Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Агарон Адибекян

Упоминания за день

На армянском

Մանկամի՞տ, թե՞ հայրենասիրական ռոմանտիզմ. սոցիոլոգն ու հոգեբանը՝ «Սասնա ծռերի» մասին

«Սասնա ծռեր» զինված խմբի վերջին օրերին կատարած գործողությունների վերաբերյալ շարունակում են հնչել տարբեր գնահատականներ: Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գործողություններին տվել է «մանկամիտ ռոմանտիզմ» գնահատականը, իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը որակել է «հայրենասիրական ռոմանտիզմ»: Գնալով ինքնազոհաբերության՝ զինված խումբը արտահայտում է  իշխանության վարած քաղաքականության հանդեպ իր  դիրքորոշումը՝ ասել է հոգեբանը։   Ապրիլյան պատերազմից  հետո  իշխանությունների նկատմամբ դժգոհությունն էլ ավելի մեծացավ՝ ասում է  հոգեբան  Սամվել Խուդոյանը: Հասարակությունը  հասկացավ, որ  կոռուպցիայի ու  թալանի դեմ պայքարն աչքակապություն էր, մի քանի հոգու  աշխատանքից ազատելով չտրվեցին կարևորագույն հարցերի  պատասխանները։ «Սասնա ծռեր» զինված խմբի վերջին օրերի գործողություններն էլ նաև դժգոհության ձայն էր  ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի բանտարկության վերաբերյալ։ Ըստ հոգեբանի՝ այս ամենին դրդեց նաեւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Օրեցօր էլ ավելի լարվող  իրավիճակը, Խուդոյանի կարծիքով, չի թուլանա նույնիսկ զինված խմբի հանձնվելուց հետո էլ: Պայքարին քիչ մարդկանց միանալը նա կապում է ամառային արձակուրդների հետ: Մարդիկ մեկնել են  հանգստի: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գնահատում է հատկապես ստեղծված բարդ իրավիճակում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դերակատարությունը, որը կարողացավ բանակցությունների արդյունքում ազատել տալ պատանդներին, ինչպես նաեւ կանխեց հետագա արյունալի գործողությունները։ Թե ով կլինի հաջորդ բանակցողը, որը կփոխարինի Բալասանյանին, սոցիոլոգը դժվարանում է ասել։ Ահարոն Ադիբեկյանը պնդեց, որ Հայաստանում ահաբեկչությունը որպես քաղաքական լծակ պետք է հանել մեր գաղափարներից: Այդ քայլով ոչինչ հնարավոր չէ  փոխել՝ ասում է։ «Ինձ թվում է, որ բնակչությունն ինքն էլ է հասկանում, թե դա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում: Եթե ամեն մի նեղացածը, աբիժնյակը զենք հավաքի, համախոհ հավաքի, գնա  անմեղ երրորդ անձանց պատանդ վերցնի և ասի, իմ հարցերը լուծեք:  Այդպիսի բան պետք է մեր մոտ չլինի»: Թե ինչ հանգուցալուծում կունենա իրավիճակը, ըստ Խուդոյանի, Ժիրայր Սեֆիլյանի կողմից  նախագահի հրաժարականի պահանջը հանելուց հետո  զինված խումբը կարող է հասնել հաջողությունների: Կլինի ներքին համաձայնություն, պատիժները կմեղմացվեն: Սա իշխանությանը սթափվելու ևս մեկ կոչ է: «Եվ կարծում եմ՝ իշխանությունները նորից ու նորից պետք է հասկանա: Եվ կարծում եմ հաջորդը կարող է իսկապես շատ բուռն, շատ մեծ  500 հազարանոց մասսայով արդեն այնպիսի բունտ լինի, որ քշեն տանեն»։ Իսկ Ադիբեկյանն էլ այս ամենում  կարևորեց հանրապետության նախագահի ելույթը, որտեղ դատապարտվեցին զինված խմբի գործողություններն ու, ամենակարևորը, նշվեց, որ մեր պետությունը ժողովրդավարական է, և մեզ մոտ  նման ճանապարհով հարց լուծելն անհնար է: Ըստ Ադիբեկյանի՝ նախագահը պատրաստ է գնալ զիջումների, սակայն ոչ պաշտոնի հաշվին:

Դաշինքներով, թե առանց դաշինքների. նախընտրական խմորումները շարունակվում են

Նախընտրական դաշինքների ձեւավորման փուլը թեւակոխում է վերջնական հանգրվան: ԱԻՄ անելիքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա հայտարարել է, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները համազգային են եւ վերկուսակցական, հետեւաբար՝ պահանջում են վերկուսակցական լայն համախմբում: Նախընտրական դաշինքային գործընթացների եւ հանրային սպասումների մասին այսօր խոսել է նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ ուժեղ դաշինքները, միավորվել կարողացողները կարող են մրցակցել արդեն իրատեսական հավակնություններ ունեցողների հետ, սակայն, սոցիոլոգը հիշեցնում է, որ 20 տարվա ընթացքում լուրջ դաշինք չի տեսել, իսկ ստիպողաբար ստեղվածներն էլ արագ փլուզվել են:   ԱԻՄ-ը ընտրություններին կմասնակցի կամ լայն ժողովրդավարական դաշինքով կամ չի մասնակցի՝ հայտարարեց Պարույր Հայրիկյանը: Վերջնական որոշում դեռ չկա: Ընտրություններին կմասնակցեն ժողովրդավարական լայն դաշինքով՝ խորհրդարանական մեծամասնություն ստանալու նպատակով, որեւէ այլ արդյունք պարտություն է՝ ասաց: «Նախնական դաշինքների ստեղծման փորձերը ողջունելի են, եւ մենք մասնակցում ենք դրանց, սակայն, համոզված ենք՝ ավելի մեծ, ընդգրկուն եւ անկասելիորեն հաղթական դաշինք է պետք ստեղծել: Այն, ինչ որ մինչեւ այս փուլը ստեղծված է, դրանք մի կուսակցության արժեք էլ չունեն: Մեզ պետք է համազգային դաշինք ստեղծել»: Այս պահին առարկայորեն իրենք հիմնականում խոսում են Սեյրան Օհանյանի եւ նրա շուրջ հավաքված մարդկանց հետ՝ հավելեց ԱԻՄ առաջնորդը: «Մյուսներին ուղերձներ հղել ենք: Բոլորին, բացի Հանրապետականից: Բայց մեր աշխատանքը ուղղակիորեն ընթանում է այդ ուղղությամբ, այսինքն՝ այսօր ես կարող եմ նույնիսկ ինձ թույլ տալ հայտարարելու, որ, ամենայն հավանականությամբ, մենք կգնանք այն դաշինքով, բայց չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից: Մենք դեռ ժամանակ ունենք, մանավանդ, որ շեշտեցի՝ մեզ համար հատվածական դաշինք ստեղծելը նպատակ չէ: մեր առջեւ կա համազգային խնդիր, ուրեմն պետք է համազգային համախմբում»: Անդրադառնալով ձեւավորվող դաշինքներին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ խնդիրը երկու կողմ ունի: Որպես կուսակցություն 5 տոկոսի, իսկ որպես դաշինք՝ 7 տոկոսի շեմ է պետք հաղթահարել՝ խորհրդարանում հայտնվելու համար: Ուժեղ դաշինքները, միավորվել կարողացողները կարող են մրցակցել արդեն իրատեսական հավակնություններ ունեցողների հետ, սակայն, Ահարոն Ադիբեկյանը հիշեցնում է, որ 20 տարվա ընթացքում լուրջ դաշինք չի տեսել: Ստիպողաբար ստեղծվածներն էլ ունեցել են հայտնի ճակատագիր՝ արագ քանդվել են: Դաշինքներով, թե առանց դաշինքների՝ խմորումները դեռ շարունակվում են: Խմորվում են նաեւ խորհրդարանական ընտրություններից հանրային ակնկալիքները:  Այս պահին մեր անցկացրած փոքրիկ հարցումներն արձանագրում են՝ դրական սպասումներ չկան, ակնկալիքներ չկան նաեւ կառավարման խորհրդարանական համակարգին անցումից. Ընտրազանգվածում դեռ տեղի են ունենում վերախմբավորումներ, սակայն, Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ, վերախմբավորումների հիմնական շրջանակն էլ որոշակիորեն պարզ է: Նրա գնահատմամբ, քանի որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն են պահպանել իրենց դիրքերը ՏԻՄ ընտրություններում, ապա նոր խորհրդարան մտնելու նրանց հնարավորություններն էլ  բավականին մեծ են: Այլ կարպ ասած՝ քաղաքական թատրոնում տեղերը հիմնականում զբաղեցված են՝ պատկերավորեց սոցիոլոգը. « Պարտերում նստած է Հանրապետական կուսակցությունը, ամֆիթատրոնում ԲՀԿ-ն էր տեղավորված, ՕԵԿ-ը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը: Էլ տեղ չկա: Միջանցքում կանգնելը իմաստ չունի»: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ ամբողջ խնդիրը ԲՀԿ-ի ժառանգությունն էր եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կհանգեցնի նրան, որ նա պետք է երկու խնդիր լուծի: Առաջինը՝ վերադարձնի իր նախկին համախոհներին եւ միավորի նոր ուժերի: Եթե նա մնա կենտրոնամետ դիրքում, ապա կարող է իշխանամետ եւ ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասն իր մոտ բերել եւ պահպանել երկրորդ քաղաքական ուժի իր դիրքը քաղաքական դաշտում՝ եզրահանգեց սոցիոլոգը: Գաղափարական հենքի վրա քաղաքական ուժ կազմելը աղքատության մեծ մակարդակ ունեցող երկրներում, սոցիոլոգի բնորոշմամբ, անիմաստ է: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ քաղաքական շուկայում նոր ուժ դառնալու համար պետք է 4 գործոն՝ լինել խարիզմատիկ դեմք, ունենալ թիմ, կազմակերպչական ռեսուրսներ տեղերում եւ ֆինանսներ: «Նայում ենք նորաստեղծ քաղաքական ուժերին՝ ո՛վ ունի այդ 4 գործոնը, որ մտնի քաղաքական դաշտ եւ մրցակցի արդեն դասական առաջնորդող քաղաքական ուժերի հետ: Ոչ մեկին ես չեմ տեսնում: Կան դեմքեր, որոնք ուզում են լինել խարիզմատիկ, կան, որոնք, ոնց որ թե թիմ են հավաքում, կան, որ գուցե եւ ունեն որոշ ֆինանսական կարողություններ, բայց չորսը միասին ունեցողներ ես չեմ տեսնում»: Ընտրազանգվածը հենց այս շրջանակներում էլ խմորումների մեջ է գտնվում:  Այս պահին սոցիոլոգի համար հստակ է, որ 4-5 կուսակցություն կարող են լինել, նրա ձեւակերպմամբ, ապագայի կոնստրուկտորներն ու ճարտարապետները: Փետրվարի  կեսերից արդեն կարելի է ունենալ ապագա խորհրդարանի ընդգրկվածության  ուրվագիծը՝ եզրափակեց սոցիոլոգը:

38%-ն իր ձայնը տալու է ՀՀԿ-ին, 33%-ը՝ «Ծառուկյան» դաշինքին. Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ իրենց տվյալների համաձայն՝ հարցվածների 38 տոկոսն առաջիկա ԱԺ ընտրություններում իր ձայնը տալու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 33 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին։

Ստացվեց ինչպես միշտ, երբ անջատվեց անալոգային հեռարձակումը

Նոր որակ, նոր պատկեր և նոր ձայն. սրանք այն առաջին դրական փոփոխություններն են, որոնք ընկած են թվային հեռուստահեռարձակման հիմքում: Գործընթացը ՀՀ-ում սկսվել է 2009 թվականին՝ Հեռարձակողների միջազգային միության հորդորով ու պահանջով, ու ավարտվել այս տարվա հոկտեմբերի 26-ին՝ մայրաքաղաքային հեռուստահեռարձակման համակարգն ամբողջությամբ թվայնացնելով: Դեռ մեկ ամիս չկա, բայց անալոգայինից թվայնացում հեռարձակումը խնդիրներ է ստեղծել սոցիալապես անապահով բնակչության համար՝ կցորդ սարք ձեռք բերելու հարցում, ինչպես նաեւ անկառավարելի են դարձել շուկայում վաճառվող կցորդ սարքերի գնային տատանումները։ Խնդիրները բազմիցս բարձրաձայնվեցին ու համապատասխան մարմինների կողմից պարզաբանվեցին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նշեց, որ 108 հազար անապահով ընտանիք, որոնք ներառված են եղել սոցիալական տարբեր ծրագրային փաթեթներում, ստացել են կցորդ սարքեր, 2 հազար սարք էլ ուղարկվել է Արցախ։ Իսկ թե ի՞նչ պետք է անեն սոցիալապես անապահով, բայց անապահովության ծրագրերում չընդգրկված քաղաքացիները, հայտնի չէ, քանի որ սոցապահովության նախարարությունը պարզաբանեց՝ ծրագիրն արդեն ավարտված է: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն օրերս տեղեկացրեց, որ պետությունը ի զորու չէ վերահսկելու գնային տատանումները, սակայն հավելել էր՝ գնային տատանումները պայմանավորված են վաճառողների կողմից արհեստական դեֆիցիտի ստեղծմամբ: Քաղաքացիների իրավունքների խախտում է նկատում այս ամենում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ մեղադրելով վերահսկող մարմիններին։ «ՀՀ-ում տեսչական հսկողության աշխատանքը հավասար է չաշխատելուն: Այն ապրանքը, որը սոցիալապես եւ նյութապես մարդուն պետք է ապահովի ամենանվազագույն պահանջը, որոնք հանրավորություն չունեն շրջելու աշխարհում, դիտել հեռուստացույց եւ հայտնվել են ծուղակում»: Խնդիրը ներկայացվել է նաեւ ՀՀ վարչապետին, ով զայրացել ու զարմացել է: Դրա կարգավորման ընթացքի մասին սպառողների շահերի պաշտպանը խոստացավ լրացուցիչ տեղեկացնել: Այժմ մեկ այլ տեսանկյունից մոտենանք խնդրին՝ արդյո՞ք հնարավոր էր կցորդ սարքերի ներդրման, ինչպես նաեւ թվային հեռուստացույցներով հները փոխելու այլընտրանքային տարբերակներ գործեին՝ հարցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց է. «Կարող էին, սակայն հայկական իրականության մեջ ցանկացած նոր ու հեռանկարային բարեփոխում պարտադրվում է, որն էլ հարուցում է քաղաքացիների դժգոհությունը»: Որքա՞ն մարդ է այսօր զրկված կապույտ էկրանը վայելելու հաճույքից՝ հետազոտություններ դեռ արված չեն, փոխարենը Ադիբեկյանը ներկայացրեց՝ ՀՀ քաղաքացիների սոցիալական ապահովության վիճակագրությունը:«Մենք խմբեր ունենք, որոնց մեկ շնչին ամսական բաժին է հասնում 40 հազար դրամ, կան նաեւ 15 հազար դրամ եկամուտ ունեցողներ, որոնց մեկ շնչին օրական 500 դրամ է բաժին հասնում: Հարկավոր էր ներդնելուց առաջ գների մարման հիմունքներով ամսական վճարելու եղանակ կիրառել»։ Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը պարզաբանում էր տարածել՝ ՀՀ քաղաքացիների ահազանգերին ի պատասխան, որում մասնավորապես ասված էր. «Ընկերության թեժ գծով ստացված զանգերը հիմնականում պայմանավորված են մի քանի հանգամանքներով. ոչ բոլոր քաղաքացիներն են կարողանում ընդունիչ սարքերը ճիշտ կարգավորել, կամ էլ անորակ ալեհավաքների ու հաղորդալարերի պատճառով դրանք չեն միանում։ Սակայն ընկերության մասնագետների կողմից տրված ցուցումներից հետո  սարքերը հիմնականում նորմալ աշխատում են»։ Ինչ վերաբերում է պետության կողմից տրամադրված սարքերի որակին, ապա ներկրող կազմակերպության հետ կնքված է պայմանագիր, որի համաձայն նրանք 1 տարվա երաշխիքային սպասարկում են իրականացնում: Եվ վերջում,  ըստ Ադիբեկյանի, ՀՀ քաղաքացին տեղեկություն ստանալու տարբերակներից գերադասում է զրույցները։

Շատ ճամփորդող երեխաներն ավելի սոցիոլականցված են, շփվող ու կենտրոնացած. հոգեբան

[b]«Որպես զբոսաշրջային երկիր Հայաստանն ավելի մատչելի է քան Վրաստանը»,-[/b]HayNews.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու հավելեց, որ ամառային հանգստի մասին պետք է մտածել տարվա ընթացքում և գումար առանձնացնել:

Միակ ճշգրիտ ցուցանիշն այն է, որ մենք ծերացող հասարակություն ենք.ազգագրագետ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցը, որտեղ ամփոփված են 2015 թվականի բնակչության կենսամակարդակի հիմնական ցուցանիշները: Համաձայն զեկույցի՝ մեր հասարակությունում աղքատության մակարդակը 60 տոկոս է: Ինչի՞ մասին են խոսում այս թվերը եւ ի՞նչ խնդիրներ են առաջադրում: Այս հարցերին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:   Գոյություն ունի բացարձակ եւ հարաբերական աղքատություն:  Վիճակագրությունը յուրահատուկ մոտեցումներ ունի եւ պարզ չեն, թե հրապարակված տվյալներում խոսքը բացարձա՞կ, թե՞ հարաբերական աղքատության մասին է՝ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա փոխանցեց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ մեր երկրում 50 տոկոսն է աղքատության շեմին, սակայն իրեն աղքատ է ճանաչում միայն 19 տոկոսը, ինչը հարաբերական աղքատությունն է: «Բոլոր դեպքերում, մենք հոգեբանորեն բավականին ուժեղ ազգ ենք, կարողանում ենք դիմակայել հարվածները, ավելին՝ մենք փոխօգնող ենք միմյանց՝  հարեւանական, բարեկամական օգնություն կա եւ դրա պատճառով աղքատությունը մեզ մոտ մի քիչ մեղմանում է՝ բացարձակից դեպի հարաբերականի մակարդակ»: Սոցիոլոգի ընդհանուր գնահատականների հետ սկզբունքորեն համակարծիք էր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա ձեւակերպմամբ՝ մտածելակերպի խնդիր կա, եւ ամենածանր կացության մեջ գտնվող մարդն իրեն սուբյեկտիվորեն աղքատ չի համարում, քանի որ դա համարում է ամոթ: Այսինքն՝ կա աղքատության սուբյեկտիվ ընկալում: Չեմ կարծում, որ հետազոտությունների համար դրվող չափանիշներին մեր հասարակությունը համապատասխանում է, ուստի՝ մենք չենք կարող այդ չափանիշներով դատողություններ անել: «Սրանք ոչ մի իրական պատկեր՝ ոչ աղքատության սահմանի, ոչ աղքատության խորության, ոչ աղքատության սրության մասին իրականում չեն տալիս»: Հետեւաբար, որեւէ մեկն այդ բացարձակ թիվը չի կարող ասել՝ հավելեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ նրա՝ կարելի է ընդամենը ենթադրություններ անել: Ազգագրագետի գնահատմամբ՝ Հայաստանի հասարակության 2/3-րդը ուղղակի իրական աղքատության շրջանակում է, ոչ թե ցուցանիշային, որը ինչ-որ մի մեթոդաբանությամբ ինչ-որ թվեր սահմանում է: Հրանուշ Խառատյանը կարծում է, որ աշխարհի այսօրվա կիրառվող չափորոշիչներով հնարավոր չէ նաեւ հստակ պատկերացումներ սահմանել մեր միջին դասի քանակական եւ որակական բնութագրերի մասին: Հետեւաբար՝ ժամանակն է լրջորեն մտածելու չափորոշիչների կառուցվածքի շուրջ: Նա նաեւ նկատեց, որ ճշգրիտ պատկեր հնարավոր չէ ստանալ հասարակության ամենամեծ եկամուտն ունեցող տոկոսի եւ ամենափոքր եկամուտն ունեցողների հարաբերակցության մասին, քանի որ ամենամեծ ծախսերն ունեցող ընտանիքները երբեք չեն համաձայնվել ընդգրկվել հետազոտությունների դաշտ՝ չնայած տվյալներն անձնավորված չեն: Ավելին՝ գնալով հրաժարվողների թիվն է մեծանում: Մինչդեռ՝ նման ճշգրիտ հաշվարկները երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ շեշտեց, որ առայժմ միակ ճշգրիտ պատկերն այն է, որ մենք, այսպես ասած, ծերացող հասարակություն ենք, եւ դեմոգրաֆիկ կառուցվածքի մասին պետք է լրջորեն մտածել:

Հայաստանում 10 ընտանիքից 2-ը սոված է քնում

«Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակչության մոտ 20%-ն աղքատ է, սակայն մեր հարցումների ու տվյալների համաձայն հասարակության մոտ 50%-ն է աղքատ»,-HayNews.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու հավելեց, որ մեր երկրում 10 ընտանիքից 2-ը սոված է քնում:

Ինչի՞ մասին են ահազանգում վերջին օրերի սպանությունները

Վերջին օրերի  լրահոսը նկատելիորեն  քրեական էր : Հաշված օրերի ընթացքում գրանցվեց մեկը մյուսին դաժանությամբ չզիջող 3 դեպք՝ սահմռկեցուցիչ սպանություն մարզպետի խորհրդարկանի ընտանիքում, հաշվեհարդար հանգստյան  գոտում  ու ոչ պակաս սահմռկեցուցիչ ոճրագործություն Շամիրամ գյուղի սգո սրահում: Այս միջադեպերը միմյանց հետ կապ չունեն, տարբեր դեպքեր են, տարբեր հանգամանքեր,  բայց նաև որոշ ընդհանրություններ ունեն, նման են առնվազն այն հանգամանքով, որ բոլորում հաշվեհարադարի կամ զենքի ուժով արդարադատություն իրականացվելու փորձ  կա : Ի՞նչ է ասում վիճակագրությունը և ի՞նչ են կարծում մասնագետները՝   ինչի մասին են ահազանգում այս դեպքերը կամ ահազանգո՞ւմ են, թե՞ ոչ: Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրվել է  մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպք, բոլորը  բացահայտվել են: Իսկ հուլիսի 28-ից 31-ը նման  38 դեպք է գրանցվել,    բացահայտվել է 34-ը: Վերջին օրերի սպանությունների վիճակագրությունը թվային ամփոփում դեռ չունի, բայց  ոստիկանության կայքէջի քրեական լրահոսում  ներկայանում է   իրար անմիջապես հաջորդող այս վերնագրերով՝  հուլիսի 28,   «Արմավիրի մարզպետի սպանության հետքերով », հուլիսի 31՝ «Երկու զոհ՝ Սևանա լճի լողափերից մեկում ծագած վիճաբանության հետևանքով», օգոստոսի 1 «Կրակոցներ Շամիրամ գյուղի գերեզմանատանը. 4 զոհ, 4 վիրավոր»: Այս դեպքերը փոխում են արդյո՞ք ընթացիկ տարվա վիճակագրական պատկերը, դեռ պարզ չէ, ամփոփումները կարվեն ավելի ուշ : Բայց  մինչ այժմ ձևավորված վիճակագրությունը այլ բանի մասին է խոսում.  կանխամտածված սպանության և մահափորձի ցուցանիշները վերջին 5 տարիներին Հայաստանում  համարյա  չեն փոխվել: Այսպես ՝ըստ ոստիկանության տվյալների,  2011-ին գրանցվել է կանխամտածված սպանության 89, իսկ 2015-ին 87 դեպք: Ծանր մարմնական վնասվածքների վիճակագրությունը նույնպես համարյա նույնն է ՝ 5 տարի առաջ 170, նախորդ տարի՝ 173: Վերջերս խորհրդարանում նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս գլխավոր դատախազը,  բերելով այս թվերը,   նաև համեմատական վիճակագրություն էր ներկայացնում:  Նշում էր, որ  100 հազար բնակչին Հայաստանում բաժին է ընկնում  հանցագործության 627 դեպք, այն դեպքում, երբ  օրինակ Ղազախստանում այդ ցուցանիշը 2032 է, ՌԴ-ում՝ 1473, Ուկրաինայում՝ 1397 և այլն: Սա ցածր ցուցանիշ է՝ ասում է գլխավոր դատախազը:  Անդրադառնալով միտումներին ՝ իրավապահները չեն ժխտում, որ  գրանցված հանցագործությունների թիվն  աճել է, օրինակ 2007-ին գրանցվել է մոտ 8000, իսկ նախորդ տարի ՝մոտ 18000 հանցագործություն, բայց  սա բացատրում են հաշվառման գործընթացի բարելավմամբ: Ըստ գլխավոր դատախազի՝ հաշվառման գործընթացի բարելավումը  վերաբերվում է լատենտային կամ թաքնված հանցագործություններին: Սպանությունները կամ  օրինակ ավտոճանապարհային պատահարները այդ շարքում չեն  և  այդ պատճառով դրանց  թիվը գրեթե կայուն է: Թեև սպանությունների մասով իրավական վիճակագրությունը աճ չի արձանագրում, բայց հանրային ընկալման մեջ նման հանցագործություններն աճել են կամ փոխել են իրենց բնույթը: Թեման  հատկապես բուռն քննարկումների առիթ էր  դարձել  սոցիալական ցանցերում: Թողնելով մի կողմ՝ անձնական ողբերգությունների թեման սենսացիոն լուրերի նյութ դարձնելու մոտեցման էթիկական կողմը,  առնվազն քննարկման թեմա է հարցը՝  ինչ մասին են ահազանգում այս դեպքերը կամ ահազանգում են թե ոչ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն օրինակ կարծում է, որ որևէ արտառոց բան չկա: «Միջազգային վիճակագրության մեջ սպանությունների, ինքնասպանությունների ցուցանիշերով Հայաստանը համեստ դիրքերում է: Նաև այդ պատճառով է, որ նման դեպքերը, այն էլ երբ զուգադիպում են, հանրային նման արձագանքի առիթ են դառնում»: Ադիբեկյանը կարծում է, որ դեպքերից յուրաքանչյուրի հիմքում անձնական հանգամանքներ են, որոնք ընդհանրացման  հիմք չունեն: «Խնդիրը հետևյալն է՝ ժողովուրդը կյանքից զրկելը որքանով է ընդունում որպես պաշտպանության միջոց կամ որպես վրեժ լուծելու միջոց: Այս առումներով  մենք խաղաղասեր ժողովուրդ ենք»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի  կարծիքով, մինչդեռ, այս դեպքերը լուրջ ահազանգեր են: Դրանց մեջ   ընդհանուրը զենքով հարց լուծելու, «սեփական հաշվեհարդարը տեսնելու» մոտեցումն է՝ ասում է Իշխանյանը: «Ահազանգ է, որ մարդիկ նախընտրում են արդարադատության հասնել զենքի միջոցով: Սրա արմատներն ավելի խորն են ու գալիս են մեր մշակույթից, այն ավանդույթից, որ ազգի մեծերը քյոխվաները անպատիժ ձևով կարողացել են անել ամեն ինչ: Եվ այս հասել է ամեն տեղ, պատահական չէ, որ կռվի մեջ մեկը մյուսին կարող է ասել՝ գիտես ես ով եմ»: Այսինքն ով լինելն արդարացրել է բռնություն գործադրելը՝ ասում է Իշխանյանը և հավելում՝  հետևանքը իրավական համակարգի նկատմամբ անվստահությունն է, դրա հետևանքն էլ  ոչ իրավական եղանակներով հարցեր լուծելու մոտեցումը :

Երբ ընտանիքի հոգսն ընկնում է անչափահասի վրա

«Ռադիոլուրի» «Սոցիալական Հայաստան» շարքի այսօրվա հերոսը Երեւանից է։ Սոցիալական խնդիրները ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում է նույնը։ 50 տարեկանից հետո արդեն մարդ դժվարությամբ է աշխատանք գտնում՝ հույսը դնելով անչափահաս երեխայի վրա, որը դեռ կարող է ինչ- որ աշխատանք գտնել։ Տիկին Լարիսայի բնակարանը դժվարությամբ գտանք Նորքի այգիներում: Շքեղ առանձնատների կողքին փոքրիկ տնակը գրեթե չէր երևում: Միայն ձյան վրայի ոտնահետքերն ու կենցաղային որոշ պարագաներն էին հուշում, որ այդտեղ ևս կարող է մարդ բնակվել: Տիկին Լարիսային հանդիպեցինք հենց տան մոտքի մոտ: Տանտիրուհին, ի դեպ, մենակ չէր եկել  մեզ դիմավորելու: Նրան ուղեկցում էր Սևուկը, որը ժամանակին թափառական շուն էր, իսկ այսօր արդեն այդ բակի մշտական բնակիչն է: Քարե տնակը, որը մինչև վերջերս փայտից էր, 12 քմ ծավալով փոքրիկ սենյակ է, որտեղ տեղադրված է 3 անկողին, հնամաշ պահարան, փայտի վառարան և փոքրիկ սեղան: Տան մեջ տեղաշարժվելն արդեն իսկ մեծ դժվարություն էր։ Իսկ այստեղ արդեն երկար տարիներ ապրում է 4 հոգանոց ընտանիք: Տղային հանդիպեցինք դրսում, աշխատանքի էր գնում: 16 տարեկան Դավիթը մատուցողի օգնական է, օրական վաստակը՝ 1500 դրամ։ Դա էլ հազիվ մոր համար դեղորայք և տան համար հաց գնելուն է բավարարում։ Իսկ աղջիկը դպրոցում էր:  8-րդ դասարանում է սովորում: Աշխատելու մասին կմտածի 9-րդ- ն ավարտելուց հետո: Ի դեպ՝ տան մի անկյունում դրված կաթսայի պարունակությունը հենց նրան էր սպասում:  Տանը չէր նաև տիկին Լարիսայի ամուսինը: Նա ամեն առավոտ գնում է աշխատանք փնտրելու, բայց միշտ չէ, որ ձեռքին գումարով է վերադառնում: Իհարկե, Հայաստանում դժվար է 40-45- ից հետո աշխատանք գտնել։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ աշխատանք չեն գտնում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողները: Մյուսների համար աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է: Նրանք համաձայն են ցանկացած աշխատանքի, նշում է սոցիոլոգը: Միակ խնդիրն այն է, որ գործատուն նախընտրում է 30 -40 տարիքային խմբի աշխատողներ ունենալ: Թե 50 տարեկանից բարձր բնակչության քանի տոկոսն աշխատանք չունի, սոցիոլոգը դժվարանում է պատասխանել:  Պաշտոնապես գործազուրկ են  համարվում բոլոր նրանք, ովքեր գրանցված են զբաղվածության պետական գործակալությունում: Փետրվարի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված շուրջ 95 հազար աշխատանք փնտրողներից գործազուրկ են 80 հազարը: Գործազուրկների շուրջ 17 տոկոսը 50-ից բարձր տարիքային խմբում են, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց գործակալության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Թադևոսյանը: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, բայց ինքնուրույն աշխատանք գտնել չեն կարող, Հասմիկ Թադևոսյանը խորհուրդ է տալիս դիմել իրենց: Գալով տիկին Լարիսայի ընտանիքին, այստեղ փաստորեն տան միակ աշխատողն անչափահաս տղան է: Բայց էլի չեն բողոքում: Օրական 1500 դրամով կարողանում են նաև լույսի վարձը տալ: Դժվարն իհարկե  ձմռանն էր: Տունը պետք էր տաքացնել: Թեև այս ձմեռ առավելություն ունեին: Փայտե տնակը նոր էին վերածել  քարի և բավականաչափ վառելիք ունեին: Սևուկը, ի դեպ, փոքրիկ խրճիթի միակ պահակը չէ: Բելի հետ միասին են հսկում տան բնակիչների անդորրը, թեև, ինչպես ասում է տիկին Լարիսան, հսկելու բան էլ չի մնացել:

Հայաստանում շուրջ 250 հազար մարդ գործազուրկ է. Ադիբեկյան

Հայաստանում գործազրկության խնդիրը առաջնային է, որը պետական մակարդակով դեռ լուծում չի գտնում:Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալների համաձայն Հայաստանում շուրջ 2 մլն ակտիվ և աշխատունակ մարդ կա, որոնցից միայն 1 մլն 300 հազարն է զբաղված:

Երեւանցիների 70%-ը կընտրի գործող քաղաքապետին. հարցում

Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանն ու Փոստանջյանը չէին կարող մեծ հավականություններ ունենալ ասում է Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. կենտրոնը հարցումներ է իրականացրել երևանցիների շրջանում ու պարզել, որ 70 տոկոսը մայիսի 14-ին ձայնը տալու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հարցումներ իրականցրել է նաև Gallup International կազմակերպությունը, որի տվյալներն էլ էականորեն չեն տարբերվում միմյանցից:     Մայիսի 14- ին Երեւանում կայանալիք ընտրություններում հարցվածների 73 տոկոսը ձայնը տալու է ՀՀԿ- ին եւ  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մոտ 16 տոկոսը նախընտրություն է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք»- ին, իսկ գրեթե 5 տոկոսը  ձայնը կտա Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանիին»: Հարցումներն իրականացրել է  Gallup International Association-ի  Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» կազմակերպությունը Երեւանի բոլոր վարչական շրջաններում՝1074   քաղաքացու շրջանում։ Գրեթե նույն արդյունքներն ստացել է «Սոցիոմետրը»։ Ահարոն Ադիբեկյանը բացի  թվերից  բացատրում է, թե ինչու  մայրաքաղաքի բնակիչների  մեծ մասը ձայնը տալու  է  Տարոն Մարգարյանին։ Մայրաքաղաքում ապրում է հիմնականում իշխանամետ, պահպանողական խավ, որը կտրուկ փոփոխություններ կողմնակից չէ, իսկ  Տարոն Մարգարյանը խոստում է տալիս, որ շատ կտրուկ քայլերի չի գնալու  ու հանդարտ զարգացում  է ապահովելու: Ըստ հարցումների՝  Տարոն Մարգարյանի ռեյտինգը Երեւանում ավելի բարձր է, քան՝ ՀՀԿ- ինը։ Այդ գործոնով էլ պայմանավորված է այն,  որ քարոզարշավի ժամանակ քաղաքապետը չի շեշտում, թե ինքը ներկայացնում է հանրապետական կուսակցությունը: Իսկ արդյո՞ք  մեր քաղաքացիները ծանոթացել են կուսակցությունների  նախընտրական ծրագրերին: Այս հարցն էլ ուղղել  է  Gallup International Association-ը : Ըստ հարցումների՝ ծրագրերին ծանոթ է ընտրողների 45 տոկոսից էլ պակասը։

Սա ամենևին գյուղերի միավորում չէ, այլ դրանց կառավարման համակարգի, վարչական ռեսուրսների միավորում. ՀՀԿ-ական

[b]«Միավորումը շատ բնական երևույթ է, փոքր համայնքը չի կարող բավարարել իր բնակիչների պահանջները, ապահովել ենթակառուցվածքների բավարար վիճակը, ուստի խոշորացումը շատ բնական է, բայց պետք է գտնել ճիշտ ձևաչափը, որպեսզի դա ոչ թե վնասի, այլ նպաստի գյուղի զարգացմանը»,-[/b] այս կարծիքին է Ահարոն Ադիբեկյանը:

43 տոկոսին չի հետաքրքրում Երևանի ավագանու ընտրությունները. հարցում

Ապրիլի վերջին «Սոցիոմետր» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքներով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոսը: Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է «Սոցիոմետր» ընկերության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Երեւանի Ընտրությունների վերաբերյալ այսօր իրենց դիտարկումներն են ներկայացրել նաեւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը:    Երևանի ընտրողները բաժանվում են երեք խմբի: Ըստ այդմ՝ 14 տոկոսը չի հետևում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ զարգացումներին, 43 տոկոսն ընդհանարապես չի հետաքրքրվում դրանցով՝ տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ մյուս 43 տոկոսը հետաքրքրվում է և հնարավոր է համարում, որ մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: «Սոցիոմետր» ընկերության հարցումների արդյունքներով՝ ընտրություններին հաստատ գնացողները հարցվածների 41 տոկոսն են, իսկ 6.3 տոկոսն էլ ասել է, որ հնարավոր է մասնակցի: հարցվածների 3.4 տոկոսն էլ իր կարծիքը չի հայտնել: «Փաստորեն սպասվում է, որ 57 տոկոս ակտիվություն մենք կարող ենք ակնկալել ընտրություններին՝ առավելագույնը: Նվազագույնը՝ մոտավորապես կլինի 47 տոկոսին մոտ: Միջինը մոտավորապես անում է 49 տոկոս ակտիվություն»: Հարցումների արդյունքներով՝ մասնակցության հենց այս օպտիմալ տոկոսի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 67 տոկոս ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոս: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ գլխավոր ընդդիմադիր ուժ ընկալվող «Ելք»-ը հիմա փորձում է իր շուրջը համախմբել ընդդիմադիր զանգվածը, այդ թվում նաեւ «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածը: Քաղտեխնոլոգի դիտարկումները կիսում է նաեւ քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը: Նրա գնահատմամբ՝ «Ելք»-ի քայլը քաղաքական տեսակետից ճիշտ է. «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն էլ այսօր նշեց, որ հարցվածների մեջ մեծ մաս են կազմում նաև չկողմնորոշված ընտրողները, որոնք տատանվում են «Ելքի» և «Երկիր Ծիրանի»–ի միջև: Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ի ընտրազանգվածն ավելի հստակ է, կայուն: «Այն հարցմանը, թե Երևանում փոփոխություններն ինչպես եք գնահատում, հարցվածների 14 տոկոսն ասել է, որ վատ է եղել, 19 տոկոսն ասել է, որ ավելի է վատացել, մնացածը՝ 67 տոկոսը գտնում է, որ եղել է նորմալ և ավելի է լավացել, որը Տարոն Մարգարյանի շնորհքն է»: Սոցիոլոգը չի կարծում, թե մինչեւ ընտրությունները ստացված պատկերում շատ բան կարող է փոխվել, առավել եւս, նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավը մասնագիտորեն ճիշտ չեն անցկացնում եւ իմիջի հետ կապված խնդիրներ ունեն: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այս երկու ընդդիմադիր ուժերը նաեւ միմյանց ինչ-որ չափով խանգարում են: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ, գոնե այս պահի դրությամբ, մենք տեսնում ենք, որ այդ քաշային կատեգորիաները դեռեւս շատ մոտիկ չեն, որովհետեւ ստարտային պայմանները բավականին տարբեր էին»: Եթե «Ելք»-ն իր համար հաջողված խորհրդարանական ընտրությունների ալիքի վրա է գալիս եւ սա երկրորդ ռաունդն է, ինչը տրամաբանական է քաղաքական ուժի պարագայում, ապա «Երկիր ծիրանին» նոր է ներկայանում հանրությանը՝ պարզաբանեց քաղտեխնոլոգը: Անդրադառնալով ծրագրերին՝ քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ բարձրացվող հարցերն օրակարգային չեն, քանի որ ցանկացած բնակավայրի դեպքում կարելի է ասել: Մինչդեռ, գլխավոր խնդիրը՝ համայն հայության մայրաքաղաքի վերաբերյալ՝ տնտեսական, ֆինանսական, մշակութային եւ այլ առումներով ծրագիր, չկա:

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում 325 համայնքի փոխարեն կունենանք 52 խոշորացված համայնք:

ՏԻՄ ընտրությունները, ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի, մի քանի նշանակություն ունեն, առաջինը, ստեղծվում է քաղաքական հենք ապագա ընտրությունների հետ:

Հայաստանում աշխատանք գտնելը մեծ խնդիր՝ ոչ միայն 45 հատած անձանց համար

Հայաստանում դժվար է 40-45- ից հետո աշխատանք գտնել։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ աշխատանք չեն գտնում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողները: Մյուսների համար աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է: Նրանք համաձայն են ցանկացած աշխատանքի: Միակ խնդիրն այն է, որ գործատուն նախընտրում է 30 -40 տարիքային խմբի աշխատողներ ունենալ:  Իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար «Ռադիոլուրի» թղթակից Սոնա Հակոբյանն է շրջել աշխատանքի տոնավաճառում և պարզել, թե որոնք են ամենապահանջված մասնագիտություններն ու տարիքային ինչ սահմանափակումներ կան աշխատանքի ընդունելիս: Հիմնականում սպասարկման, IT, լեզվի մասնագետների պահանջարկ կա:   66- ամյա Արարատը Սևան-Հրազդան հիդրոէլեկտրոկայանների կասկադում աշխատել է՝ հերթափոխի պետից հասնելով կայանի պետի տեղակալի պաշտոնին։  2011 թվականին բնակավայրը փոխելու պատճառով սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:  Շուրջ կես դար աշխատելով էներգետիկայի ոլորտում՝ Արարատն այսօր չի կարող իր տարիների փորձն ու հմտությունները կիրառել աշխատաշուկայում: Իհարկե վերջին 3 տարիներին աշխատել է մասնավոր ընկերությունում, սակայն քանի որ հիմնարկը հիմնականում աշխատում էր տենդերների վրա, վերջին շրջանում ծավալները պակասեցին, և գործազուրկների շարքը համալրեց նաև փորձառու էներգետիկը: Արդեն 6-7 ամիս է չի աշխատում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Արարատը։ Նրան հանդիպեցի աշխատանքի տոնավաճառում: Եկել էր գործատուների հետ ծանոթանալու և մասնագիտությամբ մի աշխատանք գտնելու նպատակով, սակայն ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն: Փոխարենը հիասթափությունն է շատ մեծ: Որքան էլ մեր երկրի աշխատաշուկան բազմազան է, Հայաստանում Արարատի նման շատերն են առերեսվում գործազրկության փաստին: Մյուս զրուցակիցս, ով ևս աշխատանք էր փնտրում, 50 տարեկան է: Նրան հանդիպեցի գործատուի հետ զրույցի ժամանակ 50- ամյա տղամարդն ինձ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն էլ աշխատանքի չեն ընդունում՝ ելնելով տարիքային սահմանափակումից: Մինչ զրուցակիցներս դժգոհում են, որ գործատուները հետաքրքրված չեն միջին տարիքի աշխատողներով՝  տոնավաճառում հանդիպեցի նաև երիտասարդ աշխատանք փնտրողների: Տեսնենք, թե նրանք ինչ հաջողությունների են հասնում աշխատաշուկայում: Փաստորեն՝ Հայաստանում աշխատանք գտնելը մեծ խնդիր է ոչ միայն 45 հատած անձանց, այլև մինչև 25 տարեկան երիտասարդների համար: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ աշխատանք չեն գտնում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողները: Մյուսների համար աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է: Նրանք համաձայն են ցանկացած աշխատանքի: Միակ խնդիրն այն է, որ գործատուն նախընտրում է 30 -40 տարիքային խմբի աշխատողներ ունենալ: Թե 50 տարեկանից բարձր բնակչության քանի տոկոսն աշխատանք չունի, սոցիոլոգը դժվարանում է պատասխանել:  Պաշտոնապես գործազուրկ են  համարվում բոլոր նրանք, ովքեր գրանցված են զբաղվածության պետական գործակալությունում:

Եթե բնակչության վիճակագրական պատկերն այսպես շարունակվի, դարավերջին մուսուլմանների թիվը կգերազանցի քրիստոնյա բնակչության թվին

«Ուսումնասիրելով երիտասարդների ճակատագիրը Հայաստանում և այն հարցը, թե երիտասարդ զույգը քանի երեխա է պլանավորում, մենք պարզեցինք, որ եթե առաջ քաղաքի բնակիչը 2-3 երեխայի ակնկալիք ուներ, իսկ գյուղաբնակը՝ 2-4, ապա այսօր թե քաղաքում, թե գյուղում՝ 1-2 առավելագույնը»,- այս ցավալի փաստն է արձանագրում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

5 հոգանոց ընտանիքի համար Ամանորին սեղան գցելու առավելագույն արժեքը կկազմի 50 հազար դրամ, բայց հյուրեր են գալու, այսինքն` ծախսը եռապատկվում է. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսին տեսակետ հայտնեց, որ Ամանորը հայերի ամենասիրած ընտանեկան տոներից է, որի ժամանակ ընտանիքի պարագլուխները, կարծես, հաշվետվություն են տալիս, թե տարվա ընթացքում իրենց հաջողություններն ինչպիսին են եղել, դրա համար սեղանի գինն ու որակը դառնում է աշխատանքի գնահատականը:

«Հրապարակ». Ընտրություններին ցուրտ է լինելու. «Քաղաքական 11 ուժերից 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Ահարոն Ադիբեկյանը որեւէ սոցիոլոգիական հարցում անելու պատվեր չի ստացել, բայց ասում է, որ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից՝ 2 դաշինքներից ու 9 կուսակցություններից 6-ը կարող են ունենալ ԱԺ մտնելու հավանականություններ․ «ՔՊ»-ն՝ բնականաբար, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Մենք» եւ «Լուսավոր Հայաստան», իսկ մյուս 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն։

Ի՞նչն է կարևորում գործատուն, գիտելի՞քը, թե՞…

Արդեն 2 շաբաթ է՝ ընդունելությունը բոլոր փուլերով ավարտվել է: Հանրապետութունում այս տարի միասնական համակարգով ընդունելության համար առաջին և 2-րդ փուլերով ընդհանուր առմամբ հայտագրվել էր 9559 դիմորդ, որոնցից  ընդունվել են 8266-ը: ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն ամփոփելով ընդունելության քննությունների արդյունքները՝ նշել է, որ Մայր բուհում ավանդաբար պահանջված մասնագիտություններն են ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, սոցիալական աշխատանք:  Արդյոք բուհն ավարտելուց հետո շրջանավարտները գտնում են իրենց տեղը աշխատաշուկայում, ինչպես Վաչագան Գալստյանը, այնպես էլ  Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը նկատել են, որ այդ կապը դեռևս թերի է: Ինչպես հանրապետության բոլոր բուհերում, դիմորդների թիվը նվազել է  նաև ԵՊՀ-ում: Միևնույն ժամանակ՝ մասնագիտական պահանջարկը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, հիմնականում անփոփոխ է. ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, սոցիալական աշխատանք:  ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյան ընդհանուր առմամբ այս տարվա ընդունելությունից գոհ է: Մտահոգությունն էլ հիմնականում բնագիտական մասնագիտություններին է վերաբերում: Դիմորդների կողմից պահանջված մասնագիտությունների ավանդական դարձած ցանկն  անփոփոխ է նաև Կրթության միջազգային ակադեմիայում: Այստեղ էլ տարիներ շարունակ նախապատվությունը տրվում է բժշկական և հումանիտար մասնագիտություններին: Անդրադառնալով դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը՝ ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը նշում է, որ դրա հիմքը պետք է դրվի դեռ դպրոցում, ինչն ըստ նրա, չի արվում, կամ արվում է, բայց ոչ պատշաճ մակարդակով: Բայց արդյոք հենց նույն իրավաբանի կամ մասնագիտական այլ կրթություն ստացած շրջանավարտն իսկապես կարողանում է աշխատանք գտնել բուհն ավարտելուց անմիջապես հետո: Ռադիոլուրի հարցումներն այլ բան են պարզում: Թեև կան նաև գործատուներ, որոնց  համար էական չէ, թե ունի տվյալ շրջանավարտը աշխատանքային փորձ, թե՝ ոչ : Կարևորը մասնագիտական հմտություններն են, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց համակարգչային շուրջօրյա ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցիչ Սիրարփի Սարդարյանը: Թե որքանով է բուհ-շրջանավարտ- գործատու կապը գործում մեր իրականությունում,  հետարքրքրվեցինք նաև բուհի ներկայացուցիչներից: Վաչագան Գալստյանը խոստովանում է, որ կապն իրականում այնքան էլ ամուր չէ: Բուհ-աշխատաշուկա կապի բացակայությունը նախևառաջ մեր երկրի բացն է: Հղում կատարելով միջազգային փորձին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավաստիացնում է, որ արտասահմանում այդ կապն ապահովողը զբաղվածության կենտրոններն են, որոնք ի տարբերություն հայաստանյան համանուն կենտրոնների ձևական բնույթ չունեն: Ինչ վերաբերում է անձամբ գործատուին, Ադիբեկյանը նշում է, որ կարևորվում  են ոչ այնքան շրջանավարտի հմտությունները, որքան արտաքին տեսքը, տարիքն ու ծանոթ-բարեկամը: Իհարկե այս չափանիշը ոչ բոլոր գործատուների դեպքում է առաջնային: Կան նաև այնպիսիք, որ իսկապես կարևորությունը տալիս են հմտություններին ու նույնիսկ կարևոր չէ, շրջանավարտը փորձ ունի, թե նորավարտ է: Պարզապես նման գործատուներն այնքան փոքր թիվ են կազմում, որ հասարակությունը հիմնականում բոլորին ընդհանրացնում է և կարծում, որ աշխատանքի ընդունվելիս նախապատվությունը տրվում է  ծանոթին ու այսպես կոչված մաղարիչին :      

Հավերի՞ն ինչ պատահեց

Գնային թռիչքների թեման օրվա լրահոսում դառնում է հավերժական: Թանկացավ նաև ձուն, խանութներում այն  90 դրամով է վաճառվում:  «Հայկական ժամանակի» երեկվա հրապարակումից հետո  այսօր փորձեցինք պարզել՝ ինչու, հավերի՞ն ինչ պատահեց։    Ձվի թանկացման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մեկ տասնյակից ավելի  ձու արտադրող ընկերություններին ուղղված մեր հեռախոսազանգերն այսօր նման տխուր արձագանքների արժանացան:     Օրվա ընթացքում մեր ճակատագրին էր արժանացել  նաև «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հեռախոսին ուղղված Պողոսյանի բազմաթիվ զանգերը ևս մնացել էին անպատասխան: Ասոցիացայի նախագահը զրուցել էր մի շարք խանութների վաճառողների հետ: «Թեև ոչ թռիչքային, բայց որոշակի գնաճ ձվի շուկայում, այնուամենայնիվ կա», -արձանագրում է  Պողոսյանը: Նույնն արձանագրեցինք  նաև մենք՝ այցելելով մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետներ ու խանութներ: Ոչ թռիչքային, բայց  թանկացման փաստն առկա  է: Արմեն Պողոսյանը պատճառներին է անդրադառնում: Այս ամենի արդյունքում ապրանքի գինն է ավելանում: Ինչ որ մի տեղից պետք է գանձվի գումարը, ամենահարմարը՝ ինչպես միշտ, ժողովրդի գրպանն է: Ագրարարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբրեյանը  համաշխարհային գների բարձրացման մասին հեքիաթներին այլևս չի հավատում: Գնային հավերժական թռիչքների պատճառը, ըստ նրա, չկարգավորված շուկան է ու օրենքի բացը: «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով, ձվի արտադրության ու իրացման ոլորտում  Հայաստանը ժամանակին ինքնաբավ էր համարվում, այսօր էլ պետք է խթանել ոչ միայն ձվի, այլև հարակից մյուս արտադրությունները: «Օրինակ գոմաղբի արտադրության»: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանմամբ, հայկական պարենային շուկայի գնային թռիչքների վրա ազդում է նաև Ռուսաստանում տիրող, նրա բնորոշմամբ, սննդային վակուումը: «Տիեզերքի սև անցքերի նման քաշում է հարևանների սննդի պաշարները»: Մեր ամենամեծ դժբախտությունը, ձևակերպումը կրկին Ադիբեկյանինն է, հայկական սննդամթերքը շատ որակյալ է  և մեծ պահանջարկ ունի արտասահմանում: Սնունդն արտահոսում է, իսկ հայ  սպառողը կանգնում դիֆիցիտի ու թանկացման հերթական փաստի առջև:

«Մենք գտնվում ենք գռեհիկ, գիշատիչ կապիտալիզմի փուլում» . Ահարոն Ադիբեկյանը՝ գործազրկության մասին

Գործազրկությունը հնարավոր չի լինի հաղթահարել, եթե պետությունը տնտեսության մեջ ակտիվ դեր չստանձնի։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

На русском

РПА может расчитывать примерно на половину голосов на выборах в парламент – социолог

Правящая Республиканская партия Армении может набрать около 50-55% голосов на очередных парламентских выборах, которые пройдут в апреле 2017 года, прогнозирует социолог Агарон Адибекян.

Почти четверть избирателей в Армении не знают, за кого голосовать на выборах – социолог

Около 24% избирателей в Армении еще не определились, за кого будут голосовать на грядущих парламентских выборах, заявил в пятницу журналистам директор Центра социологических исследований "Социометр" Агарон Адибекян.

Социолог: 43% опрошенных граждан Армении уже определись с предпочтениями на выборах

Около 43% опрошенных граждан Армении уже определились, за кого будут голосовать на парламентских выборах 2 апреля, сказал в понедельник журналистам директор Центра социологических исследований "Социометр" Агарон Адибекян, представляя итоги исследования общественного мнения.

У РПА нет конкурентов на выборах в Совет старейшин Еревана – социолог

Оппозиционный блок "Елк" и партия "Еркир цирани" не смогут составить конкуренцию РПА на выборах в Совет старейшин Еревана, заявил директор Центра социологических исследований "Социометр" Агарон Адибекян.

Соцопрос выявил фаворита на пост мэра Еревана, причем половина избирателей проигнорируют выборы

Согласно данным социологического опроса, на предстоящих выборах в Совет старейшин Еревана лидирует правящая Республиканская партия Армении, заявил директор Центра социологических исследований "Социометр" Агарон Адибекян.

Армянский социолог нашел способ обезопасить азербайджанскую продукцию

Есть два способа нейтрализовать угрозу, исходящую от оказавшихся на армянском рынке азербайджанских продуктов, сказал социолог, директор Центра социологических исследований "Социометр" Агарон Адибекян

Социолог назвал причину миграции молодежи из Армении и озвучил социальные ожидания населения

Более 40% населения Армении  надеются на появление новых рабочих мест и повышение уровня занятости, заявил директор Центра социологических исследований "Социометр" Агарон Адибекян

Армении нужны не изменения судебной системы, а создание инвестиционного поля – эксперт

Реформы в судебной системе не являются жизненно важной проблемой для армянского общества, в отличие от необходимости повышения объема инвестиций, считает социолог Агарон Адибекян