Weather in Yerevan

9°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Armen Harutyunyan

Today's citations

In armenian

Ցուցահանդես՝ նվիրված Սանահինի միջնադարյան համալսարանի 1050-ամյակին

Նկարիչ Արմեն Հարությունյանի «Թումանյանական աշխարհի բնանկարներ» խորագրով ցուցահանդեսը, որը բացվել է Երևանի Հյուսիսային համալսարանում, նվիրված էր Սանահինի միջնադարյան համալսարանի 1050-ամյակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նկարիչը նշեց, որ ցուցադրույթն ընդգրկում է մոտ 35 աշխատանք:

Արմեն Հարությունյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման և հետագա զարգացման հեռանկարները:

Նախարարությունը կարևորում է տեխնոլոգիաների, գիտելիքների և փորձի ներթափանցումը գյուղատնտեսության ոլորտ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ամփոփ ներկայացրեց 2016 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները և առաջիկա անելիքները:

Նոր նշանակումներ՝ Հարկադիր կատարման ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով հունվարի 11-ին կադրային նշանակումներ են կատարվել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին տեղեկացնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Կադրային նոր փոփոխություններ ԴԱՀԿ-ում

Այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են իրականացվել Հարկադիր կատարման ծառայությունում:

Հողագործների մոտ անվստահությունն ավելի մեծ է, քան դրական ակնկալիքները

Վերջապես իրականության կարող է դառնալ գյուղատնտեսական ապահովագրական համակարգը: Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը հաստատում է՝  2017-ին մշակվելու է պիլոտային ծրագիր, եւ ծիրանը անպայման կմտնի ապահովագրման ենթակա ցանկի մեջ: Այն, ի դեպ, դեռ ճշտվում է: Արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ: Ֆինանսավորումը հավանաբար կիրականացվի Գերմանական զարգացման բանկի եւ կառավարության միջոցների հաշվին: Փոխնախարարը ժամանակից առաջ չի ցանկանում ընկնել, բայց նշում է, որ հիմնականում դիտարկվում են 5 գյուղատնտեսական ռիսկեր՝ կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ, հողմ եւ ջրհեղեղ, որոնց դիմաց տնտեսությունները կապահովագրվեն:   Կոոպերատիվները, որոնց անհրաժեշտության մասին խոսվում է տեւական ժամանակ, իրականություն է դառնում։ Համապատասխան օրենսդրությունն ընդունվեց 2015-ին, իսկ այս տարի արդեն գրանցվեց 53 կոոպերատիվ տնտեսություն: Հողի մասնավորեցումից վերադարձ դեպի կոլեկտիվ աշխատանք, սակայն, գյուղացիներին հեշտ չի տրվում: Նույնիսկ պարզ հարցախույզը ցույց է տալիս, որ հողագործների մոտ այս պահին դեռ անվստահությունն ավելի մեծ է, քան՝ դրական ակնկալիքները: Չնայած թերահավատությանը, արդեն կան գրանցված դրական զարգացումներ:  Մի քանի օր առաջ, օրինակ, Գեղարդ համայնքում բացվեց խոտաբույսերի արտադրություն: Այնտեղ կոոպերատիվների անդամները հիմնականում կանայք են: Հավաքում են վայրի խոտաբույսերը, փաթեթավորում եւ վաճառում սուպերմարկետներում: Հաջորդ շաբաթ արդեն  Ծովագյուղ համայնքում կբացվի հնդկաձավար վերամշակման գործարան, որը կրկին կաշխատի կոոպերատիվ սկզբունքով: Բայց սա էլ դեռ ամենը չէ՝ ասում է գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը: «Կոոպերատիվների շրջանակում շեշտադրումն արել ենք ոչ ավանդական բանջարեղենի արտադրության վրա եւ եվրոպական տեսակի դեղին պանիրների: Ոչ ավանդական բանջարեղենի համար բավականին մեծ պահանջարկ կա ՀՀ-ում: վերչջին տարիներին, որ ենթադրենք սկսել են արտադրել բրոկոլի արդեն գյուղացիական տնտեսությունների շահութաբերությունը բրոկոլիի արադրման եւ մշակման պայմաններում ավելացել է: 10 օր առաջ գեղարքունիկի համայնքում մեկ արտադրություն, որը զբաղվում է եվրոպական պանիրների արտադրությամբ կոպերատիվ սկզբունքով: Այն պանիրները, որոնք արտադրվում են Հայաստանում սպառողական նախասիրություններին չեն համապատասխանում ռուսաստանաբնակ սպառողների համար: Այդ իսկ պատճառով այս նոր տեխնոլոգիաներն, իհարկե, առաջին հերթին մեզ հնարավորություն կընձեռեն նոր շուկաներում արտահանում իրականացնելու համար»: Այս ամենին զուգահեռ՝ գյուղատնտեսության նախարարությունը մտադրվել է զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: ԵՄ կողմից տրվող վարկավորման համար արդեն ընտրվել է 18 ձեռնարկություն, եւս 100-ը դեռ ընտրվելու է՝ ասում է փոխնախարարը: Հաջողություններով ոգեւորվելուց առաջ սակայն, թերեւս ավելորդ չէ նաեւ հենց ֆերմերներից լսել խնդիրների մասին: Ջերմային տնտեսություն ունեցող ֆերմեր Գագիկ Բաբախանյանի տնտեսությունը, օրինակ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ճանաչվել է օրինակելի՝ ցուցադրական տեղամաս: Ֆերմերը մասնագիտացել է օրգանական ճանապարհով բանջարեղեն աճեցնելու վրա: Այս տարվանից կազմակերպել է նաեւ նոր տեխնոլոգիաներով ելակի մշակություն, կառուցել է նոր ջերմոց, բայց մի քանի օր առաջ կանգնել ցրտահարության փաստի առաջ: «Դիմել եմ գազի վարչությանը, որ ջեռուցեմ ջերմոցը, արդեն ցրտահարվում է եւ այս մեկ ամսվա ընթացքում խոչընդոտները անընդհատ, տարբեր տեսակի: Ինչ որ տեղ ուզում են օգտվել իրենց զբաղեցրած դիրքից, պաշտոնից եւ այլն, եւ այլն: բայց դե հո տենց չի կարգը: Վերջապես սա երկիր է եւ մենք ուզում ենք, որ կարգ ու կանոն լինի»: Հենց կարգուկանոն հաստատելու համար էլ գյուղատնտեսության նախարարությունում ձեւավորվել է նոր աշխատանքային խումբ: Մինչեւ մայիս կպատրաստեն եւ կառավարությանը կներկայացնեն օրենսդրական համապատասխան փաթեթ, որով կպայքարեն շուկայում տարածված այն չարաշահումների դեմ, երբ «բիո», «էկո» եւ «օրգանիկ» սահմանումներն օգտագործվում են պիտակների վրա: Իսկ մինչ այդ՝ փոխնախարարը խորհուրդ է տալիս՝ եթե տուփի վրա չկա սերտիֆիկացնող մարմնի անունը, ապա չվստահել գրվածին ու անհարկի չվատնել ավելորդ գումար: Փոխնախարարի ներկայացմամբ՝ այսօր ունենք 56 հայկական եւ մի քանի ներկրող ձեռնարկություն, որոնք ունեն «բիո» սերտիֆիկացում:

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները

Այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականին ծառայությունում իրականացված հիմնական միջոցառումները:

Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել են 2017 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները (Ֆոտո)

Դեկտեմբերի 14-ին Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի մեկնարկին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ծառայության ղեկավար կազմին ու կենտրոնական մարմնի բաժինների պետերին է ներկայացրել ծառայության նորանշանակ մամլո խոսնակին՝ Արմեն Սարգսյանին, և նրան մաղթել հաջողություններ զբաղեցրած պատասխանատու պաշտոնում:

Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաուման:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից: Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական դատարանի նախագահի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Եվրոպական դատարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրոպական դատարանում գործերի քննությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու իրավական մեխանիզմին: Եվրոպական դատարանի նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ դա կլինի միջազգային լավագույն փորձ և ավելի կնպաստի Եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Եվրոպական դատարանի նախագահը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած նոր գործընթացը՝ կապված դատարանի վճիռների կատարման հետ: Կողմերը քննարկել են այս մեխանիզմի գործադրման մանրամասները: Եվրոպական դատարանի նախագահը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես դատարանի ad-hoc դատավորի դերը: Քննարկվել է նաև օմբուդսմանի՝ իրավունքների խախտում հայտնաբերելու մասին որոշումների նոր ձևը, որը հիմնված է Եվրոպական դատարանի կողմից կիրառվող սկզբունքների վրա: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել շարունակական համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պահանջների կատարման և առհասարակ հետամուտ լինել մարդու իրավունքների պաշտպանության գործում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

«Ժամանակ». Մհեր Սեդրակյանը, կարծես, փոշմանել է, իսկ «Վստրեչի Ապերը» ՀՀԿ-ի հետ է

«Տեւական ժամանակ ՀՀԿ-ի հետ հակասություններ ունեցող ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հնարավոր է՝ դուրս չգա ՀՀԿ-ից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ է ցանկություն հայտնել թողնել պաշտոնը եւ սպասել հարմար առիթի:

«Հրապարակ». Ո՞վ է Էրեբունու թաղապետը

«Նախորդ շաբաթ պաշտոնանկ արվեց Էրեբունու թաղապետը՝ Արմեն Հարությունյանը, ով Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Նշանակվեց Էրեբունու հեղինակությունների հետ սերտորեն կապված, Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ «Պիստ Արմենի» մտերիմներից մեկը՝ Դավիթ Գրիգորյանը, ով այս ընտրություններում պետք է գլուխ բերի ՀՀԿ-ին ձայներ բերելու գործընթացը։

Սյունիքի հարկադիր մարզային բաժնի պետին շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում

Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Գյուղատնտեսության ոլորտում այս տարի շուրջ 120 մլն դոլարի ներդրում կկատարվի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Կադրային փոփոխություն Հարկադիր կատարման ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ս/թ փետրվարի 13-ի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության մայոր Տավրոս Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ս/թ փետրվարի 24-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում:

ԴԱՀԿ ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վայոց Ձորի մարզային բաժնում

Արմեն Հարությունյանը նշել է, որ Ծառայությունում կատարվել են բազմաթիվ առանցքային փոփոխություններ, և ներդրված արդիական ծրագրերի մասին անպայմանորեն հարկ է իրազեկել նաև մարզերում բնակվող քաղաքացիներին, ինչի վերաբերյալ Ծառայությունում արդեն մշակվում են կոնկրետ մեխանիզմներ:

Աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում (Լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Հարությունյանին նշանակել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հարկադիր կատարողները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին

Այսօր՝ մայիսի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում նշվող Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, երթով շարժվել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի՝ փառաբանելու հերոսաբար մարտնչած ու հաղթանակներ կերտած զինվորներին և հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:

Աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն՝ հարկադիր կատարման ծառայությունում

Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

ԴԱՀԿ ղեկավարի պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Սանկտ- Պետերբուրգում է

Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման, հետագա զարգացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում

Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, ս/թ մայիսի 17-19-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Սանկտ-Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի և Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերներով:

Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ նշանակելու մասին:

Արմեն Հարությունյանը՝ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին հրամանագիր է ստորագրել արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող»: Արմեն Հարությունյանի կենսագրությունը Կրթություն      1980-1990 Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց/արծաթե մեդալով/ 1990-1995 Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ/գերազանցության դիպլոմով/ 1996-1999 Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ ստացիոնար ուսուցմամբ-թեկնածուական ատենախոսություն 07.1997-08.1997 Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորք, ԱՄՆ/իրավաբանական գրադարանների գծով վերապատրաստման հատուկ դասընթաց/ 01.1999-05.1999 Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ/սկսնակ դասախոսների համար նախատեսված վերապատրաստման ծրագրով հատուկ դասընթաց/ 03.2009-04.2009 «Իրավաբանական կլինիկական կրթություն» ծրագրով հատուկ դասընթացներ՝ Հասթինգսի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Հոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ Աշխատանքային փորձ 09.1995-11.1995 ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբան 1995-1998 ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու 1998-2000 ՀՀ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական 04.2000-06.2000 ՀՀ Զինվորական դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ 2000-2003 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս 2003-2011 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն 2003-2014 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ 2009-2014 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական՝ իրավական հարցերով 01.2014-07.2014 ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ 2014-2016 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ 02.2016-04.2016 Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ 04.2016-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Հավելյալ տվյալներ Ծնված՝ 1973 թվականի օգոստոսի 6-ին Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու Գիտական կոչումը՝ Իրավաբանության մասնագիտությամբ դոցենտ Կոչումը՝ Արդարադատության փոխգնդապետ Պարգևներ ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով “Ծառայությունների համար” մեդալով/2011թ./ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով “Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող” կրծքանշանով /2012թ./ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության  վարչապետի շնորհակալագրով /2014թ./ ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով “Դատական պրիստավների ինստիտուտի հրմնադրման 150 ամյակ” մեդալով /2015թ./ Գիտական աշխատանքներ իրավաբանական բուհերի համար նախատեսված 18 դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ, 8 գիտական հոդվածների հեղինակ Լեզուներ Հայերեն/մայրենի/, ռուսերեն/ազատ/, անգլերեն/ազատ/ Ընտանեկան դրությունը՝ Ամուսնացած, մեկ դուստր և մեկ որդի:

Արմեն Հարությունյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ

Այսօր՝ մայիսի 19-ին, Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ նշանակելու մասին:

Նախագահի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ — վարչության պետ նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով  ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ է նշանակվել գնդապետ Արմեն Հարությունյանը:

Արմեն Հարությունյանը որոշել է շարունակել հոր ճանապարհը և ծառայեր բանակում

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արմեն Հարությունյանը կյանքով լի, նպատակասլաց, ծնողներին, համագյուղացիներին օգնող-հասնող տղա էր: Այս մասին HayNews.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Հաթերքի գյուղապետ Ռադիկ Գրիգորյանը:

Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում

Այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

7 օր առաջնագծում. շփման գծում օպերատիվ իրադրության կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել

Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը (ծնվ. 1996թ.), ինչի մասին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է երեկ՝ մայիսի 26-ին: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնությունում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի հրավերով ս/թ սեպտեմբերի 21-22-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Սուզդալում:

Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է ամփոփիչ խորհրդակցություն

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է հերթական ամենամսյա ամփոփիչ խորհրդակցությունը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Նա երազում է կրկին ազատագրված տեսնել Շահումյանն ու Գետաշենը

«Պատերազմի վավերագրողները» հեղինակային շարքի  հերթական հերոսը Արմեն Հարությունյանն է, ում երազանքն է ՝ կրկին ազատագրված տեսնել Շահումյանն ու Գետաշենը: 1990 թվականին նա հիմնադրել ու ղեկավարել է «Խաչեր» ջոկատը: Մասնակցել է Արենիի, Խաչիկի, Երասխավանի, Արծրունիի պաշտպանական մարտերին: 1991 թվականին ԼՂՀ Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանության ժամանակ վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելիս: 1992-93թթ. որպես արտահաստիքային թղթակից աշխատել է  ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունում: Ավելի ուշ ծառայության է անցել լրատվական ծառայության հեռուստահաղորդումների բաժնում: Ավելի քան երեսուն ֆիլմերի համահեղիանակ  է և բեմադրող օպերատոր: ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ է: Խաչիկցի Արմեն, շատերը նրան հենց այսպես են ճանաչում: Վարդան Դևրիկյանը հրաշալի մի գիրք ունի՝ «Չսկսված, չավարտված պատերազմ»: Դժվար է ասել՝ երբ և ինչպես  սկսվեց  արցախյան պատերազմը, բայց  ադրբեջանցիների հետ Խաչիկ  սահմանամերձ գյուղի   պայքարը սկսվեց անասնագողությունից: Նրանք մեր ոչխարներն էին գողանում: Մի անգամ էլ մեր հովվին էին բռնել ու ծեծել: Անասնագողությունն աստիճանաբար վերածվեց մարդաորսի:  Խաչիկում շատ շուտ հասկացան իրավիճակի լրջությունը, որովհետև գյուղը, կարծեք, սեպի մեջ էր, չորս կողմը ադրբեջանական գյուղեր էին: Համբերության բաժակը լցվեց ու խաչիկցիները՝ զենք վերցրած, սկսեցին պայքարել,-պատմում է մեր հերթական հերոսը՝ Արմեն Հարությունյանը, շատերի համար պարզապես Խաչիկցի Արմենը: «Մանկության տարիներին ես եղել էի Ստեփանակերտում, Լաչինում, բայց Արցախ աշխարհի հետ բուն ծանոթությունը տեղի ունեցավ Շահումյանում, որտես ես հասկացա՝ կամ կռվում ենք, կամ՝ ամեն ինչ կորցնում:  Ցավոք, մենք  կորցրեցինք Շահումյանը, բայց ես երազում ու հավատում եմ, որ մի օր այն կազատագրենք, Գետաշենում քոչարի կպարենք ու ես էլ հեռուստաեթերից կհայտարարեմ՝ աչքդ լո՛ւյս լինի, հա՛յ ժողովուրդ»: Առաջին կուրսի ուսանող էր, երբ Վազգեն Սարգսյանի շնորհիվ հայտնվեց ՊՆ լրատվության ծառայությունում: Մինչ այդ  արդեն թղթակցում էր, գրում հոդվածներ: Եղել էր Արցախում, վիրավորվել: Որպես զինվորական լրագրող,  նրա  առաջին աշխատանքը դարձավ էրքեջցի Կամոյի մասին պատմող ռեպորտաժը: Կամոն Էրքեջ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Կռվել էր Դևի, մեր առաջին ազգային հերոսներից  Ջիվան Աբրահամյանի հետ միասին: Զոհվել էր Էրքեջի պաշտպանության ժամանակ: Զոհվել էր նաև Կամոյի կինը: Սկզբում որպես զինվորական թղթակից, հետագայում իրավիճակի պարտադրմամբ նաև օպերատոր դարձած Խաչիկցի Արմենը շարունակում է. «Ես բոլորի հոգին հանում էի, որպեսզի սովորեցնեն ինձ աշխատել տեսախցիկի հետ: Վերջապես դա հաջողվեց: Մի դիպվածի շնորհիվ ես հանդիպեցի Իրինա Օհանյանի հետ, ով նկարել էր «Վայրի աղջիկը» և դեռ  խորհրդային տարիներից ես նրան համարում էի մեր թատերարվեստի լավագույն դեմքերից մեկը: Երբեք մտքովս չէր անցնի, որ Իրինա Օհանյանը մի օր կլինի իմ ռեժիսորը և ես կլինեմ նրա ֆիլմերի բեմադրող օպերատորը: Վերջերս Իրինայի հետ հաշվեցինք և պարզվեց, որ միասին  23 ֆիլմ ենք ստեղծել: Այդ շարքում աենասիրելին ինձ համար, թերևս, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմող «Հողի գույնը» ֆիլմն է»: Ընդհանրապես Լեոնիդի կերպարն է չափազանց հզոր՝ որպես մտավորական, որպես հայրենիքի իրական նվիրյալ: Նա այն մարդկանցից էր, որ մեր բանակը պրոֆեսիոնալ հիմքի վրա դրեց: Մեկ անգամ եմ շփվել նրա հետ: Ծխելու համար ինձ այնպիսի նկատողություն արեց, որ  նրա զոհվելուց հետո էլ Լեոնիդի  տղաների ներկայությամբ անգամ չէի ծխում: Խոսելով մեր բանակի կայացման մասին, Արմեն Հարությունյանը  նշում է՝ դրանում կարևոր նշանակություն ունեցան Երասխավանի մարտերը: Մտավորական, հանցագործ, բժիշկ, գիտնական, թաղի լավ տղա, բոլոր նրանք, ովքեր զենք  էին վերցրել ու գնացել կռվելու, հենց Երասխավանում հասկացան պարզ ճշմարտությունը՝ իրենցից ոչ մի ուժ չեն ներկայացնում, երբ առանձին են: Նրանք ամուր  բռունցք և  ուժ են, երբ միասնական են: Մեր հաջորդ կարևոր հանգրվանն, ըստ նրա,  Շուշին էր: Շուշիի ազատագրման գործողությունն արդեն ձևավորված բանակին բնորոշ գործողություն էր: Մեր կամավորական տղաները հենց Շուշիում հասկացան, որ Արցախը պահելու և հաջողության հասնելու համար, այո՛, պետք և շարք կանգնել, և ենթարկվել պրոֆեսիոնալ մարդկանց հրամաններին:

ԳՄՕ սնունդ. վերացնե՞լ, թե՞ ճիշտ մակնշել

ԱՄՆ դեսպանատանն երեք օր առաջ ներկայացվեցին ամերիկյան Վալմոնթ և Մոնսանթո ընկերությունների գործունեությունը Հայաստանում։ Գյուղատնտեսության ոլորտում  նոր տեխնոլոգիաներ առաջարկող  ընկերությունների վերաբերյալ, սակայն, կան բազմաթիվ մտահոգություններ։ Անգամ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար  համարվող «Մոնսանթո» ընկերության արտադրանքից։ Այս ընկերության բացասական գործունեությանն անգամ անդրադարձել է ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը։   Գենետիկապես ձևափոխված  օրգանիզմները մեծ վնաս են ներկայացնում  շրջակա միջավայրի, բնական կենսաբազմազանության և հողի բերրիության  վրա՝ ասում է սննդագետ Դավիթ Պիպոյանը և բացատրում՝ գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմ պարունակող  լոլիկի հետ գործ ունենալուց հետո,  մարդիկ այլևս չեն կարող  զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ տեղի է ունենում  խաչաձև աղտոտում: Սննդագետն օրինակ է բերում Իտալիայի փորձը, որտեղ գյուղատնտեսության  մեջ արգելված է գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործումը: Իտալիայում աշխատած տարիներին՝ Դավիթ Պիպոյանն Առողջապահության ազգային ինստիտուտից համագործակցության ծրագրի հրավեր է ստացել, սակայն դադարեցրել է գործը, քանի որ եվրոպացի գործընկերները  փորձել են  Հայաստանում ձեռք բերել հողատարածքներ և  փորձարկել ԳՄՕ սերմերի սնկային թույներով  աղտոտման առանձնահատկությունները: Վերջիններիս չի հաջողվել նույնիսկ  տարածաշրջանում գիտական փորձարկումներ իրականացնելու թույլտվություն ստանալ: 2012 թվականին պտուղ-բանջարեղենի շուկայում իրականացվել են գենետիկապես ձևափոխված օրգանիզմների ուսումնասիրություն՝ արդյունքները մտահոգիչ են: Հնարավոր է թույլտվություն ստանալ ԳՄՕ-ն տեխնիկական կուլտուրա աճեցնելու համար: Թեև խիստ հակացուցված է տեխնիկական կուլտուրան օգտագործել պարենային մթերքում, սակայն գենետիկապես մոդիֆիկացված սոյայի կամ եգիպտացորենի տարատեսակներ կան, որոնք անգամ արգելված են օգտագործել սննդային նպատակով, թեեւ ապահովում են բարձրորակ տեխնիկական  հումք, որից ստանում են սոսինձ: Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ Monsanto-ի արտադրանքից Հայաստանում չկա սերմերի համապատասխան փորձարկում, պատշաճ վերահսկողություն, իսկ մարդիկ Հայաստանում մթերքների մեծ մասը ձեռք են բերում  գյուղատնտեսական  շուկաներից, որտեղ չկան  համապատասխան մակնշումներ: Իսկ այդտեղից մարդկանց մոտ առաջանում է հարց՝ ինչպես տարբերակել գենետիկապես մոդիֆիկացված պտուղ-բանջարեղենը: Ամերիկյան «Վալմոնթ» և «Մոնսանթո» ընկերությունների շնորհանդեսին մասնակցել էր նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։ «Ռադիոլուրը» փորձեց մեկնաբանություններ ստանալ գերատեսչությունից։ Մեր հարցմանը գյուղնախարարությունից պատասխանեցին գրավոր։ «Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով: Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»։ Ի դեպ՝ սննդագետ Դավիթ Պիպոյանը կարծում է, որ աշխարհում պետք չէ վերացնել ԳՄՕ սնունդը, այլ պետք է լինի համապատասխան մակնշում, որը սպառողին ընտրության հնարավորություն կտա։

Սերժի Վաչոն կալանավորվել է

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն կալանավորվել է։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին, որն այս տարի գումարվում է նոյեմբերի 23-ին և 24-ին: Դատական կատարողների միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:

Խորհրդակցություն վարչական ակտերով հարուցվող կատարողական վարույթներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ (Լուսանկարներ)

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի աշխատակիցների հետ:

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել է կենտրոնական մարմնի 2017 թվականի միջոցառումների կատարողականը

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ:

Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին:

«Հրապարակ». Գողականները նորից գալիս են Հայաստան. ՌԴ-ից ժամանելու է նաեւ Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին։

Վաչագան Ղազարյանի պաշտպանը բողոքարկել է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը բողոքարկել է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը:

Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել են կենտրոնական մարմնի կողմից 2018 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումները

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ:

Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը:

Գյուղատնտեսության փոխնախարարն ամփոփել է գյուղոլորտում իրականացված միջազգային ծրագրերի արդյունքները, ապահովագրության և օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ տարվող աշխատանքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է 2017 թվականին գյուղոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և ներակայացրել առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Արմեն Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել տեսչական և վերլուծական բաժնի անձնակազմի հետ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ս/թ դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սքարամելլային, Հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և Ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային, ինչպես նաև Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) գլխավոր տնօրեն Շենգգեն Ֆանին:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավով ազատ արձակվեց. 24News

Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին 24News-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։

Իրանի ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ:

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԻԻՀ ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Մեկ «պիստալետով» աշխատող եւ ասենք 8 «պիստալետով» աշխատող բենզալցակայանները նույն տուրքն են տալիս. Հայկ Մարության

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը 350 հազար դրամից 600 հազար դրամ դառնալու արդյունքում մեկ լիտրի դիմաց գնի ավելացում է տեղի ունենում 1-1,35 դրամի չափով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Ո՞ր տեղական տուրքերն են Երեւանում բարձրացել. Շինթույլտվություն, հեղուկ գազի վաճառք, բաղնիք ու հեստապար

Երեւան քաղաքում տեղական տուրքերը հիմնականում պահպանվել են բացառությամբ մի քանիսի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում ներկայացնելով տեղական տուրքեր սահմանելու մասին հարցը նշեց Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Վայոց Ձորում Opel-ը, մի քանի պտույտ գործելով, հայտնվել է ձորակում. բժիշկները պայքարում են 43-ամյա վարորդի և նրա եղբոր կյանքի համար

Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Հարությունյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ հատված, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Opel-ն ու կայանված ГАЗ 3110-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը

Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Լենինգրադյան 4/14 հասցեի դիմաց բախվել են Մնացական Ավետիսյանի վարած BMW մակնիշի 81 ԼX 081 համարանիշի, Սերիկ Հարությունյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 29 ԼՕ 911 համարանիշի և Արմեն Հարությունյանի վարած Opel մակնիշի 35 ՏN 202 համարանիշի ավտոմեքենաները։

In russian

Органическое сельское хозяйство открывает новые перспективы для Армении

Развитие органического сельского хозяйства в Армении открывает новые перспективы для фермеров и компаний сферы, заявил в среду заместитель министра сельского хозяйства республики Армен Арутюнян.

Пилотная программа по страхованию сельского хозяйства будет разработана в 2017 году в Армении

Пилотная программа по внедрению системы страхования в сфере сельского хозяйства будет разработана в 2017 году в Армении, сообщил замминистра сельского хозяйства Армении Армен Арутюнян

Армения планирует полностью внедрить систему страхования агросектора в течение 3-5 лет – замминистра

Армения планирует полностью внедрить систему страхования сельского хозяйства в течение 3-5 лет, сказал в понедельник журналистам заместить министра сельского хозяйства Армении Армен Арутюнян

ФАР и ЕС предоставят Армении 10 млн. евро на развитие системы орошения – замминистра

Французское агентство развития (ФАР) совместно с ЕС в рамках программы "Орошаемое сельское хозяйство" предоставит Армении грант в размере 10 млн евро, сообщил заместитель министра сельского хозяйства Армении Армен Арутюнян

In english