Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Artem Asatryan

Today's citations

In armenian

Կառավարությունը մերժել է Թեւան Պողոսյանի՝ զինվորականների սոցիալական ծառայությունների մասին օրինագիծը

Կառավարությունը օգոստոսի 11-ի նիստում հավանություն չի տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ զինվորականների համար սոցիալական ծառայությունների մասին օրինագծին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին»  օրենքում փոփոխությունների նախագիծը ենթադրում է, որ Առողջապահության եւ Աշխատանքի նախարարությունների ու մարզպետարանների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը պետք է կանոնավոր այցելի զորացրված վիրավոր զինվորականներին, որպեսզի ծանոթանա նրանց առողջական վիճակին եւ օգնի նրանց իրենց տեղը գտնել հասարակության մեջ եւ աշխատանքի տեղավորվել:  Սակայն, նախարարի խոսքով, նման սխեմաներ արդեն գործում են: Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները հանրապետությունում հետեւում են վիրավոր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին ու նրանց հետ մշտական կապ են պահպանում՝ ներկայացնելով անհրաժեշտ խորհրդատվություն:

Հայաստանում սոցիալական ծառայությունները պետք է հասանելի լինեն առցանց ռեժիմով. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է գործարկել սոցիալական ծառայությունների էլեկտրոնային դիմումի հնարավորություն։

Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում աղքատության հաղթահարման համար

տեղադրված 11.13 լրացված 15.29 Մոտ  մեկ ամսից ԱՎԾ-ն կներկայացնի Հայաստանի՝  2015 թ սոցիալ-տնտեսական պատկերը: Մինչ այդ, փորձագետները 2014 են ամփոփում: Թեման այսօր առավել քան արդիական է, այսօր նշվում է աղքատության դեմ պայքարի միջազգային օրը:  Նույն ԱՎԾ տվյալներով, Հայաստանին աղքատության հաղթահարման համար շուրջ 66.2 մլրդ. դրամ է անհրաժեշտ։ Հաջորդ տարվա համար միայն հստակ է, որ կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանալու, ֆինանսական միջոցներն են սուղ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության  վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում   հիշեցրել է՝  նպաստի բարձրացում  չի նախատեսվում, փոխարենը նախատեսվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն, որտեղ առավելապես հաշվի  է առնվելու սոցիալապես անապահով ընտանիքների շահերը:   1987 թ սկսած ամեն տարի նշվում է Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը: Մեր երկիրն էլ վերջին տարիներին անմասն չմնաց համաշխարհային միտումներից: Պաշտոնական հայտարարություններում հիմնական մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: 2015-ի սոցիալ- տնտեսական պատկերը պարզ կլինի մոտ մեկ ամսից, 2014-ի տվյալներով` Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս: Իսկ ավելի պատկերավոր՝ մեր երկրում տասը բնակչից երեքը ամսական 40.264 ՀՀ դրամից ավելի քիչ գումար են ծախսել: Հայաստանի բնակչության սոցիալական պատկերը խտանում է, երբ քայլերդ կամ դեպի փողոց ես ուղղում, կամ էլ՝ որևէ մարզ ես այցելում: Հոգսի տակ կքած  ու գործազուրկ  բնակիչներ, որոնց հույսը հիմնականում ՌԴ-ից  եկող գումարներն են կամ էլ թոշակն ու  նպաստը: Սոցիալական բեռն այնքան է խորացել, որ երիտասարդներն անգամ մոռացել են սեփական ընտանիք կազմելու մասին: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը աղքատության դեմ պայքարի արդյունավետ միջոց չի համարում սոցիալապես անապահով ընտանիքներին  միայն նպաստների   տրամադրումը: Նա կարծում է, որ նախ պետք է գործազուրկին շուկայում մրցունակ դարձնել, ընդգրկել  ակտիվ ծրագրերում և  որպես վերջին միջոց  միայն նպաստ  տրամադրել: Զրուցակցիս խոսքով՝ նպաստի գումարով  կարող ես մեղմել, բայց ոչ երբեք ընտանիքին դուրս բերել աղքատությունից: Ի դեպ, Հայաստանում միայն  նպաստների տրամադրման համար տարեկան  շուրջ 37 մլրդ դրամ է ծախսվում: Հայաստանի՝   2014-ի  սոցիալ-տնտեսական պատկերը ներկայացնելիս  ԱՎԾ նշում  էր, որ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է  շուրջ 66.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.4 % կազմող գումար։ Սա ի հավելումն արդեն իրականացվող սոցիալական ծրագրերի: 2,5 մլրդ դրամ էլ պահանջվում է ծայրահեղ աղքատների թիվը նվազեցնելու համար: Զրուցակիցս կարծում է, որ դա  զուտ ԱՎԾ կողմից իրականացրած  թվաբանական գործողություն է։ Ի՞նչ եք կարծում, այդ գումարները պետք է բյուջեից ուղղակիորեն տրվեն աղքատ ընտանիքներին, թե հնարավորություն տրվեր սոցիալ-տնտեսական գործունեության արդյունքում ձեռք բերել այդ գումարները՝ հարց է տալիս Մինասյանն ու ինքն էլ պատասխանում: Զբաղվածության տարբեր ծրագրեր են իրականցվում, որոնց միջոցով   քաղաքացիներին հնարավորություն է  տրվում աշխատանքի միջոցով հաղթահարել ընտանիքի  աղքատությունը: Ամենախոցելի խմբում կենսաթոշակառուներն ու անապահով ընտանիքներն են: Ամեն տարեվերջին նրանք  սպասում են հաջորդ տարվա սկզբին, երբ թեկուզ հազար դրամով կբարձրանա թոշակն ու նպաստը: 2017-ից սակայն նման ակնկալիք որևէ մեկը չի կարող ունենալ. ֆինանսների նախարար Վարդան Արամյանը   շատ հստակ  է հայտարարել՝ պարտք չեն վերցնի ու թոշակ և նպաստ չեն բարձրացնի: ԱՍՀՆ  սոցիալական աջակցության վարչության  պետ Աստղիկ Մինասյանը հիշեցնում է՝  թեկուզ  հազար դրամով, սակայն օգոստոսի մեկից նպաստները բարձրացել են:  Ավելին , հիշեցնում՝  վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման  հարցն էր: Հիշեցնենք,  կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: «Պետք է սոցիալապես անապահով խավերի համար սակագինը մաքսիմալ նվազեցնել` ի հաշիվ այլ սպառողների: Անհրաժեշտ է ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր  Կարապետյանը: Իսկ ԱՍՀ նախարար Արտեմ Ասատրյանը օրերս հայտարարեց, որ մոտ մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ:

Տխուր բյուջեն եւ Արտեմ Ասատրյանի ֆանտաստիկ թվերը

Խորհրդարանում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ սոցիալական և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` դիմելով Սոցապ նախարար Արտեմ Ասատարյանին, հիշեցրեց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ընդունված մի որոշման մասին, որով նախատեսված էր հանել 18 հազար դրամ գործազրկության նպաստը, այն փոխարինելով ինչ-որ գործակալությունների՝ ուսուցում կազմակերպելու, այնուհետ ծրագրի մասնակիցներին աշխատանքով ապահովելու համար:

Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է. «Հարգելի գործընկերներ, Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է, և այսօր լավագույն առիթն է կարևորելու սոցիալական աշխատողի առաքելությունն ու դերակատարությունը մեր հասարակության կյանքում: Սոցիալական պաշտպանության ոլորտում մեր երկիրն այսօր թևակոխել է ակտիվ բարեփոխումների փուլ, և այդ բարեփոխումների գլխավոր առաջնահերթությունը խոցելի խմբերի իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն է, որը պետք է իրականացնենք  Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած հասարակական և միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության և ռեսուրսների համատեղման արդյունքում: Ներկայումս սոցիալական պաշտպանության ոլորտի առանցքային ուղղություններից մեկն ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ու շարունակական կայացումն է, ինչը հնարավորություն կտա համալիր կերպով գնահատել մեր հասարակության յուրաքանչյուր անդամի կարիքները, խոցելիությունը և գտնել նպատակային օժանդակության արդյունավետ եղանակները: Հայաստանի կառավարության որդեգրած այս հավակնոտ հանձնառության հաջողության գրավականը մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումն է: Ուստի կարևորելով սոցիալական աշխատողի առանցքային դերը և օգտվելով այս տոնական օրվա ընձեռած առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել սոցիալական ոլորտի բոլոր աշխատողներին, այն մարդկանց, ովքեր իրենց հմտություններով և գիտելիքներով կայուն հենասյուն են կարիքի մեջ գտնվող մարդու համար: Սիրելի սոցիալական աշխատողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, և ցանկանում, որպեսզի լավատեսությունն ու հույսը լինեն Ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքի մշտական ուղեկիցները»:

Յուրաքանչյուր աշխատող 1000 դրամ կփոխանցի զոհված եւ վիրավոր զինծառայողների աջակցության հիմնադրամին

տեղադրվել է ժամը 11։58- ին վերջին լրացումը՝ 17։55- ին Տեխնիկական բնույթի ու հանրությանը առանձնապես չհետաքրքրող հարցերն այսուհետ կառավարության նիստում  կտարբերակվեն որպես չքննարկվող հարցեր: Մեկ տասնյակից ավելի հարցեր այսօր հաստատվել են առանց քննարկվելու։ Այսօր էլ հնչել են մի շարք հանձնարարականներ ու տրվել դրանք կատարելու կոնկրետ ժամկետներ: Մինչև տարեվերջ վարչապետը մարզեր է այցելելու և տեղի ղեկավարների հետ քննարկելու է թե զարգացման ինչ ծրագրեր կան, ինչ բեռ են պատրաստ  համայնքները վերցնել:  « Յուրաքանչյուր  ռեգիոնալ  կառավարման ներկայացուցիչ  պետք է գիտակցի՝ մենք կանգնելու ենք  այն մարդու կողքին,  ով  պատրաստ է  իր վրա բեռ վերցնել, նախաձեռնող է, այլ ոչ թե պահանջող ու ոչ  մի բան չանող»,- ասել է նա։     Օրենսդրական փաթեթ ու նախաձեռնություն, որին կմիանան աշխատող ֆիզիկական անձինք ու՝ ոչ միայն:  2016 թ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ծավալուն ռազմական գործողություններ սկսելու  պարագայում, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվող վնասները միայն ՀՀ պետական բյուջեի՝ այս պահին նախատեսված միջոցների հաշվին ամբողջ ծավալով հնարավոր չի փոխհատուցել:  Հնարավոր չի նաև  նրանց ընտանիքների ծախսերը հոգալ պետական միջոցներով: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ, ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ու նոր համակարգի ներդրման անհրաժեշտություն կա: Ուստի ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ մշակվել է և նախատեսվում է ներդնել   հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի ու կհամախմբի պետական և հասարակական աջակցության տարրերը: Համակարգի հենասյունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամն է լինելու, որը  միավորելու է թե պետությունից, թե հասարակության տարբեր խավերից ստացվող դրամական միջոցները: Պաշտպանության նախարարի վստահեցմամբ,  կապահովվի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը: Նախատեսվում է  զինծառայողի մահվան դեպքում հատուցման գումարները վճարել ընտանիքի անդամներին։ Համակարգը կներդրվի 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած  դեպքերի համար: Մահվան և առաջին կարգի հաշմանդամության պարագայում նախատեսված է տասը մլն դրամ միանվագ վճարում, երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ հինգ մլն դրամ, ապա 20 տարիների ընթացքում ապահովագրական վճար , առաջին կարգի հաշմանդամին՝ սպայական անձնակազմին 300 հազար դրամ, ենթասպայականին՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողներին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամների համար այդ գումարները համապատասխանաբար կկազմեն՝  200, 150, 100 հազար դրամ: Արդյունքում՝ զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամության պարագայում սպայի ընտանիքին կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպային՝ 70 մլն դրամ, շարքյաինին՝ 58 մլն դրամ: Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ,  հիմնադրամի կողմից անհրաժեշտ գումարները վճարելու համար  դրամական միջոցները   կձևավորվեն հետևյալ աղբյուրներից՝   յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական հազար դրամ կվճարի, բացի այդ՝ դրամաշնորհային վճարներ կլինեն, հատուկ այդ նպատակով  արժեթղթեր կթողարկվեն ու կվաճառվեն: Հիմնադրամը կառավարման համակարգ կունենա՝ ՀՀ կառավարության, ԿԲ, հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների տեսքով, գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով կլինի , որի միակ գործառույթը լինելու է հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ   կառավարումը: « Օրենքի ներդրման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը  պատճառված վնասների հատուցման , ապահովագրական հատուցման,  հասարակության վստահությունը վայելող պարզ, թափանցիկ համակարգ»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ հասարակության կողմից ընդունելի մոտեցում կլինի մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների և հաշմանդամ դարձած անձանց համար ֆոնդ ձևավորելը:  Դա, ըստ նախարարի, կնպաստի նշված անձանց լիարժեք և ամբողջական սոցիալական երաշխիքների կարգավորմանը: «Կարծում եմ, որ ցանկացած ապահովագրական համակարգ ենթադրում է համապատասխան վճարումներ, իսկ ամենակարևոր սկզբունքը, որն առաջարկվում է ներկայացված նախագծով, հնարավորինս ներդնել գումարներ, կառավարման միջոցով ավելացնել այդ գումարները»։ Հարցին, թե դա սոցիալական բեռ չէ՞ օրինակ 55 000 դրամ աշխատավարձ ստացողի համար, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Ինչը վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, այդ մասով բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա, իսկ մնացած աշխատավարձերի միջակայքում նախատեսված է վճարը 1000 դրամի չափով»: Դիտարկմանը, թե ինչու պետք է ցածր աշխատավարձ ստացողից էլ, մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողից էլ նույն գումարը գանձվի, կամ ինչու որոշում չի կայացվել պաշտոնյաների աշխատավարձից ավելի շատ պահումներ կատարել՝ ֆոնդին փոխանցելու համար, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Դրանք մոտեցումներ են, որոնք կարող են քննարկումների փուլ անցնել»: 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Ֆոնդը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հոգաբարձուների խորհուրդը»: Կառավարության որոշմամբ՝ ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն:  2017թ հունվարի մեկից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը կվերանա, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ: Սա, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, թույլ կտա   միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները: Հայաստանում գյուղացիական տնտեսություններին  տրամադրվող սուբսիդավորման գործընթացը կվերանայվի: Դիզվառելիք, թե սերմացու՝ կարևորը, որ այն  հասցեատիրոջը  հասնի՝ ասում է վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Սուբսիդավորման գործընթացը կվերանայվի՝ սերմ, վառելիք, մենք պետք է վստահ լինենք:  Ծախսերը էֆեկտիվ ենք կատարում, գնում ենք էֆեկտիվ ու հասցեատիրոջը հասնում ենք: Կունենանք տնտեսում»: Կառավարությունն այսօր որոշեց նաև նախկինում ֆիննախին, այժմ ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցել  պետգույքի կառավարման վարչությանը: Սոցիալական գովազդի պահպանման վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինն այսուհետ մշակույթի նախարարությունն է՝ կրկին կառավարության որոշմամբ:

Զոհված եւ վիրավոր զինծառայողների աջակցության հիմնադրամին գաղափարը միանշանակ չի ընդուվում

  Կառավարությունը պատրաստվում է մարտական պայմաններում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին միանվագ եւ ամսական փոխհատուցում վճարել։ 2016-ի ապրիլի դեպքերը ցույց են տվել, որ միայն բյուջեի միջոցներով անհնար է ապահովել նրանց սոցիալական պաշտպանվածությունը։ Կառավարությունը դիմել է մի նոր քայլի, որը կարծես միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից։   Կառավարության նոր որոշումը լուրջ քննարկումների թեմա է դարձել հասարակության մեջ, այդ թվում սոցիալական ցանցերում։ Խոսքը զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին ամեն ամիս ապահովագրական վճար հատկացնելու նպատակով ստեղծվելիք հիմնադրամն է, որի գումարները գոյանալու են յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ գանձելով։ Գործընթացը մեկնարկելու է հունվարից:  Հարցը խիստ հակասական է, քանի որ այն գտնվում է թե բարոյական, թե մարդկային, թե արդարության եւ թե ճիշտ կառավարման սկզբունքների խաչմերուկում է, եթե  կարելի է իհարկե այդպես ասել: Կառավարության այս նախաձեռնությունը քննադատողներից է օրինակ <<Հետք>> պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նա առաջիններից էր, որ Ֆեյսբուքում արձագանքեց՝ հիշեցնելով, որ բանակի ամբողջ բեռը միեւնույնն է ժողովրդի վրա է: <<Աշխատողները ոչ թե հազար դրամ են դնում ամեն ամիս իրենց աշխատավարձից, այլ ավելի շատ։  Նրանք դրա մասին ոչ մեկին չեն ասում, սուսուփուս դա անում են տարիներ շարունակ՝ չնայած ոչ մի պաշտոնյայի երեխա բանակում չի էլ ծառայում>>,- գրել էր նա՝ նորաստեղծ կառավարությանը նաեւ հուշելով իրական փողերի տեղը. <<Այդ հազարական դրամները հավաքելու փոխարեն թալանածը հետ բերեք եւ դրեք բանակի վրա>>,- խորհուրդ է տվել Բաղդասարյանը: Ֆեյսբուքյան արձագանքով իրադարձություններին անդրադարձել է նաեւ <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը: <<Վճարելու եմ այդ 1000 դրամը։ Լուռ, անխոս, առանց ձեւականության՝ համարելով նաեւ՝ պարտադիր։ Ամեն ինչ անելու եմ, որ այդ համակարգը կայանա>>,- գրել է նա՝ միաժամանակ համաձայնելով, որ շատ են թալանել, հղփացել, միլիոնատեր դարձել, բայց այդ ամենում՝ ստվերում մնաց մի կարեւոր գաղափար, որը նախաձեռնության հիմքն էր՝ հայ զինվորականի ապահովագրումը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այս դեպքում հիշեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո կար որոշակի ոչ համակարգված աշխատանք՝ զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին երաշխիքների տրամադրման հետ կապված: Ըստ էության՝ խնդիրներին համակարգային լուծում է տրվում, ասում է նա: Չի կարծում, որ հազար դրամի բեռը մեծ է լինելու աշխատող քաղաքացիների համար: Համակարգը եւ համապատասխան հիմնադրամ ստեղծելու գաղափարը պաշտպանողներից է նաեւ ԱԺ-ում Հանրապետական խմբակցութ  յան քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Բոլոր աշխատողների կողմից կամավորության սկզբունքով յուրաքանչյուր ամիս հազար դրամ պետք է փոխանցվի: Վստահությունը եւ հավատը հենց կատարված գործողություններից էլ բխելու է: Ես ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ անվստահության մթնոլորտ չսերմանենք»,- ասում է։ Առաջարկին դեմ արտահայտվողները, ի դեպ, բերում են եւս մեկ հիմնավորում: Եթե ստեղծվում է հիմնադրամ, ապա անպայման պետք է ունենա աշխատակազմ՝ համապատասխան ղեկավարով, տեղակալներով, աշխատողներով, վարորդներով եւ քարտուղարուհիներով: Իսկ դրանք եւս լրացուցիչ ծախսեր են: Սա կարող էր լինել եւ լավ գաղափար, բայց ինչպես մյուս լավ գաղափարները, որոնք կիրառելի են այլ երկրներում, մեզ մոտ մատուցվեց շատ վատ ձեւով եւ առաջացրեց հասարակության մեջ ընդվզում՝ կարծում է ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ  հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը: Նախագծին, որն այսօր նախնական քննարկվել է պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում՝ ընդվզել է նաեւ նույն հանձնաժողովի անդամ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Խորհրդարանին ներկայացված առաջարկը համարում է նոր կառավարության լուրջ վրիպում: Ի դեպ, նախագիծն ընդունելու դեպքում առաջանալու է մեկ այլ՝ սոցիալական անարդարության խնդիր: Պատճառն այն է, որ նախագծով առաջարկվում է նոր կարգը կիրառել 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող դեպքերի վրա, օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: Այսպիսով՝ կրկին ուշադրությունից վրիպելու են Արցախյան պատերազմի հերոսների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորվածների եւ զոհվածների ընտանիքները: Քոքոբելյանը նշում է, որ նկատել է արդեն նաեւ որոշակի անհանգստություն հանրության շրջանում, թե ինչպես են հաշվարկվել այն գումարների չափը, որը անհրաժեշտ կլինի զինծառայողների ընտանիքներին փոխհատուցելու համար:  

Գործընկեր կառույցները Արտեմ Ասատրյանին կներկայացնեն հաշմանդամության ոլորտի համալիր ծրագրի վերաբերյալ առաջարկներ

Նիստի օրակարգում ընդգրկված` Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովման գործընթացի վերաբերյալ հարցը, ներկայացրել է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:

Արտեմ Ասատրյանի համոզմամբ՝ հասարակության համար ընդունելի է զինծառայողների ընտանիքներին ամսական 1000 դրամ հատկացնելը

2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու հիմնադրամին, որը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հոգաբարձուների խորհուրդը:

Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նիստին քննարկվել է աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագիծը

Նիստի ավարտին նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակել ռազմավարության նախագիծը և հանձնաժողովի կողմից լրամշակված տարբերակին տալ դրական եզրակացություն:

ՀՀ կառավարությունը 2016թ. հայտարարել էր Հավասար հնարավորությունների տարի. Արտեմ Ասատրյան

Արտեմ Ասատրյանի ուղերձը Հաշմանդամության օրվա կապակցությամբ Հարգելի հայրենակիցնե՛ր, Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այսօր յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր ամենօրյա աշխատանքով պետք է ապահովենք այդ մարդկանց իրավունքների իրացման հնարավորությունը:

Արտեմ Ասատրյանը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրները

Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին՝ նախարարը նշել է, որ համակարգում արմատական փոփոխություններ են լինելու՝ հաշմանդամության նոր մոդելի ներդրմամբ և փորձաքննության ձևաչափի փոփոխությամբ:

Տրվել են խիստ հանձնարարականներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 23-ին հանդիպել է Բժշկասոցիալական փորձաքննության համար պատասխանատու՝ նախարարության, գործակալության կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների ներկայացուցիչների հետ:

Ձևավորվում է բժիշկ-փորձագետների տվյալների բանկ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով բժշկասոցիալական փորձաքննության բարեփոխումների շրջանակներում կստեղծվի հաշմանդամություն ունեցողանձանց բժշկասոցիալական փորձաքննության բժիշկ-փորձագետների տվյալների բանկ:

Ինչպես հաշմանդամներին լիարժեք ներառել հասարակական կյանքում

Գումարների տրամադրման քաղաքականությունից՝ դեպի խորքային կարիքի գնահատում եւ դրանց հիման վրա ծառայությունների մատուցում: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պետական քաղաքականությունն ուղղվում է ներառմանն ու հասարակությանն ինտեգրելուն: Դա է դրված կառավարության կողմից մշակված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» նոր օրենքի նախագծի հիմքում: Օրինագիծն այսօր քննարկվել է  ոլորտի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:   «Հաշմանդամություն» ձեւակերպումից, հաշմանդամության կարգերի տրամադրման խնդիրներից մինչեւ հաշմանդամ անձանց լիակատար մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Այսպիսի հարցերի լայն շրջանակ քննարկվեց նոր օրենքի առնչությամբ՝ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Պրակտիկ լուծումներ են պետք՝ կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ այդ տեսանկյունից կարեւոր է օրենքի նախագծով նախատեսված անկախ մարմնի ստեղծումը, «որը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում պետք է պատասխանատու լինի»: Ինչպիսին կլինի այդ մարմինը՝ առայժմ վաղ է խոսելը: Քննարկումների արդյունքում կհստակեցվի: Արման Թաթոյանի խոսքով՝ կարեւոր սկզբունքն այն է, որ լինի անկախ: Առաջարկությունն ընդունելի եւ կառուցողական է համարվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Օմբուդսմենը հույս ունի, որ նախագծի վերաբերյալ առկա առաջարկները հաշվի կառնվեն եւ ապագա օրենքին կհաղորդեն պրակտիկ նշանակություն: «Մենք նաեւ բողոքներից ենք դուրս բերել համակարգային հարցերը, որոնք հիմա ներկայացրել ենք փոփոխության: Կան նաեւ բողոքներ հաշմանդամության կարգերի ոչ ճիշտ չափանիշներին»: Իրականում խնդիրներն ավելի շատ կապված են ոչ թե օրենքների ու նախագծերի հետ, այլ  իրականացման մեխանիզմների՝ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի գործադիր տնօրեն Զարուհի Բաթոյանը: Այդուհանդերձ, նրա խոսքով, նոր նախագիծը հիմնված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա եւ այդ առումով կարեւոր է: Նոր նախագծում ավելի շատ փորձ է արվել խնդիրներին մոտենալ մարդու իրավունքների տեսանկյունից: Ըստ Զարուհի Բաթոյանի, սակայն, առայժմ դժվար է ասել, թե դա հաջողվել է, քանի որ ավելի շատ խոսվում է բուժման, վերականգնման մասին, քան՝ իրավունքների, «րոնք ավելի շատ պիտի լինեին եւ ուղղված լինեին սոցիալական ներառմանը»։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, մինչդեռ, այսօրվա քաղաքականությունն ուղղված է հենց ներառմանն ու հասարակությանը ինտեգրելուն: Թե այդ քաղաքականությունն ինչ վերջնական ձեւակերպումներ կստանա նախագծում՝ պարզ կլինեն քննարկումների եւ արված բազմաթիվ առաջարկների ամփոփման արդյունքում:

Վարչապետը հանձնարարել է սոցապ նախարարին արմատական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել

Սոցիալական ոլորտին վերաբերող հանձնարարականների մի ամբողջ շարք՝ վարչապետ Կարեն Կարապետյանից՝ կառավարության այսօրվա նիստում։ Դրանց առյուծի բաժինն ուղղված էր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: «Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ հատվածում »,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ կառավարության նիստից հետո է հանդիպել լրագրողների հետ, խոսել համակարգային փոփոխություններից ու նշել, որ ԲՍՓ համակարգում   փորձել են վերացնել պատճառները ծնող երևույթները։ «Այդ ձևաչափը ձեռք է տվել բոլոր կողմերին»,- ասել է նախարարը՝ նշելով,- հունվարին կառավարության հաստատմանն են ներկայացնելու   ծառայությունների փաթեթ՝  ըստ գնահատված կարիքի»: Հաշմանդամություն ունենալն ու հիվանդ լինելը տարբեր բաներ են, դրանք պետք է հստակ տարանջատվեն: «Հիվանդ լինելը դեռևս  հաշմանդամություն   չի նշանակում»,- ասել է Արտեմ Ասատրյանն ու հավելել, որ չափորոշիչների ոչ հստակ լինելը միշտ էլ ռիսկերի հնարավորություն է տալիս:  Արմատական փոփոխությունների առաջարկություն ենք ներկայացրել՝ հայտնել է նախարարը:   Օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: Երեկ արդեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել: Այսօր կառավարության նիստն սկսվեց ինչպես այս, այնպես էլ սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք հանձնարարականներով: Կարեն Կարապետյանի խոսքով,  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություններում էվոլուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից:  Այդ իսկ պատճառով կառավարության ղեկավարը ոլորտում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին  վարչապետը հանձնարարեց  տասնօրյա ժամկետում արմատական փոփոխությունների առաջարկներ ներկայացնել: Արդեն կառավարության նիստից հետո  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հրաժարվեց  ԲՍՓ գործակալության տնօրեն  Արմեն Սողոյանի ձերբակալության  հետ կապված որևէ գնահատական տալուց, կոնկրետ դեպքին այս պահին ճիշտ չէ գնահատական տալը՝ ասաց: Միայն նշեց, որ վերջինիս առաջ աշխատանքի ընդունելիս երկու կարևորագույն խնդիր են առաջադրել: «Գնացել ենք համակարգային ճանապարհով»,- ասաց՝  նշելով, որ պետք է ծնող պատճառները վերացնել: Իրականում 2014 թ. ծանր ու տաժանակիր աշխատանք ենք արել՝ նշեց ոլորտի պատասխանատուն՝  վստահեցնելով՝  տարեկան 75 հազար մարդ փորձաքննության հետ է առնչվում: «Գնահատելով կարիքը, նախատեսելով ծառայությունների փաթեթը՝ պետք է ապահովենք ծառայությունները՝ անկախ  հաշմանդամություն ձեռք բերելու հանգամանքից»,- ըստ նախարարի սա կարևոր ու սկզբունքային մոտեցում է: Չափորոշիչների ոչ հստակ լինելը, մեկը մյուսի վրա  ներառված լինելը  միշտ էլ ռիսկերի հնարավորություն է տալիս՝ ասաց նախարարը՝ նշելով, որ արմատական փոփոխությունների առաջարկությունը կառավարությանը կներկայացվի հունվարին։ Ոլորտը  կկարգավորվի  միասնական ընդունարանների միջոցով,  փաստաթղթերի կենտրոնացված մարմին կստեղծվի, որն էլ կիրականացնի փաստաթղթային փորձաքննություն: Նախարարության գնահատմամբ, որոշումների շուրջ 30 տոկոսը հնարավոր կլինի կայացնել՝ առանց քաղաքացուն զննելու: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է  նաև սոցիալապես անապահովների համար նախատեսված նպաստների տրամադրման արդյունավետության և հասցեականության բարձրացումը՝ նշելով, որ այս համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ: Բացի այդ՝ պետք է անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում իրականացվի՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելով սկզբունքային մոտեցումներ: «Մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ անապահովման գնահատման համակարգում ամեն գնով 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալը խթանելու ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ»: «Աշխատունակ անձանց համար ապախթանիչ մեխանիզմներ պետք է դնենք, որպեսզի համակարգում աշխատունակ անձինք չլինեն, ովքեր թաքնված զբաղված են կամ չեն ցանկանում աշխատել՝ ասում է նախարարը։ Կենսաթոշակների ոլորտում ու  հատկապես  ստաժի հաշվարկման  հարցում խդնիրները  կան, որոնք կլուծվեն՝ կրկին վարչապետի հանձնարարականով։ Այստեղ իսկապես ունենք խնդիրներ՝ խոստովանեց  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը՝  միաժամանակ հիշեցնելով, որ նախկինում այս ոլորտում առկա խնդիրներն աստիճանաբար լուծվում են:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կարելի է դիմել առցանց

Երևանում այսօր  ազդարարվել է առաջին և երկրորդ երեխաների ծննդյան համար միանվագ նպաստի ստացման  առցանց դիմումների նոր  համակարգի սկիզբը: Ոլորտի պատասխանատուները վստահ են, որ  այն  կբարելավի շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաեւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Բացի այդ, օն-լայն հարթակի ստեղծումն իրենից ենթադրում է նաև լուրջ ռեսուրսների խնայողություն՝ սկսած ժամանակից մինչև նյութական ծախսեր։ Համակարգի ներդրումն իրականություն է դարձել ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման» ծրագրի ու Համաշխարհային բանկի աջակցությամբ: Հնարավորինս նվազեցնել քաղաքացի պաշտոնյա շփումը: Հայաստանի վերջին շրջանի  բոլոր կառավարությունները կարևորում են սա ու քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ: Պատճառը մեկն է՝ հնարավորինս  զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից ու քաշքշուկներից:  Առաջին քայլերն սկսվեցին մոտ տասը  ամիս առաջ, երբ կառավարությունը որոշեց երեխայի միանվագ ծննդյան նպաստը նաև վճարել անկանխիկ եղանակով:  Նոյեմբերի 18-ին գործադիրը ևս մեկ որոշում կայացրեց՝ առաջին և երկրորդ  երեխայի ծննդյան միանվագ  փաստաթղթերը  դեկտեմբերի 8-ից հնարավոր կլինի օն-լայն ներկայացնել՝ այցելելով www.epension.am կայքէջ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական  ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյան: «Ներդրված համակարգն առաջին քայլն է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ ու սա շարունակական գործընթաց է լինելու »,- ասում է  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար   Արտեմ Ասատրյանը՝ շարունակելով,- այս ձևաչափով իրավունքի իրացումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ բոլոր անհրաժեշտ տվյալները պետական մարմինների կողմից տարվող տեղեկատվական շտեմարաններում առկա են։ Թեկուզ մեկ տվյալի բացակայության դեպքում, հնարավոր չէ  իրականցնել  դիմումի՝ օն-լայն ներկայացումը»։ «Առաջիկայում նախատեսում են ևս մեկ կարևոր քայլ անել կենսաթոշակների և մյուս նպաստների համակարգում»: Թե որքան գումար կտնտեսվի, սոցիալական ապահովության պետական  ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը դժվարանում է  ասել, փոխարենը նշում է, որ ծառայության գործառույթները տարեցտարի ավելանում են, սակայն աշխատակազմը  մնում է նույնը: Զուգահեռ կաշխատի նաև   դիմումի՝  սոցիալական ծառայության տարածքային կենտրոն  առձեռն ներկայացնելու տարբերակը:  Ընդամենը օրեր առաջ աշխատանքից ազատվեց նույն ծառայության պետ Արմեն Աբրահամյանը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հստակեցրեց՝ Աբրահամյանը պետական համակարգ եկավ ՏՏ ոլորտից,  օգնեց իրենց՝ կենսաթոշակային համակարգի նոր շտեմարանի ներդրման, ցուցակների մաքրման ու այլ հարցերում: Այժմ սոցիալական պաշտպանության ամբողջ ոլորտի տեղեկատվական համակարգի  ձևավորման  խնդիր ունեն, ուստի Արմեն Աբրահամյանը ղեկավարում է «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնը: Թե ո՞վ կլինի  ծառայության նոր պետը՝ առաջիկայում պարզ կլինի՝ ասում է սոցապնախարարը:

Արտեմ Ասատրյանի ուղերձը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է հետևյալը. «Հարգելի հայրենակիցնե՛ր, Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այսօր յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր ամենօրյա աշխատանքով պետք է ապահովենք այդ մարդկանց իրավունքների իրացման հնարավորությունը: Հաշմանդամություն ունեցող անձինք  այսօր արդեն ապացուցում են, որ չկան անհաղթահարելի խնդիրներ, և բարդություններն ընդամենը մարդկային էությունը կոփող գործոններ են, և չկա ոչ մի խոչընդոտ, որ կարող է հաշմանդամություն ունեցող անձին զրկել լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքից: Սոցիալական ներառում և մատչելիության ապահովում, ահա այն բանաձևը, որն առաջին հերթին պետք է ներմուծել հաշմանդամության խնդիրներով զբաղվողների ամենօրյա աշխատանքում և հոգեբանության մեջ: Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը թեև երկար ճանապարհ է անցել, սակայն արդյունքները բավարար համարել չի կարելի: Այս պատճառով էլ ՀՀ կառավարությունը 2016թ. հայտարարել էր Հավասար հնարավորությունների տարի, և անհրաժեշտ է համարում երկրում մի շարք միջոցառումների ու ծրագրերի միջոցով մշտապես խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումը: Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք նաև, որ պետությունը միայնակ չի կարող լուծել նշված խնդիրը, քանզի այն պահանջում է արժևորում ու գիտակցում հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից: Դա է պատճառը, որ մեծապես կարևորվում է նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ այդ համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կխորանա, և մենք հնարավորություն կունենանք որոշումներ կայացնելիս առաջնորդվել շահառուների հստակ ձևակերպված կարիքներով: Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ կոչ եմ անում յուրաքանչյուրին գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որոնք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը»:  

«ժողովուրդ». Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով

«Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչեւ հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել:

Սոցապ ծառայությունն ամփոփել է 2016-ին իրականացված աշխատանքների արդյունքները

Մեր երկրում  սոցիալական ապահովության համակարգում աստիճանաբար ներդրվում է  քաղաքացիներին մատուցվող ծառայությունների  առցանց համակարգը: Սա  արվում է  ոլորտում առկա  կոռուպցիոն  ռիսկերը հնարավորինս  մեղմելու նպատակով:    Բոլորովին վերջերս, օրինակ,  ներկայացվեց  նոր համակարգ, որով  քաղաքացին  առաջին ու երկրորդ երեխայի  ծննդյան միանվագ  նպաստի  դիմումը կարող է առցանց  լրացնել՝ այցելելով www.epension.am կայք էջ:    Գործընթացը կշարունակվի նաև 2017թ: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին  տեղակալ Սմբատ Սաիյանն այսօր ամփոփել է  2016թ ու նախանշել 2017թ հիմնական  առաջնահերթությունները:     Պետական բյուջեով  սոցիալական  ապահովության պետական ծառայությանը վերջին երկու  տարիներին   հատկացվում է շուրջ 310 մլրդ դրամ:  Այս ծառայությունը իրականցնում է կենսաթոշակների, տարբեր  նպաստների  վճարում  և ոչ միայն: Ծառայությունն անցնող տարվա ընթացքում նաև  տնտեսումներ է արել,  գումարը կազմում է 2,6 մլրդ դրամ, այն վերադարձվել է պետբյուջե: Ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ին հիմնական աշխատանքներն ուղղվել և ուղղվելու են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի եւ հասցեականության բարելավմանը։ Այս տարվա հունվարի մեկից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում ու վճարում է սոցիալական  ապահովության պետական ծառայությունը։ Մինչ այս դա իրականացնում էին մարզպետարանների ենթակայության տակ գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները: Բացի այդ, 2016թ հունվարի մեկից մայրության նպաստ նշանակվեց նաև չաշխատող մայրերին: Ընդհանրապես՝ քաղաքացիների համար կարևոր համարվող  այս ոլորտում աստիճանաբար ներդրվում է առցանց, միասնական  ծառայություններ մատուցելու ինստիտուտը, եւ կրկին ծառայությունների որակը բարձրացնելու և կոռուպցիոն  ռիսկերը հնարավորինս նվազեցնելու նպատակով: Բոլորովին վերջերս, օրինակ,  ներկայացվեց  նոր համակարգ, որով  քաղաքացին  առաջին ու երկրորդ երեխայի  ծննդյան միանվագ  նպաստի  դիմումը կարող է առցանց  լրացնել՝ այցելելով www.epension.am կայք էջ: Կառավարության  վերջին  նիստում   աշխատանքի ու սոցիալական  հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի  ներկայացրած  նախագծերից մեկով էլ   2017թ հունվարի մեկից չեղյալ կհամարվի ըստ բնակության վայրի դիմում ներկայացնելու պահանջը: Հաջորդ տարվանից   հնարավոր կլինի  առցանց եղանակով դիմել  նաև   յուրաքանչյուր երրորդ ու  հաջորդ երեխայի միանվագ  նպաստ ստանալու  դեպքում։ Օն-լայն դիմում ներկայացնելու հնարավորություն կտրվի նաև   մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար:

Հաստատվել են 2017 թվականի ընտանեկան նպաստի չափերը

ՀՀ պետբյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը: Կառավարությունն այսօր հաստատել է 2017 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը: Աշխատանքի ու սոցիալակն հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, ֆինանսական միջոցները կազմում են շուրջ 39,5  մլրդ դրամ:

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը: Նախագծի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը, կարևորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, հանձնարարել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ փոխվարչապետի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել և առաջարկություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել Հանրապետության Նախագահի հետ դեկտեմբերի 2-ին ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ: Խորհրդի նիստում որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով: Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործողությունների ծրագրի մշակումը և ներկայացումը ՀՀ Նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է նաև ձևավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ Նախագահության նախապատրաստման և անցկացման հարցերով քարտուղարություն: Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման արդյունքների և ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ:  

Նոր պայմաններ՝ արտասահմանում բուժվող զինծառայողների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 09.03.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ֆինանսական պատասխանատվություն կկրեն նաև աշխատանքային ստաժի հաշվառման պատասխանատուները

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Կենսաթոշակային համակարգում աշխատանքային ստաժերի հաշվառման պատասխանատուները կկրեն նաև ֆինանսական պատասխանատվություն

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի հրամանով գործողության մեջ են դրվել նշված հանձնարարականների կատարման մանրամասն ընթացակարգերը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այսուհետ, Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներն անձնական, ներառյալ՝ ֆինանսական, պատասխանատվություն են կրելու ստաժի գույքագրմանը կամ 2017թ.-ի հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, սխալ (ոչ հավաստի) տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար: Մշակվել է նաև անհրաժեշտ տվյալները համապատասխան ձևաչափով տվյալների շտեմարան մուտքագրելու հստակ ուղեցույց: Գործընթացը վերահսկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ընտրանքային և նպատակային ուսումնասիրությունների միջոցով իրականացնելու է աշխատանքային ստաժը հաշվարկելու (հաշվառելու) կանոնների պահպանման և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերում առկա և տեղեկատվական համակարգ մուտքագրված տեղեկատվության համապատասխանության մշտադիտարկում: Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմող բոլոր շահառուներին կոչ ենք անում լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.ePension.am կամ www.ssss.am վեբ կայքեր կամ զանգահարել 114 թեժ գիծ: Կոչ ենք անում նաև չենթարկվել ոչ հավաստի (կեղծ) տեղեկատվության հիման վրա ավելի բարձր չափի կենսաթոշակ ստանալու որևէ գայթակղության, քանի որ այն առաջացնելու է պատասխանատվություն, ընդհուպ մինչև քրեական: Վերը նշված աշխատանքների արդյունքում ակնկալվում է, որ էապես կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցվեն բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ և կբացառվի անհիմն կամ ոչ հավաստի (կեղծ) փաստաթղթերով կենսաթոշակի գումարների ցանկացած վճարում:  

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեւ ամպեր» են կուտակվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերեւում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:

Արտեմ Ասատրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Բարձր գնահատելով նախկին համագործակցությունը և այն շարունակելու ներկայիս պատրաստակամությունը՝ տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվայան նշել է, որ այսօր իրենց երկրի համար շատ կարևոր է աշխատանքային միգրացիայի կանոնակարգման հետ կապված համաձայնագրի կիրառումը:

ԲՍՓ համակարգի փոփոխությունների ողջ գործընթացում ակնկալում եմ ՀԿ-ների լիարժեք ներգրավվածությունն ու աջակցությունը. Ա. Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախօրեին հանդիպել է հաշմանդամության ոլորտում գործող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կարեն Կարապետյանն ընդդեմ «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:

Արտեմ Ասատրյանը ՉԺՀ աշխատանքի և սոցիալական ապահովման փոխնախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Մայիսի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՉԺՀ աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի տեղակալ Ճան Իճընին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Արտեմ Ասատրյանն ընդունել է Չինաստանի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարի տեղակալին

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարար Արտեմ Ասատրյանը պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնել և զարգացնել երկու երկրների նախարարությունների միջև հետագա փոխգործակցությունը:

Կենսաթոշակային  տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում

Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին /ծերության նպաստ/, ինչպես նաև կենսաթոշակի կամ ծերության նպաստի չափի մասին տեղեկանքների համար քաղաքացիները այսուհետ (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից: Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում 5-7 աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ, ապա ներկայումս դրանք տրամադրվելու են 15 րոպեների ընթացքում և կենտրոնական գրասենյակի, և տարածքային բաժնի կողմից (2016թ. նման տեղեկանքների համար դիմել են մոտ 60 000 քաղաքացի): Աշխատանքներ են ընթանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նման ընթացակարգ սահմանելու նաև արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին նույն ծառայությունը մատուցելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով սոցիալական ապահովություն ոլորտում ընթացող փոփոխությունները` նշել է, որ իրականացվող աշխատանքները էապես բարելավվելու են մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների  որակը և կրելու են հակակոռուպցիոն ուղղվածություն: «Երբ քաղաքացիները որևէ տեղեկատվության կարիք ունեն և որի տրամադրումը ժամանակատար է, նրանք փնտրում են այլ ելքեր և ձևաչափեր տեղեկատվությունն արագ ստանալու նպատակով: Այս դեպքում ընդամենը 15 րոպեի ընթացքում ծառայություն ստացած քաղաքացին այլևս բավարարված կլինի և այլ ելքեր չի փնտրի տեղեկատվությունն արագ ձեռք բերելու համար:  Վստահ եմ, որ բարելավված այս ծառայությունը  մեր քաղաքացիների կյանքը թեթևացնելու հերթական քայլն է, բայց ոչ՝ վերջինը: Վստահ եմ նաև, որ առաջիկայում էլեկտրոնային  նոր համակարգեր կներդրվեն նաև մնացած ոլորտներում ևս»,-ընդգծել  է նախարարը: Այնուհետև դիմելով լրագրողներին՝ Արտեմ Ասատրյանն  ասել է. «Դուք ձեր աշխատանքով, հանրությանը իրազեկելու միջոցով կնպաստեք, որպեսզի այս համակարգը լիարժեք և ամբողջությամբ ծառայի իր նպատակին»: Նշենք, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել և ներդրել է նաև Հայաստանի Ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակման համակարգ, որի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գրավոր դիմել ազգային արխիվ, գումար վճարել և ստացված տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գործընթացը կկատարվի ծառայության և արխիվի աշխատակիցների կողմից: Արդյունքում խնայվելու են և ժամանակ, և քաղաքացիների ֆինանսական միջոցներ: Բացի այդ, էապես նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը, և բարձրանալու է ծառայության որակը: Մշակված համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի ազգային արխիվին դիմելը և տեղեկատվությունը ստանալը կազմակերպել մեկ օրում: Արխիվային տեղեկանքի տրամադրման փաստացի ժամկետը կախված կլինի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետից: Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Արտեմ Ասատրյանն ամփոփել է պաշտոնավարման 6 ամիսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է այդ պաշտոնում իր 6-ամսյա աշխատանքները և հայտարարել, որ խիստ չափելի արդյուքներ են՝ ցույց տալու, թե կարճաժամկետ հատվածում նախարարության առջև դրված խնդիրները լուծում ստացե՞լ են, թե՞ ոչ: Նախարարի խոսքով՝ քաղաքացիների կյանքն այնքանով են թեթևացրել, որ միանվագ նպաստի համար առցանց դիմումների ենթահամակարգ է տեղադրվել։ Արտեմ Ասատրայնն ասել է նաև, որ պարզվեցվել է կենսաթոշակառու լինելու չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը, որը տրամադրվում է 15 րոպեում՝ նախկին մի քանի օրվա փոխարեն: Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին լուրերին, ապա նախարարն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է, որ դրանք զուտ տեղեկատվություն են: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

Ներկայացվել են մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ կատարված աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մայիսի 5-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2017 թ.-ի անդրանիկ նիստը:

Արտեմ Ասատրյանը փնտրում է Սերժ Սարգսյանի եւ վարչապետի մոտ իր համար բարեխոսող նոր մարդկանց

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում է լինել նոր կառավարության կազմում եւ այս օրերին ակտիվորեն զբաղված է իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով:

Ինչի՞ ենք հասել այս վիճակին. վարչապետը՝ Արտեմ Ասատրյանին

Կառավարության նիստին այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարար։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Սոցապ նախարարի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ուղերձում ասված է. «Սիրելի մանուկներ, Հարգելի ծնողներ, Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որպեսզի բոլոր մանուկները  մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը՝ դառնալով  ապագայի լուսավոր կերտողներ: Դեռևս տասնամյակներ առաջ ստեղծված այս տոնը յուրաքանչյուր տարին մեկ անգամ հնարավորություն է տալիս բոլորիս ուշադրությունը կենտրոնացնել երեխաների պաշտպանության արդի հիմնախնդիրների վրա, մշակել նոր գաղափարներ, որոնք կդառնան նոր բարեփոխումների և ծրագրերի հիմքը: Երեխաների պաշտպանության համար պատասխանատու է պետական յուրաքանչյուր մարմին, հասարակության յուրաքանչյուր անդամ, այդ պատճառով նրանց առնչվող մեր բոլոր որոշումները պետք է լինեն երեխայակենտրոն և ուղղված լինեն նրանց համար արժանապատիվ կյանք և ապագա ապահովելուն: Երեխաները ամենօրյա հոգատարության և ջերմության կարիք ունեն, ու թեև պետությունն այսօր հնարավորինս լավ պայմաններում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը, միևնույն է ընտանեկան միջավայրում ստացած  ջերմությունն ու սերը անփոխարինելի է: Եվ պատահական չէ, որ երեխաների պաշտպանության ոլորտում այսօր իրականացվող բարեփոխումները միտված են յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն և վառ տպավորություններով լի օր»:

«Իրատես». Սերժ Սարգսյանը մտադիր չի եղել սոցապնախարարությունը նորից վստահել Արտեմ Ասատրյանին

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հանրապետության նախագահն ամենեւին էլ մտադիր չի եղել սոցապնախարարությունը նորից վստահել Արտեմ Ասատրյանին (նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալները լցրել էին համբերության բաժակի վերջին կաթիլը): Իշխանությունը նաեւ մտավախություն ուներ, որ երկար տարիներ համակարգում աշխատած Ասատրյանը բոլոր սողանցքերը գիտի ու կարող է միշտ ջրից «չոր» դուրս գալ:

Թիվ 1 տուն-ինտերնատի իրական պատկերը. խնա՞մք, թե՞ իրավունքների ոտնահարում

Երեկվանից «ալեկոծվել է» ինտերնետ հանրությունը: Համացանցում հայտնվել է 9 րոպեանոց տեսագրություն Երեւանի թիվ 1 տուն ինտերնատի իրական կյանքի մասին: Սովորաբար տեսախցիկի եւ լրագրողների ներկայությամբ տուն ինտերնատներում պահվող տարեցները վախենում են խոսել, հատկապես, երբ տարբեր այցերի ժամանակ հյուրերին միշտ ուղեկցում են ինտերնատի աշխատողները: Այս անգամ փակ տարածքի ինֆորմացիան դուրս է եկել, քանի որ ահազանգով տուն-ինտերնատ այն էլ հանկարծակի այցելել են ԱԺ պատգամավորն ու Երեւանի ավագանու անդամը: Հենց նրանց է ուղեկցել այն տեսախցիկը, որն արձանագրել է շարքային քաղաքացիներին «շոկի մեջ» գցած իրականությունը: Երեւանի կենտրոնում համակենտրոնացման ճամբար կամ գերեզմանոց դեռեւս ողջերի համար. ահա այսպիսի որակումներ են այսօր տրվում Երեւանի թիվ 1 տուն ինտերնատի, այնտեղ տիրող բարքերի ու տարեցների հանդեպ դրսեւորվող ոչ թե խնամքի, այլ՝ իրավունքների ոտնահարումների փաստով: Աղմկահարույց փաստերը հրապարակայնացրել են «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ու Երեւանի ավագանու անդամ Հարություն Բաբայանը: Վերջինս «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց, որ ահազանգը ինքն է ստացել, բայց գիտակցելով, որ նման կառույցների դռները մշտապես փակվում են շարքային այցելուների եւ լուսաբանումների առաջ, իսկ պաշտոնական հանդիպումների դեպքում գործում է «գեղեցիկ կողմը» ցույց տալու սցենարը, որոշել էր «գործին խառնել» պատգամավորին, որ անհրաժեշտ դռները բացվեն: Այն, ինչ տեսան, իրականում շատ ավելի վատ էր նույնիսկ վատթարագույն սպասելիքներից՝ ասում է: Համացանցում լայն տարածում գտած տեսանյութում անգամ չեն ներկայացրել ամենասարսափելի տեսարանները՝ քաղաքացիների նյարդերը խնայելու համար: Մարդասիրությունը եւ թիվ մեկ տուն ինտերնատը առայժմ անհամատեղելի հասկացություններ են: Դա ակնհայտ է դառնում այն փաստերից, որոնք արձանագրել է «armtimes» կայքի տեսախցիկը, որն ուղեկցել էր պատգամավորին ու ավագանու անդամին: Առաջարկում ենք պարզապես լսել նրանց եւ տարեցների զրույցներից մի քանի հատված: Այս տեսանյութին ուղեկցող համացանցի օգտատերերի գրառումների մեծ մասը մեղմ ասած քննադատական են՝ լի անզուսպ զայրույթով եւ բառապաշարի պատճառով զգալի հատվածը նույնիսկ հրապարակման ենթակա չէ: «Վատացա, թշվառների հաշվին «աշխատում են» աշխատավարձ են ստանում», «Խայտառակություն …  ոնց կարելի է մարդկանց հետ նման կերպ վարվել, համակենտրոնացման ճամբարից ոչնչով չի տարբերվում», «Սա ինտերնատ չէր, սա գերեզմանոց էր»: Օգտատերերի մի խումբն էլ փորձում է օգնության կանչել մարդկային բանականությունը. «Բա ձեր խիղճը որտե՞ղ է, վաղը ձեր հետ նույն կերպ թող վարվեն», «Տվեք ինձ այդ ծերանոցը՝ մարդկանց ապրելու կյանքի ցանկություն նվիրեմ … Արցունքները խեղդեցին…»: Դեռեւս այս տարվա հունվարին նախ՝ Վերահսկիչ պալատը, հետո  Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ էին իրականացրել թիվ 1 տուն ինտերնատում եւ բացահայտել շատ լուրջ խախտումներ, հավելագրումներ եւ գումարի յուրացումներ: Օրինակ՝ աշխատանքի են ընդունվել լրացուցիչ մարդիկ, ովքեր 3 ու կես միլիոն դրամից ավելի վարձատրություն են ստացել պետական բյուջեից, հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթեւանների ընդունումը եւ դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, ինչը եւս 8 միլիոնից ավելի վնաս է հասցրել պետբյուջեին: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ: Թիվ 1 տուն ինտերնատը երկու ամիս է ղեկավարում է տնօրենի պաշտոնակատարը, այսօր աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարությունում հենց այս տուն ինտերնատի տնօրենի թափուր տեղի համար բաց մրցույթ էր: «Բացը» պարզապես անհրաժեշտ ձեւակերպում է, քանի որ Երեւանի ավագանու անդամ Հարություն Բաբայանը մեծ դժվարությամբ է կարողացել մուտք գործել նիստին, այն էլ այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչն ավարտված էր եւ պաշտոնակատարն արդեն «ընտրված էր» տնօրեն: Կառավարության այսօրվա նիստից հետո սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից պարզաբանումներ ստանալու ակնկալիքներն այդպես էլ չիրականացան: Լրագրողներն ու նախարարն այդ շենքում այդպես էլ չհանդիպեցին իրար: «Ռադիոլուրին» ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել նախարարի մամուլի քարտուղարի հետ: Փոխարենը՝ լրագրողների հետ զրույցում այսօր դեպքին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա վստահեցրել է, որ հարցը առաջնահերթ ուշադրության կենտրոնում է: Դեռ երկու շաբաթ առաջ ՄԻՊ աշխատակազմը մանրամասն ուսումնասիրություններ էր իրականացրել թիվ 1 տուն ինտերնատում: Ի դեպ՝ թիվ 1 տուն ինտերնատի պատերին փակցված են տարբեր ցուցանակներ: Մեկը վկայում է, որ սենյակի վերանորոգումն իրականացվել է ամերիկահայ բարերարներ Երվանդ Եւ Մերի Նազարյանների ֆինանսավորմամբ, մյուս ցուցանակով նշվում է, որ տուն ինտերնատի վերանորոգումն իրականացվել է ԱՄՆ եւ Հայաստանի ժողովուրդների գործընկերության շրջանակում՝ Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համատեղ ջանքերով: Իրականում այն սենյակները, որտեղ ապրում են տարեցները, վաղուց վերանորոգում չեն տեսել: Կոտրված կահույք, ստվարաթղթով քողարկված պատեր եւ անմխիթար այլ տեսարաններ: Տուն- ինտերնատի մասին ահազանգը ստացած Հարություն Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այսօր առանձին զրուցել են տուն- ինտերնատի նորանշանակ տնօրենի հետ: Նա նույնպես վստահեցրել է, որ լավատեղյակ չէր խնդիրներին: Բաբայանի փոխանցմամբ՝ 5 ամիս ժամանակ է խնդրել իրավիճակը շտկելու համար, ինչպես նաեւ պատրաստ է համագործակցել եւ հաշվետու լինել բոլոր շահագրգիռ կողմերին: Իսկ շահագրգիռ կողմերն արդեն պնդում են, որ նման անմխիթար վիճակը ոչ միայն այս մեկ տուն- ինտերնատում է, այլեւ՝ մանկատներում:

«Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը քննարկվել է սոցապնախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 26-ին ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային:

Մինչև տարեվերջ ներկայումս հաշվառված բոլոր տարեց անձինք իրենց ավանդի փոխհատուցումները կստանան. Արտեմ Ասատրյան

«ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց խորհրդային ավանդներից, ինչպես նաև թիվ 1 տուն-ինտերնատում առաջացած ոչ թափանցիկ աշխատանքից:

Չափորոշիչներից շեղում եղել է. Արտեմ Ասատրյանը Թիվ 1 ինտերնատում դույլի մեջ պատրաստվող կերակրի մասին (Տեսանյութ)

Թիվ 1 տուն ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը, որում նաև երևում է, որ շահառուների համար դույլի մեջ են կերակուր պատրաստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը միակողմանի է համարում։

«Հրապարակ». Վարչապետը պաշտոնանկ եղած սոցապ փոխնախարարին նախապատրաստել էր նախարարի պաշտոնի համար

«Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրա­ժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնա­բանության կարիք չունեն»:

Կառավարությունն ընդունեց երեխաների պաշտպանության 2017-2022 թթ. ռազմավարությունը

Հայաստանի կառավարությունը հաստատեց երեխաների պաշտպանության 2017-2022 թվականների ռազմավարությունը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ռազմավարության իրականացմամբ կբարելավվի ու կկատարելագործվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգը, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կստեղծվի կայուն համագործակցություն պատկան կառույցների միջև: «Կբարելավի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վիճակը, հաստատություններում խնամվող երեխաների կեսից ավելին կվերադառնան ընտանիք,կապահովվի երեխաներին տրամադրվող առողջապահական, կրթական ու մշակութային ծառայությունների որակն ու մատչելիությունը»,- ասաց Ասատրյանը:

Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ը կմասնակցի Լիսաբոնում կայանալիք «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին:

Խնդրի լուծմումը նախարարը տեսնում է պետպատվերից օգտվող սոցիալական խմբի շրջանակի նեղացմամբ

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բյուջեի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքվեց, թե երբ են փոխհատուցելու 90 տարեկան տարեցների ավանդները: Նշելով, որ տարեցներն իրեն դիմել են այդ հարցով ու տեղեկացրել  են, թե 1,5 տարի պետք է սպասեն: Սակայն հասկանալի  է, որ 1,5 կես հետո նրանցից ոչ  ոք չի հասցնի վայելել փոխհատուցվող ավանդը: Հաջորդ հարցը վերաբերվում է աղմկահարույց  թիվ մեկ Տուն ինտերնատին: Պատգամավորը հիշեցրեց,  որ նախորդ տնօրենն աշխատանքից հեռացվել է՝ պետական միջոցների ոչ պատշաճ տնօրինելու համար, ապա հարցրեց, թե ինչ են անելու ծախսերի թափանցիկությունը մեծացնելու համար, նոր տնօրենի նշանակումն էլ գործնական ոչ թափանցիկ էր, քանի որ մրցույթին մասնակցել է աշխատող անձնակազմից: Թիվ մեկ տուն-ինտերնատի մասին Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ բոլոր կատարողականները, հաշվետվությունները կառավարության կայքէջում կան: Իսկ մրցույթի հետ կապված՝ ասաց, որ բացարձակապես որևէ խախտում տեղի չի ունեցել: «Այո, երեք անձ է դիմել, բայց  որ երեքն էլ հաստատության աշխատակից են եղել, սխալմունք է, մեկը համակարգի հետ որևէ առնչություն չի ունեցել»,- ասաց նա: Տուն ինտերնատի թեման չշրջանցեին նաև լրագրողները, մասնավորապես խնդրեցին նախարարին մեկնաբանել՝դույլով տարեցներին ճաշ տալու երևույթը: Նախարարը դարձյալ պնդեց իր նախկին ասածները՝ տվյալ նյութը լուսաբանվել է միակողմանի։ Լրագրողների պնդմանը, թե որն էր այդ նյութի  միակողմանի լուսաբանումը, երբ կադրերում շատ հստակ երւևում էր  ամեն ինչ, պատասախանը հետևյալն էր: Բյուջեի կատարողականը  ԱԺ-ում  ներկայացրեց  նաև առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: ՀՀԿ –ական պատգամավոր Կարեն Ավագանին անհանգստացում էր մատուցվող բուժծառայությունների որակի ցածր լինելը: Պատգամավորը շեշտեց, որ մատուցվող որակից դժգոհ են եւ հանրությունը, և բժիշկները, և  սեփականատերերը. «Մեր բյուջեից գումար է ծախսվում, բայց մասնավոր լաբորատորիաներ են ուղղորդում հիվանդներին բժիշկները, որովհետեւ մասնավորները գին են թելադրում: Չֆիքսված գնացուցակներով լաբորատորիաների թիվը օր օրի աճում է, որովհետեւ մեծ եկամուտ կա»: Պատգամավորին անհագստացնում էր նաև  ստոմատոլոգիական կլինիկաներում պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների անորակությունը: Ասաց, որ ստոմկլինիկաների ղեկավարները գումարը վերցնում են՝ բժիշկներին նորմալ աշխատավարձ չեն տալիս,  մատուցում են անորոկ ծառայություն: Նախարարը  համաձայնվեց պատգամավորի այդ դիտարկման հետ, ավելին՝ նշեց, որ . «Որակը ցածր է, գինը ցածր է, և այսօր ունենք թոշակառուներ, որոնք ունեն մի արկղ պրոթեզներ, որոնք պիտանի չեն»: Խնդրի լուծման տարբերակը նախարարը տեսնում է պետպատվերից օգտվող սոցիալական խմբի շրջանակի նեղացմամբ: «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ  բարձարաձայնեց պոլիկլինիկաների  անմխիթար շենքային  պայմանների մասին, մասանավորապես  12-րդ պոլիկլինիկայի։ Այստեղ արդեն Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը միանգամից արձագանքեց, ասելով, որ այն ընդգրկված է վերանորոգվող պոլիկլինիկաների ցանկում։

Գիշերօթիկների վերակազմակերպման արդյունքում 66 երեխայից 51-ը վերադարձել է կենսաբանական ընտանիք. Արտեմ Ասատրյան

Պիտի բացառել որևէ հնարավորություն, որ սոցիալական պատճառները հետևանք դառնան ընտանիքում երեխայի չմնալուն, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արդյունավետ չէ. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ «Այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։ Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», – ասաց վարչապետը։ Նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ «Այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։ Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», – ասաց վարչապետը։ Նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց եղանակով դիմելու կարգը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու /վճարելու/ համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:

Սոցիալական ուղղվածության նախագծեր՝ կառավարության այսօրյա նիստում

Կառավարությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Վարչապետն ու  նախարարները դեռ արձակուրդ չեն մեկնում: Կառավարության այս նիստում  Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրաժեշտ է  տվել իր պաշտոնին: Նրան փոխարինել է մեկ այլ դաշնակցական՝ Աշոտ Սիմոնյանը: Գործադիրում այսօր սոցիալական ուղղվածության նախագծերն էին:   Հայաստանում սոցիալական  պաշտպանության ոլորտը միշտ գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: 35 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում պատահական չէ, որ բյուջեի առյուծի բաժինը հենց այս ոլորտին է  հատկացվում՝ նպաստներ, թոշակներ ու ոչ միայն:  Տարիներ շարունակ այս ոլորտում խոսվում է  փոշիացումների, չարաշահումների մասին, սակայն՝ առանց ապացույցների: Եվ ահա, Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշեց արմատապես փոխել սոցիալական ապահովության  գնահատման  մոտեցումներն ու մեթոդաբանությունը:  Այսօր հաստատված նախագծով, ներառվում են արմատապես նոր մոտեցումներ՝ հստակեցրեց աշխատանքի ու սոցիալական հարցի նախարար Արտեմ Ասատրյանը: Առաջարկվող նախագծով՝ անապահով ընտանիքներում երեխաների առկայությունը սոցիալական անապահովության կշիռը կբարձրացնի։ Նման ընտանիքները աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային կդիտարկվեն: Միայնակ տարեցներն ու բազմազավակ ընտանիքները նույնպես առավելություններ կունենան: Միաժամանակ փորձ կարվի աշխատունակ անձանց ոչ թե սոցիալական նպաստներ վճարել, այլ վերջիններիս աջակցել, որպեսզի կարողանան աշխատանք գտնել: Ներկա կարգի համաձայն, ընտանիքը երեխայի 18 տարին լրանալուց հետո զրկվում է միավորներից։ Այժմ 18-19 տարեկանը կդիտարկվի միջանկյալ տարիք՝ հնարավորություն տալով երեխային ուսանող դառնալ  կամ աշխատանք գտնել:  Կառավարության նախորդ նիստում ընտանիքների անապահովման  գնահատման խնդրին գրեթե միշտ անդրադառնում է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ ահա վարչապետի հանձնարարականով, այսուհետ անապահով ընտանիքների մասին տեղեկատվությունը ամբողջական կլինի: Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ,  անապահով ընտանիքների մուտքի ու ելքի մասին տեղեկատվություն կհավաքեն: Ամբողջական տեղեկատվություն կունենան նաև անշարժ գույքի կադաստրի գործարքների ու տրանսֆերտների ստացման մասին։ Արդյունքում՝ կստեղծվի միասնական բազա։ Սա էլ, ըստ նախարարի, հասցեականաությունը կավելացնի: Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, առաջիկա երկու ամսում միասնական էլեկտրոնային համակարգի նկարագիրը պատրաստ կլինի: Սոցիալական մեկ այլ նախագծի մասին նույնպես՝ այսուհետ ԴԱՀԿ-ն  կկարողանա  բռնագանձել քաղաքացու միակ անշարժ գույքն այն դեպքում, եթե դրա կադաստրային արժեքը գերազանցում է 4 մլն 900 հազար  դրամը: Նպատակը՝ քաղաքացիներին փողոցում հայտնվելու վտանգից զերծ պահելն է։

Հարուստ եւ աղքատ պաշտոնյաներ

Այս տարվա հուլիսի մեկից ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի լրացված եւ փոփոխությունների ենթարկված տարբերակը: Դրույթներից մեկով սահմանվում է «ապօրինի հարստացում» ձեւակերպումն ու այդ օրինախախտման համար սահմանված պատիժը: Համապատասխան հանձնաժողովի ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսանում բարձրաստիճան պաշտոնյաների ռեեստրում ներկայացված ունեցվածքի հայտարարագրերը: Ապօրինի հարստացման դեպքում նախատեսված պատիժն է՝ ազատազրկում 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:   2012 թվականին Հայաստանում ձեւավորվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարման, դրանց վերլուծության ու օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման եւ էթիկայի կանոնների խախտումների բացահայտման հարցերով: Գոյության հինգ տարիներին հանձնաժողովն արտառոց բացահայտումներ չի արել։ Խիստ ընդդիմադիրից մինչեւ խիստ իշխանամետ՝ բոլորը լավատեղյակ են, թե տարիներ շարունակ բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ հայտարարագրեր են ներկայացնում համապատասխան հանձնաժողով: Անգամ խորհրդարանում իրողությունները փորձել են բացահայտել թե «Ելքից» Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀԿ- ից Էդուարդ Շարմազանովը: Ով ինչ ունի՝ այս տեղեկությունները բաց են եւ հասանելի: Համակարգիչ եւ համացանց ունեցող ցանկացած ոք կարող է տվյալներն ուսումնասիրել, իհարկե, այնքանով, որքանով պաշտոնյաներն են ցանկացել հրապարակել այն, ինչ ունեն: Օրվա որոշակի հատված մենք էլ հատկացրեցին այդ ուսումնասիրություններին: Պարզվեց, որ նախարարներից ամենահամեստը թերեւս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է:  Համենայնդեպս՝ ներկայացված հայտարարագրի համաձայն չունի ոչ շարժական, ոչ անշարժ գույք, ոչ էլ փոխառություններ: Անգամ արտարժույթով պահված գումար չունի: Ամենաաղքատ նախարարը հայտարարագրել է ընդամենը 29.5 մլն դրամ: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ մեր պաշտոնյաները դրամից բացի գերադասում են գումարը պահել ֆունտ ստեռլինգով, եվրոյով, դոլարով եւ ռուբլիով: Ֆունտ ստեռլինգը օրինակ նախընտրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ունի միայն այդ արտաժույթով՝ 42 հազար 400-ի ֆունտ, խնայողություն: 8 միլիոն դրամը գերազանցող 3 ժամացույց, 4 բնակարան, 50 միլիոն դրամի արժեթղթեր, մոտ 33 միլիոն դրամ եւ 70 միլիոն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ: Սա արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցվածքն է: Նրա թիմով գործադիր մարմնում հայտնված Պետեկումտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նույնպես պատկառելի ունեցվածքի տեր է: Հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն, 3 բնակարան, 12 հողամաս, 3 ավտոմեքենա, բաժնետոմսեր, 8 միլիոն դրամը գերազանցող 2 ժամացույց եւ 1 նկար: Արտառոց ոչինչ իր հայտարարագրում պաշտոնյան չի տեսնում: Մինչեւ 2016-ի հոկտեմբերը որ բիզնեսում է եղել ՊԵԿ ղեկավարը՝ այս հարցին լույս չի սփռում ոչ նրա հայտարարագիրը, ոչ էլ պաշտոնյայի կենսագրությունը: 1999 թվականից նա մտել է, այսպես ասենք, «գազի ոլորտ»: Մեկ տարի «Կոտայքգազում» աշխատելուց հետո 2000-ից տեղափոխվել է «Հայռուսգազարդ» եւ առանց ընդմիջումների այնտեղ մնացել տարբեր պաշտոնների՝ նաեւ վերանվանված «Գազպրոմ Արմենիայում»։ Հենց այնտեղից էլ տեղափոխվել է կառավարություն: Վարդան Հարությունյանը նաեւ ի պաշտոնե պնդում է, որ բյուջեից գողացված ցանկացած գումար պետք է վերադարձվի բյուջե՝ կոռուպցիայի դեմ հայտարարված լուրջ պատերազմի շրջանակներում: Այս շրջանակներում, սակայն, նրան չի հետաքրքրում, թե ինչպես են մինչ այս Հայաստանում հարստացել պաշտոնյաները: Հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի լրացված եւ փոփոխությունների ենթարկված տարբերակը, որով սահմանվում են նաեւ «ապօրինի հարստացում» հասկացությունը ու համապատասխան պատիժները՝ ազատազրկում 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Այնպես որ՝ ուրիշի կարողություն հաշվելը այս համատեքստում նաեւ պարտադիր է, ուստի ամոթալի չէ: Կոռուպցիայի դեմ պայքարի այս դրսեւորումներին, սակայն, մեր համաքաղաքացիները դեռ չեն վստահում: Օրենքն ընդունվեց 2016-ի տարեվերջին: Ենթադրվում է, որ պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց շրջանակը ընդլայնվելու է, բայց օրենքի ընդունումից հետո անգամ այն հետադարձ ուժ չի ունենալու: Դա՝ միջազգային իրավունքի նորմերով:

Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը՝ այդ թվում անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախարար Ասատրյանը կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների ոլորտում իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացրել է հատկապես կենսաթոշակառուների տվյալների ճշտման (ցուցակների մաքրման), ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործման, առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող գումարների բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը նշել է նաև, որ ծախսերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով վերանայվել են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստների նշանակման (վճարման) պայմաններն ու կարգը: Հանրապետության Նախագահը հանձնարարել է արագացնել աշխատանքները աշխատանքային ստաժի հաշվառումը ևս հստակեցնելու, հնարավոր պատահական կամ միտումնավոր սխալները նվազեցնելու, պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ: Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու մոտեցումները, որի հիմքում ընկած է ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովումն ու սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի զեկույցը ներառել է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ձևավորվող նոր համակարգի ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որը նախատեսում է փաստաթղթային փորձաքննության եղանակով հաշմանդամության սահմանում, հաշմանդամության նոր մոդելի կիրառում, ինչը հնարավորություն կտա ներդնել հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչներ և գնահատված կարիքի հիման վրա տրամադրել անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ: Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Ասատրյանը նշել է, որ մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է վերակազմակերպել նախարարության համակարգի 6 շուրջօրյա խնամքի հաստատությունները՝ դրանք դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցման ցերեկային կենտրոններ: Նախարարը զեկուցել է նաև, որ ներկայումս հիմնովին փոփոխության է ենթարկվում աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրական իրավիճակի դրական միտումների պահպանման և բացասական միտումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման ուղղությամբ՝ ի կատարումն անցյալ տարեվերջին Հանրապետության Նախագահի կողմից Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ տրված հանձնարարականի: Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվող ծրագրերը ևս, որոնք ենթադրում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինքնաշխատ համակարգերի և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ամբողջական ներդրում:

2018 թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կտրամադրվի նաև առցանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգի ներդրումն ապահովելու մեխանիզմների վերաբերյալ որոշման նախագիծը:

2018 թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կտրամադրվի նաև առցանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգի ներդրումն ապահովելու մեխանիզմների վերաբերյալ որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծի համաձայն կներդրվեն մեխանիզմներ՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու տվյալներն առցանց ներկայացնելն ապահովելու նպատակով, որոնք կգործեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Վարչապետի հանձնարարականը․ քննարկել տարեցների` աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորությունը

«Հոկտեմբերի 1-ը հռչակվել է որպես Տարեցների միջազգային օր: Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,- այսօր գործադիրի նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ հանձնարարական է տվել Աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. մեկ ամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց`աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորության հարցերը։ Ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների ինչպես օրինակ ցերեկային կենտրոններ և տնային խնամք համակարգի ներդրման ուղղությամբ։

Կենսաթոշակների ու նպաստների անկանխիկ վճարման համակարգում առաջացել են խնդիրներ

Տարեկսզբից մինչ այժմ Հայաստանի  15 հազար  քաղաքցի օգտվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման առցանց եղանակից: Թվերն այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է ներկայացրել Աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշել է, որ կենսաթոշակների ու նպաստների անկանխիկ վճարման համակարգում առաջացել են խնդիրներ: Սա պայմանավորված է բանկերի ու պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով։ Վարաչապետը Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին հանձնարարկաններ է տվել․ «Ձեռնարկել միջոցներ  ոլորտի  անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգի  մշակման աշխատանքները ավարտելու  ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ։ Պարզեցնել վարչարաությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը»։  

Մեկնարկում են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Արցախում շարունակվում են Հանրապետության հռչակման տոնակատարությունները: Տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացումը, երեկոյան Շուշիում ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո Սասունցի Դավիթ օպերայի բեմադրությունը կլինի, իսկ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգեվատրվել են Արցախի հանրապետության կերտման գործում իրենց ավանդն ունեցած մի շում քաղաքացիական ու զինվորական գործիչներ:   «Արցախի հերոս»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։ Պարգեվը կրելու է հպարտությամբ, որպես 11 հազար հադրութցիների գնահատում եւ պետական երախտիք 306 հադրութցի նահատակների, ասաց Արթուր Աղաբեկյանը, ով իր քաղաքական ու զինվորական գործչի ուղին սկսել է հայրենի Հադրութից: Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ  Արցախի նախագահի հրամանագրով պետական պարգեւների  արժանացածների շարքում են քաղաքական ու պետական գործիչներ, արվեստի մարդիկ, մարզիկներ ու զինծառայողներ, գործարարներ, ուսուցիչներ, լրագրողներ, ինչպես Արցախից այնպես էլ Հայաստանի հանրապետությունից ու արտերկրից: Մայոր Գարիկ  Աբրահամյանն այսօր էլ կանգնած է սահմանին՝ ստացած մեդալը Մարտական ծառայության համար է: Ամերիկահայ  գործարար Անդրանիկ Բաղդասարյանի պարգեւը «Մեսրոպ Մաշտոց » շքանշանն է: Ռուսաստանի դաշնությունից գործարար Վարդան Բալայանը պարգեւատրվեց  «Երախտագիտություն» մեդալով: Իտալահայ գրող  Անտոնիա Արսլանը Արցախի նախագահի հրամանագրով Վաչագան Բարեպաշտ մեդալի է արժանացել: Պարգեւատրվածների շարքում են նաեւ պաշտոնյաներ Հայաստանի հանրապետությունից՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ներկաներին հանրապետության օրվա կապակցությամբ, նշել է, որ Արդեն 26 տարի Արցախը ժողովրդավարական նորմերին ու սկզբունքներին համապատասխան պետություն է կառուցում՝ հավատարիմ համամարդկային արժեքներին ու ազգային ավանդույթներին:

Ծերերին աշխատաշուկայում առավել երկար պահելու հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է. Արտեմ Ասատրյան

ՀՀ բնակչության 11 տոկոսը տարեցներն են, և պետությունը սոցիալական քաղաքականություն է վարում տարեցների ներուժի օգտագործման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում, սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելով, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ ներդրվել է սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ ներդրել է սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ: Տարեկան ամփոփիչ ասուլիսում այդ մասին հայտարարել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է

2016թ տվյալներով՝ գործազրկության մակարդակը Հայաստանում 18.1 տոկոս է:  Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանում 6 հազարով նվազել է աշխատանք փնտրողների թիվը: Աշխատաշուկայում, հատկապես մարզերում, շարունակում են պահանջված մնալ բժիշկները, մանկավարժները, ճարտարագետները: Բուժքույրերի թափուր հաստիքներ նույնպես կան։ Սպասարկման ոլորտը ևս բացառություն չէ՝ աշխատատեղերը կրկնվող են՝ վաճառքի մասնագետներ, մանածագործական  բանվորներ, փականագործներ, հաստոցավարներ: Մեր երկրում  զբաղվածության ոլորտում տարբեր ծրագրեր են իրականացվում, կազմակերպվում են  նաև աշխատանքի տոնավաճառներ: Կազմակերպիչները վստահեցնում են՝ դրանք արդյունավետ են, շատերն են աշխատանք գտնում, ինչպես օրինակ «Ռադիոլուրի» զրուցակիցը:     61-ամյա Գաբրիել Ջանիկյանը երկու ամիս է գործազուրկ է, աշխատանքի փնտրտուքները նրան  աշխատանքի տոնավաճառ էին բերել: 3 ամիս փորձաշրջան ու առաջարկվող պայմաններով աշխատելու համաձայնություն։ Շաբաթական 40 ժամ ու  միջինը 150 հազար դրամ աշխատավարձ. «ՎիեոլաՋուր»  ընկերության մարդկային ռեսուրսների սպասարկման բաժնի պետ Հասմիկ Մանուչարյանի փոխանցմամբ, այս պայմաններն են առաջարկում, իսկ ընտրությունը քաղաքացունն է լինելու: Զրուցակցիս փոխանցմամբ, թափուր աշխատատեղեր ունեն նաև մարզերում: Երևանում նախանշված այս տարվա առաջին տոնավաճառին մասնակցում էր 60 գործատու՝ առաջարկելով 720 աշխատատեղ: Զբաղվածություն պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը վստահեցնում է՝ մինչև 100 տոկոս աշխատանքի տեղավորումներ են լինում, իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն,  գրանցված աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է: Այս պահին զբաղվածության պետական գործակալությունում 89 400 մարդ է գրանցված որպես աշխատանք փնտրող։ Նախորդ տարվա նույն ժամանակահավածի համեմատ ցուցանիշն իջել է 6000-ով։ Ամեն ամիս նույն այս գործակալությունում ավելի քան հազար  կրկնվող թափուր աշխատատեղ է գրանցվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  խոստովանում է՝ այդ աշխատատեղերը դժվարությամբ են համալրվում: Նախարարը պատճառներն է թվարկում՝ աշխատաշուկայում մասնագետները բավարար չեն, աշխատանք փնտրողներն էլ հարմար աշխատանք են փնտրում: Արտեմ Ասատրյանը համամիտ է մեր՝ առաջարկվող աշխատանքներում աշխատավարձերն են նաև ցածր, դիտարկման հետ. Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը   խնդրին գործատուների տեսանկյունից  է մոտենում: Նա կարծում է, որ առաջարկվող աշխատավարձերը  ռացիոնալ են: «Մեկ աշխատողի համար անգամ նվազագույն աշխատավարձ առաջարկելը  գործատուի վրա  79 600 դրամ է նստում, մոտ 24 հազար դրամ հարկ է  վճարում»: Նորավարտների դեպքում գործատուն չի Գագիկ Մակարյանն ընդգծում է՝ որակյալ աշխատուժ ունենալու համար բուհերի անելիքները շատ են: Գործարարների միությունը բուհերին առաջարկում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող թեմաներ՝ մագիստրոսական թեզերի համար, սակայն բուհերը նախապատվությունը տալիս են ավանդական թեմաներին։

2018-ին սոցիալական ծախսերը կրճատվում են. նախարարը խոսել է նոր սոցծրագրերից

2018 թ պետական բյուջեի նախագծով նպաստների, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, ճիշտ այնպես, ինչպես 2017թ:  Ավելին, հատկացումները նվազել են: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր պարզաբանել է՝ ճշգրտումներ են կատարվել ու որոշակի ծրագրերի հասցեականաությունն է բարձրացել: Հասցեականության բարձրացման նպատակով այս տարվա սեպտեմբերից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները հայտարարագրում են իրենց եկամուտները: Նախարարը չի բացառել, որ  ճշգրտումներից հետո համակարգում ընդգրկվածների մի մասը կզրկվի նպաստից: Նաև վստահեցրել է՝ գումարները կստանան այն ընտանիքները, որոնք իսկապես ունեն դրանց կարիքը: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նույնպես սկզբունքորեն դեմ չէ հասցեականության բարձրացմանը: Նա, սակայն շեշտում է՝ եթե ամեն տարի նպաստները 3-5 տոկոսով չեն ավելանում, դա արդեն վատ է: Հայաստանում ու հատկապես հեռավոր գյուղերում  դժվար է գտնել մի ընտանիք, որի անդամներից գոնե մեկն արտերկրում չաշխատի: Մեր հայրենակիցները հիմնականում ՌԴ են մեկնում ու այստեղ աշխատելով գումարները ուղարկում Հայաստան: Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս  տարվա առաջին յոթ ամիսներին մեր երկրում 17 տոկոսով ավելացել են տրանսֆերտները: Գաղտնիք չէ, որ դրանց առյուծի բաժինը ՌԴ-ից եկող  գումարներն են: Նրանց մեծ  մասն  էլ ոչ թե բանկային փոխանցումներ են, այլ՝ առձեռն բերվող գումարներ: Արդեն մեկ ամիս է, ինչ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները հայտարարագրում են իրենց եկամուտները: Ավելի պարզ, արտերկրում աշխատող իրենց ընտանիքի անդամի  ու եկամուտի չափի մասին  նրանք տեղեկատվությունը փոխանցում են սոցիալական ծառայությանը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  սա  անապահովության  գնահատման համակարգում տեղեկատվության ճշգրտման աշխատանքներ է  բնորոշում։ Նշում է, որ դրանք   շարունակական բնույթ են կրում: Համակարգում ընդգրկված ու այլ եկամուտ ունեցող քաղաքացիները կզրկվեն նպաստից: Արտեմ Ասատրյանը վստահեցնում է՝ Քաղաքացին եկամուտ ունենալու վերաբերյալ հայտարարագիր է ներկայացնելու։ Նախարարը գիտի՝ բոլորը չէ, որ իրենց եկամուտներն անկեղծորեն կներկայացնեն: Նույնը գիտի նաև տնտեսագետ Կառլեն  Խաչատրյանը:  Նա ցանկացած համակարգում մաքսիմալ հասցեականության ապահովման կողմնակից է: Կարծում է, որ այս դեպքում պետության առանց այդ էլ սուղ միջոցներն ավելի հասցեական կծախսվեն: Դժգոհություններ այժմ էլ կան, արդեն կենսաթոշակառուներից, որոնց թոշակը հաջորդ տարի էլ չի բարձրանա: Ոլորտի պատասխանատուն նշում է՝ իրենց հատկացումների 95 տոկոսն ուղղում են սոցիալական տրանսֆերտներին՝ թոշակ, նպաստ ու աշխատավարձ: Հաջորդ տարի էլ ցուցանիշերը նույնը կմնանա: Ոլորտի հատկացումները, սակայն, նվազել են: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  պարզաբանում է: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը  նույնպես նշում է, որ հատկացումները հաջորդ տարի էլ շատ չեն տարբերվում այս տարվանից, սակայն այն, որ ոլորտի հատկացումները 3-5 տոկոսով չեն ավելանում, սա արդեն վատ է: Տնտեսագետը սոցիալական խնդիրներն ավելի չսրելու  համար սոցիալական տրանսֆերտների ինդեքսավորման անհրաժեշտություն է տեսնում:

ՏՏ ոլորտի մասնագետները ամենապահանջվածն են. Staff.am

Հայաստանյան աշխատաշուկայում ամենապահանջարկված մասնագիտությունը ծրագրավորողն է: Այս մասին այսօր հայտնել է տնտեսագետ, «Staff.am» կարիերային կայքէջի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացվել են մեր երկրի վերջին մեկ տարվա աշխատաշուկայի վիճակագրական վերլուծության արդյունքները՝ ըստ «Staff.am» հարթակի տվյալների: Վերլուծությունների հիման վրա կատարված կանխատեսումների համաձայն՝ այդ ոլորտում որակյալ մասնագետների պահանջը գնալով աճելու է: Ընդ որում, Լուիզա Ավետիսյանի խոսքով, նման եզրահանգման են եկել ոչ միայն իրենք: Դա կանխատեսում են նաեւ աշխատաշուկայի վիճակագրական այլ վերլուծողներ եւս:     Ինչպիսի՞ աշխատանքներ եւ մասնագիտություններ են այսօր Հայաստանում ամենապահանջվածները եւ ինչպիսի՞ հմտություններ են գործատուները ակնկալում աշխատանք փնտրողներից: Այս հարցերի պատասխանները գտնելու համար անցկացված վիճակագրական վելուծությունների համաձայն՝ ամենապահանջված մասնագետները ՏՏ ոլորտում են, որտեղ էլ  ամենապահանջված մասնագիտությունը ծրագրավորողն է: Տնտեսագետ, «Staff.am» կարիերային կայքէջի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է երկու հանգամանքով. «Նախ, որ ՏՏ ընկերություններն ամենաակտիվն են աշխատաշուկայում ե՛ւ իրենց աշխատանքների քանակով, ե՛ւ, առհասարակ, իրենց ակտիվությամբ, նաեւ նրանով, որ ծրագրավորման մասնագետների կարիք կա ոչ միայն ՏՏ ոլորտում, այլեւ բանկերում, ֆինանսական եւ այլ ոլորտներում»: Տարբեր ոլորտներում վաճառքի, սպասարկման, մարքեթինգի, գովազդի եւ կազմակերպչական աշխատանքներում մասնագետների պահանջը նույնպես աշխատաշուկայում զգալի տեղ է զբաղեցնում: Վերլուծությամբ պարզվել է նաեւ, որ գործատուները թեկնածուների մեջ 10 հմտություններից ամենաշատը փնտրում եւ  գնահատում են վաճառքի եւ բիզնեսի զարգացման հմտություններ ունեցողներին: Այն, որ գործատուները հիմնականում պահանջում են աշխատանքային փորձառություն՝ տեղյակ են նաեւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում: Նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ հատկապես երիտասարդներին փորձառության տրամադրման ուղղությամբ իրենք որոշակի քայլեր ձեռնարկում են. Արտեմ Ասատրյանը նաեւ տեղեկացրեց, որ Զբաղվածության գործակալությունն ամեն ամիս կրկնվող մոտ 1000 թափուր աշխատատեղ է գրանցում: «Staff.am»-ի անցկացրած ուսումնասիրության մասին կայքի համահիմնադիր Վահե Ավետիսյանը փոխանցեց հետեւյալը. Լուիզա Ավետիսյանի փոխանցմամբ՝ իրենք ուսումնասիրել են նաեւ մարզային ակտիվությունը: Ըստ այդմ՝ Երեւանից հետո ամենամեծ ակտիվությունը Աբովյան քաղաքում է, քանի որ շատ ընկերությունների գլխամասային գրասենյակները այնտեղ են տեղակայված: Տեղական ընկերությունների ակտիվության առումով, որոնք աշխատող են փնտրում մարզերում, առաջատարը Գյումրին է, այսինքն՝ այնտեղ գրանցված ընկերություններն են ակտիվություն ցուցաբերում: Ընկերությունները հիմնականում ունեն մարքեթինքի մասնագետների կարիք: Ընդ որում, Լուիզա Ավետիսյանի խոսքով, տարբեր ոլորտներում այդ մասնագետների պահանջը, գնալով, ավելանում է: Գործազուրկների եւ աշխատանք փնտրողների շրջանում, սակայն, տվյալ մասնագիտությունների գծով առաջարկը, կարծես թե, առավելապես բացակայում է, մասնավորապես՝ միջինից բարձր տարիք ունեցողների շրջանում այդ առումով անհուսություն է, հատկապես, երբ գրանցվում են հերթական թանկացումները: Լուիզա Ավետիսյանը տեղեկացրեց, որ թեպետ իրենք աշխատաշուկայի վրա արտագաղթի ազդեցության վերաբերյալ խորը ուսումնասիրություն չեն կատարել, բայց ակնհայտ մի բան կարող է ասել. Ինչպես փոխանցեցին Հայաստանի աշխատաշուկայի վիճակագրական վերլուծության հեղինակները՝ իրենց ուսումնասիրությունները լինելու են պարբերական:

2018 թվականին կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում կգործի ամբողջովին

2018 թվականին կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում կգործի ամբողջովին, իսկ համակարգին կմիանա եւս 50 հազար մարդ։ Այս մասին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

«ՀԺ». Աշխատող մայրերին չի վճարվի 18 հազար դրամը. Փոխարենը կտան դայակի փողի կեսը, անգամ եթե դայակը սկեսուրն է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Այս մասին ԱԺ-ում «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Արտեմ Ասատրյանը մասնակցել է ԱՊՀ խորհրդակցական խորհրդի նիստին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 30-րդ հոբելյանական նիստին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Ժողովուրդ». Արտեմ Ասատրյանի եւ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները լարվել են. նախագահը «քարտ բլանշ» է տվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ լարված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ռեալ է համարում մինչեւ 2040 թվականը 4 միլիոն բնակչություն ունենալը

«Բացառապես մեխանիկական աճի հաշվին մենք հնարավորություն կունենանք Հայաստանում ստանալ 4 միլիոն բնակչություն։ Այս մասին, նոյեմբերի 25-ին, Ջերմուկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հաղորդում է «Ազատություն»-ը։

«Պարտադիր, բայց ոչ պարտադրված»-ը՝ պարտադրված 2018-ից

Կենսաթոշակային կուտակային համակարգի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բաղադրիչը պարտադիր կդառնա հաջորդ տարվա հուլիսի մեկից: Մեկ  անգամ տապալված ու մեկ  անգամ էլ հետաձգված բարեփոխումն  այս անգամ չի հետաձգվի՝ վստահեցնում են պաշտոնյաները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը «Ռադիոլուրին» ասել է՝ ռեֆորմը տապալվեց, քանի որ կար ֆինանսական անգրագիտություն, վստահության պակաս: Բացի այդ, քաղաքացիների հիշողություններում նաև  խորհրդային տարիներին կորցրած ավանդների դառը փորձն էր: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ցրել է բոլոր մտահոգություններն ու կասկածները: Երկու անգամ հետաձգելուց հետո կառավարությունում վստահեցնում են՝ 2018թ  հուլիսի 1- ից կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչն ի վերջո ուժի մեջ կմտնի: Հավաստիացնում են՝ այս անգամ այն չի հետաձգվի: «Արմատական բարեփոխում» որակավորումը ստացած կուտակային համակարգը պարզապես տապալվեց 2014թ: Նույն տարվա  մայիսի 20-ին խորհրդարանական ամբիոնից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ «Մենք այնպես ենք անելու, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Թե որն էր «պարտադիր, բայց ոչ պարտադրվածը»,  հետո պարզվեց. ովքեր չէին ցանկանում համակարգի մաս կազմել, դիմում գրեցին ու հրաժարվեցին: Սակայն նրանք, ովքեր  որոշեցին   պետական համակարգում աշխատանքի ընդունվել, արդեն անկախ իրենց կամքից անցան կուտակային կենսաթոշակային համակարգին։ Սա այն բարեփոխումներից է, որը պարբերաբար ձգձգվում է։  Հերթականն այս տարվա հունվարն էր, սակայն կրկին հետաձգվեց մինչև 2018թ հուլիսի 1-ը: Եվ այսպես, 1974թ հունվարի 1- ից հետո ծնված ու աշխատող քաղաքացիները հաջորդ տարվա ամռան երկրորդ ամսվանից արդեն  իրենց աշխատավարձից 5 տոկոս մասհանում կանեն, պետությունն էլ ևս 5 տոկոս կավելացնի՝ խոստանալով գումարը վերադարձնել տոկոսներով, երբ քաղաքացին անցնի կենսաթոշակի։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում  է՝  համակարգին միացածների  առյուծի բաժինը կամավոր միացողներն են ՝ «Պետական  համակարգից 70 հազար մասնակից է, մնացած 110 հազարը՝ մասնավորից են»: Երեք տարում համակարգին միացած քաղաքացիների վճարումները  33 տոկոսով ավելացել են: 68  մլրդ  դրամից ավելի գումար է ներդրված, դրանց  մոտավորապես կեսը՝ պարտատոմսերում,  մնացածը՝  դրամական այլ միջոցներում՝ ավանդներում, բաժնետոմսերում ու  այլ արժեթղթերում: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ պարտադիր պայման է՝  գումարի 60 տոկոսը   ներդրվում է  տնտեսությունում: Վստահեցնում է՝  գումարների հետ զգուշավոր են. «Պետք է հաշվի առնենք, որ այդ գումարները մեր ապագա կենսաթոշակառուների խնայողություններն են: Պետք է այդ ռիսկի ու վերադարձի բալանսը այնպես պահվի, որ էական վտանգի առջև չկանգնենք»: Զրուցակիցս ընդգծում է՝ 2017-ին պետական բյուջեով  շուրջ 28 մլրդ դրամ էր նախատեսված համակարգի համար։ Հաջորդ տարի արդեն նախատեսված է 43 մլրդ դրամ ինչպես համակարգում ընդգրկված շահառուների, այնպես էլ նոր միացողների համար։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  դժգոհությունները համակարգից առաջացան, որովհետև ֆինանսական գրագիտության պակաս կար, բացի այդ՝ նաեւ անվստահություն։ Ավելին՝ խորհրդային տարիների կորցրած ավանդների մասին ավագ սերնդի հիշողությունները նաև երիտասարդներին են փոխանցվել: «Ռադիոլուրի» զրուցակից ֆինանսների նախարար Վարդան  Արամյանը  ցրում է բոլոր կասկածներն ու մտահոգությունները. «ԽՍՀՄ գումարները ամբողջությամբ ներդրված էին հենց ներսում՝ ԽՄ տնտեսությանում»: Նույնը չի կրկնվի: Մեր երկրի ֆինանսների գլխավոր կառավարիչը մեկ անգամ ևս ցրում է բոլոր մտահոգությունները՝  գումարները  չեն փոշիանա, դրա համար ամեն ինչ անում են: Ի վերջո, համակարգի ներդրման երրորդ տարում արդյոք սպառողից դարձանք խնայող հասարակություն՝ հարցնում եմ ֆինանսների նախարարին: Նա վստահ է՝ ինչ որ բան փոխվել է: Վարդան Արամյանը փորձում է փարատել այն կասկածները, որ նեղն ընկնելու դեպքում կառավարությունը այս գումարներով փորձի բյուջետային խնդիրները լուծել. «Նույնն է, եթե պետությունը փորձի խլել իր տունը»: «Ռադիոլուրի» տնտեսագետ զրուցակիցը՝ Գագիկ  Վարդանյանը,  վստահեցնում է՝ ՀՀ քաղաքացին պետք է վստահորեն կուտակի ու  կարողանա խնայել: Նա եվրոպական փորձն է մատնանշում ու համեմատում Հայաստանի հետ: Թե ինչպե՞ս են պայքարելու աշխատանքային ստվերի դեմ, ֆինանսների նախարարն ասում է՝ կանխիկ գործարքների թիվը նվազեցնելով ու դրանք էլեկտրոնային դարձնելով:

Հավաստագրերով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է 125 սայլակ և 202 լսողական սարք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին

Կարեւորագույն խնդիր ենք դիտարկում գործատու- արհմիություն-կառավարություն ինստիտուտի լիարժեք կայացումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը 4586 անձ է, որը կազմում է ընդհանուր զբաղվածների թվաքանակի ընդամենը 0,43%-ը

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարացման անհրաժեշտության մասին որոշման նախագիծը:

ՀՀ կառավարությունը որոշել է փոխոխել սոցիալական փաթեթների օգտագործման պայմանները

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1691-N որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին` մի շարք փոփոխություններ կատարելով սոցիալական փաթեթների օգտագործման պայմաններում: Նախագիծը դեկտեմբերի 21-ի կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

In russian

Минсоц разрабатывает предложения по изменению тарифов на газ и электроэнергию для необеспеченных семе

Предложения по изменению тарифов на газ и электроэнергию для социально необеспеченных семей в Армении будут представлены в течение месяца, сказал  министр труда и по социальным вопросам республики Артем Асатрян.

Карен Карапетян поручил рассмотреть возможность электронного обращения для получения единовременного пособия по рождению ребенка

Премьер-министр РА Карен Карапетян поручил министру труда и по социальным вопросам Артему Асатряну сделать услуги более доступными, используя современные информационные технологии.

Программа "квартира без предоплаты" в Армении будет осуществлена с привлечением частного сектора – министр

Программа "квартира без предоплаты" для молодых семей в Армении будет осуществлена с привлечением частного сектора, сказал в среду журналистам в парламенте министр труда и по социальным вопросам Армении Артем Асатрян

Доходность вложений в пенсионные фонды в Армении составляет порядка 10% - Минсоцтруда

Доходность вложений в пенсионные фонды в Армении составляет порядка 10%, сказал в среду министр труда и по социальным вопросам Артем Асатрян, в ходе обсуждений проекта госбюджета страны на 2017 год в парламентских комиссиях.

Снижение тарифов на газ и электроэнергию в Армении улучшит социальное положение граждан – министр

Снижение тарифов на газ и электроэнергию в Армении положительно скажется на экономике и социальном положении граждан, сказал в среду министр труда и по социальным вопросам Армении Артем Асатрян

Проект госбюджета Армении на 2017 год не предусматривает повышения пенсий и пособий – министр

Проект госбюджета на 2017 год не предусматривает повышения пенсий и пособий в Армении, сказал в среду министр труда и по социальным вопросам Армении Артем Асатрян, в ходе обсуждений проекта госбюджета страны на 2017 год в парламентских комиссиях.

Глава Минтруда Армении озвучил революционную антикоррупционную модель в сфере медико-социальной экспертизы

Министр труда и по социальным вопросам Армении Артем Асатрян после заседания правительства в четверг озвучил революционную модель по исключению коррупции в сфере медико-социальной экспертизы

Минсоцтруда Армении создала новую систему "мгновенного" обслуживания населения

Новая система, внедренная Госслужбой соцобеспечения Армении,  позволяет предоставлять самые востребованные справки в течение 15 минут, сказал журналистам в среду министр труда и по социальным вопросам Артем Асатрян.

Более 13 тысяч граждан Армении было трудоустроено в рамках программ Минсоца в 2016 году

Около 13,4 тыс. граждан Армении получили работу в рамках программ по трудоустройству Министерства труда и по социальным вопросам в 2016 году, сообщил в ходе обсуждений отчета о выполняемости госбюджета за 2016 год глава ведомства Артем Асатрян

In english

No pension size increase in 2017 expected in Armenia

Artem Asatryan, Armenian labor and social affairs minister, answering a question the lawmakers put to him at Q&A session in the National Assembly, said the government planed no any increase in the pension size in 2017.  

No rise in pensions and benefits in 2017- minister says

Armenia’s draft state budget for 2017 does not provide for a rise in pensions and social benefits, labor and social affairs minister Artem Asatryan said today during a parliamentary debate on the next year’s draft budget convened by several parliamentary committees.

All cabinet ministers already known in Armenia

Serzh Sargsyan, Armenian president, completed formation of a new cabinet on Wednesday by appointing Levon Mkrtchyan as education and science minister, Artsvik Minasyan as nature protection minister, David Lokyan as territorial administration and development minister and Artem Asatryan as labor and social affairs minister, the presidential press office reports.