Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Армен Джигарханян

Упоминания за день

На армянском

ՌԴ մշակույթի նախարարը շնորհավորել Է Արմեն Ջիգարխանյանին ծննդյան 81-ամյակի առթիվ

Մեդինսկին նշել Է, որ երկար տարիներ Ջիգարխանյանը հաջողությամբ ղեկավարում Է դրամատիկական թատրոնը եւ դաստիարակում արտիստների նոր սերնդի՝ դրանով իսկ անգնահատելի ավանդ ներդնելով ռուսական մշակույթի զարգացման մեջ:

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մոսկվայում կհնչեցվի հայկական կինոերաժշտությունը

Մայիսի 14-ին Երաժշտության մոսկովյան միջազգային կենտրոնում հայկական կինոերաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Ռուսական ֆիլհարմոնիա» Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը (Симфонический оркестр Москвы “Русская филармония”) կներկայացնի հայկական ֆիլմերի մեղեդիներ։ «Մեր մանկության տանգոն» խորագիրը կրող երեկոյի հատուկ հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արա Բաբաջանյանը, Նատալյա Բեսպալովան, հայտնի այլ արվեստագետներ։

Արմեն Ջիգարխանյանի 36-ամյա կինը կես միլիոն դոլարով բնակարան է գնել Ռուբլյովկայի վրա

Դերասան Արմեն Ջիգարխանյանի 36-ամյա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, կես միլիոն դոլարով բնակարան է գնել Ռուբլյովկայի վրա: Վիտալինան նոր բնակարանի մասին պատմել է Starhit-ի հետ հարցազրույցում:

Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրել են նրա դեմ մահափորձի կազմակերպման մեջ Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրել են նրա դեմ մահափորձի կազմակերպման մեջ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Տատյանա Վլասովային, մեղադրել են նախկին ամուսնու ու նրա ներկայիս կնոջ դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը խոստովանել է, որ մինչև հիմա սիրում է Ջիգարխանյանին (Լուսանկարներ)

Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանա Վլասովան 2015 թվականին բաժանվեցին: Գրեթե անմիջապես հետո արտիստն օրինականացրեց հարաբերությունները երիտասարդ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ:

Այսօր ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է

Այսօր Կինոյի և թատրոնի ականավոր հայ դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր դարձավ 82 տարեկան է: 1953-1954 թթ.-ին Ջիգարխանյանը աշխատել է Արմենֆիլմում որպես օպերատորի օգնական։ Իր դերասանական կարիերան սկսել է 1955-ին Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոն։ 1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական Թատրոնում։ 1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական Մրցանակ «Եռանկյան» համար, ինչպես նաև 1979-ին՝ «Snow in Mourning» ֆիլմի համար։ 1985-ին Ջիգարխանյանին շնորհվել է ՍՍՀՄ Ժողովրդական Դերասանի կոչում։ Արմեն Ջիգարխանյանը խաղացել է սովետական բազմաթիվ (շուրջ 300) ֆիլմերում, ինչպես նաև հնչյունավորել է Սոյուզմուլտֆիլմի բազմաթիվ հերոսների։

ՇՏԱՊ․ Արմեն Ջիգարխանյանը հայտնել է, որ կինը ուզեցել է իրեն սպանել եւ տիրանալ ունեցվածքին

Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը, Մոսկվայի ոստիկանություն է դիմել՝ խնդրելով օգնել իր ամուսնուն տուն վերադարձնել: Mash-ը հայտնում է, որ Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր առաջ կորել է:

«Նա գող է, ոչ թե մադ»․ Արմեն Ջիկարխանյանը՝ երիտասարդ կնոջ մասին (տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը չի ցանկանում տեսնել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով երիտասարդ է ամուսնուց 44 տարով։ Ջիգարխանյանը հայտնվել է Մոսկվայի թիվ 57 հիվանդանոցում։ Արտիստը վստահ է, որ կինը կարող է իր մահը ցանկանալ շահադիտական պատճառներով՝ ստանալու իր մեծ ժառանգության մի մասը։ «Նա իրեն նողակալի է պահել, նա գող է, ոչ թե մադ»,-ասել է արտիստը «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» ծրագրի եթերում։ Մի քանի ամիս առաջ Ջիգարխանյանը կնոջն է կտակել իր ողջ ունեցվածքը։ Արտիստն օրերս հայտարարություն է գրել ոստիկանությունում՝ նշելով, որ Վիտալինան փորձել է իրեն սպանել։ Джигарханян считает жену воровкой Эксклюзивное интервью Джигарханяна из больницы — armenia.im/6/17535849461584.html Posted by Armenia.IM on lunes, 16 de octubre de 2017

Ես 82 տարեկան եմ, բայց գնալու տեղ չունեմ. ո՞ւր եմ հասել. Արմեն Ջիգարխանյանի կինը նրան անօթևան է թողնում

Նոր մանրամասներ են հայտնի դարձել դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կոնֆլիկտի մասին: Արմեն Ջիգարխանյանի մոտ ընկերը` Արթուր Սողոմոնյանը, պատմել է, որ Վիտալինան մտադիր է տնից ու թատրոնից վտարել դերասանին:

Ջիգարխանյանի կինն ինքնակամ հեռացել է թատրոնից

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ինքնակամ հեռացել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնից, որտեղ նա զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ Վիտալինան պատրաստ է ապահարզանի գործընթաց սկսել, RIA Novosti-ն հայտնել է Վիտալինայի ներկայացուցիչ Իրինա Մազուրը։ «Կապված ստեղծված իրավիճակի և այն բանի հետ, որ Արմեն Բորիսովիչը շարունակում է նրան անպատվել, Վիտալինան հեռացել է թատրոնից սեփական ցանկությամբ, ինչպես նաև որոշում ընդունել՝ սկսելու ապահարզանի գործընթաց»,-ասել է Մազուրը։ Հաղորդվում է, որ հայտնի դերասանի 38-ամյա կինն ուրբաթ կլքի Մոսկվան «իրեն կարգի բերելու և այդ իրավիճակի պատճառով խաթարված առողջությունը վերականգնելու համար»։

Ոստիկանությունը գնացել է խուզարկելու Արմեն Ջիգարխանյանի թատրոնը

Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները գնացել են խուզարկելու Արմեն Ջիգարխանյանի թատրոնը: Mash հեռագրային ալիքի հաղորդմամբ՝ իրավապահներն աշխատում են թատրոնի հաշվապահությունում՝ բռնագրավում են փաստաթղթերը:

Ոստիկանությունը խուզարկում Է Արմեն Ջիգարխանյանի թատրոնը

Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները գնացել են խուզարկելու Արմեն Ջիգարխանյանի թատրոնը: «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրավապահներն աշխատում են թատրոնի հաշվապահությունում՝ բռնագրավում են փաստաթղթերը: Նախօրեին հաղորդվում էր Ջիգարխանյանի գլխավորած՝ Մոսկվայի դրամատիկական թատրոն անհայտ անձանց այցելության մասին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջիգարխանյանն իր երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից ամուսնալուծության փուլում է: Ջիգարխանյանը պնդում է, որ կինը ցանկացել է սպանել իրեն՝ իր ամբողջ ունեցվածքին տիրանալու համար:

Արմեն Ջիգարխանյանի թատրոնում խուզարկությունները կապված են նրա անձնագրի գողության գործի հետաքննության հետ

Արմեն Ջիգարխանյանի թատրոնում կատարվող խուզարկությունները կապված են նրա անձնագրի գողության շուրջ ավելի վաղ հարուցված քրեական գործի հետաքննության հետ, հայտնել ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի ՆԳՆ-ի վարչության մամուլի ծառայությանը:

Ջիգարխանյանի կինը հայտարարել է, որ սիրում է ամուսնուն, սակայն դավաճանությունը չի ների

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան հայտարարել է, որ նախկինի պես խենթի պես սիրում է ամուսնուն, սակայն չի կարող համակերպվել նրա դավաճանության հետ, ուստի բաժանումն անխուսափելի է:

Արմեն Ջիգարխանյանը ստիպված է թատրոնում գիշերել

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր է՝ չի լքում թատրոնի իր աշխատասենյակը՝ գիշերելով այնտեղ: Այս մասին հայտնում է VistaNews տեղեկատվական պորտալը՝ հղում անելով «Մոսկվայի դրամատիկական թատրոնի» մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևային:

Արմեն Ջիգարխանյանը հուսահատությունից քնում է թատրոնի իր գրասենյակում

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր է, ինչ ապրում է թատրոնում, չի լքում իր աշխատասենյակը և գիշերում է այնտեղ, հայտարարել է «Մոսկվայի դրամատիկական թատրոնի» մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան: Ըստ նրա՝ 82-ամյա Ջիգարխանյանին այնքան է ցնցել իր ամուսնալուծության հետ կապված իրավիճակը, որ գործնականում ոչ մեկի հետ չի շփվում և զգում է իրեն անելանելի վիճակում:

Ջիգարխանյանի կինը լքել է Ռուսաստանը՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ նրանից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ներընտանեկան սկանդալի ֆոնին լքել է Ռուսաստանը: Սակայն 38-ամյա կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը ria.ru-ի հետ զրույցում ասել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կվերադառնա, երբ կրքերը հանդարտվեն:

Ջիգարխանյանի ընկերը հերքել է լուրերը, թե ոստիկանությունը կանգնեցրել է դերասանին կնոջ բնակարան ներխուժելու փորձի ժամանակ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրը, թե ոստիկանությունը կանգնեցրել է հայտնի դերասանին իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարան ներխուժելու փորձի ժամանակ, գրում է РИА Новости գործակալությունը:

Արմեն Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ դերասանը վերադարձել է թատրոնում իր աշխատանքին

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ակտիվորեն ներգրավված է իր ղեկավարած թատրոնի աշխատանքներին, փորձերն ընթանում են սովորական ռեժիմով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմանյանը։

Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգախանյանը ձերբակալվել է իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի բնակարանից որոշ իրեր վերցնելու նպատակով բնակարան ներխուժելու ժամանակ:

Դմիտրի Խառատյանն առաջարկել է Ջիգարխանյանի եւ երիտասարդ կնոջ վեճի լուծումը

Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի սկանդալային բաժանվելը երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից արդեն մեկ շաբաթ է ակտիվորեն քննարկում են դերասանի երկրպագուները, ծանոթները եւ ընկերները:

Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը հոսպիտալացվել է

Տեղեկություններ են հայտնվել, որ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը հնարավոր նյարդային գերլարվածության պատճառով հոսպիտալացվել է Կիևում, որտեղ վերջերս ապրում է: Այդպիսով, բաժանության հարցով դատական նիստը տեղի չի ունեցել, փոխանցում է OANE.ws-ն:

Արմեն Ջիգարխանյանի կորած անձնագիրը հայտնաբերվել է նրա կնոջ տան խուզարկության ժամանակ

Ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ԽՍՀՄ ժողվորդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանը, ւինչը հաստատել է կնոջ ներկայացուցիչ Իրինա Մազուրը, գրում է РИА Новости գործակալությունը:

Գործ է հարուցվել Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո

Մոսկվացի քննիչները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ թատրոնի նրա առանձնասենյակում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

Ջիգարխանյանի որդին խոսել է հոր ու երիտասարդ կնոջ ամուսնական սկանդալի մասին. կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել

Ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի օրինական ժառանգը՝ Ստեփան անունով որդին մեկնաբանել է 82-ամյա հոր ու նրա երիտասարդ կնոջ (Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա) ընտանիքում ծագած սկանդալը:

Ջիգարխանյանի որդին խոսել է հոր ամուսնական փոխհարաբերությունների մասին

Ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի օրինական ժառանգը՝ Ստեփան անունով որդին մեկնաբանել է 82-ամյա հոր ու նրա երիտասարդ կնոջ (Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա) ընտանիքում ծագած սկանդալը:

Ջիգարխանյանի կինը խլել է նրա ունեցվածքը, իսկ թատրոնը նրան բաժին չի հասնի. Արթուր Սողոմոնյան (Տեսանյութ)

Վերջին ժամանակներս թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը բարդ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Արմեն Ջիգարխանյանի հետ:

Ջիգարխանյանի կրիմինալ-ընտանեկան դրաման նոր թափ է ստանում (տեսանյութ)

Դերասան Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության սյուժեն խճճվում է, և հարցերը շատանում են: Սակայն պատասխանների փոխարեն միայն նոր մեղադրանքներ են հնչում: Ո՞վ և ինչպե՞ս է վարպետին կասկածելի դրամայի մեջ ներքաշել: Մանրամասները՝ Vesti.ru-ի ռեպորտաժում:

Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկ թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան: Դիաբետի ֆոնի վրա ոտքերն անշարժացել են: Նրան հիվանդանոց է տարել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը: Կորնեևան նշել է, որ դեռևս հավաստի տեղեկություն չկա, թե հատկապես որ բուժհաստատությունում է դերասանը և ինչն է առողջական վիճակի վատթարացման պատճառ դարձել, գրում է «Զվեզդա» հեռուստաալիքը: «Վերջին օրերին նա դժվարությամբ էր քայլում, գործնականում դուրս չէր գալիս իր աշխատասենյակից: Ջիգարխանյանը հիմա մեկուսացել է կոլեկտիվի մի մասից և հիմնականում ընկերների շրջապատում է գտնվում, որոնք, իբր, խնամակալ են և այլն», -ասել է Կորնեևան:

Չէի կարող չարտահայտվել. Արմենչիկը Մալախովի հաղորդման ժամանակ խոսել է Ջիգարխանյանի ամուսնալուծության մասին (Տեսանյութ)

Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման շրջանակներում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերները նոր մեղադրանքներ են աաջադրել Վիտալինային` նշելով, որ նա դեղահաբերով Ջիգարխանյանին վերածում էր «բույսի», որ անհրաժեշտ է ստուգել այդ դեղերը:

Անսպասելի բացահայտում: Ո՞վ է իրականում Ստեփան Ջիգարխանյանը. մանրամասնում է Արմեն Ջիգարխանյանի վաղեմի ընկերը

Շուրջ երկու ամիս է՝ հանրության ուշադրության կիզակետում 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սկանդալային ամուսնալուծությունն է: Այս պատմության մեջ առանձին մի թելով շրջանառվում են նաև հայազգի արտիստի հայ ընկերների անունները:

Մոսկվայի դատարանը պաշտոնապես լուծարել է Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը

Մոսկվայի Կունցևոյի 202–րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը, հայտնել է Կունցևոյի դատարանի մամուլի խոսնակ Դարյա Գալկինան, փոխանցում է ТАСС–ը։

Հետաքննությունը գաղտնիացրել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը

Հետաքննությունը գաղտնիացրել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը, որին մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կնոջ փաստաբանին:

Ջիգարխանյանն ԱՄՆ-ում տան վաճառքի ողջ գումարը լքված կնոջն է փոխանցել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ԱՄՆ-ում տան վաճառքի ողջ գումարը տվել է նախկին կնոջը՝ Տատյանա Վլասովային։ Այդ կնոջ հետ անվանի դերասանն ապրել է ավելի քան 40 տարի և ամուսնալուծվել որոշել է հանուն երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի։

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին (Լուսանկարներ)

Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:

Արմեն Ջիգարխանյանի եւ նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջեւ դատաքննությունը հետաձգվել է

Սա արդեն ինչ-որ մղձավանջ է: Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ հայտնի դերասանի փաստաբանների միջեւ դատաքննությունը շարունակվում է, որը դատական նիստերին չի ներկայանում:

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամվա հարկադիր աշխատանքի են դատապարտել

Մոսկվայի դատարաններից մեկը ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի՝ անձնական կյանքի գաղտնիքների հրապարակման համար հոդվածով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ջիգարխանյանը Նոր տարուց հետո անհետացել է

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երկրպագուներն անհանգստացած են. արդեն մի քանի շաբաթ նա հանրության մեջ չի երևացել: Դերասանի խորհրդավոր անհետացման ֆոնին, նրա հավատարիմ երկրպագուները հակասական ենթադրություններ են անում:

Մոսկովյան դատարանը մերժել է Ջիգարխանյանի դեմ 3 մլն ռուբլի փոխհատուցման մասին Վիտալինա Ցիմբալյուկի հայցը

Մոսկվայի Կունցևսկի դատարանը չի բավարարել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հայցն ընդդեմ նախկին ամուսնու, որով նա պատրաստվում էր 3 մլն ռուբլի փոխհատուցում ստանալ հայ դերասանից՝ իրեն հասցված անձնական վիրավորանքների համար:

Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, բայց նրա համար դեռ դժվար է իր թատրոն հաճախելը, բժիշկները խորհուրդ են տալիս նախ լիովին վերականգնվել: Այս մասին Facebook-ում դերասանի պաշտոնական խմբում գրել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:

Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:

На русском

Бывшую жену Джигарханяна заподозрили в найме киллеров

Судебный спор между знаменитым артистом и режиссером Арменом Джигарханяном и его второй женой Татьяной Власовой в понедельник так и не был завершен. На заседании в Пресненском суде адвокаты сторон обменялись резкими и порой скандальными заявлениями, в итоге заседание перенесли на 19 декабря.

Сын и ближайший друг Джигарханяна рассказали сенсационные подробности семейного скандала артиста (ВИДЕО)

По словам сына Армена Джигарханяна Степана, одной из основных проблем, приведших к скандалу, явились вовсе не махинации Цимбалюк-Романовской с недвижимостью актёра

Стало известно, чем занималась экс-жена Армена Джигарханяна в Грузии (ВИДЕО)

В очередном выпуске телешоу "Пусть говорят" вновь обсуждалась скандальная ситуация, связанна с артистом и режиссером Арменом Джигарханяном и его теперь уже бывшей женой Виталиной Цымбалюк-Романовской