Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Грайр Товмасян

Упоминания за день

На армянском

Վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին ԱԺ աջակցության հիմնադրամի բյուջեն կհավաքագրվի նոյեմբերից

Օրակարգում ընդգրկված են եղել Հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության հարցերը: Քվեարկության արդունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը, իսկ քարտուղար` Հրայր Թովմասյանը:

Կառավարությունը որոշել է կրճատել Աժ-ին հատկացվելիք գումարները

Այսօր Աժ մշտական հանձնաժողովներում շարունակել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները՝ ըստ ոլորտների: Պետական մարմիններին հատկացումները բավարար կլինեն, որ կառույցները կարողանան կատարել օրենքով նախատեսված գործառույթները: Աշխատակազմերի ղեկավարների ներկայացմամբ՝ պետական գերատեսչություններում որոշակի կրճատումներ են իրականացվելու թե գումարային, թե մարդկային ռեսուրսների առումով:  2017-ը հատկանշական է նաեւ նրանով, որ տարվա կեսը պետական կառույցներն աշխատելու են մի սկզբունքով, հետո՝ խորհրդարանական ընտրություններից հետո, սկզբունքները փոխվելու են՝ կախված կառավարման համակարգի փոփոխությունից:   Խորհրդարանական համակարգին անցնելուն զուգահեռ՝ կառավարությունը որոշել է կրճատել Աժ-ին հատկացվելիք գումարները. 54 միլիոն դրամ պակաս այս տարվանից: Պատգամավորները չհասկացան մոտեցումը եւ կառույցի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ստիպված էր բացատրել: «Մենք ունենք կառավարության հետ հետեւյալ պայմանավորվածությունը՝ պահուստային ֆոնդում այդ գումարները նախատեսված կլինեն եւ, եթե մենք կունենանք 150-160 պատգամավոր, բնական է, որ այդ պատգամավորները մայիսից հետո վճարվելու են: չենք կարող ունենալ 140 պատգամավոր, ասենք՝ գիտեք ինչ, 101-ին ենք աշխատավարձ տալիս, մնացածին աշխատավարձ չենք տալիս»: Բյուջեի նախագծում կառավարությունը հաշվարկել եւ հիմք է ընդունել պատգամավորների 101 թիվը՝ գումարած ազգային փոքրամասնություններին հասանելիք եւս 4 տեղը: Բայց պատգամավորների թիվը կարող է տատանվել եւ ավելանալ մի քանի տասնյակով, քանի որ նոր ԸՕ-ում նախատեսած է «բոնուսային» կոչվող բարդ մեխանիզմ: Հստակ է միայն մեկ բան՝  2017-ի առաջին վեց ամսում ունենալու ենք 131 պատգամավոր եւ նրանք ստանալու են այն գումարը, որը ստանում են հիմա: Դրանից հետո մնացած վեց ամսվա համար նորընտիր խորհրդարանի համար կգործեն արդեն նոր հաշվարկներ: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում քաղաքական ուժերի «պատմական» համարվող համաձայնությունն այսօր արդեն վտանգի տակ է: Խոսքը ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման եւ նկարահանման հնարավորության մասին է: Այս կետը միտումնավոր խախտելու մեղադրանքները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անհիմն է համարում, բայց չի բացառում դեպքերի զարգացման հետեւյալ տարբերակը: « Խնդիրը կարող է լինել, որ գումարները չբավարարեն եւ այդ պատճառով որևէ կազմակերպություն հանձ չառնի կատարելու այդ աշխատանքը»: Ինչ վերաբերում է հատկացումներին, ապա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդունում է, որ «բյուջեի գումարը երբեք, որեւէ կառավարության օրոք, որեւէ պետությունում բավարար չէ»: Այնպես չէ, որ կառավարությունը տնտեսում է ուրիշների հաշվին: Հենց իրենց մոտ կրճատել են 24 ավտոմեքենա: Նախկինում ունեցել են 83 սպասարկող մեքենա: Ծառայողական մեքենաների կրճատման համար նախադեպ չի կարող լինել նոր մշակույթը, ասենք՝ փոխնախարարը հեծանվով է աշխատանքի գնում: Փոխարենը չի բացառվում, որ կրճատվեն փոխմարզպետերի հաստիքները: Համենայնդեպս՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին Դավիթ Հարությունյանի պատասխանը ենթ ադրում է, որ զարգացումներ այս հարցում դեռ կլինեն: «Դա ժամանակին արվել է կոալիցիոն քաղաքական նպատակահարմարությունով հետո չի եղել կոալիցիա, բայց փոխմարզպետերի հաստիքները մնացել են: Կարծում եմ, որ դա ուռճացված ծախսերի մեջ կարելի է դիտարկել: -Ձեր գրության հիման վրա վարչապետն արդեն հանձնարարական տվել է, որ իրեն ներկայացնեն բոլոր մարզերում քանի փոխմարզպետ կա, բաշխվածությունը աշխատանքի: Սկզբից կցանկանար առաջարկություններ ստանալ կրճատումների հետ կապված, հետո ինքը կընդունի որոժշում»: Կրճատումներ լինելու են նաեւ նախագահական աշխատակազմում, բայց ոչ այն պատճառով, որ կառավարման համակարգի փոփոխությունից հետո առաջնայինը խորհրդարանն է լինելու: «Հարգելի գործընկերներ, համակերպվեք այն մտքի հետ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա գործող Սահմանադրության լիազորություններով մինչեւ 2018 թվականի ապրիլը»: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը պարզաբանեց, որ հատկացվող գումարները նվազել են անվտանգության խորհրդի աշխատակիցների կրճատման եւ կապիտալ վերանորոգման ծախսերի կրճատման պատճառով: «Այնպես կանենք, որպեսզի խնդիրներ չլինեն եւ աշխատանքի որակն էլ չտուժի»,- խոստացավ Արմեն Գեւորգյանը: Ի դեպ, այսօրվա բյուջետային քննարկումների ժամանակ բացահայտվեց մի խորամանկություն, որին դիմում են ՀՀ Գլխավոր դատախազությունում: 30-31 դատախազ 2017-ի հունվարի մեկից ներկայացնելու են աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու դիմում, թեեւ տարիքի եւ առողջական վիճակից ելնելով դեռ կարող էին ծառայել համակարգին:  Դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանի ներկայացմամբ՝ 2017-ի հուլիսի մեկով դատախազների կենսաթոշակը էականորեն նվազելու է, ուստի թոշակի գնացող դատախազներն շտապում են, որ բարձր կենսաթոշակ ստանան։ «Եթե հարցը չլուծվի, ապա լուրջ կադրային խնդրի առաջ ենք կանգնելու»,- զգուշացրեց դատախազության ներկայացուցիչը:

Շուրջ երեք տասնյակ հարց՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում

Շուրջ երեք տասնյակ հարց. կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի մի մասը կրկին չքննարկվող են  հայտարարվել: Ներկայացված  գրեթե բոլոր հարցերը հաստատվել են, նիստն էլ ավարտվել է Կարեն Կարապետյանի՝ կառավարության անդամներին ուղղված  ավանդական՝  «Ձեզ լավ տրամադրություն»  մաղթանքով: Գործադիրը սահմանել է սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Թուրքմենստանի կառավարություններին միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրին, հավանությանն է արժանացել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը, որի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ: Ֆինանսական հատկացումներ՝  Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանին ու Աշոտ Գրիգորյանին: Կառավարությունը վիրավոր զինծառայողների հետագա բուժումն արտերկրում պետության միջոցներով կազմակերպելու մասին որոշումը կայացրել էր դեռեւս քառօրյա պատերազմից օրեր անց: Մհեր Պետրոսյանը բուժման կմեկնի Գերմանիա, Աշոտ Գրիգորյանն էլ բուժումը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունում։ Մինչև տարեվերջ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը կներկայացնի, թե հաջորդ տարվա համար ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու: Հանձնարականը վարչապետ Կարեն Կարապետյանինն է:  Ավետիսյանի  պարզաբանմամբ` թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել քանի ուղղություն  կբացվի : Դիﬔլով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ վարչապետը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչեւ  տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»: «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի» խնայված  շուրջ  350 մլն դրամից մոտ 77 մլն դրամով տրանսպորտի ու կապի նախարարությունը կվերանորոգի  Պտղնի -Գետամեջ ճանապարհահատվածը,  մնացած գումարը կուղղվի  կառավարության պահուստային ֆոնդ: Այսուհետ, ՀՀ քաղաքացիները  տրանսպորտային միջոցների  նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայական ստանալու,  կորած,  անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն նոր համարանիշեր կարող են ստանալ  մեկ պատուհանի միջոցով: Վարչապետը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ «Մոնիտորինգ  չունենք չէ, թե ինչպես են այդ նոր կետերը աշխատում: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ հինգշաբթի անմիջապես բացումից հետո քաղաքացիներ, որոնք օպերատորներին դիմել էին օրինակ չդատվածության վկայական ստանալու, ԱՁ գրանցվելու համար: Ամփոփ մոնիտորինգ ն այս հինգ օրերի համար չունենք, մի փոքր ժամանակ անց կամփոփենք ու կենրկայացնենք»: Արփինե Հովհաննիսյանը բավականին երկար ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Ներկայացնելուց հետո  նախագծին անդրադարձավ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:  Նրանց երկխոսությունն էլ էր  երկար:  Բանավեճին հետևեց վարչապետ Կարեն Կարապետյանի արձագանքը՝ «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, հա՛մ հայտարարություն արեցինք, հա՛մ կառավարության նիստը կարճ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի և պարոն Թովմասյանի դեբատը չլիներ»: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ Հրայր Թովմասյանը ճիշտ դիտարկում է անում։ Հրայր Թովմասյանն էլ փորձեց արձագանքել, սակայն վարչապետը միջամտեց. «Պարոն Թովմասյան, դուք ուզո՞ւմ եք մասնագիտական դեբատը բերել այս դաշտ, ինչ-որ բաներ եք ասում, մյուսները նստած մասնակցում են, առանձին նստեք, քննարկեք։ Առանց այդ էլ սա իմ օրոք ամենաերկար զեկույցն էր»: Կառավարության որոշմամբ, կվերանայվեն  որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, ինչի արդյունքում   դրանցից մի քանիսը միացման ձևով կվերակազմակերպվեն:   Այս անգամ դրանք արդարադատության ու մշակույթի նախարարություններին էին պատկանում:

Արփինե Հովհաննիսյանն ու Հրայր Թովմասյանը չթողեցին վարչապետին այսօր «ռեկորդ խփեր»

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

«Ժամանակ». Հրայր Թովմասյանը և Արփինե Հովհաննիսյանը պաշտոնների փոխատեղում կանեն

«ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և ԱԺ կանոնակարգ օրենքը «հորով-մորով» անելուց հետո ցանկանում է կրկին վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին, որը թողել էր 2014թ. ապրիլին՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ տարի։

Հրայր Թովմասյանը բացատրեց կիսանախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերի գլխավոր տարբերությունը

Կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում գործադիր իշխանությունը երկգլխանի է՝ նախագահի և վարչապետի գլխավորությամբ, իսկ խորհրդարանականի դեպքում այն միագլխանի է՝ վարչապետի ղեկավարությամբ:

Խորհրդարանում կլինի 105 պատգամավոր, որից 58-ը՝ ՀՀԿ-ական. Հրայր Թովմասյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ապրիլի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն ներկայացված վերջին տվյալների՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ ՀՀԿ՝ 49,12%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32%, «Ելք»՝ 7,77%, ՀՅԴ՝ 6,57%։

Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագա՞հ

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել:

Խորհրդարանը՝ 105 պատգամավորով, ՀՀԿ-ն՝ կայուն մեծամասնություն

6-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով:  Թե ինչպես է կազմվում  խորհրդարանի այս նախնական պատկերը,  «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը: Նրա կարծիքով՝ այս պատկերը էական փոփոխություններ չի կրի՝ հաշվի առնելով բողոք-դիմումների բացակայությունը և խորհրդարանական ուժերի ստացած ձայների մեծ տարբերությունը:   ՀՀԿ-ն ապրիլի 2-ի քվեարկության արդյունքով թեև 49 տոկոս ձայն է ստացել, բայց խորհրդարանում մոտ 55 տոկոս ներկայացվածություն կունենա: ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը բացատրում է, որ  մանդատների բաշխման հիմքում դրված բանաձևը հաշվի է առնում նաև խորհրդարան չանցած ուժերին տրված ձայները:  Եթե  փորձենք պարզ ձևակերպել մանդատների բաշխման մեխանիզմը, ապա խորհրդարան չանցած 5 քաղաքական ուժերի՝ միասին ստացած   մոտ 10 տոկոս ձայները համամասնորեն արտացոլվելու են ընտրված  ուժերի մանդատների բաշխման մեջ:  Այս հաշվարկով Հանրապետականն ապագա խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն: «Ունի կայուն մեծամասնություն, քանի որ մանդատների բաշխման արդյունքում կստանա մոտ 55 տոկոս, ինչն ավելին է, քան Ընտրական օրենսգրքով սահմանված կայուն մեծամասնության 54 տոկոսը»: Խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Օրենսգրքով սահմանված 101 նվազագույնը գումարած ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը խորհրդարան կմտնի ՀՀԿ-ի ցուցակով, մեկը՝ ԲՀԿ-ի: Արդյունքում կունենանք հետևյալ պատկերը: «Հանրապետականը կստանա 58 մանդատ՝ 55 և 3 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ,  Ծառուկյան դաշինքը  կունենա 31 պատգամավոր ՝ 30+ 1 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Ելքը խորհրդարանում ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն 7 պատգամավորով»: Բոլոր խմբակցությունների ստացած մանդատների ուղիղ կեսը կտրվի համամասնական թեկնածուներին, մյուս կեսը ՝ տարածքայիններին: Օրինակ, ՀՀԿ-ի 55 մանդատներից  28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև: Թե ռեյտինգայիններից՝ ով կհաղթահարի արգելապատնեշները, այլ  հաշվարկ է: Հրայր Թովմասյանն ասում է երկու գործողություն է անհարժեշտ անել: «Սկզբում պետք է որոշել ամեն տարածքից հասանելիք մանդատների թիվը: Դա կախված է տվյալ տարածքում կուսակցության հավաքած ձայների ընդհանուր քանակից:  Մյուս հարցը՝  գործում է ներքին մրցակցության սկզբունքը: Այսինքն, Արարատի և Արմավիրի մարզի ռեյտինգային թեկնածուներն իրար հետ մրցակից չեն: Մրցակից են Արարատում առաջադրված թեկնածուները: Եվ չի բացառվոււմ, որ մի տարածաշրջանից որևէ մեկը կընտրվի ավելի փոքր ձայներով, իսկ մյուսը ուրիշ տարածքից ավելի բարձր ձայներով չի անցնի»: Ամենաշատ ձայները ՀՀԿ-ն ստացել է 3 տարածքներում՝ Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթում, Արարատում  և  Լոռիում: Այս երեք տարածքներից ՀՀԿ-ն կստանա 3-ական մանդատ, Տավուշից և Արագածոտնից ՝ 2-ական, իսկ մյուսներից՝  մեկական: Ռեյտինգայինների ստացած ձայների դիտարկումը  հետաքրքիր զուգահեռների առիթ է տալիս: Օրինակ, Սամվել Ալեքսանյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան  Ազատ դեմոկրատներն ու Կոնգերս-ՀԺԿ-ն միասին, Կարեն Կարապետյանը միայնակ ՝ 10 հազարով ավելի շատ կողմ ձայն է ստացել,  քան  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ամբողջ հանրապետությունում: Կամ մեկ այլ արդյունք՝ բոլոր 13 ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած տարածքային  թեկնածուները միասին  ՀՀԿ-ի համար ապահովել են մոտ 350 հազար ձայն, այսինքն կուսակցության ստացած ընդհանուր ձայների համարյա կեսը: Ծառուկյան դաշինքի  դեպքում տարածքային թեկնածուներն ապահովել են կուսակցության ստացած ձայների մոտ 1/3-ը՝ 145 հազար ձայն ընդհանուր 429 հազարից: Ամենաշատ ձայները թիվ 5 ընտրատարածքում ՝ Արարատի մարզում, ստացել է Արգամ Աբրահամյանը ` 34 հազար 415, երկրորդը,  երկրորդը Կոտայքի մարզից Դավիթ Մանուկյանն է` 20 հազար 761, երրորդը Շիրակի մարզից Վարդևան Գրիգորյանը` 13 հազար 990: ՀՅԴ-ում և Ելքում տարածքային թեկնածուները այսպես ասենք եղանակ չեն փոխել:  Ելքի ամենաշատ ձայն ստացած տարածքային պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է՝ շուրջ 11 հազար ձայնով, դաշնակցականներից ամենաշատ ձայները Տավուշում ստացել է Սուրեն Մանուկյանը՝ մոտ 5000:

Ազգային ժողովի նիստը չկայացավ

Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Քվորում չապահովվելու պատճառով՝ նիստը չի կայացել։ Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն, մինչդեռ ներկա էին 16-ը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝  եթե քվորում չի ապահովում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Ի դեպ, նախորդ քառօրյան  նույնպես չէր կայացել՝ կրկին քվորում չապահովվելու պատճառով: Իսկ արդեն նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստը կկայանա ապրիլի 27-ին, հայտնել է սահմանադրագետ Հրայր Թովմասյանը։

Ազգային ժողովի նիստը չկայացավ

տեղադրված 12.54-ին լրացված 16.31-ին Այսօր պետք է մեկնարկեր ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 93 հարց, 29 միջազգային պայմանագիր է: ԱԺ շենքում դեռեւս պետք է հավաքվեն հին, այսինքն՝ գործող պատգամավորները: Նորերի աշխատանքային մեկնարկի օրը դեռեւս մնում է անորոշ, քանի որ հետընտրական գործընթացները դեռ շարունակվելու միտում ունեն Սահմանադրական դատարանում:   Մեկ ամսից ավելի է, ինչ խորհրդարանի աշխատանքը կաթվածահար է եղել: Նախորդ քառօրյա նիստը տապալվեց, քանի որ համընկավ քարոզարշավի հետ: Այս շաբաթ կրկին քառօրյա նիստերի ժամանակաշրջանն է: Խորհրդարանական ընտրություններից հետո ոչ թե նոր, այլ հին խորհրդարանը դեռ պետք է հավաքվի աշխատանքի: Բայց ինչպես երեւում է տրամադրություններից՝ ոչինչ չի սպասվում ոչ այսօր, ոչ վաղը : Եվ ընդհանրապես մինչեւ շաբաթվա վերջ խորհրդարանի շենքում ոչ մի իրադարձություն չի լինի: Միջանցքներն այստեղ դատարկ են, մթնոլորտը՝ լուռ: Այս պահին պատգամավորները գրանցվում են, բայց նիստ չի կայանա, քանի որ մեծ մասը չի ներկայացել աշխատանքի: Քվորում չկա, գրանցվել է ընդամենը 16 պատգամավոր՝ անհրաժեշտ 66-ի փոխարեն: Թերեւս վերջին աշխատանքային օրերն է ԱԺ-ում անցկացնում նաեւ հանրապետական խմբակցությունից պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Կուսակցության համամասնական ցուցակում նրա անունն այս անգամ անցողիկ տեղում չէր, բայց նա վստահեցնում է՝ չի նեղացել, թեեւ այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք ինքն անձամբ ցանկանում էր վերադառնալ խորհրդարան: Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարը համոզված է նաեւ, հետընտրական գործընթացների բացակայությունը արդար ընտրությունների վկայություն է, բայց հանրապետական գործընկերոջ այս լավատեսությունը չի կիսում հեռացող պատգամավորներից եւ ընդհանրապես խորհրդարանից հեռացող քաղաքական ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:  Առաջիկայում ՀԱԿ-ը կենտրոնանալու է ՍԴ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վրա: ՍԴ դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետների համաձայն՝ ընտրությունների վերջնական արդյունքի հրապարակումից սկսած 5-օրյա ժամկետ է նախատեսված: Այն լրանում է ապրիլի 14-ին ժամը 18.00-ին: Եվ ահա հենց այս գործընթացներից է կախված, թե երբ է նոր խորհրդարանը հավաքվելու ԱԺ շենքում առաջին նիստը գումարելու համար: Մանրամասնում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով ի դեպ, նոր խորհրդարանում արդեն կունենա պատգամավորական մանդատ: Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ է, որ ընդունվում է վարչապետի հրաժարականը եւ 10-օրյա ժամկետում ձեւավորվում նոր կառավարություն: Կառուցվածքային փոփոխություններ սպասվում են նաեւ նոր խորհրդարանում: Այս պահի դրությամբ Հրայր Թովմասյանը խոսում է առայժմ մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին:

«Նախարար՝ երբեք». իսկ նախագահ այո՞

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է:

Վիգեն Սարգսյանը կմնա ՊՆախարար, Հրայր Թովմասյանն էլ կգնա ՍԴ նախագահելու

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Վերջին ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանին «տետ ա տետ» հյուրընկալվող ծերերը նկատել են, որ այս անգամ ՀՀԿ խոսնակ, Տարոնի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը երկար է մնացել նախագահի մոտ` 30-40 րոպե։ Երբ նա դուրս է եկել «շեֆի» մոտից, ծերերը խորազնին նայել են նրա աչքերի մեջ` հասկանալու, թե ի՞նքն է «Խաչիկյանը», խոսք գնացե՞լ է իր` ԱԺ նախագահ դառնալու մասին, թե՞ ոչ:

Հին խորհրդարանի 69 պատգամավորներից 36-ը չեն լինի նոր ԱԺ-ում

Հին խորհրդարանի 69 պատգամավորներից 36-ը չեն լինի նոր՝ 6-րդ գումարման ԱԺ-ում: Նրանցից երկուսը՝ Արտակ Զաքարյանը եւ Արտակ Դավթյանը Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո կնշանակվեն պաշտպանության փոխնախարարների պաշտոններում: Վերադասավորումները թե օրենսդիր, թե գործադիր իշխանություններում դեռ շարունակվում են: Առաջին տարաձայնություններն ու առաջին պարզաբանումներն արդեն եղել են: Ընդ որում՝ քննարկումների մեջ է ինչպես իշխանությունը՝ որոնելով կոալիցիոն գործընկեր, այնպես էլ ընդդիմության մի հատվածը՝ անակնկալ պարզելով, որ ներսում ունի խժդժություններ: Ստեղծված իրավիճակից դժգոհություններ ունեն նաեւ հին խորհրդարանի պատգամավորները եւ ոչ նրա համար, որ տեղ չեն զբաղեցրել նոր խորհրդարանում:   Հին ու նոր Սահմանադրությունների, նոր խորհրդարանական ընտրությունների եւ նախագահականից խորհրդարանական  կառավարման անցնելու միջակայքում ստացվել է այնպես, որ 5-րդ գումարման ԱԺ պատգամավորների լիազորությունների ժամկետն ավարտվեց սահմանվածից  մեկ ամիս շուտ: Երեւան քաղաքի այս հատվածում՝ Դեմիրճյան փողոցում, որտեղ ԱԺ շենքի հետին մուտքն է, այսօր երթեւեկությունը շատ հանգիստ է, թեեւ սովորաբար  քառօրյա նիստերի օրերին պատգամավորների բացառապես մեծ եւ սեւ գույնի մեքենաները այստեղ կանգնում են երկու շարքով: Այս շաբաթ հին խորհրդարանի անդամները դեռ պետք է հավաքվեին այս շենքում՝ քառօրյա նիստերի, ըստ ժամանակացույցի՝ մինչեւ ամառային արձակուրդները մեկ քառօրյա էլ պետք է գումարվեր մայիսի 22-ից:  Հին խորհրդարանը սակայն այլեւս չի հավաքվի, քանի որ ապրիլի 2-ի ընտրություններից հետո արդեն հայտնի է նոր ԱԺ առաջին նիստի օրը: Շատ պատգամավորներ ներքին կարգով դժգոհում են, որ սրանով զրկվելու են մեկ ամսվա աշխատավարձից, իսկ ՀԱԿ խմբակցությունից արդեն նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը այս ամենում տեսնում է Սահմանադրության խախտում: Ինչեւէ, 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը մայիսի 18-ին առավոտյան 10-ին է: 131-ի փոխարեն նոր խորհրդարանում արդեն լինելու է 105 պատգամավոր: 4 խմբակցությունից ամենամեծը հանրապետականներինն է։ Ըստ մեծության՝ երկրորդը «Ծառուկյան դաշինքն» է, երրորդ տեղում «Ելքն» է։ Ամենափոքր խմբակցությունը դաշնակցությունն է: Թեեւ հանրապետականն ունի կայուն մեծամասնություն, բայց կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ վարում է ամենափոքր, բայց արդեն ավանդական գործընկերոջ՝ աշնակցության հետ: Նախատեսվում է, որ առաջին նիստին ընդդիմություն լինելու մասին կհայտարարեն «Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը»: Սա կանոնակարգ օրենքի պահանջն է: Ասում են, որ Սահմանադրությամբ խորհրդարանական ընդդիմությանը տրվել են նոր լծակներ եւ մի քանի առանցքային պաշտոն զբաղեցնելու քվոտա՝ այդ թվում նաեւ ԱԺ 3 փոխնախագահներից մեկի աթոռը: Փաստաբան Նորայր Նորիկյանը չի կարծում, որ սա բավարար է ազդեցիկ խորհրդարանական ընդդիմություն ունենալու համար, արդարադատության նախարարի խորհրդական Բագրատ Ղազինյանը խնդիրը նախընտրում է դիտարկել այլ տեսանկյունից: Նոր խորհրդարանի առաջին անակնկալը թերեւս «Ծառուկյան» դաշինքն է: 31 հոգանոց ընդդիմադիր խմբակցությունը երեկվանից նաեւ իր ներսում ունի սեփասկան ընդդիմությունը: 12 թեկնածու երեկ դեմ գնացին դաշինքի առաջնորդի որոշմանը եւ ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումները՝ պնդելով, որ ցանկանում են ստանալ պատգամավորական մանդատ: Ինչպիսի զարգացումներ տեղի կունենան այս խմբակցությունում՝ կերեւա առաջիկա օրերի ընթացքում: Օրենքը թույլ է տալիս ընդվզող պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից, բայց դրանից հետո նրանք կարող են հանդես գալ բացառապես անկախ պատգամավորի կարգավիճակում։ Նոր խումբ ստեղծելը նոր կարգավորումներով արգելվում է: Ճակատագրի բերումով ստացվել է այնպես, որ ԱԺ  անդրանիկ նիստը մի քանի ժամով կնախագահի «Ծառուկյան» դաշինքում ընդվզող թեկնածուներից մեկը՝ Նապոլեոն Ազիզյանը: Նա 71 տարեկան է եւ պատգամավորներից ամենատարեցը։ Ըստ կանոնակարգ օրենքի՝ հենց ամենատարեց պատգամավորը պետք է նախագահի նիստը մինչեւ ԱԺ նոր նախագահ ընտրելը: Նույն օրը կընտրվեն նաեւ նախագահի տեղակալները, կորոշվի մշտական հանձնաժողովների թիվը  եւ կընտրվեն հանձնաժողովների նախագահները: Սահմանադրությունն ասում է, որ մշտական հանձնաժողովները չեն կարող 12-ից ավելին լինել: Սահմանադրագետ, ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար եւ նոր Աժ-ում հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հրայր Թովմասյանի ներկայացմամբ՝ նախկինի համեմատ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի: Մայիսի 18-ին նոր խորհրդարանի ձեւավորումը կավարտվի, բայց նույն օրը կլուծարվի կառավարությունը: Նոր ԱԺ առաջին նիստին կառավարությունը հրաժարական կտա, 10 օրվա ընթացքում նախագահը կնշանակի նոր վարչապետ: Դրանից հետո, 20 օրվա ընթացքում, վարչապետի առաջարկությամբ նախագահը կնշանակի նախարարներին: Իսկ կառավարությունը կազմավորելուց հետո 20 օրվա ընթացքում իր ծրագիրը կներկայացնի ԱԺ- ին, որն էլ արտահերթ կարգով կքննարկի հնգօրյա ժամկետում:

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ փոխնախագահներ են առաջարկվել

ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկել է առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի թեկնածությունը: Առաջարկն ընդունվել է միաձայն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է շատ բազմափորձ Արա Բաբլոյանի թեկնածությունը, տեղակալների պաշտոնում` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և իմ` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում կլինի Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանը», — ասաց Է. Շարմազանովը: Նա նաև նշեց, որ մայիսի 18-ին  Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կանոնակարգում, ըստ որի՝ առաջարկվում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել մինչև 9-ի: Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Գագիկ Մելիքյանին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանին, Տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանին,Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյանին, Ներքին գործեր և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյանին:

12-ի փոխարեն 9 հանձնաժողով՝ ԱԺ-ում

Քանի՞ մշտական հանձնաժողով պետք է գործի 6-րդ գումարման Ազգային ժողովում: Հարցը խորհրդարանում  քննարկվում էր այսօր և ինչպես ցուց տվեց քննարկումը՝ սկզբունքային էր թե մեծամասնության, թե փոքրամասնության համար: Սահմանադրությունը նշում է խորհրդարանական մշտական  հանձնաժողովների հնարավոր առավելագույն թիվը ՝ 12: Վերջին երկու գումարումների ընթացքում հենց այդքան թվով հանձնաժողովներ էլ գործել են: Հիմա խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է օպտտիմալացնել դրանք. կրճատել քանակը՝ նկատի ունենալով թե  պատգամավորների թիվը նվազումը, թե հանձնաժողովների անհամաչափ ծանրաբեռնվածությունը:  Մասնավորապես  առաջարկվում է միավորել իրար մոտ ոլորտները՝ առողջապահությունը սոցիալականին, գյուղատնտեսությունը՝ տարածքային կառավարմանը, մարդու իրավունքները՝ պետաիրավականին: Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը նույնպես նախկինում փոքր ծանրաբեռնվածությամբ է աշխատել, 5 տարիների ընթացքում գլխադասային է եղել ընդունված 1000-ից ավելի օրենքների միայն 4 տոկոսի դեպքում, բայց ինչպես Հրայր Թովմասյանն է ասում ՝ քաղաքական որոշում է կայացվել  պահպանել այն: «Այստեղ իրոք կա քաղաքական կոմպոնենտ:  Ինչպես գիտեք, մոտ ապագայում նախատեսվում է Եվրամիության հետ քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրում։ Բացի դրանից ՝ մեր Սահմանդրության, թե օրենսդրության հիմքում եվրոպականա իրավական համակարգն ու դարա արժեքներն են»: Այսինքն, միջազգային հանրությանը վատ ուղերձ հղել չենք ուզում, բայց Հայաստանի քաղաքացիներին այդ ուղերձը հղում ենք՝ այսպես վերաձևակերպեսց ՀՀԿ-ի մոտեցումը խորհրդարանական ընդդիմությունը: Էդմոն Մարուքյանը համոզված է, որ հանձնաժողովի փակումը հետքայլ է մարդու իրավունքների պաշտպանության առումով և վատ ուղերձ  Հայաստանի քաղաքացիներին:   Բացի գաղափարական հիմնավորումներից մեկ այլ խնդիր էլ կա: Հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների պաշտոնները բաշխվում են  Դոնթի բանաձևով: Այն հաշվի է առնում խմբակցությունների քանակը և խմբակցություններում պատգամավորների թիվը:  «Ելք»-ը հաշվարկել է ու համոզվել՝ եթե հանձնաժողովները 10-ը լինեին, իրենք կարող են հավակնել հանձնաժողովի նախագահի պաշտոնին: «Ելք»-ից Արտակ Զեյնալյանը հարցը հենց այդպես էլ ձևակերպում է: «Դոնթի բանաձևով  9-ի դեպքում «Ելք»-ը հանձնաժողովի նախագահ չի ունենում: Կարող է սա արված է հենց այն նպատակով, որ Ելք դածինքը հանձնաժողովի նախագահ չունենա»: «Ելք» դաշինքը «այլընտրանքային » նախագիծ է ներկայացրել, որով  10 հանձնաժողովի առաջարկ է  և պնդում, որ մարդու իրավուքներինը գործի որպես առանձին հանձնաժողով: Խորհրդարանը պետք է ընտրություն կատարեր ՝երկու առաջարկից որին է որին է ավելի կողմ: Պարզ է, որ ՀՀԿ-ն պաշտպանելու էր նախագիծը, Ելքը՝ իրենը: Ինչ էին մտածում մյուս երկու ուժերը: «Ծառուկյանի դաշինքի անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ են 10-ին: Դաշնակցությունը այլ կերպ է հարցին մոտնենում: Արմեն Ռուստամյանն առաջարկում է  դիտարկել   իրենց 7 հոգանոց ֆրակցիայի տասնակյունից: «Մենք 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիա ենք և բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ունենալու խնդիր ունենք: Ստացվում է, որ մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, հասցնել 7-ի, որպեսզի կարողանանք բոլոր տեղերում լինել»: Եթե Արմեն Ռուստամյանը միայն ակնարկեց, որ «Ելք»-ն իր հավակնություններն է փորձում բավարարել, ապա Արմեն Աշոտյանը ուղից ասաց: «Եթե պարոն Մարուքյանը լիներ ակնառու գյուղատնտես, այլ ոչ թե իրավաբան, ուրեմն՝ մեր գործընկերները կհիմնավորեին, որ Գյուղատնտեսության հանձնաժողովը չպիտի փակվի: Եթե լիներ լավ բժիշկ, կհիմնավորեին, որ առողջապահության հանձնաժողովը չի փակվելու, դա կենսաբանական նշանակություն ունի, որովհետև մայրություն, մանկություն, հիվանդություն և այլ հարցեր կան: Ընդդիմության դերը չի պայմանավորվելու նրանով, թե մեր գործընկերները կունենան հանձնաժողովի նախագահ, թե՝ ոչ»: Երկու ուժերի առաջարկներն էլ  քվեարկվեցին: Ձայների 64 կողմ, 9 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀԿ-ի առաջարկը: «Ելք»-ի առաջարկին կողմ քվեարկեց միայն  30 պատգամավոր: Արդյունքում՝ 6-րդ գումարման խորհրդարանում կգործի 9  հանձնաժողով: Դրանցից 6-ը նախագահելու իրավունքը ՀՀԿ-ինն է, 3-ինը ՝ «Ծառուկյան» դաշինքինը: Արդեն հայտնի են նաև  հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Պետաիրավական,  մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի  ՀՀԿ-ական թեկնածուն,  Հրայր Թովմասյանն է, ֆինանսաբյուջետայինինը՝ Գագիկ Մինասյանը:  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ՀՀԿ-ն նպատակահարմար է գտել վստահեկ  Արմեն Աշտոյանին, , տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանին, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանին, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանին։ «Ծառուկյան» խմբակցությանը բաժին են հասել  հասավ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը՝ Վարդան Բոստանջյան, և տարածքային կառավարման հանձնաժողովը` նախագահի թեկնածուն  Վարդևան Գրիգորյանն է:

Պարոն Բաբլոյանը կկարողանա իր հեղինակությամբ, ազդեցությամբ լինել այն մարդը, ով կկարողանա սեղանի շուրջ նստեցնել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց. Հրայր Թովմասյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնին առաջադրել է Արա Բաբլոյանին: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի խոսքով՝ Արա Բաբլոյանը կկարողանա մեկ սեղանի շուրջ նստեցնել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց:

Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար. Հրայր Թովմասյան

ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ «Տեղեկատվական կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նշենք, որ մինչ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում էր ինքը՝ Հրայր Թովմասյանը:

Ովքեր կղեկավարեն ԱԺ հանձնաժողովները

ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների 9 նախագահներին: Ըստ այդմ՝ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կղեկավարի ՀՀԿ խմբակցությունն առաջարկած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած Նաիրա Զոհրաբյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը: Վարդան Բոստանջյանը, ում առաջադրել էր «Ծառուկյան» դաշինքը, կղեկավարի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը: Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը: Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը: Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի Վարդևան Գրիգորյան: Եվ  ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Գագիկ Մինասյանը:

«Հրապարակ». 21 տարի անց Գագիկ Հարությունյանը հեռանում է. ՍԴ նախագահի մի քանի թեկնածուներ կան

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։

«Ժողովուրդ». ՍԴ-ի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում. Ո՞ւմ ձեռքում է Հրայր Թովմասյանի «ճակատագիրը»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Լրացել է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, եւ շուտով նա վայր կդնի լիազորությունները:

«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանի անվան հետ կապվող ընկերությունը դատի է տվել ֆիննախին. փող է պահանջում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի անվան հետ կապվող «Մեգո- Գոլդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ պահանջում է 100 միլիոն դրամ:

ԱԺ այսօրվա քննարկումները՝ նաեւ բանակի խնդիրներն էին

Պատգամավորներն այսօր շարունակել են իրենց աշխատանքը՝ ավարտին էին հասցնում  խորհրդարանի մշտական հանձնաժողովները ձեւավորումը: Այսօր դրանց ղեկավարների նախընտրական ելույթներն էին եւ պարզաբանումները` ամենահնչեղ հարցերին: Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել է՝ հասնելով 9-ի: Այս խորհրդարանում հանրապետականը կղեկավարի 6, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով: Դաշնակցությունն ու «Ելքն» այս հարցում մնացին ձեռնունայն:  Նախորդ գումարման խորհրդարանից իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ձեւափոխված եւ միավորված առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի երկրորդ հատվածը նորություն չէ Հակոբ Հակոբյանի համար: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բաժին հասավ Արմեն Աշոտյանին, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանին, պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանին: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը կղեկավարի ծառուկյանական Վարդեւան Գրիգորյանը, նույն խմբակցությունից տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ այս անգամ կզբաղվի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով: Նորընտիր խորհրդարանի աշխատանքի արդեն երրորդ օրը  միանգամից բարձրացվեց նախընտրական շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային միջոցների կամայական ծախսերի հարցը: «Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հարցն ուղղեց տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանին: Հանրության համար ամենաուշագրավ եւ սրտացավ քննարկումը թերեւս պաշտպանական եւ անվտանգության խնդիրների հետ էր կապված: «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը եւ Գեւորգ Գորգիսյանը անդրադարձան ԶՈՒ-ում տիրող իրավիճակին: Կորյուն Նահապետյանը, ով նախորդ 5 տարիների ընթացքում ղեկավարել է նույն հանձնաժողովը, հարցերը չափազանցված համարեց: Տարբեր հարցերի շուրջ վերահսկողություն իրականացնելու առումով այս անգամ հանձնաժողովների ղեկավարները խոսում են ավելի վստահ, քանի որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովներին տրվել են վերահսկողական լուրջ լիազորություններ: Այս հարցի շրջանակներում պատգամավոր Շուշան Պետրոսյանին առավելապես անհանգստացնում է ԶԼՄ-ների աշխատանքը, նրանց կողմից «ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների անզգույշ հրապարակումներին»: Նա առաջարկում է օրենսդրական կարգավորումներով լուծել այդ խնդիրը: Անհարկի խստացումներին Կորյուն Նահապետյանը կողմ չէ: Ընդունում է, որ վերջին տարիներին անզգույշ հրապարակումների թիվը նվազել է, բայց դեռեւս խնդիրն առկա է։ Այս քննարկման ժամանակ չէր կարող չհնչել նաեւ քառօրյա պատերազմի հետ կապված հարցը՝ որքանով էինք պատրաստ եւ որքանով էինք տեղյակ խնդիրներին, որոնք ակնառու երեւացին հենց ապրիլին: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝ Արցախի առաջնագիծ այցերի ժամանակ նկատել են այն նշանակալի աշխատանքները, որոնք կատարվել են առաջնագծում՝ ինչպես ամրաշինական, այնպես էլ Զինված ուժերում տեխնիկական հագեցվածության բարելավման առումով: Պատգամավորը սակայն հստակեցրեց. «Կան որոշակի աշխատանքներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով հարցի էությանը»:

Արցախում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը

Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը և Աղվան Վարդանյանը:

Հարևանային հարաբերությունների իրավակարգավորմամբ միանշանակ կավելանան դատական վեճերը. Հրայր Թովմասյան

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկմանը, որը ենթադրում է կարգավորել հարևանային իրավահարաբերությունները, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակետ հայտնեց, որ դրանով միանշանակ կավելանան դատական վեճերը, ինչը նորմալ է:

Քաղաքական ուժերը՝ Սիրիայում Հայաստանի կողմից ականազերծում իրականացնելու հավանականության մասին

Դեռևս օգոստոսի 25- ին ՌԴ Գլխավոր շտաբի անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային՝ Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացման համար։ «Ռադիոլուրը» փորձեց պարզել, թե որքանով Հայաստանը պատրաստ մասնակցելու այդ աշխատանքներին։ Մեր հարցմանն ի պատասխան՝ պաշտպանության նախարարությունից հայտնեցին. «… դեռևս 2016 թ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՌԴ գործընկերների հետ նախնական աշխատանքային քննարկումներ է ունեցել Սիրիայում մարդասիրական ականազերծման աշխատանքներին մասնակցելու հեռանկարի շուրջ»: Պաշտպանական գերատեսչության գրավոր պատասխանում շեշտվում է, որ կոալիցիայի ձևավորման ընթացքի, կազմի, առավել ևս տեղակայման ժամանակացույցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն այս պահին նախարարությունը չունի։ Ինչպես են այս ամենը դիտարկում ԱԺ պատգամավորները։ ԱԺ  ՀՅԴ խմբացության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման քայլը համարում է մարդասիրական. «Կարծում եմ դա այն տրամաբանությունից է ելնում ,որ Հայաստանը  մենակ միջազգային համակարգի  սպառողը չլինի,այլ պետք է նպաստի որ այդ համակարգը ամրանա; Իսկ Սիրայի հետ կապված մենք ունենք շատ զգայուն խնդիր՝ ունենք մեր հայրենակիցների հետ կապված, իսկ ականազերծումն էլ մարդասիրական քայլ է»: Սիրիան մեզ  բարեկամ ժողովուրդ  է, ու այդ երկիրը շատ լավ պայմաններ է ստեղծել այնտեղ ապրող հայերի համար։ Հետևաբար, ականազերծման աշխատանքներին մասնակցության մեջ մենք միայն  դրական երանգներ ենք տեսնում է՝ ասում է ՀՀԿ խմբակցությունից Հրայր Թովմասյանը «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանն ասում է,որ  եթե մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, ապա պետք է այն կատարենք: «Ելք» խմբակցությանն անդամ Էդմոն Մարուքյանն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից։ Նա սպասում է, որ համապատասխան միջազգային պայմանագրի վավերացման դեպքում հարցը կքննարկվի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում. «Պետք նայել դրական ու բացասական կողմերը,Հայաստանը կարող է թիրախ դառան,իսկ դրական կարող է նա լինել որ մենք աջակցում ենք մեր գործընկերներին,գիտենք Սիրիայում որքան հայրեր են ապրում»: Ի դեպ, եթե համապատասխան միջազգային փաստաթուղթ ընդունվի, ապա այն քննարկվելու է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Զարգանում են այն պետությունները, որոնք ընտրում են ճիշտ կառավարման համակարգ. կայացավ Հ. Թովմասյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը (Տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայացավ ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Այն նվիրված էր ընտրական համակարգերին, ընտրական իրավունքին և Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրությանը:

Ինչպես բացել պատգամավորների առջեւ ՔԿՀ-ում փակված դռները

Ինչպես բացել պատգամավորի առջեւ փակվող ՔԿՀ դռները: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ելք» խմբակցությունից 4 պատգամավոր առաջարկում են փոփոխել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը: Հարցն արդեն քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ բացասական եզրակացություն ստացել: Պատգամավորները դժգոհում են, որ վերջերս շատացել են դեպքերը, երբ ՔԿՀ ղեկավարները որոշ դեպքերում դռները փակում են պատգամավորների առջեւ՝ չթույլատրելով տեսակցել որոշ կալանավորների հետ։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այս խոչընդոտները հարուցվում են սովորաբար քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի շրջանակներում: «Մենք ուզում ենք իրականացնել մեր իրավունքը՝ գտնվել այնտեղ, որտեղ մատով ցույց ենք տալիս: Պրակտիկայում այլ բան է ստացվում եւ որպես կանոն քաղաքական գործերի դեպքում»: Օրեր առաջ, օրինակ, Արմավիր ՔԿՀ-ի ղեկավարությունը պատգամավորին թույլ չի տվել մտնել մասնաշենքերից մեկը։ Մեկ այլ դեպք տեղի է ունեցել, երբ պատգամավորն այցելել է Անդիաս Ղուկասյանին: Այս բոլոր դեպքերի եւ մտավախությունների մասին պատգամավորը խոսել է ինչպես ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում, այնպես էլ՝ հարցում է ուղարկել կառավարություն: Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի թույլ տված սխալը արձանագրում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Թովմասյանը: Բացատրում է՝ եթե գոյություն ունի քննիչի կողմից սահմանված տեսակցությունների արգելք, ապա քննվող գործի շրջանակներում տվյալ կալանավորին չի կարող տեսակցել որեւէ մեկը: Այդպես եղել է անձամբ Հրայր Թովմասյանի հետ արդարադատության նախարար եղած ժամանակ։ Կալանավորին տեղափոխել են այլ խուց, նոր ինքը ծանոթացել է տվյալ խցի պայմաններին։ Նույն պաշտոնում տեսակցության արգելքին բախվել է նաեւ մեկ այլ նախարար՝ Արփինե Հովհաննիսյանը: Հիշում է՝ գործն առնչվում էր «Սասնա ծռեր» խմբին: Իրավիճակն ամեն դեպքում չի գոհացնում պատգամավորներին: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձում է օրենսդրական նախաձեռնությամբ բացել պատգամավորների առջեւ ՔԿՀ-ում փակված դռները: Կառավարությանն ուղղված գրությանն ի պատասխան ստացել է բացատրություն, որը «աբսուրդ» է որակում: Կառավարությունից հիմնավորել են, որ պատգամավորը կարող է շահագրգիռ լինել տվյալ քրեական գործի ելքի մեջ: «ՔԿՀ-ում գտնվող անձի համար արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու լավագույն միջնորդը հսկիչն է: Պրակտիկ օրինակ: Դուք արդարադատության նախար եք եղել, ես էլ՝ կալանավոր»: Վերջին ակնարկին ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանը միանգամից արդարացավ.  Փաշինյանն իր ղեկավարման ժամանակ չէր կալանավորվել: Արփինե Հովհաննիսյանից առաջ պաշտոնավարած Հրայր Թովմասյանը ակնարկին չարձագանքեց: Փոխարենը՝ հստակեցրեց՝ քննիչները տեսակցության արգելքը կիրառում են ընդհանուր կալանավորվածների 20 տոկոսի դեպքում: Հետեւաբար, պատգամավորի մտահոգությունները ուռճացված է համարում: Այս հիմնավորումներով էլ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց պատգամավորի նախաձեռնությանը։

ԱԺ հերթական քառօրյան սկսվել է ընդդիմադիր խմբակցությունների նախագծերի մերժմամբ

Ազգային ժողովի հերթական քառօրյան սկսվել է ընդդիմադիր խմբակցությունների 3 նախագծերի մերժմամբ: Դրանցից 2-ը ներկայացրել է Ծառուկյան դաշինքը, մյուսը՝ «Ելք» խմբակցությունը: Վերջինով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում հստակ ամրագրել, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում  պատգամավորները քրեակատարողական հիմնարակներ անարգել մուտք գործելու և ձերբակալված կամ կալանավորված անձանց անարգել տեսակցելու իրավունք ունեն: Այս նորմը գործող օրենքում ամրագրված է, բայց կիրառվում է կամայականորեն՝ ասել  են Ելքի ներկայացուցիչները: Էդմոն Մարուքյանն ակնարկել է, որ օրենքի նորմն անարգել գործել է մինչև Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը: Ակնարկին արձագանքել է արդարադատության նախկին նախարարը: Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագծին նիստերի դահլիճում կողմ է քվեարկել  35, դեմ՝  51 , ձեռնպահ 6 պատգամավոր: Նախագիծը նստաշրջանի օրակարգ չի ընդգրկվել: Վերադառնալով Ծառուկյան դաշինքի երկու նախագծերին նշենք, որ դրանցից մեկով առաջարկվել է նոր հարկային օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմը դարձնել 115 մլն դրամ, մյուսով՝ փոփոխություններ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում և թույլատրել կասկածյալների ու մեղադրյալների հարցաքննությունների տեսանկարահանումը, այս երկու նախագծերի ընդգրկումը քառօրյայի օրակարգ մերժվել են։

«Ժողովուրդ». Պատգամավորների հեռախոսազրույցների համար վճարվել է 100 հազար դոլար. Հրայր Թովմասյանն աչք է փակել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսներին, ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը:

Ոչ մի գերմանացի չի քնում, մտածում՝ ինչպես ՀՀ-ում կառավարման արդյունավետությունը բարձրացնի․ Հրայր Թովմասյան

Այն հանրագրերը, որոնք կներկայացվեն Հայաստանից դուրս ապրող հայազգի անձանց, բայց ոչ ՀՀ քաղաքացիների կողմից, չեն քննարկվի, քանի որ տվյալ անձը չի բնակվում Հայաստանում եւ ՀՀ քաղաքացի չէ։ Հայաստանի ԱԺ-ի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Անհատական եվ կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը։

«Հրապարակ». Ո՞ւմ դեմ էր «բոչկա» գլորում Դավիթ Հարությունյանը՝ Արա Բաբլոյանի՞, թե՞ Հրայր Թովմասյանի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞ւմ դեմ էր «բոչկա» գլորում Դավիթ Հարությունյանը՝ Արա Բաբլոյանի՞, թե՞ Հրայր Թովմասյանի, որի հետ տեւական ժամանակ է՝ մրցակցային վատ հարաբերություններ ունի։

Ես չեմ որոշում, թե ում հետ աշխատել. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

ՍԴ դատավորի պաշտոնում իմ նախընտրած թեկնածուները նրանք են, որոնք համապատասխանում են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պահանջներին՝ 40 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող եւ այլն։

Այս օրենքը բացառում և արգելում է երեխային բաժանել ծնողից. Ընտանեկան բռնության մասին փոփոխված օրենքը մտավ ԱԺ օրակարգ

Անկախ նրանից, թե օջախում կռվի դեպքում ով կհաշտեցնի, գյուղապետը կգնա կասի՝ լավ վերջացրեք, կամ կինը կասի՝ լավ վաղը կբարիշենք կգնանք, այս օրենքը դրանք վերացնելու մասին չէ. ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագծի քննարկմանն ասաց նույն հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Հրապարակ». Ընտանեկան բռնության մասին օրենքի «ամորձատումը» կատարել է Հրայր Թովմասյանը. նախարարի ոչ մի պնդում չի անցել

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» տրանսֆորմացիա ապրած օրենքի նախագիծը ներառված է երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայում, բայց հնարավոր է տեղափոխվի կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին հրավիրված արտահերթ:

«Ժամանակ». «Հին հաշիվներ». Դավիթ Հարությունյանը «փուռը տվեց» Հրայր Թովմասյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին կարելի է մի քանի բնութագրում տալ՝ իրավական, մեղմ ասած, ոչ կոմպետենտություն, իրավական «մտքի» բախում, անձնական հարաբերությունների բախում եւ այլն:

Երկրում ստեղծված է բարենպաստ քաղաքական մթնոլորտ. Հրայր Թովմասյան

Եթե դու չունես որակյալ կադրեր, դու խնդիր ես ունենալու արդյունավետ դատական իշխանություն ունենալու հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Որակյալ կադրեր, օրենսդրություն, մարդկային գործոն. Հրայր Թովմասյանը նշում է դատական իշխանության որակի բարձրացման նախապայմանները

Հայաստանում իրավական համակարգի գերմանիզացիան այդքան էլ մեծ չէ: Այս մասին tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ով այսօր հանդիպել էր Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի հետ:

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Գերմանիայի ՍԴ-ի նախագահն անդրադարձել են Եվրոպայում արդի իրավունքին և ՀՀ սահմանադրությանը

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք. Հրայր Թովմասյան

Ինձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ տեսչություններից մեկի պետը չարաշահել է լիազորությունները. վերջինս ձերբակալվել է

Արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ տեսչություններից մեկի պետը չարաշահել է լիազորությունները. վերջինս ձերբակալվել է:

ՍԴ–ն որոշում կայացրեց մերժել ԱԺ–ի նախաձեռնությունը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել Ազգային ժողովի` դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը, հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։

На русском

"Пожизненное" для Грайра Товмасяна

Глава аппарата Национального Собрания Армении Грайр Товмасян перейдет в конституционный суд после ухода на пенсию члена Конституционного суда Кима Балаяна

"Процветающая Армения" не намерена механически присоединяться к инициативе по смене главы КС

ППА не собирается механически присоединяться к инициативе фракции “Мой шаг”, заявившей накануне о начале процесса прекращения полномочий председателя Конституционного суда Грайра Товмасяна.

Глава Минюста Армении считает обоснованным решение о начале процедуры прекращения полномочий члена КС Грайра Товмасяна

Министр юстиции Армении Рустам Бадасян считает обоснованным решение парламента о начале процедуры прекращения полномочий члена Конституционного суда Грайра Товмасяна

Начальник управления Минюста в период работы Грайра Товмасяна министром злоупотребил полномочиями. Он задержан

Принимаются необходимые действия для выяснения всех обстоятельств, имеющих значение для следствия, выявления виновных и привлечения их к уголовной ответственности

Макунц прокомментировала позицию ППА по вопросу лишения главы КС Армении полномочий

Глава парламентской фракции "Мой шаг" Лилит Макунц в среду в беседе с журналистами прокомментировала позицию фракции "Процветающая Армения", которая не намерена принимать участие в голосовании по проекту лишения полномочий председателя Конституционного суда Армении Грайра Товмасяна

Грайр Товмасян: "Дело Кочаряна" - всего лишь повод, чтобы в будущем сделать КС предсказуемым

Уголовное дело против экс-президента Армении Роберта Кочаряна было всего лишь поводом для того чтобы в будущем сделать Конституционный Суд предсказуемым, заявил в интервью телеканалу «Армньюз» глава КС Грайр Товмасян.

Фракция "Просвещенная Армения" проголосует за лишение Грайра Товмасяна полномочий главы КС

Парламентская фракция "Просвещенная Армения" проголосует за инициативу по лишению Грайра Товмасяна полномочий председателя Конституционного суда Армении, сказал в четверг в ходе заседания НС депутат от этой фракции Тарон Симонян

В парламенте Армении стартовало тайное голосование по вопросу лишения Грара Товмасяна полномочий главы КС

Депутаты Национального Собрания Армении в пятницу в 11:00 начали процедуру тайного голосования по вопросу лишения Грайра Товмасяна полномочий председателя Конституционного суда республики

В Армении возбуждено уголовное дело по узурпации власти. В числе фигурантов СМИ называют главу КС Грайра Товмасяна

Ранее депутат Арман Бабаджанян передал в Генпрокуратуру заявление о преступлении, совершенном действующим председателем Конституционного суда Грайром Товмасяном

Конституционный суд проявил неуважение к Национальному Собранию Армении - Макунц

Конституционный суд проявил неуважение к Национальному Собранию Армении, отклонив инициативу по лишению Грайра Товмасяна полномочий председателя КС, сказала во вторник в беседе с журналистами глава фракции "Мой шаг" Лилит Макунц