Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

«Зангезурский медно-молибденовый комбинат»

Упоминания за день

На армянском

«Հայկական ժամանակ». Վահե Հակոբյանը՝ Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում

«Սյունիքի նախկին մարզպետ ես Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում հավելյալ արժեքի ստեղծումը

Մհեր Պոլոսկովը գտնում է, որ հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները և կառավարությունն այս ուղղությամբ դեռ անելիքներ ունեն:

Նոր Շենում կազմակերպվելու է մենապայքարային մարզաձևերի պորֆեսիոնալ մրցաշար

Արցախի Հանրապետության ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, հունիսի 17-ին Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում Հայաստանի և Արցախի տիտղոսակիր մարզիկների մասնակցությամբ կազմակերպվելու է մենապայքարային մարզաձևերի պորֆեսիոնալ մրցաշար:

Քոչարյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը չէ. կհրապարակվի՝ կտեսնեք. Պերճ Խաչատրյան

Մենք որդեգրել ենք բաց եւ թափանցիկ գործելաոճ եւ ի սկզբանե պատրաստակամություն ենք հայտնել ամբողջ ծավալով բացահայտել պահանջվող տեղեկատվությունը, այդ թվում նաեւ իրական սեփականատրերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այսօր շրջակա միջավայրի պահպանության ու բնապահպանի օրն է

Այսօր շրջակա միջավայրի պահպանության ու բնապահպանի օրն է: Օրվա առթիվ բնության պահպանության թանգարանում միջոցառումներ են անցկացվել: Այսօրն առիթ է խոսելու շրջակա միջավայրի վրա ազդող ռիսկերի ու գործոնների մասին նաև: Իսկ ռիսկերը շատ են. մարդու ազդեցությունից` մինչև հանքարդյունաբերություն, փոքր ՀԷԿ- երի շահագործում: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր «Ռադիոլուրի» խնդրանքով անդրադարձել է  հարցին, թե որքանով է  հանքարդյունաբերությունը ազդում շրջակա միջավայրի վրա: Բնապահպանների կարծիքներն այս հարցում շարունակում են տարբեր լինել: Մի մասն ընդգծում է՝ հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքն առանց հանքարդյունաբերության: Մյուսներն էլ են աշխատատեղերի ապահովման հարցում կիսում տեսակետը, միաժամանակ, սակայն, նկատում են, որ մեր երկրում ոլորտի նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել:   Թեղուտ, Ամուլսար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. այս անուններն ու դեռ մի քանիսը վերջին շրջանում ավելի հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Սրանք հանքարդյունաբերական գործարաններ են, որոնք մեր երկրում ապահովում կամ ապահովելու են աշխատատեղեր: Մեր երկրում կոնկրետ մարզեր կան, որոնք հանքավայրերով հարուստ են շատ վաղուց: Բնապահպանների մասը  կարծում է, որ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում  հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի: Զրուցակիցս հանքավայրերով հայտնի Սյունիքի մարզում աշխատող «Խուստուփ» կազմակերպության ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանն է: «Աստված մեզ տվել է ընդերք, որը պետք է շահագործել»: Հանքերի շահագործումը  մի շարք ռիսկեր է իր մեջ պարունակում: Այսօր՝ շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հարցնում եմ՝  ինչպես է հանքարդյունաբերությունն ազդում շրջակա միջավայրի վրա: «Հանքարդյունաբերությունը, ի թիվս բազմաթիվ վնասների, կարող է էականորեն վնասներ պատճառել ջրային ռեսուրսներին, օդային ավազանին և կանաչ տարածքներին: Հանքարդյունաբերությունն աշխարհում համարվում է  այն հիմնական ուղղությունը, որտեղ չափանիշներն ու պահանջները շատ խիստ են: Մենք ևս փորձում ենք այնպիսի նորմեր առաջադրել, որ թե շահագործման, և թե պոչամբարների բացասական դրսևորումները կարողանանք նվազագույնի հասցնել»: Բնապահպան Դավիթ Հակոբյանը թվարկում է բաց հանքերի շահագործումից եկող վտանգները: Բնապահպան Սիլվա Ադամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է  շրջակա միջավայրի պահպանման հարցը: Միաժամանակ նկատում է՝ իհարկե հանքարդյունաբերությունը  նաև աշխատատեղեր է ստեղծում, պետք է պարզապես խստացնել վերաբերմունքը հանքարդյունաբերող ձեռնարկությունների նկատմամբ: Նշենք, որ հանքարդյունաբերության ոլորտում վերջին ամենամեծ ծրագրի մեկնարկը տրվեց նախորդ տարվա օգոստոսին:  Շահագործվելու է Ջերմուկից ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող  Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ամուլսարի ծրագիրը  Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն խոստանում  է նաև  տասը տարվա ընթացքում   700 աշխատատեղ ստեղծել: Ոլորտը վերահսկողների ու տնտեսվարողները խոստանում են՝ այս ծրագիրը եզակի է լինելու՝ պահպանվելու են բնապահպանական բոլոր նորմերը: Խոստումներին սակայն բնապահպանների մի մասը չի հավատում: Բնապահպանության նախարար Արծվիկ Միանսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այժմ մտածում են այնպիսի նորմեր ու պահանջներ առաջադրել, որպեսզի հանք շահագործողները բնապահպանական խնդիրներին լուրջ ուշադրություն դարձնեն։

На русском

Зангезурский ММК намерен выпустить облигации на сумму в $50 млн. и 2,5 млрд. драмов

Зангезурский медно-молибденовый комбинат инициировал процесс выхода на публичный рынок ценных бумаг Армении и намеревается представить на регистрацию в ЦБ республики программный проспект эмиссии номинальных купонных облигаций объемами в 50 млн. долларов и 2,5 млрд. драмов