Arthur Grigoryan

Today's citations
In armenian
Ինչպես ավելի թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ֆինանսական հատվածը
Հայաստանը միացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբին: Անդամագրման նախաձեռնությունը մեկ տարի առաջ էր, սակայն այն կյանքի է կոչվել միայն այս տարի: Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խմբի առաջին նիստը: Խմբում ներգրավված են քաղաքացիական հասարակության, բիզնես հատվածի, ինչպես նաև կառավարման համակարգի ներկայացուցիչները: Նոր ստանդարտների ներդրումը նոր որակի մշակույթ կմտցնի ոլորտում, հանքարյունաբերական ձեռնարկությունների աշխատանքն ավելի թափանցիկ կդարձնի: Հանքարդյունաբերությունը Հայաստանում աշխատատեղեր ապահովող, միաժամանակ ամենաշատը քննադատության արժանացող ճյուղն է։ Այս ոլորտում խնդիրների պակաս չկա. բնապահպանական, սոցիալական, առողջապահական։ Բնապահպանները դրանք չեն տարանջատում, վստահեցնում են՝ ռիսկերը ոչ միայն շատ են, այլ նաև մտահոգիչ: Բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպություններից մեկի համանախագահ Արթուր Գրիգորյանից փորձեցինք պարզել՝ Հայաստանն արդյոք ունի՞ հանքարդյունաբերող որևէ ընկերություն, որը կարող է օրինակ լինել մյուսների համար, աշխատում է՝ հնարավորինս զերծ մնալով բնապահպանական ռիսկերից։ «Այս պահի դրությամբ Հայաստանում չկա այնպիսի օրինակ , որ հանքարդյունաբերության որևէ մի օբյեկտ աշխատի միջազգային ստանդարտներին համապատասխան: Ես չէի առանձնացնի սոցիալական, բնապահպանական ու առողջապահական ռիսկերը: Եթե հողը, ջուրը աղտոտվում է, դա ի վերջո հասնում է մարդու առողջությանը, ինչն էլ սոցիալական վիճակի վատթարացման է հանգեցնում»,- ասում է։ Զրուցակիցս վստահեցնում է՝ համապարփակ ուսումնասիրություն էլ չկա, թե մարդկանց առողջությանն ինչ վնաս է հասցնում հանքարդյունաբերությունը: Իր կարծիքով՝ պատկերը մտահոգիչ է հատկապես Սյունիքում ու Լոռիում: «Էական ռիսկերը մետաղական հանածոների հետ են կապված, քանի որ այդտեղ աղտոտման ծավալներն են շատ՝ ասում է մյուս զրուցակիցս՝ «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ համանախագահ Էրիկ Գրիգորյանն ու նշում, թե խնդիրների առյուծի բաժինը որտեղից է գալիս: «Երբ 1998թ ընդունվեց բնօգտագործման բնապահպանական վճարների համակարգը, հանքերը պետական էին, ուստի և բնօգտագործման վճարները, փոխհատուցման համակարգը ձևական բնույթ էր կրում: Հետագայում դրանք մասնավորեցվեցին, սակայն փոխհատուցումները նույնը մնացին՝ հանքերը մասնավորեցվեցին մարդկանց կողմից, ովքեր ներգրավված էին պետական կառավարման համակարգում»,- պարզաբանում է նա։ Այսօր էլ բնապահպանական վճարները մնում են ցածր։ «Կարող եմ օրինակ բերել։ Ունենք ոսկու հանքավայրեր՝ ցածր ոսկու պարունակությամբ, սակայն այն օգտագործելը շատ շահավետ է, քանի որ վճարների կամ բնապահպանական խնդիրների փոխհատուցման համակարգը շատ մեղմ ու ցածր է: Նույնիսկ ամենաաղքատ հանքավայրերը շատ շահավետ է Հայաստանում շահագործել: Կոնկրետ բնօգտագործման վճարների մասով ավելի շատ ցածր է եղել, վերջին տարիներին ներդրվել է ռոյալթի համակարգը: Եթե համադրենք Հայաստանի նման այլ երկրների հետ, այնտեղ շատ ավելի բարձր են վճարները: Օրինակ, ծծմբի մեկ տոննա արտանետման համար վճարն ընդամենը 1800 դրամ է՝ մոտ 3 եվրո, իսկ այլ երկրներում կարող է լինել 50- 60 եվրո: Ստեղծվում է իրավիճակ, երբ տնտեսապես ավելի շահավետ է աղտոտել և գերշահագործել, քան՝ ներդնել որոշակի գումարներ, նվազեցնել աղտոտումը»,- ասում է։ Այսուհետ հանքարդյունաբերության ոլորտի ֆինանսական հատվածն ավելի թափանցիկ կլինի, կաշխատի նոր ստանդարտներով: Այդ նպատակով ավելի աչալուրջ կլինի քաղաքացիական հասարակություն- բիզնեսի- կառավարման համակարգ եռանկյունին: Կողմերը, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի, կաշխատեն քաղաքական իշխանության փոփոխություններից անկախ: Հայաստանը միացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբին: Անդամագրման նախաձեռնությունը մեկ տարի առաջ էր, սակայն կյանքի է կոչվում միայն այժմ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, լուրջ նախապատրաստական աշխատանք էր պահանջվում, բազմաթիվ քննարկումներ են անցկացվել։ «Համատեղ քննարկումները, բանավեճերը, երբեմն սուր բախումները տեղի են ունեցել այս ողջ ժամանակաշրջանում: Այստեղ խնդիրը ոչ թե շտապողականությունն է, այլ իրական արդյունքի հասնելը: Որևէ մեկը ցանկություն չունի այստեղ իմիտացիայով զբաղվել»։ Մասնավոր հատվածն էլ է կարևորում բազմաշահառու խմբի գործունեությունը: «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը համոզված է, որ ստեղծված պլատֆորմը լրացուցիչ գործիք կլինի երեք կարևորագույն շահագրգիռ կողմերի համար»: Կառավարությունում վստահ են՝ ստանդարտների ներդրման փորձը ցույց է տալիս, որ ոլորտն ավելի բուռն զարգացում կապրի: Ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են «Երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացման և հրապարակայնացման աշխատանքները:
ՀՀ Նախագահը ներկա է գտնվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին
Արթուր Գրիգորյանը ՀՀ ժողովրդական արտիստ է, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը:
Նախագահը ներկա է գտնվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:
Նախագահը ներկա է եղել Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:
Արթուր Գրիգորյանի հոբելյանական երեկոյին նրա երգերը նոր մեկնաբանությամբ հնչեցին
Երաժիշտը երեկոյին հադես եկավ մի քանի կատարմամբ:
Ինձ համար առաջնայինը սահմանն է. Շուշան Պետրոսյան
Հայկական շատ երգեր կան, որոնք դեռ չեմ հասցրել երգել:«Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում այս մասին ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ նշելով, որ այդ երգերից մեկը Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգն է, որի բազում կատարողներ կան, բայց ինքը կուզենար այն իր ձևով ներկայացնել:
Որտե՞ղ է սկսվում անպատասխանատու հանքարդյունաբերությունը
Որպես կանոն հանքարդյունաբերական նախագծերը Հայաստանում ընթանում են նույն սցենարով. պաշարներ փնտրող ու դրանց շահագործմամբ հետաքրքված ընկերությունները խոսում են օգուտների, իսկ բնապահպանները՝ անդառնալի վնասների մասին: Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել են հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները ու փորձել են հասկանալ, թե որ կետերում են կասկածներն ու կոռուպցիոն ռիսկերը: Որտե՞ղ է սկսվում անպատասխանատու հանքարդյունաբերությունը և ինչպե՞ս է որոշվում ՝ օգուտներն են ավելի շա՞տ, թե՞ վնասները : Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետներն առանձին հետազոտությամբ փորձել են գտնել այն կետերը, որտեղից ոլորտում սկսվում են կասկածներն ու կոռուպցիոն ռիսկերը: Ծրագրի փորձագետ Արթուր Գրիգորյանի դիտարկումն է: Նա հստակեցնում է, որ ուսումնասիրությունը վերաբերել է ոչ թե ամբողջ ոլորտին, այլ դրա կարևոր բաղադրիչներից մեկին՝ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը: Օրենսդրության համաձայն՝ Հայաստանում ընդերքօգտագործման իրավունք տրվում է երկարբանական ուսումնասիրությունների և դրանց արդյուննում հայտնաբերված ու հաստատված օգտակար հանածոների պաշարներն արդյունահանելու համար: Այժմ ուժի մեջ է 400 տույլտվություն, դրանցից 27-ը վերաբերում է մետաղական հանքավայրերին: Օրենսդրությունը սահմանում է այն չափորոշիչները, ըստ որոնց հաստատվում են պաշարները, որոշվում է արդյունահանման արդյունավետությունը՝ սոցիալական, բնապահպանական ու այլ ազեդցություններ հաշվի առնելով: Օգուտները գումարային առումով ամփոփովում են , իսկ վնասների ընդհանուր արժեքը պարզել հնարավոր չէ՝ ասում է փորձագետը: Պատճառներից հիմնականը՝ չկան պատշաճ ընթացակարգեր գնահատելու հանքարդյունաբերության ազդեցությունը էկոհամակարգերի և մարդու առողջության վրա կամ դրա սոցիալական հետևանքները: Հանքարդյունաբերական նախագծի ամբողջ ազդեցությունը գնահատելու պատասխանատվությունն այսօր գործող ընթացակարգերով մեկ կառույցինն է: Բնապահպանության նախարարության փորձաքննական կենտրոնի լիազորությունները խիստ լայն են, իսկ հնարավորությունները՝ սահմանափակ՝ ասում են ուսումնասիրության հեղինակները: Այդ կենտրոնի վրա է դրված խնդիրների ամբողջ ծավալի վերհանումը ՝ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա ազդեցությունից ու սոցիալական հետևանքներից մինչև հանքի շահագործման նպատակահարմարության որոշում: Հենց այդ պատճառով էլ առաջարկում են ստեղծել ավելի ուժեղ կամ բարձր կառույց: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը նոր կառույց ձևավորելու առաջարկն ամենևին չի ոգևորւմ: Այս գերատեսչության ներկայացուցիչ Գևորգ Թորոսյանը կարծում է, որ նոր կառույցի ստեղծման առաջարկ դնելով նշված խնդիրները չեն լուծվի: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հայտ ներկայացրա ընկերության ՝ «Լիդիան Արմենիան» -ի ներկայացուցիչը նույնպես կարծում է, որ ոչ թե նոր կառույց ստեղծելու, այլ գործողի կարողություններն ուժեղացնելու անհրաժեշտություն կա: Թույլ կամ վիաճարկելի փորձաքննության առաջին զոհը հենց հանքարդյունահանող ընկերությունն է՝ ասում է Արմեն Ստեփանյանը: Նրա կարծիքով՝ այլ գործոններ են խոցելի դարձնում բնապահպանական եզրակացությունների արժանահավատությունը: Արձագանքելով էժան փորձաքննության վնասներին՝ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխություններ են քննարկվում, ըստ որոնց նախատեսվում է, որ փորձաքննության ծախսերը պետք է հոգա արդյունահանող ընկերությունը: Սա, ըստ բնապահպանական գերատեսչության, թույլ կտա ներգրավել ավելի լուրջ մասնագետներ ու կազմակերպություններ, նաև միջազգային: Ինչ վերաբերում է նոր կառույց ստեղծելուն, Ազգանուշ Դրնոյանն առաջարկում է չթերագնահատել ՇՄԱԳ փորձաքննության գործող ընթացակարգը: Օրենսդրությունը կենտրոնի առջև դնում է բոլոր պատասխանատու կառույցներից կարծիք ստանալու պարտադիր պահանջ՝ առողջապահությունից մինչև մշակույթի նախարարություն: Որևէ գերատեսչության բացասական կարծիք չի կարող հաշվի չառնվել՝ ասում է բնապահպանության նախարարության ներկայացուիցչը: Իսկ արյոք երբևէ որևէ հանքարդյունաբերական նախագծի վերաբերյալ որևէ գերատեսչություն բացասական կարծիք հայտնել է: Հարցն ի դեպ հետաքրքում էր բնապահպան Կարինե Դանիելյանին: Մինչդեռ բացասական եզրակացության կամ առվազն անհանգստության հիմքեր օրինակ, առողջաօպահության նախարարությունը պետք է որ ունենար: Կարինե Դանիելյանը նշեց, որ փորձագետների մի մեծ խումբ վերջին մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է էկոլոգիական ու առողջապահական վիճակագրությունը և հետազոտության արդյուքնում հանգել այն եզրակացության, որ առողջության տեսանկյունից ամենառիսկային գոտիները Հայաստանում հենց հանքարդյունաբերական գլխավոր շրջաններն են՝ Լոռին ու Սյունիքը: Ցուցանիշներն , ըստ Դանիելյանի, պարզապաե ահազանգ են:
Մի երգի պատմություն. «Ղարաբաղ, իմ չքնաղ»
Այն տարիներին, երբ բոլոր թատրոնները փակ էին, մութ էր, լույս չկար ու մարդիկ մտածում էին միայն օրվա ապրուստը հայթայթելու մասին, Արթուր Գրիգորյանը ստեղծեց Երգի պետական թատրոնը։ Թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանն ասում է ,որ դրանք ոչ թե մութ, այլ զարթոնքի տարիներ էին։ «Հայաստան, իմ չքնաղ». այս երգը գիտեն գրեթ բոլորը, սակայն ոչ բոլորը գիտեն երգի ստեղծման պատմությունը։ Այն գրվել է 1977 թվականին: Հեղինակն է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Պատմում է. «Խատուտիկ», խմբի հետ մեկնել էինք Արցախ։ Գնացինք, երգեցինք, վերադարձանք, իսկ հետո ինձ տարան КГБ»։ Ասացին՝ Ղարաբաղի փոխարեն կարող էիր գրել Հայաստան: Այդ երգն այդպես էլ կնքվեց՝ «Հայաստան իմ չքնաղ», սակայն ի սկզբանե եղել է «Ղարաբաղ իմ չքնաղ»։ Երգը հետագայում բազմաթիվ անգամ ներկայացվեց, բայց ոչ բնօրինակով. Միայն 30 տարի անց Արթուր Գրիգորյանի «Երեկ, այսօր և…». հեղինակային երեկոյի օրն այն հնչեց երկու հանրապետությունների անունով,որը կատարեցին Երգի պետկան թատրոնի այսօրվա սաները։ Թատրոնի նախորդ սերունդների ներկայացուցիչների հետ զրուցելիս պատմում են՝ այդ տարիներին ամենահիշարժան հյուրախաղերը լինում էին հենց Արցախում. Թատրոնը, կարելի ասել, լույսի մի շող էր: Այն տարիներին, երբ բոլոր թատրոնները փակ էին, մութ էր, լույս չկար ու մարդիկ մտածում էին միայն օրվա ապրուստը հայթայթելու մասին, Արթուր Գրիգորյանը ստեղծեց Երգի պետական թատրոնը։ Թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանն ասում է ,որ դրանք ոչ թե մութ, այլ զարթոնքի տարիներ էին։ Հաղորդավար Անիտա Հախվերդյանի մուտքը Երգի պետական թատրոն շատ պատահական էր։ Էլվինա Մակարյանի համերգի ժամանակ ծանոթացել է Արթուր Գրիգորյանի հետ, որն էլ հրավիրել է նրան թատրոն աշխատելու, ասելով՝ փորձենք տեսնենք՝ ինչ կստացվի: Հաղորդավարը «Ռադիոլուրի հետ զրույցում ժպտալով պատասխանում է՝ մինչ հիմա փորձում է։ Ամեն մարդ այդ տարիներին չէր կարող հայտնվել թատրոնի կազմում, ասում էին արտիստները բազմաթիվ փորձություններ էր ենթարկվում, քանի որ Գրիգորիչը բավականին խստապահանջ էր։ Երգչուհի Ալլա Լևոնյանը, ով թատրոնի երկրորդ սերնդի ներկացուցիչն է, ասում է,որ նրա խստապահանջությունը միայն օգնում էր արտիստին։ Զրույցին միանում է նաև Զարուհի Բաբայանը՝ շտկելով՝ ոչ թե երկրորդ, այլ՝ ոսկե սերնդի ներկայացուցիչն են իրենք, բայց դրա մասին չեն բարձրաձայնում։ Այս սերնդի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը պատմում է, որ մինչեւ թատրոնում հայտնվելը երգում էր «Ամադեուս» երաժշտական կենտրոնում, հետո որոշեց մասնակցել «ԱՅՈ» հեռուսատշոուին՝ հասկանալու համար՝ արժե՞ շարունակի երգել, թե՞ ոչ։ Կատարեց «Բայց դու չես գալիս» երգը ու դրանով էլ մտավ երգաշխարհ։ Երգի Պետական թատրոնում այժմ ուսանում է 5-րդ սերունդը։ Վերջերս մեծ հնչեղություն առաջացրած «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որի երաժշտության հեղինակը հենց Արթուր Գրիգորյանն էր, երգը կատարեց արդեն թատրոնի նոր սերնդի ներկայացուցիչ Ռուսլան Էլյազյանը։ Մի առիթով Արթուր Գրիգորյանը ասել է. «Երբ մարդ ներքուստ ազատ է, կարծես միշտ լոգանք ընդունած լինի: Հենց դա է երջանկությունը, եւ սա ինքնավստահություն չէ, դա վստահություն է ինքդ քեզ»։
Արթուր Գրիգորյանը գոհ է էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման համար
Հայաստանում, հնարավոր է, չփոխվեն գազի ու էլէներգիայի սակագները. նախարար
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնել է լրագրողներին, որ հավանակություն կա, որ գազի ու էլեներգիա սակագները չեն փոխվի:
Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները կսկսվեն տարվա վերջին. Նախարար
Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները կսկսվեն տարվա վերջին։ Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
«Զվարթնոց» օդանավակայանում կանխվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի արտահանման փորձը
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ: Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց: Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն նախատոնական օրերին շարունակում է խստորեն հետևել և բացահայտել հարկային օրենսդրությունը խախտողներին: ՊԵԿ ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց պետական գրանցման՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 3 դեպք: Այսպես, պարզվել է, որ Գյումրիի բնակիչ Ժորա Խուրշուդյանը, շրջանցելով հարկային դաշտը, փորձել է շուրջ 1 տոննա 200կգ պարենային ապրանք իրացնել, որը նա ձեռք է բերել Գյումրիում տեղակայված պահեստներից, որոնք պատկանում են նույն քաղաքի բնակիչներ՝ Ժորա Ասլանյանին և Արթուր Գրիգորյանին, ովքեր առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել են առևտրային գործունեությամբ: Պահեստներում հայտնաբերվել է շուրջ 4 տոննա պարենային և տնտեսական ապրանք: Ուսումնասիրությամբ միաժամանակ բացահայտվել է, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մի մասը վաճառվել է առանց դրոշմապիտակների: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը պարզելու համար:
Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ամուլսարի գործով հերթական դատական նիստը, որի հայցվոր կողմն այսօր հանդես էր գալիս «Էկոլոգիական իրավունք» ՀԿ ներկայացուցիչ, իրավաբան Արթուր Գրիգորյանը, 3-րդ անձ՝ Լիդիան Արմենիա ընկերության իրավաբան Սայադ Բադալյան, պատասխանող՝ Էներգետիկ ենթակառուցվածքի ու բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյան, դատավոր՝ Կարեն Զարիկյան:
Հայաստանում մշակում են ԲԵՑ-ի արդյունավետ, օպտիմալ կառավարման ծրագիր. Նախարար
Հայաստանում մշակում են ԲԵՑ-ի արդյունավետ, օպտիմալ կառավարման ծրագիր։ Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետը
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Հանքարդյունաբերություն. աշխատատեղեր ապահովող եւ քննադատության արժանացող ճյուղ
Հայաստանը դարձել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր: Նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում է 51 երկիր: ՀՀ-ն թեկնածության հայտը ներկայացրել է նախորդ տարեվերջին, իսկ մարտի 9-ին մեր երկրին շնորհվել է թեկնածու երկրի կարգավիճակ: Երևանում այսօր միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր դառնալուն: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծել է. «Ամենակարևորը ԱՃԹՆ անդամ դառնալը չէ, այլ այն հանձնառությունը, որ ստանձնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերության ոլորտը շարունակաբար միավորելու իրենց ջանքերը՝ ապահովելու առավել մեծ թափանցիկություն և նպաստելու մաքուր, պատասխանատու ու ինքնաբավ հանքարդյունաբերությանը»: Հանքարդյունաբերությունը Հայաստանում աշխատատեղեր ապահովող՝ միաժամանակ ամենաշատը քննադատության արժանացող ճյուղն է։ Այս ոլորտում խնդիրների պակաս չկա. բնապահպանական, սոցիալական, առողջապահական։ Բնապահպանները դրանք չեն տարանջատում, վստահեցնում են՝ ռիսկերը ոչ միայն շատ են, այլ նաև մտահոգիչ: Բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպություններից մեկի համանախագահ Արթուր Գրիգորյանից փորձեցինք պարզել՝ Հայաստանն արդյոք ունի՞ հանքարդյունաբերող որևէ ընկերություն, որը կարող է օրինակ լինել մյուսների համար, աշխատում է՝ հնարավորինս զերծ մնալով բնապահպանական ռիսկերից. «Այս պահի դրությամբ Հայաստանում չկա այնպիսի օրինակ, որ հանքարդյունաբերության որևէ մի օբյեկտ աշխատի միջազգային ստանդարտներին համապատասխան: Ես չէի առանձնացնի սոցիալական, բնապահպանական ու առողջապահական ռիսկերը: Եթե հողը, ջուրը աղտոտվում է, դա ի վերջո հասնում է մարդու առողջությանը, ինչն էլ վատթարացնում է սոցիալական վիճակը»։ Զրուցակիցս վստահեցնում է՝ համապարփակ ուսումնասիրություն էլ չկա, թե մարդկանց առողջությանն ինչ վնաս է հասցնում հանքարդյունաբերությունը: Իր կարծիքով՝ պատկերը մտահոգիչ է հատկապես Սյունիքում ու Լոռիում: Էական ռիսկերը մետաղական հանածոների հետ են կապված, քանի որ այդտեղ աղտոտման ծավալներն են շատ: Ընդհանուր առմամբ, ոլորտը Գրիգորյանը անպատասխանատու է բնորոշում: ՀԲ-ի «հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան » զեկույցի համաձայն, վերջին 14 տարում օգտակար հանածոների ու քարերի արդյունահանման ոլորտը ՀՆԱ-ի մասնաբաժնում կազմում է 2,2 տոկոս: Վերջին հինգ տարում արտահանումից ոլորտի ստացած տարեկան մուտքը կազմել են մոտ 500 մլն դոլար: Այսուհետ հանքարդյունաբերության ոլորտի ֆինանսական հատվածն ավելի թափանցիկ կլինի, կաշխատի նոր չափանիշերով: Այդ նպատակով ավելի աչալուրջ կլինի քաղաքացիական հասարակություն- բիզնես- կառավարման համակարգ եռանկյունին: Հայաստանը հայտ է ներկայացրել, որպեսզի դառնա արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի անդամ: Պետություն մասնավոր համագործակցությունը կարևորում է կառավարության ղեկավարը: Նա շեշտում է Հայաստանի ցանկությունը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբին միանալու փաստը: Մեր երկիրն արդեն թեկնածու անդամ է: Այժմ լիիրավ անդամ դառնալու ճանապարհին է: Բարդ ու կարևոր ոլորտ է հանքարդյունաբերությունը: Բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպություններից մեկի համանախագահ Արթուր Գրիգորյանը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտն անպատասխանատու է բնորոշում։ Մասնավոր հատվածն էլ հակադարձում է, կարեւորում համագործակցությունը: Միջազգային կառույցները խոստանում են՝ կշարունակեն աջակցել Հայաստանին՝ հանքարդյունաբերության ոլորտն առավել թափանցիկ դարձնելու հարցում:
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Կներեք, որ չեմ պատասխանում զանգերին, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ․ Արթուր Գրիգորյան
«Ժողովուրդ ջան կներեք, որ չեմ պատասխանում զանգերին։ Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը։
Կալավանում փորձում են բիզնեսը դարձնել ոչ միայն շահավետ, այլեւ՝ հաճելի
Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքին «Ռադիոլուրն» անդրադարձել էր հուլիսին, պատմել համայնքի մասին, որտեղ մրցակցային առավելության են վերածել դժվարանցանելի, քարուքանդ ճանապարհներն ու անմշակ հողերը՝ որպես թունաքիմիկատներց զերծ հողեր: Կալավան. Հայաստանի եզակի համայնքներից մեկը, որտեղ զարգացման համար արտաքին ներդրողներին ոչ միայն չեն սպասում , այլև մերժում են, որովհետև, ինչպես ասում են, ներդրողը պիտի գա ու մտածի միայն իր եկամուտների մասին: Բիզնեսը կապականի գյուղը: Առանց կալավանցիների պատկերացրած ապականող բիզնեսի, Գեղարքունիքի անտառներում ծվարած այս գյուղը 2016-ին շուրջ 2 500 արտասահմանցի զբոսաշրջիկ է ընդունել: Այսօր Կալավանում հաջողությամբ զարգանում է օրգանական գյուղատնտեսությունը՝ նաեւ Երևանից Կալավան հասած էկոլոգիական իրավունքի երիտասարդ մասնագետ Արթուր Գրիգորյանի շնորհիվ։ Էկզոտիկ բույսերից մինչև մրգատու ծառեր: Ամենամաքուր օրգանական բերքն արդեն հասցրել են վայելել ոչ միայն տեղացիները, այլև Կալավան այցելած բազմաթիվ զբոսաշրջիկներ: Իրավաբան-ֆերմերի վերջնական նպատակն ագրոտուրիզմի սիրահարներին Կալավան բերելն է։ Նաև անձնական օրինակով ցույց տալ գյուղացուն, որ գյուղատնտեսությունն ուղղակի տանջանք ու տառապանք չէ: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ այն կարող է դառնալ նաեւ հաճելի ու շահավետ բիզնես: Կալավանում մշակած համայնքային զարգացման ձևաչափի համաձայն՝ կարևոր է համայնքի յուրաքանչյուր անդամի զբաղվածությունը, որպեսզի մարդիկ զուտ աշխատող չլինեն, այլ ստեղծեն իրենց տնտեսությունը, իրենց միջավայրն ու աշխարհը, որից ոչ մի պայմանով չէին ցանկանա հրաժարվել։ Ի դեպ՝ Արթուրն ասաց, որ Կալավանում գնած տունն արդեն վերանորոգվում է: Ավարտելուց հետո չի բացառում, որ հարազատներն էլ Երևանից կտեղափոխվեն Կալավան:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանել է կառավարության դիրքորոշումը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերության կառավարման հանձնելուց հրաժարվելու հարցում։
Մենք նպատակահարմար չենք համարել Արթուր Գրիգորյանի պաշտոնավարումը. Տիգրան Ավինյան
ՀՀ կառավարությունում գործել է որոշակի պարգևավճարների համակարգ, և մեր գրասենյակի աշխատակիցները նույնպես ստացել են, ես ևս ստացել եմ որոշակի պարգևավճար՝ երևի 13-րդ աշխատավարձի չափով:
Հայաստան, Մենք քո կողքին ենք... Գրիգորիչ, Դուք մեր Հայաստանն եք. Ավետ Բարսեղյան
Հաղորդավար Ավետ Բարսեղյանն Instagram-ի էջում լուսանկար է տեղադրել Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ ու գրառում արել։
Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է. Արթուր Գրիգորյան
Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է, այս մասին Tert.am-ին հայտնեց թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
Արթուր Գրիգորյանը Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին տեղեկատվության չի տիրապետում
Հայտնի է ԲՀԿ–ից փոխխոսնակի ամենահավանական թեկնածուն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասա¬նելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակաոուցվածք¬ների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:
Հունվարի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ:
Կառավարության կադրային նշանակումները եւ ազատումները միտված են ավելի բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, կառավարության աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը եւ առաջադրված նպատակների իրականացմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կալանավորված գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի փաստաբանը Վերաքննիչ բողոք կներկայացնի նրա երկու ամսով կալանավորման դեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Տեր- Հովակիմյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը։
Այս շենքը հեշտ թողնողներից չեմ. Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյան
Ոչ մի նախարար չի կարող վերցնել ու փակել Երգի պետական թատրոնը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված Մշակույթի նախարարության տեղեկանքին, որում ի թիվս այլ կառույցների առաջարկվում է լուծարել նաեւ Երգի պետական թատրոնը։
Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը Ամուլսարի հարցով ԱԱԾ կանչվելու մասին
Նյութերի նախապատրաստման շրջանակում ստուգողական գործողությունները շարունակվում են
In russian
Президент Армении присутствовали на творческом вечере Артура Григоряна
Вечер состоялся 5 декабря в Национальном академическом театре оперы и балета имени Ал.Спендиаряна
Армения планирует начать переговоры о цене на российский газ в ноябре – министр
Официальный Ереван планирует начать обсуждения о цене на российский газ в ноябре. Об этом в пятницу после заседания правительства Армении заявил министр энергетических инфраструктур и природных ресурсов страны Артур Григорян
Разрабатывается концепция повторного продления эксплуатации Армянской АЭС
Как сообщил главный инженер ААЭС Артур Григорян, предполагается продление либо на 5 лет, либо на 10 лет.
Секретарь Совета национальной безопасности Артур Григорян прокомментировал в четверг заявление премьер-министра Армении Никола Пашиняна о бывшем директоре Службы национальной безопасности Артуре Ванецяне
Армянская АЭС разрабатывает концепцию продления эксплуатации после 2026 года (ЭКСКЛЮЗИВ)
Обеспечение бесперебойной деятельности Армянской АЭС и надлежащего уровня ее безопасности является одной из важнейших задач. Какие работы уже осуществлены и что еще предстоит сделать для дальнейшего функционирования ААЭС, рассказал в эксклюзивном интервью агентству "Новости-Армения" главный инженер ААЭС Артур Григорян.
In english
Armenian President attends Arthur Grigoryan’s evening
“Armenpress” was informed from the press service of the Armenian President’s Office.
Armenian government to negotiate price of Russian natural gas in November
The government of Armenia plans to begin negotiations on the price of Russian natural gas in November, Minister of Energy Infrastructures and Natural Resources Arthur Grigoryan told reporters after a Cabinet session today.
The halt of nuclear power plant will not raise electricity price
The planned halt of the Armenian NPP will not affect the electricity prices, Minister of Energy Infrastructures and Natural Resources Arthur Grigoryan said today.
Armenia's NPP looks into re-extension of its service life after 2026
Armenia's nuclear power plant (NPP) has started developing a concept for re-extension of its service life after 2026, Arthur Grigoryan, the chief engineer of the facility, said in an exclusive interview with Novosti-Armenia news agency.
Armenian premier to travel to Russia in December
Armenian Prime Minister Nikol Pashinyan will travel to Russia in December for a working visit, Arthur Grigoryan, the acting head of the Armenian foreign ministry's Eurasian region's division, told Novosti-Armenia on Thursday.