Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Айко

Упоминания за день

На армянском

«Դեպի Եվրատեսիլ»- ի 4- րդ փուլում կմրցեն 12 լավագույնները

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլի ընթացքում կշարունակեն պայքարը 12 լավագույն արտիստները: Լյուսի,  Գեւորգ Հարությունյան, Աննա Դանիելյան, Մարտա, Արծվիկ, Հասմիկ Շիրոյան, Լիլիթ Հարությունյան, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Ալեքսանդր Պլատո, Օպերա Վիվա, Վահե Ալեքսանյան.  հենց նրանց շարքում է այն հաջողակ արտիստը, ով հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2017»-ին (https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA): Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերին նախորդող ամենից պատասխանատու ընթացքին կարող եք հետեւել վաղը՝ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Ժյուրիի անդամներ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Եսայի Ալթունյանի եւ Անուշ Արշակյանի խմբերում մնացել են վերջին 2 մասնակիցները եւ վաղվա թողարկման ընթացքում կընտրվեն այն եզակիները, որոնք կշարունակեն պայքարն արդեն կիսաեզրափակիչ փուլերում: Նախագծի հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթի, հաղթել եւ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին մեր հարյուրավոր հայրենակիցներն ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տեւել է 3 շաբաթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբյան պաշտոնական ալիքում՝ https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/DepiEvratesil/ եւ ինստագրամում՝ https://www.instagram.com/depievratesil/

Սիրուշոն, Հայկոն, Էրիկը, Ալլան եւ այլք երգել են Վարդուհի Վարդանյանի կրտսեր քրոջ հարսանիքին (Տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Վարդուհի Վարդանյանի կրտսեր քրոջ՝ Ինեսսայի հարսանիքը: Հայտնի երգչուհու քրոջ հարսանիքին ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:

Ստամբուլ. Գումգափին կրկին հայաբնակ է դառնում՝ հայաստանցիների շնորհիվ

  Ստամբուլ, կամ ինչպես հայերն են սիրել անվանել Կ.Պոլիս. մշակութային խառնարան։ Սկսենք թերևս սկզբից.  Հյուրանոցը, որտեղ մենք  բնակվում էինք,  գտնվում էր Աքսարայ թաղամասում։ Թաղամասի ողջ երկայնքով խանութներ են ու սննդի կետեր։ Մինչ հյուրանոցից դուրս ես գալիս և որոշում որ կողմ քայլել, քեզ մոտենում են առևտրականները ու սկսում համոզել, որ իրենց ապրանքը գնես՝ շատ լավն  է, որակյալ։ Ուշադրություն չեմ դարձնում նրանց վրա, սկսում են վազել հետևիցս ու սկզբնական գնից բավական ցածր գին առաջարկում։ Օրինակ՝ կարող են վերնաշապիկ առաջարկել ասենք հինգ լիրայով, որը համարժեք է 1000 դրամին։ Քայլերս ուղղում եմ դեպի հայաբնակ Գումգափի թաղամաս։ Հյուրանոցից գտնվում է մի քանի մետր հեռավորություն վրա։ Թաղամասը Պոլսո Հայոց պատրիարքարանի և Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հարևանությամբ է գտնվում։ Այսօր  Ստամբուլում  ոչ պաշտոնական տվյալներով  ապրում է  80 հազարից ավելի հայ։ Վերջին մի քանի տարիներին շատ են նաեւ Հայաստանից մեկնածները։  Վերջիններն ապրում են հենց այդ թաղամասում, քանի որ  կարևոր պատճառ ունեն` տան վարձերը մատչելի են:  Ինձ 10 րոպեն էլ բավական էր հանդիպելու համար առաջին հայաստանցուն։ Նարինե Մարգարյանը  Վանաձորից է, արդեն վեց տարի է ապրում եւ աշխատում է Ստամբուլում։ Ասում է, որ սոցիալական պայմանների պատճառով է այստեղ հայտնվել։ Իսկ ահա մյուս զրուցակիցս ,ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ պարզապես օրերն է   հաշվում, թե երբ պետք վերադառնա  հայրենիք։ Միաժամանակ նշեց՝ այս պահին Ստամբուլը եկամուտ վաստակելու միակ ճանապարհն է։ Նշենք, որ  հայ միգրանտները Թուրքիա են մեկնում զբոսաշրջության 30-օրյա վիզաներով, բայց նրանցից շատերն արդեն 15 տարուց ավելի է` ապօրինի բնակվում են այս երկրում: Պոլսահայերը պատմում են՝ սկզբնական շրջանում գալիս էին տարեցները, բայց հիմա արդեն այստեղ հաստատվում են երիտասարդները` ընտանիքներով: Կանայք աշխատում են ընտանիքներում որպես դայակ, հիվանդապահ, կոշիկի ու պայուսակի ֆաբրիկաներում, խանութներում, տղամարդիկ` ֆաբրիկաներում, շինարարությունում, զբաղվում են նաև ոսկերչությամբ: Ամսական վարձատրվում են 800-1200 դոլարի սահմանում: Հայաստանցի երեխաներն այցելում են Հրանտ Դինքի անվան դպրոց, որը դարձել է հայաստանցիների հավաքատեղին: Չնայած դպրոցը պաշտոնապես գրանցված չէ, սակայն Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում դպրոցի գործունեությանը։ Այնտեղ բոլոր առարկաները դասավանդում են հայերեն` ըստ ՀՀ   կրթական ծրագրի։ Դասագրքերը ստանում են Սփյուռքի նախարարությունից։ Դպրոցի հատկացրած վկայականով աշակերտները ուսումը կարող են շարունակել Հայաստանում։ Ամբողջացնելով՝ կարող ենք ասել, որ  անցած դարասկզբի Գումգափի հայաբնակ թաղամասն այսօր կրկին հայաբնակ է դառնում, բայց այս անգամ` հայաստանցիներով: Պոլսահայերը մեզ  հետ մասնավոր զրույցներում  նշում էին, որ Հայաստանից եկածներից մեծամասնությունը   չգիտես ինչու իրենց  տանը, երեխաների հետ շփվելիս խոսում են թուրքերենով, որը, ինչ խոսք, ցավալի է, բայց  սա է  իրականությունը։ Ի դեպ՝  ինձ հանդիպած պոլսահայերը չգիտես ինչու խուսափում են խոսափողից։ Երբ սկսում էինք հարցուփորձը՝ միանգամից ասում  էին՝ ի՞նչ կուզեք,մեր մոտ ամեն ինչ ալ լավ է։ Պատրիարքարանից դուրս եմ գալիս ու քայլերս ուղղում դեպի Թաքսիմի հրապարակ։ Իսկ ահա  Ստամբուլի եվրոպական մասի Բեյօղլու թաղամասի սրտում գտնվում է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի  «Արա-սրճարանը»։ Երկու քայլ այն կողմ հայտնի Իսթիքլյալ պողոտան է։ Փողոց, որը  կարծես երբեք չի քնում:  Արդեն երեկոյան ժամը 10- ն է, հնչում է երեկոյան նամազի հրավերի ձայնը։ Ու թերևս մեկ  նորություն՝ Ստամբուլի գրեթե բոլոր խանութներում, փողոցներում կարելի էր անընդհատ լսել  հայաբառ մի երգ։ Երբ մի փոքր լարում էիր լսողությունդ՝ հասկանում էիր՝ այն բացարձակ աղերս չունի հայկական երգի ու երաժշտություն հետ։ Սպիտակցի Հայկոյի այդ երգը մեծ ժողովրդականություն էր վայելում Բոսֆորի ափերին, թուրքերի մոտ։ Պոլսահայերը հումորով նկատում էին՝ նամազին զուգահեռ ամենուր մեկ էլ այդ երգն է  հնչում։

Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը՝ Նանայի կատարմամբ (տեսանյութ)

Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը, որը հիթ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս, նույնիսկ՝ Թուրքիայում, շատերն են փորձում վերարտադրել: Ստորեւ «Մի գնա»-ն կարող եք ունկնդրել Նանայի կատարմամբ:

Սուպեր Սաքոյի հետի թուրքական կլկլոցից պրծանք, հիմա էլ Սպիտակցի Հայկոն թուրքմեն գոմիկից է երգ գողանում

ԿրիԾիկ-ը ԲլոհՆյուզում հրապարակել է՝ Ասածս որպես բռնության կոչ թող չհնչի, բայց էս մեր ռաբիս երգիչների մի մասսա կա, ում պետք է հավաքել մի տեղում ու գնդակահարել կամ նստեցնել տիեզերանավ ու Երկիր մոլորակից որքան հնարավոր է հեռու ուղարկել, որ մեր սերունդների երաժշտական ճաշակը փրկել լինի:

Թուրքերը Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը որպես հարազատ են ընդունել՝ տեսահոլովակի հարյուր միլիոնավոր դիտումներ ապահովելով (Տեսանյութ)

Ռեփեր Սուպեր Սաքոյի և ռաբիզ երգիչ Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը Youtube-ում ավելի քան 101 մլն դիտում է ունեցել: Այս մասին գրում է rusarminfo-ն:

«Նման բան իմ կյանքում չէր եղել ու հուսով եմ՝ էլ չի լինի». Գարիկը` «Սուպեր մամա 2»–ում իր կերպարի և բարդությունների մասին

«Սուպեր մամա 2» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Եթե 3 տարի առաջ «Սուպեր Մամա 1»–ի անոնսը դիտելիս մի պահ կանգ էիր առնում` հասկանալու` այս կինը Հայկո՞ն է, այս անգամ անոնսը դիտելիս «ստոպ» եղավ, երբ էկրանին հայտնվեց Գարիկը։ Ֆիլմի երկրորդ մասի գլխավոր շեշտադրումներից մեկը դերասանի կերպարանափոխությունն էր։

Երվանդաշատ. գյուղ, որտեղ չեն բողոքում ապրուստից

Անի Մինասյան «Ռադիոլուր» Չրագործության ավանդույթ հայ-թուրքական սահմանին ապրող Երվանդաշատում: Ինչպե՞ս են ապրում Երվանդաշատում ու ի՞նչ ավանդույթներ պահպանում՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում: Ավելի մոտ Թուրքիայի Տուզլուջան գյուղին, քան՝ մարզկենտրոն Արմավիրին. Երվանդաշատը ոչ թե սահմանային գյուղ է, այլ հենց սահման է, որ կա: Երվանդաշատցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Գյուղում ծիրանի, դեղձի, տանձի, խնձորի ու սալորի հսկայական այգիներ կան: Սակայն Երվանդաշատցիներին ամենաշատը միավորում է չրագործությունը: Ամբողջ գյուղը մեկ ընտանիքի նման աշխատում է մեկը բոլորի ու բոլորը մեկի համար սկզբունքով: Գյուղում չրերի ամենամեծ արտադրությունը Արկադի Խաչիկյանինն է: «Սաթենի» անունը հայտնի է Հայաստանից դուրս՝ չրի հիմնական մասն արտահանվում է: Երվանդաշատն ունի չրագործության դարերի պատմություն ու ավանդույթ՝ ասում է. Չրագործությունը աշխատանքի աղբյուր է գյուղացիների համար: Դրսից աշխատողի կարիք հիմնականում քիչ է լինում: Գյուղացիներից շատերը վաստակավոր են՝ 20 տարվա փորձով են աշխատում: Հայկուշ Հակոբյանը Երվանդաշատում հարս է՝ քաղաքից եկավ գյուղի կյանքին անծանոթ: Հիմա գյուղում լավագույն չրագործներից է: Կարևորը աշխատանքը սիրելն է, ժպիտով ասում է. Ամռանը բերքն այնքան է լինում, որ աշխատողները չեն հերիքում՝ ասում է Խաչիկյանը: Հայ օգնության ֆոնդի հետ են  համագործակցում, օգնում են: ՀՕՖ- ի կամավորներից Մարինե Խաչատրյանը նույնպես եկավ՝ չիմանալով ոչինչ գյուղի, բերքի ու չրերի մասին։ Լավագույն աշխատողներից մեկը դարձա՝ ասում է, ժպտում ու կատակով ավելացնում՝ կարող եմ արդեն այս գործով էլ զբաղվել: Զարմանալիորեն գյուղում  չեն բողոքում իրենց եկամտից, ասում են՝ լավ ենք ապրում: Երվանդաշատցիների մասին պատմելու դեռ շատ բան կա: Իրենց մասին պատմելուց, չգիտեն՝ ինչից սկսեն, կատակում են: Չրագործությունն իրենց գյուղի այցեքարտերից միայն մեկն է:

Սոֆի Մխեյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Հայկոն եւ այլք՝ Երեւանի տոնին նվիրված համերգին (Լոսանկարներ/տեսանյութեր)

Երեւանի 2799-րդ տարեդարձի առթիվ այսօր քաղաքի տարբեր վայրերում միջոցառումներ էին կազմակերպվել: Դրանցից, թերեւս, ամենամասշտաբայինը Գաֆեսճյան քանդակների պարտեզում կազմակերպված համերգային ծրագիրն էր, որտեղ հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները քաղաքին նվիրված հիթերով շնորհավորեցին Երեւանի տոնը: Հանդիսավոր համերգը վարում էր Ավետ Բարսեղյանը, երգիչների ելույթներն ուղեկցվում էին Երեւանի պետական երիտասարդական նվագախմբի հնչյունների ներքո՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Կյանքը սահմանի մոտ եւ սահմանից այն կողմ

Անի Մինասյան «Ռադիոլուր» Սահմանային գյուղերում ապրող մարդիկ, իրենց առօրյան կամա թե ակամա կիսում են սահմանի հակառակ կողմում ապրողների հետ՝ անգամ այդ սահմանի փակ լինելու պարագայում: Երվանդաշատը հայ- թուրքական սահմանին գտնվող միակ գյուղը չէ, բայց դրա օրինակով կարող ենք իմանալ, թե ինչպես են փակ սահմանին մոտ ապրում մեր հայրենակիցները։   Չնայած Երվանդաշատը Երևանից հեռու է 80 կիլոմետր, բայց գյուղ հասնելու համար պահանջվում է ամենաքիչը երկու ժամ: Ճանապարհը սարքին չէ, ու արդեն 4-5 տարի է չի գործում Երվանդաշատ- Բագարան-Արմավիր երթուղին: Երթուղին սպասարկող ընկերության լիցենզիայի ժամկետը լրացել է, նորերն էլ չկան, ասում են՝ շահավետ չէ: Ծախսերը շատ են, եկամուտը՝ քիչ: Սակայն երվանդաշատցիներն ու բագարանցիներն ասում են, որ ուսանողներ, քաղաք գանցող-եկողներ շատ ունեն: Մեքենաները երբեք դատարկ չեն գնացել-եկել: Հայկուշ Հակոբյանն ասում է՝ իրենց միջոցներով են քաղաք հասնում՝ չդժգոհելով: Երվանդաշատում Խաչիկյաններին գիտեն որպես Քարափ քանդող Խեչիկենք: Հենց Խաչիկյաններից Դավո պապի անվան հետ է կապված Երվանդաշատում կառուցված առաջին ճանապարհը: Արկադի Խաչիկյանը կես կատակ, կես լուրջ ասում է՝ ճանապարհը կառուցելու օրվանից համարյա փոփոխություն չի կրել: Երվանդաշատում հիմնական երկու տոհմ կա պատմական Բագրանից եկած՝ Խաչիկյանների ու Սարգսյանների: Ռուբիկ պապը Սարգսյան է: Գյուղում նրան լավ գիտեն՝ գյուղից պատմելու բան լինի՝ իր մոտ են ուղարկում: Պատմական Բագարանին երվանդաշատցիները Բագրան են ասում: Չնայած Բագրանը չի տեսել, բայց հիշում է իր հոր, պապի ու մեծ պապի պատմածները: Դրանցից ամենասիրելին Ռուբիկ պապի համար Գևորգ Մարզպետունու գերեզմանի պեղումներին իր պապի մասնակցության պատմությունն է: Այստեղ Հայաստանը Թուրքիայից  բաժանում են ոչ միայն փշալարերը, այլև մրգերի այգիները, ձորերը, ամենօրյա անցնելու ճանապարհները, Արաքս գետը: Բայց փշալարերը պատմական հուշարձանները բաժանել են շատ արհեստականորեն: Պատմական Երվանդաշատի մի հարվածն այս կողմում է, մյուսը՝ դեռ այն: Արկադի Խաչիկյանն ասում է՝ գյուղում համատեղ տուրիզմ զարգացնելու մասին շատ են մտածել: Մինչև 1950-ականները գյուղը մոտ 90 տոկոսով բնակեցված է եղել թուրքերով: Վերջին ընտանիքը գյուղը լքել է 88-ին: Սահմանից երևում են ոչ միայն թուրքական գյուղերը, այլև բարձր ու հնչեղ լսվում է մահմեդական նամազի ձայնը: Իրենք իրենց չափով սահմանապահ են: Ասում են՝ միայն մեկ բան են ուզում, որ սահմանի հակառակ կողմից երևա, թե Հայաստանում ինչ շեն տներ ունեն, ինչ նորոգված ու լավ ճանապարհներ:

Հայկոյի վիկիպեդիայում նրա ամուսինը Անահիտ Սիմոնյանն է, իսկ պաշտոնական կայքով հեծանիվներ են գովազդում (լուսանկարներ)

Տարկետման իրավունքի շուրջ բարձրացված աղմուկի հետ կապված փորձում էի նյութ պատրաստել հայ հայտնիների մասին, ովքեր ծառայել են բանակում։ Նպատակիս հասնելու համար ստուգում էի երգիչ տղաների վիկիպեդիաները՝ փորձելով որևէ տեղեկատվություն ստանալ։ Գրեթե բոլորի մոտ նշված է միայն իրենց կյանքի հաղթանակների ու պարգևների մասին տեղեկատվություն ու նշված չէ նրանց ծառայել կամ չծառայելու մասին տեղեկատվությունը։

«Սուպեր մամա-2»-ի գողության հետքերով

Վերջին օրերին «Սուպեր մամա-2» ֆիլմը հայտնվեց համացանցում։ Կարճ ժամանակ անց Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով՝ ֆիլմն անօրինական ճանապարհով է հայտնվել համացանցում։

«ՀԺ». Փոխմարզպետի որդու սպանության գործ. հարազատները հարձակվե՞լ են ոստիկանական մեքենայի վրա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դռնփակ դատական նիստը:

Սպիտակցի Հայկոն վթարի է ենթարկվել

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։

««Մի գնա»–ի 98 տոկոսը ես եմ արել». Սպիտակցի Հայկոն զայրացած է Սուպեր Սաքոյի քայլից և պատրաստվում է հեղինակային իրավունք գրանցել

Սուպեր Սաքոն և ֆրանսիացի հայտնի ռեփեր Maître Gims–ը տեսահոլովակ են ներկայացրել «Մի գնա» երգի հիման վրա։ Այս հանգամանքը զայրացրել է Սպիտակցի Հայկոյին։

«Թուրքիայի իշխանությունները պետք է երկրում մտքի և խոսքի ազատություն ապահովեն». Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել երկրում մտքի և խոսքի ազատություն՝ նշելով, որ հարկավոր է պահպանել օրենքի գերակայությունն ու հետևել դրանից բխող չափանիշներին:

«Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությունից Գերմանիայի դուրս գալը չի դադարեցնի նախագիծը

«Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությունից Գերմանիայի դուրս գալը չի դադարեցնի նախագիծը, բայց վնաս կհասցնի Ուկրաինային: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, գրում է DW-ն:

Նախօրեին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակիցը «Սպիտակցի Հայկոն» է. նրան գտել են

Նախօրեին մահացու ելքով վրաերթն իրականացնելու մեջ կասկածվում է հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոն: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները դեկտեմբերի 14-ին հայտնաբերել են երեկ Երեւանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարեւանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին եւ նրա ավտոմեքենան։

Ռուսաստանը գնահատում է այն աջակցությունը, որ Գերմանիան ցուցաբերում է «Հյուսիսային հոսք-2»-ին. Լավրով

Ռուսաստանը գնահատում է այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղին: Այդ մասին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:

Գերմանիան Լենինգրադի շրջապակման մասնակիցներին 12 մլն եվրոյի օգնություն կտրամադրի

Գերմանիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հայկո Մաասն ու Սերգեյ Լավրովը ողջունում են Գերմանիայի կառավարության որոշումը տրամադրել 12 մլն եվրո՝ վետերանների համար հիվանդանոցի վերանորոգման եւ հանդիպումների ռուս-գերմանական կենտրոնի ստեղծմանն ուղղված, ասվում է գերմանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն:

Գերմանիայի ԱԳ նախարարը մտահոգ է. Հոլոքոստի մասին երիտասարդ գերմանացիներն ունեն անբավարար գիտելիքներ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը կիրակի՝ հունվարի 27-ին, նշվող Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կոչ է արել բարձրացնել գիտակցությունը նացիստների կողմից կատարված հանցագործությունների մասին: Հիշատակի վայրերը պետք է դառնան նաեւ ուսուցման վայրեր, գրում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ հղում կատարելով Welt am Sonntag պարբերականում նախարարի հոդվածին:

«Աստրախանցի Հայկոն» ազատ է արձակվել. Ոստիկանությունը նրա մոտ ատրճանակ էր գտել

Հայկ Սարգսյանը (Աստրախանցի Հայկո-խմբ) ազատ է արձակվել, քանի որ կալանավորման համար բավարար հիմքեր չեն եղել։ Այս մասին տեղեկացնում է Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

«Սպիտակցի Հայկոն» գետնին ընկած կնոջը չի տեսել, իրեն մեղավոր չի ճանաչում. փաստաբան

2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով մեղադրյալ, հանրության շրջանում «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Ղեւոնդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

На русском

Музыка к фильму Андреасяна "Землетрясение" удостоена приза на кинофестивале в Марбелье

Музыка к российскому фильму "Землетрясение", автором которой является известный армянский эстрадный композитор и певец Айко, удостоена приза на международном кинофестивале в Марбелье (Испания).

Песня дуэта Super Saqo и Спитакци Айко стала самой востребованной в Турции среди пользователей Shazam

Песня "Ми гна" (Не уходи) дуэта армянских исполнителей Super Saqo и Айка Гевондяна (Спитакци Айко) стала самой востребованной в Турции среди пользователей приложения Shazam за последнюю неделю.

Известный актер Айко заявляет о нарушениях прав избирателей на выборах

"Над избирательной кабинкой должна быть стена, она не должна просматриваться. Кроме того, над кабинкой для голосования не должно быть видеокамеры. В данном случае налицо оба нарушения", - заявил Марутян

Пашинян ознакомился с процессом строительства "Старого Еревана": мяч на поле архитекторов (ФОТО)

И.о. премьер-министра Армении Никол Пашинян посетил строительные площадки проекта "Старый Ереван" вместе с мэром Еревана Айком Марутяном и главным архитектором столицы Артуром Месчяном

Генпрокуратура Армении призвала адвоката Кочаряна воздержаться от манипулятивных спекуляций

Генпрокуратура заявляет, что некоторые сделанные адвокатом Айком Алумяном заявления носят манипулятивный характер и своеобразными трактовками правовых актов искажают полномочия прокуратуры.

На английском