին թեկնածուի անունը: «Ելք» խմբակցությունից պատգամավոր Արտակ Զեյնալյան: ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո խմբակցության անդամներով հավաքվեցին, նիստ գումարեցին եւ մի քանի որոշում կայացրեցին: Բուժաշխատող, իրավաբան, իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ Արտակ Զեյնալյանի պատգամավորական փորձը մեկ տարուց պակաս է՝ 2017-ի ապրիլից է խորհրդարանում: 3 կուսակցություն միավորած «Ելք» դաշինքում ներկայացնում է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Առաջադրվելու որոշումը կայացնելուց անմիջապես հետո Զեյնալյանը հրաժարվեց հարցազրույցից՝ «Ռադիոլուրին» տեղեկացնելով, որ դեռ պետք է որոշեն՝ խոսելո՞ւ է ընդհանրապես, թե՞ ոչ: Հասկանալի է՝ 2018-ից Հայաստանի նախագահն այլեւս սիմվոլիկ պաշտոն է՝ սահմանափակ լիազորություններով: «Ելք» խմբակցության նիստի ընթացքում կայացվել է մեկ այլ որոշում, որի մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Գրել է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցություններ են սկսելու՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար: Ֆեյսբուքի օգտատերերի մեկնաբանությունները հենց Նիկոլ Փաշինյանի էջում այս լուրի  հետ կապված հակասական են: «  «Ոչ դոդացման»-ը պրծա՞վ» «Իմ կարծիքով հարմար թեկնածու չի» «Հարգում եմ ԵԼՔ դաշինքի որոշումը» Մամուլով դեռ վաղուց լուրեր էին տարածվում, որ նախընտրական հարցերով «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները բանակցում են: Թե օրեր առաջ եւ թե այսօր «Ծառուկյան» խմբակցության անդամները անընդհատ հորդորում են չշտապել՝ նշելով, որ այս պահին նման քննարկումներ խմբակցությունում դեռ չեն եղել: Ասում են՝ շտապել պետք չէ՝  խմբակցության 31 պատգամավոր դեռ կարծիք պետք է հայտնի: Երբ կուսակցության քաղաքական խորհրդում եւ դաշինքում կլինեն քննարկումներ՝ լրատվամիջոցներին եւ հասարակությանն անպայման տեղեկություն կտրամադրվի՝ խոստացողների մեջ է նաեւ ԱԺ  փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նախընտրական այս թոհուբոհի մեջ ամենահանգիստը թերեւս դաշնակցականներն են՝ մտածելու եւ թեկնածու որոնելու խնդիր չունեն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այս հարցում մշտապես վկայակոչել է կոալիցիոն հուշագիրը: Հանրապետականը, ի դեմս ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի, հանրապետության նախագահի պաշտոնը 2018-ի ապրիլից նախկինի պես չեն գնահատելու, ուստի եւ նախագահի առաջադրման հարցում չեն շտապում: Այս դեպքում այլ է 2018-ի ապրիլից հետո վարչապետի առաջադրման հարցը: Եթե հանրապետականներից շատերը դեռ փորձում են պահել ինտրիգը եւ առաջինը չբացել փակագծերը, ապա Գալուստ Սահակյանն այսօր նախընտրեց պարզությունը: Նախագահի ընտրությունների ժամկետների առումով նշենք, որ ՀՀ նախագահի ընտրությունները պետք է կազմակերպվեն 2018-ի մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ Հայաստանի նոր Սահմանադրությամբ` առաջին անգամ նախագահին կընտրեն ոչ թե Հայաստանի քաղաքացիները` ուղղակի ընտրությամբ, այլ Ազգային ժողովը։

«Ծառուկյան» դաշինքը չի շտապում արձագանքել «Ելք»-ին

«Ելք» դաշինքում դեռևս սպասում են  իրենց առաջադրած նախագահի թեկնածությունը  պաշտպանել-չպատաշտպանելու մասին խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի  արձագանքին: «Ծառուկյան» դաշինքը  «Ելք»-ի պաշտոնական նամակը ստացել է, բայց այն առայժմ չի քննարկել:  Խորհրդարանական 4 խմբակցություններից «Ելք» –ն առաջինն  ու առայժմ  միակն է, որ ներկայացրել է նախագհի իր թեկնածուին: Կկարողանա նաև առաջադրել այդ թեկնածությունը՝  կախված է Ծառուկյան դաշինքի արձագանքից: Վերջնական պատասխաններ առայժմ չկան,  բայց  գործընթացը  նորից առաջին պլան է բերել «ով է ավելի ընդդիմադիր» հարցը: «Ծառուկյան» դաշինքում չեն հասկանում թիվ մեկ ընդդիմադիր ուժ լինելու մրցավազքքը:  Չեն հասկանում նաև «Ելք»-ի թաքնված ակնարկը, թե՝ եթե ընդդիմադիր են, ապա կաջակցեն իրենց  նախաձեռնությանը: «Ծառուկյան դաշինքը դրանով չէ, որ պետք է ապացուցի իր ընդդիմադիր լինելը»: Խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հիշեցնում է՝  «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր լինելն ամրագրված է օրենքով.  խմբակցությունը  կառավարության մաս չէ,  հետևաբար ընդդիմադիր է: «Հիմա այս կամ այն նախագծին քվերակելով չի որոշվում՝ ընդդիմադիր ես թե ոչ: բազմաթիվ նախագծերի Ելքը կողմ է քվերակել, բայց մենք  մեզ թույլ չենք տվել այդ մասով վիճարկել նրանց ընդդիմադիր լինելը: Այդ նույն տրամաբանությամբ Ելքը պետք է նախատեսի, որ Ծառուկյան դաշինքն էլ կարող է իր թեկնածուն ունենալ»: Ոչ թե ունի, այլ  կարող է ունենալ:  Գևորգ Պետրոսյնանն ասում է՝  այս պահին դեռ չգիտեն՝ սեփական թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Չեն բացառում, որ եթե չառաջադրեն էլ , կարող է  Ելքի թեկնածուի առաջադարդրմանը չաջակցեն:   սա ենթադրություն է, իսկ վերջնական պատասխան առայժմ չունեն: Ելքը, հիշեցնեմ, ապրիլին սպասվող նախագահի ընտրություններին առաջարկել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Բայց քանի որ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ այսինքն 26 պատգամավոր,  9 հոգանոց Ելքին անհրաժեշտ է Ծառուկյան դաշինքի աջակցությունը, ինչն էլ նրանցից ակնկալում են: «Ոչ ոք զրկված չէ ակնկալիք ունենալու հնրավարությունից, բայց նման դեպքերում եթե խոսքը վերաբերում է  վբանակցություններին, ապա հարցը պետք է դիտարկվի երկուստեք՝ իսկ իրենք ճշտել են թե մենք թեկնածու ունենք թե ոչ, որովհետև մի կողմը ներկայացնի իր թեկնածուին և ամբողջ բանակցությունները գծի միայն մեկ թեկնածուի շուրջ, սա, կարծում եմ, արդար մոտեցում չէ»: «Ելք»-ում «Ծառուկյան»  դաշինքի պատգամավորների այս և նման  այլ դիտարկումներն առայժմ ցավագին չեն ընկալում:  Խմբակցությունից Արամ Սարգսյանը հորդորում է, ոերկու ուժերին չհակադրել: «Մենք մեր հայտը ներկայացրել ենք ոչ թե առանձին կուսակցությանը , այլ հանրությանը: Այդ խմբակցությանն ընդամնեը ասել ենք, որ մենք թեկնածու ունենք, խնդրում ենք դիտարկեք նրա թեկնածությունը, մնացածը ձեր որոշելիքն է: Այստեղ փորձել հակադրություն գտնել, մեր ու Ծառուկյան դաշինքի մեջ, ճիշտ չէ: Սխալ է մեզ ու նրանց հակադրելը»: 2018 թվականին հանրապետության նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից, ըստ 2015-ին փոփոխված Սահմանադրության՝  պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով: Խորհրդարանական 4 խմբակցություններից Ելք-ն առաջինն ու առայժմ  միակն է, որ ներկայացրել է նախագահի իր թեկնածուին: Կկարողանա նաև առաջադրել այդ թեկնածությունը, կախված է Ծառուկյան դաշինքի արձագանքից:

Իրավիճակը շփման գծում՝ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին

Ինչ զարգացումներ կարող են լինել գալիք տարի ղարաբաղյան խնդրում: Վատ լուրերի բացակայությունն արդեն լավ նորություն կարելի է համարել, ասում է ռուս վերլուծաբանը: Հայաստանում էլ փորձում են հասկանալ, թե որ դեպքում է հնարավոր, որ լարվի իրավիճակը սահմանին, հաշվի առնելով Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները:     2018 թվականը տարածաշրջանի համար լուրջ գործընթացների տարի է խոստանում լինել, նախագահական ընտրություններ կլինեն Ադրբեջանում ու Ռուսաստանում, Հայաստանում եկող տարվանից կանցնենք կառավարման խորհրդարանական համակարգի և այս իրադարձությունների ֆոնին ղարաբաղյան խնդրում, ըստ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի, դժվար թե լարվածություն գրանցվի: Բաքվում, ամենայն հավանականությամբ, ներքաղաքական իրավիճակը լարված չի լինի՝ կարծում է նա։ «Կփորձեն կայունություն պահպանել: Սակայն եթե Ալիև հասկանա, որ չի հաղթում, ապա լարվածություն կառաջացնի որ ուշադրությունը շեղի»: Ընտրությունները Ադրբեջանում կլինեն 18-ի աշնանը, մինչ այդ թերևս կշարունակվեն բանակցությունները։ Ղարաբաղյան խնդրում լարվածություն թերևս գրանցվի այն դեպքում, եթե բանակցությունները դադարեն՝ ասում է Աշոտ Մովսիսյանը։ «Եթե ստատուս քվոն փոխելու հարց առաջանա, այդ դեպքում հնարավոր է»: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ ղարաբաղյան խնդրում սխալ է համարում տարածքային ամբողջականության թեզի համադրումը ազգերի ինքնորոշման սկզբունքին: Դա նշանակում է, որ ինքնորոշման իրավունքը կարելի է իրացնել Ադրբեջանի կազմում: Սա սկզբունքային հարց է: Ռուս վերլուծաբան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Ղարաբաղյան խնդրում բեկում չի կանխատեսում: Ադրբեջանը չի համակերպվում Արցախը կորցնելու մտքի հետ և դիտարկում է այն իր տարածքի մի մաս և այդպիսով Բաքուն իրեն դրել է փակուղում ու չի կարողանում դուրս գալ այնտեղից, ասում է. Նա դրական է համարում վատ լուրեր  բացակայությունը. «Մենք բեկում չենք տեսնում ղարաբաղյան խնդրում: Ղարաբաղյան խնդրում վատ լուրերի բացակայությունը հակամարտության գոտում արդեն լավ նորություն է 2016 թվականին տեղի ունեցածից հետո»: Ադրբեջանի այդ վարքագիծը միջազգային հանրության կողմից հավանության չարժանացավ եւ քննադատության ենթարկվեց ՄԽ-ի և միջազգային հանրության կողմից, իհարկե ոչ հրապարակային:

Արամ Սարգսյանը հայտարարություն է տարածել ԱԺ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության վերաբերյալ

Արամ Սարգսյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով ԱԺ արտահերթ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մասնակցության ձևաչափը։

Ինչու հայկական կողմը չի հերքում ադրբեջանական ապատեղեկատվությունը

Վերջին օրերին ադրբեջանական մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, թե Նախիջեւանի տարածքում 11 հազար հեկտար տարածք են հետ վերցրել եւ վերահսկում են Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: Սրան անդրադարձել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այն համարելով ապատեղեկատվություն: Երեկ էլ Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր են այցելել ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը: Չնայած ականատեսները նույնպես վկայել են, որ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածածն ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ, Նախիջեւանում կատարվող իրադարձությունները հայաստանյան հասարակական շարունակում համարում են մտահոգիչ:   Ադրբեջանական լրատվամիջոցները կոնկրետ փաստեր են գրել: Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ասաց, թե զարմանում է, որ ամեն անգամ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջեւանի սահմանի հետ կապված անհանգստության կարիք չկա: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատեց, որ այս փուլը ԼՂ բանակցությունների հարցում անորոշ է, այն կանգ է առել, ըստ էության, իսկ դա հղի է հնարավոր պատերազմական գործողություններով: Ի դեպ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները համարել է ապատեղեկատվություն: Ավելին, Երեկ էլ Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր են այցելել ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը: Այդուհանդերձ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով, դրությունն, իրոք, տագնապ է առաջացնում: Նա ասաց, որ Նախիջեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդեն կես տարի է, ինչ բարձրաձայնում են: Ըստ նրա՝ Նախիջեւանում տեղի ունեցողը նեոօսմանիզմի քաղաքականության դրսեւորումներից մեկն է. «Եթե Ալիեւը խոսում է Երեւանը գրավելու մասին, դա ոչ զառանցանք է, ոչ էլ, այսպես ասած, ցնդաբանություն, այլ մեծ քաղաքականության ֆրագմենտներից մեկն է: Մենք չենք կարող դա ուշադրության չարժանացնել եւ ասել, որ վտանգ չի սպառնում»: Նման իրավիճակում թե՛ դեսպան Արման Նավասարդյանը, թե՛ Արամ Սարգսյանը կարծում են, որ ժամանակը չէ Արցախում հասարակական ընդվզումների համար: Արման Նավասարդյանն էլ պատկերավորեց. «Ես կարծում եմ, դա հիշեցնում է ուղտի պարը կամուրջի վրա: Բոլորովին դրա ժամանակը չէ»: Արման Նավասարդյանը նկատեց, որ դրսից ամեն ինչ արվում է այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը խանգարելու համար եւ պետք չէ դրա վրա ներսից ինչ-որ բաներ ավելացնելու: Դա, ինձ թվում է, ոչ մի շրջանակների մեջ չի տեղավորվում եւ ժամանակն է սթափ քաղաքականություն վարելու այդ հարցերի շուրջը՝ եզրափակեց Արման Նավասարդյանը:

ՀՀԿ-ի կողմից որոշ ուժերի մասին լսել եմ, որ գրպանային ընդդիմություն են և երբեմն համաձայն եմ, բայց Արամ Սարգսյանի մասին չեմ լսել. Խ. Քոքոբելյան

Գրպանային ընդդիմությունն այն է, որ ժողովրդին այլ բան են ասել, արել՝ մեկ այլ բան, օրինակ՝ առանցքային ճակատագրական հարցերի քվեարկություններում նրանք դրսևորվել են ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ն ցանկացել է. «Մենք» դաշինքի կազմման մասին հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, որ իրենք չեն լինի այդպիսի ընդդիմություն:

Մեր ցուցակներում չեն լինելու հասարակության մատից փուշ չհանած մարդիկ. Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին.

«Մենք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Սվիտալսկիի հետ

ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Անժելա Խաչատրյանը նոյեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու եւ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ:

Արարատի մարզում վթարի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի 25–ամյա տղան

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն. Սերժ Սարգսյանի «հանդերձը» դուր է եկել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հանդերձը» շատ է դուր եկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ղարաբաղյան կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները փակուղի են մտել. Դեմոկրատական կուսակցություն

Ղարաբաղյան կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները ներկա պահին մտել են փակուղի։ Այս մասին «Արցախի Հանրապետության կազմավորման օրինականությունը (լեգիտիմությունը) միջազգային իրավունքի տեսակետից» թեմայով գիտագործնական կոնֆերանսում ապրիլի 3-ին ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Իրավունք». Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելուց

«ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին կար մեկ մրցակից, որին մինչեւ համագումարը չեզոքացրին: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին:

Ցեղասպանության ճանաչումը թիվ մեկ արտաքին խնդիրը դնելը մեր մանեւրելու հնարավորությունները փոքրացնում է. Արամ Սարգսյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը դնելը մեր արտաքին քաղաքականության մանեւրելու հնարավորությունները փոքր ինչ փոքրացնում է եւ ընդհանուր առմամբ, որեւէ խնդիրը այդ առումով չի լուծում:

In russian

Глава Демпартии и депутат от РПА разошлись во мнениях о Фонде компенсации для военнослужащих

Председатель Демократической партии Армении Арам Саркисян считает неприемлемым создание Фонда компенсаций для семей погибших военнослужащих и раненых солдат, а депутат парламента от РПА Гамлет Арутюнян подчеркнул идеологическую важность данного проекта.

Глава ДПА сложил с себя полномочия первого вице-президента Всемирного армянского конгресса

Председатель Демократической партии Армении Арам Саркисян сложил с себя полномочия первого вице-президента Всемирного армянского конгреса согласно собственному заявлению, сообщает пресс-служба ДПА.

Демпартия Армении покинула предвыборный блок экс-глав МИД и Минобороны

Демократическая партия Армении покидает предвыборный блок, созданный ДПА с партиями "Консолидация" и "Третья Республика", лидерами которых являются экс-главы МИД и Минобороны Вардан Осканян и Сейран Оганян, заявил в пятницу журналистам глава Демпартии Арам Саркисян.

Глава партии "Республика" обнародовал заявление относительно участия в выборах в парламент Армении

Депутат Национального Собрания Армении, председатель партии "Республика" Арам Саркисян опубликовал в своем Facebook-e заявление относительно формата участия в предстоящих выборах в Национальное Собрание.

Глава партии "Республика" рассказал о формате участия в парламентских выборах в Армении

Депутат Национального Собрания Армении, председатель партии "Республика" Арам Саркисян опубликовал в своем Facebook-e заявление относительно формата участия в предстоящих выборах в Национальное Собрание.

Независимость Арцаха от Азербайджана не может быть поводом для переговоров – оргкомитет

Независимость Арцаха от Азербайджана не может быть поводом для переговоров, заявил в пятницу журналистам председатель оргкомитета "В защиту Арцаха", лидер Демократической партии Армении Арам Саркисян.

Экс-премьер Армении: развитие горной металлургии напрямую с связано с безопасностью и карабахской проблемой

Локомотивом развития экономики Армении должна быть именно горная металлургия, заявил бывший премьер-министр Армении, лидер партии «Республика» Арам Саркисян в интервью Общественному телевидению Армении

Арам Саркисян: развитие горно-рудной промышленности в Армении напрямую связано с вопросами безопасности и карабахской проблемой

Локомотивом развития экономики Армении должна быть именно горная металлургия, заявил бывший премьер-министр Армении, лидер партии «Республика» Арам Саркисян в интервью Общественному телевидению Армении

In english