Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Levon Julfalakyan

Today's citations

In armenian

Ռիոյում մեզնից գողացան Միհրան Հարությունյանի ոսկին. մարզչական շտաբը ամփոփում է օլիմպիադան

Ռիոյի օլիմպիական խաղերի արդյունքներն են այսօր ամփոփել հունա-հռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ու մարզչական շտաբը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  Լևոն Ջուլֆալակյանը շեշտել է, որ տարբեր մրցաշարերին մեր մասնակցությունը ցույց էր տալիս, որ օլիմպիական խաղերին մոտենում ենք պատրաստված եւ պարտավոր ենք մեդալներ շահել։

Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Լևոն Ջուլֆալակյանը Ուկրաինայում հոսպիտալացվել է

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը: Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բուժում է ստանում: «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում անվանի մարզչին և մարզիկին»,– ասվում է ՀԱՕԿ հայտարարությունում:

Արսեն Ջուլֆալակյանը՝ Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ: Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրել է երեք գոտեմարտ, բոլորն էլ միևնույն` 8:0 հաշվով ավարտել է ժամանակից շուտ և նվաճել հուշամրցաշարի հաղթողի կոչումը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Արսեն Ջուլֆալակյանն արդեն վերադարձել  է Երևան: Նա կմիանա ազգային հավաքականին և կմեկնի Մինսկ՝ մասնակցելու «Ստայկիում» անցկացվելիք ուսումնամարզական հավաքին:

Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը չեն մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Ստայկիում ՀՀ ընտրանու ըմբիշներն ուսումնամարզական հավաքը կավարտեն մայիսի 4-ին, որտեղից էլ Եվրոպայի առաջնության մասնակիցները Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ կուղևորվեն մրցավայր

Նախագահն ընդունել է աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզիկներին փայլուն արդյունքներով հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակով մեր ամբողջ ժողովրդին ուրախության և հպարտության պահեր պարգևելու, բարձր տրամադրություն հաղորդելու, ինչպես նաև մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար: Նախագահը կարևորել է նաև այն հանգամանքը, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ են դառնում երեխաների և այլ երիտասարդների համար, ովքեր ոգեշնչվում են, ձգտում նմանվել նրանց, դառնում է՛լ ավելի աշխատասեր ու նպատակասլաց: Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից և գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելու համար: Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին սպորտի զարգացման և մարզիկների նկատմամբ մշտական ուշադրություն ու հոգածության համար՝ ընդգծելով, որ դա ամեն անգամ ավելի է ոգևորում և պարտավորեցնում հասնել նոր հաջողությունների:

Մարզիկը չի կարող տանը նստած պատրաստվել ու շանս ունենալ. Լևոն Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին:

In russian

Олимпийский чемпион Левон Джулфалакян госпитализирован в Украине из-за проблем с сердцем

Главный тренер сборной Армении по греко-римской борьбе, Олимпийский чемпион Левон Джулфалакян госпитализирован в Украине, сообщает пресс-служба Национального олимпийского  комитета Армении.

In english