Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Manvel Grigoryan

Today's citations

In armenian

«Հրապարակ». Գեներալ Մանվելի 60-ամյակի խնջույքին 300 հոգի տեղավորող սրահում 700 մարդ է եղել

«Հրապարակ»-ը գրել է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի 60-ամյակի խնջույքի հյուրերից մեկը նեղսրտած պատմեց, որ գեներալ Մանվելի ծննդյան օրը սովորաբար մի 700 հոգի մարդ է հրավիրվում, երբ ընդամենը մոտ 300 հոգու համար է սեղան գցված լինում:

Եռասերունդ երկրապահները շնորհավել են Սպարապետի մայրիկի Նոր տարին (Տեսանյութ)

Եռասերունդ Երկրապահը, Ամանորի նախաշեմին այցելություններ է կազմակերպում զորամասեր, մարտական հենակետեր, ծերանոցներ, մանկատներ, հոսպիտալներ, հիվանդանոցներ, նույնիսկ՝ կալանավայրեր, շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Երեք սերունդների երկրապահները, Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ, շնորհավորում են նաեւ Արցախյան պատերազմի հերոսների, մտավորականների Նոր Տարին:

«Ժամանակ». Սեյրան Օհանյանը կհեռացվի ԵԿՄ-ից

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-ն քննարկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը։ ԵԿՄ ղեկավարությունը՝ ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համարում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կարող է դեմ գնալ իշխանություններին՝ անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություններին հակառակ ճամբարից։

«Ժողովուրդ». Գեներալ Մանվելն ապահովում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը

««Վահագնի» թաղամասի անվտանգությունն ապահովում է «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը: Հետաքրքիրն այն է, որ նույն «Վահագնի» թաղամասում է բնակվում նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ու ստացվում է, որ Գեներալ Մանվելն ապահովում է նաեւ Սեյրան Օհանյանի անվտանգությունը:

«Հրապարակ». Սեյրան Օհանյանի ակտիվանալն ավելի քան ձեռնտու էր Մանվել Գրիգորյանին

«Սեյրան Օհանյանի ակտիվանալն ավելի քան ձեռնտու էր ԵԿՄ ղեկավար, Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, որին որոշել էին դուրս թողնել խորհրդարանական ընտրապայքարից, բայց այժմ նրա ծառայությունների կարիքն է զգացվել։

Հայոց բանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է. Բանակի օրը ավանդական այց Եռաբլուր (լրացված)

տեղադրվել է ժամը 11։36- ին լրացվել է ժամթ 15։49- ին Հայոց բանակի կազմավորման 25-­րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հայոց բանակի 25-ամյակի առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ բարձրաստիճան այլ հյուրեր: Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:   Տոնական այս օրը նախեւառաջ միմյանց շնորհավորելու առիթ է եւ դա էին առաջին հերթին անում «Եռաբլուր» այցելած բազմաթիվ ազատամարտիկները, ԵԿՄ անդամները, ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի ներկայացուցիչները: Հայկական զինված ուժերը ստեղծվել եւ կայացել են պարտադրված պատերազմի պայմաններում եւ Հայոց բանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է՝ մեզ հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Մեր բանակը բացարձակ հաստատություն է եւ վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը՝ մեզ հետ զրույցում ասաց նախկին ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Մայիս Դավթյանը՝ Չաուշը: Նա նկատեց, որ բանակի թերությունների մասին հաճախակի են խոսում մեզանում, սակայն այդ նույն խոսողներն իրենք են ապրում թերություններով ու ավելացնում դրանք։ «Ամեն մարդ պիտի զգա, որ իր արարքներով բարձրացնում է հայրենիքը, բարձրացնում է բանակը եւ այդպես ավելի լավ կլինի, քան խոսելով ու քննադատելով, սակայն, իր արարքներով ավելի շատ թերություններ ավելացնի: Բանակը մեր երկրի միակ կառույցն է, որ ոչ մեկը չի կարող նույնիսկ վատ բառ ասել. այն մեր հպարտությունն է, մեր հզորությունը, մեր վաղվա երաշխիքը. ապագայի ավելի հզորացման երաշխիքը»: Անցած 25 տարիներին անառարկելիորեն Հայոց բանակն ունեցել է մեծ ձեռքբերումներ: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքով՝ աշխարհի ամենահզոր պետությունների բանակներում անգամ կան բացթողումներ եւ չի կարելի խոսել միայն մեր զինված ուժերում նկատվող թերությունների մասին: «Բացթողումներ կլինեն եւ կշտկվեն: Ապրիլյան օրերն էլ մեզ բոլորիս համար դաս է եղել ու միայն բանակի համար չէ, թե՛ թիկունքը, թե՛ պաշտպանության բանակը, թե՛ Հայաստանի զինված ուժերը այդ բացթողումների մասին գիտեն եւ մենք այդ բացթողումներն արդեն իսկ լրացրել ենք, դեռ մի բան էլ ավելի ու այսօր եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի զինված ուժերը պատրաստ են ցանկացած ոտնձգության դեմն առնել»: Հայաստանի եւ Ղարաբաղի բոլոր տարածքներն անվտանգ են եւ այդ անվտանգությունը պաշտպանում եւ ապահովում են հայկական զինված ուժերը՝ վստահեցրեց ԼՂՀ ԱԽՔ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Բանակն այսօր աներկբա կայացած արժեք է՝ այս ձեւակերպմամբ օրվա խորհրդին անդրադարձավ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը: Մեր լինելիության խնդիրը, ապագային միտված բոլոր քայլերը պետք է լինեն հզոր, կայացած, հասարակության կողմից ամենայն լրջությամբ արժեւորված եւ ընունված բանակը՝ ասաց նա։ «Բոլոր կարգի հաղթանակներն այսօրվա պայմանավորված են բանակի իրողությամբ եւ բանակի հիմքը հանդիսացող երկրապահական շրջանակներով՝ այն կռվող տղաներով, որոնք այստեղ պառկած են: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ մեր բանակին»: Բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելած  «Երկրապահների միության» ղեկավար Մանվել Գրիգորյանն ասում է. «Այն տղաները, ովքեր իրենց կյանքն են տվել մեր անկախությանը, պետականությանը, բանակաշինությանը եւ էսօր երկնքից են նայում՝ հպարտանում են, որ այսօր ունենք իրոք մարտունակ բանակ, մեր սահմանները պաշտպանված են, ոտնձգություններն էլ որեւէ դեր չեն կարողանում խաղալ: Մեր զինվորը, բոլորս միասնական ենք եւ ամուր պաշտպանում է մեր երկիրն ու անկախությունը: Բոլորին շնորհավորում եմ»: Հիշեցնենք, որ Հայաստանում հունվարի 28-ը որպես բանակի կազմավորման օր համարվեց այն բանից հետո, երբ 1992 թվականի այս նույն օրը կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և ինքնապաշտպանական վաշտերը։ 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կանոնավոր բանակ։

ՀՀ և Արցախի նախագահները, Գարեգին Բ–ն և կառավարության անդամները Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը (Լուսանկարներ)

Բանակի օրվա կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Երկրապահների միության» ղեկավար կազմը` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Էս բոլորի՞ն եք էսպես անում, թե՞ միայն ինձ. Մանվել Գրիգորյանը սխալ անձնագրով էր եկել ընտրության (Տեսանյութ)

Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քիչ առաջ ընտրելու եկավ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող գեներալ Մանվել Գրիգորյանը:

Արմավիրի մարզպետի ամենահավանական թեկնածուն գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է

«Ժամանակ»-ը գրում է. «Արմավիրի մարզպետի ամենահավանական թեկնածուն մնում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին։ Խորհրդարանական ընտրություններում պարտված Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի համար աշխատած Աշոտ Ղահրամանյանը պետք է հեռանա։

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

Սահման ենք պահում, թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի. Մանվել Գրիգորյան

Առանց խնդիրների առաջընթաց չի լինում, խնդիրները պետք է լինեն, որ դրանց լուծումներ գտնելու ընթացքում զարգանանք: Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօր կարողանում ենք պատմության ընթացքում ձեռք բերված հաղթանակները պատվով պահել:

Մանվել Գրիգորյանը ողջունում է «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը և աջակցում պաշտպանության նախարարի ծրագրերին

Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը` ընդգծելով, որ իրենք ողջունում և աջակցում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած ծրագրերին:

«Իրատես». Գեներալ Մանվելը շուքով նշում է ծննդյան օրը. Սերժ Սարգսյանը հրավիրված է, բայց կգա՞

«Իրատես» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, եւ այս տարին էլ բացառություն չէր:

Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի անկախության տոնի առթիվ

«Երկրապահ կամավորականանների միության» նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության տոնի առթիվ շնորհավորել է Արցախի իշխանություններին ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:

«Հրապարակ». Գեներալ Մանվելի մտերիմը, ով հայտնի է իր արկածներով, կեղծ դիպլոմով է սկսել իր կարիերան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ Մուշեղ Ղազարյանը, որը հայտնի է իր արկածներով, մեր տեղեկություններով, կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան։ Ռուսաստանյան մի բուհի, կարծեմ՝ Տիրասպոլի փաստաթուղթ է ձեռք բերել, ապա դրա հիման վրա միանգամից նստել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրս։

Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

«ՉԻ». Մխիկը սնանկացել է. նա Ծառուկյանին թողնելով՝ թռել էր Մանվել Գրիգորյանի գիրկը, բայց իզուր

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը՝ Մխիկը, սնանկացել է, հսկայական գումարների պարտքեր ունի հայաստանյան տարբեր բանկերի և չի կարողանում վճարել այդ պարտքերը։

«ՀԺ». Բաղմանյանը նոր աշխատանքի՞ է անցել եւ ի՞նչ կապ ունի այն պաշտպանության ոլորտի հետ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին ԵԿՄ-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումից հետո ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանելով Հայկազ Բաղմանյանի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին, նշել էր, որ Բաղմանյանը լավ մասնագետ է եւ գնացել է ուրիշ աշխատանքի:

«ՉԻ». ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել են ընտանեկան բիզնես. Ո՞վ է հովանավորը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստան 24» կայքում հրապարակվել էր հոդված՝ «ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել են ընտանեկան բիզնես» վերտառությամբ: Հրապարակման մեջ ի մասնավորի, նշված էր, որ Արդարադատության նախարարության Զագսերի գործակալության պետը՝ Անի Մխիթարյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի աղջկան՝ Թամարա Գրիգորյանին, բերել է գործակալություն եւ ցանկանում է ամեն ինչ նրա ձեռքը տալ:

«Ժամանակ». Գեներալ Մանվելի քաղաքապետ որդին մեռածներից փող է պահանջում. «հարկերը կվճարի, նոր կթաղվի»

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհիվ, քաղաքապետարանի բյուջեն համալրելու եւ հարկահավաքության նոր մեթոդ է մտածել:

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը վրեժ է լուծում գեներալ Մանվելից. Ի՞նչ «սեւ կատու» է անցել նրանց միջեւ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ գեներալ Մանվել Գրիգորյանի միջեւ «սեւ կատու» է անցել դեռեւս ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ գեներալը ԵԿՄ-ականներին ուղղորդել էր ոչ թե Մալաթիա-Շենգավիթ համայնքներում պատգամավորության թեկնածու Ալեքսանյանի օգտին, այլ Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի հովանավորյալ Արայիկ Հովհաննիսյանի։

ՄԻՊ-ը կայցելի Մանվել Գրիգորյանին

Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ուշադրության կենտրոնում պահել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված հարցերը և նախատեսում ենք այսօր կամ վաղը կրկին այցելել նրան:

Համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա. Փաշինյան

Այն ինչ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, բոլորը ձեր աչքի առջեւ է. իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում. փաստաբան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:

Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածը, իմ տեղեկություններով, ապօրինի չէ, հատուկ գրությամբ «Երկրապահին» է տրված՝ ՊՆ-ի անունից. Սամվել Նիկոյան

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ քարոզչություն իրականացվեց ու հանրությանը տրամադրեցին նրա դեմ: Երկրապահ կամավորականները պետք է կամք ունենային հագնելու իրենց համազգեստները և ասելու՝ Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվածը զինվորի բաժին է, բա մենք զինվոր չե՞նք:

«Հրապարակ». Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի. Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված

«Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի՝ առողջական ծանր վիճակում գտնվող Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված:

Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով. Դրանցից 40-ը կվերադարձվի համայնքին. ՀՔԾ պետ

Գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն եւ 70-ից ավելի խուզարկություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՔԾ կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Հանդիպում է եղել Սեյրան Սարոյանի հետ, խոսել ենք նաև Մանվել Գրիգորյանի մասին. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ հանդիպում եղել է: Այս մասին, այսօր Իջևանում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Շաքարային ծանր դիաբետ և ուռուցքային հիվանդության վտանգ. Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով իր պաշտպանյալի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մանվել Գրիգորյանի քրգործի շրջանակում Էջմիածում 174,290.6 քմ տարածք կվերադարձվի համայնքներին. Դիանա Գասպարյան

Հավանաբար ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ:

Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով. Փաշինյան

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում, սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով:

Պետությունը կարող է որպես նվեր չընդունել Մանվել Գրիգորյանի գույքը. հավանական է հետագայում դրա բռնագանձումը

Մանվել Գրիգորյանի եւ Արմեն Ավետիսյանի՝ պետությանը տրվող գույքերը, հնարավոր է, որպես նվեր չընդունվեն, քանի որ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ: Պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Մանվել Գրիգորյանի դեմ նոր բողոք է ստացվել. Քաղաքացին նրան մեղադրում է իր հրաձգարանը հափշտակելու մեջ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ դեռեւս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ։

«Հրապարակ». Հակոբ Հակոբյանի չընտրվելու դեպքում՝ Մանվել Գրիգորյանը Նոր տարվան կլինի տանը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:

Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց 20 մլն դրամ գրավի միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց եւս երկու ամսով երկարացնել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը, իսկ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։

Հրապարակվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (ուղիղ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակում է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատական նիստը դռնփակ է։

Բացահայտել ենք Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ առանձնազրույցի արդյունքներով՝ գրություններ են ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարություն։

Պահանջում ենք արդար լուծում, ժողովուրդը մերժում է այդ մարդուն. Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերը շարունակվում են

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Մանվել Գրիգորյանը հլը որ ազատ չէր արձակվել, իրա ճտերը մեր քաղաքի մեջ շամպայն էին տրաքացնում, սիգնալ էին տալիս. ցուցարարը՝ Դիանա Գասպարյանին (տեսանյութ)

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին է հանդիպել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները բացեցին Երևան–Էջմիածին ճանապարհը, տասը ցուցարարի հետ հանդիպելու է Վալերիյ Օսիպյանը

Երբ ցուցարարները հայտնեցին, որ 16։30-ին բացում են ճանապարհը, տեղում գտնվող փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատրաստ է ընդունել տասը ցուցարարի և քննարկել խնդիրն ու նրանց հետագա անելիքների հետ կապված հարցեր։

Շատ լավ կլինի, որ Մանվել Գրիգորյանն ինքնահրկիզվի, ժողովուրդը գնա հանգիստ Նոր տարի անի. Ճոյտ

«Այսօրվա հավաքը նրա համար է, որ մենք օգնենք պարոն Փաշինյանին կոռումպացված դատավորներին դուրս շպրտել համակարգից»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով միացել է ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի բողոքի ակցիա անող էջմիածնեցիներին:

Մանվել Գրիգորյանի ազատ արձակումն ինձ էլ հաճելի չէ. Փաշինյանը

Կառավարությունը ճնշումներ չի գործադրում դատական համակարգի վրա, բայց ես համոզված չեմ, որ հին մեխանիզմներ չեն գործում, հին կապեր եւայլն, որովհետեւ բոլորս գիտենք դատական համակարգի ծագումնաբանությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Սրբազան քաղաք Էջմիածնում մանվելական բանդիտական խունտան տեղ չունի. ցուցարարներ

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները մտադիր են երկուշաբթի բողոքի ակցիա անցկացնել Երեւանում՝ արդարադատության նախարարության դիմաց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ակցիայի ժամանակ հայտարարեց ցուցարարներից մեկը։

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարողների բողոքի ակցիան Արդարադատության նախարարության դիմաց. ուղիղ

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց:

Մենք դիրքորոշումների տարբերություն չունենք. Գլխավոր դատախազը՝ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքողներին

Մենք դիրքորոշումների տարբերություն չունենք, մենք արդեն հայտարարել ենք եւ ես վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք այդ դատական ակտի հետ եւ մեր հիմնավորումներով պատրաստվում ենք բողոքարկել այն: Այս մասին, հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման իջած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Շատ բազմադրվագ է գործը». Գլխավոր դատախազը չբացառեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել

Դատարանն իր հիմնական փաստարկները կապել է Մանվել Գրիգորյանի հիվանդության հետ եւ, ըստ էության, ոչ թե կալանքի հիմքեր չի տեսել, այլ դատարանը տեսել է կալանքի հիմքերը, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին:

Բժիշկներն ուշ երեկոյան այցելել են Մանվել Գրիգորյանին. պաշտպան

Օրերս գրավի դիմաց կալանքից ազատ արձակված գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ ուշ երեկոյան բժշկական միջամտության է ենթարկվել։ Այսօր՝ դեկտեմբերի 24–ին լրագրողների հետ հանդիպմանը Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը բժշկական միջամտության է ենթարկվել շտապօգնության բժիշկների կողմից։

Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշման դեմ

Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է:

«Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաների ծախսերը, շատ հնարավոր է, ինչ-որ կրոնական խմբակների միջոցներով կատարվեն». Արսեն Մկրտչյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու շուրջ կրքերի բորբոքման, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարությունների և այլ հարցերի շուրջ [b]168.am[/b]-ը զրուցել է Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ։

Մենք ևս պատրաստ ենք դուրս գալու փողոց, Մանվել Գրիգորյանը պետք է անհապաղ կալանավորվի. Ապրիլյան պատերազմի մասնակից

Մանվել Գրիգորյանն իր բոլոր հանցանքների համար պետք է պատասխան տա, պետք է արդարացի որոշում կայացվի, նրա ազատության մեջ լինելը մտահոգիչ է, պետք է անհապաղ կալանավորվի:

Արմավիրի ավագանին Մանվել Գրիգորյանին չի զրկել պատվավոր քաղաքացու կոչումից

Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը չի ընդգրկվել Արմավիրի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնացել են. նա կդիմի ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին

Փաստաբանների անունից ոստիկանապետի Վալերի Օսիպյանին եւ և ՀՀ գլխավոր դատախազին պատրաստվում եմ դիմում ներկայացնել, որպեսզի միջոցներ ձեռնարկեն եւ իրավական գնահատական տան կոնկրետ անձանց կողմից իմ, ընտանիքիս անդամների եւ փաստաբանական խմբի անդամների նկատմամբ հնչեցվող սպառնալիքներին:

Մանվել Գրիգորյանի քրեական մեղադրանքը փլուզվում է, կա հանձնարարություն՝ քաղհայցերով դիմելու դատարաններ. պաշտպան

Վերաքննիչ դատարանն առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում կքննի Գլխավոր դատախազության բողոքի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Էջմիածինցիները հասան Երևան

Վերաքննիչ դատարանում քիչ անց քննվելու է Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դեմ դատախազության բողոքի քննությունը:

Լարված իրավիճակ՝ Վերաքննիչ դատարանի դիմաց. պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցելու իր խափանման միջոցի գործով բողոքի քնությանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը ցանկություն հայտնել է մասնակցելու դատական նիստերին եւ եթե նրա առողջական վիճակը լավանա՝ հնարավոր է եւ մասնակցի։

Գիշերը Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են հրավիրել. նա բուժում է ստանում

2018թ. դեկտեմբերի 21–ին գրավի դիմաց կալանքից ազատված գեներալ Մանվել Գրիգորյանի համար գիշերը շտապօգնություն են հրավիրել։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին, Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանը Հայաստանում է, Արցախ չի մեկնել․ փաստաբանը՝ մամուլում տարածված լուրերի մասին

Մանվել Գրիգորյանը Հայաստանում է, նա Արցախ չի մեկնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը:

Բողոք ակցիա օդանավակայան տանող ճանապարհի սկզբին. Պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին

Էջմիածնեցիները այսօր՝ հունվարի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբին՝ պահանջելով կալանավորել ապօրինի զենք– զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին։

Ատավիստական վարքագիծ է. Ռուբեն Մելիքյանը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու մասին

Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի եւ գույքի նկատմամբ։

Բախում ոստիկանների եւ ճանապարհը փակած Էջմիածինցիների դեմ. Օդանկավակայան տանող ճանապարհը փակ է

Ոստիկանների եւ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստների միջեւ բախում տեղի ունեցավ։ Ցուցարարներն անտեսելով ոստիկանների պահանջը փակել են օդանավակայան տանող ճանապարհը։

Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի. Հայկ Սարգսյանը՝ ցուցարարներին

Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի կրկին կալանավորվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակած ցուցարարներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավվի՝ նա կմասնակցի իր խափանման միջոցի հարցի քննությանը. պաշտպան

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ յուրացումների մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդարյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները։

ՓՊ նախագահն ու այլ փաստաբաններ Վերաքննիչի մոտ իրենց աջակցությունն են հայտնում Մանվել Գրիգորյանի պաշտպանին, իսկ ցուցարարները պահանջում են վերջինիս կալանավորել

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երկու օր շարունակ փակում էին Երևան-Էջմիածին մայրուղին։

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջողների բողոքի ակցիան ավարտվեց, որոշվեց 3 օր ճանապարհ չփակել

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջողները Երևանի Հանրապետության հրապարակում ավարտեցին բողոքի ակցիան, որը մեկնարկել էր Վերաքննիչ դատարանի մոտ:

Արա Զոհրաբյանը հանդիպել է Մանվել Գրիգորյանի փաստաբանի դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի խումբ փաստաբանների հետ եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու ՀՀ դատախազության բերած վերաքննիչ բողոքի քննարկումը:

Շարունակվում է Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ շարունակվում է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով վերաքննիչի որոշումը կհրապարակվի հունվարի 22–ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությմաբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի հունվարի 22–ին։

«Հայաստանին դատի չեմ տա». Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դիմել Եվրոպական դատարան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

Էս երկրում արդար դատավոր չկա, բոլորը ենթարկվում են փողոցին. Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պնդմամբ դատարանն իր ամուսնուն կրկին կալանավորելու որոշում է կայացրել «փողոցի թելադրանքով»։

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի․ դատարանը հրապարակեց որոշումը (Տեսանյութ)

Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի։ Նման որոշում քիչ առաջ կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյան՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։

Չզանգեք՝ օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող եւ ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում. Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Հարգելի լրագրողներ խնդրում եմ՝ չզանգել՝ օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող եւ ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու համար պայքարողները ցնծում էին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ իսկական տոնախմբություն էր, ցնծություն։ Կարելի էր կարծել, թե հավաքված տղամարդիկ առնվազն արու զավակ էին ունեցել կամ տեղեկացել էին, թե Ղարաբաղը «տվել են» մեզ։

Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերած գույքը. Նարեկ Բաբայան

Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Արցախի հերոսի կալանավորումը շատ դուր կգա հարևան երկրին. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների համար կանխատեսելի էր Գրիգորյանին կրկին կալանավորելու դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանն արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար 3 մլն դրամի պահանջով դիմել է դատարան

Կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:

Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Արմավիր քաղաքի ավագանին այսօրվա նիստում միաձայն կողմ քվեարկեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին շնորհված, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Մանվել Գրգորյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ

Յուրացման եւ ապօրինի զենք–զինամթերք պահելու համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ

Մենք ունենք բանակ, որ պատմականորեն հաստատված փաստերով բազում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել և այսօր երաշխավորն է մեր երկրի, ժողովրդի անվտանգության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` շնորհավորելով բանակի տոնը:

Բախումներ ոստիկանների եւ Արշալույս գյուղի բնակիչների միջեւ. Թագուհի Ղազարյանը գնացել էր Արշալույս (Տեսանյութ)

Էջմիածնի Արշալույս համայնքում այսօր՝ փետրվարի 4–ին, առավոտից լարված վիճակ էր։ Համայնքի մի խումբ բնակիչներ հավաքվել էին գյուղապետարանի մուտքի մոտ և պահանջում էին համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի (նա Մանվել Գրիգորյանի եղբորորդին է) հրաժարականը:

«Հրապարակ». Գյուղապետերի դեմ արշավի երկրորդ սերիան է սկսվել. թիրախում միայն Մանվել Գրիգորյանի եղբորորդին չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյուղապետերի դեմ հետհեղափոխական արշավի երկրորդ սերիան է սկսվել։ Թիրախում ոչ միայն Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի գյուղապետը, որի մասին լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվ լուսաբանում են, այլեւ ուրիշ համայնքապետեր։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:

Մանվել Գրիգորյանը Էջմիածին համայնքին որեւէ բան չի հանձնել. Դիանա Գասպարյան

Էջմիածնում կրքերը հանդարտվել են, քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին, ցնցումները հետք չեն թողել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ Արշալույս գյուղը ոչ մի կապ չունի Էջմիածին համայնքի հետ, հետեաբար, ինքն իրավասու չէ այնտեղ իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանել:

Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնարդության քննությունը։

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը հետաձգվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց, սակայն այնուհետև հետաձգվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Արսեն Մկրտչյանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով:

Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն է, դրական միտումներով․ ԲԿ տնօրեն

Մանվել Գրգորյանի վիճակը կայուն է, դրական միտումներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին՝ նշելով, որ իրենք չեն որոշում, թե Մանվել Գրիգորյանը կշարունակի բուժումը բժշկական կենտրոնում, թե կտեղափոխվի ՔԿՀ։

Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից. Արսեն Մկրտչյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ երեկ երեկոյան արած գրառումը որոշ տարընկալումներ է առաջացրել:

Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան

Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն. ներսում ամեն ինչ տակնուվրա է արվել. shamshyan.com

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին՝ Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, խառնել տան իրերը:

Շարունակվում է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցի քննությունը (ուղիղ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27–ին շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնարդության քննությունը։ Նշենք, որ երեկ կայացած դատական նիստում պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին։

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու՝ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Պաշտպանը վիճարկում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը, ում պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ չի ընդունում առաջադրված նոր մեղադրանքները։

«Ժողովուրդ». ՀՔԾ-ն դիմել է այլ միջոցների. Մանվել Գրիգորյանի իրական խնդիրները շուտով կպարզվեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, եւ արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը:

Մանվել Գրիգորյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից:

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու հարցի քննությունը հետաձգվեց. նրան դատարան չէին բերել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր պետք է քննվեր կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը։

Գործի նյութերում զինվորի սնունդ յուրացնելու վերաբերյալ տվյալներ առկա չեն. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունն այսօր՝ ապրիլի 4–ին հետաձգվեց։

Վերաքննիչում մեկնարկեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մեկնարկել է առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։

Ավարտվեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ քիչ առաջ ավարտվեց առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։

«Հրապարակ». Գնացել են «մի կտոր հաց ուտելու». Մանվել Գրիգորյանին մեծարողները այս անգամ հոտնկայս խմել է Փաշինյանի կենացը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ համագումարից հետո նորընտիր վարչությունը հավաքվել է Ջրվեժում վերջերս բացված «Ռոյալ Երեւան» ռեստորանում` «մի կտոր հաց ուտելու»: Մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, 2 ժամ մնացել:

Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմել է ԱԱԾ. նրանց կարծիքով՝ գեներալի առողջական վիճակի մասին եզրակացություն տված հանձնաժողովը լեգիտիմ չէ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով:

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը դարձյալ մերժեց պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

Մանվել Գրիգորյանը պետք է կրկնակի բուժզննում անցի Ֆրանսիայում. Փաստաբանները սպասում են ՄԻԵԴ–ի պատասխանին

ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը այժմ հիվանդանոցում է, սակայն անհրաժեշտություն կա, որ նա կրկնակի բուժզննում անցնի Ֆրանսիայում. փաստաբանները սպասում են ՄԻԵԴ-ի արձագանքին։

ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատախազին՝ մեղադրանքը հաստատելու համար

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ՀՔԾ-ում վերջնականապես ավարտվել է, և այն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրանքը հաստատելու համար, տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է․ նրա վիճակը ծանր է

«Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է. նա դեռ «Նաիրի» ԲԿ-ում է, և ըստ նրան բուժող բժիշկների` ՄԻԵԴ-ի վախից ելնելով են կրկին բերել, որովհետև «վիճակը ծանր է, և որքան էլ պնդեն, որ կալանքը համատեղելի է նրա հիվանդությունների հետ, այդպես չէ»: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում։

ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:

Նախագահող դատավորը, կարծում եմ, միտումնավոր հետամուտ է եղել, որ Մանվել Գրիգորյանը խոշտանգվի կալանքի մեջ. պաշտպան

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումը ավարտվեց, որի հրապարակումը կլինի երկուշաբթի 12:30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Հայտնի է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 2–ին ժամը 12։00–ին։ Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից։

Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում, բուժումներ է ստանում. Արման Թաթոյան

Բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՄԻՊ զեկույցում այլ պաշտոնատար անձիք ևս ընդգրկված են՝ Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Մանվել Գրիգորյան․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։

«Ժողովուրդ». Ես հանցանք չեմ գործել, մարդիկ են եկել, ուզել են սպանել ինձ. Դոն Պիպո

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո միաժամանակ, սակայն տարբեր քրեական գործերի շրջանակներում կալանավորվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Արթուր Ասատրյանը` դոն Պիպոն:

In russian

Пашинян: незаконно приватизированные генералом Манвелом Григоряном объекты будут возвращены государству

Генерал Манвел Григорян незаконно приватизировал более 40 объектов в различных районах Армении, и эти объекты будут возвращены государству, заявил и.о. премьер-министра Никол Пашинян в субботу во время предвыборного митинга в городе Каджаране.

Жители Эчмиадзина требуют объяснений от министра юстиции по вопросу освобождения под залог генерала Манвела Григоряна

Группа граждан с утра воскресенья вновь собралась на Эчмиадзинской трассе, перекрыв дорогу.  Основное требование - встреча с министром юстиции, который может объяснить народу, как можно было отпустить на свободу генерала Манвела Григоряна, который "представляет угрозу обществу".

Эчмиадзинцы вновь протестуют против освобождения генерала Манвела, ситуация напряженная - СМИ

Жители Эчмиадзина в очередной раз проводят акцию протеста против освобождения из-под ареста депутата генерала Манвела Григоряна, требуя незамедлительно взять его под стражу

Пашинян осудил перекрывающих трассу Ереван-Эчмиадзин в знак протеста против освобождения Манвела Григоряна

Премьер-министр Армении Никол Пашинян осудил митингующих, перекрывающих дорогу из Еревана в Эчмиадзин, в знак протеста против освобождения генерала Манвела Григоряна

Манвелу Григоряну предъявлены новые обвинения, его сын объявлен в розыск - СК

Следственный комитет Армении сообщил о завершении предварительного следствия в отношении бывшего председателя Союза добровольцев "Еркрапа", экс-депутата генерала Манвела Григоряна и его жены Назик Амирян.

Специальная медкомиссия оценит состояние здоровья арестованного Манвела Григоряна - СМИ

Спецследственная служба создала группу независимых экспертов для проверки состояния здоровья бывшего депутата Национального Собрания Армении, ныне арестованного генерала Манвела Григоряна

Состояние здоровья Манвела Григоряна проверит специальная медкомиссия - газета

Спецследственная служба создала группу независимых экспертов для проверки состояния здоровья бывшего депутата Национального Собрания Армении, ныне арестованного генерала Манвела Григоряна

Суд обнародовал решение по аресту генерала Манвела Григоряна, адвокат сообщил об ухудшающемся состоянии его здоровья

Ереванский суд удовлетворил ходатайство Спецследственной службы Армении о продлении ареста Григоряна, обвиняемого в растрате чужого имущества в особо крупных размерах, на два месяца

Суд постановил оставить экс-депутата Манвела Григоряна под арестом

Суд общей юрисдикции ереванских административных округов Кентрон и Норк-Мараш на заседании в четверг отклонил ходатайство адвокатов бывшего депутата, генерала Манвела Григоряна об его освобождении под залог

Судебное заседание по делу генерала Манвела Григоряном перенесено из-за его неявки

Заседание суда общей юрисдикции Еревана в рамках уголовного дела бывшего депутата, генерала Манвела Григоряна, которое должно было состояться во вторник, перенесено из-за его отсутствия

Манвел Григорян впал в кому

По словам адвоката Григоряна Левона Багдасаряна, его подзащитный переведен в больницу почти с полной потерей сознания.

Генерал Манвел Григорян впал в кому

Состояние здоровья содержащегося в уголовно-исправительном учреждении бывшего депутата, генерала Манвела Григоряна резко ухудшилось накануне ночью.

Суд отказался изменить меру пресечения Манвела Григоряна, несмотря на гангрену

Суд общей юрисдикции Еревана во вторник принял решение отклонить ходатайство адвокатов находящегося под арестом экс-депутата, генерала Манвела Григоряна об изменении ему меры пресечения по состоянию здоровья

In english

Manvel Grigoryan moved to civil hospital - paper

General Manvel Grigoryan, a former MP, who is now kept in pretrial detention, was moved Monday from the Yerevan-Kntron penitentiary facility to a hospital, 168 Zham reports referring to Grigoryan’s lawyer Levon Baghdasaryan. “If a man is taken from prison to civil hospital, this means that his health state is not satisfactory,” he said. “The decision was made by the detention facility’s doctors. They have thought to come to conclusion that treatment should be continued in a hospital.”