Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Vazgen Manoukyan

Today's citations

In armenian

Կարեն Կարապետյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և հանդիպել խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները և լուծման ուղիները:

Վազգեն Մանուկյանը Հայաստանում մասոնական կազմակերպության մասնաճյուղ բացելու մեջ ոչ մի խնդիր չի տեսնում

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հայաստանի խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաև պաշտոնական հաղորդագրություն եղավ:

26-ամյա Հայաստանի տնտեսական ձեռքբերումներն ու բացթողումները

Ինչպես 26 տարի առաջ, այնպես էլ այս օրերին Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ մարտահրավերների  ու  չլուծված խնդիրների առջև է կանգնած՝  6 մլրդ դոլարի շեմը հատող  արտաքին պարտք, գործազրկություն, արտագաղթ: Նորանկախ Հայաստանի տնտեսական ձեռքբերումներն ու բացթողումները «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:  Անկախության 26 տարիներ, տնտեսության համար դժվարին շրջան, որն իր արտացոլումը գտավ բոլորիս կյանքում: Նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հիշում է՝  իշխանության  ղեկը ստանձնելիս՝  երկրի տնտեսությունն արդեն աղետալի վիճակում էր՝ փլուզվող ԽՍՀՄ, 1988-ի երկրաշարժի աղետալի հետեւանքներ։ Համաշխարհային շուկայում 1990-ականների սկզբին, ինչպես այժմ, նավթի գները նվազել էին: «Հինը քանդվել էր, նորը դժվարությամբ էր ստեղծվում»,- ասում է: ԽՍՀՄ տարիներին գործարանները  Հայաստանում էին, սակայն մերը չէին, արտադրանքը Ռուսաստանինն էր։ Այսօր արդեն 26 տարի անց  Վազգեն Մանուկյանը խոստովանում է՝ որոշեցին  ու դժվարությամբ այդ գործարանները դարձրեցին Հայաստանի  սեփականությունը: Համարձակ որոշում, որը  Կրեմլի հետ առճակատման հիմք դարձավ: Սա միակ որոշումը չէր. «Մեր ժամանակ հողի սեփականաշնորհումը կատարվեց, արդյունաբերության սեփականաշնորհումը չկատարվեց: Ես ԱԺ տարբեր խմբակցությունների հետ մեծ վեճերի  մեջ էի, քանի որ ես կտրականապես դեմ էի վաուչերային սեփականաշնորհմանը»: Իրենք դեմ էին վաուչերային սեփականաշնորհմանը, քանի որ  այս դեպքում գործարանների սեփականատերեր  կարող էին դառնալ նրանք,  ովքեր  նման հնարավորություն ունեին, սակայն որևէ կապ չունեին Արցախյան շարժման հետ՝ մեկնաբանում է առաջին վարչապետը։ Զրուցակիցս այն կարծիքին է, որ նույն այդ տարիներին կային մեծ գործարաններ՝ շուրջ 20 գործարան, որոնք ընդհանրապես պետք չէր սեփականաշնորհել: Ինչևէ, գործարանների սեփականաշնորհումը կատարվեց:  Այսօր էլ, ի դեպ, երբ կառավարությունը որոշել է բազմաթիվ շենք-շինություններ մասնավորեցնել, տնտեսագետների մի մասն առաջարկում է դրանք վաուչերային սկզբունքով մասնավորեցնել: Տալոնով հաց. նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին տարիները այսպիսին են շատերիս հիշողության մեջ: Եվ ով ավելի  օբյեկտիվ կներկայացնի  սոցիալական  իրավիճակը, եթե ոչ հենց այն  պաշտոնյան, ում որոշմամբ էլ հացը նորմավորվեց: Խոսրով Հարությունյանը  Հայաստանի վարչապետ նշանակվեց 1992 թվականի  օգոստոսի մեկին:  Երեք օր անց  փակվեց Հայաստանն արտաքին աշխարհին   կապող վերջին ու միակ ճանապարհը`աբխազական երկաթգիծը: «Հայաստանը հայտնվեց խուլ, սարսափելի շրջափակման մեջ»,- հիշում է Խոսրով Հարությունյանը: Իրավիճակը բարդանում է, երբ պարզվում է, որ նորանկախ երկրում չկան  հացի պաշարներ: Որպես արմատական որոշում հիշեցնում է ՝  Թուրքիայից  38 մլն էքյուի դիմաց  աջակցություն են  խնդրել. «Հացի խանութների մոտ սարսափելի հերթեր էին գոյացել: Իմ նշանակման երկրորդ, թե երրորդ օրվանից  ամեն օր, ամեն ժամ ՀՀ վարչապետը զբաղվում էր հացի խնդրով: Եթե չնորմավորեինք, նույնիսկ այդ եկած օգնությունը կարող էր փոշիանալ: Երաշխիքների միակ ճանապարհը տալոնավորումն էր: Պետք է ասեմ, որ կառավարությունում մեծ էր դրան հակառակ մոտեցումը: Շատերը դա կոմունիստական մոտեցում էին որակում: Իսկ ես շատ պարզ մի բան էի ասում, ասում էի՝ ժողովուրդը պետք է համոզված լինի, որ այս ծանր պայմաններում պետությունը կարող է կանգնել իր կողքին: Նոյեմբերի 16-ից մենք մտցրեցինք հացի տալոնավորումը: Հաջորդ օրը հացի հերթերը վերացան, յուրաքանչյուրը երաշխավորված իր հացն ուներ»: Փողային սեփականաշնորհում, գանձապետական համակարգի ստեղծում, գյուղատնտեսությունում վերամշակման ոլորտի զարգացում, իսկ ամենակարևորը աղետի գոտու ընդհատված շինարարության վերսկսում: Թվարկվածը Հայաստանի 1998 թվականին ձևավորված նոր կառավարության իրականացրած ծրագրերի  մի մասն է:  Սա նաև մեր 26-ամյա անկախ պետության տնտեսության  անբաժան մասն է: Նորանկախ Հայաստանի  վարչապետերից Արմեն Դարբինյանը  պաշտոնը ստանձնելիս տնտեսության առջև բազմաթիվ խնդիրներ էին ծառացել. «Տնտեսությունում գոյություն ունեին բազմաթիվ պարտքեր, չվճարված աշխատավարձեր, բյուջեի տեսակետից բավականին դժվար վիճակ էր, փորձեցինք դա հաղթահարել, շատ ավելի  հստակ, զսպված, բայց և կազմակերպված հարկաբյուջետային քաղաքականությամբ»: Արմեն Դարբինյանն այն կարծիքին է, որ իրենց հաջողվեց գրագետ քաղաքականություն վարել ու դուրս գալ 1998 թվականի ճգնաժամային իրավիճակից: Հայաստանն այսօր էլ պարտք ունի՝ մոտ 6 մլրդ դոլար, սակայն պատասխանատուները վստահեցնում են՝ անհանգստանալու կարիք չկա: Պարտքը կառավարելի է: Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն այսօր արդեն տնտեսական դաշտում կարեւորում է երկու խնդիր: «Պարտքով ապրող ազգ ենք, մյուսը՝ գործազրկությունն է»: Կայուն աշխատատեղ է պետք է ստեղծել՝ ընդգծում է տնտեսագետն ու նշում՝ պետք է դրանք ստեղծելու հնարավորություններ գտնել։ Բացթողումներ՝  կան: «Ամենամեծ բացթողումն այն է, որ կրթություն-տնտեսություն կապը այդպես էլ չենք ստեղծել: Կրթված մասնագետի խնդիր ենք ունենալու»: Այսօր էլ՝ 26  տարի անց սոցիալական խնդիրների պակաս չունենք:  «26 տարվա  ամենամեծ   ձեռքբերումն այն է, որ անցել ենք շուկայական տնտեսության՝ ի տարբերություն շատ այլ երկրների»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն ու  հավելում՝ մասնավոր բիզնեսն այս ընթացքում կայացավ: Նորանկախ  Հայաստանի  վարչապետերից  Արմեն Դարբինյանն այսօր  բացթողումներից ու ձեռքբերումներից երկար կարող է խոսել:   Զրուցակիցս ընդգծում է՝ հաջողությունների վրա հիմնվելով պետք է հասնել նոր հաջողությունների։

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար. Վազգեն Մանուկյան

Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

29 տարի առաջ այս օրը այսպես սկսվեց Արցախյան շարժումը

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի  մարզխորհրդի  20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը պատմական որոշում ընդունեց: Մարզխորհուրդը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու  և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին միջնորդությամբ: 29 տարի առաջ այս օրը այսպես սկսվեց Արցախյան շարժումը։   1935 թվականանին երիտասարդ Հովհաննես Շիրազն իր բանաստեղծություններից մեկում  գրում էր.«Արտս հնձեմ, հնձեմ, հնձեմ ու հասնեմ Արարատին»: Շիրազյան այս տողերը փաստում են, որ արցախյան շարժումն ավելի երկար պատմություն ունի, քան այն, ինչ այսօր արձանագրում ենք: «Անընդհատ հող ու պետականություն կորցրած ժողովուրդն իր գենետիկ հիշողության խորքում կենդանի է պահում անարդարության հանդեպ իր վերաբերմունքը: 88-ը անարդարության դեմ մեր ժողովրդի ընդվզման հերթական  փուլն էր, հերթական, բայց գուցե կարևորագույնը»: Շարման ակունքներում էր քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը։ Նա հիշում է, որ կարճ ժամանակում ղարաբաղյան շարժումը վերածվեց  Հայոց համազգային շարժման, որի գլխավոր ձեռքբերումներից մեկը եղավ 1991-ին Հայստանի Հանրապետության անկախության հռչակումը, ապա` հաղթանակը ղարաբաղյան պատերազմում: Արցախյան շարժումը դարձավ մեր ժողովրդի միասնականության խորհրդանիշը, բայց շաժման բուռն վերելքին, ցավոք, հաջորդելու էր անկումը: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի համոզմամբ՝ պատճառը գուցե հայրենասեր, բայց անհեռատես երիտասարդ իշխանությունների մեկը մյուսին հաջորդող սխալներն էին: Իշխող ՀՀՇ և ՀՅԴ կուսակցությունների միջև ծավալված տարաձայնությունները լրջորեն վնասեցին այն միասնականությանը, որն իրապես աննախադեպ էր մեր պատմության ողջ ընթացքում, նկատում է բանաստեղծը։ Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արդակի Տեր- Թադևոսյանը  ևս գերադասում է չշրջանցել շարժման, այսպես ասած, ստվերոտ շերտերն ու վերլուծել նորագույն պատմության  մեր սխալները: «Թշնամու դեմ պայքարում Հայստանն ու Արցախը կարողացան միավորել ջանքերը, բայց հետո ուս-ուսի կռված մեր տղաները հանկարծ սկսեցին պայքարել միմյանց դեմ: Շարժումը վերածվեց միջկուսակցական պայքարի։ Լուրջ տարաձայնություններ կային Հայաստանի իշխանությունների ու Արցախի  միջև»,-պատմում է Արկադի Տեր- Թադևոսյանը: Գեներալը նշում է, որ համազգային միասնության մեր  մեծ շարժումը, ավաղ,զերծ չմնաց նաև մեծ սխալներից ու ցավում է դրանց պատճառով կորցրած ժամանակի համար: Արցախյան շարժման տրամաբանական հանգուցալուծումը, որ պիտի լիներ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, մոտ ապագայում նա չի տեսնում: «Միջազգային հանրությունը բարեբախտաբար սկսում է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում Արցախը, բայց երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ ադրբեջանական նավթի ու նավթադոլարների հոտը, ցավոք, դեռ շեղում է ճշմարտությունից»։

Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հանրային խորհրդում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Հին, բայց ոչ հնացած. ինչ պետք է անի Կոմկուսը Խորհրդային Հայաստանի երբեմնի փառքը վերականգնելու համար

Հին, բայց ոչ հնացած.  Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին համարը ներկայացնող Տաճատ Սարգսյանը, ով նաեւ քաղաքական ուժի կենտկոմի առաջին քարտուղարն է, այսօր, իր իսկ, խոսքով մարտական տրամադրվածությամբ հանդիպեց լրագրողների հետ՝ խոսելու այն կարեւոր հարցերի մասին, որոնք մամուլի ներկայացուցիչները հաճախ են բարձրաձայնում: Իսկ հաճախ տրվող հարցն էր ո՞ւր էր կոմկուսը եւ ինչպե՞ս կրկին հայտնվեց քաղաքական թատերաբեմում։   Կոմկուսը Հայաստանի հին կուսակցություններից է, բայց ավանդական գաղափարները ժամանակակից լուծումներով արդիականացրած է մտել ընտրապայքար՝ երիտասարդ կուսակցականներով համալրված բանակով՝ հավատացնում է կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Կոմկուսի ղեկավարած 70 տարիներին, ըստ բանախոսի, գրանցվել են միայն տնտեսական աճը մատնացույց անող բարձր ցուցանիշներ։ Իսկ այսօր Հայաստանը հակառակ ուղղությամբ է գնում, վայրէջք է գրանցվում, քանի որ, ընկեր Սարգսյանի բնորոշմամբ, իշխանության եկած պարոնները չունեն ծրագրային եւ գաղափարային ելակետեր։ Իսկ ի՞նչ պետք է անի կումունիստական կուսակցությունը Խորհրդային Հայաստանի երբեմնի փառքը բերելու համար: Տաճատ Սարգսյանը հստակ չպատասխանեց, փոխարենը խոսեց նախկին կառավարման առավելությունների եւ ներկա բացթողումների մասին: Հիմնական վիճահարույց հարցերում, որոնց նկատմամբ անտարբեր էին ներկա իշխանավորները, կա համակարծություն՝ ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նա կուսակցության համակիր է, ասում է, որ մեծացել է կոմունիստական գաղափարներով եւ այսօր պատգամավորության թեկնածու է առաջադրվել վարկանիշային ցուցակում։ Նա ներկայացնում է այն թիրախային կետերը, որոնք լինելու են կոմկուսի ուշադրության կենտրոնում: Անվճար կրթությունը, ավելի հստակ՝ կրթության ընդհանրական խնդիրները նույնպես առանցքային դրույթ են։ Բիզնես կրթական նախագծերից վերադառնալ ավանդական, դասական կրթական նորացված համակարգին՝ նշում է մանկավարժ Արմինե Դավթյանը։ Եվ վերջում, ինչո՞ւ կուսակցությանը չի հաջողվում այսքան հավակնոտ ծրագրային դրույթներ ունենալով հանդերձ՝ ներկայացված չլինել խորհրդարանում: Հին, բայց  չհնացած կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը նշում է խանգարող անձանց անունները, որոնք տարբեր ձեւերով խոչընդոտել են քաղաքական ուժի գործունեությանը: «Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Մանուկյանը, շրջանցելով օրենքը եւ կուսակցությունից վերցնելով հիմնական գույքը, իրենց թողնելով փողոցում»՝ ասում է ընկեր Սարգսյանը եւ հավելում, իրենք չեն կորել եւ այժմ նախընտրական գործընթացներում են:

Վազգեն Մանուկյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ է հանդիպել, որի ընթացքում ներկայացրել է իր քաղաքական կենսագրության փորձն ու գիտելիքները՝ առանձնացնելով հանրության լայն զանգվածների հետ հաղորդակցման, հանրահավաքային ելույթների, դրանց ազդեցության և, առհասարակ, քաղաքական գործունեության առանձնահատկություններն ու նրբերանգները, գաղափարապես հասուն լինելու, համոզիչ ու անկեղծ խոսք ունենալու կարևորությունը:

Հանրային խորհրդի նոր կազմը ձեւավորված է

Հանրային խորհրդի նոր կազմը ձեւավորված է։ Ս․թ․ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձեւավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։

Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտում 120 ընկերություն կաշխատի

Նախօրեին հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանը հրաժարվելու է Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրից։ Հիմնական շեշտադրումը՝ այն թանկարժեք եւ տնտեսապես ոչ շահավետ նախագիծ է։ Եվ ահա այսօր տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության եւ Սյունիքի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերության միջև ստորագրված է այդ գոտու ստեղծման պայմանագիրը: Եթե ամեն ինչ նախատեսված սցենարով ընթանա, ապա հոկտեմբերին արդեն Հայաստանի հարավային դարպասում՝ Իրանին սահմանակից Սյունիքի մարզում, իր աշխատանքները կսկսի ազատ տնտեսական գոտին: Ակնկալվում է, որ 120 ընկերություն կաշխատի  այստեղ՝  ստեղծելով  2500  նոր աշխատատեղ: Նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  կարծիք է հայտնել, որ  «լավ աշխատելու դեպքում Հայաստանը իսկապես կամուրջ կդառնա  Իրանի ու ԵԱՏՄ- ի միջև»: Նրա լավատեսությունը, կրկին «Ռադիոլուրի» հետ զրույցում չի կիսել «Ծառուկյան դաշինքից» ԱԺ պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը: Նա գրեթե վստահ է՝ ՌԴ-ն Հայաստանի համար խնդիրներ կստեղծի:  Իսկ աշխատատեղերի ստեղծումը կենսական անհրաժեշտություն է այս մարզի համար:   «Հայաստանի հարավային դարպաս». Մեղրին այսպես են բնորոշում։ Այն հայերիս հայտնի է հատկապես իր քաղցրահամ մրգերով, անուշահամ մուրաբաներով:  Իրանին սահմանից Մեղրիում խնդիրները նույնն են, ինչպես մեր երկրի մյուս մարզերում: Զրուցակիցս Հարություն Ստեփանյանն է։ «Ծնվել եմ, ապրում եմ եւ ապրելու եմ Մեղրիում»: Կառավարությունը լայնածավալ ներդրումային ծրագիր է նախատեսել: Իրանին սահմանակից Հարավային դարպասում ստեղծվում է  Սյունիք  ազատ տնտեսական գոտի: Ընդհանրապես, տնտեսական գոտիներում ներդրումային ծրագրեր ներգրավելն ունի առավելություն։ Այստեղ տնտեսվարողներն ազատ են, հարկային պարտավորություններ չունեն: Նրանց համար ստեղծվում   են գործարարությամբ զբաղվելու  հնարավորինս  դյուրին պայմաններ:  Ներդրումները  կազմում են 500 մլն դոլար,  զուտ կազմակերպչական նպատակներով կծախսվի   30 մլն դոլար: «Սյունիք ազատ  տնտեսական գոտի» ՍՊԸ խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյան: Գյուղմթերքի վերամշակումից մինչև հանքային ջրերի շշալցում, տարբեր սարքավորումների արտադրություն: Նախապատվության հարց չկա, հավանության կարժանանան  բոլոր ներդրումային ծրագրերը՝ անկախ ոլորտից:   Ծրագիրը 50 տարվա համար է նախատեսված: Աղաբեկյանը   հույս ունի, որ իր  թոռներն էլ Սյունիքի  ազատ տնտեսական գոտում  կաշխատեն:  Եթե ֆորսմաժոր չլինի, այլ ռիսկեր  չի տեսնում: Սյունիքի ազատ տնտեսական գոտին նախատեսվում է շահագործել  այս տարվա հոկտեմբերին: Անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  Հայաստանի համար մեծ շուկա է բացվել ԵԱՏՄ- ում,  այդտեղ մենք ունենք արտոնյալ պայմաններ: Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Իրանին նախընտրելի կլինի, որպեսզի համատեղ ձեռնարկություններ ստեղծվեն։ «Ծառուկյան դաշինքից» ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանը  վստահ է՝ Հայաստանը ազատ տնտեսական գոտի կազմակերպելու հարցում որևէ խնդիր չունի: Խնդիրն այլ հարթությունում է: «Գոյություն ունի ՌԴ գործոնը, որն ըստ էության ամենատարբեր ձևերով քաղաքական նկրտումներից  ելնելով  կամ  իր շահերից ելնելով ծ չի ողջունելու Հայաստանի ցանկացած քայլ, որը կարող է իր տնտեսական անկախությանը նպաստել, թույլ տալ, որպեսզի տնտեսական շրջանառությունը մեծացնի այլ ճանապարհով, քան ՌԴ- ն է»: Տնտեսագետը գրեթե համոզված է, որ ՌԴ-ն Հայաստանի համար խնդիրներ կստեղծի: Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ վիճակում է՝ քաղաքական գնահատականներից անցնելով տնտեսականին՝  ասում է տնտեսագետն ու ընդգծում ազատ տնտեսական գոտու կարևորությունը: Նորանկախ Հայաստանի առաջին  վարչապետ Վազգեն Մանուկյանը վստահ է. «Լավ աշխատելու դեպքում Հայաստանը իսկապես կամուրջ կդառնա  Իրանի ու  ԵԱՏՄ- ի միջև»:

Այս փուլում նախարարությունների կրճատումը կարող է ցնցումներ առաջացնել կառավարման համակարգում. Քննարկում ՀԽ-ում

Ս.թ. հունվարի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ եւ վարել է Վազգեն Մանուկյանը։

Նախագահը բացում է փակագծերը

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը  մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Նախագահը  բացել է որոշակի փակագծեր, թե՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում հարցազրույց տալիս ասել էր, որ հայ զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով:   Ապրիլյան պատերազմից եւ Գերմանիա իր այցից մեկ տարի անց հանրապետության նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը բացում է փակագծեր՝ ի՞նչ նկատի ուներ, երբ Բեռլինում հարցազրույցի ժամանակ ասում էր, որ  հայ զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով:   «Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ նշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անել: Յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները: Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները»: Սակայն մինչ այս՝ նախագահին  հանդիպման մասնակիցները ներկայացրել են երեք ծրագրերի  քննարկման արդյունքները: Ներկաները, ովքեր հասարակության տարբեր շերտերի՝ զինվորականից մինչև  հասարակական կառույցի  ներկայացուցիչներ են եղել, պնդել են,  որ  այդ ծրագրերը  իրականացնելիս  կգրանցվի միայն դրական արդյունք: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ բանակի նկատմամբ միշտ էլ մեծ է եղել հասարակության  վստահությունը, սակայն այս  ծրագրերի քննարկումներն առավել քան ամրապնդել  է  ազգ-բանակ կապը: Նախագահն էլ նշել է՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով նոր հնարավորություններ են ստեղծվում երիտասարդության համար, քանի որ առաջարկված լուծումները ճկուն են և երկարաժամկետ: Պաշտպանության նախարարությունը երիտասարդության և սպորտի նախարարություն չէ, և նրա նպատակը միայն երիտասարդներին որևէ կերպ խթանելը չէ: Անշուշտ, այստեղ կա շատ մեծ շահ՝ ելնելով զինված ուժերի կարիքներից, բայց այս երկուսի համադրումը, կարծում եմ, շատ օգտակար կլինի մեզ համար։ Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները կկարողանան իրենց սեփական օջախները ստեղծել հենց այս ծրագրերի շնորհիվ, իսկ ես ու Վիգենն էլ (պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. խմբ.), եթե ձեզնից որևէ մեկը կցանկանա մեզ հետ ընկերանալ, կմասնակցենք նրանց բնակարանամուտների հաճելի արարողություններին: ՙՀենց բանակի միջոցով  ստեղծվում են նոր սերնդի մտավորականներ, մասնագետներ, հասարակության նվիրյալներ՝ ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ պետությունը շարունակելու է խրախուսել և փայփայել իր այդ քաղաքացիներին:  Նախագահը անդրադարձել  է նաև  «Դիտակետ»  ծրագրին: Պետության ղեկավարը ներկաներին  պատմել է նաև, որ մինչ հանդիպմանը գալը այցելել  է առաջնագիծ ու հանդիպել բազմաթիվ  երիտասարդ սպաների ու զինվորների հետ և ևս մեկ անգամ համոզվել, որ մենք ունենք փայլուն տղաներ: Մեր զինվորներն ու սպաները շատ տոկուն են, քաջարի, բայց, այնուհանդերձ, զուտ տոկունությամբ, քաջությամբ, կարգապահ լինելով հնարավոր չէ մարտական խնդիրներ լուծել. մարտական խնդիրը լուծվում է այս հարթություններով, երբ ունես բավարար չափով սպաներ: Իհարկե, նաև փա՛ռք մեր ժողովրդին, որ իր բերանից կտրելով հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու այս ամենը: Ամփոփելով ելույթը՝ նախագահը  տվել է մեր երկրի հաջողություն բանաձևը. բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ։

Ցանկալի կլիներ, որ Մարտի 1-ը դառնա ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր. Վազգեն Մանուկյան

Ցանկալի կլիներ, որ մարտի մեկը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր, ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանը մանեւրելու հնարավորություններ է ստանում. Վազգեն Մանուկյան

ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիր կնքելով Հայաստանը ինքնուրույնության տեսանկյունից անհամեմատ ավելի շահեկան դիրքում է հայտնվում, քանի որ մանեւրելու հնարավորություններ է ստանում: Այս մասին նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ «Անկախ»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Վազգեն Մանուկյանն ընդունել է Բելգիայի դեսպանին և դեսպանության առաջին քարտուղարին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյին (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանատան առաջին քարտուղար Վան Կերեբրոեքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Բելգիայի թագավորության պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը:

«Հրապարակ». Վաղեմի երազանք. Վազգեն Մանուկյանը՝ ՀՀ նախագա՞հ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն «մարտական պատրաստականության» է բերված. շաբաթ օրը ՀՀԿ կազմակերպիչ Ռուբիկ Թադեւոսյանի աշխատողները զանգահարել են ՀՀԿ խորհրդի անդամներին, հետաքրքրվել` քաղաքից հո դուրս չե՞ն գալու առաջիկայում, հորդորել են դուրս չգալ, որովհետեւ ՀՀԿ խորհրդի 3 նիստ է լինելու. առաջինը` մոտ օրերին` «նվիրված» ՀՀ 4-րդ նախագահի թեկնածությանը:

Չենք կարծում, որ շուտափույթ անցկացվելիք ԱԺ ընտրությունները նպաստելու են ՀՀ–ում կայուն քաղաքական դաշտի ապահովմանը. ԱԺՄ–ը չի մասնակցելու ընտրություններին

«Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցությունը (նախագահ՝ Վազգեն Մանուկյան) հայտարարություն է տարածել կուսակցության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ։

Ամեն ինչ մի օրում չի կառուցվում,ակումբը ձևավորման փուլում է. Վազգեն Մանուկյանը՝ քննարկումների հարթակ ստեղծելու մասին

Քննարկումների հարթակ-ակումբ ստեղծելու մտադրություն, այո, կա, ձևավորման շրջանում է, բայց այն դեռևս ձևավորված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

In russian