Погода в Ереване

9°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

UITE

Упоминания за день

На армянском

ԻՏՁՄ–ն զորացրվող զինծառայողների տեխնոլոգիական կրթության և զբաղվածության ապահովման ծրագիր է իրականացնում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել է «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը։

ԻՏՁՄ-ն շնորհակալագիր է հանձնել «ԱՌԿԱ» գործակալությանը` DigiTec-2016 ցուցահանդեսը լուսաբանելու համար

Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) շնորհակալագիր է հանձնել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը` DigiTec-2016 ցուցահանդեսը պրոֆեսիոնալ լուսաբանելու համար:

Աշտարակի դպրոցներից մեկի «Արմաթ» ինժեներական խմբակի սաները հյուրընկալել են Ucom ընկերության և ԻՏՁՄ–ի պատասխանատուներին

Օրերս Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Գյումրիում բացվել է 10-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան

Հունվարի 25-ին Գյումրու «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: «ԱրՄաթը» համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով և ռոբոտաշինության դետալներով: Խմբակ-լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով: Գյումրու և հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ յուրացնելով ռոբոտաշինության և ծրագրավորման ժամանակակից հմտություններ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ապահովում է նաև պրակտիկ հմտությունների, ստեղծագործականության զարգացում, ստեղծում Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների հետ շփման և աշխատելու արդյունավետ հարթակներ: Երեխաների համար կազմակերպվում են նաև տարբեր խրախուսական մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ և այլն: «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը, «Փարոս» հիմնադրամի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչները և այլ հյուրեր: «Դեպի առաջ» կենտրոնում հիմնված «ԱրՄաթ» խմբակ լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Հավելենք, որ ԻՏՁՄ-ն Հայաստանում՝ ներառյալ Արցախում, տեխնոլոգիական կրթության  և համայնքային զարգացման համար ՀՀ կառավարության հետ իրականացնում է «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման» ծրագիրը: Ինժեներական լաբորատորիաներն առաջնահերթ տեղադրվում են մարզերում և գյուղերում: Միությունը ծրագրում է «ԱրՄաթ» լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում: Այժմ գործում է 197 լաբորատորիա: «Դեպի առաջ» կենտրոնում բացված «ԱրՄաթ» լաբորատորիան Գյումրու թվով 10-րդ ինժեներական խմբակն է, իսկ Շիրակի մարզում՝ 19-րդը: Հարկ է նշել, որ «ԱրՄաթ» կրթական ծրագիրն արժանացել է 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ: Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և հանձնաժողովի անդամները Նախագահին զեկուցել են հանձնաժողովի կողմից կատարված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքների, գույքագրված խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նշելով, որ մշտապես կարևորել է աշխատանքը տեղերում, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն համայնքում ծանոթանալ եղած խնդիրներին և լուծումներ գտնել, ընդգծել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք: «Մենք ավարտեցինք նախընտրական փուլը, ընտրությունները կայացան, և մենք ստացանք մեր ժողովրդի վստահության քվեն: Հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ ենք եղել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, և ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձև լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետև այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա: Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաև ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է և ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին՝ մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը, կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել: Մեր կառավարությունն ամբողջովին պատրաստ է տեղերում գործնական աշխատանքի: Կցանկանայինք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի ակտիվ լինեն և ավելի իրատեսական: Գիտեմ, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել մեկ այլ տարածաշրջանում: Պաշտպանության նախարարն ինձ այդ մասին ասել է և ես վստահություն ունեմ, որ այս կառույցն իրականում կարող է օգտակար լինել»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ նաև շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել մարտական պատրաստականությանը, զրուցել զինծառայողների հետ և նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների: Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այնուհետև Կողբ համայնքում ներկա է գտնվել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից հանրապետության մարզերում հիմնվող հերթական՝ «ԹՈՒՄՈ Կողբ» կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են «ԹՈՒՄՈ»-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Յուքոմ» ընկերության և «Կողբ» հիմնադրամի, ինչպես նաև մարզի տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ: Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ, նորաբաց «ԹՈՒՄՈ» կենտրոն կհաճախի շուրջ հազար ուսանող Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և շրջակա այլ բնակավայրերից։ Կենտրոնում կիրականացվի «ԹՈՒՄՈ»-ի հիմնական կրթական ծրագիրը: Նախատեսվում է նաև կենտրոնում անցկացնել «ԹՈՒՄՈ»-ի և պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «ԹՈՒՄՈ-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարևանությամբ գտնվող զորամասի զինվորներին։ «ԹՈՒՄՈ Կողբ»-ի շինհրապարակում ուղիղ տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի հիմնանորոգման մեկնարկի արարողությունը: Նախագահը զրուցել է Կողբ համայնքի բնակիչների և ծրագրի հովանավորների հետ: Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է հարևանությամբ գտնվող Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ծանոթացել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Յուքոմ»-ի նախաձեռնած՝ Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագրին, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ: Ինժեներական լաբորատորիաները, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստելու աշակերտների շրջանում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը: ԻՏՁՄ-ի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն, «Յուքոմ»-ը մեծածավալ ներդրումներ է կատարել նախագծի իրագործման նպատակով, ինչի շնորհիվ բազմաթիվ «Արմաթ» լաբորատորիաներ են ստեղծվել. հանրապետության ամբողջ տարածքում ներկայումս գործող 200 ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիա-խմբակներում ներգրավված է շուրջ 4500 երեխա: Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ: Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ շարունակվում է: Նախագահը Նոյեմբերյանից մեկնել է Բերդի տարածաշրջան:

ՏՏ-ռազմարդյունաբերություն համագործակցությունը սկսել է կայանալ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով՝  ՏՏ -ն դեռ PR է Հայաստանի ու մասնավորապես պաշտոնյաների համար, ամեն ինչ սահմանափակվում է ժապավեն կտրելով: Ծրագրերը ներկայացվում  են համապատասխան մարմիններին, սակայն դրանք կյանքի չեն կոչվում: Կարեն  Վարդանյանն այսօր ՏՏ ոլորտի խնդիրներից,  մասնավորապես ռազմական արդյունաբերության զարգացման հեռանկարներից է խոսել: Ի տարբերություն նախկինի՝ պաշտպանական գերատեսչության հետ այժմ համագործակցություն կա, սակայն այն, ԻՏՁՄ տնօրենի խոսքով, շատ թույլ է։  Հայ գիտնականներն էլ պնդում են՝ հայկական գիտական միտքն ունակ է  զարգացնել ռազմական արդյունաբերությունը: Պատասխանատուները վստահորեն պնդում են՝ մեր երկրում ՏՏ ոլորտը զարգանում է  արագ տեմպերով: Ավելին, հայտարարում  ու կարևորում են ՏՏ ու ռազմարդյունաբերության կապը: Թեման ավելի արդիական դարձավ հատկապես 2016-ի  ապրիլյան պատերազմից հետո: ԳԱԱ  թղթակից անդամ,  ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն  Արսեն  Հախումյանը վստահեցնում է՝ ներուժ ունեն, փորձում են ֆինանսական սուղ միջոցներով առավելագույն արդյունքներ ստանալ:  Վերջին տարիներին, օրինակ,  ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում դյուրակիր ռադարային համակարգ է  ստեղծվել, որը նախատեսված է կարճ՝ 2-4 կմ հեռավորություններում շարժվող մարդկանց ու տեխնիկական միջոցների հայտնաբերման համար: Լազերային համակարգերի,  օպտիկա -մեխանիկական, կապի համակարգերի ստեղծման ներուժ ունենք՝ ասում է զրուցակիցս ու շեշտում՝   այսպես ասած խոցելի զենքերի  արտադրության  համար  խոշոր մեքենագործական արտադրություն է պետք: Այդուհանդերձ, այժմ էլ ճակատում  օգտագործվում են տարբեր սարքեր, որոնք մշակվել են ու արտադրվել Հայաստանում:   Ակադեմիկոս Հախումյանը նաև նկատում է՝ աշխարհն այսօր գնում է  դեպի «խելացի  պատերազմի» , այլ ոչ թե քանակական ուժի: Նախապատվությունը տրվում է ինֆորմացիայի մշակմանը, խնդիրների արագ արձագանքմանը։ Այստեղ Հայաստանը գիտական մեծ ներուժ կա, սակայն կիրառման հետ կապված խնդիրներն են շատ։  Քիչ ֆինանսներ՝ սրամիտ լուծումներով, փորձում ենք մատչելի եղանակով որակյալ արտադրանք ստանալ՝ ասում է  ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն  Արամ Պապոյանն ու աշխարհում եզակի  իրենց առաջարկը ներկայացնում: «Կարող ենք առնվազն մինչև 3 կմ հեռավորության վրա բավականին մեծ  լուծունակությամբ տալ  պատկերը բավականին մեծ անկյունային  բացվածքով՝ դա հիմնված է անտեսանելի լազերային ճառագայթման, ծռման հետևանքում ցրված  ճառագայթման գրանցման վրա»: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը կարեւորում է ռազմարդյունաբերության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:  Նկատում է, որ  վերջին մեկ տարվա ընթացքում համագործակցությունը թեեւ թույլ, բայց ստացում է: Ռազմարդյունաբերության  զարգացման  իրենց տեսլականը  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կառավարությանն է ներկայացրել  «IT ոլորտի  առաջիկա հինգ տարվա զարգացման»  ծրագրում: Երեք ամիս անց  նրանք դեռ պատասխանի են սպասում:

На русском

Армения должна стать одной из 20 самых инновационных стран мира - UITE

Инновационный бизнес-форум в армянском Дилижане на сегодня является крупнейшей площадкой для обсуждения стоящих перед страной главных вызовов и определения основных решений, заявил вице-президент UITE Айк Чобанян.

Горнорудный центр Ахтала на севере Армении превратится усилиями UITE в "cмарт-город"

Союз компаний по информационным технологиям (UITE) и мэрия города Ахтала подписали меморандум о сотрудничестве с целью реализации совместных программ по развитию бизнеса, сообщает пресс-служба UITE.

Нового главу UITE избрали в Армении

Выборы председателя Союза компаний по информационным технологиям Армении (UITE) прошли в среду в ходе семнадцатого съезда Союза в Ереване

Система солнечного электро и водоснабжения установлена на крыше "Дома ребенка" в Гюмри при содействии UITE

В гюмрийском "Доме ребенка" установлена система солнечного электро и водоснабжения, благодаря которой учреждение будет обеспечено бесплатной горячей водой и электроэнергией в ближайшие 25 лет

На английском

UITE to launch education program for dismissed servicemen

The Union of Information Technology Enterprises (UITE) has initiated a new program aimed at education and employment of those citizens who have already completed their service in Armenia’s army, the press service of the union reported on Wednesday.  

ARKA news agency awarded UITE’s letter of gratitude

The Armenian Union of Information Technology Enterprises (UITE) has awarded the ARKA news agency a letter of gratitude for professional coverage of DigiTec-2016 exhibition that was held in Yerevan on September 30- October 2.

UITE opens new Armath engineering lab in Nagorno-Karabakh

The Armenian Union of Information Technology Enterprises (UITE) said today it has opened another ArMath engineering laboratory at the secondary school of Vugavan rural community in Kashatagh district of the Nagorno-Karabakh Republic (NKR).

UITE head names 4 major directions of IT development

Karen Vardanyan, the head of the Union of Information Technology Enterprises (UITE),  told a news conference today that the main directions of IT development in Armenia are  education, business development, relations with the government and  export of  Armenian IT products.

UITE to organize summer technology camp for Armenian and Diaspora children

The Armenian Union of Information Technology Enterprises (UITE) will hold a summer technology camp for schoolchildren from Armenia and the Diaspora, UITE said in a press release. It said the Diaspora schoolchildren will have the opportunity to spend their summer holidays at homeland with their peers combining active rest with engineering education.

New website launched in Armenia to reveal business’s problems

The Apologetics for Fact-Based Reforms, a joint project implemented by the Union of Information Technology Enterprises (UITE), the Armenian Association of Lawyers and the European Business Association, have presented today bizprotect.am, whose main goal, according to UITE executive director Karen Vardanyan, is to provide a platform for discussing Armenia’s new tax code and eliminating potential obstacles to business.