Погода в Ереване

9°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Наира Зограбян

Упоминания за день

На армянском

«Հանուն օրենքի» շարժումը երևանյան գրասենյակի առջև կպահանջի ԵԽԽՎ նախագահի հրաժարականը

Պեդրո Ագրամունտն ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողները, երբ վերջիններս փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը:

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԵԽԽՎ նախագահի

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Երևանյան գրասենյակի շենքի  առջև այսօր կազմակերպել է բողոքի ակցիա: Մի խումբ երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ: Ցուցարարները նշել են, որ հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նիստում Պեդրո Ագրամունտին հայկական պատվիրակության անդամների հանդեպ ցուցաբերել է կողմնակալ և անհարգալից վերաբերմունք՝ խոսելու պահին անջատելով խոսափողը։ «Հանուն օրենքի» հասարակական շարժումն արձանագրում է, որ ԵԽԽՎ նախագահի նման կողմնակալ  պահվածքն առաջինը չէ եւ գնահատում, որ նման քայլերն ուղղված են նաեւ եվրոպական արժեքների դեմ: Ակցիայի մասնակիցներ բողոքի նամակ են հանձնել Երեւանում ԵԽԽՎ պատվիրակության գրասենյակ՝ պահանջելով նաեւ ԵԽԽՎ նախագահի հրաժարականը: Հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահը ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողերը, երբ վերջիններս փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը: «Հանուն օրենքի» հասարակական շարժումը համոզված է, որ այսպիսով ոտնահարվել են հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը: Շարժումը դատապարտում է Պեդրո Ագրամունտի պահվածքը և պահանջում նրա հրաժարականը, քանզի նրա կողմնակալ գործելակերպն ուղղված է նաեւ եվրոպական արժեքների դեմ: Բողոքի ակցիայի պահանջագիրն ընթերցեց «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգողներից Արման Ղուկասյանը: «Հանուն օրենքի» շարժումը պահանջագրով նաեւ անհրաժեշտություն է համարել, որ ԵԽԽՎ նախագահը հրապարակային ներողություն խնդրի Հայաստանի պատվիրակությունից եւ ապահովի այդ կառույցի ոչ կողմնակալ վերաբերմունքը ղարաբաղյան հարցում: Ակցիայի մասնակիցները շեշտեցին, որ ակնհայտորեն Պեդրո Ագրամունտին վարում է պրոադրբեջանական քաղաքականություն եւ պարբերաբար հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով, ինչը չի տեղավորվում եվրոպայի որդեգրած բարձրագույն որեւէ արժեքի շրջանակներում: Եթե այդ կառույցը պարտավոր է լինել անկողմնակալ, ապա պետք է ազատվի նման ղեկավարից՝ շեշտել է «Հանուն օրենքի» հասարակական շարժումն իր բողոքի նամակում: Բողոքի ակցիային միացել էր նաեւ ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչ Հրաչ Բասմաջյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց անհանգստությունն ու պահանջները ձեւակերպող նամակը հանձնեցին ԵԽԽՎ-ի Երևանյան գրասենյակի ներկայացուցչին: Պահանջագիրը վերցնելու համար ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր դուրս եկել եւ ակցիայի կազմակերպիչներին լսեց ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներից Միխայիլ Եսայանը: «Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջագրից զատ նաեւ ԵԽԽՎ նախագահին հանձնելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով խորհրդանշական ԱՄՆ դոլարներ փոխանցեցին՝ այդ կերպ ընդգծելով այն կողմնակալ վերաբերմունքի պատճառները, որ, ըստ ակցիայի մասնակիցների, պարբերաբար դրսեւորում է ԵԽԽՎ նախագահը Պեդրո Ագրամունտին՝ ցուցաբերելով ակնհայտ կողմնակալ մոտեցումներ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված: Ակցիայի մասնակիցները վստահեցրին, որ հետամուտ կլինեն պատասխանի հարցում:

Կառավարության դիրքորոշումը «Նաիրիտ»-ի օրինագծի վերաբերյալ մինաշանակ չէ

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը: Պատգամավորներն այսօր քվեարկել են երեկ քննարկված հարցերը: ԲՀԿ խմբակցության պատգամավորները ԱԺ նախագահին կրկին հիշեցրել են Նաիրիտի վերաբերյալ իրենց նախաձեռնության մասին: Օրինագիծն ընդգրկված է քառօրյայի օրակարգում, սակայն քննարկվելիք հարցերի շարքում ԱԺ նախագահն այն չի ներկայացրել: Օրինագիծը շտապ քննարկում է պահանջում՝ ասել է Նաիրա Զոհրաբյանը, ինչին ի պատասխան Գալուստ Սահկյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը մինաշանակ չէ:

Տխուր բյուջեն եւ Արտեմ Ասատրյանի ֆանտաստիկ թվերը

Խորհրդարանում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ սոցիալական և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` դիմելով Սոցապ նախարար Արտեմ Ասատարյանին, հիշեցրեց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ընդունված մի որոշման մասին, որով նախատեսված էր հանել 18 հազար դրամ գործազրկության նպաստը, այն փոխարինելով ինչ-որ գործակալությունների՝ ուսուցում կազմակերպելու, այնուհետ ծրագրի մասնակիցներին աշխատանքով ապահովելու համար:

Վանաձորի ավագանին չի աշխատի, քանի ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկած 4 անձինք չեն բացահայտվել. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ առաջնորդն այդ անձանց կոչ է անում տղամարդկություն ունենալ, կանգնել ու ասել, որ իրենք են եղել Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկողները, ինչից հետո միայն Վանաձորի ավագանին կսկսի աշխատել:

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը: Նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի եւ Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովների նիստերը: Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահների տեղակալների ընտրության, ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստին առնչվող կազմակերպչական եւ այլ հարցեր, ընդունվել են բազմաթիվ փաստաթղթեր: ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ է վերընտրվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաեւ ԱՊՀ 25-ամյակի եւ ժամանակակից իրողություններին ԱՊՀ համապատասխանեցման մասին հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել: Նույն օրը տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված «Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկմանը ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացության մասին» հարցը զեկուցել է Հերմինե Նաղդալյանը, ով դիտորդական խմբի համակարգողն էր: ՀՀ ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ հանրաքվեն անցկացվել է առավելագույն ակտիվությամբ, հանդիպումներ են տեղի ունեցել Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի երկու պալատների խորհրդարանականների, Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների նախագծի մշակողների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների նախագծի մշակման գործում կարեւոր է համարել հանրապետության քաղաքացիների հետ աշխատանքի՝ Տաջիկստանում կիրառված փորձը: Դիտորդական խումբն այցելել է ավելի քան 80 տեղամասեր: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես դիտորդական խմբի համակարգող, շնորհակալություն է հայտնել ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարությանը` խմբի կազմում փորձառու եւ արհեստավարժ դիտորդներ ընդգրկելու համար, որոնց շնորհիվ հաջողվել է հանրաքվեի մշտադիտարկումն անցկացնել ամենաբարձր մակարդակով: ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին «ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդ գիտնականների համագործակցության մասին» որոշման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Մոդելային օրենքն ընդգրկվել է 45-րդ լիագումար նիստի օրակարգում: ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Հանձնաժողովի նիստին քննարկվել են մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաեւ Նեւսկի միջազգայինէկոլոգիական ութերորդ համաժողովի անցկացման մասին հարցը: ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների միջտարածաշրջանային համագործակցության մասին համաձայնագիրը: Նույն օրը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական միության երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական հեռանկարներին, ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 25-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստում եւ կավարտվեն ամփոփիչ մամուլի ասուլիսով:

ԱԺ- ն արտահերթ քննարկում է ՄԻՊ- ի եւ կուսակցությունների ճակատագիրը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում երեք հիմնարար օրինագծեր են՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Կուսակցությունների մասին» և ԱԺ կանոնակարգ: Սրանք այն օրենքներն են, որոնց ընդունման պահանջը դրվել է 2015թ. դեկտեմբերին փոփոխված Սահմանադրությամբ:  Առաջին երկուսը ներկայացրել է կառավարությունը, երրորդը մշակել են ԱԺ պատգամավորները: Խորհրդարանն այսօր հասցրել է ավարտել  օմբուդսմենին վերաբերող օրինագծի քննարկումն ու անցնել կուսակցությունների խնդրին:  Այս նախագիծը, ի դեպ, նիստերի դահլիճում նկատելիորեն ավելի շահագրգիռ վերաբերմունքի է արժանացել: Ի՞նչ անել, որ քաղաքական ուժերը սնկի նման չավելանան, ինչպե՞ս տարբերակել մարդ-կուսակցությո՞ւն է ստեղծվում, թե՞ սպասարկող կուսակցություն: Ի դեպ, քննարկումն այսօր ցույց է տվել, որ պատգամավորներից շատերը չեն ողջունում կառավարության լիբերալ մոտեցումները:    Մարդու իրավունքների պաշտպանը նույնքան  անձեռնմխելի կլինի, որքան   ԱԺ պատգամավորը:  Նմանությունն այնքան մեծ է, որ «Պաշտպանի մասին» նոր օրինագծում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը՝  «իր լիազորությունների ժամկետում ու  դրանից հետո Պաշտպանը  չի կարող հետապնդվել կամ  պատասխանատվության ենթարկվել այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»: Բայց չէ՞ որ օմբուդսմենը չի քվեարկում՝ տարակուսեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը բացատրեց, որ  «քվեարկություն» բառը պատգամավորին վերաբերող տեքստից է նախագծում մնացել: «Վրիպակ է»,- ասաց։ Օրենքը սահմանադրականների շարքից է, մշակվել է փոփոխված Սահմանադրության պահանջով և ներկայացվել կառավարության կողմից: Ըստ հեղինակների ՝պաշտպանի լիազորություններն ընդլայնվում են: Հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ Պաշտպանն այսուհետ   կարող է քննարկել ոչ միայն պետական կառույցների, այլ նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների դեմ բերված բողոքները: Նախատեսվում է նաև, որ պաշտպանը ներկայացուցիչներ կունենա ԱԺ-ում և Սահմանադրական դատարանում: Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունը խստացվում է: Արդյո՞ք այս փոփոխություններն ավելի ուժեղ ու պաշտպանված են դարձնելու Պաշտպանին՝  հետաքրքրում էր  «Ժառանգությունից» Թևան Պողոսյանին: «Ի՞նչ իմաստով է ազդելու, որ պետական կառավարման այլ մարմիններն ուղղակի ավելի մեծ գիտակցությամբ մոտենան մարդու իրավունքների խախտումներ չկատարելուն։ Այս իմաստով օրենքը նպաստո՞ւմ է, թե՞ ուղղակի միջազգային փորձից վերցրած ինչ-որ բաներ ենք ներկայացրել»: «Երբ մենք ասում ենք՝ ոչ միայն պաշտպանը, այլև փորձագետների խումբն իրավունք ունի մտնել ազատազրկման վայրեր, իսկ նրանց խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, սա նշանակում է, որ, այո, պետական մարմիններն էլ ավելի զգոն պետք է լինեն ու ոչ մի կերպ չխոչընդոտեն ՄԻՊ-ի գործունեությանը»,- պատասխանում է փոխնախարարը։ Հաջորդ սահմանադրական օրենքն արդեն ոչ թե փոխնախարարը, այլ նախարարն էր ներկայացնում: «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը, որը ընդունումը նույնպես թելադրված է փոփոխված Սահմանադրության պահանջով,  Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ,  հստակեցնում է քաղաքական ուժերին առաջադրվող պահանջները: Գործող օրենքով կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմինների ծառայողները: Նոր նախագծում կուսակցությանն անդամակցելու արգելքների շարքը համալրվել է. իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԿԸՀ, ՀՌԱՀ, ԿԲ խորհրդի անդամները: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է նշված մարմինների ցանկում ավելացնել բոլոր անկախ կառույցները: Արդարադատության նախարարն առաջարկը քննարկելի է համարում: Նաիրա Զոհրաբյանը ներկայացված օրենքում ռադիկալ  փոփոխություններ չի տեսնում, ավելին՝ մտահոգվում է   կուսակցության գրանցման ընթացակարգի  լիբերալացումից: «Սա նոնսենս է, 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, որ գրանցվեն։ Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում  չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն։ Սա նորմալ բան չէ։ 79-ից առնվազ 70-ը մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության  մասին մենք իմանում ենք միայն այն ժամանակ,  երբ ընտրություն է, պետք է գնան որևէ խոշոր կուսակցությանը կցվեն՝ փող ուզելու և տվյալ կուսակցությանը սատարելու համար։ Ես դեմ չեմ լիբերալացմանը, բայց եթե մենք գնում ենք կուսակցական քաղաքական  համակարգի կայացմանը, էս աջաբսանդալը բերելու է շատ ավելի վատ հետևանքների»։ Արփինե Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ 79 կուսակցությունը Հայաստանի համար շատ է: Համաձայն է, որ քաղաքական ուժերի կայացման, խոշորացման խնդիր կա: Բայց չի կարծում, որ գրանցող մարմինը պետք է գնահատի ՝ մարդ-կուսակացությո՞ւն է, սպասարկո՞ղ կուսակցություն է թե՞ մեկ այլ բնույթի: Գնահատողը, ըստ նախարարի, ընտրողն է: «Արդարադատության նախարարությունը կամ որևէ այլ գերատեսչություն չէ, որ պետք է ասի՝ դու մարդ-կուսակցությո՞ւն ես, դու անելիք չունե՞ս քաղաքական դաշտում, դու ծառայություններ տալու համա՞ր ես ստեղծված։ Նրանց գնահատողն ընտրողն է»։ Փոխարենը Նաիրա Զոհրաբյանի հարցը համարյա բարկացրեց ՀՀԿ խմբակցության անդամ, բայց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությույունյանին: Ակնարկը գրեթե թափանցիկ էր: «Մեր իրականության մեջ ազդեցիկ կոչվող շատ կուսակցություններ կան, տիկին Զոհրաբյան, որոնք այս խորհրդարանում ընդամենը մեկ տարի չկարողացան պահել իրենց խմբակցության կազմը»: Ըստ Հարությունյանի ՝ կուսակցության որակը անդամների քանակով պայմանավորված չէ: «Բարի եղեք, կուսակցության որակի մասին խոսելիս՝ չպայմանավորեք միայն և միայն  քանակով։ Ցավոք սրտի, այսօր ազդեցիկ կուսակցություն ասելով հասկանում ենք հսկայական քանակությամբ անդամներ ունեցող  կուսակցություն՝ առանց  հաշվի առնելու այդ կուսակցությունը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրին ունի՞ և ունա՞կ է ներկայանալ հանրությանը՝ հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու քաղաքական կարողությունով։ Սրանք անհամեմատ ավելի կարևոր են, քան 79-ը կամ չգիտեմ՝ ինչ»,- հայտարարեց Խ. Հարությունյանը։ Նախարարն այսօր հայտարարեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքում դոգմատիկ ճշմարտություններ չեն ամրագրել: Հեղինակները պատրաստ են լսել օրենքի հիմնական շահառուների՝ քաղաքական ուժերի բոլոր դիտողություններն ու առարկությունները: Քննարկումը վաղն է շարունակվելու:

Խոսրով Հարությունյանը խայթեց Նաիրա Զոհրաբյանին

Հանրապետական կուսակցության բարեհաճության արդյունքում Ազգային Ժողովում հայտնված Խոսրով Հարությունյանը, ով հանդիսանում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական մարդ-կուսակցության առաջնորդը այսօր խորհրդարանում նեղսրտեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի ելույթից: Այս մասին գրում է hayeli.am կայքը:

Պատգամավորները ԱԳՆ ծրագրում «դրայվ» չեն տեսնում

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2017 թվականի բյուջեի նախագծի ոլորտային քննարկումները: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ արտաքին գործերի նախարարություն: Այս երկու կառույցների աշխատանքն էր այսօր ուշադրության կենտրոնում: Օմբուդսմեն Արման Թաթոյանի մոտ պատգամավորներն այդպես էլ <<դրայվ>> չտեսան՝ քաղաքացիների իրավունքները պատշաճ պաշտպանելու համար, մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին դժգոհ է մնացել պետբյուջեի հատկացումներից: Դե իսկ ԱԳՆ աշխատանքում պատգամավորները շատ ավելի շատ եւ շատ ավելի լուրջ բացթողումներ են նկատել, 2017-ի ծրագրից էլ դժգոհ էին:      Հայաստանը կրկին մոտ է ԵՄ հետ Շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, բայց արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն Աժ-ում լրագրողների հետ զրույցում դժվարացավ հստակ ժամկետներ նշել: Հիշեցնենք, որ այս գործընթացը մեկ անգամ արդեն կասեցվել է, երբ եվրոպական գործընկերների համար Հայաստանն անսպասելիորեն շրջվեց դեպի ԵՏՄ եւ ստորագրեց այդ կառույցին միանալու փաստաթուղթը: Որոշ ժամանակով Հայաստան-ԵՄ հարաբերությունները սառեցին եւ ահա 2015 թվականի դեկտեմբերին բանակցությունները կրկին վերսկսվեցին եւ հայկական կողմին լավատեսություն են ներշնչում, մինչեւ այժմ աշխատանքները բավականին ինտենսիվ են եղել: Վերջին վեց հանդիպումից հետո <<արդեն կարեւոր հանգրվան ենք տեղափոխվում>>՝ նշեց փոխնախարարը: Ակնկալիքները որքան էլ հուսադրող են թվում, բայց պատգամավորները դժգոհ են արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքից: Նախ պնդում են, որ պետությունը չի կարողանում մինչ այժմ լիարժեքորեն օգտագործել ԵՄ կողմից Հայաստանին 10 տարով շնորհած GSP+ համակարգից: Հիշեցնենք, որ այն թույլ է տալիս Հայաստանում արտադրված 6400 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի արտահանել եվրոպական երկրներ: ԵՏՄ մասով պնդում են՝ <<կառույցի խերը դեռ չենք տեսել, բայց ԵՄ մասով շատ բան ենք կորցնում>>։ Դե իսկ ընդհանուր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին անդրադարձավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ արտգործնախարարության ծրագիրն անվանելով <<ամենաջրառատը>>: Թեեւ պաշտոնյաները նշում են, որ ԵՄ հետ համագործակցությունը առաջնային է Հայաստանի համար, բայց նկատեցին եւ ուշադրություն դարձրեցին, որ գերատեսչության 23 կետանոց ծրագրում, ի դեպ, ԵՄ կետը ընդամենը 15-րդն է:  Պատգամավոր Արամ Մանուկյանը կոնկրետ արտգործնախարարությանը մեղադրեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները վերջին մեկ տարվա ընթացքում 7 անգամ նվազել են եւ նոր ներդրումներ այլեւս չեն արվում: Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի ներկայացմամբ՝ նախարարությունը չի կարող չափելի դարձնել իր աշխատանքը՝ հարաբերությունների զարգացումը կամ օրինակ՝ անվտանգության ապահովումը: <<Այս ամենը հնարավոր չէ ներկայացնել թվերի տեսքով, որ կատարվածն ավելի տեսանելի կամ ցայտուն լինի>>,- ասաց Կարեն Նազարյանը: Նա կիսեց մեկ այլ պատգամավորի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը, որն առնչվում է Վիզաների կենտրոնի աշխատանքին: Երկու գործիչն էլ այդ կառույցի աշխատանքից դժգոհություններ են ստացել քաղաքացիներից: ԱԳ փոխնախարարը խոստացավ հաշվի առնելով մտահոգությունները եւ դժգոհությունները։ Դրանց հետամուտ կլինենք՝ ասաց։ Հիշեցնենք, որ այս ամենը 2017-ի բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում էր: Աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը՝ եւ պատգամավորները կուսումնասիրեն արդեն այլ ոլորտներ:

Խորհրդարանում քննարկում են զինծառայողների սոցապահովության՝ 1000 դրամի նախաձեռնությունը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության մեջ, արդեն քննարկվում է խորհրդարանում: <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախաձեռնության քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ լավատեղյակ է դժգոհություններից եւ շրջանառվող հակափաստարկներից: Մի շարք հարցերի պատասխանները Վիգեն Սարգսյանը փորձել է տալ նախապես՝ չսպասելով հարցերին։ Նախարարը փորձել է բաց խոսել,   բացատրել է, թե ինչով է պայմանավորված շտապողականությունը եւ ինչ են նախատեսել ստեղծվելիք հիմնադրամի վերահսկողական մեխանիզմներն ուժեղացնելու համար:   Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առայսօր Աժ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատավարձերից պահվող 1 տոկոսից գոյացող գումարը դեռ հայտնի չէ, թե ուր է գնում եւ ինչպես է ծախսվում: Հարցի պատասխանը չգիտի նույնիսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս ճակատագիրը չի սպառնում քաղաքացիներից հավաքագրվող հազար դրամներին՝ խոստանում է պաշտպանության նախարարը: Ասում է՝ փոխանցումները, ծախսերը եւ բաց ինֆորմացիայի համար անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը կարտացոլվի առաջիկայում ստեղծվելիք հիմնադրամի կայքում: Նախարարը լավատեղյակ է իր օրենսդրական առաջին նախաձեռնության հանդեպ բացասական, երբեմն սուր քննադատություններին: Դրանք հնչեցին նաեւ հենց ԱԺ դահլիճում: Նախարարի անկեղծությանը, թե բյուջեի միջոցներն իրականում չեն բավարարում մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները հոգալու համար, առաջարկները սպասեցնել չտվեցին: <<Հազար ավելորդ մեքենա կա ամեն տեղ, կրճատեիք, տայիք զինվորին>>,- առաջարկեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ կա եւս մեկ աղբյուր. ՊԵԿ կառուցած Դիլիջանի դպրոցի շենքի վաճառքից գոյացած գումարները թույլ կտան, որ երկու տարի շարքային քաղաքացիներից չհավաքվեն հազարական դրամները: Ի վերջո՝ շատերի մոտ կա համոզմունք՝ բյուջեն հափշտակողներին է անհրաժեշտ կանչել պատասխանատվության: Թեեւ այս տարբերակին նախարարը տեսականորեն կողմ է, բայց գործնականում չի կարծում, որ բանակի հաշվին կարող են լինել հարստացածներ: Ասում է, դա <<բարոյական եւ բազմաթիվ այլ տեսանկյուններից հնարավոր չէ>>: Նախարարի լավատեսությունը իրականության դաշտ փորձեց վերադարձնել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյան. Երբ որ պաշտոնանկ եղան տարբեր պաշտոնյաները մատակարարման, գնումների ոլորտներում, պաշտոնանկ չեղան նրա համար, որ լավ էին աշխատել: Պաշտոնանկ եղան, որ թալանի մասնակից էին: Եվ, ի դեպ, Լեհաստան, որ հասավ <<զինվորի պայոկը չի վաճառվում>>, դրա հետքերը ո՞ւր տարան: Սարգսյան. Պայոկները ես չգիտեմ, բայց լսել եմ մի վարկած, որ դա խանութ է, որը կենտրոնացել է տարբեր երկրների ռազմական տարբեր նմուշների վաճառքով <<կոլեկցիոներների>> համար եւ ինչ- որ մեկն իր պայոկը մեկ կամ երկու օրինակից հասցրել է այնտեղ վաճառքի:   Նախարարը խոստացավ այս հարցը լրացուցիչ ճշտել եւ չորեքշաբթի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անպայման պատասխանել հարցին, եթե իհարկե, այդպիսին հնչի: Իսկ այսօր նախարարը գրեթե ողջ օրվա ընթացքում ստիպված էր պատասխանել բացառապես հազար դրամներին վերաբերող հարցերին: Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 2017 թվականի հունվարից գանձել հազար դրամ, բայց այդ վճարումներից կազատվեն մինչ այս բանակում զոհված կամ խեղում ստացած զինվորների ընտանիքները: Փոխհատուցման կարգը սկսելու է գործել հաջորդ տարվա հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար: Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճար 10 մլն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ միանվագ վճար 5 մլն դրամ, այնուհետեւ ամեն ամսյա վճարներ: Սպայական անձնակազմի դեպքում ամսական մահվան եւ առաջին կարգի հաշմանդամության պարագայում 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար համապատասխանաբար 250 հազար եւ 150 հազար դրամ եւ շարքային անձնակազմի համար՝ համապատասխանաբար 200 հազար եւ 100 հազար դրամ: Նախագիծը, ի դեպ, հետադարձ ուժ չունի, բայց այս առումով ինչ- որ բան հնարավոր կլինի անել միայն մի դեպքում, ասում է նախարարը:  «Եթե կուտակվի, լինի գումար եւ դրա անհրաժեշտությունը չառաջանա առաջին տարիներին եւ լինի կուտակված գումար հիմնադրամի խորհուրդը կկարողանա հետադարձ հայացք նետել նաեւ նախկինում զոհվածների կամ շահառու խմբերի կարիքներին»: Որքան էլ նախարարը փորձում էր դրական կողմից ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը, ամեն դեպքում նախագծի հանդեպ կա անվստահություն: Եվ հասարակության մեջ առկա անվստահության պատճառները քննարկման ընթացքում փորձում էին փոխանցել պատգամավորները: Նրանցից էին օրինակ՝ Զարուհի Փոստանջյանն ու Լեւոն Զուրաբյանը: Շտապողականության առումով նախարարը պարզաբանեց՝ այո, կա այդպիսի միտում: Բայց շտապում են ոչ այն պատճառներով, ինչի կասկածները կան հանրության եւ որոշ պատգամավորների մոտ: Վիգեն Սարգսյանի ներկայացմամբ՝ ավարտին է մոտենում 5-րդ գումարման ԱԺ 10-րդ նստաշրջանը, դրան կհաջորդեն նախընտրական շրջանը, ընտրություններն ու նոր խորհրդարանի աշխատանքը: Իսկ դա նշանակում է՝ եթե հարցը չքննարկվի այս պահին, ապա մյուս հնարավորություն կստեղծվի հաջորդ աշնանը: Նման հետաձգումները նախարարն անիմաստ է համարում: Այսպիսի շտապողականությանը, համենայնդեպս, դեմ չէ խորհրդարանական մեծամասնությունը: Քննարկվող հարցը կարեւորագույններից է համարում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Սրանով մեկ անգամ ամբողջ ժողովուրդը ցույց է տալիս իր միասնական գաղափարախոսությունը բանակի, ԶՈՒ նկատմամբ»: Ստեղծվող հիմնադրամի հանդեպ վստահությունը բարձրացնելու նպատակով արդեն մշակվել է նաեւ այդ կառույցի ղեկավարման մեխանիզմը: «Գումարները գնալու են պետբյուջե եւ այնտեղից նոր՝ հիմնադրամին»,- տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ  հիմնադրամի վերահսկողական մարմինները բաղկացած են լինելու կառավարության, ԿԲ եւ քաղհասարակության երեքական անդամներից: Ընդ որում՝ նախատեսվում է, կառավարության երեք անդամից մեկին նշանակել ընդդիմության ընտրությամբ: Պաշտպանության նախարարն այսօր հնարավորություն ունեցավ անդրադառնալ աղմկահարույց թարմ մեկ այլ լուրի: Նա հերքեց, որ այս տարի ՊՆ-ն պատրաստվում է 50 միլիոն դրամ վճարել Բանակի օրվան նվիրված համերգ կազմակերպելու համար: Ճշտեց, որ այդպիսի հատկացում եղել է 2016-ին՝ 9 ամիս առաջ: Տոնական օրվա համար հատկացումներ առաջիկայում կլինեն, համերգը նույնպես կկազմակերպվի՝ դա քարոզչական աշխատանքի բաղկացուցիչ մասն է, բացատրեց նախարարը, բայց հստակեցրեց՝ որեւէ մրցույթ դեռ չի հայտարարվել: Հատկացվելիք գումարի չափն էլ դեռ չնշեց:

Դա բանակի ժողովրդավարացումն է. պաշտպանության նախարարը «1000 դրամներ»- ի մասին

Ուղիղ երեք օր տեւեց ԱԺ- ում <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին>> օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը: Շուրջ 40 ելույթ՝ երբեմն սուր, երբեմն սկանդալային, երբեմն կառուցողական, երբեմն մեղադրական: Հարցի քննարկումն այսօր ավարտվեց, քվեարկության պատկերը պարզ կդառնա վաղը կեսօրին, իսկ այսօր քվեարկության առումով նախնական տրամադրությունների մասին տեղեկացրեցին խմբակցությունները:       Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ էր եկել Եռաբլուրից: Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակը նշվում էր այնտեղ եւ հենց Եռաբլուրում՝ ապրիլյան բոլոր հերոսների շիրիմներին մոտենալուց հետո նախարարը հասկացել է՝ ճիշտ ուղղությամբ է գնում Աժ-ին ներկայացնելով ինչպես արդեն որակվել է <<հազար դրամների>> նախագիծը: Նախարարն, ի դեպ, խոստովանեց՝ եթե անգամ բյուջեի գումարները բավարարեին, եթե անգամ ստվերից բերվեին բոլոր անհետացած փողերը, միեւնույնն է, առաջարկելու էր այս առանձին տուրքը իբրեւ ազգին միավորող գաղափարախոսություն: Այս պահին արդեն պարզաբանում է՝ չի ընդունում պատգամավորների առաջարկը՝ տարբերակված, պրոգրեսիվ հարկի սկզբունքով գանձումների մասին: Բոլորից հավասարաչափ հազար դրամ հավաքելն ունի իր հիմնավորումը: <<Հարուստ, թե աղքատ, ունեւոր, թե չունեւոր ինքը պետք է հավասար լինի, որովհետեւ այդ մարդկանց նկատմամբ մենք բոլորս հավասար ենք: Շատ վտանգավոր եմ համարում, երբ մենք ընդունելով ինչ- որ մեկի ապօրինի հարստացումը, ակնկալում ենք նրանից ավելի վճարում: Դրանով մենք լեգիտիմացնում ենք ապօրինի հարստացումը»,- ասում է նախարարը։ Վերջին երեք օրվա ընթացքում պաշտպանության նախարարը անտարբերության պակաս չի զգացել, շնորհակալ է բոլորից՝ անկեղծ եւ բովանդակային քննարկման համար, այն համարում է ցուցիչ, որի արդյունքում նոր գաղափարներ է ստացել եւ ասում է՝ նոր առաջարկներն իրենց սպասեցնել չեն տա: Հասարակության մոտ վստահության վերականգնումը շատ կարեւոր է համարում, բայց խորհրդարանի ամբիոնին մոտեցողներին, ամեն դեպքում, խորհուրդ տվեց զգույշ խոսել: Իբրեւ պաշտպանության նախարար ցավ է ապրել այս օրերին, երբ լսում էր, թե ինչպիսի <<ցեխ>> է շպրտվում սպայական կազմի ուղղությամբ: ԱԺ-ում ներկայացված վեց խմբակցությունից նախապես ելույթ ունեցան երեքի ներկայացուցիչները: Քվեարկելու առումով բոլորն էլ կողմնորոշված են՝ առանց որեւէ ելույթների հասկանալի է՝ հանրապետականները կողմ են քվեարկելու, այդ գործում իրենց անվերապահորեն միանալու են նաեւ դաշնակցականները՝ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վեհ գաղափարն է միայն, որ ստիպում է <<Բարգավաճ Հայաստան>> եւ <<Օրինաց երկիր>> խմբակցություններին աջակցել նախագծին: Կողմ են քվեարկելու նախապայմաններով՝ դեմ լինելով որոշ սկզբունքներին: <<Բարգավաճ Հայաստան>> խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօրվանից դիմեց հետաքննող լրագրողներին՝ առաջարկելով նաեւ իր օգնությունը՝ <<դղյակատեր>> գեներալներին բացահայտելու, <<գողի>> տեղը ցույց տալու եւ ձեռքը բռնելու համար: <<Ժառանգություն>> խմբակցության դիրքորոշման մասին որեւէ հայտարարություն չեղավ: Հստակ <<դեմի>> կողմնակիցը միայն ՀԱԿ խմբակցությունն էր: Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ստիպեց արձագանքել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Զուրաբյան.  Մենք ոչ միայն կողմ ենք, այլ նաեւ պահանջում ենք՝ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրվի հատուցում օրինագծում նախատեսված չափերով, բայց մենք պահանջում ենք, որ հիմնադրամին դրամական այդ հատկացումները կատարվեն ոչ թե լրացուցիչ հարկատեսակներ ներդնելու, այլ բյուջեի ծախսերը վերանայելու միջոցով: Իսկ այս տեսքով նախագիծը, բնականաբար, մերժում ենք, ինչպես մեր ամբողջ ժողովուրդը: Նաղդալյան. Ամբողջ ժողովրդի անունից մի խոսեք, ամբողջ ժողովուրդը ձեր պես ոչ մտածում է, ոչ խոսում է, ոչ գործում: Այս հարցի առնչությամբ քվեարկությունը կկազմակերպվի վաղը՝ կեսօրին: Իսկ մինչ այդ պաշտպանության նախարարը բացատրեց, որ նախագիծը որեւէ կապ չունի ազգ-բանակ գաղափարի հետ: Վիգեն Սարգսյանը գաղափարը բացատրեց հետեւյալ կերպ՝ դա դրամահավաք չէ,  հասարակության ռազմականացումը չէ, դա պարզապես բանակի ժողովրդավարացումն է:

Կայունացման բյուջե՝ ֆինանսների նախարարը ԱԺ- ում գտավ հաջորդ տարվա բյուջեի որակումը (լրացված)

տեղադրվել է ժամը 13։31- ին լրացվել է ժամը 17։32- ին ԱԺ- ում 2017-ի բյուջեի քննարկումը սկսվեց դժգոհություններով: Վարչապետն իր թիմի հետ բացակայում էր եւ այդ քայլը պատգամավորները կրկին որակեցին իբրեւ անհարգալից վերաբերմունք օրենսդիր մարմնի նկատմամբ: Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին բացակայում էր: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր բացատրեց, որ պատճառը գործուղումն է՝ վարչապետը չի կարող լինել երկու վայրում միաժամանակ: Հիշեցնենք, որ վարչապետը Մոսկվայում է, նա մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։   Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր խորհրդարանում ներողություններով սկսեց ներկայացնել 2017-ի բյուջեի նախագիծը: Նախարարը սակայն ներողություն էր խնդրում ոչ թե չբարձրացող կենսաթոշակների եւ աշխատավարձերի, այլ պարզապես արդարանում էր իր գործընկերների համար: Կառավարության անտարբերությունից պատգամավորները խիստ վիրավորվել էին: Դեռ երեկ էր հայտնի, որ այսօր կեսօրից խորհրդարանում պետք է սկսվեն բյուջեի քննարկումները, բայց նախատեսված ժամին ոչ վարչապետն էր եկել խորհրդարան, ոչ էլ՝ նախարարները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնիսկ չփորձեց թաքցնել զայրույթը: Այսպիսով՝ հաջորդ տարվա բյուջեի հարցը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրեց  ոչ թե վարչապետը՝ նախարարների ուղեկցությամբ, ինչպես դա եղել է տարիներ շարունակ, այլ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ միայնակ: 2017-ին 3.2 տոկոսի տնտեսական աճին կնպաստի արդյունաբերությունը, սոցիալական ապահովությունն ու առողջապահությունը կրկին կլինի պետության ուշադրության կենտրոնում, կրթության ոլորտից կրճատումներ չեն նախատեսվում, բյուջեի պակասուրդը կհասնի 150 միլիարդի, բայց կառավարությունը կփորձի նվազեցնել արտաքին պարտքի աճի տեմպերը (այլ կերպ ասած՝ վարկեր կվերցնեն ոչ ավելի, քան երկու տոկոսի սահմաններում): Պատգամավոր Արամ Մանուկյանը նկատեց՝ Վարդան Արամյանն առաջին նախարարն է, որ այսօր առաջին անգամ անկեղծորեն հայտարարեց, որ արտաքին պարտքի առումով մոտենում ենք վտանգավոր շեմին՝ ՀՆԱ- արտաքին պարտք հարաբերակցության 55 տոկոսին: <<Տարիներ շարունակ լսել ենք հակառակը>>,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ տարակուսելով հրապարակված մեկ այլ թվից: 2017-ին հարկային եկամուտներն ավելանալու են 0.3 տոկոսով։ Ֆինանսների նախարարի հրապարակած այս թիվն անվստահություն առաջացրեց Արամ Մանուկյանի մոտ: Ֆինանսների նախարարի հրապարակած թվերը կասկածի տակ դրեց նաեւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Ասում է՝ 3.2 տոկոսի կանխատեսվող աճը մեր տիպի երկրի համար կրելու է գոյատեւման բնույթ: 2017-ի բյուջեի նախագիծը լսելուց հետո պատգամավորներն առանձնապես տարբերություններ չգտան եւ այդպես էլ չհասկացան՝ ինչ է անելու այս կառավարությունը, որ չեն արել նախորդները: Նմանատիպ հարցեր առաջացան, օրինակ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտ: Պատկերավոր ասած, հայտնվել ենք այնպիսի վիճակի մեջ, որ ցանկացած պահի անհրաժեշտ կլինեն անվտանգության բարձիկներ՝ նկատում է ֆինանսների նախարարը: «Դեռեւս նախադրյալներ չկան, բայց որեւէ երկիր ապահովագրված չէ, որ արտաքին շոկ չի լինի: Աստված մի արասցե, նման շոկ, եթե էլի տեղի ունենա, մենք պետք է ունենանք համապատասխան բարձիկներ՝ առանց վտանգելու մեր տնտեսական իրավիճակը, մակրոտնտեսական կայունությունը, նորից հակազդենք տնտեսական արտաքին շոկերին: Դրա համար մեզ պետք է, որ մենք պահպանողական լինեն 2017-ին: Կառավարության մշակած բյուջեում հակասություններ նկատեց նաեւ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Ինչ վերաբերում է քննարկվող փաստաթղթին, ապա դրա հիմքում ընկած է չորս սկզբունք՝ մակրոտնտեսական քաղաքականություն, տնտեսական կայունության ապահովում, երրորդ սկզբունքը՝  հարկային պարտավորություններն են: Վարդան Արամյանի խոսքով՝ չպետք է հարկային պարտավորությունները կատարելու համար տնտեսվարողների վրա լրացուցիչ էական ճնշումներ առաջացնող քայլեր արվեն:  Դե իսկ չորրորդ սկզբունքը՝ պետության կողմից ծախսային պարտավորությունների կատարումն է։  <<Չպետք է սուղ միջոցների պատճառով պետության միջոցով մատուցվող ծառայությունների որակն ընկնի>>,-  ընդգծեց ֆինանսների նախարարը:

Հերմինե Նաղդալյանը և Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարի հետ

Պատվիրակության ղեկավարը մանրամասն ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին, դրանով պայմանավորված օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին:

Հայաստանի համար Եվրոպական պահպանողականների կուսակցությունը կարևոր գործընկեր է Հ. Նաղդալյան

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հերմինե Նաղդալյանը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստին

Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 24-25-ը տեղի են ունենալու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 45-րդ լիագումար, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Գիտության և կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի ու Պետական շինարարության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժ ողովների նիստերը, որոնց մասնակցելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը և Արաիկ Հովհաննիսյանը: Նոյեմբերի 24-ին Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովում, ինչպես նաև նույն օրը Տավրիկյան պալատում տեղի ունենալիք լիագումար նիստում պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կներկայացնի օրակարգում ընդգրկված «Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մոնիթորինգում ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացության մասին» հարցը: Հիշեցնենք, որ տիկին Նաղդալյանը հանդիսանում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգողը. խմբի կազմում ընդգրկված էին 33 միջազգային դիտորդ՝ ԱՊՀ մասնակից 7 պետություններից:

Գալուստ Սահակյանը խոստանում է անդրադառնալ Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը

Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարության նախագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց մեկնարկած քառօրյայի ընթացքում վերջապես քննարկման դնել հայտարարության նախագիծը:

Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական կուսակցության համար ֆիգուր է, որ կօգտագործվի 2017- ի ընտրություններին՝ արդյունք ապահովելու համար՝ կարծում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ <> որակելով մեկ օրում 7 հազար մարդու կուսակցական դառնալու

Այսօր մեկնարկած Աժ արտահերթ նստաշրջանի շրջանակներում՝ խորհրդարանական միջանցքներում ամենաքննարկվող թեման հանրապետականներն էին՝ նրանց վերջին համագումարը եւ տպավորիչ համալրումը: Կան պատգամավորներ, որոնք արդեն պատրաստ են քննարկել եւ ենթադրություններ անել համագումարում հնչած ելույթներից: Բայց կան նաեւ այնպիսի գործիչներ, որոնք արդեն այս պահին չեն վստահում հանրապետականի փոփոխությանն ու չեն ցանկանում անսալ հանդուրժողականության կոչերին:   Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական կուսակցության համար ֆիգուր է, որ կօգտագործվի 2017- ի ընտրություններին՝ արդյունք ապահովելու համար՝ կարծում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ <<խայտառակություն>> որակելով մեկ օրում 7 հազար մարդու կուսակցական դառնալու որոշումը: Համոզված է՝ <<ջրի, լույսի, գազի աշխատողները>> հանրապետական են դարձել ստիպողաբար: Սրանից հանրապետականի ծանոթ դեմքը չի փոխվելու՝ համոզված է պատգամավորը: Կատարվածում որեւէ արտառոց բան որոնելը ճիշտ չի համարում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: <<Ռադիոլուրի>> հետ զրույցում նա փոփոխությունները բնականոն է համարում եւ չի շտապում կանխատեսել, թե արդյո՞ք կուսակցության այս արտաքին փոփոխությունից կառույցի հանդեպ հասարակության վերաբերմունքը կփոխվի: Թեեւ նա այս պահին արդեն համոզված է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանրապետականը շարունակելու է մնալ առանցքային քաղաքական ուժ: Եթե հանրապետականը դեռեւս այսօր հանդուրժողականության դիրքերից է հանդես գալիս, նման կեցվածք չի ցանկանում դրսեւորել, օրինակ, <<Բարգավաճ Հայաստան>>-ը: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կտրականապես հրաժարվում է անդրադառնալ հանրապետականի շաբաթօրյա քայլերին, ավելին՝ չի պատրաստվում լսել եւ դիտել որեւէ հանրապետականի ելույթ ու առավել եւս՝ մեկնաբանել եւ վերլուծել այն: Նման նորաձեւության հետեւից չի ընկնում պատգամավոր Թեւան Պողոսյանը: Չի թաքցնում՝ իր համար հետաքրքիր է եղել հետեւել համագումարին: Ստացել է հակասական տպավորություն:  Առաջին տարակուսանքը առաջ է եկել հանրապետականների քվեարկությունից՝ կոնկրետ հոտ է առել պատգամավորը: Միաձայն քվեարկությունները պատգամավորին հիշեցրել են, թե որտեղ ենք դա արդեն տեսել։ Յոթ հազար նորաթուխ հանրապետականի անկեղծ մղումներին պատգամավորը դեռեւս չի վստահում: Թեւան Պողոսյանի մոտ անվստահություն կա նաեւ հանդուրժողականության կոչերի հանդեպ: Ասում է՝ քաղաքական դաշտում նույն հանրապետականներից մեկ անգամ արդեն լսել են նման մղումների մասին, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: «2016 թվականի փետրվարի 12-ին էլ էինք լսել, որ ընդդիմադիրներում էլ կան հայրենասերներ եւ նույնիսկ իրենց ասածը միգուցե ավելի ճիշտ է: բայց դրանից հետո, երբ մարդիկ ինչ- որ մր հարցի առնչությամբ ասում էին՝ համաձայն չեմ, սկսվում էր պիտակավորումը՝ դավաճաններ են, տականքներ են եւ այլն, հասկանում ես, որ այդ ասած գեղեցիկ խոսքերը տեղ չեն հասել»: Այս անգամ այդ գեղեցիկ խոսքերը կհասնեն տեղ, թե՝ ոչ, կերեւա շատ մոտ ապագայում: Պատգամավորները սպասում են, թե քաղաքական մեծամասնությունն այս արտահերթ նստաշրջանում եւ առաջիկա քառօրյայում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, ինչպես է արձագանքելու ընդդիմադիրների օրենսդրական նախաձեռնություններին: Ասում են՝ դա առաջին ազդակը կլինի՝ հասկանալու համար՝ փոխվե՞լ է հանրապետականը, թե՞ոչ:

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Ծառուկյանի վերադարձը բարձրացրել է ընդդիմադիրների շաքարը.Ն.Զոհրաբյան

ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին ՝ այսօր խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Թե ինչ ձևաչափ կունենա այդ մասնակցությունը,  առաջիկայում կմանրամասնի հենց ինքը ՝ Գագիկ Ծառուկյանը՝ հանդես գալով  հրապարակային հայտարարությամբ: Զոհրաբյանը նշել է, որ  ԲՀԿ նախկին առաջնորդը ակտիվ քաղաքականություն է վերադառնում կուսակիցների խնդրանքով, բայց իր որոշմամբ: Նա վստահեցրել է նաև, որ ԲՀԿ նախկին առաջնորդը, ինչպես և կուսակցությունը,  գործելու են ընդդիմադիր դաշտում: Նաիրա Զոհրաբյանը տպավորություն  ունի, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը  քաղաքական դաշտում, հատկապես ընդդիմադիր, խուճապ է առաջացրել: «Ես , իհարկե, հասկանում եմ այդ խուճապը, քանի որ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է: Քաղաքական շաքարը շատերի մոտ բարձրացել է: Այո,  Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալով բոլոր, առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են,  և դա փաստ է»:

ԱԺ- ն ընդունեց «1000 դրամի» օրենքը եւ սկսեց իր կանոնակարգի քննարկումը (լրացված)

տեղադրվել է ժամը 12։32- ին լրացվել է ժամը 18։37- ին Այսօր շարունակվող ԱԺ արտահերթ աշխատանքների ընթացքում պարզվեց, որ ապագայում <<Գնումների մասին>> օրենքով նախատեսվում է նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի համար արարողակարգային ծախսերը գաղտնի պահել: <<Միջազգային փորձը նայել ենք եւ հասկացել, որ դա անվտանգության կարևոր նորմ է>>,- հարցի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից արված հիմնական առաջարկներն ընդունվել են: Ըստ այդմ՝ կարեւորվում է մրցակցության խթանումը: Նաեւ էլեկտրոնային աճուրդի մասով սահմանվել է կարգավորում, որպեսզի գնումներն էլեկտրոնային աճուրդի տարբերակում անպայման հրապարակվեն: <<Մրցակիցները մեկը մյուսին չեն տեսնի, բայց կտեսնեն մրցակիցն ինչ գին է տեսնում, որ ավելի քիչ առաջարկեն, որ լինի նվազող աճուրդ: Այսինքն՝ չեն տեսնում իրար, բայց տեսնում են գները, որ մրցեն>>,- պարզաբանել է նախարարը: ԱԺ արտահերթ նիստի մյուս մանրամասները՝ ռեպորտաժում:   84 <<կողմ>>, 4 <<դեմ>> եւ 1 <<ձեռնպահ>> քվեարկությամբ ԱԺ- ն այսօր վերջին ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց <<1000 դրամների>> նախագիծը, եւ ընդհանրապես բոլոր այն նախագծերը, որոնք պատգամավորները քննարկել էին երեկ: Քվեարկությունները խորհրդարանում սակայն այսօր ուղեկցվել են խառնաշփոթով: Ընդդիմադիր պատգամավորներն անընդհատ պնդում էին, որ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկություն է իրականացվում, պահանջում էին վերականգնել քվեարկությունների պատկերը՝ ակնառու տեսնելու, որ բացակայողների տեղերում <<կողմ>> կոճակի կանաչ լույսերն են վառվել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սակայն այդպես էլ չիրականացրեց կանոնակարգ-օրենքով նախատեսված պատգամավորների պահանջը: Խորհրդարանի խոսնակը գերադասեց պարզապես նվազեցնել <<կողմ>> քվեարկությունների ձայները: Ի դեպ, այս վիճաբանության ընթացքում պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր, որ գործընկերոջը անվանեց <<գործ տվող>> եւ հենց հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողքին նստող պատգամավոր Ռուբեն Սադոյանն էր, որ բացակայում էր, բայց  քվեարկության արդյունքներով՝ փաստացի քվեարկել էր: ԱԺ կանոնակարգ-օրենքում վերջին փոփոխությունից հետո ուրիշի փոխարեն քվեարկելը համարվում է կարգազանցություն եւ այսօրվա կարգազանց պատգամավորների հարցը օրակարգային դարձավ ԱԺ կանոնակարգ-օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Խորհրդարանական կառավարմամբ նոր գումարվելիք ԱԺ աշխատանքները կանոնակարգող օրենքի նախագծում սակայն պատգամավորներն առավել կարեւորեցին պատգամավորին խմբակցությունից հանելու եւ մանդատից զրկելու հարցերը: Ասում են՝ այստեղ կա հակասություն: Մի դեպքում խմբակցության կարգազանց պատգամավորների հարցը պետք է լուծում ստանա՝ խմբակցության իրավունքները չոտնահարելու համար, մյուս կողմից էլ՝ պատգամավորին հեռացնելով կամ մանդատից զրկելով խախտվում է ընտրողի իրավունքը, քանի որ հենց ընտրողն է իր քվեով այդ անձին գործուղել խորհրդարան: Յուրատեսակ առաջարկություն այս առումով ուներ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: <<Մեր սահմանադրագետները երբեմն բաներ են ասում, որ երբեմն չի հասկացվում: Տարածված ֆրազ կա <<սպանիր քո մեջ Նապոլեոնին>>: Հիմա ես առաջարկում եմ մեր սահմանադրագետներին սպանել իրենց մեջ Մոնտեսքյուին կամ ում ուզում են թող սպանեն, բայց խնդիրը լուծեն: Չի կարելի այսպես>>: Այս <<չի կարելիի>> կողմնակիցը նաեւ <<Բարգավաճ Հայաստան>> խմբակցության անդամներն են: Ի դեպ, այս գումարման խորհրդարանում հենց այս խմբակցությունն է, որն ամենաշատն է տուժել պատգամավորների քմահաճույքներից: ԲՀԿ-ի ցուցակներով անցնելով խորհրդարան՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո անմիջապես լքեցին այդ խմբակցության շարքերը, ոմանք ստեղծեցին նոր քաղաքական ուժեր եւ ԲՀԿ-ի մանդատով սկսեցին իրականացնել այլ քարոզներ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իհարկե այս ամենը հիշեցրեց: Ինչ վերաբերում է հենց հանրապետական խմբակցությունից պատգամավորների քննադատություններին, թե մանդատից զրկելու իրավունքը պահպանվում է իբրեւ մահակ՝ քվեարկության որոշումներին չենթարկվող պատգամավորներին պատժելու, հետեւապես՝ անկախությունից զրկելու համար, ապա պետա- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հակադարձեց: <<Ես ուզում եմ հիշել, որեւէ մի անգամ դուք մեր խմբակցության որոշումներին դեմ քվեարկե՞լ եք: Դե լավ է, մենք էլ դա ենք ասում: Խմբակցությունից հեռացնելու հիմքը որեւէ մեկը չի ասում՝ քվեարկությունն է: մենք խոսում ենք ավելի լուրջ գործընթացների մասին>>: Առաջին ընթերցումից հետո ընդհանուր առմամբ նախագծի շուրջ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ: Արդարադատության նախարարի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունելի է կառավարության համար, քանի որ բոլոր հարցերի հետ կապված ձեռք են բերել պայմանավորվածություններ: Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նույնպես հաստատեց՝ նախագիծը զգալիորեն բարելավվել է, բայց թերություններ դեռեւս կան՝ հատկապես խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հատվածում: <<Գործադիրն իր սովորության համաձայն ցանկանում է ավելի քիչ հաշվետու լինել օրենսդիրին եւ սրանով խնդիրը համարել փակված: Մենք մոռանում ենք, որ 2018 թվի մինչեւ մարտ-ապրիլը՝ էդ ապագայում առաջնային մանդատ ունեցող նախագահի ինստիտուտը վերանալու է, վերանում է, չկա: Եվ մենք այս կոմպլեքսի մեջ ենք, չենք կարողանում պատկերացնել>>: Պատգամավոր Միքայել Մելքումյանը դեռեւս չի հավատում, որ Աժ կանոնակարգ- օրենքը լինելու է այն փաստաթուղթը, որը թույլ կտա ապագա խորհրդարանին գործել լիարժեք, անկախ գործադիրի թելադրանքներից՝ լինի դա հրավիրվող արտահերթ նստաշրջանի օրակարգերը, ներկայացվող նախագծերի ընդունման կարգը եւ այլ հարցեր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բոլոր քննադատություններին ի պատասխան նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը դեռ մի քանի անգամ էլ փոփոխվելու է: Կիրառումը ցույց կտա, թե ինչն է անհրաժեշտ:

Ինչ փուլում է նախկին նախարարի հայցն ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի.«Իրավունք»

«Միասնություն» շարժման անդամ, սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանն այս տարվա մայիսի 19-ին դատի էր տվել ԲՀԿ-ի առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, ում որոշմամբ՝ Գևորգ Պետրոսյանին հեռացրել էին կուսակցությունից։

Ռեյտինգային ընտրակարգով կառաջնորդվեն նաեւ ԲՀԿ-ականները. Նաիրա Զոհրաբյան

Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ու կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև կուսակցության բոլոր անդամներն առաջադրվելու են նաև տարածքային ցուցակներով՝ ռեյտինգային ընտրակարգով:

Ծառուկյանը վերադառնում է, ՀՀԿ- ն իր մոտեցումը չի փոխել (լրացված)

ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին ՝ այսօր խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Թե ինչ ձևաչափ կունենա այդ մասնակցությունը,  առաջիկայում կմանրամասնի հենց ինքը ՝ Գագիկ Ծառուկյանը՝ հանդես գալով  հրապարակային հայտարարությամբ : Զոհրաբյանը նշել է, որ  ԲՀԿ նախկին առաջնորդը ակտիվ քաղաքականություն է վերադառնում կուսակիցների խնդրանքով, բայց իր որոշմամբ:  Զոհրաբյանի տպավորությամբ , ի դեպ,  Գագիկ Ծառուկյանի վերադարձը  ընդդիմադիր դաշտում խուճապ է  առաջացրել: ՀՀԿ-ում այդ խուճապը չեն տեսնում  և  իրավիճակը գնահատում են փիլիսոփայաբար: Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում՝ այսպես է ձևակերպել իշխող քաղաքական ուժի վերաբերմունքը ԱԺ փոխնախագահը՝ հորդորելով ավելի շատ ոչ հետ, այլ առաջ նայել:   Գագիկ Ծառուկյանն, այո, կվերադառնա ակտիվ քաղաքականություն, առաջիկայում ինքը հրապարակային հայտարարությամբ կմանրամասնի, թե ինչ ձևաչափ  կունենա այդ վերադարձը ու համագործակցությունը ԲՀԿ-ի հետ: «Ես վստահեցնում եմ, որ ոչ շատ ուշ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանն իր մասնակցության ձևի , ֆորմատի մասին  բաց և հրապարակային կտեղեկացնի»: Հարցը, թե արդյոք  Ծառուկյանը քաղաքական դաշտում հանդես կգա որպես ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ խմբակցության ղեկավարին զարմացնում է: «Իսկ այլ կերպ ո՞նց եք պատկերացնում նրա մասնակցությունը»: Հետևելով ոչ իշխանական ուժերի արձագանքներին՝   Զոհրաբյանը տպավորություն է ստացել, որ  քաղաքականություն վերադառնալու Ծառուկյանի մտադրությունը  դաշտում խուճապ է առաջացրել: ԲՀԿ խմբակցության ղեկավարը գիտի թե ինչու: «Բնականաբար Ծառուկյանի վերադարձը խառնել է բոլոր ընդդիմադիր ուժերի խաղաքարտերը, գծած սցենարները: Դրա համար էլ բազմաթիվ ուժերի մոտ քաղաքական շաքարը բարձրացել է և դիաբետը դարձել է համատարած»: Ակտիվ քաղաքականությունը ԲՀԿ նախկին առաջնորդը թողել է սեփական որոշմամբ և սեփական որոշմամբ է վերադառնում է՝ վստահեցնում է Նաիրա Զոհրաբյանը և  հորդորում քաղաքական գործընթացներին նորից մաս կազմելու Ծառուկյանի որոշումը չպայմանավորել տարբեր հանգամանքներով ՝ օրինակ իշխող կուսակցության հետ  համաձայնեցմամբ: Ծառուկյանի վերադարձը հանրային պահանջի արձագանքն է՝ ասում է Զոհրաբյանը: «Այսօր միակ քաղաքական գործիչը , որ պահանջարկված է հանրության կողմից, Գագիկ Ծառուկյանն է: Լավ է դա թե վատ, ձեր դուրը գալիս է, թե՝ ոչ , բայց դա փաստ է»: Ամեն ինչ փոփոխվում է , ամեն ինչ հոսում ՝ այսպես համարյա փիլիսոփայաբար են  գնահատում ԲՀԿ առաջնորդի վերադարձը իշխող ՀՀԿ- ում: Մոտ 1.5- ամյա վաղեմության իրադարձություններում, որոնց արդյունքում ԲՀԿ առաջնորդը որոշեց հեռանալ ակտիվ քաղաքականությունից, աննկատ դերակատարում չուներ հենց հանրապետական կուսակցությունը: Ամենակոշտ որակումներն այդ շրջանում հնչեցին հենց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների շուրթերից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է ՝ ժամանակին ոչ թե անձերին, այլ երևույթներն են քննադատել: «Մնում ենք մեր կարծիքին: Բոլոր վատ երևույթները մերժում ենք, դրականը ողջունում: Մենք երբեք անձերին չենք պիտակավորել, խոսել ենք երևույթների մասին: Ու մի խորհուրդ ձեզ՝ շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ»: Ծառուկյանի վերադարձը հանրապետականին չի անհանգստացնում, այդ վերադարձի պատճառները նույնպես:  Շարմազանովն ասում է՝ բոլոր մանրամասները գիտի միայն ԲՀԿ-ն: «Դա բացառապես ԲՀԿ-ական come back  է, իրենք էլ թող մանրամասնեն»: Նույն գետը նորից մտնելու անհնարինության մասին խոսում են նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում, բայց նաև չեն բացառում համագործակցության նոր հնարավորությունը:   Քառյակի, հետո եռյակի ձևաչափերում ԲՀԿ-ի հետ աշխատելը  ՀԱԿ-ում համագործակցության հաջող փորձ են համարում, բայց նաև չեն շտապում հստակեցնել իրենց դիրքորոշումը հետևյալ արձանագրումով: «Ամեն քաղաքական իրավիճակ թելադրում է իր լուծումները: Մենք երբեք ինչ-որ կլիշեների ու կարծրատիպերի գերի չենք եղել»: Լևոն Զուրաբյանը չի ցանկանում գնահատականներ տալ, ենթադրություններ անել, թե ինչու է ԲՀԿ առաջնորդը կրկին քաղաքական վերադառնալու հայտ ներկայացնում: Ասում է՝ կսպասեն բոլոր հայտերի հստակեցմանը, հետո նոր որոշումներ կկայացնեն:

Ընտրություններին ՀԱԿ ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Զուրաբյան

Հայ Ազգային Կորգրես կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերանայել է 2013-ի իր որոշումը: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ տարիքի պատճառով այլեւս չի առաջադրվի նախագահի թեկնածու: Դետեմբերի 17-ին նախատեսվում է ՀԱԿ համագումարը, որտեղ երկարաշունչ ելույթով հանդես է գալու կուսակցության առաջնորդը: Այս մասին այսօր Աժ-ում ճեպազրույցների ժամին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջիկայում պարզ կդառնա նաեւ հարցը, թե ով է գալխվորելու ԲՀԿ համամասնական ցուցակը: Հարցն արդիական է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի պատճառով: Հայտնի է, որ նա կուսակցության շարքային անդամ է, իսկ կուսալկցության եւ խմբակցության ղեկավարը Նաիրա Զոհրաբյանն է: Պարզաբանումներ կլինեն մի անի օրից՝ Աժ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցությությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ազգային վերածնունդ կուսակցության վերածված Օրինաց Երկիրն արդեն կողմնորոշվել է՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով չի գնալու: Փոխարենը՝ Մհեր Շահգելդյանի ներկայացմամբ՝ կան քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են միանալ եւ միաձուլվել «Ազգային Վերածննդին»: Հնարավո՞ր է, արդյոք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ փոփոխություններ լինեն նաեւ Հանրապետական կուսակցությունում՝ քաղաքական այդ ուժին միանան այն կուսակցությունները, որոնք ղեկավարները այս անգամ էին պատգամավոր ընտրվել Հանրապետականների ցուցակով: Այս հարցին անդրադարձել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ինչպես նաեւ հստակեցրել է, թե ով է գլխավորելու Հանրապետականների համամասնական ցուցակը: «Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է: Որեւէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը»:

Եթե Ծառուկյանը չվերադառնա, ապա կգնան ՀՀԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորի առիթով ԲՀԿ «գալա» հավաքին փոխադարձ ռեւերանսներից, կենացասացություններից հետո Աբրահամ Մանուկյանի թեւը` Շշի Մելոն, Կարամելի Հարութը եւ մնացյալք, խիստ հստակ հասկացրել են ԲՀԿ ղեկավարությանը` Նաիրա Զոհրաբյանին, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն, իրենք ԲՀԿ-ից դուրս են գալու եւ ՀՀԿ «քվոտայով»` ռեյտինգայինով են մասնակցելու ընտրություններին. Աբոն` Շենգավիթ-Մալաթիա «օկրուգում», Մելոն` Կոտայքում:

Ներքաղաքական ակտիվ վերադասավորումները շարունակվում են

Իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հստակեցման գործընթացը մոտենում է եզրագծին: Օրենքով սահմանված առաջադրումների ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ: Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, որ մենք արդեն ունենք ձեւավորված որոշակի քաղաքական պատկեր: Ներքաղաքական քննարկումների առանցքային թեմաներից մեկը ՀՀԿ-ից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն ու իր հետ մի խումբ կողմնակիցների տանելն է:  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ վերադասավորումներ են տեղի ունենում ոչ միայն իշխանական դաշտում, այլ նաեւ ընդդիմադիր եւ այս պահին ունեցած պատկերն այն է, որ գրեթե բոլոր լուրջ քաղաքական ուժերը հնարավոր դաշինքների առումով արդեն ձեւավորել են առաջնահերթություններ եւ մոտեցումներ: Ներքաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են: Վերադասավորումներ ակնհայտորեն կատարվում են ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլ նաեւ իշխող կուսակցության տարբեր թեւերի ներսում՝ նկատում է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Իշխանական եւ ընդդիմադիր դաշտի վերադասավորումներից առանցքային խոսակցության թեմաներից մեկը վերջին շրջանում դարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու փաստը: «Դրա վառ օրինակը նախկին վարչապետի հետ կապված պատմությունն է: Կարծում եմ, այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք կունենանք մի իրավիճակ, երբ այս ընտրություններն ավելի աղմկոտ կլինեն: Ես ասեմ նաեւ, որ ավելի կեղտոտ ինչ-որ PR եւ ինֆորմացիոն դաշտ մենք կունենանք առաջիկա երկու ամսվա ընթացքում»: Իշխող հանրապետական կուսակցության երեկվա ԳՄ նիստում կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրածների մասով որոշում է կայացվել: Այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի անձով պայմնավաորված, ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացրել նաեւ Արարատի մի քանի գյուղապետեր: Իշխող հանրապետականում այս ամենը համարում են բնականոն գործընթաց: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ սպասվող ընտրություններն առաջինն են սահմանադրական փոփոխություններից հետո եւ վճռորոշ  նշանակություն ունեն: Դրանք նաեւ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում: Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ ընտրությունները կանցնեն միջազգային հանրության բավականին ակտիվ ուշադրության պայմաններում: Ընտրություններում, միաժամանակ, տեխնիկական միջոցների զգալի ներգրավվածություն է լինելու: «Տեսականորեն, երեւի թե, դժվարացնելու են, այսպես կոչված, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը»: Ընտրական քարոզարշավում այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք իրենց քաղաքական ապագան տեսնում են ընդդիմադիր դաշտում, փորձելու են ամենակոշտ հայտարարություններն անել: Այս կարծիքը քաղաքագետ Սերգեյ Մինասյանն արտահայտեց՝ արձագանքելով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանն առնչվող հարցին, թե՝  յուրաքանչյուր բհկական ընտրատեղամասում աշխատելու է որպես մահապարտ՝ ձայները պահելու համար: Նման վճռականության ցուցադրումն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, պայմանավորված է մեկ հանգամանքով.«Այս պահին ոչ միայն Նաիրա Զոհրաբյանի, այլ նաեւ Ծառուկյանի դաշինքին միացող քաղաքական ուժերի գլխավոր խնդիրներից մեկը նաեւ այդ վճռականության ցուցադրումն է, որովհետեւ հասարակության մեջ եւ փորձագիտական դաշտում որոշ կարծիքներ, որոնք որ շատ դժվար է լինելու ինչ-որ ձեւով հերքելը, որ՝ ԲՀԿ-ն կամ Ծառուկյանի դաշինքը գտնվում է ինչ-որ իշխանական ազդեցության տակ»: Այն հանգամանքը, որ 15 թ-ի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանը վերադարձել է, դա արդեն իսկ նման մտահոգությունների կամ կասկածների առիթ ստեղծում է: Հետեւաբար, քաղաքագետի ձեւակերպմամբ, այս դաշտում ԲՀԿ-ի ներկայացուցիչները պիտի փորձեն ցույց տալ, որ իրենք ավելի ընդդիմադիր են, քան, այսպես ասած, ավանդական ընդդիմադիր դաշտը: Նրանք աշխատելու են գրեթե նույն ընտրազանգվածի համար պայքարում՝ նկատեց վերլուծաբանը: Արդյոք նույն մտահոգությունները կամ կասկածները կան Սեյրան Օհանյանի դաշինքի պարագայում. Սերգեյ Մինասյանի փոխանցմամբ՝ տվյալ դեպքում նկատում ենք, որ այն հետխորհրդային երկրներին բնորոշ մի քաղաքական ուժ է, որն իր մեջ ներառում է նախկի իշխանավորների, պետական կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրածների, տարբեր պատճառներով հեռացել են իշխանությունից: Այսինքն, նկատելի է, որ այս պարագայում կա նաձնական վճռականություն՝ այդ դաշտում ավելի ակտիվ աշխատելու: Իշխող հանրապետական կուսակցությունում վստահեցնում են, որ իրենք անձերի դեմ չեն պայքարելու, այլ՝ հանուն իրենց գաղափարների եւ նորմալ են վերաբերում, որ կլինեն քաղաքացիներ, նաեւ ազդեցիկ քաղաքացիներ, ովքեր չեն լինի հանրապետականի աջակիցները: Դա նորմալ է, սակայն, այն, որ այդ ամենով հանդերձ Հանրապետականը շարունակում է մնալ խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ ֆավորիտը, դա կասկածից վեր է՝ ասաց կուսակցության մամուլի խոսնակը՝ վստահեցնելով, թե իրենց համամասնական համապետական ցուցակն ու ռեյտինգային ցուցակը լինելու է շատ ներկայանալին եւ  լավ իմաստով ամենաամբիցիոզը:

«1000 դրամների» նախագիծը՝ կրկին խորհրդարանում

Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու մասին վիճահարույց օրինագիծն այսօր կրկին Աժ օրակարգում էր: Հիշեցնենք՝ ընդամենը օրեր առաջ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Չնայած պաշտպանության նախարարը քվեարկությունից առաջ նախագիծը քննադատողներին խնդրել էր «դեմ» կոճակի փոխարեն նախընտրել ձեռնպահը կամ գոնե չքվեարկել, բայց առաջին քվեարկության ժամանակ նիստին ներկա 110 պատգամավորներից 102-ը կողմ քվեարկեցին, դեմ՝  3-ը։  Օրինագծին դեմ քվեարկեցին Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախարարն այսօր կրկին հորդորել է ընդդիմախոսներին՝ «դեմ» կոճակի փոխարեն ընտրել այլընտրանքային տարբերակները:   4.5 միլիարդ դրամ. սա ակնկալվող գումարի այն չափն է, որը նախատեսվում է հավաքագրել այսպես կոչված «1000 դրամների» նախագծի պարտադիր գանձումների միջոցով: Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նպատակով ստեղծվող հիմնադրամի հարցի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կրկին թեժ մթնոլորտում էր ընթանում: Ընդդիմախոսները ներկայացնում էին տարբեր պատճառաբանություններ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը թեեւ նորմալ է ընդունում ցանկացած քննադատություն, բայց միեւնույնն է՝ անդրդվելի է օրենսդրական իր առաջին նախաձեռնությունն անցկացնելու հարցում: Նախարարը տեղեկացրեց, որ հատուցման հիմնադրամի կողմից շահութահարկ չի վճարվելու, հիմնադրամը նաեւ ազատվելու է օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարներից։ Նախարարի խոսքով՝ հատուցման հիմնադրամի վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որեւէ այլ սահմանափակում: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը եզրակացրեց՝ «ստեղծվում է պետություն՝ պետության մեջ»: Թեեւ հիմնադրամը շահույթ հետապնդող կազմակերպություն չէ, բայց օրինակ՝ կարող է թողարկել պարտատոմսեր եւ դրանից ստանալ շահույթ: Եվ նույնիսկ այս դեպքում օրենքը հետադարձ ուժ չունի: Կիրառվելու է 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացած խնդիրների վրա: Սա այն դեպքում, երբ Դանիելը դեռ սպասում է, օրինակ բերեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նախարար Վիգեն Սարգսյանը խոստովանեց՝ նախորդ դեպքերի ժամանակ վիրավորների հարցը միեւնույնն է պահելու են ուշադրության կենտրոնում: Պատգամավորներից շատերը պնդում են՝ քննարկվող նախագիծը պարզապես հասարակության վերաբերմունքն է հերոսի հանդեպ: Սրանով են բացատրում «կողմ» քվեարկելու որոշումը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաեւ կարեւորում է խնդրի ինստիտուցիոնալ լուծումը՝ անվերջ ակցիաների եւ դրամահավաքների միջոցով պահի լուծումների փոխարեն: «Հերոսին հարգելը պարտադրանքով եւ օրենքով չէ»,- հակադարձում են մյուս պատգամավորները: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր էլ պատգամավորներին հորդորեց՝ նույնիսկ եթե դեմ են, եթե քննադատում են, ամեն դեպքում չնախընտրեն «դեմ» կոճակը: Խորհուրդ տվեց՝ կարող են չքվեարկել կամ «ձեռնպահ» քվեարկել, քանի որ նախագիծը խոսում է մեր միասնականության մասին եւ նախարարն անգամ կասկած չունի, որ այս քննարկումներին միայն Հայաստանում չէ, որ հետեւում են: Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 102-ը կողմ, 3 դեմ քվեարկությամբ: Դեմ էին քվեարկել Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Երկրորդ ընթերցմամբ քվեարկության նախագիծը կդրվի արդեն վաղը կեսօրին:

Քաղաքական ուժերը դեռ բանակցում են, թեեւ ժամկետները սուղ են

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու համար ընդամենը  1 ամիս  ժամանակ ունեն: ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ դրանք պետք է ներկայացվեն  փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝  մինչ այդ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն՝ միայնա՞կ են մասնակցում ընտրություններին, թե՞ դաշինքով:   Չնայած ժամկետները սուղ են, բայց որոշումները դեռ վերջնական չեն: Հատկապես ընդդիմադիր դաշտում հնարավոր դաշնակիցների փնտրտուքը շարունակվում է : Առաջին և առայժմ միակ դաշինքը, որը պաշտոնապես հայտարարել է իր մուտքը քաղաքական դաշտ,  ընդդիմադիր երեք ուժերի՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանի», Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական համաձայնագրի» և Արամ Սարգսյանի  «Հանրապետության» միավորումն է: Եռակողմ դաշինքը, որին հիմնադիրները «Ելք» անվանումն են տվել, պատրաստվում է միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին, ավելին՝ հետագայում էլ մտածել մեկ կուսակցություն դառնալու մասին: Հենց դրանով էլ, Էդմոն Մարուքյանի կարծիքով,  «Ելքը» տարբերվելու է նախորդ բոլոր դաշինքներից: «Մենք 1, 2 կամ 3 մանդատ վերարտադրելու խնդիր չենք դնում, ուզում ենք ավելի մեծ թիմով լինենք գալիք խորհրդարանում: Դրա համար խոսում ենք հետագայում մեկ կուսկացություն դառնալու մասին: Ոչ թե հեշտ , այլ  բարդ ճանապարհն ենք ընտրել»: «Ելքը» առայժմ միակ կառուցողական նախաձեռնությունն է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Մյուսները դեռ բանակցում են կամ  սպասում հանգուցալուծումների: Օրինակ «Բարգավաճ Հայաստանում» դեռ պատասխան չի ստացել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու  հարցը: Խոստումը, սակայն, հնչել է դեռևս դեկտեմբերին խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կողմից: «Ես վստահեցնում եմ, որ ոչ շատ ուշ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանն իր մասնակցության ձևի , ֆորմատի մասին  բաց և հրապարակային կտեղեկացնի»: Գագիկ Ծառուկյանի  հայտարարությունը սակայն դեռ ուշանում է և սպասման մեջ է պահում ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլ նաև  այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Օրինակ, ԲՀԿ-ից առանձնացած «Համախմբումը» տարեվերջին չէր բացառում Ծառուկյանի վերադարձի դեպքում միավորման ինչ-որ   ձևաչափ ունենալ, այսօր խուսափում է հնարավոր դաշնակիցների  անուններ նշել: Ի դեպ, երեկ տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Ըստ տարածված  հաղորդագրության՝  վարչությունը բավարար է գնահատել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: Վարչությունը նաեւ որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ, որի անդամներից մեկն էլ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն է: ՀԱԿ-ը նույնպես հայտարարել էր բանակցությունների մասին,  արդյունքների մասին դեռ չի  հայտարարում: Բանակցությունների մեջ են  նաև «Ազատ դեմոկրատներն» ու ՀՀՇ-ն: Այստեղ նույնպես արդյունքները խոտանում են շուտով բարձրաձայնել : Շատ ավելի անորոշ է իրավիճակը «Ժառանգությունում»:  Կուսակցության առաջնորդը Հայաստանում չէ , իսկ կուսակցության անդամները տարբեր գնահատականներ են հնչեցնում: Օրինակ Ազգային ժողովում այդ կուսակցության միակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ «Ժառանգությունը» միայնակ էլ կարող է մասնակցել ընտրություններին, նույն կուսակցության մյուս փոխնախագահը՝ Արմեն Մարտիրոսյանը, հակառակ կարծիքն ունի:  Բայց մյուս ընդդիմադիրների պես փակագծեր առայժմ չի բացում:   Քաղաքական դաշտի կոալիցիոն հատվածում պատկերը շատ ավելի հստակ է. ՀՀԿ տարբեր գործիչների շուրթերով տարբեր հայտարարել է՝ նախընտրական միավորումներ ստեղծելու կարիք չի տեսնում: Դաշնակցությունը նույնպես, ըստ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, 90 տոկոսով առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ:

Որ կուսակցությունները կմիանան «Ծառուկյան» դաշինքին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ռադիոլուր»- ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) այսօր դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Հիշեցենք, որ երեկ ԲՀԿ-ն լքել է նաեւ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո): Զոհրաբյան -Ես ցավում եմ, որ Գրիգոր Գրիգորյանը և Ռուբեն Գևորգյանն  այդպիսի որոշում են կայացրել, իսկ պատճառների մասին առավել կոռեկտ  ու ճիշտ  կլինի,  որ իրենք խոսեն: Ռուբեն Գևորգյանն  ինձ համար շատ հարազատ գործընկեր է, ԲՀԿ –ի ակունքներում կանգնած անձնավորություն է, նույնը Գրիգոր Գրիգորյանի մասին կարող եմ ասել, հատկապես վերջին շրջանում նա կրթության կազմակերպական հարցերի պատասխանատուներից էր ու մարզից մարզ ընկած շատ լուրջ աշխատանք կատարեց  կուսակցության տարածքային կառույցները ամուր պահելու համար: Վերջին  մեկ շաբաթվա ընթացքում ես և մեր կուսակցական գործընկերները գրեթե ամեն օր հանդիպել ենք Գրիգոր Գրիգորյանի հետ, զրուցել ենք, փորձել ենք համոզել նրան` ետ կանգնել նման որոշումից, բայց ապարդյուն: Ռադիոլուր- Տիկին Զոհրաբյան արդյո՞ք նրանց դուրս գալը պայմանավորված է  Գագիկ Ծառուկյանի  քաղաքականություն վերադարձով Զոհրաբյան- Բացարձակապես ոչ, քանի որ իրենք երկուսն էլ ողջունել են Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն Ռադիոլուր- Արդեն հայտնի է թե՞ որ կուսակցություններն են «Ծառուկյան» դաշինքին միանում Զոհրաբյան- Քանի դեռ բանակցությունները ընթացքի մեջ են  ու որքան էլ ես տեղյակ  եմ ամբողջ գործընթացից, կոռեկտ չեմ համարում  այդ մասին խոսել. երբ ավարտվեն, այդ ժամանակ էլ կիմանաք:

12-ի փոխարեն 9 հանձնաժողով՝ ԱԺ-ում

Քանի՞ մշտական հանձնաժողով պետք է գործի 6-րդ գումարման Ազգային ժողովում: Հարցը խորհրդարանում  քննարկվում էր այսօր և ինչպես ցուց տվեց քննարկումը՝ սկզբունքային էր թե մեծամասնության, թե փոքրամասնության համար: Սահմանադրությունը նշում է խորհրդարանական մշտական  հանձնաժողովների հնարավոր առավելագույն թիվը ՝ 12: Վերջին երկու գումարումների ընթացքում հենց այդքան թվով հանձնաժողովներ էլ գործել են: Հիմա խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է օպտտիմալացնել դրանք. կրճատել քանակը՝ նկատի ունենալով թե  պատգամավորների թիվը նվազումը, թե հանձնաժողովների անհամաչափ ծանրաբեռնվածությունը:  Մասնավորապես  առաջարկվում է միավորել իրար մոտ ոլորտները՝ առողջապահությունը սոցիալականին, գյուղատնտեսությունը՝ տարածքային կառավարմանը, մարդու իրավունքները՝ պետաիրավականին: Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը նույնպես նախկինում փոքր ծանրաբեռնվածությամբ է աշխատել, 5 տարիների ընթացքում գլխադասային է եղել ընդունված 1000-ից ավելի օրենքների միայն 4 տոկոսի դեպքում, բայց ինչպես Հրայր Թովմասյանն է ասում ՝ քաղաքական որոշում է կայացվել  պահպանել այն: «Այստեղ իրոք կա քաղաքական կոմպոնենտ:  Ինչպես գիտեք, մոտ ապագայում նախատեսվում է Եվրամիության հետ քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրում։ Բացի դրանից ՝ մեր Սահմանդրության, թե օրենսդրության հիմքում եվրոպականա իրավական համակարգն ու դարա արժեքներն են»: Այսինքն, միջազգային հանրությանը վատ ուղերձ հղել չենք ուզում, բայց Հայաստանի քաղաքացիներին այդ ուղերձը հղում ենք՝ այսպես վերաձևակերպեսց ՀՀԿ-ի մոտեցումը խորհրդարանական ընդդիմությունը: Էդմոն Մարուքյանը համոզված է, որ հանձնաժողովի փակումը հետքայլ է մարդու իրավունքների պաշտպանության առումով և վատ ուղերձ  Հայաստանի քաղաքացիներին:   Բացի գաղափարական հիմնավորումներից մեկ այլ խնդիր էլ կա: Հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների պաշտոնները բաշխվում են  Դոնթի բանաձևով: Այն հաշվի է առնում խմբակցությունների քանակը և խմբակցություններում պատգամավորների թիվը:  «Ելք»-ը հաշվարկել է ու համոզվել՝ եթե հանձնաժողովները 10-ը լինեին, իրենք կարող են հավակնել հանձնաժողովի նախագահի պաշտոնին: «Ելք»-ից Արտակ Զեյնալյանը հարցը հենց այդպես էլ ձևակերպում է: «Դոնթի բանաձևով  9-ի դեպքում «Ելք»-ը հանձնաժողովի նախագահ չի ունենում: Կարող է սա արված է հենց այն նպատակով, որ Ելք դածինքը հանձնաժողովի նախագահ չունենա»: «Ելք» դաշինքը «այլընտրանքային » նախագիծ է ներկայացրել, որով  10 հանձնաժողովի առաջարկ է  և պնդում, որ մարդու իրավուքներինը գործի որպես առանձին հանձնաժողով: Խորհրդարանը պետք է ընտրություն կատարեր ՝երկու առաջարկից որին է որին է ավելի կողմ: Պարզ է, որ ՀՀԿ-ն պաշտպանելու էր նախագիծը, Ելքը՝ իրենը: Ինչ էին մտածում մյուս երկու ուժերը: «Ծառուկյանի դաշինքի անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ են 10-ին: Դաշնակցությունը այլ կերպ է հարցին մոտնենում: Արմեն Ռուստամյանն առաջարկում է  դիտարկել   իրենց 7 հոգանոց ֆրակցիայի տասնակյունից: «Մենք 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիա ենք և բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ունենալու խնդիր ունենք: Ստացվում է, որ մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, հասցնել 7-ի, որպեսզի կարողանանք բոլոր տեղերում լինել»: Եթե Արմեն Ռուստամյանը միայն ակնարկեց, որ «Ելք»-ն իր հավակնություններն է փորձում բավարարել, ապա Արմեն Աշոտյանը ուղից ասաց: «Եթե պարոն Մարուքյանը լիներ ակնառու գյուղատնտես, այլ ոչ թե իրավաբան, ուրեմն՝ մեր գործընկերները կհիմնավորեին, որ Գյուղատնտեսության հանձնաժողովը չպիտի փակվի: Եթե լիներ լավ բժիշկ, կհիմնավորեին, որ առողջապահության հանձնաժողովը չի փակվելու, դա կենսաբանական նշանակություն ունի, որովհետև մայրություն, մանկություն, հիվանդություն և այլ հարցեր կան: Ընդդիմության դերը չի պայմանավորվելու նրանով, թե մեր գործընկերները կունենան հանձնաժողովի նախագահ, թե՝ ոչ»: Երկու ուժերի առաջարկներն էլ  քվեարկվեցին: Ձայների 64 կողմ, 9 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀԿ-ի առաջարկը: «Ելք»-ի առաջարկին կողմ քվեարկեց միայն  30 պատգամավոր: Արդյունքում՝ 6-րդ գումարման խորհրդարանում կգործի 9  հանձնաժողով: Դրանցից 6-ը նախագահելու իրավունքը ՀՀԿ-ինն է, 3-ինը ՝ «Ծառուկյան» դաշինքինը: Արդեն հայտնի են նաև  հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Պետաիրավական,  մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի  ՀՀԿ-ական թեկնածուն,  Հրայր Թովմասյանն է, ֆինանսաբյուջետայինինը՝ Գագիկ Մինասյանը:  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ՀՀԿ-ն նպատակահարմար է գտել վստահեկ  Արմեն Աշտոյանին, , տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանին, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանին, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանին։ «Ծառուկյան» խմբակցությանը բաժին են հասել  հասավ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը՝ Վարդան Բոստանջյան, և տարածքային կառավարման հանձնաժողովը` նախագահի թեկնածուն  Վարդևան Գրիգորյանն է:

ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնում ընտրությունների օրը վերանայելու համար

ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնում ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը վերանայելու համար Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը Աժ-ում նախաձեռննել է ստորագրահավաք՝  ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների օրը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Համապատասծխան տեքստ-հիմնավորումը մշակել է խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրսյանը: Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 27 ստորագրություն: Ընդդիմադիրների նախաձեռնության մասին Աժ-ի դահլիճում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀ Նախագահի խոսքն այս առնչությամբ հիշեցրել է Աժ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանրապետականներն ասում են, որ ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնելը սկզբունքային չէ: Ստորագրահավաքին միանում են նաեւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները՝ հայտարարել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ թեեւ կարծում է, որ ապրիլի 2-ին ընտրություններ կազմակերպելու տարբերակը կարող է եւ ավելի օգտակար լինել: Այսպես է մեկնարկել Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանը, որը այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանն է եւ ըստ էության ընթանալու է նախընտրական շրջանում: Փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր: ԱԺ-ն չընդունեց Նիկոլ Փաշինյանի օրինագիծը. դեմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն Այսօր խորհրդարանը մերժեց օրակարգ ընդգրկել որոշ պատգամավորների հեղինակած նախագծերը, որոնք դրական եզրակացության չէին արժանացել մշտական հանձնաժողովներում: Այդպես, օրինակ, Աուդիտորական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը մերժվեց երկրորդ փորձից: Առաջին քվեարկությունից հետո նախագիծը հավաքեց անհրաժեշտ ձայն եւ պետք է ընդգրկվեր օրակարգ, բայց պատգամավորներից ոմանք պնդեցին՝ չեն հասկացել, շփոթվել են, սխալ են  քվեարկել: Աժ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ կազմակերպվում է վերաքվեարկություն: Ուղիղ մեկ ժամ տեւեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնության ճակատագրի քննարկումը՝ ընդգրկել, թե չընդգրկել օրակարգում: Պատգամավորն առաջարկում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի Հայաստանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած առանց բացառության բոլոր անձանց գույքային վիճակը եւ նրանց եկամուտների օրինականությունը: Շատերը նույնիսկ կողմնակից էին, որ նախագիծը ենթադրի հետադարձ ուժ եւ ուսումնասիրությունները սկսվեն 1991 թվականից՝ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար: Բայց այս նախագիծը նույնպես չընդգրկվեց օրակարգ, քանի որ այդպես կամեցավ պատգամավորների մեծամասնությունը կամ նիստին ներկա պատգամավորների մեծամասնությունը, որ ապահովեց 56 «դեմ» ձայնը: Մի քանի տարվա լռությունից հետո այսօր առաջին անգամ Աժ-ում որոշեց խոսել պատգամավոր Արտակ Սարգսյանը, բայց նրա բարձրախոսը պատրաստ չէր պատգամավորի այդ քայլին:  Առկա տեխնիկական խնդիրը շտկելու զուր փորձերից հետո, նա միայն դահլիճում ներկաների համար պատասխանեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին:   Միայն դահլիճում ներկաները լսեցին պատգամավորի հայտարարությունը, որ իր մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Ձեր տեղեկությունները ամբողջապես սուտ են: Գիտեք ինչի համար են տարածվում այդ տեղեկությունները, ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է պատգամավոր Արտակ Սարգսյանը: Նշենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, թե բազմաթիվ նամակներ է ստանում «Սաս» սուպերմարկետի աշխատողներից առ այն, որ իրենց ստիպում են դուրս գրվել գրանցումից եւ նորից գրանցվել այն համայնքում, որտեղ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով Աժ-ի ընտրություններին առաջադրվել Արտակ Սարգսյանը, որը հայտնի է նաեւ «Սասի Արտակ» անունով:

ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ Սվիտալսկու հայտարարության ֆոնին

Քաղաքական դաշտում շարունակում են քննարկել Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարությունները: Դեսպանի գնահատականներից մի քանիսը միանշանակ  չեն ընկալվել և արժանացել են իշխանության ներկայացուցնիչների կոշտ արձագանքին՝ որակվելով  որպես միջամտություն մեր երկրի ներքին հարցերին: Դրան էլ հաջորդել է ԵՄ  դեսպանի պատասխան արձագանքը՝ մեր ներկայությունը որևէ մեկին չենք պարտադրում: Ինչո՞վ է պայմանավորված ԵՄ ներկայացուցչի հայտարարությունների կոշտացումը, որո՞նք են ուղերձներն ու արդյոք կազդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա: Հարցերի պատասախանները «Ռադիոլուր»-ը փորձել է ստանալ խորհրդարանական ուժերից: Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել և  միջամտել մեր ներքին խնդիրներին՝ ասում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով  Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու երեկ հնչեցրած գնահատականներին: Դեսպանը հիշեցրել էր Եվրամիության ֆինանսական մեծ աջակցությունը մասնավորապես ընտրական գործընթացին, նկատել, որ այդ աջակցությունը հիմքում եղել է իշխանությունների բաց խնդրանքը,  նաև հավելել՝ եթե մեր ներկայությունը ցանկալի չէ, մենք այն որ մեկին չենք պարտադրում: «Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այնպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված, չի կարելի: Կարող են դիտարկումներ հայտնել, մեքն քննարկենք ու գնանք առաջ»: Միաժամանակ, Վահրամ Բաղդասարյանը վստահ է ` Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: Փոխարնեը Հանրապետական խմբակցության անդամ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համաձայն չէ Վահրամ Բաղդասարյանի հետ այն հարցում , թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին դիտողություններ է անում: Կոստանյանը կարծում է, որ դեսպանը կարծիք է հայտնում, իսկ կարծիքների փոխանակումը նորմալ է: «ԵՄ հետ բազմաթիվ քննարկումներ են եղել և կան, այդ թվում` նման փոխօգնության և տարբեր ծրագրեր իրականացնելու առումով, այդ քննարկումները լինում են բոլոր միջազգային կառույցների հետ, հետևաբար` կենտրոնանալ կոնկրետ այս իրավիճակի վրա, պետք չէ»: Ճիշտ նույն կերպ է մտածում Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցության ներկայացուցիչը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը  որևէ արտառոց բան չի տեսնում այն իրավիճակում, երբ ԵՄ դեսպանը դիտարկումներ է անում և կարծիքներ հայտնում: «Միակ խնդիրը, որ տեսնում եմ Սվիտալսկու ասածների մեջ, վերաբերում է ԿԸՀ-ին: Երևի իր ցանկության մասին է խոսել, մյուս հարցերում կարող է կարծիք տեսակետ հայտնել: Հայատսրարարությունների կոշտացում չեմ նկատում, կարծում է հպանցիկ պահ էր, որ փոխադարձ անհասկացողություն եղավ: Ընդհակառակը ՝ նկատում եմ հարաբերությունները խորացնելու ցանկություն, ինչի ապացույցը տարեվերջին ԵՄ-Հայաստան համաձայնագրի նախատեսվող ստորագրումն է»: Սվիտալսկին նաև  նշել էր, որ նամակաով դիմել է կառավարությունը խնդրանքով՝ թարգմանել և հրապարակել այն բոլոր ֆինանսական համաձայնագրերը, որոնք կնքվել են Հյաստանի և Եվրամիության միջև: Նրա կարծիքով՝ այդ կերպ Հայաստանի հանրությունն ավելի ամբողջական պատկերացում կունենա Եվրամիության կողմից տրամադրվող աջակցության մասին: «Այդ գումարները չէ, որ պետք է հարաբերությունների վրա ազդեն: Դրանք փոխադարձ պայմանավորվածություններով հաստատված ծրագրեր են՝ ուղղված այս կամ այն խնդրի լուծմանը: Սա ծրագիր է, որ ԵՄ-ն իրականացնում է նաև այլ երկրների հետ, բայց շեշտել միայն գումարների մասը, ես համաձայն չեմ»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում իշխանության, իր կարծիքով, ոչ համարժեք արձագանքի պատճառները: Կարծում է, որ այն հարցերը, որոնց մասին խոսում է Եվրամիության դեսպանը, նորություն չեն որևէ մեկի համար: «Այն , ինչ ասել է դեսպանը, դրա մասին մշտապես խոսել են թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները, թե հենց իրենք ՝ իշխանությունները: Այո, ընտրական համակարգը, անկատար է, այո ուսուցիչները ներգրավված են ընտրական պրոցեսների մեջ, այո, որոշ գործատուներ նվաստացնում են իրենց աշխատողներին ՝ ստիպելով ցուցակներ տրամադրել  կամ քվերակել այս կամ այն թեկնածուի օգտին: Այնպես որ, չեմ հասկանում, թե որն է այս բուռն արձագանքի պատճառը, հատկապես, որ այս դեսպանը այդ մասին միշտ է խոսել»: Նաիրա Զոհրաբյանը իշխանություններին հորդորում է հանգիստ թողնել ԵՄ դեսպանին և զբաղվել այն խնդիրներով, որոնք կանգնած են երկրի առջև ու որոնց լուծման անհարաժեշտության մասին  խոսում է ոչ միայն Սվիտալսկին, այլ նաև ընդդիմությունն ու հենց իշխանությունը:

ՍԴ դիմելու համար 27 ստորագրություն է անհրաժեշտ

Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարել է, որ  ստորագրահավաք  է սկսում ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ի ստորագրությունը: Կհաջողվի արդյոք հավաքել առնվազն 27 ստորագրություն  թե ոչ,  առայժմ պարզ չէ: Քաղաքական դաշտում ընտրությունների օրվա փոփոխության հարցի շուրջ թվացյալ համաձայնություն կա: Բայց ճանապարհները, որոնցով քաղաքական ուժերը պատկերացնում են հանգուցալուծումը, կարծես թե տարբեր են:   Գնացող խորհրդարանի անդամները մտածում են առաջիկա խորհրդարանի ձևավորումը օրինական հիմքերից սկսելու մասին: Այսպես են հիմնավորում ՍԴ դիմելու նախաձեռնությունը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Փաստարկները, որոնք  ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու իրավական հիմքերի մասին, ընդդիմադիրներին չեն համոզել: Նրանք կարծում են, որ ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: «Թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ»: Որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, նախ պետք է դիմում ստանա, իսկ որպեսզի դիում ստանա,  անհրաժեշտ է, որ դրա տակ լինի  առնվազն 27 պատգամավորի ստորագրություն:  Սա նշանակում է, որ ՀԱԿ-ի նախաձփեռնությունը պետք է պաշտպանեն ընդդիմադիր մյուս խմբակցությունները, քանի որ ՀԱԿ-ը միայն 7 պագամավոր ունի: Մյուս ընդդիմադիրները դեռ քննարկում  են հարցը: ԲՀԿ-ն, օրինակ,  երկակի մոտեցում ունի: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է՝  իրենք կողմ են իրավական գործընթացներին: «Եվ պաշտպանելու ենք սահմանադրագետների  այն վեճը, որի արդյուքնում կգան հստակ եզարակցության»: Այս մոտեցմամբ հանդերձ՝ ԲՀԿ-ն առաջարկում է կշռել , թե որն է ավելի կարևոր՝ օրվա փոփոխությունը թե ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը: Համարյա նույն դիտարկումն է անում  «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյանը: Խնդիրը ոչ նթե ձևն է, այլ բովանդակությունը՝ ասում է պատգամավորը: « Մի քիչ ձևական է, արհեստական է, որովհետև եթե ընտրությունները պետք է կեղծվեն, ապա կարևոր չէ դա կլինի ապրիլի 2-ին, թե ապրիլի 22-ին»: Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ  օրվա խորհուրդը նկատի ունենալով հենց ապրիլի 2-ին արդար ընտրություններ անցկացնելը  հարգանքի տուրք կլինի  մեր հերոսների հիշատակին: Ի դեպ  այս առաջարկը  Հակոբյանը պատրաստվում է գրավոր ներկայացնել խորհրդարանական ուժերին: Դա կլինի հատուկ հուշագիր կամ մեմորանդում, որով ընտրության մասնակից ուժերը կամրագրեն արդար ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը: «Այդ մեմորանդումը պետք է ստորագրեն բորոլրը, և առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը»: Քաղաքական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով վստահեցնում է՝ « Բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք օրը վերանայելու: Մնացածը  ձեր սահմանադարական իրավուքների շրջանակում է»: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ եղել են մասնագետների բացատրությունները տվյալ որոշման  մասին. «Բացի դրանից, հնչել է նաև ՀՀ նախագահի մոտեցումն այն մասին, որ սկզբունքային չէ խնդիրը, և քաղաքական ուժերի համաձայնության դեպքում՝ մենք պատրաստակամ ենք օրը վերանայելու»։ Այս պահին  ձևաթղթի տակ ստորագրել է 11 պատգամավոր, ՀԱԿ-ից բացի  ԲՀԿ-ի մասն կազմող Հմախմբում կուկսացության 4 պատգամավորները: ԲՀԿ-ի մյուս մասը, ինչպես նաև ՕԵԿ-ը դեռ քննարկում է հարցը: ՀՅԴ-ն հստակ գիտի, որ նախաձեռնությունը չի պաշտպանելու:

Նաիրա Զոհրաբյան. ժամանակն է հասկանալու, որ ահաբեկումը, սպառնալիքը, անձնագրի պատճե հավաքելը չեն դառնում քվե ու չեն դառնալու

Ժամանակն է հասկանալու, որ ահաբեկումը, սպառնալիքը, անձնագրի պատճե հավաքելը, գործից հանելը, գործ տալը  չեն դառնում քվե  ու չեն դառնալու, նշեց Զոհրաբյանը։

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում տիտանների կռիվ է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում տիտանների կռիվ է սպասվում, ընտրակաշառքի անհավանական թվերի մասին են խոսում, այստեղից ռեյտինգայինով առաջադրվելու են Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը։ ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, որը Լֆիկի հետ քավոր-սանիկ է, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը։

Իրավականից բարոյական. Լապշինի արտահանձնման թեման՝ խորհրդարանում

Բելառուսում Հայաստանի դեսպանի հետկանչի պահանջից մինչեւ հայտարարությունների ընդունում ու համարժեք քայլերի մշակում: Աժ բոլոր քաղաքական ուժերն առանց բացառության անտարբեր չմնացին բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման փաստից: Քննարկումը խորհրդարանում կազմակերպվեց հանպատրաստի՝ հնչեցին անհրաժեշտ քայլեր անելու տարբեր առաջարկներ՝ իրավականից մինչեւ էմոցիոնալ: Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքին Հայաստանն անպայման պետք է պատասխանի. այս կարծիքին են Աժ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը: Բայց ահա մեր դժգոհությունն արտահայտելու ձեւի առումով կա տարաձայնություն: Պատգամավորների մի մասը պահանջում են անհապաղ հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին, կա պատգամավորների մի խումբ, որոնք կարծում են՝ կարելի է օգտագործել այս պահը եւ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերոջ պահվածքից նեղանալով լքել կառույցները: Կա ավելի կոշտ տարբերակ՝ գործընթաց նախաձեռնել՝ միջազգային իրավունքները խախտելու համար այդ կառույցներից հեռացնել հենց Բելառուսին: Ամենամեղմ տարբերակը, որ այսօր առաջարկվեց խորհրդարանում, համապատասխան հայտարարության ընդունումն էր, բայց այդ տարբերակին էլ համաձայն չէ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը: Հարցի առնչությամբ ուղերձներից առաջինը հրապարակեց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ Հայաստանի ու Բելառուսի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է: Կատարվածի առիթով հրապարակեց հանձնաժողովի հայկական կողմի դիրքորոշումը: Ընդհանրապես «գործարք» բառն այսօր խորհրդարանականները շատ օգտագործեցին: Ներքին համոզմունք ունեն, որ Լապշինը Ադրբեջանում չի դատապարտվի: Այդ պետությունն ինչ- որ տարբերակ կգտնի եւ բլոգերին կարտահանձնի կամ Ռուսաստանին, կամ Իսրայելին՝ որոշակի խոստումների դիմաց: Այս կարծիքն արտահայտողներից են, օրինակ հանրապետական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ամեն ինչ ունի իր ժամանակը»,- ասում է Արտակ Զաքարյանը՝ չկիսելով գործընկերների կարծիքը, որ անհապաղ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից: Բայց ամեն դեպքում պատգամավորներից շատերը կողմնակից էին կոշտ դիրքորոշում արտահայտելուն: Իսկ վիճակից օգտվելու համար նախ պետք է հասկանալ գործի նրբությունները: Իրավական տեսանկյունից Լապշինի գործով Հայաստանը չէ, որ պետք է զբաղվի: Բլոգերը երկու այլ պետությունների քաղաքացի է եւ դիվանագիտական ու ներքին խողովակներով Հայաստանը պետք է աշխատի հենց այդ պետությունների հետ: ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի հարթակներն այս հարցում արդեն օգտագործվել են: «ԵԽԽՎ-ում տարբեր հանդիպումներում Լապշինի խնդրին մշտապես անդրադարձ եղել է»,- տեղեկացրեցին եվրոպական այդ կառույցում մեր պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ու պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: ԵԱՀԿ-ի տարբերակն օգտագործելու հնարավորությունները մատնանշեց Արտաշես Գեղամյանը: Պատգամավորները, ի դեպ, ավելորդ չեն համարում խորհրդարանական լսումներ կազմակերպելու տարբերակը:

Հերմինե Նաղդալյանը Նաիրա Զոհրաբյանին հորդորեց ժամանակից առաջ չընկնել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի առիթով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգի ընթացակարգով երկխոսություն ծավալեցին ԱԺ-ի կողմից ընտրված պաշտոնյաներին շնորհավորելու քաղաքակիրթ ավանդույթ ձևավորելու շուրջ:

Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնում

Մարզահամերգային համալիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:  Գագիկ Ծառուկյանն ընտրվեց նաև կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար: Նշենք, որ 2014թ. փետրվարից ԲՀԿ-ն գլխավորում է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, սակայն, հայտարարել էր, որ վայր կդնի նախագահի լիազորությունները:

Բոլորդ եղել եք ԱՄԷ-ում՝ ԲՀԿ առաջնորդը՝ կուսակիցներին

Մարզահամերգային համալիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: Գագիկ Ծառուկյանն ընտրվեց նաև կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար: Նշենք, որ 2014թ. փետրվարից ԲՀԿ-ն գլխավորում է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, սակայն, հայտարարել էր, որ վայր կդնի նախագահի լիազորությունները:   Մինչեւ նոր նախագահի ընտրությունը արդեն նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց,  որ 2015 թվականից հետո դժվար էր առանց Գագիկ Ծառուկյանի ղեկավարել կուսակցությունը։ Պատմեց, որ երբ լինում էր մարզերում՝ դիմավորում էին` «Ծառուկյանի կուսակցության պատգամավորները եկան» արտահայտությամբ:  Հիշեցենք, որ երկու տարի առաջ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, երբ հանրապետության նախագահը հայտարարեց, որ Ծառուկյանը քաղաքական չարիք է։ Երկու տարի անց՝ Ծառուկյանը վերադառնում է:   Սակայն մինչ կհնչեր  անունը արդեն ամբողջ դալհլիճում նստածները բարձարացրեցին ձեռքերը: Ամբիոնին մոտեցավ ԲՀԿ վերընտիր նախագահը։ Նա խոսեց ամեն ինչից՝ բացի  ընտրությունների մասնակցության ձեւաչափից։ Չասաց,  թե ովքեր են միացել Ծառուկյան դաշիքին, կամ միացել են արյոք, չխոսեց արդեն տեւական ժամանակ շրջանառվող հուշագրի ստորագրության մասին, բայց հասցրեց լրագրողներին մեղադրելն փաստերը խեղաթյուրելու մեջ։ Իսկ այս պահին թողել իր փափուկ կյանքն  ու եկել է կանգնել է  ժողովրդին կողքին: ԲՀԿ –ը առաջնորդն ասում է, որ ՀՀ-ի  առջև ծառացած խնդիրները քննարկել է տնտեսագետների ու ֆինանսիստների հետ։ Եղել եք Արաբական Միացյալ Էմիրություններում ու գիտեք՝ այնտեղ 25 տարի առաջ անապատ էր, հիմա ինչ երկիր է՝ ասաց ԲՀԿ վերընտիր նախագահը՝ մի պահ մոռանալով, որ դահլիճում նաեւ մարդիկ են, որ այնքան էլ բարեկեցիկ կյանքով չեն ապրում, ծայրը ծայրին են մի կերպ հասցնում, կամ աշխատնք չունեն։ Ավարտելով ելույթը՝ ԲՀԿ վերընտրված նախագահն իր թիմակիցներին կոչ արեց ընտրական գործընթացներում որևէ մեկին չվիրավորել։ Իսկ եթե ինչ-մեկն իրենց վիրավորի, խոստացավ «տեղը դնել»։ Նշենք, որ ԲՀԿ համագումարին ներկա էր նաև ՀՀԿ –ից հեռացած Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,և նախկին վարչապետի որդի, Արտաշատի քաղաքապետ  Արգամ Հովիկի Աբրահամյանը։ Նա, ի դեպ, չբացառեց, որ կարող է առաջադրվել ԲՀԿ- ի ռեյտինգային ցուցակով։

Իսրայելական սկանդալից մինչեւ գիտական «դեդովշչինա». քննարկում ԱԺ-ում

Խորհրդարանն այսօր ավարտել  է Բյուջե 2016-ի կատարողականի նախնական  քննարկումը մշտական հանձնաժողովներում: Փաստաթուղթը  կքննարկվի նաև նիստերի դահլիճում, քվեարկության կդրվի, իսկ այսօր պատգամավորները լսել են մշակույթի, կրթության ու գիտության ոլորտին վերաբերող հաշվետվությունները: Ամենաերկար քննարկումը ծավալվել է կրթության և գիտության հարցերի շուրջ: Պատգամավորները խոսել են ամեն ինչից ՝  բուհերում տիրող դեդովշչինայից, իսրայելական սկանդալից  մինչև էքսկուրսիաների մշակույթ ու դպրոցական պայուսակների ծանրություն:   Որևէ մեկն իրավունք չունի խաղալ երկրի հեղինակության հետ ու կասկածի տակ դնել ընդհանուր կրթության որակը ՝ ասում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայնը ՝ անդրադառնալով ոչ պետական բուհերի շուրջ ծավալված  միջազգային սկանդալին:  Իսրայելի առողջապահության նախարարությունը մոտ երկու տարի  տարբեր կասկածներ հայնտնելուց հետո  վերջերս պաշտոնապես հայտարարել է, որ չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը: «Այդ նյութերն ապացուցվելուց հետո լիցենզիոն և հավատարմագրման գործընթացները պետք է վերանայվեն: Որևէ մեկն իրավունք չունի մեր երկրի ընդհանուր կրթական որակը դնել կասկածի տակ` ընթացիկ, այժմեական խնդիրներ լուծելու համար»: Նախարարն ասում է, որ  հետամուտ են  լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը: Դրա համար էլ արդեն դիմել են Արտաքին գործերի նախարարություն, որի միջնորդությամբ պարզաբանումների են  սպասում Իսրայելի համապատասխան կառույցներից: Մասնավորապես ակնկալում են  բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին կոնկրետ տեղեկություններ ստանալ: «Եթե ապացուցվում է, որ բուհի ռեկտորն անձամբ վաճառում է վկայական, օրենսդրությամբ նախատեսված միջոցներ կան»: Մկրտչյանը կարծում է, որ այս առումով հատկապես խոցելի են մասնավոր     բուհերը,  իսկ պետականներն ավելի պաշտպանված են, քանի որ առավել մեծ վերահսկողության ներքո են: Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարությունից ամիսներ առաջ  կեղծ դիպլոմներ տալու փաստը հայտնվել էր Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում, բայց կրկին՝ Իսրայելի առողջապահության նախարարության դրդմամբ, որը  դիմել էր մեր ոստիկանությանը` խնդրելով ստուգել հայկական նմուշի փաստաթղթեր ունեցող որոշ ատամնաբույժների դիպլոմների վավերականությունը։ Արդյունքում՝ քրեական գործ էր հարուցել երեք ոչ պետական բուհերի ռեկտորների դեմ, որոնք կեղծ դիպլոմներ էին տվել դասախոսությունների չհաճախած, ընթացիկ ու ավարտական քննությունները չհանձնած անձանց, այդ թվում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ու Վրաստանի  քաղաքացիների։ Փաստորեն, եթե  չլիներ Իսրայելի առողջապահության նախարարության  ահազանգը, կրթության և գիտության նախարաությունը  ուշադրությոինց կվրիպեր  մասնավոր բուհական համակարգում կոռուպցիոն լուրջ ռիսկերի առկայությունը: « Խոսքը ոչ պետական կրթական համակարգի մի քանի բուհերի մասին է, իսկ մենք մոտ 90 հազար ուսանողություն ունենք: Չեմ կարծում, որ սա համատարած երևույթ է: Բացի այդ քրեական գործերը մինչև այդ էին հարուցվել, սա նույնպես նշանակում է, որ կկարողանանք կանխել այս երևույթը»: Իսրայելական սկանդալը դեռ պետք է հանգուցալուծվի և արդյունքներին պետք է սպասել: Մինչև դա Նաիրա Զոհրաբյանը նախարարության առաջարկում է զբաղվել մեկ այլ հարցով:  Ծառուկյան դաշինքի  քարտուղարը  պնդում է՝ գիտական համակարգում «դեդովշչինա» կա: «Նայեք, մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր ըստ օրենքի՝ իրավունք չունեն, բայց 10 տեղ աշխատում են: Իշխանություններին հաճո ռեկտորները մնում են իրենց պաշտոններում, մյուսները թոշակի են ուղարկվում:  Մարդը պիտի հասկանա, որ «դեդովշչինա» չի, մարդը ազատ ոճի պրոֆեսոր չի, որ երբ ուզի գնա, երբ ուզի գա»: Մինչ համապատասխան օրենքը կընդունվի, նաիրա զոհրաբյանն իր գործընկերներ  պատգամավորներից նրանց, ովքեր ընդգրկված են բուհական խորհուրդներում դուրս գալ  դրանց կազմերից ու չխանգարել դրանց աշխատանքին: Թե քանիսին է կոչը վերաբերում և քանիսը կհետևեն հորդորին, կհետևենք առաջիկայում, իսկ այսօր տեղեկացանք, որ նախարարն արդեն երկու շրջաբերական է ուղարկել բուհերի ռեկտորներին: Առաջինով ուզում է տեղեկանալ,  թե ինչ զբաղվածություն ունեն ամբիոնի վարիչները, երկրորդով հորդորում է կարգի բերել ադմինստրատիվ մասը: «Խնդիրն, օրինակ,  պրոռեկտորների շքերթը կրճատելն է: 4000 ուսանող ունեցող բուհը չի կարող  5 պրոռեկտոր ունենալ»: Բուհերը նախարարի շրջաբերականն են ստացել, իսկ Գիտության պետական կոմիտեի նախագահն էլ  տեղեկացել է, որ իր վերջին որոշումներից մեկից հետո 70–ն անց գիտնականները ստորագրահավաք են սկսել:  Նրանք անհանգստացած են այն որոշումից, ըստ որի  այլևս  չեն կարող ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը: Այսօր Ազգային ժողովում Սամվել Հարությունյանն ասաց, որ ստորագրահավաքը ոչինչ չի փոխելու, քանի որ որոշումը նպատակ ունի նպաստել սահում սերնդափոխությանը,  բացի դրանից՝ 70 տարեկաններին աշխատանքի իրավունքից չի  զրկում: Ի դեպ, գիտպետկոմի ղեկավարը չափազանցված է գնահատում նաև տեսակետը, թե երիտասրադների գիտության ոլորտը չի գրավում: Անդրադառնալով գիտնականների պնդումներին, թե  արտասահմանում նման սահմանափակումներ  չկն,  Սամվել Հարությունյանն Ֆլորենցիայում աշխատելու իր փորձն է օրինակ բերում: Ասում է՝  Իտալիայում 65-ից բարձր գիտնականները  դադարում են լինել ամբիոնի վարիչ, դեկան, ծրագրի ղեկավար և զբաղվում են գիտական աշխատանքով։ Վերջում  տարակուսում է`եթե գիտնականն այդ տարիքում իրեն արժանի գոնե մեկ հետնորդ չի պատրաստել, ուրեմն զուր ժամանակ է վատնել:

Նարեկ Գալստյանը կազմավորվող «Ծառուկյան» դաշինքում մեծ է համարում Հովիկ Աբրահամյանի դերակատարությունը

ՍԴՀԿ ատենապետը խոր համոզմունք հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ձևավորման փուլում մամուլում որոշ հրապարակումների հետեւում է կանգնած եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հայտնի է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Հայտնի է «Ծառուկյան » դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։ Առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ տեղում՝ Ւշխան Զաքարյանը (Վերահսկիչ պալատի նախկին նախագահ), երրորդում՝ Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար), չորրորդում՝ Վարդան Բոստանջյան (տնտեսագետ), այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)։

Հայտնի է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Հայտնի է «Ծառուկյան » դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։ Առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդ տեղում՝ Ւշխան Զաքարյանը (Վերահսկիչ պալատի նախկին նախագահ), երրորդում՝ Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար), չորրորդում՝ Վարդան Բոստանջյան (տնտեսագետ), այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)։ Ցուցակի երկրորդ հնգյակը գլխավորում է  Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ վարչության անդամ), 7–րդ տեղում Տիգրան Ուրիխանյանն է (ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ), 8–րդում՝ Ւվետա Տոնոյանը (Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը), 9–րդում՝ Արգամ Աբրահամյանը (Արարատի քաղաքապետը)։ Տասնյակը եզրափակում է Վարդեւան Գրիգորյանը (Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր)։ Նշենք, որ Վարդան Ղուկասյանը, Վարդեւան  Գրիգորյանն ու Արգամ Աբրահամյանն առաջադրվելու են տարածքային ցուցակով։

Տիկին Զոհրաբյան ջան, Ձեր ձայնալարերը այդքան մի ծանրաբեռնեք, երբ հանգիստ եք խոսում, շատ ավելի հաճելի է. Նաղդալյան

Տիկին Զոհրաբյան, երբ դուք հանգիստ եք խոսում, շատ ավելի հաճելի է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանի Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի լույթին այսպես արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ովքեր կղեկավարեն ԱԺ հանձնաժողովները

ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների 9 նախագահներին: Ըստ այդմ՝ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կղեկավարի ՀՀԿ խմբակցությունն առաջարկած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած Նաիրա Զոհրաբյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը: Վարդան Բոստանջյանը, ում առաջադրել էր «Ծառուկյան» դաշինքը, կղեկավարի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը: Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը: Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը: Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի Վարդևան Գրիգորյան: Եվ  ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Գագիկ Մինասյանը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը

Ձայների 77 կողմ,  3 դեմ հարաբերակցությամբ  խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ թույլատրող նախագիծը: Սևանից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակը սահմանված է օրենքով: Կառավարությունն առաջարկում է  փոփոխություն կատարել  և ամրագրված 170 մլն-ը 2017 թվականին դարձնել 270 մլն խորանարդ մետր:  Նպատակն, ըստ գործադիրի,  ոռոգման  համար անհրաժեշտ ջրաքանակի դեֆիցիտը լրացնելն  է, իսկ պատճառը՝ 2017-ի  սակավաջրությունը: Ջրային տնտեսության  պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասել է, որ լրացուցիչ ջրառն  անհրաժեշտություն է և թույլ կտա լուծել մոտ 130 հազար տնտեսությունների ոռոգման խնդիրը:  Նախագծին կողմ են քվեարկել կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴն, նաև ընդդիմադիր Ծառուկյան դաշինքը: Ելք խմբակցությունը դեմ է քվեարկել ու հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել օրենքի սահմանադրականությունը: Մինչ Սևանի ափին հանգստանալը եղանակով պայմանավորված ավելի ու ավելի գրավիչ է դառնում, կառավարությունը  Սևանին վերաբերող այլ ՝ հանգստին չվերաբերող  առաջարկ է անում.  ծրագրում է  ավելացնել լճից բաց թողնվող ջրի ծավալը:  Թե ինչքան ջուր կարել է ամեն տարի վերցնել Սևանից, ամրագրված է օրենքով: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքը, որ ընդունվել է 2011-ին, սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Սևանից կարող է ոչ ավելի, քան 170 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնվել: «Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել օրենքում և  2017-ին 100 մլն խորևանարդ մետրով ավելացնել Սևանից բաց թողնվող ջրի քանակը»: Առաջարկը վերաբերում է միայն 2017-ին: Ջրային տնտեսության  պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասում է՝ այս քայլին  կառավարությանը    ստիպում է գնալ գետերի ու ջրամբարների սակավաջրությունը:  Հիմնական նպատակը 130 հազար հողօգտագործող տնտեսություններին ոռոգման հարցում օգնելն է: Իսկ որն է առաջարկի բնապահպանական արժեքը: Նաիրա Զոհրաբյանին միայն այս հարցը չէր, որ հետաքրքում էր: «Հասկանալի չէ, թե ինչու եք դուք ներկայացնում նախագիծը և ոչ բնապահպանության նախարարը»: Կառավարությունը խոստանում է լրացուցիչ ջրառի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ապահովել. Ջրպետկոմ-ն, օրինակ,   յուրաքանչյուր տասնօրյակը մեկ պետք է  բաց թողնված լրացուցիչ ջրաքանակի կառավարման մասին հաշվետվություն ներկայացնի: Բացի դրանից ՝ կառավարությունն այս անգամ  մեկ այլ նորմաուծության կգնա՝  կփորձի լրացուցիչ ջրառն ուղղել նաև հոսանքի արտադրությանը՝ դրանից մոտ 2-2.5 մլդ դրամ լրացուցիչ գումար ակնկալելով: Կառավարությունն այս ամենը թվարկում է, բայց բնապահպանական կազմակերպությունները, միևնույնն է,  դեմ են նախաձեռնությանը  ռիսկեր ու վտանգներ են տեսնում: ՀՀԿ-ից Արման Սաղաթելյանը կառավարությանը պարզապես հորդորում է՝ եթե անգամ ընդհանուր հայտարարի գալը հնարավոր չէ, առնվազն անհրաժեշտ է, որ նման հարցերի  շուրջ քննարկումները ավելի վաղ սկսվեն, քան նիտերի դահլիճում ծավալվելը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքն ընդունվել է 2001-ին:  Ընդունումից ի վեր փոփոխվել է  4 անգամ՝ այդքան անգամ էլ  վերաբերելով լրացուցիչ ջրառին: Ճգնաժամային եղել է  հատկապես 2008 թվականը, երբ կառավարությունը ստիպված երկու փոփոխություն է կատարել:  Նախ՝ լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է սահմանվել 240 մլն մ3-ը: Հետո նոր փոփոխությամբ օրենքում «240» թիվը փոխարինվել է  «360»-ով: Եվս մի փոփոխություն կատարվել է 2012 թվականին և  Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է uահմանվել մինչեւ 320 մլն մ3: Վերջին փոփոխությունը եղել  է 2014 -ին և կառավարությունը մինչեւ 270 մլն մ3 ջուր բաց թողելու թույլատրություն է ստացել, ճիշտ այնքան, որքան այս անգամ: Ջրային կոմիտեի նախագահը թվեր է նշում, համաձայն  որոնց լրացուցիչ ջրառները Սևանի մակարդակի բարձրացման ծրագրի վրա չեն ազդել: «2002 թվականին ընդունվել է 30 տարվա ծրագիր, որ մինչև 2031թ. Սևանի մակարդակը բարձրացվի 6 մետրով: 2002թ-ին նիշը եղել է 1896 սմ, 32 մմ, այսօր ունենք 1900 սմ, 91 մմ: Մենք ունենք 4 մետրից ավել աճ, և շեմը, որը դրվել է հաջորդ 15 տարիներին հասնելու համար, մեր կանխատեսումներով, հասնելու ենք շատ ավելի շուտ, քան նախատեսված է»: Հենց այս փաստը հիմք ընդունելով էլ ՀՅԴ-ն չի հասկանում բնապահպանական կառույցների՝ SOS հնչեցնելն ու իրավիճակն աղետալի որակելը:   Սևանը ոչ միայն էկոհամակարգ է, այլև խորհրդանիշ՝ ասում է  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ու մինչև տեղեկացնելը, թե դաշնակցությունն ինչպես է քվերակելու մի պարզաբանում անում: ՀՀԿ-ի դիրքորոշումը շարադրվեց հին հունական ոճով: Համենայն դեպս այդպես բնորոշեց իր ելույթի տրամաբանությունը Էդուարդ Շարմազանովը: Եվ եզրափակումը ՝ արդեն առանց հունական ոճի: Սևանի մասին   ձոներ ասելու փոխարեն պետք է գործ անել՝ սա արդեն Ծառուկյան դաշինքից Վարդան Բոստանջյանի մոտեցումն է: Հիշեցնելով  Սևանի մասին օրենքի ընդունմանն  իր մասնակցությունը ՝ պատգամավորը թվարկեց օրենքի խնդրահարույց կետերը: Բոստանջյանն անհասկանալի է համարում նախագծում առկա «լրացուցիչ վճարներ» ձևակերպումը, ռիսկային է գնահատում այդ վճարների՝ արտաբյուջետային ֆոնդ գնալը, ընդհանուր առմամբ հակասահմանադրական կետեր է տեսնում, բայց այսպիսի եզրահանգում է անում: Նույն հակասահմանադրականությունը օրենքում տեսնում է նաև  Ելք խմբակցությունը ու այդ մոտեցումն, ի տարբերություն Ծառուկյան դաշինքին, նրանց ստիպում է դեմ քվերակել նախագծին: Արտակ Զեյնալյանը ոչ միայն հայտարարեց այս մասին, այլև հորդորեց միանալ իրենց: « Մենք համոզված ենք, որ 130 հազար շահառուների հողատարածքների ոռոգման հարցը կարելի էր լուծել այլ եղանակով: Մենք կարծում ենք, որ նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ, այն Սահմանադրությանը հակասող դրույթներ է պարունակում: Մենք դեմ ենք քվեարկում այս օրենքին: Միևնույն ժամանակ կոչ եմ անում իմ գործընկերներին աջակցել մեզ Սահմանադրական դատարան դիմելու հարցում»: Նախագիծն ընդունվեց ընդունվեց ձայների 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին «Ելք» խմբակցության՝ նիստին  ներկա 3 պատգամավորները:

Նախընտրական ցուցակներն ուրվագծված են

ՀՅԴ-ն նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Դավիթ Լոքյանը: Ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է: Դաշնակցությունում պնդում են, որ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր: Ընտրությունների են գնում՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած: «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես մեկ քաղաքական կազմակերպություն: Ցուցակը բաղկացած է 300 հոգուց: Սա օրենքով սահմանված թույլատրելի շեմն է: Ցուցակում ռեյտինգային 164 թեկնածու է, 136 թեկնածու էլ  համամասնական ընտրակարգով: Առաջին երեք համարներն են՝  Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան: Ընտրություններին կուսակցությունը մասնակցելու  է  մի քանի կարգախոսներով: Դրանցից մեկն է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվերակիր հանուն վերածննդի»: Այսօր ԿԸՀ ներկայանալուց առաջ իր ցուցակները հրապարակեց նաեւ «Ծառուկյան դաշինք»-ը: Այս դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Այս դաշինքի վեցերորդ հորիզոնականում «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է, յոթերորդում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ցուցակի 9-րդ հորիզոնականում տեղ է գտել նաեւ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված են  դաշինքում: Դեմկուսի նախընտրական ցուցակում ընգրկված են ոչ միայն կուսակցականները, այլև ՀԴԿ-ի գաղափարները կիսող  անկուսակցականներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, երկրորդ տեղում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, իսկ երրորդում ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանը: Այսօր հրապարակվեց նաեւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը: Նախընտրական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդում՝  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակի երկրորդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը գլախավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանն է, երկրորդ կին թեկնածուն՝  կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Օհանյան – Րաֆֆի — Օսկանյան դաշինքի նախընտրական ցուցակը, թերեւս, մինչեւ ամենավերջին պահը վերջանական որոշված չէր: Երեկ փաստաթղթային վերջնական ստուգումներ են անցկացվել եւ ամփոփվել: Այսօր էլ ցուցակների վերջնաժամկետին փաստաթղթերը ներկյացվել են ԿԸՀ: «Ելք» դաշինքը փակ քվեարկության արդյունքներով է որոշել համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյանը եւ  Նիկոլ Փաշինյանը։

ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 9 քաղաքական ուժ

Ռադիոլուրի 18.00- ի թողարկումից հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում են՝ 1.Սեյրան  Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան 4. Էլինար  Վարդանյան 5. Վահագն  Հովհաննիսյան 6. Անդրանիկ Թևանյան 7. Ստեփան Մարգարյան 8. Սուսաննա Մուրադյան 9. Գեղամ Նազարյան 10. Գառնիկ  Սահակյան 11. Րաֆֆի  Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան 4. Արա Բաբլոյան 5. Արմեն Ամիրյան 6. Արմեն Աշոտյան 7. Էդուարդ Շարմազանով 8. Մարգարիտ Եսայան 9. Սամվել Ֆարմանյան 10. Կարեն Ավագյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան 4 ՎարդաՆ Բոստանջյան 5 Միքայել Մելքումյան 6 Արարատ Զուրաբյան 7 Տիգրան Ուրիխանյան 8 Իվետա Տոնոյան 9 Արգամ Աբրահամյան 10 Վարդևան Գրիգորյան «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան 4. Զոյա Թադևոսյան 5. Արամ Մանուկյան 6. Գագիկ Ջհանգիրյան 7. Վահագն Խաչատրյան 8. Լիդա Մելիքյան 9. Դավիթ Մաթևոսյան 10. Ստեփան Մինասյան «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Լոքյան Դավիթ 4. Կյուրեղյան Արմենուհի 5. Մկրտչյան Լևոն 6 .Արծվիկ Մինասյան 7.Բաբայան Արմեն 8. Առաքելյան Ռուզաննա 9. Սպարտակ Սեյրանյան 10.Մանուկյան Միքայել «Ելք» դաշինքի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են՝ 1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան 4. Մանե Թանդիլյան 5. Սասուն Միքայելյան 6.Արտակ Զեյնալյան 7.Լենա Նազարյան 8. Հայկ Կոնջոլյան 9. Արայիկ Հարությունյան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին 7 անդամներն են՝ 1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան 4. Հովհաննես Մարգարյան 5. Էդգար Առաքելյան 6. Մարինե Քոչարյան 7. Արթուր Միսակյան Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը՝ 1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան 4. Մառա Շահինյան 5. Համլետ Դանիելյան «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝ 1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3 Ստյոպա Սաֆարյան 4. Անահիտ Բախշյան 5. Մասիս Այվազյան 6. Անժելա Խաչատրյան 7. Արմեն Առաքելյան 8. Սոնա Մինասյան 9. Նարեկ Այվազյան 10. Գագիկ Բաղդասարյան

ՏԻՄ ընտրությունների առաջադրումները լուրջ մրցակցություն չեն խոստանում

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանց մի մասում՝ 17-ում,  համայնքի բնակիչները  միայն ավագանու անդամներ կընտրեն, 15-ում՝  միայն համանքի ղեկավարներ, 37 էլ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ կլինեն: Որոշներում ընտրություններն արտահերթ  են՝ պայմանավորված  համայնքների  խոշորացմամբ։  Սա ՏԻՄ ընտրությունների թվային պատկերն է: Իսկ քաղաքական պատկերին, ըստ առաջադրումների, մեծ մրցակցություն չի խոստանում։ Համայնքի ղեկավարի թեկնածուներ հիմնականում առաջադրել է իշխող կուսակցությունը, ՀՅԴ-ն ու Բարգավաճ Հայաստանը որոշել են պայքարել միայն մի քանի համայնքներում, իսկ «Ելք»-ն ընդհանրապես թեկնածու չի առաջադրել։ Մի քանի օրից Հայաստանում ՏԻՄ  ընտրություններ են: Դրանք, որպես կանոն թեժ պայքար ու սուր մրցակցություն առաջացնում են միայն  տեղերում: Առաջիկա ընտրությունների քաղաքական քարտեզը, սակայն,  ըստ առաջադրումների,   մեծ մրցակցություն չի խոստանում: Ավելին՝ հուշում է, որ  մրցակցությունը ոչ այնքան միջկուսկացական, որքան ներկուսակցական կլինի: Ընտրությունների սպասող 52 համայնքում  ղեկավար դառնալուն հավակնում է   135 թեկնածու: Նրանց կեսից ավելիին՝ 67-ին ,  առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը , միայն 6-ին՝ «Բարգավաճ Հայաստան»-ը , ընդամենը 4-ին էլ ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը : Ի դեպ, 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական է ու նրանց մեծ մասին նունպես սատարում  է իշխող կուսակցությունը: Այս  վիճակագրությունը միայն   հաստատում  է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում պայքարը ոչ թե ընդդիմություն- իշխանություն, այլ իշխանություն –իշխանություն հարթությունում է: Շատ են համայնքները, որտեղ միմյանց դեմ պայքարելու են միայն ՀՀԿ ներկայացուցիչները:   Այդպիսի իրավիճակ է, օրինակ, Վարդենիսում ու Բերդում:  ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է՝  այդ համայնքներում իշխող կուսակցությունը տեղ է  թողել ազատ ներկուսակցական մրցակցության համար, իսկ ընդդիմադիրների անտարբերությունը ՀՀԿ-ին  զարմացնում է: «Զարմանալի է, որ բացի Հանրապետական կուսակցությունից, առաջադրվել են համայնքապետի թեկնածուներ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և ՀՅ Դաշնակցությունից՝ գոնե մինչ օրս։ Եվ այս իմաստով, որ աստիճանաբար ընդդիմադիր ուժեր են ավելանում, քաղաքական կուսակցություններ են ավելանում, մեզ համար անհասկանալի է, թե քաղաքական ուժերը, ովքեր ուզում են ունենալ լուրջ դերակատարում կամ հավակնում են ունենալ որևէ քաղաքական դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում, ինչպե՞ս են առանց ՏԻՄ ընտրությունների պատրաստվում որևէ դերակատարում ունենալ: Բայց մենք ունենք այն, ինչ որ ունենք»։ Փորձագետները համոզված են, որ ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրներ չեն մասնակցում ռեսուրսների բացակայության , կայացած մարզային կառույցներ չունենալու պատճառով: ԲՀԿ-ն այդ խնդիրը կարծես թե չունի, բայց ընտրություններին համեստ ներկայություն է ապահովել՝  52  համայնքներից միայն 6-ում ղեկավարի թեկնածու առաջադրելով:  Մեր դիտարկմանը, սակայն, թե 6 թեկնածուով հանդես գալը համեստ մասնակցություն է, Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ: Ի դեպ, «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցի պահին Զոհրաբյանը ԲՀԿ-ի առաջադրած  թեկնածուներից մեկի քարոզարշավին էր մասնակցում: «Համաձայն չեմ, քանի որ նշում եք միայն այն թեկնածուներին, որոնց կուսակցությունն է առաջադրել: Բայց կան  ինքնաառաջադրված բազմաթիվ թեկնածուներ էլ, որոնց անվան դիմաց ԲՀԿ նշումը թեև չկա, բայց մեր կուսակցությունը նրանց սատարում է»: Ոչ միայն թեկնածու առաջադրելը, այլև  ինքաառաջդրվածներից մի քանիսիսն սատարելը  մարտավարական ընտրություն է՝ ասում է Նաիրի Զոհրաբյանը, իսկ ընդհանուր առմամբ ընդդիմության պասիվ մասնակցությունը հայտնի պատճառներով է բացատրում՝ ֆինանսական ռեսուրսների բացակայություն, չկայացած կառույցներ տեղերում: Հավելում է, որ ԲՀԿ-ն այդ խնդիրները չունի, բայց նաև չի առաջնորդվում մասնակցել մասնակցելու համար սկզբունքով: «Մեզ համար որևէ ընտրություն օլիմպիական մրցավազք չէ:  «Կարևորը մասնակցությունն է»  սկզբունքով մենք չենք առաջնորդվում: Առաջադրել ենք թեկնածուներ այն տարածքներում, որտեղ ունենք մրցունակ թեկնածուներ ու հաղթելու մեծ շանսեր»: Ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ելք» դաշինքը, առաջիկա ՏԻՄ ընտրություններին   ընդհանրապես թեկնածուներ չի առաջադրել: Քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասում են, որ այս փուլում կենտրոնացել են հանձնաժողովների անդամներ ապահովելու վրա: Որպես խորհրդարանական ուժ առաջին անգամ  մասնակցելու են ընտրական հանձնաժողովների ձևավորմանը: Իսկ թեկնածուներ առաջադրելու հարցում այս փուլում պատրաստ չեն՝ ասում է խմբկացության անդմաներից Լենա Նազարյանը, իսկ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատճառներն է նշում: «Այդ արդյունքների խորը վերլուծությամբ հանգել ենք այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ են կառուցվածքային լուրջ փոփոխություններ: Այս փուլում որոշել ենք չմասնակցել ու մեր ուժերը կենտրոնացնել հաջորդ ընտրությունների վրա»: Վիճակագրական մի քանի տվյալ էլ. ընտրությունների սպասող 52 համայնքների ուղիղ կեսում ՝ 26-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական, 5 համայնքում` 3-ական թեկնածու: Ամենամրցակցային համայքները 3-ն են՝ 5 թեկնածու կպայքարի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ,  6-ական թեկնածու էլ՝  Շիրակի մարզի Ախուրյան ու Անի համայնքներում:

Միջանձնայի՞ն հարաբերություններ ռեյտինգային ընտրատարածքներում

Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ երեկ դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում: Որոշ լրատվամիջոցներ փոխանցել են, որ նախնական տեղեկություններով դանակահարվածը ԲՀԿ‐ի մարզային կառույցի ներկայացուցիչ է, իսկ դանակահարողը ՀՀԿ‐ի շտաբից: Դեպքի հետ կապված այսօր հայտարարություն է տարածել Ոստիկանությունը՝ շեշտելով, որ մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվել է զանգվածային լրատվամիջոցներում, ինչի արդյունքում կատարվածը հանրային հնչողություն է ստացել որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում: Անձնակա՞ն, թե՞ միջկուսակցական խնդիրներ-հարցերին այսօր արձագանքել են նաեւ քաղաքական գործիչները:   Երեկ Մասիսում կատարվածի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ Ոստիկանությունը հաստատում է, որ ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից այն մասին, որ որովայնի շրջանում վնասվածք ստացած քաղաքացի է իրենց մոտ տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն այժմ պարզում է տվյալ անձի վնասվածք ստանալու հանգամանքները: Պարզվել է, որ դանակահարվածը 23 տարեկան Ադամյան Աբրահամն է: Հաղորդագրության մեջ Ոստիկանությունը նաեւ տեղեկացնում է, որ կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով: Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում: Կատարվածին այսօր անդրադարձան նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովն ու ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Մասիսում տեղի ունեցած դանակահարության եւ ցանկացած իրավախախտման գործով պիտի իրավապահները զբաղվեն: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, անդրադառնալով կատարվածին պնդեց, թե տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի. ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, սակայն, ճիշտ չի համարում Նաիրա Զոհրաբյանի կողմից արվող նման պնդումները: Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանն արդեն հերքել է, որ տվյալ միջադեպն իր հետ որեւէ կապ ունի: Ասվածը նաեւ վերաբերում է բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապատեղեկատվություն տարածել՝ հավելեց Էդուարդ Շարմազանովը՝ վստահեցնելով, որ որպես իշխանություն հանրապետականն անելու ամեն հնարավորը, որ այս ընտրությունները լինեն օրինականության սահմաններում: Որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ վիրավորում ստացած քաղաքացուն Մասիսի ԲԿ‐ում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Էրեբունի ԲԿ‐ից էլ տեղեկացանք, որ Աբրահամ Ադամյանը վիրահատվել է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին: Ծառուկյան դաշինքն ասել է եւ շարունակելու է անել ամեն հնարավորը՝ ընտրությունները բացառապես քաղաքական դաշտում պահելու համար՝ հավելեց Նաիրա Զոհրաբյանը: Նա շեշտեց, թե ցանկացած քայլ ունի բումերանգի էֆեկտ: Նախընտրական պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ արդեն նման մի քանի միջադեպեր են գրանցվել, որոնց գլխավոր դերում հանրապետականներն են՝ մեկ այս, մեկ այն ուժի ներկայացուցչի ու նաեւ իրար դեմ: Այս դիտարկմանն ի պատասխան Էդուրդ Շարմազանովը շեշտեց, թե 98-ից ի վեր գլխավոր դերում հանրապետականն է, քանի որ իշխանություն է: Արհեստականորեն կրքերը բորբոքելուց զերծ մնալու կոչ է հղել նաեւ Ոստիկանությունը: Ոստիկանությունը քաղաքական ուժերի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ է անում զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից՝ եզրափակվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

ԱԺ այսօրվա քննարկումները՝ նաեւ բանակի խնդիրներն էին

Պատգամավորներն այսօր շարունակել են իրենց աշխատանքը՝ ավարտին էին հասցնում  խորհրդարանի մշտական հանձնաժողովները ձեւավորումը: Այսօր դրանց ղեկավարների նախընտրական ելույթներն էին եւ պարզաբանումները` ամենահնչեղ հարցերին: Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել է՝ հասնելով 9-ի: Այս խորհրդարանում հանրապետականը կղեկավարի 6, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով: Դաշնակցությունն ու «Ելքն» այս հարցում մնացին ձեռնունայն:  Նախորդ գումարման խորհրդարանից իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ձեւափոխված եւ միավորված առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի երկրորդ հատվածը նորություն չէ Հակոբ Հակոբյանի համար: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բաժին հասավ Արմեն Աշոտյանին, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանին, պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանին: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը կղեկավարի ծառուկյանական Վարդեւան Գրիգորյանը, նույն խմբակցությունից տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ այս անգամ կզբաղվի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով: Նորընտիր խորհրդարանի աշխատանքի արդեն երրորդ օրը  միանգամից բարձրացվեց նախընտրական շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային միջոցների կամայական ծախսերի հարցը: «Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հարցն ուղղեց տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանին: Հանրության համար ամենաուշագրավ եւ սրտացավ քննարկումը թերեւս պաշտպանական եւ անվտանգության խնդիրների հետ էր կապված: «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը եւ Գեւորգ Գորգիսյանը անդրադարձան ԶՈՒ-ում տիրող իրավիճակին: Կորյուն Նահապետյանը, ով նախորդ 5 տարիների ընթացքում ղեկավարել է նույն հանձնաժողովը, հարցերը չափազանցված համարեց: Տարբեր հարցերի շուրջ վերահսկողություն իրականացնելու առումով այս անգամ հանձնաժողովների ղեկավարները խոսում են ավելի վստահ, քանի որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովներին տրվել են վերահսկողական լուրջ լիազորություններ: Այս հարցի շրջանակներում պատգամավոր Շուշան Պետրոսյանին առավելապես անհանգստացնում է ԶԼՄ-ների աշխատանքը, նրանց կողմից «ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների անզգույշ հրապարակումներին»: Նա առաջարկում է օրենսդրական կարգավորումներով լուծել այդ խնդիրը: Անհարկի խստացումներին Կորյուն Նահապետյանը կողմ չէ: Ընդունում է, որ վերջին տարիներին անզգույշ հրապարակումների թիվը նվազել է, բայց դեռեւս խնդիրն առկա է։ Այս քննարկման ժամանակ չէր կարող չհնչել նաեւ քառօրյա պատերազմի հետ կապված հարցը՝ որքանով էինք պատրաստ եւ որքանով էինք տեղյակ խնդիրներին, որոնք ակնառու երեւացին հենց ապրիլին: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝ Արցախի առաջնագիծ այցերի ժամանակ նկատել են այն նշանակալի աշխատանքները, որոնք կատարվել են առաջնագծում՝ ինչպես ամրաշինական, այնպես էլ Զինված ուժերում տեխնիկական հագեցվածության բարելավման առումով: Պատգամավորը սակայն հստակեցրեց. «Կան որոշակի աշխատանքներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով հարցի էությանը»:

Երկրի Մայր օրենքը պոլի շոր են սարքել. «Ծառուկյան» դաշինքը լքեց նիստերի դահլիճը

Երեկ ԱԺ-ն ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց՝ խախտելով օրենքներն ու Սահմանադրությունն՝ ընդունեցին անօրինական որոշումներ, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հրապարակ». Մարգարիտ Եսայանը կդառնա կրթության հանձնաժողովի փոխնախագահ, ինչից նեղվել են Կարինե Աճեմյանն ու Ռուզաննա Մուրադյանը

«ԱԺ-ում սենյակների ու մեքենաների բաշխմանը հաջորդել է հանձնաժողովների համար պայքարը: Կրճատվող հանձնաժողովների նախկին անդամները պետք է նորերում ընդգրկվեն: Մարգարիտ Եսայանը, օրինակ, հայտարարեց, որ սխալ էր մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատելը, որի փոխնախագահն էր ինքը, ասաց, որ որոշ հանձնաժողովներ պարապ էին և կրճատման ենթակա՝ ակնարկելով Նաիրա Զոհրաբյանի եվրաինտեգրման հանձնաժողովը:

Ն. Զոհրաբյանն արդեն իր ղեկավարած հանձնաժողովի նիստից բացակայածների աշխատավարձերը կրճատելու հիմքերն ուղարկել է ԱԺ նախագահին

ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իր գլխավորած հանձնաժողովի նիստերից բացակայությունների հարցին, նկատեց, որ դա ո՛չ իր, ո՛չ էլ որևէ հանձնաժողովի նախագահի հարցն է, դա օրենքի պահանջ է: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀԿ–ական պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի կամ Արկադի Համբարձումյանին համար հոգեհարազատ է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, վերջինս առաջարկեց այս հարցը ուղղել հենց այդ պատգամավորներին, քանի որ ինքը նրանց մոտիվացիաներից ու մղումներից տեղյակ չէ:

Արցախում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը

Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը և Աղվան Վարդանյանը:

«Հրապարակ». ԱԺ-ում պետհամարանիշների բաշխումն այնքան էլ հարթ չի անցնում. հանձնաժողովների նախագահները հրաժարվում են 13 թիվը պարունակող համարից

«Ազգային ժողովում նոր պետհամարանիշների բաշխումը, պարզվում է, այնքան էլ խաղաղ ու հարթ չի անցնում: ԲՀԿ-ական պատգամավոր, եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որին ի սկզբանե բաժին է հասել 0130 ՀՀ 01 պետհամարանիշը, կատեգորիկ հրաժարվել է այդ համարից՝ ասելով, որ 13 թիվն իր «վրա չի գալիս»:

Ճարտարապետությունից մինչև հավաքներ  ու հանրաքվե. ԱԺ այսօրվա նիստում

Խորհրդարանն այսօր շարունակել է  երեկ մեկնարկած քառօրյայի աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները  քվեարկությամբ ընդունել են  նախօրեին քննարկած 11 հարցերը:  Նախագծերի մեծ մասն ընդունվել է միաձայն՝ առանց դեմ-ի ու ձեռնպահ-ի:  Քննարկվող հարցերի քանակի տեսանկյունից  պակաս արդյունավետ չի եղել նաև այսօրվա աշխատանքը. պատգամավորները մոտ 1 տասնյակ  հարց էլ այսօր են քննարկել՝ ճարտարապետական խնդիրներից հասնելով հավաքների ազատությանն ու հանրաքվե նախաձեռնելու իրավունքին: Մոտ 10 տարի Հայաստանում փորձում են օրենքով կանոնակարգել ճարտարապետական գործունեության ոլորտը: Դեռ արդյունք չկա, բայց հույս կա, որ նախագիծը շուտով օրենք կդառնա: Խորհրդարանն այսօր քննարկում էր կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: «Քիչ է մնում ասեմ, որ շատ նավսած օրենք է, որովհետև համարյա 10  տարի մենք չարչարվում ենք այս օրենքի վրա»: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հիշեցնում է օրենքի անցած փուլերը: 2008-ին, երբ գրվեց առաջին նախագիծը, լուրջ տարաձայնություններ ծագեցին լիազոր մարմնի ու մասնագիտական կառույցի՝ Ճարտարապետների միության միջև:  Դրանից հետո նոր նախագիծ գրվեց, բայց կառավարությունը մինչև 2014-ն այն շատ ակտուալ չհամարեց: 2014-ին նախաձեռնությունը նորից շրջանառության մեջ դրվեց, նախորդ գումարման խորհրդարանը քննարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ, բայց ամբողջությամբ ընդունել չհասցրեց: Հիմա օրենքը ընդունման նոր շրջափուլ է անցում,  ինչպես Նարեկ Սարգսյանն է վստահեցնում ՝ արդեն տարաձայնությունները հաղթահարած: Նախատեսվում է, որ կգործի նոր կառույց ՝ ճարտարապետների պալատը, որին կվերապահվի ճարտարապետների արտոնագրելու և որակավորելու գործառույթը: «Ճարտարապետների միություն չի լինում, այսինքն՝ այս պալատը դառնում է նրա իրավահաջորդը, ձեռք է բերում պետության կողմից իրեն տրված արտոնագրման լիազորություն, ձեռք է բերում պատասխանատվություն իր գործընկերների կատարած աշխատանքի մասնագիտական որակի, պահվածքի նկատմամբ»։ Օրակարագային հաջորդ  հարցն ավելի թեժ քնննարկումների առիթ դարձավ, քան ճարտարապետական ոլորտին վերաբերողը: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կառավարությունը փոփոխություններ է առաջարկում, դրանցից մեկով նախատեսում է փոխել տեղական հանրաքվե նախաձեռնելու ընթացակարգը: Գործող օրենքով հանրաքվե կարող է  նախաձեռնել ավագանու խմբակցությունը, հիմա առաջարկվում  է այդ իրավունքը տալ ավագանու 1/3-րդին: «Այսինքն, խմբակցությունը գործիք ուներ, հիմա այդ գործիքը նրա ձեռքից վերցնում եք: Ես առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման քայլ անելուց ու հրաժարվել այդ առաջարկից»: Եթե «Ելք»-ից էդմոն Մարուքյանը կառավարությանը միայն առաջարկում է հրաժարվել փոփոխությունից, ապա Նաիրա Զոհրաբյանը հարցն ավելի խիստ է դնում՝  արագ կողմորոշվել: Մինչև նրա ելույթը կառավարության ներկայացուցիչ Վաչե տերտերյանն ասել էր, որ դրույթը նախագծում ներառվել է, բայց դեռ կքննարկվի: «Պատերազմ չենք հայտարարում, որ ասում եք՝ կգնանք,  կքննարկենք: Ընդամնեը երկու րոպե է պետք ճշտելու համար կողմ եք այդ դրույթը հանելուն թե ոչ: Խնդրում եմ Ձեր եզրափակիչ ելույթում այս հարցի պատասխանը տվեք, որ իմանանք, թե ինչպես ենք քվեարկելու»: Մինչև Վաչե Տերտերյանի եզրափակիչ ելույթը ընդդիմադիրներին չբորբոքվել հորդորեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը: Վահրամ Բաղդասարյանը ասաց նաեւ, թե ինչ է պատրաստվում անել մեծամասնությունը: « Մենք առաջին ընթերցմամբ կընդունենք այս տարբերակը, իսկ հետո կքննարկենք այն առաջարկը, որը դուք հանձնաժողովի քննարկման ժամանակ չեք պնդել: Հարցը քննարկելի է»: Ընդդիմությունը կարծում է, որ կքննարկենք ասելով մեծամասնությունը խուսափում է հստակ դիրքորոշում հայտնելուց և հորդորում է կողմնորոշվել: Նույն հորդորը իշխանության դիրքերից ընդդիմադիրներին անում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցը վաղն է քվեարկվելու: Այսօրվա քվերակությունների ժամանակ ի դեպ ընդդիմադիր պատգամավորները կրկին ՀՀԿ-ի շարքերում միմյանց փոխարեն քվերակելու դեպքեր արձանագրեցին: ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ այսուհետ այդ հարցին խիստ ուշադիր է լինելու:

Ավագանու աղմկահարույց նիստը, նույնքան աղմկահարույց գնահատականներով

Պարոնից, Անոյից մինչև  ձայնդ կտրի. թեժ ու լարված էր երեկ գումարված ավագանու առաջին նիստը: Մինչ Հանրապետական ավագները կրտսեր   անդամենրին կարգի կհրավիրեին՝ անցան միջանցք հաշիվ մաքրելու: Այս ամենին այսօր գնահատական են տվել քաղաքական ուժերը: Երևանի ավագանին երեկ գումարեց առաջին նիստը, որն  անցել էր  բավականին լարված մթնոլորտում: Լարվածության պատճառը ամենեւին էլ հագեցած օրակարգը չէր։ Ավագանու անդամները մեկը մյուսին վիրավորել էին փողոցային բառապաշարով։ Ավելին՝ հարաբերությունների այս պարզաբանմանը անմասն չէին նաեւ ավագանու մտավորական ներկայացուցիչները՝ ի դեմս ճարտարապետ Լեւոն Իգիթյանի: Դեռ երեկվանից համացանցը քննարկում էր ՀՀԿ- ական  ավագանու անդամների պահվածքը կիզակետում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կեցվածքը։ Նա որևէ կերպ չէր միջամտում տեղի ունեցածին, ավելին՝ պարբերաբար ժպտում էր քթի տակ։ Ինչպես են խորհրդարանականները գնահատում ավագանու իրենց գործընկերների ու կուսակիցների քաղաքական, այսպես ասած, բանավեճի նման մակարդակը։ Աժ-ի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի համաձայնվում այն դիտարկումների հետ, թե քաղաքապետը այս իրավիճակում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, նշում է, որ ՀՀԿ-ական ավագանու անդամներն իրենց ցինիկ են պահել։ Նրա խոսքով՝ գուցե այլ երկրների   խորհրդարաններում  տեղի են  ունենում նման միջադեպեր, բայց մենք  չպետք է ընդօրինակենք վատը: «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը էլ ասում է, որ  իրենց համար նորություն չէր ՀՀԿ-ականների նման պահվածքը: Դաշնակցություն խմբացության քարտուղար Աղվան Վարդանյան էլ ասում  է, որ մեր քաղաքական կյանքում  բանավեճի մշակույթ գոյություն  չունի, պարզապես պետք է սովորել: Իսկ ահա համացանցում տեղի ունեցածի մասին կային բավականին սուր մեկնաբանություններ։ Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել էր  Անահիտ Բախշյանի ամուսինը չսպանվեր, է ՀՀԿ-ական Ծիտը ճնճղուկ էր ֆռֆռալու ու Անահիտին տեսնելուց հերթ էր կանգնելու այդ տիկնոջ բարևին արժանանալու համար։

Կառավարությունը մերժեց կալանավորի` անկախ բուժաշխատողի կողմից բուժզննության մասին «Ծառուկյան» դաշինքի առաջարկը

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնության առաջարկը, որը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

«Կատարյալ աբսուրդ է, զվարճացնող հրապարակում». Նաիրա Զոհրաբյանը՝ Գ. Ծառուկյանի կողմից ԱՁ-ների միջոցով ընտրակաշառք բաժանելու տեղեկատվության մասին

ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար ԱՁ բացելու մասին տեղեկատվությունը կատարյալ աբսուրդ է, նման բան չկա և պարզապես չի կարող լինել:

Ովքեր են այն օրենսդիրները, որոնց բնակարանի վարձը բյուջեից է փոխանցվելու

Պատգամավորներին՝ բնակարանի վարձակալության համար պետական միջոցներից փոխհատուցում տրամադրելու թեման լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց  հատկապես  այն տեղեկությունից հետո, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նույնպես ԱԺ ղեկավարությանն այս հարցով դիմած օրենսդիրների թվում է: Այսօր արդեն Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դիմումը հետ է վերցրել: Փոխարենը ԱԺ-ն է հրապարակել այն պատգամավորների ցանկը, որոնք Երևանում բնակարան վարձակալելու համար  փոխհատուցում ստանալու դիմումներ են ներկայացրել: Ըստ ԱԺ հանրային կապերի վարչության տարածած տեղեկատվության՝  Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում 100 հազար դարմի չափով ստանալու համար ԱԺ ղեկավարությանը դիմել է 11 պատգամավոր: Նրանցից մեկը Վարդան Ղուկասյանը դիմել, բայց հետո մտափոխվել ու  դիմումը  հետ  է վերցրել: Ցանկում հենց Վրադան Պողոսյանի ներկայությունը չէր վրիպել  լրատվամիջոցների ուշադրությունից՝ ստիպելով տարակուսել, թե  արդյոք նախկին քաղաքապետին անհրաժեշտ է այդ փոխհատուցումը: Այսօր լրագրողների հետ զրույցում Վարդան Պողոսյանն ինքն էր տարակուսում ՝ ինչու է հարցը լրագրողներին հետաքրքում կամ ինչու լրագրողները ուշադիր չեն: «Ես ավելի շուտ եմ իմ դիմումը ներկայացրել, քան այս աղմուկը բարձրացել է: Չնայած ես չեմ էլ կարող որևէ մեկին ասել, թե մարդիկ ինչու են դիմում ներկայացրել, որ այդ 100 հազար դրամները ստանան: Դա օրենքով ամրագրված է, իրենց իրավասությունն է: Հետո, ինչքան ես շատ գումար ունենամ, այդքան ժողովուրդը շատ կօգտվի»: Իսկ մամուլին հարցը հետաքրքում էր նաև այն պատճառով, որ փոխհատուցման համար դիմած պատգամավորների մի մասը բավական լուրջ միջոցներ են հայտարարգրել ու բնակարան վարձակալելու համար  ամսական 100 հազար փոխհատուցումները նրանց պետք է որ այդքան էլ անհրաժեշտ չլինեին: Ի դեպ, նույն լրատվամիջոցների տեղեկություններով ՝ ոչ աղքատ պատգամավորների մի մասը Ծառուկյան խմբակցությունում մտափոխվել է դաշինքի առաջնորդի նկատողությունից հետո: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, նաև դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանն ասում է տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Պարոն Ծառուկյանի հետ այդ թեմայով խոսելու հնարավորություն չի եղել, նա գործուղման է արտերկիր։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր պատգամավորների հետ կապված այդ հարցին, ապա կուզենայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել այլ խմբակցությունների, այլ կուսակցությունների ներկայացուցիչների գործողություններին, որոնք ևս օգտվում են վարձով բնակարանի հնարավորությունից Փոխհատուցման համար դիմած 10 պատգամավորներից 3-ն են Ծառուկյան դաշինքի անդամ, 4-ը ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ են, 2-ը ՀՀԿ-ի: Նրանք մարզերում բնակվող պատգամավորներ են, որոնք քառօրյա նիստերին մասնակցելու համար Երևանում բնակարան վարձակալելու խնդրի առաջ են կանգնում:  Պատգամավորի աշխատավարձը հիշեցնեմ մոտ 600 հազար դրամ է: Արտոնությունը սահմանվում  է «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով: Նույն օրենքը  մեկ այլ «փոխհատուցում» էլ սահմանում մեկ այլ հարցի՝բացակայությունների վերաբերյալ: Անհարգելի բացակայությունները կարող են հանձնաժողովից հեռացվելու առիթ դառնալ: Նման վիճակում հայտնվել էին մի շարք՝ հանձնաժողվների նիստերին ընդհանրապես չմասնակցած պատգամավորները: Օրինակ  Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը: «Ես չեմ լքել հանձնաժողովը, ընդհանրապես ինձ երբևէ մեկը չի կարող նկատողություն անել»: Փորձեցինք ճշտել նաև հանձնաժողովի նախագահից: Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով ՝ հանձնաժողովը դա Տեր Թոդիկի դպրոցը չէ, յուրաքանչյուր խմբակցություն ինքն է որոշում ով ներկայացված լինի հանձնաժողովում, ինքը  որպես հանձնաժողովի նախագահ առաջնորդվել է օրենքով: Պատգամավորի գործունեության երաշխիքի մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն անհարգելի բացակայությունը արձանագրել եմ, արձանագրում եմ, շարունակելու եմ արձանագրել՝ դիմելով ԱԺ նախագահին: Շարունակելու եմ հետամուտ լինել, որ նշյալ պատգամավորները անհարգելի բացակայությունների համար չստանան իրենց հասանելիք աշխատավարձը: Իսկ պատժել, նկատողություն անելը դա որևէ հանձնաժողավի նախագահի իրավասությունների մեջ չի մտնում: Տիկին  Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ՀՀՀ-ն  Արայիկ Գրիգորյանի փոխարեն առաջարկել է Միհրան Հակոբյանի թեկնածությունը:

Գումար, թե ազգային ավանդույթներ

Ընտանեկան բռնության մասին օրինագծի շուրջ աղմուկն այսօր հասավ խորհրդարան։ Հանրային քննարկումը չվերածել հանրային առճակատման՝ խորհրդարանական լսումները կազմակերպվեցին այս պայմանով։ Հակառակ լուրջ տարաձայնությունների եւ երբեմն անգամ ոչ կոռեկտ ձեւակերպումների ու վիրավորանքների՝ նախագծի քննարկումն այս պահին էլ հաջողված է համարում արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Ասում է՝ արդեն ստացել են 100-ից ավելի առաջարկներ, եւ բացի այդ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «E-Draft» կայքում նախագիծն ընթերցել է արդեն 40 հազար մարդ: Թիվը հասկանալու համար բավական է միայն իմանալ, որ նույն կայքում ոչ պակաս կարեւոր օրինագծերը սովորաբար ունենում են շուրջ 400 դիտում:    Որն է իրական աղմուկի պատճառը, որը բարձրացավ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծի շուրջ: Ընդդիմախոսները ենթադրում են, որ նպատակը ոչ թե ոլորտի կարգավորումն է, այլ՝ ավանդական հայ ընտանիքի քայքայումը՝ «դրսի» ուժերի ֆինանսավորմամբ: Կոնկրետ «դրսի» ֆինանսավորման փաստն այսօր Աժ-ում հաստատեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Ահա հենց սա է, կարելի ասել, իրական կռվանը՝ նախընտրում ենք գումարը, թե ազգային ավանդույթները: Փոխնախարարի վստահեցմամբ՝ մեր ավանդույթներին այսպիսի օրենքով ոչինչ չի սպառնում: Առավել համոզիչ լինելու համար Քոչարյանը վկայակոչում է Մխիթար Գոշին: Փոխնախարարը պնդում է, որ նոր նախագծով նախատեսված կարգավորումները չեն կարող լուծում ստանալ արդեն գոյություն ունեցող քրեական կամ ընտանեկան օրենսդրությամբ, հետեւաբար՝ նախագծի ընդունումն անհրաժեշտ է համարում: Փոխնախարարի խոսքը տպավորիչ էր, բայց այս պահի դրությամբ ընդդիմախոսների համար դեռ համոզիչ չէր: Այսօրվա լսումներին ներկա էին բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր եւս մեկ անգամ արդեն Աժ-ում հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց մտահոգությունները: Կոնկրետ Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերից այս քննարկումներում էին «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Մանե Թանդիլյան, Գեւորգ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Նաիրա Զոհրաբյան. այս պատգամավորները այլ խնդիրներ են տեսնում հայկական ընտանիքի հիմքում, ինչի վրա էլ հրավիրեցին կառավարության ներկայացուցչի ուշադրությունը: Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որն ի դեպ, խորհրդարանական լսումների նախաձեռնողն էր, իր վերջնական եւ միասնական տեսակետը նշյալ նախագծի վերաբերյալ չունի, քանի որ կազմված է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից եւ խմբակցությունները դեռ պետք է առանձին քննարկեն իրենց մոտեցումներն այս հարցի շուրջ: Նույն անորոշ վիճակում են նաեւ հոգեւորականները: Մի մասը հստակ դեմ է ներկայացված նախագծին, բայց օրինակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կարծիքը հետեւյալն է. Ընտանեկան բռնության փաստերով վիճակագրությունը մտահոգիչ է համարում արդարադատության փոխնախարարը: Նրա ունեցած տվյալներով՝ օրական շուրջ 2 անգամ ընտանեկան բռնության հարցով դիմում են ոստիկանություն, սպանությունների մոտ 17 տոկոսն ուղղակիորեն կապված է  ընտանեկան բռնության հետ: Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսը նույնպես տեղի է ունենում ընտանիքում՝ հայտարարեց արդարադատության փոխնախարարը:

ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց նաեւ վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ հաջորդ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնող ԲՀԿ-ի քաղաքական թիմից, վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից, ամենաշատ ձայներ հավաքել է Նաիրա Զոհրաբյանը` 2148 ձայն:

Ինչից եւ ինչու է բողոքում խորհրդարանական ընդդիմությունը

Պաշտպանության ոլորտի  մյուս առանցքային օրինագիծը, որով  վերանյվում են  զինվորական ծառայության կարգն ու պայմանները, խորհրդարանը քննարկելու է վաղը, իսկ այսօրվա քննարկումները թեժ բանավեճով են մեկնարկել. հերթական քառօրյան սկսվել է ընդդիմադիր խմբակցությունների 3 նախագծերի մերժմամբ: Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկել և դրանք նստաշրջանի օրակարգ չեն ընդգրկվել: Ընդդիմությունը մեծամասնությանը մեղադրել է ոչ կառուցողական լինելու և ընդդիմադիրների առաջարկներն  անտեսելու մեջ, մեծամասնությունն իր հակափաստարներն է  ներկայացրել: Ընդդիմադիրները կարծում են, որ պատգամավորներն առանց հատուկ թույլտվության, առանց որևէ արգելքի պետք է քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու հնարավորություն ունենան: Այդ իրավունքն  այսօր գործող օրենքով էլ ունեն, բայց այն կարող է սահմանափակվել, եթե այդպես որոշի վարույթն իրականացնող մարմինը` քննության շահերը վկայակոչելով: Այսինքն, նորմը կա, բայց կիրառվում է կամայականորեն՝ ասում են «Ելք»-ի ներկայացուցիչները, իսկ Էդմոն Մարուքյանը հավելում է, որ  գիտի նաև, թե մինչև երբ է նորմը անխոչընդոտ կիրառվել: «Նորմը կիրառվել է մինչև այն պահը, երբ իքս նախարարը ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը: Այդ օրվանից սկսած մեկնաբանության ուժով սահմանափակվել են պատգամավորների իրավուքները: Հիմա այդ նախարարը զբաղեցնում է մարդու իրավուքների մշտական հանձնաժողզովի նախագահի պաշտոնը, և բանական է, որ նույն դիրքորոշմամբ պետք է առաջնորդվի, որը հակասհամանադրական է»: Արդարադատության նախկին նախարար, պետաիրավական ու մարդու իրավուքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյնաը շարունակում է կարծել, որ  սահմանափակումներն անհրաժեշտ են: Հակառակ դեպքում կիմաստազրկվի  սահմանափակումների ինստիտուտն ընդհանրապես և նախաքննության գաղտնիության ապահովման պահանջը մասնավորապես: Մեծմասնության ներկայացուցիչները «Ելք»-ի առաջարկին դեմ քվեարկեցին ու նախագիծը լիագումար նիստերի օրակարգում չընդգրկվեց: Նույն ճակատագիրն էր սպասում   նույն ոլորտին վերաբերող , բայց այլ խմբակցության կողմից առաջարկվող մյուս  նախագծին: Ծառուկյան դաշինքի պատգամավորներ էլ կարծում են, որ կասկածյալի և մեղադրյալի   հարցաքննությունները պետք է տեսաձայնագր վեն: Սա, նրանց հիմնավորմամբ, ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է, նաև Եվրոպական դատարանի՝ Հայաստանին վերաբերող վճիռների գրեակշիռ մասից ենթադրվող անհրաժեշտություն: Առաջարկը հիշեցնեմ վերաբերում էր կասկածյալի և մեղադրյալի   հարցաքննություններին: Իսկ որպես երկրորդ հակափաստարկ  նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը  իրավական պրակտիկայի այն հակառակ  մոտեցումն է նշում, ըստ որի  տեսաձայնագրությունը որպես ապացույց օգտագործելն ինքնին  կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին: Հետևաբար, առաջին հայացքից լավ առաջարկն իրականում  խնդրահարույց է: Թերևս այս մոտեցմամբ առաջնորդվելով խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց Ծառուկյան դաշինքի նախագիծն  օրակագում ընդգրկելուն ու հենց քվեարկությունից հետո էլ ստացավ ընդդիմադիրների հերթական  կշտամբանքը: Նախ՝ Նաիրա Զոհրաբյանից: Այն ինչ Նաիրա Զոհրաբյանը կոնվեերային մոտեցում է անվանում, «Ելք»-ից Էդմոն մարուքյանի համար դեկոնստրուկտիվիզմ է: Խորհրդարանակն մեծամսանության ղեկավար Վահրամ Բաղդարասրյանի այս դիտարկումն ի դեպ այսօրվա նիստում հաստատվեց կոնկրետ օրինակով: Երկրորդ ընթերցմամբ ներկայացված Հավաքների ազատության մասին օրինագծից կառավարությունը հանել է խնդրահարույց այն հոդվածը, որն առաջին ընթերցմամբ քննարկամն ժամանակ հարուցել էր ընդդիմադիրների մտահոգությունը:

Բանակում չծառայածների կառավարությունը ուսանողներին ցանկանում է զրկել տարկետման իրավունքից՝ հայտարարում է ընդդիմությունը

Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ՝ 86 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Դեմ են քվեարկել «Ելք» խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ խնդիր են տեսնում այն փիլիսոփայության հետ, որը դրված է ԳՇ-ի ձեւավորման հիմքում, նաեւ բավարար չեն համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը: Ընդհանուր առմամբ՝ այսօր խորհրդարանն ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը, Իսկ այսօր արդեն անցել է կարեւոր հարցերից մեկի քննարկմանը, որն առնչվում է «տարկետման իրավունքին»:   Ուսանողների բողոքի ուղեկցությամբ եւ պատգամավորներին՝ շենքից դուրս գալու ու իրենց հետ հանդիպելու կոչերով էր ուղեկցվում այսօր ԱԺ-ում ընթացող քննարկումը: Ուսանողների «տարկետման իրավունքին» առնչվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր օրակարգում: Այն իր մեջ միավորում է ներկայումս գործող 3 օրենքները,  նաեւ կարգավորումների հիմք է ստեղծում «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի համար: Կարգավորումները սկզբունքային են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համար: «Պետք է ծառայեն բոլորը»: Հենց այս սկզբունքն էլ անհասկանալի է թվում նախագծի ընդդիմախոսներին: «Բանակում չծառայածների կառավարությունը ինչու է ցանկանում զրկել ուսանողներին այն իրավունքից, ինչից ժամանակին օգտվել են իրենք»,- պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցի պատասխանը ցանկանում էր ստանալ հատկապես, իր իսկ ձեւակերպմամբ՝ «փառապանծ կարիերա» սարքած ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանից: Այո, օգտվել է տարկետման իրավունքից, բայց այսօր վատ չի զգում բոլորովին այլ նախագիծ ներկայացնելու համար՝ սա է Կորյուն Նահապետյանի դիրքորոշումը: Տարկետման իրավունքից օգտվելուց, 6 ամսվա հատուկ ուսուցում անցնելուց եւ մեկամսյա ակտիվ վարժանքներին մասնակցելուց հետո պահեստազորի լեյտենանտի կոչում ունեցող Կորյուն Նահապետյանը ավելի քան համոզված է՝ այս նոր կարգավորումներով ճիշտ ուղի են ընտրել: «Մենք այսօր խնդիր ունենք արդիականացնելու մեր բանակը»: Անգամ ներկայացված նախագծի օգնությամբ խնդրի լուծման բարդությունները կապված են հասարակության ընկալումների հետ: Պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը եւ Նաիրա Զոհրաբյանը վկայակոչում են՝ մեզանում առկա արատավոր ավանդույթները: Այն, որ անհավասարությունը զորակոչի ընթացքում չի կարգավորվի անգամ այս օրենքով, ընդդիմախոսները փորձում են հաստատել մեկ այլ օրինակով: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում այս պահի դրությամբ էլ կան թափուր տեղեր, իսկ եկեղեցաբանության ֆակուլտետն այս տարի ունի 4 ուսանող: Սա այն դեպքում, երբ Գեւորգյան ճեմարան ընդունվելու համար այս տարի դիմել է 48 երիտասարդ, որոնցից ընդունվել է 18-ը: Հետաքրքրությունը ճեմարանի հանդեպ որոշ դեպքերում հիմնավորվում է նրանով, որ այդ երիտասարդներն ազատվում են բանակում ծառայելուց: Պատգամավորների համոզմամբ՝ սա անհավասարության լավագույն դրսեւորումն է: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց՝ բաց է քննարկումների եւ ճկուն՝ առաջարկներն ընդունելու համար: Բայց եւ վճռական է իր սկզբունքներում: Խորհրդարանական եւ հանրային քննարկումներից հետո պաշտպանության նախարարի մոտ տպավորություն է ստեղծվել, թե իր նախաձեռնությունների հանդեպ մեծամասամբ ձեւավորվել է դրական մոտեցում: Անգամ երիտասարդների շրջանում «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերով հետաքրքրվողներ արդեն կան: Իհարկե, դեռ վաղ է խոսել կամավորների մասին, բայց նախարարությունն իրականացրել է հարցումներ: Ծրագրերը շահագրգռում են իրենց սոցիալական ուղղվածությամբ եւ յուրատեսակ «սոցիալական վերելակի» են վերածվում՝ հիմնավորում է նախարարը: Ինչ վերաբերում է ընդհանուր կանոնակարգումներին, ապա դրանց ուշագրավ հատվածը հետեւյալն է. Այսօր քննարկված օրենքը խորհրդարանում քվեարկության կդրվի վաղը: Սակայն սա ամենը չէ: Պաշտպանության նախարարը մեկ այլ սկզբունքային դիրքորոշում եւս ունի, որը դեռ օրենսդրական կարգավորումների չի ենթարկվել: Վիգեն Սարգսյանը, սակայն, այսօր ակնարկեց՝ դեմ է, չի կարելի գումարով ազատվել սահմանադրական պարտականությունների կատարումից: Նախարարը նորմալ չի համարում, երբ ինչ-որ մեկը գումարի դիմաց ազատվում է ծառայությունից, իսկ սոցիալապես անապահով ընտանիքի անդամը չի կարող այդ գումարը վճարել ու ծառայում է առաջնագծում:

ԱԺ-ն ավարտեց զինծառայության մասին քննարկումերն ու անցավ գնաճին

Զինծառայությանն առնչվող նախագծերը խորհրդարանի այս օրակարգում սպառվեցին եւ այսօր օրվա երկրորդ կեսից պատգամավորներն անցան այլ թեմաների քննարկմանը: Այս շրջանակներում նույնպես լավ առիթներ եղան հասարակության համար հաճո հայտարարություններ անելու համար: Այսօր պատգամավորները պարբերաբար բարձրաձայնեցին թանկացումների մասին, բայց դրանից, իհարկե, որեւէ հարց չլուծվեց:     Արդեն տեղի ունեցած թանկացումներ եւ դեռ սպասվող գնաճ. այս մտահոգություններն ու ահազանգերն այսօր պարբերաբար հնչում էին ԱԺ- ում պատգամավորների տարբեր ելույթներում, տարբեր օրինագծերի քննարկումների ժամանակ: Խորհրդարան արդեն հասավ օրինագիծը, որով նախատեսվում է մսի ձեռք բերումը կատարել միայն սպանդանոցներից: Շուկայական հարաբերություններ է եւ սպանդանոցի տերն ինքն է որոշելու գնային քաղաքականությունը, բայց քանի որ մրցակցային շուկա է լինելու, շահագրգռված կլինի ցածր գին առաջարկել՝ համոզված է կառավարության անունից նախագիծը ներկայացնողը: Օրենքում առկա հիմնական վտանգների մասին որոշեց խոսել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորն անկեղծ վախենում է, որ մսի գինը Հայաստանում եվրոպականին համարժեք կդառնա: Արդեն տեղի ունեցած թանկացումների մասին կրկին հնարավորություն եղավ խոսել մեկ այլ օրինագծի քննարկման ժամանակ: Կրկին այս թեման թեժ էր պահում «Ծառուկյան» խմբակցությունը՝ վերլուծությունները թողնելով ԱԺ փոխնախագահին: Այս բոլոր հայտարարությունները, իհարկե, նախագծերի հետ ուղիղ առնչություն չունեին, դրանք ածանցյալ հետեւանքներ են, հետեւաբար կառավարությունից պարզաբանումների եւ պատասխանների կարիք չեղավ: «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանին է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Փորձում են կարգավորել հակամրցակցային պայմանավորվածություններն ու մենաշնորհները: Նախագծի հեղինակների առաջարկով՝ նախատեսվող կարգավորումները գործելու են 500 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող խանութներում: Կառավարությունը առաջարկել է շեմը բարձրացնել մինչեւ 1,5 մլրդ դրամը։ Հեղինակները համաձայնեցին՝ խորհրդարանում նախագծի ընդունումը ապահովելու համար: Համաձայնեցին՝ գիտակցելով, որ սահմանված նոր շեմով կարգավորումներից դուրս են մնում միջինից դեպի խոշոր գնացող որոշ խանութներ: Նախագծի հեղինակներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի համաձայնություններն անընդունելի են նույն խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համար: Նա հորդորում է պնդել նախապես նշած շեմը եւ ահա, թե ինչու. Քողարկված մտադրությունների մասին կառավարության անունից պատասխանեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Այսօր այս շուկայում գոյություն ունեցող թվերը հետեւյալն են՝ հանրապետությունում գործում է 14,5 հազար խանութ (14 486):  Այսօրվա օրենքով՝ առեւտրային ցանց է համարվում՝ անկախ շրջանառությունից, 4 պարզագույն խանութը: Գործող օրենքով՝ խանութների ծավալը որոշվում է ոչ թե շրջանառության շեմով, այլ՝ աշխատողների թվով: Այսօրվա փաստաթղթային իրականությամբ ստացվում է այնպես, որ Հայաստանում խոշոր խանութ գոյություն չունի, հետեւաբար՝ որեւէ մեկը չի ենթարկվում խոշոր խանութին վերաբերող կարգավորումներին:

«Ժամանակ». Պարտվելու են. ինչո՞ւ Ծառուկյանը չի մասնակցում ընտրական հանրահավաքներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 29-ին Ախուրյան համայնքում ԲՀԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին չի մասնակցել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանրահավաքում ելույթ են ունեցել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

Նոյեմբերի 24-ից առաջ փոխարտգործնախարարը փակագծեր է բացում

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները: Առավոտյան խորհրդարան էր գնացել արտաքին գործերի նախարարի տեղակալը: Նա ստիպված խոսել է ոչ միայն հաջորդ տարվա խնդիրներից, այլեւս անդրադարձել է նոյեմբերի 24-ի սպասելիքներին:   Հայկական եւ ԵՄ կողմերի բարձրաստիճան շրջանակների հստակ հավաստիացումներին հակառակ՝ հայկական վերլուծական շրջանակներում շարունակում են կասկածել, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում իրականություն կդառնա Հայաստանի եւ ԵՄ միջեւ կնքվելիք համաձայնագիրը: Հարցը կրկին շոշափվեց այսօր ԱԺ-ում։ Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանից բացատրություններ էր պահանջում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:   Այս դեպքում փոխարտգործնախարարը վկայակոչում է թե ՀՀ նախագահի, թե ԵՄ ղեկավարների հավաստիացումները: Ասում է՝ անգամ եվրոպացի գործընկներն են վստահեցնում, որ գործընթացն առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի: Ստորագրմանը պատրաստի  փաստաթուղթը Կարեն Նազարյանը բնութագրեց իբրեւ շատ հավակնոտ: Փոխարտգործնախարարը փոխանցեց նաեւ բանակցությունների ընթացքի մանրամասները: Հասկանալու համար, թե իրականում ինչ կտա փաստաթղթի ստորագրումը Հայաստանին՝ ծանոթանանք, թե ինչ է նախատեսվում փաստաթղթով: Փաստաթղթից կետեր կրկին բացահայտեց փոխարտգործնախարարը: Վերջին կետը, սակայն, չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո լուծվելու է վիզաների ազատականացման հարցերը: Թյուրըմբռնումներից խուսափելու համար Կարեն Նազարյանը պարզաբանում է. Ի դեպ, հաջորդ տարի՝ 2018-ին  Հայաստանը Եվրոպական Միությունից եւ եվրոպական կառույցներից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա դրամաշնորհների եւ վարկային միջոցների տեսքով։ Այս հաշվարկներն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ գլխավոր գանձապահ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախատեսվում է, որ գումարի մի մասը՝ 11.5 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է, իսկ 58.5 միլիոն եվրոն վարկային եւ դրամաշնորհային միջոցներ են: Այստեղ արդեն ընդդիմացավ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը: Նշեմ, որ ընդհանուր առմամբ ՀՀ ԵՄ-ից աջակցություն կստանա 15 վարկային եւ 14 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: Բայց սրանով էլ դեռ չենք հասնելու արտաքին պարտքի վտանգավոր՝ 60 տոկոսանոց շեմին: Հայաստանի գլխավոր գանձապահը հավաստիացրեց, որ այս վարկերից եւ դրամաշնորհներից հետո անգամ արտաքին պարտքը չի անցնի 59 տոկոսի:

ԱԺ բոլոր 11 հանձնաժողովները նախագահ ունեն. Ամենից շատ ձայն ստացել են Նաիրա Զոհրաբյանն ու Վարազդատ Կարապետյանը

Ազգային ժողովի բոլոր 11 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներն ընտրվել են: ԱԺ նիստում հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության տվյալները.

Զարգացո՞ւմ ապահովող, թե՞ փոփոխություն չենթադրո՞ղ. ԱԺ- ում քննարկում են 2018- ի բյուջեն

Խորհրդարանն այսօր սկսել է 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մոտ մեկ ժամ ներկայացրել է բյուջեի կարևոր ցուցանիշերն ու  դրանց հիմքում ընկած գաղափարախոսությունը: Կառավարության նպատակը  հաջորդ տարվա ընթացքում  4.5 տոկոս տնտեսական աճ ապահովելն է, երկրի անվտանգություն կայունացմամբ՝ ներդրումներ ներգրավելը  և նպատակային սոցիալական քաղաքականություն վարելը: Եթե կառավարության համար  2018-ի բյուջեն  կայունացնող ու զարգացում ապահովող բյուջե է, ապա  խորհրդարանի համար այն փաստաթուղթ է, որն  աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսում, սոցիալական ցուցանիշների փոփոխություն չի ենթադրում: Կառավարությունը  կարծում է, որ սոցիալական խնդիրների լուծման ճանապարհը ներառական տնտեսական աճ ապահովելն է: Այսինքն՝  մարդուն ոչ թե ձուկ, այլ կարթ տալու քաղաքականությունը, ըստ ֆինանսների նախարարի, լինելու է գլխավոր ուղենիշը: «Մենք կարծում ենք, որ սոցիալական խնդիրների լուծման լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է: Դա ոչ միայն սոցիալապես անապահով մարդուն աջակցելն է, այլև պայմանների ստեղծումը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունակ են եկամուտներ գեներացնել, հնարավորություն ունենան գեներացնել այդ եկամուտները»: Ընդդիմությունը  բյուջեի վերաբերյալ իր պնդումներն է ներկայացնում ՝  չեն ավելանում թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը, նվազում են առողջապահության, կրթության, սոցիալական ծախսերը:  Զուգահեռաբար աճում են գները:  Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ  2018 -ը գնաճի առումով ավելի  ծանր տարի  է լինելու, քան նախորդները: Փաշինյան. «Այս արձանագրումը նշանակում է, որ աղքատության ծավալը չի կրճատվելու, աղքատներն ավելի են աղքատանալու, և մարդիկ 10 տոկոսով ավելի վատ են ապրելու 2018 թվականին»։ Արամյան. «Սովորաբար բյուջեն մեկ տարով չի ծրագրվում, պետք է 4-5 տարվա տեսլական ունենաս: Միջին թոշակը 2013 թվականին եղել է 30 հազար դրամ, այսօր 41 հազար դրամ է, աճը շուրջ 30 տոկոս է, բավարա՞ր է դա արդյոք, որ մեր թոշակառուները իրենց նորմալ զգան, իհարկե բավարար չէ: Նվազագույն աշխատավարձը 2012-ին եղել է 32500 դրամ, այժմ 55 հազար դրամ է: Սոցիալական խնդիրները լուծելու համար պետք չի միայն թոշակ ու նպաստ տալ, պետք է պայմաններ ստեղծել, որ մարդն այդ իրավիճակից դուրս գա»: Տոնավաճառներից՝ ԱԺ. առևտրականները դժգոհ են հարկային տեռորից Տոնավաճառների առևտրականների հարցը այսօր էլ չմոռացավ «Ծառուկյան» խմբակցությունը: Այն,  ինչ արվում է փոքր և միջին ձեռներեցության հանդեպ, ադեկվատ հարկային վարչարարություն չէ՝ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով: «Տեղերը նշեցինք՝ 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 անձ, հարկ եղած դեպքում կհրապարակենք անունները։ Ինչո՞ւ է ձեր ադեկվատությունը բռնել ՓՄՁ-ների վրա, որոնք ընդամենը օրվա հաց են վաստակում, ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»։ «Դուխներս հերիքում է, և մի քանի անգամ հայտարարել ենք, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն նույնատիպ, հակառակ դեպքում մենք շատ լավ գիտակցում ենք, որ եթե չլինեն հավասար պայմաններ, չեն կարող հավակնել տնտեսական բարձր ցուցանիշների, ներդրումների արտոնյալ միջավայր չեն ունենա: Մի բան էլ պետք է հաշվի առնել, անկախ նրանից՝ տնտեսվարող սուբյեկտը մե՞ծ է, թե փոքր, հարկային պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով»։ 2018 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը խոստանում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Նախատեսում է  ստանալ 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ, ծախսել՝ 1 տրիլիոն 464 միլիարդ: Ամենաշատ գումարն ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին՝ մոտ 409 մլրդ դրամ։ Հաջորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են՝ 272 մլրդ դրամ, երրրոդը  պաշտպանության ոլորտն է  247 մլրդ դրամով: Կան ոլորտներ, որոնց նախորդ տարվանից նկատելիորեն ավելի շատ գումար է ուղղվելու՝ օրինակ բնակարանային շինարարությունը և կոմունալ ծառայություններին հատկացվող միջոցները հաջորդ տարի  կաճեն 20%-ով, պաշտպանության ոլորտինը՝ 15%-ով: Փոխարենը նվազելու են գիտությանը, կրթությանը, առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները: 20 մլրդ դրամով ավելանալու  է պետական պարտքի սպասարկման բեռը։ 2018-ին մոտ 140.5 մլրդ դրամ է ուղղվելու պարտքի սպասարկմանը: Այս գումարը   բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 10%-ն է,  կառավարությունը, սակայն,  պնդում է, որ անհանգստանալու կարիք չկա։ Խորհրդարանական խմբակցությունները գլխավոր ֆինանսական փաստաթղթի նկատմամբ իրենց դիրքորոշումները կձևակեպեն վաղը:

Բյուջե 2018-ի քննարկումերն ԱԺ-ում ավարտվեցին

ՀՀ Ազգային ժողովն այսօր ավարտել է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի  քննարկումը, թե ինչպես պետք է ծախսել 2018-ին ակնկալվող 1 տրիլիոն 307 միլիարդ դրամը: Պատգամավորների երկուական ելույթները եւ նախարարների ներկայացումը հաջորդում էին միմյանց՝ այդպես էր սահմանվել քննարկման կարգը: Բայց փաստաթղթը քվեարկության չի դրվի ոչ այսօր, ոչ էլ վաղը: 2:2՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն այսպես են բաժանվել՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծի հանդեպ վերաբերմունքի առումով: Ոչ ոքի այս հաշիվն իրականում ոչինչ փոխել չի կարող, քանի որ Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների անդամները պարզ հաշվարկով գերազանցում են «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների համագործակցությանը: Այսպիսով՝ հաջորդ տարվա բյուջեի քվեարկությունը կանխորոշված է, հակառակ նրան, որ, այո, աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու: Դա չէ իրական ցուցիչը, հայտարարեց առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը եւ ստացավ հակահարված. Եթե կարելի է այսպես ձեւակերպել, ապա 2018-ի բյուջեին հստակ «պատերազմ» է հայտարարել «Ծառուկյան» խմբակցությունը: Օրվա ընթացքում այս քաղաքական ուժի անդամները տարբեր կողմից քննադատեցին ապագա բյուջեն՝ հղում անելով տարբեր ոլորտներին եւ փաստաթղթերին: Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը հիմնավորեցին «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը: «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանի թվով երկրորդ խոշոր խմբակցությունն է՝ 31 պատգամավորով: 9 պատգամավոր ունեցող «Ելք» դաշինքն իր դիրքորոշմամբ նույնպես կմիանա դեմ քվեարկությանը: «Ելք» խմբակցության անդամները կարծում են, որ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ներկայացվեց շատ «թափթփված» ձեւով: Բացի սրանից՝ այլ հիմնավորումները լսենք Լենա Նազարյանից եւ Արամ Սարգսյանից: Եթե անգամ ընդդիմադիր համարվող երկու խմբակցությունների բոլոր անդամները քվեարկության ժամանակ ներկա լինեն, ապա կապահովվի ընդամենը 40 «դեմ» ձայն: Հաջորդ տարվա բյուջեի ընդունման հարցում հանրապետականների կողքին կկանգնի խորհրդարանի ամենափոքրաթիվ՝ 7 հոգանոց դաշնակցությունը, բայց այդ ամենը կանի պահանջատերի կեցվածքով ՝զգուշացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Դաշնակցականներին քվեարկությունից առաջ գրավականներ են անհրաժեշտ. 58 հոգանոց հանրապետական խմբակցությունը՝ ի դեմս իշխող կուսակցության պատասխանատվություն է ստանձնում 2018 թվականի բյուջեի համար՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Փաստաթուղթը պաշտպանելու հարցում գործընկերոջն օգնեց նաեւ Էդուարդ Շարմազանովը: ՀՆԱ-ի մեջ պետական պարտքի կայունացում, կոռուպցիայի դեմ պայքար եւ կապիտալ ներդրումներ՝ խորհրդարան եկած կառավարության անդամները պնդում են, որ բյուջեի հիմքում ընկած այս նպատակները ճիշտ ուղղությամբ են տանելու երկիրը: Սա պնդում են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության չի դրվի վաղը: Կարգի համաձայն՝ հայտարարվեց բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում առնվազն 4 օրով: Պատգամավորները եւ խմբակցությունները դեռ կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Ստրասբուրգում Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել արձագանքել Ալիևի հայտարարություններին (Տեսանյութ)

Երեկ, հունվարի 21-ին, Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ևս 1 տարով ընտրվել է գործող նախագահ Լիլիան Մորի Պասկիեն:

Չնայած ե՛ւ-ե՛ւ-ին, «Ելք»-ն ուզում է դուրս գալ ԵԱՏՄ-ից

Երկու օր առաջ Հայաստան-ԵՄ ստորագրված փաստաթուղթը որեւէ առնչություն չունի «Ելք» խմբակցության անդամների նախաձեռնության հետ՝ խորհրդարանի օրակարգ բերել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Ընդդիմադիրները դեռեւս 3 ամիս առաջ էին հայտնել իրենց մտադրության մասին, երբ քաղաքական իրողությունները բոլորովին այլ էին: Այժմ համոզված են՝ եթե ԱԺ-ն ընդունի համապատասխան հայտարարություն՝ խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում գործադիր իշխանությունը պետք է անմիջապես արձագանքի եւ անցնի պահանջվող գործողությունների կատարմանը: «Ելք» խմբակցությունն առաջինն է, ով օգտվել է ԱԺ փոփոխված կանոնակարգից եւ կազմակերպել խորհրդարանական լսումներ: Մինչ այս, լսումներ կազմակերպելու իրավունքը տրված էր բացառապես մշտական հանձնաժողովներին: Ի՞նչ է ասում եւ ուզում «Ելք»-ը: ԵԱՏՄ-ից դուրս գալու հիմնավորումները երեքն են՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական: Դրանք խորհրդարանում ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Սա «Ելք» խմբակցության անդամների հիմնավորումների ընդամենը կեսն է: ԵԱՏՄ խոստումներին այլեւս չեն հավատում քաղհասարակության ներկայացուցիչները: Տարբեր օրինակներ են բերում քաղաքագետներ Ստյոպա Սաֆարյանը, Ստեփան Գրիգորյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ բազմաթիվ այլ արեւմտամետ գործիչներ, ովքեր պնդում են՝ այսուհետ Հայաստանը ճանապարհը պետք է անցնի բացառապես ԵՄ հետ, Ռուսաստանն իր պատժամիջոցներով ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին կրկին վնասներ է բերելու: Տնտեսագետները, սակայն, փորձում են այս հարցում առաջնորդվել որոշ հաշվարկներով եւ փաստացի ստացվում է այնպես, որ հայտնվել են քաղաքագետներին հակադարձողների ճամբարում. մենք Ռուսաստանից մեծ թվով տրանսֆերտներ ենք ստանում, այնտեղ են ապրում միլիոնի հասնող մեր հայրենակիցներ։ Սրանք հանգամանքներ են, որոնք մենք պետք է հաշվի առնենք: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին եւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյան Քաղաքական տեսանկյունից «Ելք»-ի նախաձեռնությանը պատասխանողը հիմնականում հանրապետականն էր։ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավորներն այս հարցում առանձնապես աչքի չընկան ակտիվությամբ, իսկ դաշնակցականներն ընդհանրապես չերեւացին: Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ «դուռը շրխկացնելը՝ հարցի ամենահեշտ, բայց լավագույն լուծումը չէ»: Սա էլ կարելի է ընդունել իբրեւ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշում: Հանրապետականի ասելիքն ավելի շատ էր: Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով Սամվել Նիկոյանը փորձեց ապացուցել՝ «կամ-կամ»-ի ճանապարհով գնացած երկրներն անպայման ունեցել են տարածքային կորուստներ: ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի հարցում Հանրապետականի դիրքորոշումը փոխանցում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը: Աշոտյանը, ի դեպ, այսօր հայտարարեց, որ Հայաստանին ի վերջո հաջողվեց կյանքի կոչել «եւ-եւ»-ի ծրագիրը: Իսկ թե ինչպես խորհրդարանն արդեն քաղաքականապես կարձագանքի ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին, պարզ է թերեւս այսօրվա լսումների ընթացքից:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը՝ վստահության պակասի հերթական արձանագրումով

Ապրիլի 2-ի  խորհրդարանական ընտրություններից 7 ամիս անց ընտրական գործընթացներում մասնագիտացած գլխավոր եվրապական կառույցը՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը,  հրապարակել է իր վերջնական զեկույցը: Գրասենյակի փորձագետներն անձամբ են Երևան եկել՝ փոխանցելու կառույցի հիմնական եզրակացությունները: Նրանք հանդիպել են  քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, քննարկել զեկույցի բովանդակությունը:   Հայաստանի իշխանություններն ու  քաղաքական ուժերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու ուղղությամբ՝ այս գնահատականը եղել է հայաստանյան ընտրությունների  վերաբերյալ  ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի թերևս բոլոր զեկույցներում կան,  կա նաև  վերջինում: Կառույցը օրերս է հրապարակել  ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը: 40 էջանոց փաստաղթուոմ անդրադարձ կա նախընտրական,  հետաընտրական իրադարձություններին, ընտրությունների օրվան ու լրատվամիջոցների աշխատանքին: ԺՀՄԻԳ-ի թիմն  իր եզրակազություններն ամփոփել է 25 հանձնարարականով , դրանցից 7-ը, ըստ կառույցի,  առաջնահերթ լուծում են պահանջում: «Իշխանությունը և քաղաքական ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն ընտրության նկատմամաբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: Պետք դատապարտելի դարձնել քվեների առք ու վաճառքը և բացառել ընտրական միջոցառումներին մասնակցելու և այս կան այն կերպ քվեարկելու հարցերում ճնշման դեպքերը»: ԺՀՄԻԳ փորձագետները նշում են, որ  չնայած դրական գնահատականի արժանացած օրենսդրական բարեփոխումներին,  ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումները և դրանց մասին տեղեկությունները ստվերել են այս ընտրությունների ընթացքը: Ի դեպ այս մտահոգությունը նրանք ձևակերպել են  որպես կետ  առաջին իրենց 25 հանձնարարականներում: Զեկույցի բովանդակությունը եվրոպացի փորձագետները  քննարկել են նաև քաղաքական ուժերի հետ: «Ծառուկյան դաշինքի»  ներկայացուցիչները հանդիպման ժամանակ խոսել են մի խնդրի մասին, որի վրա եվրոպացի փորձագետներն այնքան էլ չեն կենտրոնցել: Նաիրա Զոհրաբյանն ասում է ՝ իրենք խոսել են այս ընտրությունների գլախավոր նորամուծության ՝ռեյտինգային ընտրակարգի մասին: Ավելին՝  իրենց ներկայացրած փաստարկները զարմացրել են եվրոպացի փորձագետներին: «Հենց ռեյտինգային ընտրակարգի պատճառով ընտրությունները քաղաքական դաշտից գլորվեցին ապաքաղաքական և առք ու վաճառքի դաշտ: Իրենք էլ շատ զարմացած էին, որ քաղաքական դեմքերը ապաքաղաքական, կիսակրիմինալ դեմքերից 10 անգամ պակաս ձայն են ստացել: Սա ազդակ էր, որ համակարգը  չի աշխատում»: Ծառուկյան դաշինքն արդեն մտածում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին: Համոզված է, որ սա է այն ճանապարհը, որով հնրավոր է լինելու կանխել ձայների առքուվաճառքը, ինչը որպես գլխավոր մտահոգություն արձանագրում են եվրոպացի փորձագետները: Արդյոք խնդիրը լուծելու նույն ուղին է տեսնում  խորհրդարանական մեծամասնությունը: Արձագանքելով «Ռադիոլուրի» այս հարցին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  նախ տարակուսում է:  Ծառուկյան դաշինքը , նախկին գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն Ընտրական օրենսգրքին, հետևաբար նաև ռեյտինգային  ընտրակարգին կողմ է քվերակել՝ հիշեցնում է: Ռեյտինգայինից հրաժարվելու կոնկրետ առաջարկ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել՝ ասում է Վահրամ Բաղդարասրայնը, բայց նաև չի բացառում, որ  օրենսդրական փոփոխություններ կլինեն: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարն  ընդգծում է, որ  ԺՀՄԻԳ-ն իր վերջնական զեկույցում նաև դրական արձանագրումներ է արել: Օրինակ նշել է, որ ընտրությունները «լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները»: Ինչ վերաբերում է  հերթական անգամ հանրային վստահության պակասն արձանագրելուն, «Այնտեղ չի նշված, որ հանրային վստահություն չկա, նշված է, ոչ պետք է բարձրացնել հանրային վստահությունը: Մենք էլ ենք այդպես կարծում և աշխատում ենք այդ ուղղությամբ»: ԺՀՄԻԳ-ի դիտորդները Հայաստանի իշխանություններին հուշում են նոր օրենսդրական փոփոխությունների ուղղությունը: Ասում են՝ նոր իրավական բարեփոխումներ են պետք, որոնք կհստակեցնեն օրենսդրական կարգավորումները և կբացառեն  տարընթերցումները:

Կայունության, թե՞ հանուն աղքատության. Բյուջե-2018-ը քննարկվեց խորհրդարանում

Հաջորդ տարվա բյուջեի նախագիծն այսօր ԱԺ է բերվել վերջին անգամ եւ վերջնական տեսքով: Ուրբաթ օրն արդեն կունենանք նոր ֆինանսական փաստաթուղթ: Այն, սակայն, խորհրդարան էին բերել ոչ վարչապետը, ոչ էլ փոխվարչապետը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայությունը որոշ պատգամավորների մոտ կասկածներ հարուցեց, որ կառավարության ղեկավար կազմը անտարբեր է փաստաթղթի հանդեպ: Գործադիր իշխանության կողմից պատգամավորները անտարբերություն են տեսնում նաեւ համատարած թանկացումների նկատմամբ: Քննարկումն Աժ-ում շատ սուր ստացվեց:     Ընթերցում են նույն փաստաթուղթը, բայց տեսնում են տարբեր իրողություններ՝ այսպիսին են հաջորդ տարվա բյուջեի հանդեպ պատգամավորների մոտեցումները: Մի դեպքում ասում են, որ կայունացնող բյուջե է ներկայացվել, մյուս դեպքում կանխատեսում՝ 2018-ը թանկացումների տարի է լինելու: «Ծառուկյան» խմբակցությունն այլեւս չի հավատում գործադիր իշխանությանը: «Բարձր նոտաներով եկած կառավարությունը տվեց զրո արդյունք»,- «Ծառուկյան» խմբակցությունից հայտարարում է Նաիրա Զոհրաբյանը: Դաշնակցության վստահությունը դեռ պահպանվում է, կառավարությունից բարեփոխումների շարունակություն են սպասելու՝ ասում է Աղվան Վարդանյանը: Նախորդ քննարկումից հետո կառավարությունը պատգամավորներից եւ խմբակցություններից ստացել է 111 առաջարկ: Դրանք ունեն իրենց հստակ գինը եւ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբ, կառավարության մտադրությունների հետ համընկել է հատկապես առողջապահության ոլորտի հետ կապված առաջարկը: Պատկերավոր համեմատություններն ու զուգահեռներն այսօր խորհրդարանում շատ էին: Ասենք՝ գիտության ֆինանսավորման առումով զուգահեռներ անցկացվեցին Մոզամբիկի պետական բյուջեի հետ: Այնտեղ բյուջեի 1.8 տոկոսն է հատկացվում գիտությանը, մեզ մոտ՝ 1.6 տոկոսը: Մեկ այլ պատկերավոր ներկայացմամբ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ նաեւ հենց այս պահին ծնվածը՝ արդեն 2200 դոլար պարտք ունի։ Սա էլ՝ արտաքին պարտքի համատեքստում է: Ֆինանսների նախարարն այսօր ստիպված էր պատասխան տալ ոչ միայն ներկայացված թվերի, այլեւ թույլ տված արտահայտությունների համար: Բյուջեից կրկին թվեր. գնաճը կանխատեսվել է 4 տոկոս: Սա վերջին տարիների ամենաբարձր կանխատեսումն է՝ հիշեցնում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրան հակադարձում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները պատրաստվում են դեմ քվեարկել հաջորդ տարվա բյուջեի նախագծին: Կոալիցիոն գործընկերներ հանրապետականն ու դաշնակցությունը, սակայն, իրենց կողմնորոշմամբ ապահովելու են փաստաթղթի ընդունումը: Քվեարկությունը կկազմակերպվի ուրբաթ օրը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է՝ կա դեռեւս օրինագիծ, որը պետք է քննարկվի եւ քվեարկվի, առանց որի պետական բյուջեի նախագիծը չի կարող քվեարկվել:

Ցմահ դատապարտյալը դադարեցրել է հացադուլը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպելուց հետո

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Հրանտ Մադաթյանը այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Միասնական վիզա կենտրոնը. ինչու են դժգոհում քաղաքացիները

Մի քանի տարի առաջ շատերը շտապեցին հայտարարել, որ ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի  տրամադրումը դյուրացնելու համաձայնագիր կնքվեց եւ այսուհետ ՀՀ քաղաքացիներն ավելի հեշտությամբ կստանան բաղձալի վիզաները: Տարիների փորձը, իրականում, ապացուցեց հակառակը՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են մուտքի արտոնագիր տրամադրող միասնական կենտրոնի աշխատանքից:   Հայաստանի արտգործնախարարությունը տեղյակ է, որ արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիների մի մասը խիստ դժգոհ է 2015-ի մայիսից Երեւանում գործող միասնական վիզաների կենտրոնի աշխատանքից: Կենտրոնը թեեւ պետական չէ եւ ենթարկվում է եվրոպական կողմին, բայց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իրավունք ունի որոշակի միջամտությունների՝ տեղեկացնում է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Իսկ ինչից են դժգոհում քաղաքացիները՝ սպասարկման որակ, ժամանակի վատնում, լրացուցիչ քաշքշուկներ՝ չէ՞ որ միայն կենտրոն այցելությամբ երբեմն գործը չի սահմանափակվում: Հարկ եղած դեպքում քաղաքացին կրկին ստիպված է ընդունելության գնալ համապատասխան դեսպանատուն, բայց պատասխանը ստանալու համար կրկին գնալ միասնական կենտրոն: Եւ այդպես շարունակ գնալ ու գալ: Տարիներ առաջ միասնական կենտրոնի աշխատանքը հայտնվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Սակայն դա չօգնեց: Կառույցի աշխատանքից ՀՀ քաղաքացիների  դժգոհություններն արդեն հասել են նաեւ ԱԺ՝ տեղեկացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Խնդրին տեղյակ են, այն լուծելու վճռականություն կա, բայց պարզապես դժգոհություններով առաջնորդվել չեն կարող: ԱԳՆ-ին անհրաժեշտ են փաստեր՝ ասում է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Տուրիստական կազմակերպությունների աշխատակիցները փորձում են արդարացի լինել եւ մեզ հետ զրույցներում պարզաբանում են՝ կենտրոնում անհրաժեշտ ծառայությունների կողքին մատուցվում է, ասենք՝ փաստաթղթերի լրացման ծառայություն: Դա մեծապես ավելացնում է հերթերի կուտակման հավանականությունը՝ յուրաքանչյուր փաստաթուղթը լրացնելու վրա զգալի ժամանակ է ծախսվում: Ինչ վերաբերում է Շենգեն վիզայի ընթացակարգերի դյուրացմանը, ապա տուրօպերատորները փաստում են՝ մինչ այս պահը ոչ մի դյուրացում էլ չի եղել: Եղել է ժամանակ, երբ ԵԱՏՄ-ին միանալուց հետո զգացել են անգամ որոշ խստացումներ, բայց վերջին օրերի նոր իրողություններն ու ԵՄ հետ ստորագրված փաստաթուղթը հնարավոր է նոր փոփոխություններ բերեն դիտարկվող դաշտում:

Ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ Սյունիքն ու Վայոց Ձորն ընգրկող ընտրատարծքից, առաջիկա օրերին կտեփոխվեմ Սյունիք. Ն. Զոհրաբյան

Այո՛, ամենայն հավանականությամբ ես կառաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12ընտրատարածքից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «նոստրադամուսությունն» անթույլատրելի է. Նաիրա Զոհրաբյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «նոստրադամուսությունն» անթույլատրելի է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Դատական օրենսգրքի փոփոխությունները՝ արտահերթի առանցքում

ԱԺ արտահերթ նստաշրջանն այսօր մեկնարկել է  ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններով: Պատգամավորները պնդում են, որ արտահերթ նիստերով շատ կարճ ժամանակ է տրվում կարեւորագույն օրինագծերի քննարկման համար: Նման աշխատաոճը համարում են կառավարության սխալ աշխատանքի հետեւանք: «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն անգամ հորդորեց Աժ նախագահին օգտվել իր լիազորություններից եւ կառավարությանը հասկացել, որ լրջագույն օրենքները մեկ ամիս շուտ ուղարկեն խորհրդարան: Վիճահարույց հարցերից մեկը խորհրդարանն այսօր արդեն հասցրեց արագացված քննարկել եւ ավարտել: Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում Հայաստանն այս տարի 9 կետով զիջել է իր դիրքերը՝ դատական համակարգի պատճառով: Սա նշանակում է, որ գործարարները չեն վստահում հայաստանյան արդարադատությանը: ԱԺ փոխնախագահ, տնտեսագետ Միքայել Մելքումյանն էր: Նա դեռ չասաց, որ Doing Business զեկույցում մեր ցուցանիշների նվազման պատճառների մեջ են նաեւ սնանկության գործերի քննությունը: Ֆիքսել են, որ Հայաստանում սնանկության գործերը քննվում եւ ավարտվում են մոտավորապես 570 օրվա ընթացքում, ինչը երկար ժամկետ է համարվում: Առաջատար դիրքեր զբաղեցնող երկրներում այդ գործերը քննում են 130 օրում: Այս ամենից գործադիր իշխանությունը հետեւություններ է արել: Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսում է ստեղծել ինչպես Սնանկության դատարան, այնպես էլ մայրաքաղաքում վարչական շրջանների դատարանների փոխարեն ունենալ մեկ՝ ընդհանուր իրավասության Երեւանի առաջին ատյանի դատարան: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ կարծում են՝ այս քայլերով կլուծվեն մի քանի խնդիրներ: Այսօրվա դրությամբ ՀՀ դատարաններում քննվող գործերի մոտ 70 տոկոսը վերաբերում է գումարի բռնագանձման պահանջներին: Իսկ այս գործերի 80 տոկոսն էլ առնչվում է մինչեւ 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջներին: Այսինքն՝ այս տեսակի գործերը՝ նոր փոփոխություններով, ունեն երկամսյա ժամկետում քննվելու հնարավորություն: Սա  ենթադրում է դատական օրենսգրքի «պարզեցված վարույթների» մասին նոր դրույթը: Գործադիր իշխանության մտադրությունները լավն են, բայց իրականացման գործընթացին արդեն այս պահին չի վստահում պատգամավորների մի մասը: Նախ՝ դուր չի եկել հսկայածավալ եւ կարեւորագույն օրինագիծը՝ արագացված կարգով եւ արտահերթ նիստով քննարկելու ձեւը: Արտակ Զեյնալյանը եւ Նաիրա Զոհրաբյանն քննարկման այս ձեւում արդեն իսկ ռիսկեր են տեսնում: Այդ իրականություններից, օրինակ, Սերգեյ Բագրատյանին մտահոգում են համակարգում տարածված կոռուպցիան եւ նոր մարմնի ձեւավորման կարգը: Հայաստանյան իրականություններն այս նախագծով չեն փոխվի՝ կարծում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ներկայացված լուծումները չեն գոհացնում: Օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները բավականին ծավալուն են, բայց՝ քննարկման համար հատկացված շատ կարճ ժամանակահատվածում պատգամավորները կարողացան կենտրոնանալ զուտ տեխնիկական որոշ փոփոխությունների վրա։

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Արա Թաթոսյանը դադարեցրել է հացադուլը. Նաիրա Զոհրաբյան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավոր Արա Թաթոսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀ խորհրդարանը կքննարկի եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը

Երկարատեւ քննարկումներից, բանավեճերից հետո Աժ լիագումար նիստի օրակարգ մտավ եզդիների ցեղասպանությանը դատապարտող հայտարարության նախագիծը։ Այսօր այն քննարկման առարկա էր դարձել խորհրդարանական հանձնաժողովներում: Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախաձեռնած վայրագությունների արդյունքում սպանվեցին եւ գերեվարվեցին հազարավոր եզդիներ: Անգամ այսօր հայտնի չէ զոհերի իրական թիվը: Հայաստանի խորհրդարանում փորձում են խնդրին մոտենալ այնպես, որպեսզի այն չվնասի ոչ հայ, ոչ եզդի ժողովուրդներին: Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանն այսօր Աժ-ում հանձնաժողովից հանձնաժողով էր գնում իր համար կարեւորագույն հարց ներկայացնելու համար: Նախորդ գումարման Աժ-ից դեռեւս խմորվում էր Հյուսիսային Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների ցեղասպանության դատապարտման բանաձեւի ընդունման հարցը: Այն հասունացավ միայն այս գումարման խորհրդարանում եւ այսօր արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովներում համապատասխան հայտարարության տեքստը դրական եզրակացության արժանացավ եւ մտավ լիագումար նիստի օրակարգ: Հենց այս հարցը ներկայացնելու համար գլխավոր զեկուցող է ընտրվել Ռուստամ Մախմուդյանը: Եզդիների ցեղասպանության բանաձեւեր եւ հայտարարություններ ընդունել են ԵԽԽՎ-ն, ԱՄՆ Կոնգրեսը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի Համայնքների պալատները, Ֆրանսիայի Սենատը եւ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Մեզ մոտ նախորդ խորհրդարանում հարցի ջատագովն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Նոր տեքստի հեղինակն արդեն  հանրապետական խմբակցության պատգամավորներն են: Փաստը, թերեւս, ի ցույց է դնում խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը քննարկվելիք հարցի վերաբերյալ: Եզդիների ցեղասպանությանն առնչվող հայտարարությունը, սակայն, կուսակցական պատկանելիության խնդիր չունի:  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան  եւ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան: Հարցի քննարկումը Հայաստանի խորհրդարանում արդեն հստակեցված է, մնում են խմբագրական շտկումները՝ հետագայում ոչ հայ համայնքի, ոչ էլ ընդհանրապես եզդի ժողովրդի իրավունքներն Իրաքում չվնասելու համար: Այս հարցերին հատկապես ուշադրություն հրավիրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Իրաքի Հանրապետության ղեկավարությունը տեղյակ է Հայաստանի խորհրդարանում մեկնարկած գործընթացից: Իրաքի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի պատվիրակությանը հայաստանյան այցի ժամանակ ներկայացվել է խնդիրը։ Վերաբերմունքը դրական է: Իսկ Հայաստանի արտգործնախարարության վերաբերմունքը գործընթացի առնչությամբ խորհրդարանին փոխանցեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Արտգործնախարարության համար նաեւ կարեւոր է նրբանկատ ձեւակերպումը՝ մեղադրանքներում Իրաք պետությանը չներքաշելու համար: Հայտարարության տեսքի հեղինակները խոստացան մինչեւ լիագումար նիստ փոփոխել նախնական տեքստը եւ հաշվի առնել երկու հանձնաժողովներում հնչած բոլոր առաջարկությունները:

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները  շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ: Նրանք առաջարկում են  հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից  և  Ազգային  ժողովի հաջորդ  գումարման  ընտրություններն անցկացնել պարզ 100% համամասնական ընտրակարգով: Նախագծի հեղիանկները կարծում են, որ ռեյտինգային ընտրակարգը խեղաթյուրել է  համամասնական ընտրակարգը, ապաքաղաքականացրել ընտրությունները  և  պայքարը  տեղափոխել ռեսուրսների դաշտ: Գործող ընտրական օրենսգրքի  համաձայն` խորհրդարանի 101 պատգամավորներն ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական և տարածքային ցուցակներով: Հայաստանն ապրիլի 2-ի ընտրություններից առաջ  բաժանվեց 13 ընտրական տարածքի, որոնցից յուրաքանչյուրում ընտրություններին մասնակից ամեն  կուսակցություն ուներ իր տարածքային ցուցակը: Արդյունքում,  քաղաքական ուժերի ստացած մանդատները բաժանվեցին երկու հավասար մասի. մանդատների կեսը ստացան  համամասնական, մյուս կեսը՝ ռեյտինգային թեկնածուները: Սա այն նորարարությունն էր, որի թերություններն նկատվեցին ավելի շատ ընտրություններից հետո, քան դրանցից առաջ: Ռեյտինգային ընտրակարգը փորձագետներից շատերը  ու նաև քաղաքական որոշ ուժեր միանգամից  թաքնված մեծամասնական ընտրակարգ անվանեցին՝ նշելով, որ եթե նախկինում մեծամասնական հատվածը խորհրդարանում ընդհանուրի  ընդամնեը  30 տոկոսն էր, ապա հիմա արդեն ուղիղ կեսն է: Այսինքն, ռեյտինգայհին ընտարակարգը թաքնված մեծամասնականն է: Այդպես են կարծում նաև Ծառուկյան դաշինքի պատգամավորները: Նրանք օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկում են  Ազգային  ժողովի հաջորդ  գումարման  ընտրությունները անցկացնել պարզ  100% համամասնական ընտրակարգով` կուսակցության կամ դաշինքի  մեկ ընդհանուր ցուցակով: Նաիրա Զոհրաբյանը նախագծի համահեղինակներից է: «Մենք առաջարկեում  ենք հրաժարվել ռեյտինգային կոչվող համակարգից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: Հենց ռեյտինգայինն էր հիմնական պրոբլեմը, որ ընտրություններն ըստ էության քաղաքական դաշտից գլորվեցին ապաքաղաքական և առքուվաճառքի դաշտ»: Նախագծի  հիմնավորման մեջ հեղինակները գրել են, որ  2017թ. ընտրություններում վճռորոշը եղել են ռեսուրսները,  բոլոր ընտրատարածքներում հիմնականում հաղթել են տարածքային այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են ոչ քաղաքական հենքի վրա:  Նաիրա Զոհրաբյանն ասում է՝   տարածքային թեկնածուների  գրանցած արդյունքները զարմացրել են անգամ  ԵԱՀԿ  ԺՀՄԻԳ-ի դիտորդներին: «Իրենք պարզապես զարմացած էին, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված քաղաքական  գործիչները, անուններ չթվեմ, ավելի քիչ, շուրջ 10 անգամ քիչ ձայն էին հավաքել, քան ոչ քաղաքական գործիչները: Սա ցուցանիշ է՝ փաստող , որ համակարգը չի աշխատում»: Խորհրդարանական մեծամասնությունը ընտրակագը վերանայելու հարց դեռ չի քննարկել: Հետևաբար մեր հարցը, թե արդյոք ՀՀԿ-ն կողմ է ռեյտինգայինց հրաժարվելու առաջարկին, Վահրամ Բաղդասրայանի խոսքով՝ դեռ պատասխան չունի: Փոխարենը ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընտրակարգից դժգոհող ընդդիմադիր ուժերին հիշեցնում է, որ գործող ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունները կայացել են կոնսենսուսով և ձեռքսեղմումով: Ի դեպ, ընտրությունների արդյունքներն ամփոփելիս  ռեյտինգային թեկնածուների ստացած ձայների քանակը հետաքրքիր զուգահեռների առիթ տվեց: Նրանցից մոտ 10-ն  ավելի շատ քվե  էր ստացել, քան ընտրություններին մասնակցող առանձին կուսակցություններ: Օրինակ,  Սամվել Ալեքսանյանն ավելի շատ ձայն էր հավաքել, քան  Ազատ դեմոկրատներն ու Կոնգերս ՀԺԿ դաշինքը  միասին: Ընդհանուր առմամբ  բոլոր 13 ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած տարածքային  թեկնածուները միասին  ՀՀԿ-ի համար ապահովել էին  մոտ 350 հազար ձայն, այսինքն՝ կուսակացության ստացած քվեների համարյա կեսը: Ծառուկյան դաշինքում տարածքային թեկնածուների կշիռը կուսակցության ընդահնուր ձայների մոտ 1/3-ն էր:

ՀՀ–ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում ՀՀ դեսպանները պետք է լինեին շատ ավելի ակտիվ. Նաիրա Զոհրաբյան

Հայաստան–Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է լինեին շատ ավելի ակտիվ։

Ես վաստակել եմ այդ իրավունքը. տեղափոխվում եմ Սյունիք. Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ եւս մեկ անգամ հավաստում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ու պատրաստվում է տեղափոխվել Սյունիք։

Այս պահին անիմաստ է քննարկել կոալիցիա կազմելու հարցը. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-իշխանություններ կոալիցիա կազմելու հարցը այս պահին անիմաստ է քննարկել, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի իշխանությունների հետ, եթե Նիկոլ Փաշինյանը կամենա։

Անհրաժեշտ է հնարավոր բոլոր օղակներով ներազդել իրավիճակի կայունացմանը. Վահե Էնֆիաջյանը՝ Կարագանդայում ստեղծված իրավիճակի մասին

Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ: Այս մասին ֆեյցբուքյան իր էջում գրառում է կատարել Վահե Էնֆիաջյանը:

Սպան փորձել է անարգել զինվորին, ինչի հետևանքով տեղի է ունեցել սպանություն. Նաիրա Զոհրաբյան

Ես զբաղվել եմ ու շարունակելու եմ զբաղվել բանակում կատարված հանցագործություններով ցմահ դատապարտված զինվորների գործով, ԱԺ-ում հայտարարեց Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Ցման ազատազրկվածների համաներման ժամանակ հարկավոր է զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնել. Նաիրա Զոհրաբյան

Մինչեւ ցմահ ազատազրկվածներին ներում շնորհելը հարկավոր է զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնել: Այս մասին հունվարի 17-ին Ազգային Ժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանը կարող է դառնալ մոդել. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին մասնավորապես ասել է՝

Պահանջում եմ թույլ չտալ, որ Գարո Փալյանի հանդեպ տեղի ունենա հակաիրավական գործողություն. ԵԽԽՎ-ում Ն. Զոհրաբյանի ելույթը՝ ուղղված Թուրքիային

Այսօր մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Գարո Փալյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական 301 հոդվածով լռեցնել այլախոհներին։

Դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք` այսպես շարունակել չի կարելի. Ն. Զոհրաբյանը` ՔՀԿ–ում մահացած կալանավորի մասին

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔԿՀ–ում լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։

ՄԻՊ-ը պատրաստակամ է աշխատել պատգամավորների հետ ոլորտում խնդիրների լուծման համար

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս մասին ՄԻՊ ֆեյսբուքի էջում գրել է Թաթոյանը:

Ես ու իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների և ցուցարարների միջև. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ես ու իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների և ցուցարարների միջև, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները:

Քաղաքացի Զավեն Գրիգորյանը հեղափոխության ժամանակ առողջական խիստ ծանր վնասվածքներ է ստացել, դիմել է կառավարությանը և արձագանք չի ստացել. Ն. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց քաղաքացի Զավեն Գրիգորյանի մասին:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը հանել քրեակատարողական վարչության ենթակայությունից

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմը քրեակատարողական վարչության, քրեակատարողականի պետի ենթակայությունից հանելու համար օրենսդրական նախաձեռնության կարիք է տեսնում: Նաիրա Զոհրաբյանն այս մասին ասաց հանձնաժողովի առաջին նիստում:

Համաձայն չեմ, երբ ասում են՝ Մհեր Եղիազարյանը հացադուլից չի մահացել. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Ազգային ժողովի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե լրագրող, հրապարակախոս Մհեր Եղիազարյանը հացադուլից չի մահացել, քանի որ մահվանից տասն օր առաջ դադարեցրել էր հացադուլը։

Խնդրանքս մեկն է՝ Ձեր օգնությամբ ու միջնորդությամբ, ինչու չէ՝ նաեւ երաշխավորությամբ օր առաջ լինել ազատության մեջ. Կալանավորի բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Նաիրա Զոհրաբյանին

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Արմենակ Դավթյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին:

Շտապ օգնությունը կատեգորիկ հրաժարվում է թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց. Ն. Զոհրաբյան

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ «շտապ օգնությունը» հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով:

«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն մոդելային կարիերա կսկսի. Նա առաջարկ է ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Մասնավորապես, «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը եւ ցուցադրել աշխատանքները։

Նաիրա Զոհրաբյանը Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենի խափանման միջոցը փոխելու հարցով դիմել է Արթուր Դավթյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշմանը: Նա խոսքն ուղղել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Ինչո՞ւ Մհեր Եղիազարյանի մահվան օրը ՔԿՀ-ում բժիշկ չի եղել». Ն. Զոհրաբյանը՝ նախարարին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, հարցրեց. «Օրեր առաջ Պաշտպանն անսպասելի այց կատարեց «Նուբարաշեն» ՔԿՀ ու պարզվեց, որ երբ մահանում էր 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը, տվյալ պահին էնտեղ չի եղել բժիշկ, որպեսզի կարողանար անհրաժեշտ բուժօգնություն ցույց տար մի կալանավորի, ով նախապես հայտարարել էր, որ ունի առողջական լուրջ խնդիրներ:

Կալանավոր, հացադուլ հայտարարած Արթուր Վարդանյանի առողջական վիճակը վատացել է. Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է՝ նրա կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Երևան-Կենտրոն» ՔՀԿ-ում պահվող կալանավոր Արթուր Վարդանյանի առողջական վիճակին:

Մեր «հերոսական» մտավորականության զգալի մասը տարբեր փաբերում, տաբուրետկեքին փռված բողոքում է. Նաիրա Զոհրաբյան

Մեր «հերոսական» մտավորականության զգալի մասը շարունակում է տարբեր փաբերում, տաբուրետկեքին փռված` բողոքել ու պատերի տակ նվնվալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անհասկանալի է՝ 10 հազար պետական աշխատողների կրճատումը ինչպես կարող է նպաստել ՀՀ շահին. Նաիրա Զոհրաբյան

Անհասկանալի է, թե 10 հազար պետական աշխատողների կրճատումը ինչպես կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության շահին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորները առաջարկում են մարտական հերթապահության մեջ չընդգրկել այն զինծառայողներին, որոնց պարտադիր ժամկետային զինծառայության անցնելու մեկ տարին չի լրացել

Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդուարդ Բաբայանը, Գևորգ Պետրոսյանը առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։ Այս մասին գրում է iravaban.net-ը

«Երեւանի քաղաքապետարանը, կարծես թե, հակված չէ երկխոսության». ԲՀԿ–ականները՝ Օպերայի հարակից տարածքում

Օպերայի հարակից տարածք այսօր՝ մարտի 14-ին, եկան ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արման Աբովյանը եւ կարճ երկխոսություն ունեցան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Բանակցում են Կենտրոնի ղեկավարն ու ԲՀԿ–ական պատգամավորները. Ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել է

Օպերայի հարակից տարածներում կառուցված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են. Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը համաձայնեց բանակցել Օպերայի տարածք եկած ԲՀԿ–ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Արման Աբովյանի հետ՝ ստեղծված իրավիճակում ընդունելի լուծումներ գտնելու նպատակով։

Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները. ԲՀԿ–ն նոր օրինագիծ է ներկայացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր գործընկերների հետ առաջարկել է փոփոխություններ մտցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որով առաջարկվում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները։ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Ժողովուրդ»․ ԱԺ-ում ելույթ ունեցող տրանսգենդերը լսումներին ներկա միակ այլընտրանքային սեռական կողմնորոշում ունեցող անձը չէր

«Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում արտառոց դեպք տեղի ունեցավ։ Առաջին անգամ պատմության մեջ տրանսգենդեր մոտեցավ ամբիոնին եւ ելույթ ունեցավ, որից հետո անգամ ծափողջյուններ հնչեցին, սակայն լսումները վարող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց դահլիճից Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով հանդես եկող անձին։

Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը. Նաիրա Զոհրաբյան Մարիա Կարապետյանին անվանեց ստախոս

Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Այդ մասին Ֆեյսբուքյան սոցիալական ցանցի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը և 20 տարի ազատազրկելը Ադրբեջանի հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Սա ես համարում եմ Էժանագին մանիպուլյացիա, սա անհարգալից վերաբերունք է հանրության հանդեպ. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

«Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ես ուղարկել եմ տրանսգենդեր տիկնոջ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին»:

Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ է համարել ԵԽԽՎ լռությունն Ադրբեջանի կողմից հնչեցվող հայատյաց հայտարարությունների նկատմամբ

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 10-ին ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի և անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ:

ԵԽԽՎ-ում քար լռություն է. Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը հիշեցրել է Բաքվի հայատյաց քարոզները

Ես ԵԽԽՎ–ի ամբիոնից 10 տարի բարձրացնում եւ ցույց եմ տալիս ադրբեջանական դասագրքերը, որոնք հայատյացության դասական օրինակ են, սակայն այս կառույցում քար լռություն է։

Անմարդկային էր կերակրող մոր հանդեպ խափանման միջոց կալանք ընտրելը. Զոհրաբյանը` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի մասին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ինքը` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, շարունակելու է հետևել առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ մեղադրվող` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ հարուցված գործին:

Ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի եւ կենդանուն դաժանորեն ծանակողի միջեւ. նման մարդը պետք է նստի. Ն. Զոհրաբյան

Մենք քրեականացնում ենք կենդանիների հանդեպ բռնությունը, վատ վերաբերմունքը, խեղումը, ծանակումը. Կենդանու հանդեպ բռնություն գործադրողը, կենդանուն նվաստացնողը պետք է կոնկրետ քրեական պատասխանատվություն կրի: Այս մասին Econews.am-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ն ոչ թե ինտուիցիայով, այլ հստակ համոզմունքով դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի նախագծին․ Ն․ Զոհրաբյան

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն հստակ համոզմունքով դեմ է քվեարկելու այս նախագծին։

Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում. Նաիրա Զոհրաբյան

Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում: Այս մասին Ֆեյսբուքյան-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

На русском

Правительство отложило проект по установлению особого режима деятельности “Наирита”

Правительство РА отложило обсуждение проекта закона “Об установлении режима деятельности и управления ЗАО “Завод Наирит”, предложенный депутатами фракции ППА Наирой Зограбян и Микаелом Мелкумяном.

Совет старейшин Ванадзора не будет работать, поскольку не выявлены 4 лица, проголосовавшие в пользу кандидата от РПА: Наира Зограбян

Зограбян коснулась и предложения лидера партии “Армянское возрождение” Артура Багдасаряна по поводу создания в совете старейших Ванадзора коалиции оппозиционных сил и совместной работы

Учредитель партии "Процветающая Армения" Гагик Царукян возвращается в большую политику

Учредитель партии "Процветающая Армения" Гагик Царукян по требованию тысяч граждан возвращается в активную политику, сказала в понедельник журналистам в парламенте руководитель фракции "Процветающая Армения" Наира Зограбян

Генсек СЕ продублировал недопустимое заявление МГ ОБСЕ по азербайджанской диверсии - Наира Зограбян

Председатель постоянной комиссии НС Армении по вопросам европейской интеграции Наира Зограбян направила генсеку СЕ Турбьерну Ягланду письмо в ответ на его заявление в связи с азербайджанской диверсией на границе с Арменией

ППА будет голосовать за законопроект о криминализации незаконного обогащения

Лидер фракции ППА НС Армении Наира Зограбян положительно оценила законопроект о криминализации незаконного обогащения, однако считает, что только принятием этого закона невозможно будет решить все проблемы.

Армянская делегация в ПАСЕ готова представить генсеку СЕ реальные факты об азербайджанской диверсии - Зограбян

Председатель постоянной комиссии НС Армении по вопросам европейской интеграции Наира Зограбян направила генсеку СЕ Турбьерну Ягланду письмо в ответ на его заявление в связи с азербайджанской диверсией на границе с Арменией

Депутат призвала к сдержанности при обсуждении судьбы армян, находящихся в плену в Азербайджане

Вопрос судьбы армян, находящихся в плену в Азербайджане, нуждается в широком обсуждении, но с максимальной сдержанностью, заявила в четверг депутат от фракции "Процветающая Армения" Наира Зограбян.

Депутат Зограбян прокомментировала получение в Армении мужчиной-трансгендером паспорта на женское имя

Депутат парламентской фракции "Процветающая    Армения" Наира Зограбян в четверг прокомментировала факт получения трансгендером паспорта гражданина Армении с женским именем.

Армянские правозащитники обратились в ПАСЕ с требованием высказаться о деятельности Наиры Зограбян

Несколько армянских общественных организаций, занимающиеся защитой прав сексуальных меньшинств, направили письмо Комитету по борьбе с дискриминацией ПАСЕ, требуя выразить мнение по действиям члена армянской делегации в ПАСЕ Наиры Зограбян

Зограбян: "Буду отстаивать права подвергнутых приводу активистов" (ЭКСКЛЮЗИВ)

Депутат национального Собрания Армении от фракции "Процветающая Армения", глава постоянной парламентской комиссии по защите прав человека и общественным вопросам Наира Зограбян в беседе с корреспондентом агентства "Новости-Армения" заявила, что будет отстаивать права подвергнутых из-за протестов по вопросу Амулсара активистов

Армянские депутаты намерены криминализировать жестокое обращение с животными

Депутат фракции "Процветающая Армения" Наира Зограбян в пятницу представила в Национальном Собрании пакет поправок в Уголовный кодекс и закон "Об административных нарушениях", предусматривающий уголовную ответственность за жестокое обращение с животными

На английском