Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

EIF - Enterprise Incubator Foundation

Today's citations

In armenian

Հայաստանը՝ ինովացիոն ՏՏ հանգույց

«Ինովացիոն տեղեկատվական տեխնոլոգիական հանգույց ԵԱՏՄ անդամ երկրների համար». Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը վստահ է՝ այս դերը անդամ երկրներից  Հայաստանինն է: Նա նաև կարծում է, որ ոլորտի զարգացումը  Հայաստանի համար շատ ավելի մեծ խնդիր կլուծի՝ այս դեպքում խոսքը ներգաղթի մասին է. ոչ միայն Երևանից  դեպի մարզեր, այլ նաև արտերկրից դեպի Հայաստան:  Հիշեցնենք, նախորդ շաբաթ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բագրատ Ենգիբարյանն այսօր նաև նշել է, որ ևս մի քանի հանդիպում կունենան կառավարության ղեկավարի հետ:   ՏՏ- ն կառավարության ուշադրության կենտրոնում. օրերս ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց զարգացման իր տեսլականի ու հեռանկարների մասին, նշեց, որ ոլորտը համարում է   տնտեսության ամենամեծ շարժիչներից   մեկը, պատրաստ է բաց քննարկման «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում»: Վարչապետի՝  ՏՏ ոլորտով «աշխարհը շուռ տալու» ցանկությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը իրատեսական է համարում: Հիշեցնում՝  երեք տարի առաջ, երբ Արցախի ՏՏ կենտրոնն էր բացվում,  շատերը չէին հավատում, որ  կարող են հեղինակավոր կազմակերպությունները Արցախում լինել, սակայն այսօր Լեռնային Ղարաբաղում ամերիկյան կազմակերպություն է գործում,  որտեղ 40-ից ավելի մասնագետներ են աշխատում:        ձայն Սա լուրջ հնարավորություն է, քանի որ ներդրումների համար ՏՏ- ն ավելի քիչ ռեսուրսներ են պահանջում։ Երկար ժամանակ է, ինչ բուհերում ՏՏ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և սա այն ճանապարհն է, որ Հայաստանը անցել է 2002թ- ից: ՏՏ արդեն այլ կարևորություն ունեն՝ իրենց հետ տանում են նաև տնտեսության այլ ոլորտները՝  հիմա  ամբողջապես փոխվում է կրթությունը, արտադրությունը,  մարկետինգը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը  վստահ է՝ շատ մեծ խնդիր կարող են լուծել  Հայաստանի  համար՝  այս դեպքում խոսքը ներգաղթի մասին է. ոչ միայն Երևանից դեպի մարզեր, այլ նաև արտերկրից դեպի Հայաստան: Բագրատ Ենգիբարյանը նաև համոզված է՝ Հայաստանը ԵԱՏՄ կազմում կարող է լինել ինովացիոն ՏՏ հանգույց: «Հենց մտնելուց պարզ է, որ Հայաստանի ամենամեծ հնարավորությունն է: Անդամները չեն համաձայնվի այդ դերը տալ Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը շատ մեծ է և ունի կողմնակալ մոտեցում: Ամբողջ ուղղվածությունը  բնականորեն կտանի դեպի Ռուսաստան, իսկ իրենցից հետո երկրորդ երկիրը, որն ունի շատ լուրջ համաշխարհային ճանաչում այդ ոլորտում, Հայաստանն է»: Նշենք նաև, որ  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ոլորտում առկա են համակարգային խնդիրներ՝ մատնանշելով ոլորտի ռազմավարության բացակայությունը: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր

Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), ծրագրի գլոբալ գործընկերն է Cleantech Open-ը` ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կսովորեն 200 գործազրուրկ երիտասարդներ

Եվրամիության աջակցությամբ Microsoft ինովացիոն կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում նոր տարվանից ծրագրավորում կսովորեցնի Գյումրիի ու Շիրակի մարզի 200 գործազուրկների երիտասարդների։ Շուրջ 800 000 եվրո արժողությամբ ծրագրի պահանջներից մեկն էլ տարեկան 10 նոր կազմակերպությունների ստեղծումն է նոր շրջանավարտների կողմից,  որոնց շարքում տոկոսային համամասնությամբ ընդգրկված կլինեն հաշմանդամություն ունեցողներն ու կանայք:

Կենտրոնի հենքի վրա հիմնվելու է ռազմական ինկուբատոր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ ավարտվում են «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շինարարական աշխատանքները: Նախարարը շրջեց ձեռնարկության տարածքում և ծանոթացավ կատարված աշխատանքներին ու նախատեսվող ծրագրերին: «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի գործարկման նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: «ԵրՄՄԳՀԻ» ՓԲ ընկերության տնօրեն Արսեն Թառոյանի ներկայացմամբ` «Հայ Տեք» կենտրոնը գործունեություն է ծավալելու չորս հիմնական ուղղություններով՝ ուսումնական և որակավորման, լուծումների մշակման, կիբերանվտանգության և ինկուբացիոն դեպարտամենտներով: Կիբերանվտանգության դեպարտամենտը դառնալու է հարթակ կիբերանվտանգության խնդիրները բացահայտելու և լուծումներ մշակելու, ինչպես նաև մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու համար: Կենտրոնում գործելու են նաև «Մայքրոսոֆթ»-ի և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գրասենյակները: Կենտրոնի հենքի վրա հիմնվելու է ռազմական ինկուբատոր, որտեղ իրենց գործունեությունը կծավալեն մասնավոր ընկերություններ: Նրանք կներգրավվեն պաշտպանական ոլորտի խնդիրներ լուծելու գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կկիրառեն քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։ Այնուհետև նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Կարեն Վարդանյանին: Քննարկվեցին ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընկերությունների առաջխաղացման ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Զբոսաշրջությունը Գյումրիում զարգացնելու նպատակով հուշագիր է ստորագրվել

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի գլխավոր օպերատոր, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հայկական նորաստեղծ 15 տաղանդավոր թիմեր և ընկերություններ կիրականացնեն նորարարական ծրագրեր

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը և արդեն իսկ աջակցություն է ցուցաբերել ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների:

Հայաստանը պատրաստ է դիմակայել կիբերհարձակումներին. ՏՏ մասնագետ

«ԱրմԹեք 2017» ամենամյա համաժողովն այս տարի կկայանա Երևանում՝ սեպտեմբերի 27-ին։ Միջոցառմանը կմասնակցեն 200-ից ավելի մասնակից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Եվրոպայից:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով, այս տարի համաժողովը նվիրված է լինելու  կիբերանվտանգությանը: Նա նաև հստակեցրել է՝  համաժողովը նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը։ Այս տարվա  առաջին 7 ամսում ոլորտում  տնտեսական աճը կազմել է 30-35 տոկոս։  Ոլորոտում նաև  կանաց ներգրավվածությունն է ավելացել՝ կազմելով  մոտ 35 տոկոս: ՏՏ-ն Հայաստանում զարգանում է  արագ տեմպերով: Սա 2009-ին միակ ոլորտն էր, որը  անկման փոխարեն աճ գրանցեց: Այսօր էլ ոլորտը զարգանում է։ Հայաստանում ՏՏ  մասնագետներն ամենապահանջվածն են: Սա նաև  բարձր վարձատրվող ոլորտն է: 23-ամյա Դավիթ Մկրտչյանը առաջատար միջազգային ընկերություններում աշխատելու առաջարկ է ստացել, բայց որոշել է՝ Հայաստանում աշխատել: Այդուհանդերձ, ՏՏ մասնագետների արտահոսք Հայաստանից կա, սա չի ժխտում նաև ոլորտի պատասխանատուն՝ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Այստեղ, սակայն, նա դրական զարգացումներն է առանձնացնում: 500-ից ավելի ձեռնարկություն՝ տարեկան 600 միլիոն դոլարի շրջանառությամբ։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է՝ Հայաստանի նման երկրի համար սա աներևակայելի չափանիշ է։ Մասնագետների թիվն անցնում է 15000-ի շեմը, Հայաստանն արդեն որակական այլ դաշտ է գնում, և աշխարհին ներկայանում ենք ոչ թե աշխատուժով, այլ մեր լուծումներով: Պարզվում է՝ այս ոլորտում էլ խնդիրներ կան՝ ձեռնարկություններն իրար հետ երբեմն մասնագետներին չեն կիսում։ «Սինոփսիս –Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով 2018թ նախատեսվում է ունենալ  ՏՏ նոր ռազմավարություն: Այստեղ  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի փոխանցմամբ, շեշտադրումն է  փոխվելու: Սեպտեմբերի 27-ին Երևանում  տեղի կունենա «ԱրմԹեք 2017» ամենամյա համաժողովը: Այն այս տարի նվիրված է կիբերանվտանգությանը: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝  ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, կիբերհարձակումներ ժամանակ առ ժամանակ լինում են։ «Հայաստանը պատրաստ է դիմակայելու այդ հարձակումներին և մինչ այսօր ոչ մի լուրջ վնաս չենք կրել»: