Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Seyran Ohanyan

Today's citations

In armenian

Սեյրան Օհանյանը ՀՀ և արտերկրի ռազմական բուհերի շրջանավարտներին հորդորել է անընդհատ լրացնել գիտելիքները

Նախարարը հանդիպել է օտարերկրյա պետությունների ռազմական ակադեմիաների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացների շրջանավարտներին:

«Ժողովուրդ». ՊՆ խոսնակ. «Ձեզ ինչ էլ ասենք շուռ եք տալու այնպես, որ բանակին վարկաբեկեք»

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե նախարարն ինչպես է մեկնաբանում Խորենացու փողոցում տեղի ունեցած զարգացումները, ինչպես է տեսնում դրանց հանգուցալուծումը ի վերջո, կիզակետում նաև ազատամարտիկներ են։

Սեյրան Օհանյանը 2-րդ բանակային զորամիավորման հրամկազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը վստահեցրել է, որ զորամիավորման հրամանատարական կազմը շարունակելու է նույն եռանդով և նվիրումով ծառայել ի շահ ազգային բանակի:

Սպառազինության համար նախատեսված ռուսական վարկի պայմանագրերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են. Օհանյան

Հայաստանի համար ռուսական վարկի պայմանագրերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

ՀՀԿ-ում չեն քննարկել` Սեյրան Օհանյանի պատգամավոր դառնալու հարցը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ Սեյրան Օհանյանը շարունակում է մնալ իրենց թիմի անդամ։ Այս մասին Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում եմ մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը նոր խորհրդարանի կազմում ՀՀԿ ցուցակով հանդես կընդգրկվի։

Շարմազանովը խոսել է Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի հնարավոր միավորման մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ նախընտրական դաշինք կազմեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Վիկտոր Դալլաքյանը՝ Սեյրան Օհանյանի եւ «Երրորդ հանրապետության» համագումարի մասին

Վիկտոր Դալլաքյանը որեւէ նոր կուսակցություն չի ստեղծել: Նա գնացել է ավելի պարզ ճանապարհով՝ անդամագրվել է դեռեւս 2003 թվականից գրանցված եւ գործող <<Երրորդ հանրապետություն>> կուսակցությանը, որի գործող նախագահ Էդուարդ Անտոնյանն այսօր հայտարարել է՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք կուսակցության 7-րդ արտահերթ համագումարում կներկայացնի իր հրաժարականը: Դրանից հետո կուսակցության համար կսկսվի նոր փուլ՝ նոր նախագահով, նոր կանոնադրությամբ, ավելի քան 50 էջանոց ծրագրով, նախընտրական բանաձեւով եւ նոր գործընկերներով: Վիկտոր Դալլաքյանն այսօր վերջնական հստակեցումներ չի մտցրել, բայց բոլոր փակագծերն արդեն բացել է:    Ընդդիմության դաշտ վերադարձող Վիկտոր Դալլաքյանի համար այս տարվա կարեւորագույն-բացասական իրադարձություններից առաջին հորիզոնականը զբաղեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը: Հակառակ սուր եւ անողոք քննադատությանը՝ այս գործիչը, ով այդ օրերին դեռ աշխատում էր նախագահականում, պնդում է՝ ինքն ու այդ օրերի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցանկանում են փրկել սխալ ճանապարհով գնացող պետությունը՝ մտադրվել են խափանել վերարտադրվելու ցանկություն ունեցող իշխանության ծրագրերը: Եթե մինչ այսօր ամեն ինչ քողարկվում էր, այսօր արդեն Վիկտոր Դալլաքյանը բացեց որոշ փակագծեր: Ասում է՝ իր եւ Օհանյանի հրաժարականներից հետո պարբերաբար հանդիպել են, հանդիպում են եւ դեռ հանդիպելու են: <<Երրորդ հանրապետություն>> կուսակցության առաջիկա արտահերթ համագումարին հավաքվելու են միայն կուսակցականներով, հրավիրված որեւէ քաղաքական ուժ չի լինելու, իհարկե, եթե մինչ այդ դեպքերը չզարգանան սրընթաց եւ չձեւավորվի այն լայն կոնսոլիդացման, որին ձգտում են եւ ինչ նպատակով էլ հանդիպում են տարբեր կուսակցությունների հետ: Ի դեպ, արդեն ստեղծված նախընտրական դաշինքներից մեկի՝ <<Քաղաքացիական պայմանագիր>>, <<Լուսավոր Հայաստան>> եւ <<Հանրապետություն>> կուսակցությունների հետ համագործակցությունը Վիկտոր Դալլաքյանը բացառում է: Ասում է՝ <<նրանք իրենց քայլերը պատկերացնում են որոշակի աշխարհաքաղաքական կողմնորոշումների շրջանակում>>: <<Երրորդ հանրապետություն>> կուսակցությունում բացառում են որեւէ արտաքին քաղաքական կողմնորոշում՝ ասում է Դալլաքյանը՝ հստակ չպատասխանելով նաեւ ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությանը: Պարզապես նշում է, որ Լեւոն Տեր- Պետրոսյանի տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ տարբեր են:  Առանց խուսանավելու եւ հստակ որոշմամբ Վիկտոր Դալլաքյանն այսօր խոստացավ՝ եթե անգամ ձախողվի 2017-ի ընտրություններում՝ կրկին իշխանության դաշտում նրան այլեւս չենք տեսնի: Իշխանություն դառնալու միակ տարբերակը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելն է:

Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի և պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին: Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման: Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսևորում: Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարևոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների և վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»: Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների և տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի և ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ: Ընտրապայքար մտնող բոլոր քաղաքական ուժերը և գործիչները պարտավոր են դրսևորել միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք և զսպվածություն: Սահմանադրական փոփոխություններից հետո առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը արմատապես տարբերվում են մյուսներից, քանի որ անցում է կատարվել պետական կառավարման խորհրդարանական համակարգին: Այսինքն՝ մեզ սպասվում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նախագահական և ԱԺ ընտրությունները փոխարինվելու են մեկ՝ խորհրդարանական ընտրությամբ, որի արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը: Կարևորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ: Ես իմ հետագա գործունեության ընթացքում, ինչպես նախկինում, մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականության, ուսանողության, սահմանին ապրող բնակիչների կողքին: Տեսակետներս և մտահոգություններս հասարակությանը առանց միջնորդների ներկայացնելու, միևնույն ժամանակ՝ հետադարձ կապով մարդկանց լսելու, քաղաքացիների տեսակետներին ու մտահոգություններին անմիջապես ծանոթանալու նպատակով որպես միջոց կօգտագործեմ նաև իմ նորաբաց ֆեյսբուքյան էջը, քանի որ տեղեկատվական աշխարհում համացանցը հասարակության հետ շփման լայն հնարավորություններ է տալիս: Առաջիկայում ընտրական գործընթացների հայտնի ձևաչափերում ես հանգամանորեն կներկայացնեմ այն ծրագրերն ու դրույթները, որոնցով առաջնորդվելու եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում: Հարգանքներով՝ Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ. Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի և պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին:

«Երկրի նախագահը որևէ անգամ մենակ չի եղել»

[b]«Սեյրան Օհանյանի հայտարարությունն անմեղ հայտարարություն էր։ Յուրաքանչյուր քաղաքացու որոշելու խնդիրն է, թե ապագայում ինչով պետք է զբաղվի։ Սեյրան Օհանյանը, բնականաբար, կարող է զբաղվել քաղաքականությամբ, որովհետև երկար տարիներ քաղաքական պաշտոն է կրել, մոտ է կանգնած եղել քաղաքական անցուդարձերին։

30-ամյա ընկերությունը պառակտման եզրին

Հնչեց քաղաքական հերթական հայտարարությունը: Այս անգամ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտոնանկությունից հետո քննարկվում էր Ս. Օհանյանի քաղաքականության մեջ մտնել-չմտնելու հարցը, այն արդեն դարձել էր քաղաքական ինտրիգ: Երկար սպասված հայտարարությունը այլեւս բարձրաձայնված է, դառնալով բուռն քննարկումների թեմա:

Խաչիկ Ասրյանը Սեյրան Օհանյանին և մնացածին մոխիր կդարձնի, եթե նրանք պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արդեն հայտարարել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալու մասին: Օհանյանն, ըստ էության, պատրաստվում է զբաղեցնել ընդդիմադիր դաշտը:

«Ժամանակ». Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության առաջարկ են արել Ծաղիկ Ռուբոյին

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի «Համախմբումն» այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է քաղաքական ուժերի հետ։ Քաղաքական համագործակցության առաջարկներ են արվում գրեթե բոլորին՝ կուսակցական թե անկուսակցական։

Սեյրան Օհանյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ

Պաշտպանության նախկին նախարար, այժմ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացրած Սեյրան Օհանյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է հետևյալը. «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Եվ այս կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումս ուզում եմ ներկայացնել հստակ և առանց երկիմաստությունների: 1. Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։ 10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել։ 2. Խաղաղության գինն ամենալավը գիտենք զինվորական ու մարտական ճանապարհ անցածներս: Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն: Երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները: Այսպիսով՝ պետք է զգոն լինել, քանզի մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ: 3. Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։ Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ և արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը։ 4. Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք։ 5. ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, ըստ իս, գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, որոնք Բաքվի հետ պետք է համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը: 6. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և արժանապատիվ խաղաղությունը ապահովվելու են ոչ միայն միջպետական համաձայնագրերով, այլ հակամարտող կողմերի միջև առկա ուժերի հաշվեկշռով։ Անվտանգության հարցերում ապավինելով սեփական ուժերին՝ պետք է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ, ինչը հնարավոր է միայն սեփական երկրի կշիռն ու վարկանիշը բարձրացնելով։ 7. Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։ Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։ 8. Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր զինվորներն ու սպաներն են՝ հայոց բանակը։ Բանակը չի կարող դիտարկվել որպես պետության ու մեր քաղաքացիների վրա դրված ծանր բեռ։ Պետության քաղաքական, տնտեսական վերնախավի կարևորագույն պարտականությունն է շարունակել նաև բանակահենք տնտեսության զարգացման ուղին՝ կառուցված բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա: Հայկական զինված ուժերը 1994 թվականին պարտադրել են հրադադար և հետագայում պարբերաբար իրականացրել այդ գործառույթը, սակայն ուզում եմ հատուկ նշել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում այլ կարևորագույն գործոններից միայն մեկն է։ Տնտեսական, դիվանագիտական և այլ համակարգերի աշխատանքը ոչ պակաս կարևոր է ու կատարում է կանխարգելիչ և հակառակորդի ախորժակը զսպող դեր։ 9. Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչև հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ չձևավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը: Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության: Արցախի ներկա սահմանները ձևավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում՝ արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները: Հարկավոր է հաշվի առնել այն, որ հակամարտության կողմերը տարբեր եղանակով են տեսնում լուծումը: Փոխհամաձայնությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի ագրեսիվ-ծավալապաշտական նկրտումներից՝ ընդունելով արցախահայության ինքնորոշման արդյունքը՝ Արցախ պետության գոյությունը: Սա՛ է մեր երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության բանաձևը: 10. Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»:

Խաչիկ Ասրյանը` մոխրի մասին…

«Նախ, եթե լրագրողի հարցը ինձ ընտրության առաջ է կանգնեցնում՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Սեյրան Օհանյան, ուրեմն նշեմ, որ ես իմ ընտրությունը 1999 թվականից եմ կատարել և այդ ընտրությունը Սերժ Սարգսյանն է և ուրիշ ոչ ոք: Սա ի գիտություն բոլորին»:

Հայաստանում 2016- ի դրականը եւ բացասականը՝ ըստ Արմեն Աշոտյանի

2016-ի կարեւորագույն իրադարձությունները՝ մեկը դրական, մյուսը` բացասական. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորումն է եւ ապրիլյան քառօրյա պատերազմը: Այսօր անցնող տարին ամփոփել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անդրադարձել է նաեւ ընթացիկ հարցերին եւ ապագա զարգացումներին: Աշոտյանի գնահատմամբ՝ 2016-ը բարդ տարի էր, նահանջ տարի, բայց կարծում է՝ հաջողվեց ոչ միայն չնահանջել, այլեւ մարտահրավերներին դիմագրավելով ապահովել մնացած տարիների համար ավելի կայուն քաղաքական, սոցիալական եւ տնտեսական առաջընթացի հիմքեր:   Սեյրան Օհանյանի մասին՝ լատինական ասացվածքով, իսկ հայացք քաղաքականությանը՝ Չարլզ Դարվինի աչքերով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ամփոփեց 2016 թվականը:  «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ: Փորձենք այսօրվա քաղաքականությանը նայել Դարվինի աչքերով, փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման եւ տարբեր քաղաքական տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել եւ երաշխավորել՝ դինոզավրերից մինչեւ սողուններ, թռչուններից մինչեւ կաթնասուններ, կան նաեւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ»,- ասում է նա։ Տեսակների պայքարում կուսակցական մեկ տեսակ չէ, որ հաղթելու է՝ դա են հուշում խորհրդարանական կառավարման սկզբունքները: Այս պահի դրությամբ հանրապետականի փոխնախագահը բնական է համարում նախընտրական դաշինքներից ընդամենը մեկը: Ասում է <<Քաղաքացիական պայմանագիր>>, <<Լուսավոր Հայաստան>> եւ <<Հանրապետություն>> կուսակցությունների համագործակցությունը լիբերալների ձայները <<անտեր>> չի թողնի: Մնացած նոր միավորումները անբնական եւ արհեստական է համարում: Նախկին քաղաքական գործիչների ասածներին, հայտարարություններին եւ ելույթներին Արմեն Աշոտյանն անդրադարձավ հպանցիկ, ինչպես օրինակ Լեւոն Տեր- Պետրոսյանի ելույթին: Հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին առաջին նախագահի թեզերը՝ կարգավորման դիմաց որոշ տարածքներ զիջելու մասին, մեկնաբանելու կարիք չի տեսնում հետեւյալ պատճառով։<<ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն, օրակարգ ձեւավորելու տեսակետից Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը այլընտրանք չուներ: Իրենց տեխնոլոգիան էր, մենք չենք ուզում այդ տեխնոլոգիայի մաս լինել, հետեւաբար՝ բնական համարեք, որ հանրապետականները չեն լծվում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկված քաղաքական օրակարգի <<ռասկրուտկային>>: Ինչ վերաբերում է հենց հանրապետականի օրակարգին՝ Արմեն Աշոտյանը համոզված է՝ կուսակցությունը կա եւ մնում է թիվ մեկ քաղաքական ուժը թե արտաքին կապերի, թե՝ կուսակցական կառույցների առումով: Հանրապետականը, ի դեպ, 2016-ը փակում է հետեւյալ թվաբանությամբ՝ տարվա սկզբում ունեցել են 152 հազար անդամ, այսօր արդեն 158 հազար են: Տարբերությունը՝ 6 հազար է, այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հայտարարվեց 7 հազար նոր կուսակցականների մասին: Սա ունի իր բնականոն բացատրությունը՝ ըստ Արմեն Աշոտյանի: <<ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլ նաեւ հեռացնում է: ՀՀԿ ոչ մի նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա իրավունք չունի նեղանալու կուսակցությունից, եթե որոշում է կայացվում, որ տվյալ պարագայում պետք է լինի ռոտացիա, փոխարինում եւ այլն: Մանավանդ, որ ոչ մի անձ այդ պաշտոնին չի սերտաճել>>։ Արմեն Աշոտյանը հավաստիացրեց՝ լինելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով 2016-ի փետրվարին առաջիններից պաշտոնանկ արվեց՝ չի նեղացել հարազատ կուսակցությունից: Նաեւ վստահեցրեց, որ վարչապետի հանրապետական դառնալուց հետո նույնպես՝ կուսակցությունը լքածներ չկան: Հանրապետական փոխնախագահը, ի դեպ, չցանկացավ մեկնաբանել վարչապետի աշխատանքի 100 օրը: Պարզապես նշեց, որ հույսի կառավարությունից այն աստիճանաբար վերածվում է հույսերի արդարացման կառավարության:

Վիկտոր Դալլաքյանը հայտարարում է իր ընդդիմադիր լինելու մասին

  «Երրորդ հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարին կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հիսուն էջից բաղկացած իրենց ծրագրում ներկայացրեց Հայաստանի ապագային  բարելավմանը միտված քայլերը։ Կարմիր թելի նման տարավ այն գիծը, որ եթե  այսօր Հայաստանը գտնվում  է տնտեսապես վատթար վիճակում, ապա մեղավոր են միայն իշխանությունները. Ասաց, որ պետք է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի պաշտոնյաների ունեցվածքը, պետական գույքի սեփականաշնորհման գործընթացը, սակայն առանց վհուկները որսի, հոկտեմբերի 27- ի, ապրիլի 12-ի , մարտի 1-ի իրադարձությունները, հուլիսյան դեպքերը։ «Մենք չպետք է թույլ տանք՝ ԱԺ ընտրություններին ձախողված իշխանությունների վերարտադրությունը»,- ասում է Վեկտոր  Դալլաքյանը։ նա  եղել ՀՀԿ անդամ, նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Աժ- ում։ Լրագրողները հիշեցրեցին Դալլաքյանին իր իշխանական անցյալը՝ հարցնելով՝ ինչպե՞ս պետք  է  ժողովուրդը հավատա, որ նա ընդդիմություն ներկայացուցիչ է: Դալլաքյանը, մեղմ ասած, հրաժարվեց իր անցյալից. «Ես իշխանության մեջ որևէ պատասխանատու պաշտոն չեմ զբաղեցրել ,որևէ բարձր դիրք չեմ զբաղեցրել , 2016թ դուրս  եմ  եկել ՀՀԿ –ից և սիմվոլիկ  նշանակություն  ունեցող սիմվոլիկ պաշտոնից»։ Ի դեպ՝ այս համագումարի ինտրիգն այն էր, որ մամուլում տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդամակցելու է  «Երրորդ հանրապետությանը», սակայն Սեյրան Օհանյանը համագումարին ներկա չէր։ Բայց ինտրիգը դրանով չավարտվեց, քանի որ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ «Երրորդ հանրապետություն» կուսակցության եւ Սեյրան Օհանյանի գնահատականները շատ հարցերում նույնն են եւ բացառեց, որ իրենց  համագործակցությունը որևէ փուլում կարող է խաթարվել։ Միևնույն ժամանակ լրագրողներին մեղադրեց ոչ կոռեկտ լինելու  մեջ, քանի որ հացերի գերակշիռ մասը վերաբերվում էր պաշտպանության նախկին նախարարին։

«Առավոտ». Ցանկացած օր երկրի առաջին դեմքը կարող է որոշել, որ պետք է գնդակահարել խաղաղ ցուցարարներին

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես, անկեղծ ասած, չէի ցանկանում, որ Սեյրան Օհանյանը քաղաքական գործիչ դառնա: Ավելի լավ էր` մնար զինվորական. ծառայել կարելի է ոչ միայն նախարարի պաշտոնում: Նրա ծառայություններն անուրանալի են, իհարկե` բանակնում կային եւ կան նաեւ բազմաթիվ թերություններ: Թե ինչպիսի քաղաքական գործիչ կլինի Սեյրան Օհանյանը` չգիտեմ: Արդյոք արկածախնդիր մարդիկ չե՞ն օգտագործի նրա անունը` սեփական «ոչ վեհ» նպատակների համար` դժվարանում եմ ասել: Բայց խոսքս հիմա այլ բաների մասին է:

Ընտրական գործընթացները մեկնարկել են. առայժմ միայն ձեւով

Ընտրական գործընթացներն, ըստ էության, մեկնարկել են: Թե ինչ դիրքավորումներ կան այս պահին ներքաղաքական դաշտում, փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս: Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, օրինակ, ընտրություններից 2 ամիս առաջ քաղաքական ուժերն առայժմ զբաղված են ավելի շատ ընտրություններին մասնակցելու ձեւերով, քան թե՝ բովանդակությամբ: Ըստ նրա, բովանդակային քննարկումներն արդեն պետք է սկսված լինեին, այնինչ, դեռ առկա են բավականին շատ անորոշություններ մասնակցության ձեւերի առումով: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ էլ՝ ընտրությունների մասնակցության հետ կապված ներքաղաքական դաշտի անորոշությունները հիմնականում պայմանավորված են մեկ հարցով՝ կվերադառնա Գագիկ Ծառուկյանը, թե՝ չի վերադառնա: Մեկ բան են ընտրությունները նրա մասնակցությամբ, մեկ այլ բան՝ առանց նրա՝ կարծիք է հայտնել քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:   Հստակ է՝ ՀՀԿ-ն ընտրությունների է գնալու միայնակ: Ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Ըստ Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի՝ այն իր քարոզարշավը սկսեց նոր վարչապետի նշանակմամբ: Նոր վարչապետը ՀՀԿ-ի ուժեղ կողմն է՝ կարծում է փորձագետը: Ըստ նրա, սակայն, վարչապետն էլ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Թույլ կողմը միայն մենեջեր հանդես գալն է, իսկ վարչապետությունը, դա քաղաքական պաշտոն է: «Քաղաքականության մեջ միշտ մենեջերը պարտվում է քաղաքական գործչին: Եթե նա չդառնա քաղաքական գործիչ, նա հաջողություն չի ունենա հետագա տարիների համար՝ նկատի ունեմ 2018-ի ապրիլի 9-ից հետո նաեւ»: Այս պահի դրությամբ դա տեսանելի չէ՝ հավելեց փորձագետը: Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ի համար խնդիր է նաեւ վարկանիշային քվեարկությունը: Դրա համար էլ՝ ամենաուժեղ մրցակցությունն այս պահին ընթանում է հենց ՀՀԿ-ի ներսում: Փորձագետի դիտարկմամբ՝ այս պահին հստակ է նաեւ, որ ՀԱԿ-ը քարոզարշավի ընթացքում ծրագրի հիմքում է դնելու ԼՂ խնդիրը, որ առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ խաղաղություն հիմա: «Ելք» անվամբ ստեղծված դաշինքն էլ անհասկանալի ուղղություն է եւ, փաստորեն, այն դարձավ պարզապես Տխնիկական դաշինք՝ գնահատեց փորձագետը: «ԲՀԿ-ն սպասում է Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ հասկանալի է՝ ԲՀԿ-ն Ծառուկյանով եւ առանց Ծառուկյանի՝ ուրիշ ԲՀԿ է: Մյուսներն էլ դեռ բանակցում են: Ընդհանուր՝ սա նորմալ երեւույթ չէ, երբ փետրվարի 6-ին պետք է ներկայացնես փաստաթղթերդ, բայց դու դեռ բանակցում ես»: Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ էլ, օրինակ, ընտրություններից 2 ամիս առաջ քաղաքական ուժերն առայժմ զբաղված են ավելի շատ ընտրություններին մասնակցելու ձեւերով, քան թե՝ բովանդակությամբ: Ըստ նրա, սակայն, այն որոշակի անորոշությունը, որ հիմա առկա է, այնուամենայնիվ, պայմանավորված է մեկ մեծ հարցականով՝ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, վերադառնալու՞ է  մեծ քաղաքականություն, թե՞ չի վերադառնալու: «Կարծում եմ, որ շատ հարցեր կան: Շատերի ոտքն էլ «մի փոքր կախ է», քանի որ իրենք չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են անելու. մեկ տարբերակ՝ եթե Գագիկ Ծառուկյանը մասնակցում է ընտրական գործընթացին եւ երկրորդը՝ եթե չի մասնակցում: Ես կարծում եմ, մոտակա երկու-երեք օրվա ընթացքում այդ հարցը հանգուցալուծում կգտնի»: Փորձագետի տպավորությամբ՝ Ծառուկյանը չի վերադառնալու: Ըստ նրա՝ իշխանությունը մտահոգված է ոչ միայն իր հաջողությամբ, այլ նաեւ ապագա խորհրդարանի ներկապնակով, քանի որ կայուն մեծամասնություն ձեւավորելու խնդիր պետք է լուծի: Սա հուշում է, որ իշխանությունը պետք է ձգտի առավել խայտաբղետ պատկեր ստանալ՝ ոչ թե մեկ, այլ տարբեր ընդդիմադիր ուժերով: Փորձագետներն անդրադարձան նաեւ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքին: Արմեն Բադալյան. «Համարել, որ նա կլինի քաղաքական դաշտի լոկոմոտիվներից մեկը՝ իրականությանը չի համապատասխանում: Այնպես չէ, որ նա, այսպես ասած, լրիվ սրբի կարգավիճակով մտնում է. նա բավականին թերություններով է մտնում եւ չկա այն գործոնը, որից ելնելով ընտրողը նրան ձայն պետք է տա»: Վիգեն Հակոբյանը համակարծիք է, որ Սեյրան Օհանյանի գործոնը գերագնահատվում է: Նա խոցելի է թե ընդդիմության, թե իշխանության կողմից՝ ասաց: Սակայն, նրա դիտարկմամբ. «Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում, Սեյրան Օհանյանի դաշինքի շանսերն էապես ավելանում են»: Ի տարբերություն փորձագետների, Սեյրան Օհանյանի հնարավորությունների վերաբերյալ բոլորովին այլ կարծի այսօր հայտնեցին Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը եւ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Նրանք քաղաքացիական նախաձեռնություն են հիմնել՝ նոր Սահմանադրությունը բարեփոխելու եւ ԱԺ վերին պալատ հիմնելու նպատակադրմամբ: Մինչ այդ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են հենց Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծվելիք դաշինքին սատարելով: Արթուր Ալեքսանյան. «Ինչ ֆորմատով էլ ինքը գնա, մենք աջակցելու ենք: Պիտի հիմա փորձառու մարդիկ մեջտեղ բերենք, մեջտեղ գան, որ կարողանանք առաջ գնալ»:

ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր մոտեցումները

ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։

2017- ին՝ ընտրություններից առաջ, սպասվում են կուսակցությունների խոշորացում

Քաղաքականությունն այս տարի Հայաստանում շատ ավելի շատ է լինելու, քան՝ նախորդ տարիներին: Այս տարվա խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ են մի քանի նպատակով, հետեւաբար քաղաքական ուժերը առանձնակի պատասխանատվությամբ են պատրաստվելու առաջիկա ընտրություններին: Որեւէ կասկած չկա, որ այս ամենը բերելու է քաղաքական դաշտի վերաձեւակերպումների՝ նոր դաշինքներով, կուսակցություններով եւ անհատ <<խաղացողներով>>:   Այս պահի դրությամբ դեռ վերջնական հստակեցում չկա, թե ովքեր են քաղաքական դաշտում զբաղեցնելու առանցքային <<խաղացողների>> տեղերը: Քաղաքական վերաբաշխումները սկսվել էին դեռեւս 2016-ի վերջում: Գործընթացը սակայն դեռ չի ավարտվել: Հստակորեն կարելի է ասել մի բան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի կունենա կուսակցությունների խոշորացում եւ նոր դաշինքների ստեղծում: Հանրապետականը մշտապես հավատացած է, որ ընտրողների առավելագույն ձայները կրկին կհավաքի խորհրդարանական ընտրություններում: Քանի որ անցնում ենք նոր կառավարման՝ հավաստիացնում են՝ պատրաստ են նոր կոալիցիաների, երբեք չեն խուսափել քաղաքական խորհրդակցություններից: <<Միահեծան կառավարումն ամենասխալ բանն է>>,- ասում է հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ի դեպ, գործող խորհրդարանում հանրապետականների ցուցակով պատգամավոր էին դարձել մի շարք կուսակցությունների ղեկավարներ: Արդյո՞ք հնարավոր է, որ այդ կուսակցությունները միաձուլվեն հանրապետականին. այս հարցով խորհրդակցություններ դեռեւս չեն կազմակերպվել՝ վստահեցնում է Վահրամ Բաղդասարյանը: Փոխարենը ակտիվ քննարկումների մեջ է <<Ազգային վերածննդի>> վերածված «Օրինաց երկիրը»: Այստեղ որոշել են դաշինքով չգնալ ընտրությունների, նախընտրում են կուսակցությունների խոշորացումը: Այս դեպքում առանցքը համարում են կոնկրետ «Ազգային վերածնունդը»: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի ներկայացմամբ՝ մանր-մունր եւ անհայտ ուժերը չէ, որ հետաքրքրվում են միավորմամբ: Կուսակցությունների խոշորացմանը, միավորումներին եւ միաձուլումներին սկզբունքորեն դեմ չեն նաեւ ՀԱԿ-ում: Այստեղ պարզապես խնդիր է առանցքը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իրենց ունեցածից բացի որեւէ մեկն իրենց ավելի լավ առաջարկ չի անի: Ի դեպ, բացի կուսակցությունների խոշորացումից նախընտրական շրջանում քաղաքական դաշտը <<հարստացնելու>> են նաեւ, այսպես ասենք, <<մոռացված>> անհատները: Այս տարի ակտիվ քաղաքականության մեջ կտեսնենք Վիկտոր Դալլաքյանին, Սեյրան Օհանյանին եւ Գագիկ Ծառուկյանին: Առաջին երկուսն իրար հետ, վերջինն էլ առանձին, հավանաբար, նոր դաշինքներ ստեղծելու հավակնություններ ունեն: Ցանկը հնարավոր է նաեւ համալրվի: Համենայնդեպս՝ հստակեցումների համար արդեն շատ քիչ ժամանակ է մնացել:

«Ժամանակ». Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունում

«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի միջև համագործակցությունը դադարի։ Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում Է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար։ Ստեփան Դեմիրճյանը հնարավոր Է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան– Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ։

«Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը». Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասված է. [b]«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ:

Օհանյանն ու Օսկանյանը հանդիպել են

Այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր։

Առաջիկա ժամերին կհայտարարվի Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի մասին

Այսօր՝ հավանաբար առաջիկա ժամերի ընթացքում, կհայտարարվի նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի մասին։ Դաշինքում, ըստ ամենայնի, կլինեն «Համախմբում», «Ժառանգություն», «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունները, ինչպես նաեւ Արամ Սարգսյանի Դեմկուսը, չի բացառվում նաեւ այլ ուժեր։

«Ժամանակ». Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին

«ԱԺ ընտրություններին ընդառաջ երեկ հայտարարվեց եւս մեկ դաշինքի մասին։ Դաշինք, որում ներգրավված են Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետությունը» եւ Արամ Գ. Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը։

«Ժամանակ». Սեյրան Օհանյանը կհեռացվի ԵԿՄ-ից

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-ն քննարկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը։ ԵԿՄ ղեկավարությունը՝ ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համարում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կարող է դեմ գնալ իշխանություններին՝ անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություններին հակառակ ճամբարից։

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին գործուղել է Սեյրան Օհանյանի մոտ. ինչ արդյունք են տվել «բանակցությունները»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով տարեվերջին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ փորձել համոզել նրան, որ չմտնի քաղաքականություն:

Պարույր Հայրիկյանը միանում է Օսկանյան-Օհանյան-Սարգսյան դաշինքին

Պարույր Հայրիկյանը և նրա հիմնադրած Ազգային ինքնորոշում միավորումը՝ ԱԻՄ-ը, հայտարարել է, որ միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը: Հայրիկյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է.

Երեւակումներ՝ քաղաքական դաշտում

Խորհրդարանական ընտրությունները որոշակի փոփոխություններ բերելու են, բայցեւայնպես, սկզբունքորեն շատ բան չի փոխվելու: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախընտրական գործընթացներին: Վերլուծաբանը նկատել է, որ դեռ հստակ բեւեռացումներ չկան, քանի որ նոր համախմբումներ են տեղի ունենում տարբեր կուսակցությունների միջեւ: Խորհրդարանական ընտրությունները որոշակի փոփոխություն կբերեն, սակայն, սկզբունքորեն շատ բան չի փոխվելու ու մենք պետք է ելնենք հենց այս իրողությունից՝ կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Այսինքն, Հանրապետականը մեծամասնությու՞ն կլինի՝ հստակեցնող հարցին ի պատասխան էլ ասաց. «Թվում է, թե ամեն ինչ խոսում է դրա օգտին: Առայժմ»: Միաժամանակ վերլուծաբանը նկատեց, որ դեռ առավել հստակ բեւեռացումներ չկան, քանի որ նոր համախմբումներ են տեղի ունենում տարբեր կուսակցությունների միջեւ եւ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են: Գագիկ Հարությունյանն այսօր, արձագանքելով քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանի մտադրության վերաբերյալ հարցին, հետեւյալն ասաց. «Կարծում եմ, որ այս կամ այն ձեւով Ծառուկյանի գործոնը առկա է լինելու ընտրություններում, ինչ ձեւով՝ ես չեմ կարող, ցավոք սրտի, ասել»: Ի՞նչ ձեւով-հարցի պատասխանն էլ, արդեն օրվա երկրորդ կեսին, տվեց հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Հրապարակված հայտարարությամբ վերջինիս, ի վերջո, հայտնեց քաղաքականություն վերադառնալու մասին: Հիմնավորելով իր նախկին որոշումը եւ շեշտելով, որ իր հեռանալուց հետո քաղաքական դաշտում բաց տեղ է մնացել՝ Ծառուկյանը հայտարարեց. «2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:   Փորձագետների դիտարկումներից ելնելով՝ կարելի է ասել, որ ոշակի հստակություն, ըստ էության, մտավ քաղաքական դաշտ եւ կարող ենք ակնկալել հետագա գործընթացների բեւեռացումներ: Դեռ երեկ պարզ դարձավ նաեւ, որ մասնավորապես, քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մտել է քաղաքական երկխոսությունների եզրափակիչ փուլ: Երեկ իր ՖԲ էջում անդրադառնալով իր կողմից տարվող քաղաքական խորհրդակցություններին՝ Սեյրան Օհանյանը շեշտել էր, որ նպատակ ունի համախոհների թիմ ձևավորել՝  միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Այսօր արդեն «Համախմբում» կուսակցության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Նշվում է, որ քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ տարածված հայտարարությանը այս պահին ավելացնելու այլ բան չունի:

Դաշինքներով, թե առանց դաշինքների. նախընտրական խմորումները շարունակվում են

Նախընտրական դաշինքների ձեւավորման փուլը թեւակոխում է վերջնական հանգրվան: ԱԻՄ անելիքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա հայտարարել է, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները համազգային են եւ վերկուսակցական, հետեւաբար՝ պահանջում են վերկուսակցական լայն համախմբում: Նախընտրական դաշինքային գործընթացների եւ հանրային սպասումների մասին այսօր խոսել է նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ ուժեղ դաշինքները, միավորվել կարողացողները կարող են մրցակցել արդեն իրատեսական հավակնություններ ունեցողների հետ, սակայն, սոցիոլոգը հիշեցնում է, որ 20 տարվա ընթացքում լուրջ դաշինք չի տեսել, իսկ ստիպողաբար ստեղվածներն էլ արագ փլուզվել են:   ԱԻՄ-ը ընտրություններին կմասնակցի կամ լայն ժողովրդավարական դաշինքով կամ չի մասնակցի՝ հայտարարեց Պարույր Հայրիկյանը: Վերջնական որոշում դեռ չկա: Ընտրություններին կմասնակցեն ժողովրդավարական լայն դաշինքով՝ խորհրդարանական մեծամասնություն ստանալու նպատակով, որեւէ այլ արդյունք պարտություն է՝ ասաց: «Նախնական դաշինքների ստեղծման փորձերը ողջունելի են, եւ մենք մասնակցում ենք դրանց, սակայն, համոզված ենք՝ ավելի մեծ, ընդգրկուն եւ անկասելիորեն հաղթական դաշինք է պետք ստեղծել: Այն, ինչ որ մինչեւ այս փուլը ստեղծված է, դրանք մի կուսակցության արժեք էլ չունեն: Մեզ պետք է համազգային դաշինք ստեղծել»: Այս պահին առարկայորեն իրենք հիմնականում խոսում են Սեյրան Օհանյանի եւ նրա շուրջ հավաքված մարդկանց հետ՝ հավելեց ԱԻՄ առաջնորդը: «Մյուսներին ուղերձներ հղել ենք: Բոլորին, բացի Հանրապետականից: Բայց մեր աշխատանքը ուղղակիորեն ընթանում է այդ ուղղությամբ, այսինքն՝ այսօր ես կարող եմ նույնիսկ ինձ թույլ տալ հայտարարելու, որ, ամենայն հավանականությամբ, մենք կգնանք այն դաշինքով, բայց չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից: Մենք դեռ ժամանակ ունենք, մանավանդ, որ շեշտեցի՝ մեզ համար հատվածական դաշինք ստեղծելը նպատակ չէ: մեր առջեւ կա համազգային խնդիր, ուրեմն պետք է համազգային համախմբում»: Անդրադառնալով ձեւավորվող դաշինքներին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ խնդիրը երկու կողմ ունի: Որպես կուսակցություն 5 տոկոսի, իսկ որպես դաշինք՝ 7 տոկոսի շեմ է պետք հաղթահարել՝ խորհրդարանում հայտնվելու համար: Ուժեղ դաշինքները, միավորվել կարողացողները կարող են մրցակցել արդեն իրատեսական հավակնություններ ունեցողների հետ, սակայն, Ահարոն Ադիբեկյանը հիշեցնում է, որ 20 տարվա ընթացքում լուրջ դաշինք չի տեսել: Ստիպողաբար ստեղծվածներն էլ ունեցել են հայտնի ճակատագիր՝ արագ քանդվել են: Դաշինքներով, թե առանց դաշինքների՝ խմորումները դեռ շարունակվում են: Խմորվում են նաեւ խորհրդարանական ընտրություններից հանրային ակնկալիքները:  Այս պահին մեր անցկացրած փոքրիկ հարցումներն արձանագրում են՝ դրական սպասումներ չկան, ակնկալիքներ չկան նաեւ կառավարման խորհրդարանական համակարգին անցումից. Ընտրազանգվածում դեռ տեղի են ունենում վերախմբավորումներ, սակայն, Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ, վերախմբավորումների հիմնական շրջանակն էլ որոշակիորեն պարզ է: Նրա գնահատմամբ, քանի որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն են պահպանել իրենց դիրքերը ՏԻՄ ընտրություններում, ապա նոր խորհրդարան մտնելու նրանց հնարավորություններն էլ  բավականին մեծ են: Այլ կարպ ասած՝ քաղաքական թատրոնում տեղերը հիմնականում զբաղեցված են՝ պատկերավորեց սոցիոլոգը. « Պարտերում նստած է Հանրապետական կուսակցությունը, ամֆիթատրոնում ԲՀԿ-ն էր տեղավորված, ՕԵԿ-ը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը: Էլ տեղ չկա: Միջանցքում կանգնելը իմաստ չունի»: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ ամբողջ խնդիրը ԲՀԿ-ի ժառանգությունն էր եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կհանգեցնի նրան, որ նա պետք է երկու խնդիր լուծի: Առաջինը՝ վերադարձնի իր նախկին համախոհներին եւ միավորի նոր ուժերի: Եթե նա մնա կենտրոնամետ դիրքում, ապա կարող է իշխանամետ եւ ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասն իր մոտ բերել եւ պահպանել երկրորդ քաղաքական ուժի իր դիրքը քաղաքական դաշտում՝ եզրահանգեց սոցիոլոգը: Գաղափարական հենքի վրա քաղաքական ուժ կազմելը աղքատության մեծ մակարդակ ունեցող երկրներում, սոցիոլոգի բնորոշմամբ, անիմաստ է: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ քաղաքական շուկայում նոր ուժ դառնալու համար պետք է 4 գործոն՝ լինել խարիզմատիկ դեմք, ունենալ թիմ, կազմակերպչական ռեսուրսներ տեղերում եւ ֆինանսներ: «Նայում ենք նորաստեղծ քաղաքական ուժերին՝ ո՛վ ունի այդ 4 գործոնը, որ մտնի քաղաքական դաշտ եւ մրցակցի արդեն դասական առաջնորդող քաղաքական ուժերի հետ: Ոչ մեկին ես չեմ տեսնում: Կան դեմքեր, որոնք ուզում են լինել խարիզմատիկ, կան, որոնք, ոնց որ թե թիմ են հավաքում, կան, որ գուցե եւ ունեն որոշ ֆինանսական կարողություններ, բայց չորսը միասին ունեցողներ ես չեմ տեսնում»: Ընտրազանգվածը հենց այս շրջանակներում էլ խմորումների մեջ է գտնվում:  Այս պահին սոցիոլոգի համար հստակ է, որ 4-5 կուսակցություն կարող են լինել, նրա ձեւակերպմամբ, ապագայի կոնստրուկտորներն ու ճարտարապետները: Փետրվարի  կեսերից արդեն կարելի է ունենալ ապագա խորհրդարանի ընդգրկվածության  ուրվագիծը՝ եզրափակեց սոցիոլոգը:

«Ժողովուրդ». Իշխանություններին սկսել է քննադատել նաև Սեյրան Օհանյանը, որը դեռ երեք ամիս առաջ նույն այդ իշխանության մաս էր կազմում

«Իշխանություններին սկսել է քննադատել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը դեռ երեք ամիս առաջ նույն այդ իշխանության մաս էր կազմում։

Նախընտրական վերադասավորումները դեռ շարունակվում են

Ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են եւ, կարծես թե, ավելի լայն սպեկտր է ձեւավորվում: Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ դա նոր Սահմանադրության առաջին արդյունքներից է: Նա հույս ունի, որ ընտրությունները կանցնեն այնպես, որ արդյունքները հիմնականում վիճահարույց չեն լինի: Հանրապետական պատգամավորը վստահեցրել է, որ իշխող մեծամասնությունն ունի քաղաքական կամք եւ դիրքորոշում-նպատակ, որ առաջիկա ընտրությունները լինեն իսկապես անվիճահարույց: Նախընտրական զարգացումներին այսօր անդրադարձել է նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ անձ ինքը պիտի որոշի իր տեղը եւ դերը քաղաքականության մեջ, իսկ քաղաքականությունն այն է, ինչ կա տվյալ պահին:  Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին՝ ասաց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա չի կարծում, թե Ծառուկյանի վերադարձը իշխանությունների ցանկությունն է: Դա պարզապես տեսակետ է, որ մարդիկ արտահայտել են՝ ասաց: Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Ծառուկյանի վերադարձով քաղաքական ներկապնակը չտուժեց, այլ ընդհակառակը՝ շահեց. «Ես, իհարկե, այն հայտարարությունը, որ արել է, շատ բաների հետ կարող է համաձայն չլինեմ, բայց դա էական չի: Էականն այն է, որ քաղաքական դաշտում մրցակցությունն ավելի արդյունավետ ու ակտիվ կլինի, իսկ դա բխում է քաղաքական դաշտի կայացման եւ, որ ամենակարեւորն է՝ ընտրությունների արդյունքների ոչ վիճահարույց լինելուց»: Շանսերն զգալիորեն կախված են նաեւ ստեղծվելիք միավորումներից: Այսօր որոշ լրատվամիջոցներով լուր տարածվեց, որ Գագիկ Ծառուկյանին է միանում ՀՀՇ-ն: Լուրի իսկությունը, սակայն, ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանը հերքեց: Ի դեպ, այսօր հերքվեց նաեւ որոշ լրատվամիջոցներով տարածված մեկ այլ լուր՝ այն մասին, որ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը ղեկավարելու է  Գագիկ Ծառուկյանի նախընտրական շտաբը: ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության կամ ձևաչափի վերաբերյալ որոշում չունի՝ հայտնել է Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ մեկնաբանելով տարածված լուրերը: Որոշում ունենալու դեպքում անձամբ կհայտարարի իր որոշման մասին՝ շեշտել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը: Ներքաղաքական քննարկումներում առանցքային տեղ է զբաղեցնում նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի  ներկայացրած քաղաքական հայտը: Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ դա նրա որոշումն է, իսկ թե որքանով ընդունելություն կունենա նրա ձեւավորելիք կուսակցությունը կամ դաշինքը հանրության շրջանում՝ ցույց կտա ժամանակը: Բանախոսը հավելեց, որ առայժմ որեւէ վերաբերմունք չունի դաշինքաստեղծ գործընթացների նկատմամբ, քանի որ դեռ տեսնում է միայն ցանկություններ միանալու մասին: Աստված տա, որ այսօրվա միացումները, որոնց մասին լսում ենք՝ նախկին միացումներից դասեր քաղած լինեն՝ ասաց Թեւան Պողոսյանը: «Ժառանգության» մասին պատգամավորը կոռեկտ չհամարեց խոսելը, քանի որ շուրջ 2 տարի կուսակցության հետ որեւէ առնչություն չունի:

«Հրապարակ». Սեյրան Օհանյանի ակտիվանալն ավելի քան ձեռնտու էր Մանվել Գրիգորյանին

«Սեյրան Օհանյանի ակտիվանալն ավելի քան ձեռնտու էր ԵԿՄ ղեկավար, Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, որին որոշել էին դուրս թողնել խորհրդարանական ընտրապայքարից, բայց այժմ նրա ծառայությունների կարիքն է զգացվել։

Սեյրան Սարոյանը ընտրություններին մասնակցելու դեպքում կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Միաժամանակ, նա հրաժարվեց պատասխանել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեությանը վերաբերող հարցերին՝ ընդգծելով միայն, որ Օհանյանին չի տեսնում ընդդիմադիր ճամբարում:

«Ժամանակ». «Ժառանգության» փակ նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին

«Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձեւաչափով եւ ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է եւ Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։

«Ժողովուրդ». Գեներալ Մանվելն ապահովում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը

««Վահագնի» թաղամասի անվտանգությունն ապահովում է «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը: Հետաքրքիրն այն է, որ նույն «Վահագնի» թաղամասում է բնակվում նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ու ստացվում է, որ Գեներալ Մանվելն ապահովում է նաեւ Սեյրան Օհանյանի անվտանգությունը:

Վարդան Օսկանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության հետ քաղաքական համագործակցությունը

Սեյրան Օհանյանի հետ բանակցություններն ավարտել ենք, չնայած ես այն բանակցություններ չէի անվանի, քանի որ երկուսս էլ նույն հարթության վրա էինք, նույն խնդիրներն էինք մեր առջև դրել և նույն լուծումներն ենք տեսնում:

«Հերիք է ապրենք լոկ երազանքներով». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Պաշտպնության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը. Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ, Զինված ուժերում իմ ծառայության տարիները մի ժամանակահատված է, որը չես կարող ամբողջացնել մի հայացքով կամ ներկայացնել մի քանի բառով: Այն կարելի է բաժանել ամիսների, շաբաթների, օրերի ու ժամերի… Եվ այդ բաժանումներից յուրաքանչյուրը կունենա իր հաջողությունը, ձեռքբերումն ու բացթողումը, իր աշխատանքային ջանքն ու նյարդը, իր խիզախումը: Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։

ԱԻՄ-ը միացել է Օհանյան-Սարգսյան-Դալլաքյան-Օսկանյան համագործակցությանը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան համագործակցությանը: «ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ 2 դէմ) միանում է Սեյրան Օհանեան, Արամ Սարգսեան, Վիկտոր Դալլաքեան և  Վարդան Օսկանեան գործիչների անունով հանրութեանն յայտնի նախընտրական համագործակցութեանը։ Յունուար 22-ի ժամը 15։50-ի դրութեամբ կողմ են արտայայտուել՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի հետևեալ անդամները՝ Արկադի Վարդանեան (ՆԽ նախագահ), Պարոյր Հայրիկեան, Սուսաննա Գրիգորեան, Սուսաննա Աւագեան, Աշոտ Վարդանեան, Էմմա Շաշիկյան, Գագիկ Սարուխանեան, Կարինէ Ստեփանեան, Կարէն Բարսեղեան, Գառնիկ Ներսիսեան, Աննման Խաչատրեան, Երուանդ Փահլեւանեան, Սիրանուշ Չիբուխչեան, Հայկ Բաղդասարեան, Մանեա Այուազեան, Գաբրիել Տէր-Կարապետեան, Սամսոն ՍՍարդարեան, ինչպէս նաև ՆԽ փոխարինող անդամներ՝ Միտուշ Մարգարեան, Վարդան Բաղդասարեան, Սմբատ Մուղդուսեն, Իւրայ Յակոբեան, Նազիկ Ղազինեան, Հասմիկ Խալիկեան, Վարդուշ Բոտոյեան եւ Անուշ ու Վահան Յարութիւնեաններ։ Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Աւագեանն ու Վահան Լուլուկեանը։ Քուէարկութեանն առայժմ չեն մասնակցել (զուտ տեխնիկական պատճառներով) Սեւան Կալլոշեանը, Աիդա Վարդանեանը, Արսէնն Պօղոսեանը, Վրէժ Զատիկեանը և  Կարո Եղնուկեանը (բանտում է)։ Նման դէպքերում հաշուի են առնւում առաջին փոխարինողների ձայները։ Արդիւնքում ունենք՝ 19 կողմ և երկու դէմ։ ԱԻՄ-ը նշուած համագործակցութեան չորրորդ կուսակցութիւն-գործընկերն է»,- գրել է Պ.Հայրիկյանը։

Ո՞վ, ո՞ւմ հետ, ինչի՞ համար է միավորվում

Քաղաքական դաշտում նախընտրական վերադասավորումները շարունակվում են: Մեծ ու փոքր կուսակցությունները շարունակում են բանակցել, հրապարակել բանակցությունների՝ հրապարակման ենթակա հատվածները , խոսել ու հիմնավորել իրենց քայլերը: Վերջինը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությունն էր Օհանյան- Սարգսյան-Դալլաքյան- Օսկանյան «նախընտրական համագործակցությանը միանալու» մասին: Միավորումների ցանկն այսքանով ամենայն հավանականությամբ չի ավարտվի և առաջիկայում նոր դրսևորումներ կստանա: Արդյոք այս միավորումները կհանգեցեներն միասնական բևեռների ձևավորմանը կամ արդյոք սա քաղաքական դաշտին այնքան անհրաժեշտ միավորման ճանապարհն է: Առաջիկա ընտրությունների առանձնահատկությունը խոստանում է դառնալ դաշինքների առատությունը: Երեք այդպիսի միավորում արդեն ձևավորվել է, ու սա ինչպես երևում է դեռ վերջը չէ: Առաջինն և այս պահին ամենաձևավորվածը «Ելքն» է՝ Փաշինյան-Մարուքյան-Արամ Սարգսյան առանցքով, մյուսը Ծառուկյան դաշինքն է, որն ամենայն հավանականությամբ այդպես էլ կկոչվի. պաշտոնապես դեռ չի ձևավորվել, բայց ձևավորման մեկնարկը պաշտոնապես տրվել է: Երրորդը նախկինների դաշինքն է՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան- խորհրդարանում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյան- պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան առանցքով: Ի դեպ, արդեն հայտնի է, որ այս դաշինքի հետ են իրենց առաջիկա քաղաքական ծրագրերը կապում կապում նաև Դեմկուսն ու ԱԻՄ-ը: Դաշինքների ցանկն այսքանով չի սահմանափակվի: Սպասվում է լիբերալների դաշինքի ձևավորումը, որն ամենայն հավանականությամբ կհամախմվի « Ազատ դեմոկրատներին, ՀՀՇ-ին ու Բագրատյանի «Ազատությանը»: Արդյոք սա քաղաքական դաշտին այնքան անհրաժեշտ միավորման գործընթացն է: « Հիմա մոդայիկ թրենդային է դարձել է դաշինք կազմելը, բայց այդ դաշինքները ձևավորվում են, որովհետև առանձին-առանձին այդ ուժերը շանս չունեն»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկումը վերաբերում է հատկապես փոքր կուսակցություններին: Ինչ վերաբերում է խոշորներին, ապա համեմատաբար բարձր վարկանիշ ըստ նրա ունեն երկու գործիչներ՝ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը: Տարանջատեք կուսակցություններն ու լիդերներին՝ ի պատասխան քաղտեխնելոգի հորդորում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա կարծիքով՝ կարևոր է հասկանալ, թե ով ինչի համար է միավորվում: «Նախ պետք է հասկանալ, թե ով ինչի համար է գնում, քանի որ մեկն իսկապես դժգոհ է, մյուսը պարզապես մանդատ է ուզում: Քաղաքական դաշինքների համար միշտ կարևոր է, թե ինչի համար են գնում` գնում են գաղափարների հետևից, թե այլ բաներ կան»: Հանրապետական գործիչը չի կարծում, թե միավորման այս գործընթացի արդյուքնում հնարավոր է հակադիր բեևեռի ձևավորումը: Հատկապես ըննդդիմադիր դաշտում Ալեքսանյանը նման միտում չի տեսնում, ռեսուրսներ նույնպես: «Եթե անգամ ձևավորվի, ապա այն շատ շուտ` ընտրություններից հետո, կփլուզվի: Ես ընդդիմադիրենրի մեջ ոչ այդ ռեսուրսն եմ տեսնում, ոչ էլ հնարավորությունը»: Երկու բևեռի ձևավորման հնարավորություն չի տեսնում նաև Կարեն Քոչարյանը: Ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ դաշտը սև-սպիտակի է վերածվում, խորհրդարանական ընտրություններում ներկապնակը շատ ավելի բազմագույն է՝ ասում է: «Պառլամենտակլան ընտրությունները մի կարևոր առանձնահատկություն ունեն: Նախագահականի ժամանակ կարելի է հավաքել 49.9 տոկոս, բայց կորցնել ամեն ինչ, խորհրդարանականի ժամանակ՝ ստանալ 5 տոկոս և ունենալ 5 մանդատ»: Քաղտեխնոլոգը շատ ավելի հնարավոր է համարում բևեռների ձևավորումը ընդդիմաթյան և իշխանության ներսում: «Բևեռներ կարող են ձևավորվել ընդդիմության ներսում, դրա տարբեր թևեորւմ, ՀՀԿ-ի ներսում, բայց սև-սպիտակ բաժանում չի լինի»: Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը չի ասում, թե ՀՀԿ-ում հնարավոր է բեևեռների ձևավորումը, բայց ասում է, որ այս ընտրությունները ներկուսկացական մրցակցություն են բերելու: Ռեյտինգային քվեարկությունը, նրա խոսքով, ինքնամաքրման պրոցես է դառնալու. Պայքարը կուսակցության մեջ ընթանալու է ռեսուսների և գաղափարների միջև: ՀՀԿ-ն փորձում է ամեն ինչ իր տեղը դնել ՝ ասում է կուսկացության ավագ սերնդի ներկայացուցիչը և վստահեցնում ու այս հարցը Հանրապետականում շատ խիստ է դրված:

Միասնական ճակատ ստեղծել՝ հանուն ժողովրդավարության. Պարույր Հայրիկյան

«[b]Այս համագործակցությունը պետք է օգտագործել Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու համար, քանի որ ժողովրդավարությունը, նույնիսկ հզոր կուսակցություն ունենալու դեպքում առանձին կուսակցության հարց չէ, այլ ամբողջ հանրության հարցն է[/b]»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը միանալուն:

«Իրատես». Տեր և տիկին Օհանյանների բաղձալի երազանքը

«Ասում են, թե Սեյրան Օհանյանը չի անդամակցում որեւէ կուսակցության և փորձում է իրենց ստեղծած դաշինքում բացարձակ լիդերի կարգավիճակում լինել շատ հասկանալի պատճառով, որպեսզի իրականացնի տեր և տիկին Օհանյանների բաղձալի երազանքը, 2018-ին` խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում դառնա նախագահ, ինչի մասին, ի դեպ, խոսվում և աշխատանք էր տարվում դեռ Օհանյանի` պաշտպանության նախարար եղած ժամանակ:

Օհանյան. եթե չկարողանանք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ապա վաղը կկանգնենք հեղաշրջումների կամ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Facebook-յան իր էջում գրառման և տեսանյութի միջոցով զգուշացրել է, որ եթե չկարողանանք փոխել այսօրվա արատավոր համակարգը ընտրությունների միջոցով, ապա վաղը երկիրը կկանգնի արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ:

«Ժամանակ». Արա Աբրահամյանի ցուցադրական ժեստը. նա անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյանի շարժմանը

թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել գործարար Արա Աբրահամյանը։ Ռուսաստանի հայերի միության նախագահը գրեթե անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի առաջնորդած շարժմանը։

«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանը համագործակցության առաջարկով դիմել է Արթուր Բաղդասարյանին

«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին. Սուրիկ Խաչատրյան

Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ առվակների չորանալու մասին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Դա բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են: Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, դա բնության օրենքն է»:

«Ժամանակ». Ինչու են նեղանում Սերժ Սարգսյանից. շարքը կշարունակվի

«Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես թե ձեւավորվում է նոր կատեգորիա՝ Սերժ Սարգսյանից նեղացածների կատեգորիա: Համենայնդեպս, մամուլն ու փորձագիտական հանրությունը հենց այդ գնահատականով են դիտարկում առնվազն երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Սեյրան Օհանյանին եւ Հովիկ Աբրահամյանին:

Արցախյան հիմնախնդրի դերը՝ նախընտրական զարգացումներում

Ի՞նչ տեղ եւ դեր կունենա Արցախյան հիմնախնդիրը նախընտրական զարգացումներում: Այս հարցերին այսօր անդրադարձել են Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրանք համակարծություն են արտահայտել առ այն, որ Արցախի հիմնախնդիրը համահայկական հարց է եւ, այդ առումով, պետք է ունենանք կուռ ու համերաշխ հասարակություն, որպեսզի ոչ ոք հավակնություն չունենա Արցախի նկատմամբ: Առնվազն սկզբունքային հարցերում միասնական մոտեցումների համար էլ քննարկումներն անհրաժեշտ են՝ կարծիք են հայտնել բանախոսները:   Արցախյան հարց չկա առանձին եւ այն հայության հիմնահարց է, հետեւաբար՝ այն պիտի դառնա նախընտրական քննարկումների թեմա: Այս կարծիքին է Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ մոտեցումները պետք է համապատասխանեն հեռահար նպատակի: Միաժամանակ, նա նկատում է, որ հաճախ քաղաքական ուժերը հարցը քննարկում են ոչ թե խնդիրն իսկապես  լուծելու համար, այլ՝ զուտ նախընտրական քարոզչության: «Այսօր քաղաքական դաշտում Ազգային ժողովում լինելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերի մեջ այս կամ այն առումով արտահայտված բանաձեւերը, առայժմ, հեռու են Արցախի հարց լուծելու հավակնությունից»: Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավում Արցախի հիմնախնդրի քննարկում, բնականաբար, պետք է լինի: մանավանդ՝ Սահմանադրական բարեփոխումից հետո, երբ անցնում ենք խորհրդարանական կառավարման եւ ընտրելու ենք իշխանության օրենսդրական թեւ, որը եւ պետք է պատասխան տա, թե 5 տարին ինչ ծրագրով են եկել եւ ինչ քայլեր են ձեռնարկելու: «Ո՞նց են նպաստելու Արցախյան հիմնախնդրի լուծմանը: Առնվազն՝ մենք այս քայլերն ենք անելու՝ այս բաների համար: Դա բնական պրոցես պետք է լինի եւ ինչ գործողություններ են առաջարկում: Ինձ համար ծրագիրը, դա միայն սիրուն ձեւակերպված մեկ նախադասությունը չի լինելու: Պիտի կարողանանք վստահությունը ձեւավորել, որ իրենց առաջարկած ծրագրերը եւ իրենց առաջարկած թիմերը, իսկապես, վստահելի են»: Լարիսա Ալավերդյան.«Ես դեմ եմ բոլոր վերին աստիճանի հասարականացված, պրիմիտիվացված կարգախոսներին: հստակեցնենք՝ ես կողմ եմ բոլոր այն կոչերին, որոնք ասում են՝ եկեք քննարկումներ անցկացնենք: Ես կխնդրեի բոլոր քաղաքական ուժերին, սա խորհուրդ չէ, սա ամենահամեստ դիրքերից խնդրանք է՝ պետք չէ շրջանառության մեջ դնել այնպիսի գաղափարներ, որոնք դեռ արգասիքը չեն լայն քաղաքական, նախեւառաջ, քննարկումների»: Հայաստանի Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի հիմնախնդրի հետ կապված տարբեր ուղղություն վերցնի, ապա նախընտրական շրջանում հիմնախնդրի քննարկումը շատ ավելի վտանգավոր կլինի: «Որովհետեւ Արցախի հիմնախնդիրը այն խնդիրը չէ, որ հայությունն ունենա բեւեռացված մոտեցումներ: մենք այսօրվա դրությամբ դեռ չենք կողմնորոշվել, անգամ, այն գլխավոր հարցերի հետ կապված, որ մի հատ ընդհանուր կոնցեպտուալ մոտեցում ունենանք: Բայց էդպես հարց չի լուծվում»: Ի դեպ, Դեմկուսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի հետ: Արդյո՞ք դաշինքում Արցախյան հիմնախնդրի հետ կապված մոտեցումների հստակություն-միասնություն կա: Արձագանքելով մեր այս հարցին՝ Արամ Գասպարի Սարգսյանը նախ շեշտեց, թե իրենց առաջին հայտարարության մեջ այդ խնդիրը նույնպես արծարծված է, նշեց, որ Սեյրան Օհանյանը նույնպես գործընթացի վերաբերյալ առանձին հայտարարություն արեց, ապա հավելեց. «Հիմա, երբ վերջնականորեն կձեւավորենք եւ դաշինքը, եւ՛ նրա նախընտրական ծրագիրը, դուք այդ բոլոր սկզբունքները այնտեղ կտեսնեք եւ մենք դուրս կբերենք արդեն մեր ժողովրդի դատին եւ կքննարկենք հանրության հետ. Ինչքան հնարավոր է, լայն կքննարկենք այդ բոլոր սկզբունքները»: Սկզբունքները ՀՀԿ-ի մոտեցումներից տարբերվում են՝ ի պատասխան մեկ այլ հարցի՝ շեշտեց Դեմկուսի ղեկավարը: Նա հստակեցրեց, թե այսօրվա Մադրիդյան սկզբունքներն իրենց համար անընդունելի են եւ այդ հարցն առաջնային են դնելու: Կարգավիճակ՝ տարածքների դիմաց մոտեցումն էլ Արամ Սարգսյանն անհեթեթություն է համարում: Դիտարկմանը, որ նախկինում Դեմկուսի ղեկավարը քննադատել է ԼՂ հարցում վարվող արտաքին քաղաքականությունը, երբ արտգործնախարարը Վարդան Օսկանյանն էր՝ Արամ Գասպարի Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մենք քննարկում ենք ԼՂ հիմնահարցի խնդիրը: Կարող եմ ասել, որ եթե Սեյրան Օհանյանի հետ ես ունենայի մոտեցումների տարբերություն, դժվար թե, մեր այդ միասնությունը կայանար: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դիրքորոշմանը. այո մենք քննարկել ենք որոշակիորեն, հիմա էլ կշարունակենք այդ քննարկումները, դա մանր-մունր մոտեցումներ են կփոխվեն»: Գլխավոր հարցի շուրջ համաձայնությունները կան եւ դա՝ իրենց մոտեցումը, կարտահայտվի համապատասխան փաստաթղթում՝ իր խոսքը եզրափակեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքով մասնակցող Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանը ԵԿՄ-ն լքել է դեռ 2008-ին. կառույցում այդ մասին մոռացել են

«Թեեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականից հետո այլեւս Երկրապահ կամավորականների միության անդամ չէ, բայց այս տեղեկությունը մեզ հետ զրույցում զգուշացավ հաստատել կազմակերպության խոսնակ Վարդան Վարդանյանը:

Կարեն Անդրեասյանը չի մասնակցի ընտրություններին, եթե «Համախմբման» դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը

«Համախմբում» կուսակցության վարչության անդամը կուսակցությունը լքել-չլքելու մասին որոշում կկայացնի մի քանի օրից, երբ պարզ կլինի, թե վերջնական ինչ որոշում կկայացնի կուսակցությունը:

Ներքաղաքական ակտիվ վերադասավորումները շարունակվում են

Իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հստակեցման գործընթացը մոտենում է եզրագծին: Օրենքով սահմանված առաջադրումների ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ: Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, որ մենք արդեն ունենք ձեւավորված որոշակի քաղաքական պատկեր: Ներքաղաքական քննարկումների առանցքային թեմաներից մեկը ՀՀԿ-ից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն ու իր հետ մի խումբ կողմնակիցների տանելն է:  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ վերադասավորումներ են տեղի ունենում ոչ միայն իշխանական դաշտում, այլ նաեւ ընդդիմադիր եւ այս պահին ունեցած պատկերն այն է, որ գրեթե բոլոր լուրջ քաղաքական ուժերը հնարավոր դաշինքների առումով արդեն ձեւավորել են առաջնահերթություններ եւ մոտեցումներ: Ներքաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են: Վերադասավորումներ ակնհայտորեն կատարվում են ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլ նաեւ իշխող կուսակցության տարբեր թեւերի ներսում՝ նկատում է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Իշխանական եւ ընդդիմադիր դաշտի վերադասավորումներից առանցքային խոսակցության թեմաներից մեկը վերջին շրջանում դարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու փաստը: «Դրա վառ օրինակը նախկին վարչապետի հետ կապված պատմությունն է: Կարծում եմ, այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք կունենանք մի իրավիճակ, երբ այս ընտրություններն ավելի աղմկոտ կլինեն: Ես ասեմ նաեւ, որ ավելի կեղտոտ ինչ-որ PR եւ ինֆորմացիոն դաշտ մենք կունենանք առաջիկա երկու ամսվա ընթացքում»: Իշխող հանրապետական կուսակցության երեկվա ԳՄ նիստում կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրածների մասով որոշում է կայացվել: Այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի անձով պայմնավաորված, ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացրել նաեւ Արարատի մի քանի գյուղապետեր: Իշխող հանրապետականում այս ամենը համարում են բնականոն գործընթաց: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ սպասվող ընտրություններն առաջինն են սահմանադրական փոփոխություններից հետո եւ վճռորոշ  նշանակություն ունեն: Դրանք նաեւ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում: Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ ընտրությունները կանցնեն միջազգային հանրության բավականին ակտիվ ուշադրության պայմաններում: Ընտրություններում, միաժամանակ, տեխնիկական միջոցների զգալի ներգրավվածություն է լինելու: «Տեսականորեն, երեւի թե, դժվարացնելու են, այսպես կոչված, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը»: Ընտրական քարոզարշավում այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք իրենց քաղաքական ապագան տեսնում են ընդդիմադիր դաշտում, փորձելու են ամենակոշտ հայտարարություններն անել: Այս կարծիքը քաղաքագետ Սերգեյ Մինասյանն արտահայտեց՝ արձագանքելով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանն առնչվող հարցին, թե՝  յուրաքանչյուր բհկական ընտրատեղամասում աշխատելու է որպես մահապարտ՝ ձայները պահելու համար: Նման վճռականության ցուցադրումն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, պայմանավորված է մեկ հանգամանքով.«Այս պահին ոչ միայն Նաիրա Զոհրաբյանի, այլ նաեւ Ծառուկյանի դաշինքին միացող քաղաքական ուժերի գլխավոր խնդիրներից մեկը նաեւ այդ վճռականության ցուցադրումն է, որովհետեւ հասարակության մեջ եւ փորձագիտական դաշտում որոշ կարծիքներ, որոնք որ շատ դժվար է լինելու ինչ-որ ձեւով հերքելը, որ՝ ԲՀԿ-ն կամ Ծառուկյանի դաշինքը գտնվում է ինչ-որ իշխանական ազդեցության տակ»: Այն հանգամանքը, որ 15 թ-ի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանը վերադարձել է, դա արդեն իսկ նման մտահոգությունների կամ կասկածների առիթ ստեղծում է: Հետեւաբար, քաղաքագետի ձեւակերպմամբ, այս դաշտում ԲՀԿ-ի ներկայացուցիչները պիտի փորձեն ցույց տալ, որ իրենք ավելի ընդդիմադիր են, քան, այսպես ասած, ավանդական ընդդիմադիր դաշտը: Նրանք աշխատելու են գրեթե նույն ընտրազանգվածի համար պայքարում՝ նկատեց վերլուծաբանը: Արդյոք նույն մտահոգությունները կամ կասկածները կան Սեյրան Օհանյանի դաշինքի պարագայում. Սերգեյ Մինասյանի փոխանցմամբ՝ տվյալ դեպքում նկատում ենք, որ այն հետխորհրդային երկրներին բնորոշ մի քաղաքական ուժ է, որն իր մեջ ներառում է նախկի իշխանավորների, պետական կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրածների, տարբեր պատճառներով հեռացել են իշխանությունից: Այսինքն, նկատելի է, որ այս պարագայում կա նաձնական վճռականություն՝ այդ դաշտում ավելի ակտիվ աշխատելու: Իշխող հանրապետական կուսակցությունում վստահեցնում են, որ իրենք անձերի դեմ չեն պայքարելու, այլ՝ հանուն իրենց գաղափարների եւ նորմալ են վերաբերում, որ կլինեն քաղաքացիներ, նաեւ ազդեցիկ քաղաքացիներ, ովքեր չեն լինի հանրապետականի աջակիցները: Դա նորմալ է, սակայն, այն, որ այդ ամենով հանդերձ Հանրապետականը շարունակում է մնալ խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ ֆավորիտը, դա կասկածից վեր է՝ ասաց կուսակցության մամուլի խոսնակը՝ վստահեցնելով, թե իրենց համամասնական համապետական ցուցակն ու ռեյտինգային ցուցակը լինելու է շատ ներկայանալին եւ  լավ իմաստով ամենաամբիցիոզը:

Ուզում եմ դառնալ պատգամավոր՝ ասում է նախկին պատգամավոր Անահիտ Բախշյան

Ժառանգություն կուսակցությունից հեռացած Անահիտ Բախշյանն այս փուլում համակրում է Ազատ դեմոկրատներին եւ առաջիկա ընտրություններին կմասնակցի այդ կուսակցության ցուցակով: Ժառանգությունից հեռանալու պատճառների մասին նա այսօր չի ցանկացել խոսել՝ շեշտելով միայն, որ այդ մասին արդեն բավականին խոսել է եւ կուսակցությունում այսօր տեղի ունեցող ալեբախումներն իր համար հասկանալի չեն: Անահիտ Բախշյանը նկատել է, որ ընտրություններին ընդհառաջ այսօրվա միավորումներում որոշակի արհեստական բաներ էլ կան, որոնք, սակայն, անխուսափելի են, քանի դեռ, Բախշյանի ձեւակերպմամբ, երկրում չունենք ավելի գրագետ ու քաղաքակիրթ ընտրական մշակույթ: Քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից է նաեւ Հայկական վերածնունդը: Կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանն այսօր վստահեցրել է, թե իրենք ընդդիմադիր են ու գործելու են ընդդիմադիր դաշտում: Ընտրություններին էլ, ամենայն հավանականությամբ, միայնակ կմասնակցեն:   Ինչու՞ Ազատ դեմոկրատներ: Ժառանգությունից հեռացած Անահիտ Բախշյանի խոսքով՝ այդ կուսակցության սկզբունքային գիծն իրեն հարազատ է: Հայաստանի ինքնիշխանության պահպանելը, իրավական պետության տեսլականը, ժողովրդական արժեքներ, եվրոպամետ պետությունների մոդել եւ մարդու իրավունքներ – սրանք են այդ կուսակցության դավանած արժեքները, որոնք Անահիտ Բախշյանը համարում է իր սեփականը, հետեւաբար՝ համոզված է, որ ինքն այդ առումով մնում է տեղում: Մինչդեռ՝ ինչ կատարվեց Ժառանգության հետ, մեկ օրում չեղավ. «Այսօրվա ալեբախումները, որ տեղի են ունենում Ժառանգությունում ինձ հասկանալի չեն լրիվ: Ես մնացել եմ, փաստորեն, իմ տեղում: ԱԴ-ն ինձ համախոհ կուսակցություն է, դրա համար ես ընդունել եմ հրավերը եւ, չեմ թաքցնում, ուզում եմ դառնալ պատգամավոր»: Անահիտ Բախշյանի համար հասկանալի չէ  ընտրություններին անպայման դաշինքով գնալու Ժառանգության վարչության որոշումը, առավել եւս, որ բանակցություններ տարվում են «Ելք»-ի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մյուսներից տարբերվելն այսօր հեշտ չէ, բայց այն ոլորտը, որտեղ քաղաքական գիծ է սպասարկելու՝ կրթությունն է, որտեղ գիտե ամեն ինչ եւ գործել է մինչ օրս՝ ասաց Անահիտ Բախշյանը: Մնացածի մասին ավելին կխոսի՝ երբ գա դրա օրը՝ հավելեց նա: Թեեւ այսօրվանից մեկնարկեց ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը, այդուհանդերձ, դաշինքաստեղծման գործընթացն առայժմ ավարտված չէ: Շատ կուսակցություններ դեռ չեն հստակեցրել ընտրություններին մասնակցության ձեւաչափը, ոմանք էլ շարունակում են բանակցել: Երեկ լուր տարածվեց, որ ՌԱԿ-ը  միանալու է Ծառուկյան դաշինքին: ՌԱԿ փոխատնեպետ Արմեն Մանվելյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. «Մենք գտնվում ենք քննարկումների եւ բանակցությունների փուլում: Դեռ հստակեցված չէ եւ վերջնական որոշում չկա: Կհստակեցվի, հավանաբար, առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում»: Սկզբունքների հստակեցման եւ փոխադարձ համաձայնություններից հետո՝ որոշում կկայացվի՝ ասաց ՌԱԿ փոխատենապետը: Հստակեցումները հիմնականում ավարտել է Հայկական վերածնունդ կուսակցությունը: Կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանի փոխանցմամբ՝ իրենք ընտրություններում ներկայանալու են իրենց թիմով: Նրա բնութագրմամբ՝ կուռ եւ կազմակերպված: Ամենայն հավանականությամբ ընտրություններին Հայկական վերածնունդը միայնակ, սեփական ցուցակով կմասնակցի, բայց՝ չի բացառում որոշակի համագործակցություն քաղաքական ուժերի հետ: Այս պահին Ծրագիրն է կազմվում: Խոստանում են ներկայացնել հետաքրքիր ծրագիր, որտեղ կլինեն նոր գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների լուծման վերաբերյալ: «Մեր կուսակցության պլատֆորմը միշտ եղել է սոցիալական ուղղվածության հատկապես եւ այս անգամ էլ այդպես կլինի. Խնդիրներ, ծրագրեր, որոնք մենք դնելու ենք մեր առջեւ եւ, մեր հաջողության դեպքում, այդ ծրագրերը կյանքի ենք կոչելու»: Այսօրվա նախընտրական գործընթացները՝ ցուցակների ճշտում, թեկնածուների վերջնական հաստատում, բնականոն գործընթացներ են, իսկ փետրվարի 11-ի համագումարում Հայկական վերածնունդը շատ հարցերի պատասխանները կտա՝ ասաց կուսակցության մամուլի պատասխանատուն: Նա շեշտեց, թե ընդդիմություն են եւ այդ դաշտում են գործելու: Նման վստահցումներին Անահիտ Բախշյանը չի հավատում: Միայն ինձ եմ հավատում՝ ասաց: Հակադարձելով տեսակետին, թե Հայկական վերածնունդն ընտրությունների է գնում, որ հետընտրական կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ՝ կայուն մեծամասնություն չունենալու դեպքում՝ կուսակցության մամուլի պատասխանատուն Էդգար Առաքելյանը շեշտեց, թե քաղաքական ուժերի հետ կոալիցիա կկազմեն, եթե դա լինի իրական կոալիցիա, եւ Հայկական վերածնունդն էլ  իրական ազդեցություն ունենա որոշումների վրա: «Եվ առանց Հայկական վերածնունդ կուսակցության կարծիքը կամ քվեն հաշվի առնելու՝ իրենք չեն կարող որոշում կայացնել մեր երկրում կարեւոր հարցեր լուծելու համար»: Ընտրությունները մրցակցություն են եւ բանախոսների միակ ցանկությունն է, որ այդ մրցապայքարն անցնի քաղաքականապես առողջ եւ գրագետ, այլ ոչ թե՝ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու կամ փնովելու մրցակցություն: Անահիտ Բախշյանը փնովելը բնական է համարում, սակայն, կարեւորում է, թե ինչ բառապաշարով, քանի որ հենց այդ բառապաշարն է տեղափոխվելու ապագա խորհրդարան: Նա կոչ արեց ընտրողներին՝ հատկապես այդ հարցին ուշադրություն դարձնել:

«Իրատես». Սեյրան Օհանյանը «խաղալիք» է դարձել. ովքե՞ր են ստվերային դերակատարները

«Երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց ու Ֆեյսբուքում հակաիշխանական ելույթներ ունեցավ, շատերը տարակուսեցին, թե ինչպես երեկվա պաշտոնյան մեկ օրում կոշտ ընդդիմադիր դարձավ։ Հասարակությունը հազիվ թե հավատար մարդկային այդպիսի «բարեշրջմանը»։

Հասարակությունը չի հավատում նոր որակի իշխանության

Հայաստանում քվեարկողների մեծամասնությունն այլ որակի իշխանություն կամ չի պատկերացնում կամ չի տեսնում այն քաղաքական ուժին, որն այլ որակի իշխանություն կարող է բերել: Այս կարծիքին է ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Դա հաշվի առնելով, ըստ նրա, խորհրդարանական ընտրություններում առանձնապես լուրջ պայքար, կարծես թե, չի սպասվում:   Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Օհանյան-Օսկանյան դաշինքի կազմում չի մասնակցի ընտրություններին:  Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: «Ավելի շատ կենտրոնացած են ցուցակ կազմելու վրա, դա հարիր չէ երկրի այսօրվա վիճակին: Մնացածն իրենց գործն է, ես իրենց հաջողություն եմ ցանկանում, իհարկե եթե կլինի այդ դաշինքը»,-ասաց նա: Արամ Սարգսյանն ասաց, որոշման մասին տեղյակ են պահել Սեյրան Օհանյանին: ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ՝ Հայաստանում ընտրազանգվածի մեծամասնությունը նոր որակի իշխանություն չի պատկերացնում կամ չի տեսնում այն ուժին, որը կարող է այլ որակի իշխանություն բերել: Այդ պատճառով, ըստ նրա, լուրջ ընտրապայքար չի սպասվում: «Այդ պայքարը կսպասվեր մի դեպքում, եթե իրոք ձեւավորվեր մի ճակատ, որոնք կհռչակեին, որ նպատակ են դնում Հանրապետական կուսակցությունը զրկել իշխանությունից: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի ճակատ հիմա չկա»: Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ նման ճակատ չկա, քանի որ դա ձեւավորելու հնարավորություն ունեցող ուժերը գիտակցում են, որ իրենք ի զորու չեն նման ճակատ ձեւավորելու: Եթե դրանում նրանք համոզված լինեին, անշուշտ կմիավորվեին՝ հավելեց նա: Նրա ձեւակերպմամբ՝ պայքարը լինելու է կամ ՀՀԿ-ի հետ խորհրդարանում համագործակցելու կամ մրցակցելու համար, բայց՝ նույն որակի հետապնդմամբ: Արդյունքում էլ՝ վստահության մթնոլորտ չի ձեւավորվելու եւ կունենանք ճգնաժամային խորհրդարան, որը խնդիրներ չի լուծի: Տեսակետները չկիսեց հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա համոզված է՝ այս խորհրդարանական ընտրություններից բոլորն էլ սպասելիքներ ունեն: Համոզված է՝ ընտրություններից հետո ինչ-որ չափով վստահությունը մեծանալու է եւ դա կախված է ընտրազանգվածի ակտիվությունից: Հանրապետական պատգամավորը կարեւորում է, որ հանրությունը կարողանա զանազանել ինչպես կեղծ ընդդիմությունը, այնպես էլ կեղծ իշխանությունը, այսինքն՝ նրանց, ովքեր արջի ծառայություն են մատուցում. «Այս ընտրություններում, ես կարծում եմ, որ հասարակության ակտիվ լինելու դեպքում, ջրի երես դուրս կգա եւ իշխանության մեջ եղած եւ ընդդիմության մեջ եղող այն կեղծ որակը, որը որ կա: Սա է կարեւորը եւ, ես կարծում եմ, որ այն շատ  կարեւոր գործոն է քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը մեծացնելու»: Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանի բնութագրմամբ՝ իշխանություն-ընդդիմություն լղոզված վիճակ է այսօր Հայաստանում ստեղծվել: Դա են վկայում այսօրվա դաշինքաստեղծման գործընթացները, որոնք նրա գնահատմամբ, ձեւավորվում են անհասկանալի սկզբունքներով: «Ի՞նչ եմ ուզում ասել. ի՞նչ է ստացվում. կոպիտ ասած՝ դահիճները եւ զոհերը եկել-գրկախառնվել են եւ հիմա համատեղ գնում են իրար հետ: Ոչ մի գաղափարական, քաղաքական պայքար այս ընտրություններում դեռեւս չի նշմարվում: Բոլորը, թվում է թե, ինչ-որ շահեր են ուզում լուծել»: Նման իրավիճակում ձեւավորվող դաշինքների հետ կապված պատրանքներ պետք չէ ստեղծել՝ հավելեց Ազատ դեմոկրատների ներկայացուցիչը: Արմեն Առաքելյանի դիտարկմամբ՝ այդ իրավիճակի ճարտարապետն էլ իշխանությունն է: Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ էլ՝ ընդդիմադիր ուժերն այնքանով են ընդդիմադիր, որքանով ցանկանում են գալ ու մտնել իշխանություն եւ ոչ թե լինել սպասավոր: Այդպիսի ուժ էլ, նրա խոսքով, հասարակությունը դեռ առաջ չի բերել եւ հենց դրա համար էլ չեն միավորվում՝ եզրափակեց Վիգեն Խաչատրյանը:

Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ստեղծվեց

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ու Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր դաշինքի ստեղծման մասին փաստաթուղթ ստորագրեցին:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագիրը ստորագրվեց

Այսօր տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման  արարողությունը: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ստորագրել են հուշագիր խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինքով հանդես գալու մասին: Համաձայնագրի ստորագրումից առաջ ելույթ է ունեցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը միավորում են ջանքերը նոր որակի իշխանություն ձևավորելու և երկրում արմատական բ արեփոխումներ իրականացնելու համար: Սա միավորում է, որտեղ մեկտեղված են պետական կառավարման փորձը և համատեղ ծրագրեր իրականացնելու տեսլականը»,- ասել է Մարտիրոսյանը: Նրա խոսքով` համագործակցության  առանցքը լինելու են արժանապատիվ քաղաքացին և պետական ու հասարակական շահը: Մարտիրոսյանը նաև հայտարարել է, որ համաձայնագիրը բաց է լինելու համագործակցել ցանկացող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների համար:

Դաշինք՝ առանց հիմնադիրների

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն  այսօր  համաձայնագիր են  ստորագրել, որով ազդարարել են իրենց համատեղ քաղաքական գործունեության մեկնարկը:  Միավորումը հենց այդպես էլ կկոչվի՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք:  Այսօր հայտարարվել է, որ բացի այս ուժերից միավորմանը միացել են նաև երկու կուսակցություն և երկու հասարակական կազմակերպություն:  Հուշագրի ստորագրման արարողությանը սակայն չեն մասնակցել  այն ուժերը, որոնց հետ սկսվել էին քննարկումները: Դեմկուսն արդեն բացատրել էր, թե ինչու չստացվեց համագործակցությունը, Երրորդ հանրապետության անունից Վիկտոր Դալլաքյանն այսօր է մանրամասնել, թե ինչու է լքում այս միավորումը: Նա ի դեպ նոր դաշինքին մեղադրել է  ստվերային գործողությունների և կոլուարային պայմանավորվածությունների մեջ:

Որն է Սամվել Բաբայանի սցենարը. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պլան Բ-ն է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար այսօր եւս մեկ դաշինք ձեւավորվեց`«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին դեպի քաղաքականություն մղող գաղափարի հիմքում նրան նախընտրական լայն դաշինքի առանցք դարձնելն էր, եւ այդ դաշինքով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություն ստեղծելը:

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, մյուսները լռում են

Երեկ ԿԸՀ ներկայացվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակները եւ այսպիսով, հանգուցալուծվեց, այսպես ասած, նախընտրական ինտրիգներից մեկը: Դեռ շաբաթներ առաջ կային կանխատեսումներ, որ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները ձգտելու են, այսպես ասած, ցուցակների ինտրիգի բացահայտումը թողնել միայն ամենավերջին պահին եւ, ըստ էության, հենց այդպես էլ տեղի ունեցավ: Այսօր արդեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները, ինչպես եւ սպասվում էր, լծված էին իրենց նախընտրական ցուցակների առանձնահատկություններն ու մրցունակությունը ապացուցելու-համոզելու գործին: Այդ առթիվ երեւանյան մամուլի ակումբներն ու որոշ հյուրանոցային սրահներ բավականին հագեցած գրաֆիկով աշխատեցին, որին հետեւել է «Ռադիոլուրը»:   Նախկին ժառանգական Անահիտ Բախշյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով: Ասաց, որ մրցակից բոլորին են համարում, ապա հավելոց, որ «Ելք» դաշինքն ու Ազատ դեմոկրատները մոտավորապես նույն դաշտում են գործելու, հետեւաբար՝ երկուսն էլ խնդիր ունեն լրջորեն հիմնավորելու, թե որոնք են  իրենց տարբերությունները: «Դա հիմնավորելու համար, կարծում եմ, բավարար ուժեր, մտքեր ունենք: Մեր շանսերը ես չեմ գնահատի, չեմ ասի: Հասարակության գնահատականը քվեարկությունն է՝ ձայնն է, բայց հուսամ լավ կլինի»: Ռեսուրսների խնդիր էլ, ըստ Անահիտ Բախշյանի, իրենք չունեն, քանի որ ցուցակում եղածներից յուրաքանչյուրը, տարիներ շարունակ աշխատելով, ունի համակիրներ, համախոհներ, աջակիցներ, ովքեր պատրաստ են քարոզարշավի ընթացքում իրենց աջակցել: Շատ լուրջ աջակցող թիմ ունենք՝ թեման եզրափակեց Անահիտ Բախշյանը: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակի կազմման սկզբունքների մասին այսօրվա մամուլի ասուլիսում խոսեցին «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը եւ Սեյրան Օհանյանը:   Այս դաշինքն ունի մի յուրահատկություն, որը, չեմ կարծում, որեւէ մեկը կարողանա ապահովել՝ գնահատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, թե.«Դա սփյուռքի ներգրավվածությունն է լինելու Հայաստանի տնտեսական կյանքում: Եվ պարոն Հովհաննիսյանի, եւ պարոն Օսկանյանի ներկայությունն իրենց կապերով արդեն իսկ երաշխիք են լինելու, որ Սփյուռքը այլեւս մեծ ներգրավվածություն է ունենալու եւ ներդրողներից ամենամեծը հենց Սփյուռքը կլինի Հայաստանի տնտեսության մեջ, որը սոցիալ-տնտեսական զարգացման խթաններից մեկը կլինի»:   Հանրապետական կուսակցության ցուցակների որոշ առանձնահատկություններ այսօր առանձնացրեց ԱԺ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա մասնավորապես շեշտեց, որ իրենց ներկայացրած ցուցակը լուծում է նաեւ սերնդափոխության խնդիր. «Դա երիտասարդության եւ փորձի համադրումն է: Փորձի եւ ավյունի ներդրումը մեր գործընթացներում՝ խորհրդարանական աշխատանքներում, համոզված եմ, էական դրական տեղաշարժեր կարող են ապահովել»: Հանրապետական պատգամավորը նաեւ շեշտեց, որ խորհրդարանական կառավաման անցնելու պարագայում չափազանց կարեւոր է, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ հասարակությանը ներկայացնեն, թե ով է լինելու իրենց ապագա վարչապետը, ինչը հնարավորություն կտա, որ ընտրողներն ավելի հստակ կատարեն իրենց ընտրությունները: Այդ առումով Հանրապետականի մոտ հստակություն կա՝ հաջողության դեպքում վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Հակադարձելով որոշ դիտարկումների, թե՝ ՀՀԿ ցուցակում ներառված են հասարակության կողմից ընդունելի եւ ընկալելի դեմքեր, սակայն, դա շղարշ է, քանի որ հետագայում նրանց տեղերը կզբաղեցնեն հեռացած, ինչպես ընդունված է ասել, օդիոզ դեմքերը՝ Գագիկ Մինասյանը շեշտեց: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ապա ընտրողն ինքն է որոշելու ամենահամակրելի թեկնածուների վերջնական տեղը, ինչը, Գագիկ Մինասյանի բնորոշմամբ, ժողովրդավարական ավելի բարձր մակարդակ է:

Սեյրան Օհանյանը խոստովանել է, որ 2005 թ.–ին միջադեպ է ունեցել «Սասնա Ծռերի» Պավլիկ Մանուկյանի հետ

Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ 2005 թ.–ին Սեյրան Օհանյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը, ծեծել է իրեն սեփական աշխատասենյակում և թքել է իր բաժակի մեջ։

Զարուհի Փոստանջյանն այլեւս «ժառանգական» չէ.պատճառը

«Ժառանգություն» կուսակցության ներսում ամիսներ շարունակ ընթացող խմորումներն այսօր հասան կիզակետին: Քաղաքական ուժի ստեղծման ակունքներում կանգնած քաղաքական գործիչներից մեկը, ով ըստ էության ընկալվում էր իբրեւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի համար վստահելի անձ, այսօր հայտարարեց կուսակցությունը լքելու մասին: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար «վերջին կաթիլը» հանդիսացավ հարազատ կուսակցության դաշինքը նախկին պաշտոնյաների՝ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ:  

Բոլորն ասում են պետք է ուղղել, բայց չեն ասում թե ինչպես

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նախընտրական գործընթացներին են անդրադարձել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Կիսելով իր տպավորությունները՝ Արամ Մանուկյանը շեշտել է, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում են իշխանություն մտնել ցանկացած գնով և դրանով դաշինքները ձևավորեցին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար  Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում շեշտել է, թե հույս ունի, որ ինչ-որ ժամանակ հետո իրեն բախտ չի վիճակվի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ բարիկադի մի կողմում լինել: Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ, սակայն, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ հնարավոր են ամենատարբեր, անգամ աներևակայելի դաշինքներ: Սա հայտարարելով՝ Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ մեկնաբանել է «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանի հայտարարություն-գնահատականը, թե կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից եւ ուղուց: Ինչպես հայտնի է՝ նախօրեին «Ժառանգությունը» լքելու հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` հայտնելով, որ կուսակցությունը շեղվել է ծրագրային դրույթներից և որ քաջություն չունեն ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին հանդես գալ սեփական անվամբ: Անդրադառնալով այս փաստին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե խորին հարգանքով է վերաբերում Զարուհի Փոստանջյանի որոշմանը և միասին անցած քաղաքական ճանապարհին: «Իր դուրս գալը «Ժառանգությունից», իհարկե, ծափողջյուններով չէ, որ կարելի է դիմավորել: Բայց համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ արտահայտեց, որ մենք մեր սկզբունքներից, գաղափարախոսությունից հեռացել ենք»: Դա հնարավոր չէ անգամ տեխնիկապես, որովհետև բոլոր այն անձինք, ովքեր հիմնել են «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, կայացրել են այն որպես կուսակցություն, շարունակում են մնալ կուսակցությունում՝ հավելեց բանախոսը: «Կյանք է, հնարավոր է՝ մեր ճանապարհները, էլի խաչաձևվեն: Որեւէ մեկը ակնհայտորեն չէր պատկերացնում սրանից մի քանի տարի առաջ, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը մի օր կարող են մեկ դաշինքում լինել։ Բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ ինչ-որ ժամանակ անհավանական դաշինքներ են լինում»: Վերջին շրջանում «Ժառանգությունը» լքել էր նաեւ Անահիտ Բախշյանը: Նա արդեն «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում է: Նախընտրական գործընթացներին այսօր անդրադարձավ նաեւ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ասաց, որ սկզբում այնպիսի տպավորություն ուներ, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում էին իշխանություն մտնել ցանկացած գնով և այդ սկզբունքով դաշինքները ձևավորեցին: «Այնուհետև հասկացան, որ արհեստական վինիգրետը չի ձգում և սկսեցին թռնել՝ դուրս գալ: Հետո փորձեցին այլ դաշինքներ մտնել: Ես դա գնահատում եմ այս ընտրությունների ամենաբացասական կողմերից մեկը, երբ սկզբունք չկար, կար ընդամենը չոր նպատակ՝ հայտնվել պառլամենտում, որտեղ 60 տոկոսը ոչինչ չի անում: Պատգամավորներ կան, որ եթե ուզում են միացնեն կոճակը, որ խոսեն, չգիտեն այդ կոճակի տեղը: Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է մեյմունությամբ: Մորեխի նման թռնում են տեղից տեղ, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա»: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ նախընտրական այս փուլում բացարձակապես գաղափարական հայտեր չեղան. քաղաքական ուժերը չեն ներկայացնում, թե ինչպիսի՞ զարգացում են պատկերացնում, ի՞նչ ուղղություն են քարոզելու:   Միակը, որ բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում քաղաքացիներին, Հայ ազգային կոնգրեսն է՝ իր ներկայացրած քաղաքական ուժի առավելությունը պատկերավորեց Արամ Մանուկյանը: Կարեւորն այդ խնդրի լուծումն է: Մենք նույն կերպ ենք տեսնում դա եւ համագործակցում ենք, այսինքն՝ համագործակցում ենք ոչ թե անձերի հետ, այլ խնդրի շուրջ՝ պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը: Նա այսօր նաեւ հակադարձեց լրագրողների որոշ դիտարկումների՝ շեշտելով, թե Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախկինում միմյանց չեն վիրավորել: Նրա խոսքով՝ պետք չէ շահարկել դա միայն այն պատճառով, որ ժամանակին քաղաքական գործիչները քննադատել են միմյանց: Մինչդեռ հիմա միավորվում են մարդիկ, որոնք ոչ թե քննադատել, այլ բացահայտ վիրավորել են միմյանց: Իսկ այս դեպքում նման բան չի եղել՝ եզրափակեց  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հայկական ժամանակ». Իշխանությունները պատրաստվում են Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել. Սեյրան Օհանյանը անմասն չի մնա

«Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը եւ ներքաշել Ծառուկյանին

«Առաջիկայում՝ մարտի կեսերին Հայաստանից դուրս, ըստ ամենայնի, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում դիտարկվում է Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան հանդիպումը։ Քննարկվելու է երկու հարց՝ ինչպես թեժացնել հետընտրական իրադարձությունները և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ներքաշել միասնական գործողությունների դաշտ։

«Հրապարակ». Պառլամենտն իմ հագով չէ. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ամեն ինչ խառնվել է իրար

«Օհանյան դաշինքում ընդհանրապես ամեն ինչ խառնվել է իրար: Պարզվում է` Սեյրան Օհանյանը, որը դաշինքի վարչապետացուն է այս պահին, դաշինքի՝ պառլամենտ անցնելու դեպքում նույնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, հնարավոր է չվերցնի մանդատը: Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, նա մնալու է քաղաքականության մեջ։

«Հրապարակ». Ծառուկյանն ու Օհանյանը հաճախ են հանդիպել. Իսկ ի՞նչ են քննարկել

«Ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը եւ Սեյրան Օհանյանը հաճախակի հանդիպում են՝ հարցրինք «Ծառուկյան դաշինքի» մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։ «Այս պահին նման հանդիպումների մասին տեղեկատվություն չունեմ, սակայն առժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ Սեյրան Օհանյանը եկել է Գագիկ Ծառուկյանի մոտ հանդիպման»:

ՕՐՕ դաշինքն այսօրվա համաժողովում հրապարկեց իր կարգախոսը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացել է  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովը։ Հիշեցնենք՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դաշինքի  համապետական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը: Երկրորդ տեղում է «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երրորդում՝ «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Դաշինքը ընտրությունների է գնում «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով։

«Ժամանակ». Օհանյանին ու Օսկանյանին քարոզարշավի ժամանակ կպաշտպանեն «ԲՏՌ»-ները

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։

ՕՐՕ. Ժառանգություն, համախմբում, հաղթանակ

  «Մենք ասում ենք հերիք է. ժամանակն է տեր կանգնենք մեր հաղթանակին». gա ասում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որը նախընտրական արշավին մասնակցում է «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով: Դաշինքը, միավորում է  Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգությունը», նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարարն ասում է՝ գալիս են նոր որակի իշխանություն ձևավորելու և հանրության հավատը վերականգնելու: Սեյրան Օհանյանը նաև խոստանում է հանդիպակաց մարտ մղել բոլոր խնդիրների դեմ: Դաշինքն արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը: Այն «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» անվանումն ունի: Դաշինքի ներկայացուցիչներն ասում են ծրագրի հիմքում երկու կարևորագույն սկզբունք են դրել՝ ներառել են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարևորագույն խնդիրները և ամրագրել, որ փոփոխությունների արդյունքները պետք է երևան ոչ թե հեռավոր ապագայում, այլ իրական կյանքում  և հիմա:

Սեյրան Օհանյանը նշում է իր պաշտոնավարման տարիների կոռուպցիայի նվազումը

Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Հայաստանում կանցկացվի ապրիլի 2-ին: Մարտի 5-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Առաջադրված են քաղաքական ինն ուժեր՝ 5 կուսակցություն և չորս դաշինք:

OՐՕ դաշինքի փորձությունները՝ Արմավիրում

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքըԱրմավիրում նախընտրական քարոզչության  ընթացքում  փորձությունների է ենթարկվել: Արմավիրում Սեյրան Օհանյանին է մոտեցել Արցախում 7 տարի առաջ զոհված ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը և արդարություն պահանջել: Որդուն սպանության դրդողներն անպատիժ են, թեպետ մայրը համոզված է, որ խեղդել են, հետո կախել: Արմավիրի նախընտրական շտաբում  Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին, Արմեն Մարտիրոսյանին դիմավորեցին դհոլ-զուռնայով: Դաշինքի շտաբից նրանք արամավիրցիների հետ քայլելով, հարց ու պատասխանով հասել են հրապարակ և ժողովրդին ներկայացրել իշխող կուսակցության ու նրա ղեկավարի վարած քաղաքականության բացասական կողմերը: ,,Ժառանգություն,,  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դաշինքի կազմավորումը ինքնանպատակ չէ, երեք պետական գործիչների գործունեությունն ուղղված է պետության շահերի պաշտպանությանը: Երկրում զարգացման աճ չկա, իսկ գրացված աճն էլ  վերաբերում է արտագաղթին, աղքատությանն ու երկրի արտաքին պարտքին: Աճել է նաև քաղբանտարկյալների թիվը: Արմեն Մարտիրոսյանը քննադատում էր Սերժ Սարգսյանին և նրա կառավարման համակարգը, որը կոռումպացված է և  խոչընդոտում է առաջընթացին: Իրավիճակի փրկությունը երեք պետական քաղաքական գործիչների համախմբումն էր, որտեղ կա փորձառություն, գիտելի և կամք: Չընդհատելով նախընտրական քարոզիչների ելույթ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մոտեցավ  Արցախում զոհված զինվոր  Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը և արդարադատություն պահանջեց: Նանա Մուրադյանն ասաց, որ 7 տարի առաջ մարտի 18-ին  Ստեփանակերտի զորամասերից մեկում  որդուն սկզբում խեղդել, հետո կախել են: Մայրն արդեն 7 տարի արդարություն է փնտրում: Սեյրան Օհանյանը հիշում է բոլոր որդեկուրույս մայրերին, նրանց բողոքը, սակայն իրավասու չի եղել խնդրի լուծմանը: Առաջարկվող փոփոխությունները կբարելավի երկրի ընդհանուր մթնոլորտը: Դաշինքը միտված է գնալ փոփոխությունների ամեն օր, այսինքն՝ 365 օր, որը իրենց ծրագրի խորագիրն է: Միասին լուծելի են այն բոլոր խնդիրները, որոնք անկատար են և դրված են միջազգային հարաբերությունների սեղանին: ,,Ապրիլի 2-ը վճռորոշ է հայ ժողովրդի համար, մենք սուրբ գործ ունենք այս երեխաների համար: Ամեն ինչ հնարավոր է, հավատացեք,,- ասաց Վարդան Օսկանյանը և հայցեց ընտրողների քվեն թիվ  8 քվեաթերթի օգտին:

Քննարկվել է Սեյրան Օհանյանին որպես կասկածյալ ներգրավելու հարցը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները իրավապահ համակարգի հետ քննարկել են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:

Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է. Վարդան Օսկանյան

«Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է»,- այսօր ասուլիսում հայտարարեց  ՕՐՕ դաշինքի ղեկավարներից Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ դաշինքը Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանելու գործում մինչև վերջ գնալու է։ Հիշեցնենք, որ Սամվել  Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ,  մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը.   Տեղեկացնենք նաև, որ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործն առայժմ իրավական հարթության մեջ է: Ի դեպ` մամուլում լուրեր շրջանառվեցին, որ հաջորդ ձերբակլությունը սպասվելու է նաև Սեյրան Օհանյանին: ՕՐՕ  դաշինքի անդամները  այսօրվա կայացած ասուլիսում խոսեցին նաև նախընտրական քարոզարշավի ընթացքից. Վարդան Օսկանյանը ասաց, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք այսքան մասսայական ու այսքան բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել: Իրենք ԿԸՀ  են  ներկայացրել «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի տրամադրած փաստերը, որը, ըստ նրա, բավարար են, որպեսզի իշխանություններն ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը չեղարկելու որոշում կայացնեն:  Վարդան Օսկանյանը  տեղեկացրեց նաև, որ իրենց դաշինքը վարկանշային հարցումներ է իրականացրել, ըստ որի ՀՀԿ –ն շատ ցածր  վարկանիշ  ունի: «Ռադիոլուր»-ի  հարցմանը, եթե  ընտրությունների արդյունքները չհամապատասխանեն իրենց սպասումներին՝ արդյո՞ք կգնան հետընտրական պայքարի ճանապարհով, թե՞ ոչ, Վարդան Օսկանյանը հայտարարեց` հետընտրական զարգացումները կթելադրի ժողովուրդը: «Ինչքան էլ, որ քաղաքական ուժերը պիտի առաջնորդեն, բայց եթե ժողովուրդը դրա կարիքը չզգա, դուրս չգա, դա որևէ ընթացք չի ունենալու: Դրա համար ես ասում եմ՝ ժողովուրդը մեզ կհուշի, թե ընտրություններից հետո ինչ պետք է անենք: Իսկ եթե ժողովուրդը որոշի, որ պետք է լինեն հետընտրական զարգացումներ, մենք կլինենք ժողովրդի կողքին և կառաջնորդենք»։

Սեյրան Օհանյանն անդրադարձել է խորհրդարանում որպես ընդդիմադիր աշխատելու հավանականությանը

«Մենք, ինչպես բոլոր քաղաքական ուժերը, ընտրություններին մասնակցում ենք հաղթանակի և իշխանության գալու համար: Կլինենք իշխանություն, թե ընդդիմադիր ուժ, իր քվեով կորոշի հայ ժողովուրդը»,- ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդը:

Քվեարկել եմ հանուն արդար և ազնիվ Հայաստանի. Սեյրան Օհանյան

«Ես քվեարկել եմ մեզ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա, համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար. այս մասին մայրաքաղաքի թիվ 9/41 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը քվեարկեց

Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամաս  Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համապետական ընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եկել է տիկնոջ ուղեկցությամբ: «Ես քվեարկել եմ մեզ ժառանգությամբ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա, համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու, կյանքը բարեկեցիկ ձևավորելու համար, հանուն արդար, ազատ Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, միջազգային վարկն օրեցօր բարձրացող ապագա կերտելու համար»,-ասել է նա:

Որոշել են չափել Սեյրան Օհանյանի վախը

«Ժամանակ»-ը գրում է. «Հետընտրական զարգացումների համար հանրային դժգոհությունը բավարար չէ։ Առաջիկայում Սամվել Բաբայանի՝ «Իգլայի» գործողության մասին իմանալով չհայտնելու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում աղմկահարույց չարաշահումների շուրջ Սեյրան Օհանյանը հնարավոր է հրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության։

Սեյրան Օհանյանը հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Օհանյանն այդ մասին մտածել է, և նրան դրանում համոզել են դեռ նախընտրական շրջանում:

Սեյրան Օհանյանն «արտագաղթում է» ռուսական բանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Չի բացառվում, որ այնտեղ ունեցած հանդիպումների արդյունքում Սեյրան Օհանյանը հայաստանյան քաղաքական ծրագրերին հրաժեշտ տա, ընդմիշտ տեղափոխվի Ռուսաստան և աշխատի ռուսական բանակում։

«ՕՐՕ» դաշինքն արդեն կարելի է փլուզված համարել

«Հրապարակ»-ը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն արդեն կարելի է փլուզված համարել: Դաշինքի գրասենյակը հանձնել են «Համախմբում» կուսակցությանը: ՕՐՕ-ի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ից նոր է վերադարձել, Սեյրան Օհանյանն էլ զբաղված է իր ապագայի հարցերով:

Սպան իրավունք չունի սպային սպանողին հերոսացնել. ՀՀ ոստիկանապետն անդրադարձել է Սեյրան Օհանյանի գործունեությանը

Հարցին, թե ո՞րն էր Սեյրան Օհանյանի սխալը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Սասնա ծռերին հերոսներ անվանել՝ սպան իրավունք չունի սպային սպանողի հասցեին այդպիսի արտահայտություն անել»:

Կլուծարվի՞ «Ժառանգությունը»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Խորհրդարանական ընտրություննե­րում չկարողանալով հաջողության հաս­նել՝ ՀՀ պաշտպանության նախկին նա­խարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշին­քը անցավ ընդհատակ, կարելի է ասել՝ մասնատվեց, դաշինքի առաջնորդները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիս­յանը և Վարդան Օսկանյանը, մեկնեցին երկրից:

«Ժամանակ». Սեյրան Օհանյանը, եթե էլի զբաղվի քաղաքականությամբ՝ առավել զուսպ և չափավոր ընդդիմադիր նո­տաներով հանդես կգա

«Հետընտրական շոկից հե­տո, կարծես թե, աստիճանա­բար ուշքի են գալիս խորհր­դարան չանցած ուժերը, որոնք խորհրդարանի ընտ­րությանը մասնակցում էին ընդդիմադիր դիրքերից: Այդ ուժերը, համենայնդեպս, սկսել են կամաց-կամաց ար­տահայտվել, թեև, իհարկե, ոչ բոլորը: Առայժմ առավելա­պես ակտիվ է նախկին ՕՐՕ դաշինքը, մասնավորապես դրան մաս կազմած Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև Սեյրան Օհանյանն էլ, կարծես թե, առիթը բաց չի թողնում հան­րությանը խոսք ասելու հա­մար, թեև այդպիսի առիթ­ներն առայժմ ոչ թե ավելի շատ քաղաքական են, այլ հիշատակի կամ տոն օրերի հետ կապված:

«Իրատես». Այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել. Սեյրան Օհանյանը փաստի առջեւ է կանգնեցրել Վիգեն Սարգսյանին

«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ մեր աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ:

«Ժողովուրդ». Բանակի ղե­կավարությունը գիտի, թե ինչ է նշանակում պաշպանություն. Ս. Օհանյան

«ՀՀ պաշտպանության նախկին նախա­րար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե բանակի ղեկա­վարությունը գիտի՝ որոնք են այն կան­խարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է Ադրբեջանին ստիպեն հանգիստ մնալ:

Վիգեն Սարգսյանը երբեւէ չի եղել հետախուզման մեջ. ՊՆ-ի պարզաբանումը Պնախարարի՝ բանակում ծառայած լինելու մասին

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ է վերընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը

Նախօրեին կայացել է «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որին մասնակցել են 187 պատվիրակներ, ինչպես նաև հյուրեր հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպություններից, ողջույնի խոսքով հանդես են եկել համագումարին հրավիրված հյուրեր՝ գեներալ Սեյրան Օհանյանը և քաղաքագետ Ազատ Արշակյանը: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, համագումարում ծրագրային զեկույցով հանդես է եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով ինչպես կուսակցական կյանքի օրախնդիր թեմաներին, այնպես էլ արդի փուլի ներքաղաքական, ներպետական և աշխարհաքաղաքական առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին: Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած հակոտնյա երևույթների և հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված մի շարք այլ սխալների ու բացթողումների մասին, Հովհաննիսյանը զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ: Տեղի է ունեցել նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները: Նոր վարչության կազմում ընտրվել են կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Արմեն Մարտիրոսյանը և Լիգիա Մելքումյանը, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Ռշտուն Մարտիրոսյանը և Սուսաննա Բարխուդարյանը, Ֆիլիպ Արզումանյանը, Գևորգ Ղահրամանյանը և Հովսեփ Ղազարյանը, Գայանե Աբասյանը, Վանիկ Ալեքսանյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը: Աղբյուրի հաղորդմամբ, միաձայն ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության Հռչակագիրը: Հռչակագիրը վերստին հավաստիացրել է կուսակցության ծրագրերին, համազգային նպատակներին ու դավանած արժեքներին, որոնք են՝ Ազատությունը, Ինքնիշխանությունը և Ազգային շահը, «Ժառանգության» բոլոր անդամների հավատարմության մասին: Ավելի ուշ տեղի է ունեցել նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:

«Առավոտ». Արցախի ժողովրդի հետ գուցե նորից՝ զրոյից սկսենք բանակցային գործընթացը. Ս. Օհանյան

«Հակառակորդն անընդհատ փորձում է լարված պահել սահմանային իրավիճակը, ինչը բանակցային գոր­ծընթացի վրա ազդելու և ներքաղաքական որոշակի խնդիրներ լուծելու նպատակով է»,- Aгavot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի իրականացրած սահմանային վերջին միջադեպերին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանն ի՞նչ կապ ունի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի հետ

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական քննության ժամանակ հրապարակված ձայնագրությանը:

Ում որդին չի ծառայել բանակում. գեներալից՝ վարչապետ. ցանկ. factor.am (Տեսանյութ)

Հատկապես անցած ապրիլյան պատերազմից հետո առավել հաճախ սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայում առաջնագծում։ Այս հարցադրմանն ի պատասխան՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անգամ արդարացավ՝ նշելով, որ ապահովված ընտանիքների զավակներն ավելի մեծ հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու և դրա շնորհիվ առաջնագծում ծառայելուց խուսափելու։

«Զինված խմբի» անդամները տեսագրել են Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայրական տները (Տեսանյութ)

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին, հրապարակվեցին «Զինված խմբի» գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:

«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանը փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ ԱԺ ընտրություններում գլխավորում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր դաշինքը, այժմ փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից: Նա չնայած Հայաստանում է, սակայն առհասարակ իրեն վաղուց հեռու է պահում քաղաքական երկխոսությունների մաս­նակցելուց:

«Հրապարակ». «Նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ». Սեյրան Օհանյանը՝ «դիմադրության ճակատի» մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային դիմադրության ճակատ նախապատրաստողների շրջանակում մեծ հույսեր ունեն, որ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հնարավոր է գալիք շաբաթ մասնակցի Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզում նախապատրաստելու հավաքին։

«Հրապարակ». «Կնոջը ո՞նց կարելի ա ծեծել, կնոջը պետք ա գնդակահարել». Շմայս

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու եւ բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքը թույլ է տալիս, որ այս կամ այն մարդիկ չծառայեն. Հերմինե Նաղդալյան

Մինչ օրս գործող օրենքները թույլ են տվել, որ այս կամ այն անձինք բանակից ազատվեն: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառման մասին, որը բոլորը վերագրել են ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Եղել է ժամանակ, որ Յուրի Վարդանյանի հետ մրցել ենք՝ ձգումներ կատարելով. Սեյրան Օհանյան

Եղել է ժամանակ, որ Յուրի Վարդանյանի հետ մրցել ենք՝ ձգումներ կատարելով։ Այսօր՝ նոյեմբերի 13–ին, լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում հիշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Իրատես». «Ինչու տեղյակ չես պահել». խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի միջեւ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլյան պատերազմից հետո, երբ մամուլում տարատեսակ լուրեր էին «արտահոսում», որ Երեւանից Ղարաբաղ գնացած տանկերի տեխնիկական վիճակը զրոյական է եղել, երբ տպագրվում էին լուրեր, որ Սեյրան Օհանյանն ու յուր տիկինը Պրահայի կենտրոնում ձեռք են բերել թանկարժեք մի շենք եւ հյուրանոց են կառուցում, իսկ Վահագնի թաղամասում` անչափ թանկարժեք, ինքնատիպ դղյակ, երկրի ղեկավարի եւ Սեյրան Օհանյանի միջեւ, ըստ «ասացողների», տեղի է ունեցել հետեւյալ խոսակցությունը. Օհանյանին հարց է տրվել` ի՞նչ միջոցներով է կառուցում նման թանկարժեք տունը: Օհանյանն ասել է` ընկեր ունեմ արտասահմանում, նա է օգնում:

Ազատամարտիկները հանդիպում են Սեյրան Օհանյանի հետ. նրանք սպասում են առաջարկի, որ գործեն

Ազատամարտիկները ԱԺ ընտրություններից հետո էլ չեն դադարեցրել հանդիպումները պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

«ՉԻ. Ուշագրավ ծնունդ. Սասուն Միքայելյանի 60-ամյակի հյուրերն ու Սեյրան Օհանյանի նվերը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջոցառումը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։

«Ժամանակը կգա՝ կտեսնեք, որ 0038 հրամանը Մարտի 1-ի դեպքերի հետ կապ չունի». Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործով առաջադրված մեղադրանքին, ըստ որի` նա տապալել է սահմանադրական կարգը, նկատեց, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է։

Թիվ 0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգությունների հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված քննարկումներին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին:

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

ՀՔԾ. Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՔԾ–ից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն  Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՔԾ–ից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն  Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը վերացվեց

«Մարտի 1-»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը քննիչի որոշմամբ վերացվել է։

Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանը կար, տրամադրություն, մթնոլորտ էր ստեղծում․ Սեյրան Օհանյան

Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանը կար, միանգամից համախմբում էր բոլորին: Եռաբլուրում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում այսպես ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է:

Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյան

Հայոց Մեծ եղեռնի մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել՝ հսկայածավալ վավերագրություն, որը, որքան էլ բազմակողմանի եւ անաչառ լինի, միեւնույն է, ի զորու չէ ամբողջովին ներկայացնելու 20-րդ դարասկզբին թուրքական իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունների, հայերի ունեզրկման ողբերգական պատմությունը։

Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դատախազի կողմից հաստատվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը:

Մարտի 1-ի գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործն այսօր ուղարկվել է դատարան և մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին:

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունն արդեն զետեղված է Datalex.am կայքում։

In russian

Министр обороны РА: Целью Армении является самоопределение Карабаха и обеспечение ее независимости

Целью военно-политического руководства Армении является самоопределение Нагорно-Карабахской Республики (НКР) и обеспечение ее независимости. Об этом заявил журналистам министр обороны Армении Сейран Оганян, касаясь переговорного процесса по урегулированию карабахского конфликта.

Договора по российскому оружейному кредиту для Армении почти полностью согласованы – Оганян

Договора по российскому оружейному кредиту для Армении почти полностью согласованы, заявил во вторник журналистам глава армянского оборонного ведомства Сейран Оганян в ходе посещения северо-восточного участка границы.

Сейран Оганян представил комсоставу 2-го войскового объединения нового командира

В завершение Сейран Оганян высоко оценил уровень подготовки комсостава и подразделений, выразив надежду, что подразделения в/объединения и впредь будут выполнять поставленные перед ними боевые задачи.

После 4-дневной войны работа по техническому оснащению на линии соприкосновения продвигается быстрее: Сейран Оганян

Итоги 4-дневной войны показали, что техническое оснащение АО НКР на линии соприкосновения – как в аспекте инженерных сооружений вдоль, так и вглубь от линии по всему фронту обеспечивает ведение боевых действий.

Министр обороны Армении Сейран Оганян поддерживает усилия РФ по оказанию Сирии гуманитарной помощи

По завершении заседания совета министров обороны стран ОДКБ состоялась 2- сторонняя встреча министра обороны Армении Сейрана Оганяна и министра обороны РФ Сергея Шойгу.

Зампред РПА о решении Оганяна: политика привлекает экс-чиновников, но безуспешно

Заместитель председателя правящей Республиканской партии Армении Армен Ашотян прокомментировал заявление экс-министра обороны Сейрана Оганяна о намерении вернуться в большую политику.

Агвану Варданяну интересно, с какой командой выступит на политической арене Сейран Оганян

Что касается возможности возвращения в политику Гагика Царукяна, то, по словам Варданяна, его возвращения, кажется, ожидают все. “Заявит он о возвращении - хорошо, нет – тоже хорошо”, - заявил депутат.

Ажиотаж вокруг "возвращения" Сейрана Оганяна в большую политику сильно преувеличен – эксперт

Ажиотаж вокруг "возвращения" бывшего министра обороны Армении Сейрана Оганяна в большую политику сильно преувеличен, считает эксперт по избирательным процессам Армен Бадалян.

Оганян предупреждает об угрозе "кровавых революций" при невозможности смены "порочной системы" путем выборов

Бывший министр обороны Армении Сейран Оганян в видеообращении  на своей странице в соцсети Facebook предупредил, что если сегодня не удастся изменить сложившуюся порочную систему посредством выборов, то завтра страна встанет перед угрозой "кровавых революций".

Оганян не исключает блока с Царукяном

Бывший министр обороны Армении Сейран Оганян не ислючил блока с крупным предпринимателем Гагиком Царукяном в преддверии парламентких выборов 2 апреля.

Экс-министру обороны Армении предлагали посты секретаря Совбеза и генсека ОДКБ – советник

Бывшему министру обороны Армении Сейрану Оганяну предлагались посты секретаря Совета национальной безопасности Армении и генерального секретаря ОДКБ, сказал в субботу журналистам советник главы оборонного ведомства Армен Саркисян.

Экс-министр обороны Армении ищет пути сотрудничества с Артуром Багдасаряном - газета

Бывший министр обороны Армении Сейран Оганян обратился с предложением о сотрудничестве в преддверии парламентских выборов 2 апреля к председателю партии "Армянское возрождение" (бывший Оринац Еркир) Артуру Багдасаряну.

Карен Андреасян не примет участия в выборах, если список блока «Консолидация» возглавит Сейран Оганян

Член правления партии «Консолидация», бывший Защитник прав человека Армении Карен Андреасян не намерен уходить из политики, а вопрос о том, чтобы уйти из партии «Консолидация», решил пока неокончательно.

Демпартия Армении покинула предвыборный блок экс-глав МИД и Минобороны

Демократическая партия Армении покидает предвыборный блок, созданный ДПА с партиями "Консолидация" и "Третья Республика", лидерами которых являются экс-главы МИД и Минобороны Вардан Осканян и Сейран Оганян, заявил в пятницу журналистам глава Демпартии Арам Саркисян.

В Армении подписан меморандум о создании альянса «Оганян-Раффи-Осканян»

Бывший министр обороны Армении Сейран Оганян, лидер партии «Единение», экс-глава МИД РА Вардан Осканян и председатель партии «Наследие» Раффи Ованнисян 13 февраля в преддверии предстоящих 2 апреля 2017 года выборов в Национальное Собрание республики подписали меморандум о создании альянса «Оганян-Раффи-Осканян».

Сейран Оганян, Вардан Осканян и Раффи Ованнисян подписали Меморандум о сотрудничестве

«Сейран Оганян, Вардан Осканян и Раффи Ованнисян объединяются для формирования власти нового качества и для радикальных изменений в стране»,- сказал вице- председатель партии «Наследие» Армен Мартиросян.

Альянс "Оганян-Раффи-Осканян" обозначил свои приоритеты на предстоящих выборах

Лидер партии "Наследие", первый министр иностранных дел Армении Раффи Ованнисян, председатель партии "Консолидация" экс-глава МИД Вардан Осканян  и бывший министр обороны Сейран Оганян подписали в понедельник меморандум о создании предвыборного альянса "Оганян-Раффи-Осканян".

Партия «Третья Республика» не примет участия в парламентских выборах Армении

После прекращения сотрудничества с Варданом Осканяном, Арамом Саргсяном и Сейраном Оганяном партия «Третья Республика» не обращалась к какой-либо партии или альянсу по поводу совместного участия в предстоящих парламентских выборах Армении.

Оганян признался, что у него в 2005 году был инцидент с ныне арестованным членом группы "Сасна Црер"

Экс-министр обороны Армении Сейран Оганян признался в пятницу журналистам, что у него в 2005 году был инцидент с ныне арестованным членом группы "Сасна Црер" Павликом Манукяном.

Оганян отрицает причастность к событиям 1 марта и вовлеченность армии в политпроцессы

Экс-министр обороны Армении Сейран Оганян заявил в пятницу журналистам, что отрицает свою причастность к событиям 1 марта 2008 года и вовлеченность армии в политические процессы в период его пребывания на посту главы ведомства

Зампредседателя партии «Наследие»: К соглашению альянса «Оганян – Раффи – Осканян» могут присоединиться все желающие

Заместитель партии «Наследие» Армен Мартиросян 25 февраля на съезде альянса «Оганян – Раффи – Осканян» зачитал соглашение, подписанное между экс-министром обороны Сейраном Оганяном, лидером «Наследия» Раффи Ованнисяном и председателем партии «Единение» Вараданом Осканяном.

Оганян: В урегулировании карабахского конфликта окончательное слово должно быть за Степанакертом

В урегулировании карабахского конфликта окончательное слово должно быть за Степанакертом. Об этом на съезде альянса «Оганян – Раффи – Осканян» 25 февраля заявил экс-министр обороны Армении Сейран Оганян.

Блок «Оганян-Раффи-Осканян» обещает увеличить зарплату военнослужащих-контрактников и материнский капитал в Армении

Один из лидеров предвыборного блока «Оганян-Раффи-Осканян», бывший министр обороны Армении Сейран Оганян заявил, что с приходом к власти блок предусматривает увеличить количество военнослужащих-контрактников и размер их заработной платы.

Оганян: При мне коррупционные риски в Минобороны были доведены до минимума

Несмотря на кадровые изменения, армянская армия сегодня выполняет поставленные перед ней задачи. Об этом заявил экс-министр обороны Сейран Оганян, возглавляющий пропорциональный список альянса «Оганян – Раффи – Осканян».

Блок "Оганян-Раффи-Осканян" выступил с заявлением в связи с арестом экс-главы Минобороны НКР

Блок "Оганян-Раффи-Осканян", возглавляемый бывшим министром обороны Армении Сейраном Оганяном, а также экс-главами МИД Раффи Ованнисяном и Варданом Осканяном заявляет, что не поддастся на провокации в связи с арестом бывшего главы оборонного ведомства Карабаха Самвела Бабаяна.

Задержание экс-главы Минобороны Армении Оганяна до парламентских выборов нереально - эксперт

Задержание экс-главы Минобороны Армении Сейрана Оганяна в рамках уголовного дела по факту контрабандного ввоза в страну ПЗРК "Игла" невозможно до парламентских выборов, считает политтехнолог Карен Кочарян.

Сторонники блока "Оганян-Раффи-Осканян" проводят шествие по центральным улицам Еревана

Сторонник предвыборного блока "Оганян-Раффи-Осканян", возглавляемого экс-министром обороны Армении Сейраном Оганяном и бывшими главми МИД Раффи Ованнисяном и Варданом Осканяном, проводят шествие по центральным улицам  Еревана.

"Айкакан Жаманак" написал о прекращении уголовного дела в отношении Роберта Кочаряна и еще трех фигурантов и передаче его в КС

Производство по уголовному делу в отношении второго президента Армении Роберта Кочаряна, а также Армена Геворкяна, Сейрана Оганяна и Юрия Хачатурова прекращено по решению суда и направлено в Конституционный суд

In english

Three former ministers unite to obtain seats in Armenian National Assembly

Zharangutyun (Heritage) party, headed by Raffi Hovhannisian, who was the first foreign minister in the independent Armenia, decided yesterday to join the election alliance of the two former officials – Vartan Oskanian, who was foreign minister under Robert Kocharyan’s rule, and Seyran Ohanyan, who has been defense minister until dismissed from office just recently.

Armenian investigators complete investigation into March 1 case and send it to prosecutors

Armenia’s  Special Investigation Service said today it  has completed the preliminary investigation of the criminal case on the events that took place in Yerevan on March 1-2, 2008  and  handed the case to the prosecutors with  indictments against ex-president  Robert Kocharyan, former Defense Minister Seyran Ohanyan, former Secretary General of the Collective Security Treaty Organization Yuri Khachaturov and former Deputy Prime Minister Armen Gevorkyan. The prosecutors have to send the criminal case  to court.