Weather in Yerevan

9°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Edgar Manucharyan

Today's citations

In armenian

Էդգար Մանուչարյանը խոսել է «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղի և իր կարմիր քարտի մասին

Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև խաղավարտին տեղի ունեցած ծեծկռտուքի մասին. «Բոլոր հեռացումները արժանի էին: Այս ամենը զգացմունքայնության արդյունք է, առանց որի ֆուտբոլը չես կարող պատկերացնել»,-ասել է նա:

Էդգար Մանուչարյանը Եկատերինբուրգի ռեստորաններից մեկում տոլմա է պատրաստել (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը «Наша Газета»-ի ներկայացուցչի հետ այցելել է Եկատերինբուրգի «SteakHouse» ռեստորան: Հայ ֆուտբոլիստը ռեստորանի ավագ խոհարար Միխայիլ Առաքելովի հետ պատրաստել է իր սիրելի ուտեստը` տոլման:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի

Այսօր պաշտոնապես հաստատվել է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերը լինելու է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: «Ես շնորհակալություն եմ հայտնում ակումբի առաջվա տերերին, ովքեր «Փյունիկում» ունեցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը, Վարդան Մինասյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Սողոմոնյանը: Նա նշել է, որ ամեն ինչ անելու է, որ ակումբը լինի առաջատար դիրքերում: Ակումբի նոր սեփականատիրոջը շնորհակալություն է հայտնել «Փյունիկի» արդեն նախկին սեփականատեր Ռաֆայել Հայրապետյանը` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին: «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել պարոն Սողոմոնյանին, ով կարող է մեր գործը շարունակել, կասկած չունեմ, որ հաջողություները նույնպես շարունակելու են քայլել «Փյունիկի» հետ զուգագեռ, մաղթում եմ ակումբին նորանոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ»,- նշել է  Ռաֆայել Հայրապետյանը: Ի դեպ, «Փյունիկի» նոր սեփականատերը դիտարկում է ակումբի անունը փոխելու հարցը: «Այո, ակումբի անունը փոխելու թեման մեր ուշադրության կենտրոնում է, դիտարկում ենք այդ հարցը, բայց դեռ կոնկրետ որոշում չունենք, թե ինչ անուն կլինի կամ երբ կլինի»,-ասել է Արթուր Սողոմոնյանը: Նա, սակայն, բացելով չակերտները, ասել է, որ դիտարկում են «Արագած» անունը, սակայն դա վերջնական տարբերակը չէ: Նա նաև հավելել է, որ ակումբի հետ կապված մի շարք փոփոխություններ են իրականացնելու:

Էդգար Մանուչարյանը մասնակցել է հոկեյի եւ ֆուտբոլի բարեգործական խաղի (Լուսանկարներ, տեսանյութ)

Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստներն ու «Ավտոմոբիլիստի» հոկեյիստներն անցկացրել են հոկեյի եւ ֆուտբոլի բարեգործական հանդիպում, որում չմուշկների փոխարեն հանդես են եկել «վալենկաներով»:

Հայաստանի հավաքականը մեկնեց Չեռնոգորիա

Հունիսի 9-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա, որտեղ հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին՝  կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, հավաքականի կազմում Պոդգորիցա են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ» Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան» Արամ Հայրապետյան «Բանանց» Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս) Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան) Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան) Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան) Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա) Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան) Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան) Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս) Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Նարեկ Ասլանյան «Փյունիկ» Հարձակվողներ Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա):

In russian

In english