Погода в Ереване

9°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Армен Геворкян

Упоминания за день

На армянском

Կարեն Կարապետյանը տեսնում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ

Համաժողովի բացմանը ներկա էին նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և այլք:

Նախագահի աշխատակազմի բյուջետային հատկացումները նվազել են

Հայաստանի 2017թ. պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ։ Ազգային ժողովում ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-չինական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Հանրապետության Նախագահին այսօր հայ-չինական հարաբերությունների օրակարգի և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը և Ռոբերտ Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարևոր դեր ունեցող տնտեսական բաղադրիչին` Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների և ներկայացուցչությունների կարևորագույն խնդիրներից մեկը եղել և մնում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների տարածումն այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում, անշուշտ, նաև՝ Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները: Դեսպան Մանասարյանից Նախագահը հետաքրքրվել է, թե ի՞նչ ընթացքում են հայ-չինական բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքները, տարբեր ոլորտներում իրագործվող համագործակցության ծրագրերը, հատկապես ո՞ր ոլորտներում են չին գործարարները հետաքրքրված ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին, ինչպես նաև դեսպան Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարումից ի վեր ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել Չինաստանում Հայաստանի դեսպանության կողմից: «2016 թվականին մենք լսեցինք Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Ավստրիայում կատարվող աշխատանքների մասին: 2016 թվականին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հաստիք սահմանեցինք՝ հատուկ երկկողմ տնտեսական հարաբերություններով զբաղվելու համար: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է տեսանելի ապագայում լսել նաև փոխնախարարի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին»,-նշել է Նախագահը: Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին և ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ խորը պատմական արմատներ ունեցող ավանդական ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 25 տարիներին հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական և վերընթաց ուղով: «Ակնհայտ է, որ Չինաստանի հետ մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները շատ ենք կարևորում. միայն հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանի հետ մենք ունենք ծավալներով երկրորդ առևտրաշրջանառությունը՝ շատ բանի մասին է խոսում: Իհարկե, պետք է ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ: Ցուցանիշը, թեև մեր տնտեսության համար բավականաչափ բարձր է, այնուհանդերձ, կարծում եմ, որ ներուժը շատ ավելի մեծ է: Մեր տնտեսական, քաղաքական հարաբերությունների ակտիվացման մասին մենք հանգամանորեն խոսել ենք Չինաստանի նախագահի հետ՝ այդ երկիր կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Պարոն Սի Ծինփինի և վարչապետ Լի Քեցյանի հետ հանգամանորեն անդրադարձել ենք նաև մեր տնտեսական հարաբերությունների աշխուժացման խնդիրներին: Այդ խնդիրները քննարկել ենք նաև 2016 թվականին Հայաստան այցելած Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունների հետ: Հուսով եմ, որ բոլոր պայմանավորվածությունները կիրականանան, և բնական է, որ տեղյակ եմ, որ այդ պայմանավորվածություններն այսօր ընթացքի մեջ են: Նախորդ տարի Երևանում տեղի ունեցավ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման հանդիսավոր արարողությունը: Այդ դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա աշունը: Այս հանգամանքը շատ եմ կարևորում, որովհետև լեզվի իմացությունը կարևորագույն հանգամանք է ոչ միայն քաղաքական հարաբերությունները ջերմ պահելու, այլ նաև, անշուշտ, տնտեսական հարաբերությունները խորացնելու գործում: Մենք մշտապես ունեցել ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության աջակցությունը՝ տեխնիկական օժանդակությունը մեր երկրին, որը իհարկե, շատ լավ է, սակայն այսօր մեզ համար ոչ պակաս կարևոր է և անհրաժեշտ տնտեսական, բիզնես հարաբերությունների խորացումը բարեկամ Չինաստանի հետ: Մեզ համար իհարկե, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, և այս ծրագրի իրականացման գործում մենք անպայման պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք մեր մասով: Չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը, բայց մենք պետք է նաև անպայման դիտարկենք նրանց մասնակցությունը պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից: Եվ ես չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, և դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում: Կարևորում եմ նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում, որտեղ այդ երկիրը շատ մեծ ներուժ ունի: Եվ այն հանգամանքը, որ մենք ավելի դյուրին դարձրեցինք մուտքի արտոնագրերի ստացումը Չինաստանի քաղաքացիների համար, զգալիորեն կնպաստի այդ ոլորտում փոխգործակցության աշխուժացմանը»,-հանդիպման սկզբում ասել է Նախագահ Սարգսյանը: Լսելով դեսպան Մանասարյանի զեկույցը և խորհրդակցության մյուս մասնակիցների կողմից իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում հայ-չինական երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ջանքերը կենտրոնացնել արտահանման մեծ ներուժ և հեռանկար ունեցող հայկական ապրանքների թե՛ ծավալների, թե՛ տեսականու ընդլայնման վրա չինական շուկայում, ինչպես նաև աշխատանքներ տանել Հայաստանում փոխշահավետ տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետբյուջեի ծրագրային ցուցանիշներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաև տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագծի ԱԺ քննարկումների արդյունքում ստացված առաջարկների մասին: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հանրապետության Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի խթանմանը, բյուջեի կատարողականի ռիսկերի նվազեցմանն ուղղված որոշակի հարցերի վրա, տվել համապատասխան հանձնարարականներ:

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-չինական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ (Լուսանկարներ)

Հանրապետության Նախագահին այսօր հայ-չինական հարաբերությունների օրակարգի և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը և Ռոբերտ Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

2018–ին նախագահի աշխատակազմին կտրամադրվող գումարներն էապես կկրճատվեն

2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմին տրամադրվող ծախսերը նախատեսված էր 4 մլրդ 880 մլն դրամ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է տրամադրել 2 մլրդ 381 մլն դրամի չափով գումար, խորհդարանում 2018 թ-ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Փոխարտգործնախարարը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ պետքարտուղարի հետ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նոյեմբերի 14-ին ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենին։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք փաստելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ֆիննական քաղաքական ու տնտեսական երկխոսությունը շարունակական զարգացում է ապրում։ Քննարկումները կենտրոնացան առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի վրա, մտքեր փոխանակվեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման վերաբերյալ։ Փոխնախարար Նազարյանն անդրադարձավ Ֆինլանդիայի՝ որպես դոնոր երկրի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող աջակցության ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանն, ու կարևորեց Հայաստանի և Ֆինլանդիայի արդյունավետ շփումները միջազգային տարբեր կառույցների, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում։ Ֆիննական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նույն օրը Սամուլի Վիրտանենին ընդունեց նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Արմեն Գևորգյանը՝ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

ՀՀ նախագահի հրամանագրով, Արմեն Գևորգյանը նշանակվել է վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Այսօր ստորագրված հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:

Սերժ Սարգսյանը գնաճի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ընդգծելով, որ խորհրդակցությանը ներկա որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաև պատասխանատվություն են կրում տնտեսավարողների ազատ և արդար մրցակցության ապահովման համար` Հանրապետության Նախագահը նշել է, թե պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով այդ մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին: «Հարգելի՛ գործընկերներ, Ես հուսով եմ, որ ամանորյա տոնակատարություններին զուգահեռ շարունակել եք կատարել ձեր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ շարունակել եք մշտադիտարկել սպառողական շուկան և այդ շուկայում տեղի ունեցող գործընթացները: Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների և անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները: Հենց այդ պատճառով դեկտեմբերի 12-ին իմ հարցազրույցում ես անդրադարձա այդ խնդրին, և ձեզնից ստացած արձագանքները խոսում էին այն մասին, որ այդ տատանումներն առաջին հերթին և հիմնականում պայմանավորված են միջազգային շուկաներում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով: Բայց դեկտեմբերի 12-ից մինչև այսօր գրեթե մեկ ամիս է անցել, և դուք հնարավորություն եք ունեցել մանրամասն ուսումնասիրելու այդ գործընթացը: Հիմա ես ուշադիր կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի վերլուծությունը: Պատճառները կճշտենք, բայց մինչ այդ ուզում եմ ուշադրություն հրավիրել երեք հանգամանքի վրա: Առաջին հանգամանքը հետևյալն է. ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու: Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ: Հաջորդ հանգամանքը հետևյալն է, որ մենք պարտավոր ենք, ուղղակի պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին` մշտապես: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Բոլորս՝ այստեղ նստած բոլորս, պարտավոր ենք մշտապես հանրությանը տեղեկացնել այդ պրոցեսների մասին: Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն: Ընդ որում՝ այս բացատրությունները ներկայացնելուն զուգահեռ մշտապես պետք է կանխատեսումներ անել, և մեզնից յուրաքանչյուրն իր կանխատեսումների համար էլ պատասխանատու է: Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու: Հաջորդը՝ եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները: Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, և պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ: Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետևանքները: Եվ մյուսը, որ այս կետի մեջ է մտնում՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաև գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,-խորհրդակցության սկզբում ասել է Հանրապետության Նախագահը: Քննարկման մասնակիցներին ԿԲ նախագահը տեղեկատվություն է ներկայացրել սպառողական ապրանքների շուկայում 2017 թվականի վերջին և 2018 թվականի առաջին տասնօրյակներում գրանցված գնաճի վերաբերյալ: Փոխվարչապետը ներկայացրել է սպառողական շուկաներում էական գնաճ ունեցող ապրանքների գնաճի պատճառների վերլուծությունը և դրա հետևանքների մեղմման ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ առաջարկություններ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է հիմնական սպառողական կամ մեծ սոցիալական նշանակության ապրանքների գների մոնիտորինգի արդյունքները՝ հատկապես բարձր կենտրոնացվածություն և մեծ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում: Խորհրդակցության արդյունքներով Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Մասնավորապես, կառավարությանը հանձնարարել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ: Շարունակաբար ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և առաջարկել միջոցառումներ թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով: Արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը: Հանձնարարվել է նաև առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են: Առաջին հերթին սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար կմշակվի և կներկայացվի տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել գների հնարավորինս մատչելի մակարդակ՝ միևնույն ժամանակ խրախուսելով տեղական արտադրությունը: Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելիս, որոնց արդյունքում հնարավոր են սոցիալապես կարևոր ապրանքների գների էական փոփոխություններ, կառավարությունը պետք է զուգահեռ մշակի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ գնաճի հետևանքների մեղմմանը: Կառավարությանը հանձնարարվել է նաև մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում և հայտնաբերված խնդիրները փոխանցել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Արմեն Գևորգյանը պատմել է, թե ինչու դատարանը չի կալանավորել իրեն (տեսանյութ)

«Դատարանում իմ հայտարարությունը եղել այն մասին, որ ես փորձել եմ ներկայացնել իմ անցած ճանապարհը, ինչով եմ զբաղված եղել վերջին 20 տարիներին ՀՀ-ում՝ վերադառնալով Ռուսաստանից, ինչ սկզբունքներով եմ կազմակերպել իմ աշխատանքը պետական համակարգում, իմ կարծիքով՝ ինչ օգուտ բերել մեր պետությանը: Խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք ըստ ինձ կալանավորման համար հիմք չպետք է հանդիսանան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Գլխավոր դատախազությունը կքննարկի Արմեն Գեւորգյանին չկալանավորելու մասին որոշումը բողոքարկելու հարցը

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է 1 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է մի շարք ենթադրյալ հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում նաև խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ: Մեղադրանքում գումարի չափ չի նշվում:

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը:

Արմեն Գևորգյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի այսօր

Հունվարի 11-ին, ժամը՝ 11:00-ին Վերաքննիչ քրեական դատարանը կքննի ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի ՀՀ դատախազության կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դատարանի որոշման դեմ բողոքը:

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը Վերաքննիչ դատարանը կքննի հունվարի 17-ին

Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։ Վերաքննիչ դատարանում դրա քննությունը կշարունակվի հունվարի 17-ին։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

ՀՔԾ. Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՔԾ–ից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն  Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՔԾ–ից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն  Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դատախազի կողմից հաստատվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը:

На русском

Аппарат президента Армении в 2017 году постарается отказаться от излишеств и перейдет к режиму экономии – Геворкян

Аппарат президента Армении в 2017 году постарается отказаться от излишеств и перейдет к режиму экономии, сказал во вторник руководитель администрации президента Армен Геворкян, в ходе обсуждений проекта госбюджета страны на 2017 год в парламентских комиссиях.

Пресс-секретарь ССС прокомментировала информацию о новых обвинениях в адрес экс- вице-премьера Армении - ЭКСКЛЮЗИВ

Пресс-секретарь Специальной следственной службы прокомментировала агентству "Новости-Армения" информацию о предъявлении новых обвинений экс-вице-премьеру Армену Геворкяну

Пресс-секретарь ССС прокомментировала информацию о новых обвинениях в адрес Армена Геворкяна

Пресс-секретарь Специальной следственной службы прокомментировала агентству "Новости-Армения" информацию о предъявлении новых обвинений экс-вице-премьеру Армену Геворкяну

Бывший вице-премьер Армении не будет арестован

Ереванский суд общей юрисдикции отклонил в пятницу ходатайство Специальной следственной службы о применении ареста в качестве меры пресечения по отношению к бывшему вице-премьеру Армении Армену Геворкяну

"Айкакан Жаманак" написал о прекращении уголовного дела в отношении Роберта Кочаряна и еще трех фигурантов и передаче его в КС

Производство по уголовному делу в отношении второго президента Армении Роберта Кочаряна, а также Армена Геворкяна, Сейрана Оганяна и Юрия Хачатурова прекращено по решению суда и направлено в Конституционный суд

Экс-вице-премьер Армении о трансформации армянской элиты 2000-х и противоречивости миссий постсоветских верхушек власти

Бывший вице-премьер Армении, кандидат педагогических наук Армен Геворкян представил свои соображения о ситуации, в которой оказались многие постсоветские страны в современный период своего развития, а также о трансформации армянской элиты в 2000-е годы

Остается в Армении: суд отклонил ходатайство защиты экс-вице-премьера Армена Геворкяна об изменении меры пресечения

Суд отклонил ходатайство адвокатов экс-вице-премьера Армении Армена Геворкяна об изменении меры пресечения или получении разрешения временно покинуть территорию страны

На английском