Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Шаварш Кочарян

Упоминания за день

На армянском

Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը ԼՂ ժողովրդի կողմից. ՀՀ ԱԳՆ

Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խոչընդոտների փուլ առ փուլ վերացման մասին հայտարարությանը:

Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ Ալիև-Պուտին-Ռոուհանի հանդիպմանը չի շրջանցվի ԼՂ թեման

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում կայանալու է օգոստոսի 8-ին: Հայտնի է, որ օգոստոսի 10-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Շավարշ Քոչարյանն անհեթեթ է անվանել Ժիրինովսկու հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու անհեթեթ հայտարարությունը պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանք: Փոխարտգործնախարարը հիշեցնում է, որ Ժիրինովսկուն արձագան քել էր Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

ՀՀ փոխարտգործնախարարը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին. մենք միշտ պետք է ամեն ինչի պատրաստ լինենք

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի համար պետք է, նախևառաջ, ի կատար ածվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը ցույց է տալիս, որ պետք վերանայել բանակցային գործընթացի մոտեցումները. Շավարշ Քոչարյան

«Անցած քսանհինգ տարիների ընթացքում Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ տեր է իր կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է»,- ասում է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

ԱԳՆ զբազվում է Ստեփան Գրիգորյանի հարցով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի Ռուսաստան մուտք գործելու արգելքի հարցով:Այս մասին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ԱԳՆ. Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Թուրքիայի ԱԳ նախարարի արված հայտարարությունը ապացուցում է, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից. Շավարշ Քոչարյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ. Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից

Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից. Շավարշ Քոչարյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի արված հայտարարությունը ապացուցում է, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Թրամփի հաղթանակը լուրջ մտահոգության տեղիք չի տալիս. Շավարշ Քոչարյան

«Աշխարհի տարբեր ծայրերում այնքան տարբեր, իրարարամերժ գնահատականներ կան, այնպես որ, մենք տեսնում ենք, որ գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն, նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով, և այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, իհարկե, կտեսնենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով՝ «Համենայն դեպս, չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա»: Լրագրողները  հիշեցրել են, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն արձագանքել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյա խնդրի մասին: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան. «Դրա համար էլ ես ասացի, որ շատ կայուն համակարգ է իր կառույցներով, փորձագետներով: Այնպես որ, դա խնդիր չէ: Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում»:

Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. Շավարշ Քոչարյան

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե իրավիճակը սահմանին կարող է սրվել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի»:

«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի».Շավարշ Քոչարյան

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանում զորավարժություններ անցկացնելով Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչմանը:

Բակո Սահակյանն ընդունել է Շավարշ Քոչարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության  արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող  մի շարք հարցեր:

Մարդիկ նոր մտքեր, նոր հայտարարություններ էին ուզում լսել. քաղաքագետները՝ Թրամփի ընտրության մասին

Թրամփի հաղթանակը ցույց տվեց, որ որևէ արտաքին միջամտություն չի կարող ազդել ամերիկացու կարծիքի վրա:  Էքսցենտրիկ այս նախագահի պաշտոնավարումն ու հնարավոր քայլերը քննարկման թեմա են դարձել ողջ աշխարհում ու, բնականաբար, նաև Հայաստանում: Ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել ղարաբաղյան խնդրի կարգավորման խնդրում Թրամփի նախագահության շրջանում։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը երբեք կարևոր չի լինի Թրամփի համար, քանի որ նավթի քանակն այնքան չէ, որ նշանակություն ունենա:   Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը անսպասելի էր աշխարհում շատերի համար, սակայն Ամերիկայում հնարավոր է այն  ամենը ինչ ցանկանում է հասարակությունը: Դե իսկ աշխարհում բուռն քննարկվում է ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարման  ընթացքում վարվող քաղաքականության   հնարավոր փոփոխությունների հարցը: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ  Քոչարյանը չի շտապում գնահատականներ տալ, այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, դեռ  կտեսնենք: Համենայն դեպս, չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա ասաց նա: Լրագրողների հիշեցմանը, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն արձագանքել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց. «Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում: Բայց բնական է, երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկատվությունը»։ Թրամփի ընտրվելը ցույց տվեց, որ մարդիկ  հոգնել են դասական վերնախավից ու փոփոխություն են ուզում՝ կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար  Ստեփան Գրիգորյանը: Ու չնայած գրեթե ողջ վերնախավը սատարում ու գովազդում էր Քլինթոնին, սակայն ԱՄՆ քաղաքացիների համար կարևոր չէ, թե ում են ընտրում, կարևոր է, որ իրենց ընտրած թեկնածուն լինի: «Նոր մտքեր, նոր հայտարարություններ էին ուզում լսել ԱՄՆ քաղաքացիները»,- ասաց։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անկեղծորեն նշեց, որ  սպասում էր  Քլինթոնի հաղթանակին, նա մինչ ընտրությունները  ԱՄն-ում է եղել ու տեսել, թե ինչպես էին քաղաքի տարբեր անկյուններում մեծարում  Քլինթոնին: Վերնախավի ու քաղաքացիների միջեւ անջրպետ է առաջացել՝ նկատում է։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը  ևս սպասում էր և ուզում, որ հաղթի Քլինթոնը, նրա քաղաքականությունը պարզ է, բայց Թրամփը չկտրված ձմերուկ է հիշեցնում այս դեպքում: Նա անգամ հանրապետականների մեջ օտար էր՝ ասաց, այնուամենայնիվ նշելով՝ ԱՄՆ- ը Թրամփին մարսելու ռեսուրսներ ունի։ Անսպասելի մարդ է և նույն անսպասելիությամբ էլ կարող է մի օր ճանաչել նաև ցեղասպանությունը՝ կարծում է Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը համամարդկային է: «Ցեղասպանության հարցը այն հարցն է որ դուրս է եկել միայնն Հայկական հարց լինելուց»,- ասաց։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հստակ է, որ քրդական գործոնը տարածաշրջանում կարևորվում է, ինչը հակասում է Թուրքիայի շահերին, նա նման պայմաններում չի բացառում նաև հայկական գործոնը կարևորումը, ինչը էապես կփոխի վիճակը:

Արցախի նախագահն ընդունել է Շավարշ Քոչարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ադրբեջանի իշխանությունների կանխամտածված գործելաոճը ստատուս քվոյին այլընտրանք չի թողնում. Շավարշ Քոչարյան

Անդրադառնալով առաջիկայում հնարավոր երկկողմ հանդիպումներին՝ Շավարշ Քոչարյանը մասնավորապես ասել է. «Համենայն դեպս խոսքը գնում է արտգործնախարարների հանդիպման մասին և եթե լինի էլ, այնտեղ էլ շեշտադրումը լինելու է հենց այն, ինչի մասին նոր ասացի»:

Շ. Քոչարյան. Բաքվի գործողությունները ստատուս քվոյին այլընտրանք չեն թողնում

Ադրբեջանի իշխանությունների կանխամտածված գործելաոճը ստատուս քվոին այլընտրանք չի թողնում, Ստեփանակերտում «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ «Ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանի բլից կրիգը չի իրականացվել և, հակառակ իր հաշվարկների, հայկական պետությունների պոտենցիալը շատ ավելի բարձր էր: Բաքվի նման գործողությունները միայն խոչընդոտում են բանակցային գործընթացի վերսկսմանը և, հատկապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ադրբեջանի իշխանությունների նման կանխամտածված գործելաոճը ստատուս քվոին այլընտրանք չի թողնում, որից հաճախ բողոքում են հենց իրենք: Հակառակ դեպքում նրանք հնարավորություն կտային այդ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։ Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին՝ Քոչարյանն այն բաժանել էլ երկու հարթակի. «Մեկը բուն բանակցություններն են՝ կապված կարգավորման հետ: Երկրորդը՝ բանակցություններ, որոնք ուղղված են զինադադարի ռեժիմի ամրապնդմանը» (մանրամասները՝ այստեղ)։

ՀՀ վարչապետը կմեկնի ՌԴ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից 17-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Հայկական կողմերը երբեք չեն խուսափել հանդիպումներից. Շավարշ Քոչարյան

Չնայած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ցանկություն էր հայտնել դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակ հանդիպել հայաստանցի իր գործընկերոջ հետ, հայկական կողմը դեռ չի որոշել՝ լինելո՞ւ է հանդիպումը, թե ոչ։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահի փոփոխությունը չի ազդի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա.Շավարշ Քոչարյան

Չնայած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ցանկություն էր հայտնել դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակ հանդիպել հայաստանցի իր գործընկերոջ հետ, հայկական կողմը դեռ չի որոշել՝ լինելո՞ւ է հանդիպումը, թե ոչ։ Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին և նշել է, որ դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ ներկայացուցչի ժամկետը լրացել է: Հարցին, թե ինչպես կանդրադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների և նաև ԱՄՆ նախագահի փոփոխությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, փոխնախարարը պատասխանել է, որ չնայած համանախագահները ներկայացնում են իրենց երկրների դիրքորոշումները, բայց նրանց դերը չպետք է գերագնահատել: «Անձի փոփոխությունը չի նշանակում, որ նախորդ ամբողջ փաթեթը որ կար, փոխվելու է, որ ամեն ինչ սկսվելու է զրոյից, բնական է, որ նա ամեն ինչին ծանոթանում է և ընկնում է հունի մեջ»,- ասել է նա:

Շավարշ Քոչարյանը ներկայացրեց միջնորդ երկրների առաջնահերթ առաքելությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը նշում է, որ միջնորդ երկրները պետք է նպաստեն, որպեսզի հակամարտող կողմերը գան համաձայնության և հետևեն, որ ռազմական գործողությունները չվերսկսվեն:

Քաղաքագետ. Բաքուն դժվար թե ընդունի Երեւանի հետ թեժ գծի առաջարկը

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին արագ արձագանքելու համար Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնության մասին հայտարարություն արեց, ինչին երեկ անդրադառնալով՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե այսօր դժվար է պատկերացնել թեժ գծի առկայություն, որը գոյություն ուներ ժամանակին: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը տեղին համարեց, այն հնարավորություն կտա խուսափել զոհերից՝ ասաց։ «Լեւոն Տեր- Պետրոսյանն ու Աշոտ Մանուչարյանը նման թեժ գծով կապի մեջ էին Ալիևի հետ և դա դրական ազդեցություն էր գործում»,- ասում է։ Այնպես, որ եթե լինի կապ՝ թեժ գիծ տեսքով, այն կթուլացնի լարվածությունը և դրական մթնոլորտ կձևավորի խնդրի կարգավորման ճանապարհին՝ ավելացրեց քաղաքագետը: Սակայն այստեղ հարկ է հիշեցնել, որ Բաքուն չի կատարում անգամ ստանձնած հանձնառությունները. Վիեննայում  և Սանկտ- Պետերբուրգում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետաքննության մեխանիզմների ներդրման ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման մասին, սակայն Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է այս քայլերի իրագործմանը: Բաքուն նույն կերպ  հավանաբար ընդունի նաև թեժ գծի գործարկման մասին առաջարկը՝ կարծում է Գագիկ Հարությունյանը։

Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը երբեք իրականություն չի դառնա

Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը երբեք իրականություն չի դառնա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով թուրք դիվանագետի պարբերական հայտարարություններին, որ Թուրքիան պիտի մասնակցի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին: «Դա միշտ եղել է Բաքվի երազանքը, որը երբեք չի իրականանա»,- շեշտեց ՀՀ ԱԳ փոխնախարարը: Հիշեցնենք, որ մասնավորապես վերջին ամսում Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը պարբերական հայտարարություններ է անում, ինչպիսին են՝ «Թուրքիան երբեք չի անի այնպիսի քայլեր, որոնք կարող են հարվածել Ադրբեջանի շահերին», «Քանի դեռ Ղարաբաղը «օկուպացված է» հայ-թուրքական սահմանը փակ մնա», «Ղարաբաղի խնդիրը մեր ընդհանուր խնդիրն է», «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է»:

Ալիեւի հայտարարություններն ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը. Քոչարյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ նկատմամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձևով ապացուցում է, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար»:

Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ԼՂ խնդրի փուլային կարգավորման տարբերակի հնարավորությանը

Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սույն թվականի ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի է փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ:

Նախ՝ Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ- ն. ԱԳ փոխնախարարը՝ ԼՂ փուլային կարգավորման մասին

«Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ս.թ. ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»,- հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։

Հայաստանի և Մոլդովայի միջև բարեկամական կապերի հետագա ամրապումը կծառայի փոխգործակցության ներուժի բացահայտմանը

Մոլդովայի Հանրապետության նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնև էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը բացահայտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հետաձգման պատճառը

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի՝ քարտուղարությունը ստանձնելուն՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց` Ղազախստանը չի խոչընդոտել:

ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարության մեջ դիրքորոշման փոփոխություն չկա. Շավարշ Քոչարյան

Դիրքորոշման որևէ փոփոխություն չկա և համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արվել են, ուղղակի Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործել, այդ է պատճառը, որ այս հայտարարությունը քննարկվեց:

ՌԴ քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել ներքին անձնագրերով

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը:

ՀԱՊԿ-ը գլխավոր քարտուղարության տեղը Հայաստանինն է. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի փորձը՝ արգելափակելու Հարավային Կովկասում մնացած միակ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետագա աշխատանքը պետք է համապատասխան հետեւության առիթ դառնա հենց եվրոպական կառույցների համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Եվրոպական կառույցում պետության ունեցած իրավական բոլոր իրավունքները մի կողմ դնելով՝ պաշտոնյան ակնարկել է գոյություն ունեցող ազդեցության այլ լծակների մասին: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ բյուջետային հատկացումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով: Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խոչընդոտում ԵԱՀԿ ֆինանսավորումներին: Առաջին անգամ դա առնչվել է հետաքննության մեխանիզմների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ֆինանսավորման հարցին: Փոխարտգործնախարարը պարզաբանել է նաեւ մեկ այլ միջազգային կառույցումստեղծված իրավիճակը: Հիշեցնենք Հայաստանը դեռ 2016-ի հոկտեմբերին պետք է ստանձներ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարությունը, որը այսուհետ պետք է պետություններին փոխանցվի ռոտացիոն կարգով: Առաջինն այդ շարքում Հայաստանն է, ըստ ռուսական այբուբենի: Փոխարենը՝ Հայաստանի ներկայացուցիչը փոխարինվեց Բորդյուժայի տեղակալով:  Հայաստանի փոխարտգործնախարարն այստեղ քաղաքական որոշում չի տեսնում, նաեւ պնդում է՝ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե որոշմանը խոչընդոտում են Ղազախստանն ու Բելառուսը:

Շավարշ Քոչարյանը արձագանքել է Իլհամ Ալիևի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Շավարշ Քոչարյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև. «Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար: Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագան անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել էր, որ «երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որևէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի»:

Շավարշ Քոչարյանի թվիթերյան արձագանքը՝ Մամեդյարովին

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին, որտեղ վերջինս քննադատում է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները, որոնք Էդվարդ Նալբանդյանը հնչեցրել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «Կլառնետը հակառակ կողմից փչելով` կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Շավարշ Քոչարյանը:

Ալիևն իր հայտարարությամբ ձեռնոց է նետում ՄԽ համանախագահող երկրներին.ՀՀ փոխարտգործնախարար

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանն առ այն, որ ապրիլյան ռազմական գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է: Շավարշ Քոչարյանի պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Միջազգային հանրությունը և միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հանդես են եկել կոչերով անշեղորեն առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է վերոնշյալ համաձայնագրերով Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերի բացահայտ արհամարհում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Վերջին հայտարարությունով Ադրբեջանի ղեկավարությունը ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը և ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Կամ Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համարելով իր ներքին գործը, ձևացնում է, որ մասնակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, կամ մասնակցում է բանակցություններին՝ ձևացնելով, որ դա իր ներքին գործն է: Երկու դեպքն էլ ուղղված են միջազգային հանրության միջնորդական ջանքերի տապալմանը: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, չգիտակցելով այդ ամենը, դա չի ազատում նրան ապրիլյան ագրեսիայի ընթացքում իր կողմից իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից»:

ԼՂ միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի գործողությունները ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի  ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ադրբեջանը չի հրաժարվել պետական ահաբեկչության քաղաքականությունից 1988-ից ի վեր։ Այդ քաղաքականությունը կրկնվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ` ռազմական հանցագործությունների տեսքով։ Ի դեմս Ադրբեջանի մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը միայն ձևացնում է, որ բանակցում է և պարբերաբար հրաժարվում է իր իսկ ստորագրություններից։ Ադրբեջանի համար բանակցությունները միայն քողարկում են նոր պատերազմ սկսելու նախապատրաստությունները։ Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում»։

Որն էր Խոջալուի գործողության անհրաժեշտությունը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս: Աշխատաժողովին մասնակցել են 1991-92 թթ Արցախում աշխատած հայ և օտարերկրյա ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ: Միջազգային աշխատաժողովի կազմակերպիչը ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է: Հաստատության տնօրեն Արա Սաղաթելյանի փոխանցմամբ՝ փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է Ստեփանակերտի շրջափակման ճեղքման փաստից 10 օր շուտ, քանզի կարծում է, որ այդ 10 օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունը, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987-88 թվականից սկսած: Դրա մասին ստեղծվել է նաեւ ֆիլմ: Աշխատաժողովին մասնակցել են Ստեփանակերտի շրջափակման ականատեսներ` այդ ընթացքում Արցախում աշխատող լրագրողներ Սվետլանա Կուլչիցկայան և Կոնստանտին Վոյեվոդսկին, ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, ինչպես նաև մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ, նաեւ թալիշ լրագրող Շահին Միրզոեւը, որն ընտանիքի հետ օրերս է ապաստան ստացել Հայաստանում:   «Ես հիշում եմ, մի տղայի թույլ տվեցին պոկել ծաղիկներ, եւ նա հավաքեց ու ինձ նվիրեց վարդերի մի մեծ ծաղկեփունջ: Մենք փաթաթվեցինք, իրար համբուրեցինք …  հետո նա վերադարձավ՝ կրկին համբուրելու … Եվ այս երեխաները, հնարավոր է, զոհվել են …. Ես չեմ ուզում, որ պատերազմ լինի… Ես ուզում եմ, որ դուք գեղեցիկ ապրեք»: Արցախյան պատերազմի մասին 1990-ականներին երեք վավերագրական ֆիլմ հեղինակած ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայան չկարողացավ զսպել  արցունքները՝ ելույթի ընթացքում վերհիշելով Ստեփանակերտի շրջափակման օրերին քաղաքի բնակչության ծանր վիճակն ու այն մանուկներին, ովքեր պատերազմի պայմաններում փորձել են նաև իրենց խաղերը խաղալ բակերում։ «Ես իսկապես հիշում եմ ամեն ինչ…. հիշում եմ պրակտիկորեն ամեն օր:   Գիտեք, դա  այնպիսի մի չսպիացող վերք է.… անցել է այդքան տարի, իսկ ես միշտ դրա մասին եմ հիշելու…» Մարդկանց բավականին ծանր սոցիալական և հոգեբանական վիճակ. Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծություններից պաշտպանվելու համար մարդիկ ապրում էին ապաստարաններում եւ անհրաժեշտ էր գոնե լռեցնել այդ կրակակետերը, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չենթարկվի համակարգային ոչնչացման՝ դեռ այն ժամանակ հստակորեն եզրահանգել էր ռուսաստանցի լրագրողուհին: Ներկայացնելով Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագները՝ Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչներն իրենց վերլուծություններում հիմնավորեցին 1992 թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտությունը: Իրավապաշտպան Կոնստանտին Վոյեվոդսկին 1990-ականներին հայտնի «Արցախին հումանիտար օգնության Սանկտ Պետերբուրգի հանձնաժողով»-ի համահիմնադիրներից էր: Նա ներկայացրեց պատերազմի տարիներին եւ ավելի վաղ  Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական շրջափակման վերաբերյալ իր հիշողությունները։ Իրավապաշտպանը տարբեր օրինակներով պարզաբանեց, թե ինչ դժվարությունների հետ էին առնչվում մարդիկ Լեռնային Ղարաբաղի ազատության համար պայքարում իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Առաջիկայում կհրապարակվի Արցախում եւ Ստեփանակերտում 80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին տիրող հումանիտար աղետի մասին պատմող ֆիլմը՝ տեղեկացրեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ ֆիլմը բոլոր իրողություններն ավելի մատչելի կներկայացնի միջազգային հանրությանը. «Կարծում եմ, երբ մեր հարեւանները ապագայում կփորձեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, մի շարք մարդկանց մոտ, որոնց մենք հասու կդարձնենք մեր նյութերը, արդեն կլինի պատկերացում, առնվազն, այն մասին, որ ռազմական օպերացիան Աղդամի ուղղությամբ, այսպես կոչված, «Խոջալուի օպերացիան», այլընտրանք չուներ»: Նման նախաձեռնությունները կարեւոր են հակամարտության էությունն ու իրողությունները ադրբեջանական կեղծիքներից պաշտպանելու համար՝ իր խոսքում շեշտեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը. «Մենք պետք է աչալուրջ լինենք Ադրբեջանի կողմից հակամարտության էության խեղաթյուրման փորձերի հետ կապված։ Այդպիսի քայլերը միտված են ընդամենը թվացյալ հակասություն ստեղծել կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային իրավական սկզբունքների և նորմերի միջև»։ Ադրբեջանը չի հրաժարվել պետական ահաբեկչության քաղաքականությունից 1988-ից ի վեր՝ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Այսքան տարի Ադրբեջանը ձեւացնում է, որ բանակցում է և պարբերաբար հրաժարվում է իր իսկ ստորագրություններից։ Ադրբեջանի համար բանակցությունները միայն քողարկում են նոր պատերազմ սկսելու նախապատրաստությունները։ Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում»։ Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը նույնպես շեշտեց, որ նման մարտավարությունը չի կարող չունենալ այլ պատասխան, ինչը և փայլուն իրականացվեց արցախյան պատերազմում: «Այսօր Արցախի ցանկացած մարտական դիրք ունի պաշտպանական նշանակություն և նպատակ ունի ագրեսիվ հակառակորդին Արցախի խաղաղ բնակավայրերից հեռու պահել»: Վերլուծություններում զուգահեռներ անցկացվեցին նաեւ 2016 թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ: Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով. «Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է։ Բայց Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրընկալում է։ 1994-ի հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում 2008-ից ի վեր և ամեն անգամ դրանք կոչում են «աննախադեպ»։ Այն պնդումները տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նորմ` առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու»։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի առանձնահատկությունների եւ դրա բարդությունների մասին՝ ռուսաստանցի վերլուծաբանը նաեւ նկատեց, որ այն չդարձավ Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման կետ եւ մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն: Դա կարևոր է հասկանալ՝ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով՝ շեշտեց Սերգեյ Մարկեդոնովը: Ռուս վերլուծաբանը նշեց նաեւ, որ բազմիցս եղել է  Լեռնային Ղարաբաղում՝ որպես հետազոտող-վերլուծաբան։ Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում»։ Անհասկանալի է՝ ասաց նա։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել եմ, արդյոք հենց ես եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարևոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում»՝ հեգնեց ռուսաստանցի վերլուծաբանը։ Միջոցառմանը ներկա էր նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից  Շահին Միրզոևը: Նա  օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում: «Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար»՝ իր կարճ ելույթում ասաց Միրզոևը՝ հավելելով, որ «Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ, զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ Հայաստան գալով չեմ սխալվել՝ իր խոսքը եզրափակեց թալիշ լրագրողը: Ի դեպ նա առաջիկա օրերին հանդես կգա մամուլի ասուլիսով: Աշխատաժողովում փորձագետները քննարկեցին նաև ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրագործված ռազմական հանցագործությունների միջազգային պատասխանատվության հետ կապված խնդիրները` համապատասխան ատյաններում։ Արցախի պաշտպանությունը չի կարելի թողնել միայն բանակի ուսերին՝ ասաց Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը՝ ավելացնելով, որ աշխարհին պետք է լսելի լինի խնդիրը, քանի որ անպատիժ մնացած ցանկացած հանցագործություն ավելի է լկտիացնում Ադրբեջանին:

Հայաստանի վարչապետը պաշտոնական այց կկատարի Վրաստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի փետրվարի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլք:

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանում Արցախ այցելած եվրախորհրդարանականների դեմ քրգործ հարուցելը զավեշտ է

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն. «Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը: Դա ուղղակի զավեշտ է և որևէ կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր  Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ, քանի որ նրանք այցելել են Արցախի Հանրապետություն ու հետևել անցկացվող Սահմանադրական հանրաքվեին:

Վարչապետը մեկնում է Ղրղզստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը (թվով 21 մարդ) մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ):Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Կառավարական պատվիրակությունը Բիշքեկ կմեկնի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հ. Ազիզյանը, վարչապտի խորհրդարակ Շուշան Սարդարյանը եւ այլք:

Ալիևի հայտարարությունները միտված են սեփական ժողովրդին նոր արկածախնդրության մեջ ներքաշելուն. Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մարտի 31-ին հնչեցրած հայտարարություններին:

Պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունը

«Մենք պայմանավորվել ենք  նոր լիցք  տալ հայ-վրացական հարաբերություններին»: Այսօր Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ: Վրաստանն ու Հայաստանը բազմադարյա բարեկամական հարաբերություններ ունեն, և մեր ապագա հարաբերությունները պետք է կառուցենք այս ավանդույթի համաձայն»,- ողջունելով իր հյուրին` հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր, որոնց առաջ մղման համար պայամանվորվել են շարունակել բարձր մակարդակի հանդիպումները: Կվիրիկաշվիլին հիշեցնելով, որ այս տարի Հայաստանն ու Վրաստանը նշում են դիվանգիտական հարաբերությունների հաստատեման  25-ամյակը, նշեց. «Բոլոր այս տարիներին մենք կարողացել ենք  կառուցել փոխշահավետ ու բարեկամական հարաբերությունները մեր ժողովուրդների միջև»: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը իր հերթին նշեց, որ հանդիպման ընթացքում  քննարկել են երկու երկրների գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող կարևոր հարցերը. «Մենք պայմանավորվել ենք, որ նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին»: Կարեն Կարապետյանը նաև ընդգծեց, որ  Հայաստանը շահագրգռվածէ, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտեն որպես երկիր, որտեղ կարող են ներդրում անել, ինրչպես նաև այցելել որպես զբոսաշրջիկ. «Իմ ընկերոջ հետ մենք պայանավորվել ենք այդ ուղղությամբ շարժվել: Եվ ավելին,  մեր գործընկերները հանձնարարություններ ունեն, որպեսզի բաց օրեր կազմակերպեն Վրաստանի գործարարների համար, ովքեր հետաքրքրված են հայկական շուկայով, կամ այն շուկայով, որին Հայաստանը մուտք ունի»: Կարեն Կարապետյանն իր գործընկերջը` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին պաշտոնական այցով հրավիրեց Երևան, որպեսզի  «այն լիցքը, որ այսօր դնում ենք մեր հարաբերություններում, կարողանանք զարգացնել»: Հիշեցնենք`Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիարկությունը, որի կազմում են  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլք, Թբիլիսի է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:  Վրաստանի Կառավարությունում տեղի ունեցած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է  ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, ստորագրվել են նաև երկկողմ համաձայնագրեր: ՀՀ վարչապետն  այսօր հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Այցի երկրորդ օրը վարչապետը կայցելի  «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, նախատեսված է նաև այց Վիրահայոց թեմ, Թբիլիսիիում գործող հայկական երկու եկեղեցիներ (Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին), «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում Կարեն Կարապետյանը կհանդիպի նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ու գործարար շրջանակների հետ:

Անդրադարձ Արցախի խնդրին ու խորհրդարանական ընտրություններին. Սարգսյան-Պուտին հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա պաշտոնական այցով երեկվանից Մոսկվայում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բարձր մակարդակի հանդիպումները գրեթե բոլոր ոլորտներին են առնչվել: Կային նաեւ հստակ ասելիքներ եւ ուղերձներ, որոնք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում՝ ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:     Նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի առանցքը Արցախի խնդրի առնչությամբ հստակ ասելիքով է աչքի ընկնում: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Հայաստանի նախագահը խոսել է մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Հաստատումը, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, իհարկե, հնչեց, բայց Սերժ Սարգսյանը նաեւ ակնարկել է՝ «անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են ծայրահեղ արդիական մնալ»: «Մինչև 2016թ-ը մեր գործընկերները մեզ վստահեցնում էին, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում: 2016թ-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի հենց այդ բազմամյա միլիտարիստական քարոզչության մարմնավորումը դարձավ` հակադրվելով սեփական հողի վրա սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու՝ Արցախի ժողովրդի ցանկությանը»: Ահա հենց այստեղ էլ առաջ են գալիս անվտանգության հարցերը, որոնցով, հստակ լիազորությունների շրջանակներում, պետք է զբաղվի ՀԱՊԿ-ը:  «Ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչեւ ռազմական համագործակցություն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով ՀԱՊԿ շրջանակում դեռեւս 2000 թվականին ընդունված հայտարարության մասին: Նշված փաստաթղթում հստակ արձանագրված է.«Պայմանագրի անդամ երկրների միջեւ ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի եւ շփումների համեմատ»: «Վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն եւ կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»: Այսօր օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախապես ծրագրված էր՝ ղեկավարները նույնպես կանդրադառնան եւ կքննարկեն արցախյան հիմնախնդիրը: Հանդիպումից հետո արդեն, ճիշտ է, լրագրողների համար կարճ ճեպազրույցում նախագահներից ոչ մեկը չանդրադարձավ այս հարցին: Վլադիմիր Պուտինը Հայաստանին հաջողություն մաղթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում եւ բարձր գնահատեց երկու երկրների հարաբերությունները՝  դրանք գնահատելով «բարձր դաշնակցային»: Ապրիլի 3-ը Հայաստանի եւ Ռուսաստանի համար հոբելյանական օր է՝ նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Սա, ի դեպ, հիշեցրեց ՌԴ նախագահը: «Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ տեղի ունեցան, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները միշտ կառուցվել են դարերի անցյալ ունեցող խորը արմատների հիման վրա: Այդպես շարունակվում է նաեւ զարգացումների ներկա փուլում»: Հատկանշական է, որ Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի նախագահի նաեւ փարիզյան այցի առանցքում էր: Մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ մեկ այլ երկրի՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումներում նույնպես անդրադարձ է եղել խնդրին: «Ֆրանսիայից եկող ազդակները շատ կարեւոր են»,- ATV-ի եթերում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խորհուրդ տալով ուշադրություն դարձնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը՝ շփման գծում հետաքննության մեխանիզմը վերջապես կյանքի կոչելու անհրաժեշտության մասին: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող այս երկրի ղեկավարի խոսքում Հայաստանի փոխարտգործնախարարը հստակ նոր ազդակներ է տեսնում: Արցախյան հիմնախնդրին Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ  իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Իսպանացի լրագրողի հարցին պատասխանելով՝ նա բացատրել է, որ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը միմիայն մեկ պատճառով, որպեսզի բանակցային գործընթացները շարունակվեն: Սա ասելով՝ Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի Արցախի դեմ, ապա Հայաստանը միանշանակ եւ անմիջապես ճանաչելու է Արցախի անկախությունը: Վերջում հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերջերս Բաքվում էին, իսկ մարտի 27-ին գալու են Երեւան եւ Արցախ:

Երեւանում Չինաստանի դեսպանության նոր շենք կկառուցվի

ՀՀ կառավարությունը Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում կհատկացնի 1,5 հեկտար տարածք, որտեղ կկառուցվի Չինաստանի դեսպանության նոր շենք: 2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Դեսպանության նոր շենքի կառուցումից հետ չինական կողմը կհանձնի Բաղրամյանի պողոտայում գտնվող դեսպանության նոր շենքը»,- հայտարարել է՝ Շավարշ Քոչարյանը:

Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը ձևավորեց ամենաթողության մթնոլորտ

[b]«Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը»,-[/b] ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Մարաղայի ողբերգական դեպքերին:

Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի արտաքին գործերի նախագահ Միխեիլ Ջանելիձեն` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Նախարար Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Վրաստանից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով Վրաստանի արտգործնախարարին ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Կարևոր է, որ Հայաստանը կարողանա քաղել Ցեղասպանության բոլոր դասերը. Շավարշ Քոչարյան

Նրանք, ովքեր փորձում էին ոչնչացնել մեր ազգը, դա ոչ միայն իրենց չհաջողվեց, այլ մենք հիմա վերապրում ենք նոր զարթոնք: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա քաղել Ցեղասպանության բոլոր դասերը, որպեսզի երբեք նմանատիպ բան չկրկնվի՝ ոչ միայն հայության նկատմամբ, այլ ընդհանրապես աշխարհում: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Քոչարյանը նշել է, որ յուրաքանչյուր երկրի ճանաչումը կարևոր է, բայց առավել կարևոր է ճանաչման գործընթացի վերջնական նպատակին հասնելը: «Իհարկե, շատ կարևոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն նահանգային, այլ նաև ֆեդերալ մակարդակով հստակ խոսեն Ցեղասպանության ճանաչման մասին: Բայց վերջնական նպատակն այն է, որ հենց Թուրքիային պարտադրենք ճանաչել: Ճանաչումների շարքը միտված է հենց այդ խնդրին»,- ասել է նա: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ յուրաքանչյուր ճանաչում ևս մեկ անգամ մարդկությանը հիշեցնում է, որ ցեղասպանության վտանգը այսօր էլ կա. «Եթե կա մարդկության հանդեպ հանցագործություն, որը չի դատապարտվել, ապա նման երևույթներ նորից կարող են լինել»: Թուրքիան սահմանադրական հանրաքվեով հեռացավ ԵՄ-ից, որը լուրջ մարտահրավեր է ՀՀ-ի համար, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Իրականում այդ ֆուտբոլային դիվանագիտությունը լակմուսի թուղթ էր, որը ցույց էր տալիս՝ արդյո՞ք իրականում Թուրքիան ձգտում է գնալ դեպի ԵՄ, թե՞ լրիվ այլ նպատակ ունի: Պատահական չէ, որ Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունները համընկան նաև այն գործընթացի հետ, որը կապված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ: Եվ Էրդողանի կողմից այդ քաղաքակնության մերժումը նշանակում է, որ այդ երկիրը հեռանում է Եվրոպայից, գնում է դեպի բռնապետություն, և սահմանադրական հանրաքվեն հենց այն վերջին քարն էր, որը դրեցին Էրդողանը և նրա կուսակցությունը դեպի Երոպա ճանապարհին: Իհարկե դա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար»,- նշել է Քոչարյանը:

Արցախցի ուսանողներին ներկայացվել է ՀՀ արտաքին քաղաքականության գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները

Այսօր Արցախի պետական համալսարանում ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը հանդես են եկել «ՀՀ արտաքին քաղաքականությունը գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների ենթատեքստում» թեմայով դասախոսությամբ:

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեին պետք է մասնակցի միայն ԼՂ բնակչությունը. ՀՀ ԱԳՆ

Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունները:

Քաթարի քաղաքացիներն այսուհետ ՀՀ մուտք կգործեն առանց վիզայի. Շավարշ Քոչարյան

Այսօր ՀՀ կառավարության նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Քաթարի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստան առանց մուտքի վիզայի մուտք գործելու վերաբերյալ նախագիծը, որը Հայաստանի մուտքի ազատականացման ընդհանուր քաղաքականության համատեքստում է: «Որոշման ընդունումը ինչպես կնպաստի զբոսաշրջության խթանմանը, այնպես էլ հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,-ասաց Քոչարյանը և նշեց, որ Քաթարի քաղաքացիների համար հունիսի 10-ից կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընդհանրապես զբոսաշրջության կոմիտեից ցանկ ունե՞նք, թե իրենց պատկերացմամբ, որ երկրների հետ է վիզաների արտոնյալ ռեժմիմը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի:  Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ հիմա քննարկվում է ևս մի շարք  երկրների հետ ազատականացման խնդիրը:

Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք. Շավարշ Քոչարյան

Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք, խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու շարունակական գործընթացին: «Չպետք է ունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», — ասաց փոխնախարարը: Նրա խոսքով, հենց այս տրամաբանությունից ելնելով էլ Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում է թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ: Անդրադառնալով երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի արած հայտարարությանը, թե իր կարծիքով լայնամասշտաբ պատերազմ չպիտք է սկսվի, Շավարշ Քոչարյանն ասել է. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին, իսկ կոնկրետ գնահատականն, իհարկե, Պաշտպանության նախարարն ավելի լավ է տիրապետում իրավիճակին»:

Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում. Շավարշ Քոչարյան

«Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը: Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո սա ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն էր: Ինչպես և նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավել, ոչ պակաս: Ակնհայտ է, որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: «Ապրիլյան իրադարձություններից հետո բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը պայմաններ դրեց ու բաց հայտարարեց այդ մասին: Ես դեռևս այն ժամանակ էի տեսնում, որ դա հերթական հիմարությունն է, քանի որ վաղ, թե ուշ նրանք վերադառնալու են բանակցային սեղանի շուրջ, ուղղակի հերթական անգամ կզրկվեն հարգանքից, որն առանց այդ էլ չունեն», մեկնաբանելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ասել էր Ադրբեջանի նախագահը:

Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ է հանդիպել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրասուա Շարպանտիեն: Հանդիպման թեման՝ Ֆրանսիայի ազգային տոնն էր, բայց ինչպես եւ սպասվում էր, հիմնական շեշտը դրվեց քաղաքական խնդիրների, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ֆրանսիա փոխհարաբերությունների վրա: Չորս տարի առաջ Հայաստանն անավարտ թողեց ԵՄ հետ տարվող բանակցությունները եւ շրջվեց դեպի ԵԱՏՄ: Հայաստան-ԵՄ համագործակցության էջը, սակայն, չփակվեց: Այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովի  ժամանակ նախատեսված է ստորագրել Հայաստան-ԵՄ նոր իրավական համաձայնագիրը: 2013-ի պատմությունն այլեւս չի կարող կրկնվել՝ սա փաստում են Հայաստանի արտգործնախարարության ղեկավարները: Ճիշտ է, այս հարցում որոշակի զգուշավորություն դեռ փորձում է պահպանել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Տվյալ փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է, կապրենք՝ կտեսնենք»: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հարցի առնչությամբ խոսում է ավելի բաց՝ նաեւ բացելով որոշ «փակագծեր»: «Պայմանավորվածություն ԵԱՏՄ-ի հետ՝ այլ ինտերգրացիոն»: Հայաստան-ԵՄ համաձայնագրում հստակ նշված են համագործակցության եզրերը՝ դա բարեփոխումներն են եւ որոշ հեռանկարային ուղղությունները, որոնց մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրասուա Շարպանտիեն: «Սա այնպիսի Համաձայնագիր է, որի կենսագործումների մեջ շեշտը դրվում է զուտ տնտեսական բնույթի համագործակցությանը: Ուշադրության կենտրոնում են մի շարք ոլորտներ, դա կարող է լինել գյուղատնտեսությունը, տրանսպորտը, դա կարող է լինել առողջապահությունը: Նախաստորագրված այդ Համաձայնագրի մեջ կան նաեւ դրույթներ, որոնք վերաբերում են ծառայությունների մատուցմանը: Այ, սա է կարեւորը:  Կան բազմաթիվ տնտեսական կանոնադրային դրույթներ, որոնք միտված են բարելավելու գործարար մթնոլորտը ԵՄ եւ Հայաստանի միջեւ»: ԵՄ-ը Հայաստանի համար շարունակում է մնալ կարեւորագույն գործընկերը՝ օրեր առաջ Աժ-ում նախորդ տարվա հաշվետվության ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Կոնկրետ Ֆրանսիայի դեպքում Հայաստանի հետ խորը քաղաքական համագործակցությունը դեռեւս իր արտացոլումը չի ստանում առեւտրատնտեսական մակարդակում: Երկու երկրների միջեւ տարեկան երկկողմանի ապրանքաշրջանառությունը կազմում է 50 միլիոն եվրո: Այս թիվը փոխվելու միտում ունի, քանի որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերություններն սկսել են հետաքրքրվել Հայաստանով: Ֆրանսիական կապիտալով 100-ից ավելի ընկերություն արդեն աշխատում է Հայաստանում: Դեսպանը խոստովանում է, որ ֆրանսիական ընկերություններին մինչ այս պահը այդքան չէր հետաքրքրում հայկական շուկան, բայց փոփոխություններ նկատվում են, ասում է. «դրանք լինելու են»: Նոր ընկերությունների հետաքրքրությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի միջոցով դեպի Իրանի եւ ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հեռանկարով, այնպես էլ նոր կառավարության ձեռնարկած բարեփոխումների ծրագրերով: Սրանից, սակայն, ֆրանսիացիները դեռ չեն շտապում ոգեւորվել: «Հիմա պետք է պարզապես մի փոքր սպասենք, թե ինչ պտուղներ կտան ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության մեթոդները եւ, բնականաբար, ինչ արձագանք նրանք կստանան, ինչ տեսանկյունից դրան կմոտենան այն ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են: Գիտեք ինչ, որպեսզի ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում լինի ավելի առարկայական, շոշափելի ու ավելի ընդգծված, պարզ ասած՝ Հայաստան գալ ցանկացողների համար շատ կարեւոր է այստեղ գործունեություն հաստատած ֆրանսիական ձեռնարկությունների արձագանքը՝ իրենք այստեղ լա՞վ են իրենց զգում, աշխատանքները, գործունեությունը հաջողությա՞մբ է ընթանում, այսպես ասենք, Հայաստանում գործող ձեռնարկությունների առողջական վիճակն արդեն լա՞վ է»: ԵՄ հետ լիարժեք համագործակցության առավելությունները, թերեւս, չեն սահմանափակվում տնտեսական ոլորտով: Վերջերս ականատես էինք, թե ինչպես Վրաստանի համար ազատականացվեց մուտքի արտոնագրերի կարգը, որը այդ երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց վիզաների Շենգենի տարածքի երկրներ այցելել։ Այս դեպքում՝ պարզապես նշենք համագործակցության ժամկետները: Եթե 2013-ին Հայաստանը հրաժարվեց կնքել Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը, Վրաստանն այն ստորագրեց մեկ տարի անց՝ 2014-ին: Երկու հարեւան երկրների միջեւ կա եւս մեկ տարբերություն ԵՄ հետ համագործակցության հարցում՝ Հայաստանի դեպքում անընդհատ նշվում է, որ ԵՄ հետ նոր պայմանագրի կնքման ենք գնում որոշակի սահմանափակումներով՝ չվնասելու համար այլ ինտերգրացիոն կառույցների շահերը: Նկարը՝ Մեդիա կենտրոնի

Սվիտալսկու «խորհուրդները» կարելի է քննարկել. ՀՀ փոխարտգործնախարար

2016 թվականին ԵՄ-ն Հայաստանին 27, 5 միլիոն եվրո է տրամադրել` տարբեր խողովակներով, ինչը բյուջեում ուղղակիորեն արտացոլված չէ՝ այսօր խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Արտգործնախարարությունը խորհրդարանում երկու օր է ներկայացնելու հաշվետվություն: Այսօր միայն եվրոպական ինտեգրման հարցերն էին օրակարգում, վաղն արդեն գերատեսչության ընդհանուր հաշվետվությունն է սպասվում: Պատգամավորներից բացի նաեւ  լրագրողների որոշ հարցերի է այսօր պատասխանել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:   Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ գրեթե բացառել է արցախյան հակամարտության ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Արդյո՞ք դա վկայում է բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի մասին՝ հարցն ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե չկա, ապա չի կարող լինել բանակցային գործընթաց: Եթե կրակում են, սադրանքներ են ստեղծում, ինչպես կարելի է նստել բանակցային սեղանի շուրջ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին»: Այս համատեքստում Հայաստանի փոխարտգործնախարարը հանգիստ է վերաբերվում ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու փաստին: «Հայաստանն անվտանգության հարցերում հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի»,- շեշտում է Շավարշ Քոչարյանը: Հայկական դիվանագիտության ձախողումներին վերաբերող հարցերը նա սկզբունքորեն թողնում է անպատասխան՝ նախ եւ առաջ այդտեղ տեսնելով գնահատականներ: «Մեզ համար նորություն չէ, որ այդ պայմանագիրը կա եւ դեռ էլի լինելու է: պետք է չունենքլ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են բերել այլ կողմ: մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ է, բազմիցս արտահայտվել է նաեւ ամենաբարձ մակարդակում, բայց այնուամենայնիվ, դա է իրողությունը: Եվ ելնելով այդ իրողությունից մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե Ռուսաստանի, թե այլ գործընկերների հետ»: «Այլ գործընկերներ» ձեւակերպման մեջ առաջին հերթին մտնում է ԵՄ-ը: Կառույցը առաջատարներից է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում, Հայաստանի քաղաքական եւ առեւտրային հիմնական գործընկերներից մեկն է: Միայն 2016-ին տարբեր ոլորտների ֆինանսավորման համար Եվրոպական Միությունը Հայաստանին հատկացրել է 27.5 միլիոն եվրո: Այս տարվա համար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների հնարավոր ավարտի ժամկետներն են հայտնի: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսված է գործընկերության երկրների Արեւելյան գագաթաժողովը, հենց այդ ընթացքում էլ հնարավոր է ստորագրվի Հայաստան-ԵՄ նոր՝ իրավական համաձայնագիրը: Շատերն ԱԺ-ում այս հարցի շուրջ դեռ հարցականներով են խոսում: Արդյո՞ք փաստաթուղթը իրականություն կդառնա եւ չի կրկնի 2013-ին Ասոցացման պայմանագրի պատմությունը, երբ Հայաստանը նախընտրեց ԵԱՏՄ-ն։ Հարցերին Շավարշ Քոչարյանը նախընտրում է պատասխանել դիվանագիտորեն: ԵՄ 7 միլիոն եվրոն անցյալ տարի Հայաստանում ծախսվեց ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջերս արված դիտարկումներն ու հայտարարությունները իշխանական գործիչների մի մասն ընկալեց իբրեւ պետության ներքին գործերին միջամտելու փորձ: Հանրապետության փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ Սվիտալսկու հայտարարությունների շուրջ աղմուկը անհարկի շատ է եղել: ԵՄ դեսպանի խոսքերը Քոչարյանը դիտարկում է «խորհուրդների» տեսանկյունից, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ: Սվիտալսկին հայտարարել էր, որ պետք է փոխվի ԿԸՀ կազմը, որ մարդիկ վստահեն, եւ ներգրավել քաղհասարակությանը: Փոխարտգործնախարարը, ի դեպ, այսօր ակնարկել է, որ «մեր բոլոր համակարգերը կարոտ են բարեփոխումների, այդ թվում նաեւ ընտրական»: Իսկ գումարների հատկացումն ու ծախսերը դեռ չեն նշանակում, որ կոնկրետ ընտրական ոլորտում բոլոր խնդիրները լուծված են:

Կստորագրվի՞ ՀՀ- ԵՄ նախաստորագրված համաձայնագիրը

Ինչ կարող են ակնկալել Հայաստանի քաղաքացիները Հայաստան-ԵՄ հարաբերություններից ու որքանով է Երևանը պատրաստ ընդունել մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացում,  եթե նման հնարավորություն  տրվի: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո շատ փորձագետներ կասկած են հայտնում, որ նոյեմբերի 24- ին կստորագրվի ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը։  Ասվածի հիմնավորումն այն է, որ, օրինակ, Հայաստանի համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման պատրաստակամության մասին ավելի շատ խոսում են եվրոպացի դիվանագետները, քան՝ ՀՀ համապատասխան պաշտոնյաները: Ի՞նչն է պատճառը: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ Վրաստանի համար արդեն սահմանված է առանց մուտքի վիզային ռեժիմ։ Այդ երկրի քաղաքացիները ազատ կերպով ԵՄ երկրներ մուտք գործելու հնարավորություն ունեն, ինչը Հայաստանի համար մոտ հեռանկարում դիտարկելը  վաղաժամ է։  Այստեղ պատճառը ԵՄ դիրքոշրոշումը չէ, ՀՀ պատկամ մարմիններն են  զգուշավոր այդ հարցում՝ ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը. «Եթե չեն բացահայտում համաձայնագրի կետերը՝ դա նշանակում է զգուշավորություն կա: ԵՄ-ն եթե անգամ ավելի շահագրգիռ է, ապա այդ առաջարկը չի արվի»: Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար դեսպան Պյոտոր Սվիտալսկին հիշեցնեմ՝ բազմիցս է հասկացրել, որ հակված է տեսնելու ՀՀ քաղաքացիների համար ազատ  վիզային ռեժիմ: Մյուս կողմից, սակայն, ԵՄ-ում հասկանում են, որ ՀՀ քաղաքացիներին պետք է շահագրգռել ընթանալ Եվրաինտեգրման ուղղությամբ ու այդ խթանիչ քայլերից մեկը կարող է լինել հենց ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացումը: Եթե այդ կարգի որևէ տեղաշարժ չլինի՝ հայաստանցիների համար եվրոպական ուղղությունն անհետաքրքիր կդառնա, ինչը ձեռնտու չէ ԵՄ- ին՝ կարծում է Ստյոպա Սաֆարյանը: Իսկ ո՞րն է պաշտոնական Երևանի զգուշավորության պատճառը. «Հայկական կողմը չափազանց զգուշանում է ռուսական գործոնից եւ խոսափում է հայտնվել այն զամբյուղի մեջ, որտեղ Ռուսաստանի զայրույթը շարժած երեք երկրներն են՝ Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը»: Ըստ քաղաքագետի՝ ստացվում է, որ ԵՄ-ն ՀՀ-ին վերադարձնում է, այսպես ասած, գերազանցիկների խումբ, իսկ Երևանը չի ուզում, որ Մոսկվային զայրացնի Երևանի առջև վառված այդ կանաչ լույսով: Ամեն դեպքում՝ հարց է նաև, թե ինչու է քողարկվում արդեն նախաստորագրված շրջանակային փաստաթղթի հրապարակումը, հարցնում է քաղաքագետը: Եթե լիներ 100% վստահություն, ապա ոչինչ չէր խանգարի հրապարակել այն՝ ասում է: Հնչող մտավախություններին ի պատասխան՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է արձանագրել ընդամենը, որ փաստաթուղթն արդեն նախաստորագրված է, իսկ արդյունքը տեսանելի կլինի թերևս նոյեմբերի 24-ից հետո: «Նախաստորագրված է և կապրենք կտեսնենք մյուս տարի»: Ժամանակին, երբ ՀՀ-ի առջև կամ-կամի հարց դրվեց, Երևանը փաստի առաջ կանգնեց և այսօր ՀՀ ԱԳ նախարարԷդվարդ Նալբանդյանը հիշեցնում է, որ ի սկզբանե Երևանը դեմ էր մի ինտեգրացիոն գործընթացը մյուսով սահմանափակելուն: Այսօր բազմաթիվ հարցականներ կան և արդեն նախաստորագրված փաստաթղթի ընդունման  արդյունքերի մասին խոսելը ստացվում է դեռ վաղ է:

Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում նաև մեզ. Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի Հայաստան այցին:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահների հանդիպման ուղղությամբ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Պետք է նոր տնտեսական կապեր ստեղծել. Շավարշ Քոչարյանը` ՌԴ պատժամիջոցների մասին(Տեսանյութ)

Այն պետությունները, որոնք ինչ որ կերպ կապված են Ռուսաստանի հետ, մտահոգվելու տեղիք ունեն. լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների մասին:

Հնարավոր է տարբեր շահերի համադրմամբ խոշոր ծրագրերում հասնել հաջողության

Հայաստանը միշտ էլ առաջնորդվում է իր շահերով եւ ազնիվ է եղել ե՛ւ Իրանի, ե՛ւ ԱՄՆ-ի հետ: Այս մասին այսօր հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման դեպքում, հնարավո՞ր է, որ Հայաստանն ստիպված լինի ընտրություն կատարել: Ամեն մի երկիր ունի իր պատկերացումները, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք շահագրգիռ ենք մեր հարաբերությունները խորացնել Իրանի հետ և մենք երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը՝ շեշտել է փոխարտգործնախարարը: Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական մակարդակում հարաբերություններն իրենց պատմության մեջ  թերեւս գտնվում են բարձրակետում ու թեպետ հայ-իրանական հարաբերություններում կան նաեւ ռիսկեր, այդուհանդերձ, ժամանակն է վերաթարմացնելու Հայաստանի համար արդիական այնպիսի ծրագրեր, ինչպիսին օրինակ, Իրան-Հայաստան երկաթգիծն է: Նրա համոզմամբ՝ Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների դաշտով պայմանավորված ռիսկերի առկայությամբ էլ հնարավոր է տարբեր կողմերի շահերի համադրմամբ խոշոր ծրագրերում հասնել հաջողության: Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարների մասին խոսելիս՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը լրացուցիչ հնարավորություններ է ստացել՝ Հայաստանի համար արդիական որոշ խոշոր ծրագրերի վրա շեշտադրում կատարելու: «Հատկապես շեշտադրում կատարելու Հայաստանի համար այնպիսի արդիական ծրագրերի վերաարդիականացմանը եւ, ի վերջո, ֆինանսավորման աղբյուրների գտնելուն, ինչպիսին Հայաստան-Իրան երկաթուղին է: Մենք երբեւիցե այս խնդիրը դուրս չպետք է թողենք, առնվազն, մեր քաղաքական օրակարգից, որովհետեւ այս խնդրի միջոցով մենք կարողանում ենք որոշակի ճնշում գործադրել նաեւ տարածաշրջանում մեր հանդեպ, մեղմ ասած, ոչ բարեկամական դիրքորոշումներ ունեցող պետությունների եւ խաղացողների վրա»: Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ կարեւոր մի փաստ էլ պետք է արձանագրել իրանական գազի տրանզիտի խնդրի հետ կապված, որը շատ է չարչրկվել եւ, ինչ-որ իմաստով էլ, նաեւ շահարկվել է: Խնդրին անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի նախագահի՝ վերջին իրանյան այցի ժամանակ: «Իրանցիները փորձում են ճշգրտել հնարավոր այն ուղիները, որոնք կարող են օգտագործվել իրանական գազը Եվրամիության երկրներ հասցնելու համար: Հայաստանի պատասխանն էլ հստակ էր՝ նախագահի մակարդակով հայտարարվեց, որ երբ հարցը գա գործնական փուլ, ապա Հայաստանը, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, անշուշտ կմասնակցի նման ծրագրերին: Այսինքն, իրանցիները մեզ ուղղեցին ազդակ եւ ստացան պատասխան դրական ազդակը»: Իրանից Հայաստանով եւ Վրաստանով ԵՄ երկրներ գազի արտահանման հարցին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաեւ փոխարտգործնախախար Շավարշ Քոչարյանը: Ինչ վերաբերում է խնդրի գործնական դաշտ տեղափոխելուն, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ առայժմ վաղ է դրա մասին խոսելը, քանի որ, իրանցիները նախ սեփական գազային ենթակառուցվածքները արդիականացնելու լուրջ խնդիր ունեն, ինչի համար որոշակի ժամանակահատված է պահանջվում: Դրանից հետո միայն Իրանը կկարողանա գազի արտահանում իրականացնել՝ նկատեց իրանագետը: Նրա դիտարկմամբ՝ հեռանկարային է նաեւ Կատար-Իրան-Հայաստան համագործակցությունը խոշոր Էներգետիկ ծրագրերում: Այս երկրների երկկողմանի հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս ակնկալելու եւ աշխատանքներ սկսելու նաեւ այդ ուղղությամբ, որպեսզի կատարը նույնպես մասնակցի այդ ծրագրերին, քանի որ դրանք կարող են ձեռնտու լինել նաեւ այդ երկրին: Ֆինանսական առումով էլ հսկայական ավելցուկ ունի հենց Կատարի Հանրապետությունը՝ նկատեց վերլուծաբանը՝ կարծիք հայտնելով, որ առկա հնարավորություններն ու գաղափարը առնվազն պետք է քննարկել: «Հայաստան-Իրան հարաբերություններում հեռանկարային են երրորդ կամ երրորդ-չորրորդ կողմերի ներառմամբ ծրագրերը»: Իրանագետի ձեւակերպմամբ՝ հնարավոր ռիսկերն էլ  Հայաստանի տեսանկյունից պայմանավորված են Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների դաշտով: Նրա կարծիքով, սակայն, ընդհանրապես Հայաստանում այդ առումով կան ավելորդ մտավախություններ. «Ասեմ այսպես՝ երրորդ ուժերի՝ տարբեր գործընթացների խառնվելու վերաբերյալ եւ այդ գործընթացները արգելակելու վերաբերյալ»: Հայաստանը միշտ էլ առաջնորդվում է իր շահերով՝ այսօր հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման դեպքում, հնարավո՞ր է, որ Հայաստանն ստիպված լինի ընտրություն կատարել: «Հիշեցնեմ, որ այն իրավիճակը, որ երբ առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ն, նույնիսկ այդպիսի պատկերացում կար, որ կարող է ռազմական գործողություն սկսվել, Հայաստանն այդ ժամանակ էլ որևէ ընտրություն չի կատարել: Մենք ազնիվ ենք եղել մեր տեղում և ունեցել ենք հարաբերություններ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ»: Փոխարտգործնախարարի խոսքով՝ սև ու սպիտակով չի կառուցվում աշխարհն այսօր, առաջնայինն այն է, որ հստակ գիտակցես քո շահերը. «Առաջնայինը սեփական շահերի գիտակցումն է քո երկրի շահերով առաջնորդվելը, մյուս կողմից էլ պահպանելով միջազգային խաղի կանոնները»: Հարցին, թե Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որի ժամանակ ելույթով հանդես եկող Ռոհանին հակաամերիկյան ելույթ է ունեցել: Արդյոք դա չի՞ վնասում հայ-ամերիկյան հարաբերություններին, Շավարշ Քոչարյանն այսպես է պատասխանել. «Ամեն մի երկիր ունի իր պատկերացումները, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք շահագրգիռ ենք մեր հարաբերությունները խորացնել Իրանի հետ և մենք երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը»: Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ գազային ոլորտում խոշոր ծրագրերն իհարկե չեն կարող դուրս մնալ որեւէ կողմի հետաքրքրությունից, բայց, իրանագետը համոզված է, որ կողմերի շահերը համադրելու միջոցով հնարավոր է հասնել հաջողության:

Ադրբեջանը խնդիր ունի ներքին լսարանին «կշտացնելու»

Երեկ Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի, իբր օրվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքեց ադրբեջանական կողմի տարածած լուրը: Ադրբեջանական հերթական կեղծիքին անդրադարձավ նաեւ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, իսկ այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է թեմային անդրադարձել՝ պատասխանելով լրագրողների հարցերին:   Պարզունակ ապատեղեկատվությունը Ադրբեջանի մշտական գործելաոճն է: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր երեկվա հայտարարությամբ արձանագրել է, որ ադրբեջանական կողմից նման հայտարարության համար որեւէ հիմք չկա: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանն ընդհանրապես թեման թեժ պահելու քաղաքականություն է վարում: Նման կարգի տեղեկություններով, ըստ Կարեն Վրթանեսյանի, Ադրբեջանը խնդիր ունի մի կողմից իր ներքին լսարանին «կշտացնելու», մյուս կողմից հայկական լսարանը պահելու հոգեբանական ճնշման տակ՝ փորձելով ստեղծել վախի, անորոշության մթնոլորտ: Անընդհատ լարված իրավիճակը պահելը ադրբեջանական քաղաքականությունն է՝ շեշտեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգողը: Ադրբեջնագետ Տարոն Հովհաննիսյանը խոսեց այն մասին, թե  ինչպես է ադրբեջանական կեղծ տեղեկատվությունն ընդունվում այդ երկրի հասարակության կողմից: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ այսօր, հակիրճ անդրադառնալով թեմային, հիշեցրեց, թե ինչպիսի պետության հետ գործ ունենք. «Մի պետության հետ գործ ունենք, որ ընդամենը մի բան կարող եմ նշել, հայտնի է՝ ով է բոլորից բարձր բղավում՝ «բռնե՛լ գողին». հենց գողը եւ հենց գողին է ձեռնտու, որ որեւէ հետաքննության մեխանիզմ չլինի»: Կարեն Վրթանեսյանը չի կարծում, որ ադրբեջանական նմանօրինակ բացահայտ կեղծիքներին իմաստ կա ավելի բարձր մակարդակով պատասխանելու: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր նաեւ շեշտեց, որ  Ադրբեջանի նման պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին՝ անիմաստ է: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ փոխարտգործնախարարն ասաց. «Առաջարկությունը եղել է, գիտեք, համանախագահների կողմից: Այդ ուղղությամբ արտգործնախարարները աշխատում են: Դեռ վերջնական որեւէ պայմանավորվածություն-որոշում չկա»:    

Նոր սկանդալ՝ իսրայելական անօդաչու սարքերի շուրջ

Երկու շաբաթ առաջ Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային համագործակցության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունը: Սա լուրջ հույսեր էր առաջացրել, որ  երկկողմ հարաբերություններում նոր զարգացումներ կգրանցվեն: Այսօր արդեն իսրայելական անօդաչու թռչող սարքերն ու դրանք արտադրող ընկերությունը նոր սկանդալի կենտրոնում են հայտնվել: Պարզապես բիզնե՞ս, թե՞ թշնամական վերաբերմունք Հայաստանի հանդեպ՝ այս հարցերն անգամ այսօր փորձում են գտնել սոցցանցերի օգտատերերը: Իսրայելական մամուլի աղմկահարույց բացահայտումների հետքերով այսօր գնացել է նաեւ «Ռադիոլուր»-ը:   Հայ-իսրայելական բարելավվող հարաբերությունների ֆոնին իսրայելական մամուլը հրապարակել է մի տեղեկություն, որը լուրջ պարզաբանումների կարիք ունի՝ համապատասխան հետեւություններով: Առայժմ, սակայն, ինչպես ասվում է «գնդակը Իսրայելի դաշտում է»:  Այդ պետության պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերության նկատմամբ: Այդ ընկերությունը Ադրբեջանին անօդաչու  թռչող սարքեր է վաճառում: Սակայն խնդիրն այլ է: Իսրայելական պարբերականներին հայտնի է դարձել, որ հերթական գործարքի ժամանակ ադրբեջանական կողմը խնդրել է գործընկերներին անձամբ փորձարկել անօդաչու սարքերը՝ ուղղելով դրանք հայկական դիրքերի ուղղությամբ:  Իսրայելցի շարքային օպերատորները հրաժարվել են մասնակցել այդ գործողությանը: Վերադարձից հետո, երբ նրանցից մեկը բողոք է գրել եւ հեռացել ընկերությունից, երկրորդը պատրաստվում է հեռանալ, պարզ է դարձել, որ պատվիրակության ղեկավարությունը, այնուամենայնիվ, մասնակցել է մեր դիրքերին հարվածելու գործողությանը։ Իսրայելի Պաշտպանության նախարարությունը հետաքննում է հենց այդ փաստը: Հայաստանում տարվող առայժմ մասնավոր  ուսումնասիրությունները պարզել են մի հետաքրքիր զուգադիպություն փորձարկումների եւ հայկական կողմից սահմանում տեղի ունեցածի առնչությամբ՝ «Ռադիոլուր»-ին պատմել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ներկայացուցիչ, Ադրբեջանի հարցով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Մասնագետների կողմից խնդիրն արտառոց է գնահատվում, քանի որ իսրայելական ընկերությունները թեեւ զբաղվում են զենքի վաճառքով ու Ադրբեջանում իրականացնում է այդ զենքի գործարկման ուսուցումը, բայց Իսրայելի օրենքներով այդ պետության քաղաքացիներին արգելվում է մասնակցել որեւէ այլ՝ երրորդ պետության դեմ ռազմական գործողություններին: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով այս միջադեպը չի կարող ազդել հայ-իսրայելական բարելավվող հարաբերությունների վրա՝ թեեւ խնդիրը լուրջ է համարում, բայց եւ համոզված է՝ իսրայելական կողմը չի ստիպի մեզ ըմբռնումով մոտենալ իրենց բիզնեսին: Ադրբեջանում իսրայելական փորձարկումների լուրն արդեն մեծ տարածում է ստացել սոցցանցերում՝ օգտատերերի մի մասը ոգեւորվել է  Ադրբեջանի առաջարկը մերժած շարքային օպերատորների մարդասիրական քայլից, մյուս մասը չի մոռանում հիշեցնել, որ իսրայելական պատվիրակության ղեկավարությունը, ամեն դեպքում, թիրախավորել է հայկական դիրքերը: Եվ ահա, թե ինչ մեկնաբանություններ են գրված սոցցանցերում. «Անձամբ ես երբեք կասկած չեմ ունեցել, որ 2016-ի ապրիլին հայկական ավտոբուսի ու շտաբի վրա հարձակում գործած անօդաչու թռչող սարքերը ղեկավարել են հենց իսրայելցի օպերատորները… » «Իսրայելի ռազմական ղեկավարությունը հետաքննություն է սկսել: …. Չեմ կարող հասկանալ պարզապես ում են պատժելու»: «Ա մեն ինչ խճճված է՝ ինչ որ մեկը հրաժարվել է, իսկ ինչ-որ մեկը, հնարավոր է նաեւ կամավորներով ավտոբուսին է փորձել հարվածել… »: «Մասնավոր լինելով հանդերձ, էդքանի իրավունք չունի, քանզի դառնում ա նայոմնիկություն»: «Այո, նայոմնիկություն ա։ Դրա համար էլ պետությունը՝ հանձին ՊՆ—ի հետաքննություն ա սկսել ու մի բան էլ հետաքննությունը գաղտնի չի անում։ Ավելին՝ եթե ՊՆ-ն էդ հետաքննությունը չսկսեր, կամ սկսեր ու գաղտնի աներ՝ էս դեպքի մասին ոչ մեկը ոչ մի բան  չէր իմանա»: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հարցի առնչությամբ նշել է. «Որպես կանոն, պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական արտահանումներին առնչվող հարցերը: Այս դիմումն ուսումնսիրվում է նախարարության համապատասխան մարմինների կողմից»: Aeronautics Defense Systems-ի մամլո ծառայությունը նույնպես շտապել է պարզաբանել, որ «իրենց մասնագետները երբեք ցուցադրություն չեն իրականացնում կենդանի թիրախների ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաեւ տվյալ դեպքին»: Ու ամեն դեպքում իսրայելական պարբերականները հիշեցրել են, որ հենց իսրայելական անօդաչու սարքերով են ադրբեջանցիները 2016-ի ապրիլին հարվածել հայկական դիրքերեին եւ խաղաղ բնակչությանը: Երկու շաբաթ առաջ այս խնդրին անդրադարձել էր նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ ամենաշատ զոհերը ապրիլյան քառօրյա պատերազմում ունեցել ենք հենց իսրայելական անօդաչու սարքերի պատճառով: Ի դեպ, հուլիսի վերջում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում էր: Հույսեր կան, որ սա մի քայլ է երկկողմ համագործակցությունը նոր  մակարդակի հասցնելու համար: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կարծում, որ Իսրայելը խանդով կվերաբերվի իր դարավոր հակառակորդ՝ Իրանի հետ Հայաստանի խորացող կապերին: Քաղաքագետը  խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել կոնկրետ փաստի վրա: Իսրայելցի երկու օպերատորների կողմից Ադրբեջանի  պահանջից հրաժարվելը նա դիտարկում է իբրեւ Հայաստանի հանդեպ հրեական համայնքում վերաբերմունքի փոփոխություն:

Իրանն իր ծրագրերում Հայաստանի տեղը նախատեսել է

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Իրանը շատ արագընթաց պատրաստվում է տարածաշրջանում կտրուկ փոփոխությունների եւ դա պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից նոր հակաիրանյան սանկցիաների փաթեթի հետ: Քաղաքագետը կարծում է, որ այդպիսով միջազգային բարձր ատյաններում ձեւավորվում է կտրուկ ու կոշտ առճակատում: Դրան զուգահեռ շատ արագ զարգանում է Չինաստան-Իրան-Ռուսաստան եռանկյունու համագործակցության նոր ձեւաչափը, ինչը, քաղաքագետի գնահատմամբ, բխում է Հայաստանի շահերից: Սակայն, այս պայմաններում Հայաստանը, նրա ձեւակերպմամբ, չի կարող ամեն  մեկին ժպտալ: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մինչդեռ, կարծում է, որ շահերի համադրումը միշտ էլ հաջողություն կարող է բերել:   ԵՄ-ն ԱՄՆ-ին զգուշացնում է, որ դուրս չգա Իրանի հետ ատոմային գործարքից՝ նկատում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Իրանն արդեն հայտարարել է, որ ատոմային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը շատ արագ առաջ կանցնի, ինչն, ըստ Սերգեյ Շաքարյանցի, նշանակում է, որ Իրանը ատոմային հետազոտությունները կեզրափակի՝ դառնալով միջուկային երկիր: Նման սցենարի դեպքում, քաղաքագետի ձեւակերպմամբ, շատ բան կփոխվի Հայաստանի համար: «Իրանը լուրջ ակնարկել է, որ 24 ժամվա ընթացքում դառնալու է նման երկիր: Այլեւս չես կարող ասել՝ ես բոլորի հետ պետք է ժպտամ: Երկրորդը, դա փոխում է Հարավային Կովկասի իրավիճակը: Մեր շուրջ ձեւավորվում է ամբողջովին նոր որակի մթնոլորտ»: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մինչդեռ, համոզված է, որ մի շարք խոշոր ծրագրերի առումով կողմերի շահերը համադրելու միջոցով հնարավոր է հասնել հաջողության: Ըստ իրանագետի՝ հայ-իրանական հարաբերություններում բավականին ռիսկեր կան, որոնք, պայմանավորված են Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների դաշտով: Նրա կարծիքով, սակայն, այդ առումով կան նաեւ ավելորդ մտավախություններ. «Ասեմ այսպես՝ երրորդ ուժերի՝ տարբեր գործընթացների խառնվելու վերաբերյալ եւ այդ գործընթացները արգելակելու վերաբերյալ»: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նկատեց, որ արագ զարգանում է Չինաստան-Իրան-Ռուսաստան համագործակցության նոր ձեւաչափը, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Ըստ քաղաքագետի՝ խմորման գործընթացները չափազանց եւ անպատկերացնելի մեծ են: Նա կարծում է, որ այդ ամենում Հայաստանը, բնականաբար, ունի իր կենսական շահերը: «Նույնիսկ, եթե, կոպիտ ասած, առեւտրային տեսակետից նայենք, ունե՞ս ուժ՝ ինչ-որ մի բան առաջարկելու, իրացնելու իրենց տարածքում. քո առաջ բացվում է անսպառ շուկա. մշտական պատվերներ քո ձեռնարկությունների, քո բիզնես ոլորտի համար»: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ իրանցիներն, օրինակ, փորձեցին ճշգրտել հնարավոր այն ուղիները, որոնք կարող են օգտագործվել իրանական գազը Եվրամիության երկրներ հասցնելու համար: Հայաստանի պատասխանն էլ հստակ էր. «Նախագահի մակարդակով հայտարարվեց, որ երբ հարցը գա գործնական փուլ, ապա Հայաստանը, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, անշուշտ կմասնակցի նման ծրագրերին: Այսինքն, իրանցիները մեզ ուղղեցին ազդակ եւ ստացան պատասխան դրական ազդակը»: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նույնպես կարծում է, որ Իրանից մենք ստացել ենք յուրահատուկ ակնարկ եւ դրա կիրառական մասն արդեն երեւում է: Նա վստահ է, որ ծրագրերում Իրանը Հայաստանի տեղը նախատեսել է: Ավելին. «Մենք հասկացանք՝ Ադրբեջանը խաղից դուրս է հանվում եւ դա Չինաստանի ցանկությունն է, բացի նրանից, որ Իրանի նախագահն է հնչեցնում»: Թե ինչո՞ւ՝ պատճառները չափազանց շատ են – ասում է քաղաքագետը՝ հակիրճ հստակեցնելով, որ Չինաստանին ձեռնտու չէ, քանի որ Ադրբեջանի տարածքը վերահսկվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից: Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանը նաեւ զգուշացվել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը կբարդացնի հայ-ադրբեջանական հակամարտության իրավիճակը: Այսպիսով, ըստ Սերգեյ Շաքարյանցի, Չինաստան-Իրան-Ռուսաստան եռանկյունու համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ նման համագործակցությունը բացառում է այս տարածաշրջանում պատերազմ սկսելու հավանականությունը: Չնայած՝ այս համագործակցությունը որոշակիորեն կհանգեցնի Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի բարդությունների՝ ասաց քաղաքագետը: Այս հարցին վերջերս անդրադարձավ նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Արձագանքելով հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման դեպքում, հնարավո՞ր է, որ Հայաստանն ստիպված լինի ընտրություն կատարել՝ նա շեշտեց, որ Հայաստանը միշտ էլ առաջնորդվում է իր շահերով, ապա հավելեց. «Հիշեցնեմ, որ այն իրավիճակը, որ երբ առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ն, նույնիսկ այդպիսի պատկերացում կար, որ կարող է ռազմական գործողություն սկսվել, Հայաստանն այդ ժամանակ էլ որևէ ընտրություն չի կատարել: Մենք ազնիվ ենք եղել մեր տեղում և ունեցել ենք հարաբերություններ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ»: Փոխարտգործնախարարի խոսքով՝ սև ու սպիտակով չի կառուցվում աշխարհն այսօր. առաջնայինը սեփական շահերի գիտակցումն է քո երկրի շահերով առաջնորդվելը, մյուս կողմից էլ միջազգային խաղի կանոնները պահպանելը: «Ամեն մի երկիր ունի իր պատկերացումները, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք շահագրգիռ ենք մեր հարաբերությունները խորացնել Իրանի հետ և մենք երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը»:  

Հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացման նախանշանները

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի մեր երկիր այցի ընթացքում շեշտվում էր ՏՏ ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հարցը` նկատի ունենալով երկու ժողովուրդների մտավոր մեծ ներուժը: Շեշտվում էր հարաբերությունները ջերմացնելու մասին: Ինչ է նշանակում այս մոտեցումը և որքանով է դա հնարավոր, հաշվի առնելով Բաքվին զենք վաճառելու Իսրայելի քայլը: Մոտ մեկ շաբաթ առաջ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի Հայաստան այցը բազմաթիվ հարցեր առաջացրեց ու հիմք տվեց փորձագետներին որոշ եզրակացություններ անելու, թե Իսրայելը որոշակի հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պնդում է` Իսրայելը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար և պետք է հարաբերությունների բարելավման այս տարիների բացթողումը լրացնել: Դիվանագետը  հարաբերությունների ջերմացման նախանշաններ է տեսնում: Իսկ նման եզրակացության հիմք է Իսրայելի նախարարի Հայաստանում արված հայտարարությունը։ Ցախի Հանեգբին Երեւանում ասել էր, մեջբերեմ. «Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իմ այցելության հիմնական ուղերձն է»։ Բաքվի հետ հարաբերություններ զարգացնող Թել Ավիվն արդյո՞ք իրականում կբարելավի ՀՀ-ի հետ հարաբերությունները: Այս հարցում Իսրայելի պատասխանը շատ հստակ է՝ մենք պատրաստ ենք զենք վաճառել նաև Հայաստանին՝ պարզաբանում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Իհարկե՝ Իսրայելը զենք է վաճառում Բաքվին, սակայն մյուս կողմից պետք է նկատել, որ բարյացակամ են նաև հայ-իսրայելական հարաբերությունները՝  նկատում է ռուսաստանցի քաղաքագետ Արկադի Դուբնովը: «Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ միանշանակ դիրքորոշում որդեգերել  ու սատարել Երևանին կամ Բաքվին։ Այդպես է կառուցված աշխարհաքաղաքականությունը: Հայաստանի ու Իսրայելի միջև  էլ  կա Իրան, և Իրանը Իսրայելի կատաղի հակառակորդն է, սակայն Հայաստանի բարեկամ երկիր  է: Այդպիսի  աշխարհում  ենք  մենք ապրում և դրան պետք է իմաստությամբ ու հասկացողությամբ վերաբերվել»: Դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ շուտով կբացվեն դեսպանատներ Հայաստանում եւ Իսրայելում։ Անձնական շփումների ընթացքում՝ դիվանագետին իսրայելցիները հստակ ծրագրեր են  առաջարկել։ Դեսպան Նավասարդյանը խորհուրդ տվեց Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցը մի կողմ թողնել ու այսօրվա արտաքին քաղաքականությունը չպայմանավորել 1915 թվականով:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան բանակցությունները դուրս բերել ճգնաժամից, հետեւաբար՝ այս փուլում քննարկվող առանցքային թեման աշնանը նախատեսվող հանդիպումն է: Ոմանց գնահատմամբ՝ եթե բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով, այսինքն՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների՝ վստահության մեխանիզմների եւ մոնիթորինգի ամրապնդման երաշխիքներից հետո: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, սակայն, այս երկու պայմանավորվածություններում կան չերեւացող հակասություններ՝ առաջնահերթությունների առումով, եւ Հայաստանը պետք է ետքայլ չանի Վիեննայի պայմանավորվածություններից: Ըստ նրա՝ այդ հարցը Պուտին-Սարգսյան այսօրվա հանդիպման նուրբ կոնտեքստն է: «Ռադիոլուրը» թեմայի շուրջ զրուցել է նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Ակնահայտ է, որ Պուտին-Սարգսյան այսօրվա հանդիպման կարեւորագույն մասը կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումը: Քաղաքագետը Ստեփան Գրիգորյանը դժվարանում է ասել, արդյո՞ք Ռուսաստանին կհաջողվի բանակցությունները «վերբեռնել»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ վերջերս բավականին ակտիվ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, մինչդեռ, հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանա որեւէ մեկին այս հարցով զիջել նախաձեռնողականությունը: «ԼՂ հարցը առանցքայինը կլինի, քանի որ Ռուսաստանը նորից ցույց կտա, որ ԼՂ հարցը իր ուշադրության կենտրոնում է: Ես չեմ կարծում, որ ինչ-որ որոշումներ կլինեն, կամ ճնշումներ մեզ վրա, բայց Ռուսաստանը կշոշափի մեր տրամադրությունները՝ Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումից առաջ, որը կլինի սեպտեմբերին Նյու-Յորքում»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չերեւացող հակասություններ ունեն առաջնահերթությունների մասով եւ այդ առումով՝ առաջինը ներկայացնում է ամերիկյան շահագրգռությունները, իսկ երկրորդը՝ ռուսական: Հետեւաբար, ըստ վերլուծաբանի.«Բնականաբար,  ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ազդել Նյու-Յորքում տեղի ունենալիք հանդիպման օրակարգի վրա՝ երկու կողմերին առավել հակելով դեպի սանկտ-պետերբուրգյան հանդիպման օրակարգը»: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Մինսկի խմբում  այսօր կա միասնական մոտեցում՝ առաջնագծում վստահության մթնոլորտի ձեւավորման հարցով: Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանը չի հրաժարվում նոր եւ հարձակվողական զենքեր գնելու նկրտումներից, իսկ Ռուսաստանն էլ վաճառում է նման զենքեր Ադրբեջանին: Քաղաքագետի ձեւակերպմամբ՝ դա ամենաէական հակասությունն է հայ-ռուսական հարաբերություններում: Նրա կարծիքով՝ դա նույնպես կշոշափվի Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: «Ես կարծում եմ, որ պետք է շոշափվի: Չեմ ասում՝ կոնֆլիկտային ձեւով, բայց պետք է ասվի, որ մենք մտահոգված ենք: Դա մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության ամենահակասող մասն է: Ես կարծում եմ, որ դա կշոշափվի: Բայց չեմ կարծում, որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը, քանի որ Ադրբեջանին զենքի վաճառքը Ռուսաստանի համար կարեւոր է, քանի այլ ոլորտներում այդ երկրները գրեթե չեն համագործակցում եւ Ռուսաստանը չի ցանկանա կորցնել այդ ազդեցության լծակը»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ, սակայն, ԼՂ հարցով կա մի կարեւորագույն  կոնտեքստ այսօրվա հանդիպման համար. «Եթե Ռուսաստանը, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված են առանց հետաքննության մեխանիզմների եւ ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնման, այպես ասած, առարկայական բանակցությունների վերսկսումով, ապա ճիշտ հակառակը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու նաեւ Հայաստանը շահարգգռված են ու նախապայման ունեն, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ, եթե խաղաղության միջազգային երաշխիքներ ստեղծվեն»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հանդիպման քննարկվող հարցերի թվում կլինի նաեւ Հայաստանի ակտիվությունը Եվրոպական հարթակում: Խոսքը, մասնավորապես, նոյեմբերին նախատեսված Հայաստան-ԵՄ նոր պայմանագրի ստորագրման մասին է: Ստեփան Սաֆարյանը նույնպես այս հարցն առանձնացրեց: Ըստ վերլուծաբանի, Հայաստանը պետք է Նյու-Յորքում ներկայանա նախեւառաջ Վիեննայի օրակարգի գլխավոր շահառուներից մեկի դիրքորոշմամբ: Նա նաեւ նկատեց, որ ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով տարակարծություն վերջերս հայտնել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով անդամ երկրներից մեկի՝ Հայաստանի հետ փակ սահմանը: Քաղաքագետը կարծում է, որ այս դիրքորոշումից Հայաստանը չպետք է հրաժարվի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ անցանկալի զարգացում կանխելու համար:

«Հայկական ժամանակ». Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ «Agile Spirit 2017» զորավարժություններին. ԱԳ փոխնախարար

««Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:

Գերհագեցած օրակարգ՝ ԱԺ նստաշրջանի առաջին նիստում

Քաղաքական արձակուրդի շրջանն  ավարտված է, քաղաքական սեզոնի մեկնարկը՝ տրված: Այսօր 6-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է երկրորդ նստաշրջանի աշխատանքը: Առաջին նիստին մասնակցել է 105 պատգամավորից 91-ը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է նստարշրաջնի օրակարգը, որում ընդգրկված է 57 հարց: Քառօրյա նիստերի  օրակագում դրանցից  30-ն է: Ի տարբերություն նախորդ նիստերի ՝ օրակարգն այսօր հաստատվել է առանց առարկությունների ու վերապահումների.  պատգամավորները հարցեր ու ելույթներ չեն ունեցել  և սահուն  անցել են  օրակարգային հարցերի քննարկմանը: Թե ինչ են քննարկելու պատգամավորներն այսօր, ինչ հերթականությամբ ու տևողությամբ, ավելի վաղ ՝ մինչև նստաշրջանի մեկնարկը, որոշել էր Ազգային ժողովի խորհուրդը: Սա խորհրդարանի նոր կառույցներից է, որում ընդգրկված են ԱԺ նախագահությունը, հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Խորհուրդը քառօրյաներից առաջ նիստեր է հրավիրում ու կազմում մեծ և փոքր օրակարգերը: Աշնանային նստաշրջանի օրակարգում 57 հարց է, քառօրյա նիստերի օրակագում՝ դրանցից 30-ը: Ի տարբերություն նախորդ նիստերի ՝ օրակարգն այսօր հաստատվեց  առանց առարկությունների. պատգամավորները օրակարգի առնչությամբ վերապահումներ չունեին: Աշխատանքը խորհրդարանը սկսեց միջազգային պայմանագրերից: Դրանց քննարկումով  նախկինում ԱԺ-ն  սովորաբար ավարտում էր աշխատանքը:  Սա նախորդ նիստերից միակ տարբերությունը չէր: Այսուհետ, ինչպես ԱԺ նախագահը տեղեկացրեց, օրենսդրական փաթեթներն ու նախագծերը հաստափոր թղթային տարբերակներով չեն դրվի պատգամավորների սեղաններին, այլ նրանց հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով: ԱԺ նախագահությունը կարծում է, որ այսպես պատգամավորներն ավելի արդյունավետ կլինեն: Արդյունավետությունն այսօր դրսևորվեց հարցերի արագ քննարկմամբ: Եթե պատկերավոր, ապա հիմնի հնչյուններից անմիջապես հետո պատգամավորներն անցան օրենսդրական աշխատանքին: Քննարկեցին մոտ 1 տասնյակ հարց ՝ հիմնականում միջազգային պայմանագրեր, որոնք փոփոխված կանոնակարգով  արդեն  խորհրդարան են գալիս օրենքի նախագծի կարգավիճակով:  Դրանցից մեկով, օրինակ,  նախատեսվում է առանց վիզայի ռեժիմ սահմանել Հայաստանի և Մոլդովայի միջև՝ ժամկետային սահմանափակմամբ:  Երկու երկրների  քաղաքացիները կկարողանան   առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս կողմի տարածքում ՝ 90 օրը չգերազանցող ժամկետով: Մեկ այլ համաձայնագրով էլ կառավարությունն առաջարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին և դրա անձնակազմին Հայաստանում տալ  դիվանագիտական  կարգավիճակ՝ դրանից բխող  արտոնություններով  ու անձեռնմխելիություններով:  Կառույցի հետ Հայաստանը համագործակցում է, բայց այն ներկայացուցչություն մեր երկրում մինչ այժմ չունի:  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն   ասում է, որ նոր կարգավիճակը թույլ կտա ավելի արդյունավետ համագործակցել միգրացիոն հարցերով զբաղվող կառույցի հետ:   Իսկ արդյոք դրա ներկայությունը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել այլ պետություններում Հայասատնի քաղաքացիների միգրացիոն իրավունքերը: Քոչարյանն ասում է՝ այդ հարցին համաձայանգիրը չի առնչվում: «Սա ավելի եվրոպական ուղղության կառույց է»: Մի համաձայնգաիր էլ հայ-իրանական  տնտեսական հարաբերությունների համատեքստում:   Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է վավերացնել «Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: ՊԵԿ-ի ներկայացուցիչն ասում է՝ նպատակը մաքսային անցակետերում ծառայություններն  ավելի մատչելի դարձնել է, 2 երկրների միջև առևտուրը խթանելը:  Ելք խմբակցությունը հայ-իրանական հարաբերույթյունների խորացումը կարևորում է,  համաձայնագրին կողմ կքվեարկի, բայց մինչ այժմ հայտարարված   հայ-իրանական նախագծերի  կատարողականը ցածր է գնահատում: Վերապահում ունի նաև սահմանային դարպասի առնչությամբ: Փոխարենը նոր հնարավորություն`  արտադրական նշանակության սարքավորումներ և հումք ներկրող ընկերությունների համար:  Հաջորդ տարվա հունվարի 1-ից նրանք կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի վճարումից: Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում, որոնց նպատակը, ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է ասում, տնտեսավարողներին ազատ  շրջանառու միջոցներ ունենալու  հնարավորություն տալն է: «Կարող ենք թե ֆինանսական, թե ժամանակի առումով սա համարել համարձակ նախաձեռնություն, քանի որ ժամանակի ընթացքում եկամտային ազդեցությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամի, սակայն կարծում ենք, որ երկարաժամկետ հատվածում այս միջոցառումը էական միջամտություն է ունենալու տնտեսական գործունեությունն ակտիվացնելու առումով»: Ի դեպ, կառավրությունը  բացառության է գնացել. ընդունվելու դեպքում օրենքը   նաև հետադարձ ուժ կունենա: Գործադիրը կարծում է, որ կլինեն ընկերություններ, որոնք մինչև հաջորդ տարեսկիզբ արտադրական նշանակության մեքենասարքավորումներ և հումք  ներմուծելու ծրագրեր կունենք:  Որպեսզի նրանք չհապաղեն ու չսպասեն օրենքի ուժի մեջ մտնելուն, կառավարությունը նախագծում հետադարձ ուժի դրույթներ է նախատեսել:

Տեղի ունեցավ արտաքին քաղաքականության 1-ին թեմատիկ նիստը

Սեպտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան — Սփյուռք 6-րդ համաժողովի չորս ուղղություններից մեկի՝ արտաքին քաղաքականության 1-ին թեմատիկ նիստը՝ նվիրված հայության արդի արտաքին քաղաքական մարտահրավերներին և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությանը: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան և ներկաների հարցերին պատասխանեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց հայության առջև ծառացած արտաքին մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ արցախյան մոտեցումները: Իր ելույթի ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանեց ներկաների հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Արցախի բնակչության շահերի պաշտպանության գործում Սփյուռքի ջանքերի համադրման հեռանկարներին: <Հայության ջանքերի համադրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ> թեմայով զեկույցով հանդես գալով՝ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մանրակրկիտ ներկայացրեց հակամարտության կարգավորման իրավական հիմքերի համապատասխանությունը ՄԱԿ Կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին և այլ իրավական փաստաթղթերին: Նախարարի տեղակալն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի իրավական հետևանքներին, Հայաստանի դերին՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության և Արցախի Հանրապետության անկախության երաշխավորի: Եզրափակելով զեկույցը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Արցախի ժողովուրդն ապացուցել է իր կարողությունը՝ կայացնելու ինքնիշխան և ժողովրդավար արժեքների վրա հիմնված պետություն: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր զեկույցում անդրադարձավ ՀՀ տարածաշրջանային քաղաքականությանը, դրանում Սփյուռքի գործոնին, տարածաշրջանային քաղաքականության հայեցակարգային մոտեցմանը, հարևան երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին: Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտությունում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, հայատյացության ադրբեջանական համակարգված քաղաքականությունը և ադրբեջանական այդ գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ գործադրվող ջանքերը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, նշեց, որ ԼՂ հակամարտության իրավական բաղադրիչի կառուցվածքում աստիճանաբար ավելի մեծ կշիռ են ստանում հակամարտության գոտում բնակվող անձանց, մասնավորապես, Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների երաշխավորման միջազգային-իրավական հարցերը, ինչը նոր մարտահրավերներ է առաջ բերում Հայաստանի և Արցախի պետականության, ինչպես նաև Սփյուռքի կառույցների առջև:

Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղի կանոններից. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանը չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը, ԱԺ–ում  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Դիտարկմանը, թե մտահոգիչ չէ՞ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի այն հայտարարությունը, թե իրենք անզոր էին հասկանալ՝ որտեղից էին կրակում վերջին դիտարկման ժամանակ, երբ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, փոխնախարարն ասել է, որ բնական է, եթե հայտարարությունն անհասցե է, դա խրախուսում է Ադրբեջանին դիմել այդ քայլերին։ «Ադրբեջանը դա էլ անում է, բայց, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կտրվում է միջազգային խաղի բոլոր կանոններից», – ասել է ԱԳ փոխնախարարը: Շավարշ Քոչարյանի խոսքով, թեև Ադրբեջանն իր այդ պահվածքով մեկուսանում է միջազգային խաղից, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմն իրեն պետք է ապահով զգա. «Մենք առաջին հերթին պետք է ապավինենք մեր ուժերին»: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության շուրջ ստեղծված սկանդալին և հարուցված քրեական գործին, ըստ որի՝ ԵԽ պատվիրակներից ոմանք կաշառվել են ադրբեջանական շրջանակների կողմից, Շավարշ Քոչարյանն ասել է, որ դա ապտակ է Եվրոպային: «Եկեք ճիշտ հասկանանք: Մեկը նստած է դատարանում, դատում են, դու էլ ասում ես՝ ինչ քայլեր կարող ես ձեռնարկել: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան դատ փոխաբերական, ոչ թե իրավական առումով: Այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ Եվրոպայով, խոսում է մի բանի մասին, որ համբերության բաժակը լցվել է: Մարդիկ թույլ են, նույնիսկ եվրոպական պատգամավորներ Եվրոպայի սրտից այդ գայթակղությանը չեն դիմանում: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք այն պատգամավորներն են, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է, նրանք ընտրվելու հնարավորություն չունեն»: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ պատահական չէ, որ Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ հայերն են արել, ինչ պատահում է՝ հայերն են մեղավոր: «Ասում են, որ Ալիևի ընտանիքը դրա հետ կապ չունի, բայց չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել: Սա իրենց պաշտոնական պատասխանն է: Այսինքն՝ ստացվում է, որ այդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրենց երեք միլիարդ գումար է դուրս հանվել»,- ասել է Քոչարյանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող էին էմբարգո դնել եւ արգելել որոշ երկրներին զենքի վաճառքը, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ուկրաինային ԱՄՆ զենքի մատակարարումները սրում են իրավիճակը եւ չեն նպաստում խնդրի կարգավորմանը եւ այն դիտարկմանը, թե կարելի է արդյոք դրանից եզրակացնել, որ Ադրբեջանին զենքի մատակարարումներով Ռուսաստանը չի ցանկանում լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ փոխնախարարն նշել է. «Ժամանակին ռուսական կողմն ասում էր, որ եթե իրենք դա չանեն, կանի ուրիշ պետություն։ Ես առաջ եմ քաշել հետեւյալ գաղափարը. քանի որ ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահ երկրները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, նրանք հնարավորություն ունեն որոշ երկրների վրա զենքի մատակարարումների էմբարգո դնել։ Դա հարցի լուծում կլիներ, եւ ոչ մի երկիր չէր կարող ասել, որ եթե ինքը չի մատակարարում, ուրիշից կգնեն»։ Նման որոշումներ կայացնելը բարդ է, սակայն ոչ անհնար, կարծում է Քոչարյանը։

Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին մեկուսացումից հանելու համար. Շավարշ Քոչարյան

Չպետք է հակադրել իրար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը. Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին լրագրողների հետ հանդիպմանը այսպես ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս. Շավարշ Քոչարյան

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է այն իրարանցումը, որն առաջացրել է նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը:

Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի` նախօրեին արված հայտարարությունը։

Հայ-թուրքական արձանագրություններից մինչեւ համաժողովի արդյունքներ

Երեք օր  շարունակ  մարզահամերգային  համալիրում Հայաստանի  Արցախի ու Սփյուռքի  ներկայացուցիչները քննարկեցին,  բանավիճեցին, առարկեցին, ըմբոստացան, փորձեցին լուծումներ  առաջարկել  երկիրը դժվարին  վիճակից դուրս բերելու համար։ Բաց մինչ համաժողովի արդյունքները կամփոփեին՝ չշրջանցեցին ՄԱԿ- ի Գերագույն ասամբլեային ամբիոնից հանրապետության նախագահի՝ հայ- թուրքական արձանագրություններին վերաբերող հայտարարությունները։ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների: Փոխարտգործնախարար  Շավարշ  Քոչարյանը նշում է, որ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը պատճառ դարձավ, որ հրաժարվենք  ցյուրիխյան  արձանագրություններից: Հետո արդեն ավելի ուշ նախագահի ելութին համաժողովում անդրադարձավ  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Շատ ճիշտ է, որ նման հայտարություն է արել՝ ասաց։ Հիմա վերադառնանք համաժողովի արդյունքներին: Իհարկե՝ այժմ  խոսել համաժողովի արդյունքների մասին  դեռ  վաղ է: Սակայն,  ինչպես վկայում է տարիների փորձը, համաժողովները կրում են դեկլարատիվ բնութ ու շատ հաճախ  արծարծված հարցերը մնում են թղթի վրա: Դաշնակցության  ներկայացուցիչ Կիրո Մանոյանը համաժողովների հետ հույսեր  չի կապում, ասում է, որ այս համաժողովը առիթ է  ևս մեկ անգամ  հավաքվելու, միմյանց  տեսնելու  ու ինչ-որ հարցեր քննարկելու: Օրինակ սփյուռքահայերից  շատերը հնարավորություն չունեն հանդիպել բարձրաստիճան  պաշտոնյաների հետ, համաժողովը այդ հնարավորությունը  ստեղծում է։ Համաժողովում հնչեցին բավականին քննդատական խոսքեր, Սփյուռքի  մեր հայրենակիցները խոսեցին վստահության պակասին մասին, որը հնարավորություն չի տալիս իրեն ներդրումներ անել հայրենիքում։ Իսկ ահա «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշում է, որ  շատ սփյուռքահայեր հայրենիքում  հաջող ներդրումներ են կատարել եւ դրական արդյունքներ ունեցել ոչ միայն բիզնեսում։ Ինչևէ՝  ամփոփելով Սփյուռք-Հայաստան 6- րդ համաժողովի աշխատանքները՝  Սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ համաժողովի  հիմնական մասնակիցները գոհ են աշխատանքներից: Հերթը հասավ ներողությանը: Նախարար ներողություն խնդրեց  մասնակիցներից՝ շոգ եղանակի համար: Ասաց, որ սեպտեմբերի 18-19-ը երբեք այսքան շոգ չի եղել,  գուցե պատճառն այն է, որ ձեր ջերմությունն է միացել շոգերի ու չգիտենք՝ ինչ անենք:  Հենց այս ջերմ նոտայով էլ ավարտվեց  Հայաստան –Սփյուռք համահայկական 6 համաժողովը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին որոշում դեռ չկա. Շավարշ Քոչարյան

Նալբանդյան — Մամեդյարով հանդիպումը և դրան հաջորդած ՄԽ հայտարարությունը հարց է առաջացնում, ինչո՞ւ չխոսվեց անվտանգության պահպանման համար այդքան կարևոր հետաքննության մեխանիզմների ներդրման ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ու գրասենյակների ավելացման մասին, այլ շեշտադրվեց բանակցությունները վերականգնելու հարցը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, փարատելով կասկածները, թե արդյոք դա նշանակում է, որ Երևանի համար ևս Վեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը ստորադասվել է բանակցությունների անցկացմանը՝ նշեց. «Բոլորի համար ակնհայտ է որ մինչև վստահության մթնոլորտը վերականգնվի առաջընթաց չի լինելու: Այնպես որ, նրանք, ովքեր ցանկանում են առաջընթաց, պետք է կարողանան պարտադրեն»: Իսկ վստահության համար հակառակորդը չպետք է կրակի սահմանագոտում, և հետաքննության մեխանիզմները զսպող միջոց կարող է լինել Բաքվի համար: Իսկ կկայանա արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, ինչի մասին հայտարարության տեքստում նշել էին միջնորդները: Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Հայաստանում որևէ հանդիպումից չեն  խուսափում, սակայն որոշում դեռ չկա: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ, քաղաքագետ Գագիկ Հովհաննիսյանի կարծիքով միջնորդների այս վերջին հայտարարությունը ավելի անկեղծ էր: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ապրիլից հետո կարևորվող խաղաղության ու անվտանգության պահպանման հարցը, ինչն առաջնահերթ էր,  կարծես հետին պլան է մղվում. «Արդյոք սա նշանակում է, որ ՄԽ-ը համակերպվել է Բաքվի մոտեցման հետ, որ Ադրբեջանը թույլ չի տալիս իրագործել պայմանավորվածությունները, թե շատ լուրջ բան է տեղի ունենում, որը պետք է հասկանալ և ուրվագծել անելիքները»: Նրա կարծիքով՝ ՄԽ-ը հոգնել է և միջոցներ չունի Բաքվի դիմադրությունը ճեղքելու համար: Նրանք չկարողացան անգամ ԵԱՀԿ գրասենյակները փակելու դեմ քայլեր ձեռնարկել՝ ասաց, եզրակացնելով,  թե դա փախուստ է, ինչը  լավ չէ ՀՀ-ի համար: Սաֆարյանն այդուհանդերձ մտածում է, որ գուցե այս ճանապարհով միջնորդները փորձում են օրակարգ բերել Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հարցը, ինչն այսօր պարզորոշ չի երևում:

Ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաեւ միջնորդների մոտեցումների վրա. ԱԳ փոխնախարար

Երբեւիցե հայկական կողմը փակ բանակցություններում տեղի ունեցածի վերաբերյալ պայմանավորվածությունը չի խախտել ու չի էլ խախտի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե իբր Հայաստանը խախտել է պայմանավորվածությունը՝ չխոսել բանակցություններում քննարկված խնդիրների մասին:

Բաքվում վայնասունի պատճառը հայտարարությունն է, որ Արցախի չի լինելու Ադրբեջանի կազմում. ԱԳ փոխնախարար

Ադրբեջանին վրդովվեցրել է այն, որ հայտարարվել է շատ պարզ բան. որ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ջավախքում հյուպատոսություն բացելը շտապ չէ. ԱԳ փոխնախարար

Ջավախքում հյուպատոսություն բացելը շտապ չէ: Այս մասին նոյեմբերի 3-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը, հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ծնունդով Ջավախքից պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

Ադրբեջանը՝ ԵԱՀԿ ՄԽ և միջազգային հանրության ճնշման տակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում, լինի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, թե եվրոպական կառույցներն այլասերելու հարցում»,-  ասել է Շավարշ Քոչարյանը: Բաքուն անվստահելի է, ու Ալիևի ցինիկ պահվածքը որևէ երաշխիք չի տալիս, որ ցանկացած պայմանավորվածության դեպքում այս երկիրը կկատարի ստանձնած պարտավորությունները, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ու բանակցությունների անցկացման նպատակահարմարությանը. «Բանակցությունների 2 հարթություն կա, մեկը որ բանակցեն առաջընթաց գրանցեն, մյուսը որ չվերսկսվեն ռազմական գործողությունները»: Ու եթե Բաքուն  շարունակաբար խեղաթյուրում է  իրողությունն ու հայտարարություններն իր շահերին հարմարեցնում, ապա ինչ վստահության մասին կարող է խոսք լինել: «Փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է պայմանավորվածություններից ու չի կատարում, ինքնին հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնագրի իրագործման հարցը»: Ու թեև հանդիպման օրն ու ժամը դեռ պարզ չէ, սակայն  ակնհայտ է՝ Բաքվին հանդիպման ու քննարկվելիք հարցերի բովանդակությունը դուր չի գալիս՝ կարծում է փոխարտգործնախարարը։ Շավարշ Քոչարյանը նման եզրակացության է հանգել Իլհամ Ալիեւի հայտարարությունից հետո։ Ադրբեջանի նախագահը օրերս հայտարարել էր, թե, «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»: Հայաստանի նախագահի պատասխանը չուշացավ։ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարեց. Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումը Ադրբեջանը համարում է մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու պատասխանատվությունից: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ նախագահների հանդիպումը կկայանա մինչև այս տարվա վերջ: Ադրբեջանի նկատմամբ դժգոհությունները միջազգային հանրության մոտ օր օրի սրվում են և այդ վիճակում Ալիևը շարունակում է ցինիկ պահվածքն ու հանդուգն հայտարարությունները, սակայն արդյունքում կմնա ձեռնունայն: Ցանկացած բանակցություն ունի նախապայման և Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունների հարցը միշտ օրակարգում է՝ ասում է դիվանագետը։ Նրա համոզմամբ,  Հայաստանի համար այսօր կարևորը Արցախի կարգավիճակն է և մյուս բոլոր հարցերը բխում են դրանից:

Ադրբեջանն իրեն փակուղու մեջ է դրել. Շավարշ Քոչարյան

Ղարաբաղյան գործընթացը դեռևս ոչ դյուրին գործընթացների շարքում է: Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Ղարաբաղյան խնդրին ու Բաքվի գործելաոճին է անդրադարձել ՀՀ փոխ արգործնախարարը, իրադարձություններ են ծավալվեն նաև Տալինում՝ Բաքուն փորձել է խոչընդոտել Արցախին ԵՄ-ի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու պատրաստակամությանը:  «Մի բան պայմանավորվում են, մի այլ կերպ գործում, և այդ անհեռատես քայլերով Ադրբեջանն իրեն փակուղու մեջ է դրել»,- Բաքվի վերջին օրերի պահվածքն է մեկնաբանում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք  է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը, և դա արդեն դարձել է օրինաչափություն:  Վիեննայում այլ բան են պայմանավորվում, բայց այն քայլեր, որը անում է Ադրբեջանը, ուղղված է դրան խոչընդոտելուն, նույնը՝ Սանկտ Պետերբուրգում: Այսինքն որևէ նորություն չկա այդ տեսակետից»: Ըստ փոխարտգործնախարարի՝ Ադրբեջանին վրդովվեցրել է այն հայտարարությունը, որ խնդրի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և դա հերթական ջղաձգումների տեղիք է տվել: «Սակայն երբ այդ երկիրը հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել է թե ԼՂ Հանրապետությունը, թե Ադրբեջանը Սովետական Միության օրոք: Նույնիսկ Արցախն ավելի շուտ է անկախացել, քան՝ Ադրբեջանը»: Շավարշ Քոչարյանը հստակեցնում է՝ հայկական կողմը չի խուսափում բանակցություններից: Բանակցություններին խանգարողն Ադրբեջանն է: Բանակցությունների հեռանկարի հարցում շատ հստակ խոսել են համանախագահները իրենց բազմաթիվ հայտարարություններում՝ նշելով, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը՝ կողմերի միջև վստահությունն է: Հենց վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի իր հանձնառությունները, որպեսզի  հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը լուծվի: Ըստ փոխարտգործնախարարի՝ ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա, ինչն ակնհայտ է: Բաքուն ոչ միայն ջղաձգվում է այն հայտարարություններից, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլև հեղինակավոր կառույցների կողմից Արցախին միջազգային ծրագրերում ընդգրկելու ծրագրերից։ Տալլինում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ընթացքում Վրաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները դեմ են հանդես եկել «Իրական արդյունքները մարդկանց համար, ինչպիսին կլինի ԱԳ-ությունը 2020 թվականին» եզրափակիչ հռչակագրին։ Դրանում ամրագրված է կետ, ըստ որի՝ առաջարկվում է ԵՄ-յանը ուղիղ ֆինանսավորել  ոչ կառավարական   կազմակերպություններին, որոնք աշխատում են հակամարտությունների գոտիներում: Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ այս կետի նպատակը  չճանաչված հանրապետություններին ուղիղ ձևով ֆինանսական օգնություն տրամադրելն է։ Ամեն դեպքում՝ չի հաջողվել տեքստից հանել դրույթը։ Դե իսկ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարևորել է  Էստոնիայում կայացած համաժողովը, որը նախորդում է  մեկ ամսից Բրյուսելում մեկնարկող  ԱլԳ գագաթաժողովին: Նա վստահեցրել է, որ արվելու է հնարավորը՝ անդամ երկրների ու ժողովուրդների համար առաջընթաց ապահովելու համար: «ԱԳ—ը կապ չունի ոչ աշխարհաքաղաքականության և ոչ էլ ազդեցության այլ ոլորտների հետ: Այն մարդկանց կյանքում իսկապես դրական փոփոխություններ մտցնելու համար է: Սա գործընկերություն է հանունի, ոչ ընդդեմի: Սա գործընկերություն է հանուն տնտեսության և առևտրի, բայց  առավելապես՝ հանուն ժողովրդավարության,  մարդու  իրավունքների, օրենքի գերակայության և քաղաքացիական հասարակության գործունեության: Ես տեղյակ եմ, որ ձեզանից շատերն աշխատում են բարդ միջավայրում, բայց դուք մշտապես կարող եք վստահ լինել, որ ԵՄ ձեր կողքին է և հասկանում ենք ձեր աշխատանքի կարևորությունը»: Մոգերինին շեշտել է, որ ԵՄ ԱլԳ հավակնոտ ծրագրի իրականացնելու համար անդամ երկրների աջակցությունն է պետք։

Որևէ խոչընդոտ չկա նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար. Շավարշ Քոչարյան

Որևէ խնդիր չենք տեսնում նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար, խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է. Շավարշ Քոչարյան

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է, բայց ժամկետների մասին դեռ հայտնի չէ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում մշակութային միջոցառմանը մասնակցելու համար, ԵՄ-ի հետ այցը կապ չունի. Քոչարյան

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, թե նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցը որևէ առնչություն ունի ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ, որի ժամանակ ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը։

Ղարաբաղյան հակամարտությունից մինչև դեսպանների նշանակման շուրջ թեժ քննարկումներ. Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում

Հայաստանը 2018-ին դիվանագիտական գործընկերների ցանկը համալրել չի նախատեսում. նոր դեսպանատների բացում, միջազգային կառույցների  նոր անդամակցություններ այս պահին չեն  ենթադրվում: Արտաքին քաղաքական գերատեսչությունը  նախատեսում է  շարունակել աշխատանքը այն հիմնական ուղղություններով, որոնցով շարժվել է 2017-ին: Դրանց մասին այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  խոսել է  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Պատգամավորներին նա ներկայացրել է այդ ուղղությունները, իսկ  լրագրողների հետ զրույցում ստիպված եղել  մանրամասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին հայտարարություններն  ու  դեպասնների վերջին  նշանակումները: Ադրբեջանի և Հայաստանի  արտգործնախարարների նոր  հանդիպում առաջիկայում նախատեսված չէ, փոխարենը նոր հանդիպման մասին խոսել է  Թուրքիայի նախագահը:  Երեկ թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է  ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հիմնահարցը: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր է ՝ նշել է  Էրդողանն ու առանց ավելորդությունների հավելել՝ եթե Պուտինն իսկապես կենտրոնանա այս գործի վերա, հիմնախնդրի լուծումը շատ կհեշտանա:  Հայաստանի փոխարտգործնախարար  Շավարշ Քոչարյանն այս հայտարարությանն արձագանում է, այսպես ասենք, միայն հայտնի փաստերի տեսանկյունից: «Նորություն չէ, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի մեջքին է կանգնած, ասում է նույնը, ինչ Ադրբեջանը: Այս տեսանկյունից մենք հստակ գիտենք Թուրքիայի դիրքորոշումը»: Օրերս մի հայտարարություն էլ Սերժ Սարգսյանն էր արել, բայց արդեն ներքին քննարկումներից մեկի ժամանակ՝  նշելով,  որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը ցավոտ լուծումներ ու  փոխզիջումներ է ենթադրում: Լրագրողներն այսօր փոխարտգործնախարարից մանրմասներ էին ակնկալում: Քոչարյանը, սակայն, փակագծեր բացելու մասին հարցը տեղին չի համարում և կարծում է, որ որևէ նոր բան նախագահը չի ասել: Ցանկացած նմանատիպ խնդրի դեպքում  եթե գնում ես լուծման, ապա լինում են փոխադարձ քայլեր՝ փոխզիջումներ: Բայց ես հրաժարվում եմ խոսել որեւէ փոխզիջման մասին, որովհետեւ եթե մի կողմը ոչ թե խոսում է զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմի զիջումների մասին կոպիտ սխալ է, դա կլինի հենց զիջում, ոչ թե փոխզիջում: Այսօր դուք չեք կարող նշել Բաքվի կողմից որեւէ մի հայտարարություն, որ ինքը պատրաստ է ինչ-որ բան զիջել, այդ դեպքում ես համարում եմ մազոխիզմ՝ անընդհատ այդ հարցը տալ: Շավարշ Քոչարյանն այսօր խորհրդարանում էր հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում:  Նախարարությունը  հաջորդ տարվա ընթացքում բյուջեից  շուրջ  16  միլիարդ դրամ է ստանալու, համարյա այնքան, որքան նախորդ տարվա ընթացքում: Գործունեության ուղղությունները գրեթե  նույնն են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, Ցեղասպանության ճանաչում, երկկողմ ու բազմակողմ հարաբերություններ: 2018-ին որևէ նոր միջազգային կառույցի անդամակցելու պլաններ Հայաստանն այս պահին չունի, չի նախատեսում նաև նոր դեսպանության բացում որևէ երկրում: Արտաքին քաղաքական գերատեսչությունում փորձելու են շեշտել դեսպանությունների աշխատանքի տնտեսական բաղադրիչը: Կառավարությունը դա փորձում է անել արդեն երկու տարի,  կան արդյոք չափելի արդյունքներ՝ հետաքրքվում էր «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Չափելի թվերով դժվար է խոսել: Դժվար է ասել, թե որ մասն է ԱԳՆ-ի աշխատանքի արդյունքը, որ մասը էկոնոմիկայի նախարարության, որքանը այլ կառույցների:  Պարզ է միայն մեկ բան՝ ցուցանիշը տվյալ երկրի հետ ապրանքաշրջանառության և ներդրումների ծավալներն են»: Մեր դեսպանատների կեսից ավելիում ունենք 2 դիվանագետ ՝ դեսպանն ու հյուպատոսը: Ուժերը փոքր են, աշխատանքի ծավալները մեծ: Շավարշ Քոչարյանը նաև սրանով է բացատրում դեսպանությունների  տնտեսական գործունեության ցածր արդյունավետությունը: Տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու ակնկալիքներ  կլինեն նաև ամենթարմ  ՝ Վրաստանում վերջերս նշանակված  դեսպանից: Լրագրողնեըի հարցին,  թե ինչ սկզբունքով է ընտրությունը կանգ առել Ռուբեն Սադոյանի վրա, ով դիվանագետ չէ ու հայտնի է որպես գործարար, Շավարշ Քոչարյանը պատասխանեց: «Շատ լավ գիտեք,  և  դա ոչ միայն Հայաստանի պրակտիկան է, այլև այլ պետությունների, որ նշանակումները հաճախ լինում են քաղաքական»: Իսկ ընդհանրապես Շավարշ Քոչարյանը տարակուսում է, թե ինչու է դեսպանների նշանակաման հարցը նման քննարկումների առիթ դառնում Հայաստանում: Վրաստանն, ասում է, տարբեր դեսպաններ է նշանակել Հայաստանում, բայց նրանց մասին մամուլում երբևէ նման քննարկումներ չեն ծավալվել: Իսկ Ռուբեն Սադոյանի գնահատականը ԱԳՆ-ն, ըստ Շավարշ Քոչարյանի, կտա՝ նրա աշխատանքի արդյուքները գնահատելով:

Հայաստանն ու Դանիան դյուրացնում են վիզաների տրամադրումը

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ համաձայնագրով էապես դյուրացվում է Հայաստանի քաղաքացիների համար Դանիա մուտքի վիզայի ստացումը: «Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում: Դյուրացումը վերաբերում է տարբեր խմբերի՝ գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, պատվիրակությունների անդամներին: Սա լուրջ քայլ է՝ Եվրոպական միության հետ վիզաների դյուրացման գործում ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

Դյուրացվում է Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան

ՀՀ կառավարության այսօր ընդունված  որոշմամբ դյուրացվում է Հնդկաստանի քաղաքացիների մուտքը մեր երկիր: Այսուհետ նրանք կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Մինչ այս, Հնդկաստանի քաղաքացիները կարող էին Հայաստան այցելել միայն հրավերի դեպքում կամ Հայաստանի դեսպանատանը դիմելով: Այս որոշման պարագայում Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանակետերում, էլեկտրոնային կարգով, դեսպանատանը դիմելով: Սա կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու ներդրումների խթանմանը», — որոշման նախագիծը կառավարությանը ներկայացնելիս ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները թիվն աճել է 168%-ով (2017թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը տրամադրել է 1695 ՀՀ մուտքի արտոնագիր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 479-ով): Միաժամանակ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին ևս կնպաստի ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը: Որոշման ընդունմամբ էլ ավելի կաճեն Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը և առևտրաշրջանառության ծավալները, երկուստեք կխթանվեն ներդրումները:

Փորձագետները գրեթե չեն կասկածում, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրվի

Վաղը Բրյուսելում մեկնարկելու է Արևելյան  գործընկերության գագաթաժողովը: Նախատեսված է, որ այնտեղ ստորագրվելու է  Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին նոր համաձայնագիրը: Համաձայնագրի կարեւորության եւ որոշ առանցքային կետերի մասին այսօր խոսել են հայաստանյան փորձագետները՝ Ֆրիդրիխ Նաումանիի հիմնադրամի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ: Փորձագիտական շրջանակներում գրեթե կասկած չկա, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրվի: Հայաստանի համար դրա կարեւորությունն էլ, կարծես թե, դուրս է կասկածից, իսկ, ահա, ստորագրվելիք համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում փորձագիտական շրջանակների մոտեցումները միանշանակ չեն:       ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը լրացուցիչ գործիք է լինելու. հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն առանձնացրեց համաձայնագրում տեղ գտած մարդու իրավունքների, մասնավորապես արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ դրույթները, որոնք եթե իրականում կիրառվեն՝ լրջագույն արդյունք կարող են արձանագրել այդ ոլորտներում: «Լուրջ քայլ է, որ կկատարվի: Բայց ինչպիսին կլինի կիրառումը՝ կախված է նաեւ հասարակության պահանջատիրությունից, քաղաքացիական հասարակության պահանջատիրությունից»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նույնպես համոզված է, որ համաձայնագրից ստանալիք օգուտների 90 տոկոսը կախված է լինելու հենց դրա իրականացումից ու եթե ինչ-որ բան այնպես չլինի, ուրեմն պետք է մեղադրենք ինքներս մեզ: «Այժմ հստակ է, որ մենք ունենք մի փաստաթուղթ, որը համարվում է Հայաստանի արդիականացման հենք կամ ծրագիր: Վստահեցնում եմ Ձեզ, որ 400 էջի վրա հեքիաթ չէ, որ գրված է, հռչակագրային ձևակերպումներ չեն, որ արված են»: Համաձայնագիրը բավականին մեծ դիապազոն է ստեղծում Հայաստանի և Եվրամիության միջև արտաքին ու անվտանգության հարցերում երկխոսության ծավալման համար, ինչը Ստեփան Սաֆարյանի կարեւորում է։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ համաձայնագրում նաեւ ԵՄ-ն ի դեմս իր անդամ 28 երկրների համաձայնեցնում է ղարաբաղյան քաղաքականությունը, որպեսզի թույլ չտրվի հետագայում խնդրի տեղափոխում այլ ատյաններ, ինչին ձգտում է Ադրբեջանը: «Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձևակերպումներ տալու: Հուսով եմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիևին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիևի կողմից կմեկնաբանվի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»: Այս հարցի հետ կապված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը այսօր լրագրողներին հորդորել է սպասել եւս մեկ օր՝ բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար: ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը Համաձայնագրի կարեւորությունը շեշտեց եվրոպական ինստիտուտներին մոտ գտնվելու առումով: «Այս փաստաթուղթն իր խորությամբ թեև զիջում է Ասոցացման համաձայնագրին, ամեն դեպքում համապարփակ է և արտացոլում է երկկողմ հարաբերություններն ու դրանց մակարդակը: Այն նաև նախանշում է երկխոսություն ու համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում: Պայմանագրի մեծ մասը ներառում է ԵՄ ստանդարտ ձևակերպումներ՝ մարդու իրավունքների, զանգվածային ոչնչացման զենքի, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Նախատեսում է համագործակցություն տրանսպորտի, տուրիզմի, հարկային քաղաքականության, մշակույթի և այլ ոլորտներում: Կարևոր է նաև, որ այս փաստաթղթով Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, մեր օրենսդրությունը որոշ ոլորտներում մոտեցվելու է եվրոպականին»: Համաձայնագրով նախատեսվում է երկխոսություն սկսել մուտքի արտոնագրի ազատականացման պայմանների շուրջ, որը վիզաների տրամադրման դյուրացման մասին է: Վլադիմիր Կարապետյանի ձեւակերպմամբ՝ ստորագրվելիք պայմանագիրը, չլինելով ոչ մի հարցում հեղափոխական, նոր, քաղաքական, իրավապայմանագրային հիմք է ստեղծելու հարաբերություններին նոր որակ հաղորդելու, զարգացնելու համար: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը սխալ համարեց ստորագրվելիք նոր համաձայնագիրն Ասոցացման պայմանագրի հետ համեմատելը: Նա շեշտեց նաեւ, որ ստորագրելով Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանն օգտագործում է սուվերեն պետությանը հարիր գործիքներից մեկը: Փորձագետը, սակայն, մտահոգություն ունի համաձայնագրի իրականացման մասով. «Չկա պարտավորությունները չկատարելու համար քաղաքական կամ իրավական պատասխանատվություն, նշանակում է, որ դրա կատարումը թողնված է կողմերի բարի կամքին: Ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար հարկավոր է քաղաքական ու հասարակական աջակցություն, որոնք պետք է ինչ-որ կերպ ճնշում գործադրեն: Ես կասկածամիտ եմ, սակայն, այս հարցում, որովհետև մեր խորհրդարանականներին այդքան էլ չի հետաքրքրում ԵՄ-Հայաստան համագործակցությունը»: Մենք կճնշենք, բարեփոխումները կիրականան, չենք ճնշի, չեն իրականանա:  Հասարակությունից է կախված՝ որքանով հետամուտ կլինենք դրա իրականացմանը: Հակառակ դեպքում՝ թուղթ սևացնելով մեր կյանքը չի լավանա՝ եզրափակեց Արթուր Ղազինյանը:

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կնպաստի նաեւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը. փորձագետներ

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի տեքսը բավականին լավ ընդունվեց: Փորձագետները գրեթե կասկած չունեն, որ այն  կստորագրվի: Կարելի է ասել՝ փորձագիտական հանրության ընդհանրական կարծիքն այն է, որ թեև նոր համաձայնագիրը զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում ու մնում է, որ  ՀՀ իշխանությունները կամք դրսևորեն դրանք իրականացնելու համար: Փորձագետները նաեւ կարեւորում ու դրական են գնահատում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումները, որոնք բխում են հայկական կողմի շահերից: Միաժամանակ, սակայն, առկա են որոշ մտահոգություններ առ այն, որ այդ համաձայնագրի եւ ԱլԳ գագաթաժողովի հռչակագրի տեքստերում եղած ԼՂ հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները կարող են տարբեր լինել, քանի որ որոշ երկրներ, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանը ջանք չի խնայում, որպեսզի հռչակագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության առաջնայնությունը շեշտող ձեւակերպում: Հայաստանյան փորձագետները, մինչդեռ, որեւէ խնդիր չեն տեսնում, անգամ այդ պարագայում, քանի որ, ի տարբերություն Հռչակագրի, համաձայնագիրը պարտադրող նշանակություն ունի: Մինչեւ երեկ էլ՝ ԱլԳ գագաթաժողովի նախօրեն, ՀՀ արտաքին գերատեսչությունից հավաստումներ էին հնչում, որ աշխատում են, բանակցում, որ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի տեքստում ԼՂ հիմնահարցը ներկայացվի հայկական դիրքորոշմանը չվնասող ձևակերպումներով: Երեկ էլ լրագրողների հետ ճեպազրույցում՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շեշտեց եւ կարեւորեց այն փաստը, որ Հայաստան-ԵՄ ստորագրվելիք նոր Համապարփակ եւ ընդլանված գործընկերության մասին համաձայանագրում ԼՂ վերաբերյալ ձեւակերպում առկա է. «Ինքնին այդ համաձայնագիրը պարունակում է դրույթ՝ կապված, ընդհանուր առմամբ, ԼՂ-ի հետ եւ  այդ ստորագրումը, համենայնդեպս, ապագայում նմանատիպ հարցերը կհանի: Այս փուլում դեռեւս բանակցություններ են»: Հայաստանյան փորձագիտական շրջանակներում կա համոզմունք, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը  կնպաստի նաեւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը եւ այդ առումով այլընտրանքային նշանակություն կունենա: Այս տեսանկյունից հարցին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  երեկ անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. Սերժ Սարգսյան.«Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝  իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է»։ Հայաստանյան փորձագետների կարծիքով՝ Բրյուսելում ստորագրվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում Ղարաբաղյան խնդրին առնչվող ոչ հայանպաստ ձևակերպումներ չեն լինի: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ ԵՄ-Հայաստան նոր Համաձայնագիրը բավականին մեծ դիապազոն է ստեղծում Հայաստանի և Եվրամիության միջև արտաքին ու անվտանգության հարցերում երկխոսության ծավալման համար: Նրա դիտարկմամբ՝ համաձայնագրում ԵՄ-ն, ի դեմս իր անդամ 28 երկրների, նաեւ համաձայնեցնում է ղարաբաղյան քաղաքականությունը, որպեսզի թույլ չտրվի հետագայում խնդրի տեղափոխում այլ ատյաններ ու մանիպուլիացիաներ, ինչին ձգտում է Ադրբեջանը: Ստեփան Սաֆարյան. «Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձևակերպումներ տալու: Հուսով եմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիևին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիևի կողմից կմեկնաբանվի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այն պարագայում, երբ ԵՄ-Հայաստան համաձայնագրում կա ԼՂ հարցին նվիրված դրույթ, որեւէ մտահոգություն չունի՝ հռչակագրի հետ կապված: «Պրեամբուլայում հստակ ասված է, որ խաղաղ ճանապարհով պետք է կոնֆլիկտը լուծվի՝ հիմնվելով ինքնորոշման սկզբունքի վրա, նաև տարածքային ամբողջականության, բացի դրանից, որ Մինսկի խումբն է գլխավոր ձևաչափը: Դա նշանակում է, որ պայմանագրում Ղարաբաղի հետ կապված խնդիր չկա, ու դա ավտոմատ պետք է արտահայտվի նաև հռչակագրում։ Հռչակագիրը չի կարող Ղարաբաղի հարցով այլ կարծիք արտահայտել, այն կարծիքից, որը կա պայմանագրում, որը պետք է նույն օրը ստորագրի Եվրամիությունը Հայաստանի հետ»։ Ընդամենը պետք է դիվանագիտական աշխատանք տանել՝ հռչակագրում ԼՂ խնդիրը այլ հակամարտություններից տարանջատելու համար: Քաղաքագետի խոսքով՝ եթե նույնիսկ ԱլԳ հռչակագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանի նախագահը այն կարող է ստորագրել վերապահումով, ինչն ինքնին կնշանակի, որ փաստաթղթի այդ մասը չի աշխատելու:

Հետամուտ ենք լինելու. Շավարշ Քոչարյանն՝ Արա Բաբլոյանին Մոսկվայում ստուգելու դեպքի մասին

Հայաստանը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը պահպանվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած ահազանգին, ըստ որի՝ Մոսկվայի օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջել են հանել գոտին ու մանրամասն ստուգել են։

Բաքուն է դեմ խաղաղ կարգավորմանը, հարկ են հասցեական շեշտադրումներ. Թեւան Պողոսյան

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում արված Լավրով, Թիլերսոն, Ռոժե-Լական հայտարարությունը կոչ է` ուղղված կողմերին կենտրոնացնել ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ տալու ուղղությամբ:  Բացի դա նշվում է, որ հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա է: Այս վերջին ձևակերպումը հատկապես դուր չի գալիս ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանին: Ինչու հասցեական հայտարարություններ չեն արվում, ասում է նա: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները միասնաբար հանձնառու են մնում՝ հակամարտությունը Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների` ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու  ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման հիման վրա կարգավորելու հարցում: Հայտարարությունն արվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականի կողմից Վիեննայում կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի հանդիպումից հետո: Նրանց  գոհացնում է  ակտիվացած բանակցությունների փաստը և հիմք տալիս կոչ անելու կողմերին` կենտրոնացնել ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ տալու ուղղությամբ: «Հղում անելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ ձեռնարկելու  նախագահների հանձնառությանը՝ Բաքվին և Երևանին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: 2016-ին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է  իրականացվեն»,- նշված է հայտարարության մեջ: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանձնառությունների կատարման մասով հստակեցնում է. «Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի մասին հիշատակումը նշանակում է, որ վստահության մթնոլորտ պետք է ձևավորվի»: Սակայն Բաքուն անվստահելի է։ Բանակցային սեղանի շուրջ Ալիևը կարող է համաձայնություն տալ,  բայց հետո հրաժարվել՝ նկատում է փոխարտգործնախարարն ու շեշտում, որ հանդիպումների հաճախակիությունը դրական է զուտ այն առումով, որ թուլացնում է լարվածությունը: Հայտարարությունում նաև շեշտվում է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա է: Այս առումով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը հիշեցնում է, որ Բաքուն է դեմ խաղաղ կարգավորմանը և հարկ էր, որ արվեին հասցեական շեշտադրումներ. «Ինչու են ևս մեկ անգամ կողմերին կոչ անում եթե Բաքուն է խոչընդոտում հետաքննության մեխանիզմների ներդրմանը»: Հետևաբար՝ այս փաստաթուղթը պետք է դնել արդեն առկա մյուս փաստաթղթերի վրա, քանի որ իրական կյանքը բոլորովին այլ է՝ ասում է։

ՀՀ խորհրդարանը կքննարկի եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը

Երկարատեւ քննարկումներից, բանավեճերից հետո Աժ լիագումար նիստի օրակարգ մտավ եզդիների ցեղասպանությանը դատապարտող հայտարարության նախագիծը։ Այսօր այն քննարկման առարկա էր դարձել խորհրդարանական հանձնաժողովներում: Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախաձեռնած վայրագությունների արդյունքում սպանվեցին եւ գերեվարվեցին հազարավոր եզդիներ: Անգամ այսօր հայտնի չէ զոհերի իրական թիվը: Հայաստանի խորհրդարանում փորձում են խնդրին մոտենալ այնպես, որպեսզի այն չվնասի ոչ հայ, ոչ եզդի ժողովուրդներին: Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանն այսօր Աժ-ում հանձնաժողովից հանձնաժողով էր գնում իր համար կարեւորագույն հարց ներկայացնելու համար: Նախորդ գումարման Աժ-ից դեռեւս խմորվում էր Հյուսիսային Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների ցեղասպանության դատապարտման բանաձեւի ընդունման հարցը: Այն հասունացավ միայն այս գումարման խորհրդարանում եւ այսօր արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովներում համապատասխան հայտարարության տեքստը դրական եզրակացության արժանացավ եւ մտավ լիագումար նիստի օրակարգ: Հենց այս հարցը ներկայացնելու համար գլխավոր զեկուցող է ընտրվել Ռուստամ Մախմուդյանը: Եզդիների ցեղասպանության բանաձեւեր եւ հայտարարություններ ընդունել են ԵԽԽՎ-ն, ԱՄՆ Կոնգրեսը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի Համայնքների պալատները, Ֆրանսիայի Սենատը եւ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Մեզ մոտ նախորդ խորհրդարանում հարցի ջատագովն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Նոր տեքստի հեղինակն արդեն  հանրապետական խմբակցության պատգամավորներն են: Փաստը, թերեւս, ի ցույց է դնում խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը քննարկվելիք հարցի վերաբերյալ: Եզդիների ցեղասպանությանն առնչվող հայտարարությունը, սակայն, կուսակցական պատկանելիության խնդիր չունի:  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան  եւ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան: Հարցի քննարկումը Հայաստանի խորհրդարանում արդեն հստակեցված է, մնում են խմբագրական շտկումները՝ հետագայում ոչ հայ համայնքի, ոչ էլ ընդհանրապես եզդի ժողովրդի իրավունքներն Իրաքում չվնասելու համար: Այս հարցերին հատկապես ուշադրություն հրավիրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Իրաքի Հանրապետության ղեկավարությունը տեղյակ է Հայաստանի խորհրդարանում մեկնարկած գործընթացից: Իրաքի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի պատվիրակությանը հայաստանյան այցի ժամանակ ներկայացվել է խնդիրը։ Վերաբերմունքը դրական է: Իսկ Հայաստանի արտգործնախարարության վերաբերմունքը գործընթացի առնչությամբ խորհրդարանին փոխանցեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Արտգործնախարարության համար նաեւ կարեւոր է նրբանկատ ձեւակերպումը՝ մեղադրանքներում Իրաք պետությանը չներքաշելու համար: Հայտարարության տեսքի հեղինակները խոստացան մինչեւ լիագումար նիստ փոփոխել նախնական տեքստը եւ հաշվի առնել երկու հանձնաժողովներում հնչած բոլոր առաջարկությունները:

Շավարշ Քոչարյանին թոշակի են ուղարկում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում։ Դեսպաններ են փոխվում, ԱԳ նախարարի տեղակալներից առայժմ միայն Արմեն Պապիկյանն է նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Դեկտեմբերի 25-ին Թբիլիսիում ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան (Lasha Darsalia)։

Կարագանդայի դեպքերին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել. ԱԳՆ

Կարագանդայի դեպքին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Այս ամսին ասվում է նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունում, որը տարածել է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Մոսկվայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

Ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

На русском

МИД РА: Пакетное урегулирование карабахской проблемы должно начаться с признания Азербайджаном НКР

Предложенный сопредседателями Минской группы ОБСЕ Мадридский документ предполагает основанное на взаимных компромиссах пакетное урегулирование нагорно-карабахской проблемы. Об этом заявил замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Замминистра ИД Армении представил участникам летней школы «Диаспора» последние развития в процессе урегулирования нагорно-карабахского конфликта

Шаварш Кочарян 12 июля принял участников курсов молодых лидеров и журналистов диаспоры программы летней школы «Диаспора» министерства диаспоры Армении

Азербайджан должен признать право на самоопределение и реализацию этого права народом Нагорного Карабаха: МИД Армении

По просьбе «Арменпресс», замминистра ИД Армении Шаварш Кочарян прокомментировал заявление министра ИД Азербайджана Мамедьярова о поэтапном устранении препятствий переговорам вокруг урегулированяи карабахского конфликта.

По мнению Шаварша Кочаряна, во время встречи Алиев-Путин—Роухани не будет обойден и вопрос НКР

Встреча президентов Азербайджана, РФ и ИРИ в Баку состоится 8-го августа. Известно, что 10-го августа президент Армении Серж Саргсян встретится в Москве с президентом РФ Путиным.

Замглавы МИД РА: Деструктивная позиция Азербайджана выдвигает на первый план вопрос признания НКР

Деструктивная позиция Азербайджана показывает, что необходимо пересмотреть подходы переговорного процесса. Об этом заявил заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Международное признание независимости Карабаха выходит на первый план по сравнению с переговорами – замглавы МИД Армении

Международное признание независимости Карабаха выйдет на первый план по сравнению с переговорным процессом, сказал заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Замглавы МИД Армении: международное признание независимости Карабаха опередит по значимости переговоры

Международное признание независимости Карабаха выйдет на первый план по сравнению с переговорным процессом, сказал в пятницу журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Замминстра: армянский МИД занимается вопросом запрета на въезд в РФ Степана Григоряна и сообщит о результатах

Внешнеполитическое ведомство Армении занимается вопросом запрета на въезд в Россию армянского политолога, главы Центра "Глобализация и региональное сотрудничество" Степана Григоряна, сказал заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Единственный формат по урегулированию проблемы НК, обладающий международным мандатом – это сопредседательство Минской группы ОБСЕ – МИД РА

«Это не только мнение Армении, но и позиция стран-сопредседателей МГ ОБСЕ, что не раз было декларировано на разных уровнях», - сказал Шаварш Кочарян.

Армянская сторона никогда не избегала встреч на высшем уровне по вопросу урегулирования проблемы НКР – Шаварш Кочарян

Армянская сторона никогда не избегала встреч на высшем уровне по вопросу урегулирования проблемы НКР, если в них можнос достичь какого-то результата.

Любое вмешательство Турции в урегулирование проблемы НК может только навредить – Шаварш Кочарян

«Вместо того чтобы рассуждать о сдаче территорий, пусть лучше пресс-спикер президента Турции говорит о Кипре, который они оккупировали», - как передает Арменпресс, сказал Кочарян.

Ереван не ожидает изменений в переговорах по Карабаху при сохранении деструктивной позиции Баку– МИД

Ереван не ожидает изменений в переговорах по Карабаху при сохранении деструктивной позиции Азербайджана, сказал во вторник журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

МИД Армении направил запрос российской стороне из-за запрета армянскому политологу на въезд в РФ

Министерство иностранных дел Армении направило запрос в российское внешнеполитическое ведомство из-за запрета на въезд в Россию армянскому политологу, главе Центра "Глобализация и региональное сотрудничество" Степану Григоряну, сказал во вторник журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Замглавы МИД РА: Турцию необходимо держать как можно дальше от урегулирования карабахского конфликта

Турции необходимо держаться как можно дальше от процесса урегулирования нагорно-карабахского конфликта. Об этом 12 октября заявил замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Турции нет места в карабахском процессе, а позиция РФ отражена в ереванском заявлении - МИД Армении

Турции с ее неприкрытой односторонней позицией нет места в нагорно-карабахском переговорном процессе и ее нужно держать далеко от него, заявил замглавы МИД Армении Шаварш Кочарян, комментируя реакцию Анкары на заявление министра иностранных дел РФ Сергея Лаврова.

МИД Армении: Турцию необходимо держать как можно дальше от карабахского урегулирования

Заявление министра иностранных дел Турции Мевлюта Чавушоглу относительно карабахского урегулирования доказывает, что Турцию необходимо держать от процесса урегулирования как можно дальше, заявил заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Турцию необходимо держать подальше от процесса карабахского урегулирования - Шаварш Кочарян

Заявление министра иностранных дел Турции Мевлюта Чавушоглу относительно карабахского урегулирования доказывает, что Турцию необходимо держать от процесса урегулирования как можно дальше, заявил заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Договоренности о встрече президентов Армении и Азербайджана пока нет – Кочарян

Договоренности о проведении встречи президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева на сегодняшний момент не достигнуто, сказал журналистам в четверг замглавы армянского внешнеполитического ведомства Шаварш Кочарян.

Баку не соблюдает Венские и Санкт-Петербургские договоренности по Карабаху – Шаварш Кочарян

Обострение ситуации на карабахско-азербайджанской линии соприкосновения свидетельствует о несоблюдении азербайджанской стороной Венских и Санкт-Петербургских договоренностей, сказал журналистам в четверг заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Малочисленность армянских дипмиссий не позволяет решать поставленные задачи – замминистра

Малочисленность армянских дипломатических миссий за рубежом не позволяет эффективно решать поставленные перед ними задачи, сказал заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Смена хозяина Белого Дома не дает повода для серьезного беспокойства в вопросе изменения политики в регионе – МИД Армении

Мы имеем дело со стабильной системой, со стабильным экспертным полем и программами и подходами, сказал замглавы МИД Армении Шаварш Кочарян, комментируя президентские выборы в США и победу Дональда Трампа

Баку продолжает торпедировать реализацию Венских и Санкт-Птербургских договоренностей - МИД Армении

Военные учения в Азербайджане являются нарушением предварительных договоренностей с Арменией, сказал в четверг журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Баку продолжает торпедировать венские и санкт-петербургские соглашения: Шаварш Кочарян

По мнению заместителя министра иностранных дел РА Шаварша Кочаряна, проведением военных учений Баку продолжает торпедировать реализацию венских и санкт- петербургских соглашений

МИД Армении не ожидает резких изменений позиции США по Карабаху после избрания Трампа

Резкие изменения в позиции США по карабахскому вопросу после избрания президентом этой страны Дональда Трампа вряд ли возможны, сказал в среду журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Статус русского языка в Армении находится на должном уровне – замглавы МИД

Существующий в Армении статус русского языка полностью удовлетворителен, сказал в среду журналистам заместитель главы МИД страны Шаварш Кочарян, комментируя заявление посла по особым поручениям МИД РФ Элеоноры Митрофановой о необходимости придания русскому языку законодательного статуса в странах бывшего СССР.

Шаварш Кочарян представил первоочередные задачи стран-посредниц в вопросе урегулирования карабахского конфликта

Милитаристская риторика последних дней президента Азербайджана свидетельствует о том, что переговорный процесс используется властями Азербайджана в качестве вуали, а на самом деле они ведут совершенно другую политику.

Соглашение о пребывании российской военной базы не накладывает на Армению ответных обязательств - Кочарян

Соглашение о пребывании российской военной базы на территории Армении не симметрично, то есть не накладывает на армянскую сторону ответных обязательств по оказанию помощи РФ в случае агрессии против этой страны, сказал замглавы МИД Армении Шаварш Кочарян.

Армения никогда не срывала встречи по Карабаху – замглавы МИД

Армянская сторона никогда не срывала встречи по карабахскому урегулированию, заявил в среду журналистам замглавы МИД Армении Шаварш Кочарян, комментируя звучащие из Баку заявления о том, что Ереван отказывается от подобных встреч.

Заявления Алиева доказывают, почему международное сообщество должно признать независимость Нагорно-Карабахской Республики: Кочарян

По просьбе «Арменпресс», замминистра ИД Армении Шаварш Кочарян прокомментировал последние заявлени президента Азербайджана Ильхама Алиева.

Граждане РФ смогут посетить Армению по внутренним паспортам уже к лету – МИД

Граждане России смогут посетить Армению по внутренним паспортам уже к лету, сказал в четверг журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян после заседания правительства.

Граждане России смогут посетить Армению по внутренним паспортам уже к лету – МИД

Граждане России смогут посетить Армению по внутренним паспортам уже к лету, сказал в четверг журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян после заседания правительства.

Безадресные заявления сопредседателей Минской группы ОБСЕ дают Азербайджану возможность действовать более разнузданно: Шаварш Кочарян

«Заявления сопредседателей Минской группы ОБСЕ всегда были таковыми, они неполноценны именно тем, что являются безадресными, что дает Азербайджану возможность действовать более разнузданно»,- сказал замминистра ИД Армении Шаварш Кочарян.

В заявлении Лаврова о карабахском конфликте нет изменения позиций: Шаварш Кочарян

«Никакого изменения позиции нет, и позиция сопредседателей известна давно, известны и множественные заявления, сделанные ими. Просто Азербайджан всегда действовал вне этих заявлений, именно поэтому вопрос и обсуждался»,- сказал замминистра ИД Армении Шаварш Кочарян.

Армения не ожидает радикальных изменений позиции США в карабахском урегулировании и признании Геноцида

Ереван не ожидает радикальных изменений позиции США в вопросах карабахского урегулирования и признании Геноцида армян в связи избранием Трампа президентом, сказал замглавы МИД Армении Шаварш Кочарян

Арест Лапшина является грубейшим нарушением права на передвижение и свободы слова – МИД Армении

Арест в Минске по требованию Баку российско-израильского блогера Александра Лапшина, посетившего Карабах, является грубейшим нарушением права на передвижение и свободы слова, сказал замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Армения не боится военного решения карабахского конфликта, но предпочитает мирное урегулирование – МИД

Армения не боится военного решения карабахского конфликта, но предпочитает мирное урегулирование, сказал в четверг журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Препятствование деятельности офиса ОБСЕ в Армении является очередной спекуляцией Баку– МИД

Препятствование деятельности офиса ОБСЕ в Армении является очередной спекуляцией Азербайджана, сказал в четверг журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Кочарян: наглый вопрос азербайджанского журналиста заставил Лаврова назвать все своими именами

Наглый вопрос азербайджанского журналиста по Карабаху заставил министра иностранных дел России Сергея Лаврова назвать все своими именами, сказал в четверг журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Военная риторика Азербайджана свидетельствует о безальтернативности международного признания Карабаха – МИД Армении

Военная риторика Азербайджана свидетельствует о безальтернативности международного признания Карабаха, заявил замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян в ходе экспертного совещания "Прорыв блокады Степакнакерта: 25 лет спустя".

МИД Армении: военная риторика Баку свидетельствует о безальтернативности международного признания НКР

Военная риторика Азербайджана свидетельствует о безальтернативности международного признания Карабаха, заявил в среду заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Последствия новой военной агрессии в Карабахе будут для Баку более тяжелыми – МИД Армении

Попытки новой военной агрессии Азербайджана в Карабахе будут для Баку более тяжелыми, заявил в среду журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян на полях экспертного совещания "Прорыв блокады Степанакерта: 25 лет спустя" в Ереване.

Последствия новой военной агрессии в Карабахе будут для Баку более тяжелыми – замглавы МИД Армении

Попытки новой военной агрессии Азербайджана в Карабахе будут для Баку более тяжелыми, заявил в среду журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян на полях экспертного совещания "Прорыв блокады Степанакерта: 25 лет спустя" в Ереване.

Решения по карабахскому урегулированию без участия Степанакерта невозможно– замглавы МИД Армении

Никакого решения по карабахскому урегулированию без участия Степанакерта принято быть не может, заявил в среду журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян на полях экспертного совещания "Прорыв блокады Степанакерта: 25 лет спустя" в Ереване.

Замглавы МИД Армении: Статус Карабаха определен референдумом о независимости

Об этом написал заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян в своем микроблоге в Twitter коснулся предстоящего 20 февраля конституционного референдума в Нагорно-Карабахской Республике (НКР).

Ереван считает комичным объявление Азербайджаном в розыск трех членов Европарламента за посещение Арцаха

Объявление в международный розыск трех членов Европарламента за посещение Арцаха просто комично, сказал в четверг журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян.

Шаварш Кочарян придает важное значение отклику на Геноцид армян на высоком уровне в США

24-го апреля памятные мероприятия проходят по всей Армении, в диаспоре. Поднимается голос протеста против политики отрицания Турции, идет призыв к международной общественности с требованием признать Геноцид армян.

Шаварш Кочарян: В референдуме по окончательному статусу Нагорного Карабаха должно участвовать только население Карабаха

Об этом заявил замминистра ИД Армении Шаварш Кочарян в ответ на просьбу “Арменпресс” прокомментировать заявления замминистра ИД Азербайджана Араза Азимова.

МИД Армении призывает отношения с Катарам не связывать с ситуацией на Ближнем Востоке

Армяно-катарские отношения не нужно связывать с ситуацией на Ближнем Востоке, заявил в четверг журналистам заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян, комментируя последние развития по Катару

ЕС предоставил Армении в 2016 году около 27,5 млн. евро бюджетного содействия

В 2016 году Евросоюз предоставил бюджету Армении по различным направлениям 27,5 млн. евро, сообщилв ходе обсуждений отчета о выполняемости госбюджета за 2016 год замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян

Главы МИД Армении и Азербайджана работают над организацией встречи президентов

Главы внешнеполитических ведомств Армении и Азербайджана работают над организацией встречи президентов двух стран по карабахскому урегулированию, сказал заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Министры иностранных дел Армении и Азербайджана работают над организацией встречи президентов

Главы МИД Армении и Азербайджана работают над организацией встречи президентов двух стран Сержа Саргсяна и Ильхама Алиева по карабахскому урегулированию, сказал заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Шаварш Кочарян - о карабахском конфликте: никто никому никаких территорий не отдает

Заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян выразил недоумение в связи с ажиотажем, вызванным сделанным накануне заявлением министра иностранных дел Армении Эдвардом Налбандяном по карабахскому вопросу

Замглавы МИД Армении - о карабахском урегулировании: никто никому никаких территорий не отдает

Заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян выразил недоумение в связи с ажиотажем, вызванным сделанным накануне заявлением министра иностранных дел Армении Эдвардом Налбандяном по карабахскому вопросу

Азербайджан использует переговоры по Карабаху как прикрытие для аккумулирования военной силы – МИД Армении

Азербайджан использует переговоры по Карабаху лишь в качестве прикрытия для аккумулирования военной силы, сказал заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Азербайджан использует переговоры по Карабаху как прикрытие для накопления военной силы – замглавы МИД Армении

Азербайджан использует переговоры по Карабаху лишь в качестве прикрытия для аккумулирования военной силы, сказал заместитель министра иностранных дел Армении Шаварш Кочарян

Военная агрессия Азербайджана против Карабаха - пощечина МГ ОБСЕ – замглавы МИД Армении

Военная агрессия Азербайджана против Карабаха - это пощечина посредникам Минской группы ОБСЕ, как постоянным членам Совета безопасности ООН, сказал замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян

Правительство Армении не заявляло, что отказывается от соглашений по Карабаху - МИД

Правительство Армении не заявляло, что отказывает от санкт-петербургских, венских и женевских соглашений по Карабаху, сказал в четверг после заседания правительства замглавы МИД Армении Шаварш Кочарян

МИД Армении назвал причину невыполнения соглашений по карабахскому урегулированию

Правительство Армении не заявляло, что отказывает от санкт-петербургских, венских и женевских соглашений по Карабаху, сказал в четверг после заседания правительства замглавы МИД Армении Шаварш Кочарян

На английском

Armenia to open Embassy in Moldova

“The Moldovan side has officially agreed on opening an Armenian Embassy in Chișinău”, deputy minister of foreign affairs Shavarsh Kocharyan said.

Russian citizens can visit Armenia with their internal passports

By the next summer Russian citizens will be able to visit Armenia with their internal passports, Deputy Foreign Minister Shavarsh Kocharyan said today after the government approved a proposal to amend the agreement on visa-free regime with Russia.

Armenia, Moldova may abolish visas

Introducing the bill to Armenian lawmakers, Shavarsh Kocharyan, there is a provision on mutual visa-free visits within the CIS.

Armenian deputy FM: Karabakh conflict is a painful solution

If Azerbaijan returns to  pragmatic policy and a solution to the Nagorno-Karabakh conflict is found on the basis of mutual concessions, it will be painful for both sides, but  today there are no signs that Azerbaijan is ready to return to a constructive dialogue," Armenian deputy foreign minister Shavarsh Kocharyan said today.