Weather in Yerevan

9°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Gagik Beglaryan

Today's citations

In armenian

Չինական ընկերությունը ժամանակին և որակյալ կիրականացնի «Հյուսիս-հարավ»-ի հետ կապված աշխատանքները. ՉԺՀ առևտրի փոխանախարար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 22-ին հանդիպել է ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ցյան Կեմինին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, չինական «CCECC» կազմակերպության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ:

Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ որևէ մեկից նեղացած չէ նոր կառավարության կազմում չլինելու համար

«Մենք բոլորի աշխատանքներին հետևում ենք, հաջողություն մաղթում, թող նրանցից բոլորը հաջողության հասնեն մեր չափ: Նեղանալը տղամարդու գործ չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բեգլարյանը:

Երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս՝ չի նշանակում, որ նրանցից ազատվում են.Գագիկ Բեգլարյան

Երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս՝ չի նշանակում, որ նրանցից ազատվում են. Նման կերպ այսպես արձագանքեց տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, երբ լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու է ՀՀԿ-ն ազատվում իր հին կադրերից:

Հերթական թատրոնը

«Հերթական թատրոնն է, որ ամեն կերպ փորձում են համոզել բոլորին, որ այս երկրում կան միայն իրենք, և ժողովուրդն էլ սրտացավորեն գիշեր-ցերեկ իրենց մասին է մտածում, հազարներով մտնում են ՀՀԿ և այլն։ Ուրիշ ինչ պիտի լիներ, զարմանալի կլիներ, եթե ուրիշ բան լիներ։ Խնամքով Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Բեգլարյանին տեղ են տվել ՀՀԿ գործադիր մարմնում, և ամեն ինչ խոսում է այն մասին, որ ոչ մի բան մազաչափ չի փոխվի՝ կապված այդ կուսակցության հետ։ Ու դա արվում է ցուցադրաբար։

Ո՞րն է Լարսի այլընտրանքը

«Կյանքի ճանապարհ» . Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը  հայերիս համար  այսպես է բնորոշում  Վերին Լարսի անցակետը:  Բնորոշումն այսպես է  բացատրում՝ Հայաստանի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների 90 տոկոսը Ռուսաստանի հետ է, ուստի անցնում է այդ ճանապարհով: Իսկ Լարսը կրկին փակ է: Ձյան մաքրման աշխատանքները,  ըստ տրանսպորտի , կապի ու ՏՏ նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի, սկսվել են այսօր առավոտյան: «Տրանսպորտի, կապի ու ՏՏ  նախարարը կապի է մեջ է իր գործընկերոջ հետ, խոստացել են, որ ժամը երեքին հնարավոր է ճանապարհը բացվի թեթև մարդատար մեքենաների համար, իսկ բեռնատարների համար լրացուցիչ կտեղեկացնենք»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում փոխանցել է Արթուր Առաքելյանը: Տարին մի քանի անգամ փակվող անցակետին այլընտրանք չկա, Հերբերտ Համբարձումյանը սակայն ունի իր առաջարկները:   Արդեն մի քանի օր է՝ կրկին փակ է Վերին Լարսի անցակետը: Տրանսպորտի, կապի ու ՏՏ, ինչպես նաև ԱԻՆ պարբերաբար տեղեկատվություն են տրամադրում Լարսում տիրող իրավիճակի մասին: Վերջին անգամ երկար ժամանակով այս անցակետը հունիսին էր փակվել՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի պատճառով։ Լարսը կրկին փակ է: Վերջին տվյալներով, այստեղ կրկին կուտակվել են հայկական մեքենաներ՝ 100-ից  ավելի։ Մեր հայրենակիցներն ավտոմոբիլային ճանապարհը նախընտրում են, քանի որ այն գնային առումով ավելի մատչելի է, իսկ փոխադրողներն էլ այլընտրանք չունեն:  Զրուցակիցս օրեր շարունակ  Վերին Լարսի անցակետում գտնվող Մինաս Սահակյանն է։ «Ես ամսի մեկից կանգնած եմ, այս պահին արգելափակված է մոտ 120 մեքենա: Բերել  մեքենաները  մոտեցրել են մի սրճարանի մոտ,  հայերը  լավ առևտուր են անում: Ասել էին, որ մինչև  ժամը 11- ը կբացվի։ Եթե չէ՝ վաղն են խոստացել բացել: Ճանապարհը փակվել է ձյան պատճառով: Ես հաճախ եմ երթևեկում այդ ճանապարհով,  միշտ էլ նույն վիճակն է՝ սպասողական:  Այս պահին արևոտ ու պայծառ  եղանակ է, գիշերը շատ ցուրտ է: Արդեն մի քանի օր է այստեղ  մնացել են կանայք, երեխաներ: Իմ մեքենայի մեջ էլ  երկու տարեկան երեխա կա»,- ասում է։ Տրանսպորտի , կապի ու ՏՏ նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում   փոխանցեց , որ նախարար Վահան Մարտիրոսյանը կապի  մեջ է  իր պաշտոնակցի հետ։ «Այս պահին ձնամաքրման աշխատանքներ են կատարվում։ Գիշերը չեն կարողացել աշխատել, քանի որ ուժեղ քամի էր և բուք: Առավոտվանից աշխատանքները վերսկսել են: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարը կապի է մեջ է իր գործընկերոջ հետ, խոստացել են, որ ժամը երեքին հնարավոր է ճանապարհը բացվի թեթև մարդատար մեքենաների համար, իսկ բեռնատարների համար լրացուցիչ կտեղեկացնենք»։ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ  Հերբերտ  Համբարձումյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում  Վերին Լարսի անցակետը «կյանքի ճանապարհ » անվանեց։ Նշում է, որ ճանապարհը փակ է վրացական անցակետի կողմից:  Զրուցակցիս փոխանցմամբ,    բեռնափոխադրող մեքենաներն արդեն մեկ շաբաթ է  արգելափակված են, տարրական կենցաղային պայմաններ չկան,  փոխարենը՝ ամեն անգամ նման իրավիճակում  լրացուցիչ  ծախսեր են առաջանում: Մեկ մեքենայի հաշվով  այս անգամ այդ գումարը մեկ շաբաթվա կտրվածքով կազմում է  200 -300 դոլար: «Մեքենան աշխատում է 24 ժամ, վարորդը ապրում է  այդ մեքենայի մեջ, տաքանում է: Դա վառելիքի ծախս է: Բացի դա՝ վարորդը նաև այնտեղ ուտում է, օգտվում խանութներից»։ Տարին մի քանի անգամ  Վերին Լարսի անցակետի փակվելու պատճառով  խնդիրների  առջև կանգնող միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահը խնդրի լուծման  իր մի քանի առաջարկներն ունի: Նախ՝  «կարելի է քննարկել թունելային ճանապարհների հարցը»։ Ասում է ու անմիջապես նկատում՝ սա թանկ հաճույք է, Հայաստանը դժվար նման ծախսեր կարողանա իրեն թույլ տալ: Իսկ խնդիրը հիմնականում Հայաստանին է առնչվում, քանի որ այդ ճանապարհներին կուտակված մեքենաների առյուծի  բաժինը հայկական մեքենաներն են: «Երկրորդ ճանապարհը, որ տարանցիկ, շրջանցիկ ճանապարհն  է՝  Ցխինվալով է դուրս գալիս՝ Հարավային Օսեթիայով: Մենք դա կոչում ենք Ալագիրի ճանապարհ, որը շրջանցում է  Վերին Լարսը: Եթե այդ ճանապարհը բացվի՝ հրաշք կլինի մեր փոխադրողների համար»։ Նախորդ անգամ, երբ փակվել էր Լարսի անցակետը, տրանսպորտի ու կապի  արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն այդ   օրերին վստահեցնում էր, որ  վրացական  կողմի հետ  այլընտրանքային ճանապարհ ունենալու շուրջ  բանակցություններ են ընթանում: Բեգլարյանը համոզված էր, որ Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունների կողմից կլինեն ջանքեր եւս, որպեսզի Լարսից բացի ունենանք այլընտրանքային ճանապարհ: Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայի ճանապարհին՝ սա քաղաքական հարց է։ Դա շեշտում է նաեւ Հերբերտ Համբարձումյանը եւ նշում՝ դա նաև բիզնես է, եթե մեքենաները անցնեն Հարավային Օսեթիայով, ապա դա նաև նրանց օգուտ կլինի:  Քանի դեռ պարզ չէ, թե ինչ կլինի,  ուստի զրուցակիցս նման ֆորսմաժորային իրավիճակներում առաջարկում է, որպեսզի Հայաստանն ունենա սեփական լաստանավ: Միջազգային բեռնափոխադրող ասոցիացիայի նախագահը  գիտի՝  հեշտ չէ լաստանավ գնելը, ուստի  առաջարկում է այն   վարձակալել, սակայն վերահսկողությունը թողնել պետությանը՝ ընդ որում՝ պատրաստ են 50 տոկոսով մասնակցել ձեռքբերման կամ վարձակալության  ներդրումներին։ «Կարևորը ուրիշ է, կարևորը, որը պետք է սա լինի կառավարության հսկողության տակ: Այնտեղ խնդիրներ են շատ լինում»,- նկատում է։ «Օբյեկտիվ ու  սուբյեկտիվ խնդիրների հանդիպեցինք ամռանը, երբ կրկին փակ էր Վերին Լարսի անցակետը: Այն համընկավ ծիրանի արտահանման հետ».- հենց այս շրջանի խնդիրներն էլ աչքի առաջ ունենալով՝  Հերբերտ Համբարձումյանը կարեւորում է լաստանավի՝  պետության վերահսկողության տակ գտնվելու հանգամանքը:  Զրուցակիցս դիմում է Հայաստանի կառավարությանն ու խնդրում օգնել  փոխադրողներին՝ որքան հնարավոր է Լարսի ճանապարհը շուտ  մաքրել: Նման փորձ արդեն կա։ Հերբերտ Համբարձումյանը զրուցել է վրացական կողմի հետ, նրան տեղեկացրել էին, որ ՀՀ ՏԿ և ՏՏ նախարարը կապ է հաստատել իրենց նախարարի հետ ու այժմ արդեն ճանապարհը մաքրվում վրաց  նախարարի անմիջական վերահսկողությամբ:

Ի՞նչ նպատակով են երեկ երեկոյան «Ai Leoni» ռեստորանում հանդիպել Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանը

Երեկ երեկոյան՝ Թումանյան փողոցում գտնվող «Ai Leoni» ռեստորանում, կայացել է վարչապետ Կարեն Կարապետյանի և Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումը: Վերջիններս միասին ընթրել են:

«Հրապարակ». Մհեր Սեդրակյանը որոշել է «զադնի չդնել»

«ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ հոգեհանգստին Սերժ Սարգսյանը նախօրեին չի մասնակցել, փոխարենը ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, որը ոչ վաղ անցյալում Մհեր Սեդրակյանի հետ խուլ հակամարտության մեջ էր, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք։

Աշխարհին նայում էր անսահման ժպիտով

Օգոստոսի 1-ը՝ պետական, քաղաքական, հասարակական գործիչ, ընտանիքի լավ ու սիրված հայր ու ծնող, անդավաճան ու հավատարիմ ընկեր ու բարեկամ, պարզապես բարի և կամեցող ՄԱՐԴ Գագիկ Բեգլարյանի ծննդյան օրն է: Այս տարի նրա տարեդարձը, առաջն անգամ կնշեն առանց նրա:

Հարցաքննվել է Գագիկ Բեգլարյանը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Քննչական կոմիտեում հարցաքննվել է որպես վկա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ սուտ է, նման բան չկա. Գագիկ Բեգլարյան

«[b]Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ սուտ է, նման բան չկա[/b]»,- ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկություններ կան, որ ձեր եղբայրն իր ընտրատարածքում ընտրակաշառք է բաժանում:

ԱԺ-ում Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակը կզբաղեցնի Բեգլարյանի եղբայրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի բարեկարգ աշխատասենյակները կրկին թափով մարդկանց է հասել: Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակում նոր գումարման խորհրդարանում օրենսդիր բուռն գործունեություն կծավալի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ով պատգամավոր է դարձել Երեւանի Կենտրոն համայնքից:

«Հրապարակ». Ինչո՞ւ ազատվեց Արթուր Առաքելյանը. տեղ են բացում Մարտուն Գրիգորյանի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, որը նշանակվել էր նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք եւ նրա մտերիմներից էր, ազատվել է աշխատանքից: Թե ով կփոխարինի նրան, երեկ չհստակեցվեց։

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատան կողքին մի նոր շքեղ կառույց է վեր խոյանում. ո՞վ է նրա հարեւանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը եւ այլք։

«Իրատես». Սամվել Կարապետյանի «Ռիո»-ն շուտով կբացվի Երեւանում. բաժին ունի նաեւ Գագիկ Բեգլարյանը

«Իրատես» թերթը գրում է. «Մեծահարուստ Սամվել Կարապետյանը շուտով առեւտրի եւ զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչեւ Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը:

«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանի 24-ամյա որդին պաշտոն է ստացել. նրա անունը շոշափվել է դեբոշների համատեքստում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

Հայտնի դարձան ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ազատ դեմոկրատների» համամասնականի անունները

Ինչպես ասում են, հետհաշվարկը միացված է: Առաջադրումների համար տրամադրված ժամկետն ավարտվում է մեկ օրից, բայց քաղաքական ուժերն այսօր էլ չշտապեցին ԿԸՀ՝ առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու: Ակնկալվում է, որ կուսակցությունների հիմնական հոսքը ԿԸՀ տեղի կունենա վաղը: Այսօր դեռ կուսակցությունները մամուլի համար էին հրապարակում իրենց կազմած ընտրացուցակները:     Նախընտրական փուլից առաջ վերջին, այսպես ասենք, «կոսմետիկ»շտկումները կուսակցություններում, իսկ ավելի ճիշտ՝ նախընտրական ցուցակներում: Խորհրդարանական ընտրությունների գնացող քաղաքական ուժերն այսօր հիմնականում զբաղված էին այս գործով: Երեկ ուշ երեկոյան Հանրապետականի Գործադիր մարմնի 1 ժամ 40 րոպեանոց նիստից հետո վերջապես հստակեցվեց, թե ինչ տեսքով է ընտրությունների գնում հանրապետական կուսակցությունը:   64 հոգանոց համամասնական ցուցակի առաջին եռյակը կազմել են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը: Առաջին տասնյակում գերակշռում են երիտասարդ հանրապետականները, արդեն երկրորդ տանյակում կարելի է հանդիպել Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մինասյանի անունները: Ցուցակում չկա վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: Ցանկից բացակայում են նաեւ ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը,  Նաիրա Կարապետյանը: Հանրապետականի համամասնական ցուցակի 8-րդ տեղը զբաղեցրած Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ցուցակի նոր տեսքը հույսեր կարթնացնի ընտրողի մոտ եւ հանրապետականը մեծ շանսեր կունենա լուրջ հաջողություններ արձանագրելու ընտրություններում: Հանրապետականն առաջիկա ընտրությունների համար ունի եւս մեկ նորամուծություն՝ նախընտրական շտաբի ղեկավար չի նշանակվել: Շտաբը կղեկավարի կուսակցության Գործադիր մարմինը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանից հետո, ով տարիներ շարունակ ղեկավարել է շտաբը, արժանի փոխարինող չի գտնվել: Ըստ Շարմազանովի՝ բացատրությունն ավելի պարզ է: Դեռեւս հանրապետականի կոալիցիոն գործընկեր դաշնակցությունում նույնպես այսօր վերջին շտկումներն էին: Ցուցակների առումով այսօր վերջապես կողմնորոշվեց Դաշնակցությունը: Կուսակցության կենտրոնական գրասենյակում հայտարարվեց, որ խորհրդարանական ընտրությունների գնում են համամասնական 170 հոգանոց ցուցակով, իսկ տարածքային կամ այլ կերպ ասած «ռեյտինգային» ցուցակում ընդգրկված է 150 գործիչ: Համամասնականի ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում է Աղվան Վարդանյանը, ով նաեւ կուսակցության նախընտրական շտաբի պետն է, երրորդ տեղում Դավիթ Լոքյանն է: Այսպես ասենք, առավելապես նոր <<դեմքերը>> դաշնակցության ցուցակում ընդգրկվել են երկրորդ տասնյակից սկսած: Դաշնակցությունն այսօր գնաց մյուսներից առաջ եւ արդեն հրապարակեց նաեւ արդեն մշակված եւ ընդունված նախընտրական կարգախոսը՝ «Նոր սկիզբ՝ արդար Հայաստան»: Դաշնակցությունում վստահեցնում են՝ իրենց ցուցակում օդիոզ` հայրեեն թարգմանությամբ խորշելի,  եւ աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված անձեր չկան: Այս կուսակցությունը թերեւս առաջիններից է, որ անդրադարձել է ազգային փոքրամասնություններին եւ տարածքային ցուցակով որոշել է առաջադրել եզդի համայնքի ներկայացուցիչներից Հասան Թամոյանին: Իսկ համամասնական ցուցակում ընդհանուր առմամբ շուրջ 45 անկուսակցական գործիչ կա: Աղվան Վարդանյանը հուսով է, որ առաջիկա ընտրություններից հետո ԱԺ-ում դաշնակցություն խմբակցությունն այլ պատկեր կունենա: Նախընտրական ցուցակները, գրեթե վերջնական տեսքի են հասցվել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում: Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ընտրությունների են գնում երկուսով՝ ցուցակը գլխավորելու է Խաչատուր Քոքոբելյանը, բայց երկրորդ տեղում հանգրվանած Հրանտ Բագրատյանը լինելու է այս ուժի կողմից առաջարկվող վարչապետի թեկնածուն: Սա «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է Խաչատուր Քոքոբելյանը՝ որոշ փակագծեր բացելով նաեւ, թե ինչ տեքստ է ունենալու իրենց նախընտրական ցուցակը: «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընտրողը կարող է հանդիպել նաեւ մի շարք արդեն հայտնի անուններ: Օրինակ՝  «Ժառանգություն» կուսակցությունից  հեռացած  Ստեփան Սաֆարյանին եւ  Անահիտ Բախշյանին, ինչպես նաեւ «Էլեկտրիկ Երևան»  եւ «Դեմ եմ» նախաձեռնությունների ակտիվիստներին: Սրա մասին էլ իր «ֆեյսբուքյան» էջում տեղեկացրել է Հրանտ Բագրատյանը:

«Հրապարակ». Պաշտոնների բարտեր. Գագիկ Բեգլարյանը որդուն ուզում է դարձնել Կենտրոնի թաղապետ. սպասում է «մեծանա»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Բեգլարյանն իր վաղեմի ընկեր Ռուբեն Սադոյանին հենց այնպես չի «դարձնում» Վրաստանում ՀՀ դեսպան. դա ուրույն բարտեր է ենթադրում իր եւ Սադոյանների միջեւ:

«Հրապարակ». «Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք». Գագիկ Հարությունյանի փեսային գործից հանում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։

ՎՊ-ն այս տարի վերջին անգամ կդիմի խորհրդարանին

Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ օրակարգում պետք է ընդգրկվեր Վերահսկիչ պալատի 2018 թվականի աշխատանքային ծրագրի հաստատման հարցը: Այն, սակայն, արժանացել է բացասական եզրակացության ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում: Ինչ ծրագիրն էր նախատեսում իրականացնել կառույցը, ստուգումներ որտեղ, եւ ինչու՝ ՎՊ-ի համար անակնկալ ձեւով ծրագիրն արժանացավ բացասական եզրակացության: «Ռադիոլուրը» փորձում է բացել որոշ փակագծեր: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի կազմում կան պատգամավորներ, ովքեր տնտեսական հստակ շահեր ունեն այս կամ այն ոլորտում: Այդ հանձնաժողովի կազմում են, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը,  Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՎՊ նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը: Սակայն իրականում նրանց գործունեության հետ չէր կապված ՎՊ-ի հաջորդ տարվա ծրագրին բացասական եզրակացություն տալը: Դեռ հոկտեմբերի վերջին ՎՊ խորհուրդը հաստատել էր ծրագիրը, թե որտեղ են հաջորդ տարի ուսումնասիրություններ կատարելու՝ ասում է ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը: Ավելի հստակ, ՎՊ-ը հաջորդ տարվա համար ստուգումներ էր նախատեսել աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններում, կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում եւ ԵԱՏՄ աշխատանքի հետ կապված: Այս թվարկման մեջ կա ուշագրավ մի նրբություն: ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը նախատեսել է ուսումնասիրել նույն Լեւոն Յոլյանի աշխատանքը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար եղած ժամանակ։ Որքանով այն անաչառ կլիներ՝ մնում է միայն կանխատեսել: Իսկ ինչ ծրագրով կառաջնորդվի կառույցը գլխադասային հանձնաժողովից բացասական եզրակացություն ստանալուց հետո դեռեւս հստակ չէ: Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամներից միայն մեկն էր կողմ քվեարկել ծրագրի հաստատմանը, մնացածը՝ դեմ էին: Հիմնավորում են, որ Սահմանադրության փոփոխություններից հետո՝ ապրիլից, ՎՊ-ն այլեւս չի կարողանա իրականացնել վերահսկողական ֆունկցիա: Այս կառույցին ապրիլից գալիս է փոխարինելու Հաշվեքննիչ պալատը: Ժամանակին աղմկահարույց բացահայտումներով աչքի ընկած ՎՊ-ը արդյո՞ք արդեն վերածվել է ձեւական կառույցի «Ռադիոլուրը» փորձեց ճշտել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանից: Եթե առաջիկա աշխատանքային ծրագիրը խորհրդարանում դեռ չի հաջողվում հաստատել, ապա արդեն կատարած ուսումնասիրությունների հաշվետվությունը ԱԺ առայժմ չի ներկայացվել: Հայտնի է, որ ստուգումներ են իրականացվել եւ դեռ շարունակվում են սոցապ, առողջապահության, տրանսպորտի եւ կապի նախարարություններում, ասում են՝ հայտնաբերվել են լուրջ չարաշահումներ: Ինչի մասին է խոսքը՝ Արա Նռանյանը հրաժարվում է բացահայտել: Հիմնավորում է՝ օրենքն է արգելում  հայտարարություններ անել մինչեւ հաշվետվությունների պատրաստ լինելը: Նշենք, որ ՎՊ-ը այս տարի վերջին անգամ է դիմում խորհրդարանին իր աշխատանքային ծրագիրը հաստատելու համար: 2018-ից հետո, երբ կառույցը վերածվի Հաշվեքննիչ պալատի, նախատեսվում է, որ լինելու է անկախ կառույց: Այսինքն՝ եթե այժմ ԱԺ-ն է հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա այսուհետ այն հաստատելու է Հաշվեքննիչ պալատը` ինքնուրույն:

Ինչ անել անբարեխիղճ պատգամավորներին նիստերի դահլիճ վերադարձնելու համար

6-րդ գումարման ԱԺ-ում քվեարկության նոր կարգ է սահմանվել՝ գործուղման մեկնած պատգամավորները գրություններ են թողնում, թե ինչպես են պատրաստվում քվեարկել այս կամ այն օրինագծի համար: Նրանց ձայները հետո ավելացվում են ընդհանուր քվեարկության ձայներին: Բայց փաստացի ստացվում է այնպես, որ հեռակա կարգով քվեարկածները չեն իմանում, թե քննարկման ընթացքում ինչ փոփոխություններ են մտցվում նախագծում՝ ընդունելի՞ են դրանք, թե՞ ոչ: Սա խնդիրներից մեկն է, որի վրա ընդդիմությունը պարբերաբար հրավիրվում է  խորհրդարանի ղեկավարության ուշադրությունը: ԱԺ ղեկավարությունը մեկ այլ խնդիր եւս պետք է լուծի՝ ինչ անի անբարեխիղճ պատգամավորներին նիստերի դահլիճ վերադարձնելու համար: Անհարգելի բացակայող պատգամավորների հարցը խորհրդարանի աշխատանքի անբաժանելի եւ անլուծելի խնդիրներից մեկն է:  131 պատգամավոր, թե 105՝ տարբերություն չկա՝ բացակայողների թիվը գրեթե մնում է նույնը: Նոր կարգի համաձայն, խորհրդարանի 9 մշտական հանձնաժողովները յուրաքանչյուր ամսվա վերջում հաշվետվություններ են ներկայացնում, թե որ պատգամավորներն են բացակայել աշխատանքից: Դեկտեմբերին դեռեւս բացակայություններ չեն արձանագրվել, որոշ հանձնաժողովներ էլ հաշվետվությունները դեռ չեն ներկայացրել։ Նոյեմբերին միայն մեկ հանձնաժողով էր փաստել բացակայությունների մասին: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն էր հրապարակել՝ հերթական թիվ 5-րդ նիստից անհարգելի բացակայել էին պատգամավորներ Արտակ Սարգսյանը եւ Արկադի Համբարձումյանը, երկուսն էլ հանրապետականից , երկուսն էլ՝ գործարար աշխարհում հայտնի: Պատգամավորների ամենաշատ բացակայությունները արձանագրվել էին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այդ ժամանակահատվածի համար պատժվեց 18 պատգամավոր։ Ճիշտ է, որոշները հետո ԱԺ նախագահությանը ներկայացրեցին հիմնավորումներ եւ բացատրություններ ու բացակայությունները համարվեցին հարգելի: Խորհրդարանական կարգուկանոնին ընտելացնելու համար այս դեպքում «սանկցիաներից» ընտրվել է գումարային պատիժը՝ ով ինչքան բացակայել է, այդքան էլ պահումներ են արվել աշխատավարձերից՝ 22 հազարից մինչեւ 252 հազար դրամ: Շա՞տ է դա, թե՞ քիչ:  Առաջին հերթին կախված է նրանից, թե ով է բացակայողը: «Parliamentmonitoring» մասնագիտացված կայքի հաշվարկների համաձայն՝ այսօրվա դրությամբ խորհրդարանական աշխատանքից ամենաշատ բացակայող պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է։ Նա միաժամանակ գտնվում է ամենահարուստ պատգամավորների ցանկում եւ խորհրդարանական աշխատանքից բացի զբաղված է նաեւ այլ աշխատանքներով: Իր բացակայությունների համար երբեւէ չի ստացել նկատողություն ԱԺ նախագահությունից։ Գոնե դրա մասին Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկություններ չունի: Պատժամիջոցների սկզբնական ալիքով դրամական տույժի ենթարկված պատգամավորների ցանկում, ի դեպ շատ էին «ունեւոր» պատգամավորները: Օրինակ՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը եւ այդպես շարունակ:  Արդյո՞ք այս դեպքում դրամական պատժամիջոցները արդյունավետ են պատգամավորին աշխատեցնելու համար՝ «Ռադիոլուր»-ը հարցն ուղղեց 1998-ից 99 թվականներին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին: Իսկ մինչ բարոյականությունը կփորձի հաղթել խորհրդարանում՝ լիագումար նիստերի աշխատանքների ժամանակ պարբերաբար կրկնվում է նույն պատկերը, երբ պատգամավորները գրանցվում են գործընկերների փոխարեն ու սկսում քվեարկությունների ժամանակ ապահովել մի քանի ձայն: Նիստերի դահլիճի վերանորոգումից հետո, ի դեպ, իբրեւ կարեւորագույն փաստարկ նշվում էր, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը փոփոխվել է։ Նախատեսված էր, որ յուրաքանչյուր պատգամավոր ունենալու է իր քարտը եւ միայն դրա առկայության դեպքում հնարավոր կլինի գրանցվել ու քվեարկել՝ բացառելով ուրիշի փոխարեն քվեարկությունը:

In russian

ГК «Ташир» называет слухами и опровергает информацю о создании Самвелом Карапетяном новой партии в Армении

В группе компаний «Ташир», которой владеет бизнесмен​ Самвел Карапетян, опровергли сообщения о том, что предприниматель вместе с бывшим мэром Еревана и экс-министром транспорта Гагиком Бегларяном решил создать новую политическую партию в Армении

In english