Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Aram Simonyan

Today's citations

In armenian

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գրադարանը համալրվոց նոր գրականությամբ

Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, ով Մայր բուհ էր այցելել կնոջ՝ Եկատերինե Բաքրաձեի և դեսպանատան ավագ խորհրդատու Նինո Ափցիաուրիի հետ:

«Հովհաննես Ադամյան» լսարանը նոր հնարավորություններ կտա ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներն այսուհետ, բացի հիմնական դասախոսություններից, հնարավորություն կունենան մասնակցելու բազմաթիվ կլոր սեղանների, սեմինարների:

«Ժամանակ». ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի աշխատավարձի ֆոնդի վրա, այնուամենայնիվ, ԵՊՀ դասախոսների աշխատավարձը կրճատվել է, ինչն առաջացրել է դասախոսական կազմի դժգոհությունը:

Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես Մայր Աթոռում

Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ  Տ. Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին նվիրված վավերագրերի և արխիվային նյութերի երկու ժողովածուների շնորհանդեսը: Ժողովածուներն ընդգրկում են Հայաստանի Ազգային արխիվում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվում պահվող վավերագրերն ու արխիվային նյութերը: Վավերագրերի Ա հատորը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ Բ հատորը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Մատենադարանի աշխատակիցներ, գիտնականներ և ճեմարանականներ։ Գարեգին Ա Հայրապետի ծննդյան 150-ամյակի և վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչմանը ձոնված երեկույթը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի բացման խոսքով: «Բնավ պատահական չէ, այլ աստվածային նախախնամություն է, որ մերազնյա Առաջին հանրապետության ազգային հերոսներից մեկի՝ Տ. Տ. Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված պատմական կարևորություն ունեցող այս ժողովածուների լույս ընծայումն ու ներկայացումը կանխում է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյա հոբելյանները: Մեր Հայրենիքը, մեր Ազգն ու մեր Եկեղեցին այսօր էլ և ցկատարած աշխարհի կարիք ունեն անձնուրաց ու անձնազոհ զավակների, պետական այրերի ու հոգևոր սպասավորների: Ամենևին պատահական չէ, այլ Աստծո նախախնամ կամքի համաձայն է, որ մեր Սուրբ Եկեղեցու շնորհազարդ գահակալներից Տ. Տ. Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսի այս վավերագրական ժառանգությունը հրատարակվում է համաժամանակ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Կիլիկիո կաթողիկոսության նստավայր Անթիլիասում», — նշեց Ասողիկ քահանան իր խոսքում։ Այնուհետև շնորհանդեսի մասնակիցները դիտեցին Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված ֆիլմը, որից հետո ժողովածուների բովանդակությանը և կատարված աշխատանքին անդրադարձ կատարեց Հայաստանի ազգային արխիվի աշխատակից, պատմ. գիտ. թեկ. Գոհար Ավագյանը, ում ազնիվ աշխատասիրությամբ պատրաստվել են ներկայացված արժեքավոր հրատարակությունները: Այս առիթով խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ հանգամանորեն անդրադառնալով Հովսեփյան Կաթողիկոսի լուսավոր կերպարին, ժամանակի դժվարին պատմական հանգամանքներում նրա նվիրյալ գործունեությանը և ազգին ու Հայոց Եկեղեցուն մատուցած անգնահատելի ծառայությանը։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանն իր հերթին խոսեց Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի գիտական վաստակի մասին: Հանդիսությանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններ: Վերջում Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի մեծ վաստակի և հիշատակի առջև իր խոնարհումն արտահայտեց Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ «Պատմության մեջ մեծություններ կան, որոնք լույս են դառնում, լույս են մնում պատմության հուշերի դիմաց: Պատմության մեջ մեծություններ կան, որոնք իրենց հոգեմտավոր ստեղծագործությամբ վեր են պատմության հոգուց: Այսպիսին եղավ և այսպիսին մնաց Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսը։ Հայ լեզվի բազմաշնորհ, բազմավաստակ բառերը տկար են նկարագրելու Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսի կյանքը և հոգեմտավոր վաստակը Սուրբ Էջմիածնից սկսյալ մինչև Ռուսաստան, Թիֆլիս, Ամերիկա և Անթիլիաս: Հարուստ կյանք ունեցավ և իր կյանքով ու վաստակով հարստացրեց մեր Եկեղեցու ու ժողովրդի կյանքը: Հայաստանն ապրեց նաև Հայաստանից դուրս: Հայաստանն իր հետ տարավ, ուր որ գնաց. Հայաստանն իր ոգիով, իր տագնապներով, իր տեսիլքով, Հայաստանն իր դարերով, իր քարերով, ձեռագրերով, մանրանկարներով: Ճանաչեց, ուսումնասիրեց և ապրեց նրանով, ինչ որ ուսումնասիրեց։ ․․․Պաշտամունքի հասնող սեր ունեցավ հայ մշակույթի նկատմամբ, մեր Եկեղեցու աստվածաբանությունը, հավատքը, ծեսը, մեր ողջ պատմությունը դիտեց և արժևորեց հայ մշակույթի լույսի տակ, որովհետև տեսավ, վերլուծեց, որ մեր ժողովրդի կյանքում Հայաստանը, հայրենիքը, մշակույթը, հավատքը, եկեղեցին սերտորեն ընդելուզված են իրար հետ» , — ընդգծեց Արամ Ա Կաթողիկոսը՝ խոսելով նվիրյալ հովիվ, հանձնառու ուսուցիչ, հայրենասեր, մտավորական և գիտնական բազմաշնորհ Գարեգին Ա Հայրապետի մասին։ Արամ Ա Կաթողիկոսը նաև անդրադարձավ Գարեգին Ա Հովսեփյանի հայրապետության տարիներին, հավատքով ու հանձնառությամբ հայրենիքին ու ժողովրդին այդ հանգամանքի մեջ ծառայելու մղումին՝ շեշտելով․ «Գարեգին Հովսեփյանց եղավ, մնաց ու կմնա մեծություն, Հայ Եկեղեցու ճառագայթող մեծություններից մեկը»։ Վավերագրերի շնորհանդեսն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով։ Հայրապետական սիրով ողջունելով հանդիսությանը մասնակից հոգևոր դասին և հավատավոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Մեր Սուրբ Եկեղեցին, որ դարերի հոլովույթում հաճախ է դիմագրավել նեղությունների, գործել պատմական ու քաղաքական դժվարին պայմաններում, շնորհիվ առաքինազարդ Հայրապետների՝ փառքով է վերհառնել փորձություններից ու շարունակել տերունապատվեր իր առաքելությունը: Ահա այսպիսի մեծանուն Կաթողիկոսներից է Գարեգին Ա Հովսեփյանը, ում անունն արձանագրված է մեր նոր ժամանակների պատմության կարևոր իրադարձությունների բարձրակետում: «Այր՝ լի շնորհօք եւ զօրութեամբ» (Գործք Զ 8): Նոր Կտակարանի այս խոսքերը ճշմարտապես բնորոշում են Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսին: Նա Քրիստոսի հավատարիմ ու քաջ զինվոր էր հոգևոր անդաստանում, միության ջատագովն ու իրագործողն էր ներեկեղեցական ասպարեզում, փայլուն միտք էր գիտական աշխարհում, ոգի ու սխրանք էր մարտի դաշտում, մեծ հայ և ականավոր գործիչ ազգային կյանքում: Նա իր հովվական ու առաջնորդական գործունեության բոլոր տարիներին հայրական խնամքով, սիրով ու հոգատարությամբ հովվեց մեր ժողովրդի զավակներին, պայծառացրեց հավատքը, հավելեց ազգասիրությունն ու հայրենանվիրումը: Տիրոջ անձնվեր սպասավորի առաջնորդության ներքո վերելք ու զարթոնք ապրեց ազգային-եկեղեցական կյանքը Ղրիմի և Նոր Նախիջևանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց թեմերի: Մեր ժողովրդի համար օրհասական պահին Քրիստոսի նվիրյալ սպասավորը դարձավ ազգի ու հայրենյաց պաշտպանության զինվոր, «հովիւ քաջ, որ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Հովհ. Ժ 11): Սարդարապատում նա հառնեց որպես նոր Ղևոնդ Երեց և մահապարտների գնդի ու հայոց աշխարհազորի հետ իր ավանդը բերեց հայրենիքի պաշտպանության նվիրական գործին և հաղթանակի կերտմանը, որը դարձավ հիմքը մեր անկախ պետականության հաստատման: Երջանկահիշատակ Գարեգին Հովսեփյանը առաքելության ծանրաբեռն վաստակով ընտրվեց Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս, և ինչպես վկայեց Մեր հոգևոր եղբայր Արամ Ա Կաթողիկոսը, առավել շենացրեց Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, նվիրական տեսլականներ կյանքի կոչեց, եկեղեցանպաստ ու ազգօգուտ ծրագրեր իրագործեց: Նա նորովի ցոլացրեց Լուսավորչի տեսիլքի լույսը Անթիլիասում, միաբանության լույսը՝ տարաձայնությունները հարթելու, երկպառակության տանող ընթացքները կանխելու, մեր Սուրբ Եկեղեցու և ազգի միասնությունը հաստատուն պահելու: Եվ խորհրդանշական է, որ այսօր Գարեգին Ա Հովսեփյանի վավերագրերի ու արխիվային նյութերի ժողովածուների շնորհանդեսին մասնակցում ենք Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ միասնաբար՝ ի նշան հոգևոր-եկեղեցական մեր անդաստանում Քրիստոսապատվեր սիրո ու միաբանության, որի ավանդույթների ջատագովն ու պաշտպանն է եղել մեծանուն հայորդին: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսը եկեղեցական անդաստանում բեղուն ծառայություններից զատ մեր ժողովրդին պարգևեց նաև իր գիտական ու գրական գործունեության արդյունքները: Նրա աշխատություններն ընդգրկեցին հայագիտության գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, բանասիրություն, բանահյուսություն, գրչություն ու մանրանկարչություն, արվեստ, եկեղեցագիտություն, հնագիտություն, ձեռագրագիտություն: Ահա այսպես է այսօր մեր առջև պատկերվում պայծառ կերպարը Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի` մեծ մարդ, ազգի արժանավոր զավակ, Քրիստոսի հավատարիմ ծառա»: Հայոց Հովվապետը իր բարձր գնահատանքը հայտնեց ժողովածուների հրատարակության գործում իրենց ազնիվ ջանքերը ներդրած բոլոր անձանց՝ ի մասնավորի Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին և աշխատակից Գոհար […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաշվետվությունը ներառել է կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի և տեղեկատվական համակարգերի, ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների ու սոցիալական քաղաքականության ոլորտները, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությունը: Օրակարգի հարցերի շրջանակում ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի հաստատմանն են ներկայացվել նաև 2017թ. ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2017թ. ԵՊՀ կառուցվածքը և հաստիքացուցակը և 2017թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրության հարցը: Սահմանվել են աուդիտ իրականացնող անձի գործառույթները՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2017թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի եկամուտների և ծախսերի 2017թ. տարեկան նախահաշվի ու դրա փոփոխությունների կատարողական հաշվետվության աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում: Օրակարգային հարցերից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր, Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին: Նիստի ավարտին Նախագահը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, մատաղ սերնդի ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է անվանի մտավորականին պետական բարձր պարգևի արժանանալու համար, նրան և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն հայտնել անցնող 2016 թվականին համատեղ աշխատանքի համար: Հանրապետության Նախագահը ամփոփել է նաև անցնող 2016 թվականը և անդրադարձել 2017 թվականի կարևորագույն անելիքներին: Մինչ խորհրդի նիստը Հանրապետության Նախագահը ՀՀ ԿԳ նախարարի, ԵՊՀ ռեկտորի, հոգաբարձուների խորհրդի անդամների և ֆակուլտետների դեկանների ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնովին վերանորոգված ԵՊՀ մարզադահլիճում, հյուրատանը, քաղաքացիական պաշտպանության և բուժօգնության, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնների մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Կարեն Կարապետյան. «Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»

«Երևանի պետական համալսարանը շարունակում է նշանակալից դեր կատարել թե´ գիտակրթական, թե´ հասարակական գիտակցության ձևավորման առումով, և պետք է քննարկել, թե ինչպես կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնել», — ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսվող միջոցառումները և բարեփոխումները՝ նշելով.  «Ինչ էլ որ անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա, պետք է անենք խելացի, հաշվարկված, ուրիշ տարբերակ չունենք: Սա մեր առջև դրված հրամայական է: Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշ թվային տվյալներ է ներկայացրել. բուհն ունի շուրջ 19000 ուսանող, 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, որից 2-ը գիտակրթական են, 15 ուսումնական ու գիտական կենտրոն, շուրջ 50 լաբորատորիա և 3 նորաստեղծ ուսանողական Start up լաբորատորիա: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն գնում է գերազանցության կենտրոններ ստեղծելու ճանապարհով, որտեղ կենտրոնացվում է բուհի նորարարական և գիտական լավագույն ներուժը: Արամ Սիմոնյանն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը, ուսանողական կառավարման մարմինների գործունեությանը, խոսել ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Վարչապետն ընդգծել է, որ բուհական համակարգը, դասավանդումն ու գիտահետազոտական աշխատանքը պետք է սերտ փոխկապակցված լինեն, ինչը կապահովի գիտական արդյունքի և կիրառական պրոդուկտի ավելի բարձր մակարդակ: Գործադիրի ղեկավարը հետաքրքրվել է բուհի գիտական կառույցների աշխատանքի գնահատման չափորոշիչների, ներդրումների ծավալի, ակնկալվող և փաստացի արդյունքի, պետություն-բուհ-մասնավոր հատված համագործակցության մասին: Կարեն Կարապետյանը, մասնավորապես, անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում բարձրակարգ մասնագետների պահանջարկի խնդրին՝ կարևորելով ոլորտի ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը: «Եթե ցանկացած կառույց ուզում է հաջողակ լինել, պետք է համապատասխանի շուկայի տենդենցներին: Այսօր ՏՏ ոլորտը տարեկան նվազագույնը 2000 որակյալ մասնագետի պահանջարկ ունի, և պետք է կանոնավոր աշխատել բիզնես-համալսարան կապն ակտիվացնելու, առկա պահանջարկը բավարարելու ուղղությամբ», — ասել է վարչապետը: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային և ընդերքի ռեսուրսների կառավարման, դեղարդյունաբերության և այլ ոլորտներում գիտական ներուժի հասցեական կիրառմանը, նորարարական գաղափարների ու տեխնոլոգիաների ներդրմանը, գիտական արդյունքի ձևավորմանը և հարակից այլ հարցեր: Կարևորելով գիտական ներուժի առևտրայնացումը՝ վարչապետն առաջարկել է կառավարություն ներկայացնել կիրառական ծրագրեր, որոնք կուսումնասիրվեն, կգնահատվեն համապատասխան գերատեսչությունների կողմից և արձագանք կստանան: ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիական ակտիվությունը և կառավարության գործունեության վերաբերյալ պարբերական ազդակները: «Ձեզ հետ հանդիպումը մեր թիմի համար չափազանց կարևոր է, որովհետև նույնիսկ Խորհրդային միության տարիներին ԵՊՀ  դասախոսները, ուսանողները տարբերվել են շատ ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ և չհարմարվող լինելով», — ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների ախտորոշում, զարգացման տեսլականի մշակում, կառավարման համակարգի խնդիրների վերլուծություն, կառավարման սուբյեկտների մաքսիմալ թվայնացում, ներդրումային ծրագրերի ամփոփում և հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացում: Գյուղատնտեսության, առողջապահության, ՏՏ, տարածքային կառավարման ոլորտների օրինակով Կարեն Կարապետյանն առարկայորեն խոսել է նախատեսվող բարեփոխումների մասին: Անդրադառնալով ակնկալվող ներդրումների ծավալին՝ վարչապետն ասել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ «Մենք ուսումնասիրել ենք 471 ծրագիր, որից 345-ն իրատեսական է, որի ընդհանուր փաթեթը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որից 2017 թ. համար իրատեսական ենք համարում 830-840 միլիոնը: Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր. ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: Դա չի նշանակում, որ եթե տարեվերջին 830 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք՝ թերացել ենք, բայց դա այն ներուժն է, այն հորիզոնը, որը մեր առջև դնում ենք: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այդ 3,2 միլիարդից, այս պահին կառավարությունում քննարկում ենք ևս 79 ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս հարցին, որովհետև տպավորություն կա, որ Հայաստանում փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս, և դուք կարող եք մեր կայքէջում տեսնել», — նշել է կառավարության ղեկավարը: Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը միտված է անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ երկիր ունենալուն: «Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, յուրաքանչյուր մարդ, ով ներուժ ունի, իրեն բավարարված և հանգիստ զգա: Մենք խելացի չլինելու հնարավորություն կամ շքեղություն չունենք: Ինչ անենք, պետք է խելացի անենք: Տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան՝ ամեն ինչ պարտադրում է, որպեսզի մենք լինենք խելացի և կիրթ: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և նա պետք է լինի գրագետ, խելացի, հաշվարկելու ունակություն ունեցող: Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, և երբ եք դուք մեզ միանալու», — ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ուսանողներին տեղեկացրել է, որ այսօր տրվում է Start up-երի համար նախաձեռնության մեկնարկը: «Մենք մրցույթ ենք հայտարարելու և պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաև թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար», — նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, պետական համակարգում երիտասարդների ներգրավվածության ավելացմանը, ուսանողական ակտիվության խթանմանը, բուհ-աշխատաշուկա կապի ձևավորմանը, առաջադիմությամբ պայմանավորված զեղչային համակարգի կիրառմանը, բուհական համակարգի սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետներով համալրմանը և որակական բարեփոխմանը, գիտության ֆինանսավորմանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև ներքաղաքական և հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Պատասխանելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում: Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»: Անդրադառնալով ՀՀ զինված ուժերին վերաբերող և, մասնավորապես, ապրիլյան պատերազմի համատեքստում հնչած հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների համար գոյություն ունի ծրագիր, որն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը՝ հստակ բյուջեով և ձևակերպված անելիքներով: Ե´վ պետությունը, և´ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բարոյական պարտավորություններ ունեն այդ ընտանիքների նկատմամբ, և մենք պետք է հետևողական լինենք այդ հարցում»: Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն՝ վարչապետն ասել է. «Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ-մեկ մեկնաբանել, մեկ-մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել: Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք […]

Եղբայրս նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, կինը դրա հետ կապ չունի. Արմավիրի մարզպետի կացնահարված խորհրդականի եղբայրը մանրամասներ է պատմում

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, այդպիսի փաստեր կան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանուկ Սիմոնյանի հարազատ եղբայրը՝ Արամ Սիմոնյանը:

Այն քիչ գումարներով, հնարավորություններով, որը ունի ԵՊՀ-ն, ուսանողներին տրվում է միջին եվրոպական կրթություն

Այն քիչ գումարներով, հնարավորություններով, որը ունի Երևանի պետական համալսարանը, ուսանողներին տրվում է միջին եվրոպական կրթություն: «Ազատության» եթերում այս մասին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի մասին:

Համագործակցության Համաձայնագիր՝  ԳԱԱ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը ստորագրեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության մասին Համաձայնագիր: Ստորագրվեց նաև Համաձայնագիր Չինաստանիհասարակական գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միջև Երևանի պետական համալսարանում Չինաստանի հետազոտությունների կենտրոնի ստեղծման մասին:«Մենք ուրախ են հանդիպել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Մեր նպատակն է գիտական  կապեր հաստատել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ: Այս ստորագրովող փաստաթղթերը խթան կհանդիսանան այդ կապերի զարգացման համար: Ես հրավիրում եմ ՀՀ ԳԱԱ նախագահին և ԵՊՀ ռեկտորին այցելել Չինաստան»,- իր խոսքում ասաց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց չինական կողմի հետ գիտական կապերի խորացման այս հնարավորությունը: «Համաձայնագիրը, որ մենք ստորագրում ենք, կդառնա այն փաստաթուղթը, որով շահագրգռված ենք և մենք, և չինական կողմը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ-ի հետ կնքված Համաձայնագրով նախատեսվում է` գիտնականների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, դասախոսություններ և գիտաժողովներ, գրքերի և գիտական հանդեսների փոխանակում, գիտահետազոտական արդյունքների համատեղ հրապարակումներ:Ելույթներով և առաջարկություններով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ  ԳԱԱՓիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

«Հրապարակ». «Պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում». ԵՊՀ ռեկտորատի նիստը թեժ է անցել

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախորդ օրը ԵՊՀ-ում տարկետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորատի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել:

ԵՊՀ ռեկտորատի մեծամասնությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքի նախագծին. Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտորատի մեծամասնությունը, երկու դեմով եւ մեկ ձեռնպահով, հավանություն են տվել «Զինապարտության մասին» օրենքի նախագծին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ռեկտորատի նիստից հետո հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Իրատես». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել. նրան կփոխարինի վարչապետի «սարատնիկը»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սեւ-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, եւ չի բացառվում է, որ 2018-ին ընդառաջ, նա եւս հրաժեշտ տա պաշտոնին: 11 տարի ԵՊՀ ռեկտոր, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «սարատնիկ» Արամ Սիմոնյանին, ասում են, կփոխարինի կրկին վարչապետի, այս անգամ արդեն Կարեն Կարապետյանի «սարատնիկ», կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը` կախված քաղաքական ապագա կոնֆիգուրացիայից:

ԵՊՀ ռեկտորը ներողություն չի խնդիր

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն օրերս ակնարկել էր, թե Զինապարտության մասին օրենքի փոփոխություններով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների բողոքի ալիքն ուղղորդվում է «Սորոսի» հիմնադրամից, իսկ որպես խոսքերի ապացույց, նա նշել էր, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Սորոսի» հիմնադրամի աջակցությամբ եղել է Լեհաստանում և գուցե հանձնարարություն է ստացել դրսից: Այս հայտարարությունից հետո ուսանողները ռեկտորից պահանջում էին կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել:

Գրագողությամբ հրատարակված աշխատանքների համար ստանում են խրախուսական պարգևներ, դրամաշնորհներ. Սամվել Խուդոյան

Հոգեբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը բաց նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, ՀՀ գիտության ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին և մյուս բուհերի ռեկտորներին: Ստորև HayNews.am-ը ներկայացնում նամակն առանց մեկնաբանության.

ԵՊՀ ռեկտորի ամպագորգոռ եւ մանիպուլիացիոն հայտարարություններն իրավիճակը չեն փոխում. Դավիթ Սանասարյան

Հայաստանի պետական ​​վերահսկողական ծառայությունն իր տեսակետն է ներկայացրել Երեւանի պետական ​​համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արել է ամանորյա տոների նախօրեին:

ՄԵր զինված ուժերում որևէ խնդիր չենք ունենալու․ Սերժ Սարգսյան

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվություններին: Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար: Նիստի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է նաև ԵՊՀ եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի անդամները հաստատել են 2018 ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2018թ. համալսարանի կառուցվածքը և հաստիքացուցակը: Օրակարգային հարցերից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր, Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին: Նիստի ավարտին Նախագահ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող 2017 թվականին և այն համարել ձեռքբերումների ու աշխատանքի տեսակետից հաջողված տարի, որը բարենպաստ հիմք է հաջորդ տարի ամրապնդելու հաջողությունները ինչպես տնտեսության, արտաքին քաղաքականության, այնպես էլ այլ ոլորտներում և զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար: «Ձմռան վերջին, միգուցե, գարնան սկզբին կփորձենք ի մի բերել տարվա արդյունքները և եթե, իրոք, կարողանանք 2018 թվականին էլ ինչ-որ բան ավելացնել, կարծում եմ, մենք արդեն կընկնենք բնականոն զարգացման ավելի հաճելի ուղի, քան այն ուղին, որ լի էր ցնցումներով, պրոբլեմներով, ճգնաժամերով: Բայց ամենահիմնականը ես համարում եմ ընտրություններից հետո մեր երկրում կատարված աշխատանքը անվտանգության, պաշտպանության ոլորտներում: Մեր զինված ուժերն այս տարվա ընթացքում համալրվեցին ինչպես սպառազինությամբ, այնպես էլ բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին և իրականացվում են: Համոզված եմ՝ այս տեմպը շարունակելու դեպքում մենք անվտանգության ոլորտում, ավելի հստակ՝ զինված ուժերում, որևէ խնդիր չենք ունենալու: Եվ որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեզ խղճալ՝ մե՛զ, և գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետև հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Բացի դրանից, այն հայտարարությունները, որ հնչում են Հայաստանի Հանրապետությունում, մի քանի րոպե հետո դառնում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի ու մնացած բոլորի սեփականությունը: Որքան մենք յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք արդյունավետ աշխատել, այնքան մեր երկիրն ունենալու է հաջող ընթացք: Մենք որևէ խնդիր չունենք ուսանողների ակտիվության մասով, մենք որևէ խնդիր չունենք ցանկացած առաջարկություններ լսելու, բայց կարծում եմ եկել է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը սկզբից իր պարտականությունները կատարի, հետո սկսի ուրիշներին սովորեցնել, թե այդ ուրիշներն ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունները: Առաջարկությունները, նորից եմ ասում, շատ նորմալ են, քննարկումները նորմալ են, առանց դրանց չի կարող մեր հասարակությունը զարգանալ, բայց երբ քննարկումների արդյունքում որոշումներ են կայացվում, մեզնից յուրաքանչյուրի գործը պետք է լինի գոնե իր մասով այդ որոշումներն իրականացնել: Ցանկանում եմ, որ 2018 թվականին մեզնից յուրաքանչյուրն այդ գիտակցությամբ ապրի՝ ինձնից սկսած, մեր առաջին կուրսի ուսանողով վերջացրած: Ցանկանում եմ, որպեսզի ձեր ընտանիքներում լինի ջերմություն, որ բոլորդ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ, հետո՝ մնացածների: Ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Պարոն ռեկտորը կա՛մ խորը մոլորության մեջ է, կա՛մ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը. Սանասարյանը՝ Արամ Սիմոնյանին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հերքման ասուլիսին: Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր գրառման մեջ նշել է.

ԵՊՀ ուսանողները ռեկտորի հրաժարականի պահանջով նամակը հանձնեցին Հոգաբարձուների խորհրդին

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով ուսանողների բողոքի ակցիա ավարտվեց: Նրանք երթով անցան ԵՊՀ մասնաշենքերով, իրազեկեցին իրենց ակցիայի մասին, իսկ վերջում իրենց պահանջներով նամակը փոխանցեցին ԵՊՀ նոր հոգաբարձուների խորհրդին:

Անհիմն և անհեթեթ տեղեկություն է․ Արամ Սիմոնյանը՝ Ոստիկանության կողմից ԵՊՀ-ում հայտնաբերված ապօրինությունների մասին

Կտրուկ և միանգամից մերժում եմ բոլոր 3 մեղադրանքներն էլ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ մեկնաբանելով կաշառք վերցնելու և չարաշահումներ կատարելու մասին Ոստիկանության հայտարարությունը։

Արամ Սիմոնյանը ստում է, ԵՊՀ 100-ամյակը նշվելու է մեծ շուքով. ԿԳ նախարար (Տեսանյութ)

Չեմ հասկանում` ինչու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այդպես խուճապահար Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնի օրը գիտխորհրդի նիստ հրավիրում. այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով վ հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և, առհասարակ, բարձրագույն կրթության ոլորտում:

«Ժողովուրդ». ԵՊՀ-ում տիրող իրավիճակը քննարկվել է «Իմ քայլում». Արամ Սիմոնյանին հեռացնելը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ

«Այսօր ԵՊՀ-ում անցկացվելու է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Քանի որ օրեր առաջ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել էր՝ ինքը հրաժարական ներկայացնելու միտք չունի, երեկ մեկնաբանությունների համար կրկին դիմեցինք ռեկտորին:

«Ժամանակ». Ապրիլի 15-ին կորոշվի ԵՊՀ ռեկտորի հարցը

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին տեղի կունենա Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված քաղաքական որոշման իրականացումը, այն է՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը:

«Հրապարակ». ԵՊՀ-ն չի հանդարտվում. Արամ Սիմոնյանը որոշել է փոխել հներին. «Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, եւ երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից:

«Ժամանակ». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է. այդ նիստում պետք է կատարվեր վարչա­պետի քա­ղաքական որոշումը

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ ապրիլի 15-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը անորոշ ժամանակով հե­տաձգվել է: Այդ նիստում պետք է կատարվեր վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի քա­ղաքական որոշումը, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:

In russian

Президент Бако Саакян обсудил с преподавателями и студентами ЕГУ вопросы сотрудничества между двумя главными вузами двух армянских республик

Президент Бако Саакян принял группу преподавателей и студентов Ереванского государственного университета (ЕГУ) во главе с ректором вуза Арамом Симоняном.

Скандал вокруг ЕГУ набирает обороты: ректор пожаловался на оказываемое в его отношении давление

Ректор Ереванского государственного университета (ЕГУ) Арам Симонян во вторник созвал внеочередное заседание ученого совета вуза, на котором объявил об оказываемом на него давлении

In english

Aram Simonyan explains causes of his resignation

Aram Simonyan, the head of the Yerevan State University, resigned on Thursday. He is quoted by the press office of the university as saying that his resignation was prompted mainly by the leaden atmosphere created ahead of the university’s centenary.