Погода в Ереване

9°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Инекобанк

Упоминания за день

На армянском

Մայրաքաղաքում կայացել է վազքի Երևանյան երկրորդ կիսամարաթոնը

Երևանյան անցնող կիրակին նաև ակտիվ հանգստի սիրահարների համար էր: Երևանի քաղաքապետարանը  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր վազքի երկրորդ կիսամարաթոնը, որի  գլխավոր նպատակը զանգվածային սպորտի տարածումն ու առողջ ապրելակերպ քարոզելն էր: Վազքարշավին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Առավոտյան նախավարժանքից, ներկաներին բարձր տրամադրություն ապահովող ուրախ ռիթմերից հետո Ստ. Շահումյանի անվան հրապարակից  տրվել է կիսամարաթոնի մեկնարկը: Հիշեցնենք, որ վազքուղին չափագրված է մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ունի միջազգային կարգավիճակ: Վազքարշավը բաժանված էր 4 մրցատարածության. 1 կմ` 6-12 տարեկան երեխաներ, 5 կմ` 13 տարեկան և բարձր տարիքի վազորդներ, 10 կմ` 16 տարեկան և բարձր տարիքի մասնակիցներ, և ամենաերկարը`21.1 կմ, որը   հաղթահարել են 18 և բարձր տարիքի վազորդները:  Մանկական վազքում տղաների պայքարում հաղթել է Վարդան Նազարեթյանը, աղջիկներից ամենաուժեղն է եղել Պոլինա Ռեդկինան, 5 կմ մրցատարածությունում տղաներից հավասարը չի ունեցել Վանյա Սարգսյանը, աղջիկներից`Եկատերինա Լապկինան: 10 կմ-ում տղամարդկանց պայքարում վերջնագիծը առաջինն է հատել Երվանդ Մկրտչյանը, աղջիկներից `Էլլադա Ալավերդյանը, և 21 կմ վազքատարածությունում  տղամարդկանցից հաղթողի կոչումը նվաճել է Դավիթ Կարազաշվիլին, կանանց պայքարում ուժեղագույնն է եղել Եկատերինա Մոիսեևան: Եռյակներում տեղ գրաված վազորդները պարգևատրվել են համապատասխանաբար 500000,  375000 և 250000-ական ՀՀ դրամներով: Դրամական մրցանակներ են ստացել նաև 5 և 10 կմ վազքատարածության եռյակներում հայտնված վազորդները: Անկախ ցուցաբերած արդյունքից՝ բոլոր մասնակիցները ստացել են հուշամեդալներ, որոնք, ի դեպ, պատրաստվել են Իսպանիայի Trofeos y Medallas Deportivas.S.L. հայտնի ընկերությունում: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել էր նաև թիմային երեք մրցանակ` ամենատարեց մասնակից թիմ, ամենաարագ թիմ և ամենալավ աջակից թիմերի համար: Հիշեցնենք, որ կիսամարաթոնից դեռ օրեր առաջ կազմակերպիչներն ստեղծել էին անվճար մարզման ակումբ։ Մարզական այս միջոցառման անցկացման հիմքում նաև մայրաքաղաքում և հանրապետությունում մարզական տուրիզմը զարգացնելն ու Երևանում միջազգային խոշոր ամենամյա վազքի մարաթոններ կազմակերպելն էր, ինչպես նաև սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար մայրաքաղաքն ավելի գրավիչ դարձնելը` այդ կերպ  ամրապնդելով նաև նրանց կապը հայրենիքի հետ: Սա տեղական, մասնավոր և միջազգային մարզական շարժումների և ընկերությունների հետ Երևանի  քաղաքապետարանի ակտիվ համագործակցության ևս մեկ դրսևորում էր: Ի դեպ, Երևանի կիսամարաթոնը բարեգործական բաղադրիչ էլ ուներ. 5 կմ վազքուղում մրցել են նաև հաշմանդամ վազորդներ։ Բացի այդ, կիսամարաթոնը պաշտոնապես սատարում է 4 բարեգործական ծրագրերի («Հայ մայրեր», «One Armenia», «Օրրան», «Բերդի շրջանում բազմազավակ ընտանիքներին գյուղատնտեսական օգնություն»)։ Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն է «Կոկա-Կոլա ընկերությունը», գաղափարի կայացմանն աջակցել էին Ինեկոբանկը, Publicis Արմենիա, Բարրի, Բեստ Վեսթերն Կոնգրես և մի շարք այլ ընկերություններ ու Հայաստանի վազքի ակումբները։  Երևանյան կիսամարաթոնին մասնակցել են շուրջ 2000 վազորդներ`ավելի քան 30 երկրից:

Բանկերի խոշորացումից կարող են նվազել վարկային տոկոսադրույքները

2014թ.- ի վերջին ԿԲ-ն որոշեց  բանկերի ընդհանուր նվազագույն կապիտալի չափը միանգամից 6 անգամ բարձրացնել՝ 5 մլրդ-ից հասցնելով 30 մլրդ դրամի: Ակնկալվում էր, որ սա կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին  դիմակայելու ունակությունը,  կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը: Որոշումն ընդունելու  պահին  հայաստանյան 21 բանկերից մոտ կեսն ուներ նվազագույն կապիտալի բարձրացման ռեսուրս: Ուստի որոշ տնտեսագետներ այս որոշումը համարում են բանկերի միաձուլման կամ խոշորների կողմից  մանր բանկերի կլանման ամենաուղիղ ճանապարհը:  Կարծիք կա, որ հնարավոր ճգնաժամի դեպքում ավելի մեծ ռիսկի տակ են դրվում ֆինանսական ավելի խոշոր կառույցները: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը  բանկերի միավորումը  ֆինանսական շուկայում փոփոխություն կհամարեր,  եթե բանկերը վերլուծեին ու հասկանային, թե բիզնեսն ինչ կարիքներ  ունի: Հատկապես ՓՄՁ-ն բազմիցս բարձրացնում է ֆինանսական միջոցների անմատչելիության հարցը՝ ասում է զրուցակիցս։ Մասնագետները կարծում են, որ գլխավոր դրամատան սահմանած    երկու տարին բավարար է ֆինանսական միջոցներ ներգրավելու համար: Տնտեսագետները նշում են, որ բանկային հատվածն  ընդհանրապես տնտեսության ամենաբարդ տիրույթն է`իր մեծ ռիսկերով: Բնական է, որ հայաստանյան ոչ բոլոր բանկերը կարող էին լրացնել այդ գումարը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն արդարացի է  համարում բանկերի միավորման գործընթացը: Զրուցակիցս  նշում է, որ բանկն ըստ էության, այսպես ասենք, գրպանի չափ  չպետք է ունենա։ Բոստանջյանի կարծիքով,  ՀՀ ԿԲ-ն  ըստ էության պետական կառույցներից մեկն է, որն ունի  զարգացվածության  ամենաբարձր մակարդակը:  Գլխավոր դրամատունն  օգտագործելով  իր բոլոր գործիքները, կարողանում է զսպել տատանումները: Բոստանջյանը կարևորում է հատկապես հարկաբյուջետային ճիշտ քաղաքականության  իրականացումը, նշում է, որ  եկել էր բանկերի միավորման պահը: 2016 թվականի սկզբին Հայաստանի 6 խոշորագույն բանկեր՝   Ամերիաբանկը, Ակբա- կրեդիտ ագրիկոլ բանկը, HSBC բանկ Հայաստանը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը և Ինեկոբանկը խոշորանալու մասին հայտարարեցին:   Վերջիններիս  ընդհանուր կապիտալը 2016 թվականի հունվարի 1-ին տատանվել է 40-59 մլրդ. դրամի (84-123 մլն. դոլար) սահմաններում:  Ամռանն արդեն  միացան  Հայէկոնոմբանկն ու ԲՏԱ բանկը։ Տարեվերջին     միանալու վերաբերյալ  որոշում կայացրեցին  Զարգացման հայկական ու  «Արարատ» բանկերը: Առևտրային բանկերի խոշորացումից ի դեպ, սպառողներս էլ կարող են  փոքր ինչ շահել։ Տնտեսագետների մեծ մասը չի բացառում, որ  2017-ին  վարկերի տոկոսադրույքները  նվազեն:

Ինեկոբանկը ներդրել է ՀՀ-ում նախադեպը չունեցող նոր վարկային պրոդուկտ՝ «1 CLICK» վարկ

«1 CLICK» վարկն օնլայն վարկ է, որը հասանելի է հաճախորդներին Ինեկոբանկի օնլայն բենքինգ համակարգի միջոցով շաբաթվա բոլոր օրերին, օրվա ցանկացած ժամի՝ 24/7 ռեժիմով: Վարկը տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ քլիքով։

Ինեկոբանկը և blue Orchard Microfinance Fund-ը կնքեցին 15 մլն ամն դոլարի ստորադաս փոխառության պայմանագիր

2019 թվականի փետրվարի 7-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն և Blue Orchard Microfinance Fund միջազգային ֆինանսական կազմակերպությունը կնքեցին 7 տարի մարման ժամկետով, 15 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության ներգրավման պայմանագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինեկոբանկը` «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի գլխավոր հովանավոր

Հուլիսի 20-ին Գյումրիում Ինեկոբանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

На русском

Инекобанк запустил обновленный и модернизированный сайт (ФОТО)

Инекобанк представил клиентам новый официальный сайт банка, который по современному дизайну, простоте использования и разнообразию цифровых решений может быть сравнен с сайтами лучших международных цифровых банков

Инекобанк представит инновационное платежное решение InecoPay на региональном форуме Caucasus'19 в Тбилиси

Инекобанк представит вызвавшую в последнее время большой интерес инновационное платежное решение InecoPay на 5-м ежегодном региональном форуме Caucasus'19, который пройдет 16-17 мая в Тбилиси и организован SME Banking Club-ом

Инекобанк стал спонсором WCIT 2019 (ФОТО)

Инекобанк, являющийся передовым банком в области финтехнологий, стал инновационным спонсором  Всемирного конгресса информационных технологий (WCIT-2019)

На английском

Ranking of leading Armenian banks in 2016 by size of capital

YEREVAN, January 27. /ARKA/. The total capital of 17 commercial banks operating in Armenia in 2016 grew by 20% to 648.5 billion drams. The top five largest banks in terms of capital size were Ameriabank, ACBA-CREDIT AGRICOLE BANK, Ardshinbank, HSBC Bank Armenia and Inecobank. Together they accounted for about 41.1% (266.6 billion drams) of the […]

Beeline expands the possibility of buying devices on installment plan

ArmenTel telecom operator (trading as Beeline) announced today the start of cooperation with Inecobank in consumer crediting. The telecom operator said when buying phones, smartphones, tablets and other devices from Beeline's offices, several types of loans will be available to customers via Inecobank.

U.S.- based DWM becomes a new shareholder of Inecobank CJSC

Today Inecobank CJSC has announced the completion of a private transaction between the European Bank for Reconstruction and Development (EBRD) and US based developing World Markets (DWM) investment company, according to which the later acquired part of EBRD shares of Inecobank CJSC.

Inecobank. InecoPay success story presented in Tbilisi

On 17 May 2019 within the framework of "Caucasus'19" regional conference organized by the SME Banking Club Inecobank presented the success story of InecoPay innovative solution from business client's perspective. In the course of the event, Inecobank was included in the SME Banking Club list of the Most Innovative Banks of the region and was presented with a certificate, the bank's press office reported on Wednesday.



Inecobank innovative sponsor of WCIT 2019

Today, Inecobank and the Office of the WCIT 2019 IT World Forum issued a joint statement announcing Inecobank as the innovative sponsor of the WCIT 2019 conference, the bank's press office reported on Thursday.