Weather in Yerevan

19°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Serzh Tankian

Today's citations

In armenian

System Of A Down աշխարհահռչակ խումբը՝ Park Live փառատոնի հեդլայներ

System Of A Down աշխարհահռչակ խումբը կլինի Park Live փառատոնի հեդլայներ: Փառատոնը տեղի կունենա 2017-ի հուլիսի 5-ին Մոսկվայի՝  «Արենա ՑՍԿԱ» մարզադաշտում: Այն ընդհանուր առմամբ կարող է տեղավորել 34 հազար հանդիսատես: «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, փառատոնն անցակցվում է 5-րդ անգամ, առաջին անգամ այն անցկացվել է 2013-ին: Հիշեցնենք, System of a Down (SOAD), հայ-ամերիկյան ռոք խումբ՝ ձևավորված 1992 թվականին Լոս Անջելեսում Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից Soil անունով։ Ժամանակակից անվանումը ձեռք է բերել 1995 թվականին։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։

2017թ-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ կլինեն նաեւ Սփյուռքից

տեղադրված 12.08-ին լրացված 14.49-ին Սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից սեպտեմբերի 21-ին սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել են հազարավոր հայեր: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նա տեղեկացրել է, որ հանուն ժողովրդավարության, արդարության և թափանցիկ ընտրությունների դիտորդական նախաձեռնություն են հիմնել, որը նպատակ ունի գործնական մասնակցություն ունենալ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին: Սփյուռքահայության դերակատարության եւ նրանց ունեցած մտահոգությունների վերաբերյալ քննարկումներին այսօր տեսակապի միջոցով մասնակցել են նաեւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ռոք-երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը:   Ընդհանրապես Սփյուռքում եւ մասնավորապես «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամների համար Հայաստանի անկախությունը եղել է կարևորագույն հաղթանակ, նվեր, երազանքի իրականացում, որի համար միգուցե մենք՝ որպես անհատներ, այդ պահին չենք կարողացել մեծ ներդրում ունենալ, բայց ապրել ենք այս երկրին սատար լինելու գիտակցությամբ՝ հայտարարեց կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը: «Օգնելու, որ ոտքի կանգնի ոչ միայն մշակութային ասպարեզում, այլ որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավար պետություն»: Կանադահայ դերասանուհու խոսքով, սակայն, պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում, ինչն էլ մեծ մտահոգություն է առաջացրել Սփյուռքում, եւ հիմք դարձել նախաձեռնությամբ հանդես գալու: Հայտնի դերասանուհու փոխանցմամբ՝ հատկապես ծանր եւ մտահոգիչ էր այս տարին: «Ապրիլյան պատերազմի օրերին մեր երիտասարդ տղաների անմնացորդ սերն առ հայրենիք մեզ ստիպեց վերագնահատել մեր հայացքներն ու քայլերը. Հայաստանի ներկան ու ապագան այլևս գնահատվում է այդ տղաների կյանքի գնով, նրանց պաշտպանած պետությունը պետք է արժանի լինի նրանց անմնացորդ սիրուն»: Դերասանուհին հշեցրեց նաեւ հունիսյան իրադարձությունները, ինչը, նրա ձեւակերպմամբ, ակնհայտ ահազանգ էր, որ իրադրությունը դուրս է եկել թույլատրելիի սահմաններից, և երկրում անհապաղ փոփոխությունների ձեռնարկման կարիք կա: Այդ մտահոգությունները հանգեցրել են այն բանին, որ Սփյուռքում հասկանան՝ Հայաստանի իրադարձություներին գործնական մասնակցություն ունենալու անհրաժեշտություն կա: Օգտագործելով Սփյուռքի ներուժը, կանգնել ՀՀ քաղաքացիների կողքին և բարձրաձայնել նրանց արդար պահանջը: Սա է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շուրջ համախմբվածների ցանկությունը: Նախաձեռնության՝ սեպտեմբերի 21-ին արած հայտարարության մեջ կոչ էր արվել իշխանություններին՝ ուշադրություն դարձնել կարևորագույն օղակներին և հետևողական լինել: Ստորագրահավաքին Հայաստանից միացել է նաեւ դերասան, մշակույթի գործիչ Հրանտ Թոխատյանը: Նա կարծիք հայտնեց, որ մտահոգ մարդկանց բոլոր համախմբումներն էլ միշտ կարող են դրական լինել Հայաստանի համար: Միաժամանակ՝ դերասանը մտահոգություն հայտնեց, որ այս ընթացքում մտահոգ մարդկանց տարբեր խմբեր ձեւավորվեցին ու այդ նախաձեռնությունները գործում են առանձին: Մինչդեռ, դերասանը ակնկալում էր, որ լիներ միասնական ինչ-որ աշխատանք. «Այդ դեպքում աշխատանքը շատ ավելի հեշտ կլիներ: Բայց արի ու տես, որ էլի չստացվեց: Էլի եղավ այն, ինչ-որ եղել է դարերի ընթացքում՝ ամեն մեկը առանձին մնաց»: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը մտահոգություն հայտնեց սփյուռքահայության եւ Հայաստանի անջատ լինելու կապակցությամբ: Ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանին լսենք. «Ապրիլից մինչեւ հունիս-հուլիս իրավիճակը ինձ համար դարձավ էության հարց, թե ինչ ենք մենք դարձել եւ ինչ քայլերի պետք է դիմենք, որ որպես սփյուռք մենք էլ այդ դիալոգի մեջ մասնակից լինենք»: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Սփյուռքահայությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, թե ինչպիսին պիտի լինի իր դերակատարությունը Հայաստանում: Այս տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Սփյուռքը պիտի գործուն մասնակցություն ունենա, օրինակ, արդարությանն առնչվող խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված՝ ասաց նա: «Ցավալին այն է, որ երիտասարդության շրջանում նկատվում է որոշակի անտարբերություն: Նրանք կարծում են, որ իրադրությունը չի փոխվի; Բայց մենք ուզում ենք ցույց տալ, որ իրականում մենք նրանց կողքին ենք, որ պատրաստ ենք աջակցել, կրթել, որպեսզի իրադրությունը փոխվի եւ սա շատ կարեւոր խնդիր է մեզ համար»: Սփյուռքահայ մշակութային գործիչները կարծում են, որ ժողովրդավարության լուրջ խնդիր կա՝ կապված ընտրությունների հետ եւ իրենք կարծում են, որ պետք է սփյուռքն իր գործուն աջակցությունը բերի՝ ցույց տալու ՀՀ քաղաքացուն, որ իր քվեն իր կյանքի արժեքն է, որը պետք է պահել: Այդ նպատակով նրանք ծրագրում են գալիք խորհրդարանական ընտրություններում գործուն մասնակցություն ունենալ՝ դիտորդական առաքելությամբ լինելով Հայաստանում:

«Կարո Փայլանն իրական հերոս է». Սերժ Թանկյան

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի: Սերժ Թանկյանը նշել է.

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի երկրորդ թրեյլերը համացանցում է

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը հրապարակել է երկրորդ թրեյլերը: «Կայսրությունն անկում է ապրում: Սերը վերապրում է»՝  նման մեկնաբանությամբ է նոր թրեյլերը հրապարակել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Ֆիլմի նոր թրեյլերի մասին գրառում է կատարել հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը` հիշեցնելով, որ ֆիլմը կինովարձույթ դուրս կգա ապրիլի 21-ին: «Հպարտ եմ, որ իմ ընկեր Քրիս Քորնելի հետ ստեղծել եմ ֆիլմի ավարտի երաժշտությունը»,- նշել է նա:

Հայտնի սփյուռքահայերն այլ նպատակներ են հետապնդում դիտորդություն անելու ներքո

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մի շարք հայտնի սփյուռքահայեր՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և այլոք ապրիլի 2-ին մասնակցելու են ընտրություններին որպես դիտորդ՝ փորձելով կանխել հնարավոր ընտրախախտումները։

Ինչ ներդրումային ծրագրեր են նախաձեռնել Սփյուռքահայ գործարարները

ՀՀ Սփյուռքի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների ներկայացուցիչների հետ են այսօր հանդիպել սփյուռքահայ  ներդրողները: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, արդյունավետ համագործակցությունը, ներդրումային քաղաքականությունն ու բիզնես միջավայրի զարգացման համար հարկային նոր օրենսգրքի առավելությունները:  Տնտեսությունում Սփյուռքի մեր հայրենակիցների առավել արդյունավետ ներգրավմանն այսօր անդրադարձել է նար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և հանձնարարել Սփյուռքի գրոծարարների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու ծրագիր մշակել: Թե ովքեր են Սփյուռքահայ գործարարները, ներդրումային ինչ ծրագրեր են նախաձեռնել և որոնք են հեռանկարները ՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:   Տարբեր ոլորտներում Սփյուռքի ներուժի ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է և վարչապետ Կարեն Կարապետյանն էլ  այսօր անդրադառնալով տնտեսությունում Սփյուռքի մեր հայրենակիցների առավել արդյունավետ ներգրավմանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնարարել է գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել Սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու ծրագիր: «Կարաս» գինու գործարանի վաճառքի պատասխանատու, «Semina Consulting»-ի հիմնադիր և տնօրեն Վահե Քեոշքերյանին, սակայն Հայաստան վերադառնալու և բիզնես ծավալելու համար հատուկ հրավեր պետք չէր: Սփյուռքահայ գործարարը  Հայաստանում է 2010 թվականից:  Գինեգործության բնագավառում բավականին լուրջ հաջողությունների հասած մեր հայրենակցի արտադրանքը բավականին լայն ճանաչում ունի, անգամ արտահանվում է Ռուսաստան: Դժվարություններ իհարկե եղել են, բայց անլուծելի խնդիր չկա՝ ասում է: Մեր հասարակության շրջանում ոչ պակաս սիրված և տարածված են նաև արևելյան քաղցրավենիքները: Ոլորտում առաջին ներդրում անողը   «Հալեպ» խանութների ցանցի սեփականատեր Ալին Մասրլյանն էր: Հայաստանում ներդրում կատարելը հեշտ չէր, բայց Ալին հաջողեց: Սփյուռքահայ գործարարները, վերադառնալով հայրենիք ոչ միայն իրենց բիզնեսն են ներդնում, նոր շուկաների հետ կապ ապահովում, այլև աշխատատեղեր են ստեղծում՝ նկատում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքահայ գործարարների մասնակցությունը միայն տնտեսության  մեջ, թե նաև հասարակական-քաղաքակական կյանքում: «Ռադիոլուրի» դիտարկմանը, որ ներդրումներ կատարած մեր հայրենակիցները կարող են նաեւ ցանկություն ունենալ մասնակցել երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին։ Հայաստանն արդյո՞ք պատրաստ է դրան: Սակայն հիշեցնենք՝ երբ համաշխարհային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները՝ Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան…, որոշել էին որպես դիտորդներ մասնակցել  Ազգային ժողովի ընտրություններին՝ իշխանություններին զգոն պահելու և ընտրախախտումները բացառելու համար, այս նախաձեռնությունը հասարակական որոշ շրջանակներում քննադատության ալիք բարձրացրեց: Միջադեպի մասին հիշեց նաև նախարարը, սակայն անդրադարձավ դարձյալ միայն օրենքի տեսանկյունից: Ես նորից Հանրապետության հրապարակում եմ և այստեղ կա 2 շենք, որոնք մնում են, կամ դեռևս մնում են ՀՀ սեփականությունը: Դրանք են Պատկերասրահի  և կառավարության շենքերը: Թե  արդյոք սրանցով ևս հետաքրքրված են սփյուռքահայ ներդրողները և ինչ ճակատագիր է սպասվում այս շենքերն, կախված է նույն կառավարությունից և նրա քաղաքականությունից:

Սփյուռքահայերը ցանկանում են դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ավանդական դիտորդական առաքելություններին այս անգամ կմիանա նաեւ նոր նախաձեռնություն: Սփյուռքահայերը ցանկություն են հայտնել հետեւել հայաստանյան ընտրություններին՝ դրանով իսկ ավելի ակտիվ մասնակցել Հայաստանի կյանքին: Հարցն ունի եւ դրական, եւ բացասական կողմ եւ առայժմ միանշանակ չի ընկալվում հասարակության կողմից: Բայց ամեն դեպքում՝ արդեն դիտորդական առաքելության հայտ ներկայացրած սփյուռքահայերի թիվն անցնում է 200-ից: Ակնկալվում է, որ սփյուռքահայ ամենաշատ դիտորդները կլինեն Վրաստանից: Այնտեղից ավելի հեշտ եւ արագ է հասնել Հայաստան: 150 վրացահայ արդեն գրանցվել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:   2016-ի ապրիլյան եւ հուլիսյան դեպքերին ակտիվորեն արձագանքելուց հետո սփյուռքահայերը կարծում են, որ եկել է ժամանակը փոխելու Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը: Դա է պատճառը, որ ցանկանում են ակտիվորեն մասնակցել Հայաստանի ընտրական գործընթացներին: Այն սփյուռքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն եւ ընտրության իրավունք չունեն, մտադիր են ապրիլի 2-ին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունում արդեն գրանցվել է շուրջ 2 700 դիտորդ։ Նրանցից 250-ը սփյուռքահայեր են: Այս նախաձեռնության մասն են, ըստ էության, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը,  կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը: Այս պահին սփյուռքահայ դիտորդների համար առաջնային խնդիրը ինքնաթիռի տոմսն է՝ ասում է  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Սփյուռքահայ դիտորդները, ովքեր արդեն այստեղ են, չեն կարծում, որ իրենց մասնակցությունն ընտրական գործընթացներին կխզի Հայաստան-Սփյուռք կապը կամ կլեգիտիմացնի ընտրախախտումները: Նրանք իրենց համար սկզբունք են սահմանել՝ ապրիլի 2-ին մի կողմ դնել քաղաքական հայացքներն ու պահպանել չեզոքություն: Հաշվի առնելով հետընտրական ավանդական զարգացումները՝ սփյուռքահայ դիտորդները որոշել են զուսպ լինել նաեւ այդ շրջանում: Սարգիս Շահինյանի կարծիքով՝ դժգոհություն ունենալու դեպքում ճիշտ չէ, որ սփյուռքահայերը դիմեն փողոցային պայքարի տարբերակին: Սփյուռքահայերի դիտորդական առաքելությունը Հայաստանում շատ ավելի խորը իմաստ ունի, քան պարզապես քաղաքականությանը խառնվելու ցանկությունը։ Այս առումով Հայաստանում ապրող հայրենակիցներին հստակ «մեսիջ» ունեն «RepartArmenia» կազմակերպությունից Վարդան Մարաշլյանը, ով Ռուսաստանից է, ամերիկահայ Վահե Կեուշգուերյանը եւ շվեյցարահայ Սարգիս Շահինյանը: Իսկ որ սփյուռքահայ դիտորդները ճիշտ հասկանան եւ մեկնաբանեն խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունենալիք զարգացումները, նրանք ընտրություններից մի քանի օր շուտ կանցնեն դասընթացներ՝ օրենսդրական եւ իրավական դաշտը իմանալու համար: Քաղաքական դաշտից, ասում են, արդեն տեղյակ են:

Սերժ Թանկյանը և Արսինե Խանջյանը ՀՀ քաղաքացիներին կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին և տեր կանգնել իրենց քվեին

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և ամերիկահայ հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը Հայաստանում են Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները դիտարկելու համար:

Հայտնի հայերն այստեղ են Հայաստանի ապագայի համար

Նրանք Հայաստան են եկել ոչ թե մշակութային, այլ դիտորդական առաքելությամբ։ Հայտնի հայերը ասում են՝ որոշել են արմատախիլ անել Հայաստանում արմատացած անարդարությունը: Արմատախիլ անելու համար էլ ընտրել են դիտորդի կարգավիճակը։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և երգահան «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի  Արսինե Խանջյանը, ռեժիսորներ  Ատոմ Եգոյանը, Էրիկ Նազարյանը ապրիլի 2- ին լինելու են հայաստանյան գրեթե բոլոր ընտրատեղամասերում ու քաջալերելու են ժողովրդին, որ գնան ընտրության:  Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և երգահան «System of a Down»  խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի  Արսինե Խանջյանը, ռեժիսորներ  Ատոմ Եգոյանը Էրիկ Նազարյանը Հայաստանում են: Սակայն այս  անգամ նրանց այցելությունը մշակութային բնույթ չի կրում։ Սփյուռքի հայտնի հայերը  եկել են մեր երկիր՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Արդեն լրագրողների հետ զրույցում Սերժ  Թանկյանը հայտարարեց, որ իրենց ներկայությունը  կարևոր է,  համոզմունք հայտնեց, որ  քաղաքական կյանքի հանդեպ ՀՀ քաղաքացիների անտարբերությանը  պետք է  վերջ տալ, իսկ  տարիներով արմատացած անարդարությունն էլ  արմատախիլ անել: Ռոք-երգիչը  հայտարարեց, որ իրենք որևէ շահ չունեն դիտորդական առաքելությունից ու կուսակցական չեն։ Արսինե  Խանջյանն էլ  տեղեկացրեց, որ  նրանք ընդգրկված են լինելու   տարբեր խմբերի մեջ, այցելելու են և երևանյան և  մարզային ընտրատեղամասեր։ Դերասանուհին նշում է, որ իրենք Հայաստանի քաղաքացիներ չեն ու չեն  կարող քվեարկել, բայց իբր դիտորդ իրավունք ունեն մասնակեցելու ընտրական գործընթացներին։ Ասում  է, որ   դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրությունն ավելի ամրապնդվել է հուլիսյան դեպքերից հետո: Իսկ ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը նշում է, որ 25 տարի անընդհատ վատ լուրեր է լսել Հայաստանից, զգացել է, որ հույսը քաղաքացիական իրավունքների ապահովումն է։ Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը  նշում է, որ այստեղ են  Հայաստանի ապագայի համար: Իրենց իսկ ձևակերպմամբ՝ իրենք  Հայաստանի բարգավաճության և ծաղկունքի դիտորդներ են։ Արդյո՞ք  բարգավաճության ու ծաղկունքի դիտորդները  կպայքարեն ընտախախտումների դեմ, կամ արդյո՞ք կսատարեն ընտրություններից հետո հրապարակ դուրս եկող ուժերին։ Արսինե Խանջյանը  նշեց, որ իրենք այստեղ են միայն  քաջալերելու համար։ Եթե սփյուռքահայ հայտնիները քաջալերելու համար են եկել, ապա ԱՊՀ  դիտորդական առաքելության  գլխավոր խնդիրը ոչ թե թերություններ գտնելն է, այլ օբյեկտիվ գնահատականներ տալը։ Ի դեպ՝ այսօր դիտորդական առաքելության ներկայացուցիչները  հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Արդեն լրագրողների հետ զրույցում ԱՊՀ  դիտորդական առաքելության ղեկավար ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ընդգծել է, որ քարոզարշավն ընդհանուր առմամբ ընթացել  է օրենսդրության պահանջներին համապատասխան,  մասնակիցներն ունեցել են  հավասար հնարավորություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հատուկ ընդգծեց նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը: Դրանք, ըստ նրա, նվազեցնելու են ընտրախախտումների հնարավորությունը: Ի դեպ՝ ընտրությունների ընթացքը կդիտարկի  ԱՊՀ 8 երկրներից ժամանած 172 դիտորդ՝ հիմնականում խորհրդարանականներ ու ընտրական հանձնաժողովների անդամներ:

Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանն ու Էրիկ Նազարյանն այցելել են Արցախ

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու կինոռեժիսոր Էրիկ Նազարյանն այցելել են Արցախ: Արցախից նրանք կոչով են հանդես եկել, որն ուղղված է եղել համայն աշխարհի արվեստագետ հայերին:

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը և Արսինե Խանջյանը կոչ են արել աշխարհի արվեստագետներին օգնել Արցախին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը և ռեժիսոր Էրիկ Նազարյանը հանդես են եկել ուղերձով։

Հուսով եմ՝ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա. Սերժ Թանկյան

Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայությամբ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը: «Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,-  ասել է Սերժ Թանկյանը և ընդգծել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում: «Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է և այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ընդգծել է Ս. Թանկյանը: Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և ընկերները Ստեփանակերտում հանդես են եկել հայտարարությամբ

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի մամլո ասուլիսը: Նշվել է, որ արվեստագետները եռօրյա այցով ժամանել են Արցախ՝ տեղի կյանքին ծանոթանալու և ժողովրդի հետ անմիջական շփվելու համար: «Արցախպրես»-ը գրում է, որ  Արսինե Խանջյանը իր, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի անունից հանդես է եկել հայտարարությամբ, որով աշխարհի արվեստագետներին կոչ է արել այցելել Արցախ և աջակցել երիտասարդ և տաղանդավոր այն արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել և նկարել՝ անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և շրջափակման մեջ են գտնվում: Ասուլիսի ընթացքում այդ արվեստագետները խոսել են դեպի Արցախ իրենց այցի և դրա առաքելության մասին, իսկ այնուհետև՝ պատասխանել լրագրողների հարցերին: «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցին, թե առաջիկայում կան արդյո՞ք մշակութային ծրագրեր կապված Արցախի հետ, Սերժ Թանկյանն ասել է, որ ինքն անցյալ տարի արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության վրա է աշխատել: «Իմ առաջին ստեղծագործական կապը եղավ Արցախի հետ, և շատ լավ աշխատեցինք միասին, որից էլ ես շատ ոգևորվեցի: Մտածում էի, որ նման աշխատանքներ ևս կլինեն: Եկել ենք մարդկանց հետ կապեր ստեղծելու»,- ասել է Ս. Թանկյանը և հավելել, որ մտածում է նաև Արցախում համերգ ունենալու մասին: Արսինե Խանջյանը նշել է, որ աշխարհի ճանաչված արվեստագետները պետք է անդրադառնան Արցախի թեմային, որը շատ կարևոր է: «Լավ կլինի, որ մեր արցախցիների աշխատանքներն աշխարհի տարբեր վայրերում ներկայացնենք՝ առիթն օգտագործելով, որ Արցախը ճանաչեն: Մենք միշտ ունեցել ենք Սփյուռք, և մեր գոյությունը պայմանավորված է նրանով, որովհետև ունեցել ենք հայություն, որ ապրել են աշխարհի տարբեր վայրերում: Կարևորն Արցախում կամ Հայաստանում ապրելը չէ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն շատ լավ է, որ չհեռանան այստեղից, բայց նրանք, ովքեր հնարավորություն չունեն պատմական առումով, կարող են որոշ պարտականություններ ավելի լավ կատարել՝ ապրելով այլ երկրում: Ազգությունը միայն հողի վրա լինելը չէ, այլև՝ մշակույթի արտահայտությունը, ինքնությունը, հավատքը և պատկանելությունն արտահայտելը՝ կատարած գործունեություններով: Եթե մենք այստեղ չենք ապրում, դա չի նշանակում, որ մենք պարտականություններ չունենք»,- ասել է Ա. Խանջյանը: Հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նշել է, որ փնտրում է պատմություններ, որոնք իսկապես ազդեցիկ են լինելու, դրանք Արցախի մասին ֆիլմի վերածելու համար: «Օրինակ՝ Շուշիի պատմությունը բավական հզոր է: Անգամ այս թեմայով սցենար է գրված, որին պետք է մոտ օրերս ծանոթանամ»,-մասնավորապես ասել է Ատոմ Էգոյանը: Կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը նշել է, որ իրենց ցանկությունն է որևէ կերպ օգնել Արցախի հեղինակներին, երիտասարդներին, որպեսզի հենց նրանք ֆիլմ նկարահանեն Արցախի մասին, որովհետև այդ ամենը իրենք իրենց մաշկի վրա զգացել են, ինչը շատ կարևոր է ճիշտ վերարտադրության ու ներկայացման համար:

Ատոմ Էգոյանը խոսել է Արցախում նկատած պատմությունների հիման վրա ֆիլմ նկարահանելու անհրաժեշոտւթյան մասին

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:

«Այս հիշողությունները ես միշտ կպահեմ». Սերժ Թանկյան

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանն «Ինստագրամ»-ի իր էջում շարունակում է լուսանկարներ հրապարակել Արցախ կատարած այցելությունից։ «Ընտրություններից հետո ես ու ընկերներս մեկնեցինք Արցախ, որտեղ հրաշալի մարդկանց հանդիպեցինք. նաև այս 80-ամյա Դիվային, որն ազգագրական երգ երգեց և պարեց մեզ համար: Այս հիշողությունները  միշտ կպահեմ»,-գրել է Սերժը՝ լուսանկար հրապարակելով արցախցի տատիկի հետ։

Սերժ Թանկյանը կոչ է արել այցելել Արցախ

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #եկԱրցախ ակցիային` կոչ անելով այցելել Արցախ: Այս մասին նա գրառում է կատարել ինստագրամի իր էջում` կիսվելով այցի շրջանակում կատարած լուսանկարներով:

Սիլվեսթր Սթալոնեն եւ Օռլանդո Բլումը՝ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

Լոս Անջելեսի TCL Chinese Theatre կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը: Նրանցից բացի, կինոպրեմիերային ներկա են գտնվել նաեւ դերասաններ Սիլվեսթր Սթալոնեն եւ Օռլանդո Բլումը:

«Խոստումը» հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հայ սիրված դերասանների ձայներով: Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ այլք: «Խոստում»-ի հայաստանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 27-ին: Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու ճշմարտությունը պատմել աշխարհին: Միքայել Բոգոսյանի դերը կրկնօրինակել է սիրված դերասան Սամվել Թոփալյանը, ում խոսքով ֆիլմում կա սեր, կա կյանք, կա ճակատագիր… ու այս ամենի հետ նաեւ մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն: Զարուհի Հովհաննիսյանը կներկայացնի Աննայի կերպարը, որը դերասանուհու խոսքով զուսպ է, բայց զգացմունքային: Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է օրերս՝ Լոս Անջելեսում: Ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն առաջադրվել էր Օսկարի՝ «Ռուանդա» ֆիլմի համար, գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ լե Բոնը: Կինոյի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ “System of a down” խմբի մենակատար Սերժ Թանկյանն է:

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Համահայկական նվագախումբը կկատարի հատված Սերժ Թանկյանի սիմֆոնիայից

Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։ Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։

Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել Քրիս Քորնելի մահվան կապակցությամբ

Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Քրիս Քորնելի հետ և ցավակցություն հայտնել՝ կապված նրա մահվան հետ. «Մենք խիստ ցնցված ու վշտացած ենք մեր ընկեր Քրիս Քորնելի մահվան բոթից։ Մի քանի շաբաթ առաջ ես նստած էի կողքիդ՝ խոսելով երաժշտության, կյանքի, երեխաների մաիսն։ Քո կյանքն ու երաժշտությունն անջնջելի հետք են թողել իմ կյանքի ու երաժշտության վրա, ի՛մ եղբայր։ Քեզ կարելի է բնութագրել միայն որպես մեծահոգի և արքայական։ Բարի ճանապարհ։ Մեր խորին ու անկեղծ ցավակցությունները Վիկիին և երեխաներին, և սեր բոլոր նրանց, ովքեր կիսում են այս սերն ու վիշտը»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քորնելը մահացել է MGM Grand Detroit հյուրանոցում: Նրա դին հայտնաբերվել էր լոգասենյակի հատակին։ Հայտնի երաժիշտ Քրիս Քորնելը «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է:

Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում միջազգային մասշտաբի ռոք փառատոն կազմակերպել

System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում ռոք փառատոն կազմակերպել: Այս մասին հաղորդում է au.news -ը՝ վկայակոչելով AFP-ը: Ըստ AFP-ի՝ Թանկյանի մոտ նման գաղափար առաջացել է Երեւանում Aurora Prize մրցանակաբաշխության արարողությունից հետո:

Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ինքը Թանգյանը AFP-ին տված հարցազրույցում: Ըստ Թանկյանի, նա ցանկանում է ավելին անել Հայաստանի համար և այժմ մտածում է երկրում երաժշտական փառատոն կազմակերպելու մասին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրոպական ամառային փառատոնի մաս կդառնա, որի շրջանակում տարբեր խմբեր կայցելեն երկիր: «Ես միշտ երազել եմ Հայաստանում միջազգային եարժշտական փառատոն կազմակերպելու մասին»,-ասել է Թանկյանը, գրում է Yahoo News-ը: «Ես կցանկանայի ժամանակ գտնել արվեստի ու երաժշտության հարցերի համար քաղաքական ու սոցիալական հարցերին զուգահեռ»,- ասել է երգիչը: Անդրադառնալով System of a Down-ի 2015-ի հայաստանյան համերգին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Թանկյանն ասել է, որ նայելով համերգի եկած երիտասարդ հայերին, հիշում էր Ցեղասպանության զոհ դարձած իր նախնիներին և այդ պահին իր խումբը համարում էր «հնի ու նորի միջև կատալիզատորի մաս»: «Զգացողություն կար, որ կարծես մեր ամբողջ կարիերան կայացել է միայն այդ մեկ համերգի համար»,-ասել է Թանկյանը:  

Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։ «Ուղիղ երկու ամիս՝ մինչև դեկտեմբերի 11-ը, դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված ՙԽաչատրյանը և ջազը՚ համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և այլք»,- տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում, ինչպես միշտ, կլինեն համերգներ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի այս տարվա դափնեկիրները՝ Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն), Գագիկ Վարդանյանը (բարիտոն)։ Փառատոնը կհամախմբի նաև հայաստանյան և արտերկրից հատուկ փառատոնի համար ժամանած կոլեկտիվներին։ Երաժշտական այս տոնի շրջանակներում հանդես կգան «Հովեր՚ պետական կամերային երգչախումբը, Mediterranean տրիոն, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները և այլն։ Ինչպես ամեն տարի՝ Խաչատրյանի փառատոնի համերգներին կարելի է հետևել առցանց khachaturianfestival.com կայքի միջոցով։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Խաչատրյանի փառատոնի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել փառատոնի  պաշտոնական կայքում։

Սերժ Թանկյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը

Ռեժիսոր Ջո Բերլինգերը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմ է նկարահանել՝ Intent to Destroy: Death, Denial & Depiction։ Սերժ Թանկյանն իր  Instagram -ում հրապարակել է ֆիլմի թրեյլերը։ «Դիտեք Emmy-ի եւ Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած Intent to Destroy: Death, Denial & Depiction ֆիլմի հզոր թրեյլերը։ Դա, իրոք, ամենաուժեղ ֆիլմերից է, որը ես երբեւէ տեսել եմ վերջին ժամանակներս։ Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Մինչ այդ, մենք կթողարկենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»,- գրել է Թանկյանը։ Check out this powerful trailer for the film @intenttodestroy (link in bio), a truly remarkable modern story about genocide denial by Emmy and Oscar nominated director @joeberlingerfilms — It is truly one of the most powerful films I've seen of late. I had the huge honor of scoring the music to the film. @intenttodestroy will open in select theaters mid-Nov. We will also be releasing a full soundtrack of the film at that time. #intenttodestroy #keepthepromise A post shared by Serj Tankian (@serjtankian) on Oct 2, 2017 at 7:01pm PDT

Ներկայացվել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)

Աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով հեղինակել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի երաժշտությունը, ներկայացրել է նոր թրեյլերը:

Լոս Անջելեսի դրամահավաքին իր կիթառն է նվիրաբերել Սերժ Թանկյանը (Տեսանյութ)

Օգնության կարիք ունեցող ու Օրրանի տեսադաշտում հայտնված հայ երեխաների ու տարեցների ևս մի խմբի համար անհրաժեշտ 200 հազար դոլարը հավաքված է. Լոս Անջելեսի դրամահավաքին իր կիթառն է նվիրաբերել նաև Սերժ Թանկյանը. այն վաճառվել է 17 հազար դոլարով:

Սերժ Թանկյանը Հայաստանում է

System of a Down ռոք խմբի մենակատար, երգահան Սերժ Թանկյանը Հայաստանում է. այս մասին երաժիշտը հայտնել է Instangram-ի իր էջում: «Լավ է վերադառնալ Հայաստան»,- գրել է Թանկյանը: Good to be back in Armenia. A post shared by Serj Tankian (@serjtankian) on Oct 12, 2017 at 1:11pm PDT

Սերժ Թանկյանի սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան՝ հոկտեմբերի 19-ին (տեսանյութ)

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգները շարունակվում են։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` Թանկյանը, նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան: Տեղեկացնենք, որ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին: Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը: «Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus, և այն հիմնականում ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում: Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Մենք նրան անվանում ենք խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին: «Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է և ոչ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից: Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է: Հույս ունեմ, որ կհավանեք «Օրկայի» չորս բաժինները, և ևս մեկ անգամ շնորհակալ եմ, որ լինելու եմ Խաչատրյանի փառատոնի մասնիկը»,- ասում է Սերժ Թանկյանը: Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Սերժ Թանկյանը Հայաստանում ներկա է գտնվել իր հեղինակած սիմֆոնիայի փորձին (Տեսանյութ)

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, որը Հայաստանում ներկայացվելու է առաջին անգամ։

Սերժ Թանկյանը ներկա է գտնվել հեղինակած սիմֆոնիայի փորձին

Հոկտեմբերի 17-ին ամերիկահայ ռոք երգիչ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը մասնակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փորձին։ Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարում էր Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան։ Թանկյանը տպավորված էր փորձով և նվագախմբի՝ իր ստեղծագործության կատարմամբ: «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ է նվագում, շատ ոգևորվեցի: Մի քանի շտկումներ արեցի փորձին, քանի որ մշտապես կարիքը կա, որ կոմպոզիտորը շտկումներ անի: Շատ ոգևորված եմ Խաչատրյանի փառատոնի և նվագախումբը տեսնելու կապակցությամբ»,- փորձից հետո լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում նշեց Սերժ Թանկյանը: «Օրկա» սիմֆոնիան հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում ներկայացվի առաջին անգամ։

Սերժ Թանգյանը հայտարարում է «7 նոտա» երաժշտական մարտահրավեր-մրցույթ

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը երաժշտական մրցույթ-մարտահրավեր է հայտարարել: «Շատերն ինձ հարցնում են՝ որտեղի՞ց է գալիս երաժշտությունը, որտեղի՞ց են գալիս երգերը: Ես խորապես հավատում եմ, որ դրանք գալիս են կոլեկտիվ գիտակցությունից: Նրանք որևէ արվեստագետի մեջ չեն: Յուրաքանչյուր երգ սկսվում է գաղափարից կամ հնչյունից»,- ասում է Թանկյանը Youtube-ում տեղադրված հոլովակում: Մարտահրավերն, ըստ երաժշտի շատ պարզ է: «Դուք ունեք 7 նոտա, որոնցից պետք է սկսեք, ուստի ձեր ստեղծագործության առաջին 7 նոտան պետք է լինեն հենց այդ 7 նոտաները: Դուք կարող եք դրանով ջազ կամ ռոք երգ գրել, կամ սիմֆոնիա. ինչ տեսակ երաժշտություն, որ ցանկանաք: Այն չի կարող երեք րոպեից երկար լինել: Մնացածը դուք եք որոշում: Ես Սերժ Թանկյանն եմ և սա իմ մարտահրավերն է՝ ես տալիս եմ ձեզ 7 նոտա, իսկ դուք ինձ տալիս եք ձեր լավագույն ստեղծագործությունը»,- նշել է ռոք երաժիշտը: «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողին կտրվի 5000 ԱՄՆ դոլար:

Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ Monsanto-ի արտադրանքից

Աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից: Հայտնի է, որ ընկերությունը բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այն արտադրում է գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ եգիպտացորենի, սոյայի, բամբակի՝ գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դուստ թունաքիմիկատներ, ինչպես նաև աշխարհում ամենատարածված հերբիցիդը՝ «Ռաունդափը»-ը: Թանկյանի խոսքով՝ կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ Monsanto-ի հեղուկացիրները թունավորում են շրջակա միջավայրը՝ ոչնչացնելով մեղուներին: Armenia please please stay free and clear of Monsanto. There is ample proof that Monsanto's sprays have poisoned our… Publié par Serj Tankian sur jeudi 2 novembre 2017 «Նրանց՝ գենետիկորեն ձևափոխված արտադրանքը վերջ է տալիս մաքուր, օրգանական սննդին: Դրանք վնասակար են ձեր առողջության համար ու ահավոր համ ունեն: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում Monsanto-ն իր գործելաոճի համար հայտնի է որպես «չարիքի կորպորացիա»: Երբ ես այստեղ եմ՝ Հայաստանում, կծում եմ խնձորն ու զգում, որ այն մաքուր է, խրթխրթան ու համեղ: Խնդրում եմ, թույլ տվեք, որպեսզի դա այդպես էլ մնա: Monsanto-ի պատճառով ես այսպիսի խնձորներ չեմ կարողանում գտնել ԱՄՆ-ում»,-գրել է Թանկյանը: Ռոքերը նաև խնդրել է տարածել իր կոչը: Հայտնի է, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին ուղղված բիզնես համաժողով, որի նպատակն էր գործարար կապեր ստեղծել այդ ոլորտում ներկայացված հայկական և ամերիկյան Valmont, Monsanto ընկերությունների միջև: Նշվում է, որ համաժողովին ներկա են եղել Valmont-ի ու Monsanto-ի ներկայացուցիչները, որոնք ցույց են տվել իրենց արտադրանք ու պատմել մատուցվող ծառայությունների մասին: Բացի այդ, նրանք հետաքրքրվել են Հայաստանում բիզնես ծավալելու հնարավությունների մասին:

Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանության մասին նոր ֆիլմին

Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել բոլորին սատարել և դիտել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրությունը» (Intnent To Distroy) ֆիլմը: Այդ մասին երգչուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Մրցանակի արժանացած Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը, որը ստեղծել է իմ թանկագին բարեկամ Էսրայելյանը (պրոդյուսեր Էրիկ Էսրայելյան), նոյեմբերի 10-ից հնարավոր կլինի դիտել Լոս Անջելեսի և Նյու Յորքի կինոթատրոններում: Խնդրում եմ՝ աջակցեք և «կատարեք խոստումը»,-գրել է Շերը: Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 10-ին՝ Թրայբեքի միջազգային կինոփառատոնի շրջանակում:Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Ագդալուշը և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Որպես համապրոդյուսեր հանդես է եկել Էրիկ Էսրայելյանը:

ԳՄՕ սնունդ. վերացնե՞լ, թե՞ ճիշտ մակնշել

ԱՄՆ դեսպանատանն երեք օր առաջ ներկայացվեցին ամերիկյան Վալմոնթ և Մոնսանթո ընկերությունների գործունեությունը Հայաստանում։ Գյուղատնտեսության ոլորտում  նոր տեխնոլոգիաներ առաջարկող  ընկերությունների վերաբերյալ, սակայն, կան բազմաթիվ մտահոգություններ։ Անգամ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար  համարվող «Մոնսանթո» ընկերության արտադրանքից։ Այս ընկերության բացասական գործունեությանն անգամ անդրադարձել է ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը։   Գենետիկապես ձևափոխված  օրգանիզմները մեծ վնաս են ներկայացնում  շրջակա միջավայրի, բնական կենսաբազմազանության և հողի բերրիության  վրա՝ ասում է սննդագետ Դավիթ Պիպոյանը և բացատրում՝ գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմ պարունակող  լոլիկի հետ գործ ունենալուց հետո,  մարդիկ այլևս չեն կարող  զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ տեղի է ունենում  խաչաձև աղտոտում: Սննդագետն օրինակ է բերում Իտալիայի փորձը, որտեղ գյուղատնտեսության  մեջ արգելված է գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործումը: Իտալիայում աշխատած տարիներին՝ Դավիթ Պիպոյանն Առողջապահության ազգային ինստիտուտից համագործակցության ծրագրի հրավեր է ստացել, սակայն դադարեցրել է գործը, քանի որ եվրոպացի գործընկերները  փորձել են  Հայաստանում ձեռք բերել հողատարածքներ և  փորձարկել ԳՄՕ սերմերի սնկային թույներով  աղտոտման առանձնահատկությունները: Վերջիններիս չի հաջողվել նույնիսկ  տարածաշրջանում գիտական փորձարկումներ իրականացնելու թույլտվություն ստանալ: 2012 թվականին պտուղ-բանջարեղենի շուկայում իրականացվել են գենետիկապես ձևափոխված օրգանիզմների ուսումնասիրություն՝ արդյունքները մտահոգիչ են: Հնարավոր է թույլտվություն ստանալ ԳՄՕ-ն տեխնիկական կուլտուրա աճեցնելու համար: Թեև խիստ հակացուցված է տեխնիկական կուլտուրան օգտագործել պարենային մթերքում, սակայն գենետիկապես մոդիֆիկացված սոյայի կամ եգիպտացորենի տարատեսակներ կան, որոնք անգամ արգելված են օգտագործել սննդային նպատակով, թեեւ ապահովում են բարձրորակ տեխնիկական  հումք, որից ստանում են սոսինձ: Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ Monsanto-ի արտադրանքից Հայաստանում չկա սերմերի համապատասխան փորձարկում, պատշաճ վերահսկողություն, իսկ մարդիկ Հայաստանում մթերքների մեծ մասը ձեռք են բերում  գյուղատնտեսական  շուկաներից, որտեղ չկան  համապատասխան մակնշումներ: Իսկ այդտեղից մարդկանց մոտ առաջանում է հարց՝ ինչպես տարբերակել գենետիկապես մոդիֆիկացված պտուղ-բանջարեղենը: Ամերիկյան «Վալմոնթ» և «Մոնսանթո» ընկերությունների շնորհանդեսին մասնակցել էր նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։ «Ռադիոլուրը» փորձեց մեկնաբանություններ ստանալ գերատեսչությունից։ Մեր հարցմանը գյուղնախարարությունից պատասխանեցին գրավոր։ «Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով: Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»։ Ի դեպ՝ սննդագետ Դավիթ Պիպոյանը կարծում է, որ աշխարհում պետք չէ վերացնել ԳՄՕ սնունդը, այլ պետք է լինի համապատասխան մակնշում, որը սպառողին ընտրության հնարավորություն կտա։

Հայտնի է Սերժ Թանկյանի երաժշտական մարտահրավերի ժյուրիի կազմը

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը կգլխավորի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող ժյուրին։ Այս մասին տեղեկացրին Creative Armenia-ից՝ հավելելով. «Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

Գունեղ երաժշտական նոյեմբեր՝ «VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբի հետ

Նոյեմբերի 20-ին, 19:00-ին, Կարեն Դեմիճյանի անվան համերգասրահում համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ ՎԻԶԱ-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն: Երկրպագուներին սպասվում են նաև անակնկալ ելույթներ:

Հետաքրքիր և անակնկալներով ծրագիր. խոստանում են Վիզա-ն եւ Ջիվան Գասպարյան կրտսերը (տեսանյութ)

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում համատեղ համերգային ծրագրով հանդես կգան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ Վիզա-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը,  աշխարհահռչակ Capital cities  խմբի մեներգիչ Սեբուն: Մասնակիցները հետաքրքիր և անակնկալներով  ծրագիր են խոստանում: Capital Cities խմբի մեներգիչներից  Սեբուն հայաստանյան  ունկնդրին  հայտնի դարձավ Safe and Sound երգով: Այժմ հայ լսարանը ռոք երգչին կենդանի վայելելու հնարավորություն կունենա: Նոյեմբերի 20-ին Սեբուն, Սերժ Թանկյանի  ամենահայտնի պրոդյուսինգային ռոք խումբը՝ «Վիզան» և Ջիվան Գասպարյան կրտսերը հանդես կգան  համերգային ծրագրով: «Կուզեմ, որ ունկնդիրները գան և նստին և հուսով եմ, որ երաժշտությունը լսեն, կսիրեն: Ճոխ իրիկուն մը պիտի ըլլա և հույսով եմ, որ եթե ներշնչվին, պիտի պարեն»: Ջիվան Գասպարյան կրտսերը խոստանում է. Սեբուի հետ նորից կյանք են տալու հին գործերին: «Շատ հետաքրքիր համերգ է լինելու»:Ամերիկահայ երգչի հայաստանյան այս այցը երկարաժամկետ է՝ երկու ամսով: Զբաղվելու է ձայնագրություններով: Ասում է՝ հայրենիքում բնությունն է ներշնչում երաժշտություն ստեղծել։ Որոշել է ավելի խորը ուսումնասիրել հայկական երաժշտությունը, կոմիտասյան ժառանգությունը։ Կոմիտասն է, որ մեծ ազդեցություն է ունեցել իր վրա՝ ասում է Սեբուն։ Եթե հայկական երաժշտությունը դեռ պիտի ուսումնասիրի, ապա ճանապարհային ոստիկաններին արդեն ուսումնասիրել է:

«Բոլորի աչքի առաջ եմ մեծացել». Սիրուշոն՝ Երեւանում մենահամերգ չտալու պատճառների եւ Սեբուի հետ համագործակցության մասին

Երեկ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային խումբը՝ VIZA-ն, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը եւ «Գրեմմի» դափնեկիր Capital Cities խմբի մեներգիչ Սեբուն համերգ տվեցին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կգուշակե՞ս՝ աշխարհահռչակ որ հայն է իր կրտսեր եղբոր հետ այս լուսանկարում

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Ինստագրամի իր էջում մանկության լուսանկար է հրապարակել կրտսեր եղբոր՝ Սևակի հետ։ «System of a down»-ի մենակատարը լուսանկարին կից գրել է. «Երջանիկ քույր-եղբայրների օր իմ միակ եղբորը»։

Կինոյի օրենքը Հայաստան կբերի օտարերկրյա ներդրողներին. Արսեն Բաղդասարյան

Հայաստանում կինոյի զարգացման հեռանկարների մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար և  ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանը: Նա վերջերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ ունեցել է բազմաթիվ հանդիպումեր կինոգործիչների հետ, ձեռք է բերել մի շարք ուշագրավ պայմանավորվածություններ:     Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար և  ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանի նոյեմբերի սկզբի այցը Միացյալ Նահանգներ խիստ գործնական նպատակ էր հետապնդում: Նոյեմբերի 1-8-ը Լոս Անջելեսում կայացած ամենամյա կինոշուկային մասնակցելուց զատ, նա ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ամերիկյան կինոարտադրողների հետ՝ ներկայացնելով Հայաստանում կինոյի զարգացման ծրագրերն ու քննարկել համագործակցության հնարավորությունները: «Այնտեղ էի նաև ուսումնասիրելու համաշխարհային կինոշուկայի պահանջները, որոնք գրեթե յուրաքանչյուր կես տարին մեկ փոխվում են»,- ասում է Արսեն Բաղդասարյանը։ Բոլոր ծրագրերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանում կազմակերպվի կինոարտադրության հզոր ցանց: Դրա համար մեր երկիրն ունի բոլոր նախադրյալները՝ վստահեցնում է ֆիլմ-հանձնակատարը: Նա Միացյալ Նահանգներից Հայաստան է տեղափոխվել հենց վերոնշյալ գաղափարն իրականություն դարձնելու նպատակով: Պայմանավորվածություններ մոտ մեկ տասնյակ դիստրիբյուտերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց օգնությամբ համաշխարհային կինոշուկայում հետագայում կփորձեն իրացնել հայկական կինոարտադրանքը: Արսեն Բաղդասարյանը Լոս Անջելեսում հանդիպել է William Morris Entertainment ընկերության գործակալ Միքայել Աշջյանի հետ, քննարկել նաև Հայաստանում նրանց մշակած ֆիլմ-նախագծերի նկարահանման հեռանկարները` համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Armenian American Business Council-ի նախագահ Ալեք Բաղդասարյանի հետ քննարկվել է Հայաստանի ֆիլմարտադրությունում հայ-ամերիկյան տարբեր ընկերությունների ներդրումների հնարավորությունը: Համաշխարհային ռոք աստղ Սերժ Թանկյանի հետ էլ քննարկել են Հայաստանում ստուդիայի կառուցման գործում համագործակցելու հնարավորությունը: Հայկական կինոարտադրության ցանկալի հեռանկարն ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկն իհարկե օրենսդրական դաշտի կարգավորումն է: Շրջանառության մեջ դրված  ու  իր ճակատագրին սպասող նախագիծը, ըստ Բաղդասարյանի, բավականին խոստումնալից է: «Արտաքին ներդրողների համար այն դաշտը դարձնում է գրավիչ, իսկ կոմերցիոն կինոյի զարգացումն ապահովում է ազգային կինոյի պահպանումն ու զարգացումը»,-ասում է։ Հայ կինոյի զարգացման,  ազգային կինոդիմագծի պահպանման ու համաշխարհային կինոքարտեզում հայկական  բաժինն ունենալու  հնարավոր ձևաչափն ըստ Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավարի: Հայ կինոյի զարգացման ներկա  ծրագրում առանցքային դեր ունի կրթական նախագիծը, քանի որ որակյալ մասնագետների դիֆիցիտն այս ոլորտում ակնհայտ է: Ոչ միայն որակյալ մասնագետներ, այլև շուրջ 3000 նոր աշխատատեղ՝ 4-5 տարիների ընթացքում. ահա այն, ինչ ակնկալվում է կրթական ծրագրի իրականացման արդյունքում: Հրաշալի կինոմթնոլորտ ստեղծելու համար, ըստ Բաղդասարյանի, Հայաստանում կա բարենպաստ մթնոլորտ: Պետությունն օժանդակում է կինոյին, լավ է, բայց , ըստ Բաղդասարյանի, ժամանակն է, որպեսզի նաև կինոն իր նպաստը բերի երկրի ոչ միայն մշակութային, այլև տնտեսական վերելքին:

Սերժ Թանկյանը՝ «Սպիտակ» ֆիլմի մասին

Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին՝ խոսելով 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին պատմող և Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխությանը որպես լավագույն օտարալեզու ֆիլմ ներկայացված «Սպիտակ» կինոնկարի համար կատարած աշխատանքի մասին:

Հայկական սփյուռքն այլեւս չի կարող հեռակա դիտորդ լինել. Սերժ Թանկյանը՝ ընտրությունների մասին

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում անդրադարձել է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ սա Հայաստանի պատմության ընթացքում կարեւորագույն իրադարձություն է եւ հաղթանակ։

Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թեւոսյանը, Լենա Նազարյան, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը եւ Լուսինե Քասարջյանը:

Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են հայաստանյան 200 անապահով ընտանիքների

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների: Այս առնչությամբ տրամադրված հաղորդագրությունն ամբողջությամբ.

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, որի նկարները ներկայում ցուցադրվում են Նոր Զելանդիայում, հարցազրույց է տվել տեղի պարբերականներից մեկին՝ խոսելով նաև Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման անհրաժեշտության մասին:

«Ինչի՞ եք սպասում, գուցե ևս մեկ ցեղասպանությա՞ն». Սերժ Թանկյանը կոչ է հղել միջազգային հանրությանը՝ անդրադառնալով Էրդողանի քարոզարշավին և քաղաքականությանը

Անդրադառնալով Նոր Զելանդիայում այս շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դրան հաջորդած հայտարարություններին՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել վերջ դնել Գալիպոլիի ուխտագնացությանը:

In russian

System Of A Down станет хедлайнером фестиваля Park Live в 2017 г.

Созданная Сержем Танкяном американская рок-группа System Of A Down станет хедлайнером пятого московского музыкального фестиваля Park Live в 2017 году, говорится в сообщении организаторов мероприятия, размещенном на официальном сайте фестиваля.

Серж Танкян и другие армяне диаспоры будут наблюдателями на парламентских выборах в Армении

Всемирно известный американский рок-музыкант, солист группы «System of a down» Серж Танкян приедет в Армению в 2017 году, чтобы принять участие в предстоящих парламентских выборах в качестве наблюдателя.

Серж Танкян, Арсине Ханджян и Атом Эгоян начали кампанию по активизации диаспоры в политической жизни Армении

Учредители инициативы "Справедливость в Армении", знаменитые армянские деятели искусства призывают представителей армянской диаспоры поехать на историческую родину для участия в политических процессах в Армении

Серж Танкян призывает присоединиться к нему для помощи в наблюдении на парламентских выборах в Армении (ВИДЕО)

Всемирно известный американский рок-музыкант, солист группы System of a Down Серж Танкян выступил с призывом присоединиться к нему для помощи в наблюдении на парламентских выборах в Армении

Поклонники фильма о Геноциде армян смогут пройти по "красной дорожке" на премьеру вместе со звездами Голливуда

Фронтмен рок-группы System of A Down Серж Танкян совместно с создателями первого голливудского фильма про Геноцид армян "Обещание" (The Promise) организовали благотворительную акцию, приуроченную к премьере картины

Кристиан Бейль и Серж Танкян будут присутствовать на премьере фильма «Обещание»

Оскароносец, актер Кристиан Бейль, американский музыкант Крис Корнелл и солист всемирно-известной рок-группы System of A Down Серж Танкян будут присутствовать на премьере фильма «Обещание», на которой будут также актриса из Голливуда Анжела Сарафян и сценарист фильма Терри Джордж.

Создатели фильма «Обещание» запустили акцию: Победители попадут на премьеру в Голливуде

Всемирно известный американский рок-музыкант, солист группы System of a Down Серж Танкян совместно с создателями первого голливудского фильма о Геноциде армян «Обещание» (The Promise) организовали благотворительную акцию к премьере картины.

Серж Танкян призвал армянских избирателей прийти на участки и выбрать хотя бы меньшее из зол

Всемирно известный американский рок-музыкант, солист группы System of a Down Серж Танкян призвал армянских избирателей обязательно принять участие в выборах и проголосовать хотя бы за меньшее из зол.

Серж Танкян, Атом Эгоян и Арсине Ханджян собираются на днях поехать Арцах

Солист группы System of a Down Серж Танкян, канадский режиссер Атом Эгоян и его жена, актриса Арсине Ханджян, прибывшие в Армению для осуществления наблюдательской миссии на парламентских выборов, намерены посетить Арцах.

Серж Танкян, Атом Эгоян и Арсине Ханджян призвали искусствоведов мира помочь Арцаху (ВИДЕО)

Всемирно известный американский рок-музыкант, солист группы System of a Down Серж Танкян, канадский кинорежиссер Атом Эгоян, его супруга, актриса Арсине Ханджян и режиссер Эрик Назарян призвали искусствоведов всего мира посетить Арцах.

Серж Танкян разместил видео арцахского мальчика, исполнившего популярную песню SOAD

Всемирно известный американский рок-музыкант, солист группы System of a Down Серж Танкян опубликовал на своей страничке в Instagram видео карабахского мальчика, исполняющего песню группы  "Lonely day".

Моя икона стиля – Ким Кардашьян счастлива быть соотечественницей Шер

В Лос-Анджелесе состоялась премьера фильма “Обещание”, на которой присутствовали звезды шоу-бизнеса: Ким и Кортни Кардашьян, Шер, Анжела Сарафн, Серж Танкян, Орландо Блум, Сильвестр Сталлоне, Нина Добрев, Оливия Калпо, режиссер фильма Терри Джордж, Оскар Айзек, Шарлотта Ле Бон и др.

В сети появился саундтрек фильма «Обещание» в исполнении Сержа Танкяна и Вероники Сталдер

Всемирно известный американский рок-музыкант армянского происхождения, солист System of a Down Серж Танкян представил историю создания саундтрека к голливудскому фильму о Геноциде армян «Обещание» (The Promise) про Геноцид армян 1915 года.

Серж Танкян призвал режиссеров снять фильм о правах человека и получить награду в $5 тысяч (ВИДЕО)

Знаменитый американский рок-музыкант армянского происхождения, солист System of a Down Серж Танкян присоединился к инициативе организации Creative Armenia о создании фильмов на тему прав человека.

Серж Танкян: моя мечта сбылась

Знаменитый американский рок-музыкант армянского происхождения, солист System of a Down Серж Танкян считает что его мечта осуществилась

Серж Танкян направит часть доходов от европейского тура на благотворительность в Армении

Знаменитый американский рок-музыкант армянского происхождения, солист System of a Down Серж Танкян вместе со своей группой направит часть доходов от европейского тура на благотворительные цели в Армении

Серж Танкян записал "Прекрасный день, чтобы умереть" с известной российской певицей

Знаменитый американский рок-музыкант армянского происхождения, солист System of a Down Серж Танкян и известная российская певица, солистка группы IOWA Екатерина Иванчикова записали саундтрек к фильму "Легенда о Коловрате"

Серж Танкян приехал в Армению

На своей странице он опубликовал фотографию, на которой сидит за рулем черной Волги 21. Танкян подписал ее: «Здорово снова вернуться в Армению»

In english