Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Martin Vardazaryan

Today's citations

In armenian

Հարո Ստեփանյանի ստեղծագործություններով ազդարարվեց հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի բացումը

Բացման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հարո Ստեփանյանի սիմֆոնիկ պարերը, Գրիգոր Հախինյանի, Մարտին Վարդազարյանի և Արթուր Ահարոնյանի ստեղծագործությունները:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Կուսակցության ցուցակում, ընդհանուր առմամբ, ներառված է 195 մարդ: Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնում ենք ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Մյուս թեկնածուների անունները կհրապարակվեն, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կավարտի ցուցակի գրանցման գործընթացը: Տարոն Մարգարյան Սմբատ Լպուտյան Հովիկ Մուսայելյան Աստղիկ Գևորգյան Արա Երնջակյան Մարտին Վարդազարյան Լևոն Իգիթյան Աննա Ասատրյան Երվանդ Երզնկյան Միքայել Պողոսյան Ենոք Ազարյան Նաիրա Նահապետյան Կամո Հովհաննիսյան Գրիգոր Մինասյան Հովհաննես Թոքմաջյան Ռոզա Սիրունյան Միքայել Դովլաթյան Կամո Արեյան Արամ Սուքիասյան Նատալյա Լափաուրի Վահե Նիկոյան Դավիթ Օհանյան Տիգրան Բարսեղյան Լիլիթ Բեգլարյան Սերգեյ Մկրտչյան Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և  «Ելք» դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը` կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, «Ելք» դաշինքի ցուցակը` Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Տարոն Մարգարյանը երդվեց (լրացված)

տեղադրված՝ 11.45-ին լրացված՝ 17.10-ին Երևանի քաղաքապետարանի շենքում այսօր տեղի է ունեցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապտյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախարարներ, բարձրաստիճան հյուրեր, պատգամավորներ, ավագանու անդամներ: Օրը խորհրդանշական է համարվում, քանի որ այսօր պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Այս մասին հիշատակելով՝ նախագահը շեշտել է, որ նորընտիր քաղաքապետը մեզ հիասթափեցնելու իրավունքը չունի: Նախագահ Սարգսյանը պետական շատոնյանների ուղեկցությամբ այսօր այցելել է նաեւ Կոմիտասի անվան այգու պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործիչ եւ նախկի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:   Երեւանի ավագանու երդմնակալության արարողության նիստին գրանցվել էր եւ մասնակցեց 60 անդամ: Քաղաքապետի երդման արարողությանը չմասնակցեց «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե  իրենք առանձին նիստ են անցկացնում՝ քննարկելու իրենց օրակարգը: Ի տարբերություն՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ամեն օր է ինքը տոնական տրամադրությամբ, երբ գործ է անում: Հավելեց, թե չի կարծում, որ երդմնակալությանը մասնակցելով կամ չմասնակցելով է որոշվում գործելու արդյունավետությունը: «Ամեն մարդ ունի իր կարծիքը, իր գործելու ճանապարհներն ունի»: Գնահատելով քաղաքապետի նախկին շրջանի գործունեությունը՝ Անահիտ Բախշյանը շեշտեց, որ իր բարձրաձայնած խնդիրների 30 տոկոսը լուծվել է: «Հուսամ էս անգամ ավելի լավ կլինի»: Իսկ «փշերը տրորելը» լավ իմաստով եմ ասում՝ եզրափակեց Անահիտ Բախշյանը: Երդման արարողությամբ ստանձնելով լիազորությունները՝ Տարոն Մարգարյանը խոստացավ ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը եւ գործել ի բարօրություն նրա բնակիչների: Քաղաքապետի երդմնակալությունից հետո Երեւանի պատմության թանգարանից բերված քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան Տարոն Մարգարյանին փոխանցեց Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը: Տրամադրությունը տոնական է եւ սպասելիքներն իրականացվող. ամեն ինչ հանուն Երեւանի՝  մեզ հետ զրույցում ասաց նա: Երեւանում շատ բան փոխվել է, բոլոր առումներով առաջընթացն ակնհայտ է եւ այդ առաջընթացը թելադրում է նոր պահանջներ, ուստի նաեւ շատ անելիքներ էլ կան՝ ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Որպես կատարվածի մեկ օրինակ մատնանշեց 20 տարի շարունակ գոյություն ունեցող 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը, որը վերջնականապես լուծվեց Տարոն Մարգարյանի քաղաքապետության առաջին շրջանում՝ մեկ տարի առաջ: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողները հարցեր ուղեցին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը դրական է գնահատում՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ թեև քաղաքում խնդիրներ կան, բայց քաղաքապետը լավ է կատարում իր աշխատանքը: Տրանսպորտի խնդիր՝ որպես չլուծված հարց լրագրողները հիշեցրէլ էին նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Երեւանի խնդիրներին այսօր անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Անիրականանալի նպատակներ չկան: Տարիներ առաջ այսօրվա մեր ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Բոլորս միասին ապացուցում ենք, որ կարող ենք լուծել մեր առջեւ ծագած խնդիրները: Շնորհավորելով վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ  Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ նախագահը շեշտեց, որ հավատում է՝ տարաձայնություններից վեր կարող է լինել եւ նրանց բոլորին միավորել Երեւան համայնքի ընդհանուր շահը: «Տարո՛ն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»: Քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո նախագահ  Սերժ Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելեց Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով անվանի գործչի հիշատակին: ԱԺ խոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Մարգարյանին համարում է իրեն ուսուցիչ ու երբեք չի մոռանալու նրա տված դասերը:

Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ

Հայաստանի պետական ջազ նվագախմբի և տարբեր սերունդների ջազմենների` Ստեփան Շաքարյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ալբերտ Հովհաննիսյանի, Լևոն Մալխասյանի, Արամոյի, Վահագն Հայրապետյանի և Տիգրան Համասյանի մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա համերգ` լի հաճելի անակնկալներով: Հայտնում են «Թի Էմ Փրոդաքշնից»: Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. լույս է տեսել10 ձայնասկավառակներից բաղկացած «ԱրմՋազ» հայկական ջազի անթոլոգիայի հավաքածուն, որտեղ ամփոփված են 1938-2013թթ. հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններն ու կատարումները: Նախագիծն արժանացել է մեծ արձագանքի և ուշադրության` 2017թ. «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստանալով տարվա լավագույն երաժշտական նախագիծ հատուկ մրցանակը:

Անկախության հաջորդ տարեդարձերը տոնելու ենք ավելի ամրացած եւ ուժեղացած. Սերժ Սարգսյան

Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի նախագահի նստավայրում  այսօր տեղի է ունեցել  պարգեւատրման արարողություն: Հանրապետության նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության եւ անվտանգության ամրապնդման, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման, տնտեսության զարգացման, Հայրենիիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի եւ արվեստի բնագավառներում ձեռք բերած ակնառու նվաճումների համար մի խումբ անձանց պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով, շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ: Անկախության տոնն այն առանձնահատուկ օրն է, երբ յուրաքանչյուրը պիտի փորձի ամփոփել արածն ու չարածը՝ շնորհավորելով պարգեւատրվածներին նշել է նախագահ Սերժ Սարգսյանը՝  համոզմունք հայտնելով, որ անկախության հաջորդ տարեդարձերը տոնելու ենք ավելի ամրացած եւ ուժեղացած:      Շուրջ 32 տարի զինված ուժերում, ավելի քան՝  26 տարվա ծառայությունը հայկական բանակում եւ ձեռքբերումների գնահատական: Արմեն Պողոսյանն այսօրվա պարգեւատրվածների թվում էր: 1992 թվականից է ծառայում հայկական բանակում: Խորհրդային բանակից է տեղափոխվել: Նրա ղեկավարած զինվորական նվագախումբը մասնակցել է գրեթե բոլոր տոնակատարություններին, պետական արարողություններին ու ծիսակատարություններին: Հպարտ եմ հայ լինելու եւ աշխարհում Հայաստանը ներկայացնելու համար՝ ասաց ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Այսօր նա Հայաստանի նախագահից ստացավ «Վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում: 28 տարեկանում նման բարձ կոչման արժանանալը Նարեկը համարում է առաջին հերթին շատ մեծ պատասխանատվություն՝ իր ապագա գործունեության համար: Ստեղծագործում եմ թե՛ հայրենիքում, թե հայրենիքից հետո, բայց միշտ ներկայացնում եմ Հայաստանը: Ծանր է, բայց արդեն սովորել եմ՝ ասաց: Գնահատված լինելը հաճելի պահ է յուրաքանչյուրի համար՝ բարձր պարգեւի արժանացած ՃՈ պետի Տեղակալ Արմեն Խաչատրյանը: Անկախության տարիներին ոստիկանության ձեռքբերումներին անդրադառնալով՝ նշեց, որ կառույցի կատարելագործումը շարունակական գործընթաց է. Այսօր հերթական պարգեւատրումն ստացավ նաեւ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Աշխարհի տարբեր անկյուններից ստացած 21 մրցանակների թվում առանձնահատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի անկախության տոնի առթիվ նախագահից ստացած պարգեւին: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ավելի շատ ուրախ էր ոչ թե իր պարգեւատրման, այլ՝ այն բանի համար, որ պարգեւատրվածների թվում կային բավականին երիտասարդներ: Շեշտեց, որ անկախությունը նրանց ապագա ընտրելու լիարժեք հնարավորություն է տալիս: Հռչակավոր խոհարար Ժերար Գիխարան «Երախտագիտության մեդալ» ստանալու համար Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից: Պարգեւատրումը նրա բարեգործական գործունեության համար էր: Պարգեւը ստանալիս՝ իր կողմից փոխադարձ նվեր՝ փոքրիկ հուշամեդալ փոխանցեց Հայաստանի նախագահին: «Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եմ: Երբ ինձ մի բան տալիս են, ես մի բան վերադարձնում եմ: Դա գաղտնիք է իմ և նախագահի միջև: Եթե նա ուզենա ասել՝ կասի»: Մեր երկրի նախագահի կողմից պարգեւատրվածներից ՌԴ ԱԻ ավիացիոն փրկարարական ջոկատի հրամանատար Եվգենի Սերովն ասաց, որ շատ տոնական եւ շատ գեղեցիկ տպավորություններ ունի: Ամեն ինչ դուր եկավ՝ ասաց: «Խոսրովի անտառ»-ի հրդեհաշիջմանը մասնակցել է անշահախնդրորեն՝ առանց նման պարգեւատրման ակնկալիքների: Ինչ վերաբերում է հրդեհաշիջման աշխատանքից մնացած հուշերին՝ «Շատ դժվար էր, թեպետ հրդեհն ինքը ռուսաստանյան չափերով շատ մեծ չէր, բայց, շատ դժվար էր»: Ամերիկահայ հայտնի դերասան Մարկո Խանն ասաց, որ մեծ անակնկալ էր իր համար Հայաստանի նախագահի պարգեւատրումը: Պարգեւն ստանալու համար առաջին անգամ է եկել հայրենիք ու սիրահարվել՝ կայացրել հաստատ մի որոշում: «Գալ եւ ապրել Հայաստանում»: Անկախության տոնն այն առանձնահատուկ օրն է, երբ յուրաքանչյուրը պիտի փորձի ամփոփել արածն ու չարածը՝ շնորհավորանքի իր խոսքում նշեց նախագահ Սարգսյանը: Այն, ինչին այսօր արժանանում եք իշխանությունների բարեհաճություն կամ նվեր չէ, դրանք ողջ ժողովրդի եւ երկրի գնահատականն են՝ ձեր կարեւոր եւ շնորհակալ գործունեության՝ իր խոսքում շեշտեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ անկախության հաջորդ տարեդարձերը տոնելու ենք ավելի ամրացած եւ ուժեղացած: