Погода в Ереване

9°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Шарль Азнавур

Упоминания за день

На армянском

Շառլ Ազնավուրն արժանացել է Նիկոս Գատսոսի անվան մրցանակին

Աշխարհահռչակ շանսոնյա Շառլ Ազնավուրն արժանացել է հույն բանաստեղծ, թարգմանիչ Նիկոս Գատսոսի անվան մրցանակին` որպես 800 ստեղծագործության հեղինակ: leparisien.fr կայքի համաձայն, ժյուրին հայտնել է, որ Ազնավուրը ստանում է մրցանակ «իր ստեղծած ոճի համար»:

Շառլ Ազնավուրն արժանացել է Նիկոս Գատսոսի անվան մրցանակին

Աշխարհահռչակ շանսոնյա Շառլ Ազնավուրն արժանացել է հույն բանաստեղծ, թարգմանիչ  Նիկոս Գատսոսի անվան մրցանակին` որպես 800 ստեղծագործության հեղինակ:  leparisien.fr կայքի համաձայն, ժյուրին հայտնել է, որ Ազնավուրը ստանում է մրցանակ «իր ստեղծած ոճի համար»: Մրցանակն Ազնավուրին շնորհվել է Փարիզում Հունաստանի դեսապանատանը, ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նիկոս Գատսոսի անվան մրցանակը հիմնադրվել է 2012 թվականին: Ամեն տարի այն շնորհվում է երգերի և բանաստեղծությունների հեղինակներին:

Հայերը ջանասիրաբար աշխատել են և ինտեգրվել այլ հասարակության մեջ. Շառլ Ազնավուր

Հայերը եղել և շնորհակալ են մնում այն երկրներին, որոնք իրենց ապաստան են տրամադրել 1915թ. Ցեղասպանությունից հետո, ասել է շանսոնիե Շառլ Ազնավուրը չիլիական La Tercera պարբերականին տված հարցազրույցում։

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց և հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաև տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ: Քաղապետ Անն Իդալգոն նշել է, որ մեծ հաճույքով և ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցերը և համարում է, որ Երևանը հյուրընկալության արվեստի մայրաքաղաքն է: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել գործընկեր քաղաքներ Երևանի և Փարիզի միջև զարգացող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունը: Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հանրապետության Նախագահն ու Փարիզի քաղաքապետը ստորագրել են Հայաստանի Նախագահի այցելությանը նվիրված հուշապաստառի վրա: Փարիզի քաղաքապետարանում այնուհետև, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը Հարգարժա՛ն քաղաքապետ, Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար հաճելի է կրկին գտնվել Փարիզում: Մի քաղաքում, որ պատմության ընթացքում «շատ ալիքների է բախվել, բայց չի սուզվել», այլ շարունակել է ծաղկել ու զարգանալ՝ հավերժ մնալով քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն: Իզուր չեն ասում, որ Փարիզում միայն զբոսանքը՝ պատմության, գեղեցկության և կյանքի իմաստի մասին դասեր է տալիս: Հաճելի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել հաղորդակից լինելու այդ դասերին՝ հարստանալով և հարստացնելով: Շնորհակալ եմ Փարիզի քաղաքային իշխանություններին՝ ի դեմս տիկին Իդալգոյի, այս հնարավորության համար: Ձեր շնորհիվ է նաև, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգում իր ծավալուն տեղն է զբաղեցնում ապակենտրոնացված համագործակցությունը և, իհարկե, հատկապես՝ Փարիզի հետ: Շատ բարձր եմ գնահատում, որ Դուք մեր կողքին եք մեզ համար կարևորագույն պահերին. խոսքս Երևան կատարած Ձեր այցերի մասին է՝ ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, այնպես էլ Երևան քաղաքի 2798–ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Եվ, իհարկե, տիկի՛ն քաղաքապետ, մենք երջանիկ կլինենք, եթե Դուք հաջորդ տարի այցելեք Երևան այն օրերին, երբ մենք նշելու ենք մեր մայրաքաղաքի՝ համայն հայության մայրաքաղաքի 2800-ամյակը: Տիկի՛ն քաղաքապետ, Փարիզի փողոցներով անցնելիս անհնարին է չնկատել թվանշված ծառերը, հազարավոր հուշարձաններն ու թանգարանները, կրկին ու կրկին վերադարձող անհամար զբոսաշրջիկներին և վերջապես՝ այս քաղաքի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը: Սա, անշուշտ, նաև Ձեր անվերապահ նվիրվածության ու հոգածության շնորհիվ է: Անչափ ուրախ եմ, որ Երևանն ու Փարիզը քույր քաղաքներ են, և նրանց միջև ծավալվող արդյունավետ փոխգործակցությունն օրեցօր ամրապնդվում և ընդլայնվում է. ամեն տարի մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ համատեղ մշակութային ծրագրերից մինչև փորձի փոխանակում քաղաքային տնտեսության զարգացման, քաղաքաշինության ոլորտներում: Առանձնահատուկ կուզեի կանգ առնել Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի շրջանակներում մեր գործակցության վրա: Այդ համագործակցության արդյունքում մեր մայրաքաղաքի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, բարեկարգվել և նորոգվել են երաժշտության, արվեստի կրթօջախներ ու գրադարաններ: Աշխարհում ամենաշատ գրադարաններ ունեցող քաղաքը պետք է որ ընդօրինակելի լինի մեզ համար: Այդ փոխգործակցության արդյունքում մեր մայրաքաղաքում ավելի է զգալի ֆրանսիական շունչը: Հուսով եմ, որ ընթացքում գտնվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կնյութականանան, Փարիզում կհիմնվի «Հայաստանի տուն», իսկ Երևանում՝ «Ֆրանսիայի տուն», ինչը կնպաստի, որ հայերն ու ֆրանսիացիները միմյանց մայրաքաղաքներում իրենց զգան ինչպես տանը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Փարիզում լինելով՝ հասկանում ես, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան ու ֆրանսիականը: Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը՝ կենսակերպ: Այս մարդիկ եկան և ձեր հյուրընկալության արդյունքում դարձան Ֆրանսիայի օրինապաշտ քաղաքացիներ, հարգված ու պահանջված մասնագետներ: Եկան նաև, որ աշխարհն այսօր ունկնդրի Շառլ Ազնավուրի երգերը քաղցրահունչ ֆրանսերենով, վայելի Միշել Լեգրանի գեղեցիկ երաժշտությունը և Անրի Վերնոյի ու Ալեն Թերզյանի ֆիլմերը: Թույլ տվեք հատուկ դիմել այս դահլիճում գտնվող իմ հայրենակիցներին: Վստահաբար կարելի է ասել, որ դուք Ձեր ներդրումն ունեք ֆրանսիական մշակույթի, տնտեսության զարգացման գործում: Յուրացնելով լավագույն ֆրանսիականը՝ դուք հարստացրիք այն հայկականության յուրահատուկ կոլորիտով: Այսօր, երբ ճգնաժամի արդյունքում հազարավոր սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, մենք այդ կոլորիտն ավելի մոտիկից ենք զգում և գնահատում: Սիամանթոյի ու Վարուժանի արևմտահայերենով, հայտնի արևելյան ճաշատեսակների համ ու հոտով նրանք նոր գույն ու մշակույթ բերեցին՝ դարձնելով Հայաստանը մի փոքր ուրիշ, մի քիչ ավելի լավը: Անկասկած, մենք ձեզանով ավելի զորեղ ենք, ավելի ճանաչելի և ավելի լսելի: Հավատացա՛ծ եղեք, որ դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես հարազատ, թե՛ որպես գործընկեր, թե՛ որպես զբոսաշրջիկ, թե՛ որպես հայության անբաժան մաս: Մենք Ձեզ սպասում ենք ինչպես ձեր հաջողությունը կիսելու, այնպես էլ դժվարին պահին ձեզ նեցուկ լինելու համար: Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն քաղաքապետ, Երևան-Փարիզ կապերի սերտացման գործում Ձեր անձնական ներգրավվածության համար: Ձեր որոշմամբ էր, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը հանգչեցին՝ ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի: Թո՛ղ այդ լույսերը միշտ մնան վառ՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության հարատևման: Շնորհակալություն:

Շառլ Ազնավուրը` իր բնավորության հայկական գծի մասին

Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք իր մենահամերգի նախաշեմին հարցազրույց է տվել «Չաստնիյ կորրեսպոնդենտ» պարբերականին՝ անդրադառնալով մի շարք անձնական թեմաների: «Ինձ և իմ քույր Աիդային դաստիարակել են այնպես, որպեսզի միշտ ցանկություն ունենանք ուրիշներին օգնելու: Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ծնողների ճակատագիրը և վարվելակերպը մեզ համար օրինակ են ծառայել: Նրանք հաճախ էին հիշում իտալացի կապիտանի խիզախությունը և բարիությունը, որը փրկել է նրանց Կոնստանդնուպոլսից փախչելիս: Նրանք արդեն նավի վրա էին, երբ թուրք զինվորներից մեկը հայերեն խոսք է լսում և վազում է նրանց հետևից: Բայց նավի կապիտանը պաշտպանում է ծնողներիս: Կարծում եմ, որ նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց օգնության և բարության շնորհիվ, ուստի նրանք իրենք միշտ փորձել են օգնել բոլորին»,- ասել է Ազնավուրը: «Ըստ ամենայնի, իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ հանդեպ: Ես զրոյից եմ սկսել, ինքս եմ ստիպված եղել ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: Այդ ժամանակներում ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները սուղ էին, այդ պատճառով ստիպված եմ եղել շուտ լքել դպրոցը: Այդ պահից ի վեր կյանքում ամեն ինչի հասել եմ ինքնուրույն»,- ասել է Ազնավուրը: Լրագրողի այն դիտարկմանը, որ ամեն ինչ զրոյից սկսելը շատ հայկական է, և հարցին, թե ո՞րն է բնավորության ամենագլխավոր հայկական գիծը, շանսոնյեն ասել է. «Աշխատունակությունը: Ես չեմ հավատում ներշնչանքին, ես հավատում եմ քրտինքին»:

Շառլ Ազնավուրի ասուլիսը՝ ուղիղ

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը ասուլիս է տալիս ՏԱՍՍ-ին։ Ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալու է Ազնավուրի համերգը։

Ինձ երբեք հայ երգիչ չեն անվանում, ինձ միշտ ֆրանսիացի երգիչ են անվանում. Շառլ Ազնավուր (Տեսանյութ)

Ի ծնե իմ լեզուն հայերենն է, բայց ես ծնվել եմ Ֆրանսիայում, եւ իմ գլխավոր աշխատանքային լեզուն ֆրանսերենն է։ Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրը։

Ֆրանսիահայ շանսոնյեն հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հումորային հեռուստաշոուին (Տեսանյութ)

Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայանալիք մենահամերգի նախաշեմին հյուրընկալվել է ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հումորային հեռուստաշոուին:

Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան

«Ժամանակ»-ը գրում է. «Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլեւս չի լինելու Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում։

Կուզենայի, որ Հայաստանը շրջապատված լիներ միայն բարեկամներով. Շառլ Ազնավուր

Մոսկվայում կայանալիք համերգից առաջ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը, որի ընթացքում խոսել է ինչպես իր մենահամերգի, այնպես էլ՝ ընտանիքի, հարազատների մասին, այնպես էլ Հայաստանի մասին: Աշխարհահռչակ շանսոնյեն ցանկություն է հայտնել, որ Հայաստանը շրջապատված լինի բարեկամ երկրներով: «Հայաստանն օգնության կարիք ունի: Դա մի փոքր երկիր է՝ շրջապատված թշնամական ու բարեկամական պետություններով: Ես կուզենայի, որ այն շրջապատված լիներ միայն բարեկամներով: Բայց անհրաժեշտ է, որպեսզի նրանք մեր պես մենթալիտետ ունենան, սա մենթալիտետի հարց է: Այստեղ հողի ու նավթի հարց չկա, դա ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ, որ մարդը մարդ մնա»,-ասել է Շառլ Ազնավուրը: Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգը տեղի է ունենալու այսօր՝ ապրիլի 5-ին Մոսկվայի Կրեմլի պետական դահլիճում:

Ազնավուրների ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան

Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Շառլ Ազնավուրի ընտանիքին նվիրված «Փրկիչներ և մարտիկներ» գրքի շնորհանդեսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

«Որպես հայ, դուք պետք է հպարտանաք Ազնավուրյանների ընտանիքի այս հերոսական ու զարմանալի պատմությամբ»,-այսօր ասել է հրեա մտավորական Յաիր Օրոնը, ով Երևանում է Շառլ Ազնավուրի ընտանիքին նվիրված «Փրկիչներ և մարտիկներ» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի առիթով: Նշենք, որ Յաիր Օրոնը հայնի է, մասնավորապես, Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված ակտիվ գործուներությամբ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման մանրամասները` «Ռադիոլուրի» եթերում:   «Շատ հպարտ եմ, որ Ազնավուրյանների ընտանիքը՝ Շառլն ու Աիդան ընտանեկան այդ գաղտնիքն առաջին անգամ ինձ են փոխանցել: Իհարկե, Շառլը աշխարհահռչակ երգիչ է, բայց դուք, որպես հայ, պետք է հպարտանաք նաև Ազնավուրյանների ընտանիքի այս հերոսական ու զարմանալի պատմությամբ»: Ազնավուրյանների ընտանիքի հերոսական ու զարմանալի պատմությունը հրեա գրող, մտավորական  Յաիր Օրոնը, որը հայնի է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված ակտիվ գործուներությամբ, ամփոփել է իր «Փրկիչներ և մարտիկներ» գրքում, որը տպագրվել է նախ եբրայերեն, ապա թարգմանվել մի քանի լեզուներով: Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը, հեղինակի ներկայությամբ,  այսօր տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: «Ես շատերի հետ եմ զրուցել ու պարզել, որ Ազնավուրյանների ընտանիքի այս պատմությունն անհայտ է բոլորին: Մի անգամ Աիդայի հետ զրուցելիս նա ասաց. «Շառլը կարող է երգել միլիոնավոր մարդկանց առաջ, բայց իրականում չափազանց համեստ ու ամաչկոտ մարդ է: Երբ այդ մասին խոսեցի Շառլի հետ ասաց. «Համեստությամբ հորս եմ նման  և շատ ուրախ եմ դրա համար»: Ցեղասպանության հետևանքով որբացած Շառլի ծնողները՝ Միշան ու Քնարը, Ֆրանսիայի բռնազավթման տարիներին չորս տարի շարունակ իրենց տանն ապաստան են տվել  որսի թիրախ դարձած հրեաներին: Ֆրանսիական ոստիկանությունը հաճախ էր նրանց այցելում, բայց  Շառլի ծնողներն անում էին այն, ինչ իրենց պարտքն էին համարում, առանց գեթ մեկ վայրկյան անգամ մտածելու, որ վտանգում են իրենց ու երեխաների՝ Շառլի և  Աիդայի կյանքը»: Ինչու այս պատմությունը տեղ չի գտել Շառլ Ազնավուրի հեղինակած կենսագրական և ոչ մի գրքում: Ինքը՝ շանսոնյեն պարզաբանել է. «Այն, ինչ մենք անում էինք բռնազավթման տարիներին, մեզ շատ բնական էր թվում, ու մենք մեր ծնորղների արածը կամաց-կամաց մոռացանք մինչև այն օրը, երբ  Յաիր Օրոնը եկավ ու մեզ հետ  խոսեց այդ ամենի մասին…Յաիրը բարի մարդ է, սու՛րբ մարդ: Գրելով այս գիրքը՝ նա մեզ համար բացահայտել է մեր իսկ էությունը, նա մտել է հայոց պատմություն ու կմնա այնտեղ հավերժ: Ինչ-որ չափով նա իր հերթին դառնում է այն, ինչ հրեաներն անվանում են «Արդար»: Իսրայելցի հետազոտող ու դասախոս Յաիր Օրոնը ցեղասպունությունների, արդի հուդդայականության և իսրայելապաղեստինյան  հարաբերությունների մասնագետ է: Ապրում է  Նեվեհ Շալոմ-Վահատ էլ Շալոմում, որը միակ  հրեա-պաղեստինյան խառը համայնք է Իսրայելում: Յաիր Օրոնը պատմեց, որ այս համայնքում կա պուրակ, որտեղ պարգևատրում են մարդկանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով, օգնել են ուրիշներին: «Հոկտեմբերին Շառլը կայցելի մեր գյուղ՝ ստանալու իր ընտանիքի արժանի պարգևը: Ազնավուրյանների ընտանիքն այս պուրակում կունենա նա նաև ձիթապտղի իր ծառը: Կարծում եմ, որ Շառլի համար ևս շատ կարևոր է այս հանդիպումը: Նա խոստացել է գալ թոռնների հետ, որպեսզի նրանք էլ առնչվեն իրենց ընտանիքի այս պատմությանը»: «Ես քննադատել եմ ու կշարունակեմ քննադատել Իսրայելի կառավարությանը, քանի դեռ այն չի  ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա մեր կառավարության բարոյական ձախողումն է: Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կառավարությունը դավաճանում է սեփական հիշողությանը»,- ասում է հրեա գործիչը:

Կնքվել է Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքի նվիրաբերության պայմանագիրը

ՀՀ կառավարության՝  այս տարվա  մարտի  23-ի N 273 — Ա որոշմամբ Երևանի՝ Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող  Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար նախատեսված տարածքը՝ 1224.4 քառ. մետր մակերեսով և զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ  0.1 հեկտար հողամասով,  նվիրաբերվել են «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով: ՊԳԿ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր Պետական գույքի կառավարման  վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիսավորությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդի՝ Նիկոլա Ազնավուրի կինն է: Ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով: «Ազնավուրը» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում  կկազմակերպվեն  մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ  ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում  նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն:

Երկու լեգենդ երևանյան պոդիումում. կայացավ դիզայներ Վյաչեսլավ Զայցևի ցուցադրությունը` Ազնավուրի երգերի ուղեկցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանում տեղի է ունեցել ռուս լեգենդար դիզայներ Վյաչեսլավ Զայցևի բացառիկ ցուցադրությունը` աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի ուղեկցությամբ։

Շառլ Ազնավուրի տարեդարձը բացօթյա համերգային ծրագրով կնշվի նաև Երևանում

Ծրագրում Ազնավուրի սիրված երգերը կհնչեն նաև Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Մուչյանի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի, «Kami friends project»-ի, DJ Beatman-ի կատարմամբ:

Շառլ Ազնավուրը 93 տարեկան է

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը` 93 տարեկան է

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այսօր նշում է ծննդյան 93-րդ տարեդարձը: Նրա պրոֆեսիոնալ գործունեությունը փոքր-ինչ երիտասարդ է. Ազնավուրի առաջին բեմելը 84 տարի առաջ էր, նա 9 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ: Իր ողջ կյանքի ընթացքում շանսոնիեն կատարել է ավելի քան 1000 երգ եւ նկարահանվել շուրջ 60 ֆիլմերում: 93-ամյա շանսոնիեն այսօր էլ շարունակում է զարմացնել իր ստեղծագործական ուժով: Նա ծնվել է 1924 թ-ի մայիսի 22-ին Փարիզում: Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: Շառլ Ազնավուրի  հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում: Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:

Շառլ Ազնավուրը ներկա կգտնվի իր ծննդյան առիթով կազմակերպված համերգին

Հունիսի մեկին Շառլ Ազնավուրը Երևանում ներկա կլինի իր ծննդյան առիթով կազմակերպված համերգին: 93-ամյա շանսոնիեին՝ նրա իսկ ստեղծագործություններով, կողջունեն հայ օպերային ու էստրադային արվեստի ներկայացուցիչները: Նախաձեռնությունը՝ մշակույթի նախարարությանն է: «Ռադիոլուրը» զրուցել է համերգի հիմնական «մեղավորներից» մեկի՝ շանսոնիեի արվեստի մեծ երկրպագու, երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի հետ: Մեծ հայ, մեծ վարպետ. երաժիշտ Հայկ Պետրոսյանի բնորոշումները հասցեագրված են Շառլ Ազնավուրին: Շանսոնիեի ծննդյան առիթով, բայց ոչ ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, այլ հունիսի մեկին, ինչպես նաև 2-ին, Երևանում կայանալիք համերգին վարպետը կլինի ոչ թե բեմում, այլ դահլիճում, որտեղից և կհետևի իր երգերի մատուցմանը հայ օպերային ու էստրադային արվեստի երիտասարդ կատարողների կողմից՝ Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Հայկ Պետրոսյանը, որն իրեն հումորով անվանում է Շառլ Ազնավուրի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ոչ միայն կկատարի Ազնավուրի երգերից մի քանիսը, այլև կվարի միջոցառումը՝ ներկայացնելով Ազվանուր արվեստագետին և  Ազնավուր մարդուն: «60 տարիների ընթացքում Ֆրանսիայում ծնվեցին ու մարեցին հարյուրավոր աստղեր, իսկ 93-ամյա շանսոնիեն՝ իր փայլուն աչքերով  դեռ սարի գագաթին է: Չհանձնվելու, պայքարելու, համառության հրաշալի օրինակ կարող է դառնալ Ազնավուրը ոչ միայն անհատի, այլև ազգի համար»,-համոզված է նրա արվեստի ու տեսակի մեծ երկրպագուն: Հայկ Պետրոսյանի ամենամեծ սերերի ցանկում Ազնավուրից զատ նաև Արցախն է: Արցախյան թեմային նվիրված նրա մոնոներկայացումն ընթացքի մեջ է: «Սա նման չէ իմ նախորդ ներկայացումներին, ասենք՝ Հայկը կատակներ է գրում: Սա համահայկական թեմա է, որին դիպչելիս դու պետք է չափազանց ազնիվ ու օբյեկտիվ լինես, ավելին՝ չպարտադրես քո կարծիքը: Պետք է ցույց տաս խնդիրը, իսկ որոշումը հանդիսատեսին ինքը՛ պետք է կայացնի»,-ասում է զրուցակիցս: Վստահեցնում է, որ ներկայացմանը նախապատրաստվում է  շատ լուրջ, հանդիպումներ է  ունենում զինվորականների, պատմաբանների, Մատենադարանի աշխատողների, ամենատարբեր մասնագետների, սովորական մարդկանց  հետ: Ուզում է, որ ամեն ինչ ճիշտ ու ազնիվ լինի:

Արամոն, Հայկ Պետրոսյանը, Միքայել Ոսկանյանը, Սոնա Ռուբենյանն ու այլք՝ Շառլ Ազնավուրի տարեդարձին նվիրված երեւանյան համերգին

Այսօր՝ մայիսի 22-ին, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դարձավ 93 տարեկան: Երեւանում արդեն հաճելի ավանդույթ է դարձել մաեստրոյի ծննդյան տարեդարձը իր ասնունը կրող հրապարակում նշելը՝ ստեղծելով հրաշալի ու դրական տրամադրություն:

Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան։ Շանսենյեն հայտնվեց «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում, որտեղ նրան էր սպասում մամուլը, ինչպես նաեւ որդին՝ Միշան:

Շառլ Ազնավուրը ճեղքել է ժամանակը. մեծ տոն՝ Օպերայի բեմում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում մայիսի 29-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ռուդոլֆ Խառատյանի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան՝ նվիրված Շառլ Ազնավուրին, որին ներկա կլինի նաեւ ինքը՝ շանսոնիեն։     Մի կտոր Փարիզ՝ Երևանում։ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի աննախադեպ շոու բալետ՝ «Լա Բոհեմը»՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրին: Բալետի  հիմքում երաժշտի կերպարն է, կյանքն ու ստեղծագործական ուղին: Ներկայացման հեղինակ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն ասում է, որ  այսպիսի ներկայացում վաղուց էր ուզում անել։  «Լա Բոհեմը» լինելու է մեկ գործողությամբ ներկայացում՝ կազմված Ազնավուրի 12 երգերից։ «Ռադիոլուրի»  համար  Ռուդոլֆ Խառատյանը բացում է մի քանի փակագծեր, պատմում մի քիչ սցենարից: Ներկայացման մեջ ինքնակենսագրական տարրեր են, թե  ինչպես  18 տարեկանում եկավ Փարիզը գրավելու, հետո վերջանում է Բոհեմով՝ իր հիշողությամբ, երբ հիշում է, թե ինչպես էր Մոնմարտրում, երբ սոված էին, բայց երջանիկ, որովհետեւ երիտասարդ էին: Ներկայացման մեջ ներգրավված են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 26 պարողները՝ կներկայացնեն նաեւ հիփ- հոփ, ակրոբատի, հեծանվորդի, զբոսաշրջիկներից կերպարներ: «Մեր նպատակը հանդիսատեսին ոչ թե շոկի մեջ գցելն է, այլ ներգրավել երիտասարդներին թատրոն՝ ժամանակակից մոտեցմամբ։ Երիտասարդներին, որ վաղը մեր հանդիսատեսը պետք է դառնան»: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասում է, որ սա մի ներկայացում է, որով կարելի է ներկայանալ աշխարհին։ Այս ներկայացումը ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի համար է, քանի որ Ազնավուրին սիրում են բոլորը: Այս ամենին էլ գումարվել է Ռուդոլֆ Խառատյանի տաղանդը: «Լա բոհեմը» լինելու է  օպերային թատրոնի խաղացանկում: Ներկայացման պրեմիերան մայիսի 29-ին է։

Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան

Շանսոնյեն ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, ինպես նաև հանրահայտ երգչին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացմանը։

Շառլ Ազնավուրը Հայաստանում է

Րոպեներ առաջ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու համար Հայաստան ժամանեց լեգենդար երգիչ, բարեգործ Շառլ Ազնավուրը։ Հիշեցնենք, որ արարողությունը կկայանա մայիսի 28-ին, Երևանում։ Միջոցառումը ուղիղ կհեռարձակվի մեր ֆեյսբուքյան էջում և www.auroraprize.com կայքում, սկսած 20:30-ից:

«Ավրորա» մարդասիրական մրցանակը կգտնի դափնեկրին. մեկնարկեց մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ

Տոնական միջոցառմանը ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, աշխարհահռչակ երգահան և շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը, «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդները, հյուրեր:

Թոմ Քաթինան՝ «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիր (լուսանկարներ, տեսանյութ)

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Ընտրող հանձնաժողովի որոշումը հրապարակեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիրը Թոմ Քաթինան է:

Շառլ Ազնավուրը՝ իր անվան թանգարանում (լուսանկարներ)

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը այցելել է իր անվան տուն-թանգարան: Հիշեցնենք, որ ավելի վաղ կնքվել էր Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքի նվիրաբերության պայմանագիրը: Նշենք, որ այսօր Շառլ Ազնավուրը Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Քեզ համար, Ազնավո′ւր» խորագրով համերգին: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ ճանաչված օպերային և էստրադային երգիչ-երգչուհիները կկատարեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը՝ սիմֆոնիկ նվագակցությամբ։

Արմեն Ամիրյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

Հունիսի 1-ին Կասկադում, Հայաստանի կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձման արարողությանը աշխարհին հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի և գործունեության մասին խոսեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Սկսվում է 2018թ «Ավրորա»-ի թեկնածուների առաջադրման փուլը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սկսում է 2018 թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների առաջադրման փուլը: Մեկնարկել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» մրցանակը համաշխարհային մրցանակ է, որը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակը փնտրում է այնպիսի անձնվեր անհատների պատմություններ, ովքեր այլոց փրկության համար մեծ ռիսկերի գնով բացառիկ խիզախություն, նվիրվածություն եւ ազդեցություն են ցուցաբերել։ Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել այն թեկնածուին, որը, ըստ առաջադրողի, իր կյանքին, առողջությանը, ազատությանը եւ բարօրությանը սպառնացող մեծ ռիսկերի գնով բացառիկ ազդեցություն է թողել մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման գործում։ Մրցանակի չափանիշներին եւ ընտրական գործընթացին նկարագրությանը կարելի է ծանոթանալ https://auroraprize.com/en/prize/detail/nominatenow բաժնում։ 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի 2017թ. սեպտեմբերի 8-ին։ Առաջադրումների փուլի բացումն անմիջապես հետեւում է մայիսի 28-ին Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բժիշկ Թոմ Քաթինան դարձավ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Մրցանակը նրան հանձնեց հռչակավոր պոետ, երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը, իսկ արարողությանը ներկա էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մի շարք անվանի անդամներ, այդ թվում՝ Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն եւ Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը ասաց. «Մրցանակը ստեղծելիս մեր նպատակն էր ձեւավորել մի շարժում, որը ճանաչման կարժանացնի այն անձնվեր մարդկանց գործունեությունը, որոնք աշխարհով մեկ կյանք եւ հույս են պարգեւում օգնության հրատապ կարիք ունեցողներին։ Մեր նպատակն էր նաեւ սկիզբ դնել նվիրատվության մի շղթայի, որը փրկվածներին կվերածի փրկիչների։ Վերջին երկու տարում մենք ստացել ենք ավելի քան 700 առաջադրում, որոնք բոլորը ճանաչման են արժանացնում մոլորակի տարբեր անկյուններում կատարվող մարդասիրական գործունեությունը։ Այժմ, սկսելով 2018թ. դափնեկրի որոնումները, մենք լիահույս ենք, որ կբացահայտենք եւ ճանաչման կարժանացնենք երախտագիտությունը գործի վերածող խոհուն մարդկանց տոկունության եւ խիզախության այլ բացառիկ պատմություններ»։ «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի կշնորհվի 100,000 դոլարի պարգեւ, ինչպես նաեւ բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան մեկ միլիոն դոլորի պարգեւի է առաջադրել Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ  (AMHF, ԱՄՆ), Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB, ԱՄՆ) եւ Aktion Canchanabury (Գերմանիա) կազմակերպություններին: Թոմ Քաթինան ասել է. ««Ավրորա» մրցանակի միջոցով ես հնարավորություն ունեմ աշխարհի ուշադրությունը գրավելու պատերազմի, սովի ու պարենային ճգնաժամի վրա, որը մինչ օրս շարունակվում է Սուդանի լեռներում։ Հույս ունեմ, որ լույս կսփռեմ այնտեղի հակամարտության վրա եւ ցույց կտամ այն դրական ազդեցությունը, որը մենք կարող ենք թողնել գործով»։ Խոսելով իր գործունեության վրա «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցության մասին՝ 2016թ «Ավրորա» մրցանակի. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ասել է. ««Ավրորա» մրցանակը շատերի կյանքն է վերականգնել, եւ Բուրունդիի ժողովրդին վերադարձրել է հույսն ու արժանապատվությունը, ցույց տվել, թե ինչպես կարող ենք բոլորս միանալ իբրեւ մեկ մարդկություն եւ կառուցել ավելի լուսավոր ապագա։ Մրցանակի դրամաշնորհի օգնությամբ՝ երեխաներն ու երիտասարդները ձեռք են բերել միակ զենքը, որը նրանց պետք է աշխարհը փոխելու համար՝ կրթություն ու սեր, քանի որ մարդկանց կրթելով է, որ միասին կարող ենք առաջ գնալ ու ապագայի նոր տեսլական կառուցել մարդկանց համար»։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» մրցանակը ստեղծվել է 2015թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, եւ շնորհվելու է 2015-ից մինչեւ 2023 թվականները՝ ի հիշատակ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ութ տարիների։

Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, որը պատկանում է համայն մարդկությանը. Սերժ Սարգսյան (Լուսանկարներ)

Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, եւ այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, այլ համայն մարդկությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողության ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությունը: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությանը Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ Շառլ, Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ միայն Երևանին, այլ մեր ողջ հասարակությանը: Երևանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Շառլ Ազնավուրն արդեն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա արդեն հանրահայտ է՝ Մաեստրո՛, և մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Իրոք, Դուք ոչ միայն երգում եք, ավելի շուտ՝ ոչ թե երգում եք, այլ կատարում եք, որովհետև Ձեր յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է: Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, և այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկությանը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները շաղկապված են հազարավոր թելերով, և դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդն այցելել են Հայաստան, ընդ որում՝ Օլանդը երեք անգամ. նախագահի պաշտոնում՝ երկու անգամ: Ես հույս ունեմ, որ նորընտիր նախագահ պարոն Էմանուել Մակրոնն այս ավանդույթը կշարունակի, Մաեստրո՛, և մենք Ձեզ հետ միասին նրան կդիմավորենք այս տուն-թանգարանում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, որպեսզի կարողանանք վայելել Ձեր արվեստը: Շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք Երևանում ունենալ տուն-թանգարան: Դա մեզ համար պատիվ է, և վստահ եղեք, որ այդ պատիվը մենք արժանապատվորեն ենք կրելու: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ բոլորիս:

Երևանի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում Ազնավուրն անձամբ է պատմելու իր կյանքի մասին

Այսօր Երեւանում Շառլ Ազնավուրին պաշտոնապես հանձնվեց նրա կեցավայրի բանալին: Արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Սարկիսյանը նշեց, որ շանսոնյեի տուն-թանգարանը տարբերվելու է իր տեսակով.

Շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում. Շառլ Ազնավուր (Լուսանկարներ)

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելել է Տաթևի վանական համալիր։ Մաեստրոյին ուղեկցել են որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։

Շառլ Ազնավուրի որդին մկրտվել է Տաթեւի վանքում

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելեց Տաթևի վանական համալիր։ Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։  Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹեւեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր, որտեղ մեծանուն երգչին դիմավորեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։ Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին եւ հյուրերին ներկայացրեց «ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք արդեն էականորեն փոխել են կյանքը Տաթեւի տարածաշրջանում։   «Տաթեւատուն» ռեստորանի հարեւանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացավ Սյունիքի բնությամբ։ Ուղեւորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չբաժանվեց իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։ «Տաթեւատան» տարածքում կարճատեւ դադարից հետո Ազնավուրը որդու եւ ընկերների հետ ճոպանուղով ուղեւորվեց Տաթեւի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։ Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվեց Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթեւի վանական երգչախմբի կատարումներով։ «Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան եւ Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», — ասաց Շառլ Ազնավուրը։ «Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։  Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթեւի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։

Մխիթարյանը հանդիպել է Ազնավուրի հետ

Երեւանում իր տուն-թանգարանի բացման կապակցությամբ Հայաստանում գտնվող Շառլ Ազնավուրը եւ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը մասնակցելու նպատակով Երեւան ժամանած «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներից Հենրիխ Մխիրթարյանը հանդիպել են հայրենիքում:

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը. «Այնքան հաճելի է հանդիպել լեգենդար մաեստրո Շառլ Ազնավուրին»:

Pour toi Arménie-ն կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնա. Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի, որդու՝ Նիկոլայի մկրտության, ինչպես նաեւ այն մասին, որ իր Pour toi Arménie երգը կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ:

Շառլ Ազնավուր. «Pour toi Arménie-ն կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ, նախագահ Սարգսյանը համաձայն է»

Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի, որդու՝ Նիկոլայի մկրտության, ինչպես նաեւ այն մասին, որ իր Pour toi Arménie երգը կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ:

Մետրոյի նոր կայարանների կառուցման համար առաջարկվում է հիմնադրամ ստեղծել և 2 կայարան անվանակոչել Ազնավուրի և Քըրքորյանի անուններով

Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման համար առաջարկվում է ստեղծել «Երևանի մետրոպոլիտեն» անվամբ հիմնադրամ, ինչպես նաև Աջափնյակի երկու կայարանները անվանել Շառլ Ազնավուրի և Քըրք Քըրքորյանի անուններով: Այսօր՝ հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին նման առաջարկներով հանդես եկավ հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանը:

Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացին մտավոր հետամնացություն ունի, ազատված է եղել զինծառայությունից, թափառական կյանք է վարել. ոստիկանություն

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության կատարած ստուգումներով և ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16․11․1974 թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։  Զ․Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ 1978 թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․ և տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։ 1994 թ․ աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված և իրեն հատկացված տնակում։ Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ․ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում և նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր։ Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։ Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝  24․12․1993 ազատվել է ծառայությունից։ Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված  տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իտալացի կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քրիստեն Դանսթն ու Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանցիներ Ռիչարդ Բրենսոնն ու Սայման Քաուելը, ռեփեր Սնուփ Դոգը և այլք 2018 թվականին աստղ կստանան Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Հայտնիների այդ ցուցակը հրապարակել է Հոլիվուդի առևտրային պալատը։

Շառլ Ազնավուրն անվանական աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իտալացի կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քրիստեն Դանսթն ու Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանցիներ Ռիչարդ Բրենսոնն ու Սայման Քաուելը, ռեփեր Սնուփ Դոգը և այլք 2018 թվականին աստղ կստանան Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Հայտնիների այդ ցուցակը հրապարակել է Հոլիվուդի առևտրային պալատը։ «Մենք ուշադիր ուսումնասիրել ենք յուրաքանչյուր հավակնորդի և կարծում ենք, որ մեզ հաջողվել է ընտրել տաղանդների խումբ, ովքեր ներգործում են աշխարհում բազմաթիվ երկրպագուների ճաշակի վրա»,-հայտարարել է կոմիտեի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դի Բոնան։ Նա վստահություն է հայտնել, որ աստղեր ստացողները հպարտ կլինեն ընդմիշտ Հոլիվուդի պատմության բաղկացուցիչ մաս դառնալու հնարավորությամբ։ Փառքի ծառուղին գտնվում է Լոս Անջելեսի հյուսիս-արևելքում։ Դրա ստեղծման գաղափարը ծնվել է 1953 թվականին, առաջին աստղը պատկանում է Փրեսթոն Ֆոսթերին։

«Տապ չկա»՝ հուլիսի 2-ից

«Տապ չկա». սա նախագիծ չէ, այլ հիվանդություն: Մշակույթի նախարարությունն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր տեղեկացնելու, որ Երևանում այլևս տապ չկա:   «Երիտասարդներն, իսկապես, խելահեղ նախագիծ են պատրաստել, որի շնորհիվ, առաջիկա  կիրակիից սկսած,  Երևանում այլևս տապ չի լինելու: Խոսքը վերաբերում է մի նախագծի, որը ոչ միայն գունավորելու, զվարճացնելու, այլև զովացնելու է ամառային Երևանի կյանքը»: Երիտասարդների՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բնորոշոմամբ, խելահեղ նախագիծը կոչվում է Տապ չկա: Ամառային Երևանի անտանելի տապի դեմ երիտըասարդները պայքարելու են երաժշտությամբ ու  կինոյով: Նախագծի գործընկեր «Միհր ստեղծագործողների միություն» հ/կ տնօրեն Շողակաթ Մլքե-Գալստյանի խոսքով  նախագծի նպատակն է նախ՝ փոխել քաղաքի երաժշտությունը: «Առաջարկում ենք փոփ, ռոք, ջազ, ֆոլկ՝ սրճարաններում հնչող ու մեր ականջներին «սովոր» երաժշտության փոխարեն: Ծրագրի «կինոբաղադրիչով» փորձելու ենք տարիների ընթացքում ստեղծված լավագույն ֆիլմերը շատ ավելի հասանելի դարձնել հանրությանը: Մեր հիմնական նպատակն է՝ վերացնել շաբաթ և կիրակի օրերը անպայման տանն անցկացնելու ավանդույթը: Այս պահին մենք արդեն գիտենք, թե ինչ կարելի է անել ամառային հանգստյան օրերին: Բացօթյա ու անվճար բոլոր համերգները կանցկացվեն մայրաքաղաքի Փոքր կենտրոնում՝ Գաֆեսճյան պուրակ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, «Կարապի լիճ»,  Հյուսիսային պողոտա: «Կինոդիտումների վայրն ընտրելիս փորձեցինք, այսպես ասած, «ոտքի տակ» չընկնել ու կազմակերպել դրանք ավելի «ինտիմ» վայրերում՝ «Սիրահարների այգում», Հարավ Արևմտյան թաղամասում, Թումոյի այգում,  Գայի արձանի հարևանությամբ»,-ասում է Շողակաթը: Նրա բնորոշմամբ՝ սա անգամ նախագիծ չէ, այլ հիվանդություն, որն իր շուրջ է համախմբել շատերին: Երիտասարդներն ունեն ամառային նախագծի ողջ ծրագիրը, բայց այս հարցում էլ փորձել են լինել ինքնատիպ. «Մենք ամեն շաբաթ գովազդելու և տեղեկացնելու ենք միայն այդ շաբաթ ելույթ ունեցող խմբի կամ ֆիլմի մասին, որովհետև կա վատ սովորություն. ամբողջ ծրագիրն ունենալու դեպքում մարդիկ ընտրում են միայն մեկը, իսկ այսպես նրանք կսպասեն, կհետաքրքրվեն ու կհավանեն ֆեյբուքյան մեր էջը, ինչը շատ կարևոր է և՛ մեզ համար և՛ տեղեկացված լինելու»: Առաջիկա կիրակի օրվա` հուլիսի 2-ի  համերգային ծրագիրը «գաղտնազերծված» է. «Նարեկ. Մեծ Հայք»,  «Գողթ», «H2B»: «Դեպքի վայրը»՝ Գաֆեսճյան պուրակ: «Այնպես որ զինվե՛ք լավ տրամադրությամբ, որովհետև հուլիսի 2-ից մայրաքաղաքում այլևս «Տապ չկա»,-մեկ անգամ ևս հիշեցնում է մշակույթի նախարարը: Նրա բնորոշմամբ՝ բավականին «ծախսատար»  նախագծի կողքին «Կոկա կոլա» ընկերությունն է, բայց ակնկալում են նաև այլ ընկերությունների աջակցությունը:  

Որքա՞ն գումար է հարկավոր մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման համար

Մինչ Երևանի քաղաքային իշխանությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը շարունակում են պնդել, որ մետրոպոլիտենի հետագա շինարարության համար համապատասխան ֆինանսներ են անհրաժեշտ, ինչը չկա, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ  Գուրգեն Մուշեղյանը շարունակում է մի շարք այլ գործոններ նշել, որոնք իսկապես խանգարում են, որպեսզի այսօր շարունակվի  մետրոյի շինարարությունը։ Դրանք են՝ տրանսպորտի բիզնեսը, քաղաքապետարանի չկամությունը: Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է, որ գծատերերի համար շահութաբեր լինի: Գուրգեն Մուշեղյանի հետ համակարծիք է նաև տնտեսագետ Սուրեն Սարգսյանը: Նա էլ առաջարկում է ստեղծել «Երևանյան մետրոպոլիտեն» հիմնադրամ, որտեղ ներդրում կանեն ինչպես պետությունը, այնպես էլ Սփյուռքի բարերարները:       Դեռ 1980-ական թվականներին, երբ Երևանում կառուցվում էր մետրոյի առաջին գիծը, նախատեսվում էր 2000–ականներին ունենալ 36 կայարան։ Այսօր երևանյան մետրոն ընդամենը 10 գործող կայարան ունի և 1 կիսավարտ ուղղություն, որի շինարարության մասին քննարկումները, որպես կանոն, ավարտվում են «փող չկա» պատճառաբանությամբ։ 1980-ականների  Երևանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը պնդում է, որ մետրոյի շինարարությունը դեպի Աջափնյակ այսօր էլ կարող է շարունակվել, քանի որ այս ուղղությամբ գործի կեսն արված է։ Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ շատ առիթներ են եղել, երբ Աջափնյակի մետրոն կարելի էր հանձնել շահագործման, որովհետև այնտեղ մոտավորապես 100 մլն դոլարի ներդրումներ են արվել: Ու քանի որ մեկ ամբողջական կայարանի շինարարության համար անհրաժեշտ է 150 միլիոն եվրո, ապա կիսատ կայարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 50 միլիոն, որովհետև թունելները գրեթե լրիվ պատրաստ են: Բացի դրանից՝ այնտեղ 6 հորաններ կան, որոնք ապահովում են շինարարության շարունակությունը: Այդ դեպքում՝ ինչն է պատճառը, որ կիսատ մնացած գործն ավարտին չի հասցվում, ինչն է խանգարում շինանրարության շարունակությանը: Գործոնները շատ են՝ պատասխանում է  Գուրգեն Մուշեղյանը: Թե ինչն է խանգարում մետրոյի շաինարարությանը «Ռադիոլուրը» փորձեց պարզել հենց մետրոպոլիտենի ղեկավարությունից: «Ռադիոլուրի» գրավոր հարցմանն ի պատասխան ստացվեց հետևյալ գրավոր պատասխանը մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանից: «Ի պատասխան ձեր գրության՝ ուզում ենք տեղեկացնել, որ Ձեր կողմից արծարծած թեմայի շուրջ օրեր առաջ ռադիոյի ուղիղ եթերում հարցազրույց են տվել մետրոպոլիտենի գլխավոր ինժեներն ու անվտանգության գծով տնօրենի տեղակալը, ինչպես նաև վերջին շրջանում մամուլում է քննարկվել տվյալ թեման, ուստի նպատակահարմար չենք գտնում նույնի կրկնությունը և իհարկե նորության դեպքում՝ սիրով կարձագանքնենք»: Եվ իսկապես՝ ընդամենը մեկ ամիս առաջ մետրոպոլիտենի գլխավոր ինժեներ Սլավա Մկրտումյանն ու անվտանգության գծով տնօրենի տեղակալ Մուշեղ Բարսեղյանը  «Առավոտը հանրայինում» ծրագրի հյուրերն էին: Անդրադառնալով շինարարական աշխատանքների ընդհատմանը՝  ինժեներ Սլավա Մկրտումյանը ընդգծել էր, որ հիմնական պատճառը ֆինանսականն է: Երևանի նախկին ճարտարապետի Գուրգեն Մուշեղյանի պես տնտեսագետ Սուրեն Սարգսյանն էլ չի ընդունում պատճառաբանությունը, թե մետրոյի շինարարությունը չափազանց թանկ հաճույք է, և Հայաստանը նման հնարավորություն չունի։ Նա առաջարկում է ստեղծել մետրոյի հիմնադրամ և բացի բարերարների փոխանցած գումարներից՝ այնտեղ փոխանցել նաև երթևեկության խախտումների տուգանքներից հավաքվող միլիարդավոր դրամների մի մասը։ Սարգսյանը վստահ է, որ չգործարկված երկու կայարանները՝ Շառլ Ազնավուրի եւ Քըրք Քըրքորյանի անուններով անվանակոչելու դեպքում հիմնադրամը կֆինանսավորվի նաև Սփյուռքից:

Շքեղ ծրագիր. խոստանում են «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները

Երևանի քաղաքապետարանի և «Ոսկե Ծիրան» փառատոնի համագործակցության արդյունքում` կան մի շարք նախաձեռնություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի մի շարք վայրերում բացօթյա միջոցառումներ են նախատեսված, որոնք այս փառատոնի բաղկացուցիչ մասն են դառնալու: Ներկայացնելով փառատոնի ծրագիրը՝ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հայտնել է, որ բացօթյա ֆիլմերի ցուցադրությունից բացի  կլինեն նաև համերգային ծրագրեր Շառլ Ազնավուրի հրապարակում ամեն երեկո՝ ժամը 21:00-23:00, ելույթ կունենան տարաբնույթ ջազ խմբեր, ջազային մեկնաբանությամբ կհնչի  կինոերաժշտություն:     Հուլիսի 9-16-ը քաղաքն ապրելու է «Ոսկե ծիրանով»: Եթե մինչև հիմա «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի բացօթյա դիտումները տեղի էին ունենում Կարապի լճի տարածքում և «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ապա բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունն  այս տարի  ընդլայնվել է՝ ներկայացնելով փառատոնի ծրագիրը՝ հայտնեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Կլինեն ինչպես փառատոնային ֆիլմեր, այնպես էլ հոբելյանական ցուցադրություններ և համերգային ծրագրեր: Փառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը խոստանում է շքեղ ծրագիր:  Անդրադառնալով վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկությանն ու բուռն քննարկումերին , որ «Ոսկե Ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է  ցուցադրել սեռական փոքրամասնություններ ներկայացուցիչների մեկ գեղարվեստական և մեկ փաստավավերագրական ֆիլմ, փառատոնի տնօրենը նկատեց, որ փառատոնի ծրագիրը երբևէ հանրության դժգոհությունը չի առաջացրել: «Ոնչնչից աղմուկ սարքեցին, երեւի մեկին պետք էր աղմուկ սարքել: Կինոմիության նոր ղեկավարները հայտնեցին, որ այսպիսի ծրագիրը  չեն կարող ցուցադրել, եւ նման սգի մեջ չենք կարող աժիոտաժ ստեղծել, դե գիտեք անսպասելի մահացավ Ռուբեն Գեւորգյանցը: Հույս ունեմ, որ ծրագիրը կփորձենք մյուս տարի ցուցադրել»: Հարություն Խաչատրյանը հույս հայտնեց, որ մյուս տարի հոբելյանական 15-ամյակին կլինեն  ավելի լավ ֆիլմեր, քան՝ այս տարի: Դե իսկ այս տարի «Ոսկե ծիրան 2017»-ը ստացել է մոտ 1100 հայտ: Մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: Այս տարի բացման արարողության շրջանակներում Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ Սերգեյ Իսրայելյանի աստղերի բացումը:

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» այսօր կբացվի Շառլ Ազնավուրի աստղը

Այսօր Հոլիվուդի «Փառքի ծառուղում» տեղի կունենա ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով աստղի բացման արարողությունը։ Ավելի վաղ, Ազնավուրի պաշտոնական էջում հրապարակվել էին նախապատրաստական աշխատանքների լուսանկարներ և տեսանյութ։

«Ավրորա»-ի մրցանակի շնորհման հաջորդ արարողությունը՝ 2018թ. հունիսի 8-10-ը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները և մի շարք այլ կարևոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու և մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և գործարար առաջնորդներ: Միջոցառումները կամփոփվեն երրորդ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհմամբ: Այն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու և մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել և նպաստել են իր գործունեությանը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով: «Ուրախ ենք, որ կարողանում ենք անել այս ամենը նրանց հիշատակին և հանրությանն իրազեկում ենք աշխարհի տարբեր վայրերում մարդկանց դեմ իրականացվող վայրագությունների մասին՝ պարգևատրելով նրանց, ովքեր շարունակ պայքարում են այդ խնդիրների դեմ՝ վտանգելով սեփական կյանքը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Հայաստանը, որն առաջընթաց է ապրել՝ չնայած անցյալի տառապանքներին, հավակնում է դառնալ մարդասիրական գաղափարների, քննարկումների և գործունեության համաշխարահային կենտրոն: Մյուս տարի ևս անցկացնելով այս կարևոր միջոցառումները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ձգտում է շարունակել գործով արտահայտել երախտագիտությունը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին»: 2018թ. միջոցառումների ընթացքում տեղի կունենան Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է գիտնականների և փորձագետների համար՝ ուսումնասիրելու և քննարկելու հումանիտար մարտահրավերները: Համաժողովը ձգտելու է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը և խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով: 2018թ. Aurora Dialogues քննարկումների և «Ավրորա» մրցանակի միջոցառումների ժամանակացույցը և լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին www.auroraprize.com կայքում: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչև 2017թ. սեպտեմբերի 8-ը՝ https://auroraprize.com/hy/prize/detail/nominatenow հասցեով: Մայիսի 28-ին Երևանում երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը հայտարարեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի՝ բժիշկ Թոմ Քաթինայի անունը: Որպես «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Քաթինան արժանացավ 100,000 դոլար պարգևի այն նվիրված աշխատանքի համար, որն իրականացնում է Սուդանի՝ պատերազմից և սովից քայքայված Նուբա լեռներում որպես տեղի միակ վիրաբույժ: Պարգևից բացի, բժիշկ Քաթինան հնարավորություն ստացավ 1 միլիոն դոլար դրամաշնորհի առաջադրելու կազմակերպությունների: Դրանք են Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամը (AMHF), Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) և Aktion Canchanabury-ն: Այս կազմակերպությունները շարունակելու են աջակցել կարիքավոր և տառապանքի մեջ գտնվող համայնքներին՝ այսպիսով շարունակելով նվիրատվության շղթան: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լուսահոգի Էլի Վիզելը Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահն էր:

Սիրով լցված փառատոնը. «Ոսկե ծիրան-2017»

Պատմություն դարձավ նաև 14-րդ «Ոսկե ծիրանը»: Ֆիլմերը ցուցադրվում էին ոչ միայն կինոթատրոններում, այլ նաև տարբեր հարթակներում Վերջապես «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Սակայն այս «Ոսկե ծիրանն» ուղեկցվեց նաեւ սկանդալով։ Սեռական փոքրամասնություններից մասին պատմող ֆիլմերին ցուցադրությունը բողոքի ալիքի պատճառով հանվեց ծրագրից։ Սկանդալին փառատոնի տնօրենն անդրադարձավ դրա ավարտից հետո միայն։ 7 օր շարունակ Երևանն ապրում ու շնչում էր արվեստով: Հրաշալի ֆիլմեր ու վարպետության դասընթացներ, բացօթյա ցուցադրություններ Երևանի տարբեր համայնքներում և ֆանտաստիկ երաժշտություն Շառլ Ազնավուրի հրապարակում: Եթե «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնի բացման արարողությունը տոն է, որով ազդարարվում է 7- օրյա կինոշքերթը, ապա փակման արարողությունը կրկնակի տոն է. ամփոփվում են այդ օրերի կատարված աշխատանքները: Մասնագետները բարձր գնահատեցին իրանցի ռեժիսոր Մոհամմեդ Ռասևլոֆի «Անկաշառը» ֆիլմը, որը շաբաթներ առաջ արժանացել էր նաև Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին «Հատուկ հայացք» ծրագրում: Հրանտ Մաթևոսյանի անունը կրող մրցանակը լավագույն սցենարական աշխատանքի համար ուղարկվեց Միացյալ Նահանգներ «Դոնալդը լաց եղավ» ֆիլմի սցենարիստ Քրիս Ավետիսյանին։ «Հայկական համայնապատկեր» -ում  լավագույն դերասանական խաղի համար մրցանակ շնորհվեց Սամվել Թադևոսյանին «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորելու համար։ Հայկական համայնապատկերում լավագույնը ճանաչվեց «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը: Եվ վերջապես՝  ժյուրիի որոշմամբ լավագույն ֆիլմ ճանաչվեց Սանալ Կումար Սասիդհարանի հնդկական «Ցանկալի դուրգան», որը մինչ «Ոսկե ծիրանը» գլխավոր մրցանակի էր արժանացել նաև Ռոտերդամի կինոփառատոնում։ Ամփոփելով փառատոնի արդյունքները՝ վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրին ներկայացնող հանրահայտ Յուջին Քորը փառատոնը ներշնչող ու ջերմ որակեց, ասաց, որ հայերին բնորոշ է բացվելու մշակույթը: Նաև նշեց, որ իր համար մեծ փորձառություն էր փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվելը: «Ես տարբեր փառատոների եմ մասնակցել, բայց այս մեկն իսկապես այն հարթակն է, որտեղ կարող են համադրվել տարբեր առանցքներ, անչափ մեծ դրական լիցք կար»: Եթե Յուջին Քորի համար այս փառատոնը ջերմություն է ներշնչում, ապա միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Հյու Հադսոնի ձեւակերպմամբ՝ «Ոսկե ծիրանիի» առանցքում սերն էր: «Իհարկե հիմնական հաղթող ֆիլմը սիրո մասին չէր, բայց փառատոնն ամբողջությամբ լցված էր սիրով»: Փոխարենը փառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանն այս տարի խուսափում էր գնահատականներ հնչեցնելուց: Պատճառը ԼԳԲՏ համայնքի մասին պատմող աղմուկ հանած ֆիլմերն էին, կամ ավելի ճիշտ՝ ծրագրից դրանք դուրս թողնելը: Կինոմիությունը հրաժարվեց ցուցադրել այդ ֆիլմերը: Արդյունքում՝ ամբողջ ծրագիրը հանվեց, ինչը զայրացրել է փառատոնի ղեկավարին: Իսկ այդ ֆիլմերի ցուցադրությանն ու առավել ևս փառատոնում ընդգրկվելուն դեմ էին մի շարք կառույցներ, այդ թվում ՝ Հայոց եկեղեցին և կինոմիությունը: Մեծ աղմուկ էր բարձրացել նաև համացանցում, ուստի փառատոնն այս տարի մեկնարկեց բողոքի ակցիայով: «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հավաքված  մի խումբ մարդիկ շարունակում էին զգուշացնել. փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ երկու ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով։ Նման երևույթները ոչ միայն անթույլատրելի են, այլև չեն կարող անպատիժ մնալ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց բողոքի ակցիաի ղեկավար, «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանը: «Ոսկե ծիրան» 14- րդն ավարտվեց։ Արդեն սկսվել են հաջորդ տարվա փառատոնի նաքապատրաստական աշխատանքները։ Իսկ 2018- ը «Ոսկե ծիրանի» համար հոբելյանական է։

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում պարգևատրման արարողության ժամանակ նախագահի հրամանագրով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց։ Նշենք նաև, որ Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի կողմից պարգևների արժանացան պաշտպանության, տնտեսության, մշակույթի ոլորտում աշխատող անձինք։ Հայաստանի Ազգային հերոս՝   Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության և  իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: ՀՀ ազգային հերոսներն են. 1. Վազգեն Առաջին (շնորհվել է՝ 1994 թ.) 2. Վիկտոր Համբարձումյան (շնորհվել է՝ 1994 թ.) 3. Ալեք Մանուկյան (շնորհվել է՝ 1994 թ.) 4. Մովսես Գորգիսյան (շնորհվել է՝ 1996 թ.) 5. Գեղազնիկ Միքայելյան (շնորհվել է՝ 1996 թ.) 6. Մոնթե Մելքոնյան (շնորհվել է՝ 1996 թ.) 7. Թաթուլ Կրպեյան (շնորհվել է՝ 1996 թ.) 8. Վիտյա Այվազյան (շնորհվել է՝ 1996 թ.) 9. Ջիվան Աբրահամյան (շնորհվել է՝ 1996 թ.) 10. Յուրա Պողոսյան (շնորհվել է՝ 1996 թ.) 11. Կարեն Դեմիրճյան (շնորհվել է՝ 1999 թ.) 12. Վազգեն Սարգսյան (շնորհվել է՝ 1999 թ.) 13. Քըրք Քրքորյան (շնորհվել է՝ 2004 թ.) 14. Շառլ Ազնավուր (շնորհվել է՝ 2004 թ.) 15. Նիկոլայ Ռիժկով (շնորհվել է՝ 2008 թ.)

Տեսնում եմ, որ Հայաստանը գնալով կայանում և ավելի լավն է դառնում. Միշել Լեգրան (տեսանյութ)

Հայաստանն իմ նախնիների երկիրն է, և ես տեսնում եմ, որ այն մեծանում է, կայանում, գնալով ավելի լավն է դառնում. Tert.am-ի հետ զրույցում ասաց անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ Միշել Լեգրանը։ Նա առ այսoր հայ պապի մասին հիշում է, պատմում, թե ինչպես էին միասին հայկական երաժշտություն նվագում: Երաժիշտը նաև տեղեկացրեց, որ աշխատում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ՝ միասին մյուզիքլ են գրում:

Շառլ Ազնավուրը շնորհավորել է Լևոն Արոնյանին ամուսնության առթիվ

Հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն իր և դեսպանության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է Լևոն Արոնյանին և Արիանա Կաոլիին ամուսնության առթիվ: Լևոն Արոնյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Ազնավուրի նամակը, գրել է. «Մեծ պատիվ է լեգենդից շնորհավորանք ստանալը»: An honor receiving this from our legend. Thank you #charlesaznavour Charles Aznavour Publié par Levon Aronian sur mercredi 4 octobre 2017

Շառլ և Աիդա Ազնավուրները հրեաներին փրկելու համար կարժանանան Ռաուլ Վալենբերգի անվան մեդալի

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) որոշել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին ու նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրին, Ռաուլ Վալենբերգի անվան մեդալ շնորհել: Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, հեղինակավոր մրցանակը կշնորհվի ի նշան Ազնավուր ընտանիքի՝ ընտանիքի հոր՝ Միշայի, մոր՝ Քնարի ու նրանց 2 զավակների հանդեպ հարգանքի, որոնք Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի՝ նացիստական ռեժիմի կողմից շրջափակման մեջ լինելու դաժան օրերին օգնել են ֆաշիստների կողմից հալածվողներին: Ազնավուրների ընտանիքը շատ մտերիմ է եղել Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի անդամների հետ ու, վտանգելով կյանքը, իր փարիզյան բնակարանում ապաստան է առաջարկել հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին: Համերաշխության ու քաղաքացիական քաջության մասին այս պատմությունը Շառլ Ազնավուրը փոխանցել է Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով նեղ մասնագետ, հրեա պրոֆեսոր Յաիր Արոնին: Աղբյուրը մանրամասնում է, որ Վալենբերգի անվան մեդալի շնորհման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Իսրայելի նախագահի նստավայրում: Հայտնի է, որ Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը, մինչդեռ Աիդան չի կարողանա ներկա գտնվել շնորհման արարողությանը:

Շառլ Ազնավուրին Իսրայելի նախագահի նստավայրում հեղինակավոր պարգեւ շնորհվեց

Այսօր Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի եւ նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ե՞րբ է Իսրայելը ճանաչելու Ցեղասպանությունը. Վալենբերգի անվան մեդալ ստացած Ազնավուրն իր հարցով անհարմար դրության մեջ է դրել Իսրայելի նախագահին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով:

Շառլ Ազնավուրին Իսրայելի նախագահի նստավայրում հեղինակավոր պարգև շնորհվեց

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Ինչպես հայտնում է Agence France-Presse, 93-ամյա շանսոնյեն, ով հայտնի է որպես Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա, այս շաբաթ համերգ կտա Թել-Ավիվում։ Մեդալը հանձնելու հանդիսավոր արարողությունն անցկացվել է Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում: «Պարգևը շնորհվել է Հոլոքոստի տարիներին Ազնավուրի ու նրա ընտանիքի մարդասիրական գործունեության, նացիստների կողմից հետապնդվող մի շարք անձանց թաքցնելու համար: Փրկարարական աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել Շառլն ու նրա քույրը՝ Աիդան»,- ասվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ընդգծել է, որ հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա Ազնավուրի ու նրա ընտանիքի արածը: Ազնավուրը, ով ծնվել է Փարիզում, խոսել է իր հայկական ծագման մասին, համեմատություն է արել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ՝ ընդգծելով․ «Մենք՝ հայերն ու հրեաները, այնքան շատ ընդհանրություններ ունենք, դժբախտության, երջանկության, աշխատանքի, երաժշտության մեջ, արվեստում, սովորում ենք տարբեր լեզուներ՝ դառնալով կարեւոր մարդ այն երկրներում, որտեղ մեզ ընդունել են», — ասել է Ազնավուրը:

Ազնավուրը հաջորդ տարի ապրիլին կրկին կլինի ռուսական բեմում

Աշխարհահռչակ երգահան և շանսոնների կատարող, դերասան, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրը 2018 թվականին երկու համերգով հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում: Առաջին համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին Սանկտ Պետերբուրգի «Октябрьский» մեծ համերգային սրահում: Արդեն ապրիլի 28-ին շանսոնյեն հանդես կգա Մոսկվայի Կրեմլի պետական համերգասրահում: Համերգի տոմսերն արդեն վաճառքում են:

Մահն ինձ չի վախեցնում, բայց մեռնել չեմ ուզում. Ազնավուրի հարցազրույցը բուլղարական հեռուստաշոուին (Տեսանյութ)

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է բուլղարական Шоуто на Слави հեռուստաշոուին՝ խոսելով ծերության, մահվան, հայկական ծագման, ինչպես նաև, իր իսկ համոզմամբ, աշխարհի ամենամեծ չարիքի մասին:

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Մոխրոտիկը» մանկական ներկայացման առաջնախաղը

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Արտ ստուդիա»-ի «Бродячая собака» թատերական խմբի «Մոխրոտիկը» մանկական ներկայացման առաջնախաղը:

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ելքի»՝ երթ անցկացնելու իրազեկումը

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ԱԺ «Ելք» խմբակցության բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից: «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է որոշման մեջ:

Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին. Էդմոն Մարուքյան

Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Ելքը «Ո՛չ թանկացումներին» կարգախոսով երթ է անցկացնում

Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «ԵԼՔ» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երթը՝ «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով։ Կազմակերպիչները երթով շարժվել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ մեկնարկը տալով Մոսկվա կինոթատրոնի հրապարակից: Քաղաքական ակցիայի օրակարգի մյուս հիմնական թեման Հարկային օրենսգիրքն է, որով բարձրանում է միջին խավի հարկային բեռը. 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն 28 տոկոս եկամտահարկ՝ նախկին 26 տոկոսի փոխարեն:

Շառլ Ազնավուրի վերջին լուսանկարը

Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է շանսոնյեի վերջին լուսանկարը քրոջ՝ Աիդայի և իր հետ: Լուսանկարին կից Սեդան գրել է․ «Մեր վերջին լուսանկարը նրա մահից առաջ»:

Ախալցխայի փողոցներից մեկը հնարավոր է անվանակոչվի Շառլ Ազնավուրի անունով

Նոյեմբերի 5-ին «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ք. Ախալցխայի շրջանային ժողովին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Դիմումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին

Շարունակելով ներկայացնել Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը՝ Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին, որը հանդիսանում է մեծն արտիստի եւ միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռեւս 2017 թվականին:

Ակտիվորեն հայերեն եմ սովորում, կամաց-կամաց ստացվում է խոսել. Նիկոլյա Ազնավուր

Համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյան, նախօրեին եղել է Մոսկվայում եւ ՌՈւՍԱՐՄԻՆՖՕ-ին պատմել է, թե ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել եւ ինչպես է իրեն զգում նախնիների երկրում։

Հայաստանում «կենդանի» կենտրոն ենք ստեղծելու՝ դեպի Արարատ բացվող տեսարանով. Նիկոլյա Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նիկոլյան «ՌուսԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է հիմնադրամի գործունեության և Երևանում Ազնավուրի անվան կենտրոնի ստեղծման ծրագրերի մասին:

Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի փառատոնը մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումով

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարվա փառատոնը բացվել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյով. տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ֆրանկոֆոնիայի ազգային օրվան նվիրված միջոցառում Թուրքմենստանում

Ապրիլի 6-ին Թուրքմենստանում Ֆրանսիայի, Հայաստանի և Ռումինայի դեսպանությունների մասնակցությամբ «Աշխաբադ» կինոթատրոնի դահլիճում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված «Թուրքմենստանում ֆրանսերեն լեզվի ինստիտուտի» կազմակերպած ամենամյա հերթական միջոցառումը: Այս տարվա միջոցառումը նվիրված է եղել աշխարահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:

На русском

В Ереване открыли три звезды, посвященные выдающим армянским кинодеятелям

В рамках XIII ереванского международного кинофестиваля «Золотой абрикос» на площади Шарля Азнавура в центре Еревана открыли три звезды в память о выдающихся армянских кинодеятелях - о режиссерах Эдмонде Кеосаяне, Дмитрии Кесаяне и операторе Альберте Явуряне.

Всемирно известные армянские деятели опубликовали в The New York Times открытое письмо о будущем нации

Подписи под письмом поставили такие видные армянские деятели, как Рубен Варданян, Нубар Афеян, Вардан Грегорян, Шарль Азнавур, Лорд Ара Дарзи, Самвел Карапетян, Артур Джанибекян и другие

В Мадриде состоялась премьера докфильма испанского режиссера «Тень Арарата»

Героями документального кино являются общественные и политические деятели армянского происхождения из разных стран, среди которых французский шансонье Шарль Азнавур и певица Рози Армен, скрипач Ара Маликян, популярный армянский музыкант Арто Тунчбояджан, летчик-испытатель Рубен Есаян

Кто бы ни был избран моим народом, я принимаю этот выбор – Шарль Азнавур о выборах в Армении

“Я никогда не говорю о политике. Хотя дружу со многими политиками, но и с ними говорю о кино, театре, музыке – об искусстве. У нас много тем, чтобы не говорить о политике. Но кто бы ни был избран моим народом, я принимаю этот выбор. Если его избрал мой народ, значит он – мой президент”, - сказал Азнавур.

Правила жизни Шарля Азнавура (ВИДЕО)

Всемирно известный шансонье Шарль Азнавур в преддверии концерта в Москве рассказал о своем отношении к парламентским выборам в Армении, о том наследстве, которое досталось ему от отца, и как он находит сюжеты для своих песен.

Пресса узнала, кто заменит Азнавура на постах посла Армении в Швейцарии и постпреда в штаб-квартире ООН

Всемирно известный французский шансонье армянского происхождения 93-летний Шарль Азнавур отныне не будет занимать пост посла Армении в Швейцарии и постоянного представителя страны в штаб-квартире ООН в Женеве

Шарлю Азнавуру исполнилось 93 года

Шансонье, настоящее имя которого Шахнур Вахинак Азнавурян, родился в 1924 году в семье этнических армян, эмигрантов из Грузии, приехавших во Францию в 1922 году

Гуманитарная премия “Аврора” найдет своего лауреата – началась церемония награждения ПРЯМАЯ ТРАНСЛЯЦИЯ

На торжественном мероприятии присутствуют президент РА Серж Саргсян, учредители гуманитарной премии Aurora Вардан Грегорян, Нубар Афеян, Рубен Варданян, всемирно известный композитор и шансонье Шарль Азнавур, номинанты Aurora-2017, гости.

Шарль Азнавур стоя аплодировал артистам, станцевавшим на премьере балета "La Boheme" в Ереване (ФОТО)

Всемирно известный французский шансонье армянского происхождения Шарль Азнавур в понедельник присутствовал в Ереване на премьере балета "La Boheme", посвященном его творчеству

Первый интерактивный музей Армении открылся в резиденции Шарля Азнавура

Всемирно известный французский шансонье армянского происхождения Шарль Азнавур 1 июня в Ереване объявил о создании фонда «Азнавур» и старте первого проекта – основании в столице Армении интерактивного музея.

Шарль Азнавур задал неудобный вопрос президенту Израиля

В резиденции президента Израиля накануне состоялась встреча всемирно известного шансонье Шарля Азнавура и сопровождавших его членов семьи с президентом Израиля Роувеном Ривлином и с руководством международного фонда имени Рауля Валленберга

"Все, что запрещено - я делаю": Шарль Азнавур рассказал о секрете семейного счастья пристрастяих в еде (ВИДЕО)

Родители Шарля Азнавура разговаривали на русском языке, когда не хотели, чтобы дети их понимали, а дедушка артиста был поваром, благодаря которому Париж узнал русскую кухню

Минкульт представил позицию по поводу переименования аэропорта "Звартноц" в аэропорт Шарля Азнавура

И.о. министра культуры Армении Лилит Макунц представила позицию ведомства по поводу предложения по переименованию ереванского международного аэропорта "Звартноц" в аэропорт имени Шарля Азнавура