Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Аркадий Андреасян

Упоминания за день

На армянском

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արկադի Անդրեասյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն եւ ամենայն բարիք:

Արկադի Անդրեասյանը 2 տարով զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից (Տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Պարգեւներ՝ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի եւ հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգեւատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը: Հունվարի 11-ին հանձնելով պարգեւները «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք եւ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը եւ ԽՍՀՄ գավաթը»: Նրա խոսքով՝ այդ լուրջ պայքարում հայ ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան՝ կարողանալով մեր ժողովրդին պարգեւել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր: «Հավատացեք, այսօր 45 տարի անց էլ մենք ոչ պակաս հպարտություն ենք ապրում: Դուք հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություններ եք» ,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւս շնորհավորել է արարատցիներին՝ ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է մեր ժողովրդի համար. պետք է նշվի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, արցախյան շարժման 30-ամյակը, ինչպես նաեւ «Արարատ 73»-ի կրկնակի հաղթանակի 45-ամյակը: 20-րդ դարում հայ ժողովրդի ազգային զարթոնքի հաղթական էջերը վերհիշելով՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ մարզական նվաճումները: «Դուք կաք ու կլինեք ոչ միայն մեր մարզական աշխարհի, այլ նաեւ հասարակական կյանքի ամենավառ աստղերից»,-փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Արա Բաբլոյանը պարգևներ է հանձնել «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին (Լուսանկար)

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի և հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգևատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը:

На русском

Федерация футбола Армении дисквалифицировала наставника ереванского "Арарата" Аркадия Андреасяна на два года

Федерация футбола Армении лишила права на осуществление профессиональной деятельности главного тренера ереванского «Арарата» Аркадия Андреасяна сроком на два года.

На английском