Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Edvard Nalbandyan

Today's citations

In armenian

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա և Սլովակիա

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանը դասախոսել է ԵՊՀ ուսանողների առջև

Արտգործնախարարն անդրադարձավ տարբեր միջազգային կառույցներում և գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, տնտեսական համգործակցության ընդլայնման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից իրականացվող քայլերին։

Էդվարդ Նալբանդյանը և Միխաել Գեորգ Լինկինը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին:

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵՄ անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են

Էդվարդ Նալբանյանի ավանդական դասախոսությունը՝ ԵՊՀ-ում

Սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ավանդական դասախոսությամբ է հանդես եկել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև: Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա առթիվ և նրանց մաղթել բեղմնավոր ուսումնակար տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել Մայր ԲՈՒՀ-ի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին: Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Արտգործնախարարը խոսել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ դրանց կյանքի կոչումը համապատասխան պայմաններ կձևավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտման ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին, ինչպես նաև միջազգային բեմահարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացում Հայաստանի առաջնորդող դերատակարությանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը կանգ է առել 2015թ. և 2016թ. Երևանում անցակացված «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումներին: Էդվարդ Նալբանդյանն ուսանողներին պատմել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության խորացման, Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման, հարևան Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական փոխգործակցության զարգազման, այլ գործընկեր երկրների հետ կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։ Արտգործնախարարն անդրադարձել է տարբեր միջազգային կառույցներում և գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, տնտեսական համգործակցության ընդլայնման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից իրականացվող քայլերին։

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա և Սլովակիա

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի որոշումը

«Ֆրանսիան կրկին վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 1-ին պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ջակարտա

Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա: Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության  մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Հայաստանի և Ինդոնեզիայի միջև մուտքի արտոնագրի պահանջը վերացել է որոշ տեսակի անձնագրեր կրողների համար

Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ նոյեմբերի 1-ին մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ինդոնեզիայի փոխնախագահի հետ

Պաշտոնական այցով Ջակարտայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նոյեմբերի 1-ին ընդունեց Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալլան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

Նոյեմբերի 3-ից 4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

Նոյեմբերի 3-ից 4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի  Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Նոյեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Բեռլինում՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարևորեց հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով բարձրաստիճան պարբերական փոխայցերը: Նախարար Նալբանդյանն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր հանդիպում նոր լիցք է հաղորդում հաստատված ջերմ հարաբերություններին և նպաստում է համագործակցության նոր ուղիների նախանշմանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտքեր փոխանակեցին զարգացման համագործակցության շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը: Կողմերն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, մտքեր փոխանակվեցին փախստականների հոսքի և նրանց ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։ ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին կազմակերպության օրակարգային հարցերի, Համբուրգի նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Իտալիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:

Նալբանդյանը Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականի հետ խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ին Բեռլինում հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել պայմանավորվածությունները. Նալբանդյանի ելույթը Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում

Նոյեմբերի 4-ին Բեռլինում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ: Հանդիպմանը ներկա էր Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը:

Նալբանդյանը՝ Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում. Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել պայմանավորվածությունները

Նոյեմբերի 4-ին Բեռլինում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ: Հանդիպմանը ներկա էր Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, արժևորելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, բարձր գնահատեց Գերմանիայի օրենսդիր մարմնի սկզբունքային դիրքորոշումը։ Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց հայ-գերմանական փոխգործակցության և դրա հետագա ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան — Եվրամիություն հարաբերություններին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մանրամասները, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումները, ադրբեջանական ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Նախարարը նշեց, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել այս կապակցությամբ գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և, շարունակելով սրել իրավիճակը շփման գծում, լուրջ վնաս է հասցնում խաղաղ հանգուցալուծման այդ ջանքերին: Նախարար Նալբանդյանը շեշտեց. «Նման հերթական սադրիչ դրսևորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարութան արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին»։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը գերմանացի օրենսդիրներին և փորձագետներին տեղեկացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, կարևորելով այդ գործընթացում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների օժանդակությունը։ Անդրադարձ եղավ մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։ Հանդիպմանը ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Հայաստան կայցելի Իտալիայի արտաքին գործերի նախարարը

Հ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ՀՀ և Իտալիայի արտգործնախարարները ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Նոյեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով իտալացի գործընկերոջ այցը Հայաստան՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար։ Նա կարևորեց Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ այցի ընթացքում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ նոր համաձայնություններ ձեռք կբերվեն։ Շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար, Իտալիայի արտգործնախարարը շեշտեց, որ Իտալիան շահարգրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Էդվարդ Նալբանդյանն ու Պաոլո Ջենտիլոնին մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, անդրադարձան մոտ երեք տասնյակ փաստաթուղթ ընդգրկող իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, քննարկեցին միջխորհրդարանական շփումներին, առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորեցին գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը: Նախարար Նալբանդյանը կարևորեց մշակույթի ոլորտում հաստատված հայ-իտալական սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում շեշտվեց Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին ստորագրվելիք համատեղ հայտարարությունը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Իտալիայի կառավարության աջակցությունն այս ոլորտում: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին պաշտպանական ոլորտում համագործակցությամբ` այս համատեքստում արժևորելով իտալական զորախմբի հետ համատեղ ծառայություն իրականացնող հայ խաղապահների առաքելությունը Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում։ Նախարարները քննարկեցին նաև Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Անդրադարձ եղավ մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։ Հանդիպման օրակարգային հարցերի թվում էր նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարելու եռանախագահների ջանքերին և նրանց կողմից որպես մեկ ամբողջություն առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը, ապա հանդես եկավ համատեղ մամլո ասուլիսով։

Մոլդովայի փոխվարչապետը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:

Մոլդովայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը։

Համբուրգից առաջ Ադրբեջանը դիմում է սադրանքի. Նալբանդյան- Ջենտիլոնի հանդիպումը (լրացված)

տեղադրվել է ժամը 16։18- ին լրացվել է ժամը 18։20- ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով՝ պաշտոնական այցով Հայաստանում է  Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Երկու նախարարները հանդիպման ժամանակ ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու հայտարարություն, այնուհետև հանդիպել լրագրողներին ու պատասխանել հարցերի: Երկուստեք կարևորվել է Լիբանանի հարավում իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների առաքելության իրականացումը: Հանդիպման ժամանակ բնականաբար խոսվել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին:   «Շատ ազդված ու հուզված եմ։ Սա իմ առաջին այցն է Հայաստան՝ ԱԳ նախարարի պաշտոնում 4 տարվա պաշտոնավարման ընթացքում, ու վատ է , որ նոր եմ ժամանում Երևան»,- հենց սկզբից տպավորություններով կիսվեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Նա նշեց, որ ուրախ  կլինի Իտալիայի ու  Հայաստանի միջև  մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, սակայն ՀՀ ու ԵՄ-ը մի քանի փուլով են քննարկում գործողությունների իրականացման հարցը: Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ Պաոլո Ջենտիլոնին նշեց, որ Իտալիան աջակցում է ղարաբաղյան  հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: Իտալիան 2018 թվականին կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը, որի շրջանակներում, ըստ նախարարի, մեծ ուշադրություն կդարձվի «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը՝ այդ թվում նաև Ղարաբաղյան խնդրին: «Իտալիան պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Մենք չենք ուզում տարածաշրջանում ռազմական գործողություններ տեսնել»,-  ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ Իտալիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ անդրադառնալով դեկտեմբերին Համբուրգում նախատեսված Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարություններին՝ հստակեցրեց, որ նման հայտարարություն միջնորդների կողմից չի հնչել, պարզապես հույս է հայտնվել, որ երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն, ինչից հետո էլ Բաքվից  նման հանդիպման մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։ Նախարարը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ խնդիրը կարող է կարգավորվել ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա և դրանք մեկ ամբողջություն են ու այս երեք սկզբունքներից  որևէ մեկի տարանջատումը կբարդացնի խնդրի կարգավորումը։ Ապրիլից հետո միջնորդների ջանքերն ուղղված են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն, ՀՀ երբեք չի հրաժարվել հանդիպումներից , սակայն, ի տարբերություն Բաքվի, Երևանը  ընդունում է այն սկզբունքները,  որ ներկայացնում են ՄԽ համանախագահները: Բաքուն ոչ միայն չի ընդունում միջնորդների առաջարկը, այլև նրանց անվանում է դատարկ, անօգուտ  զբոսաշրջիկներ՝ ասաց Էդուարդ Նալբանդյան՝ը ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ  Ադրբեջանը զորավարժությունների է նախապատրաստվում, որին ներգրավված են լինելու  60 հազար զինծառայողներ։ Նման պայմաններում իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե որքանով հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել Համբուրգում, ամեն դեպքում՝ ՀՀ պատրաստ է բանակցություններին՝ ասաց: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Բաքուն հրաժարվում է Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից:

Իտալիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը. ԱԳՆ

Իտալիան դրական է տրամադրված Հայաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը, երեքշաբթի Երևանում ասաց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ԱԳ նախարարն ընդունել է Հնդկաստանի քաղավիացիայի նախարարին

Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։ Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը: Նախարարները քննարկեցին քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան — Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները և դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձևավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։

Ուորլիքը՝ Նալբանդյան-Մամեդյարովի հավանական հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ տևական խաղաղություն ձեռք բերելու համար։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Դիվանագետը հույս է հայտնել, որ համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Նրա խոսքով՝ նախատեսվող հանդիպմանը կողմերը կկարողանան քննարկել հակամարտության կարգավորմանն ուղղված կարևոր առանցքային հարցեր, մասնավորապես Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններն ի կատար ածելու առանձնահատկությունները։ «Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ, որպեսզի կազմակերպենք հաջորդ գագաթնաժողովը»,-ասել է Ուորլիքը։

Մոլդովայի փոխվարչապետը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը: Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը: Նույն օրը կկայանան Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալին

Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոյին: Ողջունելով Գաբրիելա Աբադոյին Երևանում՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից Հայաստանում ներկայացուցչության բացման կապակցությամբ: Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ կազմակեպությունն իրագործել է միգրացիային վերաբերող բազմաթիվ ծրագրեր և նպաստել սահմանային կառավարման արդյունավետության բարձրացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Աբադոն նշել է, որ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը հետաքրքրված է սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները, և այդ շահագրգռվածության վկայությունն է Երևանում գրասենյակի հիմնումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև շարժունակության բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացման ընթացքի և ապագայում վիզային ռեժիմի ազատականացման հնարավորության շուրջ։ Խոսելով Հայաստանի հետ հաստատված փոխգործակցության մասին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը արժևորել է ՀՀ շահագրգիռ կառույցների հետ հաստատված արյունավետ համագործակցությունը։ Նա հավելել է, որ փախստականների ընդունման և ինտեգրման հայաստանյան փորձը կարող է ուսանելի լինել այլ երկրների համար։ Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Աբադոն ստորագրել են Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի հիմնադրման մասին համաձայնագիրը: ՏԵՂԵԿԱՆՔ. Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD) 1993թ. Ավստրիայի և Շվեյցարիայի նախաձեռնությամբ հիմնված միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են Ավստրիան, Բոսնիա Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Հունգարիան, ՆՀՀ Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Շվեդիան և Շվեյցարիան: Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում: Կազմակերպությունը համարվում է միգրացիայի և սահմանային կառավարման բնագավառում եվրոպական առավել ակտիվ կառույցներից մեկը, հանդիսանում է միգրացիայի հարցերով Պրահայի գործընթացի և Բուդապեշտի գործընթացի քարտուղարությունը: Վերջերս նրան է հանձնարարվել նաև Շարժունակության շուրջ գործընկերության ֆինանսական նոր գործիքի ղեկավարումը:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալին

Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոյին: Ողջունելով Գաբրիելա Աբադոյին Երևանում՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից Հայաստանում ներկայացուցչության բացման կապակցությամբ: Նախարարը նշեց, որ տարիներ շարունակ կազմակեպությունն իրագործել է միգրացիային վերաբերող բազմաթիվ ծրագրեր և նպաստել սահմանային կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Զրուցակիները մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձ արվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 16-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բրիջիթ Բրինքին

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոլդովայի արտգործնախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 16-ին հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանի ԱԳ ղեկավարը մեղադրել է Բաքվին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի խպայմանավորվածությունները տապալելու համար

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մեղադրել է ադրբեջանական կողմին ղարաբաղյան հակամարտության գոտում վստահության քայլերի ավելացման ուղղությամբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները տապալելու համար։

Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Էդվարդ Նալբանդյան

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում Ադրբեջանի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախար ար Անդրեյ Գալբուրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով. Հայաստանի եւ Մոլդովայի ԱԳ նախարարների հանդիպումը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։ Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով: Կողմերը հագեցած քննարկումներ ունեցան երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկու պետությունների միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, քննարկվեցին առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորվեց գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը: Էդվարդ Նալբանդյանը և Անդրեյ Գալբուրն անդրադարձան միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իր հերթին պարոն Գալբուրը ներկայացրեց Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման օրակարգում էր նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Զրուցակիցները համակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին չորս փաստաթուղթ՝ Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների միջև մուտքի արտոնգագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. ծրագիրը, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Գող՝ սիրտը դող. ինչու է Բաքուն մերժում ՄԽ կողմից Կասպրշիկի աշխատակազմի ավելացման առաջարկը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևանում է Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը: Երկու երկրների ԱԳ նախարարները վիզային ռեժիմի վերացման մասին փաստաթուղթ են ստորագրել, այնուհետև լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել հարցերին։ Առանցքում, բնականաբար, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցն էր:   Այսուհետ Հայաստանի ու Մոլդովայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացված է , այսօր համապատասխան փաստաթուղթ են ստորագրել Հայաստանի ու Մոլդովայի արտգործնախարարները: Երկուստեք կարևորվել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման, մշակութային, կրթական, տնտեսական կապերի  զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրագործումը: Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր, որոնք առնչվում են անվտանգության ապահովմանը: Մոլդովացի նախարարն ընդգծեց, որ կողմ է   տարածաշրջանային ճգնաժամերը գործող ձեւաչափերում բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մոտեցմանը: Ադրբեջանի կողմից Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մերժելու մասին հարցին էլ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա  ևս մեկ անգամ հստակեցրեց, որ համաձայնությունները կյանքի չեն կոչվում, քանի որ դա չի ուզում Բաքուն: Այդ երկիրն սակայն մոլորության մեջ է գցում ողջ միջազգային հանրությանը՝ իրական  պատկերը միանգամայն սխալ ներկայացնելով՝ ասաց։ Անդրադառնալով Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման խնդրին՝ Նալբանդյանը շեշտեց, որ բազմիցս քննարկումներ են եղել, մտադրություն կար անգամ բյուջե հատկացնել այդ նպատակի իրագործման համար, սակայն Բաքուն միայն հունիս ամսին երեք անգամ մերժել է ՄԽ միջնորդների այդ առաջարկը: Պատճառնը, ըստ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, իրադարձությունների իրական պատկերը միջազգային հանրությունից  քողարկելն  է։  Գող, սիրտը՝ դող՚ ասելիքը  կարճ ձևակերպեց նախարար Նալբանդյանը։ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է պայմանավորվածությունների իրագործմանը և  տպավորություն է ստեղծվում, թե Բաքուն առաջնորդվում է հեռուստասերիալների սցենարիստների մոտեցումներով՝ որքան խճճված, այնքան երկար:

Ակնկալում ենք առաջիկայում ԵՄ-ի հետ սկսել բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու համար.Նալբանդյան

«Հայաստանը կարևորում է այսօրվա հանդիպման անցկացումը: Պետք է ասեմ, որ ունեցանք արդյունավետ խորհրդակցություններ: Մասնավորապես, անդրադարձել ենք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին»,- այսօր Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Էստոնիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Էդվարդ Նալբանդյանին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էստոնիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Նոյեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դեսպան Կաարելսոնին հաջողություն մաղթեց՝ երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում, անդրադարձ արվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։ Հայաստանի արտգործնախարարն ու Էստոնիայի դեսպանը մտքեր փոխանակեցին Հայաստան — Եվրոպական միություն փոխգործակցության շուրջ։  

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտգործնախարարին

Զրուցակիցները, կարևորելով երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, ընդգծեցին դրանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ կամրջելու տարբեր մայրցամաքների և մշակույթների ժողովուրդներին:

ՀՀ արգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-25-ը կայցելի Անտանանարիվու՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Հայաստանի արգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-25-ը կայցելի Անտանանարիվու՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։ Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել են ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարարական համաժողովի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախատրաստման աշխատանքների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անդրե Վալլինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վ արչությունից:

ԱԳ նախարարի հանդիպումը Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անդրե Վալլինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի, մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության շուրջ։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Էդվարդ Նալբանդյանն ու Անդրե Վալլինին քննարկել են նախարարական համաժողովի օրակարգային հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Քվեբեկի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարին

Մադագասկարի մայրաքաղաքում ՖՄԿ նախարարական համաժողովին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է Կանադայի Քվեբեկ երկրամասի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան-Պիեռին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Զրուցակիցներն անդրադարձել են անցյալ տարի Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր: Էդվարդ Նալբանդյանը և Քրիստին Սան-Պիեռը մտքեր են փոխանակել կրթության, երիտասարդական քաղաքականության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մարոկկոյի արտաքին գործերի նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպեց Մարոկկոյի ԱԳ նախարար Սալահեդդին Մեզուարին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մադագասկարի արտգործնախարարին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին Անտանանարիվուում հանդիպեց ՖՄԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Մադագասկարի իր գործընկերոջ հետ

Նոյեմբերի 24-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Անտանանարիվուում հանդիպել է ՖՄԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլայի հետ: Նախարար Աթալլան, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշել է, որ ջերմությամբ է հիշում նախորդ տարի Երևանում բարձր մակարդակով կազմակերպված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումը: Նա խորհրդանշական է համարել, որ հենց Երևանում է Սենեգալից Մադագասկարին փոխանցվել ՖՄԿ նախարարական համաժողովի նախագահությունը։ Զրուցակիցները, կարևորելով երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, ընդգծել են դրանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ կամրջելու տարբեր մայրցամաքների և մշակույթների ժողովուրդներին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Շեշտվելէ փոխգործակցության սերտացման գործում առկա մեծ ներուժը: Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները: Էդվարդ Նալբանդյանը և Բեատրիս Աթալլան քննարկել են Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի, ինչպես նաև գագաթաժողովի օրակարգային հարցեր: Զրուցակիցներն արժևորել են միջազգային հարաբերություններում ՖՄԿ դերակատարության մեծացմանն ու հեղինակության բարձացմանն ուղղված՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի ջանքերը: Նախարարներ Նալբանդյանը և Աթալլան մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոտ-դ'Իվուարի Ֆրանկոֆոնիայի նախարարին

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոտ-դ'Իվուարի Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մորիս Բանդամանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկ ատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի նախարարին

Նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի նախարար Մարի-Կլոդ Բիբոյի հետ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոտ-դ’Իվուարի Ֆրանկոֆոնիայի նախարարին

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոտ-դ’Իվուարի Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մորիս Բանդամանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկ ատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվացնելու է քայլերն այդ ուղղությամբ։ Հանդիպմանը նախարարներն անդրադարձան քաղաքական և մշակութային բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին։ Այս առումով կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանի մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Անտանանարիվուում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի բացման նիստին, որին ներկա էին կազմակերպության 80 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ ՖՄԿ արտգործնախարարների համաժողովի բացման նիստին, հանդես գալով ելույթով, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը հանգամանալից անդրադարձավ Երևանում անցյալ տարի կայացած նախորդ նստաշրջանի արդյունքներին, դրա ընթացքում ընդունված որոշումներին։ Համաժողովի բացման նիստին ելույթ ունեցավ նախարարական խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլան։ Ողջույնի խոսքով ՖՄԿ նախարարական համաժողովին հանդես եկավ նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի օրակարգում է ս.թ. նոյեմբերի 26-27-ը կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերի քննարկումը, Անտանանարիվուի հռչակագրի համաձայնեցումը։ Համաժողովը որոշեց ՖՄԿ գագաթաժողովին առաջարկել դիտորդի կարգավիճակ շնորհել Արգենտինային, Կորեային, Կանադայի Օնտարիո երկրամասին, ասոցացված անդամի կարգավիճակ՝ Նոր Կալեդոնիային։

ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները քննարկել վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր

Աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին։ Ելույթը ներկայացնում ենք ստորեւ․ Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին նախագահ, Հարգելի գործընկերներ, Շատ հաճելի է նախորդ տարի երևանյան հանդիպումից հետո այսօր ձեզ տեսնել այստեղ՝ Անտանանարիվուում՝ նախարարական համաժողովի համար այնքան արժանի վայրում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտգործնախարարների խորհրդի նախագահին և Մադագասակարի իշխանություններին՝ մեզ ցուցաբերած ջերմագույն ընդունելության համար: Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի տիկին գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված զեկույցը: Անտանանարիվուի հռչակագրի նախագիծը, որը կներկայացվի մեր պետությունների և կառավարությունների ղեկավարների ուշադրությանը, հստակ կերպով մատնանշում է մեր առջև ծառացած մարտահրավերները և ուրվագծում առաջիկա երկու տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի կողմից իրականացվելիք գործողությունների բավականին հավակնոտ մի ճանապարհ: Կազմակերպության քաղաքական օրակարգի կենտրոնում պետք է լինեն մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են՝ ճգնաժամերի կարգավորումը, զարգացման անհավասարությունների հաղթահարումը, անհանդուրժողականության երևույթների կանխարգելումը, կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքների դեմ պայքարը: Այս առումով հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի առաջարկվող լուծումները հենվեն մեր հիմնարար արժեքների համակարգի վրա՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխության և բազմազանության: Առկա մարտահրավերներն ու ճգնաժամերն առաջնային են դարձնում միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հրամայականը։ Հանդուրժողականության ու երկխոսության մշակույթը մշտապես խթանման կարիք ունեն: Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՖՄԿ գլխավոր քարտուղարի նպատակասլաց ջանքերը, որոնք ուղղված են Ֆրանկոֆոնիայի արժեքների առաջ մղմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցաբար՝ ճգնաժամերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելուն։ Ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար պայքարը պետք է շարունակի մնալ մեր կազմակերպության առանցքային առաջնահերթություններից: Սա նաև այն է, ինչին Հայաստանը ձգտում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես գիտեք, 2016թ․ ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի և խաթարեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը: Մենք շնորհակալ ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ բոլոր կողմերին ուղղված՝ 1994թ. կնքված զինադադարը հարգելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև լուծման վերաբերյալ կոչերի համար՝ ի հավելումն Կինշասայի և Դաքարի գագաթաժողովներին Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից այս հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտարարարություններին: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Միսկի խմբի համանախագահների կողմից որպես անբաժանելի միասնություն առաջարկված սկզբունքների վրա, հատկապես նրանց, որոնք առնչվում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին ՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և հարատև հանգուցալուծման հիմք: Մեր հասարակությունների առջև ծառացած սպառնալիքների թվում չենք կարող չհիշել ահաբեկչության չարիքը, որը սպառնում է մեր անդամ երկրների մի մասին: Ֆրանկոֆոն ընտանիքը պետք է մոբիլիզացված մնա ահաբեկչության դեմ տարվող պայքարում: Տիկին գլխավոր քարտուղար, շնորհակալ ենք այս ուղղությամբ Ձեր կողմից նախաձեռնած լուրջ քայլերի համար: Արժևորում ենք Ձեր գործունեությունը՝ ուղղված երիտասարդությանը Ֆրանկոֆոնիայի մարդասիրական գաղափարների շուրջ համախմբելուն և մեր կազմակերպության գործունեության մեջ նրանց առավել ներգրավմանը: Այս առթիվ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ 2015թ․ հոկտեմբերին Երևանում կայացած նախարարական համաժողովը հանդիսացավ նմանօրինակ մի նախաձեռնության հիմք՝ ընդունելով բանաձև՝ Ֆրանկոֆոնիայի հաստատությունների գործունեությանը երիտասարդության մասնակցության մասին: Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին նախագահ, Հարգելի գործընկերներ, Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում՝ համագործակցության և երկխոսության այս տարածքում, որի հիմքում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը և համերաշխությունը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյանի մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Անտանանարիվուում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի բացման նիստին, որին ներկա էին կազմակերպության 80 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի իր պաշտոնակցի հետ

Նոյեմբերի 23-ին Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջային: Զրույցի ընթացքում կարևորվեց պարբերական հանդիպումների անցկացումը՝ միմյանց դիրքորշումների ծանոթանալու և տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու առումով։

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարների հանդիպումը

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ: Զրուցակիցները ջերմությամբ հիշեցին 2015թ.-ին Երևանում անցկացված ՖՄԿ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը` ընդծելով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև: Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ, մասնավորապես սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր: Ընդգծվեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցակցման կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին:

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարների հանդիպումը

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ:

Հայաստանի և Բուրունդիի ԱԳՆ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:

Մալին արժևորում է Հայաստանի մասնակցությունը երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և աֆրիկյան ինտեգրման նախարար Աբդուլաե Դիոպի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարարին

Էդվարդ Նալբանդյանը Ռայմոն Արաիջիի հետ քննարկել է Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով իրականացվող քայլերը, տարբեր բնագավառներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովը

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում է ընդունվել 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշման կայացմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը. «Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովի մեծարգո նախագահ, Մադագասկարի մեծարգո Նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք պետությունների, կառավարությունների և պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու ձեր որոշման համար։ Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։ Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում: Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում: Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարևոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաև Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձանռություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»: Գագաթաժողովի արդյունքներով տեղի է ունեցել Մադագասկարի Նախագահի, Կանադայի վարչապետի, Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը։

Նալբանդյանը հանդիպել է Կոնգոյի ԱԳ նախարարին

Աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության և սփյուռքի հարցերով նախարար Ժան-Կլոդ Գակոսոյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Կոնգոյի արտգործնախարարը, նշելով, որ ջերմությամբ է հիշում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով նախորդ տարի Հայաստան կատարած այցը, ընդգծել է, որ ուրախ է այսօր ստորագրել մի փաստաթուղթ, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ մեկ տարի առաջ Երևանում։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այդ առումով կարևորվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման մասին հուշագիրը։

Է.Նալբանդյանը ՀՀ Նախագահին զեկուցել է առաջիկայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ուղղությամբ աշխատանքների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հանրապետության Նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաև գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրումը:

ՀՀ ԱԳ ղեկավարը զեկուցել է նախագահին միջազգային հարաբերություններում երկրի ներգրավվածության վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանրապետության նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները:

Էդ. Նալանդյան. Ադրբեջանը և Թուրքիան փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթ է ունեցել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովում։ Իր ելույթում նախարարը մասնավորապես ասել է «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Ամանոյին` Միջուկային անվտանգությանը նվիրված այս կարևոր համաժողովը կազմակերպելու համար: Այն լավ հնարավորություն է ընձեռում գնահատելու Միջուկային անվտանգության գագաթաժողովների, 2013թ. Միջուկային անվտանգության և ԱԷՄԳ Գլխավոր համաժողովների շրջանակներում ընդունված որոշումների ու պայմանավորվածությունների իրականացման արդյունքում արձանագրած առաջընթացը, ինչպես նաև քննարկումներ անցկացնելու և անդրադառնալու մեր համատեղ ջանքերին՝ ուղղված միջազգային միջուկային անվտանգության հետագա ամրապնդմանը: Այս առումով նախարարական մակարդակով ընդունվելիք ամփոփիչ հռչակագիրը կուղղորդի առավել արդյունավետ համընդհանուր միջուկային անվտանգություն հաստատելու մեր համատեղ աշխատանքները: Պարոն նախագահող, Հայաստանը լիովին աջակցում է այն էական դերակատարությանը, որն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը խաղում է համաշխարհային միջուկային անվտանգության համակարգում և այս կառույցի առաջնորդող դերին` անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների միջուկային անվտանգության հետ կապված գործողությունների համադրման և համակարգման գործում: Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը և՛ ազգային, և՛ միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Հատկանշական է, որ 2015թ.-ին մենք ընդունել ենք մի շարք փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզավորման կարգին, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններին և հայկական ատոմակայանի ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Այս միջոցառումներն իրականացվում են ի հավելումն Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի դրույթների իրականացմանը: Հայաստանն ամբողջությամբ իրագործում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է մի շարք հստակ քայլեր, որոնք վերաբերում են ինչպես արդեն իսկ իրականացված ազգային միջոցառումներին, այնպես էլ ընթացիկ և գալիք քայլերին: Մենք ակտիվ ներգրավված ենք նաև միջուկային չտարածման դեմ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ծրագիրը և Տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար աշխատում է իր միջազգային գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն էլ ավելի ամրապնդելու համար: Պարոն նախագահող, Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն և կանոնավոր համագործակցություն է ծավալել ԱԷՄԳ-ի և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության և մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ: Մասնավորապես, ԱԷՄԳ բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, և հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներին անհամապատասխանություն կամ շեղում չի արձանագրվել: Այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքիան, անհարգալի վերաբերմունք դրսևորելով ԱԷՄԳ-ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ, փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Պարոն նախագահող, Անվերապահորեն աջակցելով չտարածման քաղաքականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ԱԷՄԳ երաշխիքների համաձայնագրին և լրացուցիչ արձանագրությանը։ Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին: Շնորհակալություն:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը՝ Երեւանում

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությանը, որին ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Իր բացման խոսքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որը նաև երկրորդն է Երևանում: Կրկնակի հաճելի է այս դահլիճում տեսնել բազմաթիվ բարեկամների, ովքեր Ֆրանսիայից ժամանել են հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների այս կարևոր բաղադրիչը` համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, ավանդական դարձած ապակենտրոնացված համագործակցության այս համաժողովը. ոչ այնքան այն պատճառով, որ եղել եմ ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովի ակունքներում, երբ 2006թ. Հայաստանից Ֆրանսիա մեկնեց տարբեր մարզերի և քաղաքների ներկայացուցիչներից բաղկացած ավելի քան հարյուր հոգանոց պատվիրակություն` Հայաստանի վարչապետի գլխավորությամբ, այլ նրա համար, որ տեղական ինքնակառավարման օղակները, որպես ժողովրդին ամենամոտ կանգնած իշխանության կրողներ, լավագույնս են նպաստում երկրների միջև բարեկամության խորացմանը: Տիկնայք և պարոնայք, Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դրսևորվում է երկկողմ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների պարբերական փոխայցերով, միջազգային հարթակներում կանոնավոր երկկողմ հանդիպումներով: Հայ-ֆրանսիական փոխգործակցությունը տարբեր ուղղություններով վերջին տարիներին անշեղորեն զարգացել և ամրապնդվել է՝ նշանավորվելով միջխորհրդարանական կապերի առավել սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի շարունակական խորացմամբ: Զուգահեռ վերընթաց զարգացում է ապրել նաև մեր երկրների միջև դեռ հիսուն տարի առաջ սկիզբ առած և Հայաստանի անկախությունից ի վեր նոր թափ ստացած ապակենտրոնացված համագործակցությունը։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև յոթ տասնյակ հաշվվող փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում: Դա նաև հանդիսանում է մի յուրօրինակ օժանդակություն մեր մարզերի և համայնքների համաչափ զարգացման առումով, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի կողմից: Ես կցանակնայի կարևորել նաև այս համաժողովը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցության համատեքստում։ Այդ ձևաչափը լավ հեռանկարներ ունի. դուք տեղյակ եք որ Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները և կառավարությունները որոշում ընդունեցին կազմակերպության հաջորդ գագաթաժողովը 2018թ. անցկացնել Հայաստանում։ Հարգելի բարեկամներ, Ինձ մեծապես հաճելի է տեսնել, որ համաժողովից համաժողով` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն առավել ընդլայնվում է` արձանագրելով վերընթաց զարգացում: Վստահ եմ, որ այս չորրորդ համաժողովը կգա բացելու նոր հեռանկարներ, ի հայտ բերելու ապակենտրոնացված համագործակցության նոր բովանդակային հորիզոններ: Կրկին ողջունում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ աշխատանք և հաջողություններ Ձեր նոր նախաձեռնություններում»: ՏԵՂԵԿԱՆՔ. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006թ. Փարիզում, երկրորդը` 2010թ. Երևանում, իսկ երրորդը` 2013թ. Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

Է. Նալբանդյանը ՀՀ նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության աշխատանքների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հանրապետության Նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաև գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրումը: Ինչպես այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ ՀՀ Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է մեր երկրի արտաքին հարաբերություններն արդյունավետ կառուցելու համար: Նախարար Նալբանդյանը զեկուցել է նաև առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ միջազգային կազմակերպություններում տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին: Հանրապետության Նախագահը նախարարի ուշադրությունն է հրավիրել Փարիզում նախատեսված ՀՀ դեսպանների ավանդական հանդիպմանը դիվանագետներին տրվելիք հանձնարարականների վրա՝ ուղղված հատկապես տնտեսության բնագավառում հետևողական և ակտիվ աշխատանքին՝ նկատի առնելով կառավարության նոր ծրագիրը և մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները: Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էդվարդ Նալբանդյանին հաջորդ դեսպանահավաքն անցկացնել Հայաստանում՝ ՀՀ բոլոր դեսպանների մասնակցությամբ: Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ:

Արտգործնախարարը մեկնում է Վիեննա

Դեկտեմբերի  5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին: Դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի և ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի  շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Դեկտեմբերի 10-ին նախարար Նալբանդյանը Փարիզում կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ ավանդական խորհրդակցությունը:

Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից.Նալբանդյան

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Նալբանդյանը Համբուրգում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ադրբեջանը խոչընդոտում է բանակցություններին. Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Էստոնիայի նոր արտգործնախարարին

Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Սվեն Միկսերին` Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

Էդ. Նալբանդյան. Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին: «Մեր զինծառայողների՝ Աֆղանստանում գտնվելու փաստը, ինչպես նաև մեր ներկայությունն այսօր այստեղ, Աֆղանստանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը մեր շարունակական նվիրվածության լավագույն վկայությունն են: Մենք միասնական ենք «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում համատեղ ջանքերով այս նպատակներին հասնելու և աֆղանական իշխանությունների կողմից երկրի արդյունավետ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ անվտանգության ապահովմանն աջակցելու հարցում: Շատ բան արդեն արվել է, այնուամենայնիվ, դեռ բավականաչափ անելիքներ կան: Անվտանգության հետ կապված միջադեպերը շարունակում են մեր ուշադրությունը սևեռել Աֆղանստանի առջև ծառացած մարտահրավերների վրա: Մտահոգիչ են Թալիբանի գործունեության և Աֆղանստանում ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները: Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար: Դա նաև ամրապնդում է մեր միասնական վճռականությունը շարունակելու միասնական ջանքերը՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը, ովքեր դրա կարիքն ունեն: Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից: Հենց այսպիսի ընկալմամբ էլ Հայաստանը հանձնառություն է ստանձնել՝ իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման միասնական ջանքերում: Դրա վկայությունն է նաև անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին: Ինչպես Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում վերահաստատեց Հայաստանի Հանրապետության նախագահը, 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել «Տևական գործընկերությանը», երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Պարոն նախագահ, Հայաստանը շարունակում է աջակցել Աֆղանստանի կողմից ղեկավարվող համաաֆղանական ընդգրկվածություն ունեցող խաղաղ գործընթացին: Վստահ ենք, որ միասնական ջանքերով և վճռականությամբ կհասնենք մեր ընդհանուր նպատակին` օժանդակելու Աֆղանստանի ժողովրդին անվտանգության ու կայունության ապահովման գործում»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նալբանդյանը հանդիպեց ՄԽ համանախագահների հետ

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները քննարկել են միջազգային կառույցներում փոխգործակցության հարցը

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նալբանդյանը՝ Շտայնմայերին. Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել պայմանավորվածությունները

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության, Համբուրգի նախարարական խորհրդի օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։

Ադրբեջանին չպետք է հնարավորություն ընձեռնվի «արտահանելու» մարդու իրավունքների վերաբերյալ իր ռեպրեսիվ ընկալումը.Նալբանդյան

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունները։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Էստոնիայի նոր արտգործնախարարին

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում դեկտեմբերի 8-ին հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նալբանդյանն ու Մամեդյարովը Համբուրգում հանդիպել են

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մաս ին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Սվեն Միկսերին` Էստոնիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը: Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Էստոնիայի միջև քաղաքական երկխոսության դրական դինամիկայով` շեշտելով, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնելու և ամրապնդելու հայ-էստոնական հարաբերությունները: Որպես կարևոր քայլ այս ուղղությամբ նշվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրամիություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքին, շեշտվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Էստոնացի գործընկերոջ խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ՀՀ արտգործնախարարը Համբուգում հանդիպել է Իսպանիայի գործընկերոջ հետ

ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ: Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Ալֆոնսո Դաստիսին` Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Իսպանիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ։ Զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, իրավապայմանագրային դաշտի ընլայնումը։ Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքին, շեշտվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Իսպանացի գործընկերոջ խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով՝ Էդվարդ Նալբանդյանը Իսպանիայի արտգործնախարարին հրավիրեց այցելել Հայաստան:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են (Տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության և քաղաքական երկխոսության կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում իրականացվող Վճռական աջակցություն առաքելության շրջանակներում հայ զինծառայողների մասնակցությանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության և կայունության հաստատման ջանքերում:

Նալբանդյան. Հետաքննությունների մեխանիզմների ներդնումը նաեւ զսպիչ նշանակություն կունենա

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ Հայաստանի ՄԽ եռանախագահների հետ համատեղ ջանքեր է ներդնելու խնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ այսօր Համբուրգում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Անդրադառնալով հետաքննության մեխանիզմների ներդրման խնդրին՝ Նալբանդյանը շեշտել է, որ պետք է վերացվեն խոչընդոտները։ Նախարարը նշել է, որ դիտորդների թվի ավելացումը շատ բան չի կարող փոխել, բայց դա կարող է խորհրդանշանակ քայլ լինել առաջ ընթանալու համար։ Ըստ Նալբանդյանի՝ խոսքը ոչ միայն հետաքննության մեխանիզմների ներդրումն է, այլ այն, որ դա կարող է զսպիչ ազդեցություն ունենալ։ Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում նշել էր, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության թվի ավելացման շուրջ կա փոխհամաձայնություն, բայց համաձայնություն չկա նրանց տեղակայման հարցում։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը համաձայնելով դիտորդների թվի ավելացմանը՝ ասենք, 7- ով, միաժամանակ նշում է, որ դրանք չեն կարող տեղակայվել շփման գծում։ «Ասում են, որ նրանք լինեն Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում ու երբ հարկ լինի՝ Ադրբեջանից թույլտվություն խնդրեն՝ շփման գծում դիտարկում անցկացնելու համար»,- Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացրեց Նալբանդյանը։ Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ այսպիսով Բաքուն իրեն փակուղու մեջ է դնում՝ ապրելով «ծուռ հայելիների թագավորությունում»։ Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ շեշտում է, որ պետք է կատարվեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, պահպանվի 1994 95 թվականների հրադադարի համաձայնագրերի հանձնառությունները։

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23­-րդ նիստի շրջանակներում դեկտեմբերի 9­-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Միյատովիչը բարձր է գնահատել Հայաստանում մամուլի ազատության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ՀՀ արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ հաստատված դրական համագործակցությունը և երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։

Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 14­-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Այս մասին HayNews.am-­ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԱԳ նախարարն ընդունել է ՄԽ ֆրանսիացի համանախագահին

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:

Նալբանդյանը ՌԴ Պետդումայի պատվիրակությանը ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը:

ԱԳ նախարարն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությունը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ձևաչափերում հաստատված սերտ դաշնակցային փոխգործակցության շարունակական ամրապնդումը և այս առումով արժևորեց միջխորհրդարանական համագործակցությունը: Պետդումայի պատգամավորներն ընդգծել են, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։ Երկուստեք շեշտվել է Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը: Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրել է նոր գումարման Պետական դումայի և ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երևանում կայացած համատեղ նիստի արդյունքները: Անդրադարձ է կատարվել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը:

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը: Նախագծի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը, կարևորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, հանձնարարել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ փոխվարչապետի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել և առաջարկություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել Հանրապետության Նախագահի հետ դեկտեմբերի 2-ին ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ: Խորհրդի նիստում որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով: Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործողությունների ծրագրի մշակումը և ներկայացումը ՀՀ Նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է նաև ձևավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ Նախագահության նախապատրաստման և անցկացման հարցերով քարտուղարություն: Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման արդյունքների և ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ:  

Նալբանդյանը եւ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին

Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին եւ քննարկել հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցեր: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԳն մամուլի ծառայությունը:

ԱԳ նախարարն այցելել է զորամասեր

Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։ «Ձեզնից ոմանք արդեն վեց ամիս, ոմանք՝ ավելի շատ, մաս եք կազմել նոր մեծ ընտանիքի, որը կոչվում է Հայոց բանակ։ Բանակ, որի նպատակը մեկն է՝ ձեր փոքր և մեծ ընտանիքների պաշտպանությունը, Հայրենիքի պաշտպանությունը։ Բանակ, որը ռազմի դաշտում է նվաճել տարածաշրջանի ամենախիզախն ու մարտունակը կոչվելու իրավունքը։ Կայացած բանակ, որն աշխարհի տարբեր մասերում իրականացնում է խաղաղապահ առաքելություն։ Բանակ, որի երիտասարդ զինվորը, կյանքի համն ու հոտը դեռ չտեսած, պատրաստ է այն նվիրաբերել հանուն իր ընտանիքի և Հայրենիքի անվտանգության», — ասաց Հայաստանի արտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց անփորձանք ծառայություն, այնպիսի ծառայություն, որ զինվորների ծնողները և ընտանիքները հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող բարի լուրերով։ Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ ծառայության պայմաններին:

Վերլուծություններ՝ ինչ-որ աղճատված տեղեկատվության վրա. Նալբանդյանը մեկնաբանում է Լիպարիտյանի հարցազրույցը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է 1991-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հայտարարությանը։ «Եթե անդրադառնամ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն գործընթացի վերաբերյալ ասվածին, երբ առանձնացնում ես զգացմունքային, փիլիսոփայական մտավարժաքն էությունից, ապա տակը ընդամենը փուչ է մնում։ Հարցազրույցում վերլուծություններ են արվում ինչ-որ աղճատված տեղեկատվության, ինչ-ինչ վարկածների, այլ ոչ թե ընթացող բանակցությունների մասին ամբողջական, խորը պատկերացումների, իրական մանրամասների վրա, հետևապես արվող երզակացությունները ոչ միայն չեն կարող օգտակար լինել, ավելին՝ պարզապես վնասակար են։ Որպես անցյալում բանակցությունների մասնակից, առնվազն պետք է ինքն իրեն հարցներ. արդյոք այս կարգի հայտարարությունները օգուտ կտան բանակցային գործընթացին կամ ում ջրաղացին են դրանք ջուր լցնում։ Ըստ ասվածի, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ 1997թ. ի վեր ոչ բանակցություններ են եղել, ոչ էլ հանդիպումներ։ Հիշեցնեմ, որ միայն նախագահների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներ են կայացել։ Եթե այդ հանդիպումների արդյունքներն այդքան վնասակար էին մեզ համար, ապա ինչու էր ամեն անգամ հենց Ադրբեջանը հրաժարվում դրանց արդյունքներից։ Ինչպես դա եղավ Կազանում, Կազանից առաջ՝ Սոչում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկ Պետերբուրգում ու այսպես կարող ենք երկար շարունակել։ Արդյոք պատահականություն է, որ Ադրբեջանը մինչ այսօր հղումներ է կատարում այն հայտնի փաստաթղթերին, որոնք ընդունվել են 1997թ. առաջ։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթերը հարցազրույց տվողին քաջ հայտնի են։ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին, այլ ոչ թե հակառակը, ինչպես պնդվում է հարցազրույցում։ Ավելին. Ո՞վ է խրտնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններից և բոլորովին վերջերս Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունից։ Հենց Ադրբեջանը։ Երեք օր առաջ Հանրապետության նախագահը արտգործնախարարությունում ունեցած իր ելույթում հստակ, սպառիչ և շիտակ գնահատական տվեց այս կարգի մեկնաբանություններին»,- ասել  է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ժիրայր Լիպարիտյանը «Առավոտին» տված հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի ՀԱԿ համագումարի ելույթում ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետին՝ պաշտպանելով այն։ Միաժամանակ՝ նա նաեւ փորձել էր համեմատություն անել 1997 թ փուլային եւ Մադրիդյան սկզբունքների միջեւ։ «…1997-ի առաջարկով Լաչին գավառը մնում էր հայկական հակակշռի տակ, եւ նրա կարգավիճակը որոշվելու էր ԼՂ կարգավիճակի հետ՝ երկրորդ փուլում: Առկա փաստաթղթերով՝ Լաչինի կարգավիճակը կարծես առանձնանում է ԼՂ կարգավիճակից եւ անցնում է ինչ-որ «միջազգային» ուժի: ԼՂ անվտանգության տեսակետից այս կետը ավելի կարեւոր է, քան որեւէ սկզբունքային հայտարարություն որեւէ փաստաթղթի մեջ: Հուսով եմ՝ սխալվում եմ»,- ասել էր Լիպարիտյանը։

Էդ. Նալբանդյան. Համանախագահները եզակի ձևաչափ է եւ պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը

«Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետևողականորեն բարձրաձայնում ենք: Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը»,- «Արմենպրեսին» ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ՄԽ համանախագահների՝ դեկտեմբերի 29- ին հայ- ադրբեջանական սահմանում գրանցված միջադեպին։ «Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել: Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995 թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետևանքով արձանագրված միջադեպերն անընդունելի են և լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին: Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահները մնում են այն եզակի ձևաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է և պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը»,- ասել է ԱԳ նախարարը։

Չպետք է թույլ տալ, որ ԵԱՀԿ ՄԽ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի որպես հանդուրժում.Նալբանդյան

Հայաստանը հուսով է, որ եռանախագահներն հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Այս մասին Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր

Հունվարի 19-ին Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին. տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։ Հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։  

Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերին. Բորիս Ջոնսոն

ՀՀ և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակվել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ և համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնի միջև:

Փորձագետները դիվանագիտական դաշտում խիստ ու կոշտ պայքար են ակնկալում

ԵԱՀԿ ՄԽ 12 օր անց ուշացումով արձագանքեց դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագծում՝ Տավուշում տեղի ունեցած սահմանային խախտմանը, որն  ըստ էության՝ մարդասիրական կոչ էր՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինվորի դին վերադարձնելու ուղղությամբ: Հիշեցնենք. տարեվերջին Ադրբեջանը խախտել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը։ Հայաստանը ինքնիշխան երկիր է, հանդիսանում է ՄԱԿ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ, Երքաղխորհրդի և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է٫ երկիր٫որի սահմանները միջազգայնորեն ճանաչված են:   2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանի Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց հայ զինվորների կյանքի գնով, ու նոր արձագանք ստացավ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող  միջնորդ երկրների կողմից, չնայած, որ միջադեպը չի տեղավորվում այդ համատեքստում։ Միջադեպով խախտվել է հայ-ադրբեջանական սահմանը: ԵԱՀԿ ՄԽ շաբաթվա սկզբին հայտարարություն արեց Հայաստանին հորդորելով անհապաղ վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի աճյունը` համաձայն 2010 թվականին Աստրախանի գագաթաժողովի պայմանավորվածության՝ հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը: <<Հումանիտար բնույթ>>՝ եզրույթն <<Ընդդեմ իրավական կամայականությունների>> հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանին մտորելու տեղիք է տալիս երկու հարցի շուրջ: Այն որ ԵԱՀԿ ՄԽ կարծես թե սթափվել է, եւ իր հայտարարությունում մարդասիրական կոչ է հնչեցնում՝ դիակի վերադարձի վերաբերյալ, զուգահեռ դիվերսիայի ուղղակի քողարկում է ապահովում: <<Նման դեպքերում միշտ ասում են՝ դիվանագիտական դաշտի մեջ է, բայց պարզվում է, որ բոլոր դեպքերում համանախագահներն ունեն այդ ունակությունը և իմպերատիվ ձևով, այն էլ՝  բավական կոշտ. իմ կարծիքով առաջին անգամ տեսել ենք: Վատ է այն, որ կապում են ինչ-ինչ պայմանների հետ, այնինչ չեմ հիշում, որ երբ Ադրբեջանն ապրիլին անմարդկային ձևով  գլուխները կտրել էր, եղել է նման հայտարարություն, հումանզիմի մասին խոսելով՝ հավասարազոր ասեին: Սա կարևոր է, այն ժամանակ չէի սպասում որևէ հայտարարություն։ Նշանակում է՝ Ադրբեջանից չեն ակնկալում որևէ հումանիզմի դրսևորում: Հայկական կողմի համար սա ազդակ է, որ եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը չաշխատի ավելի ակտիվ, մնալու ենք երկակի մոտեցման  դաշտում>>,- ասում է: Լարիսա Ալավերդյանը դիվանագիտական դաշտում խիստ ու կոշտ պայքար է ակնկալում, քանի որ մեղմ արտահայտվելով փոփոխություն չի գրանցվի: <<Աշխարհաքաղաքականության մեջ կիրառելի են դառնում  կոշտ հակադրությունները>>,-շեշտում է Ալավերդյանը։ Ըստ նրա, հասարակությունը բողոք-նամակներով պետք է ողողեր միջազգային կառույցները, պահանջելով, դատապարտել Ադրբեջանի սանձարձակ ու նախահարձակ գործողությունները: Ի դեպ, երկրի առաջին դիվանագետ Էդվարդ Նալբանդյանը նախօրեին արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը՝ անդրադառնալով հրադադարի խախտումների անընդունելիությանը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններ կատարմանը, ինչպես նաեւ կողմ արտահայտվել հնարավորինս կարճ ժամանակահատվածում ՄԽ նշած միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը: Իսկ ադրբեջանցու  աճյունի վերադարձի վերաբերյալ նախարարը ուղիղ տողով չէր արձագանքել, բայց եւ հստակեցրել էր, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել: Վերադառնալով Լարիսա Ալավերդյանի խորքային դիվանագիտության, եւ կոշտ արձագանքի պակասին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խնդրին նույնպես դիվանագիտական թույլ արձագանք է տեսնում, նշելով ՄԽ հայտարարության հետ կապված շատ խնդիրներ կան: Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը այսօր նույնպես հանդես է եկել հումանիտար դիրքերից՝ անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտման, եւ հայկական կողմում գտնվող դիակի վերադարձի փաստին, եւ հորդորել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դիակը վերադարձնելու կոչին՝ ինքն էլ հիշատակելով 2010 թվականի Աստրախանի գագաթաժողովի պայմանավորվածությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եռանախագահներն առաջարկել են ՀՀ ԱԳ նախարարությանը հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաև հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,- նշել է Նալբանդյանը` ընդգծելով, որ հայտնի չէ, թե այս անգամ ինչ կարելի է սպասել Ադրբեջանից: «Պայմանավորվում ենք մի բան, սակայն վերջին րոպեին նրանք ձևացնում են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարվում հանդիպումից: Ասացին, որ Համբուրգում ընդհանրապես հանդիպում չի կայացել, թեպետ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ»,- հավելել է ՀՀ արտգործնախարարը` նշելով, որ գուցե և նախարարների մակարդակով հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպման առաջարկ՝ Մինսկի խմբի համանախագահներից

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: [b]«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարությանը հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաև հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,­-[/b] նշեց Նալբանդյանը` ընդգծելով, որ հայտնի չէ, թե այս անգամ ինչ խաղեր կարող է տալ Ադրբեջանը: [b]«Պայմանավորվում ենք մի բան, սակայն վերջին րոպեին նրանք ձևացնում են, որ ինչ-­ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարվում հանդիպումից: Ասացին, որ Համբուրգում ընդհանրապես հանդիպում չի կայացել, թեպետ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ»,­-[/b] ընդգծեց ՀՀ արտգործնախարարը` ասելով, որ գուցե և նախարարների մակարդակով հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի: [b]HayNews.am[/b]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունը չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունը չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա, երեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նալբանդյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունը չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունը չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա, երեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենին

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը:

Շավարշ Քոչարյանի թվիթերյան արձագանքը՝ Մամեդյարովին

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին, որտեղ վերջինս քննադատում է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները, որոնք Էդվարդ Նալբանդյանը հնչեցրել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «Կլառնետը հակառակ կողմից փչելով` կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Շավարշ Քոչարյանը:

Ա. Հովհաննիսյան.«2014-16 թթ. հակառակորդը 180 դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել»

Որքան հակառակորդը նենգ չարագործությունների է դիմում, այնքան ավելի ուժգին ապտակ է ստանում: Վառ օրինակը երեկ Բաքվի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր: Բարեբախտաբար՝ ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ շպրտել  ելման դիրքեր: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեինզադեին: Բաքուն սակայն հրաժարվում է իր զինծառայողից՝ նրան դասալիք որակելով, ինչը Ադրբեջանի նմաներկրի համար բնական է համարում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ի՞նչ հաճախականությամբ է հակառակորդը դիվերսիաներ ձեռնարկում և ի՞նչ արդյունք են դրանք գրանցում: Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» տրամադրեց որոշակի տվյալներ. «3 տարվա ընթացքում 180 դիվերսիոն թերթափանցման փորձերեն են ձեռնարկվել, հիմնականում անհաջող»։ Ամենալայնածավալը, թերևս, ապրիլյան ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հայ զինվորն աչքի ընկավ բացառիկ քաջությամբ ու հերոսություն գրանցեց  արցախյան գոյապայքարի գրանցամատյանում: Այդ ապտակը որոշակի զսպող դեր ունեցավ, սակայն նման փորձ կրկնվեց նաև դեկտեմբերի վերջին՝ ամանորյա տոներից առաջ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շատ հստակ «Հարցումները  ցույց են տվել, որ Ադրբեջանում 89 տոկոսն ուզում է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Դա վկայում է Բաքվի խելագարության մասին»: Դա այն կերակրի արդյունքն է, որով Ալիևն ամեն օր կերակրում է սեփական ժողովրդին: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  արձանագրում է,  թե հատկապես երբ է ակտիվանում հակառակորդը: Ինչով է պայմանավորված սրացումը. «Հանդիպումներից առաջ միշտ էլ նման քայլերի են դիմում, սա նորություն չէ»: Հակառակորդը նոր մարտավարություն չի որդեգրել՝ հստակեցրեց քաղաքագետը՝ Բաքվի վախվորածությունը միջազգային հանրության կողմից ճնշումների գործադրմամբ պայմանավորելով: Առաջիկայում Մյունխենի անվտանգության գագաթաժողովն է, որի շրջանակներում էլ հավանական է, որ կայանա հերթական հանդիպումը։ Համենայն դեպս՝ ինչպես վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը, Երևանը պատրաստ է հանդիպման:

Հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն չի լինի. փորձագետները՝ Թրամփի նախագահության մասին

Ինչ սպասել ԱՄՆ-ից Թրամփի ղեկավարության շրջանում, Հարցը թերևս հետաքրքրում է բոլոր երկրներին: Փոքրիկ Հայաստանի մեծ խնդիրների լուծումները ևս կարիք ունեն ԱՄՆ դիրքորոշման: Արդյոք որևէ փոփոխություն կարելի է ակնկալել Թրամփից : Հարցի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է  ամերիկագետ Արեգ Գալստյանի, Սորբոնի համալսարանի շրջանավարտ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:   Հունվարի 20-ից՝ Թրամփի պաշտոնամուտից հետո ԱՄՆ շատ հարցերում փոխում է քաղաքականությունը: Այն, ինչ ընդունելի էր համարվում նահանգներում, այլևս անընդունելի է, այն, ինչ խորթ էր, ներմուծվում է: Շրջադարձային այդ փոփոխությունների շարքը մինչև ուր կարող է հասնել: Մեզ՝ հայերիս, բնականաբար հետաքրքիր է ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությունը Հայաստանի նկատմամբ:   Աերիկագետ Արեգ Գալստյանի կարծիքով՝ Թրամփի քաղաքականությունը կոնկրետ Հայաստանի նկատմամբ լուրջ փոփոխության չի ենթարկվի: ԱՄՆ 45-րդ նախագահն այժմ  Հարավային Կովկասը դիտարկում է մեծ Մերձավոր Արևելքի նկատմամբ վարվող քաղաքականության շրջանակներում. «Հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն չի  լինի, քանի որ Թրամփի վարչակազմը լուրջ ուշադրություն չի դարձնի Հարավային Կովկասին որպես առանձին միավորի, այն կդիտարկվի մեծ Մերձավոր Արևելքի նկատմամբ վարվող քաղաքականության շրջանակներում:  Որևէ բեկում՝ դրական կամ բացասական, չի սպասվում: Թրամփը  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական է նշանակվել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնին, ով գիտի հարավկովկասյան տարածաշրջանը ու այս տարածաշրջանից տեղեկություններ Թրամփին կհասնեն հենց Հեֆերնի միջոցով, ինչը դրական է»: Այստեղ իհարկե շատ բան պայմանավորված է հայ համայնքի ու պաշտոնական Երևանի բարձրացրած խնդիրներով՝ ասաց ամերիկագետը: «ԵԹԵ ԱՄՆ և ՌԴ ընդհանուր հայտարարի գան որոշ քաղաքական հարցերում, ապա դա բնականաբար լավ կլինի նաև ՀՀ համար՝  ղարաբաղյան խնդրում, քանի որ երկու երկրներն էլ ՄԽ համանախագահողներ են: Դա դրական դինամիկա կարող է հաղորդել բանակցություններին ու զսպել Բաքվին: Սակայն պետք է սպասել առաջին հայտարարությանը, ինչից հետո կարելի կլինի արդեն դատողություններ անել»: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում էլ անելիք ունի Ամերիկայի հայկական համայնքը: Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչված չէ՝ նկատեց  Արեգ Գալստյանը: Երևանը և ամերիկահայերը  դեռ պետք է կողմնորոշվեն, թե ինչ են ուզում՝ իրավական ճանաչո՞ւմ թե՞ ընդհամենը բառի արտաբերում. «Պետք է  ինքներս կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում Ամերիկայից այդ հարցում: Կոնգրեսում ընդունված բանաձևերը բավակա՞ն են, թե՞   իրավական ճանաչում է պետք»: Եթե ՀՀ-ն հաստատակամ լինի ամերիկահայ համայնքի հետ իր պահանջներում՝  հնարավոր է,  որ առաջընթաց լինի, սակայն ամերիկահայերի մի մասը մի բան է ասում, դաշնակցականները մի այլ բան, Երևանը՝ մի ուրիշ՝ ասաց ամերիկագետը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն սակայն հստակեցնում է.«Պետք է ճանաչել ու դատապարտել»: Ի դեպ, ԱՄՆ- ում բնակվող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում ևս մտահոգություն հայտնեց՝ ցեղասպանության ճանաչման հարցում որևէ սպասելիք չպետք է ունենալ: Ըստ նրա Ցեղասպանությունն աշխարհում ճանաչված է և հաստատման կարիք չկա ու այսօր պետք է անցնել արցախյան խնդրին հայանպաստ լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքին:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թայլանդի նորանշանակ դեսպանին

Թայլանդի դեսպանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ Թայլանդը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ, և ինքը ջանքերի չի խնայի երկկողմ օրակարգը հարստացնելու համար:

ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ

ՀՀ և Կանադայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիա Ֆրիլանդը ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը. Վարչապետը՝ Նալբանդյանին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2016 թվականի ընթացքում նախարարությունը Հայաստանի Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների ու ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում

Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Բերտ Կունդերսը ուղերձներ փոխանակեցին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Է. Նալբանդյանը բարձր է գնահատել Նիդերլանդների հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Բերտ Կունդերսը ուղերձներ են փոխանակել՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր խթան հանդիսացավ երկու ժողովուրդների դարավոր կապերի համար՝ դրանք բարձրացնելով պետական մակարդակի: Անցած քառորդ դարի ընթացքում ՆԹ-ն հանդիսացավ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների կարևոր աջակիցը: Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունը, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, մշակութային և ակադեմիական փոխանակումներ: Նախարար Կունդերսն իր ուղերձում բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում ավելի են խորացել, ինչը դրսևորվում է արդյունավետ երկկողմ այցերով, քաղաքական երկխոսությամբ: Նիդերլանդների արտգործնախարարը նշել է, որ երկու պետությունները միասին աշխատում են մի շարք միջազգային կառույցների շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում: Բերտ Կունդերսն ընդգծել  է, որ Նիդերլանդների Թագավորությունը ողջունում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի սերտացումը, և հայտնել է Նիդերլանդների աջակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ համագործակցության առավել զարգացմանն ուղղված ներկա ջանքերին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակցելու համար շուրջ 4000 մարդ կժամանի Հայաստան

  Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում 2018 թվականին կազմակերպվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և մեր երկիրը երկու տարի ժամկետով ստանձնելու է այս խորոշագույն՝ 84 անդամ, ասոցացված  և դիտորդ երկրներ ու կառավարություններ ընդգրկող կառույցի նախագահությունը: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ է անցկացնելու այս կարգի բարձր մակարդակի, ծավալի և միջազգային ընդգրկվածությամբ միջոցառում: Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի 31 գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 4000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Գագաթնաժողովին կարևոր տեղ է հատկացվելու այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը,  տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը և այլն։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռում կազմակերպել տնտեսական գործարար ֆորում՝  ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Դրա շրջանակում առաջարկվել է անցկացնել հայկական ապրանքատեսակների և ծառայությունների ցուցահանդես, որի միջոցով կներկայացվեն Հայաստանի ներդրումային և առևտրատնտեսական հնարավորությունները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը: Վարչապետ Կարապետյանը կարևորել է մեր երկրում նման մասշտաբային միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը և նշել. «Հետաքրքիր իրադարձություն է, հետաքրքիր հարթակ, օգտագործելով այս հնարավորությունը՝ կարող ենք լավագույնս ներկայացնել Հայաստանը և էլ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը»: Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ արտգործնախարարության գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբում ներգրավելու համար նշանակել կոնկրետ պատասխանատուների:

Նալբանդյանը Մյունխենում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված է նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նալբանդյանը կունենա նաև այլ երկկողմ հանդիպումներ։

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան

Փետրվարի 21-22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Զախարովա

Փետրվարի 21-22-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվա կայցելի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է մի շարք արտաքին քաղաքական թեմաների՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի քննարկում: «Այցը կդառնա հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակությունը՝ ուղղված քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում դաշնակցային համագործակցության հետագա զարգացմանը: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք արտաքին քաղաքական արդի թեմաներ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հատուկ ուշադրություն կհատկացվի ընդհանուր ինտեգրացիոն միությունների և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խնդրին»,- հայտարարել է Զախարովան:

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:

Կայացել է Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Հինգշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա․ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը հայտարարություն են տարածել։ Հանդիպումը արտգործնախարարների հետ կայացել է և առանձին, և երկուսի հետ միասին։ Ըստ հայտարարության, համանախագահները նախարարների հետ հանդիպումներում քննարկել են շփման գծում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային դրությունը։Այս մասին հաղորդում է osce.org-ը։ Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և պատերազմը ճանապարհ չէ։ Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև իրենց հանրային ելույթներում հանրությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ Բացի այդ, համանախագահները նաև կոչ են արել կողմերին խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը։ Ըստ տարածած հայտարարության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին հիշեցրել են դեռևս 2011-ին Դովիլում նախագահների հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն մեծ ցավ ու տառապանք կպատճառի և քննադատության կենթարկվի միջազգային հանրության կողմից։ Համանախագահները մտքեր են փոխանակել 2016-ին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչը նպատակ ունի կայունացնել իրավիճակը շփման գծում։ Համանախագահները նախարարների հետ հանդիպմանը ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել ու վերականգնել համընդգրկուն բանակցություները՝ հակամարտության լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։ Համանախագահները նկատել են, որ ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու հայկական կողմի որոշումը մարդասիրական մեծ ժեստ էր։ Համանախագահների հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Արցախում փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։ Նրանք նկատել են, որ չնայած Ղարաբաղի իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձև, այդուհանդերձ ընդգծել են, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնուրույն երկիր։ Նրանք նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները, նաև՝ ընդգծել, որ դրանք չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ հանգեցնել հիմնախնդրի խաղաղ լուծման։ Ըստ հայտարարության, համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։ Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Օմանը հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցություն զարգացնելու հարցում. Օման ԱԳ նախարար

Օմանը հետաքրքրված է՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլան:

Անդրադարձ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։ Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։ Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

Էլմար Մամեդյարովը կայցելի ՌԴ

Հայտնի է, որ փետրվարի 21-22-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց է կատարելու ՌԴ:

Քննարկվել են ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցեր

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:

Նալբանդյան-Լավրով հանդիպումը՝ փետրվարի 22-ին

Փետրվարի 21-ից 23-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կյուրընկալվի Մոսկվայում, տեղեկանում ենք Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրությունից: Սերգեյ Լավրովի հանդիպումը հայ պաշտանակցի հետ կայանալու է փետրվարի 22-ին, ըստ ռուսական կողմի հաղորդագրության, երկու երկների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելուի են երկկողմ համագարծակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ:

ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց Ստեփանակերտի մասնակցության. ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի անմիջական մասնակցության։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: Նախարարի խոսքով՝ տարածաշրջան իրենց այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ: «Լեռնային Ղարաբաղը փաստացիորեն ներգրավված է բանակցային գործընթացում, բայց տվյալ փուլում ոչ լիարժեք ձևաչափով, այսինքն՝ չկան ղարաբաղյան կողմի և ադրբեջանական կողմի անմիջական բանակցություններ՝ վերջինիս ցանկության բացակայության պատճառով»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը: «Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հակամարտության կարգավորումն անհնար է: Դա հիանալի հասկանում և այս մասին խոսում են միջնորդները: Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե իբր չի հասկանում՝ գլուխն ավազի մեջ թաղելով, չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության համապարփակ կարգավորման մասին համաձայնության մշակման հարցում ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը»,- ասել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաքին փետրվարի 20-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հավաքի ներկաների բազմաթիվ հարցերին:

Ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է․ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը կրկին ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ իր մեկնաբանությունում նախարարը մասնավորապես ասել է. «Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Սահմանադրական ներկա հանրաքվեն նպատակ է հետապնդում ընտրություն կատարել կառավարման այն համակարգի օգտին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առավել համապատասխան է համարում իր կարիքներին։ Ողջունելի է, որ երեք տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավել միջազգային դիտորդների կողմից հանրաքվեն գնահատվել է որպես լավ կազմակերպված, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան։ Հիմնարար ազատությունների կիրառումը համընդհանուր իրավունք է, որը ենթակա չէ սահմանափակման։ Քառորդ դար շարունակ Լեռնային Ղարաբաղում անցկացվում են ժողովրդավարական հասարակությանը բնորոշ գործընթացներ և Արցախի ժողովուրդն անկասկած վաստակել է իր իրավունքն՝ ապրելու այն նույն համամարդկային արժեքներին համապատասխան, ինչ ազատ ժողովրդավարական աշխարհը։ Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է` չնայած բոլոր դժվարություններին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմամբ, տնտեսական շրջափակմամբ և այլ թշնամական քայլերով։ Պատահական չէ, որ Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ընդունվում են խիստ դժգոհությամբ՝ մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանում»։

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ` Սերգեյ Լավրովը և Էդվարդ Նալբանդյանը, փետրվարի 22-ին կհանդիպեն Մոսկվայում: Բանակցությունների շրջանակներում կքննարվեն երկկողմ հարաբերությունները և արցախյան հակամարտության կարգավորման խնդիրները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա վառ դիվանագետ էր, վառ մարդ. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ դեսպան Վիտալի Չուրկինի մահվան առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա

Փետրվարի 22-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:

ՌԴ քաղաքացիները Հայաստան կայցելեն ներքին անձնագրերով

Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի փոփոխությունները՝ առանց վիզայի Հայաստան այցելության վերաբերյալ, ուժի մեջ է մտնում փետրվարի 23-ից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը (Տեսանյութ)

Փետրվարի 22-ին ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը հանդիպումից առաջ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ

Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվել է «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում է ունեցել  ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցությունը, ՀՀ հարաբերությունները հարևանների, եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին

Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվել է «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում է ունեցել ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը չի բացառում որևէ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի Ստեփանակերտում լրագրողներին ասել է, որ չի բացառում արդեն մինչև տարեվերջ որևէ մի երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին։

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին:

Արցախում է Էդվարդ Նալբանյանի գլխավորած պատվիրակությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունը:

Էդվարդ Նալբանդյան․ «Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում»

Արցախ այցելած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին և նշել է, որ Ադրբեջանը բանակցություններում տանուլ է տալիս։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցն ամբողջությամբ։ Էդվարդ Նալբանդյան. Ավանդույթ է արդեն դարձել, որ երբ մենք կազմակերպում ենք դեսպանահավաք, այցելում ենք Արցախ։ Խորհրդանշական է, որ այս անգամ մենք սկսեցինք դեսպանահավաքը հենց Արցախ այցելությամբ, և միգուցե սա մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր հավաքը։ Այն, ինչ-որ մենք լսեցինք Արցախի նախագահից շատ ոգևորիչ է: Կայացավ շատ բովանդակալից, հագեցած հանդիպում։ Դեսպանների, դիվանագետների համար շատ կարևոր է գալ Արցախ և լսել առաջին ձեռքից՝ անձամբ Նախագահ Սահակյանից, այն խնդիրների մասին, այն հարցադրումների մասին, որոնք հուզում են Արցախի մեր քույրերին և եղբայրներին: Ցանկացած հայի համար շատ մեծ է Արցախ այցելելու ցանկությունը, ուր անընդհատ ուզում ես վերադառնալ։ Բայց դիվանագետների համար դա աշխատանքի, գործունեության հրամայական է: Եվ այս հանդիպումն էլ Արցախի ղեկավարության հետ, ինչպես բոլոր նախորդ հանդիպումները, իսկապես շատ օգտակար էր: Ես նաև կցանկանայի, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել Արցախի ղեկավարությանը այն բարձր գնահատանքի համար, որը տրվեց արտաքին գործերի նախարարության դիվանագետների գործունեությանը: Ոչ միայն նրանց անունից, ովքեր որ պարգևատրվեցին Արցախի պետական բարձր պարգևներով, այլ մեր բոլորի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև այդ գնահատականը մեր դիվանագետների ընդհանուր աշխատանքի, ջանքերի գնահատականն է՝ ի նպաստ, ի աջակցություն Արցախի ազատագրման շարժման։ Այդ ջանքերը գործադրվել են, երբ մեր դիվանագիտությունը կատարում էր առաջին քայլերը, և դրանք շարունակվում են նաև այսօր: Մենք լիցքավորված, ոգևորված ենք միշտ լինում Արցախ այցելություններով, հանդիպումներով թե ղեկավարության հետ, թե ժողովրդի հետ այստեղ, միշտ օգտագործում ենք առիթը՝ հանդիպելու, խոսելու նաև պարզ մարդկանց հետ, Արցախի մեր եղբայրների, քույրերի հետ: Այս հանդիպումները մեզ պարտավորեցնում են անել ավելին: Հարց. Պարոն Նալբանդյան, գաղտնիք չէ, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը մշտապես գտնվել է Հայաստանի դիվանագետների գործունեության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին Դուք նաև բարձրաձայնել եք: Այդ ուղղությամբ ունե՞նք առաջընթաց: Կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մեկ երկիր, որն իսկապես կճանաչի: Էդվարդ Նալբանդյան. Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը։ Հարց. Գործնականում իսկապես պարոն Նալբանդյան… Էդվարդ Նալբանդյան. Դա հնարավոր է, և ես կարծում եմ, որ հենց դրան է գնալու: Հարց. Կարգավորումը ռազմական լարվածությամբ է ուղեկցվում անընդհատ: Ի՞նչ է դա նշանակում: Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ է դա նշանակում. նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և Դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները: Հարց. Պարոն Նալբանդյան, այդքանով հանդերձ ժողովրդի մեջ դժգոհություն կա որոշակի մեր արտաքին քաղաքականության հանդեպ. խոսվում է, որ ամեն ինչ չի արվում: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ կարծիքներին: Էդվարդ Նալբանդյան. Լավ եմ վերաբերվում։ Քննադատությունը լավ բան է, եթե կառուցողական է: Դրան պետք է ուշադրությամբ, լրջորեն վերաբերվել, որպեսզի էլ ավելի լավ և առավելագույնը անել: Բայց, կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը ապացուցել է նաև, որ կան արդյունքներ: Եռանախագահող երկրների նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել։ Որպես կարգավորման հիմք միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և դրույթների հիման վրա համապատասխան առաջարկներ են հնչեցվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը մինչ այսօր ձևացնում է, թե այդպիսի հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Այդ հինգ հայտարարություններն Ադրբեջանն է անտեսում, այլ ոչ թե մենք: Ուրեմն մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին։ Դա ակնհայտ արդյունք է։ Իհարկե, կարող է և ավելին լինել: Դրա համար էլ ասում եմ՝ եթե կառուցողական քննադատություն կա, դա նորմալ է, և մենք էլ ուշադրությամբ պետք է դրան վերաբերվենք։  

Գալուստ Սահակյանը դիվանագետի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ աշխատողների

Արարողությանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախարարներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը.Ռեքս Թիլերսոն

Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` պետքարտուղար Թիլերսոնն, ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն արժևորում է երկու երկրների միջև ջերմ և ամուր հարաբերությունները և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հագեցած օրակարգի բազմաթիվ հարցերի, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։ ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։ Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվել է անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարները դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջև բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և խարսխվում են փոխադարձ հարգանքի ու վստահության կուռ հիմքերի վրա:

Հայաստան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարարը

Մարտի 8-ից 10-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը: Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նիկոս Կոցիասը հանդիպումներ կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով, իսկ Ադրբեջանը՝ այլ. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասը: Առանձնազրույցից, այնուհետև ընդլայնված հազմով հանդիպումներից հետո երկու երկրների արտգործնախարները հանդիպել են նաև լրագրողմների հետ, պատասխանել հարցերին: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին: «Մարտի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Նրանք կփորձեն առաջ մղել գործընթացը»,-ասել է նա: Երկու երկրների արտգործնախարարները երկուստեք շեշտել են, որ ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում և այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում: Բանակցությունների կասեցման մեջ Հայաստանին մեղադրող Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանն ի պատասխան՝ Նալաբանդյանը հիշեցրել է, որ հենց  ապրիլյան ագրեսիայի հետևանքով են դադարեցվել բանակցությունները: «Բանակցային գործընթացը հետ մղվեց, հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահողները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են ջանքերն՝ ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել»,-ասել է Նալբանդյանը։ Նապարարը նշել է, թե միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով՝ իսկ Ադրբեջանը՝ այլ։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, «սակայն պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ»։

Հայաստանի ԱԳ և Լիբանանի էմիգրանտների նախարարները ուղերձներ են փոխանակել

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլը ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում արձանագրում է, որ անցած քառորդ դարը եղել է միջպետական հարաբերությունների վերընթաց զարգացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության շարունակական խորացման ժամանակաշրջան։

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այցի շրջանակներում Նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նյու Յորք

Մարտի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարը կմեկնի Նյու Յորք

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 16-ին, կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված հանդիսությունը

Հայաստանը լիակատար հավատարիմ է ՄԱԿ-ի հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում: Այս մասին, մարտի 16-ին, Նյու Յորքի Լինկոլն կենտրոնում ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված համերգից առաջ իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ-ից  հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ում հավատարամագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հարգելի պարոն գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ դիմել Ձեզ՝ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ցանկականում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այս միջոցառումը իր ներկայությամբ պատվելու համար։ Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս համերգի կազմակերպման գործում, և, իհարկե, ձեզ բոլորիդ՝ այս տոնական առիթը մեզ հետ միասին այսօր նշելու համար: Քառորդ դար առաջ Հայաստանն ընդգրկվեց ինքնիշխան պետությունների ընտանիքում: Իրականություն դարձավ աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը: Ուրախ եմ այսօր այստեղ տեսնել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նորանկախ պետության կայացման գործում։ Դժվար է գերագնահատել այս օրվա նշանակությունը: Խոսքը սոսկ անդամակցության խորհրդանշական կարևորության մասին չէ, այլ խաղաղ և բարգավաճ ապագայի տեսլականի, որն ընկած է Միավորված ազգերի կազմակերպության հիմքում, ինչը ոգեշնչում է ընդհանուր ճանապարհ անցնել՝ բարելավելու աշխարհը, որը զերծ կլինի պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Հայաստանը, ինչպես, համոզված եմ, բազմաթիվ երկրներ մեզնից առաջ և հետո, միացել է Միավորված ազգերի կազմակերպությանը հենց այս ձգտումներով և նպատակներով: Հայաստանը պետությունների ընտանիքին միացավ մի ժամանակահատվածում, որը լի էր մարտահրավերներով, բայց դա որևէ կերպ չնվազեցրեց մեր վճռականությունն ու հանձնառությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը լիակատար հավատարիմ է այս հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում: Այս պարտավորություններն են ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Հայաստանը նաև իր նպաստն է բերում համաշխարհային խաղաղությանը ուղղակի ճանապարհով՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում: Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված իրավիճակին լուծումներ գտնելուն: Միայն Սիրիայից մոտ 22 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեկ շնչի հաշվով դարձնելով մեր երկիրը Սիրիայից փախստականներ ընդունող երրորդ պետությունը Եվրոպայում: Մեր պետությունը ձեռնարկում է առավելագույնը` նպաստելու հանդուրժողականության և միջմշակութային, միջկրոնական երկխոսության խթանմանը, ռասիզմի, ատելության քարոզի և այլատյացության դեմ պայքարին: Հարկ է շեշտել, որ Միավորված ազգերի կազմակերպությունում մեր ներգրավվածության ամբողջ խորությունը չափվում է ոչ միայն թվերով, այլև գործի նկատմամբ ջանասիրությամբ, անմնացորդ նվիրվածությամբ ու հանձնառությամբ, որ դրսևորվել է ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի բազմաշերտ գործունեության քսանհինգ տարիների ընթացքում։ Մեր համատեղ ճանապարհի հաջորդ հանգրվանի մեկնարկին ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական աջակցությունը ՄԱԿ-ի համընդգրկուն և արդյունավետ առաջնորդությանը, որը միտված է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կյանքի կոչելուն և ուղղված է ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն ու բարեկամական հարաբերություններ հաստատելուն, բաժանարար գծերի վերացմանը, ողջ աշխարհում խաղաղության և բարեկեցության առաջ մղմանը»։ Երաժշտական կատարումներով հանդես եկան անվանի հայ երաժիշտներ՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, Արմեն Հյուսնունցը, Արտյոմ Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Կարեն Քոչարյանը, ինչպես նաև՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը

Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայկական ներկայությունը Իտալիայում ձեռք է բերել բացառիկ նշանակություն. Իտալիայի արտգործնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Երուսաղեմում Ս. Հարության տաճարում այսօր տեղի է ունեցել  Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացման արարողությունը: Արարողությանը մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա է եղել նաեւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ բարձաստիճան այլ հյուրեր: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում հրապարակել է նկար հետեւյալ գրությամբ՝ «Հայկական թափորը գնում է Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերաբացմանը»: «Սուրբ Հարության տաճարում հնչում է Հայկական հոգևոր երաժշտությունը»,- գրել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը: Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության եւ մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցել է Սուրբ Հարության տաճարը: Անցած տարվա մայիսին Սբ Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի եւ Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկել են Սուրբ Գերեզմանի վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաեւ հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը

Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Սա մեր առաջին հանդիպումն է` Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, և, օգտվելով առիթից, կրկին շնորհավորում եմ բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր կարևոր առաքելության մեջ», — ասել է նախարար Նալբանդյանը: Արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել ՀՀ Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և նրա անունից Անտոնիու Գուտերեշին հրավիրել այցելել Հայաստան։ Անտոնիու Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և հրավերի համար, վստահեցրել է, որ, որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, նպատակադրված է արդյունավետ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ։ Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է. «Իր անդամակցության քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ, հանդես գալիս նախաձեռնություններով, որոնք արժանի են բարձր գնահատանքի»: ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է, որ այսուհետ ևս Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը և ակտիվ գործունեությունն՝ ուղղված ՄԱԿ-ի նպատակների կյանքի կոչմանը։ Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները։ Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Քննարկվել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, փախստականների, միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրները: Այս համատեքստում Անտոնիու Գուտերեշը արժևորել է Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում՝ նշելով, որ դա օրինակելի է: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նախորդ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն աջակցություն է հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Քննարկվեցին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

Երուսաղեմի Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մարտի 22-ին պատրիարքարանի շենքում հյուրընկալել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին տեղեկացնում են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից: ՀՀ ԱԳ նախարարին ուղեկցել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և այլ պաշտոնյաներ:

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Մարտի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Համանախագահները ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումները։ Քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։

Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ խնդրի կարգավորման գործում ԱՄՆ կարևոր դերը. Նալբանդյան

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը. ՀՀ ԱԳ նախարար

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ խնդրի կարգավորման գործում ԱՄՆ կարևոր դերը. Էդվարդ Նալբանդյան

«Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,-  ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված ցուցահանդեսի բացմանն ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հավատացած եմ, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել»: Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում ԱՄՆ հետ ձևավորված սերտ, բարեկամական գործընկերությունը: «Մեծապես կարևոր է այն աջակցությունը, որ ԱՄՆ-ն մշտապես ցուցաբերում է  Հայաստանում ժողովրդավարական հաստատություների, կառույցների, ընտրական գործընթացների, քաղահասարակության ամրապնդմանը»,- նշել է նախարար Նալբանդյանը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը՝ ԱԳՆ-ում (Տեսանյութ)

Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին:

Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ,  նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և արժևորել է Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների դիտարկումը, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով օժանդակության տրամադրումը, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված փոխգործակցությունը։ Նախարարը շեշտել է որ, միջազգային կառույցների աջակցությամբ, Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է նաև միջազգային համապատասխան կառույցների դրական գնահատականին։ Իգնասիո Սանչես Ամորը ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման ուղղությամբ իրականացվող քայլերը և տեղեկացրել որ դիտորդական առաքելության մեջ ներգրավված են երեք տասնյակ երկարաժամկետ և շուրջ երեք հարյուր կարճաժամկետ դիտորդներ, որոնք իրենց առաքելությունը կիրականացնեն Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Նախարար Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը և վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունը՝ իր իրավասությունների շրջանակներում օժանդակելու ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին:

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով զեկուցողին է ներկայացրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը

Մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով զեկուցող Շտեֆան Շենախին:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողին

Մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով զեկուցող Շտեֆան Շենախին: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շարունակաբար մերժում է համանախագահ երկրների կողմից բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկները, հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ հիմնահարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որը հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումները այլ ձևաչափեր, այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր կառույցներում իրականությունը խեղաթյուրող բանաձևեր նախաձեռնելու, կարգավորման ձևաչափին զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը վնասում են հանգուցալուծմանը հասնելու համանախագահների ջանքերը, ինչի մասին տարբեր առիթներով զգուշացրել են հենց համանախագահները. այս զգուշացումը ԵԽԽՎ-ում նույնպես պետք է լրջորեն հաշվի առնվի։

Նալբանդյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Հայաստանի կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Եվրոպացի պատգամավորները Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման նպատակով խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ համաձայնություն ձեռք բերվեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, խորհրդարանական ձեւաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ ԱԳՆ ղեկավարը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին տեղեկացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ ջանքերի մասին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղմանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիտորդական առաքելություն են իրականացնելու (Տեսանյութ)

Մարտի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներն ուղերձներով են փոխանակվել

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իոաննիս Կասուլիդեսը ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ուղերձներ են փոխանակել Նալբանդյանն ու Լավրովը

Ապրիլի 3-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղակացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Կիպրոսը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ. ԱԳ նախարար

Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իոաննիս Կասուլիդեսը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Նալբանդյանն ու Լավրովը ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք պատվիրակությունների ղեկավարների

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք պատվիրակությունների ղեկավարների՝ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Գեյր Յորգեն Բեկևոլդին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին, ԵԽԽՎ առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասքեին, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հայդի Հաուտալային և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Գեորգ Լինկին։

Հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել է. ՀՀ ԱԳ նախարար

Էդվարդ Նալբանդյանի հոդված է հրապարակել Ռուսաստանի հեղինակավոր «Независимая газета»-թերթում՝ «Հայաստան և Ռուսաստան. դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակ» վերտառությամբ։

ՀՀ և Չինաստանի արտգործնախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը և որ դրանք մշտապես առանձնացել են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Տաշքենդ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուզբեկստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նախարարը կմասնակցի ապրիլի 6-7-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Հատուկ ծրարի մարում՝ նվիրված ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

2017 թվականի ապրիլի 5-ին ՀՀ Կառավարության Ընդունելությունների Տանը տեղի է ունեցելՀայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարումը: Հատուկ ծրարը իրենից ներկայացնում է յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար, որը մարվում է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Ծրարի վրա պատկերված է Էջմիածնի Մայր տաճարը և Պեկինում գտնվող Երկնքի տաճարը, ձևավորված հայկական նախշազարդով և չինական վիշապով՝ խորհրդանշելով համապատասխանաբար Հայաստանը և Չինաստանը: Հատուկ ծրարի վրա փակցված է 2014 թվականին «ՀայՓոստի» թողարկած «Հայկական ազգային տարազներ. Երևան» թեմային նվիրված նամականիշը և 2016 թվականին Չինաստանի փոստի կողմից թողարկված Չինաստանի հինավուրց քաղաքներին նվիրված նամականիշը: Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվաան տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

ՀՀ ԱԳ նախարարը և Մոնղոլիայի դեսպանը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցեր

Ապրիլի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Բանզրագչ Դելգերմաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Գորիսը` 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Ապրիլի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցել է և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկել է նեղ ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր։ ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։ ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին: Արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։ Նիստի մասնակիցները քննարկել են և հավանության են արժանացրել 16 փաստաթղթերի նախագծեր: Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։

Հայաստան կայցելի Վրաստանի ԱԳ նախարարը

Ապրիլի 11-ից 12-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Ապրիլի 11-ից 12-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու վարչապետը։ Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վարշավա

Ապրիլի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնում նպաստելու երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը

Ապրիլի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան խնդիրներ, այլ կան համատեղ ջանքերով լուծվող հարցեր. Էդվարդ Նալբանդյան

Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտների զարգացմանը, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության արտգործնախարարների հանդիպմանը

Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը

Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Նիստին ելույթ է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում Վիշեգրադյան խմբի լեհական նախագահությանը՝ նախարարական այս հանդիպումը հյուրընկալելու համար: Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթաժողովին շոշափելի ձեռքբերումներ արձանագրելը կարևոր կլինի Արևելյան գործընկերության հետագա կենսունակության համար: Այս առումով մենք արժևորում ենք ոլորտային համագործակցությանը քաղաքական լիցք հաղորդելու նախաձեռնությունը և ենթակառուցվածքային կապերի շուրջ քննարկումների վրա կենտրոնացումը, քանի որ սա Ռիգայի համատեղ հռչակագրում ամրագրված Արևելյան գործընկերության առաջնայնություններից մեկն է: Մարտի 21-ին Հայաստանը և Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կսահմանի ընդլայնված գործընկերության նոր ուղենիշներ: Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը պատշաճ տեղ է զբաղեցնում ինչպես Շրջանակային համաձայնագրում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնություններում` ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համար, այլ նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում: Հարգելի գործընկերներ, Եվրոպական միության և այլ գործընկերների հետ միասին մենք ներգրավված ենք ենթակառուցվածքների փոխկապակցվածության տարաբնույթ ծրագրերում: Ողջունում ենք Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցը արևելյան գործընկերների համար ընդլայնելու որոշումը: Նախորդ տարի հայկական և վրացական կարևորագույն մայրուղիները որպես առանցքային կապուղիներ ներառվեցին այդ համապարփակ ցանցի քարտեզներում: Մեկ այլ լավ օրինակ է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած Հայաստան-ԵՄ բանակցությունները: Եվրոպական միությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, իր նպաստն է բերում Հայաստանի ռազմավարական ծրագրերից մեկի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը մեր երկրի ողջ երկայնքով անցնող 556 կիլոմետրանոց ժամանակակից մայրուղի է լինելու: Վերջերս Եվրոպական միության աջակցությամբ իրականացված Հայաստան-Վրաստան անցակետերի արդիականացումը գործնական քայլ էր՝ միտված Արևելյան գործընկերության սահմանային համալիր կառավարման նախաձեռնության իրականացմանը: Այն առավել գործնական հնարավորություններ է ընձեռում տրանզիտի և առևտրի ծավալների աճի համար: Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտային հաղորդակցությամբ: Եվրոպական միությունը Հարևանության ներդրումների ծրագրի միջոցով իր նպաստն է բերել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը: Շարժունակությունը և մարդկանց միջև շփումները անհրաժեշտ են մեր հասարակությունների միջև կապերի ընդլայնման համար: Սա Արևելյան գործընկերության հիմքում դրված առանցքային սկզբունքներից մեկն է։ Այս հանձնառությունը կյանքի կոչելու և մեր հասարակություններն իրար առավել մոտեցնելու ուղիներից մեկը մուտքի արտոնագրի ազատականացումն է: Հայաստանը և Եվրոպական միությունը նախորդ երեք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ինչպես նախանշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում: Ենթակառուցվածքային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության շնորհիվ մենք կարող ենք արդյունավետորեն խթանել տարածաշրջանային կայունությունը և զարգացումը։ Կարևոր է, որպեսզի փոխկապակցվածության գաղափարին անդրադառնանք ոչ միայն Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների, այլև ավելի լայն համատեքստում՝ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի միջև։ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը պետք է իրատեսական և կոնկրետ արդյունքների միտված երկխոսության մաս հանդիսանան։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր և Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել։ Ենթակառուցվածքային փոխկապակցվածության խթանումը և տնտեսական համագործակցության ամրապնդումը կարող են ի հայտ բերել ընդհանուր շահեր և համատեղ ծրագրեր, որոնք կհանգեցնեն փոխադարձ օգուտների։ Այս առումով դրանք պետք է նաև որպես վստահության ձևավորման արժեքավոր միջոցներ դիտարկվեն հակամարտությունների կարգավորման համաձայնեցված ձևաչափերի ջանքերի շրջանակներում։ Հարգելի գործընկերներ, Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանում ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ուղղությամբ տրամադրված զգալի տեխնիկական ու ֆինանսական աջակցության համար։ Գնահատելով ապրիլի սկզբին անցկացված ընտրությունները՝ Եվրոպական միությունը հայտարարեց, որ դրանք լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, իսկ արդյունքներն արտահայտում են Հայաստանի քաղաքացիների կամքը։ ԵՄ նաև պատրաստակամություն հայտնեց՝ աշխատելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և կառավարության հետ։ Իր հերթին Հայաստանը ևս հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ»:

Հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել. Նալբանդյան

Պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն: Հայաստանի  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ առանձնազրույցից հետո երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպել են լրագրողների հետ ու նշել, որ գոհ են տնտեսական համագործակցության առաջընթացից։ Հայաստանի ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը գոհացնում է երկու երկրների ԱԳ նախարարներին, սակայն ներուժն ավելին է և պետք է զարգացնել այն՝  այսօր փաստեցին Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարները: Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ուղով։ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են՝ ևս մեկ անգամ հիշեցրեց հայտնի ձևակերպումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարեցինք մեր երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը. այսօր այն ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։ Զրույցի ընթացքում արծարծեցինք նաև վիրահատությանը հուզող խնդիրները և դրանց հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերը»։ Նախարար Նալբանդյանը Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեին տեղեկացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին։ Նշել է, որ  կարևորում է Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն էլ նախ շնորհավորեց ընտրությունների անցկացման ու խորհրդարանական համակարգի անցնելու առիթով ու նշեց, որ 2017-ն առանձնահատուկ է, քանի որ նշվում  է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություննրի հաստատման 25 ամյակը: «Այսօր քննարկվել են գոյություն ունեցող առևտրատնտեսական համագործակցության զարգացման  հեռանկարի  հարցեր: Քննարկվել են նաև տրանսպորտային, տնտեսական, զբոսաշրջության  հարցեր: Շեշտվել է տարանցիկ  ներուժի օգտագործման կարևորությունը՝ տրանսպորտի և լոգիստիկայի  ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմամբ, այդ թվում սևծովյան նավահանգիտների  ենթակառուցվածքների օգտագործմամբ»: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին: Ջանելիձեն այստեղ շեշտեց,  իր ձևակերպմամբ,  Վրաստանի օկուպացված շրջանների հարցը: Քննարկվել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և համագործակցությունը ԵՄ արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Գոհունակությամբ նշվել է ՀՀ ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին: Վրաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ գոհ է բանակցությունների արդյունքներից և պատրաստ է աջակցել ՀՀ-ին պայմանավորվածությունների իրագործման հարցում:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպան Դուշան Սպասոյևիչին

Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպան Դուշան Սպասոյևիչին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայոց Ֆիշերին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը: Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը և կազմակերպության համար կարևորություն ներկայացնող հարցեր։

Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կառավարության այլ ներկայացուցիչներ, դիվանագետներ, շարքային քաղաքացիներ: Կատարվեց հոգեհանգստյան կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսը աղոթք հնչեցրեց:

Նալբանդյանը չի բացառել այս ամսվա ընթացքում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորությունը

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հենց Ադրբեջանն է, որ մշտապես փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ` փորձելով խուսափել բանակցություններից, հրաժարվել հանդիպումներից։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում` ապրիլի 28-ին

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:  

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը (Տեսանյութ)

Ապրիլի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ինչ սպասել վաղվա հանդիպումից

Ղարաբաղյան խնդիրը վաղը քննարկվելու է Մոսկվայում: Նալբանդյանն ու Մամեդյարովը Լավրովի միջնորդությամբ կխոսեն թերևս խնդրի կարգավորման ընթացքի մասին, սակայն հաշվի առնելու հանձնառությունների չիրականացումը Բաքվի կողմից  քաղաքագետները տարակուսանք են հայտնում հանդիպում բեկումնային որակելու հարցում: Տևական դադարից հետո կրկին նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Վաղը Մոսկվայում  Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Ի՞նչ պետք է սպասել այս նոր հանդիպումից, այն դեպքում, երբ Բաքուն չի կատարել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները. ոչ հետաքննության մեխանիզմներն են ներդրված, ոչ էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատակազմի լիազորություններն ու աշխատակազմն  է ընդլայնված։ Հարցին անմիջապես գալիս է պարզ պատասխան՝  վաղվա հանդիպումը որևէ տեղաշարժ չի գրանցի խնդրի կարգավորման գործընթացում: Եվ այս մտքին համամիտ են նաև քաղաքագետները: Հրանտ Մելիք Շահնազարյանը մասնավորապես կարծում է, որ հանդիպումից առաջ Մամեդյարովի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը և հանդիպումը միայն Մոսկվային ջանքերի շնորհիվ է տեղի ունենալու: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ, հիշեցնեմ,  հայտարարել էր, որ հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում` ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը չեն վրիպում պաշտոնական Մոսկվայի ուշադրությունից: Լավրով. «Մենք տեսնում ենք ԵԱՀԿ ձգտումը` օժանդակելու  Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը: Թեև նշված հակամարտությունների կարգավորման ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան, սակայն արտաքին խաղացողները հակված են պայմաններ ստեղծել  հակամարտող կողմերի համար փոխզիջումային լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ»,- ասում էր Լավրովը: «Բլոգնյուս» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր- Նակալյանի կարծիքով՝ սպասվող հանդիպումը թեև որևէ տեղաշարժ չի գրանցի սակայն հիմք կստեղծի Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար: Վաղը  նախատեսված հանդիպումը սակայն, ըստ քաղաքագետ Մելիք-Շահնազարյանի, չի նշանակում տեղաշարժ բանակցային գործընթացում մինչև Բաքուն չկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, վաղ է խոսել խնդրի կարգավորման մասին գործընթացի մասին:

Մոսկվայում կարևորվել է ղարաբաղյան կարգավորման Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների իրականացումը

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:

Ավարտվել է Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումը

Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մանրամասները շուտով ՀՀ արտգործնախարարության կայքում»,- թվիթերյան իր միկրոբլոգում նշել է Բալայանը: Հանդիպումը կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Մոսկվայում նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները

Մոսկվայում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Ինչպես և սպասվում էր, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Հանդիպման մանրամասները` «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:    

Համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի հետ (Տեսանյութ)

Մայիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դեսպան Թիան Ըրլունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կիպրոս

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանը և Շվեյցարիան ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի վճռական և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություններ։

Հայաստանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան

Մայիսի 19-ին Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Հայաստանը ողջունել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը

Այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել ձեռք բերված համաձայնությունները. Նալբանդյանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեում

Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված համաձայնությունները՝ չնայած դրանց կարեւորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Նիկոսիայում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստի իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանը կմասնակցի Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 22-ից 23-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնությա ն հետ կապի վարչությունից:

Տ. Բալայան. դեսպանատունը ճշտում է՝ կա՞ն արդյոք տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ

Լոնդոնում ՀՀ դեսպանատունը ճշտում է, թե Մանդեսթրի պայյթունից կա՞ն արդյոք տուժած ՀՀ քաղաքացիներ՝ «Ռադիոլուրին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի Տիգրան Բալայանը։ Նա հավելել է, որ այսօր ԵՄ- Հայաստան համագործակցության խորհրդի այսօրվա նիստի սկզբում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել եվրոպական կողմին։

Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ. Էդ. Նալբանդյան

Մայիսի 23-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Հայաստանի պատվիրակության կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը: Կողմերն անդրադարձ կատարեցին Համագործակցության խորհրդի նախորդ նիստից հետո արձանագրված ձեռքբերումներին: Հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ քաղաքական երկխոսություն, առևտրի և ոլորտային համագործակցություն, մարդու իրավունքներ, շարժունակություն, բարեփոխումների գործընթաց: Խորհրդի նիստին մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության 2017-2020թթ. առաջնահերթությունների շուրջ։ Անդրադարձ կատարվեց նախորդ տարվա ընթացքում բարձր մակարդակի փոխայցերին, Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ արդյունավետ բանակցություններին, ԵՄ տարբեր ծրագրերում Հայաստանի մասնակցությանը: Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս հայտնվեց, որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին: Անդրադարձ կատարվեց վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին, այդ թվում COSME և Հորիզոն 2020 ծրագրերին միանալը, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ մեկնարկած բանակցություններին: Ընդգծվեց Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն այս համատեքստում նշեց, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում: Նախարարի պաշտոնակատար Նալբանդյանն անդրադարձավ նաև 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանց աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդներ էին հետևում, ովքեր հայտարարեցին, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հիմնարար ազատությունները պաշտպանվել են, և արդյունքներն արտահայտել են բնակչության կամքը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Կողմերը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարելով Իրանին, Թուրքիային, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտեց նաև, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում: Բարձր ներկայացուցիչ Մոգերինին հայտնեց, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Նիստի արդյունքներով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին. Էդվարդ Նալբանդյան

Մայիսի 19-ին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան — Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջ մղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ. «Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջներին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը»,- ասել է նա։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», — շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին

«Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բազմազանությունը պահպանելու, պաշտպանելու և խրախուսելու առաքելությունը կարևոր է քաղաքակրթական, մարդասիրական և անվտանգության տեսանկյուններից, ինչն էլ այն դարձնում է արդի ամենակարևոր մարտահրավերներից մեկը»,- այս մասին նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր Մադրիդում «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովի պլենար նիստի բացման խոսքում։ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին, որը կազմակերպվել էր Իսպանիայի և Հորդանանի կողմից, մասնակցել են շուրջ վաթսուն միջազգային կազմակերպությունների և պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Իր ելույթում Նալբանդյանը ասել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իսպանական կողմին՝ միջոցառումը հյուրընկալելու և Հորդանանի հետ համատեղ այս արդիական խնդրի շուրջ քննարկումներին հետամուտ լինելու համար։ Հայաստանը շարունակում է իր ակտիվ նպաստը բերել միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերին: Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմում: Մերձավոր Արևելքի՝ համակեցության և հանդուրժողականության ավանդույթի վրա խորապես արմատավորված բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում ոչ միայն քաղաքակրթական առումով, այլև անվտանգության կարևոր գործոն էր հանդիսանում: Այսօր էթնիկ, կրոնական, ներառյալ՝ քրիստոնեական փոքրամասնությունները դարձել են առավել խոցելի խմբեր և ահաբեկչական խմբավորումների կողմից այլատյացության գաղափարախոսությամբ դրդված վայրագությունների հետևանքով զանգվածաբար արտագաղթում են այս տարածաշրջանից։ Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում, ինչի մասին են վկայում ահաբեկչական գործողությունները Եվրոպայում: Մերձավոր Արևելքի մարտադաշտերից ահաբեկիչների վերադարձը սպառնալիք է ոչ միայն իրենց բնակության երկրների համար, այլև կարող է դրդապատճառ դառնալ այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման ու ճգնաժամային իրավիճակների առաջացման համար: ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներն ու զարհուրելի այլ վայրագությունները արդեն այսօր չեն սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանով: Եվս մեկ անգամ պետք է հստակ ընդգծվի, որ կրոնը որևէ առնչություն չունի բռնության հետ: Մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են ԴԱԻՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից: Բարբարոսությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: Իրապես, սպառնալիքը, որին բախվում են Մերձավոր Արևելքի էթնիկ և կրոնական համայնքները, ոչ միայն զուտ ֆիզիկական գոյության, այլ նաև քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունն ի զորու կլինի միավորվել և համատեղ պայքարել այս չարիքի դեմ, ցույց կտա, թե որքանով է այն պատրաստ պաշտպանելու իր իսկ սեփական քաղաքակրթական արժեքները: Հենց այս ոգով է Հայաստանը վճռականորեն միացել այս չարիքն արմատախիլ անելուն ուղղված միջազգային ջանքերին: Կիսելով Հորդանանի արտգործնախարարի կարծիքը, որ մի կողմից կա ահաբեկչական փոքրամասնությունը և մյուս կողմից ողջ քաղաքակիրթ աշխարհը, կցանկանայի ընդգծել, որ քաղաքակիրթ մեծամասնության ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն ահաբեկչությունը սնուցող պայմանների վերացմանը։ Հարգելի գործընկերներ, Պատահական չէ, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն առաջատար դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բռնությունների դեմ պայքարում: Հայոց ցեղասպանության տարիներին Մեքքայի Հաշիմյանների էմիր Հուսեյն Բին Ալին հայերին պաշտպանելու հատուկ հրահանգ արձակեց: Կարեկցանքի և հոգատարության արժեքները չեն կորցրել իրենց այժմէականությունը: Դրանք խորապես արմատավորված են Մերձավոր Արևելքի դարավոր ավանդույթներում և պետք է օրինակ ծառայեն մեր ջանքերը համախմբելու համար: Սիրիական ճգնաժամը խորացրեց տարաձայնությունները ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աշխարհի այլ մասերում: Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ դրա հիմքում ընկած պատճառների, զարգացումների և հանգուցալուծման ուղիների վերաբերյալ, սակայն մենք պետք է միասնական լինենք մարդասիրական հարցերում: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից: Հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողությունները վերահաստատում են կոնվենցիայի արդիականությունը, որը հստակորեն սահմանել է պատժի ենթակա գործողությունները, ներառյալ՝ հանցակցությունը: Ինքնության հողի վրա իրականացված հանցագործություններում ներգրավված ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած աջակցություն պետք է դիտարկվի այս կոնվենցիայի դրույթների ներքո: Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք նաև շարունակական մարդասիրական աջակցության միջոցով օգնության ձեռք ենք մեկնում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում: Սահմանադրական և օրենսդրական վերջին բարեփոխումների միջոցով Հայաստանը հնարավորություն ընձեռեց իր չորս ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տեղն ապահովել խորհրդարանում: Այս խմբերից երեքը՝ եզդիները, ասորիները և քրդերը, Սիրիայում և Իրաքում ենթարկվում են ինքնության հողի վրա իրականացվող բռնությունների: Մենք այդ ժողովուրդների հետ համատեղ երկար պատմություն ունենք։ Այսօր Հայաստանն իր նպաստն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ պաշտպանելու Մերձավոր Արևելքի ինչպես հայկական, այնպես էլ մյուս խոցելի համայնքները»:

Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ

ԱԳ նախարարի պ/կ Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ հանդիպման խորհրդի արդյունքներով մամուլի հայտարարության սկզբում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ: ԱԳ նախարարը մասնավորապես նշել է. «Նախ և առաջ, կցանկանայի կրկնել, ինչ ասացի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի հանդիպման սկզբում. մենք խստորեն դատապարտում ենք Մանչեսթերում տեղի ունեցածը՝ անմեղ մարդկանց դեմ հարձակումը: Մեր մտքերն ու կարեկցանքն ենք արտահայտում այս սարսափելի հարձակման զոհերի և դրանից տուժածների հարազատներին: Ցանկանում եմ նաև մեր համերաշխությունը հայտնել Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին»:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ

Մայիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական բռնությունների զոհերը» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Նշվում է նաև, որ նախարարը հանդես կգա ելույթով։

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մադրիդ

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 24-ին կմասնակցի և ելույթ կունենա Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական բռնությունների զոհերը» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԵԽ պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները

Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներից կազմված պատվիրակությունը՝ Դեյվիդ Մաքալիստերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) մայիսի 24-25-ը կլինի Հայաստանում: Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի  ներկա փուլի արդյունքները: Այս մասին  տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից: Այցի ընթացքում պատգամավորները հանդիպումներ կունենան Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կայցելեն Եվրամիության կողմից ֆինանսավորվող Երևանի Տարածաշրջանային թիվ 1 քոլեջ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակությունը հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լրացուցիչ ճանաչելիություն կհաղորդի Հայաստանին. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Նովել դ'Աղմենի» ամսագրին, որում անդրադարձել է 2018 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, դրա կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին և այլն:

Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Նուվել դ’Աղմենի» -ին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել  «Նովել դ’Աղմենի» ամսագրին։ ԱԳՆ-ն ներկայացրել է հարցազրույցն՝ ամբողջուկամբ։ Հարց. Պարոն նախարար, Հայաստանը 2018թ. հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը։ Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում այս կապակցությամբ։ Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս մեր նորանկախ պատմության մեջ իրավամբ նախադեպը չունեցող այս միջազգային մասշտաբի իրադարձությանը. Հանրապետության Նախագահի հրամանագրով վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Հայաստան են այցելելու բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի երկրների գրեթե կեսից՝ երկրագնդի բոլոր ծայրերից։ Նման գագաթաժողովները, ինչպես հասկանում եք, մեկ շաբաթում կամ մեկ ամսում չեն կազմակերպվում։ Միայն գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշմանը նախորդած աշխատանքը տևել է շուրջ մեկ տարի, իսկ դրա նախապատրաստական աշխատանքները՝ Ֆրանկոֆոնիայի քարտուղարության հետ համատեղ արդեն սկսվել են։ Մարտին Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակներում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում կայացավ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի միջև, որի ընթացքում քննարկվեցին երևանյան գագաթաժողովի առանցքային ուղղությունները։ Մոտակա օրերին Հայաստան է այցելելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության նախապատրաստական խումբը։ Առաջիկա ամիսներին կկազմվի գագաթաժողովի վերաբերյալ փաթեթը, ուր կարտացոլվեն գագաթաժողովի խորագիրը, գլխավոր թեմաները, պատկերանիշը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։ Այդ փաթեթը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Ֆրանկոֆոնիայի հաջորդ նախարարական համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Տոգոյում։ Այստեղ էլ՝ Երևանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ Հայաստանը կստանձնի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը՝ դրանից բխող աշխատանքային ողջ ծավալով։ Իսկ ահա արդեն 2018թ. աշնանը Հայաստանը երկու տարով կնախագահի 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություններին միավորող այս խոշորագույն կառույցում։ Հարց․ Պարոն Նալբանդյան, եթե ամփոփ ներկայացնելու լինեք, ի՞նչ ակնկալիքներ Հայաստանը կարող է ունենալ Երևանում կայանալիք գագաթաժողովից։ Էդվարդ Նալբանդյան. Թերևս, ակնկալիքները կարելի է դասակարգել երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակիի մասին դեռ առիթներ կլինեն խոսելու, մասնավորապես, երբ ձևակերպվեն գագաթաժողովի նախագահության մեր բովանդակային առաջնայնությունները։ Այս առումով հստակ կարող եմ ասել, որ որպես Ֆրանկոֆոնիայում նախագահող երկիր՝ Հայաստանը հետամուտ է լինելու կազմակերպության նպատակներին՝ համերաշխությանը, ժողովուրդների իրավահավասարությանը, երկխոսությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մշակութային բազմազանությանը և այլ բարձր արժեքների ու սկզբունքների, որ մենք կիսում ենք մյուս անդամ պետությունների հետ, և որոնք մեզ խորապես հոգեհարազատ են: Այս փուլում ես կանդրադառնայի որոշ անուղղակի դրական ակնկալիքների։ Նախ՝ Հայաստանի համար չափազանց կարևոր է աշխարհի համար առավել բաց, տեսանելի և մատչելի լինելը, կարևոր է մեր լայնածավալ ներգրավվածությունը միջազգային գործընթացներում։ Որքան լայն լինեն Հայաստանի արտաքին շփումների շրջանակն ու աշխարհագրությունը, այնքան լայն ու բարենպաստ կլինեն ընձեռված հնարավորությունները՝ ամենատարբեր առումներով։ Այն իրողությունը, որ բավական համառ մրցակցության արդյունքում հենց Ֆրանկոֆոնիայի ամենաերիտասարդ անդամներից մեկին՝ Հայաստանին վստահվեց շուրջ կեսդարյա պատմություն և միջազգային հարաբերություններում ուրույն դերակատարություն ունեցող այս կազմակերպության ղեկը, խոսում է մեր պետության արդյունավետ արտաքին քաղաքականության շնորհիվ ձեռք բերված հեղինակության և մեր հանդեպ վստահության ու համերաշխության մասին։ Կասկածից վեր է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լրացուցիչ ճանաչելիություն կհաղորդի մեր երկրին ամենատարբեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, զբոսաշրջային և այլ առումներով։ Պայմանական ասած՝ գագաթաժողովը պետք է ընկալել որպես յուրօրինակ ներդրում, որից շահում են բոլոր կողմերը՝ կազմակերպությունը, անդամ պետությունները, և, իհարկե, հյուրընկալող երկիրը։ Պատահական չէ, որ պետությունները միմյանց հետ մրցում են միջազգային նմանօրինակ մեծ հավաքներ իրենց մոտ անցկացնելու համար։ Իսկ Հայաստանն, ինչպես ասացի, գագաթաժողովը կազմակերպելու իրավունքը նվաճեց բավական սուր մրցակցության արդյունքում։ Հարց. Մեր ընթերցողներից ոմանց գուցե հետաքրքրեն այդ մրցակցության մանրամասները. փակագծեր չէ՞իք բացի։ Էդվարդ Նալբանդյան. Մեր աշխատանքի մեջ փակագծերը բացում է ժամանակը։ Կարևորն այն է, որ այդ որոշումն արդեն կայացվել է, և պետք է նայել առաջ ու լավագույնս պատրաստվել աննախադեպ այդ իրադարձությանը՝ կազմակերպության անխտիր բոլոր անդամ մեր գործընկերների հետ համագործակցաբար։ Ի դեպ, 2020թ. նշվելու է Ֆրանկոֆոնիայի կազմավորման 50-ամյակը և նախապատրաստական աշխատանքները տարվելու են հենց մեր նախագահության օրոք։ Հայաստանը նախագահությունը փոխանցելու է Թունիսին, և մենք մտադիր ենք սերտ կերպով աշխատել թունիսցի մեր գործընկերների հետ։ Հարց. Դուք ասացիք, որ այս միջոցառումը շահեկան կլինի բոլոր կողմերի համար. իսկ ի՞նչ կտա Երևանում գագաթաժողովի անցկացումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը։ Էդվարդ Նալբանդյան. Ինչպես Մադագասկարում գագաթաժողովի աշխատանքներն ամփոփող մեր համատեղ ասուլիսին նշեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու մի տարածաշրջանում, որտեղ այն քիչ է ներկայացված եղել։ Եվ դա տեղի է ունենում Հայաստանի շնորհիվ՝ այստեղից բխող համապատասխան եզրակացություններով։ Մշակույթների ու քաղաքակրթությունների այս խաչմերուկում, որ մեր տարածաշրջանն է, Ֆրանկոֆոնիայի արժեքները լավագույնս կարող են տեղակայվել՝ ի շահ բոլոր ժողովուրդների։ Նախատեսում ենք նաև գագաթաժողովի շրջանակներում քննարկել կազմակերպության համար այնպիսի կարևորություն ներկայացնող հարցեր, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը և այլն։ Հուսով ենք երևանյան գագթաժողովն իր շոշափելի ներդրումը կունենա այս հարցերում։ Հարց. Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասով ի՞նչ կտա Երևանում գագաթաժողովի անցկացումը։ Էդվարդ Նալբանդյան. Եթե նկատի ունեք Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում մեր ժողովրդին հուզող առաջնային հարցերը, ապա մեր անդամակցությունից ի վեր Ֆրանկոֆոնիան անմասն չի մնացել դրանց բարձրաձայնման առումով։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը մեր լիիրավ անդամակցության գագաթաժողովին՝ 2012թ. Կինշասայում, մեր առաջարկությամբ դրա եզրափակիչ փաստաթղթերում տեղ գտավ նաև ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայտարարությունը, որը կոչ էր անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։ Հաջորդող բոլոր գագաթաժողովներին այդ ձևակերպումը հավանության է արժանանում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի ժամանակ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը առաջիններից էր, որ հանդես եկավ հայտարարությամբ՝ անընդունելի համարելով ուժի կիրառումը և շեշտելով խաղաղ հանգուցալուծման այլընտրանքի բացակայությունը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՖՄԿ գլխավոր քարտուղարը՝ կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ հատուկ հայտարարությամբ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին և ցավակցությունները հղեց Ցեղասպանության անմեղ զոհերի ժառանգներին։ 2015թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը ցեղասպանությունների կանխարգելման բանաձև ընդունեց։ Համաժողովի մասնակից ութ տասնյակ երկրների և կառավարությունների պատվիրակությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հարց․ Պարոն Նալբանդյան, Դուք դեռևս որպես Ֆրանսիայում Հայաստանի դեսպան կանգնած եք ֆրանկոֆոն ընտանիքում Հայաստանի ներգրավվածության ակունքներում։ Կասե՞ք՝ ինչպես սկսվեց այդ ճանապարհը և որոնք էին նրա հանգրվանները։ Էդվարդ Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնում նշանակվելուն պես՝ սկսած 1999 թվականից: 2004թ. Ուագադուգուի գագաթաժողովում Հայաստանը նախ ստացավ դիտորդ երկրի կարգավիճակ: Մեր ջանքերի շնորհիվ 2008թ. Քվեբեկի գագաթաժողովին Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստացավ։ Այդ գագաթաժողովին մասնակցում էի արդեն որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար: Հետագա տարիներին Ֆրանկոֆոնիայում մեր ներգրավման գործընթացը շարունակվեց, և 2012թ. Կինշասայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, որով հաջողությամբ պսակվեց հանուն Ֆրանկոֆոնիայի և նրա հիմնարար արժեքների և նպատակների՝ մեր նախաձեռնած գործընթացը։ Հաջորդ փուլը 2015 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովն էր, որի կազմակերպչական որակն ու հաջողությունն […]

ՀՀ ԱԳ նախարարը և Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

Մայիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն, դեսպան Արգենտինա Սաբադոսին:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի  Հանրապետության Նախագահը։ Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Դժբախտաբար մենք պետք է վերջացնենք Հայաստանի հետ մեր աշխատանքները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Ես այստեղ եմ, որովհետև չկարողացանք համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի շարունակության համար. այս մասին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ նշելով, որ սա, հավանաբար իր վերջին այցն է Հայաստան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, քանի որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Հայաստան. Էդվարդ Նալբանդյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի սկզբին կայցելեն Հայաստան եւ Արցախ, այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Չգիտեմ, արդյոք Բաքուն պատրաստ կլինի ընդունել նրանց, բայց համանախագահների այցը Երեւան եւ Ստեփանակերտ սպասվում է առաջիկա 10 օրերին»,- ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը ափսոսանք է հայտնել կազմակերպության Երեւանի գրասենյակի փակման համար: Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զանյերը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով, եւ նույն սկզբունքով էլ չի մատնանշում նրան, ով խախտել է կոնսենսուսը: «Բայց ես ցավում եմ, որ Երեւանի գրասենյակը փակվում է: Մենք փորձում ենք աշխատանքները շարունալու ուղիներ գտնել»,- նշել է Զանյերը: Լամբերտո Զանյերի խոսքով՝ հաճելի էր աշխատել Հայաստանի հետ: «Ցավոք, չկարողացանք կոնսենսուսի հասնել: Բայց օրակարգում բազմաթիվ հարցեր ու նախաձեռնություններ կան, եւ գրասենյակի փակումը միայն մեկ գլխի ավարտ է ու համագործակցության նոր ուղիների սկիզբ»,- նշել է պաշտոնյան։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը փակվելու է օգոստոսի վերջին: Պատճառն այն է, որ Ադրբեջանը, երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի պատրվակով, արգելափակեց գրասենյակի բյուջեն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան և Ստեփանակերտ. Էդվարդ Նալբանդյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ տասը օրից կայցելեն Երևան և Ստեփանակերտ. Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, թե չի կարող ասել, ադրբեջանական կողմը պատրաստ կլինի այդ հանդիպմանը, թե՝ ոչ:

Նախարարներ են նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթությանը՝ ՀՀ առողջապահության նախարար։ Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ նախագահի մայիսի 25-ին ստորագրած հրամանագրերի՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:

Նալբանդյանն իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդիրը

Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել տարբեր կուսակցություններ ներկայացնող իտալացի մի խումբ խորհրդարանականների հետ։

ՀՀ-ն բարձր է գնահատում ՄԽ համանախագահներին աջակցելու Իտալիայի դիրքորոշումը. Նալբանդյան

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոյի հետ հուլիսի 7-ին Հռոմում կայացած ասուլիսին բարձր է գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին ամբողջությամբ՝ ստորև. «Հարգելի նախարար Ալֆանո, հարգելի գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին՝ հրավերի, ջերմ ընդունելության և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը հյուրընկալելու համար: Այսօր իմ գործընկերոջ հետ բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, ինչպես նաև միջազգային ձևաչափերի շրջանակներում համագործակցության շուրջ: Չնայած վերջերս ակտիվացել են մեր պետությունների միջև բարձր մակարդակով փոխայցերը, մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ դեռևս առկա է մեծ ներուժ` քաղաքական մեր երկխոսության հետագա զարգացման համար: Այս նպատակով, իմ գործընկերոջ հետ միասին, մասնավորապես ընգծեցինք Հայաստանի արտաքին գործերի և Իտալիայի արտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու կարևորությունը: Նախորդ տարի որպես արտաքին գործերի նախարար Նորին գերազանցություն պարոն Ջենտիլոնիի` Հայաստան կատարած այցի ընթացքում մենք միասին համաձայնության եկանք Հայաստան-Իտալիա միջկառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, և ուրախ ենք հանձնաժողովի առաջին նիստն անցկացնել այսօր Հռոմում: Մենք ակնկալում ենք այս ձևաչափով հաջորդ հանդիպումը, որն ուրախ կլինենք հյուրընկալել Հայաստանում, ամփոփել մեր քննարկումների արդյունքներն ու ձեռքբերումները: Ավելին, այս ասուլիսից հետո մենք պատրաստվում ենք անցկացնել հայ-իտալական գործարար համաժողով: Միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը և գործարար համաժողովը նոր հնարավորություններ կստեղծեն մեր տնտեսությունների համար, նոր ոլորտներ կբացահայտեն համագործակցության և ներդրումների համար: Ի թիվս այլ ոլորտների, մենք անդրադարձանք նաև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություններին: Անցյալ տարի Նորին գերազանցություն Պաոլո Ջենտիլոնիի հետ մենք ստորագրեցինք համատեղ հայտարարություն՝ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ: Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև այսօր կստորագրվի մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության գործողությունների ծրագիր՝ նախատեսված 2017-2020 թվականների համար: Մենք բարձր գնահատեցինք պաշտպանական ոլորտում մեր փոխգործակցությունը, մասնավորապես՝ Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում իտալական զորախմբի կազմում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությունը: Քննարկումների ընթացքում մենք կարևորեցինք միջխորհրդարանական կապերի զարգացումը: Երեկ ես հնարավորություն ունեցա հանդիպել Իտալիայի խորհրդարանի մի շարք անդամների հետ: Մենք մտքեր փոխանակեցինք միջխորհրդարանական մակարդակում մեր համագործակցության նոր հնարավորությունների շուրջ: Երկուստեք արժևորում ենք ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, և այս հարցը միջկառավարական հանձնաժողովի օրակարգում է: Նախարար Ալֆանոյի հետ մենք անդրադարձանք Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությանը: Այս աշնանը մենք ակնկալում ենք ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է քաղաքական ակտիվ երկխոսության, բազմաթիվ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև աշխույժ առևտրի և տնտեսական կապերի շրջանակը: Հաջորդ տարի ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մենք քննարկեցինք նրա առաջնահերթությունները, ամենակարևոր հարցերը, որոնք ձևավորում են ԵԱՀԿ օրակարգը, և այն մարտահրավերները, որոնց առերեսվում է կազմակերպությունը: Մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր արևելքում, Սիրիայում ստեղծված իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների հոսքերի ու Ծոցի վերջին զարգացումների վերաբերյալ: Ես իմ գործընկերոջը ներկայացրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն միտված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերն ու վերջին զարգացումները: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և բարձր գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը: Ես հրավիրեցի Իտալիայի արտաքին գործերի նախարարին այցելել Հայաստան: Հարգելի Անջելինո, շնորհակալություն, և ակնկալում ենք հյուրընկալել Ձեզ Երևանում»:

ՄԽ համանախագահները հունիսի 19-ին կլինեն Բաքվում ԵԱՀԿ

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 19-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինեն Բաքվում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Մայիսի 30-ին Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ եռանախագահները տասը օրից կլինեն տարածաշրջանում: «Եռանախագահները տասը օրից կլինեն Հայաստանում` Երևանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ: Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել եռանախագահներին, բայց եռանախագահները տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,- հայտնել էր Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին

Մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստան — Եվրոպական միություն փոխգործակցության, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները, այդ թվում Հորիզոն 2020, COSME ծրագրերին միանալը, Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցության և Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ մեկնարկած բանակցությունները: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստան-Եվրոպական միություն 2017-2020թթ. ժամանակահատվածի համար Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթին՝ նշելով, որ դրանք հարաբերությունների զարգացման լավ հիմք են հանդիսանում։ Կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ որոշման նախատեսվող ընդունումը: Եվրոպական երկրների հատուկ բանագնացները բարձր գնահատել են Հայաստանի կառուցողական և ակտիվ ներգրավվածությունը Արևլյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացներում։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը. Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված համերգին։ ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են ելույթն ամբողջությամբ. «Հարգելի՛ Իվան Կիրիլի, Սիրելի՛ ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին մեծ տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ռուսաստանյան պետության և հասարակության պատմության մեջ այս օրը կապված է կարևոր բարեփոխումների մեկնարկի հետ, որոնք նպատակաուղղված են երկրի առաջազնցիկ զարգացման ապահովմանը և միջազգային ասպարեզում հեղինակության առավել ամրապնդմանը: Եվ դուք լավ գիտեք, որ Հայաստանում միշտ ուրախ են եղբայրալան Ռուսաստանի հաջողություններին: Ուրախալի է, և դրա մասին արդեն նշվեց հարգելի դեսպանի կողմից, այս տարի մենք նշում ենք երկու հոբելյանական տարեդարձ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 20-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ բացեց մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության ժամանակակից պատմության մեջ: Եվ խաղաղ ժամանակ, և դժվար փորձություննեի տարիներին, մենք միշտ միասին ենք եղել: Պատմության ընթացքում մեր հայրերը, մեր պապերը բազմիցս միասին, ուս ուսի տված կռվել են բազում պատերազմների ճակատներում: Մեծ Հայրենականի ծանր փորձություններում ի հայտ եկավ հրամանատարների մի փայլուն համաստեղություն՝ 4 հայ մարշալ և 60 հայ գեներալ: Հերոսի բարձրագույն պարգևին են արժանացել 103 հայ: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի և ադմիրալ Իսակովի անուններով հպարտանում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Բայց ոչ միայն զինվորականների ու հրամանատարների՝ այլև բազմաթիվ պետական գործիչների, գիտության և արվեստի ներկայացուցիչների անուններ մեր ընդհանուր հպարտությունն են հանդիսանում: Ով չի ճանաչում նկարիչ Այվազովսկուն, երգահաններ Խաչատուրյանին, Բաբաջանյանին, աստղաֆիզիկոս Համբարձումյանին, ավիակոնստրուկտոր Միկոյանին կամ գիտնական Հովհաննիսյանին, ում անունով վերջերս կոչվեց Մենդելեևի աղյուսակի տարր, և շատ ուրիշների: Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորքային կապերով, այդ ամուր հիմքի վրա էլ կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի միջպետական կապերը: Պահպանվում է բարձրագույն մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 100 հանդիպում է կայացել մեր երկրների ղեկավարների միջև: Տպավորիչ թիվ է: Չնայած դա բնական է դաշնակից երկրների համար: Բեղմնավոր համակարգում է իրականացվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն միջազգային հարթակների վրա: Ունենք սերտ համագործակցություն անվտանգության և ռազմատեխնիկական բնագավառում: Մեր երկրների միջև գոյություն ունի ամուր իրավա-պայմանագրային հիմք, ստորագրվել են ավելի քան 200 պայմանագրեր և համաձայնագրեր: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց զինադադարի անժամկետ համաձայնագիրը: Դա կողմերին հնարավորություն տվեց անցնել հակամարտության կարգավորման քաղաքական փուլին: Չնայած ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի կատարումը խափանելու շարունակական փորձերին, այդ թվում նաև անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը, Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ միասին, շարունակում է ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Ինտենսիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների և տարբեր գերատեսչությունների միջև: Ռուսաստանը հանդիսանում է կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր, ռուսական ներդրումները գերազանցել են 3մլրդ դոլարը, Հայաստանում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություններ: Տնտեսական համագործակցությունը զարգացնելու լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ: Ամուր գործընկերային կապեր են զարգանում Ռուսաստանի ռեգիոնների և Հայաստանի մարզերի միջև, խորանում է համագործակցությունը մարդասիրական ոլորտում: Այսօր, մեր միասնական ջանքերն ուղղված են նրան, որ հիմնվելով այս ամուր հենքի վրա, շարունակենք մեր ռազմավարական փոխգործակցության նոր՝ հեռանկարային ուղղությունների որոնումները, և այն հարստացնենք նոր բովանդակությամբ: Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության: Շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ բոլոր ռուսաստանցիներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

«Քեզ համար, Ազնավո՛ւր». աշխարհահռչակ շանսոնյեն Երեւանում ներկա գտնվեց իրեն նվիրված համերգին (Տեսանյութ)

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը, որը նվիրված է մեծ շանսոնյեյի ծննդյան 93-ամյակին: Ազնավուրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, ինչպես նաեւ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ միասին ներկա գտնվեց միջոցառմանը:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ

Հունիսի 6-ից 7-ը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ։ Նախարար Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կանցկացվեն հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչպես նաև հայ-իտալական գործարար համաժողով։ Հռոմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Իտալիայի խորհրդարանականների հետ և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ հանդես կգա Միջազգային  հարաբերությունների իտալական ընկերակցությունում։

Նալբանդյանը դատապարտել է Թեհրանի ահաբեկչությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապատել է Թեհրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունը։ «Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասված է նախարար Նալբանդյանի՝ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։

Է.Նալբանդյանը հանդիպել է Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 7-ին Վատիկանում հանդիպել է Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Գալագերի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցներն անդրադարձել են 2015թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցին Սուրբ Աթոռ և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատմական պատարագին, ինչպես նաև Հռոմի սրբազան քահանայապետի՝ անցյալ տարի Հայաստան կատարած այցին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի լայն շրջանակի, առաջիկայում կայանալիք միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Գալագերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի՝ զարգացումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։ Արքեպիսկոպոս Գալագերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ միտված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Հայաստանի եւ Իտալիայի միջեւ համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձեւաչափով . Նալբանդյան

Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել հետազոտական կենտրոնի գիտաշխատողների, Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների եւ լրագրողների առջեւ։

Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարարը

Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Հայ և ռուս ժողովուրդները կապված են բազմաթիվ խորքային կապերով. Էդվարդ Նալբանդյան

Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանատանն այսօր տեղի ունեցած միջոցառմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով։ Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, ելույթում ասվում է.

Էստոնիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ բանկացությունները հաջող կավարտվեն

«Այս տարվա երկրորդ կեսին Էստոնիան ստանձնելու է Եվրամիության խորհրդի նախագահությունը: Էստոնիան ունի հավակնոտ նախագահության օրակարգ, մտադիր ենք շատ բաների հասնել շատ կարևոր ուղղություններում»,- Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի  հետ համատեղ ասուլիսում ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Նա հույս է հայտնել, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին կստորագրվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը։ «Մեզ պետք են շոշափելի, տեսանելի արդյունքներ՝  համապատասխան Արևելյան գործընկերության երկրների սպասելիքներին»,- հավելել է նա: Պատասխանելով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ Էստոնիան շահագրգռված է գործընթացի առաջընթացով, սակայն ձեռնպահ մնաց գործընթացի ավարտի հնարավոր ժամկետներ նշելուց: Նրա խոսքով՝ դա կախված է պահանջներին եւ չափանիշներին համապատասխանելու Հայաստանի ունակությունից:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Տաջիկստանի նախագահը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի օդանավը: Բարձրաստիճան հյուրին դիմավորեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Էմոմալի Ռահմոնը Հայաստան է ժամանել  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, պաշտոնական այցով նա Հայաստանում կլինի  հունիսի 14-15-ը: Այցի շրջանակում Երևանում կանցկացվի Հայաստան-Տաջիկստան գործարար համաժողով, որը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Էդվարդ Նալբանդյանը կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաքում է

Հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:

Էդվարդ Նալբանդյան. Հասցեական հայտարարություններից պետք է անցում կատարել քայլերի

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևանում է  Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Գործընկերները մատնանշել են տնտեսական ու բիզնես ոլորտում համագործակցության մեծ ներուժը, որը կարիք կա զարգացնելու: ՀՀ արտգործնախարարն իր պաշտոնակցին բնականաբար ծանոթացրել է արցախյան հիմնախնդրի ներկա փուլին, իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես նշելով թե քանի՞ հայտարարություն պետք է լինի, որպեսզի պարզ դառնա, որ դրանք բավարար չեն ու ավելի ազդեցիկ միջոցներ են անհրաժեշտ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը զսպելու համար: Որքան ԵԱՀԿ ՄԽ միջնորդները շեշտադրում են հետաքննության մեխանիզմների ներդրման կարևորությունը, այնքան Բաքուն թեման շեղում է այլ ուղղությամբ: Հերթական դրսևորումը Մամեդյարովը թույլ տվեց երեկ Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Եկել է ժամանակը՝ փոխելու ստատուս քվոն՝ հայտարարել էր նա։ Ըստ Մամեդյարովի՝ երկու երկրների նախագահներն ու  համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է: Այսօր արձագանքելով Ադրբեջանից հնչած հայտարարությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այն Մամեդյարովի երևակայության հետևանք համարեց: Ադրբեջանցի նախարարը նաև նշել էր, թե հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում: «Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է, որը կա բանակցությունների սեղանին»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ իր ռուս և հայ պաշտոնակիցների հետ Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած հանդիպման ընթացքում նա քննարկել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ հարցեր: Այս հայտարարություններին ի պատասխան՝ Նալբանդյանը մի հիշեցում արեց. «Սանկտ-Պետերբուրգում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են հրապարակել ու ասել ինչի մասին են խոսել, դրանից հետո Բաքուն փորձեց իր մեկնաբանությունը թողնել, դրանք ՌԴ որակեց որպես այլասերված»: Թեև միջնորդներն անընդհատ շեշտադրում են հետաքննության մեխանիզմների ներդրուման վրա, սակայն, ըստ Էդվարդ Նալբանդյանի, համանախագահող երկրներին  առանց այդ մեխանիզմների ներդրման էլ պարզ է, թե որ կողմն է նախահարձակ լինում ու, թերևս, դրանով էր պայմանավորված միջնորդների հասցեական հայտարարությունը: Այսօր նախարար Նալբանդյանը շեշտում է, որ հայտարարություններից պետք է անցում կատարել քայլերի. «Բազմիցս են եղել հասցեական հայատարարություններ, քանի անգամ պետք է լինի, որ հասկանան որ պետք է սանձվի»: ՀՀ ԱԳ նախարարը ղարաբաղյան խնդրին անդրադարձավ էստոնացի իր պաշտոնակցի՝ Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հաջորդ ամիս Էստոնիան կստանձնի ԵՄ նախագահությունը։ Այդ շրջանում է նախատեսված ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումը։ Սվեն Միկսերը նշեց, որ ԵՄ հետ վիզային  ռեժիմի ազատականացումը, մարդկանց տեղաշարժը շատ կարևոր է մարդկանց և երկրները մոտեցնելու համար: «ԵՍ շատ կուզեի տեսնել վիզային  ռեժիմի ազատականացում ՀՀ-ի հետ, և  որքան շուտ այնքան լավ»: Էստոնիան շահագրգռված է այդ հարցում, սակայն, նախարար Միկսերի խոսքով, իրենք չեն կարող ժամկետներ մատնանշել, դրա իրականացման համար շատ բան կախված կլինի ՀՀ ունակություններից՝ հստակեցրեց եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ

Հունիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահ գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափերում համագործակցության սերտացմանը: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ:

ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակությանը` գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ժակ Բիլոդոյին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մարտ ամսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան և գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Ներկայացնելով այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքը՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ արդեն գումարվել են միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստեր, պետական տարբեր կառույցների կողմից կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Ֆրանկոֆոնիայի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի՝ որպես ՖՄԿ ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը Կազմակերպության գործունեությանը: Վերջինիս խոսքով՝ 2015թ. Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի անցկացման ընթացքում Հայաստանի և Կազմակերպության քարտուղարության միջև արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է հանդիսանում գալիք գագաթաժողովի հաջող կազմակերպման համար: Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերին Տոգոյում կայանալիք նախարարական համաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաև Հայաստանի՝ այդ համաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո իրականացվելիք աշխատանքներին:

Դիվանագիտական քայլ, թե՞ մարտահրավեր. վերլուծաբանները՝ Նալբանդյանի Կատար այցի մասին

Կարճատև աշխատանքային այցով երեկ Կատարի մայրաքաղաք Դոհա է մեկնել Հայաստանի արտգործնախարարը: Նա հանդիպել է կատարցի իր գործընկերոջ հետ ու փոխանցել այդ երկրի նախագահին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձը: Էդվարդ Նալբանդյանի  կատարյան այցն այդքան ուշագրավ չէր լինի, եթե չլիներ Կատարի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Մոտ երկու շաբաթ առաջ արաբական մի շարք երկրներ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ  հայտարարեցին  Կատարի հետ  դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Էմիրությանը մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ: Մերձավոր Արևելքում շարունակվող դիվանագիտական ճգնաժամը  փորձագետներից շատերը պայթունավտանգ են որակում ՝ չբացառելով առճակատման խորացումը: Հայաստանի արտոգրծնախարարի այցելությունը Կատար կլիներ հերթական աշխատանքայիններից մեկը, եթե չլիներ այդ երկրի շուրջ ձևավորված իրավիճակը: Հունիսի 5-ից Կատարը դիվանագիտական, նաև քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ է: Արաբական մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և  Արաբական Միացյալ էմիրությունների նախաձեռնությամբ,  խզել են իրենց հարաբերությունները Դոհայի հետ՝ Էմիրությանը մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ինչպես են դիտարկում վերլուծաբաններն այս իրավիճակում Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Կատար:  Դիվանագիտական աջակցության խորհրդանշական քայլ՝ այսպես է գնահատում Հայաստանի արտգործնախարարի այցելությունը արաբագետ Արմեն Պետրոսյանը: Հարցին, թե արդյոք վտանգներ կամ մարտահրավերներ այս քայլը չի պարունակում, այսպես է արձագանքում: «Ցանկացած ճգնաժամային իրավիճակ ստեղծում է նաև հնարավորություններ: Այս պարագայում հնարավորություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ են նաև ռիսկային քայլեր: Պետք է հասկանալ, որ Կատարի դեմ վարվող քաղաքականությանը դեմ են մեր դաշնակից երկու երկրները՝ Իրանը և Ռուսաստանը»: Ի դեպ, Կատարի Էմիրին այսօր նաև ուղերձ հղել Իրանի նախագահը: Այն փոխանցվել է Իրանի արտգործնախարարի արաբական և աֆրիկյան երկրների գործերով օգնականի միջոցով: Հուսեյն Անսարին, ինչպես և Էդուարդ Նալբանդյանը, Կատարի արտգործնախարաի հետ հանդիպել է երեկ: Ու այս դեպքում նույնպես ուղերձի բովանդակությունը չի բացահայտվում: Ականատեսն ենք այն իրավիճակի, երբ Կատարի մեկուսացման նախաձենությունը ինքնըստինքյան ձևավորում է հակառակ՝ Կատարի աջակիցների  դաշինքը՝ ասում է Արմեն Պետրոսյանը: «Ակնհայտ է, որ Կատարին աջակցող երկրների ճամբարը նույնպես  պատկառելի է: Բացի դրանից՝  Կատարի մեկուսացումը նախաձեռնող երկրները չէին ակնկալում զարգացումների նման ընթացք՝ Կատարի  սահմանափակ, բայց կոնկրետ քայլեր: Նրանք կանխատեսում էին արագ կապիտուլյացիա, ինը տեղի չունեցավ»: Առճակատման խորացո՞ւմ, թե՞ քաղաքական հանգուցալուծում: Արաբագետը  երկու տարբերակն էլ հնարավոր համարում է:  Միանշանակ պնդում է միայն այն, որը իրավիճակն այս կերպ երկար շարունակվել չի կարող: Ի դեպ, այսօր հայտնի դարձավ նաև, որ Կատարը պաշտոնապես տեղեկացրել է  ՄԱԿ-ի անվտնագության խորհրդին ՝ իր նկատմամբ արաբական երեք երկրների կողմից  կիրառվող սահմանափակումների մասին: Համապատասխան նամակը ՄԱԿ-ում  Կատարի մշտական ներկայացուցիչը փոխանցել է կազմակերպության գլխավոր քարտուղարին և Մարդու իրավունքների հանձնակատարին՝ նկատելով, որ Կատարը կարևորում է ՄԱԿ-ի մոտեցումը դիվանագիտական ճգնաժամի հանգուցալուծումների հարցում: Էդվրադ Նալբանդյանի այցելությունը արդարացված է գնահատում նաև վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը: Նա հիշեցնում է, որ Կատարի դեմ սկսված դիվանագիտական դեմարշից առաջ Հայաստանը պետական մակարդակով քայլեր է ձեռնարկել՝Կատարի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները աշխուժացնելու ուղղությամբ: Հայկական կողմը , հիշեցնենք, վերացրել է Կատարի հետ վիզային ռեժիմը: « Հաշվի առնելով այդ հարաբերությունները՝ կարծում եմ միանշանակ ճիշտ էր այցելությունը և դիվանագհիտորեն արդարացված: Սա առաջին գործոնն է»: Իսկ երկրորդը շատ ավելի ծանրակշիռ է: Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է, որ Հայաստանբը նաև լավ հարաբերություններ ունի Եգիպտոսի, Քուվեյթի ու Արաբական էմիրությունների հետ, որոնք բոյոկոտի նախաձեռնողը չեն, բայց դրա անդամներից են: «Ուրեմն Հայաստանը կարող է լինել միջնորդ: Այդ հհանդիպումից հետո Կառտարի իշխանությունները խնդրեն մյուս կողմին փոխանցել այս կամ այն տեղեկությունը: Այսինքն, օգտագործելով երկու կողմերի հետ իր լավ հարաբերությունների գործոնը՝ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ստանձնել: Ոչ մի բան չանելն ու անընդհատ զգուշանալը ճիշտ չէ, ճիշտը ակտիվ քաղաքական դիրքորոծումն է»: Մի հնարավորության մասին էլ այսօր խոսել էր մեկ այլ իրանագետ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հայ արտադրողների հորդորել էր մտածել, թե արդյոք հնարավորթություններ չեն բացվում տեղ զբաղեցնելու  ֆինանսական հսկայական միջոցներ կուտակած Կատարի շուկայում: Ոչ միայն դիվանագիտական, այլ նաև  քաղաքական ու  տնտեսական շրջափակման ենթարկվելով  արաբական այս փոքրիկ, բայց հարուստ պետությունը կանգնել է պարենային լուրջ խնդիրների առջև: Իրանագետի կարծիքով ՝ Հայաստանը կարող է մտածել այս երկիր օրինակ խմելու ջուր արտահանելու մասին:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բելգրադ

Հունիսի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սերբիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«168 ժամ». Ինչո՞ւ է Նալբանդյանն այցելել Կատար եւ արդյոք այն բխում է Հայաստանի շահերից

«168 ժամ» թերթը գրում է. «Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տիրույթներում Կատարի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը, անկախ տվյալ պահին ստեղծված իրավիճակային զանազան դրսեւորումներից՝ բխում է մեր երկրի շահերից։ Եվ միայն խրախուսելի ու գովելի պետք է համարել նման այցի իրականացումը Դոհա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Կատար կատարած այցին՝ նման տեսակետ է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նալբանդյանը մասնակցել է Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Բելգրադում մասնակցել է Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սերբիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը նաև նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների՝ պատմամշակութային ընդհանրությունների վրա խարսխված դարավոր բարեկամությունն ամուր հենք է ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար, և Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:

Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությանը քննարկել են ՀՀ ԱԳ նախարարը և Ճապոնիայի ԱԳ փոխնախարարները

Հունիսի 29-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:

Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: Այս մասին Նալբանդյանն ասել է հունիսի 30-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում. Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որտեղ ելույթներ են ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: «Անկասկած, գալիք գագաթաժողովին ընդառաջ շոշափելի արդյունքների գրանցումը կնպաստի այս շրջանակներում ապագա արդյունավետ համագործակցությանը»,- ելույթ ունենալով հանդիպմանը՝ ընդգծել է Էդվարդ Նալբանդանը։ Խոսելով Հայաստան – Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին երկու տարիները բավականին հագեցած էին. «Մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME և Հորիզոն-2020 ծրագրերին, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի, ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպայի» շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք մտադիր ենք շուտով ավարտին հասցնել: Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում ենք աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում: Գրեթե զուգահեռաբար քննարկեցինք և համաձայնության եկանք 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Այս երկու կարևոր փաստաթղթերը կառաջնորդեն Հայաստան-ԵՄ գործընկերությունն առաջիկա տարիներին և կօգնեն մեզ ամրապնդելու մեր փոխշահավետ համագործակցությունը»։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված շարունակական օժանդակությունը, ներառյալ՝ Արևելյան գործընկերություն նախաձեռնության միջոցով՝ ուղղված Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորել է Հանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթի լրամշակված տարբերակի տրամադրումը, որով ոչ միայն առաջարկվում է գործողությունների լավ ծրագիր առաջիկա տարիների համար, այլև Արևելյան գործընկերության նոր՝ վերանայված կառուցվածք, ինչն անմիջականորեն կապված է այս բազմակողմ հարթակի շրջանակներում գործընկեր երկրների կատարողականի և ընդհանուր պարտավորությունները կյանքի կոչելու քաղաքական կամքի հետ: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ տարբերակման սկզբունքը բացառիկ հնարավորություն է ընձեռում այդ շրջանակներում զարգացնելու բազմաոլորտ և բազմաշերտ համագործակցություն՝ դրանով իսկ թույլ տալով պահպանել գործընկերության ամբողջականությունը:

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Հունիսի 23-ի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում մասնակցեց Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 29-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով և համալրվել նոր բովանդակությամբ։ Նախարարը հավելել է, որ Տոկիոյում և Երևանում դեսպանատների հիմնումը նոր լիցք են հաղորդել համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոտոմե Տակիսավան ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության արժեքները կիսող Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և նպատակադրված են ընդլայնել դրանք: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունները, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում կարևոր դեր են խաղում հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: Նախարար Նալբանդյանը և նախարարի տեղակալ Տակիսավան կարևորել են հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է արվել հայ-ճապոնական տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև տարերային աղետների կանխարգելման և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Զրույցի ընթացքում կարևորվել են առևտրատնտեսական համագործակցության բնագավառում պայմանագրային դաշտի ամրապնդումը, անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությանը։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ գոհունակություն հայտնելով այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ: Զրուցակիցները քննարկել են ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ այլ հարցեր:

«Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում մեծ գաղտնիք է բացել

«2016 թվականի բյուջեի կատարողականի միքանիօրյա քննարկումների տաղտուկը երեկ ցրվեց աննախադեպ իրողությամբ՝ ԱԺ ժամանեց շուրջտարին «փախուստի» մեջ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը երբևէ չի ներկայացել ԱԺ ու հաշվետու եղել օրենսդիր­ներին:

Առանց Ղարաբաղի հնարավոր չէ և ոչ մի համաձայնագրի ստորագրում. ԱԳՆ ղեկավար

Ղարաբաղյան հակամարտության և ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել առանց Ստեփանակերտի, ուրբաթ ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը 2016 թվականի պետբյուջեի կատարողականի խորհրդարանական լսումների ընթացքում։

Հուլիսին հնարավոր է Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենա. Նալբանդյան

Հուլիս ամսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարների հանդիպում տեղի ունենա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ  լրագրողների հարցին։ Այսօր ավելի վաղ, Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցին, թե ինչ է արվում Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ, ասել է, որ հարցի պատասխանը նշված է Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակում պահվող բոլոր բանակցային փաստաթղթերում: «Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա հստակ ֆիքսված է, և առանց դրա՝ որևէ պայմանագիր չի կնքվի: Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց Արցախի»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հուլիսի 11-ին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակներում աղբյուրը: «Երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենալու հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում: Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱԺ-ում լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցին, հայտարարել է, որ հուլիսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարների հանդիպում տեղի ունենա: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների:

Մինսկի խմբի համանախագահների և Կասպշիկի հետ խոսել է Էդվարդ Նալբանդյանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին:

Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների հետ,- այս մասին թվիթերյան միկրոբլոգում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «ԱԳ նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասրպրչիկի հետ հեռախոսազրույցներում ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները»,- գրել է Բալայանը։ ԱԳ նախարար #Նալբանդյան|ը #ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասրպրչիկի հետ հեռախոսազրույցներում ներկայացրել է #Ադրբեջան|ի սադրանքի հետևանքները — Tigran Balayan (@tbalayan) July 5, 2017

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն այլընտրանք չունեն. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին՝ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմի սադրանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվո՞ւմ է: «Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ նախարարների մակարդակով: Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ բացառված չէ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- ասել է Նալբանդյանը: Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարմանը հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Նալբանդյանն ընդգծել է, որ համանախագահներն անմիջապես պետք է արձագանքեին, ինչն արել են: «Բայց մինչև այդ արձագանքը, մենք խոսել էինք թե՛ եռանախագահների, թե՛ Անջեյ Կասպշիկի հետ»: Ադրբեջանական կողմը սկսել է շահարկել երկու տարեկան երեխայի մահը: «Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել այդ մասին, իրազեկում ենք: Երեկ թե նախարարության մամուլի խոսնակի, թե արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունները մեր արձագանքն էր ադրբեջանական սադրանքին և պատասխանում էր բոլոր հարցերին»,- նշել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հուլիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրել է հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արտգործնախարարը ևս մեկ անգամ կարևորել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը, որոնք ուղղված էին 2016թ. ապրիլին՝ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը և բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Բաքուն, խոչընդոտելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և հակառակ համանախագահ երկրների և միջազգային հանրության հորդորների և կոչերի, շարունակում է խորացնել թշնամական և այլատյացության քարոզչությունը, միտումնավոր սադրանքներ կազմակերպել, ինչի հետևանքով միայն անցյալ ամսվա ընթացքում Արցախի բանակի չորս զինծառայողներ զոհվեցին։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը, խորը մտահոգություն հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ, ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումն է և ԵՄ-ն անվերապահորեն սատարում է այս նպատակով եռանագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Դեսպան Զալբերը կարևորել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների պայմանավորվածությունների կատարումը։ Հերբերտ Զալբերը տեղեկացրել է, որ ավարտվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունը՝ ընդգծելով, որ շարունակելու է ուշադրությամբ հետևել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում դեսպան Զալբերի գործունեությունը և հաջողություն մաղթեց նրան իր հետագա աշխատանքում։

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քիշնև

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կայցելի Քիշնև՝ մասնակցելու Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նալբանդյանը հուլիսի 11-ին կմեկնի Վիեննա. Սպասվում է Նալբանդյան- Մամեդյարով հանդիպում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանը հրաժարվում է Վիեննայի եւ Պետերբուրգի համաձայնություններից. Նալբանդյան

Հուլիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնևում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը։ Ելույթ ունենալով հանդիպմանը` նախարար Նալբանդյանը նշել է. «Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական ոլորտների, տարբերակման սկզբունքի և այլ դրույթների կարևորությունը, որոնք հանդիսացել են վերջին երկու տարում Արևելյան գործընկերության շրջանակներում գործադրված մեր ջանքերի ուղենիշը: Հայաստանը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել` «Հորիզոն 2020»-ը, «COSME»-ն, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա»-ի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը նախատեսում ենք շուտով ավարտին հասցնել: Հատուկ կցանկանայի ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մենք նախաստորագրել ենք և նախատեսում ենք ստորագրել այս տարվա նոյեմբերին Բրյուսելում: Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները: Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Շարժունակությունն ու մարդկանց միջև շփումները, որոնք ընկած էին Արևելյան գործընկերության հիմքում, պետք է շարունակեն մնալ որպես այդպիսին»: Նախարար Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է նաև համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես, նշելով. «Կցանկանայի հիշատակել Յոհաննես Հանի` Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարներին, մասնավորապես, նրանց, որոնք վերաբերում են Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնմանը, ռոումինգի սակագների հարմոնիզացիային և նվազեցմանը, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորմանը: Կարծում եմ, որ այս առաջարկները կարող են ներառվել մեր ապագա համագործակցության օրակարգում, որը, հուսով եմ, համալրված կլինի բազմաթիվ այլ փոխշահավետ ծրագրերով»: Խոսելով «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթի մասին՝ ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ այն, հիրավի, գալիք տարիների գործողությունների ծրագիր է, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները: «Անշուշտ, Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր խնդիրներից է Եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակումը: Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը և կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը: Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար: Ես կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնելու գալիք գագաթաժողովի մթնոլորտը այնպիսի խնդիրներով, որոնք, բոլորս էլ գիտենք, որ կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը: Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացում և այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք արժանացել է մեր գործընկեր երկրների և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին: Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները: Եվրոպական միությունը եղել և մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը և ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն»։ Հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարները հանդես են  եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին, Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, շեշտել է. «Կրկին Ադրբեջանի ներկայացուցիչները, չարաշահելով այս հարթակը, օրակարգի թեմայի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության մասին խոսելու փոխարեն հանդես են գալիս սադրիչ հայտարարություններով։ Անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով: 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների, կանանց ու ծերերի նկատմամբ իրականացված վայրագություններով, զոհվածների մարմինների խոշտանգումներով, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով։ Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանիով, ներառյալ TR-107 համազարկային հրթիռային համակարգով ռմբակոծելու համար։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանական բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։ Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը»:

Վերջին սադրանքը չի խանգարի ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիմանը

Պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Աժ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 9 հարց: Գրեթե ողջ օրը պատգամավորները հատկացրեցին 2016 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկմանը: Սակայն թե լիագումար նիստերի դահլիճում, թե  խորհրդարանի միջանցքում կար առանցքային մեկ հարց: Նիստերի դահլիճում բոլոր զեկուցողներից պատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչու հաշվետվության մեջ չի երեւում ապրիլյան քառօրյա պատերազմի ազդեցությունը բյուջեի վրա: Դահլիճից դուրս՝ միջանցքներում արդեն քննարկվում էր օրերս՝ հուլիսի 4-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքը:     Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ Ադրբեջանի վերջին սադրանքից հետո անգամ կմեկնի Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման: Դրա մասին նա ասաց Աժ-ում, լրագրողների հետ զրույցում: Նախարարը, ի դեպ, պատրաստվում էր մտնել նիստերի դահլիճ եւ այս հարցին պատասխանելու համար շրջվեց ու մի քանի քայլ հետ դարձավ: Նախնական տեղեկությունների համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հնարավոր է տեղի ունենա հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախ քաղաքում՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Երկու օր առաջ Կիեւում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում Ադրբեջանի պատվիրակն արդեն  աշխատանքային սեղանների շուրջ կրկին փորձել է սադրել եւ խեղաթյուրել իրողությունը: Աժ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը վստահեցնում է՝ համարժեք հակահարված տվել է: Երկու օր առաջ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախաձեռնելով հերթական սադրանքը Ադրբեջանը կիրառեց ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ, որոնք, ի դեպ, լռել էին նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ակնկալելով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հասցեական հայտարարությունները՝ ընդդիմադիրները շեշտում են, որ հարկավոր է ունենալ միջադեպերի բազա՝ ապացուցելու, թե ով է սադրանքները նախաձեռնում: Կորյուն Նահապետյանը վստահեցնում է, որ «յուրաքանչյուր կոնկրետ դեպք փաստագրվում է»: Պահից թելադրված անհրաժեշտ գործողություններն իրականացվել են հենց հուլիսի 4-ից սկսած: Սա պնդում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հատուկ շեշտում է, որ ադրբեջանցի երկամյա երեխայի մահը ադրբեջանական կողմը շահարկում է: Հուլիսի 4-ի դեպքերից հետո Ադրբեջանի խորհրդարանում Հայաստանի վրա հարձակվելու կոշտ հայտարարություններ հնչեցին: ԱԺ այսօրվա արտահերթ նիստի համար խորհրդարան եկած պատգամավորները նույն ոճով հարեւաններին պատասխանելը նպատակահարմար չեն համարում: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ Հայաստանի քաղաքական օրակարգն այլ է: Հայաստանի խորհրդարանի այսօրվա աշխատանքային օրակարգում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումն էր: Հենց հաշվետու տարում էին տեղի ունեցել քառօրյա պատերազմի դեպքերը, որոնց արտացոլումը պետական բյուջեում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չտեսավ: Պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պարզաբանեց՝ հանձնաժողովի դռնփակ նիստում ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչից ստացել են անհրաժեշտ տեղեկությունները՝ ծախսերի եւ ձեռքբերումների մասով: Դրանց կարող են ծանոթանալ նաեւ հանձնաժողովի ոչ անդամ պատգամավորները, բայց այս դեպքում կարեւորվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկության չտարածումը: Այդպիսի փաստաթուղթ պատգամավորները ստորագրում են, բայց անցյալ տարի դեպքեր եղել են, երբ խախտվել է այդ պարտավորությունը: Կորյուն Նահապետյանը հատուկ նշեց, որ դրանից դասեր է պետք քաղել եւ այսօրվա լարված իրավիճակում պահպանել զգոնությունը:

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել

Հուլիսի 10-ին Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Այսօր Բրյուսելում համանախագահների ներկայությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ այսօր․ ԱԳՆ

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են Ավստրիայում և քննարկել ԼՂ խնդիրը

Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, հուլիսի 11-ին կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցն էր

Հուլիսի 11-ին Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակելն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։  

Այն, որ հանդիպում կկայանա, լավ է. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման փաստը: «Դրա մասին ճիշտ կլինի խոսել հանդիպումից հետո», – ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հանդիպումից ակնկալիքների մասին RIA Novosti-ի հարցին։ «Բայց այն, որ հանդիպում կկայանա, լավ է: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին», – նշել է Նալբանդյանը:

«Վստահության ամրապնդում երկխոսության և համագործակցության միջոցով»․ Էդվարդ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Ելույթը՝ ստորեւ․ «Վստահության ամրապնդում երկխոսության և համագործակցության միջոցով» Հարգելի՛ նախագահող, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի նախագահությանը և, մասնավորապես, նախարար Սեբաստիան Կուրցին` արտգործնախարարների ոչ պաշտոնական այս հանդիպումը կազմակերպելու համար: Անվստահության հաղթահարման և վստահության ամրապնդման նպատակով ջանքերի համադրումն ամրագրված է այս կազմակերպության «ծննդյան վկայականում», միևնույն ժամանակ երկխոսությունն ու համագործակցությունը մշտապես համարվել են որպես մեր համընդհանուր նպատակներին հասնելու միջոց: Մենք բարձր ենք գնահատում նախագահության՝ ԵԱՀԿ հիմքերին ևս մեկ անգամ անդրադառնալու նախաձեռնությունը, քանի որ այսօր ոչ երկխոսությունը, ոչ էլ համագործակցությունը չեն կարող համարվել որպես ի վերուստ տրված: Հուսով ենք, որ նմանօրինակ քննարկումները կարող են նպաստել համագործակցության իրական ոգու վերականգնմանը, այն գիտակցմամբ, որ ԵԱՀԿ ամենանշանակալի ձեռքբերումներն ապահովվել են երկխոսության և քաղաքական բարի կամքի շնորհիվ: Համագործակցության հետընթացի և վստահության քայքայման պատճառները չեն սահմանափակվում զուտ մի շարք ոլորտներում առկա տարաձայնություններով: Այստեղ պետք է հիշատակել նաև կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, որի հետևանքով ոչ միայն հարված է հասցվում վստահության պահպանմանը, այլ նաև խարխլվում է ԵԱՀԿ բուն առաքելությունը՝ խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրել` ի վնաս մյուսների և ողջ կազմակերպության: Ադրբեջանի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլև հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը: Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը։ Ընդհանուր նորմերի և սկզբունքների ոտնահարումը և չարաշահումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում: Զարմանալի չէ, որ մասնակից այս պետությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս մնաց միայնակ և հայտնվեց մեկուսացման մեջ: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ադրբեջանի հակադրումը ԵԱՀԿ հանձնառություններին ներառում է ԵԱՀԿ բոլոր երեք հարթությունները: Ադրբեջանի ղեկավարությունն որևէ առիթ բաց չի թողնում ներակայացնելու իր երկիրը որպես բազմամշակութայնության ջատագով: Իրականում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և պատմական ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ավիրումը և վերացումը հակառակն են վկայում: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) 2016 թվականի զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: Նմանօրինակ քարոզչության մթնոլորտում մեծացած հենց այս սերունդն է, որ կրկին ու կրկին ազգային ատելության հողի վրա զազրելի հանցագործություններ է իրականացնում: Ինչպե՞ս կարող է Բաքվի ղեկավարությունը խոսել բազմամշակութայնության մասին և միաժամանակ «բոլոր հայերին Ադրբեջանի համար մեկ թշնամի» անվանել: Հավանաբար, Բաքուն սա համարում է ինքնահռչակ «խելամիտ ուժի» դրսևորում: Խելամիտ ոչինչ չկա միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերի մեջ։ Շատ երկրներ քաջատեղյակ են Ադրբեջանում առկա իրողությանը, և հայկական ծագում ունեցող իրենց քաղաքացիներին նախազգուշացնում են զերծ մնալ Ադրբեջան այցելություններից, որտեղ նրանք մոլեգին ռասիզմի խտրական քաղաքականության զոհը կարող են դառնալ։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, 2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների հանդեպ իրականացված վայրագություններով, մարմինների անդամահատումներով, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով. գործողություններ, որոնք դատապարտվեցին միջազգային հանրության կողմից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախաձեռնեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև բանակցային գործընթացի առաջխաղացման համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով: Վիեննայի գագաթաժողովի ժամանակ, մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց, ինչն այնուհետև վերահաստատվեց Սանկտ Պետերբուրգում. ներդնել ԵԱՀԿ մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար, որը կարող էր նաև ծառայել որպես իրավիճակի սրման կանխարգելման մեխանիզմ, ինչպես նաև ընդլայնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի կարողությունները։ Վերահաստատվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, ընդգծվեց 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի անշեղորեն կատարման անհրաժեշտությունը: Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են: Հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը և Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու վերոնշյալ բարձր մակարդակի համաձայնությունները: Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում: Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները: Տիկնա՛յք և պարոնա՛յք, ԵԱՀԿ շրջանակներում վստահությունը նախևառաջ ենթադրում է վստահություն հենց կազմակերպության և իր կարողության հանդեպ՝ արձագանքելու Եվրոպայում անվտանգության ահագնացող մարտահրավերներին: Վստահ ենք, որ եռանախագահների առաջարկությունների հիման վրա ԵԱՀԿ-ն պետք է ամրապնդի իր ներկայությունը հակամարտության գոտում՝ այն դնելով առավել տևական և ամուր հիմքերի վրա: Այս առնչությամբ ԵԱՀԿ-ն պետք է աջակցի հակամարտության բոլոր կողմերին հրադադարի ռեժիմը հարգելու, ռազմական սրումից խուսափելու և վստահություն կառուցելու հարցերում: ԵԱՀԿ-ն պատմության դասերի հիման վրա ստեղծված կազմակերպություն է, իսկ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ պատերազմը կարող է անվտանգության մթնոլորտի թյուր ընկալման և սխալ հաշվարկի հետևանք լինել, մինչդեռ խաղաղությունը վստահության վրա է հիմված: Ադրբեջանն այլ ճանապարհ է ընտրել: Ժողովուրդներն իրավունք ունեն իմանալու` ով է նրանց տանում կորստի և տառապանքի ճանապարհով: Անկողմնակալ և պատասխանատու ձևով անվտանգության սպառնալիքների բացահայտումը կարևոր է այս կազմակերպության նկատմամբ վստահության ամրապնդման առումով: Իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մատնանշեցին Ադրբեջանին որպես բռնությունը նախաձեռնող կողմ: Սա եռանախագահների` ուղղակիորեն Ադրբեջանին հասցեագրված առաջին կոչը չէր: Նախկինում եռանախագահներն իրենց մի շարք հայտարարություններում բացեիբաց կոչ են արել Բաքվին զերծ մնալ իրադրության սրումից, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները և հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ի պատասխան Ադրբեջանի` 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի վավերականությունը հարցականի տակ դնելու վերաբերյալ պնդումների` եռանախագահները հստակորեն հայտարարեցին, որ այդ համաձայնագրերն անժամկետ են և պետք է խստորեն պահպանվեն: Այնուամենայնիվ, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով բանակցային սեղանին իր խիստ ապակառուցողական վարքագծին և հակամարտության գոտում սադրիչ գործողությունների քաղաքականությանը: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնսիկ հասցեական կոչերը։ Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` ռմբակոծելու Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։ Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը: Այս զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը: Պարո՛ն նախագահող, Մենք հանձնառու ենք ԵԱՀԿ շրջանակներում խաղաղության, անվտանգության և համագործակցության առաջմղմանը ու շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերում: Շնորհակալություն:

Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Ադրբեջանին զսպելու առավել շոշափելի միջոցներ. Նալբանդյան

Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկում: Այդ մասին ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյան-Մամադյարով հաջորդ հանդիպումը՝ սեպտեմբերին

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ է հանդիպել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրասուա Շարպանտիեն: Հանդիպման թեման՝ Ֆրանսիայի ազգային տոնն էր, բայց ինչպես եւ սպասվում էր, հիմնական շեշտը դրվեց քաղաքական խնդիրների, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ֆրանսիա փոխհարաբերությունների վրա: Չորս տարի առաջ Հայաստանն անավարտ թողեց ԵՄ հետ տարվող բանակցությունները եւ շրջվեց դեպի ԵԱՏՄ: Հայաստան-ԵՄ համագործակցության էջը, սակայն, չփակվեց: Այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովի  ժամանակ նախատեսված է ստորագրել Հայաստան-ԵՄ նոր իրավական համաձայնագիրը: 2013-ի պատմությունն այլեւս չի կարող կրկնվել՝ սա փաստում են Հայաստանի արտգործնախարարության ղեկավարները: Ճիշտ է, այս հարցում որոշակի զգուշավորություն դեռ փորձում է պահպանել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Տվյալ փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է, կապրենք՝ կտեսնենք»: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հարցի առնչությամբ խոսում է ավելի բաց՝ նաեւ բացելով որոշ «փակագծեր»: «Պայմանավորվածություն ԵԱՏՄ-ի հետ՝ այլ ինտերգրացիոն»: Հայաստան-ԵՄ համաձայնագրում հստակ նշված են համագործակցության եզրերը՝ դա բարեփոխումներն են եւ որոշ հեռանկարային ուղղությունները, որոնց մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրասուա Շարպանտիեն: «Սա այնպիսի Համաձայնագիր է, որի կենսագործումների մեջ շեշտը դրվում է զուտ տնտեսական բնույթի համագործակցությանը: Ուշադրության կենտրոնում են մի շարք ոլորտներ, դա կարող է լինել գյուղատնտեսությունը, տրանսպորտը, դա կարող է լինել առողջապահությունը: Նախաստորագրված այդ Համաձայնագրի մեջ կան նաեւ դրույթներ, որոնք վերաբերում են ծառայությունների մատուցմանը: Այ, սա է կարեւորը:  Կան բազմաթիվ տնտեսական կանոնադրային դրույթներ, որոնք միտված են բարելավելու գործարար մթնոլորտը ԵՄ եւ Հայաստանի միջեւ»: ԵՄ-ը Հայաստանի համար շարունակում է մնալ կարեւորագույն գործընկերը՝ օրեր առաջ Աժ-ում նախորդ տարվա հաշվետվության ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Կոնկրետ Ֆրանսիայի դեպքում Հայաստանի հետ խորը քաղաքական համագործակցությունը դեռեւս իր արտացոլումը չի ստանում առեւտրատնտեսական մակարդակում: Երկու երկրների միջեւ տարեկան երկկողմանի ապրանքաշրջանառությունը կազմում է 50 միլիոն եվրո: Այս թիվը փոխվելու միտում ունի, քանի որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերություններն սկսել են հետաքրքրվել Հայաստանով: Ֆրանսիական կապիտալով 100-ից ավելի ընկերություն արդեն աշխատում է Հայաստանում: Դեսպանը խոստովանում է, որ ֆրանսիական ընկերություններին մինչ այս պահը այդքան չէր հետաքրքրում հայկական շուկան, բայց փոփոխություններ նկատվում են, ասում է. «դրանք լինելու են»: Նոր ընկերությունների հետաքրքրությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի միջոցով դեպի Իրանի եւ ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հեռանկարով, այնպես էլ նոր կառավարության ձեռնարկած բարեփոխումների ծրագրերով: Սրանից, սակայն, ֆրանսիացիները դեռ չեն շտապում ոգեւորվել: «Հիմա պետք է պարզապես մի փոքր սպասենք, թե ինչ պտուղներ կտան ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության մեթոդները եւ, բնականաբար, ինչ արձագանք նրանք կստանան, ինչ տեսանկյունից դրան կմոտենան այն ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են: Գիտեք ինչ, որպեսզի ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում լինի ավելի առարկայական, շոշափելի ու ավելի ընդգծված, պարզ ասած՝ Հայաստան գալ ցանկացողների համար շատ կարեւոր է այստեղ գործունեություն հաստատած ֆրանսիական ձեռնարկությունների արձագանքը՝ իրենք այստեղ լա՞վ են իրենց զգում, աշխատանքները, գործունեությունը հաջողությա՞մբ է ընթանում, այսպես ասենք, Հայաստանում գործող ձեռնարկությունների առողջական վիճակն արդեն լա՞վ է»: ԵՄ հետ լիարժեք համագործակցության առավելությունները, թերեւս, չեն սահմանափակվում տնտեսական ոլորտով: Վերջերս ականատես էինք, թե ինչպես Վրաստանի համար ազատականացվեց մուտքի արտոնագրերի կարգը, որը այդ երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց վիզաների Շենգենի տարածքի երկրներ այցելել։ Այս դեպքում՝ պարզապես նշենք համագործակցության ժամկետները: Եթե 2013-ին Հայաստանը հրաժարվեց կնքել Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը, Վրաստանն այն ստորագրեց մեկ տարի անց՝ 2014-ին: Երկու հարեւան երկրների միջեւ կա եւս մեկ տարբերություն ԵՄ հետ համագործակցության հարցում՝ Հայաստանի դեպքում անընդհատ նշվում է, որ ԵՄ հետ նոր պայմանագրի կնքման ենք գնում որոշակի սահմանափակումներով՝ չվնասելու համար այլ ինտերգրացիոն կառույցների շահերը: Նկարը՝ Մեդիա կենտրոնի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), հուլիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա աշխատանքի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին համանախագահների առաջարկը՝ այս տարի ավելի ուշ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Համանախագահներն առաջարկել են իրենց օգնությունը հանդիպման կազմակերպման գործում: Քննարկվել է նաև ներկա իրադրությունը շփման գծում: Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ:

Էդվարդ Նալբանդյանը մի շարք հարցեր է քննարկել Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Հուլիսի 14-ին հնդկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Շրի Ակբարի միջև, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Մինսկ

Հուլիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցության զարգացման քայլերը

նդկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին հեռախոսազրույց տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Շրի Ակբարի միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձան Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի` Երևան կատարած այցելության ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Շրի Ակբարը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը։ Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը և ՀՀ Նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան – ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Երկուստեք կարևորվեց առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

Նալբանդյանը ՀԱՊԿ-ին է ներկայացրել ԼՂ կարգավորման գործընթացը տապալելու Բաքվի գործողությունները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։ Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձել Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։ Այս հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին և դրանց ձախողման նպատակով Բաքվի գործողություններին՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելուն, ռազմական սադրանքներին, դրանց հետևանքով իրավիճակի սրմանը։ Էդվարդ Նալբանդյանը գործընկրներին ներկայացրել է Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, Հայաստանում ապաստանած փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաև Սիրիայի ժողովրդին հայկական հումանիտար օգնության տրամադրման մանրամասները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ հայաստանյան օգնությունը Սիրիա առաքելու հարցում օժանդակություն ցուցաբերելու համար: Նիստին մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ի ու միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։ Նախարարները համատեղ հայտարարություններ են ընդունել՝ Տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով համատեղ միջոցառումների վերաբերյալ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ազատամարտիկների հիշատակի պղծման անթույլատրելիության մասին։

Բակո Սահակյանը մասնակցել է է Գանձասարի Սբ.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված պատարագին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին եւ տոնական միջոցառումներին: Արցախի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած ավանդի համար եւ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյա հոբելյանի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանին, բարերարներ Վարուժան Բաղրամյանին եւ Արամ Ֆրանկյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով։ Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը

Հուլիսի 25-ից 27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:

ԱՄԷ ԱԳ նախարար. Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար

Այսօր կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ իր գործընկերոջ այցելությունը տեղի է ունենում Հանրապետության Նախագահի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Էմիրություններ կատարած այցից, հայ-էմիրաթական գործարար համաժողովի հաջող անցկացումից հետո, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև ձևավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ շեշտելով, որ դրանում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը: Զրույցի ընթացքում ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ենն երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խորացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցեր: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարձր մակարդակով փոխայցելությունները, միմյանց մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը նպաստում են փոխգործակցության ամրապնդմանը, ինչին, նախարար Նալբանդյանի համոզմամբ, կնպաստի նաև Դուբայում վերջերս հիմնված Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: Նախարարներ Նալբանդյանը և Ալ Նահայանը կարևորել են ԱԳ նախարարությունների միջև երկկողմ և միջազգային օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար, և վերջին շրջանում Էմիրություններից գրանցվել է զբոսաշրջիկների էական աճ: Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը ներկայացրել է արաբական թերակղզում վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ Էմիրությունների մոտեցումները։ Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով, որ եռախագահող երկները՝ հանդես գալով միջազգային հանրության անունից, շարունակաբար շեշտում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային գործըթացն այլընտրանք չունի և հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման հիման վրա։ Հանդիպումից առաջ ԱՄԷ արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Մինսկի խումբը ազդեցություն չունի Բաքվի վրա. քաղաքագետ

Ռուսաստանի կողմից Բաքվին զենք մատակարարելու, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ու միջնորդների պասիվության մասին այսօր իր կարծիքն է ներկայացրել ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա համոզմամբ՝ Մոսկվայի համար դեպի Հարավային Կովկաս բացվող դռան բանալին Երևանում է, ինչը ենթադրում է, որ Մոսկվան պետք է նրբանկատ լինի Հայաստանի հետ հարաբերությունների հարցում:   Շփման գծում նախորդ տարվա ապրիլից հետո ամրապնդման աշխատանքներ են իրականացվում, կատարավածը թերևս ցնցել է շատերին. սա ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի սահմանագոտի այցի տպավորություն է: Զինծառայողների հետ զրույցից հստակ հասկացել է, որ մարտական ոգին շատ բարձր է: Այն, ինչ կատարվեց նախորդ տարի, մտահոգում է շատերին ու առաջին հարցը ռազմական գործողությունների կրկնման հավանականության մասին է: Լայնամասշտաբ պատերազմով որևէ գերտերություն հետաքրքրված չէ, դա պետք չէ ոչ ոքի՝ կարծում է նա. «Եթե Ադրբեջանը համոզված լինի, որ իրեն կհաջողվի բլից-կրիգի միջոցով հաջողության հասնել ու  ամրապնդել դիրքերը,  ապա դա հնարավոր կլինի, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունները տարածաշրջանում որեւէ մեկին ձեռնտու չեն։ Առանց այն էլ հարեւան երկրներում թեժ կետեր կան եւ հակամարտության շրջանակը մեծացնելը  որեւէ մեկի ձեռնտու չէ:  Դեռ կա Սիրիայի, Իրաքի, «Իսլամական պետության», քրդերի խնդիր։ Այսինքն տարածաշրջանում դեռ կան հսկայական խնդիրներ»: Սակայն որոշակի լարվածություններ քաղաքագետը սահմանագոտում չի բացառում: Իսկ յուրաքանչյուր նման դեպքում շատ պարզ մի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ ՄԽ-ը պասիվություն դրսևորում: Պատասխանը պարզ հնչեց.  կամ ռեսուրսները չեն բավարարում, կամ խումբը ազդեցություն չունի Բաքվի վրա: «Համանախագահները հիմնականում միմյանց հետ համամիտ են, բայց ճնշում գործադրելու համար գործնական քայլեր ձեռնարկելու հարցում  քաղաքական վճռականություն է պետք։ Կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում՝ հավանաբար տարածաշրջանային իրենց շահերից ելնելով՝  կամ ռեսուրսները չեն բավարարում, կամ խումբը բավականաչափ ազդեցություն չունի: Ունենալով Թուրքիայի, Պակիստանի և իսլամական մի շարք երկրների լուրջ աջակցությունը՝ Բաքուն կարողանում է անտեսել քաղաքակիրթ հանրության կարծիքը»: Պարզ հասկանալով, թե որքան ագրեսիվ է տրամադրված Բաքուն հայկական կողմի նկատմամբ, Մոսկվան զենք-զինամթերք է վաճառում իր ռազմավարական դաշնակցի դեմ պատերազմել ցանկացող երկրին։ Արդյո՞ք սա  չի նպաստում լարվածության ավելացմանն ու չի ոգևորում Ադրբեջանին: Քաղաքագետի կարծիքով՝ գուցե Մոսկվայի երկակի դիրքորոշումը դերակատարություն ունի այդ հարցում։ Ադրբեջանը ոչ ԵԱՏՄ անդամ է, ոչ էլ ՀԱՊԿ անդամ և  Ռուսաստանը, ձգտելով լուրջ ազդեցությունը պահպանել հետխորհրդային երկրների վրա, ամեն դեպքում փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում: «Իհարկե, Մոսկվան հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում: Յուրաքանչյուր հակամարտություն կամ  հակասություն գերտերությունների համար  սեփական հետաքրքրություններն առաջ տանելու հնարավորություն է: Մոսկվան, բնականաբար, չի ուզենա դուրս մնալ տարածաշրջանից: Եվ պետք է նշեմ, որ Ռուսաստանի համար դեպի Հարավային Կովկաս տանող բանալին գտնվում է հենց Երևանում: Եվ եթե որևէ անուղղելի բան տեղի ունենա և կորցնենք Արցախը, ապա կորցված կլինի նաև ամբողջ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար:  Այդ դեպքում Ռուսաստանի ֆակտորը որևէ մեկին հետաքրքիր չի լինի այս տարածաշրջանում»: Այս կարեւոր փաստը գիտակցելու փոխարեն՝ Մոսկվան քիչ է՝ զենք է մատակարարում մեր հակառակորդ երկրին, դեռ մասնագետներ է ուղարկում, որպեսզի սովորեցնեն՝ ինչպես օգտվել ժամանակակից զենքից՝ ահազանգում է  ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Ի դեպ՝ երեկ Անդրանիկ Միհրանյանը հանդիպել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ այսօր տեղեկացրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը պարզապես նախագահների գագաթաժողով կազմակերպելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում պետք է դիտարկել: Նախագահների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն չկա, սակայն սեպտեմբերին՝ Նյու-Յորքում, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում գուցե նման պայմանավորվածություն ձեռք բերվի՝ ասաց ռուսաստանցի քաղաքագետը։

Էդվարդ Նալբանդյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման ԱՀ, ՀՀ և ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը հուլիսի 23-ին Արցախում ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Նույն օրն առավոտյան Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:

Շահագրգիռ ենք անել հնարավորը՝ Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հուլիսի 18-ին ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը

Հուլիսի 25-ից 27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Իսրայելի պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հուլիսի 25-ին տեղի կունենան արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բանակցությունները։ Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարների հետ: Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հոգլանդը «սայլը կապեց ձիուց առաջ». Ստանիսլավ Տարասով

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հեռանում է՝ երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 28-ից իր տեղը զիջելով Էնդրյու Շեֆերին: Նոր համանախագահը վերջերս ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար, ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում: Այս ամենը հայտնել է անձամբ Հոգլանդը՝ շեշտելով, որ «ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»: Սակայն, Հոգլանդի բոլորովին այլ հայտարարություններն են այսօր արժանացել լուրջ քննարկումների:   ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի հեռացող համանախագահ Ռիչարդ Հոգլանդն իր հայտարարությունների համար ընտրել էր նույն այն օրը, երբ Սոչիում հանդիպում էին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները: Շատերը կապ են տեսնում այս երկու իրադարձության միջեւ: Այդպես է նաեւ մտածում «Ռադիոլուրի» զրուցակից՝ ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: «Հոգլանդը մի քիչ առաջ ընկավ եւ, ինչպես ասվում է, սայլը կապեց ձիուց առաջ: Ինձ մոտ տպավորություն է, որ ամերիկացիները ՄԽ-ի ներսում սկսել են առանձին «խաղալ»: Պառճառների մասին, երեւի շուտով կիմանանք: Այս պահին կարող ենք պարզապես ենթադրություններ անել: Ասենք՝ վախենում են, որ Մոսկվան կարող է պայմանավորվել Երեւանի եւ Բաքվի հետ ու այդ պայմանավորվածություններին միացնել նաեւ Ստեփանակերտին՝ ինչ որ ձեւով լուծելով այս խնդիրը: Մոսկվայի վերլուծական շրջանակներում, օրինակ, կան մի քանի տարբերակներ: Դրանցից մեկի համաձայն՝ Ղարաբաղը կարող է փոխանցվել ասենք՝ 50 տարվա կառավարման ԱՊՀ կամ ԵԱՏՄ տիրույթ, տարածքը ոչ Հայաստանինը կլինի, ոչ Ադրբեջանինը եւ հակամարտող կողմերը չեն ունենա լուծման հետ կապված բարդույթներ: Իսկ այդ 50 տարվա ընթացքում, ինչպես ասվում է, կամ փադիշահը կմեռնի, կամ՝ մոլլան»: Ռուս վերլուծաբանը «Ռադիոլուրի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած՝  հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի կիրառումն անգամ տարածաշրջանին խաղաղություն չի բերի: Հայկական վերլուծական դաշտի գնահատականների համաձայն, որեւէ «գաղտնազերծում» ամերիկացի համանախագահը չի արել: Կրկվել են Մադրիդյան հայտնի սկզբունքները. Արցախի ժամանակավոր կարգավիճակի հստակեցումը կորոշվի ապագայում հանրաքվեի միջոցով, երբ արդեն լուծված կլինի փախստականների վերադարձի խնդիրը, Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը, պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը: Ինչ վերաբերում է հրապարակված կետերից դուրս Հոգլանդի գնահատականներին, ապա ՄԽ-ում ամերիկացի համանախագահը նշել է հետեւյալը. «Սա երկարատեւ հակամարտություն է, այն կապված չէ այս կամ այն համանախագահի հետ: Սա մեր ընդհանուր քաղաքականությունն է: Անշուշտ առաջարկվող ծրագիրն ավելի մանրամասն է եւ ծավալուն, սակայն, սա ցանկացած կարգավորման խելամիտ հիմքն է եւ բոլոր կողմերը համաձայն են այս հարցում: Այս խնդիրը չի սկսել նախկին խորհրդային երկրների անկախացումից հետո: Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր: Խաղաղության հիմքը պետք է համապատասխանի Հելսինկյան սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականության սկզբունքը: Միտումնավոր չէ, որ տարածքային ամբողջականություն ձեւակերպումը բաց է թողնված: Դա հարց է, որը պետք է քննարկվի վերջում»: Վերջին միտքը Հոգլանդը արտահայտել է պատասխանելով ադրբեջանական կողմի անհանգստություններին, թե ինչու փաստաթղթում չկա «Ադրբեջաի տարածքային ամբողջականություն» ձեւակերպումը: Հայկական արձագանքն այս ամենին իրեն սպասեցնել չի տվել: Հոգլանդի հայտարարություններին այսօր անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը շատ հեռուն գնացող ծրագրեր եւ քողարկված հաղորդագրություններ Հոգլանդի ասածում չի տեսնում: Ռիչարդ Հոգլանդի հայտարարություններին ի պատասխան՝ երեկվանից խիստ ակտիվացել է նաեւ Ֆեյսբուքի հայ օգտատերերի տիրույթը: Հակիրճ փոխանցենք, թե ինչ երկխոսություններ է ծավալվում այս թեմայով: «Ամերիկացները ավելի ճիշտ կանեն վերադառնան Վիլսոնի իրավարար վճռին եւ դա ադպես էլ լինելու է: Ինչ վերաբերվում է ռուսներին՝  կամ նրանք կչեղարկեն Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերը եւ հայերի հետ նոր քաղաքակրթություն կկառուցեն կամ էլ պատմության գիրկն են անցնելու, ինչպես մեր տեսած բազում կայսրություններ»: «Ոչ մի թիզ հող չենք տալու …. Մի խոսքով պետք է պատրաստվել պատերազմի …» «Մի 20 տարի էլ թող սրա շուրջը բանակցեն …»: «Գետաշեն, Կուշչի, Մարտունի, Ազատ, Զագլիկ եւ այլ գյուղերն ու փախստական դարձած դրանց հայ բնակիչները …. Թե՞ այս հարցը երբեք չի էլ հուզել հայկական կողմին… նրանք վաղուց Դաշտային Ղարաբաղը համարել են ադրբեջանակա՞ն»: Ինչպես է արձագանքում ադրբեջանական կողմը այս հայտարարություններին եւ քննարկումներին հայտնի չէ: Լրատվական կայքերում պարզապես ներկայացված է Հոգլանդի հրապարակած 6 կետերը, սակայն հանրային քննարկումներ չեն ծավալվում։  

Նոր դեսպանատունը՝ բարեկամական հարաբերությունների կարևոր արտացոլանք

Այսօր տեղի է ունեցել Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա են գտնվել ՉԺՀ—ի արտգործնախարարի օգնական Հուիլայ Լին, Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հեռավորությունը չի կարող բաժանել իսկական ընկերներին: Չնայած Չինաստանն ու Հայաստանը աշխարհագրորեն իրարից հեռու են գտնվում, չինացիներն ու հայերը բարեկամ ժողովուրդ են: Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապը տարեցտարի զարգանում է եւ կայուն հիմքերի վրա է: ՉԺՀ-ի արտգործնախարարի օգնական Հուիլայ Լին շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին, ապա հավելեց. «Չինաստանը, որպես Հայաստանի լավ ընկեր, եղբայր եւ վստահելի գործընկեր, պատրաստ է նաեւ հետագայում զարգացնել երկարաժամկետ բարեկամությունը, այդ թվում՝  բազմակողմ հարաբերություններում եւ վստահորեն շարժվել առաջ»: Դեսպանության նոր շենքի կառուցմամբ Հայաստանն ու Չինաստանը շարունակում են իրենց երկարամյա դիվանագիտական հարաբերությունները: Դիվանագիտական ներկայացուցչության այս կառույցը լինելու է ոչ միայն երկկողմանի շփումների եւ երկխոսության գլխավոր հարթակ, այլեւ երկու երկրների բարեկամական հարաբերությունների կարեւոր արտացոլանք՝ հավելեց ՉԺՀ-ի արտգործնախարարի օգնականը: Դեսպանության նոր շենքը կկառուցվի Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում, որտեղ եւ դրվեց առաջին քարը: Խմիչքով լեցուն բաժակներ եւ փոխադարձ շնորհավորանքներ: Հիմնարկեքի արարողությունից հետո չին բարեկամներին առաջինը շնորհավորողն ու փոխադարձ շնորհավորանքը ստացողը մեր երկրի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանն էր: «25 տարի առաջ մենք հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ, եւ անցած տարիների ընթացքում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Չինաստանը, հնարավոր ամեն ինչ արել են, որ բարեկամական հարաբերությունները զարգանան եւ խորանան, ընդլայնվեն»: Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ այս շենքը Չինաստանը Երեւանում կառուցում է այն հեռանկարով, որ իրագործելու է նոր ու լայնամասշտաբ ծրագրեր՝ հանուն երկու երկրների բարեկամական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու: Հայաստանում Չինաստանի դեսպանության ներկայիս շենքը գործում է արդեն 25 տարի: Այսօր այն չի կարող բավարարել դինամիկ զարգացող եւ խորացող հայ-չինական համագործակցության  պահանջները, ուստի ավելի մեծ դեսպանատուն ունենալն օրինաչափ է՝ մեզ հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն: «Հայաստանը երկիր է, որը հին ժամանակներում գտնվել է Մեծ մետաքսի ճանապարհին: Ենթակառուցվածքների շինարարությունը՝ երկաթգծային, ավտոմոբիլային եւ  ավիաուղիների  ընդլայնումը ռեգիոնի հետ, օրակարգում է, ակտիվ քննարկվում է: Չինական դեսպանության նոր տարածքը կկազմի 40 հազար քմ:  Դա կլինի Հայաստանում ամենամեծ դեսպանատներից մեկը, որն ամբողջովին ցույց է տալիս Հայաստանի եւ Չինաստանի ցանկությունները՝ զարգացնելու առավել խորը եւ ընդգրկուն համագործակցություն միմյանց հետ՝ եզրափակեց մեր երկրում Չինաստանի դեսպանը:

Նալբանդյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանական վայրը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` չնշելով կոնկրետ ժամկետներ։

Հոգլանդը նոր բան չի ասել ԼՂ խնդրի մասին, պարզապես հեռանալուց առաջ կրկին խոսել է ինչ-որ հարցերի շուրջ. Էդվարդ Նալբանդյան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Tert.am-ի խնդրանքով անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած 6 կետերին:

Հոգլանդը նոր բան չի ասել ԼՂ խնդրի մասին. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել: «Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները կտեսնեք նույնը»,-  ընդգծել է նախարարը: Անդրադառնալով այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով և Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»: Նախարարը վստահեցրեց, որ ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա: Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նալբանդյանին է ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները

Այսօր՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Բիշքեկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները փոխանակվել են շնորհավորական ուղերձներով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդռախմանովն օգոստոսի 27-ին շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատմանական կարևորության մասին, որը հիմք է ծառայել հայ-ղազախական բամզադարյա կապերի զարգացման ժամանակակից փուլի համար: Նախարար Նալբանդյանն արժևորում է երկու երկրների միջև ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացմանը միտված գործող մեխանիզմները: Ամփոփելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերն այսուհետ ևս կծառայեն երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը՝ նպաստելով հայ-ղազախական միջպետական գործընկերության որակական նոր մակարդակի բարձրացմանը: Ղազախստանի արտգործնախարարն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարի ընթացքում երկու երկրներին հաջողվել է երկկողմ համագործակցության ամուր և ընդգրկուն համակարգ ստեղծել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և իրավահավասար գործընկերության վրա: Կայրատ Աբդռախմանովը հույս է հայտնում, որ երկու երկրները կշարունակեն սերտ համագործացությունը միջպետական հարաբերությունների բոլոր մակարդակներում, իսկ նախատեսված համատեղ միջոցառումնեը լրացուցիչ խթան կհանդիսանան ղազախա-հայկակական կապերի խորացման համար: Եզրափակելով ուղերձը՝ Ղազախստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ ավանդապես բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-30-ին կայցելի Հայաստան: Տեղեկանում ենք կազմակերպության լրատվական ծառայությունից: Այցը տեղի կունենա կազմակերպության անդամ երկրներ այցելությունների շրջանակներում, որոնց նպատակն է քննարկել հավաքական անվտանգության խորհրդի նիստի, արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի, պաշտպանության նախարարների խորհրդի նիստի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան 2017թ. աշնանը Մինսկում: Խաչատուրովի այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այլ հանդիպումներ ևս նախատեսված են՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ և այլն:

Ադրբեջանը փորձում է փակել միջազգային հանրության աչքերը. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ձեւացնել վատ խաղի ժամանակ։ Այս մասին օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Բավքի՝ զրույցի առարկայական չլինելու մասին հայտարարությունները։

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետին

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնակացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։

Հայաստան կայցելի Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարարը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով օգոստոսի 30-31-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը։ Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Իգոր Ցրնադակը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Օգոստոսի 30-ին նախատեսված են Հայաստանի ու Բոսնիա և Հերցոգովինայի արտգործախարարների բանակցությունները, ինչին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

Օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոր անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը: Շահագրգիռ մտքերի փոխանակում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ։

Ալիևը շարունակում է «թոզ փչել միջազգային հանրության աչքերին». Նալբանդյան

Երևանում է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտգործնախարարը Իգոր Ցրնադակը: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի  հայտարարությանը, որ պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների ԼՂ հարցում համանախագահների առաջարկությունների վրա, եթե Հայաստանը դրանք ընդունի, նշեց, որ Ալիևը շարունակում է «թոզ փչել միջազգային հանրության աչքերին»: «Չեմ կարծում, որ որևէ  նոր բան կա այդ հայտարարության մեջ: Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային  հանրության աչքերին, ասում է՝ պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով,  Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ, իսկ Ադրբեջանը մերժում է այդ երեք սկզբունքները, անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ընդամենը հղում են կատարվում կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները: «Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է  գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների առաջարկների վրա, ապա պետք է վերահաստատի, գործնականում իրականացնի այն, ինչ որ առաջարկում են եռանախագահները ինչ վերաբերում է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, անվերապահ հարգի, իրականացնի 1994 թվականի, 1995 թվականի զինադադարի համաձայնագրերը: Հայաստանը համամիտ է եռանախագահների հետ, Ադրբեջանը, փաստորեն, մերժում է եռանախագահող երկրների կողմից արված կոչերը ՝ վերահաստատելու այդ հանձնառությունները: Եվ, իհարկե, Ադրբեջանը պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում, Պետերբուրգում»,- ասաց  Նալբանդյանը: Բոսնիա-Հերցեգովինայի արտգործնախարարը Իգոր Ցրնադակն էլ իր խոսքում նշեց, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Խոսելով վիզային ռեժիմի ազատականացման մասին նա նշեց, որ Հայաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան այսօր Երևանում ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք կարող են այցելել այդ երկիր առանց վիզայի: Բոսնիա-Հերցեգովինայի արտգործնախարարը, որի առաջին այցն էր Հայաստան, երկու երկրների միջև ստորագրված առաջին փաստաթուղթը խորհրդանշական համարեց:  Ասաց, որ կողմերը շարունակում են քննարկումները՝ ազատականացնելու վիզային ռեժիմը նաեւ շարքային քաղաքացիների համար, ինչը կնպաստի փոխայցելությունների ավելացմանը: Նա նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան և այն դրական արդյունք կապահովի երկրու երկրների ժողովուրդների համար:

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա, հավանաբար, սեպտեմբերի 20-ից հետո. Տիգրան Բալայան

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման կոնկրետ ժամկետը դեռ որոշված չէ: Այս մասին, այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Էդվարդ Նալբանդյանը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական մարմինների ներկայացուցչությունների հետ

Սեպտմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Նալբանդյանը կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Նալբանդյանը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական մարմինների ներկայացուցչությունների հետ

Սեպտմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ-ից  հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։ Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակցիներին։

Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:

Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ է տվել Ֆրանսիայի դեսպանին

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել  է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով: Էդվարդ Նալբանդյանը հաջողություն  է մաղթել Ֆրանսիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Նալբանդյանն ընդունել է Կնեսեթի պատվիրակությանը (Տեսանյութ)

Սեպտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։

Հայաստանի ԱԳ նախարարն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման ընթացքը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալին

Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտ­րային քա­ղա­քա­կա­նու­թյան և տն­տե­սա­գի­տու­թյան հար­ցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի գլխավորությամբ:

Էդվարդ Նալբանդյանը և ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են առաջիկա համատեղ մշակութային միջոցառումները

Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գարո Փալյանին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փալյանի գործունեությանը, ու կարևորել նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:

ԼՂ խնդրի հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ տա. Նալբանդյան

«Ռադիոլուրի» 18.00-ի թողարկումից հատված Ադրբեջանական բարբարոսությունները թե՛ ղարաբաղյան  շարժման առաջին տարիներին, թե՛2016 թվականի ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ինքնորոշման համար պայքարն արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մոտեցումներից մեկը, որը որդեգրել ենք հիմնահարցի հանգուցալուծման նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային  ճանաչումն է: Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին ամրագրված է՝ որպես ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Այս երեք սկզբունքներն ամրագրված են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, ԵԱՀԿ եւ մի շարք այլ կառույցների փաստաթղթերում»,- նշել է նա: Էդվարդ Նալբանդյանի հավաստմամբ՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է համանախագահող երկրների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար մերժում է դա անել: «Պարզ է, որ  չի կարող հանգուցալուծում լինել, մինչ Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի սկզբունքները, փոխարենը Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երեւակայական առաջարկներ վերագրել»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ խնդրի հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ տա: «Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն  է,   եւ Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաեւ իր արյան եւ մեծ զոհողությունների գնով: Բաքվի ռազմական հռետորաբանությունը,  ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նորանոր սպառնալիքները, ապրիլյան ոճրագործությունը կասկածի տեղ չեն տալիս, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունը ավարտված չի կարող լինել»,-ասել է նա: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմի մոտեցումներից մեկը նաեւ բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու կառուցողական քայլերի, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականացումն է: «Կարծում եմ՝ դժվար չի լինի պատկերացնել, թե որքան ջանքեր է  պահանջում բանակցային սեղանի շուրջ համաձայնությունների գալը, երբ հատկապես կողմերից մեկն Ադրբեջանն է»,-ասաց ՀՀ արտգործնախարարը՝ հավելելով, որ այնուամենայնիվ համանախագահները սկսել են մատնանշել, թե որն է խախտող կողմը՝ նպատակ  հետապնդելով ուշքի բերել Ադրբեջանին: «Ռադիոլուր»-ը հետեւել է  նաև Արցախի արտգործնախարարի՝ համաժողովում ունեցած ելույթին: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ոչ կրոնական է, ոչ էլ տարածքային, այլ նախևառաջ երկու տարբեր քաղաքակրթական մոտեցումների, վարքագծերի բախում է: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստում նման համոզմունք  է հայտնել Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը: «Պաշտոնական Բաքուն շարունակաբար փորձում է կրոնական երանգ հաղորդել հակամարտությանը: Մահմեդական երկրների աջակցությունը ապահովելու նպատակով իսլամական գործոնի չարաշահումը հատկապես մտահոգիչ է հարևան միջերկրական և մերձարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, որոնք արձագանք են ունենում մեր տարածաշրջանում ևս: Բաքվի՝ իսլամական ահաբեկիչների հետ համագործակցության արմատները գնում են 90-ականների սկիզբ, երբ ադրբեջանական զորքերի շարքերում ահաբեկչական խմբավորումների վարձկաններն էին: Նույնիսկ զինադադարից հետո Ադրբեջանը ոչ միայն չդադարեց, այլև մտավ նոր փուլ, երբ այն դարձավ տարանցիկ գոտի զենքի ապօրինի մատակարարումների և ահաբեկիչների աջակցության համար: Ադրբեջանն այսօր փորձում է իր բարքերը պատադրել այլ երկրներին՝ նրանց թելադրելով իր սեփական կանոնները, դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին կաշառելը»,-ասել է նա: Կարեն Միրզոյանի խոսքով, պատմության ողջ ընթացքում մենք տեսել ենք փորձություններ, դիմայակել բազում մատահրավերների, այսօր էլ ժամանակակից աշխարհում գրեթե յուրաքանչյուր պահ ստիպված ենք գործ ունենալ մարտահրավերների հետ: Կարեն Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ է ոչ միայն հայկական երկու պետությունների, այլև հենց տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: «Ստեղծված պայմաններում մենք հարկադրած ենք ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը որպես տարածաշրջանում Արդբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնը»,- նշել է պաշտոնյան: Կարեն Միրզոյանը նկատել է՝ հայկական կողմերն աջակցում են համանախագահների կողմից բազմիցս հնչեցված քայլերի իրականացմանը, սակայն այդ պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվում, քանի որ Ադրբեջանը հավատարիմ մնալով պայմանավորվածությունները դրժելու իր քաղաքականությանը՝ հրաժարվում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Հրապարակ». Ազատագրված հողերը հենց այն­պես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտա­կան ապաշնորհության դրսևորում կլինի

«Երեկ ռուսական, ապա ադրբե­ջանական մամուլում էյֆորիկ վիճակ էր՝ լուրեր էին հրապարակվում այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամա­նակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարած­քների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ոչ Ղարաբաղի, ոչ հարցի կարգավոր­ման համար»: Ի

Ինչ ցանում ես, այն էլ կհնձես. Էդվարդ Նալբանդյանի ելույթը՝ Հայաստան-Սփյուռք» համաժողովում

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովում իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ելույթմն ամբողջությամբ ներկայացնում ենք. «Մի քանի ամսից նշվելու է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը։ Հիրավի նշանակալի մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական կամքն ու միասնությունը։ Երեք տասնամյակն էական մի ժամանակաշրջան է, որը հնարավորություն է տալիս հետհայացք գցելով գնահատել անցած ճանապարհը: Այսօր ես կցանկանայի ընդհանուր գծերով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման հարցում Հայաստանի մոտեցումներին, որոնք տարիների ընթացքում հանդիսացել են մեր հիմնական ուղենիշերը, և ես համոզված եմ հետագայում ևս շարունակելու են ուղղորդել մեր ջանքերը: Երբ ես ասում եմ` մեր, իհարկե նկատի ունեմ, որ գլխավոր մոտեցումներն իրավամբ կարող են համարվել ոչ միայն Հայաստանինը, այլև որդեգրված լինեն նաև թե’ Արցախում, թե’ Սփյուռքում: Իսկ Բաքվում այս հարցում ընդհանրապես որևէ տարբերակում չեն դնում, և մենք բոլորս միասին ենք արժանացել «Ադրբեջանի համար մեկ թշանամու կոչմանը»: Մինչև Հայաստանի մոտեցումները ձեզ ներկայացնելը կցանկանայի հստակեցնել, որ մի ելույթի շրջանակներում չեմ հավակնում դրանց համակողմանի ներկայացմանը, իսկ այն հերթականությունը, որոնցով դրանք ներկայացվելու են, պայմանավորված չէ այս կամ այն մոտեցման առաջնայնությամբ, քանի որ դրանք բոլորն էլ մեր համար կարևոր նշանակություն ունեն: Հարգելի՛ հայրենակիցներ, Առաջին մոտեցումը, որին ես կցանկանայի անդրադառնալ, դա բացառապես խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու մեր հանձնառությունն է: Երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում, հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի վրա, պահանջում էր վերականգնել պատմական արդարությունը և հարգել մարդու հիմնարար ազատությունները։ Ինչպես Ղարաբաղյան շարժման արշալույսին, այնպես էլ դրա ողջ ընթացքում, սա է եղել մեր ուղենիշը։ Տրամագծորեն հակառակն էին Բաքվի մոտեցումները, որը ինչպես երեսուն տարի առաջ, այնպես էլ այսօր, ապավինում է ուժի ու ուժի սպառնալիքի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների տարբերությունը։ Խաղաղ ցույցերին ու պահանջներին Ադրբեջանում պատասխանում էին հայկական ջարդերով, որոնց հետևեցին նաև պատերազմական հանցագործությունները արցախյան գոյամարտի օրերին։ Այս տարի լրացավ այդ ողբերգություններից մեկի` Մարաղայի կոտորածի քսանհինգերորդ տարելիցը, որի ընթացքում դաժանությամբ սպանվեցին հինգ տասնյակից ավել խաղաղ բնակիչներ, ներառյալ` կանայք, երեխաներ ու ծերեր, շուրջ այդքան մարդ էլ պատանդ վերցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից և ենթարկվեց կտտանքների։ 2016թ.-ի ապրիլին էլ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով Մարաղայից ոչ հեռու գտնվող Թալիշ գյուղում ադրբեջանական ոճրագործները սպանեցին ու խեղեցին հայ տարեցներին, դպրոցի բակում սպանեցին 12-ամյա երեխային, վիրավորեցին նրա դասընկերներին։ Տեսախցիկների առաջ գլխատեցին գերեվարված հայ զինվորներին` ցուցադրելով դա սոցիալական ցանցերով: Սա է ադրբեջանական զինուժի դեմքը, որին բնորոշ է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբերի զազրելի ձեռագիրը: Միթե նույնը չէր իրագործվում հայերի նկատմամբ երեսուն տարի առաջ Սումգայիթում, որն այսօր արդեն միջազգային մամուլը կնքել է որպես Ադրբեջանում ջիհադիստների մայրաքաղաք ու սպառնալիք հենց այդ երկրի համար: Ինչպես ասում են` «ինչ ցանում ես, այն էլ կհնձես»: Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանը հետևողական վարում էր Լեռնային Ղարաբաղի բացահայտ հայաթափման ծրագիր, ինչի մասին նույնիսկ հրապարակային հպարտացել են ադրբեջանական ղեկավարները, ապա արցախահայության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում դիմում էր բացահայտ էթնիկ զտման: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության` ապահովելու համար կյանքի ու հայրենի հողում ապրելու ու արարելու իր անբեկանելի իրավունքը: Ադրբեջանական բարբարոսությունները թե’ ղարաբաղյան շարժման առաջին տարիներին, թե’ 2016թ.-ի ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների, իր ինքնորոշման համար պայքարը, արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս: Հարգելի՛ հայրենակիցներ, Երկրորդ մոտեցումը, որը մենք որդեգրել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով, դա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն է: Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին աներկբայորեն ամրագրված է, որպես Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Որպես այդպիսին այս երեք սկզբունքներն արտացոլված են թե’ միջնորդների` Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում, թե’ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության, թե’ մի շարք այլ միջազգային կառույցների փաստաթղթերում: Եռանախագահ երկրների առաջարկությունը ներառում է ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառումը` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը իր բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, ինչը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները որպես բանակցությունների հիմք: Մինչդեռ` Ադրբեջանը շարունակաբար մերժում է ընդունել այդ սկզբունքները, նույնիսկ հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնք դրանց հղում են պարունակում: Պարզ է, որ չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի այս սկզբունքները։ Փոխարենը, Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երևակայական առաջարկություններ վերագրել: Այս մտավարժանքներն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ինչպես ասում են «ստի պոչը կարճ է». ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տրածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները և որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ: Մեկ անգամ ևս հստակության համար շեշտեմ, որ միջազգային միջնորդների դիրքորոշումներն արտահայտված են համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են, ինչպես օրինակ անցյալ դեկտեմբերին Համբուրգում` եռանախագահ երկրների արտգործնախարարների կողմից: Սա է համանախագահների` միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող միջնորդական միակ ձևաչափի դիրքորոշումը: Միջազգային հանրությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց առաջարկությունները: Բերեմ միայն մեկ օրինակ. 2015թ.-ի մայիսին Եվրոպական Միության 28 և Արևելյան գործընկերության 6 երկրների կողմից ըդնուված Ռիգայի գագաթաժողովի համատեղ հայտարարությունը աջակցություն էր հայտնում համանախագահ երկրներին և նրանց նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հանգուցալուծման վերաբերյալ արված հինգ հայտարարություններին: Ադրբեջանը հավատարիմ մնաց իր գործելաոճին` ընդդիմանալով այդ դիրքորոշմանը, բնականաբար, հայտնվելով մեկուսացման մեջ: Հարգելի՛ հայրենակիցներ, Երրորդ մոտեցումը, որը նույնպես կարևորագույն տեղ է զբաղեցնում հիմնահարցի հանգուցալուծման մեր ջանքերում, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Սա է նաև Արցախի ժողովրդի կողմից իր կամքն ազատ տնօրինելու, իր հայրենիքում անվտանգ ապրելու անբեկանելի իրավունքի նպատակներից մեկը: Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն է, և Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաև իր արյան ու մեծ զոհողությունների գնով: Հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ պարունակի: Բաքվի ռազմական հռետորաբանությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նոր և նոր սպառնալիքներն ու սադրիչ գործողությունները, ապրիլյան ոճրագործությունները կասկածի տեղ չեն թողնում, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունն ավարտված չի կարող համարվել: Համանախագահները, միջազգային հանրությունը դա հստակ պատկերացնում են: Հիմնահարցի հանգուցալուծման եռանախագահների առաջարկություններն Արցախի անվտանգության բազմաշերտ երաշխիքներ են նախատեսում: Հարգելի՛ հայրենակիցներ, Չորրորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականցմանը: Այստեղ էլ մեր և Ադրբեջանի մոտեցումներն էապես տարբերվում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում […]

Ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս. Շավարշ Քոչարյան

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է այն իրարանցումը, որն առաջացրել է նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարարի հետ

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:

Որոնք են ԼՂ համար սպառնալիք չհանդիսացող տարածքները. Նալբանդյանի ելույթը պարզաբանում է Աշոտյանը

հատված Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից «Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակական ու քաղաքական օրակարգում հիմա Ղարաբաղյան կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է»: Այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, երբ հարցրեցին տարածքների հանձման մասին: Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի մասնակիցների հարցերին պատասխանելիս պարզաբանել էր  ԼՂ կարգավորման գործընթացում տարածքների վերադարձի խնդիրը: «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբա եղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», — ասել էր  Էդվարդ Նալբանդյանը: Աշոտյանն ասում է, որ ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունը այն տեսակետից, որ համանախագահների մասնակցությամբ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունների կատարման շուրջ են այսօրվա բանակցությունները: Արմեն Աշոտյանն ընդգծում է, որ այսօր թիվ մեկ խնդիրն է պարտադրել Ադրբեջանին կատարել այն պարտավորությունները, որից հետո կարելի է խոսել բանակցային գործընթացի փաստաթղթային քննարկումների մասին: «Ադրբեջանական դիվանագիտությունը մի խորամանկություն է անում. իր ԱԳ նախարարի շուրթերով ասում է՝ Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային քննարկումների, իրենց համար բովանդակային ասելով այն է, ինչը հիմա Հայաստանում քննարկում ենք, ցավոք սրտի», — ասաց Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանն ասում է, որ ուրախ է հասարակության այդպիսի արձագանքի համար. «Այն ռեակցիաները, որ մենք տալիս ենք որպես հասարակություն ու ականջի ծայրով լսում ենք, որ կարող են որոշակի տարածքներ հետ հանձնվեն, կարող են խնդիրներ առաջանալ, տեղահանված անձինք վերադառնալ եւ այլն, բնական է հասարակության ցասումային ռեակցիան, բնական է հասարակության նաեւ սուր ռեակցիաները, այդպես էլ պետք լինի: Ես կտխրեի, կզարմանայի, ու ամեն ինչ կանեի լինի այնպես՝ ինչպես այսօր կա, եթե այդ ամենը չլիներ: Հետեւաբար, խնդրում եմ ձեզ, եկեք ազգովի հավատացեք, որ բանակցային գործընթացն այնպիսի ամուր ձեռքերում է, այնպիսի խելոք գլուխներում է, որ երկար շախմատային քաղաքական այս խաղատախտակի վրա, մենք պարզապես սխալ հարցադրումներով չշեղենք օրակարգը: Այսօրվա օրակարգը փաստաթղթի դետալների քննարկումը չէ, այսօրվա օրակարգը բանակցային միջավայրի վերականգնումն է, անվտանգության երաշխիքների ապահովումն է, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն է, որից հետո կարելի է խոսել փաստաթղթի նախագծի մասին»,-ասաց Աշոտյանը: Ի դեպ վերջինս համաժողովի մասնակիցներին հիշեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և Հայաստանի անվտանգության հարցի մասին խոսեցին 9 ուժից ընդամենը 3 ուժ: «ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը. տարբեր տեսակետներով, բայց ընդամենը երեք ուժ է խոսել Լեռնային Ղարաբաղից, այո, խնդիրը արդիական է, բոլորս դրանով արթնանում ու քնում ենք, բայց քաղաքական օրակարգի նախընտրական թոհուբոհի մեջ դա խնդիր չի դիտարկված», -նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ժողովուրդ». Վերադարձ անցյալին չկա՝ թե՛ Արցախի սահմանների և թե՛ կարգավիճակի առումով. Դավիթ Բաբայան

«Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները միանշանակ չեն ընկալվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում:

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. նախատեսված է հանդիպում նաև Մամեդյարովի հետ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Հայաստանի  ԱԳ նախարարի հանդիպումը Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսության օրակարգի, առևտրատնտեսական կապերի առավել խթանման վերաբերյալ։ Նախարարներն անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիա Ֆրիլանդը անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանը և Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:

Հայաստանը եւ Բահամները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Բահամների արտգործնախարար Դարրեն Հենֆիլդը ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ նշվել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, խթանել առևտրատնտեսական կապերը: Այս համատեքստում անդրադարձ է արվել առաջիկայում նախատեսվող այցելությունների նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերին:

Ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե տարածքների, այլ սահմանների մասին. Դավիթ Բաբայան

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում  Հայաստանի նախագահի մեսիջների, Արցախի անվտանգությանը «չսպառնացող» տարածքների վերադարձի մասին. «Ռադիոլուրի» զրուցակիցը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ  Բաբայանն է: Հատված «Ռադիոլուրի» 18.00-ի հիմնական թողարկումից Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի շրջանակում արված հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածքների վերաբերյալ՝ առանցքային համարելով անվտանգության խնդիրը: «Ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե տարածքների, այլ սահմանների մասին: Դրանք մի քիչ տարբեր երեւույթներ են, որովհետեւ չգիտես՝ ինչու, սահմանների հարցը քննարկելով կամ խոսելով դրանց մասին՝ միշտ դիտարկում են հարցը ներկայիս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների ներքո: Շատ կարեւոր է, որ հիմնական շեշտը դրվում է անվտանգության խնդիրներին, եւ այն, որ այդ հարցն ամենակարեւորն է, արդեն հասկանում են ամբողջ աշխարհում, քանի որ մենք մշտապես ասել ենք, որ չկա վերադարձ անցյալին թե՛ սահմանների, թե՛ կարգավիճակի առումով: Մեր այս մոտեցման հիմքում հենց անվտանգության բաղադրամասն է»,- ասել է Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով,  հենց Ադրբեջանն է ստիպել, որ սահմանները փոխվեն, եւ մինչեւ հիմա չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից: «Հետեւաբար, մենք երբեք թույլ չենք տա, որ մեր պետությունն այնպիսի վիճակում հայտնվի, որ անվտանգության գեթ մեկ բաղադրամաս կասկածի տակ լինի: Այդ դեպքում հակառակորդն անմիջապես կօգտվի առիթից եւ կհարձակվի մեզ վրա: Այս տեսանկյունից նորից ուզում ենք կարեւորել Քարվաճառ գետը: Այդտեղ սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա եւ Որոտան գետերը, որոնք փրկում են Սեւանա լիճը կործանումից: Ադրբեջանն ունի ջրային ահաբեկչության հարուստ փորձ, թունավորում էր Արցախի ջրերը խորհրդային տարիներին: Մենք պետք է հաշվի առնենք, որ եթե վաղը նրանք վերահսկողություն ստանան այդ տարածքների վրա, մեր ջրային պաշարների մեջ կգցեն եւ ռադիոակտիվ նյութեր, եւ միջուկային թափոններ, իսկ հետո կասեն՝ դուք եք արել: Եթե նույնը լինի Սեւանի հետ, թունավորվեն Արփա եւ Որոտան գետերը, Հայաստանն ամբողջովին կթունավորվի»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը. ընդունվել են հայտարարություններ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին մասնակցել է Հավաքական անտվանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Արտգործնախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստի որոշումների կատարման ընթացքին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կազմակերպության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվել են ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ընթացիկ տարին հոբելյանական է՝ լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամների մեծ մասի՝ ՄԱԿ-ին անդամակցության քառորդդարյա հոբելյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի դերակատարության առավել բարձրացումը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, կայուն զարգացման նպատակների իրագործման, ահաբեկչության և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղություններով։ Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ներկայացվելիք մի շարք համատեղ նախաձեռնություններին։ Հանդիպման արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություններ են ընդունել «Աշխարհում համապարփակ կայունության ապահովման մասին», «Միջազգային ահաբեկչությանը հակազդեցության մասին», «Աֆղանստանում իրավիճակի և երկրի հյուսիսային մարզերում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուժեղացման վտանգի մասին»։ Նախարարները քննարկել են ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը և ժամանակացույցը։

ՀՀ ԱԳ նախարարը Բուլղարիայի իր գործընկերոջ հետ քննարկել է միջպետական հարաբերությունների ակտիվացման ուղղված հարցեր

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ: հանդիպեց Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ:

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ եւ Ադրբեջանի ԱԳ նախարար նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան միջակառավարական հանձնաժողովի, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքները։ Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ։ Ամերիկյան կողմը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները վերահաստատեցին ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ: Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ակտիվացումը և ընդգծեցին, որ Բուլղարիայի նախագահի Հայաստան նախատեսվող այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։

Տարածքների վերադարձի վերաբերյալ իմ հայտարարության որոշ մեկնաբանություններ կտրված են կոնտեքստից. Է. Նալբանդյան

Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան amerikayidzayn.com-ի հարցի, թե կարո՞ղ է ավելի հանգամանալից ներկայացնել, թե ինչ է նկատի ունեցել Հայաստան-Սփյուռք համաժողովին որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ է առաջացրել։ Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը՝ տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից, անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։ Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Կցանկանայի կրկնել նաև այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»։ Հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, և եթե այո, ապա՝ ե՞րբ, և կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվելու, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»։ Հիշեցնենք, որ Երևանում օրերս տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես, ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին։ «Խոսքը այն տարածքների վերադարձի մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- հայտարարել էր ՀՀ արտգործնախարարը:

«Ժողովուրդ». Ցանկացած տարածքի հանձնում կհանգեցնի պատերազմի. Արցախը պատրաստ չէ ոչ մի տարածք զիջել. Վլադիմիր Եվսեև

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Հայաստանի արտաքին գոր­ծերի նախարար էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, անդրադարձել էր նաև ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:

Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը

Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը sեպտեմբերի 21-ին Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ աղոթք մատուցեցին։ Անկախության տարեդարձի կապակցությամբ հայ երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ և օտարերկրյա անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ելույթ ունենալով միջոցառմանը ներկա համայնքային կառույցների ներկայացուցիչների, նյույորքահայերի առջև` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Ուրախ եմ դարձյալ ողջունելու ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի օրը Նյու Յորքի առաջնորդանիստ եկեղեցում, որը կրում է Սուրբ Վարդան զորավարի անունը։ Շատ չեն այն ազգերը, որոնք ունեն սրբադասված զինվորականներ։ Եվ այն, որ Հայ եկեղեցին Սուրբ է հռչակել Վարդան Մամիկոնյանին, շատ բան է ասում։ Վարդան զորավարը կյանքը նվիրաբերեց հանուն հավատի, բայց հավատի՝ ոչ միայն հոգևոր իմաստով, այլ հանուն հավատի, որ հայ մարդը պիտի արժանապատիվ ապրի իր հողի վրա։ Հենց այս հավատն է ուղեկցել հայ ժողովրդին մեր պատմության բոլոր քառուղիներում։ Հենց այս հավատով է առաջնորդվում Հայաստանի նորանկախ Հանրապետությունը արդեն ավելի քան քառորդ դար։ Հենց այս հավատն է այսօր էլ ուժ տալիս հայ զինվորին՝ կյանքի գնով դիմակայելու իրականությունից կտրված հակառակորդի վայրագություններին՝ հանուն հավատի, որ հայ մարդը պիտի արժանապատիվ ապրի իր հողի վրա։ Անցյալ ապրիլը եկավ վկայելու, որ հայ նոր հերոսները մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ Սուրբ Վարդանի հոգևոր զավակներն են։ Մեր յուրաքնաչյուր օրը, յուրաքանչյուր քայլն իր մեջ կրում է ապագայի հանդեպ այդ անսասան հավատը։ Այն ամենուր է ուղեկցում հայ մարդուն՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, և այսօր ձեր բազմամարդ ներկայությունն այստեղ՝ դրա ևս մի վառ վկայությունն է։ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին Հանրապետության Նախագահի բացման խոսքը նույնպես ուղղված էր ապագային՝ համաժողովն օգտագործելու որպես երկխոսության հարթակ, որտեղ միասնականության ու բազմակարծության ոգով անցկացվող քննարկումների արդյունքում կծնվեն ապագային միտված նոր ծրագրեր՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի զարգացման ու հզորացման համար։ Մեր անկախության առաջին քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21 եղել է յուրահատուկ քննություն Հայոց նոր պետականության ամրապնդման ճանապարհին։ Այսօր, երբ ազգերի ու պետությունների մեծ ընտանիքում Հայաստանի Հանրապետությունը բռնել է ժամանակի քննությունը՝ ձեռք բերելով վստահելի գործընկերոջ համարում, այսօր, երբ մենք արդեն ունենք կայացած պետականություն, ավելի բարենպաստ պայմաններ մեր գալիքի համատեղ խնդիրներին անդրադառնալու համար, Հայաստանի համար մեծապես կարևոր է բոլորիս եւ յուրաքանչյուրիս ջանքն ու ներդրումը հանուն մեր ընդհանուր ապագայի, հանուն վստահության, որ հայ մարդը պիտի արժանապատիվ և անվտանգ ապրի իր հողի վրա։ Հարգելի՛ բարեկամներ, Հավանաբար բոլոր ազգերի համար Անկախության օրը հատուկ նշանակություն ունի, սակայն կա մեկ հանգամանք, որով հայերը տարբերվում են բոլորից: Մեր Ազգային օրը նշվում է ոչ թե մեկ, այլ ավելի քան հարյուր երկրներում, չորս մայրցամաքներում, աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ կա առնվազն մեկ մարդ, ով իրեն ասոցացնում է որպես հայ, որպես հազարամյակների խորքից եկող հարուստ մշակույթ և պատմություն ունեցող մի ազգի մասնիկ, որի անկախ հայրենիքը դեռևս 26 տարեկան է: Շնորհավո՛ր Անկախության տոնը: Փա՛ռք հայ ժողովրդին։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Հանդիպման մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ին Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ սեպտեմբերի 23-ին ծրագրված է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ. «Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»։ FM #Nalbandian met @OSCE #Minskgroup Co-Chairs in #NewYork. pic.twitter.com/pBDscQIGXG — Tigran Balayan (@tbalayan) September 23, 2017

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին

Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՄՃԽ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղություններն ու կատարվող հետազոտությունները։ Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունը, շեշտեց, որ կազմակերպության կողմից պատրաստվող զեկույցները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների, անաչառ վերլուծությունների վրա, հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերի կարծիքները, իրենց նպաստը բերեն համաձայնեցված ձևաչափերում իրականացվող բանակցային գործընթացներին՝ ուղղված հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։ ՄՃԽ նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։ Սիրիայի ԱԳ նախարարը ներկայացրել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:

Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրին

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային (էլեկտրոնային) առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը»։

«Ադրբեջանը շարունակելու է քաղաքական մուղամը».Դավիթ Բաբայան

«Ցանկացած հանդիպում հնարավորություն է տալիս, որպեսզի բանակցային  խաղն ապահովվի և խաղաղությունը տարածաշրջանում պահպանվի: Ակնկալել, որ այդ հանդիպումը կբերի ինչ-որ բեկում, վաղաժամ է: Տասնամյակներ է պետք, որպեսզի որեւէ բեկում արձանագրվի»,- «Ռադիոլուր»-ի հետ զրուցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հանդիպման ընթացքում, ըստ երևույթին, արծարծվելու են տարբեր հարցեր, բայց կա կոնկրետ երկու ուղղություն, որոնց շուրջ կա պայմանավորվածություն, դրանք Վիեննա և Սանկ-Պետերբուրգի համաձայնության պայմանավորվածություններն են, համաձայն որոնց պետք է խաղաղության և կայունության պահպանման համար զինադադարի ռեժիմի խախատումների մեխանիզմները  հստակեցվեն»,- ասել է Դավիթ Բաբայանն ու հավելել՝ «Ադրբեջանը շարունակելու է նման հայտարարություններով հանդես գալ և խնդիրը ներկայացնել «քաղաքական մուղամով»: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ եւ Ադրբեջանի ԱԳ նախարար նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ),  եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Նյու Յորքում մեկնարկել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը pic.twitter.com/uchuCoskK8 — Tigran Balayan (@tbalayan) September 23, 2017

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը, հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նաև համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին:

Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ. Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում (Տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց և ելույթ ունեցավ՝ «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։

Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը

Սեպտեմբերի 26-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ալեն Դանքնը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ալեն Դանքընը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքընն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Դանքընը մասնակցել է «Միացյալ Թագավորություն եւ Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով: Նշենք, որ այսօր նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Ալեն Դանքընի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

«Ժամանակ». Ովքե՞ր են կտրել Նալբանդյանի համատեքստը. ուշագրավ զուգադիպություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Այդ հայտարարությունը համատեքստից կտրված էր, եւ երեւի թե ինչ-որ մարդկանց անհրաժեշտ էր ուշադրություն սեւեռել հենց այդ հանգամանքի վրա, նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը համատեղ ասուլիս էր ունեցել Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի ու Եվրոպայի հարցերով նախարար Ալեն Դանքընի հետ:

Կոլումբիան արդեն Հայաստանում դեսպան ունի. նա իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Նալբանդյանին

Հոկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալֆոնսո Լոպեզ Կաբալլերոյին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդի հետ քննարկել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությունը

Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Ռուսաստան

Սոչիում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան։

Մենք 100 տարի առաջ ենք դատապարտել. բրիտանացի նախարարը խուսափեց ցեղասպանություն բառից

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր բնականաբար ղարաբաղյան թեման, այսօրվա համար հրատապ համարվող Իրաքյան Քրդստանի անցկացրած հանրաքվեն, և թե ինչ զարգացումներ կարող են լինել: «Ռադիոլուր»-ի հետաքրքրության շրջանակում էր նաև Հայող ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընի կարծիքը: Հատված «Ռադիոլուրի» 18.00-ի թողարկումից Նյու-Յորքում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո իրեն հատուկ գործելաոճին հավատարիմ Մամեդյարովը Բաքվում հայտարարեց, թե իբր համանախագահներն իրեն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, ու իբր Բաքուն աջակցում է այդ առաջարկներին: Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հերքեց այդ սուտ հայտարարությունը ու նշեց, որ Նյու-Յորքում խոսվել է առաջիկայում  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ու նաև ՄԽ-ի միջնորդների տարածաշրջան այցի մասին Չշրջանցվեց Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ որոշ տարածքներ վերադարձնելու մասին նախարար Նալբանդյանի հայտարարությունը: Նախարարն այսօր ևս մեկ անգամ հստակեցրեց, որ իր խոսքերը կոնտեքստից կրտված են եղել: Մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արվող առաջարկությունների հետ, ինչից հրաժարվում է Բաքուն և սկզբունքներից միայն մեկը ներկայացնելով փորձում է սեփական շահերին բավարարող հայտարարություններ անել, չմտածելով որ այդ սկզբունքները հավասար են, ասաց: Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեից հետո իրավիճակը թեժ է և ՀՀ ԱԳՆ այսօր հույս հայտնեց, որ Իրաքի իշխանությունները ճանապարհ կգտնեն լարվածությունը մեղմելուն: Ի դեպ, այսօր մինչեւ ԱԳ նախարարի հետ հանդիպումը, Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընը խորհրդարանում խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել կատարվածը, սակայն վերջում նաև ավելացրել, թե չի կարծում, որ կատարվածը ցեղասպանություն է: Արդեն ԱԳՆ-ում հարցրեցի Դանքընին, թե դա իր անձնակա՞ն կարծիքն է, թե՞ Միացյալ թագավորության ԱԳ նախարարության: Նաև հարցրեցի, թե չի՞ կարծում արդյոք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կկանխի նոր հանցագործությունների հավանականությունը աշխարհում: «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ այսօր խորհրդարանում ասել է, որ «Միացյալ Թագավորությունը առաջինն էր, որ դատապարտեց կատարվածը, մենք 100 տարի առաջ ենք  դատապարտել կոտորածները և այսօր էլ դատապարտում ենք»,- ասաց՝ նշելով նաև, որ այսօր այցելել է Հուշահամալիրի թանգարան-ինստիտուտ և շատ հուզվել տեսածից: Նա նշեց, որ տեսել է անգամ ցուցադրություններում մի շարք բրիտանական փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Մեծ Բրիտանիան դատապարտել է կատարվածը: Ուշադրություն դարձնենք, նա իր խոսքում բնականաբար չօգտագործեց ցեղասպանություն տերմինը և չպատասխանեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին հարցին: Հայ-Բրիտանական հնարավոր համագործակցության շրջանակներում նա հավանական համարեց հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը: Այդ նպատակով ասաց, որ առևտրային ներկայացուցիչ են նշանակել Հայաստանում ով տեղեկություններ կհաղորդի հնարավոր համագործակցության հավանականության մասին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ավարտվի. Վիգենինն ամփոփել է այցը Հայաստան

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 29-ին և 30-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է այցի արդյունքներով ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Այցի շրջանակում Վիգենինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների, Արցախի խորհրդարանի ղեկավարի հետ: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը հանդիպումներ է նաև ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԵՊՀ ուսանողների, ինչպես նաև Թալիշ գյուղի բնակիչների հետ, ովքեր 2016 թվականի ապրիլին մարդկային ու նյութական կորուստներ էին ունեցել ադրբեջանական գործողությունների հետևանքով: «Այս շաբաթ հանդիպելով շփման գծի երկու կողմերում գտնվող ժողովուրդների հետ, ովքեր շարունակում են տառապել տասնամյակներ ձգվող հակամարտությունից, ես կրկնում եմ՝ սա պետք է ավարտվի: Այս հակամարտությունը ազդում է հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Այս մարդիկ տառապում են՝ ապրելով շփման գծում  հրադադարի ռեժիմի խախտման ամենօրյա սարսափի կամ վերջնական սեփական տներից տեղահանվելու սպառնալիքի ներքո: Անհրաժեշտ է հրատապ և լուրջ քաղաքական ներգրավվածություն նրանց համար խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Վիգենինը: Վիգենինը վերահաստատել է իր անփոփոխ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների աշխատանքին՝ ընդգծելով, սակայն, որ վերջնական պատասխանատվությունն ընդունում է հակամարտության մեջ ներգրավված կողմերի քաղաքական ղեկավարության վրա: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը ողջունել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագրերը: Նախքան Հայաստան այցելելը Վիգենինը եղել էր Ադրբեջանում, ապա Վրաստանում: Տարածաշրջանային այցի արդյունքներով նա զեկույց կհրապարակի հոկտեմբերի 4-ին: Քրիստիան Վիգենինը Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2016 թվականի փետրվարին:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպմանը շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։

Շահագրգիռ ենք տեսնել «բեկումնային» նոր համաձայնագրի ստորագրումը. Յոհաննես Հան

Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։  Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ առանձնազրույցից հետո կայացել է նաև լրագրողներիհետ հանդիպում, որի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ ավարտվել և նախաստրոգարվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կարեւորում է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների ժողովուրդների միջև շփումների ընդլայնումը։ Այս առումով անգամ մտածում է, որ դրան կարող է նպաստել թեկուզ  ռոմինգ ծառայության արժեքի նվազեցումը ու մի օր էլ ընդհանրապես վերացումը։ Հանձնակատարաը վստահեցրեց, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի տեղական արժույթով վարկեր ՓՄՁ-ի զարգացման համար: Մենք շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը ԵՄ հանձնակատարը Հայաստանում է Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։ Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնակատարի  հետ առանձնազրույցից հետո լրագրողներին ասաց, որ նախաստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ։ Հանձնակատարն ու նախարար Նալբանդյանը  մտքեր են փոխանակել  գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։ Հայաստան—Եվրամիություն օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը։ Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության ու մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի ու Ռիգայի գագաթաժողովների հռչակագրերում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն էլ շեշտելով, որ ՀՀ ու ԵՄ շուտով կստորագրեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նշեց, որ համաձայնագիրն ավելին է, քան՝ համագործակցությունը. նա վստահեցրեց, որ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը 28 անդամ երկրների հետաքրքրության շրջանակներում է և դրա վկայությունն է Արևելյան գործընկերության գագաթաժողովի կայացումը նոյեմբերին հենց Բրյուսելում: Քննարկումների ընթացքում բնականաբար չի շրջանցվել  մերձավորարևելյան զարգացումները, իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքի, Սիրիայի խնդրի ու կորեական թերակղզում իրավիճակի հարցեր: Նախարար Նալբանդյանը հանձնակատար Հանին է ներկայացրել  ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստությունները։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի պատվիրակության հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական Միության Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը՝ դեսպան Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում են  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից Պատվիրակության կազմում եղել են Եվրամիության անդամ բոլոր պետությունների անվտանգության հարցերով դեսպաններին ներառող ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները, ԵՄ Խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան աշխատակիցներ։ Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպական Միության հետ տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումների անցկացումը։ Գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի և ԵՄ միջև ծավալվում է ընդգրկուն փոխգործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում: Նախարար Նալբանդյանն արժևորել է ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը: Հանդիպմանն արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Բաքուն տարիներ շարունակ հրաժարվում է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մերժում է համանախագահ երկրների առաջարկությունները ու դրանով խոչընդոտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղմանը։ Նախարարի խոսքերով՝ Բաքուն մշտապես մերժում է համանախագահ երկրների առաջարկությունները։ «Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության աջակցությունը վայելող եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը անվերապահ իրականացում։ Բաքուն պետք է ապացուցի իր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած միջազգային իրավունքի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանն ու հանգուցալուծման տարրերին, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջականություն»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Այս մասին Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ունեցած ելույթի ընթացքում նշել է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից նախարարն առանձնացրել է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը` ընգծելով, որ այն ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով: Ներկայացնում ենք նախարարի ելույթն ամբողջությամբ. Նորին Սուրբ Օծություն Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա, Մեծարգո պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի ընկերներ Ողջունում եմ Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի մասնակիցներին: Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատերի ներքո՝ նախևառաջ ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ.-ին: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին՝ 2015թ.-ին, Եվրախորհրդարանը կրկին վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, և «միացավ ոգեկոչմանը՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգուն համահունչ»: Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցին և դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձևեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում և ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլև էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում: Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այս առումով Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են: Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց ահաբեկչական խմբավորումների այս գործողությունները: Ցավոք, սիրիական արհավիրքը չի շրջանցել մեր հայրենակիցներին, ովքեր զրկանքներ են կրում սիրիացի ժողովրդի, այլ էթնիկ և կրոնական խմբերի հետ միասին: Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլորակի բոլոր ծայրերում ունենալով հարյուրավոր համայնքներ, աշխարհասփյուռ հայությունը հաճախ հայտնվում է տարբեր գլոբալ մարտահրավերների կիզակետում: Հայաստանն իր միջազգային ներգրավվածության ընթացքում լիովին հաշվի է առնում տվյալ հանգամանքը, ներառյալ կանխարգելման ջանքերում, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, փախստականների և միգրանտների խնդիրներին անդրադառնալիս, խաղաղապահ առաքելություններին մասնակցելիս, ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր ներդնելիս: Տիկնայք և պարոնայք, Քանի որ մենք Եվրոպայի հայկական համագումարի կապակցությամբ ենք հավաքվել այստեղ՝ մի շարք եվրոպական կառույցների գլխամասային գրասենյակների հարևանությամբ, թույլ տվեք նաև հակիրճ ներկայացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որոնք հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները՝ այդ թվում էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից մի քանիսը տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթի ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս+» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ: Կցանկանայի հատուկ ընդգծել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել: Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը: Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից կցանկանայի առանձնացնել վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով: Տիկնայք և պարոնայք, Անշուշտ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենամեծ առաջնահերթություններից է: Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ժնևում գագաթաժողով է անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ինչ վերաբերում է բուն հանդիպման արդյունքներին, ապա դրանք արտացոլված են արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ: Գագաթաժողովի վերաբերյալ այսքանը: Ինչպես գիտեք, հայկական կողմը մշտապես հանդես է եկել և գալիս խաղաղ բանակցային հանգուցալուծման և լարվածության նվազեցման օգտին, և այս ամենն արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ: Շուրջ տասնվեց ամիս ընդիմջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հմուտ միջնորդությամբ հնարավոր եղավ կազմակերպել նախագահների հանդիպումը, որը ինքնին կարելի է դրական գնահատել: Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մասնակցությամբ: Ինչպես գիտեք, նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայտարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Այս ամենով հանդերձ ցավալի է, որ գագաթաժողովից հետո Բաքուն նորից և նորից փորձում է էժանագին, պարզունակ շահարկումներ անել, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Տիկնայք և պարոնայք Անշուշտ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենամեծ առաջնահերթություններից է: Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ժնևում գագաթաժողով է անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ինչ վերաբերում է բուն հանդիպման արդյունքներին, ապա դրանք արտացոլված են արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ: Գագաթաժողովի վերաբերյալ այսքանը։ Ինչպես գիտեք, հայկական կողմը մշտապես հանդես է եկել և գալիս խաղաղ բանակցային հանգուցալուծման և լարվածության նվազեցման օգտին, և այս ամենն արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ: Շուրջ տասնվեց ամիս ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հմուտ միջնորդությամբ հնարավոր եղավ կազմակերպել նախագահների հանդիպումը, որը ինքնին կարելի է դրական գնահատել։ Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական […]

Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ: Արտգործնախարարներն արծարծեցին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվանդ Նալբանդյանը մեկնում է Մոսկվա

Հայաստանի ԱԳ նախարար Էդվանդ Նալբանդյանը մեկնում է Ռուսաստան: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Սոչիում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան։

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարին

Հոկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ով Հայաստան է ժամանել «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Սարգսյան- Ալիեւ հանդիպումը մեկնարկել է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Հայաստանն ու ԵՄ–ն քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը (Տեսանյութ)

Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը

Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների կողմից Երևանում հիմնադրած վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը։ Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության հանձնակատարը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ։

Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  

Խորհրդակցություն՝ 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ: Խորհրդակցության սկզբում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն և պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով: «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ 100-ից ավելի պատվիրակություններ և մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին: Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,-ասել է Հանրապետության Նախագահը: Երևանում 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների և դրանց վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը: Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը զեկուցել է պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Երևանի քաղաքապետ, պետական հաջորդ հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը զեկուցել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Հանրապետության Նախագահը խորհրդակցության արդյունքում հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել շահագրգիռ մարմիններից ստացված բոլոր առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների մանրամասն ծրագրերը՝ կատարման պատասխանատուներով և ֆինանսական հստակ հաշվարկներով: Նախագահի կողմից տրվել են նաև կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հանձնարարականներ:

Նալբանդյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են Նալբանդյանի խոսքն ամբողջությամբ. «Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի հյուրեր, Ուրախ եմ ողջունել ձեզ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված այս գեղեցիկ միջոցառմանը: Քարորդ դար առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և Հայաստանը համալրեց Միավորված ազգերի կազմակերպության բազմանդամ ընտանիքը: Այսօր ես մասնակցեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը։ 20-րդ դարի այդ մեծանուն պետական գործչի անունը սերտորեն կապված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության հետ, և պատահական չէ, որ նրա պատվին լսարանն է անվանակոչվում հենց այս հոբելյանի տոնակատարության շրջանակներում։ Անդամակցելով ՄԱԿ-ին՝ Հայաստանի հավաստեց իր վճռականությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը հավատարիմ է դրանց, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համատեքստում: Դա է ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն միջազգային ասպարեզում բարձրաձայնելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Հայաստանն իր նպաստն է բերում նաև խաղաղության պահպանման, խաղաղաշինության և անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերում՝ մասնակցելով Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին: Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին արձագանքելու արդի գլոբալ մարտահրավերներին, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված խնդիրներին լուծումներ գտնելուն: Արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ անուրանալի դերակատարություն է ունեցել մեր երկրի զարգացման և բարեփոխման գործում: Այս 25 տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք ՄԱԿ-ի աջակցությունը և ներկայությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի: Իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր: Կցանկանայի շնորհավորել պարոն Բրեդլի Բուզետոյին և իր ամբողջ անձնակազմին` Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց նվիրված աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը` այսօրվա համերգի հովանավորության համար: Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես քարորդ դար առաջ, այսօր նույնպես, հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին և գախափարներին՝ այս գլոբալ կառույցն ընկալելով որպես խաղաղության և զարգացման փարոս: Այսօր Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն այս համամարդկային արժեքներին և պատրաստակամ է շարունակել մեր համատեղ ուղին»:

ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանն ավարտել է դիվանագիտական առաքելությունը

Հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արտաքին գործերի նախարարն ընդունել է Մեքսիկայի պատգամավորներին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում էին խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, պատգամավորներ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն և Կառլոս Էռնանդես Միրոն:

Էդվարդ Նալբանդյանն Իրաքի խորհրդարանականների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանին

Նոյեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կմասնակցի կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի աշխատանքներին։

ՀՀ ԱԳ նախարարը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

Նոյեմբերին 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կմասնակցի կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Նույն օրը նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գլխավոր կոնֆերանսին։  

Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից Բաքվին մեղադրել է հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու մեջ

ՀՀ արտգոծնախարարության լրատվական ծառայությունը տարածել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում ունեցած ելույթի տեքստը։ Ելույթում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկին նախագահ, Տիկի՛ն գլխավոր տնօրեն, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհավորել տիկին Օդրի Ազուլային` Գործադիր խորհրդի կողմից նրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաջորդ գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվելու կապակցությամբ: Տիկի՛ն նախագահ, Կազմակերպության հմուտ ղեկավարումն էական նշանակություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում: Այդ նպատակների թվում կարևոր տեղ է զբաղեցնում կրթությունը: Հայաստանը համահեղինակել և աջակցել է կրթությանն առնչվող մի շարք նախաձեռնությունների, ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` Հայաստանի Բարձրագույն կրթության՝ 2017-2030թթ. ռազմավարության մշակման գործում: Կրթությունը, գիտությունը և գիտելիքների հանդեպ ձգտումը հայ հասարակությունում խոր արմատներ ունեն: Երկու տարի անց մեր մայրաքաղաք Երևանի պետական համալսարանը նշելու է իր 100-ամյակը: Դեռևս 800 տարի առաջ Կիլիկյան հայկական թագավորության մայրաքաղաքը ունեցել է աշխարհիկ բարձրագույն ուսումնական հաստատություն` Սսի համալսարանը: Դարեր շարունակ հայերը պահպանել են կրթական այս ավանդույթները, այդ թվում՝ դպրոցներ հիմնելով աշխարհի տարբեր վայրերում: Այս տարի իր 300-ամյակն է նշում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունը, որը Նապոլեոն կայսրի կողմից ճանաչվել էր որպես ակադեմիա: Ավելի քան 200 տարի առաջ մեկ այլ հայտնի դպրոց` Լազարյան ճեմարանը բացեց իր դռները՝ հետագայում դառնալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երկու հիմնադիր հաստատություններից մեկը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Կրթությունը զորեղ գործիք է այս կազմակերպության կողմից որդեգրած արժեքները խթանելու համար: Ցավալի է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում: Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը: Գերմանացի հայտնի գրող Հայնրիխ Հայնեն ասում էր. «Այնտեղ, ուր գրքեր են այրում, վերջում մարդկանց են այրելու»։ Ադրբեջանցի հայտնի վիպասանի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտություն էր ասել հայերի կոտորածների մասին և հաշտեցման կոչ էր արել: Նա ներկայացրել էր Նախիջևանում իր հայրենի գյուղի պատմությունը, որն իր մանկության տարիներին ուներ տասներկու հայկական եկեղեցիներ: Դրանք բոլորը՝ Նախիջևանում և Ադրբեջանի ողջ տարածքում առկա հայկական բազմաթիվ այլ սրբավայրերի ու գերեզմանատների հետ մեկտեղ, ոչնչացվել են 1990-ական և 2000-ական թվականներին: Նույն կերպ Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր նրբազարդ միջնադարյան խաչքարեր հողին են հավասարեցվել ադրբեջանական իշխանությունների թողտվության պայմաններում: Այդ տարածքն այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի: Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներից հետո, այժմ Բաքուն նպատակ է դրել ջնջել հայերի՝ մի քանի հազարամյա ներկայության մասին անգամ հիշողությունը, տարածաշրջանում տեղաբնիկ հայ մշակույթի և պատմության ցանկացած հետք: Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային, հավանաբար, հետևելով Ջորջ Օրուելի հայտնի խոսքերին՝ «ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Նրանք, ովքեր այսօր վերահսկում են Ադրբեջանը, կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը` օրինականացնելու համար իրենց ներկայիս անհանդուրժողական քաղաքականությունը: Տիկի՛ն նախագահ, Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է hելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը: Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված հիմնասյուների շարքում է։ Այն հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ մենք շատ հուշարձաններ ունենք ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որոնք կառուցվել են աշխարհի շուրջ հարյուր երկրներում ապրող հայերի կողմից: Մեր հարևանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անին, իրականացվող պեղումներում և վերականգնման աշխատանքներում մեր մասնագետների մասնակցության հարցում: Մենք նաև մեծապես մտահոգված ենք պատերազմից տուժած Սիրիայում հայկական հուշարձանների և սրբավայրերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: Խորապես համոզված ենք, որ Սիրիայում հետ-հակամարտության վերականգնման գործընթացը պետք է վերահաստատի ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի իրավունքներն իրենց կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ: Այս տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց 2347 բանաձևը, որն ափսոսանք է հայտնում և դատապարտում է մշակութային ժառանգության, կրոնական վայրերի ապօրինի ոչնչացումը հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից: Հուսով ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կշարունակի այս ջանքերը: Տիկի՛ն նախագահ, Կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի համար ներկայացված երկու տարեդարձերին: 2016 թվականի համար Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ մենք առաջադրեցինք Հայաստանում առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Սա իրապես նշանավոր իրադարձություն էր ոչ միայն հայ գրքի տպագրության 500-ամյա պատմության համար, այլև խորհրդանշական մի ազգի համար, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է ավելի քան 1700 տարի առաջ և որի կողմից իրականացված Սուրբ Աստվածաշնչի թարգմանությունն առաջիններից էր աշխարհում: 2017 թվականի համար Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ և Իտալիայի աջակցությամբ մենք առաջարկել ենք աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ներկայումս առավել բարձր է այնպիսի ջանքերի պահանջարկը, որոնք մարդկանց գիտակցության մեջ ներդնում և ամրապնդում են խաղաղության գաղափարը, որոնք մեր տարբերությունները վերածում են առավելության, պահպանում և օգտագործում են մեր ընդհանուր ժառանգությունը` որպես կամուրջ սերունդների, մշակույթների և ժողովուրդների միջև: Հայաստանը խորապես հավատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությանը և պատրաստ է շարունակել իր ներդրումն այդ նպատակների իրագործման համար: Շնորհակալություն»:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։

Էդվարդ Նալբանդյանն Իսրայելում անդրադարձել է հայկական համայնքին եւ հայ-հրեական պատմական առնչություններին

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իսրայել

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Նալբանդյանն Իսրայելում հանդիպել է Կնեսեթի փոխնախագահի հետ

Հայաստանի Հանրապետության  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով ժամանել է Իսրայել, հանդիպեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Կնեսեթի փոխխոսնակը ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները: Նախարար Նալբանդյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգաման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ կատարվեց հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Կնեսետի նախագահը վերահաստատում է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծեց, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը։ Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։ Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձան հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտգործնախախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը` Յուլի Էդելշտեյնը նշեց, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին է ներկայացրելց իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։ Հանդիպմանը անդրադարձ է արվել Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։ Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական օրակարգի մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։ Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»:

Ճեղքում՝ հայ-իսրայելական հարաբերություններում

Հայ-իսրայելական հարաբերությունները կարծես թե վերջին շրջանում ակտիվանում են: Դրա մասին են վկայում իսրայելագետները՝ հիշեցնելով խորհրդարանականների,  քաղաքական շրջանակաների ներկայացուցիչների այցերը, ու արդեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Իսրայել՝ կառավարության ղեկավարի հրավերով։ Ըստ մասնագետների, վերջին տարիներին հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների ակտիվացման միտումները իսրայելական կողմը դիտարկում է ինչպես երկկողմ համագործակցության զարգացման ձևաչափում, այնպես էլ որպես Իսրայելի մերձավորարևելյան և հարավկովկասյան արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ինչո՞ւ է հենց այսօր հետաքրքիր դարձել ՀՀ-ը Թել-Ավիվի համար: Իսրայելագետներն իրենց պատասախանն ունեն: Նախօրեին սկսվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդայնի այցը Իսրայել: Հրավերը ստացվել է ամենաբարձր մակարդակով՝ Իսրայել պետության վարչապետի կողմից, որը միաժամանակ կրում է երկրի ԱԳՆ ղեկավարի պարտականությունները։ Ըստ իսրայելագետ Կարեն Վերանյանի, այցելության հետ կապված իսրայելական պաշտոնական հաղորդագրությունում չկա որևէ հստակեցում, որ հրավերը հնչում է ԱԳՆ ղեկավարի մակարդակով, թե՞ ավելի բարձր՝ երկրի կառավարության ղեկավարի մակարդակով։  Հետևաբար՝ սա թույլ է տալիս հաստատել, որ հրավերը եկել է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից: Քնեսեթի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Նալբանդյանի ղեկավարած հայկական պատվիրակության այցը Իսրայել բավականին ոչ ստանդարտ գնահատեց: Քաղաքագետը, այսօր կազմակերպած տեսակամուրջի ժամանակ, հիմնավորելով ասածը նշեց, որ ըստ ընթացակարգերի, երբ պետությունների ղեկավարները կամ ԱԳ նախարարները այցելում են այս կամ այն երկիր, ամեն բան միշտ առանձին արձանագրությամբ է ընթանում: Սակայն այս անգամ տեղեկություն չկա՝ շեշտեց Ցինկերը։ Տեղեկատվոթյան բացակայությունը նա բացատրում է ներքաղաքական այլ հետաքրքրությունների հետ: «Իսրայելական մամուլի ուշադրությունը սևեռված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գերմանիայից սուզանավերի գնման գործարքի վրա, որը մեր հասարակությանն այսօր ամենից շատն է հետաքրքրում»: Ըստ պաշտոնական տեղեկատվության, արդեն իսկ արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Էդվարդ Նալբանդյանը և Քնեսեթի ղեկավարՅուլի Էդելշտեյնը հանդիպան ժամանակ անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ էլ Իսրայելի խորհրդարանի խոսնակը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է, և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։ Հիշեցնենք, որ քննարկումներից մեկի ժամանակ խորհրդարանի խոսնակն ասել էր, որ «մենք չենք կարող ժխտել պատմությունը եւ ետ մղել մարդկային արժեքները քաղաքական եւ դիվանագիտական զգուշավորության պատճառով»: Իսրայելագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը որակապես նոր՝ առավել բարձր հարթություն կբերի երկկողմ գործակցությունը, քանի որ Իսրայելին հետաքրքիր է մեր տարածաշրջանը: «Իսրայելի կողմից ՀՀ-Իսրայել հարաբերությունների ակտիվացումը կարող ենք պայմանավորել Իրանի հետ կապված խնդիրներով: ՀՀ կարող է կամուրջ հանդիսանալ շահերի համադրման տեսանկյունից: Իհարկե, դժվար գործընթաց է, եւ այդ հնարավորությունը պետք է օգտագործել: Կարծում եմ, թե իսրայելական, եւ միգուցե, իրանական որոշ շրջանականերում կա այդպիսի մտահոգություն»: Ի դեպ, Կարեն Վերանյանի տեսակետին հակադրվեց Ալեքսանդր Ցինկերը նշելով, որ քանի դեռ Իրանի առաջնորդն է Այաթոլլահ Խամենեին՝ իսրայելա-իրանական հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով էլ՝ հայ-իսրայելական հարաբերությունները պետք է զարգանան ինչպես տարբեր ոլորտներում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ տարբեր համագործակցությունների տեսքով: Ըստ Նավասարդյանի, այս այցով երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ճեղքում կլինի, և այն վրիպումն ու բացթողումը, որ եղել է 25 տարիների ընթացքում մեր հարաբերությունների մեջ, ես կարծում եմ՝ կշտկվի՝ հույս հայտնեց նախկին փոխարտգործնախարարը: Իսրայելն այսօր տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկն է եւ ՀՀ-ի հետ նրա հարաբերությունների զարգացումը երկուստեք շահերի համար օգտակար կարող է լինել՝ ասում է Նավասարդյանը: Եվ վերջում Էդվարդ Նալբանդյանը այցելել է նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Այս այցում նրան ուղերկցել է Քնեսեթի փոխնախագահ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովը։

Էդվարդ Նալբանդյանն Իսրայելում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան. Նալբանդյան

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուին: Հանդիպումը մեկնարկեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով: Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարևորեց Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել և նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով այցելու