Погода в Ереване

19°C

ветер: 1.5м/c; влаж: 41%;

дав: 686 мм

Погода в других городах

Выберите язык

Рубен Сафрастян

Упоминания за день

На армянском

Թրամփի նախագահությունն ու հայկական հարցը. մեկնաբանում են քաղաքագետները

ԱՄՆ- ում Դանալդ Թրամփի նախագահությունը դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի վրա: ՌԴ- ԱՄՆ բախման վտանգը, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, Մերձավոր Արևելքում կպակասի: Նա բիզնեսմեն է, ով սովորական միլիոնատերից է դարձել միլիարդատեր, ինչը նշանակում է, որ  քաղաքականություն վարելիս Թրամփը հաշվի կառնի նաև այլ երկրների շահերը: Ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները Թրամփի պաշտոնավարման ընթացքում:  Արևելագիտության ինստիտուտի տնօրենի վերլուծությամբ՝ Օբամայի վարչախումբը թուլություն դրսևորեց Թուրքիայի հետ հարաբերություններում, մինչդեռ Թրամփը պրակտիկ քաղաքականություն կվարի։ «Իհարկե դաշնակցային հարաբերությունները կպահպանվեն Թուրքիայի ու ԱՄՆ միջև»,- ասում է։ Հայերիս համար այս հարցն առավել կարևորվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ հնարավոր քայլերով:  Իհարկե՝ այդ առումով ամերիկահայերի գործը բարդանում է, քանի որ նրանք հարցը չեն բարձրացրել Թրամփի թեկնածության ընթացքում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ առաջին անգամ է որ ամերիկահայերը  որևէ խոստում չեն ստանում, «առաջին անգամ է,  որ ամերիկահայերը չեն  աշխատում այդ ուղղությամբ»: Անկանխատեսելի մարդու համբավ ունեցող Թրամփը, ըստ քաղաքագետի, նույն անսպասելիությամբ էլ գուցե ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ինչևէ  Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ բացառիկ երևույթ է  սա: Առաջին անգամ ամերիկահայերը պետք է առնչություն ունենան մի նախագահի հետ, ով առնչություն չի ունեցել հայերի ու Հայկական հարցի հետ, ինչը մարտահրավեր է ինչպես ամերիկահայերի, այնպես էլ Հայաստանի համար։ Մինչեւ հունվարի 20-ը՝ նախագահի պաշտոնակալման արարողությունը, դեռ ժամանակ կա և հայերն ու Հայաստանը պետք է աշխատեն, որպեսզի Թրամփի վարչակազմը ճիշտ տեղեկություններ հաղորդի նրան հայերի մասին: Այստեղ պետք է նկատել, որ Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում առաջնային նշանակություն չի տվել Հարավային Կովկասին, ինչը, ըստ թուրքագետի նշանակում է, որ հարավկովկասյան հարցերին նա կմոտենա ՌԴ հետ հարաբերությունների դիտակետից: Ղարաբաղյան խնդրում էլ ԱՄՆ-ր առաջիկա տարիներին որևէ ակտիվություն չի դրսևորի, դեռ պետք է ծանոթանա խնդրին: Ամեն դեպքում՝ ամերիկացիները կարևորում են շփման գծում մոնիտորինգի անցկացումը և հետաքննության մեխանիզմների ներդրումը:

Միջնորդները պետք է ճնշում գործադրեն Բաքվի վրա. փորձագետները՝ ԼՂ խնդրի մասին

Անցած տարում  ղարաբաղյան խնդրում ոտնձգություններ գրանցվեցին հակառակորդի կողմից, ինչին հաջորդեց հայկական կողմի հակահարվածը: Ապրիլից հետո միջնորդները պետք է գործնական քայլեր անեն Բաքվին պատժելու համար և  բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնեն կարծում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Խնդրի կարգավորման գործընթացում նոր տարրեր ասելով նախ պետք է հասկանալ, որ  պետք է իրականացվեն այս տարվա ապրիլից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Համբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ պարզաբանեց նա։ Խոսքը հետաքննության մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին է, ինչը կարող է  զսպել Բաքվին: 2017-ին ոչ մի րոպե չպետք է կորցնել զգոնությունը, միշտ  պետք է պատրաստ լինել ագրեսիայի՝ եզրակացություն արեց  Ռուբեն Սաֆրաստյանը: Քաղաքագետ  Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ քաղաքական լուծում եկող տարի չի սպասվում, սակայն հնարավոր է լարվածության թուլացմանն ուղղված քայլեր,  ինչին էլ հնարավոր է հասնել միայն Բաքվի վրա միջնորդների կողմից գործադրվող ճնշումների միջոցով։ 2016-ը ի ցույց դրեց մի շարք իրողություններ ղարաբաղյան խնդրում: Ապրիլյան ռազմական գործողությունները վկայեցին հայ զինվորի քաջության ու սեփական հայրենիքը կյանքի գնով մինչև վերջ պաշտպանելու պատրաստակամությունը: Ցույց տվեց նաև, որ կան խնդիրներ և դրանք մեր փոխարեն մեկ ուրիշը չի լուծելու՝ ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Հայկական կողմերը չեն պատրաստվում գնալ որևէ զիջման ու չեն պատրաստվում նահանջել:

Մեկնարկում է Հայոց ցեղասպանության խնդրի արծարծման նոր փուլ

Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրներն առաջին անգամ գիտական շրջանակների լուրջ քննարկումների առանցքում են: Հայաստանի ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է «Հայոց ցեղասպանությունը եւ հատուցման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակը  հատուցման կառուցակարգերի մշակումն է: Գիտական շրջանակներում շեշտում են, որ այսպիսով, իրապես, մեկնարկում է Հայոց ցեղասպանության խնդրի արծարծման նոր փուլ:    ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի խոսքով՝ հիմք է դրվում պահանջատիրության կառուցակարգի մշակման գործընթացին: «Հիմնական նպատակն է  հատուցման իրավական, ֆինանսական, գույքային, մշակութային կորուստների գնահատումն է եւ այն, թե ինչ սկզբունքներով կարող ենք հատուցում պահանջել, երբ ստեղծվեն համապատասխան աշխարհաքաղաքական պայմաններ»: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը կարեւորում է, որ Ցեղասպանության ճանաչումից այլեւս անցնում ենք հատուցման գաղափարին: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ կան անելու: «Հեռանկարն այն է, որ այդ փաթեթը պիտի պատրաստվի: Բնականաբար, տարբեր փորձագետներ պիտի այն քննեն՝ միջազգային իրավուն, պատմաբաններ, միջազգային հարաբերություններ, եւ քաղաքական հարմար իրավիճակում, կարծում եմ, այն պիտի համապատասխան ձեւով օգտագործվի»: Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի գնահատմամբ՝ ճանաչման խնդիրը, որին հետամուտ ենք եղել անցած 50 տարիներին կարեւոր էր, սակայն, ժամանակն է խոսել հատուցման մասին, որն ավելի ճիշտ է: «Հատուցման խնդիրը հասել է ակադեմիական ոլորտ, որից երբեք մենք չպետք է խորշենք,  պետք է բացահայտ ամեն ինչ ասենք»: Նոր երեւույթների մասին խոսելիս համաշխարհային հանրությունը կարող է քեզ սվիններով դիմավորել, բայց դա ժամանակավոր է, ինչը վկայում է նաեւ անցածը: Օրինակ, Գերմանիան ժամանակին մեզ հորդորում էր զերծ մնալ հատուցման խնդիրը բարձրաձայնելուց, սակայն, Բունդեսթագի վերջին հայտնի բանաձեւի ընդունումից հետո, գերմանական մտավորականությունը եւս սկսեց արմատապես փոխել իր մոտեցումները՝ նկատեց Աշոտ Մելքոնյանը: «Բնականաբար, ինչպես իրենք են հատուցել, այնպես էլ թուրքերը պիտի հատուցեն: բնականաբար այստեղ խնդրի տարբերությունը տարածքային հատուցման մեջ է, որովհետեւ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել մեր հայրենիք Արեւմտյան Հայաստանում, այսինքն՝ տեղի է ունեցել նաեւ հայրենազրկում, որի համար էլ մենք պետք է խնդիրը տանեն նաեւ այս ուղղությամբ»: Խնդիրը հասունացել է ոչ միայն հասարակության տեսակետից, այլ նաեւ գիտական առումով՝ համոզմունք հայտնեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա դիտարկմամբ՝ վերջին շրջանում ականատես ենք լինում նոր Թուրքիայի ստեղծմանը, որն առավել ծավալապաշտ քաղաքականություն է վարում, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում: Թուրքիան արդեն 15 տարի պատրաստվում է նաեւ այն պահին, երբ Հայաստանը հանդես կգա միջազգային ատյաններում որպես պահանջատեր՝ հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը: Նա տեղեկացրեց, որ հենց այդ նպատակով անգամ ստեղծվել է հատուկ հանջնաժողով, նաեւ՝ Թուրքիան միջազգային մասնագետներ է վարձել: Հետեւաբար, խնդիրը բարձրացնելով պետք է համախմբել համայն հայության ներուժը՝ եզրափակեց Թուրքագետը: Միջազգային գիտաժողովը առանձին 5 բաժիններով քննարկումներ է ծավալելու, որոնց մասնակցում են նաեւ տարբեր երկրներից ժամանած հայ եւ այլազգի մասնագետներ: Արդյունքները կամփոփվեն վաղը:

Ռ. Սաֆրաստյան. Ապրիլը ցույց տվեց՝ պետք է հաշվի նստել ՀՀ հետ

2016-ը նշանավորվեց հակառակորդի սանձազերծած ապրիլյան ռազմական գործողություններին հայկական կողմի տված հակահարվածով, ինչը նշանակում է,  որ ՀՀ-ն այս տասնամյակների ընթացքում ավելի է հզորացել և հարկ է հաշվի նստել ՀՀ հետ՝ տարեվերջյան ամփոփիչ խոսքում այսօր նշեց  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Մինսկի խումբն աչք էր փակում  Բաքվից հնչող հայտարարությունների վրա , ինչի հետևանքով էլ եղավ ապրիլը: Կարծում եմ՝ բանակցային գործընթացում նոր տարրեր պետք է մտցվեն»,- ասում է։ Ինչ նկատի ունի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը խնդրի կարգավորման գործընթացում նոր տարրեր մտցնել ասելով՝ հարցրեց «Ռադիոլուրը»։ Նախ՝ պետք է իրականացվեն այս տարվա ապրիլից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Համբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ պատասխանեց նա։ Խոսքը հետաքննության մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմի թվաքանակն ավելացնելու մասին է։ Մինսկի խումբը պետք է մտածի Բաքվին պատժելու մասին՝ նկատում է։ «2017-ին ոչ մի րոպե չպետք է կորցնել զգոնությունը, միշտ  պետք է պատրաստ լինել ագրեսիայի»,- գալիք տարվա համար եզրակացություն արեց  Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետը բնականաբար խոսեց նաև Թուրքիայում անցնող տարվա ընթացքում արձանագրված իրադարձությունների մասին: Այդ երկրում տարեվերջին սպանվեց Թուրքիայում ՌԴ դեսպանը, ինչը նշանակում է, որ այս տարվա հեղաշրջման փորձը Անկարայում  չի մարսվել, դա նշանակում է նաև, որ Էրդողանի վարած քաղաքականությունից դժգոհություն կա երկրի ներսում՝ մասնավորապես ԵՄ անդամակցության ճանապարհից շեղվելով՝ Ռուսաստանի և Իրանի  հետ տակտիկական բանակցություններ վարելու հարցում: Բացի դա՝ դժգոհություն կա նաև սիրիական խնդրում Թուրքիայի ձախողումների կապակցությամբ։ «ՌԴ դեսպանի սպանությունը  հենց նշան էր, որ Թուրքիայի վերնախավին դուր չի գալիս Էրդողանի քաղաքականությունը»: Անցող անհաջող տարվանից հետո Թուրքիայում դժվար թե 2017-ին դրական զարգացումներ լինեն՝ եզրակացրեց թուրքագետը:

Հայաստանը պետք է պատրաստ լինի տարածաշրջանի վերաձեւմանը

Թուրքիայում սկիզբ առած ահաբեկչությունների շարքը դեռ երկար կշարունակվի՝ համոզված են թուրքագետները՝ կանխատեսելով   նաև Անկարայի դիրքերի թուլացում: Այդ երկիրը փոխեց իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը ԵՄ- ից Ռուսաստան, ինչը, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, առաջացրեց  ԻՊ հակազդեցությունը:  Ամանորին գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը լուրջ հարցադրումներ է առաջացնում։ «Հարց է, թե Թուրքիայի որոշ անվտանգության ծառայություններ արդյո՞ք չեն համագործակցում ԻՊ հետ»,- ասում է։ Իրադրությունը Թուրքիայում ավելի կսրվի՝ համոզված է Սաֆրաստյանը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նույնպես լուսավոր ապագա չի կանխատեսում Թուրքիայի համար: ԵՄ- ից հրաժարվելով  ու Մոսկվայի հետ համագործակցելով՝ Անկարան փորձում է լուծել իր համար թերևս ամենակարևոր հարցը՝ թույլ չտալով,  որ թուրք-սիրիական սահմանի երկայնքը անցնի քրդերի վերահսկողության տակ: Անկարան ՌԴ հետ համագործակցելով՝ նաև փորձում է սիրիական խնդրի կարգավորման փուլում  խոսքի իրավունք ստանալ ու տարածաշրջանում դոմինանտ  դեր ստանձնել: «Արաբական պետությունները կորցնում են իրենց դիրքերը և ոչ արաբական երկրները՝ Թուրքիան, Իրանն ու Իսրայելը փորձում են ամրապնդել դիրքերը»: Նման պայմաններում ՀՀ դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի, քանի որ ՀՀ-ն կարևոր դիրք է զբաղեցնում Մերձավոր Արևելքում  ու Հարավային Կովկասում։ Երբ նոր վերաձևումների հարց առաջանա՝ Երևանը  պետք է պատրաստ լինի իր մոտեցումներն ու պայմանները դնել սեղանին ու թերևս այս առումով ակտիվություն պետք է դրսևորել՝ նկատում է Ռուբեն Սաֆրաստյանը

Հրանտ Դինք-Գարո Փալյան.ուր են տանում զուգահեռները

Դինքի սպանությունից 10 տարի անց Թուրքիան ավելի ակնհայտ  է դարձնում իր ազգայնական քաղաքականությունը: Հայազգի պատգամավորին ձայնի իրավունքից զրկելով, արգելելով նիստերի մասնակցությունից ու դատախազություն հայց ներկայկացնելով, Թուրքիան ցույց է տալիս, որ չի հանդուրժում ազատ խոսքը: Գարո Փյլանի հետ կատարվածի անդրադարձն ու գնահատականները՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում: Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելը կրկին վտանգավոր է դառնում։ Անգամ դրանից ապահովագրված չեն այդ երկրի խորհրդարանի պատգամավորները։ Այլեւս կարող ենք նշել, որ ցեղասպանության մասով այս երկրում արձանագրված ձնհալն ավարտվել է։ Թուրքիայի խորհրդարանում ցեղասպանության մասին բարձրաձայնելը հայազգի պատգամավոր Գարո Փայլանի գլխին պատուհաս է դարձել: Նրա դեմ դատախազություն ներկայացված  հայցը ցույց է տալիս, թե այս երկրում բռնատիրությունն իր չափերի հարձակման է անցել:  Շատերն այսօր զուգահեռներ են անցկացնում՝ Գարո Փայլանի ու սպանված Հրանտ Դինքի միջև: Բանն այն է, որ մի քանի օր առաջ նա հանդգնություն ունեցավ  Թուրքիայի խորհրդարանում խոսելու Հայոց ցեղասպանության մասին: Նրա խոսքը նախ ընդհատեցին մեջլիսի պատգամավորները, հետո էլ  պատժվեց՝ զրկվելով 3 նիստի մասնակցելու իրավունքից։ Ավելին՝ այսօր Փայլանի դեմ փորձում են քրեական մեղադրանք ներկայացնել հասարակության մեջ թշնամանք սերմանելու որակումով։ Թուրք պատգամավոր Արիֆ Քյոռօղլուի պնդմամբ՝ հայ պատգամավորը իր հայտարարությամբ «հանցանք է գործել»։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ կատարվածը վկայում է, որ Թուրքիան չի հանդուրժում ազատ խոսքը և այստեղ ակնհայտ է հակահայկական միտումը: Թուրքագետը պարզորոշ տեսնում է, որ թուրքական պետականությունը ծայրահեղական մոտեցումներ է որդեգրել: «Ակոս» պարբերականի խմբագիր Էդվարդ Դանձիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ թուրքական մամուլը կատարվածը ներկայացնում է  բացառապես թուրքական կառավարության տեսանկյունով: Ինչ ճակատագիր է սպասվում հայազգի պատգամավորին Թուրքիայում: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանն անգամ չի բացառում Փայլանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ ազատազրկելու հնարավորությունը։ Նա հայազգի պատգամավորին Թուրքիայի քաղաքացիությունից զրկելու հնարավոր քայլը անհեթեթություն համարեց։

Թուրքիան՝ հանրաքվեից հետո. մեկնաբանում են թուրքագետները

Լուսանկարը՝ AFP- ի Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով Անկարան իրեն հեռացրեց Եվրոպայից` եզրակացնում է թուրքագետ Սարգիս Հացպանյանը: Բայց, նրա կարծիքով, Էրդողանն այս աննախադեպ ընտրակեղծիքներից հետո ավելի զուսպ կլինի: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով էլ՝ Թուրքիան գնում է միանձնյա կառավարման և կարող է ավելի կանխատեսելի դառնալ: Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի` Էրդողանի համար դրական՝ 51 տոկոսից քիչ ավելի արդյունքը կանխատեսելի էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համար։ Բայց պետք է հաշվի առնել, որ հարեւան երկրի ավելի զարգացած շրջանները «Ոչ» են ասել հանրաքվեին։ Էրդողանի լիազորությունների օգտին քվեարկել է հիմնականում պակաս զարգացած շրջանների բնակչությունը։ «Ոչ»-ի շարքերում են նաև քրդաբնակ շրջանները: Դրական արդյունքի վրա վճռորոշ դերակատարում է ունեցել Եվրոպայում ապրող թուրքերի ձայնը: Թուրքագետի խոսքով՝ եվրոպական երկրներում բնակվող  5 մլն-ից ավեի թուրքերն «Այո» են ասել և հենց նրանց ձայներն ստանալու համար էլ վերջերս լարվեցին Անկարայի եւ Բրյուսելի, Թուրքիայի եւ ԵՄ անդամ մի շարք երկրների հարաբերությունները։  Բացի դա` «բանտերում նստած են «Ոչ»- ի կողմնակից կուսակցության անդամները»: Թուրքագետ Սարգիս Հացպանյանի կարծիքով էլ՝ Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեն ընթացել է աննախադեպ ընտրակեղծիքներով: Խոսքը 2,5- 3 մլն- ի հասնող կեղծիքների մասին է. Ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են դիմել դատարան՝ բողոքարկելու արդյունքները։ Սիրիական խնդրով և քրդական ինքնավարության մտավախությամբ պայմանավորված՝  Թուրքիան չի կարող այսօր տարածաշրջանում Իրանի նման  առանձին խաղացող լինել, ասում է Հացպանյանը: Նա կարծում է, որ առաջիկա գոնե երկու տարում Էրդողանն ավելի զուսպ կլինի իր քայլերում։ Ի տարբերություն սրա՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ  Թուրքիան գնում է միանձնյա կառավարման և պանթուրքիստական միտումների վրա հիմնված Էրդողանի քաղաքականությունն ավելի կկոշտանա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա Թուրքիայի նախագահին առաջիկա տարիներին այն ընդհանրապես չի հետաքրքրի։

Համագործակցության Համաձայնագիր՝  ԳԱԱ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը ստորագրեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության մասին Համաձայնագիր: Ստորագրվեց նաև Համաձայնագիր Չինաստանիհասարակական գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միջև Երևանի պետական համալսարանում Չինաստանի հետազոտությունների կենտրոնի ստեղծման մասին:«Մենք ուրախ են հանդիպել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Մեր նպատակն է գիտական  կապեր հաստատել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ: Այս ստորագրովող փաստաթղթերը խթան կհանդիսանան այդ կապերի զարգացման համար: Ես հրավիրում եմ ՀՀ ԳԱԱ նախագահին և ԵՊՀ ռեկտորին այցելել Չինաստան»,- իր խոսքում ասաց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց չինական կողմի հետ գիտական կապերի խորացման այս հնարավորությունը: «Համաձայնագիրը, որ մենք ստորագրում ենք, կդառնա այն փաստաթուղթը, որով շահագրգռված ենք և մենք, և չինական կողմը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ-ի հետ կնքված Համաձայնագրով նախատեսվում է` գիտնականների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, դասախոսություններ և գիտաժողովներ, գրքերի և գիտական հանդեսների փոխանակում, գիտահետազոտական արդյունքների համատեղ հրապարակումներ:Ելույթներով և առաջարկություններով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ  ԳԱԱՓիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը կփորձի ակտիվացնել բանակցային գործընթացը

Համաշխարհային քաղաքական իրադրությունը բավական սրվել է՝ կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության աճի հետ: Արցախյան հիմնախնդրի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ու Ադրբեջանահայերի ասամբլեա ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի գնահատմամբ՝ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի դեմ-հանդիման միանգամայն մենակ է մնացել, ուստի՝ անհրաժեշտ է ճիշտ գնահատել պատմական այսօրվա վտանգավոր պահն ու լինել առավել նախաձեռնող: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական այսօրվա ստեղծված պատկերը վտանգավոր է ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ըստ նրա՝ աշնանն  Արցախի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես կակտիվանա՝ փորձելով ակտիվացնել բանակցությունները, իսկ այսօր ստեղծված ֆոնին Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել, որ բանակցություններում բարելավի իր դիրքերը: Սաֆրաստյանի գնահատմամբ՝ ամեն դեպքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը Արցախյան հարցում սուր բախման մեջ չեն գտնվում:  Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ սեպտեմբերից տարածաշրջանում զարգացումներն ավելի կարագանան եւ առավել կարտահայտվեն այն միտումները, որոնք այսօր էլ արդեն նկատելի են: Դրանցից մեկն, օրինակ, ըստ թուրքագետի,  Թուրքիայի ռազմավարական դերի ու նշանակության թուլացումն է՝ պայմանավորված Էրդողանի թույլ տված ռազմավարական նշանակության սխալներով՝ արկածախնդրությամբ, որն այլեւս չի անցնում: «Թուրքիայի ազդեցությունը թուլացել է նաև նրա ոչ հաշվենկատ քաղաքականության հետևանքով, որը վարեց Սիրիայում և Իրաքում, իսկ արկածախնդրությունը բերում է իր անցանկալի արդյունքները: Ասադի իշխանությունը գնալով ուժեղանում է, գնալով ուժեղանում և լեգիտիմ է դառնում նաև քրդական ուժը՝ Սիրիայում և աշխարհում»: Թուրքիայի դերի թուլացումը տարածաշրջանում  հանգեցնելու է Իրանի դերի բարձրացմանը: Այս ամենի համատեքստում  Սաֆրաստյանը կարևորեց նախագահի մակարդակով Հայաստանի պատվիրակության ներկայությունն Իրանի նախագահի երդմնակալությանը: «Հայաստանի և Իրանի հարաբերությունները երկողմանիից դուրս են եկել՝ վերածվելով  տարածարջանային գործոնի: Մի գործոն, որը կայունացնող է տարածաշրջանի համար»: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը բարձր մակարդակով չկար այդ երդմնակալության արարողությանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը լրջորեն վերանայում է տարածաշրջանում իր վարած քաղաքականությունը՝ գնահատեց վերլուծաբանը: Նա համոզված է, որ աշնանն  Արցախի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես կփորձի ակտիվացնել բանակցային գործընթացը: Ստեղծված ֆոնին էլ, ըստ նրա, Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել, որ բանակցություններում բարելավի իր դիրքերը: Այդ նպատակին են միտված նաեւ Իրանի նախագահի երդմնակալությանը եւ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու քայլերը: Այսինքն, մի կողմից ազդակ ԱՄՆ-ին, մյուս կողմից՝ Ռուսաստանին՝ կարծում է վերլուծաբանը: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, ԼՂ բանակցային գործընթացի հարցում առաջիկայում առավել ակտիվ եւ նախաձեռնող կփորձի լինել ԱՄՆ-ն: Ամեն դեպքում, նրա գնահատմամբ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ԼՂ հարցի հետ կապված սուր բախման մեջ չեն գտնվում եւ երկուսն էլ շահագրգռված են, որ խնդիրը չմտնի տաք գործողությունների փուլ՝ հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի կարծիքով, սակայն, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների խստագույս սրման պարագայում Արցախի հարցով մենք դաշնակից չունենք. «Այս պարագայում Ռուսաստանն արդեն չի ընտրում, ինչպես ասում են, եղանակները: Ռուսաստանը խոշոր խաղ է խաղում եւ, իրոք, այդ խաղասեղանի վրա ո՛չ միայն Ղարաբաղի ճակատագիրը, այլեւ Անդրկովկասի եւ Հայաստանի ճակատագիրը ընդամենը մանրադրամ է»: Իրականության մեջ պետք է արձանագրենք, որ մեն-մենակ ենք մնացել Արցախի խնդրի հետ եւ Հայաստանն էլ, ըստ Ադրբեջանահայերի ասամբլեա ՀԿ նախագահի, պետք է իր քաղաքականությունն ու քայլերն իրականացնի հենց այդ հանգամանքը հաշվի առնելով:    

Արցախի հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը սուր բախման մեջ չեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման ուղղությամբ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած երկու երկրների միջև վատթարացող հարաբերություններին ՝ այս վստահեցումը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում  արել էր  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:   Քաղաքական գործիչները կարող են բախվել, բայց  մենք կատարում ենք մեր աշխատանքը ձեռք ձեռքի տված՝ ասել էր ամերիկացի համանախագահը, նաև նկատել, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումից մեծ սպասելիքներ կան: Կիսո՞ւմ են արդյոք այս լավատեսությունը հայ փորձագետները, ի՞նչ են ակնկալում առաջիկա հանդիպումից և ընդհանրապես՝ ինչպես են բնորոշում գործընթացի ներկա փուլը: Սրված հարաբերություններն արդյոք  չեն խանգարի Վաշինգտոնին ու Մոսկվային  աշխատել միասին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Ոչ հեռու ապագայում՝ սեպտեմբերին, նախատեսվում  է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հերթական հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հարաբերությունների սրումն ուղիղ անդրադարձ միջնորդների հարաբերությունների վրա չի ունենա: «Մի քանի պատճառներով: Մինսկի գործընթացն , ըստ էության, բացառիկ ձևաչափ է: Մեկ այլ նման ձևաչափ, որը շարունակի աշխատել Ռուսաստանի և արևմուտքի, այսպես ասենք, բարդ հարաբերությունների տարբեր շրջափուլերում, ես չեմ հիշում: Սա արդեն ավանդույթներ, մշակույթ ձևավորած ձևաչափ է: Մյուս կողմից էլ՝  մենք Մերձավոր Արևելք կամ Ուկարինա չենք, որ անկախ ամեն ինչից կողմերի հակասությունները գլուխ բարձրացնեն: Կողմերի առաջնահերթություններն ու շահերն այս հարցում դեռևս համադրելի են ու որևէ կողմից այս հնարավորությունը կորցնելու, այս գործիքից հրաժարվելու ցանկություն կարծես թե չկա»: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը   նույնպես կարծում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ԼՂ հարցում  սուր բախման մեջ չեն  և առայժմ համադրելի են , երկուսն էլ շահագրգռված են, որ խնդիրը չմտնի տաք գործողությունների փուլ: Վերլուծաբանը ենթարդրում է, որ բանակցային գործընթացում  առաջիկայում առավել ակտիվ եւ նախաձեռնող կփորձի լինել ԱՄՆ-ն: Նախաձեռնությունը սեփական ձեռքում պահելու պայքարը հատկապես նկատելի է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Որպես կանոն կողմերից մեկի ակտիվացմանը հաջորդում է մյուսի պատասխան քայլը: Միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն առաջիկայում Նյու Յորքում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, որին աշնանը կարող են հետևել բանակցություններ՝ արդեն նախագահների մակարդակով՝ Ամերիկայի ձայնին ասել էր   ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ  Հոգլանդը: Իսկ ի՞նչ նոր առաջարկներ ունեն հարցին, հետևյալ պատասխանն էր տվել: «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաև դրան հասնելու քայլեր և փուլեր և ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և նույնիսկ եթե վերջնական կարգավորման հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»: Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է՝  համանախագահները հայտարարում են լուրջ սպասելիքների մասին, բայց որ  իրականում բեկումնային քայլերի ակնկալիք ունեն, դժվար է հավատալ: «Քաղաքական գործիչները մարգարեներ չեն, ու նրանց շուրթերից միշտ չէ, որ ճշմարտությունն է հնչում: Շատ հաճախ այդ հայտարարություններն արվում են, որ գործիքը շարունակի աշխատել: Այս փուլում իրական ակնկալիքը ՄԽ-ից մեկն է՝  բռնության գործադրումը կանխելը, նոր լարվածություն թույլ չտալը:  Հակամարտության կարգավորմամբ ՄԽ-ը վաղուց, առնվազն Կազանից հետո չի զբաղվում: Խնդիրն այս փուլում ստատուս քվոն պահպանելն է, հանդիպումները ծառայում են այդ նպատակին ու սա իհարկե լավ է»: Ամերիկացի համանախագն ասել էր, որ  կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, նաև հավելել՝  խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է, որոնք կապառազմականացնեին իրավիճակը:  

Տեղի ունեցավ արտաքին քաղաքականության 1-ին թեմատիկ նիստը

Սեպտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան — Սփյուռք 6-րդ համաժողովի չորս ուղղություններից մեկի՝ արտաքին քաղաքականության 1-ին թեմատիկ նիստը՝ նվիրված հայության արդի արտաքին քաղաքական մարտահրավերներին և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությանը: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան և ներկաների հարցերին պատասխանեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց հայության առջև ծառացած արտաքին մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ արցախյան մոտեցումները: Իր ելույթի ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանեց ներկաների հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Արցախի բնակչության շահերի պաշտպանության գործում Սփյուռքի ջանքերի համադրման հեռանկարներին: <Հայության ջանքերի համադրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ> թեմայով զեկույցով հանդես գալով՝ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մանրակրկիտ ներկայացրեց հակամարտության կարգավորման իրավական հիմքերի համապատասխանությունը ՄԱԿ Կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին և այլ իրավական փաստաթղթերին: Նախարարի տեղակալն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի իրավական հետևանքներին, Հայաստանի դերին՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության և Արցախի Հանրապետության անկախության երաշխավորի: Եզրափակելով զեկույցը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Արցախի ժողովուրդն ապացուցել է իր կարողությունը՝ կայացնելու ինքնիշխան և ժողովրդավար արժեքների վրա հիմնված պետություն: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր զեկույցում անդրադարձավ ՀՀ տարածաշրջանային քաղաքականությանը, դրանում Սփյուռքի գործոնին, տարածաշրջանային քաղաքականության հայեցակարգային մոտեցմանը, հարևան երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին: Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտությունում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, հայատյացության ադրբեջանական համակարգված քաղաքականությունը և ադրբեջանական այդ գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ գործադրվող ջանքերը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, նշեց, որ ԼՂ հակամարտության իրավական բաղադրիչի կառուցվածքում աստիճանաբար ավելի մեծ կշիռ են ստանում հակամարտության գոտում բնակվող անձանց, մասնավորապես, Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների երաշխավորման միջազգային-իրավական հարցերը, ինչը նոր մարտահրավերներ է առաջ բերում Հայաստանի և Արցախի պետականության, ինչպես նաև Սփյուռքի կառույցների առջև:

Առանցքայի՞ն, թե՞ հերթական հանդիպում

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների այսօրվա հանդիպումը աշխարհի ուշադրության կենտրոնում , ինչ պայմանավորվածություններ կլինեն և ինչ արդյունքներ կարձանագրվեն, սրանք հարցեր են որոնց հետևում են շատ երկրներ: Հայաստանի համար այն կարևորվում է ղարաբաղյան խնդրի քննարկմամբ ինչ մասին նախապես հայտարարել էր Էրդողանը: Հայ քաղաքագետները կարծում են որ ղարաբաղյան խնդիրը առաջնահերթ չի լինի Պուտին էրդողան հանդիպամն ընթացքում:     Սոչին կարծես դարձել է Ռուսաստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Այստեղ է նախագահ Պուտինը գերադասում անցկացնել բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ օտարերկրյա պաշտոնակիցների հետ։ Հերթականն այսօր է, Պուտին- Էրդողան սպասվող հանդիպումը վեցերորդն է այս տարվա ընթացքում։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած տեղեկության՝ հանդիպման   առանցքային թեմաներն են  միջազգային և տարածաշրջանային խնդիրները, այդ թվում և ահաբեկչության դեմ միասնական պայքարի և Սիրիական հակամարտության լուծման տարբերակները, Չեն շրջանցվի բնականաբար առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարների հարցեր: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նախատեսված հանդիպումից այսպես ասած ցնցող հայտարարություններ չի սպասում։  Այն կլինի հերթական հանդիպում, ասում է: Առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարների հարցերում թուրքագետը ուշադրության արժանացրեց «Թուրքական հոսքի» ծրագրին եւ Մերսիի նահանգում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանը։ Անկարան ակնկալում է, որ մինչև 2023 թվականը միջուկային էներգետիկ այս ծրագիրը ռուսները ավարտին կհասցնեն։ Ի դեպ՝ մինչ այսօրվա հանդիպումը Էրդողանը դեռ մոտավորապես 10 օր առաջ արդեն հայտարարել էր, որ քննարկելու է ղարաբաղյան խնդիրը։ Մեջբերեմ նրա խոսքից. «Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ Ղարաբաղի  մասին խոսելու, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։ Քաղաքագետ Ալ Իսկանդարյանը մինչդեռ չի կարծում, որ ղարաբաղյան խնդրի քննարկումը Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում կարող է առանցքային լինել։ Ռուսաստանն ու Թուրքիան շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու,  քան՝ ղարաբաղյան խնդիրն է՝  ասում է: «Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ահռելի քանակությամբ հարցեր կան քննարկման ենթակա, որոնք, մեղմ ասած, չափազանց կարևոր են և որոնց նշանակությունը մի քանի անգամ  ավելի առաջնահերթ է, քան՝ ղարաբաղյան խնդիրը:  Ես բացարձակ չեմ կարծում, թե ղարաբաղյան խնդրում ինչ որ  բա կարելի է փոխանակել: Ոչ Թուրքիան շարժառիթ ունի լուծելու ղարաբաղյան խնդիրն այսօր, ոչ էլ Ռուսաստանի համար այնպիսի արժեք ունի Ղարաբաղյան խնդիրը, որ դրա համար ինչ որ բան տա, կամ, հակառակը, վերցնի»: Քաղաքագետն այդուհանդերձ կարծում է, որ գուցե քննարկվի ղարաբաղյան խնդիրը Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, սակայն այսօր այդ երկու երկրների համար շատ ավելի կարևոր հարցեր կան: Դե իսկ արդյունքների մասին պարզ կդառնա թերևս այսօր ավելի ուշ:

Ինչ կարող է հակադրել Հայաստանը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցությանը

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության ձեւաչափն ակնհայտորեն խորանում է՝ ներառելով ռազմական համագործակցությունը: Իրողության հետ կապված փորձագիտական շրջանակներում տարբեր կարծիքներ կան՝ հաշվի առնելով դրանից բխող մարտահրավերները: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գործընթացների արդյունքում, առավելագույնը միջնաժամկետ հեռանկարում, Վրաստանը կհայտնվի  Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ամբողջական ազդեցության գոտում և  վերահսկողության ներքո։ Հետևությունը կարող է լինել մեկը՝ զարգացումների նման ընթացքը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Տեսակետներում ընդհանուր մի մոտեցում կա: Ըստ այդմ՝ Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող երկիր է, և եթե թուրք-ադրբեջանական համագործակցության ֆոնին հայ-վրացական առանց այն էլ բարդ հարաբերությունները նահանջ ապրեն, ապա տեսանելի ապագայում մեր հարևան երկրների մատնանշած տարածաշրջանային կայունությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հենց մեզ համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի ստեղծումը Թուրքիայի նախաձեռնությունն է: Նա նկատեց, որ այդ համագործակցությունն իր առջեւ ռազմական ոլորտի խնդիրներ սկսել է դնել հատկապես 2012 թվականից: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը, սակայն, կարծում է, որ մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերությունների դաշտում կա  խոշոր խաղացող, որի ռազմավարական հետաքրքրությունների ու շահերի մեջ է մտնում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցությունը: Նա նշեց, որ Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի մշտական աշխատանքն է լինելու՝ Ռուսաստանի ազդեցությունից տարածաշրջանը մետր առ մետր պոկելը: Ռուբեն Սաֆրաստյանը, մինչդեռ, նկատում է, որ արեւմտյան տեսաբանները այլ տեսակետ են հայտնում Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ. Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ գործընթացի դեմ չեն բողոքելու Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց նպատակների համար շատ գրագետ օգտագործում են Վրաստանին, որը նրանց համար պարզապես գտածո խաղաքարտ է՝  բնորոշեց Լարիսա Ալավերդյանը: Հետեւաբար, ըստ բանախոսի, դա ուղղակի մարտահրավեր է Հայաստնին, որին հարկ է պատասխանել: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հակադարձելու մեկ ճանապարհ է տեսնում. Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության խորացող գործընթացն, ըստ էության, մեծ վնաս է հասցնում Հարավային Կովկասի ապագային ընդհանրապես. Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, նույնպես, գործընթացից որեւէ դրական բան Հայաստանը չի կարող ունենալ: Նա, սակայն, տարածաշրջանի երեք պետությունների ինտեգրված համագործակցության հեռանկար չի տեսնում, քանի որ առնվազն Ադրբեջանն ու Թուրքիան երբեւէ չեն թաքցնում, որ այս տարածաշրջանում հայերի գոյությունն ավելորդ են համարում: Մինչդեռ, այլ է Վրաստանի պարագայում, ուստի՝ Հայաստանը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությանը պետք է պատասխանի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների, ռազմական, մշակութային, տնտեսական գործակցության, նաեւ՝  ժողովրդական դիվանագիտության խորացման ճանապարհով: Իսկ այդ հարցում հենց Հայաստանը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի՝ համոզմունք հայտնեց Լարիսա Ալավերդյանը:

Հայաստանի դերը միջազգային ասպարեզում բարձրացել է․ փորձագետ

Հայաստանի քաղաքական ղեկավարության ջանքերն ամբողջովին համաչափ են Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ Այս մասին դեկտեմբերի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ երկիրը պետք է բարձրացնի իր մարտունակությունը եւ անվտանգության ապահովման մակարդակը։

Կա՞ն ակնկալիքներ Նալբանդյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից

Ինչ են խոսելու Նալբանդյանն ու Մամեդյարովը դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախատեսված հանդիպման ընթացքում: Հայկական կողը որևէ ակնկալիք չունի, այն չի տարբերվի նախորդ հանդիպումներից` ասում են: Ադրբեջանին սատարող Թուրքիայից հնչող հայտարարություններին անդրադառնալով՝ արևելագիտության ինստիտուտի տնօրենը նկատում է, որ Անկարային չի հաջողվի մտնել միջնորդական խմբի մեջ: Երկու օրից Վիեննայում նախատեսված Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումից, ինչի մասին հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարը, որևէ լուրջ ակնկալիք չպետք է ունենալ՝ ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թեև չեմ տիրապետում բանակցությունների մանրամասներին, սակայն չեմ էլ տեսնում նախադրյալներ, թե կարող է առաջընթաց լինել՝ ասում է նա: Սա եւս թերևս դասվի հերթական հանդիպումների շարքում. «Չկան նախադրյալներ ասելու թե առաջընթաց կլինի: Կարծում են այն կլինի հերթական հանդիպում»: Սովորաբար արտգործնախարարները նախագահների հանդիպում են փորձում նախապատրաստել ու, թերևս, սպասվողը նույնպես այդ համատեքստում պետք է դիտարկել՝ նկատում է թուրքագետը: Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, թե արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում հավանաբար տեխնիկական հարցեր կքննարկվեն: «Դա կլինի հերթական հանդիպում»: Մինչ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարում է, թե   Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանի ցանկացած որոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Իհարկե՝ սա նորություն չէ։ Արցախյան խնդրում միջնորդական առաքելությունն ստանձնելը Անկարայի մեծագույն երազանքն է, ինչը, սակայն, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան համոզմամբ՝  անկատար կմնա. Թուրքիային չի հաջողվի խցկվել ՄԽ համանախագահների շրջանակ՝ ասում է. «Բանակցային գործընթացի մաս կազմելու Թուրքիայի փորձերը կտապալվեն։ Պատճառն այն է, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին: Բացի այդ, Մինսկի խմբի համանախագահները ոչ մի ցանկություն չունեն ընդլայնելու իրենց շրջանակը: Համոզված եմ, որ Թուրքիային չի հաջողվի խցկվել Մինսկի խմբի համանախագահների շրջանակի մեջ»: Թուրքագետի կարծիքով՝ բանակցային գործընթացն առաջ չի գնում ոչ միայն այն պատճառով, որ Ալիևը վիժեցնում է բանակցային գործընթացը, այլև անընդհատ  սահմանին ուժ է կիրառում՝ սադրանքների դիմելով։ Այդպիսով՝ Բաքուն  ցույց է տալիս, որ շահագրգռված չէ բանակցային խաղաղ գործընթացով:

Քաղաքագետը հորդորում է հույսը չդնել ՀԱՊԿ-ի վրա

Թուրքիայից ու Ադրբեջանից Հայաստանի դեմ ուղղված թեկուզ արդեն սովորական դարձած սպառնալից հայտարարությունների ֆոնին Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում, և Հայաստանում, բնականաբար, զգոն լինելու մասին են խոսում քաղաքագետներն ու թուրքագետները: Նրանք հիմնականում նախիջևանյան ուղղությամբ սպառնալիք տեսնում են, բայց նաև հիշատակում Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը: Նախիջևանում այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական հրետանային ու օդային զորավարժությունների անցկացումը թեև տեղավորվում է ամենամյա զորավարժությունների անցկացման շրջանակներում, սակայն ամեն դեպքում սպառնալիք է ՀՀ համար: Անկանխատեսելի հարևան ունեցող ցանկացած երկրում թերևս հենց այսկերպ մտածեն: Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը սպառնալիք տեսնում է այդ ուղղությամբ: Նա վստահ է, որ եթե ռազմական գործողություններ վերսկսվեն հարձակումը կլինի հենց Նախիջևանի կողմից: «Հաջորդ հարձակումը եթե լինի, կլինի  հայկական պետականության դեմ»: Պետք է պատրաստ լինել բոլոր ուղղություններով հակառակորդի կողմից հարձակման, ասում է արցախցի քաղաքագետը: Ըստ նրա՝ վերջացել են այն ժամանակները, որ հարձակումը լոկալ էր՝ Արցախի ուղղությամբ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ ցանկացած հարձակում հակահարված կստանա, Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը գերակայություն ունի, ասում է: «Հայաստանը ուշադիր հետևում է այդ զարգացումներին, և պետք է ասեմ, որ նախիջևանյան ուղղությունը դա այն ուղղությունն է որտեղ հայկական ԶՈՒ ակնհայտ գերակայություն ունեն»: Թուրքագետ  Ռուբեն  Սաֆրաստյանի կարծիքով այսօրվա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում քիչ հավանական է այդ ուղղությամբ ոտնձգությունը Հայաստանի նկատմամբ, սակայն դա չի նշանակում, թե վտանգ չկա: Վտանգ կա ու բավականին լուրջ: Հարկ է ավելացնել հայկական կողմից պաշտպանունակությունը, բացի այդ, քայլեր պետք է արվեն նաև դիվանագիտական հարթությունում. «Միջազգային հանրությանը պետք է տեղյակ պահել, որ նման իրավիճակ է Նախիջևանում»: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով զորավարժությունները նպատակ ունեն առաջին հերթին ընդլայնելու ռազմական համագործակցությունը այդ երկրների միջև: Նրա խոսքով՝ Հայաստանի վրա Նախիջևանի ուղղությամբ հնարավոր հարձակումը կհակազդվի ՀԱՊԿ-ի կողմից, այնպես որ նման քայլի հավանականությունն այսօր քիչ հավանական է. «ՀԱՊԿ-ը կպաշտպանի»: Արցախցի քաղաքագետը մինչդեռ հորդորում է հույսը չդնել ՀԱՊԿ-ի վրա, այլ ապավինել սեփական ուժերին: Հարկ է մի քանի սցենար դիտարկել:

На русском

Последствия попытки переворота в Турции угрожают армянской общине – Сафрастян

Попытка переворота в Турции создала новые угрозы для местной армянской общины, сказал журналистам в среду директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Армянский эксперт: США останутся союзником Турции и будут прагматичнее относиться к России

США после избрания президентом Дональда Трампа продолжат союзнические отношения с Турцией, а связи с Россией станут более прагматичными, считает директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Эксперт: Армения должна постоянно напоминать миру, что Турция спонсирует ИГ

Армения поступает правильно, напоминая о связях Турции с группировкой "Исламское государство" (ИГ), заявил директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Сафрастян: Армяне должны донести до Трампа информацию по теме Арцаха и Геноцида 1915 года

Избрание Дональда Трампа на пост президента США стало вызовом для Армении и армянства, считает директор Института востоковедения Национальной Академии наук Армении Рубен Сафрастян.

Сафрастян: инициатив от США в карабахском урегулировании ждать не следует

От США, по крайней мере, в ближайшее время, не следует ждать инициатив и прорыва в карабахском урегулировании, сказал директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Актуальность компенсаций за Геноцид армян возросла на фоне агрессивной политики Турции - эксперт

Актуальность вопроса выплаты компенсаций за Геноцид армян возросла на фоне агрессивной политики Турции на Ближнем Востоке, сказал во вторник директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян на открывшейся в Ереване двухдневной международной конференции "Геноцид армян и проблема компенсации".

Сафрастян: убийство российского посла направлено на срыв усилий по сирийскому урегулированию

Директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян считает, что убийство российского посла в Турции направлено на срыв усилий, которые предпринимают Россия, Иран и Турция для мирного процесса вокруг Алеппо

Сафрастян: убийство российского посла направлено на срыв усилий по сирийскому урегулированию

Директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян считает, что убийство российского посла в Турции направлено на срыв усилий, которые предпринимают Россия, Иран и Турция для мирного процесса вокруг Алеппо.

Сафрастян: формат переговоров по карабахскому вопросу следует изменить

Сформировавшийся в течение последних лет формат переговорного процесса по урегулированию карабахского конфликта нужно изменить, считает директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Армения ожидает от посредников более трезвого подхода в карабахском вопросе - эксперт

Армения ожидает от сопредседателей Минской группы ОБСЕ в 2017 году более трезвого подхода в карабахском урегулировании, сказал во вторник журналистам директор Института востоковедения Национальной Академии наук, академик Рубен Сафрастян.

Армянская дипломатия должна активизироваться на Ближнем Востоке – турколог

Армянская дипломатия должна активизироваться на Ближнем Востоке, сказал во вторник журналистам директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Рубен Сафрастян надеется, что Минская группа ОБСЕ проявит реалистичный подход к ситуации, созданной Азербайджаном

Что касается вовлеченности Турции в карабахский вопрос, то Рубен Сафрастян считает, что Турция, время от времени, будет пытаться использовать вопрос для решения своих политических целей.

Армянский тюрколог не видит предпосылок для прогресса в армяно-турецких отношениях

Предпосылок для прогресса в армяно-турецких отношениях не предвидится, сказал во вторник журналистам тюрколог, директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Турция будет использовать карабахский конфликт для решения собственных проблем – эксперт

Турция будет периодически использовать карабахский конфликт для решения собственных проблем, сказал во вторник журналистам директор Института востоковедения Национальной Академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Армянский эксперт: мы свидетели создания четырехполюсного миропорядка

Новый миропорядок, процесс строительства которого сейчас идет, будет состоять из четырех полюсов, считает директор Института  востоковедения Национальной академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Турция пытается повысить ставки и идет на более рискованную игру с Европой – эксперт

Турция пытается повысить ставки и идет на более рискованную игру с Европой, сказал в понедельник журналистам директор Института востоковедения Национальной академии наук Армении, академик Рубен Сафрастян.

Роль Армении на Ближнем Востоке может возрасти за счет союзничества с Россией – тюрколог

Роль Армении в регионе Ближнего Востока может возрасти за счет союзничества с Россией, сказал в понедельник журналистам директор Института востоковедения Национальной академии наук Армении, академик Рубен Сафрастян

Сафрастян не исключает того, что Трамп использует термин "геноцид" в выступлении 24 апреля

Президент США Дональд Трам возможно использует термин "геноцид" в выступлении 24-го апреля, считает директор Института востоковедения Национальной академии наук Армении, академик Рубен Сафрастян

Совместные учения Грузии, Турции и Азербайджана направлены против Армении - эксперт

Проведение совместных военных учений Турцией, Азербайджаном и Грузией направлены против Армении, считает директор Института  востоковедения Национальной академии наук Армении Рубен Сафрастян

Совместные учения Грузии, Турции и Азербайджана не приведут к эскалации карабахского конфликта - эксперт

Проведение совместных военных учений Турцией, Азербайджаном и Грузией не приведет к эскалации карабахского конфликта, заявил директор Института  востоковедения Национальной академии наук Армении Рубен Сафрастян

Формирующееся на Ближнем Востоке государство Курдистан нарушит баланс в регионе - эксперт

Ситуация на Ближнем Востоке накаляется, мы становимся свидетелями становления курдского государства, сказал директор Института востоковедения НАН Армении, политолог Рубен Сафрастян

Внешняя политика и диаспора помогали Армении противостоять вызовам в последние десятилетия - эксперт

Армении, находящейся в тяжелых геополитических условиях, за годы независимости удалось противостоять довольно тяжким вызовам, заявил в понедельник директор Института востоковедения НАН Армении, политолог Рубен Сафрастян

Сафрастян назвал уникальной внешнюю политику Армении за годы независимости

Внешнюю политику Армении за годы независимости можно считать не только удавшейся, но и уникальным явлением с точки зрения мировой дипломатии, считает директор Института востоковедения НАН Армении, политолог Рубен Сафрастян

Подписание соглашения с ЕС не следует увязывать с карабахским урегулированием - Сафрастян

Подписание соглашения Армения-ЕС не стоит связывать с процессом урегулирования карабахского конфликта, сказал директор Института востоковедения НАН Армении, политолог Рубен Сафрастян

Сафрастян: Турция своим заявлением об армяно-турецких протоколах фальсифицирует действительность

Директор Института востоковедения НАН Армении, политолог Рубен Сафрастян поделился с агентством "Новости-Армения" своим видением в контексте заявления МИД Турции по ярмяно-турецким протоколам

Заявление Турции об армяно-турецких протоколах - фальсифицикация действительности - Сафрастян

Директор Института востоковедения НАН Армении, политолог Рубен Сафрастян прокомментировал заявлению турецкого внешнеполитического ведомства об армяно-турецких протоколах

Вывод войск США из Сирии: геополитические последствия и Карабах – комментарий эксперта

Директор Института востоковедения Национальной академии наук Армении, тюрколог Рубен Сафрастян в пятницу в беседе с агентством "Новости-Армения" назвал плюсы и минусы вывода воск США из Сирии и сообщил как это может сказаться на карабахском урегулировании

Сафрастян: обращение в ислам армянского ребенка в телеэфире - позор для Турции (ВИДЕО)

Обращение в ислам ребенка-армянина в прямом эфире - это позор для Турции, заявил в среду на пресс-конференции директор Института востоковедения Национальной академии наук Армении, тюрколог Рубен Сафрастян.

Эксперт считает вероятной победу протеже Эрдогана на выборах Константинопольского патриарха

Власти Турции окажут непосредственное воздействие на выборы Константинопольского Армянского патриарха вне зависимости от итогов выборов местоблюстителя, считает директор Института востоковедения НАН, тюрколог Рубен Сафрастян.

На английском

Expert predicts growing regional role for Armenia

Ruben Safrastyan, the head of the Institute of Oriental Studies, an affiliation of the National Academy of Sciences of Armenia, predicted that Armenia’s role across the region will increase next year.