Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Давид Бабаян

Упоминания за день

На армянском

Այս պահին զոհեր եւ վիրավորներ չունենք.Դավիթ Բաբայան

«Այս պահին զոհեր եւ վիրավորներ չունենք»,-«Ռադիոլուր»-ի ուղիղ եթերում ասել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով քիչ առաջ տարածված լուրը, որ Ադրբեջանի ԶՈՒ ինտենսիվ արկակոծում են Թալիշի եւ Յարընջմայի մարտական դիրքերը: «Այդ կերպ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կերպ փարատել իր վիրավորված արժանապատվությունը», ասել է Դավիթ Բաբայանը: [b]HayNews.am[/b]

Այս պահին զոհեր եւ վիրավորներ չունենք.Դավիթ Բաբայան

«Այս պահին զոհեր եւ վիրավորներ չունենք»,-«Ռադիոլուր»-ի ուղիղ եթերում ասել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով քիչ առաջ տարածված լուրը, որ Ադրբեջանի ԶՈՒ ինտենսիվ արկակոծում են Թալիշի եւ Յարըջմայի մարտական դիրքերը: «Այդ կերպ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կերպ վերականգնել իր ոտնահարված արժանապատվությունը: Կարծում եմ սա ոչ մի մարտավարական ու ռազմավարական բեկման չի բերելու», -ասել է Դավիթ Բաբայանը: «Շփման գծում իրականում որեւէ արտառոց բան չի կատարվում: Ճիշտ է Ադրբեջանը շարունակում է խախտել հրդադարի պահպանման ռեժիմը, բայց սա արտառոց երեւույթ չէ: Սա մեր առօրյան է, եւ մենք պիտի հասկանանք, որ արդեն քառորդ դար է, ինչ գործ ունենք նման ահաբեկիչների հետ»,-ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: «Ռադիոլուրի» 14.00-ի հաղորդումից հատված

Դավիթ Բաբայանը ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը սառը ցնցուղ է համարում Բաքվի համար

«Ես կարծում եմ, որ նման հայտարարությամբ Լավրովը կոչ է անում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը հրաժարվել դիվանագիտական էգոիզմից»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Ադրբեջանը զորավարժություններով փորձում է պատասխանել Երեւանում կայացած շքերթին

Նոյեմբերի 12- 18-ը  Ադրբեջանում զորավարժություններ են նախատեսված, որի մասին Բաքուն թմբկահարում է՝ ներկայացնելով 60 հազարանոց զորակազմի մասնակցությունն այդ զորավարժություններին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ ԶՈւ-ի մեծ  թվաքանակ ներկայացնելով՝ հակառակորդը ոչնչի չի կարող հասնել. հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ ադրբեջանական ագրեսիային:   Առաջիկայում Ադրբեջանում նախատեսված զորավարժություններին մասնակցում է ադրբեջանական գրեթե ողջ բանակը: «Ռազմինֆո» լրատվական կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ զորավարժություններին չեն մասնակցում միայն ռազմածովային ուժերը ու թեև թվաքանակի առումով սպասվող զորավարժությունները զիջում են նախորդ տարվա ցուցանիշը,  որին մասնակցում էր 65հազար զինվորական, սակայն նախատեսվողը, ըստ նրա, ոչ թե պլանային բնույթ է կրում, ինչպես ներկայացվում է, այլ օպերատիվ մարտավարական և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման։ «42 օր առաջ պետք է հայկական կողմը նախազգուշացվեր, դա չի արվել, ինչը նշանակում է, որ  փորձում են ճնշում գործադրել»,- ասում է։ Բաքվի կողմից նման զորավարժություն կազմակերպելը տեղավորվում է նաև կարևոր հանդիպումներից առաջ իրավիճակը թեժացնելու ադրբեջանական ձեռագրի մեջ: Առջևում Համբուրգում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումն է ու թերևս սրանով է պայմանավորված իրավիճակը սրելու հակառակորդի ձգտումը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանում սպասվող 60 հազարանոց  զորակազմով զորավարժությունները կազմակերպվում են ի հակակշիռ սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած շքերթի, որի ընթացքում ցուցադրվեց նաև «Իսկանդեր» հրթիռային համակարգը: Սպասվող զորավարժություններն ամենևին չեն ահաբեկում հայկական կողմին, սակայն, հաշվի առնելով անկանխատեսելի հարևան ունենալու հանգամանքը, ՀՀ- ն միշտ պատրաստ է  հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության՝ վստահեցրեց արցախցի քաղաքական վերլուծաբանը: Առջևում հնարավոր է երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեն Համբուրգում, սակայն մինչ հնարավոր նոր հանդիպումը, պետք է ևս  մեկ անգամ հիշեցնել, որ Բաքուն դեռ չի կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն ապրիլյան ռազմական գործողություններից հետո ամենակարևորը, ըստ վերլուծաբանների, կայունությության պահպանումն է տարածաշրջանում:

Ամեն ինչ արվում է մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից 60 և 82 միլիմետրանոց ականանետերից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը արկակոծելը առանձնապես որևէ բանով պայմանավորված չէ: Դա Ադրբեջանի պետության էությունն է: «Իհարկե այն, որ զորավարժություններ են անցկացվում, այդ համատեքստում էլ են խախտում զինադադարի ռեժիմը, բայց սա այդ պետության էությունն է, և նման պետությունները հենց այդպիսի քաղաքականություն են վարում»,- ասել է նա:

Ինչու է Ադրբեջանը հրաժարվում իր զինվորից

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Այս մասին հայտնել է ՊԲ-ի կայքը՝ նշելով, որ կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ադրբեջանի ՊՆ-ն հապշտապ հրաժարվել է գերեվարված զինծառայողից: Երեկ ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել հակառակորդի հատուկջոկատայիններին: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թ. Բարդա բնակավայրում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ադրբեջանի ՊՆ-ն վերջին մեկ օրում հակասական հայտարարություններով է հանդես եկել, ապա նաեւ հապշտապ հրաժարվել գերեվարված զինծառայողից: Նշենք նաեւ, որ Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ի պատասխան Ադրբեջանի ռազմական գերատեսչության այս պնդմանը, հաստատել է, որ գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում: Անդրադառնալով մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած իրարամերժ հայտարարություններին՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր նկատեց, որ նման կեր վարվելով Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունն իրեն դրել է ավելի դժվար ու ծիծաղելի վիճակում: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը հետեւել է ադրբեջանական լրատվամիջոցների եւ սոցցանցերի հրապարակումներին եւ նկատել, որ այնտեղ փաստի հետ կապված արձագանքներն էլ շատ հակասական են: Որոշ լրատվամիջոցներ այցելել են գերեվարվածի հարազատներին եւ հաստատել իրողության իսկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի պաշտպանության նախարարության արտակարգ հայտարարության համաձայն՝ փետրվարի 1-ին գերի ընկած Էլնուր Հուսեյնզադեն «զինծառայության ժամանակ պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում Զինված ուժերի շարքերից զորացրվել է եւ ներկայումս չի ծառայում Ադրբեջանի ԶՈւ-ում»: Այս հայտարարությունը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի գերակշիռ մասի մոտ միանշանակ կասկածանք է հարուցել: Դեպքի հետ կապված հրապարակումներին ուշադիր հետեւում է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը: Միջազգային կազմակերպությունները կարող են գնալ եւ տեսնել, որ այդ մարդը նորմալ վիճակում է՝  կատարվածին անդրադառնալով այսօր շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի կյանքին և առողջությանը Արցախում որևէ վտանգ չի սպառնում, իսկ Ադրբեջանում կսպառնա,  քանի որ արդեն իսկ նրանք հրաժարվել են այդ մարդուց՝ նշել է Դավիթ Բաբայանը: Եւս մեկ մեջբերում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքից. «Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր տանջամահ են անում ցանկացած հայի, ով ընկնում է այնտեղ, նման պահվածք, քաղաքականություն երբևիցե չենք տարել, որովհետև հայի քաղաքակրթությանը դա խորթ է: Ադրբեջանի նման քաղաքականությունը հետևանք է իր իսկ սեփական պետականաշինության փիլիոսափայության, որը հիմնված է ահաբեկչության, ֆաշիստական մոտեցումների վրա: Իրենց ահաբեկչությունը, մարդատյացությունը իրենք իրականացնում են ոչ միայն հարևանների նկատմամբ, այլ նաև սեփական ժովորդի: Հիմա էլ արդեն հրաժարվել են այդ զինծառայողից՝ նրան բնութագրելով որպես զինված ուժերը լքած, կարգապահությունը խախտող մարդ, սակայն այդ դեպքում ի՞նչ էր անում նա  սահմանին, ի՞նչ է, եկել էր մեզնից վիզա ստանա՞ր: Այսինքն` Ադրբեջանն արդեն իսկ հրաժարվում է իր իսկ սեփական զինվորից՝ ասել է թե հայրենիքի պաշտպանից, այ սա է ալիևյան ռեժիմի ողջ էությունը: Ալիևին պետք են զոհված կամ տականք հերոսներ»: Դավիթ Բաբայանը նշել է, որ հատկապես Թալիշի շրջանում են լարվածությունը մեծացնում, որ ահաբեկեն, քանի որ Թալիշում մեծածավալ աշխատանքներ են կատարվում, և ցանկանում են ինչ-որ ձևով շեղել այդ աշխատանքներից, ինչը չի ստացվելու: «Հետաքրքիր է, որ այդքան տարի առնչվելով Արցախի հետ, այդպես էլ չհասկացան, որ հնարավոր չէ արցախցիներին շեղել իրենց իսկ բռնած ճանապարհից, մանավանդ, որ այդ ճանապարհը ճիշտ է, իսկ մեր տղաները կանգնած են, աչալուրջ են՝ շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ կատարվածը նաեւ հերթական անգամ փաստում է շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման շուրջ աշխատանքի անհրաժեշտությունը, ինչի մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ապրիլից հետո եւ փորձ է արվում առաջխաղացում արձանագրել՝ հավելեց վերլուծավանը: Այս հարցում եւ՛ Մինսկի խմբի համանախագահների, ե՛ւ հայկական կողմերի մոտեցումը հստակ է՝ նկատեց նա: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը բավականին խոցելի իրավիճակում է գտնվում ԵԱՀԿ հարթակներում եւ այս առիթը միմիայն նոր հնարավորություն կարող է տալ այդ երկրի հանդեպ ավելի հստակ դիրքորոշում ցուցաբերելու առումով՝ նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը: Սերգեյ Մինասյանը չբացառեց, որ Ադրբեջանում մանաթի արժեզրկման եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ Արդեջանը կրկին փորձի ցածր եւ միջին մակարդակի լարվածություններ ստեղծել: Ըստ նրա՝ սրանից ելնելով Հայաստանում ե՛ւ քաղաքական դաշտը, ե՛ւ փորձագիտական շրջանակները պետք է քննարկեն ե՛ւ հնարավոր արձագանքները ե՛ւ պատրաստ լինեն, որպեսզի զսպման մեխանիզմներն առավել արդյունավետ գործեն, այդ թվում՝ եթե ադրբեջանը փորձի գնալ ինչ-որ ոչ ստանդարտ ռազմական կամ ռազմաքաղաքական գործողությունների:

Սենսացիոն փաստեր՝ Խոջալուի մասին

Այս տարի լրանում է Խոջալուի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանը  օգտագործելով կեղծ նյութեր ամբողջ ուժգնությամբ մշտապես գործի է դրել իր քարոզչամեքենան՝ 1992 թ. փետրվարի 26-28-ը տեղի ունեցած իրադարձությունները՝ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնելով ծուռ հայելու մեջ:  Երեկ համացանցում հայտնվել է սենսացիոն տեսանյութ, որը նոր լույս է սփռում  Խոջալուի իրադարձությունների վրա եւ հերթական անգամ մերկացնում Ադրբեջանական անամոթ կեղծիքները, որոնք ադրբեջանական քարոզչությունը տարփողում է տարիներ շարունակ՝ 1992 թվականին փետրվարի վերջերին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս՝ դրանք դարձնելով իր համար կոմերցիոն բրենդ: Պատահական չէ, որ ադրբեջանցի շատ համացանցային օգտատերեր շեշտում են, թե հայերը վաղույց են որսացել այդ տեսանյութը:   Համացանցում հայտնված տեսնյութում նշվում է, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի հանձնաժողովն ավարտել է Խոջալուի իրադարձությունների մասին քննությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզաբանել, գործել է կուրորեն։ Խոջալուի բոլոր ականատեսները տարբեր պատճառներով զրկվել են կյանքից, սակայն ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի (Ֆուադօղլու) մեղարդանքները չեն անհետացել եւ անընդհատ կհնչեն՝ նշում է տեսաֆիլմի հեղինակը։ Տեսաֆիլմի ադրբեջանցի հեղինակն ասում է, որ Խոջալուի ողբերգությունն այնքան մութ էջեր ունի, որ դժվար էլ երբեւէ բացահայտվի: Առավել եւս, որ այդ ողբերգության բոլոր վկաները չկան՝ վերացվել են, բացի Չինգիզ Մուսթաֆաեւից: «Ինչպես գիտենք՝ նա այդ ողբերգության համար մեղադրել, մեղադրում եւ մեղադրելու է ոմանց»,-ասում է տեսանյութի ադրբեջանցի մեկնաբանը: Չինգիզ Մուսթաֆաեւ — «Իմ նպատակը մեկն է՝ ես իմ ամբողջ ուժերը հավաքելու եմ, որ այս հաղորդումը ժողովրդին հասնի, ես իրականությունը պիտի ասեմ Խոջալուի մասին»,-տեսագրությունում շեշտում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը: Տեսանյութի հեղինակը հավելում է, որ եթե դա ասվի, ապա ադրբեջանցիները մինչեւ խորքը կվառվեն ճշմարտության ցավից: Չինգիզ Մուստաֆաեւը տեսանյութում պատմում է, որ հաղորդումը եթեր դուրս կգա, տեղեկությունը կհասցվի ժողովրդին՝ հակառակ նրան, որ ոմանք ասում են, թե այդ տեղեկատվությունն ուղղված է Գերագույն խորհրդի դեմ, մյուսները, որ այն ադրբեջանցի զինվորականներին ի վնաս կլինի։ Տեսանյութում հաղորդավարը շարունակում է, թե «Տեմերլան Կարաեւը (Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարներից մեկը, այն ժամանակ Գերագույն խորհրդի փոխնախագահ) հայտարարել է, որ իր լեզուն կչորանա, եթե պատմի, թե ինչ գիտի Խոջալուի մասին։ Սակայն, ի տարբերություն Թամերլան Կարաեւի, Չինգիզ Մուստաֆաեւի եւ նրա հետեւորդների լեզուն չի չորանա։ Ինչպես գիտեք, Չինգիզը ողբերգությունը նկարահանել է երկու անգամ…»։ Չինգիզ Մուսթաֆաեւը հիշատակում է իր կողմից կատարած նկարահանումները եւ տարածքում նկատած անցուդարձերը: Նա տեսել է, որ զինված մարդիկ դիակների միջով ազատ տեղաշարժվում են, քաշ տալիս դիակները, իսկ երբ տեսել են, որ իրենց նկարահանում է՝ փախչել են: Այդ հանգամանքն էլ հենց կասկած է առաջացրել ադրբեջանցի ռազմական լրագրողի մոտ:  Լրագրողը բացառում է, որ այդ տարածքում կարող էր լինել կրակ հայկական կողմից: Երկրորդ նկարահանման ժամանակ նկատել է, որ դիակներն արդեն այլանդակված են եղել: Լսվում է ադրբեջանցի լրագրողի հարցը՝ ո՞վ է արել այս ամենը մեկ օրում, ես երեկ նկարել եմ, դրանք այսպես չէին: Ֆիլմի հեղինակը  նշում է, որ դիակներն այլանդակելուց հետո արված նկարահանումների նպատակը ամբողջ աշխարհին դրանք իբրեւ հայերի վայրագություններ ցույց տալն էր: Հարց՝ ո՞վ արեց այդ ամենը մեկ օրում: Հարցերը շատ են, ժամանակը՝ քիչ,-եզրափակում է ֆիլմի մեկնաբանաը: Անդրադառնալով այս տեսանյութին՝ ԼՂՀ նախագահի Մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Չինգիզ Մուստաֆաեւն այն լրագրողն է, ով առաջիններից մեկն է իրադարձություններից հետո եղել տվյալ վայրում: Այդ ամենից հետո, ադրբեջանցի հայտնի ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը զոհվել է անհայտ հանգամանքներում 1992-ի հունիսի 15-ին: Ադրբեջանական պաշտոնական վարկածի համաձայն՝ իբր հայկական կողմի արձակած արկի բեկորից: Ակնհայտ է, որ Ադրբեջանի արդեն նոր իշխանությունները լռեցրել են իրականության մասին փաստող այս աղբյուրը եւս, որը բարձրաձայնել է սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունների եւ հանցագործությունների մասին՝ հայտարարելով, որ այն չպետք է բարդել այլ կողմի վրա: Դավիթ Բաբայանը հիշեցրեց նաեւ փաստը, որ Մուսթաֆաեւից հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովն է խոստովանել, որ ջարդը կազմակերպվել է հենց Ադրբեջանի կողմից՝ ներքաղաքական պայքարի շրջանակներում: Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ Խոջալուի դեպքերի շուրջ ժամանակին մեծ փաթեթ է պատրաստվել եւ ի հայտ եկած այս վավերագրական փաստերը նույնպես պետք է ներառել այնտեղ՝ ոչ թե արդարանալու համար, այլ՝ ադրբեջանական կեղծիքը բացահայտելու եւ ընդհանրապես նման անմարդկային ոճրագործություններ թույլ չտալու:

Բաքուն հերթական անգամ փորձում է արցախյան կողմին շեղել. Դավիթ Բաբայանի գնահատականը։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան «Իրավիճակն Արցախում այս պահին համեմատաբար կայուն է: Որևէ դիվերսիոն գործողություն չի կատարվում: Այն, ինչ  այսօր տեղի է ունեցել Տավուշում, մեզ համար նույնքան ցավալի է, ինչպես օրինակ եթե այն տեղի ունեցած լիներ Արցախում. սա ողջ հայությանն է վերաբերում»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` Ադրբեջանի այս քայլը կարող է լինել խորամանկություն. «Չի բացառվում, որ նրանք իրենց այս քայլով փորձում են շեղել ու կենտրոնացնել մեզ ՀՀ սահմաններին` Արցախին անակնկալ հարված հասցնելու մտադրությամբ: Ընդհանրապես Ադրբեջանը սովորություն ունի Նոր տարվա նախաշեմին նման ստոր քայլերի դիմել, այլ կերպ ասած` «մեզ յուրովի են շնորհավորում»: Բացի այդ  իրենց մոտ դեկտեմբերի 31-ը նշվում է որպես ադրբեջանցիների միասնության օր, և հենց դա էլ իրենց պարտավորեցնում է դիմել ահաբեկչական գործողությունների. ինչ կարող եմ ասել, արհեստական մի  տոն, արհեստական ժողովրդի կողմից: Ալիևի և նրա վարչախմբի սանձազերծած գործողության հետևանքով ունեցանք զոհեր ոչ միայն մենք, այլև` հակառակորդը: Ինձ հետաքրքիր է` ադրբեջանական կողմն ինչպե՞ս է ծնողներին բացատրելու որդիների մահը: Սա անբարոյականության գագաթնակետն է, իսկ անբարոյական պետության հետ խոսել տրամաբանական լեզվով ոչ միայն չի կարելի, այլև խստիվ վտանգավոր է»: Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը Հայաստանի և Արցախի ուղղությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:

Տոնական օրերին հայկական զինված ուժերի կողմից իրավիճակն վերահսկվել է

Տոնական օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը շարունակել է հրադադարի ռեժիմի խախտումները, սակայն հայկական զինված ուժերի կողմից իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հակառակորդը շարունակել է հրադադարի խախտումները` ամեն օր տարբեր զինատեսակներից արձակելով միջինը 30-40 կրակոց: Սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաբայանը:

Դավիթ Բաբայան. Հաճախակի է դառնում ԼՂՀ արտահայտության գործածությունը տարբեր կառույցների կողմից

  Իսկ ինչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի Արցախի  քաղաքական վերնախավը այս տարի խնդրի կարգավորման գործընթացից։ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ  Բաբայանը «Ռադիլուրի» հետ զրույցում նշում է, որ շեշտը դրվելու է խաղաղության ու կայունության  պահպանման վրա, քանի որ ներկա դրությամբ այլ տարբերակ չկա։ «Առանց Արցախի բանակցային սեղանին վերադառնալու՝ հնարավոր չէ  հասնել խնդրի համապարփակ կարգավորման, բայց սպասել, որ այդ գործընթացը տեղի կունենա առաջիկայում  ու Ադրբեջանը կվերանայի իր գործողությունները, առայժմ դրա նախադրյալներ ու լուսավոր հիմքերը չկան»,- ասում Դավիթ Բաբայանը ու շեշտում,  որ որոշակի փոփոխություններ է տեսնում միջազգային հանրության պահվածքում: Օրինակ՝ միջազգային հանրությունը փորձում է փակագծերից գոնե մեկը բացել, արդեն շատ է քննադատվում Ադրբեջանը: Հաճախակի է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  արտահայտության  գործածությունը տարբեր կառույցների կողմից: ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը սակայն  որևէ ակնկալիք չունի բանակցային գործընթացից: «Իհարկե՝ ցանկալի կլիներ, որ Արցախն օր առաջ վերադառնա բանակցային սեղանին, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը ու ներկա պահին ստեղծված քաղաքական իրավիճակը, նման բան  գործնականում գրեթե անհնար  է»,-ասում է  Հայկ Խանումյանը:

Լավրովի հայտարարությունը նաեւ մեսիջ՝ եռանախագահների կոմղից

հատված՝ «Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարեւորել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արած հայտարարությունը: Ըստ Բաբայանի, հայտարարությունը կարեւոր էր այն իմաստով, որ այսուհետ Ադրբեջանը չփորձի Արցախի հիմնահարցը դիտարկել իբրև ներքին հարց: «Լավրովի հայտարարությունը նաև իր մեջ պարունակում էր այն ուղերձը, որ առանց ազգերի ինքնորոշման խնդիրը կարգավորելու, հակամարտության կարգավորման մասին խոսել չի կարելի: Ուստի սա ինչ որ տեղ յուրօրինակ մեսիջ էր նաև եռանախագահների կողմից»: Բաբայանի խոսքով, Ադրբեջանն իր դեստրուկտիվ քաղաքականությամբ ավելի շատ է վատ վիճակի մեջ դնում եռանախագահներին՝ խախտում է զինադադարի ռեժիմը, պայմանավորվածությունները չի իրականացնում:  

Բաբայան. ԼՂՀ ԶՈւ–ի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում

Դիվերսիայի կանխման ժամանակ Ղարաբաղի ԶՈւ–ի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը։

Հոլոքոստը շարունակվում է.Դավիթ Բաբայան

«Լապշինի արտահանձնումն իր մեջ քրեական տարր Է պարունակում, որովհետեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ Ինտերպոլն է Լապշինին հետախուզում, բայց դա այդպես չէ, Ինտերպոլը պաշտոնապես հերքել է դա: Այստեղ վտանգավոր միտում կա»,- այսօր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հայտնի բլոգերի արտահանձնման քայլը համարելով Հոլոքոստի շարունակություն: Դավիթ Բաբայանի խոսքով՝ միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի արձագանքում ինչպես սահմանային միջադեպերին, այնպես էլ աղմկահարույց այնպիսի դեպքերին, ինչպիսին Ալեքսանդր Լապշինի գործն է: Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Բաբայանի հետ զրույցի ձայնագրությունը. «Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից հատված

Օպերային թատրոնում հրաժեշտ են տալիս ձմռանը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 22-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա «Հրաժեշտ ձմռանը» խորագրով համերգային երեկոն` թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ: Ծրագրում՝ Ա. Խաչատրյան, Գ. Դոնիցետտի, Ջ. Պուչինի, Ս. Ռախմանինով: Մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյան, Դավիթ Բաբայանց, Լիլիթ Սողոմոնյան, Հայկ Տիգրանյան, Գեորգի Առաքելով, Ինգա Կարապետյանց, Արծվիկ Դեմուրչյան, Հրանտ Պապյան:

«Այնքան են կորուստներ տվել, որ նույնիսկ մի քանի դիակ չեն կարողացել չեզոք գոտուց հանել». Դավիթ Բաբայան

Ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է զինադադարի պահպանման ջանքերում. Դավիթ Բաբայան

Նրա խոսքով, եթե հայտարարությունը հասցեական է, կա հստակ գնահատական, իրերը կոչվում են իրենց անուններով, ապա դա առաջնային հիմքն է, որ դրանից հետո սկսվի նոր գործընթաց:

Միջդիրքային գոտում հակառակորդը առնվազն 7-16 դիակ է թողել

Այսօր լուսադեմին  հակառակորդը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ, անցնել  է    հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունեցել։ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Այս  պահին  մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում՝ այսօր հայտնել նշված է ՊԲ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: «Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների  ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտարարել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ռադիոլուրի»  հետ զրույցում   Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ  Բաբայանը նշեց,որ սա սպասելի պահվածք է     ահաբեկչական պետության կողմից։ Այս անգամ եւս հակառակորդը դիմելով սադրիչ գործողությունների, շտապեց կրկին մեղադրեց հայկական կողմին: «Այս  ապատեղեկատվությունն  արդեն մի քանի օր շարունակ տարածում  է   Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ լարելով իրավիճակը շփման գծում»,- Բաքվի հայտարարությունները հերքելով՝ հայտարարել է ՊԲ մամուլի ծառայությունը։ Նկատենք, որ 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են  գրել սահմանում լարվածության մասին։  Այդ երկրի ՊՆ-ն իր վերահսկողության գոտում գտնվող խմբերի միջոցով զգուշացնում է, որ ավելորդ տեղեկություններ չտարածեն, բայց մեկնաբանություններ կան, որ իրենք միայն միջդիրքային գոտում առնվազն 7-16 դիակ են թողել, այդ թվում՝ սպաներ՝նշված է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքում։ Կայքի փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որ հետևում է ադրբեջանական համացանցում տեղի ունեցող քննարկումներին՝  « Ռադիլուրի» հետ զրույցում  նշում է՝ կան տեղեկություններ, որ կորուստները անհամեմատ ավելի շատ են։ Արդեն կեսօրին ադրբեջանական  կողմը սկսեց կրակոցներ  արձակել Տավուշի մարզի Բաղանիս սահմանամերձ գյուղի արոտավայրերի ուղղությամբ։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում։ Արդյունքում երկու կով է սատկել, դիրքերը չեն տուժել: « Ռադիլուրի»  հետ զրույցում Արցախի Հանրապետության  նախագահի  մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ասում  է ,որ Ադրբեջանը նման  պահվածք  դրսևորելու  նաև այլ պատճառներ ունի, քանի որ այս պահին  Ալիևների դինաստիան սեփականաշնորհել է իշխանությունը՝ դառնալով քաղաքակիրթ աշխարհի համար ծաղրանքի առարկա։ Նշենք, որ  Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ հերթական այցի օրակարգում

Տարածաշրջանային այցով արդեն Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին,  Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ «Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր», հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ասված է հաղորդագրությունում: Մինչ այդ՝ միջնորդները Երևանում  հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Ինչ նպատակով են միջնորդները ժամանել տարածաշրջան ու որքանով կհաջողվի հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը լուծել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ: Ըստ էության՝ Արցախի նախագահն ասել է այն, ինչի մասին տեղյակ կլինեին միջնորդները, եթե հետաքննության մեխանիզմները ներդրված լինեին: Թեև նախորդ տարվա ապրիլից հետո կողմերը պայմանավորվել էին  ներդնել այդ հետաքննության մեխանիզմները, սակայն Բաքուն հրաժարվում է հանձնառությունից: Այդուհանդերձ՝ մինչ այդ՝ միջնորդները պնդում էին դեսպան Կասպրշիկի աշխատակազմը 7-ով ավելացնելու հարցի կարևորությունը: Ինչքանո՞վ են այդ նպատակին մոտեցել համանախագահները տարծաշրջանային այս այցով: Ըստ այդ՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի միջնորդների այցը փխրուն խաղաղությունը պահելն է. «Փորձում է փխրուն կայնությունը պահել»: Իրականում Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացումը ոչինչ չի տա` նախահարձակ կողմին բացահայտելու ուղղությամբ: Ոչ թե թվաքանակը պետք է ավելացնել, այլ՝ լիազորություններն ընդլայնել, ինչը հնարավորություն կտա հասցեական խոսել որևէ միջադեպից հետո՝ ասաց Լարիսա Ալավերդյանը: Սակայն մի փոքր խորը մտածելուց հետո բնականաբար հարց է առաջանում, իսկ ի՞նչ կտա միջադեպից կամ ռազմական գործողություն սկսելուց հետո նախահարձակ կողմի բացահայտումը: Այստեղ թերևս ավելի կարևոր է նախապես տեղեկանալ հակառակորդի սպասվող գործողությունների մասին ու փորձել կանխել հարձակումը մինչ այն սկսելը, հետևել զորքի ու զենքի տեղաշարժին: Այս հարցում շատ օգտակար առաջարկ է հնչեցրեց հայկական կողմը՝   ընդգծեց Հայաստանի առաջին օմբուդսմենը. «Կարելի է տիեզերքից վերահսկողություն իրականացնել, քանի որ միջազգային իրավունքը նաև տիեզերքին է վերաբերում»: Իսկ որքանո՞վ է դա իրագործելի միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց, որ այսպես թե այնպես կան պետություններ, որ վերահսկողություն են իրականացնում տիեզերքից հետախուզական նպատակներով,  բայց դա որևէ ազդեցություն չի կարող  ունենալ իրավիճակի պարզաբանման վրա: Արցախյան խնդում հարցն այլ է, կարևոր է հասկանալ, թե ինչի համար է իրականացվելու այդ վերահսկողությունը. պարզապես  հսկողությա՞ն, թե՞  իրավական հետևանքի համար՝ հստակեցրեց միջազգային իրավունքի մասնագետը: Մինչ հայկական կողմն ու միջազգային հանրությունը փորձում է հետաքննության մեխանիզմներ ներդնել,  պարզելու, թե որ կողմն է նախահարձակ լինում, Բաքվից Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում: Վկայակոչելով Սանկ Պետերբուրգում  և Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նա նշել է, որ քննարկվել են բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու մասին հարցեր: «Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ճանապարհները: Ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ժամանակը փոխելու ստատուս քվոն: Նախագահները և համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,- ասել է Մամեդյարովը։ Իսկ ահա ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի Դավիթ Բաբայանը հստակեցնում է, որ այս պահին բանակցությունների նպատակը հակամարտությանն գոտում խաղաղության եւ կայունության ապահովումն է.«Ընդհանրապես, մենք պետք է միշտ բանակցային գործընթացը դիտարկենք 2 հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորման, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում: Բուն կարգավորման համար դեռևս երկար ճանապարհ պետք է անցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն գրեթե իրարամերժ մոտեցումներ. հատկապես Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ հույս չի ներշնչում, որ շուտափույթ կամ մոտ ժամանակներում կլինի կարգավորում: Դրա համար հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա,- ասել է Դավիթ Բաբայանը:

«Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» մոտեցումը կործանարար է. Դավիթ Բաբայան

«Արցախի հանրապետությունը եւ  ՀՀ նույնպես կողմ է Կասպրշիկի խմբի ընդլայնմանը, սակայն Ադրբեջանը փորձում է հակափաստարկներ բերել, եւ խոչընդոտել բանակցային գործընթացը: Պետք է աշխատանք տանել Ադրբեջանի հետ: Քանի որ Ադրբեջանը ինքն է հրադադարի ռեժիմը խախտում, ինքն է հանդիսանում հանցագործությունների եւ ահաբեկչական գործողությունների հեղինակը, հետեւաբար շահագրգիռ չէ այստեղ առաջընթաց ապահովելու համար»,- «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի՝ վերջին շրջանում արտահայտած կարծիքներին՝ Դավիթ Բաբայանն ասել է. «Շատերը խոսում են ստատուս քվոյի մասին, որ պետք է փոխվի։ Մենք էլ ենք գտնում, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց ստատուս քվոն միայն սահմանները չեն: Սահմանները դա հետեւանք է ադրբեջանական ագրեսիայի հայ ժողովրդի եւ արցախցիների նկատմամբ ցեղասպանություն իրականցնելու փորձերի: Հետեւաբար, որպեսզի ստատուս քվոն փոխվի, պետք է  նախ փոխվի Ադրբեջանի մոտեցումները: Եթե նախկինում կարգավիճակը մեզ համար եղել է գերնպատակ, եւ պատկերացրել ենք, որ եթե Արցախը ճանաչվի՝ կկարողանանք ապահովել մեր անվտանգությունը, եւ տարածքները վերադարձնելու փոխարեն  կարող ենք ստանալ կարգավիճակ, հիմա պրակտիկան ցույց է տվել, որ սա ճիշտ մոտեցում չէ, կործանարար է»: Ռադիոլուրի 18.00 -ի եթերից հատված  

Արդյո՞ք համաչափ էին միջազգային հանրության գնահատականները. Ռադիոլուրի հյուրը Դավիթ Բաբայանն է

2016-ի ապրիլյան օրերի մասին, դրան հաջորդած միջազգային հանրության գնահատականի, մեկ տարվա ընթացքում ձեռք բերած փորձառության, քաղած դասերի մասին «Ռադիոլուր»-ը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։  

Ստեփանակերտում առաջիկա եռակողմ հանդիպումից տարածաշրջանում խաղաղության պահպանում են ակնկալում

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ իրենք արժևորում են նմանատիպ ցանկացած հանդիպում` նկատելով, որ ընդհանրապես նման հանդիպումները պետք չէ դիտարկել լոկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման տեսանկյունից:

Զինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին. Դավիթ Բաբայան

Ադրբեջանում այսօր մեկնարկել են մայիսի 1-5-ը նախատեսված Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժությունները, որին մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը:

Դավիթ Բաբայան. «Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Ադրբեջանն անում է իր սեւ գործը»

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 13-ի և լույս 14-ի գիշերը կրկին անհանգիստ է եղել.  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց: Այս մասին հաղորդել է Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի լրատվական ծառայությունը՝ շեշտելով, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը պատրաստվում է ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել: Սահմանային լարվածության եւ զորավարժություններ անցկացնելու Ադրբեջանի մտադրության շուրջ մեր գործընկերը զրուցել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Հերթական անգամ սրելով արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակը՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել: Անդրադառնալով փաստին՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ադրբեջանն իր բնույթին հավատարիմ է մնում: Պետք է հաշվի առնել, որ երբ տոն օրեր են մոտենում հակառակորդն ընդգծված ձեւով իր սեւ գործն է փորձում անել՝ լարել իրավիճակը: Հիմա էլ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ է նույնը անում: «Ստեփանակերտը մոտ 10 տարի առաջ համանախագահներին առաջարկել է՝ որպես փոխվստահության և կայունության պահպանման մեխանիզմ, ներդնել այն գաղափարը, որ տոն օրերին՝ կրոնական, ազգային, զինադադարի ռեժիմը չխախտվի: Համանախագահները սա ընդունել են որպես կարևոր առաջարկ, բայց Ադրբեջանը ոչ միայն մերժել է, այլև ի հակառակ դրան՝ հատուկ ընդգծվածությամբ հենց տոն օրերի ժամանակ խախտում է զինադադարի ռեժիմը։  Որևէ արմատական փոփոխություն չկա, պարզապես նման աննորմալ, անմարդկային քաղաքականություն են վարում՝ յյուրովին են փորձում «շնորհավորել» մեզ՝ այդ սուրբ տոնի կապակցությամբ»: Սահմանները վերահսկվում են, և մեր բանակը, ինչպես միշտ, ռազմավարական նախաձեռնողականությունն իր ձեռքն է պահում՝ շեշտեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։ Ինչ վերաբերում է ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու Ադրբեջանի քայլին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նախ շեշտեց, որ Արդրբեջանն այդ զորավարժություններն, ըստ էության, անցկացնում է Վիեննայի փաստաթղթի հետ կապված որոշակի պայմանների խախտմամբ: «9 հազար զինծառայող եւ ավելի ներգրավվածություն ունեցող զորավարժությունները կանխավ, Վիեննայի փաստաթղթի 41.1-ի համաձայն, պետք է վաղուց իրազեկվեին ԵԱՀԿ-ին, բայց չեն իրազեկվել»: Փասթաթղթով սահմանված դրույթի խախտման մասին հայկական կողմն արդեն տեղեկացրել է ԵԱՀԿ-ին եւ սպասում է պատշաճ արձագանքի՝ տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ զորավարժության անցկացմանը, ապա մենք ամեն միջոցներով, մեր բոլոր հնարավորություններով հետեւում ենք հակառակորդի ամեն մի քայլին եւ, հետեւաբար, լուրջ մտահոգության առիթ չենք տեսնում»: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ հատկապես հենց ապրիլին զորավարժություններ անցկացնելը հակառակորդի համար նաեւ որոշակի խորհուրդ ունի: 2016-ի ապրիլը նրանց համար կատարյալ ձախողում էր եւ հիմա փորձում են ինչ-որ զորավարժություններով ոտնահարված արժանապատվությունն ինչ-որ ձեւով բարձրացնել: ԼՂՀ-ում նույնպես լուրջ մտահոգության առիթ չեն տեսնում: «Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք այդ ամենին: Համապատասխան քայլեր էլ ձեռնարկվում են՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանվելու է այսուհետ եւս, որովհետեւ մեր բանակն ի վիճակի է ցանկացած պահի պաշտպանել այդ խաղաղությունն ու կայունությունը»: Ադրբեջանը, ըստ էության, չի հրաժարվում իր ահաբեկչական քաղաքականությունից: Դավիթ Բաբայանը վստահ է, որ նման պայմաններում երբ այդ երկիրն անցկացնում է զորավարժություններ՝ համանախագահող երկրներն էլ տարբեր խողողակներով իրենց կարծիքները հայտնում են՝ եւս մեկ անգամ հստակորեն ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման որեւէ ռազմական ճանապարհ չկա: Հետեւաբար, ըստ ԼՂՀ նախագահի խոսնակի, այդ զորավարժություններով Ադրբեջանը ներքին հոգեբանական խնդիր է լուծում: Վերջին հաշվով էլ, խնդիրներ ունեցող ցանկացած երկիր զորավարժություններ անցկացնում է եւ դրանում որեւէ տարօրինակ զարգացումներ դիտարկել պետք չէ՝ եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանի քաղաքականությունը զզվացրել է միջազգային հանրությանը. Դավիթ Բաբայան

Ինչպես են ընդունում համանախագահների այս աննախադեպ հասցեական հայտարարությունը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը այն շատ կարևոր զարգացում համարեց: «Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, փաստորեն, զզվացրել է միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ ՄԽ երանախագահներին: Նման հայտարարություն պետք է ավելի վաղ արվեր։ Միաժամանակ, կարելի է հասկանալ համանախագահներին, որոնք չեն ուզում իրավիճակն ավելի բարդացնել՝ հաշվի առնելով Ադրբեջանի հիստերիկ պահվածքը։ Մյուս կողմից, այլևս հնարավոր չէ հանդուրժել Ադրբեջանի դրսևորած լկտի պահվածքը։ Իսկ լկտի պահվածք այդ երկիրը ցուցաբերում է ոչ միայն շփման գծի երկայնքով, այլև տարբեր երկրների նկատմամբ»,- «Ռադիոլուրին» ասել է Դավիթ Բաբայանը։ Կարևորն այն է, որ վերջապես ՄԽ-ը սկսեց հասցեական հայտարարություններ անել, ինչի մասին բարձրաձայնում էր հայկական կողմը ու սա նշանակում է որ, միջազգային հանրությունն արդեն հասկացել է Բաքվի պահվածքի հետևանքներն ու լրջությունը:

Չի բացառվում. Դավիթ Բաբայանը՝ Ստամբուլ-Բաքու օդանավի կողմից Արցախի օդային տարածքը հատելու մասին

Արցախի Հանրապետության օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ. չի բացառվում, որ Արցախի օդային տարածքով անցած լինեն նաև Թուրքիայից իրականացվող չվերթներ:

«168 ժամ». Եթե Արցախում լայնածավալ պատերազմ սկսվի, կամա թե ակամա, դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Թուրքիան և այլք. Դավիթ Բաբայան

«Ադրբեջանն արդեն զզվեցրել է բոլորին, և նրա լկտի պահվածքն արդեն վիրավորական է գերտերությունների համար: Մենք միշտ ընդգծում էինք, որ անհրաժեշտ է հասցեական կոշտ հայտարարություն ագրեսորին, բայց նաև հասկանալի էր ՄԽ համանախագահների պահվածքը. նրանք փորձում էին էլ ավելի չվատթարացնել իրավիճակը, հատկապես, որ Ադրբեջանը դրան սպասում էր, որպեսզի կրկին աննորմալ քայլերի դիմի:

Ադրբեջանով պետք է զբաղվեն ոչ թե միջազգային կառույցները, այլ բժշկական հաստատությունները. Դավիթ Բաբայան

Մեր հարեւանի քաղաքական շիզոֆրենիան. Արցախի երկտեղանոց քաղաքացիական օդանավն է սպառնում Ադրբեջանի ազգային անվտանգությանը։  Բաքուն դիմել է Մինսկի խմբին: Ադրբեջանով պետք է զբաղվեն ոչ թե միջազգային կառույցներն այլ բժշկական հաստատությունները։ Բաքուն անհեթեթությամբ գերազանցում է նույնսիկ ինքն իրեն։ «Ռադիոլուրը» զրուցել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ:   Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համար Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների իրականացումը: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու մտադրությունը դիտարկում է որպես «սադրանք» Երևանի կողմից: Հաջիևի խոսքով՝ Հայաստանի նման քայլերը վնասում են արցախյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և նպաստում են իրավիճակի սրացմանը: Հաջիևը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Բաքուն կդիմի միջազգային կառույցներին Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներն արգելելու պահանջով: Խոսքը զբոսաշրջային, ժամանցային մի ծրագրի մասին է, որն, ի դեպ, իրականացվում է արդեն մի քանի տարի. Երկտեղանող քաղաքացիական ինքնաթիռը, որը պատկանում է փոքր ավիացիային, կոմերցիոն բնույթի թռիչքներ է իրականցնում՝ ընդ որում՝ ոչ միայն զբոսաշրջային, այն օգտագործվում է նկարահանումների համար տեղի հեռուստատեսության կողմից, ինչպես նաև հարսանյաց արարողությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ են իրականցվում՝ պարարտացնելու հողատարածքներ: Ինքնթիռից, որն ի դեպ մեկն է և երկտեղանոց ցանկության դեպքում կարող են օգտվել նաև զբոսաշրջիկները՝ որոշակի գումարի դիմաց պտույտ կատարելով մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում, զմայլվել Շուշիի տեսարաններով կամ Արցախի տեսարժան վայրերով: Այսինքն այն ինչ թռչում է դեռ ավիացիա չէ, այն, ինչ իրականացվում է՝ կանոնավոր չվերթեր չեն, և այն ինչ կարող է վտանգավոր լինել չի սպառնում ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին և չի նպաստում հակամարտության սրացմանը: Ստեփանակերտում կարծես թե իմունիտետ ունեն պաշտոնական Բաքվի անհեթեթ քայլերի նկատմամբ, և այս հայտարարությունը ևս հայտարարությունը ևս բացառություն չէ. Լսենք Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: Ի դեպ ադրբեջանի քաղաքական շիզոֆրենիայի դրսևորման համար: Առաջիկայում կարող է լինել ևս մեկ առիթ՝ հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը, և Ստեփանակերտում արդեն կանխատեսում են, թե որն է լինելու պաշտոնական Բաքվի հաջորդ քայլը: Հուսանք Արցախի մանուկների հունիսմեկյան փուչիները չեն սպառնա Ադրբեջանի ազգային անվտանգությանը:

Սահմանին տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է, որն անպատասխան չի մնալու. Դավիթ Բաբայան

Սահմաններում իրավիճակը լրիվ վերահսկելի է և պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

ՄԽ հասցեական կոշտ հայտարարությունները պետք է շարունակվեն՝ ասում է Դավիթ Բաբայանը

Հակառակորդի նման ստոր քայլերն անպատիժ չեն մնա՝ «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարի Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ եւ այսօր Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը, որի հետեւանքով հայկականի կողմը չորս զոհ է տվել։ Բաբայանը այս սրման առիթ է համարում Թուրքիայի ապակառուցողական քայլերը՝ ադրբեջանա- թուրքական համատեղ զորավարժությունները, Ադրբեջանում ներքին խնդիրները, որից փորձում է Ալիեւյան ռեժիմը շեղել իր հասարակության ուշադրությունը։ «Ռադիոլուրի» զրուցակիցը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն հասցեական կոշտ հայտարարությունները՝ հրադադարը խախտած երկրի նկատմամբ։

Հուլիսի 19-29-ը Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, «Ազատ հայրենիք»-ից Արայիկ Հարությունյանը չի առաջադրվելու

Հուլիսի 19-29-ը Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, նախագահին ընտրելու է Ազգային ժողովը․ այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանին. Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի առաջնորդի մամլո խոսնակը լարվածության աճի մեջ մեղադրել է Ադրբեջանին՝ նշելով, որ Ալխանլիի կրակակետերի վրա հարվածները եղել են ստիպված պատասխան Ադրբեջանի կողմից այդ գյուղից Արցախի վրա կատարված զանգվածային հրետակոծությանը: «Փաստն այն է, որ քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Ուստի նրանք փորձում են շեղել բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ «թունավորելով» նրան եւ ուռճացնելով «ատելի թշնամու» կերպարը», — ասել է Դավիթ Բաբայանը The Associated Press -ի հետ զրույցում:

Հոգլանդի հայտարարությունը ո՛չ վերջնագիր է, ո՛չ էլ պարտադրանք. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման մասին վերջնագիր չէ, ճնշման մեթոդ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

350 դիվանագիտական թռիչք Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու նպատակով

Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել՝ ահաբեկիչներին զինելու համար. աղմկահարույց հետաքննության հետքով բացահայտվել է, որ Բաքուն հետևողականորեն զինում է ահաբեկչական խմբավորումներին ինչը լուրջ ահազանգ պետք է լինի ողջ միջազգային հանրության համար: 350 դիվանագիտական թռիչք Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու նպատակով: Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով լույս տեղնող «Տրուդ» պարբերականի կայքում աղմկահարույց հետաքննություն է հրապարակվել,  ուր գաղտնազերծված  փաստերի հիման վրա բացահայտվում է, որ ադրբեջանական պետական օղակների ուղիղ ներգրավվածությամբ աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերին զենք է մատակարարվում: Նշվում է , որ Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ, գաղտնի կերպով Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո անօրինական զենքի է արտահանվել: Ստացվում է, որ Բաքուն տարբեր երկրներում գործող իր դեսպանատների հետ հանցավոր համաձայնության միջոցով չարանենգություն է թույլ տվել, ինչը բացահայտել են բուլղարացի հաքերները։ Նրանք կոտրել են Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը հասանելի դարձրել հանրությանը։ Փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանը նույն գործելաոճը կիրառում  է մի շարք այլ երկրների հետ ևս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ Բաքվի  կապի մասին գիտեն այն երկրների  հատուկ ծառայությունները, որոնք առնչվում են ահաբեկչության վտանգի հետ։ Հայտնի փաստ է, որ ժամանակին Ադրբեջանում էին բուժում ստանում ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների անդամներ: Քաղագետ Սերգեյ Մինասյանն  էլ  այս աղաղակող հրապարակմանն անդրադառնալով՝ նշեց, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի դեմքը և միջազգային հարությունը հարկ է, որ լավ ճանաչի այդ երկրին: Տեղի ունեցածը ոչ միայն միջազգային իրավունքի, այլև Օդային տրանսպորտի միջազգային ընկերության  նորմերի լուրջ խախտում է, և կատարվածը չպետք է լուսանցքում մնա ու անտեսվի, հարկ է, որպեսզի այն ողջ աշխարհի ուշադրության առանցքում հայտնվի ու մտորելու և քայլեր ձեռնարկելու հիմք տա:

Այսօրվա հանդիպումը՝ կարեւոր՝ միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Մենք միշտ արժևորել ենք ցանկացած նման հանդիպում։ Սա ոչ միայն երկու արտգործնախարարների հանդիպում է, այլև միջազգային հանրության դիրքորոշումն է հստակ հնչում այդ հանդիպումների ժամանակ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից 3-ը ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեջ: Այս հանդիպումներից, իհարկե, դժվար է ակնկալել վերջնական, համապարփակ կարգավորում։ Այդ ամենը հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական, աննորմալ պահվածքը։ Բայց, այն որ նմանատիպ հանդիպումները կարևոր են խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից՝ միանշանակ է»,- նշեց Բաբայանը: Հատված «Ռադիոլուրի» 18.00-ի թողարկումից

Գերտերություններից որևէ մեկը թույլ չի տա նոր թեժ կետ բացել սիրիական տարածաշրջանի մոտ՝ ի դեմս ադրբեջանա-արցախյան լայնամասշտաբ պատերազմի

[b]«Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված մենք բազմաթիվ անգամներ մեր կոշտ կարծիքը արտահայտել ենք, վերջերս այդ մասին խոսել է նաև Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ադրբեջանը այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել»,-[/b] այս կարծիքին է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով վստահ է, որ զենք վաճառել կարելի է այն երկրներին, ովքեր ինքնապաշտպանության համար են այն կիրառում:

Կայունությունը միակ իրական թեման է, որտեղ ինչ-որ ձևով պետք է առաջընթաց ապահովվի. Դավիթ Բաբայանը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

Ցանկացած հանդիպում կարևոր է, և մենք միշտ էլ արժևորել ենք այդպիսի հանդիպումները. սա նաև բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարևոր հարթակ է:

Պուչինիի «Բոհեմ»-ով ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է համերգաշրջանը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2016-2017թթ. համերգաշրջանն ամփոփում է Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայով: Առհասարակ համերգաշրջանը բավականին հագեցած էր: Առնո Բաբաջանյանի «Սիրված երգերից» մինչև «Քեզ համար, Ազնավուր» համերգներ, բարեգործական համերգ` նվիրված ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: Մայիսի 6-ին էլ Եվրամիության պատվիրակության հետ համատեղ կազմակերպվեց «Եվրոպան հանուն խաղաղության» նախագիծը: Համերգաշրջանը հագեցած էր նաև մշակույթի նախարարության  «Մշակութային կանգառ» նախաձեռնության համերգներով:   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 2016-2017թթ. համերգաշրջանը: Տարեսկզբից սկսած՝ համերգաշարը հագեցած էր հետաքրքիր նախագծերով, որոնցից առաջինը թերևս Առնո Բաբաջանյանի «Սիրված երգերի» երեկոն էր, որին մասնակցեցին օպերային և էստրադային լավագույն հայ կատարողները: Վերջիններիս՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հաջորդ առիթն էլ հունիսի 1-ին և 2-ին կայացած  «Քեզ համար, Ազնավուր» համերգներն էին: Ապրիլի 10-ի բարեգործական համերգը նվիրված էր ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: Համերգաշրջանի եզրափակիչ համերգները տեղի կունենան հուլիս 24-ին և 26-ին: Օպերային 5 հանրահայտ մեներգիչներ՝ բարիտոն Ջանպիերո Ռուջջերին, սոպրանո Անի Յորենցը, բաս Վազգեն Գազարյանը, տենորներ Լիպարիտ Ավետիսյանն ու Դավիթ Բաբայանցը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարեն հայտնի արիաներ տարբեր օպերաներից երկուշաբթի օրը: Իսկ 2 օր անց՝ հուլիսի 26-ին՝ նշված մեներգիչներին կմիանան ևս մի քանիսը և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնեն Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ բոլորովին նոր բեմականացմամբ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը բավականին մեծ սպասելիքներ ունի նոր «Բոհեմից»: Մեներգիչները կկրեն ֆրանսաբնակ մոդելավորողներ Վարդան և Գևորգ Թառլոյանների տրամադրած շքեղ հագուստները: Բեմականացման ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը: Հայերենին չտիրապետելով՝ իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջջերին փորձերի ընթացքում առանց թարգմանության է աշխատել ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ: Այն ամենն, ինչ ասում էր Սուքիասը, չի թարգմանվել ինձ համար, բայց ես այդ ամենը հասկանում էի, քանի որ նա ինձ հետ խոսում էր արվեստի լեզվով՝ անկեղծացավ բարիտոնը: «Բոհեմն այս անգամ իսկապես շատ յուրահատուկ է ստացվել, քանի որ շատ փոքր տարածության վրա պետք է ներկայացնենք: Շատ հաճելի է նաև նման կոստյումներով հանդես գալ և մեկ բեմում աշխատել հիանալի կոլեգաների հետ: Մեծ անհամբերությամբ եմ սպասում նաև մեր գալա համերգին»: Հայրենիքում ելույթ ունենալը մեծ պատիվ է նաև գերմանաբնակ սոպրանո Անի Յորենցի համար: Եթե նրա անցյալ տարվա բեմական հագուստից բեմադրության ռժիսորը դժգոհ էր, ապա այս տարվա ներկայացման կոստյումները յուրահատուկ են ընտրված: 19-րդ դարի շունչը փոխանցող հագուստներն էլ ավելի կատարյալ կդարձնեն «Բոհեմը»: Բոհեմյան մթնոլորտ կտիրի նաև ներկայացումից առաջ: Թառլոյան եղբայրեների հագուստներով մանեկենները կշրջեն նախասրահում ու կդիմավորեն հյուրերին:

ԱՀ ՊՆ՝ հակահարձակման մասին հայտարարությունը մեսիջ է, որ եթե Ալիևը դիմում է արկածախնդրության, պետք է հասկանա դրա գինը. Դ. Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում մենք անցնելու ենք հակահարձակման ու ընդլայնելու ենք անվտանգության գոտին:

«Առավոտ». Մենք ունենք ինչ-որ անհասկանալի ուժ, որը պետք եղած ժամանմակ մեզ հասցնելու է Բաքու. Դավիթ Բաբայան

«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք: Յոգերը չեն տարբերվում հասարակ մարդուց, նույն ԴՆԹ-ն է, արյունը, մաշկը, բայց նա այնքան հզոր ներքին էներգիա ունի, կարողանում է ինքն իրեն վերահսկել, այնպիսի բաներ անել, որ հասարակ մարդը չի կարողանում:

Սերժ Սարգսյանի այցն Արցախ հագեցած կլինի ինչպես տոնական, այնպես էլ գործնական միջոցառումներով. Դավիթ Բաբայան

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ մասնակցելու է դրանցից շատերին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ցանկացած հանդիպում կարևոր է. Դավիթ Բաբայան

Սեպտեմբերը հագեցած է լինելու  բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներով, որոնց  օրակարգում առաջնայինը  Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ինչ կփոխի հերթական հանդիպումը, ինչ ուղղությամբ կընթանան բանակցությունները, կլինի որևէ շրջադարձ. ինչ սպասելիք ունի Արցախը սպասվող  հանդիպումներից: «Ցանկացած հանդիպում կարեւոր է, եւ մենք միշտ էլ արժեւորել ենք այդպիսի հանդիպումները. սա նաեւ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարեւոր հարթակ է»,-ասել է Դավիթ Բաբայանը՝ խոսելով Նյու-Յորքում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին: Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից Նկարը՝ Արցախպրեսսի

«Ժողովուրդ». Վերադարձ անցյալին չկա՝ թե՛ Արցախի սահմանների և թե՛ կարգավիճակի առումով. Դավիթ Բաբայան

«Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները միանշանակ չեն ընկալվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Սարգսյան հանդիպումներից հետո

Ինչ է կատարվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կամ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափում: Վերջին երկու օրերի ընթացքում շատերն են փորձում գտնել այս հարցերի պատասխանները՝ առաջ քաշելով տարաբնույթ վարկածներ: Դրանցից մեկն էլ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին է: Այս հարցի քննարկումները կամ շահարկումները պարբերաբար թարմացվում են։ Այսօր կրկին թարմացվել են նույն խոսակցություններն ու շահարկումները՝ հատկապես Պուտին-Ալիեւ հուլիսյան եւ Պուտին- Սարգսյան oգոստոսյան հանդիպումներից հետո: Ռուսաստանի Դաշնությունը փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, Միացյալ Նահանգները կանխում է՝ ակնհայտորեն ցուցադրելով, որ չի զիջելու իր դիրքերը: Շատերն այսպես են հասկանում վերջին օրերին տեղի ունեցածը: Ռուսական մամուլը դեռ օրեր առաջ՝ Սարգսյան-Պուտին հանդիպումից էլ շուտ, փորձում էր շրջանառության մեջ դնել կարծիքը, թե առանց Ռուսաստանի ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել: Դեռեւս հուլիսի 21-ին նույն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չնախատեսված հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսական քաղաքական եւ վերլուծական հռետորաբանությունը ստիպում էր կարծել, որ ռուսական եւ ադրբեջանական կողմերը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել: Օգոստոսի 23-ին կրկին Սոչիում Պուտինն արդեն հանդիպեց Հայաստանի նախագահի հետ: Գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը նկատել է՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Մի կողմ դնելով կարգավորման հրապարակված կետերն ու առանձին նրբությունները՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այս ակտիվացման հետ կապված մատնանշում է ավելի լուրջ խնդիր: Ինչ են իրականում քննարկել նախագահները՝ հայտնի չէ: Փաստն այն է, որ վերջին օրերին կրկին շրջանառության մեջ դրվեց տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու հարցը: Մի խնդիր, որի քննարկումը պարբերաբար ակտիվանում է: Վերջին հանդիպումների ֆոնին հատկապես հստակեցվում է՝ խոսքը ռուս խաղաղապահների մասին է: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսպիսի որոշակի ակնարկ արեց նաեւ ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նա հղումներ է անում 2016-ի ապրիլից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի չիրականացված պայմանավորվածությունների վրա: «Որոշ հատկանիշներով այսօր ՄԽ-ում գոյություն ունի հակամարտության կարգավորման փուլային լուծման ծրագիր: Ապրիլյան պատերազմից հետո, օրինակ, մոնիտորինգի համակարգը, նույնիսկ չի բացառվում խաղաղապահ կորպուսի ներկայությունը: Իսկ ով կարող է այդտեղ լինել: Փաստացի միայն ռուսների ներկայությունը կարող է ապահովել կայունություն»: Եթե ռուս վերլուծաբանն այս ամենում փուլային լուծումների տարբերակներ է տեսնում, ապա Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կտրականապես մերժում է նման լուծումը: Արցախյան կողմի համար ընդունելի է միմիայն փաթեթային տարբերակը՝ «Ռադիոլուր»- ին փոխանցեց Բաբայանը՝ անդրադառնալով խաղաղապահների հնարավոր տեղակայման խնդրին: Այս համատեքստում Արցախի նախագահի մամուլի քարտուղարը որեւէ քողարկված եւ արտառոց հանգամանքներ չի նկատել Սարգսյան-Պուտին հանդիպման մեջ: Ասում է, որ հարյուրավոր հարցեր այստեղ կարելի է շահարկել, բայց վերջին իրադարձություններում նա որեւէ կապ չի տեսնում:

Մարդիկ կան, որ պղտոր ջրում ուզում են ձկներ որսալ. Դավիթ Բաբայան

Մենք ընդհանրապես չպետք է շահարկենք Հայաստան – Արցախ հարաբերությունները: Բոլորիս պարտքն է, այդ թվում՝ ամենքս իր տեղում, մեր միասնականությունը ամրապնդելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, և կարևորագույն մարտահրավերների մասին չմոռանալը:

Ինչ է հայտնի ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագհի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ արդեն նշանակել է նոր մշտական համանախագահ: Օգոստոսի 28-ից՝ երկուշաբթի օրվանից, այդ պաշտոնում ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդին կփոխարինի Էնդրյու Շոֆերը։ Այսօր «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ՝ ով է նոր համանախագահը:   Ընդամենը 8 ամիս առաջ էր, որ Ռիչարդ Հոգլանդը ԵԱՀԿ ՄԽ-ում փոխարինեց այլ աշխատանքի անցնող ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Սակայն պաշտոնը Հոգլանդին ժամանակավոր վստահվեց։ Երկուշաբթի օրվանից արդեն ՄԽ-ում ամերիկացի նոր համանախագահ է աշխատելու մշտական հիմունքներով՝  երիտասարդ դիվանագետ  Էնդրյու Շոֆերը։ Ասում են՝ նա տիրապետում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ հենց երկուշաբթի օրվանից էլ պատրաստ է ստանձնել պարտականությունները: Երիտասարդ է ու բանիմաց՝ Ռիչարդ Հոգլանդը թեթեւ սրտով է պաշտոնը փոխանցում իր կրտսեր գործընկերոջը: «Շատ փորձառու դիվանագետ է: Ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում: Կարծում եմ, պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են ԱՄՆ-ի փայլուն համանախագահ:  Մենք բազմիցս ենք հանդիպել, քննարկումներ ունեցել։ Այնպես որ՝ նա ունի ամբողջական տեղեկատվությունը, որն ինձ մոտ հավաքվել է վերջին 8 ամիսների ընթացքում: Երկուշաբթի առավոտյան նա կարող է անխափան սկսել աշխատանքը»: Իսկ ինչ է ընդհանրապես հայտնի Էնդրյու Շոֆերի մասին:  Արդեն դրական է այն, որ նախկին համանախագահներից մեկի՝ Մեթյու Բրայզայի պես շահերի բախում չկա: Հիշեցնենք, որ Բրայզայի կինը ծագումով թուրք վերլուծաբան Զեյնո Բարանն էր: Դեռեւս 2010-ին ԱՄՆ մի շարք սենատորների հարցերին ի պատասխան՝ Բրայզան ստիպված էր արդարանալ, որ դեսպան նշանակվելու դեպքում պահպանելու է էթիկայի կանոնները, եւ շահերի բախում չի լինի: Էնդրյու Շոֆերի դեպքում հայտնի է, որ նրա կինը՝ Քարեն Լին Էնսթրոմն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարությունում: Ամերիկացի նոր համանախագահի մասնագիտական ձեռքբերումներից ներկայացվում է, որ Էնդրյու Շոֆերն ունի հակամարտությունների կարգավորման գործնական փորձ: 2011-ից 2014-ը Կիպրոսում՝ Նիկոսիայում, ԱՄՆ-ի փոխդեսպան էր, իսկ 2015-ից Վիեննայում միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Դիվանագիտական աշխատանքի տասնամյակների փորձ ունի: 1991-ից պետքարտուղարությունում աշխատանքի անցնելուց հետո գործուղվել է Քուվեյթ, Բահրեյն, իսկ 2000-ականներին Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններ՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա: Ասում են՝ աշխատանքի ամբողջ ընթացքում ամերիկացի դիվանագիտն ակտիվորեն պաշտպանել է մարդու իրավունքները, հատկապես կենտրոնանալով կանանց, ազգային եւ այլ փոքրամասնությունների հետ կապված հարցերի վրա: Նրա խոսքով, հավասարությունն իրական պետք է լինի, այլ ոչ թե ձեւական: Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցերի ժամանակ պարտադիր հանդիպում են նաեւ Արցախի ղեկավարության հետ, «Ռադիոլուրը» փորձեց պարզել, թե ինչպես է այնտեղ ընկալվում ՄԽ-ում ամերիկացի համանախագահին փոխելու փաստը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը գնահատականի համար դեռ սպասում է: Արցախում գործող «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական եւ ազգային անվտանգության խնդիրների արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը որեւէ քողարկված նպատակներ չի տեսնում, որ այս պահին Միացյալ Նահանգները ՄԽ-ում փոխում է համանախագահին: Նոր համանախագահի անձնական եւ դիվանագիտական կերպարից էլ որեւէ առանձնակի սպասելիքներ չունի: Էնդրյու Շոֆերի նշանակմանն արդեն արձագանքել է նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի «գաղտնազերծումից» հետո  կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կասկածում է, որ նոր համանախագահին ճիշտ տեղեկություններ են փոխանցվել: Համբարյանը ցավով նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին վարչակազմը սկզբից նրան ծանր վիճակի մեջ է դրել՝ ներկայացնելով խեղաթյուրված եւ կեղծ շրջանակներ։

Լավրովի հայտարարության տողատակերը

Արևմուտքի ապակառուցողական մոտեցումների մասին  այսօր հայտարարություն արել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, նշելով որ ղարաբաղյան խնդիրը վաղուց կարգավորված կլիներ եթե Արևմուտքն ընդուներ Ռուսաստանի առաջարկները: ԱԺ նախկինպատգամավոր Թևան Պողոսյանը Լավրովի հայտարարությունն ընդունում է իբրև Ռուսաստանի ապագա դիվանագետների առջև Ռուսաստանի շահերն առաջ տանող մոտեցում: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ խոսում է Բաքվի ապակառուցողական քաղաքականության մասին: Ղարաբաղյան խնդրի կարգավորված լինելու կորցրած հնարավորության մասին է  Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ու հայտարարել, որ  եթե Արևմուտքն ընդուներ Ռուսաստանի առաջարկները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ: ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների ու երկկողմ հռչակագրերի կյանքի կոչելու հարցին անդրադառնալով նա նշել էր՝ ցավոք այդ հռչակագրերը մնացել են թղթերի վրա: «Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են մեր արևմտյան գործընկերների կողմից: Ես վստահ եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունն իսկապես ստանար իրավաբանորեն պարտավորեցնող ձև, շատ հակամարտություններ, որոնք այժմ կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,- ասել է Լավրովը: Նա հիշատակել էր Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունները, միևնույն ժամանակ շեշտելով թե այդ դեպքում  ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի: «Հավասար անվտանգության իրավաբանորեն պարտավորեցնող նորմի պայմաններում մենք վաղուց կպայմանավորվեինք Անդրկովկասում ուժի չօգտագործման հարցում, ինչին վաղուց ենք ձգտում»,- շեշտել է ռուս նախարարը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նախ հստակեցրեց, որ ղարաբաղյան խնդիրը վաղուց լուծված կլիներ, եթե Բաքուն հակված լիներ ընդունելու միջազգային հանրության կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակասությունների հարցին, ապա Դավիթ Բաբայանը հստակեցնում է: «Միակ խնդիրն է, որտեղ հակասություն չկա ՌԴ ու Արևմուտքի միջև»: Վերլուծաբան Թևան Պողոսյանի կարծիքով էլ՝ Լավրովի հայտարարությունը պետք է ընդունել իբրև Ռուսաստանի գլխավոր դիվանագետի կողմից այդ երկրի ապագա դիվանագետների առջև Ռուսաստանի իրավացիությունն ու կարևորությունն ընդգծող հայտարարություն: Հարկ է հիշեցնել, որ այսօր ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված են ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկները, որոնք ոչ մի դեպքում չի ընդունում Բաքում, ավելին այդ երկիրը մերժում է անգամ իր իսկ ստանձնած Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանձնառությունները:

Հոգևոր առաջնորդների հանդիպումը հասարակությունների հաշտեցման գործում մեծ նշանակություն կարող է ունենալ. Դավիթ Բաբայան

Արցախյան խնդիրը կրոնական հարթությունում կարող է դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման գործում: Մոսկվայում այսօր հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները և  Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Սրչբազանը հույս ունի որ այն դրական ազդեցություն կունենա: Արցախին նախագահի մամուլի խոսնակի կարծիքով էլ հոգևոր առաջնորդները կարող են հասարակություններին դրականորեն տրամադրել: Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների ուշադրության կենտրոնում: Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ այսօր Մոսկվայում հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ հանդիպումը տեղեկացրել է, որ օրակարգը Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային խաղաղություն են: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի և  Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի հանդիպումը արցախյան հիմնախնդրի վրա, որքանո՞վ այն կթուլացնի տարածաշրջանում լարվածությունը: Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպսկոպոս Մարտիրոսյանը, որ քաջատեղյակ է քննարկվող հարցերից, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ հոգևոր առաջնորդների նախկին հանդիպումներից հետո լարվածության որոշակի թուլացում է նկատվել և այսօրվա հանդիպումից ևս ակնկալիքը դրական է: Արցախին նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցրեց, որ հակառակորդ կողմի հետ ցանկացած հանդիպման Բաքուն պոպուլիստական երանգ է տվել, և Ալահշուքյուր Փաշազադեն բացառություն չէ: Այդուհանդերձ, նրա կարծիքով, հոգևոր առաջնորդների հանդիպումը կարող է մեծ նշանակություն ունենալ երկու հասարակությունների հաշտեցման գործում. «Հասարակությունների հաշտեցման գործում կարող է մեծ նշանակություն ունենալ»: Արցախյան խնդիրը թեև կրոնական չէ, սակայն հոգեւոր առաջնորդների հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում լարվածության թուլացման վրա՝ կարծում է  Արցախի նախագահի մամուլի խոսնակը՝ նաև նկատելով, որ թեև խնդիրը կրոնական չէ, սակայն Բաքուն փորձում է  դրան կրոնական երանգ տալ: Ցանկացած հանդիպում ավելի լավ է, քան դրա բացակայության պայմաններում լարվածության ավելացումը՝ ասում է Դավիթ Բաբայանը: Իսկ արդյունքների մասին, թերևս, ավելի ուշ:

«Ադրբեջանը շարունակելու է քաղաքական մուղամը».Դավիթ Բաբայան

«Ցանկացած հանդիպում հնարավորություն է տալիս, որպեսզի բանակցային  խաղն ապահովվի և խաղաղությունը տարածաշրջանում պահպանվի: Ակնկալել, որ այդ հանդիպումը կբերի ինչ-որ բեկում, վաղաժամ է: Տասնամյակներ է պետք, որպեսզի որեւէ բեկում արձանագրվի»,- «Ռադիոլուր»-ի հետ զրուցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հանդիպման ընթացքում, ըստ երևույթին, արծարծվելու են տարբեր հարցեր, բայց կա կոնկրետ երկու ուղղություն, որոնց շուրջ կա պայմանավորվածություն, դրանք Վիեննա և Սանկ-Պետերբուրգի համաձայնության պայմանավորվածություններն են, համաձայն որոնց պետք է խաղաղության և կայունության պահպանման համար զինադադարի ռեժիմի խախատումների մեխանիզմները  հստակեցվեն»,- ասել է Դավիթ Բաբայանն ու հավելել՝ «Ադրբեջանը շարունակելու է նման հայտարարություններով հանդես գալ և խնդիրը ներկայացնել «քաղաքական մուղամով»: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։

Բակո Սահակյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում  ունեցավ ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հանդիպման շրջանակում քննարկվել են տարածաշրջանում տիրող  իրավիճակի, Արցախի զարգացմանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, արցախա-ադրբեջանական հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: «Արցախի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է թե Հայաստան-Սփյուռք համաժողովի, թե երկրի անկախության 26-րդ տարեդարձի շրջանակում:  Սա շատ կարևոր  հանդիպում էր մի քանի տեսանկյուններից. նախևառաջ, մենք հանդիպում ենք ԱՄՆ Կոնգրեսը ներկայացնող մարդկանց հետ,  ովքեր մեծ աշխատանք են կատարում հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ տարածելու հարցում, ունեն մարդու իրավունքների նկատմամբ հավատարմություն»,- ասաց նա: Ամերիկայում Հայաստան համահայկական հիմնադրամի ատենապետ Մարիա Միհրանյանը համակարծիք էր, որ հանդիպումն իսկապես կարևոր էր օրակարգային մի շարք հարցերի քննարկման տեսանկյունից: «Քննարկումներն ընթացան  հիմնականում  այն հարցերով, թե ինչպես պետք է այդ Արցախում կայունություն պահպանել և օգնել խաղաղության հաստատմանը, այն, որ արցախյան հարցը  ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով պետք է լուծվի:  Համաշխարհային ամբիոնները պետք է պատասխանատու պահեն ագրեսորին, որպեսզի նա չկարողանա անվերջ փորձեր անել, իսկ  փորձեր անելու դեպքում էլ  պատասխան տա, թե ինչու դա արեց: Պետք է աշխատենք հարցը լուծել խաղաղությամբ. սա բանակցությունների և համաշխարհային ամբիոնների, այլ ոչ թե ռազմական գործողությունների հարց է»,- նշեց Մարիա Միհրանյանը: Նա հավելեց, որ կոնգրեսականներից Դեյվիդ Վալադաոն, ով արդեն իսկ եղել է Արցախում, տպավորված է այնտեղ կատարած այցով: «Նա նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում նշեց, որ Արցախում   ժողովուրդը պայքարում է նորմալ կյանք ունենալու համար: Նրա համար շատ զարմանալի էր այն, թե ինչպես է Արցախում  կյանքը շարունակվում վտանգի մեջ: Նախագահ Սահակյանն էլ պատասխանեց՝ որովհետև ժողովուրդը շատ ուժեղ կամք ունի»,- ասաց նա: Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան  է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:

Հաղթանակ՝ հետադիմության եւ բռնապետության նկատմամբ. Դավիթ Բաբայան

«Միչիգանի նահանգի կողմից Արցախի հանրապետության ճանաչումը հաղթանակ է ոչ միայն հայության համար, այլեւ հաղթանակ է միջազգային իրավունքի, մարդու հիմնարար իրավունքների, ժողովրդավարության, հաղթանակ է հետադիմության եւ բռնապետության նկատմամբ»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ ԱՄՆ Միչիգանի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման փաստը: Ինչ կտա Միչիգան նահանգի Սենատի ընդունած բանաձևը Արցախին եւ Հայաստանին,  եւ ինչ է սրանով եւս մեկ անգամ վերահաստատվում։ Հարցերի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է Դավիթ Բաբայանի հետ։ Հատված «Ռադիոլուր»-ի 18.00 -ի թողարկումից

Ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե տարածքների, այլ սահմանների մասին. Դավիթ Բաբայան

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում  Հայաստանի նախագահի մեսիջների, Արցախի անվտանգությանը «չսպառնացող» տարածքների վերադարձի մասին. «Ռադիոլուրի» զրուցակիցը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ  Բաբայանն է: Հատված «Ռադիոլուրի» 18.00-ի հիմնական թողարկումից Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի շրջանակում արված հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածքների վերաբերյալ՝ առանցքային համարելով անվտանգության խնդիրը: «Ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե տարածքների, այլ սահմանների մասին: Դրանք մի քիչ տարբեր երեւույթներ են, որովհետեւ չգիտես՝ ինչու, սահմանների հարցը քննարկելով կամ խոսելով դրանց մասին՝ միշտ դիտարկում են հարցը ներկայիս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների ներքո: Շատ կարեւոր է, որ հիմնական շեշտը դրվում է անվտանգության խնդիրներին, եւ այն, որ այդ հարցն ամենակարեւորն է, արդեն հասկանում են ամբողջ աշխարհում, քանի որ մենք մշտապես ասել ենք, որ չկա վերադարձ անցյալին թե՛ սահմանների, թե՛ կարգավիճակի առումով: Մեր այս մոտեցման հիմքում հենց անվտանգության բաղադրամասն է»,- ասել է Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով,  հենց Ադրբեջանն է ստիպել, որ սահմանները փոխվեն, եւ մինչեւ հիմա չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից: «Հետեւաբար, մենք երբեք թույլ չենք տա, որ մեր պետությունն այնպիսի վիճակում հայտնվի, որ անվտանգության գեթ մեկ բաղադրամաս կասկածի տակ լինի: Այդ դեպքում հակառակորդն անմիջապես կօգտվի առիթից եւ կհարձակվի մեզ վրա: Այս տեսանկյունից նորից ուզում ենք կարեւորել Քարվաճառ գետը: Այդտեղ սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա եւ Որոտան գետերը, որոնք փրկում են Սեւանա լիճը կործանումից: Ադրբեջանն ունի ջրային ահաբեկչության հարուստ փորձ, թունավորում էր Արցախի ջրերը խորհրդային տարիներին: Մենք պետք է հաշվի առնենք, որ եթե վաղը նրանք վերահսկողություն ստանան այդ տարածքների վրա, մեր ջրային պաշարների մեջ կգցեն եւ ռադիոակտիվ նյութեր, եւ միջուկային թափոններ, իսկ հետո կասեն՝ դուք եք արել: Եթե նույնը լինի Սեւանի հետ, թունավորվեն Արփա եւ Որոտան գետերը, Հայաստանն ամբողջովին կթունավորվի»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Արցախում «խախուտ լավատեսություն» կա

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպմանը ևս մեկ անգամ շեշտադրվել է բանակցային գործընթացի շարունակականության ապապահովման ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորուման կարևորությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի այցը Արցախ ճանաչողական էր. Դավիթ Բաբայան

Հոկտեմբերի առաջին կեսին սպասվում է ՄԽ-ի միջնորդների այցը տարածաշրջան, իսկ մինչ այդ Արցախ է ժամանում ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: Նրա այցն սակայն ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի ճանաչողական էր, իսկ նախագահների հանդիպման հարցը կքննարկվի մոտավորապես մեկ շաբաթից: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, թե հնարավոր կլինի նախագահների հանդիպում, կազմակերպել: Տարածաշրջանային այցով Արցախում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու  Շոֆեր։ Նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո  Սահակյանի հետ,  քննարկել ղարաբաղյան խնդիրն, ինչից հետո նշել, որ հանդիպումը շատ արդյունավետ  էր,  քննարկվել են հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր: «Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի  մյուս  համանախագահների հետ մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- ասել է Էնդրյու Շոֆերը: «Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտողար Դավիթ Բաբայանն ասաց, որ ամերիկացի համանախագահի այցն Արցախ ճանաչողական էր: Շոֆերի այցի ընթացում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպման հարց չի քննարկվել։ Դրա մասին կխոսվի 1 շաբաթից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում: Նախագահների հանդիպում կազմակերպելու հարցում հոռետես է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: Եթե Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման ընթացքում նախագահների հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել, նշանակում է այս հարցում համաձայնություն չկա։ «Սովորաբար նման հանդիպման մասին համաձայնություն ձեռք է բերվում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, սակայն խոսվեց քննարկումները շարունակելու մասին, ինչը նշանակում է, որ ձախողումը ցույց չտալու համար փորձում են ցույց տալ, թե հարցը շարուակում է քննարկվել»: Սա նշանակում է, որ իրականում բանակցություններ չկան, կան քննարկումներ, որոնց նպատակը բանակցություններ սկսելն է, իսկ բանակցություններ հնարավոր են միայն Արցախի մասնակցության պայմաններում՝ համոզված է Հրանտ Մելիք- Շահնազարյանը: Բանակցությունները, ըստ նրա, փակուղում են, սակայն փակուղում չէ Արցախի միջազգային ճանաչման հարցը, որի ուղղցությամբ ակտիվ աշխատանք է հարկավոր: Աշխարհն ականատես եղավ վերջին օրերին իրաքյան Քրդստանի ու Կատալոնիայի անկախության հանրաքվեների իրականացմանը և ճիշտ ժամանակն է առաջ տանելու նաև Արցախի միջազգային ճանաչման հարցը՝ ասաց:

Թրամփի հայտարարությունը՝ Դեֆակտո իրողության ճանաչում

Աշխարհի գերհզոր պետություններից մեկի՝ ԱՄՆ-ների կողմից Երուսաղեմի ճանաչումը խառնել է խաղաքարտերը տարածաշրջանում։ Որքանո՞վ սպասվող լարվածությունն ազդեցություն կունենա հարավկովկասյան տարածաշրջանի՝ մասնավորապես ղարաբաղյան խնդրի վրա: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը աշխարհի ուշադրությունը կսևեռի իր վրա. «Դա նշանակում է ղարաբաղյան ուղղությամբ  թեժացում  թույլ  չեն  տա: Բայցի դա՝ Երուսաղեմի ճանաչումը նշանակում է, որ ճանաչվում են դե ֆակտո իրողությունները»։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ սա նաև նախադեպ է և աշխարաքաղաքականության մեջ ճանաչումները կարևոր են, բայց միշտ չէ որ օրինաչափ են: Սա պարզապես փաստի արձանագրում է: Ի դեպ Վիեննայում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որի օրակարգում էր երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, շատ կարևոր է թեկուզ միայն այն պատճառով, որ բանակցային գործընթացի շարունակականությունն է ապահովում՝ ասում է Դավիթ Բաբայանը: Վիեննայում համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը կազմակերպել 2018թ. տարեսկզբին։ Սա հույս է ներշնչում, որ լարվածության հավանականությունը սահմանագոտում քիչ հավանական է: ԼՂ հարցով փորձագետ Արթուր Ղազարյանը, սակայն որևէ ակնկալիք չունի: Նա հանդիպումը դիտարկում է իբրև Սարգսյան-Ալիև հանդիպմանը հաջորդող: Ինչևէ Դոնալդ  Թրամփի որոշումը իրարանցում է առաջացրել ողջ աշխարհում, և դա ըստ փորձագետի, կարող է անուղղակի ազդեցություն ունենալ արցախյան խնդրի վրա, լարվածություն առաջացնելու առումով:

Սարգսյան-Ալիև հանդիպումն անհրաժեշտ է. Դավիթ Բաբայան

Եկող տարի Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում, և հնարավոր հանդիպումը նաև սեփական հանրության աչքերում ընդունելի երևալու մղումով կպայմանավորվի Ալիևի համար կարծում են  փորձագետները:   Կկայանա արդյոք Սարգսյան-Ալիև հանդիպում, թե ոչ այսօր հնարավոր չէ հստակ ասել: Պարզ հայտարարություններ չեն արվում, փորձագետները, սակայն, որոշ եզրակացություններ անում են: Տարածաշրջանային այցով ԵԱՀՄ ՄԽ ամերիկացի, ռուս և  ֆրանսիացի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հետ,  քննարկել ղարաբաղյան խնդիրն ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերող հարցեր: Հանդիպումներից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունների տարածած հայտարարություններից իհարկե չի հասկացվում՝ կկայանա՞ արդյոք նախագահների հանդիպումը, թե՞ ոչ: «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանն ամեն դեպքում հայտարարություններից եզրակացնում է, որ Երևանում ու Բաքվում պատրաստակամություն կա  նախագահների հանդիպում կազմակերպելու հարցում: Երկու երկրների միջև  փոխվստահության հարցում վերջին տարիներին նահանջ գրանցվեց ու այսօր ամենակարևոր հարցը հենց փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումն է։ Ըստ նրա, իդա թույլ կտա թոթափել լարվածությունը սահմանագոտում. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ևս ճիշտ  է համարում նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը, դա պետք է որպեսզի  լարվածությունը սահմանագոտում նվազի՝ ասում է. Միջազգային հանրությունը, ըստ փորձագետ Կարեն Վերանյանի, մեծապես կարող է նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, եթե քաղաքական ու իրավական ճնշումներ կիրառի Բաքվի նկատմամբ՝ այդ երկրին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

Սաֆարովին փոխգնդապետի կոչում տալը միջազգային հանրության նկատմամբ ահաբեկչական գործողություն է. Դ. Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի՝ փոխգնդապետի կոչում ստանալուն, այն համարեց խայտառակություն և ալիևյան վարչախմբի ահաբեկչական քայլ, որը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Բաքվի գերխնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն իսլամական աշխարհին որպես կրոնական հակամարտություն ներկայացնելն է. Դավիթ Բաբայան

Պաշտոնական Բաքվի գերխնդիրներից մեկն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունն իսլամական աշխարհին ներկայացնի որպես կրոնական հակամարտություն և սրանով ինչ-որ դիվիդենտներ քաղի ու այն օգտագործի հայության դեմ: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Արցախի պահպանողական կուսակցությունը լինելու է կենտրոնամետ․ Դավիթ Բաբայան

Սա ոչ թե խավարամոլություն է, այլ առաջադիմական պահպանողականություն․ ֆեյսբույքան ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով իր հիմնած՝ Արցախի պահպանողական կուսակցության գաղափարախոսությանը եւ նպատակներին։

Ընդհատված բանակցություննե՞ր, թե՞ հանդիպումներից հերթականը

«Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնելու շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- Ժնևում ԵԱՀԿ ՄԽ-ի համանագահաների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշում են միջնորդները: Ասվում է նաև, որ  համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել տևական ընդմիջումից հետո կայացած բանակցությունների համար: Նրանք նշել են, որ պատրաստ են  շարունակել միջնորդական աշխատանքը կողմերի հետ՝ բանակցությունների միջոցով Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները նշում են, որ  մոտ ապագայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ: Ինչ է նշանակում եռանախագահների այս հայտարարությունը. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ պատրաստակամություն է հայտնվել խաղաղ կարգավորումը շարունակել, լարվածությունը թուլացնել ու խաղաղությունը պահպանել, ինչը արդեն դրական զարգացում է: Այս հանդիպումը կարծես թե հասել է իր բուն նպատակին: Այսինքն, այնտեղ քննարկված հարցերը բուն կարգավորումից սկսած մինչև կոնկրետ քայլեր՝ ըստ երևույթին ավելի առարկայական են եղել: Իհարկե ամենաառարկայականը դա հենց մեխանիզմների ներդրման հետ է կապված, զինադադարի ռեժիմի պահպանման և այլն: Հայտարարությունից կարելի է ենթադրել, որ աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են, ճիշտ է, հաշվի առնելով Բաքվի պահվածքը, պետք է երկար ջանքեր գործադրել, բայց ամենակարևորն այն է, որ շեշտվել է, որ բանկցային գործընթացը պետք է շարունակվի և խաղաղ կարգավորում լինի: Տևական դադարից հետո Երևան-Բաքու հանդիպումը տեղի է ունեցավ սկզբունքորեն նոր իրավիճակում՝ «Ադրբեջանական լացքատան» բացահայտումից հետո Եվրոպան հասկացել է, որ այլևս չի կարելի հանդուրժել, որ հարկ է  դաստիարակչական աշխատանք  սկսել Բաքվի դեմ: Քաղաքագետ Ալեսքանդր Մանասյանը, ի հավելումն իր այս դիտարկման, նկատում է, որ դա նույն գործընթացն է, ինչ վարում է Եվրոպան Թուրքիայի հետ:  Սա ցույց է  տալիս, որ աշխարհը՝ ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել այդ երկրներում աշխարհայացքը, մոտեցումները: Եվ ՀՀ-ի համար այս բարենպաստ մթնոլորտում պետք է ուշադիր քայլել, առանց շտապելու, այնպես, ինչպես դա անում է Եվրոպան: Այդուհանդերձ այսօրվա հանդիպումից Ղարաբաղյան խնդրում բեկում սպասել պետք չէ՝ կարծում է քաղաքագետը. «Բեկումների ականատես չենք լինի: Ալիևը կմնա իր դիրքերում, բայց այդ հանդիպումը պետք է ՄԽ—ի ձևաչափը պահելու համար»: Այսօր առավել քան կարևոր են անվտանգության խնդիրները՝ ըստ քաղաքագետի և միջնորդների այսօրվա հայտարարությունը, որ նախագահները համաձայնել են լրացուցիչ քայլեր իրականացն շփման գծում լարվածությունը թուլացնելու համար, թերևս այդ նպատակին կծառայեն:

Բաքուն կշարունակի Ասկերովի եւ Գուլիեւի թեմայի շահարկման փորձերը. Ստեփանակերտ

Ադրբեջանի իշխանությունները կշարունակեն Ասկերովի եւ Գուլիեւի թեմայի շահարկման փորձերը: Նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիկմետ Հաջիեւի կողմից հնչեցված հայտարարությունները:

Ուզում ենք խաղաղություն՝ պարզ եւ շատ դժվարին ցանկություն Դավիթ Բաբայանից

Արցախի խնդրում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով՝ ԱԳ նախարարությունում տոնական հանդիպմանը երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ առաջընթաց  ենք արձանագրում Ղարաբաղյան խնդրում անցնող տարում  եւ ինչպիսին է խոստանում լինել գալիք տարին ղարաբաղյան խնդրի համար։ Հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։    

Հայաստան-Արցախ-Սփյուռք. բոլորիս քայլերը համատեղելի էին 2017-ին, բայց դեռ աշխատելու շատ տեղ կա. Դավիթ Բաբայան

Արցախի համար 2017 թվականը համեմատաբար ավելի հանգիստ տարի էր. Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում՝ մինչև 2017 թ. իրավիճակը Արցախի սահմաններում ավելի բարդ էր:

Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել` Մամեդյարովը ինչ փոխըմռնման մասին է խոսել. Դ. Բաբայան. Tert.am

Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել, թե Արցախի հարցում ինչ փոխըմռնման են եկել Հայաստանն ու Ադրբեջանը արտագործնախարների հանդիպման ժամանակ. Tert.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ճիշտ համարեց համապատասխան կառույցների խոսքին սպասելը:

Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունից հետո սահմանին անհամեմատելի հանգիստ է. Դավիթ Բաբայան

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ, սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ Նիկոլ Փաշիննյանի ու Իլհամ Ալիեւի ձեռք բերած պայմանավորվածությունից հետո սահմանին անհամեմատելի խաղաղ է:

Սա կրկին ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր նպատակներից․ Դավիթ Բաբայան

«Այս տարի շփման գծում իրավիճակը շատ ավելի հանգիստ է, բայց իհարկե, առանձին խախտումներ միշտ եղել են և երբևէ իսպառ չեն բացակայել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան հարցի՝ այս տարի տոնական օրերին շփման գծում իրավիճակն ինչպիսի՞ն է, միջադեպեր գրանցվե՞լ են։

«Ժողովուրդ». Արցախում խմորումները միայն հացի գործարաններում են լինում. Դավիթ Բաբայան

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Հանրապետության նախա­գահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ասել է, որ Ար­ցախի նախագահի ընտրություններին թեժ մրցակցություն է սպասվում:

Հակական կողմն արձագանքում է Լավրովի հայտարարությանը

«Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով ու միանգամից չես լուծի», այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հարկավոր է փուլային մոտեցում դրսևորել խնդրին, ինչը կարտացոլի հնարավոր համաձայնությունը այս պահին ու կորոշի հարցերի ուղղությամբ աշխատանք տանելու ճանապարհները, որոնք պահանջում են լրացուցիչ քննարկումներ՝ վերջնական կարգավորման հասնելու համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը նշել է Լավրովը: Սերգեյ Լավրով. ԼՂՀ կարգավորումը կողմերի ձեռքում է «Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով ու միանգամից չես լուծի: Հարկավոր է փուլային մոտեցում դրսևորել խնդրին»: Լավրովի այս ձևակերպման առնչությամբ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը հստակեցրեց, որ այսօր ստատուս քվոն ձեռնտու չէ հայկական կողմին և ոչ միայն: Փուլային ասելով՝ Լավրովը նկատի չունի, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ինչը չես ասի Բաքվի մասին, այդ երկիրը պատրանքների մեջ է: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում միանգամայն համաձայն է Լավրովի այն ձևակերպման հետ, թե մի փաստաթղթով ղարաբաղյան խնդիրը չի կարող կարգավորվել: Սակայն ասվածը չպետք է բառացի հասկանալ, նախ պետք է փոխվի Ադրբեջանի աշխարհայացքը, փիլիսոփայությունը՝ ասաց՝ շեշտադրելով հայատյացությունից ձերբազատվելու անհրաժեշտությունը հատկապես:   Լավրովը նաև կողմերից ազդակներ ստանալու մասին էր ակնարկում իր խոսքում։ Մասնավորապես  նշում  է, որ  ԵԱՀԿ ՄԽ  կողմից  բոլոր առաջարկները կողմերի մոտ են: Համանախագահող երկրները մեծ ջանքեր են գործադրել կողմերի դիրորոշումներն իրար մոտեցնելու համար. «Մենք ակնկալում ենք, որ դրական իմպուլսներ կհետևեն հայկական ու ադրբեջանական կողմերից: Ուրախ ենք նախորդ տարվա ընթացքում և նախագահների, և արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպումների համար: Կարծում եմ, որ անհրաժեշտ է  լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրադրությունը շփման գծում հանդարտ պահելու համար, ինչը կօգներ քաղաքական կարգավորմանն անցնելուն»: Դավիթ Բաբայանը այս առումով դրական ազդակների մի ամբողջ փունջ է ներկայացնում, որն արել է հայկական կողմը, մինչդեռ Բաքուն ընդառաջ քայլ չի անում: Արձագանքելով Լավրովի՝ փուլային տարբերակով խնդրի կարգավորման մասին հայտարարությանը, ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները:

«Գորշ տարածքներ» բառակապակցությունն անընդունելի է, Արցախն ազատ երկիր է. Դավիթ Բաբայանը` ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին (տեսանյութ)

Եվրոպական տարբեր կառույցներ, կարծես, ուզում են վերանայել իրենց մոտեցումներն Արցախի հետ հարաբերությունների տեսանկյունից: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

На русском

В Степанакерте высоко ценят роль АРМЕНПРЕСС в популяризации Арцаха

В беседе с Арменпресс пресс-спикер президента Арцаха Давид Бабаян подчеркнул, что СМИ Армении играют очень важную роль в популяризации достижений НКР и привлечении внимания мировой общественности к проблемам республики.

Бабаян: критического развития событий на карабахско-азербайджанской линии соприкосновения нет

Критического развития событий на карабахско-азербайджанской линии соприкосновения нет, просто Азербайджан продолжает придерживаться своей террористической политики, сказал в интервью агентству "Новости-Армения" руководитель Главного информационного управления президента Нагорно-Карабахской Республики Давид Бабаян.

Украинцев лишат экологически чистой арцахской продукции – Бабаян

Решение Киева об ограничении поставок в эту страну товаров из Нагорного Карабаха лишит украинцев возможности потреблять экологически чистую арцахскую продукцию, считает руководитель Главного информационного управления аппарата президента Нагорно-Карабахской Республики Давид Бабаян.

Референдум по Конституции Арцаха не повлияет на его статус, так как он давно определен – Бабаян

Референдум по Конституции Арцаха не повлияет на его статус, так как этот статус уже давно определен, сказал в интервью агентству "Новости-Армения" руководитель Главного информационного управления аппарата президента Нагорно-Карабахской Республики Давид Бабаян, комментируя заявление сопредседателей Минской группы ОБСЕ.

Арцах не ожидает никаких изменений в переговорах по карабахскому урегулированию – Бабаян

Арцах не ожидает никаких изменений в переговорах по карабахскому урегулированию, сказал в интервью агентству "Новости-Армения" руководитель Главного информационного управления аппарата президента Нагорно-Карабахской Республики Давид Бабаян

Азербайджан будет нередко нарушать режим перемирия в Карабахе в 2017 году - Бабаян

Нарушения Азербайджаном режима прекращения огня на линии соприкосновения будут частыми в 2017 году, сказал в интервью агентству "Новости-Армения" руководитель Главного информационного управления аппарата президента Нагорно-Карабахской Республики Давид Бабаян

Азербайджан своими действиями напоминает ИГИЛ– Бабаян

Азербайджан превратился в некое подобие террористической организацию типа ИГИЛ, сказал в понедельник агентству "Новости-Армения" руководитель Главного информационного управления аппарата президента Нагорно-Карабахской Республики Давид Бабаян, комментируя решение Баку расширить "черный список", включив в него иностранных наблюдателей, прибывших на референдум в Карабах.

Азербайджан является террористическим государством: Бабаян о ночной атаке на границе

Пресс-секретарь президента Республики Арцах Давид Бабаян, комментируя агентству "Новости-Армения" ночные атаки азербайджанской стороны на линии соприкосновения с Карабахом, назвал Азербайджан террористическим государством.

Пресс-секретарь президент Арцаха назвал Азербайджан террористическим государством

Пресс-секретарь президента Республики Арцах Давид Бабаян, комментируя агентству "Новости-Армения" ночные атаки азербайджанской стороны на линии соприкосновения с Карабахом, назвал Азербайджан террористическим государством.

Степанакерт назвал ракетный удар Азербайджана очередным проявлением терроризма и ждет реакции международного сообщества

Пресс-секретарь президента Республики Арцах Давид Бабаян прокомментировал вчерашнюю провокацию Азербайджана, применившего управляемую ракету на линии соприкосновения с Карабахом.

Арцах назвал ракетный удар Азербайджана проявлением терроризма и ожидает реакции международного сообщества

Пресс-секретарь президента Республики Арцах Давид Бабаян прокомментировал вчерашнюю провокацию Азербайджана, применившего управляемую ракету на линии соприкосновения с Карабахом

Международное сообщество должно ответить Баку, а не проводить там всеевропейские мероприятия: Давид Бабаян

Авангард АО владеет оперативно-тактической обстановкой и продолжает уверенно осуществлять поставленные задачи, применяя ответные действия сля отражения нападающей активности противника.

Адресное заявление сопредседателей Минской группы ОБСЕ – новое качество в усилиях по сохранению перемирия

Об этом в беседе с «Арменпресс» сказал пресс-секретарь президента Арцаха Давид Бабаян, комментируя последнее заявление сопредседателей Минской группы ОБСЕ в связи с эскалацией ситуации на линии соприкосновения Арцаха и Азербайджана.

На английском

Azerbaijan continues its terrorist policy

Azerbaijan has never refused from its terrorist policy and now also continues acting the same way, Davit Babayan – spokesperson of the President of Artsakh Republic, told Armenpress