Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Тигран Саркисян

Упоминания за день

На армянском

Հայտնի են ՊՊԾ-ում զինված խմբի անդամներ անունները

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որում տեղեկացվում է Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ինքնությանմասին: Նրանք են. Պավլիկ Մանուկյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արամ Հակոբյան, Արմեն Լամբարյան, Սմբատ Բարսեղյան, Էդվարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան, Վարուժան Ավետիսյան, Մխիթար Ավետիսյան, Աշոտ Պետրոսյան, Թորոս Թորոսյան, Վարդան Գերավետյան, Գևորկ Իրիցյան, Սեդրակ Նազարյան, Արայիկ Խանդոյան, Սերգեյ Կյուրեղյան, Մարտիրոս Հակոբյան, Արթուր Սողոմոնյան, Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան, Արթուր Մելքոնյան, Էդգար Սողոմոնյան, Գևորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Արամ Մանուկյան, Տիգրան Սարգսյան ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքը գրաված խմբի 31-րդ անդամը Թաթուլ Թամրազյանն է, որը վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում:

Տիգրան Սարգսյանը ՌԴ-ում Մոնղոլիայի դեսպանի հետ քննարկել Է ԵԱՏՄ-ի հետ այդ երկրի համագործակցությունը

Մոնղոլիայի դեսպանը նշել Է, որ ստեղծվել ու աշխատանքի Է ձեռնամուխ եղել Հուշագրով նախատեսված համատեղ հետազոտական խումբը՝ նպատակ ունենալով տնտեսական երկխոսության զարգացումը Միության երկրների եւ Մոնղոլիայի կառավարության միջեւ:

ԵԱՏՄ պայմանագիրը Չինաստանի հետ չի փոխարինի անդամ երկրներ-ՉԺՀ հարաբերություններին. Տիգրան Սարգսյան

Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել Է առեւտրատնտեսական համագործակցության շուրջ Չինաստանի հետ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետագա ինտեգրացման հեռանկարների մասին

Կարեն Կարապետյանը տեսնում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ

Համաժողովի բացմանը ներկա էին նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և այլք:

Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

«Սկոլկովո»-ում քննարկվում են ԵԱՏՄ անդամ երկրներում տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները

Հոկտեմբերի 26-ին միջոցառման վայր են այցելել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ՏՀՏ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

Տխուր բյուջեն եւ Արտեմ Ասատրյանի ֆանտաստիկ թվերը

Խորհրդարանում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ սոցիալական և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` դիմելով Սոցապ նախարար Արտեմ Ասատարյանին, հիշեցրեց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ընդունված մի որոշման մասին, որով նախատեսված էր հանել 18 հազար դրամ գործազրկության նպաստը, այն փոխարինելով ինչ-որ գործակալությունների՝ ուսուցում կազմակերպելու, այնուհետ ծրագրի մասնակիցներին աշխատանքով ապահովելու համար:

Տիգրան Սարգսյանը ինտեգրացման խորացման մի շարք առաջարկներ է ներկայացրել Պուտինին

Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Պուտինին այն ուշադրության համար, որը նա ցուցաբերում Է Եվրասիական տնտեսական միության եւ այդ միավորման մասնակիցների միջեւ ինտեգրացման խորացման նկատմամբ:

Հայկական դրամը 23 տարեկան է

Հայկական դրամն այսօր դարձավ 23 տարեկան: 1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 եւ 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը: Հայկական դրամի պատմությունը, սակայն,մ սկսվում է անհիշելի ժամանակներից: Աշխարհին հայտնի ամենահին  հայկական  դրամները մ.թ.ա երրորդ դարի երկրորդ կեսին հատել են  Ծոփքի  հայոց թագավորները: Այստեղից էլ սկսվում է  հայկական դրամի պատմությունը, որը հետաքրքրաշարժ դրվագների պակաս չունի:  ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը առանձնացնում է  հատկապես Տիգրան Մեծի գահակալման շրջանում թողարկած դրամները:  Դրանք այն եզակի դրամներն էին, որտեղ հայկական թագն է պատկերված, այն որևէ այլ թագավորների հատած դրամներում չի հանդիպում, ասում է դրամագիտության փորձագետն ու շարունակում «Բագրատունյաց թագավորության շրջանում մենք հայկական դրամներ չենք ունեցել, սակայն կա մի շատ հետաքրքիր փաստ. Լոռվա ճյուղի Բագրատունիներից Կյուրիկե Երկրորդը (11-րդ դարի կես)  թողարկել է եզակի մի դրամ, որը մեզ եզակի օրինակներով է  հասել, դա բացառիկ է նրանով, որ մեզ հայտնի առաջին մետաղադրամն է, որոնց վրա մակագրությունները հայերեն են եղել»։ Կիլիկյան հայոց թագավորների հատած դրամները առանձնանում են խաչապատկերներով, գրեթե բոլորը հայատառ են, թեեւ, ասենք Լևոն Առաջինի  թողարկած դրամները լատինատառ են։ Հեթում Առաջին թագավորի հատած դրամների մի կողմը հայատառ է, մյուս կողմը՝ արաբատառ: Սրանք, սակայն, բացառություններ են, ասում է  փորձագետը: Հայաստանի երրորդ հանրապետության  կամ մեր ժամանակից թղթադրամները, մասնագետների պնդմամբ, իրենց ձևավորմամբ, պատրաստման որակով ու պաշտպանվածությամբ չեն զիջում եվրոպական երկների լավագույն թղթադրամերին:   նորանկախ Հայաստանն  իր արժությը ունեցավ 1 993թ , երբ շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը, երկու տարի անց  այն ունեցավ նաև իր նշանը:  1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 եւ 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը եւ ներդրվեց ազգային արժույթը `10, 25, 50, 100, 200, 500 դրամները: Հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամ 1993-ի նոյեմբերի 22-ից սահմանվեց `1 դրամը=84 ռուսական ռուբլի: Հայկական ռուբլու հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 1993-ի նոյեմբերի 22-ից սահմանվեց `100 դրամը=1 ԱՄՆ դոլար:  1993թ նույն այս օրերին ՀՀ ԳԽ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Հայաստանի նախկին վարչապետ, ԿԲ նախկին նախագահ , ԵԱՏՀ ներկյիաս նախագահ  Տիգրան  Սարգսյանն էր, ՀՀ ֆինանսների նախարար`Լևոն  Բարխուդարյանը,  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` Իսահակ Իսահակյանը: ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը  վստահեցնում է՝ «Դրանք բավականին հագեցած են պաշտպանական հատկանիշներով, շատ բարձր տպագրության որակ ունեն, կարևոր է, որ ձևավորված են հայկական ոճի մեջ, մեր աւժեքներն են ներկայացնում»,- ասում է ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը։ Այսօր հայկական դրամը  դարձավ 23 տարեկան:

Մեծ գերդաստանի նահապետը

Հինգ տարի առաջ էր, «Հայոց արծիվներ» հասարակական հայրենասիրական կազմակերպության միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ և պաշտոնատար այլ անձինք, կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի կողմից սահմանվեցին անվանակարգեր, որոնցից մեկն էլ «Ամենատարեց արծիվն» էր: Որքան հաճելի և անսպասելի էր, երբ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ նվերը` թանկարժեք ժամացույցը, հանձնեց Արշակ Հարությունյանին: Ճիշտ է, 2012-ին «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալի էր արժանացել, բայց այս մեկն ուրիշ արժեք ուներ: Եվ իր շնորհակալական խոսքում նա բացատրեց.

Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին,-ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջում:   Տեղեկատվության համաձայն՝ Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Իրանը Եվրասիական տնտեսական միության համար առաջնահերթություն ունեցող երկրներից է: Դեսպան Սանային էլ, վկայակոչելով Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս անդամների հետ Իրանի ունեցած լավ հարաբերությունները, ցանկություն է հայտնել, որպեսզի ԵԱՏՄ-ն համաձայնություն տա Իրանի կողմից առաջարկվող ապրանքատեսակների քանակի ավելացմանն ու սակագների նվազեցմանը: Ըստ իրանական աղբյուրի՝ Իրանը խնդրել է, որպեսզի իրանական 200 անուն ապրանքատեսակի մասով նվազեցվի սակագինը, սակայն դեռևս 77 անուն ապրանքատեսակի նկատմամբ է դրական որոշում կայացվել:

Տիգրան Սարգսյանը Պուտինին ինտեգրացման խորացման մի շարք առաջարկներ է ներկայացրել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Տիգրան Սարգսյանը Աթենքում քննարկելու է ԵՏՄ- Հունաստան համագործակցության հարցեր

Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների գլխավոր քարտուղար Գիորգոս Ցիպրասը Մոսկվայում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության հետ:

Տիգրան Սարգսյանը Աթենքում քննարկելու է ԵՏՄ- Հունաստան համագործակցության հարցեր

Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների գլխավոր քարտուղար Գիորգոս Ցիպրասը Մոսկվայում հանդիպում  է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Աթենքի միջև հետագա համագործակցության հեռանկարները՝ հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ն: Ըստ Հունաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային և տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Սարգսյանի Աթենք առաջիկա այցին վերաբերող  հարցեր՝ հայտնում է «Sputnik» գործակալությունը։ Հույն- ռուսական առեւտրա- արդյունաբերական պալատի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Սալոնիկում  տեղի ունենալիք համաժողովում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները կներկայացնեն ԵՏՄ-ի խնդիրները և նպատակները, ինչպես նաև ԵՏՄ-ի և Հունաստանի համագործակցության հեռանկարները: «Sputnik» — ը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միությունը Ռուսաստանի նախաձեռնած տարածաշրջանային  քաղաքական և տնտեսական դաշինքն է, որի նպատակն է իր անդամների՝  Ռուսաստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև  հստակեցնել  ապրանքների և ծառայությունների հոսքը:

ՌԴ կառավարությունը Պուտինին կուղարկի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրման առաջարկություն

Դեկտեմբերի սկզբին Պուտինը Եվրասիական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ Մաքսային օրեսգիրքը նախատեսվում է հաստատել դեկտեմբրի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:

Տիգրան Սարգսյանը եւ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման զարգացումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության դերը գլոբալ տնտեսության մեջ:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր: «Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին: Այս ընթացքում, համոզված եմ, հսկայական աշխատանք է կատարվել, և ընդամենը տասն օր հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփելու որոշակի արդյունքներ»,-ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը կարևորել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառված հայեցակարգային փաստաթղթերն ու որոշումները, այդ թվում՝ Եվրասիական միության Մաքսային օրենսգիրքը, որի ընդունումը, Նախագահի համոզմամբ, մաքսային վարչարարության միջազգային լավագույն փորձը կբերի միության մաքսային պրակտիկա՝ գործարարների ու բնակչության համար հնարավորություն ստեղծելով մաքսային կառույցների հետ աշխատելու պարզեցված և ժամանակակից միջոցներով: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև դեպի երրորդ երկրներ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը, նշելով, որ հայկական կողմն այդ գործում օգտագործում է առանձին երկրների հետ հարաբերությունների իր փորձն ու ներուժը: «Մենք ակտիվորեն աջակցում ենք Եվրասիական հանձնաժողովի և մեր ավանդական գործընկերոջ՝ Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ և արդյունավետ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը»,-նշել է Հանրապետության Նախագահը: ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպման և եվրասիական ինտեգրման օրակարգի նկատմամբ նրա մշտական ուշադրության ու աջակցության համար: «Պարո՛ն Նախագահ, Եվրասիական տնտեսական միության օրակարգային հարցերի հետ կապված կուզենայի տեղեկացնել, թե այսօրվա դրությամբ ինչպիսի խնդիրներ կան, որոնց շուրջ մեր հանձնաժողովն աշխատում է բոլոր երկրների հետ: Ձեզ հետ կքննարկենք այն առաջնայնությունները, որոնք Ձեր կարծիքով պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով խորացնել մեր ինտեգրացիոն միությունը, որպեսզի անդամ բոլոր երկրները ստանան այն տնտեսական օգուտները, որոնց վերաբերյալ ձևավորվել են լուրջ ակնկալիքներ ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ քաղաքական գործիչների մոտ»,-ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկում է Մաքսային օրենսգիրքը

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ նիստի օրակարգին անցնելը ողջունել է ներկաներին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, հակիրճ անդրադարձել միության շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներին, կայացված կարևորագույն որոշումներին, ինչպես նաև զարգացման հեռանկարային ծրագրերին: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքներն էլ ավելի կխթանեն ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսական փոխգործակցությունը: Նիստի սկզբում պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահին` երեկ Սոչիում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի և վթարի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Կանոնակարգի համաձայն նիստը վարում է կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Երկրում ծառայելու պատրաստակամությունը. ինչո՞ւ Կարեն Կարապետյանը համաձայնեց վարչապետ դառնա

Ուղիղ չորս ամիս առաջ՝ սեպտեմբերի 13-ին , Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Նա այսօր  խախտել է   վարչապետերի լռությունն ու  հանդիպել լրագրողների հետ:  Հիշեցնենք, 2,5 տարվա ընթացքում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մամուլի ասուլիսով այդպես էլ հանդես չեկավ: Վարչապետերից Տիգրան Սարգսյանն էր, որ մամուլի ասուլիսով հանդես եկավ, սակայն հանդիպեց լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այսօր ուղիղ երկու ժամ  կառավարության ղեկավարը լրագրողների հարցերին է պատասխանել:   Անձամբ Կարեն  Կարապետյանը  կառավարության 100 օրվան նվիրված  ու  տնտեսական հարցերի կողմնակից է եղել, սակայն քաղաքական թեմաները  չեն  շրջանցվել:  Ի դեպ, Կարեն Կարապետյանն այսօր էլ հավատարիմ է մնացել խոսակցական իր ոճին ու մինչ պատասխանելը նաեւ ինքն է հարցեր տվել։  Վարչապետը շեշտել է՝ ՀՀԿ- ին անդամակցելուց հետո ազատությունը չի նվազել։ Կառավարչից՝ քաղաքական գործիչ, մասնավորից՝ պետական հատված:  Արդյունքում՝ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց ու իր իսկ խոստովանությամբ կորցրեց  անձնական կյանքը։ Արդեն չորս ամիս  բացի աշխատանքից որևէ մեկից տեղյակ չէ։ Ի՞նչը  ստիպեց նրան գնալ նման քայլի։ «Անհանգստությունը՝ ինչ է  կատարվում մեր երկրում ծառայելու պատրաստակամությունը»: Համապետական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հարցերը  չշրջանցվեցին: Այսօր էլ չխախտվեց ավանդույթն ու  պատասխաններից առաջ վարչապետը նաև հարցեր հնչեցրեց։ «Ինչպե՞ս եմ քարոզելու՝ իմ աշխատանքով: Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս։ Համապատասխանո՞ւմ է  իմ ապրելու օրերի քանակին սահմանափակումը, որպեսզի լինել ՀՀԿ ցուցակում, թե չէ։ Այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»: ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու առաջարկ, ի դեպ, Կարեն Կարապետյանը չի ստացել, եթե ստանա՝ կմերժի, իսկ ընտրողներին  համոզելու է  նախապատվությունը տալ  ՀՀԿ-ին՝ իր աշխատանքով: Նախորդ կառավարությունից   չկան պաշտոնյաներ, որոնց հետ Կարապետյանը ստիպված է աշխատում, նշում է՝ կան կոմպրոմիսային լուծումներ: Ճարահատյալ չի աշխատում որևէ մեկի հետ: Իսկ ի՞նչ է  անելու խոստացված արդյունքները չապահովող պաշտոնյաների հետ։ Հարցին նախ հումորով, հետո լուրջ է պատասխանում։ «Պատասխանատվության չե՞նք ենթարկելու, բոլորին նստացնելու ենք, կախաղան ենք հանելու: Օբյեկտիվ պատճառներ կան, տնտեսության խնդիր կա, հասկանու՞մ եք: Իրականում, եթե մարդ սխալ է արել, պե՞տք է պատասխան տա, պետք է: Շատ դեպքերում լրագրողներից՝ ու՞մ եք նստացնելու, ու՞մ եք պատժելու: Սա՞ է ձեր գլխավոր խնդիրը»: Հայաստանի  տնտեսության վիճակի առաջին գնահատականը վարչապետ նշանակվելուց չորս ամիս անց էլ չի փոխվել։ «Այսօր էլ եմ ասում, դա նշանակում է, որ այն կառավարելի չի՞, ոչ: Բավարարո՞ւ մ է այսօր բոլորիս մեր տնտեսության վիճակը, չի բավարարում»: Տնտեսությունը, այս մեծ համակարգը,  մի օրվա մեջ փոփոխելու հնարավորությունը չկա: Մենք ամեն օրվա աշխատանքով մեր խնդիրն է, որ մենք տանք ազդակները, որպեսզի մեր քաղաքացիները զգան, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: «Օլիգարխների հետ  հանգիստ աշխատող վարչապետը, համենայն դեպս այդպես հայտարարեց, չի անհանգստանում, եթե   անգամ Ադրբեջանը որոշի գնել Վրաստանի՝ դեպի Հայաստան գազամուղը շահագործող բաժնետոմսերի 25 տոկոսը: «Հիշում եք, երբ գազ չեք ունեցել՝ 90-ականներին, դեռ ինչքան եք հիշելու:  Մի վախեցեք, լավ է լինելու: Իրանի ու Թուրքմենստանի դեսպանների հետ ենք հանդիպել, անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնում»: Պրիմիտիվ գողություն՝ ավիատոմսերի  ոլորտում, Կարեն Կարապետյանի առաջին հայտարարություններից մեկն էր: Այսօր՝ պարզաբանեց՝  կա անարդյունավետ կառավարում, ոչ թե  կոպիտ գողություն: ՊՈԱԿ-ների ու  ԾԻԳ-երի կրճատում. Կարեն Կարապետյանի նախաձեռնություններից հերթականը նաև մարդկային ռեսուրսների կրճատում է նախատեսում: Մոտ երեք հազար մարդ պետական կառավարման համակարգում արդեն կորցրել է աշխատանքը: Համակարգում խնդիրները շատ են, քայլ առ քայլ կհասնեն նրան, որ պետական կառավարման համակարգում ի վերջո աշխատավարձի  վճարումը կախված լինի տրամադրած արդյունքից:  Վարչապետն էլ է տեղյակ՝  պետական հատվածի աշխատողների մեծ մասի  աշխատավարձը ցածր է անգամ միջին  հանրապետականի մակարդակից: Համեստ  բյուջեով, ֆինանսական լուրջ խնդիրներով  ու տնտեսական համեստ ցուցանիշերով  կառավարության ղեկավարը ինչ միջոցների հաշվին ու ինչպես է բարձրացնելու պետական հատվածի աշխատողների աշխատավարձը՝ հարցնում եմ  Կարեն Կարապետյանին։ «Վերջնական լուծում չունենք, հիմնական լուծումն այն է, որ մեր տնտեսությունը զարգանա, մեր մուտքերը պետք է շատանան։ Մեր եկամուտները պետք է շատանան, պետք է գանք նրան, որ լավագույն մասնագետներին կարողանանք վարձել»: Դրայվով և էմոցիոնալ Կարապետյանն այսօր էլ այդպիսին մնաց, ավելին՝ ինչ որ մի պահի,  մի քանի  հարցից բորբոքվեց։ Ավելի կոնկրետ պարզե՞լ է արդյոք վարչապետը բանանի ներմուծումը խոչընդոտող պաշտոնյան պատժվել է, թե՝ ոչ։ «էդ մարդուն, ում խոչընդոտել են, դիմում տվել է ոստիկանություն, թե չէ: ես իրենց բոլորի հետևից վազեմ , ասեմ դիմում տու՞ր»: Հետո ավելի  հանգիստ ներողություն խնդրեց ու մեկ անգամ ևս բաց ու թափանցիկ աշխատելու պատրաստակամություն հայտնեց:

ԵԱՏՄ-ն հավանության է արժանացրել մի շարք երկրների հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ սկսելը

«4 երկրների նախագահներ հավանության են արժանացրել առաջարկն այն մասին, որ մեզ անհրաժեշտ է սկսել բանակցություններ Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ»,- ասել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը Մոլդովայի նախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խորացման ուղիները

Տիգրան Սարգսյանն Իգոր Դոդոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ գործունեության սկզբունքներն ապահովում են միության յուրաքանչյուր պետության հետաքրքրություններն ու շահերը:

Տիգրան Սարգսյանը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հանդիպել են

վրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հանդիպման ժամանակ քննարկել են Մոլդովայի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների խորացումը և ընդլայնելու հնարավորությունները: Որոշում է ընդունվել պատրաստել Հուշագիր՝ Եվրասիական տնտեսական միության և Մոլդովա Հանրապետության միջև համագործակցության վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանը Հունաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում քննարկել է ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը

Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպումների շնորհիվ հնարավոր կլինի նոր մակարդակի բարձրացնել նաև ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը:

Հունաստանի նախագահի և վարչապետի հետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեց

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ և վարչապետի հետ: Հանդիպաման շրջանակներում քննարկվել են ԵԱՏՄ և Հունաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման խնդիրները: Տիգրան Սարգսյանը համոզված է, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ ուղիղ շփումները նոր մակարդակի կբարձրացնեն Եվրասիական և Եվրոպական միությունների միջև փոխհարաբերությունները:

Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել

Հաշմանդամության կարգ տրամադրող հանձնաժողովների կոռումպացվածության մասին քաղաքացիները միշտ են բողոքում: Շատ հաճախ են նրանք ահազանգել, որ 30-80 հազար դրամ է արժենում հաշմանդամության կարգի փոփոխումը կամ հաստատումը։  Ոլորտի պատասխանատուները հերքել են նման խոսակցությունները՝ պնդելով կոնկրետ փաստեր ներկայացնել։  Երեկ  հայտնի դարձավ,որ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը։ Այսօր արդեն Արմեն Սողոյանին մեղադրանք  է առաջադրվել: Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով, նա այժմ  կալանավորված է: «Ռադիոլուր» փորձեց որոշակի մեկնաբանություններ ստանալ Արմեն Սողոյանի փաստաբան Հայկ Ալումյանից՝ արդյո՞ք նրա վստահորդը ընդունել է մեղքը և ցուցմունք է տվել։ Պարոն Ալումյանը  մեզ փոխանցեց, որ   այս պահին չի ուզում այդ գործը մեկնաբանել, քանի որ դեռ բավարար տեղեկատվություն չունի գործի վերաբերյալ; Հիշեցնենք, որ Քրօրի 311-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար 5 10 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը։ ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Նկատենք, որ հաշմանդամության կարգ տրամադրող հանձնաժողովների կոռումպացվածության մասին քաղաքացիները միշտ են բողոքում: Շատ հաճախ են նրանք ահազանգել, որ 30-80 հազար դրամ է արժենում հաշմանդամության կարգի փոփոխումը կամ հաստատումը։  Ոլորտի պատասխանատուները հերքել են նման խոսակցությունները՝ պնդելով կոնկրետ փաստեր ներկայացնել։ Ի դեպ՝ վարչապետ  Տիգրան Սարգսյանի պահանջով ԲՍՓ նախկին պետ Միշա Վանյանը 2012- ին ազատվեց աշխատանքից, քանի որ այն ժամանակ կառավարության ղեկավարի վերահսկողական ծառայությունն  ուսումնասիրել էր ու պարզել ,որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրել են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են եղել ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում էր 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար 150.000-200.000 դրամ: Այն ժամանակ  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ նշանակվեց  Արմեն Սողոյանը, որը բավականին հայտնի էր հասարակությանը որպես Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ եւ կարծես հենց նրա վրա էր դրվել համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը հաղթահարելու առաքելությունը։ Արմեն Սողոյանը դրանից հետո բազմիցս անդրադարձել էր համակարգում առկա կոռուպցիոն խնդիրներին։ Օրինակ 2015- ին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել էր՝  որտեղ կա որոշում ընդունող եւ անձ, ում համար այդ որոշումը նշանակություն ունի, կոռուպցիոն ռիսկերի բացակայությունն անհնար է, հատկապես՝ Հայաստանի նման անցումային երկրում: Բայց միեւնույն ժամանակ նաեւ հայտարարում էր. «Պետք է ձեռքը կտրել»: Ինչեւէ՝ այսօր Արմեն Սողոյանը արդեն ինքն է կասկածվում կաշառակերության մեջ։ Թե որքանով նրա մեղքը կհաստատվի, ըստ երեւույթին արդեն կպարզի դատաքննությունը։

Հայաստանը և ԵՄ-ն շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել. Տիգրան Սարգսյան

Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիրը կարող Է ստորագրվել մոտ ժամանակներս: Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,-ասել է նա: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը միշտ Էլ այն Է եղել, որ մենք պետք Է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք Է հակադրենք այս երկու վեկտորները»,-նշել է նա: Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը և ԵՄ-ն հարկադրված Էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել Էր Բրյուսելի կողմից: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,-պարզաբանել Է նա:

Խստացված հսկողությունն է իրականացվում Երևանում ապօրինի շինարարությունների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ

Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն էլ զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները:

Վարչապետ. «Մտադիր ենք հետևողական աշխատել ԵԱՏՄ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: Համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցառումների, ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025 թ․ թվայնացման գործընթացի իրագործման հիմնական ուղղությունների, ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման և գյուղատնտեսական որոշ հիմնական արտադրատեսակների առաջարկ-պահանջարկի վերաբերյալ։ Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստան այցելելու հրավերի և հյուրընկալության համար: «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է: Մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով: Առավել քան վստահ եմ, որ մենք դեռևս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ», — նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում: Կառավարությունից նաև հայտնում են, որ նիստի ավարտին ստորագրվել են օրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփող և այդ առումով ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող մի շարք փաստաթղթեր: Այնուհետև Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Ի պատիվ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակների՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի անունից տրվել է պաշտոնական ճաշ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:

Ջրառատի գործով Տիգրան Սարգսյանը կալանավորվել է. նախաքննությունը շարունակվում է

Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։

Դոդոնը եւ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ի հետ Մոլդովայի համագործակցության հուշագիր ստորագրեցին

Արարողությունը տեղի Է ունեցել այստեղ բացված «Եվրասիական տնտեսական միություն-Մոլդովայի Հանրապետություն» միջազգային համաժողովի շրջանակներում, որին մասնակցել են ԵԱՏՀ-ի կոլեգիայի, ինչպես նաեւ հանրակցության մեջ մտնող երկրների ներկայացուցիչները:

Տիգրան Սարգսյանը կարեւորել Է վստահությունը եվրասիական գործընկերության զարգացման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այն կարծիքին Է, որ «առանց վստահության անկարելի Է կառուցել տնտեսական միություն եւ զարգացնել համագործակցությունը գործընկերների հետ»:

Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպում Է ունեցել Ղրղըզստանի նախագահի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին իրազեկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման մասին, որն ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում: Ինչպես տեղեկացնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական փոխգործակցության հարցերը և միության տնտեսության ինտեգրացիոն ներուժի օգտագործման, երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի հնարավորությունները: Ղրղըզստանի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ հանձնաժողովի գործունեությունը պետք է միտված լինի եվրասիական տարածքում բիզնեսի զարգացման համար լավագույն պայմանների ապահովմանը:

Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպում Է ունեցել Ղրղըզստանի նախագահի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին իրազեկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման մասին, որն ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում:

Առաջնահերթ ուղղությունը ԵԱՏՄ-ի տարածքում ինտեգրման խորացումն է. Տիգրան Սարգսյանը՝ «Ռոսիա 24»-ի եթերում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Мнение» հեռուստածրագրում խոսել է ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների և սահմանափակումների վերացման, տնտեսության թվայնացման, միության երկրների օրենսդրությունների սինքրոնացման և ինտեգրման խորացման վերաբերյալ պլանների մասին:

«Ժողովուրդ». Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել։ Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար։

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ կազմակերպված զինված խմբի անդամներ Տիգրան  Սարգսյանը, Հովհաննես  Վարդանյանը, Արամ  Հակոբյանը, Վարդան  Գերավետյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ  Իրիցյանը, Տիգրան Մանուկյանը, Թորոս  Թորոսյանը, Արթուր  Մելքոնյանը, Արթուր  Սողոմոնյանը, Գառնիկ  Հովակիմյանը, Արայիկ  Հակոբյանը, Մարտիրոս  Հակոբյանը, Արամ  Մանուկյանը, Թաթուլ  Թամրազյանը, Հովհաննես  Հարությունյանը և այլոք, ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 17-ին զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա. «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով հարվածելով՝ կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու կից պարիսպը, իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների կիրառմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք և զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները: Նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո, կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով`կազմակերպված խմբի կազմում իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների և նռնակների կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների և բուժաշխատողների: Դրանից հետո, կազմակերպված խումբը զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ: Կազմակերպված խմբի անդամներին միանալու փորձ է կատարել Վարդգես Գևորգյանը և դրան նախապատրաստվել՝ Մանվել Աթոյանը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամները հարձակումը կատարելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հերթապահ մասից հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազենն ու ռազմամթերքը, իսկ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն: Քննությամբ հիմնավորվել է, որ գումարի հափշտակությունը կատարվել է գնդի տարածքը զավթելու և պահելու օրերին, նշված բանկոմատի ծխնիները մետաղահատ էլեկտրական սղոցով կտրելու եղանակով: Բանկոմատից հափշտակված գումարները բաղկացած են եղել 1000, 5000, 10000 և 20000-անոց ՀՀ թղթադրամներից, որոնցից 10000 և 20000-անոց թղթադրամները եղել են նոր նմուշի, հաջորդական համարի և սերիայի: Բանկոմատից հափշտակված գումարներից 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս կոշիկների միջից, ընդ որում, 10.000-անոց միանգամայն նոր, հաջորդական համարի և սերիայի թղթադրամներով: Բացի այդ, կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին՝ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են ոստիկանական 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև իրականացրել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված այլ բռնի գործողություններ: Թաթուլ Թամրազյանը վնասազերծվել և գնդի տարածքից դուրս է բերվել 2016 թվականի հուլիսի 17-ին, Հովհաննես Հարությունյանը` հուլիսի 26-ին, Արամ Հակոբյանն ու Արամ Մանուկյանը՝ հուլիսի 27-ին, իսկ Արթուր Մելքոնյանը՝ հուլիսի 29-ին: Կազմակերպված խմբի մյուս անդամների հանցավոր գործունեությունն ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 31-ին, երբ վերջիններս կամովին ազատել են զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իրենց պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների և մասերի համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի 18 անդամներին, մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Հովհաննես Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արամ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վարդան Գերավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Սերգեյ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գևորկ Իրիցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Տիգրան Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Թորոս Թորոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արթուր Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Արթուր Սողոմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Գառնիկ Հովակիմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արայիկ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Մարտիրոս Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արամ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Թաթուլ Թամրազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Հովհաննես Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Մանվել Աթոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, Վարդգես Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Էներգախնայողության, էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի հետ կապված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի և Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան

«Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք»,-այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։ Աղբյուրը նշում է, որ կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս: 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների: Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաև ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ատրճանակ և ակոսափող որսորդական հրացաններ: Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով  իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ: Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները: Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված և քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ: Վարդան Գերավետյանը, Հովհաննես Վարդանյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արթուր Սողոմոնյանը, Արայիկ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը: 2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք հրաժարվել են իրենց պահանջներից, կամովին ազատել զավթված շենքերը, շինություններն ու տրանսպորտային միջոցները, հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ նախորդող օրերին իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել և գնդի տարածքից դուրս են բերվել կազմակերպված խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Մելքոնյանը: Նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Մանվել Աթոյանը նախապատրաստվել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին: Վարդգես Գևորգյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի դասակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով  մարտական հենակետի ավագ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թվականի հուլիսի 20-ին հենակետից յուրացման եղանակով հափշտակել է ռազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, ապա նույն օրը խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է մարտական հենակետը և նշված նռնակը սառը զենք հանդիսացող անձնական որսորդական դանակի հետ ապօրինի կրելով՝ փորձել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, դրա կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին: Բացի այդ, Վարդգես Գևորգյանը, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր տանը պահել զգալի չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ և պայթուցիչ: Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Արամ Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Թաթուլ Թամրազյանին և Արթուր Մելքոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և գողության համար Տիգրան Մանուկյանին և Արթուր Սողոմոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, […]

Ջրառատում ՕՐՕ-ի անդամին կրակած ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ՕՐՕ դաշինքի և ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանի գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Ադամյանը դատավճիռ է կայացրել:

«Զարգացման քաղաքականության ծրագիր»-ը՝ խորհրդարանում

Վաղվանից խորհրդարանում արտահերթ նիստով մեկնարկում են կառավարության նոր ծրագրի քննարկումները, որի հիմքում մայիսի 18-ին ԱԺ-ում հանրապետության նախագահի ելույթն ու հանրապետական եւ դաշնակցություն կուսակցությունների նախընտրական ծրագրերը: Պատրաստի ծրագիրը հրապարակվեց երեկ եւ այսօր արդեն տնտեսագետներից ոմանք հասցրել են առաջին որակումները տալ պետության կարեւորագույն փաստաթղթին:     Վարչապետն իր կաբինետով վաղը գնալու են խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու համար: Ըստ էության՝ Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ է նույն նպատակով գնում ԱԺ: Կառավարության նոր՝ հնգամյա ծրագիրն արդեն  ստացավ իր առաջին որակումը: «Զարգացման քաղաքականության ծրագիր». այսպես է անվանում փաստաթուղթը տնտեսական գիտությունների թեկնածու, պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ատոմ Մարգարյանը: Առաջին տպավորությամբ նա լավատես է: Ինչ ոլորտներ եւ ուղղություններ են հայտնվել կառավարության նոր ծրագրի առանցքում արդեն հայտնի է: Դրա մասին հայտարարել է անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը: 123 էջ՝ գրեթե 4 անգամ ավելի նախորդ ծրագրից: Այս անգամ կառավարությունը պատրաստվել է հիմնովին: Թերեւս պատճառն այն է, որ այս ծրագիրն իրավամբ Կարեն Կարապետյանի հեղինակայինն է, մինչդեռ նախորդը՝ 33 էջանոցը, անցումային էր, «ֆրագմենտալ», պարզապես կիսատ մնացածը վերջին հասցնելու համար: Առանձնացրել ենք մի քանի հիմնարար դրույթ, թե ինչ է նախատեսում անել այս կառավարությունը մինչեւ 2022 թվականը: Գլխավոր տեղում է անվտանգությունն ու ազգ-բանակ կոնցեպտը, ուշադրության կենտրոնում է նաեւ  կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, որը պետք է իրագործվի  հանրապետության նախագահի ԱԺ-ում ունեցած ելույթի բանաձեւով` «ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ՝ հանած կոռուպցիա»: Փաստաթղթի թվային արտացոլումը հետեւյալն է. նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի աճ՝ 5 տարուց այն կհասնի մոտ 70 հազար դրամի, աղքատության նվազում 12 տոկոսով, տարեկան միջինը 5 տոկոսի աճ: Հենց այս վերջին թիվն է տնտեսագետների տարաձայնության պատճառ: Կա տնտեսական աճի որոշակի սահման, որի դեպքում միայն հնարավոր կլինի խոսել իրական զարգացման եւ շոշափելի արդյունքների մասին: Այդ շեմը մշտապես վկայակոչում են ընդդիմադիրները եւ տնտեսագետների մի խումբը, որի մեջ է նաեւ ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանը: Հստակ հիմնավորումներով նրան հակադրվում է Ատոմ Մարգարյանը: Տպավորություն չստեղծվի, թե Ատոմ Մարգարյանը տեսել է ծրագրի միայն դրական կողմերը եւ գովերգում է փաստաթուղթը: Նա առանձնացրել է նաեւ վտանգները: Ներկայացնենք նաեւ ուշագրավ համեմատություն: Կարեն Կարապետյանին նախորդող վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին ներկայացրել էր մոտ 84 էջանոց փաստաթուղթ, խոստացել էր քիչ խոսել եւ շատ աշխատել: Նրան էլ նախորդող Տիգրան Սարգսյանի ծրագրերը ծավալով շատ ավելի փոքր էին՝ առավելագույնը 60-62 էջ: Վերջին տարիներին տնտեսական աճի թվային արտացոլումը հետեւյալն է.  վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին տնտեսական աճը 3 տոկոսի սահմաններում էր՝ պետբյուջեում նախատեսվածից ավելի քիչ: 2015-ը,  ի դեպ, երրորդ անընդմեջ տարին էր, երբ Հայաստանին չհաջողվեց հասնել պետբյուջեով նախատեսված աճի ցուցանիշին: Վերջին տարին, երբ Հայաստանում գրանցվել է տնտեսագետների վկայակոչած անհրաժեշտ բարձր տնտեսական աճը՝ 2012 էր, երբ արձանագրվեց 7.2 տոկոս։

Սերգեյ Կյուրեղյանը դատարան տեղափոխվելու ժամանակ գլխի վնասվածք է ստացել

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Եվրասիական միջկառավարական խոհրդի նիստ՝ Աստանայում

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա Եվրասիական միջկառավարական խոհրդի նիստը, որին կմասնակցի նաև Հայաստանի հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայության տվյալներով՝ հիմնական ուշադրությունը կդարձվի Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման առանցքային ուղղություների մասին հարցերի, Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձանագրի նախագծերի և ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի դիտարկմանը։ Ուշադրության կենտրոնում կլինեն նաև հարցերը՝ կապված ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման հետ՝ ԵԱՏՄ այլ անդամ-պետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։

«Հողային օրենսգրքի» տողատակերն ընթեռնելի կդառնան հաջորդ տարի

Նոր առաջարկ կառավարության կողմից . բարեփոխել «Հողային օրենսգիրքը»: Ինչո՞ւ: Քանի որ, ըստ փոփոխության հիմանվորման,  դա պայմանավորված է Սահտմանադրությամբ։ Այն է, 2015 թվականին սահմանադրական փոփոխություններով հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի: Ի՞նչ տողատակեր կան թաքնված նոր առաջարկում, արդյո՞ք չի ոտնահարվում հենց նույն Սահմանադրությամբ ամրագրված մարդու սեփականության իրավունքը, եւ արդյո՞ք անուղղակի չի արգելափակվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց ազգությամբ հայ քաղաքացիների տունդարձի ճանապարհը, եւ ի վերջո, ի՞նչ նոր խնդրի առջեւ կարող է կանգնել հողի սեփականատերը՝ հարցերի պատասխանները փնտրել է «Ռադիոլուր»-ը: Շուտով նորընտիր խորհրդարանականները կքննարկեն  կառավարության առաջարկած «Հողային օրենսգրքի» եւ կից փաթեթների օրենսդրական փոփոխություների նախագիծը: Ըստ դրա՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Խնդիրն ունի երկու կողմ: Իրավապաշտպան, փաստաբան Տիգրան Սարգսյանը կառավարության առաջարկը դիտարկում է իրավական տեսանկյունից՝ արձանագրելով, որ, ըստ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող Հայաստանում օգտվել հողի սեփականությունից։ Իհարկե, կան նաեւ բացառություններ: «Սահմանադրությունը հնարավորություն է տալիս հողի սեփականությունից օգտվել որոշակի կատեգորիայի անձանց, օրինակ՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին: Իսկ գյուղատնտեսական հողերի հետ կապված որեւէ օրենդրական նորմ չկա»: «Եթե մարդը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում է, հետեւաբար ՀՀ քաղաքացի չէ, իսկ եթե քաղաքացի չէ, այո, հողի սեփականության իրավունք չի կարող ունենալ: -Իսկ սա մարդու իրավունքի ոտնահարում չէ: Մարդն ունի սեփականություն: Օտարերկրացիներին հնարավորություն է տրվում ունենալ սեփականություն, բայց անձը որը հրաժարվում է քաղաքացիությունից, բայց ազգությամբ հայ է, չունենա սեփականություն: Ես որպես հայ կցանկանամ, որ հայերն ունենան սեփականություն, բայց որպես իրավաբան, ՍԴ գրված է, որ եթե մարդը քաղաքացի չէ եւ բացառությունների տակ չի մտնում, ինքը հողի սեփականություն չի կարող ունենալ»: Խնդրի դիտարկման երկրորդ կողմը վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, որից դրդված են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում եւ աշխատանքի փնտրտուքի, հաց վաստակելու նպատակով մեկնում արտերկիր եւ դառնում այլ երկրի քաղաքացի: Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանը ցավով է նշում, որ գյուղացիները դռները կողպում են, հողը թողնում անմշակ եւ արտագաղթում: Հետեւանքները տնտեսական առումով են վատ անդարադառնում համայնքի վրա՝ ասում է: Տեղեկացնենք, որ օրենքի նախագծի համաձայն, կարող է նաեւ այդ գույքը դառնա համայնքային սեփականության եւ նախկին սեփականատիրոջը հատուցվի դրա գինը: Այժմ, պաշտոնական տվյալների համաձայն, գյուղատնտեսական հողերի մոտ 30- 40 տոկոսը դեգրադացվել է։ Միգուցե, տոկոսն ավելին է, ու փաստ է նաեւ, որ մշակահողերի կեսից ավելին այժմ պիտանի չէ գյուղատնտեսական նպատակների համար տարիներ շարունակ վարվող ագրարային սխալ քաղաքականության պատճառով։ Իսկ արդյո՞ք օրենսդրական այս փոփոխությունը օտար ափերում աշխատանք գտած մեր հայրենակիցներին չի զրկի հայրենիք վերադառնալու հնարավորությունից։ Այս հարցին հնարավոր կլինի պատասխանել ավելի ուշ, քանի որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անմշակ հողակտորների տերերը դեռ տեղյակ չեն նախագծից։ Ավելին՝  մեր փոքրիկ հարցումները ցույց տվեցին, որ օրինագծին անտեղյակ են հարցված 10 գյուղացուց կեսը, մյուսն էլ՝ լսել էր, բայց սխալ ընկալել: Իսկ թե ովքեր կլինեն սեփականազրկված հողերի նոր սեփականատերերը՝ պարզ կլինի հաջորդ տարի։

«Ժամանակ». Կարեն Կարապետյանը լարված հարաբերությունների մեջ է Տիգրան Սարգսյանի հետ. պատճառը հայտնի է

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած Եվրասիական գործընկերության միջազգային VI խորհրդաժողովին:

ԵՏՄ երկրներին Տիգրան Սարգսյանը կոչ է արել թվային ստանդարտները համատեղել Չինաստանի հետ

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները պետք է Չինաստանի հետ պայմանավորվեն թվային տնտեսության չափանիշները համատեղելու շուրջ։ Աստանայում, «Եվրասիական ֆորում»-ում իր ելույթի ժամանակ նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Անկախ բնակչության թվից և տարածքից, բոլորս ունենք հավասար իրավունքներ որոշումներ կայացնելու հարցում, որոնք տարածվում են ողջ ԵԱՏՄ-ի վրա. Տ. Սարգսյան

Եվրասիական տնտեսական անդամ-պետությունները պետք է հաշվի առնեն գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում: Այս մասին Երևանում մեկնարկած Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Գրում է tert.am-ը:

Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ այդ երկրների վարչապետներն ու Տիգրան Սարգսյանը խմբակային լուսանկարվել են։ Խորհրդի ընդլայնված կազմով նիստը կմեկնարկի ավելի ուշ։ Ընդլայնված նիստի ժամանակ նախատեսվում է երկրների կառավարությունների ղեկավարների ելույթները, իսկ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարությամբ հանդես կգա մամուլի ներկայացուցիչների համար։ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են  ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը,  ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների  վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։ Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։  Օրակարգային թեմաներից  է  նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության  իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների  միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն նաև ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020 թվականներին նախատեսվում է անցկացնել  ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։ Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում  նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները՝ Բաղրամյան 26-ում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին և վստահություն հայտնել, որ Երևանում այսօր կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաև կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է խորհրդի գործունեությունը և շնորհակալություն հայտնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար: Ընդգծելով, որ ծանոթ է երևանյան նիստի օրակարգին, Նախագահ Սարգսյանը, ի թիվս քննարկման ներկայացված մի շարք հարցերի, նշել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա: Նախագահը հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ օրակարգում ներառված մյուս արդիական հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն և նիստի աշխատանքին մաղթել է հաջողություն: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև նման ձևաչափով հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփումները, որոնք նպաստում են նիստը հյուրընկալող երկիրն ավելի լավ ճանաչելուն: Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հայաստանում խորհրդի նիստի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծված հրաշալի պայմանների համար և նշել, որ տրամադրված են հանգամանորեն քննարկելու օրակարգում ներառված՝ մասնակից երկրների համար արդիական բոլոր հարցերը, համատեղ լուծումներ գտնելու, շարժվելու առաջ և պահելով տեմպը՝ իրականացնելու այն որոշումները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովներում: ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը իրականացվող աշխատանքը կարևորել է նաև տնտեսական կյանքի ժամանակակից միտումներին համապատասխան առաջ ընթանալու տեսանկյունից, որպեսզի միության անդամ երկրների տնտեսությունները կարողանան պահպանել մրցունակությունը՝ ապահովելով իրենց քաղաքացիների համար հարմարավետ կյանք և բարեկեցություն:

Միասնական մաքսային օրենսգիրք, վարորդական իրավունք ու ոչ միայն . ԵԱՏՄ նիստը Հայաստանում

Եվրասիական միջկառավարական  խորհրդի այսօրվա երեւանյան նիստում քննարկվել են ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման, հաջորդ տարվա հունվարից ուժի մեջ մտնող Մաքսային միասնական օրենսգրքին վերաբերող հարցեր։ Ընդլայնված կազմով փակ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այսօր գրեթե հնարավոր չէ մրցունակության բարձրացման մասին խոսել՝ առանց թվային օրակարգի։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել է, որ  ԵԱՏՄ շրջանակներում պետք է ձեւավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։  Երեւանյան նիստում մասնակցել են անդամ երկրների բոլոր վարչապետերն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: 1,5 տարվա ընդմիջումից հետո նորից Հայաստանում ու նույն վայրում հավաքվեցին ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները:  Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված ու փակ նիստը նախատեսվածից երկար տևեց: Արդեն հետո՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ  ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ են ճանապարհային քարտեզներ մշակել: Կարեն Կարապետյանն ըդնգծեց՝ «Մեզ համար ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը պահանջում է տրանսպորտային հաղորդակցության զարգացում։ Մենք հույս ունենք, որ ճանապարհային քարտեզները կնպաստեն պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը»: Ընդհանուր սահմաններ չկան, սակայն օրակարգում է միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հարցը: Այն պետք է վերջնական տեսքի բերվի մինչև 2025թ: Թվային օրակարգի ձևավորումը նույնպես քննարկվեց, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորեց հաջորդ տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտնող Մաքսային միասնական օրենսգրքի ընդունումը: «Ի տարբերություն գործողի՝ սա ավելի հասուն փաստաթուղթ է»,- ասաց, նշեց, որ մեծ ձեռքբերում է  համարում  այն, որ  կարողացան  այս հարցի շուրջ համաձայնության գալ: Նշեց նաև, որ փաստաթուղթը նաև վերջ կդնի ԵԱՏՄ անդամ Դազախստանի ու Ղրղզստանի միջև սահմանային խնդիրներին: Այս երկու երկրների վարչապետերն ընդլայնված կազմով նիստի ժամանակ փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում՝ սահմանային անցակետերում խնդիրներ ստեղծելու համար: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արձանագրեց՝ չնայած լոկալ խնդիրներին՝ միության շուկայի պոտենցիալը գնալով ավելի տեսանելի է դառնում։ «ԵԱՏՄ շրջանակներում մենք կձևավորենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Սա հեշտ գործ չէ և պահանջում է երկար ու քրտնաջան աշխատանք։ Սա կլինի մեր համատեղ գործողությունների, փոխզիջումների, մեկս մեկին լսելու և որոշումներ ընդունելու արդյունքում: 2017 թվականի I կիսամյակում Եվրասիական միության ՀՆԱ-ն աճել է 1,8 տոկոսով: Աճել է տնտեսություն եւ առանց բացառության բոլոր 5 երկրներում: Միության ներսում ապրանքաշրջանառությունը գրեթե 28 տոկոս է, իսկ երրորդ երկրների հետ առեւտուրը՝ 26 տոկոս»: Երկրների միջև կայուն տնտեսական աճ նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովն արձանագրեց։ Սա փաստում է, որ երկրները  դուրս են գալիս կայուն տնտեսական աճի դաշտ։ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկն ավելի արագ է զարգանում, մյուսը՝ դանդաղ, բայց դրական աճ բոլորն են գրանցել: ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը անդրադրաձավ  ԵԱՏՄ տարածքում  միասնական  վարորդական իրավունքի տրամադրման սկզբունքներին։ «Հաշվի առնելով այն, որ մենք ցանկանում ենք տրանսպորտի ոլորտում  համագործակցություն սկսել, պետք է վարորդական իրավունքի տրամադրման  կարգում ֆունդամենտալ փոփոխություններ կատարել: Վարորդները պետք է ունենան համապատասխան գիտելիքներ՝ նոր մեքենաների վարելու համար,ուստի և  վարորդական իրավունքի տրամադրման կարգը ԵԱՏՄ անդամ երկրներում պետք է նույնը լինի»: ԵԱՏՄ անդամ երկրները հերթական  անգամ կհանդիպեն 2018-ի ձմռանը: Հաջորդ տարի նրանք մեր երկրում կմասնակցեն նաև «Եվրասիական շաբաթ» համաժողովին:

Դատական չեզոքության սկզբունքը բացակայում է. դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց, որը մերժվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործով նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

ԵՏՄ հետեւելու համակարգը բիզնեսին թույլ է տալիս շուկայից օգտվել հրապարակայնորեն եւ թափանցիկ. Տիգրան Սարգսյան

ԵՏՄ հետեւելու համակարգը բիզնեսին թույլ է տալիս շուկայից օգտվել հրապարակայնորեն եւ թափանցիկ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Ի՞նչ եղավ Ազգային բրենդի ստեղծման համար ուղղված 400 հազար դոլարը

2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն այն ժամկետն էր, երբ նախատեսվում էր աշխարհով մեկ կիրառել Հայաստանի ազգային բրենդի տարբերանշանը: Այդպես էր մեկնարկելու Հայաստանի բերդավորման ծրագիրը՝ երկրի բացառիկությունը եւ գրավչությունը պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին ներկայացնելու համար։   Իրականում ստացվեց այնպես, որ ներդրումներ արեց պետությունը՝ առանց շոշափելի արդյունք ստանալու, քան որ ազգային բերդի տարբերանշանն առ այսօր չի կիրառվում: «Պատմությունը դեռ նոր է սկսվում». այսպիսի կարգախոսով Հայաստանը ազգային բերդի լոգոտիպի, այլ կերպ ասած՝ տարբերանշանի ներքո պետք է ներկայանար աշխարհին: Դա պետք է լիներ դեռ 2015-ին: Ժամկետներն անցան, տարբերանշանը դեռեւս չկա, կարգախոսն էլ տվյալ դեպքում կարելի է դիտարկել մեկ այլ տեսանկյունից՝ ինչ եղան հատկացված գումարները: Զրուցակիցս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս փոխնախարար Արման Խաչատրյանն է: Հենց նա է ժամանակին գլխավորել արդեն լուծարված Ազգային մրցունակության հիմնադրամը, որն էլ տարբերանշանի համար 2014-ին կնքված պայմանագրի կողմերից մեկն էր: Լուծարված հիմնադրամի ներկայիս իրավահաջորդը Հայաստանի զարգացման հիմնադրամն է: Կողմերից մյուսը՝ էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ գործարքի նախաձեռնողը՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս գործով կողմերը, կամ նրանց իրավահաջորդները, ի դեպ, փորձում են շրջանցել հարցը, հետեւաբար՝ պարզաբանումներ ստանալը շատ դժվար է: Ամենասկզբունքային հարցը՝ ով է պատասխանատու արդեն ծախսված գումարների համար այդպես էլ մնում է անպատասխան: Կանխազգալով պատմության ավարտը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռ վաղուց պնդում էր, որ այս պահին Հայաստանը տարբերանշանի ստեղծման անհրաժեշտություն չունի: Որոշ տվյալների համաձայն՝ տարբերանշանի ստեղծումը պետք է արժենար 400 հազար դոլար, որից 150 000- ը հատկացվել էր պետական բյուջեից, մնացած գումարները պետք է հայթայթվեին այլ աղբյուրներից: Նախատեսված գումարից որ մասն է հատկացվել եւ ծախսվել. անգամ սա պարզ չէ: Բայց ակնհայտ է մի իրողություն: Ամերիկյան «GK Brand» ընկերությունը, որի հետ պայմանագիր էր կնքել այսօր արդեն գոյություն չունեցող Ազգային մրցունակության հիմնադրամը, հենց այնպես չէր աշխատի եւ լոգո չէր ստեղծի։ Արդեն 2016-ին «GK Brand» ընկերության հիմնադիր եւ ղեկավար Վազգեն Քալաջյանը Linkedin- ի իր էջում ներկայացրել էր հեղինակած  լոգոյի պատրաստի տարբերակը։ Այն ձեւավորված էր  ծաղկող ծաղկի տեսքով, որը, ըստ հեղինակների, խորհրդանշում է «հավերժ արեւը», եւ գրված էր՝ The story is just beginning՝ «Պատմությունը դեռ նոր է սկսվում»: Հենց այդտեղից էլ պատմությունը սկսվեց եւ տարբերանշանը լուրջ քննադատության արժանացավ Հայաստանում։ Որեւէ նմանություն ստեղծված տարբերանշանի եւ Հայաստանի միջեւ հայաստանցիները չգտան: Դժգոհողներից մեկն էլ ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն էր: Ազգային բրենդի տարբերանշանի շուրջ ստեղծված այսօրվա իրավիճակը հետեւյալն է։ Ըստ Հայաստանի զարգացման հիմնադրամի՝ «ծրագրի համար պետական միջոցներից ծախսվել է 62 միլիոն դրամ, մնացած ծախսը նախատեսվել է դրամաշնորհային միջոցների հաշվին։ Պայմանագրային ամբողջ գումարը ծախսված չէ եւ լրացուցիչ միջոցների հատկացում չի նախատեսվում, պետք է խումբ ձեւավորվի, որը կորոշի «GK Brand» ընկերության հետ հետագա գործակցության հարցը»: Քանի որ պայմանագրում կողմերից մեկը նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն էր, «Ռադիոլուրը» դիմեց նաեւ այդ կառույցին: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ հարցի պատասխանատուն իրենք չեն: Պայմանագրի տակ ստորագրած Ազգային մրցունակության հիմնադրամի նախկին ղեկավար, այժմ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանին «Ռադիոլուրը» հանդիպեց խորհրդարանի միջանցքներում: Թեեւ մասին գերադասում էր չխոսել, մեր համառությանն ի պատասխան նշեց, որ երեք տարի է, ինչ չի հետեւում գործընթացին, պարզապես տեղյակ է, որ աշխատանքները շարունակվում են եւ վերջնական տարբերանշան դեռ գոյություն չունի: Հիշեցնենք, որ սկզբում, մեզ հետ զրույցում նա հաստատեց, որ տարբերանշանի ստեղծման համար պայմանագրում նշված հստակ ժամկետներ եղել են:

Տիգրան Սարգսյանն ասաց՝ պարոն Բաբլոյան, դուք ուզում եք մտնեք բյուջեի գրպա՞նը, ասացի՝ գրպանը չէ, պիստոնչիկը․ Բաբլոյան

Միչեւ 2010 թվականը ՀՀ-ում առողջապահության ոլորտում ապահովագրության ծավալները ընդամենը մի քանի տասնյակ մլն դրամով կարող էինք գնահատել, իսկ դրանից հետո մոտ 10-20 անգամ աճել է այդ ցուցանիշը եւ արդեն մի քանի մլրդ դրամներով ենք գնահատում առողջապահության ապահովագրության ծավալները:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը ներկայացրել է հաջողությունները ԵՏՄ տնտեսական ընդհանուր տարածքի ձևավորման համատեքստում

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» XIII միջազգային համաժողովում, ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում է ԵՏՄ–ն իր գործունեության ընթացքում։

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի առջև ծառացած ակտուալ հարցերը և կարևորել առկա խոչըդոտների վերացումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան: Այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի պետական համալսարանի ռեկտոր Անդրեյ Կորոլի հետ:

ԵՏՄ երկրների առջեւ դրված է ինտեգրացիայի խորացման, խոչընդոտների վերացման խնդիր․Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ միջազգային համաժողովի լիագումար նիստին ամփոփել է 2018 թվականի նախնական արդյունքները եւ նախանշել եվրասիական ինտեգրացիայի հեռանկարները։

Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ի կարևորագույն առաջնահերթություններից է համարում թվային օրակարգը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի և ընդհանուր եվրասիական օրակարգի համար կարևոր առաջնահերթությունները:

Տիգրան Սարգսյանը ԵՏՀ-ի համար կարևորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես-համայնքներից ակնկալում է Եվրասիական օրակարգի բոլոր հարցերում առավել ակտիվ ներգրավվածություն:

Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման հատուկ մարմին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկել Է ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵԱՏՄ տարածքում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման գործընթացը հեշտ չէ առաջ գնում». Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Ռեգնում»-ին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Regnum-ին տված հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման ֆոնին գազի գնի նվազման հավանականության մասին:

Տիգրան Սարգսյանն ԱՊՀ երկրների կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել:

Մետաքսե ճանապարհի նախագծերը պետք է կապ ստեղծեն Չինաստանի, Եվրասիական միության և Եվրամիության միջև. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Forbes-ին տված հարցազրույցում ներկայացրել է «Մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի շրջանակներում իրականացվող նախագծերի և Չինաստանի՝ 1 տրիլիոն դոլար ներդնելու մտադրության մասին:

«ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանք է տարվում Եվրասիական տնտեսական միության երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) տարածքում ռոումինգի չեղարկման ուղղությամբ:

«Հրապարակ». Տիգրան Սարգսյանի անվրդով կարգավիճակը. Նա դրա համար պարտական է ԲՀԿ-ին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՌԴ առաջին փոխվարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի փոխվարչապետները։

Մեդվեդևը լուսանկարել է Արարատը

Այսօր մարզահամերգային համալիրում տեղի է ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցած Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը միասին լուսանկարվել են Արարատի ֆոնին:

На русском

ЕЭК подготовила новый Порядок разработки технических регламентов Евразийского экономического союза

На заседании Коллегии Евразийской экономической комиссии, прошедшей во вторник под руководством Председателя Коллегии ЕЭК Тиграна Саркисяна, принят ряд решений в сфере технического регулирования.

Председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян обсудил с Государственным секретарем Союзного государства России и Беларуси Григорием Рапотой актуальные вопросы евразийской интеграции

Тигран Саркисян подчеркнул, что одним из важных приоритетов Комиссии является работа на внешнем контуре.

Тигран Саркисян: соглашение о ТЭС поможет институализации отношений членов ЕврАзЭС с КНР

Тигран Саркисян рассказал в интервью ТАСС о ходе переговорного процесса с Китаем о торгового-экономическом сотрудничестве, а также перспективах дальнейшей интеграции стран-членов ЕврАзЭС.

ЕАЭС создает площадку для развития бизнес-коопераций внутри Союза – Саркисян

ЕАЭС развивается в направлении становления комфортной площадки для развития бизнес-кооперации, сказал в пятницу председатель коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян в ходе Первого международного форума евразийского партнерства в Ереване

Саркисян: Таможенный кодекс ЕАЭС будет подписан до конца этого года

Таможенный кодекс ЕАЭС будет подписан до конца 2016 года, сказал в пятницу в ходе первого Международного форума Евразийского партнерства председатель Коллегии, Евразийской экономической комиссии Тигран Саркисян

Председатель Коллегии ЕЭК рассказал о привлекательности инвестирования в Армению

Председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян, выступая на пленарном заседании инвестиционного форума "Armenia Investment", рассказал о том, почему инвестирование в Армению может быть привлекательным

Интеграция ЕАЭС с Вьетнамом позволит к 2020 году вдвое увеличить товарооборот союзных государств - Саркисян

Интеграция ЕАЭС с Вьетнамом позволит к 2020 году увеличить товарооборот союзных государств более чем в 2 раза, сказал в пятницу председатель Коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян

Таможенный кодекс ЕАЭС будет подписан до конца года – глава коллегии ЕЭК

Таможенный кодекс ЕАЭС будет подписан до конца 2016 года, сказал в пятницу в ходе первого Международного форума Евразийского партнерства председатель Коллегии, Евразийской экономической комиссии Тигран Саркисян.

ЕАЭС создает площадку для развития бизнес коопераций внутри Союза – Саркисян

ЕАЭС развивается в направлении становления комфортной площадки для развития бизнес-кооперации, сказал в пятницу председатель коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян в ходе Первого международного форума евразийского партнерства в Ереване.

Председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян и премьер-министр Республики Казахстан Бакытжан Сагинтаев обсудили вопросы предстоящего заседания Евразийского межправительственного совета

В ходе встречи обсуждены вопросы предстоящего заседания Евразийского межправительственного совета, которое состоится 27 октября в Минске.

Аксиоматика евразийства заключается в создании общего пространства без барьеров, изъятий и ограничений - глава коллегии ЕЭК

Аксиоматика евразийства заключается в создании общего пространства без барьеров, изъятий и ограничений, заявил председатель коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян, выступая на XI Международной конференции по вопросам евразийской экономической интеграции

Тигран Саркисян: аксиоматика евразийства заключается в создании общего пространства без барьеров, изъятий и ограничений

Аксиоматика евразийства заключается в создании общего пространства без барьеров, изъятий и ограничений, заявил председатель коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян, выступая на XI Международной конференции по вопросам евразийской экономической интеграции

Опыт Армении в таргетировании инфляции важен для координации монетарной политики стран ЕАЭС

Сегодня страны ЕАЭС идут по пути инфляционного  таргетирования, что очень важно с точки зрения  координации денежно-кредитной политики, сказал председатель коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян, выступая на XI Международной конференции по вопросам евразийской экономической интеграции

Председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян: «Будущее Евразийского экономического союза напрямую связано с развитием кадрового и интеллектуального потенциала»

11 ноября в Москве завершила работу «Осенняя школа» для молодых экспертов, ученых и журналистов стран Евразийского экономического союза, профессионально изучающих проблематику евразийской интеграции.

Глава ЕЭК ожидает выхода на рост во взаимной торговле в 2017 году

Председатель коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян, подводя итоги деятельности за год, отметил, что высокие темпы спада во взаимной торговле, наблюдавшиеся в прошлом и нынешнем году, стабилизировались

Президент Армении Серж Саргсян принял председателя коллегии Евразийской экономической комиссии (ЕЭК) Тиграна Саркисяна

За этот период, уверен, проведена громадная работа, и всего через десять дней мы получим возможность подвести определённые итоги",- сказал Президент Саргсян на встрече с председателем коллегии ЕЭК.

Президент Армении обсудил тенденции развития евразийской интеграции с главой ЕЭК Тиграном Саркисяном

Президент Армении Серж Саргсян обсудил в пятницу с главой коллегии Евразийской экономической комиссии Тиграном Саркисяном тенденции развития ЕАЭС в условиях сложной глобальной экономической ситуации.

Председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян и Председатель Совета Федерации Валентина Матвиенко обсудили развитие интеграции

Валентина Матвиенко отметила, что Евразийский экономический союз сегодня представляет собой своевременное интеграционное объединение, а его создание соответствует тенденциям в мировой экономике.

Президент Республики Казахстан Нурсултан Назарбаев и председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян обсудили повестку заседания Высшего Евразийского экономического совета

Председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян проинформировал Президента Республики Казахстан о текущем состоянии вопросов, которые будут рассмотрены главами государств.

Тигран Саркисян: «Решения ЕЭК должны демонстрировать реальную пользу интеграции»

Тигран Саркисян обратил внимание, что в обращении Президента Казахстана Нурсултана Назарбаева в качестве главных направлений развития страны в 2017 году выделены векторы, которые также значимы и для ЕАЭС

Прошла рабочая встреча Тиграна Саркисяна с Президентом Кыргызской Республики Алмазбеком Атамбаевым

В ходе встречи обсуждались вопросы экономического взаимодействия стран Евразийского экономического союза и возможности использования интеграционного потенциала экономики Союза, торгово-экономических связей с третьими странами.

Тигран Саркисян: День Победы – это напоминание о том, что мы должны жить в мире

Он подчеркнул, что для всех нас День Победы – это главный символ мужества, умения плечом к плечу защищать родной дом, своих близких и родных, не бояться смерти и побеждать любого врага во имя жизни!

Тигран Саркисян: уровень развития цифровых технологий определяет конкурентоспособность стран

Уровень развития цифровых технологий определяет сегодня конкурентоспособность стран и международных союзов, заявил председатель Коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян на пленарной сессии «Содействие межпарламентскому сотрудничеству во имя общего процветания стран Евразии»

Председатель Коллегии ЕЭК рассказал об основных направлениях развития евразийской интеграции

Председатель Коллегии Евразийской экономической комиссии (ЕЭК) Тигран Саркисян рассказал о шести ключевых направлениях деятельности, способствующих развитию и углублению евразийской интеграции

Тигран Саркисян: «Будущее ЕАЭС - реализация стратегической повестки развития»

Будущее ЕАЭС как интеграционного объединения – это, прежде всего, реализация стратегической повестки развития, заявил Председатель Коллегии Евразийской экономической комиссии (ЕЭК) Тигран Саркисян

Тигран Саркисян: альтернативы ЕАЭС нет

Альтернативы ЕАЭС не существует с учетом глобальных процессов, происходящих в мире и регионе, заявил председатель Коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян

Тигран Саркисян: альтернативы ЕАЭС нет

Альтернативы ЕАЭС не существует с учетом глобальных процессов, происходящих в мире и регионе, заявил председатель Коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян на XII Международной конференции ЕАБР "Евразийская интеграция"

Ювелирная сфера и электротехническое оборудование станут едиными евразийскими брендами – ЕЭК

Ювелирная сфера и электротехническое оборудование станут едиными евразийскими брендами, сказал председатель Коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян

Странам ЕАЭС необходимо сблизить экономическую политику - глава ЕЭК

Странам Евразийского экономического союза необходимо сосредоточиться на структурных преобразованиях и сближении экономических политик. Об этом заявил председатель Коллегии Евразийской экономической комиссии (ЕЭК) Тигран Саркисян

ЕЭК готова поддержать конкретные инициативы евразийского бизнеса - Тигран Саркисян

ЕЭК ждет от бизнес-сообщества конкретных инициатив, которыми можно было бы наполнить интеграционные процессы в сфере промышленной кооперации и инновационных разработок, заявил председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян

Страны ЕАЭС могут принять участие в создании промышленной зоны в Египте – Тигран Саркисян

Россия приглашает страны ЕАЭС их бизнесы принять участие в большом проекте по созданию промышленной зоны в Египте, сказал в рамках III Международного форума евразийского партнерства (МФЕП) председатель Коллегии Евразийской экономической коллегии Тигран Саркисян

Товарооборот между странами ЕАЭС и Таиландом за 8 месяцев вырос почти на 20%

Перспективы сотрудничества  между странами ЕАЭС и Таиландом  обсудили в понедельник в Бангкоке Председатель Коллегии Евразийской экономической комиссии (ЕЭК) Тигран Саркисян и Премьер-министр Королевства Таиланд Чан-Оча Прают

В ЕЭК разработали проект по созданию евразийского ювелирного бренда

До конца года ЕЭК проведет ряд обсуждений проекта «дорожной карты» по созданию евразийского ювелирного бренда с участниками рынка и органами госвласти ЕАЭС, заявил председатель Коллегии ЕЭК Тигран Саркисян.

Тигран Саркисян дал оценку деятельности ЕАЭС за годы существования организации

Председатель Коллегии Евразийской экономической комиссии Тигран Саркисян в интервью телеканалу МИР24 подвел итоги работы ЕЭК в 2018 году, рассказал об общей системе маркировки товаров в странах ЕАЭС и новых совместных проектах

Тигран Саркисян призвал правительства стран СНГ подключиться к совместной работе по цифровизации экономики

Председатель Коллегии Евразийской экономической комиссии (ЕЭК) Тигран Саркисян призвал правительства стран СНГ подключиться к совместной работе по цифровизации экономики

ЕАЭС намерен создавать зоны свободной торговли в семи направлениях – Тигран Саркисян

Коллегия Евразийской экономической комиссии подготовит соответствующие документы по семи направлениям создания зон свободной торговли, сообщил председатель коллегии ЕЭК Тигран Саркисян

Тигран Саркисян: ЕАЭС прорабатывает создание ЗСТ в семи направлениях

Коллегия ЕЭК получила поручение Высшего совета ЕАЭС проработать, провести переговоры и подготовить соответствующие документы по семи направлениям создания зон свободной торговли, сообщил глава коллегии ЕЭК Тигран Саркисян

Масштабирование опыта Армении и проблемные вопросы: глава комиссии ЕЭК подытожил заседание Евразийского межправсовета в Ереване

Договоренности достигнуты по всем 13 вопросам повестки очередного заседания Евразийского межправительственного совета, состоявшегося во вторник в Ереване, заявил председатель коллегии ЕЭК Тигран Саркисян

Сахар и национальная цифровая платформа: Саркисян подытожил заседание Евразийского межправсовета в Ереване

Договоренности достигнуты по всем 13 вопросам повестки очередного заседания Евразийского межправительственного совета, состоявшегося во вторник в Ереване, заявил глава коллегии ЕЭК Тигран Саркисян

Т.Саркисян о росте доверия к ЕЭК, недоинтеграции и цифровой повестке Союза

Страны Евразийского экономического союза должны больше доверять решениям ЕЭК, сказал Председатель Евразийской экономической комиссии Тигран Саркисян в ходе сессии «Евразийский экономический союз. Стратегия будущего» в рамках ПМЭФ

На английском

EAEU Customs Code to be approved on December 26 – says Putin

“We look forward to see you in St. Petersburg on December 26. The new Customs Code is going to be approved, which is also an important milestone on the way of forming a common economic area”, Putin said at a meeting with EEC Chairman Tigran Sargsyan.

EEU to determine its vision of common financial market before yearend

In a speech made at the opening of the XIII international conference on Eurasian economic integration in Moscow today, the chairman of the Eurasian Economic Commission Board Tigran Sargsyan spoke at large about how the Eurasian Economic Union (EEU) is building a common financial market for member countries.

Eurasian Economic Commission board chairman calls for deeper integration

The chairman of the Eurasian Economic Commission Board (EEC) Tigran Sargsyan called for the elimination of the remaining barriers, exemptions and restrictions, urging member countries of the economic bloc to intensify efforts towards creation of common markets for goods and services with free movement of capital and labor, the EEC said.

Eurasian Economic Commission chairman names 2018 achievements

In an interview with Moscow-based MIR 24 TV channel the chairman of the Eurasian Economic Commission, the executive arm of the Eurasian Economic Union (EEU), Tigran Sargsyan said in 2018 EEU had signed two important documents - a trade and economic agreement with China, and a provisional agreement on the formation of free trade zones with Iran.