Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Arsen Grigoryan

Today's citations

In armenian

Մրոն նախատեսում է արտաշատցիների հետ ազգագրական համույթ ստեղծել

Հայ ազգային երգ- երաժշտության  մատուցման որակի, դաշտում առկա մի շարք խնդիրների մասին «Ռադիոլուրը» զրուցել է <<Գութան>> ազգագրական երգի-պարի փառատոնի պատասխանատու, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի հետ: Վերջինի համոզմամբ` դաշտն այսօր մաքրման կարիք ունի, իսկ պետության միջամտությունն այս ոլորտում անխուսափելի է:   Խոյից ու Սալմաստից գաղթած արտաշատցիներն ազգագրական համույթ չունեն: Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի առաջիկա նախաձեռնություններից մեկը կլինի այդ անսամբլի ստեղծումը, որը արտաշատցիներին կկապի իրենց արմատներին:  Նման ծրագրեր կիրականացվեն  հայկական բոլոր այն բնակավայրերում, որտեղ ազգագրական համույթներ չեն գործում: Արվեստագետն այս հարցը քննարկել է մշակույթի նախարարի  հետ ու աջակցության համաձայնություն ստացել: Արսեն Գրիգորյանի մյուս կարևոր ցանկությունն է՝  պետական հովանու ներքո ստեղծել ողջ հայկական լեռնաշխարհի ազգային երգը ներկայացնող երաժշտական թվային շտեմարան: Ծրագրում կընդգրկվեն ազգագրական լավագույն համույթները: Բարձր որակի պահպանումն այս հարցում խիստ սկզբունքային է: Պրոֆեսիոնալիզմի բացակայությունն այս ոլորտում արվեստագետն այսօր էլ ցավոտ է համարում: <<Բայց դրական միտումներ կան>>,- ասում է։ <<Մենք ունենք հրաշալի մասնագետներ՝ Արուսյակ Սահակյան, Ալինա Փահլևանյան։ Նրանց հետ պետք է  հաշվի նստել, խորհրդակցել>>,- ասում է Արսեն Գրիգորյանը: Կարևորում է սիրո և փոխադարձ հարգանքի այն մթնոլորտը, որում, ըստ նրա, պետք է աշխատեն ազգային արվեստը ներկայացնող խմբերն ու անհատները: Վստահեցնում  է՝ <<Գութանում>> դա հաջողվում է իրականացնել>>: Տեխնիկական մասով. <<Որակյալ ձայնագրությամբ  ազգային երգ-երաժշտությունն այսօր հայկական հեռուստաեթերում խիստ սահմանափակ է : Որակյալ ազգային արվեստի մատուցումը  եթերում ընդհանրապես լուրջ խնդիր է>>։ Արսեն Գրիգորյանն այս հարցում  ևս պետական միջամտության անհրաժեշտություն է տեսնում։ <<Ցանկության, նվիրվածության ու հետևողականության  դեպքում միշտ էլ հնարավոր է լուծում գտնել, ձախողվելու դեպքում պետք է նորից փորձել>>. Արսեն Գրիգորյանի համոզմամբ << չէ>>  բառ իրականում չկա, եթե նպատակներդ  ազնիվ են:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»,  կրկին տեղափոխվել  հիվանդանոց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 28-ամյա դատապարտյալ է մահացել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 7-ին, մահացել է 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը: Այս մասին NEWS.am_ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հայ զինվորին ոգեշնչող երգերը օդ ու ջրի պես անհրաժեշտ են բանակին

Հայրենասիրական  երգը մոգական ուժ ունի բանակում, որի զորությանը ծանոթ էին մեր նախնիները դեռևս պատմության ամենավաղ ժամանակներում: Երգիչ Արթուր Իսպիրյանի ձևակերպմամբ՝ հայ զինվորին ոգեշնչող երգերն այսօր էլ օդի ու ջրի նման անհրաժեշտ են բանակում: Նման երգերով տարիներ շարունակ զինվորի կողքին է Մրոն՝ Արսեն Գրիգորյանը: «Հռոմը գնում է կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակել և միայն զվաճանում են»: Գիտակցելով երգի, երաժշտության հսկայական ազդեցությունը մարդու հոգեբանության վրա, գրում էր հույն պատմաբան Լուկանիոսը դեռևս մեր թվարկության սկզբում: Այդ գիտակցությունը մեր  ազգային մշակույթը սնուցող երակն էր պատմության ավելի վաղ ժամանակներում: Հայրենասիրական երգի, անգամ պարի մոգական ուժը մեր նախնիներին բազմիցս տարել է աներևակայելի սխրանքների, որոնցով լի են մեր պատմության արյունոտ,   բայց միաժամանակ՝ հերոսական էջերը: Հայրենասիրական, հատկապես  ռազմի երգերը ծնվել են հիմնականում օրհասական պահերին և մարտից առաջ  ուժ տվել մեր հայդուկին ու զինվորին: Այդ երգերը մեր ոգին սնուցող երակն էին  ինչպես արցախյան պատերազմի օրերին, այնպես էլ այսօր՝ շարունակվող պատերազմում: «Հայ զինվորին ոգեշնչելն այսօր էլ օդի ու ջրի նման անհրաժեշտ է»,-ասում է երգիչ Արթուր Իսպիրյանը: Չկա ազգ  առանց բանակի, չկա բանակ՝ առանց ազգի, ազգ-բանակ գաղափարը հենց այսպես է ընկալում արվեստագետը, ում համոզմամբ  յուրաքանչյուրն այս երկրում իր գործն ունի բանակում , մեկը՝ զենքով, մյուսը՝ գրչով, մեկ ուրիշը՝ երգով: Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, մեկն է այն արվեստագետներից, ով իր երգով բանակի կողքին է անընդհատ: Հայրենասիրական երգի մասին խոսելիս նախ շեշտում է՝ այն զերծ է ժամանակակից կամ ոչ ժամանակակից լինելու սահմանափակումներից, հայրենասիրական երգը միշտ մեր մեջ է, եթե մեր մեջ չէ, ուրեմն ՝ մենք  չկանք: «Ապրիլին մենք վերակերտեցինք անկախությունը` շնորհիվ մեր անկախության սերնդի: Փառահեղ սերունդ ունենք» ,-ասում է Մրոն: Ինչպես Արթուր Իսպիրյանը, նա էլ համոզված է, որ հայոց բանակում յուրաքանչյուր հայ իր առաքելությունն ունի, որովհետև այն  իսկապես ազգ-բանակ է: Կեցցե հայ զինվորը, կեցցե հայոց բանակը, և ընդհանրապես՝ կեցցե հայ ազգը, որն ինչպես համոզված է Մրոն՝ հենց ինքը՝ հայոց բանակն է:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դիմել էր հիվանդանոց. բժիշկը մանրամասներ է հայտնում

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մարտի 15-ին դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, ենթարկվել է վիրահատության, իսկ մահը գրանցվել է 50 րոպե առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:

Թաեքվոնդոիստ Արսեն Գրիգորյանը հաղթել է «Fujairan Open 2017»-ում

Թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujairan Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին: 87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ: Արսենի անձնական մարզիչը 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է: 68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան) դարձել է բրոնզե մեդալակիր: G-1 կարգի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մեջ): Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ): Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: Այժմ ազգային հավաքականը կպատրաստվի մայիսին Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:   Աղբյուրը եւ լուսանկարը` Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոն` սեպտեմբերի 28-ին

«Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևս ազգագրական երգի-պարի տոն կստեղծի բոլորիս համար. հանդիպման վայրն անփոփոխ է՝ սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում /Կասկադ/: Փառատոնն իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնություն է` կոչված հայ ազգագրական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը: Ազգագրական երգերն ու պարերը հնարավորություն կունենանք վայելելու ժամանակի ազգագրական լավագույն խմբերի կատարմամբ՝ իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ և կատարմամբ: Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ Ակունք, Կարին, Սասնա Ծռեր, Վան, Վերադարձ, Մասունք, Տարոնցիներ, Նուբար, Գորանի, Մենք ենք մեր սարերը/Արցախ/, Մարաթուկ, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Վարք հայոց, Ոստան, Արեգ, Մշո Հավքեր/Գավառ/, Մարաթուկցիներ: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր ՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը: Գութանն այս տարի, ինչպես նախորդ տարի, տեղի կունենա նաև Արցախում: Բոլորս միասին. Պահպանենք մեր ազգային երգն ու պարը:

Արսենն ինչ ասես անում է հանուն փողի. Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նունե Եսայանի և Սոսո Պավլիաշվիլիի նոր համատեղ երգի տեսահոովակը և հանրության ուշադրությունը սևեռել այն փաստին, որ դրա ռեժիսորը երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանն է.

Արսեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական

Արսեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական: «Մեծ ակնկալիք ունեմ և վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս ասաց նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը: Տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ հայ ազգային մշակույթին իր ավանդը բերած գործիչն այսուհետ իր առաքելությունը կիրականացնի նաև ի պաշտոնե: «Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է, և շատ շնորհակալ եմ վստահության համար: Կարծում եմ, որ աշխատանքի արդյունքն առաջիկայում տեսանելի կլինի: Մենք պետք է հստակ տարբերակենք՝ ինչը պետք է պահել, պահպանել ու հանրահռչակել: Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լավագույն արժեքներով, խմբերով ու անհատներով: Ամեն զուռնա նվագող չէ, որ հայ ազգային երաժշտություն է մատուցում, նույնն էլ վերաբերում է դուդուկին, երգին, պարին: Տարազ կրող ամեն խումբ չէ, որ ազգային տարազ է ներկայացնում և Հայկական պետությունը դրսում ներկայացնելու իրավունք ունի: Այս ամենը կանոնակարգելու կարիք կա»,- ասաց նորանշանակ խորհրդականը: Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968թ., Սիրիայի Ղամիշլի քաղաքում: 1987-ին տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1988-93 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողություն բաժնում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում: 1998թ. ավարտել է ասպիրանտուրան: 1988-ից աշակերտել է նաև Հայրիկ Մուրադյանին և երգել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթում: 2004-ին նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Արսեն Գրիգորյանը հիմնել է «Հայ երգասաններ» մեներգիչների խումբը, «ՄՐՐՈ» հայ ազգային երգարվեստի կենտրոնը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում ու արտասահմանում: 2013-ին հիմնել է «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը: Թողարկել է բազմաթիվ սկավառակներ, տեսահոլովակներ, արժանացել մրցանակների, պարգևատրվել մեդալներով: 2008-ին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

Հետախուզում՝ «Կոնվերսբանկ»-ից գումարի հափշտակության գործով

«Կոնվերսբանկ»-ից 200 հազար դոլարին համարժեք գումարի հափշտակության գործով քննիչը որոշում է կայացրել որոնվող անձին որպես մեղադրյալ ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացել է Քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների՝ սպառնալիք պարունակող գրության մեջ նշված է եղել՝ «Հիմա սումկեն դնում ես սեյֆի վրա, սաղ փողերը լցրա մեջը, տուր ինձ ու հետո դուրս կգանք, ուրիշ բան նկատեցի, պայթեցնում եմ սաղիտ»: Բանկի կառավարիչը վախենալով այդ սպառնալիքների իրագործումից մոտեցել է չհրկիզվող պահարանին, գումարը տեղադրել սպառնացող անձի բերած պայուսակի մեջ։ Գումարն ամբողջությամբ պայուսակում տեղադրելուց հետո հետևել է այդ անձի ցուցումին և նրա դիմացից քայլելով դուրս եկել բանկից: Ոստիկանությունն էլ պաշտոնական հաղորդագրությամբ երեկ տեղեկացրել էր, որ ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը: Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է: Պյոտր Ցիգանկովի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել:

«Հայի սահմանն աշխարհագրական չէ, այլ բարոյական». Արսեն Գրիգորյան

«Մեր նպատակն էր՝ ամեն գնով հասնել Հալեպ ու մեր երախտագիտության խոսքն ասել տեղի մեր հայրենակիցներին:  Վերջին անգամ 2011-ին էի եղել Հալեպում, երբ մտա, չճանաչեցի քաղաքը. քարուքանդ, ավեր : Ռադիոլուրին տված բացառիկ հարցազրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, պատմել է իր և Մկրտիչ Մկրտչյանի Սիրիայում անցկացրած 5 օրերի մասին: Արվեստագետների սիրիական ոչ սովորական հյուրախաղերի  պատմությունը Ալիսա Գևորգյանի ռեպորտաժում: Ի դեպ նշենք, որ հյուրախաղերն իրականացվել են ՀՅԴ սիրիական կառույցի  նախաձեռնությամբ և հրավերով։ Բարդ էր, վտանգավոր ու անկանխատեսելի, բայց անտեսվեցին դեպի Սիրիա ուղևորության բոլոր դժվարությունները: Երգիչ Մրոն  ու  Մկրտիչ Մկրտչյանը որոշել էին՝ Առաջին հանրապետության տոնը  նշանավորել Հալեպում, հայ համայնքի համար կազմակերպված համերգներով: «Վերջին անգամ 2011-ին էի եղել Հալեպում, երբ մտա, չճանաչեցի քաղաքը. քարուքանդ, ավեր: Սա պատերազմ չէ, պատերազմում ճակատ կա, գիտես՝ ո՛ր կողմից սպասել հարվածը: Սա անհասկանալի մի բան է»,-սիրիական ուղևորությունից վերադարձած Արսեն Գրիգորյանը հավելում է՝  հասկացա, որ Հալեպում ենք միայն այն ժամանակ, երբ հայտնվեցինք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում: «Ի դեպ, պետք է ասեմ, որ պատերազմը կանգ է առել հայկական Նոր գյուղի մատույցներում: Հայերը մեծ ավանդ  ունեցան՝ պահելու, պահպանելու այս տարածքը, որի համար մեծ թվով զոհեր տվեցին նաև: Մեզ համար մեծ պատիվ էր, որ առաջին համերգը նվիրեցինք սիրիահայ զինվորներին, որոնք վեց տարի շարունակ, գիշեր ու ցերեկ  հերթապահել են այստեղ՝ պահելով հայի պատիվը, ինքությունը»: Արսեն Գրիգորյանը  համոզված է. Հայաստանի  սահմանը միայն աշխարհագրական չէ, այլև բարոյական: Բարոյականության այդ  սահմանի վրա կա ամրոց, որը կոչվում է Հալեպ: Այս ամրոցում հայն այսօր էլ  արժանապատվորեն պահում է իր սահմանը՝ բարոյականության  սահմանը, իր ինքնության ու տեսակի սահմանը: Չեմ կարող ասել, որ մենք համերգներ ենք ունեցել Հալեպում, մենք պարզապես հաղորդակցվել ենք, հայրենիքի մշակույթին  հաղորդակից ենք դարձրել հալեպահայությանը, որն իր մեջ կրում է հայի իրական կերպարը: Ո՞րն է այդ կերպարը, հարցին պատասխանում է․ «Արժանապատիվ, ազնիվ, հավատարիմ: Հալեպահայությունը հավատարիմ մնաց այն երկրին ու ժողովրդին, որը ցեղասպանության տարիներին  գրկաբաց ընդունեց նրանց պապերին ու փրկության դուռ բացեց շատերի  առաջ: Ապրիլյան պատերազմի օրերին ասում էին՝ հայը խենթ է.  խաղաղ ժամանակներում թախչում է, պատերազմի ժամանակ՝ վերադառնում: Այդ խենթությունը հատուկ է յուրաքանչյուր հայի, աշխարահի որ ծայրում էլ, որ նա  ապրի: Ասում են, որ ազգի նորոգության համար ժամանակ առ ժամանակ այն պետք է խառվի այլ ազգերի արյան  հետ: Այսօր հաճելի փաստի առջև ենք կանգնած. մեր գենը պահապանվել է, բայց սերունդը նորոգվել է»: Այդուհանդերձ, արվեստագետը համոզված է՝  հայի ապագան միայն Հայաստանում է: «Սիրիահայերն այսօր շատ ոգևորված են պայմանական խաղաղությամբ, շատերը վերադառնում են ու երազում վերականգնել իրենց ավերված քաղաքը, բայց իրական վերադարձ նշանակում է՝ վերադարձ արմատներին, իսկ մեր արմատը հայրենիքում է»,-ասում է զրուցակիցս: «Հայկական համայնքները մեծ դեր են կատարել այն ժամանակ, երբ չենք ունեցել պետականություն, բայց այսօր ունե՛նք: Այո՛,  դժվար ժամանակներ ենք ապրում, բայց եթե մարդը պիտի դժվարություններով ապրի ուրիշ երկրում, թող այդ դժվարությունները հաղթահարի իր՛ երկրում: Իբրև հայ մարդ, իբրև տեսակ մենք ապագա ունենք միայն հայրենիքում: Հայաստանում արտագաղթը  կանխելու ամենաճիշտ ուղին հայրենադարձությունն է, որին պետք է ծառայեն բոլոր օղակները՝ յուրաքանչյուրն իր մասով: Մեր պետության կայացման ամենակարևոր գործոնը հայ մարդու ներկայությունն է այս հողի վրա»: Վերադառնալով սիրական ոչ սովորոկան հյուրախաղերին, երգիչը պատմեց, որ Մկրտիչ Մկրտչյանի հետ միասին համերգներ են ունեցել ոչ միայն սիրիահայ զինվորների համար, այլև պատերազմի արդյունքում որբացած հայ երեխաների, հանդես են եկել հայկական ծերանոցում, մարդաշատ համերգներ են ունեցել հայկական ճեմարանի բակում, նաև Լիբանանում: Նրա  մոտավոր հաշվարկներով մայիսի 28-ին Հալեպի հայկական ճեմարանի բակում շուրջ 5000 մարդ է հավաքվել: «Տասը տարի առաջ համերգ էի ունեցել այդ նույն բակում: Հարակից շենքերը նայում էին այդ բակին և մարդիկ՝ նստած իրենց պատշգամբներում, հետևում էին համերգին: Շենքերի տեղում այժմ ավերակներ են…»,-պատմում է Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:

Բերդավանը՝ մշակութային սահմանի պահապան

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքից երեկ տրվեց մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱՐԱՐ» ծրագրի մեկնարկը: Ծրագիրը ենթադրում է` մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում մարզերում կուտակված ու մինչ օրս չիրացվող ներուժի  ուժերով: Քաղաքական սահմանի պահապան գյուղերին  վստահվում է նաև մշակութային սահմանի պահապանի դերը:  Բերդավանի գեղագիտական կենտրոնի շենքը երկու անգամ հրետակոծվել է, վերջին անգամ՝ 2015-ի սեպտեմբերին : Այսօր արդեն վերանորոգված ու փլատակներից բարձրացած կենտրոնում երեկ աննախադեպ «իրարանցում» էր: Տեղացի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսով ու համերգային ծրագրով մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱՐԱՐ» ծրագրի մեկնարկը տրվեց հենց սահմանապահ Բերդավանից:: «ԱՐԱՐ» ծրագրի հիմքում մարզերում ժողարվեստների  «վերակենդանացմամբ», ուսուցմամբ, զարգացմամբ  ու տարածմամբ հենց այդ սահմանի անառիկության խնդիրն է դրված: Ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանի խոսքով. «Այս նախաձեռնության նպատակն է՝ դուրս գալ Երևանից և մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով: Օրինակ՝ Բերդավանում մենք ունենք երկու մասնագետ, որոնք  համայնքի երեխաներին կհամախմբեն  երգի ու կերպարվեստի շուրջ: Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող  16  մասնագետ ունենք այս պահին,  որոնք՝ պետական ֆինանսավորմամբ, նման գործունեություն կիրականացնեն տարբեր համայնքներում: Համոզված եմ, որ մշակույթի այս 16 «զինվորների» թիվը եկող տարի կտասնապատկվի:  «ԱՐԱՐ»  ծրագրով նախարարությունը ոչ միայն մշակույթի պահպանման, այլև մարզերից և ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքի կանխման խնդիրն է փորձում լուծել»: Մարզերից երիտասարդ մասնագետների արտահոսքի խնդիրն իր  խոսքում կարևորեց նաև Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Գաղտնիք չէ, որ աշխատանքի բացակայության պատճառով մարզային լավագույն մասնագետների հայացքն ուղղվում  է դեպի Երևան կամ էլ՝ ավելի հեռու: Գյուղում մասնագիտական ներկայություն է պետք, որպեսզի այս երեխաները կարողանան լավ կրթություն ստանալ: Այսօր ես լիահույս եմ և մաղթում եմ, որ նորաբաց մշակույթի տունը չմնա որպես հերթական վերանորոգված կառույցը, այլ  լցվի բովանդակությամբ ու ծառայի իր բուն նպատակին»: Ներկայացնելով «ԱՐԱՐ» ծրագրում ընդգրկված 16 «զինվորներին», մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Այս  մարդիկ մեր ծրագրի հերոսներն են, մեր մշակութային  արյունը կենդանացնող,  թարմացնող, հրաբխի վերածող հերոսները: Ո՞րն է մեր նպատակը. անցնել գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք՝ ստեղծելով մշակութային միավորներ, վերականգնել մեր մշակութային տները, մատաղ սերնդին հաղորդակից դարձնել մեր բազմադարյան մշակույթին և այդ մշակույթով դառնալ իսկապես ամուր, կուռ մի ժողովորդ, որն ապրում է իր հաղթանակած հայրենիքում: Համոզված եմ, որ ծրագիրն ունենալու է հաջողություն, որովհետև նրա հիմքում կանգնած են իրական նվիրյալներ» Բերդավան վարչական շրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը ծրագրի հետ մեծ հույսեր է կապում. «Այս ծրագրի հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Առաջին հերթին այն երեխաներին կկտրի փողոցից, կտա այն, ինչ մեր պապերից ենք ժառանգել, բայց խորհրդային տարիների մեր սերունդն ավելի քիչ է օգտվել: Վստահեցնում եմ՝ հրաշալի երիտասարդներ ունենք գյուղում, հրաշալի մասնագետներ, որոնց հետ մեծ հույսեր եմ կապում: Նրանց պետք է միայն ինքնադրսևորվելու հնարավորություն տալ»: Բերդավանում հպարտանում են ոչ միայն իրենց փայլուն, տաղանդավոր երիտասարդներով, այլև հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող միջնադարյան Գալինջաքար ամրոցով, որտեղ այցելեցեցին նաև մշակույթի նախարարն ու մայրաքաղաքից ժամանած մյուս հյուրերը: Նախարարության աշխատակիցներին Արմեն Ամիրյանը հանձնարարեց՝ ուշադրության առանցքում պահել հուշարձանի ուսումնասիրության, պահպանության խնդիրը:    

Դերասանի վարպետության դաս՝ աշխարհահռչակ մասնագետից

Իրադարձություն, որը կփոխի կինոյի ու թատրոնի մասին մեր պատկերացումները: Հայաստան է ժամանում համաշխարհային կինոարտադրության ամենապահանջված մասնագետներից մեկը՝ Իվանա Չաբբաքը: Դերասանի վարպետության նրա հեղինակային մեթոդը կիրառում են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Ջիմ Քերին, Հոլլի Բերին, Մեգ Ռայանը, հոլիվուդյան կինոյի տասնյակ մեգաաստղեր: Աշխարհահռչակ մասնագետ Իվանա Չաբբաքի վարպետության դասը Երևանում կանցկացվի դեկտեմբերի 22-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանի վարպետության տեխնիկայի հեղինակային մեթոդի ութժամյա դասընթացը՝ ընտրված 9 դերասանների (Լուիզա Ներսիսյան, Լուիզա Ղամբարյան, Արսեն Գրիգորյան, Սոս Ջանիբեկյան, Սամվել Թոփալյան, Արման Նշանյան, Նարինե Գրիգորյան, Լևոն Հարությունյան, Ստեփան Ղամբարյան), հայ կինոյի ամենատարբեր մասնագետների ու արվեստասերների համար, Իվանա Չաբբաքը կանցկացնի դեկտեմբերի 22-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառման կազմակերպիչներն ասում են, որ  սա մեծ ու հավակնոտ ծրագրի միայն առաջին քայլն է: «Եթե մեզ հաջողվի բարձր մակարդակով ներկայանալ դեկտեմբերի 22-ին, Իվանա Չաբբաքը կտա իր համաձայնությունը Հայաստանում իր  դպրոց-ակադեմիան բացելու  վերաբերյալ»: Դերասանուհի, պրոդյուսեր  Զառա Մխիթարյանն Իվանա Չաբբաքի տեխնիկան դասավանդելու իրավունք ունեցող  ոչ մեծաթիվ մասնագետներից մեկն է աշխարհում:  Հայազգի արվեստագետն   այդ իրավունքը ստացել է համառ աշխատանքի շնորհիվ, ինչպես ինքն է ձևակերպում՝ երեք տարի շարունակ Իվանայի կողքից չհեռանալով, որից հետո միայն Լոս Անջելեսում նրա մեթոդը դասավանդելու հնարավորություն է ստացել: Մեծ ցանկություն ունի, որպեսզի դերասանի վարպետութայն Իվանայի մեթոդն իր օգուտը բերի նաև հայ կինոարտադրության ոլորտում: Չաբբաքի հայաստանյան այցի միջոցառումների կազմակերպիչ,  ,,The power of,, ընկերության տնօրեն Ինգրիտ Կոկչյանի խոսքով՝ «Համաշխարհային կինոարտադրության ամենապահանջված մասնագետներից մեկը համարվող Չաբբաքի՝ դերասանի վարպետության հեղինակային մեթոդը կիրառել են Բրեդ Փիթը, Ջիմ Քերին, Հոլլի Բերին, Մեգ Ռայանը, հոլիվուդյան կինոյի տասնյակ մեգաաստղեր: Չաբբաքը ճանապարհորդում է բոլոր զարգացած երկրներում՝ հիմնելով իր ակադեմիաները: Մեզ բախտ վիճակվեց Հայասատնում ևս նման պրոֆեսիոնալին  հյուրընկալելու համաձայնությունը ստանալ:  Սա իրադարձություն է, որը կփոխի կինոյի ու թատրոնի մասին մեր պատկերացումները,  կսթափեցնի ոլորտի  հայ մասնագետներին ու շատ բան կփոխի մեր իրականության մեջ»: Չաբբաքի ակադեմիան Հայասատանում բացելու դեպքում այն կհամարվի տարածաշրջանում առաջինը: Ինգրիտ  Կոկչյանի խոսքով, դա մեծ աշխուժություն կմտցնի՝ աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան «ձգելով» կինոգործիչներին: «Իվանա  Չաբբաքի  հետ Հայաստան կժամանի աշխարհահռչակ պրոդյուսեր: Դեկտեմբերի 23-ին նրա մասնակցությամբ կլոր սեղանին հայ կինոգործիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կինոնախագծերը, ֆիլմերի հակիրճ բովանդակությունը: Եթե ամերիկացի  հյուրը հավանի որևէ նախագիծ, կարող է ծնվել հայ-ամերիկյան կինոարտադրանք, ինչը կարող է դառնալ առաջին կամուրջը Հայաստանի և Հոլիվուդի միջև:

«ԱրԱր». համայնքներում մշակութային ենթակառուցվածքների «վերակենդանացմանը» միտված ծրագիր

Մշակույթի նախարարության 2017-ի կարևորագույն ծրագրերից մեկը՝ «ԱրԱր»: Նախաձեռնության նպատակն է՝ դուրս գալ Երևանից և ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով: Ընդամենը մի քանի ամիսների ընթացում «ԱրԱր» ծրագիրն արդեն 300 շահառու ունի: Դա նշանակում է, որ մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ անվճար հաճախելու հնարավորություն ունի, իսկ մարզերում բնակվող մեկ տասնյակից ավելի մասնագետ՝ տեղում սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն: 2017-ի  օգոստոսի 20-ին Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքում ազդարավեց մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱրԱր» ծրագրի մեկնարկը: Ծրագրի բուն առաքելությունը  ժողարվեստների «վերակենդանացմամբ» երկրի սահմանն անառիկ դարձնելն է: «Դուրս գալ մշակութային անցուդարձով հագեցած Երևանից և մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով»,-«ԱրԱր»-ի նպատակն այսպես է ձևակերպում ծրագրի պատասխանատու, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը: «Մարզերում մշակութային կյանքի ակտիվացման խնդիրն այսօր չափազանց կարևոր է: Ընդ որում, մարզերի մեր հայրենակիցները պետք է լինեն ոչ միայն այդ մշակույթի ունկնդիրը, այլև կրողը: Մենք մեր տեսակը արմատին վերադարձնելու խնդիր ենք փորձում լուծել նաև, և ամենակարևորը՝ այդ խնդիրը փորձում ենք լուծել հենց տեղի ուժերով»: «ԱրԱր» ծրագիրն արդեն 300 շահառու ունի: Դա նշանակում է, որ մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ /ազգային երգ ու պար, ժանյակագործություն, խաչքարագործություն, նկարչություն և այլն/ անվճար հաճախելու հնարավորություն ունի: «Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող մեկ  տասնյակից ավելի մասնագետ ունենք այս պահին, որոնք պետական ֆինանսավորմամբ, գործունեություն են իրականացնում  տարբեր համայնքներում: Մեկ մասնագետը երբեմն մոտակա մի քանի համայնքում է աշխատում»,-ասում է «ԱրԱր» ծրագրի համակարգող Գայանե Ասլանյանը:   Տեղական մասնագետների ներուժն օգտագործելով նախարարությունը մարզերից և ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքը կանխելու խնդիր է փորձում լուծել նաև: Միաժամանակ, ծրագիրը նպաստում է համայնքներում մշակութային ենթակառուցվածքների «վերակենդանացմանը»: Արսեն Գրիգորյանն ասում է, որ մարզերում տեղական իշխանության մարմինները մեծ ոգևորությամբ են ընդունում ծրագիրը, փորձում են օգտակար լինել՝ ինչով կարող են: «ԱրԱր»-ի հիմքում մեկ կարևոր նախապայման էլ կա՝ «Փոքր միջոցներով, մեծ արդյունք»: «Սա անձամբ նախարար Ամիրյանի սկզբունքն է»,-ասում է Գրիգորյանն ու հավելում՝  դա հնարավոր է և հենց այդպես պետք է լինի: «Մեզանում  ընդունված է, երբ որևէ մեկը վատ է պահում իր մեքենան, ասում են՝ հո պետական չի: Ես կարծում եմ, որ պետք է հակառակը լինի, և բոլորս պետք է շատ սրտացավ լինենք պետական միջոցների հանդեպ, որովհետև դրանք մեր երեխաների, ծնորղների, ի վերջո՝ բոլորիս միջոցներն են: Պետք է ազնիվ լինել»: Ազնիվ, շիտակ, խղճով, մասնագիտական պարտքի զգացումով աշխատելու դեպքում, իսկապես հնարավոր է կյանքի կոչել՝ «Փոքր միջոցներով, մեծ արդյունք» կարգախոսը»,-համոզված է Գրիգորյանը:

Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ղամբարյանը, Լալա Մնացականյանը՝ նոր հեռուստանովելում

«Բացիր աչքերդ». այսպես է կոչվում Առաջին ալիքի նոր հեռուստանովելը, որտեղ նկարահանվել են Լուիզա Ղամբարյանը, Արսեն Գրիգորյանը, Լևոն Հախվերդյանը, Լալա Մնացականյանը, Լևոն Շարաֆյանը, Ռուբեն Կարապետյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Մարիամ Ալեքսանյանը, Վրույր Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը և այլք։

In russian