Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Aghvan Hovsepyan

Today's citations

In armenian

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին

ՀՀ ՔԿ նախագանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման ընթացքում ձեռնարկված քայլերը, առաջնահերթությունները, աշխատանքների կազմակերպման հիմքում դրված սկզբունքները, վարույթում քննվող քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացված գործողությունները:

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Արդարադատության ակադեմիայի 26 շրջանավարտ ավարտական դիպլոմ ու աշխատանքի ընդունման հրաման ստացավ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 26 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։

Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների տասնյակից ավել դեպքեր. ՀՀ ՔԿ նախագահը պարգևատրել է պրոֆեսիոնալ աշխատանքի համար

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Կոտայքի մարզում արձանագրված բնակարանային մի շարք գողությունների բացահայտման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած աշխատակիցներին պարգևատրելու մասին։

Մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը. Աղվան Հովսեփյան

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը բացասական է գնահատել բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները։

Աղվան Հովսեփյանը կմեկնի Իրան

Պատվիրակության կազմում կլինեն Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանը և ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նելիկ Հարությունյանը:

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի

«Իշխանությունն արդեն իսկ որոշում է կայացրել, որ լսողության հետ բավականին լուրջ խնդիրներ ունեցող Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի, նրան կփոխարինի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը, որը վաղուց է սպասում մարտի 1-ը «հորով- մորով» անելու դիմաց իր պարգևատրմանը։

Կարեւորվել է ընտանիքներում կատարված հանցագործությունների վերացումը

Քննչական կոմիտեն առաջին անգամ ուսումնասիրել է ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների եւ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի առթիվ 2015 թ.-ին քննված քրեական գործերը: Ուսումնասիրությունների արդյունքներն այսօր հրապարակվել են՝ լրագրողների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի  մասնակցությամբ: Ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու մեր երկրում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը: Քննչական կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության եւ ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն: Սա կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը: Մանրակրկիտ ներկայացնելով թվերն ու ուսումնասիրության արդյունքները՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնք գործնականում առաջացել են եւ օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն ունեն: Դրանց մի մասն առնչվում է խափանման միջոցն ընտրելու: Քննչական կոմիտեում կարծում են, որ պետք է առավել խիստ լինել խափանման միջոց ընտրելիս՝ հաշվի առնելով, որ տուժողն ու բռնություն գործադրողն ապրում են նույն ընտանիքում, այսինքն՝ մեծ է բռնության կրկնվելու հավանականությունը: Նույն կերպ կանխարգելման տեսանկյունից պիտի մոտենալ նաեւ այն դեպքերին, երբ վարույթ հարուցելուց հետո լինում է հաշտություն, սակայն, այն իրական ու լիիրավ հաշտություն չէ: Ըստ էության՝ առաջարկվում է նաեւ օրենսդրորեն խստացնել այն դեպքերի վարույթների իրականացումը, երբ խոսքը ալկահոլիզմի առկայության մասին է: Այսինքն՝ երբ վտանգ կա, որ կարող է բռնությունը շարունակվել, ապա՝ պետք է վարույթը նույնպես շարունակել, եթե անգամ ընտանիքում եղել է համաձայնություն եւ տուժող կողմը չի բողոքում: Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, նշելով, որ ընտանեկան այդ հանցագործությունները հաճախ քողարկված են, այդուհանդերձ, քննիչները պիտի կարողանան ի հայտ բերել դրդապատճառները, նաեւ՝ նախկինում եղած նման դեպքերը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի ուսումնասիրության արդյունքում արված եզրահանգումներն իսկապես ուղղված են կանխարգելիչ գործողություններին, որոնք անհրաժեշտ են: Նրա կարծիքով, սակայն, անհրաժեշտություն կա դրանք քննարկելու ավելի լայն ձեւաչափով՝ ներգրավելով նաեւ քաղաքացիական հասարակությանը: Խնդրի կարեւորությանը հակիրճ անդրադարձան նաեւ մեր երկրում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը, մասնավորապես, կարծիք հայտնեց, որ Քննչական կոմիտեի անցկացրած ուսումնասիրություններում տեղ գտած թվերն ու փաստերը կարող են միանգամայն ցրել ընտանեկան բռնությունների վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերը եւ ցույց տալ, որ ընտանեկան բռնությունը չի ճանաչում տարիքային եւ սեռական պատկանելություն: Նա կարեւորեց հատկապես այն հանգամանքը, որ քննությունը շարունակվի այն դեպքերում էլ, երբ թվում է, թե վեճի կողմերը հաշտվել են: Ըստ դեսպանի՝ այդ առումով օգտակար կարող է լինել ԱՄՆ փորձը: Նշենք նաեւ, որ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր «Անբասիր ծառայության համար» մեդալներով պարգեւատրեց մի խումբ քննիչների, ովքեր ընտանեկան բռնությունների կոնկրետ գործերով քննություններ են վարել՝ մինչեւ վերջ բացահայտելով դրդապատճառներն ու հասել ավելի ծանր հանցագործությունների կանխարգելման:

«Ժամանակ». Լյովա խաչատրյանը ԱԺ ընտրություններից առաջ հայտնվել է ոչ նախանձելի վիճակում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա խաչատրյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պատերազմ է հայտարարել վերջինիս: Նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Լյովա Խաչատրյանը չհայտնվի ապագա խորհրդարանում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

Արդարադատության ակադեմիան ավարտած շրջանավարտները ծառայության նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում

Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 19 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։

«Չորրորդ իշխանություն»․ Աղվան Հովսեփյանը ցանկանում է պատգամավոր դառնալ

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն նախագահ Աղվան Հովսեփյանը այս օրերին զբաղված է ռեյտինգային ցուցակում սեփական անձը տեսնելու լոբբինգով։ Բանն այն է, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը պատրաստվում է Արագածոտնի տարածաշրջանից ռեյտինգային ցուցակով դառնալ պատգամավոր։

Աղվան Հովսեփյանը քաղաքականությամբ չի զբաղվում եւ նման մտադրություն չունի. Սոնա Տռուզյան

«Ակնհայտ է, որ ինչ–որ մեկը փորձում է շրջանառության մեջ դնել իր հիվանդ երեւակայության արգասիքները», - հայտարարել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Ա.Հովսեփյանը Արագածոտնի տարածաշրջանից ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու մտադրություն ունի:

Նոր սկզբի ու ծանր փորձությունների տարի. քաղաքական գործիչներն ամփոփել են 2016-ը

2016-ը Դաշնակցության համար նոր սկզբի հնարավորություն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Աղվան Վարդանյանը՝ նկատի ունենալով նոր Սահմանադրության ու նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որոնք, դաշնակցական գործչի գնահատմամբ, համակարգային փոփոխություններ են բերում: Ամփոփելով տարին՝ Աղվան Վարդանյանը ծանր է որակել ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը՝ նշելով, որ եթե ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ վկայեց համազգային համախմբվածության ներուժը, ապա՝ հուլիսյան իրադարձությունները, դրսի ուժերի կողմից ուղորդված կամ ոչ, դարձան ապրիլյան այդ համախմբվածությունը ջարդելու-կոտորակելու առիթ ու հնարավորություն: Այդ թեմաները տարվա ամփոփման ժամանակ այսօր առանձնացրել է  նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: ՍԴՀԿ Հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի գնահատմամբ՝ բովանդակային առումով երկրում 2016-ը ոչինչ չփոխեց: «Ներքին քաղաքական ոռւմով խնդիրները շարունակեցին մնալ սուր: Երկրում սոցիալական իրավիճակը շարունակեց մնալ աղետալի, քաղաքական դաշտում անհասկանալի երեւույթները, խմորումները շարունակեցին մնալ ու դեռ, գաղտնիքային առումով, շարունակվում են՝ մեկը մյուսի ետեւից իրար հաջորդող, իրար հակասող եւ անհասկանալի հայտարարություններով»: Ըստ ՍԴՀԿ ատենապետի՝ հիմնական խնդիրը կմնա ԼՂ հարցն ու գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը, որտեղ հանդես կգան նաեւ նոր խաղացողներ ու սպասվում են սուր ընտրություններ ու պայքար: Մեխանիզմների հստակության մասին կասկած չունի ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ի տարբերություն ՍԴՀԿ-ի՝ Դաշնակցությունը բովանդակային փոփոխություններ նույնպես տեսնում է: Աղվան Վարդանյանը հիշեցրեց՝ անցնող տարին մեկնարկեց կառավարման նոր համակարգով՝ նոր Սահմանադրությամբ, ինչն իրական համակարգային փոփոխություն է Դաշնակցության տեսանկյունից՝ ասաց  Աղվան Հովսեփյանը: Նա նկատեց, որ համակարգային փոփոխություններ են նաեւ իրականացվել Ընտրական օրենսգրքով: «Պատահական չէ, որ այսօր քաղաքական դաշտում շատ մեծ շարժում է. բոլորը ցանկանում են մասնակցել 17 թվականի ընտրություններին: Բոլորը ցանկանում են միավորումներ ստեղծել՝ գիտակցելով-չգիտակցելով, ընդունելով-չընդունելով, մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ընտրությունների միջոցով Հայաստանում բան փոխել»: Այդ երկու համակարգային փոփոխություններում էլ մեծ է Դաշնակցության դերակատարությունը՝ կընդունեն, թե չէ մեր գործընկերները՝ հավելեց դաշնակցական գործիչը: Նա կարեւորեց նաեւ ՀՀԿ-ի հետ համագործալցության համաձայնագրի մասին, որի հիմքում երկրին հուզող բոլոր խնդիրներն են դրված: Եթե այդ անհրաժեշտ խնդիրները դրված չլինեին, ապա, վստահաբար, նման համագործակցության չէինք գնա՝ այդ առթիվ եղած քննադատություններին հակադարձեց Աղվան Վարդանյանը: Տարին նաեւ եզրափակվում է նոր կառավարության իրողությամբ, ինչը նաեւ նոր դրական սպասումներ է բերել, դրական փոփոխությունների սաղմեր, որոնց հիմքում հենց այդ առաջադրված խնդիրներն են: Որքանով այդ ամենը կարդյունավորվի՝ պարզ կլինի արդեն գալիք տարում՝ թեպետ, Աղվան Վարդանյանի գնահատմամբ, նախընտրական շրջանը տնտեսական փոփոխությունների լավագույն ժամանակը չէ: «Բայց մենք ամբողջ տարի ունենք մեր առջեւ եւ վստահ եմ, որ այս ուղղությունով ընթանալու պարագայում, հետեւողական աշխատանքի պարագայում մենք կունենանք նաեւ դրական ցուցանիշներ եւ տնտեսության մեջ, եւ սոցիալական ոլորտում»: Տարին հոբելյանական էր: Հանրապետության 25-ամյակը՝ նաեւ նոր սկզբի խորհրդանիշ: Աղվան Վարդանյանը ծանր որակեց երկու իրադարձություն՝ ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը: Եթե ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ վկայեց համազգային համախմբվածությունը, ապա՝ հունիսյան իրադարձությունները, դրսի ուժերի կողմից ուղղորդված կամ ոչ, դարձան ապրիլյան այդ համախմբվածությունը ջարդելու-կոտորակելու առիթ ու հնարավորություն՝ կարծիք հայտնեց Աղվան Վարդանյանը: «Փառք Աստծո, մենք դուրս եկանք այդ կացությունից, բայց խնդիրները մնում են եւ այդ խնդիրների համար պետք է, իսկապես, հետեւողական աշխատանք: Ես արձանագրում եմ, որ հուլիսյան դեպքերը եկան մեր ապրիլյան համախմբումը ինչ-որ առումով կոտորակելու: Որքանո՞վ էր ազնիվ, հուսահատ քայլ. մի մոռացեք, որ աշխարհն այսօր մեծ ու փոքր է եւ ազդեցության բազմաթիվ ձեւեր կան: Ես չեմ ասում, որ նրանք ուղղակի որեւէ մեկի առաջադրած հարցն էին կատարում: Ես ուղղակի ասում եմ, որ ազդեցության տասնյակ միջոցներ կան: Մի մոռացեք, որ մենք ունեցել ենք նաեւ հոկտեմբերի 27 եւ այդ շրջանը մեր պետականության համախմբման, խնդիրները ճիշտ ձեւակերպելու եւ նոր սկիզբ դնելու հնարավորություն էր, որը ուղղակի տապալվեց ԱԺ-ում կատարվածով»: Դաշնակցական գործիչը կարծում է, որ առաջիկա տարիները լինելու են անկախության սերնդի ինքնադրսեւորման հնարավորությունների շրջան եւ կարեւոր է, որ սերնդափոխություն հնարավոր լինի իրականացնել նաեւ քաղաքական դաշտում: Կարծում է, որ դա կլինի քաղաքական փոփոխությունների առհավատչյան:

ՀՀ քննչական կոմիտեն և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպությունը համագործակցության ծրագիր կստորագրեն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուլիսի 20- ի դեպքով երկու մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը

Հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում դադարեցվել է երկու մեղադրայլների նկատմամբ հարուցված  քրեական հետապնդումը: 2016թ. հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի ժամանակ մասնակիցները բռնություն են գործադրել տվյալ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ոտքերով, ձեռքերով, տարատեսակ առարկաներով հարվածներ են հասցրել նրանց, քարեր ու այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ, ինչպես նաև՝ վնասել վերջիններիս գույքը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որի նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ, իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ անկարգության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Նախնական քննության տվյալների հիման վրա՝ քրեական գործով, ի թիվս այլ անձանց, որպես մեղադրյալներ էին ներգրավվել նաեև քաղաքացիներ Ա.Վարդանյանը և Լ.Ասլանյանը։  ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվել են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման  ուղղությամբ, որի արդյունքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին նրանց մեղսակցությունը հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, և վարույթն իրականացնող մարմինը 2016թ. դեկտեմբերի 27-ին որոշումներ է կայացրել՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադադարեցնելու և նրանց մասով վարույթը կարճելու մասին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Ժամանակ». Գառնիկիչի զոհը. Աղվան Հովսեփյանը շարունակում է սպառնալ. ուզում հետ բերել ունեցածը

«Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Ապարանում ռեյտինգայինով առաջադրված ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին շարունակում է սպառնալ, իսկ նրան սատարողներին սպառնում է քրեական գործերով:

ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված միջպետական համաձայնագրի վավերացումը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։

Արաբկիրի քննչականի պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Պողոսյանին աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Նույն օրվա մեկ այլ հրամանով բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է բաժնի պետի տեղակալ Մհեր Էդուարդի Ներսիսյանի վրա։

ՀՀ ՔԿ նախագահը նոր նշանակում կատարելու վերաբերյալ հրաման է ստորագրել

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 30-ին հրաման է ստորագրել` նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Թիվ 43-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Արաբկիրի քննչական բաժինը նոր պետ ունի

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 30-ին հրաման է ստորագրել նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Թիվ 43-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Հայտնի են 2016 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումն ու քննիչը, ովքեր արժանացան մրցանակների

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծվել բացասական և դրական ցուցանիշները։

ՄԱՊ-ի Ալիկի որդու հարսանիքը (տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Պետրոսյանի որդու՝ Մակարի հարսանիքը։ Մակար Պետրոսյանի կինը Սոնա Գևորգյանն է։ Նա մասնագիտությամբ օպերային երգչուհի է։ Մակարն էլ ղեկավարում է հոր հիմնած «ՄԱՊ» ընկերությունը։ Մակարի և Սոնայի հարսանիքը տեղի է ունեցել «Փարավոն» ռեստորանում։ Հարսանիքին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, տարբեր բարձրաստիճան անձինք։ Նորապսակների քավորը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է։ Ստորև ներկայացնում ենք այդ հարսանիքի՝ այսպես ասած «թրեյլերը»։

Երեք օր՝ նախագծի լրացուցիչ քննարկման համար

Առաջարկությունները  կարգավորել  օրենքո՞վ, թե՞ կառավարության որոշումներով։ «Դատախազության մասին» օրենքում արդարադատության նախարարության առաջարկած լրացումների օրինագիծն  այսօր կառավարությունում Քննչական կոմիտեից նախագահ Աղվան Հովսեփյանի ի ու արդարադատության նախկին ու ներկա նախարարների՝ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ ակտիվ քննարկման առարկա է դարձել: Չնայած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առաջարկել էր նախագիծը հանել կառավարության նիստի օրակարգից, այդուհանդերձ, վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով, այն հաստատվել է, թեեւ, ըստ պայմանի, երեք օր կքննարկվի: Գործադիրն այսօր հանրությանը հուզող մեկ այլ նախագիծ էլ է հաստատել: Առարկություն կառավարության նիստի սկզբում՝ ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից: Հայաստանի երկարամյա նախկին գլխավոր դատախազն  առաջարկում էր նիստի  օրակարգից հանել առաջին իսկ հարցը՝  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հովսեփյանը  նախագծից տեղյակ չէր, պնդում էր՝ «Մեզ չի ուղարկվել նախագիծը, Հայաստանում կա չորս քննչական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել: Նախագիծը վերաբերվում է  մեր աշխատանքի կարգավորմանը»: Արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հստակեցրեց՝ «նախագիծը արդարադատության նախարարությունն է ներկայացրել, հարցը քննարկվել է նախարարարական կոմիտեի նիստում»: «Բոլոր մարմինները ստացել են, դա ուղարկվում է մեյլով՝ տարիներ շարունակ: Եթե որևէ մեկը առարկություն ունի, գալիս է կոմիտեի նիստի, ներկայացնում է այդ հարցը: Ես կառաջարկեմ նախագիծը օրակարգում պահպանել»: Մոտ չորս րոպե  նախկին գլխավոր դատախազն ու արդարադատության նախկին նախարարը վարչապետի ու կառավարության անդամների  ներկայությամբ  քննարկում էին նախագիծն  օրակարգից հանել-չհանելու  նպատակահարմարությունը:  Նախագիծն օրակարգում մնաց միայն վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկից հետո միայն. «Պարոն Հովսեփյան, քանի օր ժամանակ է պետք, քանի որ մենք ունենք որոշակի ժամկետների սահմանափակում:  Պարոն վարչապետ, մենք պատրաստ ենք քննարկման, մեկ -երկու օրը բավարար է: Այդ դեպքում մենք այսօր հարցը կլսենք, երեք օր լրացուցիչ կտանք քննարկման համար»: Պարզվեց, որ  ներկայացված նախագիծն էլ Աղվան Հովսեփյանի «սրտով»  չէր:  Հովսեփյանն առաջարկում էր փոփոխություններն ամրագրել ոչ թե օրենքով, այլ՝ կառավարության որոշումներով: Մինչդեռ, արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել , ըստ որի՝ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի`մինչև ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում իր կայքէջում: Հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:  Նախարարությունն առաջարկում է կոռուպցիոն  բնույթի  հանցագործությունների  վերաբերյալ  տեղեկատվությունը առանձին հրապարակել: Սա՝ հանրության հետաքրքրությունը  բավարարելու նպատակով:  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ. «Հակասահմանադրական կարգավորում կանենք, եթե որևէ պարտավորություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ՝ կառավարության որոշմամբ, կամ այսպես ասենք, պրակտիկայով»: Այստեղ էլ Քննչական կոմիտեի նախագահ նախկին  գլխավոր դատախազն  առարկություններ ուներ: Բանավեճն իրավական գիտելիքների հարթություն  տեղափոխվեց: «Կարգավորվող առարկան ընդամենը հանցագործության մասին  ինֆորմացիա տրամադրելու մեջ է»,- հստակեցնում էր Աղվան Հովսեփյանը.«Մեթոդական ուղեցույց հասկացությունը «Իրավական ակտերի մասին» օրենքում  գոյություն չունի, նման իրավական ակտ գոյություն չունի: Դատախազությունը իրավունք  չունի  նորմատիվ ակտ ընդունելու, որը պարտադիր լինի նախաքննության մարմնի համար: Օրենքով այս հարցը կարգավորելու անհրաժեշտություն չկա»: Այս բանավեճն էլ ավարտվեց Կարեն Կարապետյանի միջամտությունից հետո միայն, չնայած կողմերը մնացին իրենց կարծիքին: Մինչև  այս տարվա հունվարի 1- ը յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ գումարի դրամագլուխը հնարավոր էր տնօրինել  ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Գումարը  հնարավոր է օգտագործել   հիփոթեքային վարկի տոկոսագումարի, ուսման վարձի վճարման,  գյուղատնտեսական սուբսիդավորվող  վարկերի մարման ու հեռավոր, սահմանամերձ  բարձր լեռնային համայնքներում  անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Այսօր  հաստատված նախագծով,  իրավական այս  նորմը կգործի մինչև  2017թ դեկտեմբերի 31-ը:

«Հրապարակ». Չուզեցա էլի պատգամավոր լինեի, մարդու աշխատանքն իր սրտով պիտի լինի. Ռուբեն Հովսեփյան

«Քաղաքական դաշտից դուրս չեմ գալիս, բայց ԱԺ-ից գնում եմ իմ ցանկությամբ։ Չուզեցա էլի պատգամավոր լինեի»,- երեկ մեր լրագրողին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Աջափնյակի նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը:

Աղվան Հովսեփյանը  ցանկանում է եղբոր՝ ԱԺ  պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի համար որեւէ պաշտոն ձեռք բերել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր  տեղեկություններով, ՀՀ քննչական պետական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը  ցանկանում է ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո իր եղբոր՝ ԱԺ  պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի համար որեւէ պաշտոն ձեռք բերել:

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերություններն այն չեն

«Թեպետ ընտրությունները սարերի ետևում չեն, բայց «Նիգ Ապարան» հայրենակցական միության ձայն-ծպտունը չի լսվում։ Ապարանցիների այս խմբակը սովորաբար նախընտրական շրջանում ակտիվանում է, նիստեր, ժողովներ գումարում ու հայտնում անդավաճան դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկումների ներկայացնել հանրությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում կքննարկի ընտրական իրավունքի խախտումները։

Աղվան Հովսեփյանը քվեարկել է հանուն մեզ

Քիչ առաջ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 7/55 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե հանուն ինչի է քվեարկել, նա կարճ պատասխանեց, որ քվեարկել է հանուն մեզ։

«Ազատության» հրապարակում մեկնարկել է հավաք՝ ի հիշատակ «Հաց բերողի»

Մի խումբ ակտիվիստ քաղաքացիներ երեկվանից նստացույց են սկսել Ազատության հրապարակում՝ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ պատասխանատվության ենթարկել Արթուր Սարգսյանի մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողներին։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար։ Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ առավել օբյեկտիվ և սպառիչ եզրակացություն ստանալու համար «Արմենիա» բժշկական կենտրոնից, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից առգրավվել են նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը։ Նախաքննության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր գրություններ է ուղարկել նաև ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Ա.Սարգսյանի՝ ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցության, այդ ընթացքում վիրավորվելու կամ բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև՝ ՀՀ-ում գործող քաղաքացիական այլ բժշկական հաստատություններ դիմելու և բուժօգնություն ստանալու վերաբերյալ, իսկ այդպիսիք առկայության դեպքում՝ նշված փաստաթղթերի պատճենները տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։ Ա.Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվող քննչական գործողությունների և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկություն կտրամադրվի։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ բժշկական կենտրոնում Ա.Սարգսյանի մահվան դեպքի առթիվ Ա.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։ Նկարը՝ hetq.am-ի

Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Նախկինում Հ3 հեռուստաընկերությունը պատկանել է Երևան TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային։

Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ ապրիլի 25-ին, աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին:

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն

Նիստի ընթացքում քննարկվել է իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, որի արդյունքներով՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ԲՀ ՔԿ նախագահ Իվան Նոսկևիչը և ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ստորագրել են համատեղ հայտարարություն։

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն (Լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որին մասնակցում են նշված երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը, Իվան Նոսկևիչը, Ալեքսանդր Բաստրիկինը։

Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

Տեղի է ունեցել «Դեպքի վայրի զննություն» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել «Դեպքի վայրի զննություն» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որի հեղինակն է ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Պետրոսյանը: Շնորհանդեսին ներկա են գտնվել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՔԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներին՝ հոբելյանի կապակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներին՝ ստեղծման 20-ամյակի կապակցությամբ՝ արձանագրելով, որ չնայած քննչական կոմիտեի գործունեության կարճ ժամանակահատվածին՝ արդեն իսկ ձևավորվել են համագործակցության արդյունավետ հիմքեր։

«Հրապարակ». Նվաստացում. «Բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դատախազի օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն իր նախկին կառույցի աշխատակիցներին պարգեւատրել է, ինչը միանշանակ չի ընդունվել դատախազությունում․ ոմանք նախանձում են՝ իրենք չկան պարգեւատրվածների շարքում, ոմանք էլ դա համարում են նվաստացուցիչ․

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը մասնակցել է Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Վարդենիսում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա է գտնվել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

«Հրապարակ». Երեկ երկու Աղվանները՝ Աղվան Վարդանյանն ու Աղվան Հովսեփյանը, պապիկ դարձան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երկու Աղվանները՝ Աղվան Վարդանյանն ու Աղվան Հովսեփյանը, պապիկ դարձան։ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի որդին երրորդ աղջիկն ունեցավ, իսկ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակը, առաջնեկին, որին, ի պատիվ պապի, որոշել են անվանել Աղվան:

Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), որտեղ կմասնակցի Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակին նվիրված միջոցառմանը:

ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ քննչական կոմիտեի ստեղծման 10-ամյակին և Ռուսաստանում ընդհանրապես քննչական մարմինների կազմավորման 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանը ոստիկանության մենաշնորհը կոտրում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ երեկ արժանացել է կառավարության հավանությանը:

Նախագահը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի ընթացքում քննիչների անկախությունը, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերը, կոմիտեի ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները։ Հանրապետության Նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պետական բարձր պարգևներով, խրախուսել շնորհակալագրով: Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն և հաջողություն իրենց չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը: «Ընդամենը մի քանի ամիս առաջ ես առիթ ունեցա հրապարակայնորեն ներկայացնելու իրավապահ համակարգի վերաբերյալ իմ մի քանի պատկերացումները: Դատախազությունում հնչած իմ խոսքում իրավապահներին կոչ արեցի որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Նաև ընդգծեցի, որ այդ համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով: Համոզված եմ, որ մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են: Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ: Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում: Երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաև քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի և ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաև սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլև կազմակերպում են այն: Բնականաբար, նման գործառույթն ավելացնում է քննչական մարմինների պատասխանատվության բեռը: Դա հատկապես արտահայտվում է հանցավորության դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Անշուշտ, այստեղ մեծ է դատախազների և դատավորների դերակատարումը: Բայց քննիչները և նրանց վերադասները պետք է հստակ գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը: Դատախազական հսկողությունը կամ դատական վերահսկողությունը քննիչները չպետք է դիտարկեն, այսպես ասած, որպես «փրկության օղակ», որպես պատասխանատվությունը նվազեցնող հանգամանք: Ձեր գործողությունների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքի տերը դուք ինքներդ եք: Ձեր հաջողությունների և անհաջողությունների պատճառներն առաջին հերթին պետք է ներսում փնտրեք և համապատասխան հետևություններ անեք: Հարգելի՛ գործընկերներ, Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու: Իմ հորդորն է ձեզ, որ ծառայության մեջ միշտ լինեք անաչառ, սկզբունքային և հաստատակամ: Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր գործն արդար է, քանի որ միտված է երկրում իրավակարգի պահպանությանը: Միաժամանակ հիշե՛ք, որ դուք նպաստում եք նաև իրավունքի գերակայության ամրապնդմանը: Ձեր պարտականությունները չեն կարող կատարվել մարդու իրավունքների և ազատությունների չարդարացված սահմանափակումների հաշվին: Պետության կողմից մեկ շահի պաշտպանությունը մյուսը ոտնահարելու միջոցով ապրիորի վնասակար է և երբևէ որևէ օգուտ տալ չի կարող: Նման երևույթն անարդարություն ծնող հիմնական պատճառներից մեկն է: Անշուշտ, իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում: Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաև՝ անդառնալի հետևանքների: Կարծում եմ՝ այս արատին հաջողությամբ դիմագրավելու բանաձևը միմյանց հետ շաղկապված երկու երևույթների համաժամանակյա ապահովումն է: Առաջին. մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսևորումների և տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսևորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսևորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ: Խնդրում եմ, սա հաշվի առնել: Որևէ համակարգի ներսում նման երևույթների դեմ պայքարն առաջին հերթին հենց տվյալ համակարգի առողջության վկայությունն է: Դուք կարող եք և պետք է անաչառ և ազնիվ գնահատեք աշխատանքում թերացած ծառայողի վարքագիծը՝ դրանով իսկ փարատելով համակարգում թողտվության վերաբերյալ հնարավոր կասկածները: Օրենսդրությամբ դրա համար ձեզ տրամադրվել են բոլոր անհրաժեշտ գործիքները: Քննչական կոմիտեի հարգելի՛ ծառայողներ, Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ իրավապահ համակարգը պետք է լինի կուռ և համագործակցող: Ուստի, Քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը տեսնում եմ իրավապահ մյուս մարմինների հետ կայուն և արդյունավետ համագործակցության մեջ: Խոսքս նախ և առաջ դատախազության հետ համագործակցության մասին է: Ավանդաբար դատախազները եղել և մնում են քննիչների առաջնային գործընկերները: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս համագործակցության ձևից ու բովանդակությունից է կախված մինչդատական վարույթի, իսկ երբեմն՝ նաև ողջ քրեական գործի արդյունքը: Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների և որոշումների դեմ, և դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տևական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացեք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է՝ անհրաժեշտ է հաշվի առնել: Այս կառույցների պատշաճ համագործակցության նպատակը միայն կոնկրետ գործերով առաջացող հարցերի պարզաբանումը չէ: Այն առաջին հերթին կարևոր է պետության համար էական նշանակություն ունեցող և իրավապահ ոլորտում միասնական պատասխանատվություն ենթադրող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են մեղադրանքի ապացուցվածությունը, կալանքների հիմնավորվածությունը, տուժողների իրավունքների ապահովումը և այլն: Համագործակցության կարևոր ուղղություններից մյուսը ոստիկանության հետ իրականացվող աշխատանքներն են: Գաղտնիք չէ, որ ոստիկանության օպերատիվ գործունեությունն էապես կարող է օժանդակել հանցագործության բացահայտմանը: Սակայն դրա նախադրյալները, անշուշտ, պետք է ստեղծի քննիչը: Մենք այս ճանապարհին ենք, բայց վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է: Երբ մենք դրան ամբողջովին հասնենք՝ ես կհամարեմ, որ քննչական մարմինները, միասնական քննչական մարմինը ամբողջովին կայացել են: Սա չի […]

«Ժամանակ». Դեղին քարտ՝ Աղվան Հովսեփյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Քննչական կոմիտե, որտեղ ունեցել է բավականին ուշագրավ ելույթ՝ հետաքրքիր շեշտադրումներով, որոնց համախառն գնահատմամբ հնարավոր է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը դեղին քարտ է ցույց տվել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին:

«Փաստ». Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ «Շանթի» Վարշամ Ղարիբյանը ազատ է արձակվել

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ ազատ է արձակվել «Շանթի» հանրահայտ Ղարիբյան եղբայրներից Վարշամը (Յուրա): Նրան ոստիկանությունից «դուրս է գրել» իր վաղեմի հովանավոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ իր ամենակարող հեռախոսազանգով:

ՀՖՖ-ն պայմանավորված խաղի սկանդալի հետ կապված հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով։

«Ժամանակ». Իրավապահների պատերազմ. անպատժելիության շան գլուխներից մեկը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Քննչական կոմիտեն, որը հիշեցնենք, ղեկավարում է երկարամյա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել Հայաստանում հանրային աղմկոտ ուշադրության կենտրոնում հայտնված խնդրի վերաբերյալ: Խոսքը այսպես կոչված Ճըվճըվ Արոյի որդիների մասին է, որոնցից մեկը՝ Սաքուլիկ անվանյալ, հունվարի 8-ի լուսադեմին մեծ արագությամբ մխրճվել էր ծառայություն իրականացնող ՃՈ մեքենայի մեջ, դառնալով երկու ոստիկանի մահվան պատճառ:

Աղվան Հովսեփյանը հրաժարական է ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։

«Ժամանակ». Քառնիկիչից քաշվածը. 60 հազար դոլար «քցելու» պատմություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռիգայում բնակվող գործարար Վալերի Աբաղյանը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հույս ունենալով, որ նրանք կբացահայտեն իրենից խարդախությամբ 60 հազար դոլար հափշտակելու գործը, որը 2010 թվականին ջրվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջամտությամբ:

«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակարգից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ

«ՀՀ քննչական կոմիտեի նախկին նա­խագահ Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակար­գից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ, քան լինել համակարգում:

Հիմա Սերժ Սարգսյանն է, հետո կլինի Տիգրան Թորոսյանը, Աղվան Հովսեփյանը. Անդրանիկ Քոչարյան

«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով բավականին տևական ժամանակ ստվերում էր մնացել»,- «Ազատության» եթերում ասել է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Աղվան Հովսեփյանը հրաժարական է ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ա. Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության և արդարադատության ապահովման։ «Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել: Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով և հմտություններ։ Ամեն մի դրական քայլին սիրով և բարեսրտությամբ կհետևեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել. «Ուզում եմ , որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնել քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի՝ որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը»: ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից, օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը։ «Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով»,- դիմելով ՔԿ ծառայողներին՝ ասել է ՔԿ նախագահը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։ «Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ և չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել՝ հասարակական գործունեությունն ու ակտիվությունը քաղաքականությունից»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։ Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո։ Աշխատել է նախ Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, ապա 1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում, նախ՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական: 1986 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է Հայաստանի դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչև 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։ 2013 թվականին լրացել է նրա՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը և նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Ա. Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությամբ։

In russian

Законность в деле Джрарата будет сохранена на самом высоком уровне: Агван Овсепян

В ходе предвыборной кампании во время выборов в НС Армении в селе Джрарат Армавирской области произошел вооруженный инцидент, и законность в деле Джрарата будет сохранена на самом высоком уровне.

СК Армении, Белоруссии и РФ будут развивать обмен данными при доследственных проверках

Совместное заявление подписали председатель СК России Александр Бастрыкин, председатель Следственного комитета Республики Армения Агван Овсепян и Следственного комитета Республики Беларусь Иван Носкевич.

Заседание коллегии СК Армении, России и Беларуси состоится в Ереване

Вопросы организации и повестки совместной коллегии Следственных комитетов Армении, РФ и Беларуси были обсуждены в ходе состоявшихся в Москве встреч председателя СК Армении Агвана Овсепяна с российским и белорусским коллегами

In english

Chief of Armenia’s Investigative Committee resigns

The head of the Investigative Committee of Armenia, Aghvan Hovsepyan, announced his resignation at a meeting with his staff on Monday, expressing hope that they will continue to fulfill their duties with dedication and responsibility ‘for the sake of well-being and justice in Armenia.’