Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Levon Malkhasyan

Today's citations

In armenian

«Ջազը հանուն խաղաղության» բարեգործական համերգ՝ Երեւանում

Ապրիլի 8-ին, ժամը՝ 19:00-ին, Արամ  Խաչատրյանի անվան համերգասրահում Արցախի պետական ջազ նվագախումբը ելույթ կունենա «Ջազը հանուն խաղաղության» համերգին: Երեկոյի հատուկ հյուրերն են՝ Արմեն Հյուսնունցը և Լևոն Մալխասյանը: Համերգից ստացված հասույթը կուղվի Արցախի մշակույթի նախարարությանը:

Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ

Հայաստանի պետական ջազ նվագախմբի և տարբեր սերունդների ջազմենների` Ստեփան Շաքարյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ալբերտ Հովհաննիսյանի, Լևոն Մալխասյանի, Արամոյի, Վահագն Հայրապետյանի և Տիգրան Համասյանի մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա համերգ` լի հաճելի անակնկալներով: Հայտնում են «Թի Էմ Փրոդաքշնից»: Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. լույս է տեսել10 ձայնասկավառակներից բաղկացած «ԱրմՋազ» հայկական ջազի անթոլոգիայի հավաքածուն, որտեղ ամփոփված են 1938-2013թթ. հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններն ու կատարումները: Նախագիծն արժանացել է մեծ արձագանքի և ուշադրության` 2017թ. «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստանալով տարվա լավագույն երաժշտական նախագիծ հատուկ մրցանակը:

Մեկնարկում է Ջազ փառատոնը

Զազի հայկական ասոցիացիան ազդարարում է Ջազ փառատոնի մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 26-ից նոյեմբերին 3- ը անցկացվելիք փառատոնը նվիրված է Զիլդիյիան բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլդջյանին։ Հենց նա էր, որ համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը սկիզբը դրեց։ Այսօրվանից մինչեւ նոյեմբերի 3-ը  երաժշտասեր հասարակությունը ապրելու է ջազի հնչյուններով։ Այս տարի Ջազ փառատոնի  շրջանակներում  Մարզահամերգային համալիրի  բեմում ելույթ են ունենալու  հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող, ունիկալ երաժիշտ Մարկուս Միլերը և Գոնսալո Ռուբալկաբան: Այն սրահում, որտեղ հրավիրված էր ասուլիսը, բոլորը շունչերը պահած սպասում էին մեգաաստղի՝ Մարկուս Միլերի ժամանելուն։ Նրա կողքի էին հայկական ջազի լեգեդները՝   Լևոն Մալխասյանը, ԱՐՏՈ Թունջ Բոյաջյանը  և Վազգեն Ասատրյանը: Միլերն ասաց, որ իր համար մեծ պատիվ է լինել  Հայաստանում, մասնակցել այս փառատոնին: Գրեմմի մրցանակակիր երաժիշտը ծնվել Նյու Յորքում, արդեն 13 տարեկանում տիրապետել  է մի  շարք գործիքների՝ դաշնամուր, կլարնետը, բաս կիթառ, բլոկ ֆլեյտա: Ասում է, որ այս բոլոր գործիքներն էլ իրեն հոգեհարազատ  են: Հետո արդեն արտիստի հետ խոսում ենք ջազի ազդեցություն մասին, համեմատում այլ ժանրերի հետ։ Ջազը համերգայի՞ն ,թե՞ ակումբային երաժշտություն է՝ հարցնում են լրագրողները: Իսկ արդյո՞ք Մարկոս Միլերին ծանոթ են  հայկական ջազի ելևեջները։ Արտիստը ժպտում է ու ասում,  նա տնային  աշխատանք պետք կատարի, պետք է ծանոթանա հայկական  երաժշտության հետ։ Ու հենց այստեղ  էլ  ասուլիսը դուրս եկավ իր ֆորմալ վիճակից. ջազին համապատասխան  իմպրովիզ: Ու քանի որ ասուլիսը արդեն վերածվեց մեծ իմպորվիզի,  հայ արտիստները սկսեցին լուսանկարվել, պատմել մեկը մյուսին իրենց գործունեություն մասին, իսկ մեզ այլ բան չէր մնում, քան վայելել այդքան գեղեցիկ պահերը: Միլերին ճանապարհեցինք  ու արդեն հարցերն ուղղեցինք Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյան։ Ասաց, որ առաջին անգամ փառատոնի բոլոր տոմսերը սպառվել են: Նշենք, որ այս տարի փառատոնը դուրս է գալիս Երևանից ու մեկ համերգ էլ նախատեսվում է անցկացնել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի  շենքում:

In russian

Фестиваль "Малхас 75": всемирно известные музыканты устроят праздник в честь легенды армянского джаза

В связи с 75-летием легенды джаза, композитора, народного артиста Армении Левона Малхасяна будут организованы концерты с участием всемирно известных армянских и мировых музыкантов